PDA

Դիտել ողջ տարբերակը : GPS

տեամ
28.04.2013, 20:30
GPS-ը հեռախոսի ինտերնետի հետ կապ ունի՞։

Two-Face
28.04.2013, 20:32
GPS-ը հեռախոսի ինտերնետի հետ կապ ունի՞։

GPS-ը հեռախոսի ինետով ա աշխատում:

տեամ
28.04.2013, 20:34
GPS-ը հեռախոսի ինետով ա աշխատում:

Ես ըտենցել գիտեյի:ok բայց ասում էին որ GPS-արանձին սերվերի-ա կպնում..?:oy

տեամ
28.04.2013, 20:37
իսկ գումար գանձվումա որ GPS-օկտվում

Rammstein
28.04.2013, 20:37
GPS_ՀԵՐԱԽՈՍԻ ԻՆԵՏԻ ՀԵՏ ԿԱՊ ՈՒՆԻ?

1. Չէ, կապ չունի: GPS-ը արբանյակին ա կապնվում: Ինետով միայն քարտեզները կարող ա քաշի:
2. Սենց թեմա արդեն կա, պետք էր փնտրել ու գտնել (http://www.akumb.am/showthread.php/31645):
3. Կարդա Կանոնադրությունը: Լրիվ մեծատառերով չի կարելի գրել:

Two-Face
28.04.2013, 20:38
իսկ գումար գանձվումա որ GPS-օկտվում

Հա ոնց որ: :think Թեկուզ իմ հեռախոսի մեջ GPS կա, բայց ոչ մի անգամ չեմ օգտվել:

Two-Face
28.04.2013, 20:39
1. Չէ, կապ չունի: GPS-ը արբանյակին ա կապնվում: Ինետով միայն քարտեզները կարող ա քաշի:
2. Սենց թեմա արդեն կա, պետք էր փնտրել ու գտնել:
3. Կարդա Կանոնադրությունը: Լրիվ մեծատառերով չի կարելի գրել:

Բայց ինքը հեռախոսի ինետով չի՞ կպնում, որ քոննեքտ ըլնի: Չնայած կարող ա անդրոիդն ա մենակ տենց անում: :think

տեամ
28.04.2013, 20:41

օկ իսկ GPS-ոնց օկտվեմ...? այսինքն պետկա տենամ Ես որդեղ եմ գտնվում ետ ինետովա? հերախոսըս անդրոիդ 4-ովա աշխատում ետե ձեվը գիտեք ասեք .

Rammstein
28.04.2013, 20:43
Բայց ինքը հեռախոսի ինետով չի՞ կպնում, որ քոննեքտ ըլնի: Չնայած կարող ա անդրոիդն ա մենակ տենց անում: :think

Չգիտեմ, թե ինչ ծրագիր ա քո ասած անդրոիդի ծրագիրը, գուցե նենց ա սարքած, որ առանց ինետի առկայության GPS-ն էլ չաշխատի (չնայած` քիչ հավանական եմ համարում), բայց GPS-ը լրիվ առանձին համակարգ ա, որի համար ինտերնետ պետք չի, միայն բաց երկինք ա պետք, որ սարքը արբանյակների հետ կարողանա կապվել:

Hda
28.04.2013, 21:46
.... բայց GPS-ը լրիվ առանձին համակարգ ա, որի համար ինտերնետ պետք չի, միայն բաց երկինք ա պետք, որ սարքը արբանյակների հետ կարողանա կապվել:
տենց էլ կա, բայց կա նաև հեռախոսների համար A-GPS, որին երկինք պետք չի, այլ առնվազն 2 բջջային վիշկա (ամեն սոոտկա իր աշխարհագրական կոորդինատները ունի ու վիշկաներով հեռախոսդ որոշում ա որ սոտկաում ա գտնվում: Առավելություն ունի -արագ ա ու փակ տեղ էլ ա աշխատում՝ մենակ ցանց լինի)

տեամ
28.04.2013, 21:56

այսինքըն ինեթովա աշխատում? փող տանումա?

Hda
28.04.2013, 22:03
ուհու

տեամ
28.04.2013, 22:11
ուհու

?:think

ITFox
28.04.2013, 22:13
GPS -ն աշխատում է ինտերնետով, առանց ինտերնետի էլ GPS-ն կբացվի, բայց էկրանին կցուցադրի նախորդ օգտագործման ժամանակ պահպանված ինֆորմացիան: Իսկ ինչ վերաբերվում է Փող տանելուն, պատասխանեմ, ՏԱՆՈՒՄ Է ԵՆ ԷԼ ՈՆՑ է ՏԱՆՈՒՄ, GPS-ն տարիֆը գեներացնում է միանգամից երկու գործողությունով, ուղարկվող + ստացվող ինֆորմացիա+ ստացվող պատկերների(քարտեզ) ծավալին համապատասխան MB-եր, դե մեր օպերատորների մոտ է միջինը 1MB=15-25 դրամ: Իսկ ինչ վերաբերվում է արբանյակին GPS-n ոչ մի կապ էլ չի սահմանում արբանյակի հետ: Հեռախոսների GPS-ն դա պարզապես հիմնականում GOOGLE-ի մշակած ծրագիրն է, այդքան բան:

Hda
28.04.2013, 22:14
ըհը

Rammstein
28.04.2013, 22:16
տենց էլ կա, բայց կա նաև հեռախոսների համար A-GPS, որին երկինք պետք չի, այլ առնվազն 2 բջջային վիշկա (ամեն սոոտկա իր աշխարհագրական կոորդինատները ունի ու վիշկաներով հեռախոսդ որոշում ա որ սոտկաում ա գտնվում: Առավելություն ունի -արագ ա ու փակ տեղ էլ ա աշխատում՝ մենակ ցանց լինի)

Վիկիպեդիան մի քիչ ուրիշ բան ա ասում A-GPS-ի մասին.
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/A-GPS.png/680px-A-GPS.png

Էլի կապվում ա արբանյակին, ուղղակի բջջային ցանցը օգնում ա, որ շուտ կապվի ու թույլ ա տալիս աշխատել նաեւ թույլ ազդանշանի պայմաններում: Բայց, ոնց ես հասկացա, միայն բջջային ցանցով չի որոշում ու բջջային ցանցի կայանների քանակն ու կոորդինատները էական չեն, դրանք LBS-ի (Location-based service) դեպքում են էական:

Բայց մոտս սենց հարց առաջացավ. Google Nexus 4 եմ ուզում առնեմ, պարամետրերում էլ գրած ա «with A-GPS support and GLONASS», սա նշանակում ա՞, որ GPS-ը առանց բջջային ցանցի կաշխատի:

Հայաստանում քիչ չեն նենց տեղերը, որտեղ բջջային օպերատորներից մեկնումեկը (կամ բոլորը միասին) ծածկույթ չունեն, դրա համար, կարծում եմ, արժի էնպիսի սարք ունենալ, որի GPS-ը առանց բջջային ցանցի աշխատի: Ու փաստորեն իմ 5 տարեկան հեռախոսը տենց լավ առավելություն ունի :)): Ճիշտ ա, մի 5-10 րոպե տեւում ա, մինչեւ կապնվում ա արբանյակներին ու սկսում ա կոորդինատներ տալ, բայց ոչ մի ցանցի կարիք չկա:

ITFox
28.04.2013, 22:17
ըհը

ինչը ԸՀԸ :)

Hda
28.04.2013, 22:17
GPS -ն աշխատում է ինտերնետով, առանց ինտերնետի էլ GPS-ն կբացվի, բայց էկրանին կցուցադրի նախորդ օգտագործման ժամանակ պահպանված ինֆորմացիան: Իսկ ինչ վերաբերվում է Փող տանելուն, պատասխանեմ, ՏԱՆՈՒՄ Է ԵՆ ԷԼ ՈՆՑ է ՏԱՆՈՒՄ, GPS-ն տարիֆը գեներացնում է միանգամից երկու գործողությունով, ուղարկվող + ստացվող ինֆորմացիա+ ստացվող պատկերների(քարտեզ) ծավալին համապատասխան MB-եր, դե մեր օպերատորների մոտ է միջինը 1MB=15-25 դրամ: Իսկ ինչ վերաբերվում է արբանյակին GPS-n ոչ մի կապ էլ չի սահմանում արբանյակի հետ: Հեռախոսների GPS-ն դա պարզապես հիմնականում GOOGLE-ի մշակած ծրագիրն է, այդքան բան:
ասինք էտի A-GPS ն ա: Զուտ GPS առանձին սարք ա ու ինետի հետ կապ չունի, ինչպես նշել է Ռամշը

ITFox
28.04.2013, 22:21
ասինք էտի A-GPS ն ա: Զուտ GPS առանձին սարք ա ու ինետի հետ կապ չունի, ինչպես նշել է Ռամշը

Դե GPS ասելով կոնկրետ հիմա հասկանում ենք բջջայինի GPS ծառայությունը ոչ թե սարքավորումը,

տեամ
28.04.2013, 22:22
GPS -ն աշխատում է ինտերնետով, առանց ինտերնետի էլ GPS-ն կբացվի, բայց էկրանին կցուցադրի նախորդ օգտագործման ժամանակ պահպանված ինֆորմացիան: Իսկ ինչ վերաբերվում է Փող տանելուն, պատասխանեմ, ՏԱՆՈՒՄ Է ԵՆ ԷԼ ՈՆՑ է ՏԱՆՈՒՄ, GPS-ն տարիֆը գեներացնում է միանգամից երկու գործողությունով, ուղարկվող + ստացվող ինֆորմացիա+ ստացվող պատկերների(քարտեզ) ծավալին համապատասխան MB-եր, դե մեր օպերատորների մոտ է միջինը 1MB=15-25 դրամ: Իսկ ինչ վերաբերվում է արբանյակին GPS-n ոչ մի կապ էլ չի սահմանում արբանյակի հետ: Հեռախոսների GPS-ն դա պարզապես հիմնականում GOOGLE-ի մշակած ծրագիրն է, այդքան բան:

միակ Մարդը ումից նորմալ պատասխան ստացանք. ապրես:hands փաստորեն ինետովա աշխատում մեր օպերատորներին Աստված տվե չի ղնայե քաշվանք. իսկ մեկ հարց ևս աֆտոմեքենանեի-նավիգացիան վոնցա արանց ինեթի?

Hda
28.04.2013, 22:22
ինչը ԸՀԸ :)

տեամ-ին էր ուղղված

Վահե-91
28.04.2013, 22:25
աֆտոմեքենանեի-նավիգացիան վոնցա արանց ինեթի?
աֆտոմեքենանեի-նավիգացիաի մեջ քարտեզները նախորոք պետք ա քցես, որ աշխատի

ITFox
28.04.2013, 22:28
միակ Մարդը ումից նորմալ պատասխան ստացանք. ապրես:hands փաստորեն ինետովա աշխատում մեր օպերատորներին Աստված տվե չի ղնայե քաշվանք. իսկ մեկ հարց ևս աֆտոմեքենանեի-նավիգացիան վոնցա արանց ինեթի?

Ինտերնետով. մեքենաների GPS նավիգացիայի հայաստանյան օրինակ, նայիր այստեղ http://am.gps-trace.com/

ITFox
28.04.2013, 22:28
աֆտոմեքենանեի-նավիգացիաի մեջ քարտեզները նախորոք պետք ա քցես, որ աշխատի

մեքենաների նավիգացիայի մեջ ոչ մի բան քցել պետք չի, հիմա ամեն ինչ էլ քցաց կա

Վահե-91
28.04.2013, 22:31
մեքենաների նավիգացիայի մեջ ոչ մի բան քցել պետք չի, հիմա ամեն ինչ էլ քցաց կա
որ Հայաստանի համար նախատեսված չլինի էտ անտերը, պիտի քաշես քցես: Ավտոմեքենայի ոչ բոլոր նավիգատորներն են ինտերնետով աշխատում :pardon

ITFox
28.04.2013, 22:35
որ Հայաստանի համար նախատեսված չլինի էտ անտերը, պիտի քաշես քցես: Ավտոմեքենայի ոչ բոլոր նավիգատորներն են ինտերնետով աշխատում :pardon
Ժողովուրդ նախ եկեք հասկանանք մեքենայի Նավիգացիա թե մեքենայի GPS, մեքենայի նավիգացիան են է, երբ մեքենան մոտենւմ է որևէ առարկայի սկսած 1,5 մետրից սկսումա սալոնում ծնգալ ու զահլա տանել :angry

ITFox
28.04.2013, 22:36
որ Հայաստանի համար նախատեսված չլինի էտ անտերը, պիտի քաշես քցես: Ավտոմեքենայի ոչ բոլոր նավիգատորներն են ինտերնետով աշխատում :pardon

Բայց հիմա համարյա բոլոր GPS-ները ինֆորմացիան մշակում են google map-ի վրա, իսկ այնտեղ երկրագնդի ամեն մի կետ նկարված է

Hda
28.04.2013, 22:39
Վիկիպեդիան մի քիչ ուրիշ բան ա ասում A-GPS-ի մասին.
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/A-GPS.png/680px-A-GPS.png

Էլի կապվում ա արբանյակին, ուղղակի բջջային ցանցը օգնում ա, որ շուտ կապվի ու թույլ ա տալիս աշխատել նաեւ թույլ ազդանշանի պայմաններում: Բայց, ոնց ես հասկացա, միայն բջջային ցանցով չի որոշում ու բջջային ցանցի կայանների քանակն ու կոորդինատները էական չեն, դրանք LBS-ի (Location-based service) դեպքում են էական:

LBS-ն պարզապես ցույց կտա որ սոտկայում ես, ստույգ կոորդինատներիտ համար A-GPS է պետք:

Բայց մոտս սենց հարց առաջացավ. Google Nexus 4 եմ ուզում առնեմ, պարամետրերում էլ գրած ա «with A-GPS support and GLONASS», սա նշանակում ա՞, որ GPS-ը առանց բջջային ցանցի կաշխատի:
Մի քիչ խուճուճ են գրել, եթե GLONASS ուրեմն անկախ ա: GLONASS սովետական արբանյակներն են, որ մինչ այսօր էլ շատ լավ գործում են ամբողջ աշխարհով:Առաջ GPS մենակ կոորդինատներ ու բարձրություններ ցույց տալիս- այսինքն թվեր միայն: Հիմա արդեն քարտեզի վրա միանգամից ու էտ քարտեզները պիտի առնես նայած ում սպուտնիկներից ես օգտվում: GLONASS պիտի որ ձրի լինի կամ էլ հետը կտան քանի որ նշված ա, ճշտի

... Ճիշտ ա, մի 5-10 րոպե տեւում ա, մինչեւ կապնվում ա արբանյակներին ու սկսում ա կոորդինատներ տալ, բայց ոչ մի ցանցի կարիք չկա:
առաջին միացման դեպքում բոլորն էլ տենց են, դրա համար էլ A-GPS-ը բուքսիր ա գալիս: Մի անգամ կոորդինատները որոշելուց հետո եթե միացած պահես ռեալ թայմ կորդինատներդ կտա:

տեամ
28.04.2013, 22:40
Ժողովուրդ նախ եկեք հասկանանք մեքենայի Նավիգացիա թե մեքենայի GPS, մեքենայի նավիգացիան են է, երբ մեքենան մոտենւմ է որևէ առարկայի սկսած 1,5 մետրից սկսումա սալոնում ծնգալ ու զահլա տանել :angry

ժող ջաաաաանննննննննն մի հատ խնդրանքքքքքք S6312 GALAXY YOUNG DUOS կնայեք ես հերախոսի մեջ ես անտերից GPS -կա թե չե ..մեկել mts ego-ի մեջ. ուղակի շատ շատ մեծ խնդրանք բոլորիտ.

ITFox
28.04.2013, 22:40
Լավ տղերք ես հելնեմ քնելու, վաղը կմտնեմ GPS-ի ու իրա աշխատանքի մասին մի աշխարհ բան կգրեմ: Հեռահաղորդակցման տեխնոլոգիաները մասնավորապես GPS ու բջջային ցանցեր , 3 տարի առաջ դիպլոմայինիս թեման էր:B:(

Rammstein
28.04.2013, 22:41
GPS -ն աշխատում է ինտերնետով, առանց ինտերնետի էլ GPS-ն կբացվի, բայց էկրանին կցուցադրի նախորդ օգտագործման ժամանակ պահպանված ինֆորմացիան: Իսկ ինչ վերաբերվում է Փող տանելուն, պատասխանեմ, ՏԱՆՈՒՄ Է ԵՆ ԷԼ ՈՆՑ է ՏԱՆՈՒՄ, GPS-ն տարիֆը գեներացնում է միանգամից երկու գործողությունով, ուղարկվող + ստացվող ինֆորմացիա+ ստացվող պատկերների(քարտեզ) ծավալին համապատասխան MB-եր, դե մեր օպերատորների մոտ է միջինը 1MB=15-25 դրամ: Իսկ ինչ վերաբերվում է արբանյակին GPS-n ոչ մի կապ էլ չի սահմանում արբանյակի հետ: Հեռախոսների GPS-ն դա պարզապես հիմնականում GOOGLE-ի մշակած ծրագիրն է, այդքան բան:

Ո՞նց ոչ մի կապ չի սահմանում արբանյակի հետ: Մի հատ մտի կարդա. http://ru.wikipedia.org/wiki/A-GPS:

Հ.Գ. Նորմալ օպերատորների մոտ 4.99 դրամ ա 1 ՄԲ-ը: :aha

Վահե-91
28.04.2013, 22:43
Լավ տղերք ես հելնեմ քնելու, վաղը կմտնեմ GPS-ի ու իրա աշխատանքի մասին մի աշխարհ բան կգրեմ: Հեռահաղորդակցման տեխնոլոգիաները մասնավորապես GPS ու բջջային ցանցեր , 3 տարի առաջ դիպլոմայինիս թեման էր:B:(
ոնց որ էտքան էլ լավ չէիր սովորում ինստիտուտում :D բայց ոչինչ, կուղղենք էտ սխալը :D

տեամ
28.04.2013, 22:45
ժող ջաաաաանննննննննն մի հատ խնդրանքքքքքք S6312 GALAXY YOUNG DUOS կնայեք ես հերախոսի մեջ ես անտերից GPS -կա թե չե ..մեկել mts ego-ի մեջ. ուղակի շատ շատ մեծ խնդրանք բոլորիտ.

Hda
28.04.2013, 22:45
Ժողովուրդ նախ եկեք հասկանանք մեքենայի Նավիգացիա թե մեքենայի GPS, մեքենայի նավիգացիան են է, երբ մեքենան մոտենւմ է որևէ առարկայի սկսած 1,5 մետրից սկսումա սալոնում ծնգալ ու զահլա տանել :angry

մեքենայի նավիգացիան ղեկն է՝ էսկողմ-էնկողմ շարժելով ղեկավարում ես մեքենադ:
էտ ծգացող ասածդ ավտոների համար պարզապես պակտրոնիկ ա կոչվում…

ITFox
28.04.2013, 22:47
ժող ջաաաաանննննննննն մի հատ խնդրանքքքքքք S6312 GALAXY YOUNG DUOS կնայեք ես հերախոսի մեջ ես անտերից GPS -կա թե չե ..մեկել mts ego-ի մեջ. ուղակի շատ շատ մեծ խնդրանք բոլորիտ.
MTS EGO-ի մեջ հաստատ կա, քանի որ ետ հեռախոսից օգտագործել եմ: ՈՒղղակի մի խնդիր կա, MTS EGO-ի մեջ եթե BEELINE դնես ու 3G ցանցն միացրած լինի, սակայն տեղանքում 3G չլինի ետ անտեր հեռախոսն Բիլայնի դեպքում ավտոմատ 2G-ով չի աշխատի, մի խոսքով Բիլայնի դեպքում սենց խնդիր ունի, 2G-ից ավտոմատ կտեղափոխվի 3G բայց հակառակ դեպքում անտենա ամենինչ ցույց կտա բայց անհասանելի կլինի, սա ետ ՄՏՍ ԷԳՈ-ի թերությունն է, բայց վիվասելի ու օրանժի դեպքում տենց խնդիր չկա, իսկ GPS ունի ու շատ կարգին բանա, կոնկրետ տեղդ ցույցա տալիս թե որտեղ ես, ու մոտակա անտենայից ինչ հեռավորության վրա ես գտնվում

ITFox
28.04.2013, 22:49
Ո՞նց ոչ մի կապ չի սահմանում արբանյակի հետ: Մի հատ մտի կարդա. http://ru.wikipedia.org/wiki/A-GPS:

Հ.Գ. Նորմալ օպերատորների մոտ 4.99 դրամ ա 1 ՄԲ-ը: :aha

Խոսքը GOOGLEI մշակած ծրագրի մասինա դե են քարտեզի, դա արբանյակի հետ կապ չունի. իսկ 4,55 մինիմում բայց արի 29,99-ի մասին էլ հիշենք ու միջինը 15-ի վրա կանգնենք:)

ITFox
28.04.2013, 22:53
ոնց որ էտքան էլ լավ չէիր սովորում ինստիտուտում :D բայց ոչինչ, կուղղենք էտ սխալը :D

Չե բրատս շատ լավ եմ սովորել, ուղղակի իմ ասացն ուրիշա, բուն GPS-ն չի այլ googlei մշակած ծրագիրն որ սովորալան հեռախոսների մեջ կա որ բացի քարտեզից ուրիշ բան ցույց չի տալիս, խոսքը դրա մասինա, իսկ մեր իմացաց GPS-ն լայն հասկացողությունը, ինչպես նաև արբանյակի հետ կապ հաստատելն էլ է լայն հնարավորություն: Վաղն ես ամենինչ մանրամասն կքննարկենք հիմա ես սոված եմ ու քունս տանումա ;)

Hda
28.04.2013, 22:55
ժող ջաաաաանննննննննն մի հատ խնդրանքքքքքք S6312 GALAXY YOUNG DUOS կնայեք ես հերախոսի մեջ ես անտերից GPS -կա թե չե ..մեկել mts ego-ի մեջ. ուղակի շատ շատ մեծ խնդրանք բոլորիտ.
մի հատ քեզ համար հարցդ պարզի
GPS թե A-GPS ՞
GPS եթե կա ընդհանրապես A-GPS ն էլ ա լինում, հակառակը ոչ: Արտադրողներն էլ ռեկլամ անելուց պարզապես GPS -ն ասում, հետո պարզվում ա A-GPS: A-GPS -ը ծրագրային ապահովումով է իրականացնում, GPS-ի համար հարդ ա պետք ու գինն էլ թանկ ա ունեցող հեռախոսների…

Rammstein
28.04.2013, 23:14
LBS-ն պարզապես ցույց կտա որ սոտկայում ես, ստույգ կոորդինատներիտ համար A-GPS է պետք:

Այսինքն` պետք ա կապվի արբանյակի հետ, չէ՞:

Մի քիչ խուճուճ են գրել, եթե GLONASS ուրեմն անկախ ա: GLONASS սովետական արբանյակներն են, որ մինչ այսօր էլ շատ լավ գործում են ամբողջ աշխարհով:Առաջ GPS մենակ կոորդինատներ ու բարձրություններ ցույց տալիս- այսինքն թվեր միայն: Հիմա արդեն քարտեզի վրա միանգամից ու էտ քարտեզները պիտի առնես նայած ում սպուտնիկներից ես օգտվում: GLONASS պիտի որ ձրի լինի կամ էլ հետը կտան քանի որ նշված ա, ճշտի

Նայի, իմ հիմիկվա հեռախոսի մեջ ոչ մի քարտեզ չկար: Ավելի ճիշտ ինչ-որ vdo dayton ծրագիր կա, որը մատների վրա հաշված երկրների քարտեզներ ունի: Որ էդ ծրագիրը միացնում եմ, մի 10 րոպեից արբանյակի նշանը կանաչում ա, սկսում ա կոորդինատները, արագությունն ու ուղղությունը ցույց տալ, բայց քարտեզ չի բերում: ԲԱՅՑ, ես գցել եմ մի հատ NavXS ծրագիր, որը էլի GPS ընդունիչով ստանում ա կոորդինատները ու ինքը ըստ կոորդինատների ինետից քարտեզը ցույց ա տալիս: Կուզեմ կընտրեմ, որ Google-ից ցույց տա, կուզեմ Microsoft կդնեմ:

Հիմա հարցս էն էր, որ եթե GLONASS-ը լինի, մինիմում էդքանը, ինչքանը հիմա կարում եմ անեմ, էլի կկարողանամ չէ՞:

առաջին միացման դեպքում բոլորն էլ տենց են, դրա համար էլ A-GPS-ը բուքսիր ա գալիս: Մի անգամ կոորդինատները որոշելուց հետո եթե միացած պահես ռեալ թայմ կորդինատներդ կտա:

Հա, տենց էլ կա: Բայց որ անջատեմ, մի քիչ ժամանակ անցնի, հետո էլի պիտի սպասեմ:

տեամ
28.04.2013, 23:22
մի հատ քեզ համար հարցդ պարզի
GPS թե A-GPS ՞
GPS եթե կա ընդհանրապես A-GPS ն էլ ա լինում, հակառակը ոչ: Արտադրողներն էլ ռեկլամ անելուց պարզապես GPS -ն ասում, հետո պարզվում ա A-GPS: A-GPS -ը ծրագրային ապահովումով է իրականացնում, GPS-ի համար հարդ ա պետք ու գինն էլ թանկ ա ունեցող հեռախոսների…

ետե իմանայի որը որից հետոյա չեի գրի:

տեամ
28.04.2013, 23:25
S6312 GALAXY YOUNG DUOS ոնց կարամ իմանամ ես հերախոսը GPS-ունի? կամ GPS թե A-GPS... ?

Վահե-91
28.04.2013, 23:27
S6312 GALAXY YOUNG DUOS ոնց կարամ իմանամ ես հերախոսը GPS-ունի? կամ GPS թե A-GPS... ?
A-GPS էլ ունի, GPS էլ

տեամ
28.04.2013, 23:34
A-GPS էլ ունի, GPS էլ

ապրես ախպեր ջան . իսկ ոնց կարամ օկտվեմ Ես ձեվերը չգիդեմ .. որը որ փողով չի վոնց կարամ օկտվեմ ետ անտեր սպուտնիկա ինչա . հերախոսը անդրոիդովա աշխատում

Rammstein
28.04.2013, 23:37
GPS եթե կա ընդհանրապես A-GPS ն էլ ա լինում, հակառակը ոչ:\

Ստեղ ես արդեն լրիվ ոնց որ խճճվեցի, եթե իհարկե ամեն ինչ ճիշտ ես գրել:
Ո՞նց կարա A-GPS լինի, բայց GPS, այսինքն` արբանյակի հետ կապ չլինի: Տենց որ լինի, էդ արդեն չի ստացվո՞ւմ, որ ոչ թե A-GPS ա, այլ LBS: :unsure

Zangezur
28.04.2013, 23:46
Եթե հեռախոսը ունի ԳՊՍ ներքին սարքավորում, քաշում եք նավիտել ծրևագիրը, հետո ինտեով ման եք գալիս Հայասատի քարտեզը գցում եք մեջը ու վերջ ոչ մի ինտեռնետի կարիք էլ չի լինի, եթե ուզում եք նոռմալ որակի քարտաեզ ունենաք, պետքա վճարեք դրա համար, ավելի մանրամասները օրինակ ստեղ
http://www.list.am/item/2471431
Զագեցի մի տարվա համար 15000 են ուզում մի տարի անվճար բարբերաբար թարմացումով, դրանից հետո տարեկան 5000 տալիս եք որ թարմացումները ունենաք. Ամենահարմար ծրագիրնա նավիտել ինձ հանդիպած.
Կամ թեկուզ հենց գուգլ մապը արդեն նավիգացիայի ֆունկցիա ունի մեջ, բայց փորձնական, դրանից էլ կարաք օգտվեք, իսկ ԳՍՄ տրաֆիկից խուսափելու համար կարելիա պռոստը տանը վայ ֆայով քարտեզները բացել, որ մի անգամ բացում էս, քեշի մեջ պահումա ինֆորմացիան ու երկորդ անգամ բացելու կարիք չի լինի.

տեամ
28.04.2013, 23:48
ժող ջան մի հատ օգնեք հերախոսով մտել եմ նավիգացիայի մեչ մի 2-ժամ զագրուսկայա տալիս բայց ոչմի բան չիանում անկեղց ասաց քարտի մեջ գումար չկա ..կարողա GPS-դրահամար չի աշխատում թե ուշա կպնում...

Zangezur
28.04.2013, 23:50
Մի հարց էս ես տամ
Այ էս չինական պլանշետից ենք գնել http://reviews.tablets-help.com/hyundai-t7s-review/
մեջը ԳՊՍ սարքը կա, բայց շատ թույլա աշտատում, ու դժվարա արբանյակներին կպնում, օրինակ գալաքսի ս3-ը դաժե շենքի մեջ կպնումա սպուտնիկներին, իսկ չինացին պահանջումա բացարզակ բաց երկինք ՃՃ
Հնարավորա ինչ-որ ձև լավացնել ԳՊՍ-ի աշխատանքը՞՞

Ռուֆուս
29.04.2013, 00:16
Անդրոիդ համակարգով հեռախոսների դեպքում թարմացնում եք Google Maps-ը ամենավերջին վերսիայի, օգտվում եք offline maps հնարավորությունից ու GPS-ը էլ փող չի տանի:

տեամ
29.04.2013, 00:23
Անդրոիդ համակարգով հեռախոսների դեպքում թարմացնում եք Google Maps-ը ամենավերջին վերսիայի, օգտվում եք offline maps հնարավորությունից ու GPS-ը էլ փող չի տանի:

իսկ չեք ասի ոնց անեմ? հերաղոսը անդրոիդ 4.1 աշխատում

Ռուֆուս
29.04.2013, 00:31
իսկ չեք ասի ոնց անեմ? հերաղոսը անդրոիդ 4.1 աշխատում

Բաց Maps-ը, մտիր մենյու-My Places, թեքվիր ձախ ու "New offline map", գրում ես քաղաքի անունը, կամ ընտրում ես քարտեզի վրա, սեղմում ես Save ու քարտեզը պահպանվում է հեռախոսիդ հիշողության մեջ:

տեամ
29.04.2013, 00:45

անկեղծ ասած չգտա Maps-ը որդեղա եկրանի վրայա լինում..? հերաղոսի մեչ գումար չկա կլինի անել?

Ռուֆուս
29.04.2013, 00:47
անկեղծ ասած չգտա Maps-ը որդեղա եկրանի վրայա լինում..? հերաղոսի մեչ գումար չկա կլինի անել?

հեռախոսի մեջ գումար լինել չլինել կապ չունի սրա հետ: Հեռախոսիդ մեջ կա Google Maps ծրագիրը, փորձիր գտնել:

տեամ
29.04.2013, 00:54
հեռախոսի մեջ գումար լինել չլինել կապ չունի սրա հետ: Հեռախոսիդ մեջ կա Google Maps ծրագիրը, փորձիր գտնել:

չգտա:( իսկ կլինի ինեթից քաշեմ հերախոսի մեչ քցեմ...

տեամ
29.04.2013, 01:12
հեռախոսի մեջ գումար լինել չլինել կապ չունի սրա հետ: Հեռախոսիդ մեջ կա Google Maps ծրագիրը, փորձիր գտնել:

նոր ինետով նկարը տեսա հերախոսիս մեջ կար եսել անունօվ էի ման գալիս լավ գտա մերսիիիիի

Աթեիստ
29.04.2013, 09:30
Քանի ինչ պատասխան ասես չկարդացի, մի երկու բան էլ ես ասեմ։
GPS-ը (և A-GPS-ը) սարքավորման (տվյալ դեպքում հեռախոսի) կոորդինատներն են որոշում։ GPS-ը արբանյակներից (էժան հեռապոսնեից մեջ չկա), A-GPS-ը բջջային անտենաներից։
Դրանցից ոչ մեկը ինտերնետ ու փող չի ուզում։
Եթե ուզում եք, որ էդ կոորդինատների հիման վրա քարտեզի վրա տեսնեք թե որտեղ եք, ուրեմն պտի ունենաք էդ քարտեզը։ Եթե քաշել եք ամբողջական քարտեզ (օրինակ՝ navital ծրագիրն իրա քարտեզով, կամ mapFactor navigator), ոչ մի բայթ ինֆորմացիա չի գնում գալիս, ինտերնետ պետք չի։
Բայց եթե հույսներդ դրել եք գուգլի քարտեզի վրա, դա հեռախոսի մեջ չկա, ավտոմատ էդ պահին քաշում ա։ Իսկ քաշելու համար պետք ա ինտերնետ։
Կարճ ասած, GPS-ն անվճար ա, օնլայն քարտեզները՝ ինչպես ցանկացան օնլայն բան, ուզում ա ինտերնետ։

zulu
29.04.2013, 10:28

Համարյա ամեն ինչ ճիշտ էր, բացի առաջին մասից: A-GPS-ը բջջային ցանցի միջոցով լրացուցիչ ինֆորմացիա է ստանում արբանյակների ներկայիս դիրքի մասին (քանի որ արբանյակները գեոստացիոնար չեն եւ անընդհատ նույն դիրքում չեն), եւ այդպիսով արագացնում է արբանյակների ճիշտ հայտնաբերումը եւ արաջին միացումը արբանյակներին: Ինֆորմացիան ստացվում է հատուկ սերվերներից, եւ որոշակի ցանցային տրաֆիկ է պահանջում, ուստի եւ փող է տանում (թեեւ շատ քիչ): Մնացածը ճիշտ էր:

Աթեիստ
29.04.2013, 12:31

Այսինքն Mobile Data-ն անջատած A-GPS-ը չի աշխատի՞ (GPS-ը որ հաստատ աշխատում ա)։ Ինձ թվում էր, թե A-GPS-ի համար անտենաների մեջ արդեն իսկ կան իրանց կոորդինատները, ու հեռախոսը դրանք մի քանիսից վերցնելով որոշում ա իրա դիրքը։

տեամ
29.04.2013, 13:45
ողջուն բոլորին. ոնց կարելի-ա հերախոսի մեջից նայել հերախոսը GPS ունի թե չե այսինքըն GPS-աշխատում թե A-GPS-ով.......

տեամ
29.04.2013, 14:14
հերախոսիս տուփի վրա սենցա գրած GPS геотегирование ով գիտի ետ ինչա???

Աթեիստ
29.04.2013, 21:47
Մոդերատորական. թեմայից դուրս գրառումները տեղափոխվել են համապատասխան բաժին («Անդրոիդ համակարգի խնդիրների քննարկում (http://www.akumb.am/showthread.php/63282-Անդրոիդ-համակարգի-խնդիրների-քննարկում)»)։ Հատուկ հրավիրում եմ տեամ (http://www.akumb.am/member.php/28608-տեամ)-ի ուշադրությունն այն փաստի վրա, որ թեման կոչվում է GPS ու այստեղ քննարկվում են դրա հետ կապված հարցեր։

Hda
29.04.2013, 22:48
Ստեղ ես արդեն լրիվ ոնց որ խճճվեցի, եթե իհարկե ամեն ինչ ճիշտ ես գրել:
Ո՞նց կարա A-GPS լինի, բայց GPS, այսինքն` արբանյակի հետ կապ չլինի: Տենց որ լինի, էդ արդեն չի ստացվո՞ւմ, որ ոչ թե A-GPS ա, այլ LBS: :unsure
A-GPS- ինքը անմիջական կապ ունի արբանյակների հետ, իսկ հեռախոսիդ հետ բջջային կապով: Ոնց որ միջանկյալ արբանյակ-A-GPS-հեռախոս : Տվյալները հավաքում ա A-GPS սերվերը ու բջջային ցանցով հաղորդում ա հեռախոսիդ: Իրոք շատ խառնելու ա, իրար շատ նմանմ են:
Դիրքի որոշում ու կոորդինատների որոշում-տարբերությունը զգում ես՞
Դիրքի որոշում-LBS - ասում ա վիշկայից էսքան հեռավորության վրա ես վիշկաի նկատմամբ դիրքդ : Ամենա հասարակ ծառայությունն ա, ժամանակին դաժե սիմբիան նոկիա վրա ունեի ծրագիրը, անդրոիդն էլ հիմա կարծեմ ունի:
կոորդինատների որոշում-ոչ թե վիշկաի հետ ա կապվում, այլ A-GPS սերվերի հետ ու որոշվում ա սերվերի նկատմամբ կոորդինատներդ և ի հետևություն, քանի որ սերվերն էլ արբանյակի հետ ա կապված, որոշում ա հեռախոսիդ դիրքը արբանյակի նկատմամբ, այսինքն կոորդինատներդ:
աչքիս ես էլ խառը բացատրեցի՞ :)

p.s.
իսկական GPS - պիտի բարձրությունն էլ ցույց տա, ետ հեռախոսների եղածները ցույց են տալիս՞
A-GPS գրեթե համոզված եմ, որ ցույց չի տա...

Աթեիստ
30.04.2013, 00:02
իսկական GPS - պիտի բարձրությունն էլ ցույց տա, ետ հեռախոսների եղածները ցույց են տալիս՞
A-GPS գրեթե համոզված եմ, որ ցույց չի տա...

Իմը (SGSIII) բարձրությունը ցույց ա տալիս (էս պահին altitude: 1299m):
A-GPS-ի ճշտությունը Երևանում 50մ-ի կարգի ա, տեղից կախված (նախկին նոկիաս հենց A-GPS էր), GPS-ը շատ ավելի ճշգրիտ ա։

Ներսես_AM
30.04.2013, 01:10
Ժողովուրդ A-GPS–ը ընդամենը GPS–ի արագ արբանյակները գտնելու համակարգ ա, ինքը իրանից ուրիշ բան չի ներկայացնում։ Ինքը առանձին գոյություն չունի։ Այն GPS սարքերը, որոնք չունեն A-GPS աջակցում կարող է մինչև տաս րոպե արբանյակ ֆիքսեն։

Մեջբերում Վիկիից՝

Assisted GPS, generally abbreviated as A-GPS or aGPS, is a system that can under certain conditions improve the startup performance, or time-to-first-fix (TTFF), of a GPS satellite-based positioning system.

Hda, իմ տեսած բոլոր հեռախոսների GPS–ներն էլ բարձրությունը ֆիքսում են։

Rammstein
30.04.2013, 01:47
Ժողովուրդ A-GPS–ը ընդամենը GPS–ի արագ արբանյակները գտնելու համակարգ ա, ինքը իրանից ուրիշ բան չի ներկայացնում։ Ինքը առանձին գոյություն չունի։ Այն GPS սարքերը, որոնք չունեն A-GPS աջակցում կարող է մինչև տաս րոպե արբանյակ ֆիքսեն։

Մեջբերում Վիկիից՝

Hda, իմ տեսած բոլոր հեռախոսների GPS–ներն էլ բարձրությունը ֆիքսում են։

Ներսես, իսկ էն որ որոշ հեռախոսների համար գրած ա with GLONASS, դա ի՞նչ ա տալիս:

Ռուֆուս
30.04.2013, 02:41
Ներսես, իսկ էն որ որոշ հեռախոսների համար գրած ա with GLONASS, դա ի՞նչ ա տալիս:

Ըստ վիկիի GPS-ի ռուսական ալտերնատիվն ա, որն ասում են շատ լավ ծածկույթ ունի: Հեռախոսներին GPS-ի աջակցմանը զուգահեռ GLONASS են ավելացնում ավելի ճշգրիտ ու արագ ֆիքսման համար:

Hda
30.04.2013, 16:16
Ժողովուրդ A-GPS–ը ընդամենը GPS–ի արագ արբանյակները գտնելու համակարգ ա, ինքը իրանից ուրիշ բան չի ներկայացնում։ Ինքը առանձին գոյություն չունի։
..

կարող ա լավ չեմ հասկանում?: Լիքը հեռաղոսներ կան, որ միայն A-GPS ունեն ու առանց արբանյակի կարող են ցույց տալ դիրքդ:

armspecialist
30.04.2013, 21:42
Ներսես, իսկ էն որ որոշ հեռախոսների համար գրած ա with GLONASS, դա ի՞նչ ա տալիս:

դա ռուսական տարբերակնա, ցանկալի էր որ 2 էլ լինեն հեռախոսում, եթե ՋՊՍ -ը լավ չի բռնում, անցնումա ուրիշ արբանյակների ցանցին, ես դեպքում ռուսների Գլոնասսին, որը ավելի ճիշտա ու ավելի լավը հլե որ...

armspecialist
30.04.2013, 21:43
կարող ա լավ չեմ հասկանում?: Լիքը հեռաղոսներ կան, որ միայն A-GPS ունեն ու առանց արբանյակի կարող են ցույց տալ դիրքդ:

ետ արդեն ուժեղ տարբերակնա )

տեամ
03.05.2013, 20:25
եսոր վիվայից հարցրի ասեցին A-GPS-փողի հետ կապ չունի արբանյակի հետա աշխատում ...:think բայց Ես առանց փող չեմ կաևում կպնեմ:think հետաքրքիրա..

armspecialist
03.05.2013, 21:48
եսոր վիվայից հարցրի ասեցին A-GPS-փողի հետ կապ չունի արբանյակի հետա աշխատում ...:think բայց Ես առանց փող չեմ կաևում կպնեմ:think հետաքրքիրա..

ընդհանրապես կապ չունի GPS կամ GLANASS համակարգերը փողի հետ.. փողը պետքա նրա համար, որ քո տեղը գտնի, քարտեզը քաշի, որք եզ ցույց տա տեղում, եթե օֆֆլայն քարտեղ ունես քցած արդեն, ետ էլ պետք չի

տեամ
03.05.2013, 22:11

ելի օկ/ բայց օրանջե-ասումա ցանկացաց GPS-գումարի հետ կապ ունի... ես չեմ հասկանումմմմմմմ:angry կգժվ եմ

Rammstein
03.05.2013, 23:38
ելի օկ/ բայց օրանջե-ասումա ցանկացաց GPS-գումարի հետ կապ ունի... ես չեմ հասկանումմմմմմմ:angry կգժվ եմ

Օրանժը շատ բան ա ասում: Էդ ասողին կարամ ես ինքս ցույց տամ, թե ոնց ա հնարավոր հեռախոսը գցել օֆլայն ռեժիմ ու GPS-ից օգտվել: Իմ համար միակ հարցականը էն էր (ու դեռ մնում ա հարցական), թե A-GPS-ը կարում ա՞ առանց արբանյակին կապնվելու սարքի տեղը որոշի: Չնայած` նոր Վիկիպեդիան մի քիչ էլ փորփրեցի, ոնց հասկացա առանց արբանյակին կապնվելու հնարավոր չի:

Ներսես_AM
04.05.2013, 00:12
կարող ա լավ չեմ հասկանում?: Լիքը հեռաղոսներ կան, որ միայն A-GPS ունեն ու առանց արբանյակի կարող են ցույց տալ դիրքդ:
Միայն A-GPS-ը չի կարող ունենա, որովհետև A-GPS–ը սովորական GPS գումարած արագ գտնելու «assist» համակարգ։ Էդ assist–ը ուղղակի տվյալ պահին առկա արբանյակների դիրքն ա ասում ու համ էլ ժամն ա համաժամանակեցնում‎։ ՈՒ եթե տրաֆիկ մոնիտոր անես կտեսնես որ մի քանի կԲ բան ա քաշում եթե ինտերնետը միացրած ա։
Առանց արբանյակի GPS չի աշխատի‎, բայց անդրոիդները առկա վայֆայ ցանցերով էլ կարող ա տեղը որոշի մոտավոր։ Կստացվի որ առանց արբանյակ որոշեց, բայց դա A-GPS–ի A-ի պատճառով չի ուղղակի ոնց կարա որոշում ա։ Փորձի էդ հեռախոսը, որ տենց ցույց ա տալիս առանց արբանյակի, վայֆայը անջատի, տես ինչ ցույց կտա։ ;)
Եթե անդրոիդ ունես քաշի GPS Status & Toolbox (https://play.google.com/store/apps/details?id=com.eclipsim.gpsstatus2) կամ GPS Test (https://play.google.com/store/apps/details?id=com.chartcross.gpstest) ծրագրերը քաշի նայի, արբանյակները‎։
Փորձնական կարող ես անձատես ինտերնետը, էդ A-GPS–ի data–ն ջնջի ու դուրս արի փորձի GPS կպնես, տես ինչքան ժամանակից կկպնի։ ՈՒ լավ կլինի, որ ամպամած լինի վատ լինի կապը արբանյակների հետ‎։ ՈՒ հետո միացրած ինտերնետով։ Հեռախոսը ամեն ինչ անջատած կարա LBS էլ անի։

Ներսես_AM
04.05.2013, 01:14
Ներսես, իսկ էն որ որոշ հեռախոսների համար գրած ա with GLONASS, դա ի՞նչ ա տալիս:

Իմ Նեքսուսի վրա երկուսի արբանյակներից էլ օգտվում ա։ Որ էն վերևի ծրագրերով բացում եմ երկուսի արբանյակներն էլ բռնում ա։ ՈՒ ոնց որ թե ձև չկա նենց անելու, որ միայն մեկը օգտագործի‎։ Ամեն դեպքում շատ արագ ա կպնում քանի որ արբանյակների թիվը փաստորեն կրկնապատիկ ա‎։

Hda
04.05.2013, 11:24
Միայն A-GPS-ը չի կարող ունենա, որովհետև A-GPS–ը սովորական GPS գումարած արագ գտնելու «assist» համակարգ։ Էդ assist–ը ուղղակի տվյալ պահին առկա արբանյակների դիրքն ա ասում ու համ էլ ժամն ա համաժամանակեցնում‎։ ՈՒ եթե տրաֆիկ մոնիտոր անես կտեսնես որ մի քանի կԲ բան ա քաշում եթե ինտերնետը միացրած ա։
Արի կոնկրետացնենք, որ խոսքը վերաբերվում է հեռախոսներին: Պարզ ա, որ առանց արբանյակ A-GPS ընդհանուր առմամբ գոյություն չունի, ինքը սերվերա ու պիտի իհարկե կպնի արբանյակներին, բայց դա էլ հեռախոսի հետ կապ չունի:Հեառխոսի A-GPS ասելով էլ հասկանանք էն ծառայությունը, որ հեռախոսդ կարա կպնի էտ սերվերին ու իրա դիրքը որոշի: Այսինքն եթե հեռախոսդ ունի A-GPS ծառայությունը ու սեռվերին կպնելու հնարավորություն՝ ցանկացած փակ տարածքում -Փորձի-, միայն ցանց հասանելի լինի, դիրքդ կորոշի: Անմիջապես արբանյակին առանց կպնելու: Արբանյակ-A-GPS-հեռախոս, A-GPS հենց էտ միջանկյալ օղակն ա արբանյակի ու հեռախոսիդ (պարզ ա կարա կոմպ էլ լինի):Վերջնական ամփոփում եմ, որ հեռախոսը կարա միայն A-GPS ունենալ:

Եթե անդրոիդ ունես քաշի GPS Status & Toolbox (https://play.google.com/store/apps/details?id=com.eclipsim.gpsstatus2) կամ GPS Test (https://play.google.com/store/apps/details?id=com.chartcross.gpstest) ծրագրերը քաշի նայի, արբանյակները‎։
Փորձնական կարող ես անձատես ինտերնետը, էդ A-GPS–ի data–ն ջնջի ու դուրս արի փորձի GPS կպնես, տես ինչքան ժամանակից կկպնի։ ՈՒ լավ կլինի, որ ամպամած լինի վատ լինի կապը արբանյակների հետ‎։ ՈՒ հետո միացրած ինտերնետով։ Հեռախոսը ամեն ինչ անջատած կարա LBS էլ անի։
Անդրոիդ ունեմ, վախտին ահագին խաղեր արել եմ, հինա պարզապես զուտ հեռախոս եմ օգտագործում: GPS չունի-էն վախտ ահագին թանկ էին տենց հեռախոսները-, պետք էղած վախտ պարզապես օգտվում էի պարզապես սրանից (https://play.google.com/store/apps/details?id=com.technolatry.antennas&hl=ru) էն էլ վիշկաի տեղը որոշելու համար օրանժի ինտերնետիս անտենան ճիշտ ուղղելու համար-մի ժամանակ ինտերնետի միակ հնարավորությունս էր, սկզբում էլ իրանց վիշկեքը քիչ էին ու ուղորդված անտենա էի օգտագործում որակը հնարավորինս լավացնելու համար: Հլա սոտովիները մեր մոտ չհասած, գործի բերումով արբանյակային հեռախոս էլ եմ օգտագործել thuraya, իսկ ցանկացած արբանյակային հեռախոս բոլոր կորդինատներն էլ տալիս ա: Անդրոիդի մոմենտով էլ, դաժե փորձում էի նետբուկի վրա տեղադրել-կիսով չափ ստացվեց-հիմա երեևի էտ հարցը երևի առաջ գնացած լինի՞:

տեամ
04.05.2013, 17:40
Օրանժը շատ բան ա ասում: Էդ ասողին կարամ ես ինքս ցույց տամ, թե ոնց ա հնարավոր հեռախոսը գցել օֆլայն ռեժիմ ու GPS-ից օգտվել: Իմ համար միակ հարցականը էն էր (ու դեռ մնում ա հարցական), թե A-GPS-ը կարում ա՞ առանց արբանյակին կապնվելու սարքի տեղը որոշի: Չնայած` նոր Վիկիպեդիան մի քիչ էլ փորփրեցի, ոնց հասկացա առանց արբանյակին կապնվելու հնարավոր չի:

Ես որ GPS-ից չեմ հասկանում չեմ կարա օռանժին գազ տամ..:B բայց ինձ ասա թե ոնց առանց գումարի -ինտերնետի GPS-ին կպնեմ...հերախուսըս անդրոիդա 4.1 սամսունգ գալաքսի 6312. դուաս. շատ շնորակալ կլին եմ..

armspecialist
04.05.2013, 18:26

քաշում ես գուգլի օֆլայն քարտեզը հայաստանի ու միացնում ես GPS ստ, վերջ . Իսկ ետ աշխատողներին օռանջի, ասա նենց չանեն, գամ ենքան բան ասեմ, գործից հանեն, ինձ ընդունեն :)))

տեամ
04.05.2013, 18:38
քաշում ես գուգլի օֆլայն քարտեզը հայաստանի ու միացնում ես GPS ստ, վերջ . Իսկ ետ աշխատողներին օռանջի, ասա նենց չանեն, գամ ենքան բան ասեմ, գործից հանեն, ինձ ընդունեն :)))

:hands: աչկիս վիկի-ից մի երկու բան կարդամ եսել եթամ ընդուն վեմ:D

տեամ
04.05.2013, 18:48
քաշում ես գուգլի օֆլայն քարտեզը հայաստանի ու միացնում ես GPS ստ, վերջ . Իսկ ետ աշխատողներին օռանջի, ասա նենց չանեն, գամ ենքան բան ասեմ, գործից հանեն, ինձ ընդունեն :)))

մի հատ քարտեզի սսիլկեն կտաս իմ ախպեր/ չեմ կտնում:think

տեամ
04.05.2013, 20:13
ժող անդրոիդի վրա կարան IOS - նստցնեն կամ ուրշ ՕՍ..

armspecialist
04.05.2013, 20:47
մի հատ քարտեզի սսիլկեն կտաս իմ ախպեր/ չեմ կտնում:think

սենց մի բան , Նայի որնա լավ, որնա հարմար քեզ
Play market (https://play.google.com/store/search?q=offline+map&c=apps)

տեամ
04.05.2013, 21:33
սենց մի բան , Նայի որնա լավ, որնա հարմար քեզ
Play market (https://play.google.com/store/search?q=offline+map&c=apps)

նայեցի բաըց չգտա առանց ինետի որ մեկնա