PDA

Դիտել ողջ տարբերակը : Կուրսերա

StrangeLittleGirl
25.04.2013, 16:51
Ծանո՞թ եք կուրսերային (http://coursera.org): Էս կայքը հնարավորություն ա տալիս հեղինակավոր համալսարանների դասընթացներ անցնել անվճար ու օնլայն: Ես հիմա ստատիստիկա եմ անցնում, ահագին հետաքրքիր ա: Մեկն էլ գտել եմ, գրանցվել եմ: Կարծում եմ՝ ընթերցասեր ակումբցիներին էլ կհետաքրքրի: Էս ա, նայեք (https://www.coursera.org/course/fantasysf) ու միացեք: Հավես կլինի իրար հետ «դասի գնալը»:

Alphaone
25.04.2013, 17:27
Բյուր իմ անգլերենի ,,չեղածն էլ մոռացած,,-ով կձգեմ, թե անպայման գերազանց իմացություն ա պե՞տք... Էսպես ասեմ, եթե ֆիլմ եմ նայում, հասկանում եմ, սա էլ կկարողանամ հասկանաալ, թե բառապաշարն ավելի բարդ է

StrangeLittleGirl
25.04.2013, 17:38
Բյուր իմ անգլերենի ,,չեղածն էլ մոռացած,,-ով կձգեմ, թե անպայման գերազանց իմացություն ա պե՞տք... Էսպես ասեմ, եթե ֆիլմ եմ նայում, հասկանում եմ, սա էլ կկարողանամ հասկանաալ, թե բառապաշարն ավելի բարդ է

Կարաս գրանցվես ու փորձես: Եթե չստացվի, ցանկացած պահի կարաս դուրս գաս:

ivy
25.04.2013, 17:39
Մի անգամ արդեն գրել եմ դրա մասին (http://www.akumb.am/showthread.php/63519-%D4%BF%D5%B8%D5%B6%D6%86%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80-%D5%BD%D5%A5%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A9%D6%80%D5%A5%D5%B5%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80?p=2362730&viewfull=1#post2362730), բայց լավ էր, որ մի հատ էլ հիշեցրեցիր :)

Alphaone
25.04.2013, 17:44
Մերսի Բյուր ջան, Այվի ջան, ֆանտազիին միացա, երևի Բյուրին ուշ կլինի սոցոլոգիայով միանալը, բայց հաջորդ կուրսին կմասնակցեմ, սոցիոլոգ ավելի շատ եմ աշխատել, քան իրավաբան :))

Ռուֆուս
25.04.2013, 17:44
Coursera-ով սկսել էի entrepreneurship-ի մասին դասընթաց անցնել, բայց ժամանակի սղության պատճառով կիսատ թողեցի: Corporate Finance-ի քննությանս էլ Coursera-ով եմ պարապել :)

Հիմա սպասում եմ մի քիչ դասերս թեթևանան, որովհետև լիքը լավ կուրսեր կան մեջը :)

StrangeLittleGirl
25.04.2013, 17:53
Մերսի Բյուր ջան, Այվի ջան, ֆանտազիին միացա, երևի Բյուրին ուշ կլինի սոցոլոգիայով միանալը, բայց հաջորդ կուրսին կմասնակցեմ, սոցիոլոգ ավելի շատ եմ աշխատել, քան իրավաբան :))
ստատիստիկա :angry

Coursera-ով սկսել էի entrepreneurship-ի մասին դասընթաց անցնել, բայց ժամանակի սղության պատճառով կիսատ թողեցի: Corporate Finance-ի քննությանս էլ Coursera-ով եմ պարապել :)

Հիմա սպասում եմ մի քիչ դասերս թեթևանան, որովհետև լիքը լավ կուրսեր կան մեջը :)
Հա, ես տենց բժշկական նեյրոգիտությունը կիսատ թողեցի: Ծանրաբեռնվածությունն ահավոր շատ էր էղած դասերիս ու արդեն ընթացքի մեջ ստատիստիկայի կուրսի հետ:

StrangeLittleGirl
25.04.2013, 17:54
Մի անգամ արդեն գրել եմ դրա մասին (http://www.akumb.am/showthread.php/63519-%D4%BF%D5%B8%D5%B6%D6%86%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80-%D5%BD%D5%A5%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A9%D6%80%D5%A5%D5%B5%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80?p=2362730&viewfull=1#post2362730), բայց լավ էր, որ մի հատ էլ հիշեցրեցիր :)

Ես էլ ասում եմ, որ ակումբում կուրսերա փնտրեցի, ինչու էդ թեման բերեց :D

Alphaone
25.04.2013, 17:54
ստատիստիկա :angry

Ա՜, լավ, թող լինի վիճակագրություն, մեկ ա սոցոլոգիայի մաս է կազմում :D

StrangeLittleGirl
25.04.2013, 18:31
Ա՜, լավ, թող լինի վիճակագրություն, մեկ ա սոցոլոգիայի մաս է կազմում :D

մաթեմատիկայի :angry :D

Alphaone
25.04.2013, 18:35
մաթեմատիկայի :angry :D

Ջղայինս, սոցոլոգիայի մեջ կիրառվում է ստատիստիկա, թերևս ամենաշատն է կիրառվում հնարավոր բոլոր մյուս բաղադրատարրերից :))

StrangeLittleGirl
25.04.2013, 18:52
Ջղայինս, սոցոլոգիայի մեջ կիրառվում է ստատիստիկա, թերևս ամենաշատն է կիրառվում հնարավոր բոլոր մյուս բաղադրատարրերից :))

ինչպես և բժշկության, տնտեսագիտության, անգամ լեզվաբանության մեջ և ընդհանրապես ցանկացած գիտական հետազոտություն անելիս :))

ivy
27.04.2013, 17:30
Երկու կուրսի համար գրանցվել եմ, տեսնենք ոնց կացնի:
Մեկը գրելու հետ է կապված, ոնց լավացնել գրելու տեխնիկան, մյուսը՝ մանկական սննդի. մեկ էլ տեսար նոր գաղափարներ լինեն պստոյի համար համով բաներ սարքելու :)

StrangeLittleGirl
27.04.2013, 18:20

աաաա, գրելունը ո՞րն ա: ես ինչքան ման էկա, տենց բան չգտա (բացի չափածոյից):

Ուլուանա
27.04.2013, 19:07
աաաա, գրելունը ո՞րն ա: ես ինչքան ման էկա, տենց բան չգտա (բացի չափածոյից):
Ես էլ եմ նայել կուրսերը, երկու կուրս եմ գտել գրելու հետ կապված.

Writing II: Rhetorical Composing (https://www.coursera.org/course/writing2)
Crafting an Effective Writer: Tools of the Trade (https://www.coursera.org/course/basicwriting)

ivy
27.04.2013, 19:13
աաաա, գրելունը ո՞րն ա: ես ինչքան ման էկա, տենց բան չգտա (բացի չափածոյից):

Էս մեկն եմ վերցրել.

Crafting an Effective Writer (https://www.coursera.org/course/basicwriting)

Բայց հետո նայեցի, էդքան էլ իմ ուզածը չէր, բավական ձանձրալի բան է ոնց որ թե: Դեռ սկզբում կնայեմ, եթե դուրս չգա, չեմ մասնակցի:

ivy
27.04.2013, 19:15
Մեկ էլ էս երկու կուրսերն եմ ընտրել, երկրորդը նոր ընտրեցի.

Child Nutrition and Cooking (https://www.coursera.org/course/childnutrition)

Nutrition for Health Promotion and Disease Prevention (https://www.coursera.org/course/nutrition)

StrangeLittleGirl
27.04.2013, 19:18
Ահ, լավ, երկուսն էլ creative writing չեն :(

ivy
27.04.2013, 19:19
Ահ, լավ, երկուսն էլ creative writing չեն :(

Հա, creative չկա: Ընթացքում կհետևեմ, մեկ էլ տեսար դեռ լինի:

StrangeLittleGirl
27.04.2013, 19:23
Հա, creative չկա: Ընթացքում կհետևեմ, մեկ էլ տեսար դեռ լինի:

Մի հատ էղել ա, բայց պոեզիա գրելու մասին էր :)) ախպերս հետևել ա դրան, վերջում մի ախմախ բանաստեղծություն էր գրել:

ivy
27.04.2013, 19:29
Մի հատ էղել ա, բայց պոեզիա գրելու մասին էր :)) ախպերս հետևել ա դրան, վերջում մի ախմախ բանաստեղծություն էր գրել:

Լավն էր :D

Գալաթեա
27.04.2013, 23:07
Էս միջոցառման անունը լավն ա բայց... անտեղյակ մեկը որ հարցնի՝ էս ի՞նչ ա, կարելի ա ասել՝ հեչ, կուրսեր ա :)

Sagittarius
03.05.2013, 03:03
Կարգին բան ա ոնց որ:

Introduction to Data Science (https://class.coursera.org/datasci-001/class/index)- սա եմ սկսել. երևի CVիս մեջ մի երկու բան ավելացնեմ :))

Ռուֆուս
03.05.2013, 03:24
An Introduction to Operations Management (https://class.coursera.org/operations-002/class/index) by Christian Terwiesch

Ընդամենը մի շաբաթ առաջ համալսարանում Sustainable Operations Management-ի կուրսը վերջացրինք ու պրոֆեսորը խորհուրդ տվեց Terwiesch-ի գիրքը կարդալ: Կարդալու տեղը միանգամից դասախոսությունը կլսեմ :))

StrangeLittleGirl
11.05.2013, 20:46
Գրականության սիրահարներ, մի հատ էլ հավես բան գտա, բայց օրերը դեռ հայտնի չեն :))
The Fiction of Relationship (https://www.coursera.org/course/relationship)

Շինարար
11.05.2013, 21:35
Երկու հետաքրքիր կուրս էլ ես պեղեցի, գրանցվեցի, մերսի, ժող ջան:

StrangeLittleGirl
11.05.2013, 22:07
Երկու հետաքրքիր կուրս էլ ես պեղեցի, գրանցվեցի, մերսի, ժող ջան:

Որո՞նք: :)) Բա կիսվի: Սրա՞ն էլ ես մասնակցելու

Շինարար
11.05.2013, 22:28
Որո՞նք: :)) Բա կիսվի: Սրա՞ն էլ ես մասնակցելու

Latin American Culture (https://www.coursera.org/course/latinamericanculture)

Constitutional Struggles in the Muslim World (https://www.coursera.org/course/muslimworld)

Չէ, ճիշտն ասած` ֆենթըզի բավարար չափով կարդացած չեմ, որ էդ դասընթացը կարողանամ ընկալել ու ինձ հետաքրքիր լինի: Մի բան ասի, պետք ա կարողանամ չէ՞ իմ կարդացածում օրինակներ տեսնել:

StrangeLittleGirl
11.05.2013, 22:37
Latin American Culture (https://www.coursera.org/course/latinamericanculture)

Constitutional Struggles in the Muslim World (https://www.coursera.org/course/muslimworld)

Չէ, ճիշտն ասած` ֆենթըզի բավարար չափով կարդացած եմ, որ էդ դասընթացը կարողանամ ընկալել ու ինձ հետաքրքիր լինի: Մի բան ասի, պետք ա կարողանամ չէ՞ իմ կարդացածում օրինակներ տեսնել:
Դե ֆենթըզին դրած գռռցնում եմ :)) քեզ թվում ա՝ ես կարդացե՞լ եմ սաղ:

Շինարար
11.05.2013, 22:43
Դե ֆենթըզին դրած գռռցնում եմ :)) քեզ թվում ա՝ ես կարդացե՞լ եմ սաղ:

Դե չհետաքրքրեց, էն վերևի դրածդ լինկն էլ նայեցի, էլի չհետաքրքրեց: Դե ընտրելիս ես ինձ համար մոտավորապես պատկերացրել եմ, թե ինչ են ասելու` ըստ դասընթացի բնութագրերի, այսինքն` արդեն նախօրոք երևակայում եմ, թե գիտեմ :)) Մենակ էդ երկուսը առայժմ հետաքրքրեցին:

StrangeLittleGirl
11.05.2013, 22:47

Երևակայի, երևակայի :)) օրինակ ինձ ահավոր հետաքրքիր ա, թե Գրիմ եղբայրների հեքիաթները ոնց ա կապելու մարդկային ուղեղի հետ: :))

Լատինաամերիկյանն ինձ էլ հետաքրքրեց, բայց ժամանակ չկա:

ivy
12.05.2013, 00:14
Իմ կուրսերից մեկն էլ արդեն սկսվել է, երեկ էլ տնայինս եմ արել, ուղարկել: Հուսով եմ՝ լավ գնահատական կստանամ :)

55662

StrangeLittleGirl
12.05.2013, 00:21
Իմ կուրսերից մեկն էլ արդեն սկսվել է, երեկ էլ տնայինս եմ արել, ուղարկել: Հուսով եմ՝ լավ գնահատական կստանամ :)

55662

Վախ, լցոնած բիբար :love

ivy
12.05.2013, 00:22
Վախ, լցոնած բիբար :love

Ոսպով ապուրն էլ հետը՝ նույն կաթսայի մեջ եփած :nyam

StrangeLittleGirl
26.05.2013, 00:35
Նավսյակի էկա մի հատ էլ էս դասընթացը (https://www.coursera.org/course/fantasysf) ռեկլամ անելու: Էսօր ներածական վիդեոները դրել էին, սաղ նայեցի: Շա՜տ հետաքրքիր ա լինելու, շա՜տ: Ու եթե կան մարդիկ, որ ուզում են նաև իրենց (ակադեմիական) գրելը լավացնել, էս կուրսը շատ հարմար ա: Ինչ-որ աբստրակտ բաների վրա չես սովորում, այլ հենց քո կարդացած գրքերի:

StrangeLittleGirl
26.05.2013, 21:42
Ուրեմն էս կուրսերայի դասընթացները բոցեր էլ են անում :))

Էսօր վերջացրեցի ստատիստիկայի կուրսը (հույս ունեմ՛ բարով-խերով): Ամենավերջին վիդեոն լեկցիա չէր, դասախոսներից մեկը երգում էր, ու երգը լրիվ ստատիստիկայի կուրսի մասին էր: Ծիծաղից թուլացել էի: Ասածս ինչ ա. արժե մինչև վերջ ձգել սենց բոցերի համար:

StrangeLittleGirl
03.07.2013, 10:36
Ռիփ, այ Ռիփ, ստե՞ղ ես, մի հատ արի արտահայտվի :)) Բացի էդ խոհարարական կուրսերից, ինչ-որ գրելու բան-ման էիր գրանցվել: Ո՞նց էղավ դա: Մեկ էլ էդ խոհարարականն ինչքա՞ն ժամանակ ա խլում: Ռեալ ինչքան, ոչ թե էն, ինչ գրած ա իրանց էջում (իսկ դա հաճախ սուտ ա):

Alphaone
03.07.2013, 11:34
Ուրեմն էս կուրսերայի դասընթացները բոցեր էլ են անում :))

Էսօր վերջացրեցի ստատիստիկայի կուրսը (հույս ունեմ՛ բարով-խերով): Ամենավերջին վիդեոն լեկցիա չէր, դասախոսներից մեկը երգում էր, ու երգը լրիվ ստատիստիկայի կուրսի մասին էր: Ծիծաղից թուլացել էի: Ասածս ինչ ա. արժե մինչև վերջ ձգել սենց բոցերի համար:

Բյուր, իսկ ես Կուրսերայի պատճառով ծանր տրաուր եմ տանում, անիծյալ վիվա սելը մեր մարզում ի-նետ աշխատանքներ էր տանում, կապը անընդհատ կորում էր, կեսից ռելոադ անել չէր լինում, հասցնում էր կաթվածի, ստիպված հետաձգեցի մինչև ավելի լավ ի-նետի, լավ նորություն էլ ունեմ, Էրիկն էնքան պարզ էր խոսում, 100 տոկոս հասկանում էի, ինչ բառ էլ որ չէի հասկանում, գոնե հասկանում էի, թե ոնց ա գրվում, թարգմանում էի :))

StrangeLittleGirl
03.07.2013, 12:21

Ալֆ, կարաս վիդեոները քաշես կոմպիդ մեջ, առանց ինտերնետի քաշես:
Հա, ահագին հետաքրքիր ա էդ կուրսը, չնայած շատ բաների հետ համաձայն չեմ: Ինձ թվում ա՝ մի քիչ շատ ա Ֆրեյդություն անում: Այ Դրակուլայի վերլուծությունը կայֆ էր: Իսկ էսսեները գրու՞մ ես:

ivy
03.07.2013, 13:19
Ռիփ, այ Ռիփ, ստե՞ղ ես, մի հատ արի արտահայտվի :)) Բացի էդ խոհարարական կուրսերից, ինչ-որ գրելու բան-ման էիր գրանցվել: Ո՞նց էղավ դա: Մեկ էլ էդ խոհարարականն ինչքա՞ն ժամանակ ա խլում: Ռեալ ինչքան, ոչ թե էն, ինչ գրած ա իրանց էջում (իսկ դա հաճախ սուտ ա):

Մինչև հիմա մենակ մի կուրսի եմ նորմալ մասնակցել. չեմ հասցնում:
Մնացածներին գրանցվում եմ ու երբ ժամանակ եմ գտնում, ուղղակի դասախոսություններն եմ նայում, էն էլ ընտրովի. ոչ մի տնային, ոչ մի բան:
Էդ մի կուրսը, որին մասնակցել եմ, օրը մեջ մի երկու ժամ խլում էր:

Alphaone
03.07.2013, 13:22
Ալֆ, կարաս վիդեոները քաշես կոմպիդ մեջ, առանց ինտերնետի քաշես:
Հա, ահագին հետաքրքիր ա էդ կուրսը, չնայած շատ բաների հետ համաձայն չեմ: Ինձ թվում ա՝ մի քիչ շատ ա Ֆրեյդություն անում: Այ Դրակուլայի վերլուծությունը կայֆ էր: Իսկ էսսեները գրու՞մ ես:

Բյուր, մենակ սկիզբը նայեցի, ներածական մասը, առանց չափազանցնելու 10 օր օրը մի քանի անգամ կիսատ-կիաստ լոադինգ անելով, կատաղեցի, թողեցի կիսատ, էսսեների չեմ էլ հասել, որ գրեմ :(

StrangeLittleGirl
04.07.2013, 19:22
Մինչև հիմա մենակ մի կուրսի եմ նորմալ մասնակցել. չեմ հասցնում:
Մնացածներին գրանցվում եմ ու երբ ժամանակ եմ գտնում, ուղղակի դասախոսություններն եմ նայում, էն էլ ընտրովի. ոչ մի տնային, ոչ մի բան:
Էդ մի կուրսը, որին մասնակցել եմ, օրը մեջ մի երկու ժամ խլում էր:

Հա, կա տենց բան, ես էլ չեմ կարում մեկից ավել միաժամանակ :(
Մմմմ, փաստորեն աշխատատար ա, աչքիս դա էլ թողնեմ հետոյի:

ivy
04.07.2013, 19:26
Հա, կա տենց բան, ես էլ չեմ կարում մեկից ավել միաժամանակ :(
Մմմմ, փաստորեն աշխատատար ա, աչքիս դա էլ թողնեմ հետոյի:

Բյուր, նկատի ունեի՝ Կուրսերայում մինչև հիմա ընդհանրապես մի կուրսի եմ մասնակցել, ոչ թե կոնկրետ գրելու վերաբերյալ մի կուրսի:
Իմ մասնակցած կուրսը էն էր, որ ուտելիքներ էի սարքում՝ որպես տնայիններ:
Իսկ գրելու հետ կապված կուրսին ոնց գրանցվեցի, էդպես էլ մնաց, սկի չեմ էլ նայել՝ ինչի մասին էր...

StrangeLittleGirl
05.07.2013, 22:18

Հա, հասկացա, որ ասածդ ուտելիքների մասին ա: Ես ընդհանրապես, անկախ թեմայից նկատի ունեի, որ միաժամանակ մեկից շատ չեմ ձգում: Ստատիստիկան ու նեյրոգիտությունն իրար հետ սկսեցի, բայց մեկը թողեցի: Էս սայ-ֆայ-ֆենթըզիի հետ էլ արանքում հոգեկան հիվանդությունների հետ կապված մեկը սկսեցի, էլի թողեցի:

E-la Via
04.08.2013, 20:18
Ես էլ գրանցվել էի Sustainability of Food Systems: A Global Life Cycle Perspective կուրսին: Մի շաբաթից ավարտում եմ: Իմ թույլ անգլերենով շաբաթական մի վեց ժամ էր տևում նյութերի հետ ծանոթանալը, հանձնարարություններն անելը: Ընդհանուր թեմային ծանոթ լինելու պատճառով շատ նոր ինֆորմացիա չստացա, թեկուզև մի քանի անհրաժեշտ բան թե սովորեցի, թե աչքիս տակ առա, որ հետո ավելի խորն ուսումնասիրեմ:

Բյուրակն, քեզ էլ շնորհակալություն: Էս թեման բացած չլինեիր, երևի էս ամառ օրով շաբաթական էդ վեց ժամերն անիմաստ անցկացրած լինեի :):

StrangeLittleGirl
04.08.2013, 22:10
Սեպտեմբերից History of Rock Music 1-ն եմ սկսում :) Ո՞վ ա գալիս:

Freeman
04.08.2013, 22:11
Մի քանի կուրսի գրանցվել եմ, սեպտեմբերին են սկսվում, հուսով եմ անգլերենս կբավականացնի:

StrangeLittleGirl
04.08.2013, 22:16
Մի քանի կուրսի գրանցվել եմ, սեպտեմբերին են սկսվում, հուսով եմ անգլերենս կբավականացնի:
Անգլերենդ՝ հավանաբար, ժամանակդ՝ չգիտեմ :))

Իմ փորձը ցույց ա տալիս, որ մեկից ավելի կուրսի ամբողջապես մասնակցել հնարավոր չի (այսինքն, սաղ առաջադրանքներն անել, վիդեոները նայել, քննարկումներին մասնակցել): :))

Դատարկություն
04.08.2013, 22:30
Ես էլ հիմա երեք կուրս եմ անցնում Կուրսերայում:
1. Introduction to Mathematical Philosophy - որը դուրս չի գալիս ու ինձ թվումա շուտով կթողնեմ,
2. Virology I, How Viruses Work - դեռ թեթև կուրս ա, որոշ բաներ կրկնում եմ, որոշ բաներ սովորում, ընթացքում երևի ավելի կբարդանա, մասնագիտական առումներով էլ պետք ա,
3. Social Psychology - հավես կուրս ա, մի քիչ ծանր ու նյութերը շատ, բայց ես շատ եմ հավանում:

Ու նաև գրանցվել եմ 2 կուրսերի, որոնք սկսվելու են 2 ամսից՝ Network Analysis in Systems Biology ու Mathematical Biostatistics Boot Camp 1

Ռոքի կուրսն էլ ուզում եմ, տեսնեմ կհարմարացնե՞մ գամ :))

StrangeLittleGirl
04.08.2013, 22:33
Ռոքի կուրսը ոնց որ ծանր չի, ասում ա՝ շաբաթը չորս ժամ զբաղվածություն, չնայած իրանց ասածներին հավատալ չի լինի: Էս գրականության կուրսն էլ իբր պիտի ծանր չլիներ, բայց ոնց հասկացա իրանց հաշվարկների մեջ մենակ էսսե գրել ու վիդեո նայելն էին ընդգրկել, չէին հաշվել, որ դեռ մի հատ էլ շաբաթը 300-400 էջանոց գիրք պիտի կարդաս:

Freeman
04.08.2013, 22:40

Վիրալոգիան աչքովս ընկավ, ուզում էի գրանցվեի, մտածեցի նոր բան չի լինի, բայց աչքիս գրանցվեմ, դառնանք համակուրսեցի :))

Դատարկություն
04.08.2013, 23:00
Ռոքի կուրսը ոնց որ ծանր չի, ասում ա՝ շաբաթը չորս ժամ զբաղվածություն, չնայած իրանց ասածներին հավատալ չի լինի: Էս գրականության կուրսն էլ իբր պիտի ծանր չլիներ, բայց ոնց հասկացա իրանց հաշվարկների մեջ մենակ էսսե գրել ու վիդեո նայելն էին ընդգրկել, չէին հաշվել, որ դեռ մի հատ էլ շաբաթը 300-400 էջանոց գիրք պիտի կարդաս:
Դրա համար էլ ես էդ գրականության կուրսերից վախենում եմ :)) Փաստորեն, ռոքում բացի վիդեոները նայելուց, պետք է երաժշտություն լսել ու խորհուրդ է տրվում գիրքը կարդալ: Ինձ թվումա, թեթև կլինի էլի, մնումա բոլորն իրար չխառնեմ:

Վիրալոգիան աչքովս ընկավ, ուզում էի գրանցվեի, մտածեցի նոր բան չի լինի, բայց աչքիս գրանցվեմ, դառնանք համակուրսեցի :))
Ռուբ, ընդհանուր մակարդակով նոր բան իմ համար էլ դեռ չկա, ի՞նչ է վիրուսը, ի՞նչ ձև ու չափեր ունի, կենդանի է, թե՞ անկենդան ու նման հարցեր է բացատրում, բայց ավելի մանր մակարդակով լիքը հետաքրքիր բաներ ա ասում. օրինակ, որ մարդու գենոմի 8%-ը վիրուսային ծագում ունի ու նման բաներ (ես էսպիսի բաներ չգիտեմ, մենք նորմալ միկրոբիոլոգիա էլ չենք անցել) :)) Արի, կդառնանք համակուրսեցի, դասախոսին կթրոլենք :))

StrangeLittleGirl
04.08.2013, 23:03
Դրա համար էլ ես էդ գրականության կուրսերից վախենում եմ :)) Փաստորեն, ռոքում բացի վիդեոները նայելուց, պետք է երաժշտություն լսել ու խորհուրդ է տրվում գիրքը կարդալ: Ինձ թվումա, թեթև կլինի էլի, մնումա բոլորն իրար չխառնեմ:

Դե երգ լսելն էդքան ժամանակատար չի, ինչքան գիրք կարդալը: Համենայնդեպս, ես տենց եմ պատկերացնում :)) Իսկ դասագիրք համարյա սաղ դասընթացներն էլ խորհուրդ են տալիս, բայց առաջարկում են նաև առանց դրա յոլա գնալ:

Freeman
04.08.2013, 23:24
Ռուբ, ընդհանուր մակարդակով նոր բան իմ համար էլ դեռ չկա, ի՞նչ է վիրուսը, ի՞նչ ձև ու չափեր ունի, կենդանի է, թե՞ անկենդան ու նման հարցեր է բացատրում, բայց ավելի մանր մակարդակով լիքը հետաքրքիր բաներ ա ասում. օրինակ, որ մարդու գենոմի 8%-ը վիրուսային ծագում ունի ու նման բաներ (ես էսպիսի բաներ չգիտեմ, մենք նորմալ միկրոբիոլոգիա էլ չենք անցել) :)) Արի, կդառնանք համակուրսեցի, դասախոսին կթրոլենք :))

Տոկոսով չէ, բայց գիտեի որ վիրուսային ծագման էլ ունենք: Հիմա ես ավելի շատ անգլերենի համար գրանցվեցի էդ կուրսին, գիշերը կբզբեմ, իրանց դասավանդման ձևին ընդհանրապես ծանոթ չեմ:

StrangeLittleGirl
10.09.2013, 15:23
Ռոքի կուրսն անցնողներ կա՞ն: Նենց հաճելի, թեթև կուրս ա: Ամենահավես պահը երգերը լսելն ա: Էս էլ որպես օրինակ նախառոքընռոլյան երաժշտության:

http://www.youtube.com/watch?v=3ihqPv2HlK0

E-la Via
31.10.2013, 17:19
Հիմա What a Plant Knows կուրսն եմ անցնում: Էս ի՜նչ հավես կուրս ա , ժող: Դասախոսը Թել Ավիվի համալասարանից խարիզմատիկ դեմք ա: Կուրսն էլ էնքան թեթև ու հետաքրքիր ա կազմակերպել, որ անհամբեր հաջորդ լեկցիաներին եմ սպասում:
Մի երկու կուրսի էլ եմ գրանցվել, բայց չեմ հասցնում դրանց անդրադառնամ, չնայած էլի հետաքրքիր են երևում:

StrangeLittleGirl
31.10.2013, 18:02

Վախ, հավես ա թվում: :) watchlist մտցնեմ հեսա, որտև հիմա չեմ հասցնի
History of Rock, Part 1-ն էլ պրծա 100%-անոց արդյունքով: Շատ կայֆ կուրս էր, երաժշտասերներին հաստատ խորհուրդ եմ տալիս հետևել: Էնքան բան ես տենց հասկանում ռոքի մասին, որ մինչև էդ մտքիդ ծերով էլ չէր անցել:

Հիմա Part 2-ն ա սկսվել: Անհամբեր սպասում եմ, թե երբ ա 90-ականներին հասնելու:

anahit96
31.10.2013, 23:48
Գրանցվեցի Constitutional Law-ում:Հունվարից սկսում եմ,,,արդեն հետաքրքրելա

Նաիրուհի
01.11.2013, 18:08
Ես էլ գրանցվեցի ու անհամբեր սպասում եմ դեկտեմբերի 2-ին (https://www.coursera.org/course/introastro) :love

StrangeLittleGirl
16.04.2014, 18:41
Ես էս դասընթացին (https://www.coursera.org/course/composition) գրվեցի: Թե հավես ունեք, միացեք: Թե չէ ինձ շատ են հարցեր տալիս academic writing-ի մասին, ինչը ոտի վրա պատասխանելով չի լինի: Այ սենց մի կուրս ա պետք անցնել:

ivy
08.11.2015, 00:43
Վաղուց կուրսերի չէի մասնակցել. նոր նայում էի, տեսա, որ վերջում "Certificate" ստանալը փողով է դարձել, էս էլ կոմեսրցիոն սարքեցին: Բայց դե կուրսերին մասնակցելը դեռ ձրի է:
Մի կուրսի համար գրանցվեցի՝ "Constitutional Struggles in the Muslim World" (https://www.coursera.org/learn/muslim-world):
Թեև ժամանակի հարցը լուրջ է, բայց ուզում եմ հասցնել, հետաքրքիր կլինի նյութերը կարդալը, քննարկումներին մասնակցելը:

anhush
09.11.2015, 05:54

ես էլ եմ դեռ օգտվում coursera-ից, զուտ տեխնիկական առարկաների մասով, բայց տեսականին էս վերջերս շատ է քչացել, իսկ կուրեսրի որակը բավականին բարձր է:
Digital Signal Processing
by Paolo Prandoni, Martin Vetterli
գժական լավ դասախոսներ են ու հիանալի պարտրաստած կուրս է:

բայց շատ օգտակար ու լավ կուրսեր են սկսել գոյանալ http://www.lynda.com/ -ում:
Սա վճարովի է ամսական 25 դոլար ու շատ լավ կազմակերպած է ամեն ինչ: լեկցիաներ հինականում շատ ինֆորմատիվ են, տեխնիկական միջոցները արտակարգ:

հենց հիմա լսում եմ

շշուկ
25.01.2019, 15:28
Ժողովուրդ, կուրսերայի տիպի ի"նչ օնլայն հարթակներ գիտեք, որ օգտվել եք ու հավանել, կիսվեք , խնդրում եմ:

StrangeLittleGirl
25.01.2019, 15:45
Ժողովուրդ, կուրսերայի տիպի ի"նչ օնլայն հարթակներ գիտեք, որ օգտվել եք ու հավանել, կիսվեք , խնդրում եմ:

Ես Codecademy֊ից եմ օգտվում, բայց սա վիդեոներով չի ու մենակ ծրագրավորման մասին ա։
Մեկ էլ Lynda֊ն կա, բայց դա էնքան էլ ձրի չի։
Հետո տարբեր համալսարաններ իրենց սեփական անվճար օնլայն կուրսերն ունեն։ Կարելի ա MOOC գուգլել ու լիքը բան գտնել։

Աթեիստ
25.01.2019, 16:04
Linda-ի վիդեոները ինտերնետում «անվճար» կարելի ա ճարել ։)

StrangeLittleGirl
25.01.2019, 16:37
Linda-ի վիդեոները ինտերնետում «անվճար» կարելի ա ճարել ։)
Դե դրա համար եմ ասում՝ էնքան էլ։ Մի ուրիշ տարբերակ էլ ըքաունթ ճարելն ա։ Ասենք, ես մի հոգու գիտեմ, որին իրա համալսարանը մի հինգ տարի առաջ տվել ա ըքաունթ, ու իրա սաղ շրջապատն օգտվում ա։

Progart
25.01.2019, 17:43
www.edx.orgն եմ հաւանում։