PDA

Դիտել ողջ տարբերակը : Բիզնես՝ ծրագրավորման ոլորտում

ITFox
28.04.2013, 22:01
Բարև հարգելի ֆորումցիներ, մասնավորապես ՏՏ ոլորտին քաջատեղյակ մարդիկ :) մի բան է մտքովս անցել: Նախ մի փոքր իմ մասին ասեմ նոր... Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, գերազանց տիրապետում եմ ծրագրավորման առաջատար լեզուներից մեծամասնությանը C++, V. basic, Java, մի խոսքով չթվարկեմ. տիրապետում եմ նաև ռուսերենին ու անգլերենին: Մի խոսքով ինչ եմ որոշել... Որոշել եմ տվյալ բնագավառում գործ դնել, դե մեր լեզվով ասաց փոքր բիզնես էլի. ՈՒզում եմ այստեղ քննարկենք, ձեր կարծիքները լսեմ, ինձ խորհուրդ և ուղղություն տակ թե ում հետ կարելի է համագործակցել և այլն: Մի խոսքով հասկանամ մտածածս հնարավոր է իրականացնել թե չէ... Նախորոք շնորհակալություն...;)

ARMbrain
28.04.2013, 23:05
Բարև, նախ միքիչ մանրամասնի տենանք կոնկրետ ինչ գործես ուզում դնես, ՏՏ ոլորտում գործ դնել ասվածը շատ մեծ հասկացողությունն է... և արդյոք դու նախատեսում ես ինչ որ գումար ներդնել տվյալ գործի մեջ թե ոչ...

ITFox
28.04.2013, 23:08
Բարև, նախ միքիչ մանրամասնի տենանք կոնկրետ ինչ գործես ուզում դնես, ՏՏ ոլորտում գործ դնել ասվածը շատ մեծ հասկացողությունն է... և արդյոք դու նախատեսում ես ինչ որ գումար ներդնել տվյալ գործի մեջ թե ոչ...

դե հիմնականում ծրագրեր գրել վաճառել, կամ դրան մոտիկ բնագավառ: Իսկ եթե առանց գումար ներդնելու տարբերակ կա շատ լավ, եթե չկա գումար ներդնելուց էլ չեմ խուսափի,

ARMbrain
28.04.2013, 23:15
դե հիմնականում ծրագրեր գրել վաճառել, կամ դրան մոտիկ բնագավառ: Իսկ եթե առանց գումար ներդնելու տարբերակ կա շատ լավ, եթե չկա գումար ներդնելուց էլ չեմ խուսափի,
Ես չգիդեմ մնացածը ոնց, բայց ինձ տվյալ գաղափարը դուր չի գալիս, իմ համար ավելի լավ գաղափարա էն որ ասենք միհատ հետաքրքիր ծրագրի իդիա մտածես որ ամբողջ աշխարհում չլինի, ծրագիրը գրես և որ մարդկանց շատ պետք գա, ու մարդիկ օգտագործեն, հետագայում տվյալ ծրագրից դու քո շահույթը ունենաս... կամ եթե չե կարելիա խմբով նույն մտքի հիման վրա անդրոիդի և ԻՕՍ-ի համար հետաքրքիր խաղեր ու ծրագրեր գրել, էս վերջինը ինձ ամենից շատա դուր գալիս, քանի որ ոնց նայում եմ հիմա PC-ին շատ ուշադրություն չեն դարցնում, և ավելի շատ անդրոիդով և ԻՕՍով են տարված մարդիկ.

ITFox
29.04.2013, 10:58

Տարբերակ է, բայց ես առայժմ ավելի շատ հակված եմ առաջին տարբերակին:

ITFox
30.04.2013, 14:26
Իմ կարծիքով այն եզակի գործերից է որ մեր ....-ի խելքին չի հասնում, որ ձեռիցդ խլեն :)

Արամ
08.09.2013, 23:58
Կարաս մի երկու հատ մարկեթոլոգ վերցնես, մի 10 հատ ծրագրավորող ու odesk.com-ով պատվերներ ընդունես/անես:

boooooooom
18.04.2015, 14:08
Կարաս մի երկու հատ մարկեթոլոգ վերցնես, մի 10 հատ ծրագրավորող ու odesk.com-ով պատվերներ ընդունես/անես:

Արամ ջան, կամ այլ ակումբցի ջան odesk-ի վեերաբերյալ մի քանի հարց կա։ Ես նայում եմ աշխատանքներ կան ու մի աշխատանքի վրա մի 15-20 հոգի հերթագրված։ Հարց. հաճախորդը ընտրում է 1-ին ու պատվիրում? թե ով շուտ /որակով առաջարկի, դրանն է վերցնում։ Կամ ինչ կլինի, եթե հաճախորդի սպասումները չարդարացնես (տույժ, տուգանք)?

Արամ
18.04.2015, 14:21
հաճախորդը ընտրում է 1-ին ու պատվիրում? թե ով շուտ /որակով առաջարկի, դրանն է վերցնում։
Հաճախորդը իր աշխատանքին դիմածների profile-ների` review-ների, անցած test-երի, Project-ների, billing rate-ի, հման վրա ընտրում ա ում ցանկանա 1,2,3 կապ չունի։

Կամ ինչ կլինի, եթե հաճախորդի սպասումները չարդարացնես (տույժ, տուգանք)?
Տույժ/Տուգանք-դ էն ա լինելու, որ էդ հաճախորդը վատ ռեվյու ա թողելու profile-ումդ, իսկ թե էտի ինչի կբերի տես կետ 1:

antranigv
19.04.2015, 02:48
հեյ հեյ։ ես մի հետաքրքիր մօտեցում տամ, որից շատերը կը լինեն Pissed off, բայց դա շատ բնական է, քանի որ այն մենք չենք տեսնում։ լաւ մանրամասնեմ։

եթէ կարճ՝ առաջարկում եմ գրել ազատԾԱ, եւ վճարում ստանալ supportի դիմաց, եթէ օրինակ է պէտք, ասենք. այս ֆորում աշխատում է ասենք vBulletin ծրագրով, չէ՞, բայց ես ինչ իմանամ ինքը ինչ ա անում, կարող ա վատ ա սարքած, եւ ես այն փոխելու իրաւունք չունեմ։ ինչեւէ։

գրում եմ ասենք մի հատ ազատԾԱ ֆորում, անունը դնենք պայմանական armforum, ու դնում եմ այն համացանցում ազատ՝ ամէն մարդ կարող է սորսերը տեսնել, կարդալ, փոխել, ինչպէս եւ վերահրատարակել։

ուրեմն Chuk-ն է գալիս, եւ սարքում է մի ակումբ.ամ, տեղադրում է armforum ծրագիրը, եւ շատ է հաւանում։ հասկանում է որ իրեն սակայն օգնութիւն է պէտք, շատ բաներից գլուխ չի հանում, կամ ասենք չգիտի Ruby, որով գրուած է ծրագիրը։ կապւում է ասենք support@armforumի հետ, ու ասում ա «վոփշմ ինձ premium support է պէտք», մենք էլ ասում են «ահա, խնդիր չկայ, ամիսը էսքան վճարում սենց, նենց եւ այլն»։

այսինքն՝ դու եւ բարի մարդ ես լինում՝ ազատԾԱ ես գրում, եւ գումար ես աշխատում՝ եթէ դա քեզ հետաքրքիր է։

շատ պարզ օրինակ՝ Գերմանական մի ընկերութեան մօտ էի աշխատում որպէս ադմին, փոխանցում էին իրենց բոլոր սերվերները վինդոզ ՕՀ-ից դէպի ԳՆՈւ/Լինուքս եւ ԲՍԴ-ներ։ հարցնում եմ՝ ինչո՞ւ (ուղղակի հետաքրքիր էր ինչու, թէ չէ ես շատ ուրախ էի որ տենց են անում ^_^)

ասում է՝ հիմայ եթէ ես ունեմ windows server, ես կախուած եմ MS-ից դա իրենց համար եթէ թւում է թէ լաւ է, ինձ համար վատ է, ու քանի ինձ համար վատ է, ես հեռանալու եմ իրենցից, ու իրենց համար էլ է վատ լինում։ անցում են ԳՆՈւ/Լինուքսի, ու առհասարակ ազատԾԱ-ի, հիմայ դու ես չէ՞ հսկում մեր սերվերնոցը, եթէ դու մեր դուրը չգաս, քեզ հանում ենք, բերում ենք RedHat-ին, ինքն էլ մեր դուրը չկայ, կը բերենք ուրիշին։ ընտրութիւն շատ է։ բացի դրանից, ծրագրերը ազատ են, եթէ մի բան մեր սրտով չի, ծրագրաւորող ենք վարձում եւ խնդրում ենք որ փոխի։

այս ինչ գրեցի, իհարկէ, enterprise-ների համար է, supportով գումար աշխատել։ այլ տարբերակներ էլ կան, ուղղակի սա ոչ թէ միայն գումար աշխատելն է, այլ եւ աշխարհը առաջ տանել։

հայաստանում մարդիկ տարած են վեբով եւ մոբայլով, ինչը՝ բիզնեսի կողմից նորմալ է, իսկ գիտութեան/ՏՏ ոլորտի կողմից՝ տանում է դէպի հետ։ իրականում պէտք է ասենք իմ ձեռքում բռնած հեռախօսը բանով չտարբերուի իմ կարգիչից, բայց այդպէս չէ, nothing personal, just business capitalism (<strike> չկար, ստիպուած underline արեցի :P)

տենց։