Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Անի 10



Tianshi
23.04.2013, 19:46
- Քսանմեկը հիսունի՛ն, քսանմեկը հիսունի՛ն:
- Քսանմեկը կապի մեջ է:
- Քսանմե՛կ, հայտնաբերել եմ հակառակորդի երկու նշանակետ,
թու՛յլ տվեք կատարել Անի 10:
Անի՜... Անին ծերունի Ժակի առաջին սերն էր, առաջին հարվածը, որը ճակատագիրը հասցրել էր Ժակին: Այդ իսկ պատճառով իր ինքնթիռի ամեն հարվածի կոդավորված հրամանը Անի 10 էր:
- Կատարե՛լ, Անի 10, -խրոխտ ձայնով հրամայեց քսանմեկը:
Պատասխանը երկար չսպասեց.
- Քսանմեկը հիսունի՛ն, կատարել եմ Անի 10: Հակառակորդի երկու ՄԻԳ 25 մակնիշի կործանիչները խոցված են :
Հաղթանակած ինքնաթիռը քիթը բարձրացրեց վեր: Ժակը հաղթել էր: Նա զգում էր օդային տարածքի՝ իրեն ենթակա ամեն բջիջը. ասես ոչ թե ինքնաթիռն էր թռչում, այլ Ժակն էր մթնոլորտը կառավարում: Ժակը նոր էր սկսել վայելել իր արքայությունը օդում, երբ ճակատագիրը ... չէ՛ կներե՛ք, հակառակորդի ՄԻԳ 25 կործանիչի՝ աջ թևի տակ
լիցքավորված հրթիռը, նրան հասցրեց իր գիտակից կյանքի վերջին հարվածը: Չէ՛, չէ՛, նա չմահացավ, բայց հիմա նրան ուրիշ ոչ մի բան այդպիսի բերկրանք այլևս չէր պատճառի:
- Ցավում է... Ա՜խ այս սպիտակ պատերը, սպիտակ մարդիկ, սպիտակ անկողինը, սպիտակ ... սպիտակ ինքնաթիռս ... քսանմե՛կ.. քսանմե՛կ ես հիսունն եմ: Հակառակորդի ինքնաթիռը կրակ բացեց ինձ վրա, բայց նա վրիպեց .. : Քսանմե՛կ, ես մշտական տեղակայման վայրում եմ, կապի վերջ: ... Գիտես չէ՞, պատերազմից հետո ես Անի 10 մարտական առաջադրանքը կատարելու համար մեդալ եմ ստացել:
Ծերունին լռեց: Նայեց կիսաբաց դռանը. նորից սպիտակ մարդը՝ սպիտակ ներարկիչը ձեռքին :
- Սպիտա՛կ մարդ, թույլատրում եմ կատարել Անի 10:
Ամեն օր... դա սովորական էր:
- Քսանմե՛կ, հակառակորդը վրիպեց, վերադառնում եմ տուն ...: Քսանմե՛կ, ես վերադառնում եմ մշտական տեղակայման վայր...: Սպիտա՛կ մարդ, թույլատրում եմ կատարել ԱՆի 10:
Կիրակի էր: Հակառակորդը նորց վրիպեց, և այդ չարաբաստիկ հրթիռը անցավ Ժակի ինքնաթիռի կողքով: Բժիշկը ներս մտավ: Բժիշկը սպասում էր Ժակի թույլտվությանը. 1 րոպե ... 2 րոպե .... չկա թույլտվություն:
- Պարո՛ն Ժակ:
Ծերունին թեքեց հայացքը պատից, ոտքից գլուխ զննեց բժշկին, ապա վստահ, այնպես, ինչպես հրաման կտար ասաց.
- Ես կթույլատրեմ Անի 10, բայց ինձ թուղթ ու գրիչ է հարկավոր:
Դուռը փակվեց: Սև գույնը, որ առաջացել էր դռան բացվածքից, վերացավ, և վերականգնվեց սենյակի սպիտակությունը : Ժակը առանց երկմտելու վերցրեց գրիչը , մանրակրկիտ զննեց այն, ապա ասաց.
- Քսանմե՛կ, հակառակորդիգրիչը վրիպեց:
Ինչ-որ բան խզբզեց թղթի վրա, գրիչը դրեց ականջի մեջ, գլուխը բարձրացրեց վեր, ինչպես ժամանակին իր ինքնաթիռը, գոռաց Անի 10 և հարվածեց գրչին: Կարմիր գույնը ցաքուցրիվ եղավ, ինչպես իր ինքնաթիռը ....
Արյունոտ թղթի վրա գրված էր. «Հակառակորդը չէր վրիպել...»:
Երկուշաբթի… նորից դուռը բացվեց,սևը որ ներթափանցեց դրսից նորից խախտեց սենյակի անդորրը: Ժակը ժպտաց.
- Սպիտակ մարդը՝ հիսունին, թույլատրում եմ կատարել Անի 10:
Բժիշկը չէր տեսել Ժակին ժպտալուց:




Հեղինակ՝ Ա.Ք.
21.04.2013

einnA
28.04.2013, 00:45
Վերնագիրը ստիպեց կարդալ :)
լավն էր, բայց էս վերջին երեք նախադասության իմաստը չհասկացա:think

Արամ
11.07.2013, 16:05
Վերնագիրը ստիպեց կարդալ :)
լավն էր, բայց էս վերջին երեք նախադասության իմաստը չհասկացա:think

Իրականաում, Ժակը գրիչով ինքնասպան չէր եղել: Ժակը գրիչով իր մեջ-ի հոգեկան հիվանդին էր սպանել, են մարդուն, ով դեռ մտածում էր, որ պատերազմի ժամանակ հրթիռը իրան չէր կպել: Դրա համար էլ վերջում ժպտում է: :)

Արամ
29.08.2013, 21:06
Էս իմ բանակային գլուգործոցի մասին կարծիքներ չկա՞ն:

Alphaone
29.08.2013, 21:20
Ինձ ամենաշատը գաղափարը դուր եկավ, թե ոնց կարելի է մահացու հարվածն անվանել: :D

Արամ
29.08.2013, 21:32
Բանակում, յախշի, քյառթու, ապե, աֆիցեռ, ռազվոդ, կուռիլկա բառերի տեղատարափի ժամանակ, որ էսքան գրական բառ եմ գտել, էդ էլա հերիք :-D

Հ.Գ. կուռիլկա, չէ՛, էսի չափից դուրս էր, կուրիլկա:

Dayana
29.08.2013, 21:58
Էս (http://imusic.am/artist/6353/26639) երգը գրածի հետ սազում ա։

Արամ
09.09.2013, 03:08
Ինձ ամենաշատը գաղափարը դուր եկավ, թե ոնց կարելի է մահացու հարվածն անվանել: :D

Էդ գաղափարի copyright-ը Պաշտպանության նախարարությանն ա: