PDA

Դիտել ողջ տարբերակը : Այս գիրքը ո՞ր լեզվով խորհուրդ կտաք կարդալ



Ներսես_AM
27.04.2013, 02:15
Շատ է լինում, երբ բնագրի լեզվին չես տիրապետում, ու գիրքը պիտի թարգմանությամբ կարդաս։ Բայց քանի որ մենք՝ հայերս երկու–երեք լեզվի ենք տիրապետում, ուզում ենք գիրքը բնագրին ամենամոտ թարգմանությամբ կարդալ։
Այս թեմայում քննարկում ենք թե կոնկրետ գիրքը, որ լեզվով կամ նույնիսկ միևնույն լեզվով ում թարգմանությամբ արժի կարդալ‎։

Հիմա իմ հարցը։ Անգլերենիս լավացման համար գրքեր եմ կարդում, որոշեցի «Դոն Քիշոթը» կարդամ։ :oy Արդեն հենա–հենա անգլերենը գցել էի քինդլի մեջ, հետո հիշեցի, որ ախր Սերվանտեսը իսպանացի ա, ու հետևաբար անգլերենը թարգմանություն ա։ ՈՒ քանի որ իսպաներեն չգիտեմ, հիմա երկընտրանքի առջև եմ կանգնել։ Կարդալ անգլերե՞ն, թե՞ կարդալ հայերեն‎։ Հայերեն թարգմանությունը ո՞վ է կարդացել։ Մարդավարի՞ է, թե՞ ռուսերենից է թարգմանած։

Ուլուանա
27.04.2013, 03:23
Ներս, եթե անգլերենիդ բարելավման համար ես կարդում, ինչի՞ հենց անգլերեն բնագրով գիրք չես ընտրել։ Ի՞նչ իմաստ ունի թարգմանություն կարդալ, թեկուզ անգլերեն, եթե լիքը անգլերենով բնագրեր կան։ Համ էլ գրառմանդ վերջին նախադասություններից նենց տպավորություն ստացա, որ կեսից մոռացել ես, թե ինչ նպատակով ես որոշել գիրք կարդալ :))։ Եթե նույնիսկ հայերեն թարգմանությունը լավն ա, դա կարդալը ինչքանո՞վ ա քեզ օգնելու անգլերենդ լավացնել :))։

Ներսես_AM
27.04.2013, 12:53
Ես մտքերս լավ չեմ ձևակերպում, գիտեմ :)) Դե անգլերեն կարդում էի, բայց երբ պիտի հերթական գիրքը որոշեի սա հիշեցի‎։ Կարծեմ փոքր ժամանակ սկսել էի ու կիսատ թողել։ Ամեն դեպքում արդեն կպած ուզում եմ հենց սա կարդամ :)) Փաստորեն գիրքը կարդալու առիթը անգլերենս լավացնելուց եկավ, բայց հիմա արդեն առաջնայինը դառավ «Դոն Կիխոտ» (նոր նայեցի, փաստորեն հայերեն սենց ա գրվում, իսկ անգլերեն «Դոն Քիհոթ» են կարդում)։ ՈՒ հա եթե հիմա իմանամ որ հայերեն թարգմանությունը ավելի լավն ա, հայերեն կկարդամ‎։

StrangeLittleGirl
27.04.2013, 15:29
Ինձ չխփեք, բայց պիտի ասեմ՝ իսպաներենը :))

Հա, լուրջ: Իմ կարճ կյանքի ընթացքում համոզվել եմ, որ ավելի լավ ա չկարդալ, քան թարգմանություն կարդալ, նույնիսկ եթե թարգմանիչը եսիմինչ դեմք ա:

ivy
27.04.2013, 15:36
Ներս, ես հայերեն եմ կարդացել, վերջն էր :)
Հայերենով կարդա: