Ներսես_AM
27.04.2013, 02:15
Շատ է լինում, երբ բնագրի լեզվին չես տիրապետում, ու գիրքը պիտի թարգմանությամբ կարդաս։ Բայց քանի որ մենք՝ հայերս երկու–երեք լեզվի ենք տիրապետում, ուզում ենք գիրքը բնագրին ամենամոտ թարգմանությամբ կարդալ։
Այս թեմայում քննարկում ենք թե կոնկրետ գիրքը, որ լեզվով կամ նույնիսկ միևնույն լեզվով ում թարգմանությամբ արժի կարդալ։
Հիմա իմ հարցը։ Անգլերենիս լավացման համար գրքեր եմ կարդում, որոշեցի «Դոն Քիշոթը» կարդամ։ :oy Արդեն հենա–հենա անգլերենը գցել էի քինդլի մեջ, հետո հիշեցի, որ ախր Սերվանտեսը իսպանացի ա, ու հետևաբար անգլերենը թարգմանություն ա։ ՈՒ քանի որ իսպաներեն չգիտեմ, հիմա երկընտրանքի առջև եմ կանգնել։ Կարդալ անգլերե՞ն, թե՞ կարդալ հայերեն։ Հայերեն թարգմանությունը ո՞վ է կարդացել։ Մարդավարի՞ է, թե՞ ռուսերենից է թարգմանած։