PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր պատասխանը Թիմ Քոլինզին

Անվերնագիր
26.04.2013, 23:04
Վերջերս թվիթերում աչքս ընկավ այս էջը (https://twitter.com/TheLittleBookOf): Էջի հեղինակը ««ճժզմում»» էր համաշխարհային կլասսիկայի գրքերը մինչև 140 սիմվոլի, որպեսզի տեղավորվի թվիթերի թույլատրված ձևաչափում:

Ահա և դրանցից մի քանիսը.

The Bible: God I sent carpenter son, you killed him, but he'll be back. I’ve got 2 billion followers.
Աստվածաշունչ: Աստված - ես ստեղծեցի տիեզերքը, ուղղարկեցի հյուսն որդուս Երկիր, դուք նրան սպանեցիք, բայց նա շուտով կվերադառնա: Ես ունեմ երկու միլիարդ հետևորդ:
William Shakespeare ««Hamlet»» Danish guy’s mum marries his murdered father’s brother. He sees his dad’s ghost. Everyone dies. Fail
Ուիլյամ Շեքսպիր ««Համլետ»»- ինչ որ մի Դանիացի գյադու մերը ամուսնանում է իր հորը սպանող հորեղբոր հետ: Նա տեսնում է հոր ուրվականին: Բոլորը մեռնում են:Fail

Միտքը դուրս շատ եկավ ու մտածեցի, թե մենք ի՞նչով ենք պակաս:
Որպես կանոն գրքերը աշխատում ենք««ճժզմել»» մեկ կամ երկու նախադասության սահմաններում
Հումորի առկայությունը խրախուսվում է :P

գնացինք.

Անվերնագիր
26.04.2013, 23:05
Սթիվեն Քինգ ««Հրաձիգ»»- և գիշերը և ցերեկը գնո՜ւմ ենք, գնո՜ւմ

Յանն Մարտել «« Պիի կյանքը»»- Նավը խորտակվեց. ողջ մնացինք ծիգռս ու ես

Կեն Կիզի «« Կկվի բնի վրայով»» - Հանկարծ մի գիժ գալիս է գժանոց ու ասում, որ ինքը ստեղի գժերից ամենագիժն ա

Սթիվեն Քինգ ««Միզերի»»- -Տնից դուրս էս էկել ոտտ պոկելու եմ: Մի շաբաթ հետո.
Ասեցի չէ՞ պոկելու եմ. չըրխկ տապոռով:

Անվերնագիր
28.04.2013, 19:44
Ֆիլիպ Դիք ««Պղտորություն»»- Ոստիկանները իրենց ագենտին ուղղարկում են նարկոմանների կռուգ, որպեսզի պարզի նորագույն նարկոտիկ Դ-ի ներկրողին: Բայց ագենտը գնում ընկնում ա նրանց ջրերը, ու ավելի բեթար ա դառնում, վերջում ագենտին տանում են հոգեբուժարան:

Հայկօ
06.05.2013, 15:24
Էռնեստ Հեմինգուեյ, «Ֆիեստա»

Մի քանի թուլամորթ տղամարդիկ շնիկների պես վազում են Բրեթ անունով մի թեթևսոլիկ աղջկա հետևից, որը թքած ունի նրանց վրա: (c) Mari Sari (http://www.akumb.am/showthread.php/1745-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A5%D6%84-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1?p=2410061&viewfull=1#post2410061)

:D

ivy
06.05.2013, 15:47
Իսկ կլինի՞ մի քիչ ուրիշ ձև անենք. գիրքը գրենք մի նախադասությամբ՝ առանց անունը տալու, ու մյուսները փորձեն գուշակել: Էդպես ավելի հետաքրքիր կլինի:

Սպասեք, մի հատ էդպես գրեմ, գուշակեք:

Նա կարողանում է չքավոր կյանքից դուրս գալ, ոտքի կանգնել, հարստանալ, հասարակության մեջ կարգին դիրք գրավել, ու դրանով հանդերձ ուզում է գրավել իր պատանեկության տարիների երազանքների աղջկա սիրտը, որն արդեն ամուսնացած, հասուն կին է, բայց ի՞նչի է հասնում խեղճը՝ գնդակահարվում է վերջինիս ամուսնու կողմից:
:cry

ivy
06.05.2013, 15:48
Անցա՞ 140 սիմվոլից :think

Հայկօ
06.05.2013, 15:55
Իսկ կլինի՞ մի քիչ ուրիշ ձև անենք. գիրքը գրենք մի նախադասությամբ՝ առանց անունը տալու, ու մյուսները փորձեն գուշակել: Էդպես ավելի հետաքրքիր կլինի:

Սպասեք, մի հատ էդպես գրեմ, գուշակեք:

Նա կարողանում է չքավոր կյանքից դուրս գալ, ոտքի կանգնել, հարստանալ, հասարակության մեջ կարգին դիրք գրավել, ու դրանով հանդերձ ուզում է գրավել իր պատանեկության տարիների երազանքների աղջկա սիրտը, որն արդեն ամուսնացած, հասուն կին է, բայց ի՞նչի է հասնում խեղճը՝ գնդակահարվում է վերջինիս ամուսնու կողմից:
:cry

Չեմ ուզում գրիքը չկարդացածների համար սպոյլերություն անեմ, դրա համար էլ սենց եմ գրում.

Մեծն Գեթսբին: Բայց հաստա՞տ ամուսինն էր գնդակահարում :think: Ամուսնու սիրածի մարդը չէ՞ր:

impression
06.05.2013, 16:07
գուշակեք դե

մի աղջկա հետ ամուսնանալու խաթր մեկն իր ընկերոջ հետ 80 օրում պտտվում ա աշխարհի շուրջը

:hmmm

StrangeLittleGirl
06.05.2013, 16:08

Մեծն Գեթսբի :))
Բայց շատ երկար ես գրել:

Հայկօ
06.05.2013, 16:12
գուշակեք դե

մի աղջկա հետ ամուսնանալու խաթր մեկն իր ընկերոջ հետ 80 օրում պտտվում ա աշխարհի շուրջը

:hmmm

Բհահահա՜յ: Մի տեսակ դժվարանում եմ գուշակել, բայց լեզվիս ծերին ա, հա :)):

StrangeLittleGirl
06.05.2013, 16:17
Մի հատ տղա էրեխա վախտերից մի աղջկա ա սիրում, բայց բիձընում, նոր ա ծոցը մտնում: Հազիվ ստացվում ա:

impression
06.05.2013, 16:18
դե գուշակեք

թագուհին իրեն վայել չի պահել: նա նվիրել է իր ամուսնու նվիրած 12 ադամանդները հարևան պետության ջոջերից մեկին: երեք կռվող տղերք գնում են ադամանդները հետ բերելու: բերում են:

StrangeLittleGirl
06.05.2013, 16:21
դե գուշակեք

թագուհին իրեն վայել չի պահել: նա նվիրել է իր ամուսնու նվիրած 12 ադամանդները հարևան պետության ջոջերից մեկին: երեք կռվող տղերք գնում են ադամանդները հետ բերելու: բերում են:

երեք հրացանակիրներ :))

StrangeLittleGirl
06.05.2013, 16:22
Հոգեբույժն ամուսնանում ա իր հիվանդի հետ, բայց դավաճանում ա կնգան: Կինը բաժանվում, ուրիշի հետ ա ամուսնանում:

impression
06.05.2013, 16:23
հլը սա փորձեք, այ գելեր

տասնհինգամյա մի պատանի նավ ա քշում

հն՞ :(

StrangeLittleGirl
06.05.2013, 16:29
հլը սա փորձեք, այ գելեր

տասնհինգամյա մի պատանի նավ ա քշում

հն՞ :(
Սա ասա.
Կիկոսը չծնված մեռնում ա :))

Վոլտերա
06.05.2013, 16:30
Մեկը փռշտում ա ու հետո մեռնում ա :))

impression
06.05.2013, 16:34
հա դե որ տենց ա, լուրջ եմ գրում.

շատ տգեղ մի մարդ սիրահարվում ա ու՞մ, ճիշտ եք, շատ սիրուն մի կնոջ, բայց ինքը էսմերալդան չի, որտև ցլամարտ-բան կա մեջը: դե գուշակեք

սրանց տեսեք է

StrangeLittleGirl
06.05.2013, 16:35
հա դե որ տենց ա, լուրջ եմ գրում.

շատ տգեղ մի մարդ սիրահարվում ա ու՞մ, ճիշտ եք, շատ սիրուն մի կնոջ, բայց ինքը էսմերալդան չի, որտև ցլամարտ-բան կա մեջը: դե գուշակեք

սրանց տեսեք է
էս շնիկների պատմությունը չի՞ :D

impression
06.05.2013, 16:36
էս շնիկների պատմությունը չի՞ :D

չէ :beee

սրանց տեսեք է - 2

impression
06.05.2013, 16:36
էս շնիկների պատմությունը չի՞ :D

չէ :beee

սրանց տեսեք է - 2

Անվերնագիր
06.05.2013, 16:37
Մեկը էնքան ա էթում գժանոց, որ մի օր էլ՝ գժի տեղ դնում, բռնում փակում են: Դե թող լավերը ասեն

StrangeLittleGirl
06.05.2013, 16:38
Չորս ախմախ ճամփա են ընկնում, որ հասնեն մի քաղաքում նվագեն: Տենց էլ չեն հասնում:

StrangeLittleGirl
06.05.2013, 16:39
Մեկը էնքան ա էթում գժանոց, որ մի օր էլ՝ գժի տեղ դնում, բռնում փակում են, դե թող լավերը ասեն

Չեխովն ա, բայց սենյակի համարը չեմ հիշում :D վե՞ց էր

Անվերնագիր
06.05.2013, 16:40
Չորս ախմախ ճամփա են ընկնում, որ հասնեն մի քաղաքում նվագեն: Տենց էլ չեն հասնում:

Եվրատե՞սիլ 2013 :))

impression
06.05.2013, 16:42
Չորս ախմախ ճամփա են ընկնում, որ հասնեն մի քաղաքում նվագեն: Տենց էլ չեն հասնում:

նիչիվո նա սվեծի լուչշե նյեեեետու՜ :P
Գրիմ եղբայրներ, ֆի

StrangeLittleGirl
06.05.2013, 16:42
Եվրատե՞սիլ 2013 :))
չէ, ախմախները կենդանիներ են :D

StrangeLittleGirl
06.05.2013, 16:44
նիչիվո նա սվեծի լուչշե նյեեեետու՜ :P
Գրիմ եղբայրներ, ֆի

ֆին քեզ ըլնի :))
դե էս ասա է. հաբրգած աղջիկն էրկու անգամ գնում ա տատու տուն, էրկու անգամ էլ ճամփեքին գայլ ա տեսնում :P

Անվերնագիր
06.05.2013, 16:44
չէ, ախմախները կենդանիներ են :D
Եվրատե՞սիլ 2012 :))

impression
06.05.2013, 16:45
ֆին քեզ ըլնի :))
դե էս ասա է. հաբրգած աղջիկն էրկու անգամ գնում ա տատու տուն, էրկու անգամ էլ ճամփեքին գայլ ա տեսնում :P

կապույտ մորու՛քը

StrangeLittleGirl
06.05.2013, 16:45
կապույտ մորու՛քը

դե ֆի ու ֆի քեզ, չէ :P

Sagittarius
06.05.2013, 16:46
չէ, ախմախները կենդանիներ են :D

հմմ, չորս երաժիշտ, էն էլ կենդանի. մի քիչ դժվար ա :think

ivy
06.05.2013, 16:47
Էս ի՜նչ մի գրել գրեցիք :))

Մեծն Գեթսբին: Բայց հաստա՞տ ամուսինն էր գնդակահարում :think: Ամուսնու սիրածի մարդը չէ՞ր:

Իմ հիշելով՝ ամուսինն էր, սխալ ե՞մ հիշում :think

impression
06.05.2013, 16:48
դե ֆի ու ֆի քեզ, չէ :P

կարմիր գլխարկը չի քաղում կյանքի դասերը...

Sagittarius
06.05.2013, 16:51
Չեմ ուզում գրիքը չկարդացածների համար սպոյլերություն անեմ, դրա համար էլ սենց եմ գրում.

Մեծն Գեթսբին: Բայց հաստա՞տ ամուսինն էր գնդակահարում :think: Ամուսնու սիրածի մարդը չէ՞ր:

damn! կարդացի սպոյլերը, to read list-իս մեջի առաջին գիրքն էր, ուզում էի մինչև ֆիլմի դուրս գալը կարդալ :(

StrangeLittleGirl
06.05.2013, 16:55
Իմ հիշելով՝ ամուսինն էր, սխալ ե՞մ հիշում :think

Ես սկի չեմ էլ հիշում :)) մենակ հիշում եմ, որ վերջում մեռնում ա, ու ոչ ոք թաղմանը չի գալիս: Հեսա գնամ վիքի տոտայից հարցնեմ:

Հա, հեսա կինոն ա դուրս գալիս: Շուրջս սաղ էդ են կարդում:

Sagittarius
06.05.2013, 16:56
Էս ի՜նչ մի գրել գրեցիք :))

Իմ հիշելով՝ ամուսինն էր, սխալ ե՞մ հիշում :think

Այվի, առանց սպոյլեր թագի մի մեջբերի՛, սադիստներ :))

ivy
06.05.2013, 16:56
Ես սկի չեմ էլ հիշում :)) մենակ հիշում եմ, որ վերջում մեռնում ա, ու ոչ ոք թաղմանը չի գալիս: Հեսա գնամ վիքի տոտայից հարցնեմ:

Հա, հեսա կինոն ա դուրս գալիս: Շուրջս սաղ էդ են կարդում:

Ֆիցջերալդ տասը տարի առաջ էի կարդում, նենց էի սիրում էն ժամանակ: Իր գրածի սյուժեներն էնքան լավը չեն, ինչքան գրելու ձևը. հոյակապ ա շարադրում:

Sagittarius
06.05.2013, 16:57
Ես սկի չեմ էլ հիշում :)) մենակ հիշում եմ, որ վերջում մեռնում ա, ու ոչ ոք թաղմանը չի գալիս: Հեսա գնամ վիքի տոտայից հարցնեմ:

Հա, հեսա կինոն ա դուրս գալիս: Շուրջս սաղ էդ են կարդում:

Դու էլ ես սադիստ: :)) Ժող ստո՛պ: Ես փախա ստուց:

ivy
06.05.2013, 16:57
Այվի, առանց սպոյլեր թագի մի մեջբերի՛, սադիստներ :))

Կներես :( Չգիտեի, որ կինոն ա դուրս գալիս, ու հիմա սաղ էդ են կարդում...

StrangeLittleGirl
06.05.2013, 17:00
Ֆիդջերալդ տասը տարի առաջ էի կարդում, նենց էի սիրում էն ժամանակ: Իր գրածի սյուժեներն էնքան լավը չեն, ինչքան գրելու ձևը. հոյակապ ա շարադրում:
Ահա, ես էլ էի տասը տարի առաջ կարդում :)) ինձ իրա ամեն ինչն էլ դուր էր գալիս: Մենակ This Side of Paradise-ը տենց էլ չկարողացա կարդալ:

Դու էլ ես սադիստ: :)) Ժող ստո՛պ: Ես փախա ստուց:
իսկ դու ականջներդ փակի :beee
ամենալավը վերջին նախադասությունն ա :))

Անվերնագիր
06.05.2013, 17:02
Հենց հիմա սեղանիս վրա ««Մեծն Գեթսբին»» ու ««Գիշերն անուշ է»» համատեղ գիքրը թարս հայացքով ձեզ ա նայում, ասում ա ««թարգեք սպոյլերը»», ի

StrangeLittleGirl
06.05.2013, 17:03
Հենց հիմա սեղանիս վրա ««Մեծն Գեթսբին»» ու ««Գիշերն անուշ է»» համատեղ գիքրը թարս հայացքով ձեզ ա նայում, ասում ա ««թարգեք սպոյլերը»», ի
Թու՜, մյուսն էլ իմացավ :D

impression
06.05.2013, 17:04
ընտանիքի պատմություն, սկսվում ու վերջանում ա ինցեստով, լիքը մարդ կա մեջը՝ ճակատին խաչ

StrangeLittleGirl
06.05.2013, 17:05
ընտանիքի պատմություն, սկսվում ու վերջանում ա ինցեստով, լիքը մարդ կա մեջը՝ ճակատին խաչ

Բուենդիա տղերքը

Sagittarius
06.05.2013, 17:08
Ես ձե՛ր: Հայկօ, էս թեմայի (http://www.akumb.am/showthread.php/63937-%D5%8D%D5%BA%D5%B8%D5%B5%D5%AC%D5%A5%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%BD%D5%BA%D5%B8%D5%B5%D5%AC%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80) սաղ սպոյլեր թեգերը հանի: :))

Հայկօ
06.05.2013, 17:15
Թիթիզները, հարբեցողներն ու զանազան այլ թագավորներն էնքան են թթվում խեղճ տղու ականջին, որ վերջինս ինքնասպան ա լինում թունավոր օձով։

ivy
06.05.2013, 17:20
Մի ջահել տղա հիվանդանոցում հիշում է, թե գլխին ինչ օյիններ են եկել, ոնց են իրեն դպրոցից հանել, ու ինքը մի երկու օր թափառել է Նյու Յորքով մեկ՝ հա անհաջողությունների հանդիպելով. լուզերի մեկն էր, թե էս աշխարհում իր տեղը չէր գտնում, մարդ չի հասկանում :think

impression
06.05.2013, 17:22

to kill a mockingbird?

ivy
06.05.2013, 17:24
to kill a mockingbird?

Չէ, էդքան փոքր չի տղեն :)

Sagittarius
06.05.2013, 17:26
երկու հատ փոքր «մարդուկ» սաղ աշխարհը կտրում անցնում են, որ մի հատ մատանի քցեն հրաբուխի լավայի մեջ:

ivy
06.05.2013, 17:28
երկու հատ փոքր «մարդուկ» սաղ աշխարհը կտրում անցնում են, որ մի հատ մատանի քցեն հրաբուխի լավայի մեջ:

Էկավ ֆենթեզի սիրողը :))

ivy
06.05.2013, 17:51
Թիթիզները, հարբեցողներն ու զանազան այլ թագավորներն էնքան են թթվում խեղճ տղու ականջին, որ վերջինս ինքնասպան ա լինում թունավոր օձով։

Էս ո՞րն ա:

StrangeLittleGirl
06.05.2013, 17:55
Մի ջահել տղա հիվանդանոցում հիշում է, թե գլխին ինչ օյիններ են եկել, ոնց են իրեն դպրոցից հանել, ու ինքը մի երկու օր թափառել է Նյու Յորքով մեկ՝ հա անհաջողությունների հանդիպելով. լուզերի մեկն էր, թե էս աշխարհում իր տեղը չէր գտնում, մարդ չի հասկանում :think
Ինքը քուրիկ ունի՞

Հայկօ
06.05.2013, 17:56
Էս ո՞րն ա:

Հուշում. բաոբաբները շատ վտանգավոր կենդանիներ են:

StrangeLittleGirl
06.05.2013, 17:58
Հուշում. բաոբաբները շատ վտանգավոր կենդանիներ են:

:D աղվեսն էլ տուֆտում ա

ivy
06.05.2013, 17:59
Ինքը քուրիկ ունի՞

Ունի :)

StrangeLittleGirl
06.05.2013, 17:59
Թագավորն էրեխեքի գլուխները կտրում ա, որ իրա ծառան կենդանանա: Որպես նվեր էրեխեքի գլուխները հետ են կպնում:

StrangeLittleGirl
06.05.2013, 18:01
Ունի :)

Don't ever tell anything to anybody. If you do, you start missing everybody.

ivy
06.05.2013, 18:02
Don't ever tell anything to anybody. If you do, you start missing everybody.

Ինքն ա :)

StrangeLittleGirl
06.05.2013, 18:03
Դե էս ասեք.
Լկստված թինեյջերը քիթը խոթում ա հոր անձնական կյանքի մեջ: Հոր անձնական կյանքն ինքնասպան ա լինում:

Հայկօ
06.05.2013, 18:16
Էս ո՞րն ա:

Չիմացա՞ր :o:

StrangeLittleGirl
06.05.2013, 18:17
Չիմացա՞ր :o:

բայց ես ասեցի արդեն :beee

ivy
06.05.2013, 18:35
Չիմացա՞ր :o:

Նենց առասպելական թվաց էդ առաջին նկարագիրդ, հեչ մտքովս չանցավ, որ էդքան պարզ պատասխան ունի :(

Sagittarius
06.05.2013, 18:35
Մի հատ ապուշ մարդ խելոքանում ա ու հետո էլի ապուշանում ա, էտ ընթացքում մի հատ մուկ ա սատկում: Գիտեմ, որ գիտեք :))

impression
06.05.2013, 18:37
Էլջերնոն էր ինչ էր :)

StrangeLittleGirl
06.05.2013, 18:39
Մի հատ ապուշ մարդ խելոքանում ա ու հետո էլի ապուշանում ա, էտ ընթացքում մի հատ մուկ ա սատկում: Գիտեմ, որ գիտեք :))

Վայ, մուկը սատկու՞մ ա :cry

ivy
06.05.2013, 18:41
Նենց առասպելական թվաց էդ առաջին նկարագիրդ, հեչ մտքովս չանցավ, որ էդքան պարզ պատասխան ունի :(

Սաղ էդ ինքնասպանություն բառն էր. իմ մտքով չի անցել, թե էդ փոքրիկ արքայազնի ինքնասապանությունն էր :)

StrangeLittleGirl
06.05.2013, 18:42
Սաղ էդ ինքնասպանություն բառն էր. իմ մտքով չի անցել, թե էդ փոքրիկ արքայազնի ինքնասապանությունն էր :)

Տենց վարկած էլ կա :))

ivy
07.05.2013, 00:20
Դե էս ասեք.
Լկստված թինեյջերը քիթը խոթում ա հոր անձնական կյանքի մեջ: Հոր անձնական կյանքն ինքնասպան ա լինում:

Էս դեռ ոչ ոք չի գրե՞լ:
Սագան «Բարև, թախիծ»:

ivy
07.05.2013, 01:08
Ֆեմինիստական ամբիցաներով տարված որբ աղջնակը սիրահարվում է առեղծվածային մի անձնավորության, ով, պարզվում է, շիզոֆրենիկ կին ունի, որն էլ վերջում բարեհաջող կերպով այրում է իրենց տունն ու ինքն իրեն՝ թողնելով, որ նոր, երջանիկ զույգ կազմվի:

impression
07.05.2013, 01:10
Ջեյն Էյր ;)

impression
07.05.2013, 01:12
աֆֆեկտի տակ գտնվող երիտասարդը սպանում է ինքն իրեն, հետո թմբիրից նոր դուրս եկած աղջիկն է հետևում նրա օրինակին

ivy
07.05.2013, 01:25
աֆֆեկտի տակ գտնվող երիտասարդը սպանում է ինքն իրեն, հետո թմբիրից նոր դուրս եկած աղջիկն է հետևում նրա օրինակին

Էհ դե, չեղավ արդեն, դու լրիվ ծաղրում ես կլասիկան :beee
:))

impression
07.05.2013, 01:36
վայ... բա էղա՞վ :(
դե որ տենց ա, էս ասեք՝ երկու տղա գանձեր են գտնում, օգնում ռասիզմի զոհ դարձած մարդուն ապացուցել իր անմեղությունը, վայելում են մի հրաշալի մանկություն :)

ivy
07.05.2013, 01:43
Թոմ Սոյերն էլ էր հեշտ, մի դժվար բան գրի, բայց որ դասական լինի:

impression
07.05.2013, 01:45
Նրա դեմքն այլանդակել էին փոքր ժամանակ ու նա ապրում էր Փարիզում իր էդ սարսափելի դեմքով, ուրիշ էլ բաաաան չեմ հիշում էդ վեպից, կներեք

ivy
07.05.2013, 01:46
Սպասի մի հատ ես գրեմ:

Իբր թե սիրահարված էր ամուսնանալիս, բայց հետո արագ հասկանում է, որ հեչ էլ էդպես չէր, ու նույնիսկ երեխայի ծնունդը իր ամուսնական կյանքը չի քաղցրացնում, և նա ընկնում է սիրեկանների հետևից՝ հետն էլ խրվելով պարտքերի մեջ ու տանուլ տալով ամուսնու ունեցվածքը, վերջում էլ մկնդեղ է խմում, այ քեզ հիմար կին:

Գալաթեա
07.05.2013, 01:47
Էս Թիմ Քոլինզը բայց շատ կեղտոտ գյադա դուրս եկավ, մի հատ կլասիկա էր, կարդում էինք, մեզ լավ էինք զգում: Ինչ կռճել, ինչ բան:
O tempora, o mores.

ivy
07.05.2013, 01:48
Նրա դեմքն այլանդակել էին փոքր ժամանակ ու նա ապրում էր Փարիզում իր էդ սարսափելի դեմքով, ուրիշ էլ բաաաան չեմ հիշում էդ վեպից, կներեք

Էս էլ «Օպերայի ուրվականն էր», հա՞:

impression
07.05.2013, 01:48
Սպասի մի հատ ես գրեմ:

Իբր թե սիրահարված էր ամուսնանալիս, բայց հետո արագ հասկանում է, որ հեչ էլ էդպես չէր, ու նույնիսկ երեխայի ծնունդը իր ամուսնական կյանքը չի քաղցրացնում, և նա ընկնում է սիրեկանների հետևից՝ հետն էլ խրվելով պարտքերի մեջ ու տանուլ տալով ամուսնու ունեցվածքը, վերջում էլ մկնդեղ է խմում, այ քեզ հիմար կին:

Մադամ Բովարի՞

impression
07.05.2013, 01:49
Էս էլ «Օպերայի ուրվականն էր», հա՞:

չէ, հուշեմ մի քիչ, Հյուգոն ա հեղինակը

Գալաթեա
07.05.2013, 01:50
չէ, հուշեմ մի քիչ, Հյուգոն ա հեղինակը

Փիղ մարդը:
Կամ Ծիծաղող Մարդը... լավ չեմ հիշում:

ivy
07.05.2013, 01:52
չէ, հուշեմ մի քիչ, Հյուգոն ա հեղինակը

Նոտր Դամը՞:

impression
07.05.2013, 01:52
Հյուգոն փիղ մարդու մասին գրել ա՞

էդ չի ամեն դեպքում, մեջը գայլ էլ կար, էդ մարդն էլ կարծեմ փոքր ժամանակ շրջիկ կրկեսում ա ապրել, տեղ էլ դեմքն այլանդակել են, էլի նման ա փիղ մարդուն, բայց էդ չի

ivy
07.05.2013, 01:53
Էս Թիմ Քոլինզը բայց շատ կեղտոտ գյադա դուրս եկավ, մի հատ կլասիկա էր, կարդում էինք, մեզ լավ էինք զգում: Ինչ կռճել, ինչ բան:
O tempora, o mores.

Էս ի՞նչ գլուխկոտրուկ էր :think

ivy
07.05.2013, 01:54
Մադամ Բովարի՞

Հա:

impression
07.05.2013, 01:54
հա, Ծիծաղող մարդն ա :) l'homme qui rit

Գալաթեա
07.05.2013, 01:55
Էս ի՞նչ գլուխկոտրուկ էր :think

Էս թեման նոր տեսա Այվ, ուզում էի հասկանալ ինչ ա, երևի տենց էլ լավ չեմ հասկացել, բայց մի տեսակ նեղվում եմ, որ մարդիկ նստել տարիներով բան են գրել, մենք երեք նախադսությունով, հետն էլ ղժժալով ի մի ենք բերում;
Iնչ անեմ... բարի եմ էսօր :)

ivy
07.05.2013, 01:56
հա, Ծիծաղող մարդն ա :) l'homme qui rit

Ես դրա կինոն եմ տեսել, բազմասերիանոց, վախենալու ֆիլմ էր, գիրքը չեմ կարդացել:

ivy
07.05.2013, 01:57
Էս թեման նոր տեսա Այվ, ուզում էի հասկանալ ինչ ա, երևի տենց էլ լավ չեմ հասկացել, բայց մի տեսակ նեղվում եմ, որ մարդիկ նստել տարիներով բան են գրել, մենք երեք նախադսությունով, հետն էլ ղժժալով ի մի ենք բերում;
Iնչ անեմ... բարի եմ էսօր :)

Էհ դե դու էլ :))

Գալաթեա
07.05.2013, 01:59
Էհ դե դու էլ :))

Լավ է, պասեք մի հատ էլ ես ասեմ...

Մի հատ սենց աժդահա տղա ա, հանգիստ կարար ՀՀԿ-ց կամ ԲՀԿ-ից լիներ ու մկների մեծ սիրահար ա... բայց եզ ա էլի, իրա ուժը չի գիտակցում ու էդ հեչ լավ բանի չի բերում վերջը:

impression
07.05.2013, 02:03
Of Mice and Men?

Գալաթեա
07.05.2013, 02:03
Of Mice and Men?

Ինքն է:

StrangeLittleGirl
07.05.2013, 11:27
Դե էս ասեք. մի հատ գրամոլ վերջը հայտնի գրող ա դառնում, ինքնասպան ա լինում:

Ուլուանա
07.05.2013, 23:59
Դե էս ասեք. մի հատ գրամոլ վերջը հայտնի գրող ա դառնում, ինքնասպան ա լինում:
Ջեք Լոնդոն – Մարտին Իդեն

StrangeLittleGirl
08.05.2013, 00:59
Ըհը, Ուլուն ճիշտ ասեց: Դե մի բան էլ դուք առաջարկեք, զբաղվենք:

impression
08.05.2013, 01:08
նավով գնում են հարստության հետևից, պարզվում ա, որ միոտանին վտանգավոր տիպ ա, կռիվ, ղալմաղալ, թութակ... և մի շիշ ռոմ

StrangeLittleGirl
08.05.2013, 01:14
նավով գնում են հարստության հետևից, պարզվում ա, որ միոտանին վտանգավոր տիպ ա, կռիվ, ղալմաղալ, թութակ... և մի շիշ ռոմ

Գանձերի կղզի :D

Գալաթեա
08.05.2013, 02:53
Մի վեց հոգով կղզի են ընկնում, օջախ բան դնում, Նավապետ Ոչ Ոքն էլ գյոզերով հետևում, մեկումեջ օգնում ա:
Կարծեմ՝ լավ ա սաղ վերջանում:

Ռուֆուս
08.05.2013, 03:08
Խորհրդավոր Կղզի

Alphaone
08.05.2013, 09:48
Երկու եղբայր դեռ մանկուց բաժանվում են, ինչ դաժան փորձության միջով ասես չեն անցնում, հետո տարիներ անց հանդիպում են, բայց Մայքն էդ ժամանակ արդեն համրացած ա լինում :(

impression
08.05.2013, 22:52
մեկը Լոնդոնում տուն ա առնում, հետո միջնորդին կանչում ա մոտը, կծում-մծում: ո՞րն ա

Ruby Rue
08.05.2013, 22:54
Դրակուլա: :love

Անվերնագիր
08.05.2013, 23:11
դեռահաս մի տղա գողություն ա անում, աղջիկ ա բռնաբարում, իրան խելոք չի պահում: Սրան բռնում նսցնում են, հետո նորագույն սարքերի շնորհիվ սարքում են բանջար: Դե ասեք

Two-Face
09.05.2013, 21:39
դեռահաս մի տղա գողություն ա անում, աղջիկ ա բռնաբարում, իրան խելոք չի պահում: Սրան բռնում նսցնում են, հետո նորագույն սարքերի շնորհիվ սարքում են բանջար: Դե ասեք

Թռչելով կկվի բնի վրայով

Անվերնագիր
09.05.2013, 21:46
Թռչելով կկվի բնի վրայով
նյետ

Վոլտերա
09.05.2013, 21:52
Մի հատ մարդ անընդհատ խոսում ա, հետո վերջում <<ընկնում ա>>
դե ասեք տեսնեմ :B

Ուլուանա
10.05.2013, 00:01
Մի հատ մարդ անընդհատ խոսում ա, հետո վերջում <<ընկնում ա>>
դե ասեք տեսնեմ :B
:))
Ալբեր Քամյու – «Անկում»

Alphaone
10.05.2013, 00:10
Վերջում ոչ մեկ կենդանի չի մնում :D

Skeptic
10.05.2013, 15:13
Տենց վերջաբանով ամենահայտնի ստեղծագործությունը երևի "Համլետն" ա: :unsure

Alphaone
10.05.2013, 15:48
Տենց վերջաբանով ամենահայտնի ստեղծագործությունը երևի "Համլետն" ա: :unsure

Ես Շեքսպիրից համարյա ինչ կարդացել եմ, տենց վերջաբանով ա, բայց դե Համլետը լրի՜վ ա տենց :D

Անվերնագիր
10.05.2013, 20:29
մեկը հարյուր տարի մենակ ա մնում...:))

Հ.Գ. բայց իմ նախորդ գրառումը թռաք ոնց որ

Alphaone
10.05.2013, 21:07
Անծանոթ, փոքր աղջիկների հետ մի խոսացեք, վերջում ձեզ կմորթեն:

StrangeLittleGirl
10.05.2013, 21:08
մեկը հարյուր տարի մենակ ա մնում...:))

Հ.Գ. բայց իմ նախորդ գրառումը թռաք ոնց որ
դա արդեն էղել ա …Դ

Enna Adoly
10.05.2013, 21:21
Ջրի տակ հրեշ ման եկան,բայց մարդ գտան....

Sagittarius
10.05.2013, 21:44
դեռահաս մի տղա գողություն ա անում, աղջիկ ա բռնաբարում, իրան խելոք չի պահում: Սրան բռնում նսցնում են, հետո նորագույն սարքերի շնորհիվ սարքում են բանջար: Դե ասեք

Լարովի նարինջ, բայց ֆիլմն եմ մենակ տեսել

Անվերնագիր
10.05.2013, 21:57
Լարովի նարինջ, բայց ֆիլմն եմ մենակ տեսել
ճիշտ ա, խորհուրդ կտամ գիրքն էլ կարդաս, անմահական բան ա :love

Մարկուս
10.05.2013, 22:07
Մի հատ ձյաձ ալինում, ինքը լքում ա իրա ընտանիքը, երեխեքին ու գնում տաք երկրներ :D

Skeptic
12.05.2013, 00:00
Հեսսե - "Քլայնը և Վագները"

Մարկուս
12.05.2013, 18:57
Հեսսե - "Քլայնը և Վագները"

Նե ա :)