PDA

Դիտել ողջ տարբերակը : Էջեր իմ կյանքից..



Diana99
18.04.2013, 21:24
Եթե անկեղծ ես երբեք օրագիր չեմ պահել անձնական,բայց չգիտես ինչու որոշեցի բացել

Diana99
18.04.2013, 21:35
Այսօր կուզեի խոսել խեղաթյուրված ճակատագրերի մասին,այն մարդկանց ովքեր անօթևան են,ովքեր դժբախտ են : Ամեն օր նայում եմ "Կիսաբաց լուսամուտներ" հաղորդումը և անկախ ինձնից սկսում եմ դողալ:Գալիս են մարդիկ ովքեր հաշմանդամներ են,ովքեր այրի են,ովքեր ունեն հիվանդ երեխաներ:Ամեն օր նայելով այդ հաղորդումը մի նոր բան եմ սովորում ,հասկանում եմ որ պետք է գնահատել այն ինչ ունես,պետք է նպատակային օգտագործես այն ինչ քեզ տվել են:Կան մարդիկ ովքեր անհոգ ապրում են,չնայելով որ դրսում պատերի տակ որբ երեխաներ են քնում,անցումների տակ տատիկներ,պապիկներ ողորմություն են խնդրում մի երկու կոպեկի համար,մինչդեռ նրանք ունեն երեխաներ ովքեր իբր թե խոր ծերության պահին պետք է լինեին իրենց ծնողների կողքին:angry..ինչ եմ ուզում ասել,գնահատեք այն ինչ ունեք,կան մարդիկ ովքեր դրանցից զուրկ են:

Diana99
18.04.2013, 21:37
http://www.youtube.com/watch?v=93zKysUzbkM

Diana99
18.04.2013, 21:40
http://www.youtube.com/watch?v=iB-rp84nozA&list=PLnn0MpKGuLlHMPW3fLfKahCL5SvRUXKHv&index=2

Diana99
01.05.2013, 20:58
Երկար դադարից հետ այսօր կգրեմ երկրորդ գրառումս ... Եթե անկեղծ արդեն կամաց-կամաց ուժերս սպառվում են,և արդեն հոգնում եմ դասերից , և այդ ամենից ելնելով հիմա երազում եմ ԱՄՌԱԱԱԱԱՆ մասին....մնաց ընդամենը 23 օր և Relax...:BՍպասում եմ թե ինչ գրքեր են հանձնարարելու, որ կարդամ ինձ համար հանգիստ::read:zagar 556315563255633

Diana99
04.05.2013, 20:24
Մի ամիս առաջ գնացել էինք Մուղնու զորամաս(դա ուսումնական զորամաս է) ,ուզում եմ խոսել իմ տպավորությունների մասին:Ասեմ,շատ լավ անցավ,և իրոք առաջին անգամ ինքս ինձ խոստովանեցի ,որ ուզում եմ ծառայել :):Շատ հետաքրքիր է անցնում զիվորների առօրյան:Նախ ասեմ թե ինչ ինձ դուր եկավ `
1.կատարյալ մաքրություն :love
2.զինվորների կոկիկ տեսքը

Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր զինվորներին,ովքեր մեզ պաշտպանում են և ովքեր որ անցկացնում են անքուն գիշերներ հայրենիքի համար:Աստված թող պահապան լինի նրանց և նրանց մայրերին:;)5563955640

Diana99
23.05.2013, 17:14
:cry:cry:cry Մանկությունս ուզում եմ հետ բերել:Այնքան կուզեի լինել 1-ին դասարան ,նորից գալ դպրոց :Երանի ժամանակը կարողանայի հետ տալ.....Մյուս տարի ավարտում եմ ինչպես բոլորը,ու բոլորի պես մտնում կյանք,նոր շրջապատ...

Diana99
18.06.2013, 14:01
Ուզում եմ դպրոց գնալ,ուզում եմ ամառը վերջանա::cryՄտածում էի ամառ կգա, մյուս բոլոր ամառների նման չի անցնի,օրս հետաքրքիր ու բովանդակալից կլինի,բայց արի ու տես նույն միապաղաղ կյանքն է : Չնայած ամառային արձակուրդները եկան,այնուամենայնիվ երեխաներով գնում ենք դպրոց լրացուցիչ պարապմունքների՝ գիտելիքները ամրապնդելու համար:

Diana99
19.06.2013, 14:27
Այսօր ուզում եմ խոսել մի թեմայի վերաբերյալ որի շուրջ մենք` դպրոցականներս բանավիճել ենք:Թեման հետևյալն է ` Ծնողները պատասխանատվություն կրու՞մ են իրենց երեխաների կողմից կատարված հանցագործությունների համար :Ես կարծում եմ ,որ ոչ,քանի որ այս կյանքում ամեն մարդ իր արած արարքների,ասածների համար պետք է պատասխանատու լինի:Միգուցե նա իր հանցանքի համար սկզբում պատիժ չստանա,բայց մի օր ` կլինի դա 10 տարի կամ 20 տարի հետո,այդ անձը ստանալու է իր արժանի պատիժը:Բանավեճի ժամանակ եղան կարծիքներ,որ եթե նա կալանավորվի ապա դա նրա հոգեկան աշխարհի վրա բացասաբար կանդրադառնա:Բայց եթե զրկվի ազատությունից մի քանի ամիս վստահ եմ,որ մի քիչ կհասունանա:Բոլորս էլ սխալական ենք ,բայց մարդիկ այդ թվում նաև երեխաները իրենց սխալների վրա պետք է սովորեն,հետագայում կյանքը ճիշտ կառուցելու համար :

Diana99
22.06.2013, 22:41
Քիչ առաջ եկա տուն էքսկուրսիայից ու որոշեցի կիսվել իմ տպավորությունների մասին:Ճիշտ է ինձ վայրը այդքան էլ դուր չեկավ,բայց կարևորը այն էր,որ մենք միասին էինք : Մի խոսքով ամեն ինչ շատ լավ էր:

Diana99
02.07.2013, 16:26
:oԱսում եմ ինչ անմակարդակ ու տգետ մարդիկ կան էս աշխարհում:Քայլում եմ իմ համար փողոցով մեկ էլ տեսնեմ, մի հատ մարդու վրա 5 հոգի թե 4 չեմ հիշում ծիծաղում էին,ու նկարահանում էին: Ու էդ պահին ես մենակ մտածում էին էն մասին,որ ֆիդայինները իզուր զոհվեցին հայրենիքի համար:Զոհվեցին,որ այ դրանց նմանները ծիծաղե՞ն տարեց մարդու վրա:Փոխանակ տղաներից մեկը ասի ինչեք անում,հրհռում են :angry: Չէ իրոք գնում ենք կործանման:o

Diana99
04.07.2013, 13:35
Այսօր ծնվել է իմ ամենասիրելի և անկրկնելի դերասան ` Մհեր Մկրտչյանը :Այնքան կուզեյի,որ նա մեզ հետ լիներ :Բայց նա գիտի,որ մենք իրեն սիրում ենք ու միշտ էլ կսիրենք : 55774

Diana99
31.08.2013, 18:32
:) Երբ գալիս է սեպտեմբերի 1-ը ակամայից հիշում եմ այն օրը երբ առաջին անգամ ոտք դրեցի դպրոց : Միշտ սիրել եմ այդ օրը ,որովհետև երեք ամիս իրար չտեսնելուց հետո ուզում ես գրկել քեզ հարազատ մարդկանց:love Կարոտել եմ դպրոցս,ամեն մի անկյուն,դասարանցիներից ովքեր միշտ իմ պատճառով չեն կարողանում դասից փախչել :sorry:)) ,մեր "ճոխ" բուֆետը : Փոխվում եմ 9-րդ դասարան,բայց ամեն անգամ երբ գալիս է սեպտեմբերի մեկը ` առաջին անգամ դպրոց եկող երեխաների նման սկսում եմ ուրախանալ:Երանի նրանց ,ովքեր դեռ նոր պետք է հաճախեն դպրոց ....



http://www.youtube.com/watch?v=RJdOqlWh2eM

Diana99
01.09.2013, 14:01
Սեպտեմբերի 1:)
55932

Diana99
14.01.2015, 20:34
Ողջունում եմ բոլոր ակումբցիներին, երկար ժամանակ է ինչ չեմ եղել ակումբում, գրառում չեմ արել,կարոտած հարազատ ակումբին
մի քիչ կիսվեմ իմ նորություններով :)
Նախ ուզում եմ ուշացումով շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ նորանոր հաջողություններ , առողջություն, շրջապատված լինենք մեզ հարազատ մարդկանցով, սիրենք և լինենք սիրված :
Իսկ հիմա անդրադառնամ իմ նորություններին, սովորում եմ արդեն 10-րդ դասարանում:Նոր դասարան. նոր միջավայր , բայց ես շատ հարմարվող մարդ եմ և մի քանի ամիս անց ինձ զգում էի ինչպես ձուկը ջրում:
Ուզում եմ կիսվել նաև իմ հաջողություններով , մասնակցեցի մի ծրագրի , որը կոչվում է FLEX (Future Leader Exchange ):Ծրագիր է, որը հնարավորություն է տալիս սովորել Ամերիկայում 1 տարի անվճար: Սկզբում մտածում էի, չէ իզուր եմ մասնակցում, մեկ է չեմ կարող անցնել, բայց հաղթահարեցի իմ անվստահությունը և անցա նախընտրական 3 փուլերը և հիմա ինձ մնում է սպասել պատասխանի, որը կհայտնեն մարտին կամ ապրիլի սկզբին:
Անկախ նրանից կանցնեմ ,թե ոչ ,ինձ համար սա մի նոր բան էր, նոր մի փորձություն: Իսկ ես սիրում եմ դժվար ճանապարհներ, թեև այդ ճանապարհին անվստահություն եմ ցուցաբերում սեփական ուժերի նկատմամբ Մասնակցելով այս ծրագրին ՝ձեռք բերեցի փորձ ու հասկացա մի բան , որ պետք է ամեն գնով հասնել քո առջև դրված նպատակներին : ;)

Diana99
25.03.2017, 21:38
https://youtu.be/xpJ_fYyAeYk :)