PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ուրվականների մահը



enna
23.04.2013, 19:22
Արդեն 300 տարի է ուրվականները հաշտ ու խաղաղ ապրում են մարդկանց հետ:Չնայած տարիների մեծ թվաքանակին մարդիկ չեն դադարում իրենց բարձր դասել ուրվականներից:Այդ երկար ու ձիգ տարիներում միայն ուրվական թագավորի՝Սիրոնեի օրոք են ցնծության մեջ եղել և հավասար մարդկանց հետ ապրել:Սիրոնեի կառավարույթան տարիներին մարդիկ վախով էին լցված ,խիստ օրենքներ էին գործում,որոնց համաձայն մարդիկ և ուրվականները մի աստիճանի վրա էին:Սիրոնեն ինքն էլ ժամանակին մարդու կերպարով էր եղել ,նա հիանալի գիտեր ,թե ինչպես սանձահարեր ըմբոստ մարդուն,որպեսզի մարդը չկրկներ սխալը:Սիրոնեի երկինք գնալու ժամանկը շուտ եկավ:Մարդիկ նրան մեծ ուրախությամբ ,իսկ ուրվականները ծուխը աչքերին հրաժեշտ տվին:Սիրոնեից հետո ուրվականները միշտ էլ թույլ են եղել մարդկանց մոտ,նրանք չէին կարող օգտվել մարդուն տված շատ առավելություններից,շատ անգամներ վախենում էին մարդկանց մոտ երևալ:Կանոններ կային, ըստ դրանց սահման էր դրվում ուրվականի և մարդու միջև:Սահմանադիր օրենքները ավելորդ էին,որովհետև ուրվականները անվնաս էին և պետք եղած դեպքում կարող էին օգնել:Անտեղյակ լինելով ուրվականների հնարավորություններից նրանք իրենց ամենագետ էին զգում:Իրականում ուրվականները ունեին անսահաման հնարավորություններ:Ցանկության դեպքում կարող էին մարդկանց փոշի դարձնել,բայց քանի որ նրանք պատժին և այլ ոտնըձգությունների դեմ էին ոչ մի քայլ չէին ձեռնարկում: Նրանք փառասեր չէին և իշխանությունը ձեռքները վերցնելու ամենևին մտադրություն չունեին:
Թեթև քամուց շշուկներ լսվեցին:Մռայլ քաղաքը լցվեց ձայներով ,հետո միանգամից լռեց:Գիշերվա ժամը 5.0-ն էր:Այդ ժամին ամբողջ քաղաքը սովորաբար քնած էր,բացառությամբ ուրվակնների:Նրանց համար մշուշապատ գիշերները նույնն էին,ինչ մեզ համար ամառային ցերեկները:Նրանք չէին աղմկում,որովհետև կար օրենք ,ըստ որի աղմուկ հանած ուրվականը դատապարտվում է մոմի լույսով այրվելու: Ուրվականները քայլել չէին սիրում,մեծ մասամբ տեղում կանգնած զրուցում էին:Հոգնելուց,նրանց թափանցիկ մարմինը էլ ավելի անտեսանելի էր դառնում:
Հորիզոնում սկսեց երևալ արևի սկավառակը,քաղաքը դանդաղ լուսավորվեց:Մշուշը ցրվեց և ուրվականների բազմությունը անհետանացավ արևի գալուն պես:Ուրվականներն էլ մարդկանց պես աշխատում էին,մարդիկ նրանց լավ շահագործում էին.մեկ տարի աշխատելու դիմաց նրանց 3 գրամ ոսկի էին վճարում:Ոսկին նրանց կյանքի էլեքսիրն էր և առանց դրա նրանց թափանցիկ մարմինը փոշի է դառնում,իսկ հետո մանր-մանր մասնիկների վերածվելով՝աներևութանում:Ուրվականները՝ ազնիվ բանվորներ էին,խելացի ուսուցիչներ՝ օժտված անսպառ գիտելիքի պաշարով:ՄԵԾ գաղտինքն կար,որը պահպանում էին ուրվականները.նրանք կարող էին ստեղծել ամեն ինչ,բացառությամբ ոսկու:Մարդիկ լեգենդներ էին հյուսում,ապարդյուն ճանապարհ անցնում՝ելնելով մի փուչ ծերուկի սին խոսքերից,ով 100 տարեկան էր և պատմում էր,իբր գաղտնիքի բացահայտման շնորհիվ է երկար ապրում:
Լեգենդներից մեկն ասում է.
<<Մարդը,ով կբացահայտի գաղտնիքը կլինի աշխարհի թագավորը՝ հավերժ:Նրա մարմինը երկաթից կլինի,կենդանիները նրա հավատարիմ պաշտպանները,Կլեոպատրաներ կպտտվեն գլխավերևում...:
Կլինի արև,երբ տիրակալը կամենա,կլինի անձրև,երբ տիրակալը հրաման տա:Բանալին գրքի բառերում է,գիրքը ուրվականների թափանցիկ արյան մեջ..>>

***
Վեջին դարը զարմանալի կերպով մաքրում է գաղտնիքի բացահայտման տանող բոլոր ուղիները և կարճակյաց մարդիկ դա առասպել շինած չէին հավատում,բացառություններ իհարկե կային,սակայն նրանք վաղ,թե ուշ ցնորվում էին:Մի համատարած անեծք կար գաղտնիքի մեջ:
***
Լիալուսնի խաղաղ գիշերներից էր:Երկնքում մի քանի ամպ լուսնին գրկում էին՝ խավարով ծածկելով,հետո նոսրանում էին ՝ամեն ինչ արծաթագույն դարձնելով: Հոկտեմբերի 28-ի ժամը 2-ն էր:
Ուրվականների օրացույցով Դեմորտուս-Սպիրիտուսի տոնն էր:Ըստ օրացույցի տոնը 100 տարին մեկ է լինում և նրանց հաշվարկներով համընկնում է Արևի խավարման հետ:Դեմորտուս-Սպիրիտուս թարգմանաբար նշանակում է հոգի-ուրվական:Տոնի ժամանակ երկու ուրվական պետք է մարդու վերածվեին,ընդ որում ուրվականը կարող էր մեռած լինել:Ուրվականները հավաքվելի էին քաղաքի կենտրոնում գտնվող <<Ուրվական-մարդ>> արձանի մոտ:Արձանը կես մարդու ,կես ուրվականի տեսք ուներ:Ներքևում կլոր,փայտե դուռ կար մի ոսկեձույլ կողպեքով:Կողպեքը բացվում էր միայն այդ օրը ,երկու ուրվականները մարդու կերպարանքով գալիս են հենց այդ դռնով :Դռան վրա փորագրություն կար.
<<Li pone de men koroli lie lu>>
Այն նշանակում էր.
<<Մեկ ուրվականի դիմաց՝երկու մարդ>>
Մի քանի րոպե էր մնացել տոնակատարության սկսելուն:Փողոցներում մարդիկ չկային,նախ սառնամանիքի պատճառով և հետո այդ տոնակատարության ժամանակ մարդիկ կարող էին մեռնել կամ հոգեփոխ լինել:
Հեռացող ուրվականը առաջնորդն էր՝սևացած ,թափանցիկ:Նա ինքն իր որոշումով էր հեռանում՝չկամենալով այլ ուրվականի զոհաբերությունը:Կանգնել էր դռան առաջ,որպեսզի դիմավորի նորածին մարդ-ուրվականներին,իսկ ինքը հեռանա:
Ծեր ուրվականը գետնից մի քանի սանտիմետր բարձրանալով՝հաղորդեց տոնի սկիզբը:Ուրվականները սկսեցի ծխարձակել,որը խորհրդանշում էր տխրության և ուրախության արցունքը:
Ծեր ուրվականը վերցրեց ոսկուց ,ուրվականի փոշուց պատրաստված բանալին և շարժեց:Դուռը բացեց և անդրշիրիմյան ձայները լցվեցին խաղաղ գշերվա մեջ:Այդ պահին մի մարդկային լացի ձայն լսվեց արձանից քիչ հեռու:Մի հղի կին ընկած էր գետնին և հեկեկում էր,դռան բացվելուն պես լացը դադարեց և կինը ուժասպառ ընկավ գետնին:Երիտասարդ մի մարդ հայտնվելով խավարից գրկեց ընկած կնոջը,ոռնոցի մի ճիչ արձակեց և սկսեց հեկեկալ:
Որվականների մեջ այդ ընթացքում խառնաշփոթ էր առաջացել նորածին ուրվական-մարդկանցից մեկը մնացել էր դռան հետևում,իսկ մեկին մի կերպ էին անդրշիրիմյան ոգիներից ազատել:Իրենց արարողությունը ավարտելուց հետո ուրվականները մոտեցան մարդուն:Մարդը տեսնելով ուրվականների ձեռքի նորածնին ասաց.
-Իմ կինը հղի էր,դուք սպանեցիք նրան,որպեսզի փոխատուցեք պետք է նորածնին ինձ տաք:
Սակայն մարդ-ուրվականին հանձնելով նրանք խաչ էին քաշում իրենց իսկ կյանքի վրա,որովհետև ուրվականի մահի դեպքում ամբողջ ուրվականներին բնաջնջում էր սպասում:
***
-Կո՛լի,խնդրում եմ ծածկիր դուռը,լույսը ավելի է սպանում նրան,-ասաց Սիրոնեն:
Սիրոնեն ուրվական թագավորի անունը կրող կիսամարդն էր:Նա մեծացել էր մարդկանց շրջապատում և իքն էլ չիմանալով ինչու սկսկել է օգնել ուրվականններին:Սիրոնեի կյանքը արդեն 18 տարի է լի է տանջնաքներով :Նրա տանջնաքներն անզոր էր վերացնել նույնիսկ ուրվականի մեծ ուժը:
-Սիրոնե,խնդրում եմ արագացրու,մինչը կեսօր պիտի ոսկի գտնես ուրվականի համար:Հայրս քեզ կտանջի ,եթե տեսնի,որ ուրվականի հետ ընկերություն ես անում,-Կոլին՝ Սիրոնեի խորթ,սակայն նրան հարազատ եղբոր պես սիրող քույրն էր:Կոլիի հայրը նույն ուրվական-մարդուն վերցնողն էր:Նրան դիմում էին Ալավեր Բանխո ,իսկ մտերիմները ուղղակի Ալավեր: Ալավերը լավ համբավ ուներ և միշտ ուշադրության կենտրոնում էր: Հոգատար հայր էր ձևանում՝բամաբասանքից հեռու մնալու համար, իրականում Սիրոնեի հանդեպ դաժան էր և ամենաչնչին սխալն անգամ չէր հանդուրժում,այդ կերպ վրեժխնդիր լինելով ուրվականներից:
-Կոլի՛,դստրիկս,այդտե՞ղ ես,-լսվեց Ալավերի գռեհիկ ձայնը:Նա սիրում էր Կոլիին այնքան,ինչքան ատում էր Սիրոնեին:
-Գալիս եմ,-ասաց Կոլին և արագ մոտեցավ հորը:
Ալավերը շոյեց աղջնակի գլուխը և խաղաքուշ ձայնով ասաց.
-Կոլի,իմ Կոլի:Խոստումս չեմ մոռացել:Գիտեմ քեզ համար պիտի արևանշան մի վզնոց գնեմ:Խոստանում եմ ամենալավը գնել:
Կոլին կեղծ ուրախացավ և շտապեց դուրս գալ դարպասից:Մի հոգոց լսվեց;Հայրը միանգամից հետ նայեց:
-Ո՞րտեղ է այն նողկալի արարածը:
-Տանն է,փայտից տիկնիկիս համար անկողին է պատրաստում,-ասաց նա,այնպես,որ հայրը անգամ չկասկածեց նրա խոսքերի մեջ:Բայց համենայն դեպս հարցրեց.
-Հա՞
-Լավ ես արել,թող տանջվի:
Նրանք դուրս եկան փողոց և քայլերն ուղղեցին ոսկերիչի մոտ:
Սիրոնեն այդ ընթացքում տուն գնաց,բացեց Ալավերի զարդատուփը և ոսկե մի իր վերցնելով ՝ շտապեց նկուղ:Նկուղ լույսը հազիվ էր թափանցում:Ամեն ինչը թեթևակի ուրվագծված էր և մթության մեջ իրերը հազիվ տարբերելի,գետնին փայլեց ուրվականի թափանցիկ մաշկը,որից գոլորշի էր բարձրանում:Սիրենոն կռացավ և դիմեց ուրվականին.
-Ահա,ոսկին,խնդրում եմ դիմացի՛ր,-Սիրենոն գիտեր,որ ոսկին վերցնելու համար շատ կտանջվի,բայց իր սեփական կյանքը ուրվականի կյանքից բարձր դասելով արեց դա:
Ուվականը կլանեց ոսկին և գետնին երևաց նրա հազիվ տեսանելի ստվերը:
Սիրենոն դուրս եկավ նկուղից,որպեսզի ինչ-որ չափով Կոլիի հորինած գործը գլխի բերի:Բարձրացավ տուն և պատրաստվում էր ձեռքն առնել աշխատանքի պարագաները,երբ շեմին երևացին Կոլին՝վզին մի հիանալի ապարանջան և հայրը,ով չկորնցելով իրեն մի թևնոց էր գնել իր համար:
-Ցույց տու՛ր Կոլիի համար պատրաստած մահճակալը,-խիստ հայացք ընդունելով հարցրեց Ալավերը
Սիրենոն լուռ էր,նրա մարմնով սարսուռ էր անցնում,երբ պատժի դաժան պատկերները առանց ր կամքի նկարվում էին գլխում:Նա պատրաստվում էր բացել բերանը և ասել իրականությունը.բայց Կոլին իրենից առաջ ընկավ:

-Սիրենո՛,եղբայրս,սենյակումս ե՞ս դրել,-Կոլին խորամանկ ժպտաց և վազեց իր սենյակը:Խաղալիքների տուփից արագորեն մի մահաճակալ հանեց,որը հարն էր գնել և ցույց տվեց:
-Տե՛ս հայրիկ,հրաշալի է չէ՞:Սիրոնեն ոսկե ձեռքեր ունի,-նա անկեղծ հիացավ մահճակալով,հայրը չհիշեց էլ իր գնած մահճակալը:Ոչինչ չասաց:Դուրս եկավ սենյակից և քայլեր ուղղեց իր սենյակ՝այդ ընթաքում հանելով թևնոցը:Բացեց զարդատութի դարակը,վերցրեց այն և մի ակնթարթ զզնելով թևնոցը տեղը դրեց:Ալավերը հավանաբար միանման ոսկիների մեջ չէր նկատել վզնոցի կորուստը:
Հաջորդ առավոտյան Ալավերը հրամայեց Սիրոնեին մաքրել այգին և մինչև օրվա վերջ կարգի բերել նկուղը:Ալավարը հենց այնպես չտվեց նկուղը մաքրելու հանձնարարությունը:Դրանից մեկ օր առաջ նա քիմիկոսից մի թունավոր նյութ էր գնել ,որի միջոցով կարող էր սպանել Սիրոնեին:Թույնը գնելու համար նա մեծ գումար էր վճարել և համոզված էր արդյունքի մեջ: Հայրը Կոլիին ասել էր ,իբր հազի դեղ է :Կոլին ամեն ինչի մասին լավ տեղյակ էր,մինչ դեռ հոր կարծիքով Կոլին ոչինչ չէր նկատել:
Կոլին հորից շուտ վեր կացավ և եղելությունը պատմեց Սիրոնեին:Նա հոր առաջադրանքը կիսով չափ կատարեց՝մաքրելով միայն այգին:Հետո հիվանդ ձևացավ և գնաց սենյակ:
_____________________________________________________________________________________
Այդ դեպքից հետո Ալավերը շատ վտանգավոր ու ծածուկ քայլեր ձեռնարկեց և օրերից մի օր Սիրոնեն անկողին մտավ:Հայրը Կոլիին չէր թողնում Սիրոնեի մոտ և Սիրոնեն գնալով հյուծվում էր:Ուրվականները այդ մասին իմացան,երբ Սիրոնեն արդեն բավականին թույլ էր և շուտով պիտի մեռներ:Ճիշտ է,ուրվականները ամենակարող էին,բայց ուրվական-մարդուն օգնել չէին կարող:Նրանք սգի մեջ էին և սպասում էին իրենց վերջին:Ոմանք վատ մտքերի խոկումից մահացել էին,իսկ ոմանք էլ վառ ապագայի վերաբերյալ հույսը չէին կորցնում:Օրերն անցնում էին Սիրոնեի վիճակը գնալով վատթարանում էր:Մինչ դա ինքն իրեն որոշ չափով խնամում էր,իսկ հիմա տեղից վեր չէր կենում:Առաջին հայացքից նա մեռած էր երևում:Եկավ սարսափելի օրը:Ուրվականների պատմության գրքում գրվեց բոթաբեր տողը.
<<Ուրվական-մարդու մահը>>
Ուրվակնների արցունքներից ամենուրեք ծուխ էր լցվել,իսկ օդը հագեցած էր մեռելային ձայներով:Բոլոր ուրվականները իրենց վերջին րոպեներն էին անց կացնում....
Մահացավ…Սիրոնեն մահացավ…Տիրեց լռություն,ծուխը ցրվեց և ցերեկը արևով լցվեց:

Այդ օրվանից մարդիկ ուրվականներին չտեսան,ավելի ճիշտ մարդկային աչքը նրանց չտեսավ:Նրանք կային և շարունակում էին ապրել: Թե ուրվականները,թե մարդիկ մոռացել էին երկրորդ ուրվական-մարդու մասին,ով դռնի հետևում էր մնացել:Ուրվականների անհետացած գրքի անտեսանելի տողերում գրված էր.
<<Ուրվական-մարդը դռան հետևում չի մեռնում մարդկային հոգի վերցնելու դեպքում,նա մնում է դռան հետևում և շարունակում է ապրել …Երբ ուրվական-մարդկանցից մեկը մահանա,ուրվականները անտեսանելի կդառնան մարդկային աչքի համար,բայց չեն մեռնի…>>

Մոգական ռեալիզմ ժանրի իմ առաջին գրվածքը::)

enna
23.04.2013, 20:03
Սպասում եմ կարծիքների