PDA

Դիտել ողջ տարբերակը : Երեխայական օրագիր



erexa
18.04.2013, 04:51
Օրեր
Օրերը լուռ, օրերը ցուրտ,
Օրերը լերկ, օրերը անիմաստ,
Օրերը նեղ, օրերը խենթ,
Օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած:

Օրեր հարբած, օրեր տարված,
Օրեր կարոտ, օրեր օտարացած,
Օրեր լարված աղեղի պես,
Օրեր աղոթք, կամ անեծքի տրված

Օրերը նենգ, օրերը բութ,
Օրերը ստոր և անիծված,
Եվ սառույցե այս ամրոցում,
Նրա կրակը չի մարած:

Օրեր կորուստ, օրեր նվեր,
Օրեր աղոթք, օրեր առանց «Հայր մեր»,
Օրեր հրաշք, օրեր պարապ,
Օրեր՝ երկար-երկար սատկած ձմեռ:

Օրեր նոր երգ, օրեր ոչինչ,
Օրեր ընկեր, օրեր նոր թշնամի,
Օրեր կնունք, օրեր ծնունդ,
Ի՞նչպես ջնջեմ օրերը կորուստի:



http://www.youtube.com/watch?v=I0uzwYyOY-Y

erexa
18.05.2013, 02:45
Վերցնում ենք օրը, այն մի լավ մաքրում նախանձից, ատելությունից, տխրությունից, ժլատությունից ու արհամարանքից:
Ավելացնում ենք 3 մեծ գդալ լավատեսություն, մի մեծ բուռ հավատ, մի գդալ համբերություն, մի քանի հատիկ հանդուրժողականություն, և վերջապես մի պտղունց քաղաքավարություն բոլորի նկատմամբ:
Ստացված զանգվածին ավելացնում ենք ՍԵՐ:
Հիմա, երբ այն պատրաստ է, զարդարում ենք բարության և ուշադրության տերևներով:
Մատուցել ամեն օր սիրտն ու հոգին ջերմացնող խոսքերի և ժպիտների ափսեով:
Բարի օր...

erexa
19.05.2013, 03:50
Քո կյանքի ամենակարևոր օրերն են՝ այն օրը, երբ դու ծնվեցիր, և այն օրը, որ դու կբացահայտես, թե ինչու:

Մարկ Տվեն

erexa
21.08.2013, 01:30
Գեղեցիկ և լավ բաներն էլ կարող են փչացնել մեր կյանքը:

erexa
28.09.2013, 03:04
Երկրագնդում տեղի ունեցող բոլոր պրոցեսները կարևոր են: Ես չգիտեի, որ փոթորիկն ու անտառների վառվելը դրական էֆեկտ ունեն: Սկզբից մտածում էի, էս ամենի ի՞նչն ա լավ, բայց արի ու տես, որ առանց այդ պրոցեսների, երկրագնդում կյանք գոյություն չէր ունենա:

erexa
02.10.2013, 00:34
Այս վերջերս մի հաղորդում էի դիտում, գնու այծքաղների մասին: Հաղորդման սկզբում, մի գնու ծնվեց: Ծնվելուց քիչ անց, նորածին գնուն նոր-նոր էր սկսել կաթ ուտել, երբ խառնաշփոտ վիճակ սկսվեց: Սոված էգ առյուծն ու շակալներն եկան արածող գնուների մոտ: Բոլորը հասցրեցին փախնել, բացի նորածին գնուից: Գնուի մայրն էլ փախավ: Շակալներն ուրախացած եկան փոքրիկ գնուի մոտ և պատրաստվում էին ուտել նրան: :( Հենց այդ պահին, էգ առյուծն եկավ շակալների մոտ, գողացավ գնուին և փրկեց նրան շակալների ձեռքից: Շակալները դժգոհ դեմքով հեռացան: Էգ առյուծը բռնեց գնուի վզից, տարավ նրան խոտերի մեջ և սկսեց մի քիչ ուսումնասիրել: Հենց այդ պահին, գնուի մայրը վախեցած հայացքով նայում էր իր ձագին, չկարողանալով մոտենալ նրան: Քիչ հետո հուսահատ գնուի մայրը հեռացավ: :( Բայց սոված էգ առյուծն, այդես էլ չկերավ փոքրիկ գնուին: Թե՛ ինչո՞ւ չկերավ, սրա պատասխանը մենակ բնությունը գիտի: :) Մի որոշ ժամանակ անց, նորածին գնուն ազատվեց էգ առյուծից: Մեկ օրեկան գնուն փնտրում էր իր մորը: Խեղճը 24 ժամ համարյա ոչինչ չէր կերել: Սոված գնուն, գնում էր օտար մայր գնուների մոտ, կաթ ուտելու, բայց ո՛չ մի գնու չեր ուզում կերակրել նրան: :sad Այս դեպքում` թշնամին ավելի բարի գտնվեց: Հուսահատ թափառելուց հետո, վերջապես գնուն գտավ իր մորը: :) Մայրն ու փոքրիկ գնուն տարբեր փորձությունների միջով էին անցնում և հա սպաում միմյանց փրկվելուն: Սիրում եմ, երբ հաճույք եմ ստանում իմ դիտած հաղորդումներից: :) Ավելի շատ սիրում եմ, երբ այն դրական ավարտ է ունենում: :)

erexa
08.12.2013, 03:01
Ջեյն Օսթենն անգլիացի գրող էր: Նա ծնվել է 1775 թ. դեկտեմբերի 16-ին և մահացել 1817 թ. հուլիսի 18-ին: Ջեյն Օսթենն, իր կարճատև կյանքի ընթացքում, գրել է վեց մեծ նովելներ:

Becoming Jane ֆիլմն, իմ տեսած վերջին հետաքրքիր ֆիլմերից է, որը Ջեյն Օսթենի կյանքի մասին է:

Առաջին մաս

https://www.youtube.com/watch?v=JKOkmJDiKzU

Վերջին մաս

https://www.youtube.com/watch?v=tWAJfQbje5M

erexa
19.12.2013, 21:21
Մի խաբիր նրան, ով նայում է աչքերիդ մեջ ու տեսնում իր կյանքը:

erexa
23.12.2013, 16:49
Պետք է կարողանաս հանգստանալ, հատկապես քո մտքերից...

erexa
25.01.2014, 02:03
Մի մեղադրիր նրան ում ճանապարհով դու չես անցել:

erexa
02.05.2014, 00:46
Ուրիշի տգիտության վրա ծիծաղելով, փորձում ես թաքցնել քո տգիտությունը:

Matthijs van Boxselի խոսքերից:

erexa
17.06.2014, 23:13
Տարօրինակ է բայց. երբ մենք հիվանդ ենք, առաջնահերթին ուզում ենք առողջանալ, բայց մեր հոգեկան հիվանդության ժամանակ դա չենք անում: Դա գալիս է նրանից, որ այս տեսակ հիվանդության ժամանակ մենք չենք գիտակցում, որ հիվանդ ենք:

Սենեկա

erexa
18.06.2014, 23:20
Ֆրանց Վինթերհալթերը 19-րդ դարի գերմանացի դիմանկարիչ է եղել: Սա էլ իր կարևոր աշխատանքներից մեկը:

«Կայսրուհի Եվգենիան և իր սպասուհիները»

http://i.imgur.com/siMZrwW.jpg

erexa
19.06.2014, 16:41
:)) :))

http://i.imgur.com/xGQEGQo.jpg

erexa
20.06.2014, 18:27
Այս երաժշտությունը լսելիս, կարծես թե ամեն ինչ իր տեղն է ընկնում:


http://www.youtube.com/watch?v=lG3ICDVpGjo

Իսկ հենց ինքը` Ֆրանկ Մոլդերը յություբում գրել ա. :)

Thanks for this video but the quality of my music could be a bit better :-) Best regards
Frank Molder

erexa
17.07.2014, 20:59
Անցյալ ամառ Վրաստանում էի: Ծառերը կանաչ, բնությունը գեղեցիկ: Ընդհանրապես, ես շատ սիրեցի Վրաստանի բնությունը: Իմ կյանքի առաջին բնության հետ կապված հիշողությունները, եղել են հենց Վրաստանում: Լավ չեմ հիշում, 5 թե՞ 6 տարեկան էի, ես, մայրս և եղբայրս քայլելով մի գյուղից, մեկ ուրիշ գյուղ էինք գնում: Եվ այնքան գեղեցիկ էր այդ ճանապարհը, կարծես՝ ես հեքիաթում լինեի, բայց իրական հեքիաթում: Այդ գեղեցիկ տեսարանը շատ լավ տպավորվեց իմ ուղեղում: Անցյալ ամառ, ես նորից հայտնվեցի հենց այդ նույն վայրում, նորից տեսա այդ գեղեցիկ տեսարանը, այդ նույն իրական հեքիաթը, ապրելով շատ լավ զգացմունքներ ևս երկրորդ անգամ:

Ինչ-որ մեկն ինձ ասել է, որ երջանկությունը փոքր բաների մեջ է և ես հավատում եմ այդ խոսքերին:

erexa
18.07.2014, 03:06
Անցյալ ամառ, պապիկիս մորաքույրը (համարյա 90 տարեկան ա) երբ ինձ տեսավ, միանգամից ճանաչեց, եկավ գրկեց, իսկ ես սկզբում իրեն մեկ ուրիշի հետ շփոթեցի, ով արդեն մի 6 տարի ա մահացել էր, հետո մի կերպ տեղը բերեցի: :)

Այ սենց չմեծացած, արդեն պառավում ենք: :( :))

erexa
22.07.2014, 18:36
2010 թ. վերջապես եղա իմ ծննդավայրում, որը գտնվում է Վրաստանում: Ես միշտ ցանկանում և ինչ-որ տեղ երազում էի լինել այնտեղ, բայց չէր ստացվում: Ես այն միշտ գեղեցիկ էի պատկերացրել, բայց երբ տեսա այդ վայրն, այն այդքան էլ գեղեցիկ չէր: Իսկ անցյալ տարի, երբ մեքենայի մեջ նստած էինք, ես, հորաքույրս իր երեխաների և թոռների հետ, հաճելի զրուցում էինք և անցնում այդ ճանապարհը: Հետաքրքիր էր, երկրորդ անգամ լինել իմ ծննդավայրում, լինել հորաքրոջս ընտանիքի հետ, որին 15 տարի ա չէի տեսել: Կարծես՝ նորից հեքիաթում լինեի, բայց իրական հեքիաթում... :)

erexa
25.07.2014, 23:38
Ինչ-որ նոստալգիայի գիրկն եմ ընկել: Անցյալ տարի, նորից Վրաստանում ծանոթացա, պապիկիս մյուս մորաքրոջ տղայի հետ: Մոտ. 70 անց պապիկ էր: Պապիկիս նմանացրի, մի տեսակ մարմինս փշաքաղվեց: Բարի մարդ էր երևում, ափսոս շտապում էինք: Հետո երբ ետ պետք ա վերադառնայինք, ճանապարհին տեսանք Ս... տատիկին: Ս... տատիկի հետ էլ 2010 թ. էի ծանոթացել: Այն ժամանակ ինքն ինձ պատմեց, այն ինչն ինձ միշտ հետաքրքրել էր...Տխուր պատմություն էր, ցավոտ ու սիրուն: :) Այդ պահն էլ էր հեքիաթից, բայց տխուր հեքիաթից: Ս... տատիկիս էլ հաջող արեցի ու ետ եկանք:

Նկատել եմ, որ պապիկիս հարազատների հետ, մի ինչ-որ անհասկանալի կապ ունեմ ու դա շատ շուտ զգում եմ: Սիրում եմ պապիկիս հարազատներին:

erexa
07.09.2014, 23:22
Այսօր իմ սիրելի Ի...ի ծննդյան օրն է: Այս երգն էլ իրեն է հիշեցնում: :) Հենց այս օրն էլ, գրանցվել եմ ակումբում: Ակումբում էլ դարձանք 4 տարեկան: :)


https://www.youtube.com/watch?v=hoT50JGFqjE

erexa
11.09.2014, 13:40
Ա...ն ասում էր, որ էս 10 տարի ա, ինչ ինձ ճանաչում ա, դժբախտ եմ... Որ դու գիտես տենց ա, բայց որ կողքից են քեզ դա ասում, ոնց որ սառը դույլով ջուրը գլխիս լցնեին... Հետո էլ ինձ փորձում էի մխիթարել, թե ի՞նչ պարտադիր ա, երջանիկ ապրեմ։ Բայց մեր վերջին հանդիպման ժամանակ, Ա...ն ասեց, որ դրական փոփոխություն ա, ինձ մոտ նկատում ու որ էներգիաս շատացել ա։

Մանկության ընկերուհուս 12 տարի ա, ինչ չէի տեսել։ Սենց, որ գրում եմ, ինձ թվում ա, թե արդեն շատ մեծ եմ։ Անցյալ տարի, նախքան իր հետ հանդիպելը, մտածում էի, ընկերուհիս երևի շատ փոխված կլինի, էն կապը, որ կար՝ լրիվ կորած կլինի, բայց չէ, Ն...ն շատ չէր փոխվել, ես ոնց հիշում էի իրեն՝ ինքն էդպիսին էլ մնացել էր։ Մենակ աչքերն էին թախծոտ, որոնցից կարելի էր հասկանալ, որ Հայաստանում ապրող մարդկանց վիճակն, այդքան էլ լավ չէ և դա ինձ բնականաբար տխրեցրեց։ Ն...ի հետ կապված լավ հուշեր ունեմ։ Մի քանի օր Վրաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ Թբիլիսիում, հաճելի ժամանակ անցկացրինք, ինքն էնտեղ առաջին անգամն էր, իսկ ես երկրորդ։ :) Ամենաշատն այն բանից ուրախացա, որ ընկերուհիս ցրվեց ու էդ թախծոտ աչքերը գոնե մի քիչ սկսեցին փայլել։ :)

erexa
19.11.2014, 03:46
Ա...ն պատմում էր, որ երկար տարիներ առաջ, խմած ինչ-որ մեկն, ատրճանակը պահել էր Ա...ի գլխին ու ստիպել նրան, իր ուզածն անել... Զարմանում եմ, թե Ա...ն ոնց ա դուրս եկել, այդ իրավիճակից... ես լինեի տեղում կմեռնեի:
Հետո էլ պատմում էր, որ մարդկանց հետ լավ լեզու ա գտնում:
Ինչ խոսք, չեմ կասկածում: :)

erexa
21.01.2015, 06:50
Չգիտեմ, կյանքն ա փոխվել, մարդիկ են փոխվել, թե ես եմ փոխվել? Չէ, ես եմ ավելի շատ փոխվել: Ով ինձ երկար ժամանակ չի տեսել, ասում է, որ շատ եմ փոխվել: Լ...ն, Ս...ն ու էլի ուրիշ մարդիկ: Ս.. ն միշտ ասում ա, բայց դու առաջ լրիվ ուրիշ էիր... ԼՌՈՒԹՅՈՒՆ! Գիտեմ, որ իրականությունը նորից պատմեմ, ինձ չի հասկանալու կամ էլ ասելու են էլի սկսեց բողոքել... դրա համար էլ լռում եմ: Արդեն հոգնել եմ, նույն բաներն ասելուց, նույն բաները կրկնելուց: Արդեն որոշել եմ, էն մարդիկ ովքեր ինձ չեն հասկանում, ովքեր քիչ թե շատ մեղադրում են ինձ, դիստանցիա պահել: Ես էլ չեմ ուզում լսել, իրենց խորհուրդները, դրանք իմ վիճակն ավելի են վատացնում: Հետո սկսվում ա համեմատությունների սխալ շարքն ու դա ինձ վրա ավելի շատ ա ազդում: Էս թեմաների մասին խոսելիս, գրեթե միշտ հուզվում եմ... Բացասական էմոցիաների վրա, պետք ա ավելի շատ կենտրոնանալ, ոչ թե դրանց վրա աչք փակել ու շարունակել նույն կերպ: Խոսքս մարդկանց հետ շփվելու մասին ա: Ճգնաժամ, ճգնաժամ ու անվերջ ճգնաժամ: Դրա վերջը, նույնիսկ չի էլ երևում: Ոնց որ ձիու վրա նստած, տգն, տգն, տգն ապրելուց լինեմ... Ու թվում ա, թե ամբողջ կյանքս սենց պետք ա ապրեմ... Լավ, եթե նույնիսկ սենց եմ ապրելու, սրանից վատ թող չլինի...

erexa
22.01.2015, 18:06
Քիչ առաջ, ցունամիների մասին, հաղորդում էի դիտում: Կարճ և համառոտ հաղորդման մասին: Ըստ որոշ գիտնականների, ցունամիներն առաջանում են աստերոիդներից: Որոշ գիտնականների կարծիքով էլ, ցունամիների պատճառն է, Լա Պալմա կղզում գտնվող, գործող հրաբուխը: Հաղորդման ընթացքում, հետազոտողները խոսում էին, Իսպանիայում գտնվող, Լա Պալմա կղզու մասին: Ի դեպ շատ գեղեցիկ կղզի է: Լա Պալմայում է գտնվում ( Cumbre Vieja) գործող հրաբուխը: Ըստ նրանց ենթադրությունների, եթե այդ գործող հրաբուխը երբևէ փլվի, ապա կարող է տեղի ունենալ, շատ ավելի մեծ ցունամի, քան եղավ 2004 թ.: Իսկ թե դա երբ տեղի կունենա, դա նրանք չեն կարող ասել: Ըստ այդ հետազոտողների, ոչ միայն, Լա Պալմա կղզում գտնվող, գործող հրաբուխն է ցունամիների պատճառն, այլ նաև այլ կղզիներում գործող հրաբուխները:

erexa
24.01.2015, 04:32
Տխուր ա, բայց լավն ա:


https://www.youtube.com/watch?v=E4QCBpaIUls

erexa
05.06.2015, 16:25
Մոտ 14 տարի առաջ, էրեխեն (այսինքն ես) :) ծնունդներից մեկի ժամանակ վեր ա կենում և մի կենաց ա ասում, իր մորեղբոր աղջկան: Էս կենացը իմ բարեկամների հիշողությունների մեջ ա տպավորվել և հիշելուց միշտ ծիծաղում ենք: Ուղղված կենացը մորեղբորս աղջկան: Մեծանաս, լավ մարդ դառնաս, ամուսնանաս, վերջում էլ գնաս արտասահման: :)) Հիմա մորեղբորս աղջիկը մեծացել ա, լավ մարդը դարձել ա, ամուսնացել ա, հեսա շուտով էլ արտասահման ա գալու: :)) Ինչևէ, ուրախ եմ, որ կենացիս բարեմաղթանքները կատարվել են, մնաց ամենավերջին բարեմաղթանքը: :))

Ամենավերջինն էլ իրականացավ: :)

erexa
28.06.2015, 20:55
https://www.youtube.com/watch?v=8y74nPMsYxg


https://www.youtube.com/watch?v=VzRY6-v7_3Q

erexa
28.06.2015, 21:58
https://www.youtube.com/watch?v=rXOq1HY9OsE

erexa
05.07.2015, 03:45
Ոնց որ միշտ նույն մտքերը, նույն ապրումները, նույն իրավիճակն ու հոգեվիճակը... էս առումով կարելի ա ասել, ոչինչ էլ չի փոխվում ու գնում ենք այնտեղ, որտեղից, որ եկել ենք:


Ես զգում եմ իմ դառը ապագան: :( :cry

Էս գրառումից, երկու ամիս հետո, գնացել եմ Մոսկվա, լավ հուշեր ունեմ: Ու հետո ուրիշ փոփոխություններ եղան... (դեռ չեմ կողմնորոշվում, լավ էր, թե՞ վատ) իսկ հետո, սպասվածից էլ, կարելի ա ասել, ավելի վատ հոգեվիճակում հայտնվեցի: :( Դրական փոփոխությունը, որ լինում ա, իմ կյանքում, դա ճանապարհորդելն ա: Պետք ա աշխատել էս ուղղությամբ (ուրիշ ուղղությամբ էլ) հակառակ դեպքում, ո´չ մի բանի ցանկություն էլ չեմ ունենա: Դեպրեսիաներն ինձ հանգիստ չեն թողնի:

erexa
08.07.2015, 19:32
https://www.youtube.com/watch?v=lhhSd9q_wZk

erexa
23.07.2015, 16:38
Չգիտեմների մի մեծ հավաքածու ունեմ ընդհանուր առմամբ: Թե´մարդկանց հետ շփվելու առումով, թե´որոշումներ կայացնելու առումով, թե´կյանքի այլ հարցերի առումով: Ինքնազարգացման առումով, ես բավականին կաղում եմ, ու դա իմ թույլ կողմերից մեկն ա, ինքս չեմ սիրում ինքնազարգացման պրոցեսը, քանի որ այս առումով, ես նորմայից շատ զգացմունքային եմ ու դա հեչ լավ չի: Ըստ Բ...ի ինքնազարգացումը կարևոր ա, բայց որ դու մի բանից կաղում ես, դա հասկանալը նաև շատ բարդ ա: Ի՞նչն եմ, ես շատ սիրում, ինքնաճանաչման պրոցեսը: Ես երազում եմ, ինքս ինձ ճանաչել ու սովորել ապրել ինքս ինձ հետ: Ինքնազարգացումն ու ինքնաճանաչումը բնականաբար կապ ունեն իրար հետ: Այսինքն՝ ես պետք է, փորձեմ ավելի շատ աշխատել ինքնազարգացման վրա: Ու հավասարակշռել դա: Երևույթների հավասարակշռությունը կարող ա, ինչ-որ տեղ արհեստական թվալ, բայց մյուս կողմից, ըստ իս, դա օգնում ա, որպեսզի մարդը հոգեպես շատ չծանրաբեռնվի ու հավասարակշռված ձևով աշխատի իր թույլ կողմի կամ կողմերի վրա: Եվ ըստ իս, ինքնաճանաչման պրոցեսն օգնում ա, որպեսզի մարդը կարողանա հաշվի նստել իր զգացմունքների հետ ու ճիշտ ձևով հավասարակշռել դրանք:

erexa
28.07.2015, 23:09
Ընդհանուր առմամբ, ես ո´չ միայն փորձում եմ, հաշվի նստել ինքս ինձ հետ, այլ նաև իմ դիմացինների: Եթե X մարդը, չի ուզում, որ Y մարդը ներկա լինի մեր հանդիպմանը, ապա այդ դեպքում աշխատում եմ, խնդիր չսարքել: Հատկապես, որ ինձ համար, տարբերությունն այդքան էլ մեծ չի: Ես միևնույն ա, ո´չ X-ին եմ, վստահում, ո´չ էլ Y-ին: Իսկ եթե, X-ը կհարվածի իմ մեջքից, (էդ արդեն նորություն չի, ինձ համար) որպեսզի չոր դուրս գա էս իրավիճակում, չգիտեմ, նախանձից ելնելով կամ ուրիշ մտքերով,(վատացնելով Y-ի հարաբերություններն ինձ հետ) ապա այդ դեպքում մնում է, միայն խղճալը: Հա ու հիշեցնեմ, էն մարդիկ, որոնք ինչ-որ տարիքից սկսած, չեն ուզում կամ չեն կարողանում աշխատել, երեխա տարիքից եկող խնդիների վրա, ապա տարեց տարի, ավելի ա իրենց մեջ խորանում էդ խնդիրը ու սկսում են, ավելի գազազել: Չարանալով տարեց տարի, նրանք դադարում են, մարդկային լինել: Հա, ես էս առումով, անհանգստանում եմ, X-ի համար, որովհետև սիրում եմ, իրեն:

erexa
01.08.2015, 01:44
:erexa :erexa :erexa


https://www.youtube.com/watch?v=qVO8wjszHgk

erexa
18.10.2015, 20:01
Մի երկու ամիս առաջ, վերջապես ինքս ինձ համոզեցի, վերցնել ու թերթել, էն գիրքը, բայց քանի որ գիրքը, հիմնականում՝ մամայիս հորաքրոջ ամուսնու մասին ա, ցանկություն չէի ունենում ուսումնասիրել: Ու էսպես գիրքը թերթում էի, մեկ էլ տեսնեմ, պապիկիս նկարը, մի փոքր հատված գրված իր մասին, պապիկիս եղբոր նկարը ու էլի մի փոքր հատված գրված իր մասին, քրոջ նկարը ու էլի ինչ-որ հատված իր մասին, քրոջ երեխաների նկարները ու գրված իրենց մասին, քրոջ թոռների նկարները: Մամայիս տատիկի նկարը, իր ամենամեծ թոռնուհու հետ, պապիկի նկարը, իմ տատիկի նկարը, մորաքրոջս ու էլի ուրիշ հարազատների նկարներ ու հատվածներ գրված հարազատներիս մասին: Գրքում նաև գրված ա, ընդհանուր մեր գյուղի մասին, դպրոցի պատմության մասին: Ամենասկզբից, թե´ ինչպե՞ս են, մարդիկ ապրել և այլն: Մի խոսքով հետաքրքիր ա երևում գիրքը, մնում ա Ժամանակ գտնեմ ու կարդամ: Դեռևս կարդացել եմ, մի քանի թերթ: Ու եթե Ժամանակ գտնեմ, ընդհանուր ամփոփումը հետագայում կգրեմ:

Հեյ ջան, ղափամա, համով հոտով ղափամա: Վերջապես առիթ եղավ, ուտելու ղափաման: Ինչ-որ ավելի համով բան էի, պատկերացնում կամ եփողն ինչ-որ բան էն չէր արել: Ամեն դեպքում՝ կուզենայի էլի ղափամա ուտել, բայց լավ խոհարարի պատրաստած ձեռքերով:

Հիմա անցնենք ինքնազարգացման մասին: Էն ինչ-որ ինքս ինձ խոսք էի, տվել մինչև փետրվար անելու, մեկն արել եմ արդեն: Մնաց երկրորդը: Ես զգում եմ, որ այս ամենը դԺվար ա, ինձ համար, ծանր, բայց հետաքրքիր: Հուսով եմ կձգեմ: Դեռևս դիմանում եմ: Նյութը շատ ա, տեքստերն էլ բարդ են: Մի էջի բառերի կեսը չեմ հասկանում: :) էս ընթացքում, մամայիս հետ Ամստերդամ էինք գնացել: Ինչի մասին, որ կարդում եմ, ուզում եմ սաղ տեսնեմ: Այ քեզ անհամբեր երեխա: :) Մի խոսքով՝ վերջապես տեսա Ռեմբրանդի ամենահայտնի նկարը ու էլի ուրիշ նկարներ: Լավ գործեր շատ կային, ափսոս Ժամանակը քիչ էր: Համարյա էն նկարները, որոնք տեսել եմ, դրանք գրել եմ, որ չմոռանամ:

Առաջին սեր, երկրորդ սեր, երրորդ սեր, էլ չգիտեմ, որ երրորդ սեր, սեր, սեր, սեր բայց էն եմ հասկանում, որ առաջին սերը, որը շատերի համար ուրիշ ա, դա էլ կարա տարիների ընթացքում փլուզվի, Էս առումով էլ, շատ տխրեցի, ցավոք շատ բան չեմ կարող գրել էս թեմայով... Բայց էս երգը կհիշեցնի, մի ամբողջ կյանք, սկզբից մինչև հիմա, դա հաստատ:


https://www.youtube.com/watch?v=fAVs51qoKVg

erexa
10.06.2016, 01:04
Հիմա անցնենք ինքնազարգացման մասին: Էն ինչ-որ ինքս ինձ խոսք էի, տվել մինչև փետրվար անելու, մեկն արել եմ արդեն: Մնաց երկրորդը:

Երկրորդն էլ եմ արել: :flower Ուղղակի գրելու ժամանակ չէր լինում: Եվ կարողացա, ճիշտ ժամանակին, հավասարակշռել այն ամենն, ինչը որ պլանավորել էի:



Ես զգում եմ, որ այս ամենը դԺվար ա, ինձ համար, ծանր, բայց հետաքրքիր: Հուսով եմ կձգեմ:

Ու ձգեցի մինչև վերջ: Ասեմ, որ, բավականին անսպասելի էր: Ծանոթացա հետաքրքիր մարդկանց հետ: Ու կարծես, մի նոր աշխարհ ա բացվել ինձ համար: Դեռ ուզում եմ, իրենց հետ ճանապարհորդությունների էլ գնամ, տեսնեմ ոնց կստացվի: Աշխատել ա, պետք էս ուղղությամբ:
Էս ընթացքում ահագին դրական բաներ ա տեղի ունեցել: Իմ սիրած Ballade Pour Adeline-ն եմ սովորել նվագել, Էնաուդիի Passagio-ն: Ապրիլին (Mariah Carey-ի) համերգին էինք, գնացել: Արտակարգ ձայն ունի ու շատ լավ երգեց: Երկար ժամանակ ա, էդպիսի մեծ համերգի չէի եղել: Հետո «Կարմեն» օպերան կինոթատրոնի մեծ էկրանով նայեցինք, բայց ուզում եմ, իրական բեմադրությունն էլ տեսնել: Էնաուդիի համերգին էլ էինք ուզում գնալ, ցավոք չստացվեց: Օրագիր ջան, դե լավ մնա, կհանդիպենք երևի: :)) :erexa



https://www.youtube.com/watch?v=gfsgXJQ0ebU


https://www.youtube.com/watch?v=-rWgZiSF30c

erexa
12.06.2016, 02:40
Էս վերջերս ահավոր ծիծաղկոտ եմ, դարձել ու տրամադրությունս հաճախ ա բարձր լինում: Մի խոսքով սիրով եմ, լցված ու պետք ա դուրս հանեմ, թե չէ կխեղդվեմ: :))

erexa
25.06.2016, 21:43
Այսօր իմ սիրելի Ն...ի ծննդյան օրն է: :)
Էս էլ իր սիրած երգը: :)


https://www.youtube.com/watch?v=1TRM75eU7Uk

erexa
28.06.2016, 01:52
Օրագիր հլը տես ի՞նչ երգ եմ գտել: :)


https://www.youtube.com/watch?v=mdS5eixyHos

erexa
30.06.2016, 23:33
Սիրուն ա, պարում:


https://www.youtube.com/watch?v=NYhxaZXXwsg

erexa
07.09.2016, 01:46
Տարիները անցնում են, մարդիկ ամուսնանում են, երեխաներ ունենում, իսկ ես չեմ կարողանում որոշել, ուզում եմ, ամուսնանալ, թե՞ ո՛չ: Ու ընդհանրապես՝ որոշում կայացնելն իմ համար դարձել ա, մեծ պրոբլեմ, մի հատ գլխացավանք: Բա, որ հարցնում են, բա երբ ես ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ՞, քիչ ա, մնում արյունը գլխիս խփի: :( Տրամադրությունս կտրուկ իջնում ա ու ահավոր ներվայնանում եմ: Մի խոսքով՝ հասարակության ճնշումն, էս առումով բավականին մեծ ա: Ուղղակի դիմանալ ա, պետք: Հա ի դեպ, անգամ Միշել Մոնթեն չի դիմացել էդ ճնշմանը: :))

Հիմա անցանք ուրիշ թեմայի: Ապրել ցանկանալն ու չապրել ցանկանալը սկսել են, արագ-արագ փոխարինել իրար: Եթե առաջ չապրելու ցանկությունը տևում էր, երկար ժամանակ, հիմա ժամերի տարբերություն ա: Ու չգիտեմ, թե սա որքանով ա, լավ: Համենայնդեպս ես դրական բան եմ, տեսնում: Առաջ գնալու, առաջ շարժվելու նպատակ ունեմ, այսինքն՝ ինձ այս կյանքը պահող զբաղմունքներ ունեմ, սա էլ, ա դրական, կյանքը ապրելու և շարունակելու համար մեծ պաշար ա: Ինչ վերաբերվում ա, կյանքին, այ էս քաոսային ընդհանուր պատկերը, հիմա շատ հասկանալի ա, դարձել ինձ համար: Այ որ տարեց-տարի մտնում ես, էդ ճահիճը, խրվում, ապրելով տարբեր-տարբեր պահեր: Կլինի դա ֆինանսական խնդիրներ, մարդկանց հարաբերությունների հետ կապված խնդիրներ, սիրո, մտերիմների, սիրելի մարդկանց կորուստ և այլ ցավեր, ծանր ցավեր: Այ էս ամենը հիմա լավ հասկանալի ա:


https://www.youtube.com/watch?v=km_D4rsITDI

Իմ դուրը չի՛ գալիս էդ «կին» հասկացողությունը: Դրա մեջ մի ձև մեծական, հասուն, ծանդր բան կա: Ուզում եմ, աղջիկ մնամ, ավելի շուտ աչիկո: :) Հուսով եմ, էլ ինձ ո՛չ մեկ չի դիմի տիկինով: Գոնե մի տաս տարի: :D Մեկ-մեկ էլ, Բ...ն ա ասում, դու երիտասարդ «կին» ես, :' բայց ամեն ինչ իրա տեղն ա, ընկնում, երբ ասում ա, (ja kind) հա երեխա: :erexa Մի ձև հոգեհարազատ բան եմ զգում, քանի որ չգիտի, որ էս ֆորումում իմ մականունը «erexa» ա: :D

erexa
13.09.2016, 23:43
Թիթիզ ու մեծամիտ երևանցիներին չեմ սիրում: Երևանում բնակվող, թիթիզ հարազտներս էլ էին, վրաս ազդում, երբ մեզ տեսնելիս ալարում էին, բարևեն: (Ես համոզված եմ, որ իրենք ուրիշ տեղ ապրեին, էդքան թիթիզ չէին լինի :)) ) Ու ընդհանրապես՝ Երևանն էլ, չէի սիրում: Փոքր ժամանակ, որ մեկ-մեկ գնում էինք, գրեթե լավ հուշեր չունեմ Երևանի հետ կապված: Մի հատ աղջիկ կար երևանցի, ինքը, որ Երևանից գալիս էր մեզ մոտ, մեր հարևանի տուն հյուր, իջնում էր, բակ մեր հետ խաղալու: :( Ու միակ բանն, որ իմ մտքով անցնում էր, երբ պիտի էս էրեխեն գնա, որ մենք հանգիստ խաղանք: Նենց վատ էներգետիկա ուներ: Չգիտեմ, երևի Երևանի օդից էր: :D Ու մենակ իմ համար չէր տենց, մյուս երեխեքն էլ իրան չէին սիրում: Հա ու ժարգոնով էլ խոսում էր: :apeape Ասենք կոնֆետին ասում էր, կակալ: Դեմքն էլ միշտ դժգոհ էր: :( Բայց չսիրելով հանդերձ, մեր բակի էրեխեքն իրան չէին նեղացնում, դրա համար էլ, գալիս ամռանը մի 3 ամիս լռվում էր: :D Ու համարյա ամեն օր, իջնում էր, դուրս խաղալու: Մեր բակը երևի իրան շատ էր, դուր եկել: Ու ինքը տարբերվում էր, բակի երեխաներից: Միանգամից երևում էր, որ երևանցի ա: Էս վերջերս էլ, որ գնացել էինք, Վրաստան, Թբիլիսիում պատահական, փողոցում հանդիպեցինք 3 աղջկա: Պարզվեց, որ Երևանից են: Պատմեցին բան, որ եկել են Թբիլիսի ման գալու, դե ձևերն էլ, իրանցից անպակաս, ասեցին, որ լրագրող են, հարցազրույց են, ուզում վերցնել: Ու պապայիցս էլ, յանիմ հարցազրույց էին, վերցնում: Դուք ձեզ օտար չե՞ք զգում Վրաստանում, հարցրեց մեկը: Պապան էլ, ասեց չէ, ինչի պետք ա, օտար զգամ, ստեղ եմ, ծնվել, ստեղ մեծացել, այ Հայաստանում ինձ ավելի օտար էի, զգում: Մանթո դեմքով գնացին: Ու հետո, մեկ ուրիշից էին, յանիմ հարցազրույց վերցնում: Մի հատ պապիկ էր, նստարանին նստած, մի ձև տանջված դեմք ուներ: Ու անկապ հարցեր էին, տալիս պապիկին, ու հետն էլ հրճվում: Թե՞ ինչի վրա էին, էդքան ծիծաղում, ինչի՞ համար էին, էդքան ծիծաղում, էդպես էլ չհասկացա: Իսկ ինձ թվում էր, դեպի լավին են, փոխվել ավելի համեստ են դարձել, բայց չէ, մնացել էին, նույն թիթիզ, մեծամիտ երևանցիները: :'

erexa
24.09.2016, 02:29
Այ հիմա եմ, հասկանում, թե ինչ խորիմաստ մականուն ունեմ: :))

Կյանքը երեխայի է նման. սիրի՛ր նրան, ու նա քեզ կժպտա:

Դավիթ Ավետիսյան

erexa
27.09.2016, 03:55
Արդեն հոգնեցի, (էն տղու մասին լսելով) արդեն էնքան եմ, մտածել էդ ուղղությամբ, որ մի 4 անգամ երազիս մեջ իրան եմ, տեսել ու ասել եմ, որ իրան չեմ սիրում: Ես իրան չեմ սիրել, չեմ սիրում ու երևի թե չեմ էլ սիրի: Ուղղակի, չեմ ուզում սիրել և վերջ: Ու թե հանկարծ` էդ մարդը ստեղ հայտնվի ու սա կարդա, հուսով եմ, վերջնականապես կհասկանա ու հեռու կքաշվի: Դե 6 տարին քիչ ժամանակ չի... անընդհատ նույն մտքերը... ես համբերատար եմ ու չեմ ուզում իմ ափերից դուրս գամ ու ինչ-որ մարդկանց կոպտեմ էս թեմայով: Տեսեք հա, էրեխուն չջղայնացնեք: :D

erexa
12.10.2016, 19:34
Երբ փոքր էի, :erexa մի 6 տարեկան, հեռուստացույցով մի ֆոկուսնիկի շոու էի, նայել, (կարծեմ Հանս Կլոկն էր, բայց լավ չեմ հիշում) ու երազանք ունեի նման շոու իրականում տեսնել: Ու իմ երազանքն արդեն 2 անգամ իրականացել ա: :) Ու այս երազանքն իրականում, այնքան հեռու էր, այն ժամանակ... քանի որ Հանսը կամ մեկ ուրիշ հայտնի ֆոկուսնիկ դժվար Հայաստան գար, ֆոկուս աներ:


https://www.youtube.com/watch?v=z7hO2S11kJE

erexa
19.10.2016, 23:42
Վայ, վերջապես գտա էս երգը: :)


https://www.youtube.com/watch?v=PskXvMMuEhA

erexa
31.10.2016, 22:14
Արդեն հոգնեցի, (էն տղու մասին լսելով) արդեն էնքան եմ, մտածել էդ ուղղությամբ, որ մի 4 անգամ երազիս մեջ իրան եմ, տեսել ու ասել եմ, որ իրան չեմ սիրում: Ես իրան չեմ սիրել, չեմ սիրում ու երևի թե չեմ էլ սիրի: Ուղղակի, չեմ ուզում սիրել և վերջ: Ու թե հանկարծ` էդ մարդը ստեղ հայտնվի ու սա կարդա, հուսով եմ, վերջնականապես կհասկանա ու հեռու կքաշվի: Դե 6 տարին քիչ ժամանակ չի... անընդհատ նույն մտքերը... ես համբերատար եմ ու չեմ ուզում իմ ափերից դուրս գամ ու ինչ-որ մարդկանց կոպտեմ էս թեմայով: Տեսեք հա, էրեխուն չջղայնացնեք: :D

Էս գրառումն անելուց հետո, նենց թեթևություն զգացի: Կամ էդ մարդը հայտնվել ա, ստեղ ու սա կարդացել կամ էլ մտքերն ուղղակի ուժ ունեն: Էս վերջերս իմացա, որ նա նշանվել է: :) Ու էս թեմայով էլ, ինձ ո՛չ ոք չի ջղայնացնի օրագիր ջան: :))

erexa
20.12.2016, 22:40
:)) :))


https://www.youtube.com/watch?v=B0uizixNr1g


https://www.youtube.com/watch?v=Z3smcjs4Njw

erexa
31.03.2017, 20:42
https://www.youtube.com/watch?v=SntnwjlKXnw

erexa
28.05.2017, 00:30
Մշակութային առումով մայիս ամիսն ինձ համար, հաջողակ ամիս է: Այս ամիս հասցրել եմ, 2 անգամ բալետի համերգի գնալ:

Այս պարն էլ, դուրս շատ եկավ: :)


https://www.youtube.com/watch?v=ypB6dk3nlUg

erexa
10.07.2017, 01:10
Երկրորդն էլ եմ արել: :flower Ուղղակի գրելու ժամանակ չէր լինում: Եվ կարողացա, ճիշտ ժամանակին, հավասարակշռել այն ամենն, ինչը որ պլանավորել էի:




Ու ձգեցի մինչև վերջ: Ասեմ, որ, բավականին անսպասելի էր: Ծանոթացա հետաքրքիր մարդկանց հետ: Ու կարծես, մի նոր աշխարհ ա բացվել ինձ համար: Դեռ ուզում եմ, իրենց հետ ճանապարհորդությունների էլ գնամ, տեսնեմ ոնց կստացվի: Աշխատել ա, պետք էս ուղղությամբ:

Այս գրառումից հետո, ուղիղ 1 տարի և 1 ամիս է, անցել և իրենց հետ ճանապարհորդեցի Շվեյցարիա: :rose Ճիշտ է, 2-րդ անգամ էի, այցելում Շվեյցարիա, բայց պետք է, նշեմ, որ հարավային Շվեյցարիան, ինձ համար, ավելի գեղեցիկ էր: Ամեն ինչ լավ և հաջող անցավ, սպասվածից էլ, ավելի թեթև: Երբ հավես ունենամ, ավելի մանրամասն կգրեմ: Բարով մնաս օրագիր, կհանդիպենք: :bye

erexa
19.07.2017, 18:28
:erexa :erexa :erexa


https://www.youtube.com/watch?v=1pzL-ocR0ws

erexa
28.07.2017, 18:10
Տարիները մեզ սովորեցնում են այն, ինչի մասին չգիտեն օրերը:

Ռալֆ Ուոլդո Էմերսոն

erexa
25.08.2017, 02:53
https://www.youtube.com/watch?v=hr0Hx9X2w0A


https://www.youtube.com/watch?v=raSODjpf_uE

erexa
26.10.2017, 04:00
:) :) :)


https://www.youtube.com/watch?v=PstIbbAcMy4&list=PLAh-1kDtjDE2pFuAXWuI8v1ElWQ5idPhf

erexa
19.01.2018, 16:17
Վահան Տերյան

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները՝ խոսուն-սառնորակ,
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով:

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարու՜ն, ամեն տեղ նոր կյանք ես վառել.
Իմ սրտում էլ ես թևերդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր:

Եվ ահա կրկին զարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերդ ողջունում են ինձ.
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել:

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարու՜մ, անտառու՛մ, արտու՛մ...
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում
Ողջու՜յն քեզ, արև, ողջու՜յն քեզ, գարուն...

erexa
09.02.2018, 20:17
https://www.youtube.com/watch?v=vqDt-WSG4uE

erexa
14.02.2018, 22:10
:) :) :)


https://www.youtube.com/watch?v=7__GCBsZCJM

erexa
28.02.2018, 19:51
Երեխան միշտ ունակ է մեծերին 3 դաս տալու. նա ուրախ է առանց որևէ պատճառի, միշտ ինչ-որ բանով զբաղված է և կարողանում է ամեն գնով հասնել իր ուզածին:

Մարկ Տվեն

erexa
06.04.2018, 20:15
Արքայադուստր Albert de Broglie-ի դիմանկարը:
Հեղինակ՝ Jean-Auguste-Dominique Ingres
Մի տեսակ, շատ կատարյալ ա, նկարել:

https://i.imgur.com/fpa2Wgi.jpg

erexa
13.04.2018, 17:15
Ճգնաժամ, ճգնաժամ ու անվերջ ճգնաժամ: Դրա վերջը, նույնիսկ չի էլ երևում: Ոնց որ ձիու վրա նստած, տգն, տգն, տգն ապրելուց լինեմ... Ու թվում ա, թե ամբողջ կյանքս սենց պետք ա ապրեմ...

Ճիշտ ա, թվում:


Լավ, եթե նույնիսկ սենց եմ ապրելու, սրանից վատ թող չլինի...

Սրանից էլ, վատ եղավ:

erexa
16.06.2018, 19:18
Ոնց որ միշտ նույն մտքերը, նույն ապրումները, նույն իրավիճակն ու հոգեվիճակը... էս առումով կարելի ա ասել, ոչինչ էլ չի փոխվում ու գնում ենք այնտեղ, որտեղից, որ եկել ենք:



Էս գրառումից, երկու ամիս հետո, գնացել եմ Մոսկվա, լավ հուշեր ունեմ: Ու հետո ուրիշ փոփոխություններ եղան... (դեռ չեմ կողմնորոշվում, լավ էր, թե՞ վատ) իսկ հետո, սպասվածից էլ, կարելի ա ասել, ավելի վատ հոգեվիճակում հայտնվեցի: :(

Երկար սպասված հրաշքը վերջապես տեղի ունեցավ իմ կյանքում: Կատարյալ չի, ամեն բան իհարկե, բայց նախկինից լավ ա: Հուսով եմ, որ էդ խնդիրն այլևս երբեք չի՛ լինի իմ կյանքում: Հիմա էլ, սպասեմ հաջորդ հրաշքին:

erexa
10.10.2018, 18:50
Սիրուն են, պարում: :)


https://www.youtube.com/watch?v=NHstS9Z_39Q
:)) :)) :))


https://www.youtube.com/watch?v=9HTODFVOHCU

erexa
21.10.2018, 20:50
Վերջերս հաճախ եմ, հիշում այս գրառումը:


Նորից առավոտ է ու նորից.... Էնքան շատ բան կա, որ ,,նորից" ու ,,կրկին" է: Ու երևի այդ միապաղաղությունն է, որ կյանքը դարձնում է այսքան կարճ: Անցնում են օրերը... և ոչ մի առտառոց բան, ամեն ինչ նույնն է ու... մեկ էլ նայում ես տարեթվին ու պարզում, որ անցել է քո կյանքի՝ ևս մի երկու-երեք տարին... Անիմաստ, ոչինչ չարած, դատարկ, զուրկ նույնիսկ հիշողությունից: Բա՜աաա, հարազատներս...
Այո, հենց այդպես է, որ կա: Կանքը շատ կարճ է թվում: Եվ պատճառը այդ ,,կրկինն" ու ,,նորիցն" են:
Նորից առվոտ է: Կրկին վեր կացա տեղիցս, ու նորից գնացի աշխատանքի: Այնտեղ նորից նույն մթնոլորտն ու նույն պրոբլեմներն էին: Կրկին եկավ վերադասս ու նորից ինձ մեղադրեց վատ աշխատելու մեջ: էլի անցավ աշխատանքային օրը, նորից վեր կացա ու կրկին վերադարձա տուն: Տուն մտնելուն պես նորից միացրեցի հեռուստացույցը: Էլի մեր սերիալներն են...
Նորից առավոտ է, կրկին վեր եմ կենում տեղիցս ու...
Երևի սա է պատճառը, որ օրագիր չեմ պահել: Ամաչում եմ 265օր, 530օր, ....ու էլի 5 անգամ 265օր գրել այդ մեկ օրվա պատմությունը...
Դժբախտություն չէ, ողբերգություն է:

erexa
26.10.2018, 23:50
Ֆրանց Քսավեր Վինթերհալթերի ամենալավ աշխատանքներից մեկը: :)

https://i.imgur.com/1rHKfeF.jpg

erexa
04.04.2019, 01:00
:) :) :)


https://www.youtube.com/watch?v=gIOytoFNxOU

erexa
13.04.2019, 02:10
Quintett, Urmuli, Narnari.


https://youtu.be/lw2f235y7k0


https://youtu.be/iNfIRNNv8SY

erexa
01.12.2019, 23:50
Էսօր վանք էի գնացել, վերհիշեցի իմ ապրած լավ ու վատ օրերը: Եկեղեցում՝ տատիկիս հիշատակին մոմ վառեցի: Իմ սիրելի տատիկ, ես քեզ երբեք չեմ մոռանա: Էն ժամանակ, երբ վանքում էինք ապրում, էս երգը հաճախ էի լսում: :)


https://youtu.be/wDLFjWM9GrQ

erexa
19.12.2019, 21:40
:B :)

https://i.imgur.com/Nv4LWlR.jpg

erexa
28.12.2019, 23:15
Հիմա ծանր ժամանակաշրջան ա ինձ համար, այնքան ծանր, որ նույնիսկ վանքում ապրածս տարիներին եմ, երանի տալիս: Ներկա պահին ես 3 ճգնաժամ եմ, ապրում: Էս տարի անհաջող տարի էր, ո՛չ միայն ինձ համար, այլ նաև հարազատներիս: Չորս հոգի հարազատ կորցրի, երեք հոգի էլ ծանոթ մահացան: :( Էն երիտասարդ բարի աղջիկն էլ, մահացավ, ով շատ էր ուզում ապրել: Էհ, չգիտեմ, մի տեսակ շատ տխուր եմ, տեղս չեմ գտնում: :( :( :(


https://youtu.be/Thbcq9uIS-c

erexa
27.01.2020, 00:50
Beautiful Japanese Music - Cherry Blossoms. :viannen_15:


https://youtu.be/Wp2oSuh1Hy0

erexa
29.02.2020, 20:50
Իսպանիայի չոլերում: :viannen_15:

https://i.imgur.com/6XxZrEl.jpg

erexa
03.03.2021, 13:10
Այսօր, Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է: :):flower


https://youtu.be/qwa3VQE5AHM

erexa
19.03.2021, 03:22
Այսօր, Էլենի հետ զրուցում էինք, դեսից-դենից, պատմում էր, որ մարտի 16-ին իր ծնունդն էր: Դե ես էլ, ուշացումով, շնորհավորեցի իր ծնունդը: Հետո, մեր խոսակցությանը միացավ Ինգրիդը, որը հարցնում էր, թե ո՞ նց անցավ ծնունդը, Էլենն էլ, պատմում էր, որ մի քանի հոգի բացիկ էին, ուղարկել, իսկ աշխատակիցները ծաղկեփունջ: Հետո ասաց, որ կորոնայի հետ կապված չէր նշել, չանցավ էնպես ինչպես, որ պետքն է, բայց ամեն դեպքում լավ էր: Քիչ անց, Ինգրիդը գնաց և մենք շարունակեցինք մեր զրույցը: Ասում եմ, Էլեն, իմ ծնունդը գիտես ո՞ նց ա, անցնում, զանգում են, բարեկամ, ծանոթ ու բոլորը կարծես թե, նույն բանն են, մաղթում, առողջություն, երջանկություն և ամուսնություն: Պետք է, անպայման նշեն, որ այս տարի պետք է, անպայման ամուսնանամ: Իսկ դա ի՞նչպես է, քեզ համար, հարցրեց Էլենը, ասում եմ, ո՞նց պետք է, լինի, ես սկսում եմ, անհանգստանալ և նյարդայնանալ: Այնուհետև, հիշեցի իմ մանկությունը, դե իրեն էլ չպատմեցի, բայց էստեղ կգրեմ: Ուրեմն՝ հիշեցի այն, որ երբ մենք Հայաստանում էինք, ապրում ու ես դեռ փոքր էի, մեր հարևանուհիները հաճախ էին ասում, երբ մեծանաս ամուսնանաս... Ու մեր բակում մի տղա կար, որն ինձ էր, սիրում, մանկական սիրով: :) Հարևանուհիներից մեկն էլ, տեղյակ էր ու ինձ ասում էր, այ երբ մեծանաս, քեզ կամուսնացնենք էդ տղայի հետ: Իսկ ես քանի որ, էդ տղուն չէի սիրում, չէի էլ ցանկանում, մեծանալ ու մի բան էլ, էդ տղայի հետ ամուսնանալ: Փոքր ժամանակ, ես մտածում էի, որ երբ մեծանամ, ինձ համար պետք ա, ինչ-որ փեսացու ընտրեն: Սկսել էի, չերազել մեծանալու ու առավել ևս ամուսնանալու մասին: Էդ մեծանալու պրոցեսն, ինձ համար միշտ ցավոտ երևույթ է, եղել ու շարունակում է, ցավոտ մնալ: :( Ու իմ մականունը լրիվ համապատասխանում ա, իմ հոգեվիճակին, ես երեխա եմ ու հուսով եմ, որ հոգով միշտ էլ, երեխա կմնամ: :erexa Հետո, Էլենն ու Լիլիանը շարունակեցին խոսել, ամուսնության մասին: Երկուսն էլ, ի դեպ բաժանված են: Էլենն ասաց, որ կուզենար նորից ամուսնանալ, իսկ Լիլիանն այլևս չի ուզում: Հետո, հարսանիքից ու հարսի շորերից էինք, խոսում: Էլենն ասում, որ երբ ինքը փոքր էր, երազում էր, հարսի շոր հագնելու մասին: Իսկ ես արդեն, իմ մանկական երազանքը կատարել եմ, մտքիս մեջ ասացի, փոքր ժամանակ, հասցրել եմ, հարսի շոր հագնել: :P

erexa
19.04.2021, 23:50
Փոքր ժամանակվանից մինչև հիմա, ինձ մոտ, որ պատմում են, ինչ-որ մեկի մասին, ում ես դեռ չեմ տեսել իրական կյանքում ու ով ինձ հետաքրքիր ա, ինձ մոտ միշտ ցանկություն ա, առաջանում տեսնել այդ մարդուն: Եթե կենդանի ա, տվյալ մարդը, ապա իրականում, իսկ եթե մահացած ա, նկարով: Ու էդպես 2000 թ-ին երբ մահացավ պապիկիս մայրը՝ Տիրուն տատիկը, 99 կամ գուցե 100 տարեկան հասակում, ես էդպես էլ, չհասցրի իրեն տեսնել իրական կյանքում: Դեռ այն ժամանակվանից մինչև հիմա, ես ցանկանում էի, տատիկին տեսնել նկարով: Բայց քանի որ մեր տանը չկար իր նկարը ու պապիկենցս տանն էլ, չկար նկարը, էդպես էլ, տատիկին չտեսա նկարով, երկար տարիներ շարունակ: Եվ էդպես էլ, հույսս արդեն կտրել էի, որ երբևէ կարող ա, տեսնեմ տատիկին նկարով: Բայց իմ տարօրինակ ու անհասանելի ցանկությունները, երազանքները չգիտես ոնց, ինչ-որ ձև կատարվում են: Ու էս վերջերս, տատիկի նկարը լրիվ պատահական, իմ հարազատներից ինչ-որ մեկը ուղարկել էր, հայրիկիս ու պապան էլ, ինձ ցույց տվեց Տիրուն տատիկի նկարը: :) :) Սպասված ցանկությունը վերջապես կատարվեց: :hands :hands Սա լավ նորությունը, իսկ հիմա վատը:

Այսօր իմացա, որ պապիկիս մորաքույրը, մահացել ա, երեկ: :( :( Հաստատ չգիտեմ 98, 99 կամ գուցե 100 տարեկան հասակում: Ամեն դեպքում՝ կապ չունի մարդը երիտասարդ ա, թե՞ ծեր, միևնույն ա, ցավոտ երևույթ ա, որ մարդը մահանում ա: Ու ինքն էլ, մահացավ հենց նույն օրը, ինչ պապիկս: Հոգին լուսավորվի, ես միշտ իրեն կհիշեմ ու եկեղեցում մոմ կվառեմ իր հիշատակին:

erexa
10.05.2021, 23:59
Կար ժամանակ, որ ես ո՛չ մի կոնկրետ երազանք չունեի, սովորելու կամ աշխատելու հետ կապված: Եվ առհասարակ, երազանքներով չէի ապրում: Իմ միակ երազանքը, այն ժամանակ, Հայաստան ետ վերադառնալն էր, բայց քանի որ մերոնք, կպած, ուզում էին,Հոլանդիայում ապրել և ես էլ, մենակ չէի ուզում և չէի էլ կարող Հայաստան ետ վերադառնալ, ստիպված մնացի այստեղ, մերոնց մոտ: Իհարկե շատ դժվարություններով, որովհետև Հայաստանից բաժանվելը շատ ծանր նստեց ինձ վրա: Քանի որ Հոլանդիայում ապրել չէի ուզում, ո՛չ սովորելու ցանկություն ունեի, ո՛չ ընտանիք ստեղծելու ցանկություն, ո՛չ էլ, ինչ-որ մի բանով զբաղվելու, առհասարակ ապրելու ցանկություն չկար: Եվ ցավոք՝ ես ընկա դեպրեսիայի գիրկը: Երկար տարիներ շարունակ, մոտ 14 տարի, ծանր դեպրեսիաներ ունեցա: Ու մարդիկ ծանոթներ և այլն հաճախ ինձ հարցնում էին, ի՞նչ ես ուզում դառնալ, ի՞նչ մասնագիտություն ես ուզում ընտրել, ես էլ հա պատասխանում էի, չգիտեմ: Չգիտեմ չգիտեմ ու չգիտեմ: Մի երկու տեղ ընդունվեցի սովորելու, կիսատ պռատ սովորեցի, բայց դարդերիցս էդպես էլ, չստացվեց մի բան ավարտել: Հետո, մեր տանը մի հետաքրքիր գիրք կար, ինչ-որ փիլիսոփաների մասին գրված, Էրասմուսի, Սպինոզայի ու էլի մի քանի այլ փիլիսոփաների: Ես երբեմն կարդում էի, այդ գիրքը և ինձ մոտ փոքր ինչ հետաքրքություն սկսեց առաջանալ, դեպի փիլիսոփայությունը: Ես նախկինում, իհարկե լսել էի, փիլիսփայության մասին, բայց իմ մտքով երբեք չէր անցնում, որ այդ բարդ գիտությունը կարող է, երբեև ինձ հետաքրքիր լինել կամ ինչ-որ կերպ դուր գալ: Այս վերջերս, սկսեցի հասկանալ, թե որտե՞ղ կուզենայի սովորել, ինչո՞վ կուզենայի զբաղվել, ի՞նչ աշխատանք կուզենայի ունենալ և այլն: Ես էլ, էսպես ասած շատերի նման սկսեցի երազել, ինչ-որ երազանքներով ապրել: Հասկացա, որ կուզենայի փիլիսոփայություն սովորել, այդ գծով ինչ-որ աշխատանք ունենալ, հենց մեր տան ճաշասենյակում կուրսեր տալ մարդկանց, կամ իմ սեփական դպրոցն ունենալ, անպայման չի ինչ-որ մի մեծ տարածք լինի: Բայց քանի որ, ես սուպեր խելացի էրեխա չեմ, ինձ դժվար հաջողվի իմ երազանքերն իրականացնել: Այս երազանքը, ուղղակի կմնա ինչ-որ մի երազանք, իմ սրտում: Իսկ ինչ վերաբերվում ա, Հայաստան վերադառնալու երազանքիս, մի ձև հիմա ինձ թվում ա, որ ես Հայասատանում էլ, այլևս մարդավարի ապրել չեմ կարողանա: Մեկ-մեկ էլ, երբեմն երազում եմ, Իսպանիայում ապրելոււ մասին, բայց քանի որ ես այնտեղ էլ, իմ գլուխը պահել չեմ կարողանա, կմնամ այստեղ՝ Հոլանդիայում: :) :)

erexa
16.05.2021, 14:10
:) :)

https://i.imgur.com/L6OFMXN.jpg

erexa
18.05.2021, 16:00
:erexa :erexa Արթուր Մեսչյան - Հույս


https://youtu.be/K7RtcObazaI

erexa
20.05.2021, 22:15
Սիրուն ա, պարում: Yuseon Lee :rose :rose


https://youtu.be/BOIgoUKxczc

erexa
28.05.2021, 00:40
Ի՞նչ է փիլիսոփայությունը. Աշոտ Ոսկանյան


https://youtu.be/XXrQQa7y6II

erexa
13.10.2021, 19:00
Տխուր եմ: :( Բարի գալուստ դեպրեսիա: :(

erexa
17.11.2021, 23:20
Վերջերս, այն վանքում, որտեղ ապրել ենք, մի քանի տարի, ընդունվել եմ, աշխատանքի: Ճիշտ ա, իմ երազած աշխատանքը չի, բայց ոնց քցեցի բռնեցի, այս պահին՝ ամենահարմար աշխատանքը, վանքում աշխատելն ա: Մայրս էլ ա, այնտեղ աշխատում, ինչի համար շատ ուրախ եմ: :) :) Հիմնականում`ադմինիստրատիվ գործեր եմ, անում: Ճիշտ է, շատ եմ, ցավում, որ չստացվեց այնտեղ սովորել, որտեղ կուզենայի և այնտեղ աշխատել, որտեղ կուզենայի, բայց ձեռքերը ծալած, նստելն էլ, կարծում եմ, մի բան չի: Հետո, չգիտեմ, էլ ինչ պատմեմ օրագիր ջան, դժվար ժամանակներ են, շատ դժվար, դե գիտես ինչու: Հա, հիշեցի: Մի քանի օր առաջ, ես մայրս և իր կնքամայր՝ տիկին Մարիաննան գնացել էինք, Աաքեն (քաղաք Գերմանիայում): Մի քիչ զբոսնեցինք, անձրևոտ եղանակ էր, ինչից էլ, տրամադրությունս կտրուկ բարձրացավ: Մի քանի խանութ այցելեցինք, մի երկու եկեղեցի: Եկեղեցիներից մեկում՝ երկու գեղեցիկ նկար տեսա, Աուգուստ վոն Բրանդիսի նկարներից: Հետո, եկեղեցուն կից, ինչ-որ մի խանութում, մայրիկիս կնքամայրն, ինձ համար, փոքրիկ հրեշտակ նվեր գնեց, ինչի համար էլ, շատ շնորհակալ եղա, տիկին Մարիաննայից: :love:love Այնուհետև, գնացինք իտալական ռեստորան և ճաշեցինք այնտեղ: Մի խոսքով՝ հաճելի ժամանակ անկցկացրինք միասին: Մի քանի ժամ անց, ես և ծնողներս միասին գնացինք, մորեղբորս աղջկա տուն հյուր: Իր բալիկի ծնունդն էր: Հավաքված էին, շատ մարդիկ, ծանոթներ և այլն: Մի անծանոթ երիտասարդ կին կար, որին առաջարկեցին երգել: Այդ երիտասարդ կինը, շատ անուշիկ ձայնով, երգեց, Կոմիտասի կռունկ երգը: Այնքան լավ երգեց, որ մարմինս անգամ փշաքաղվեց: Քիչ անց, մի ծանոթ աղջնակ էլ, Տիրամոր գովք, երգը երգեց ու էլի շատ լավ: Հետո էլ, հյուրերը մի քիչ, ասեցին, խոսեցին, երգեցին և պարեցին: Ջերմ մթնոլորտ էր և ուրախ երեկո: :):)

erexa
18.11.2021, 01:02
Սա էլ, Աուգուստ վոն Բրանդիսի եկեղեցում գտնվող նկարները:

Կանայի հարսանիքը:

https://i.imgur.com/wzEQwaX.jpg

Հիսուսի մահը:

https://i.imgur.com/6nrhxKe.jpg

erexa
19.11.2021, 19:00
Շնորհիր ինձ հանգստություն՝ ընդունելու այն բաները, որոնք ես չեմ կարող փոխել, քաջություն՝ փոխելու այն բաները, ինչ ես կարող եմ, և իմաստություն՝ տարբերությունն իմանալու համար:

Էպիկտետուս

erexa
29.11.2021, 01:40
Նախքան Ֆ...ին հանդիպելը, ես նույնիսկ տղամարդու իդեալ չունեի: Այն ժամանակ, ինձ, այլ կարգի տղաներ էին, դուր գալիս: Գիտակցաբար, մինչև առ այսօր էլ, ես չեմ ցանկացել ամուսնանալ: Անգամ, փոքր ժամանակ, չէի երարզում մեծանալ և ամուսնանալ: Ճիշտ է, իմ կյանքում հանդիպեցին, ինչ-որ տղաներ, որոնք ցանկացան ծանոթանալ լուրջ նպատակով և այլն, բայց ես չցանկացա, նրանց հետ ծանոթանալ: Ի դեպ, նաև ինչ-որ սթրեսներ ապրեցի, որովետև չորս կողմից գրեթե բոլորն ասում էին, ծանոթացիր, միգուցե ինչ-որ բան ստացվի: Ու ես մի կերպ դիմանալով այդ ճնշումներին, չծանոթացա այդ տղաների հետ, ինչի համար էլ մինչև առ այսօր, չեմ փոշմանել: Հիմա վերադառնամ Ֆ...ին: Ֆ...ի հետ ես պատահաբար ծանոթացա, տիկին Մարիաննայի ծնունդին, 2010 թ-ի հունիսի 6 -ին: Նույնիսկ, կարգին էլ չծանոթացանք, ինքն ուղղակի իր անունն ասեց: Ի դեպ, ես չեմ սիրում, որ մարդիկ հատկապես ուրախ առիթներին, սկսում են, խոսել իմ ճգնաժամից կամ նմանատիպ այդ թեմաներից: Ու էնպես ստացվեց, որ հենց այդ օրը, մի երկու ծանոթ, սկսեցին խոսել այն թեմայի մասին, որը կապված էր, իմ կյանքում ապրած խորը ճգնաժամի հետ: Եվ ես, այդ զրույցի ժամանակ հուզվեցի, քիչ էր մնում լաց լինեի, երբ Ֆ...ն սկսեց խոսել, միանալով մեր զրուցին: Ինքն էլ, հանգիստ ձայնով պատմում էր, իր կնոջ մասին, որը նույն ճգնաժամն էր, ապրել, ինչ ես: Հետո էլ, պատմում էր, որ ինքն իր կնոջ համար, տեղափողվեց այն գյուղը, որտեղ ծնվել և մեծացել էր, իր կինը: Ֆ..ն իր բառերով օգնեց ինձ, որ ես չարտասվեմ: Ես այնքան հուզված էի, որ մի կերպ էի, արցունքներս զսպում: Ես ինձ շատ հասկացված զգացի, նրա կողմից: Հասկացված լինելը, հաճելի զգացողություն է: Նման բան, չէր եղել իմ կյանքում, որ ինչ-որ մեկը այդքան խորը հոգեպես մոտենար ինձ: Ֆ...ն այնքան նուրբ էր, խոսում, կարծես իրական հրեշտակ լիներ: Աչքերը ջինջ կապույտ, ոնց որ մարգարտիներ լինեին: Էսպես նայելով, իր աչքերի մեջ, կարծես թե ես, ինչ-որ մի դրական, ինձ համար անծանոթ աշխարհում լինեի: Ֆ..ն ինքն իրեն սիրող, իր կնոջը սիրող, եթե երեխաներ ունի, երեխաներին սիրող, կյանքը, իր շրջապատը և մարդկանց սիրող մարդու տպավորություն թողեց: Գրեթե, ցանկացած մարդ, ինչ-որ մի էներգիա է փոխանցում ինձ: Ֆ...ի փոխանցած էներգիան, շատ դրական էր և ներդաշնակ: Ինքը նաև բարի, ազատ հոգի, բավականին շատ էմպատիա ունեցող, արիստոկրատիկ, այս կյանքը ճիշտ և ներդաշնակ ապրող մարդու տպավորություն թողեց: Ես ինձ մի պահ, իր այդ ներկայությունից անգամ երջանիկ զգացի: Որ ես տարիներ շարունակ, ինձ երջանիկ չէի զգացել: Էսպիսի տպավորություն էլ, ստացա, որ ինքը կարծես իր ուղեղում, չուներ մտքեր, որ այս մարդը լավ է, այսպես լինի կամ այնպես, եթե կա էլ, ապա շատ խորն էր, թաքնված: Եվ այդ զգացողությունը ես էլ, ունեցա, որ այս մարդն իր ուղեղում ինձ ընդունում է, այնպիսին, ինչպիսին ես կամ, որ ես իրավունք ունեմ լինել այնպիսին, ինչպիսին կամ և ես ինձ, այդ պահին հոգեպես ազատ զգացի, ինչը նույնպես շատ հաճելի զգացմունք էր: Կարճ խոսակցության ժամանակ էլ, ասաց, որ ինչ-որ հոգեբան ա: Հետո, էլ ասեց, որ պետք է, գնա տուն, որովետև կինը հիվանդ է, պետք է, խնամի նրան: Ու մի տեսակ տխրեցի, որ Ֆ...ն հեռացավ: Արդեն անցել են, երկար տարիներ ու ես էդպես էլ, Ֆ..ին այլևս չտեսա: Ես հաճախ եմ, մտածել Ֆ..ի մասին, իր մարդ տեսակի մասին, անգամ այն ժամանակ, երբ ինձ շատ-շատ վատ եմ, զգացել: Ինձ համար միշտ հաճելի ա, իր մասին մտածելը: Ճիշտ է, իրական կյանքում ես պատահական էլի եմ, հանդիպել Ֆ...ի նման տղամարդկանց և շատ ուրախացել: Իրենցից բոլորն էլ, ամուսնացած էին: Իմ կարծիքով, այս տեսակ տղամարդիկ կարողանում են, իրենց ստեղծածը լավ պահպանել: Նույնիսկ, մի երկու տարի առաջ, ես էլի, պատահական ծանոթացա, էդպիսի մի տղամարդու հետ, Նոյել անունով և իր կնոջ Լեյլայի հետ: Բարի և շատ հաճելի մարդիկ էին: Այո, Ֆ...ն ինձ համար տղամարդու իդեալ է: Իմ ուղեղում էլ, չկան էսպիսի մտքեր, որ Ֆ..ն լավ էր, էսպիսին լինել կամ էնպիսին: Եթե ես երբեք չհանդիպեմ նման մեկի և կյանքս չկապեմ նման մեկի հետ, ապա շատ կցանկանայի լինել էդպիսի ներդաշնակ մեկը, բայց քանի որ ես աղջիկ եմ, ինձ միգուցե՞ դժվար հաջողվի լինել էնպիսին, ինչպիսին, որ Ֆ..ն է: :) :)

erexa
29.11.2021, 14:50
Snowy White - Bird of Paradise :( :(


https://youtu.be/ewjw3wlVttQ

erexa
13.06.2022, 19:10
Կյանքի ճգնաժամերը, ցավոտ և երկար տևող երևույթներ են: Իմ կյանքի, առաջին մեծ ճգնաժամը, մինչև հիմա էլ, ինձ հանգիստ չի՛ տալիս: Այսինքն՝ ժամանակ առ ժամանակ, ես զգում եմ, այդ ճգնաժամի հասցրած ցավը: Կյանքիս առաջին մեծ ճգնաժամից հետո, ես շատ փոխվեցի և այլ տեսակի խնդիրներ ունեցա: :( Ես այն ժամանակ, պայքարում էի, կռվում ճգնաժամիս դեմ, բայց դրանից միայն հոգնում էի ու հոգնում: Մի քանի տարի առաջ, մի ծանոթ, ինձ խորհուրդ տվեց, ո՛չ թե կռվել և պայքարել ճգնաժամի դեմ, այլ պարզապես ընդունել այն: Ես էլ, հետևեցի իր խորհրդին, որի համար էլ, շատ շնորհակալ եղա նրանից: Ընդունելուց հետո, ճիշտ է, ճգնաժամի ցավը չի՛ անցել, բայց ինչ-որ ճանապարհ է, կարծես թե բացվել ինձ համար: Ես հիմա, ինձ ավելի հանգիստ եմ զգում, կարողանում եմ նկատել, կյանքի հետ կապված դրական բաները, կարողանում եմ, ուրախանալ և ինչ-որ տեղ էլ, երջանիկ զգալ: Անգամ, դեպրեսիայից ազատվեցի: Այն, որ ես սովորեցի ընդունել, իմ կյանքի ապրած առաջին մեծ ճգնաժամը, մյուս ճգնաժամերն էլ, հարազատների կորուստ և այլն, նույնպես կարողացա ընդունել և հաղթահարել դրանք:

erexa
29.06.2022, 23:50
Եթե ես հնարավորություն ունենայի, 2-րդ կամ 10 անգամ ապրել, ապա կուզենայի իմ ծննդավայր Վրաստանում, իսկ ավելի կոնկրետ մեր գյուղում, որտեղ միայն հայեր են ապրում, մի փոքր տուն ունենայի և իմ տան ճաշասենյակում, մարդկանց փիլիսոփայության կուրսեր տայի: Կամ էլ իմ սեփական փոքր դպրոցն ունենայի: Մի փոքր տուն ու մի փոքր դպրոց էլ, կուզենայի Հայաստանում ունենայի: Մի կես տարի ապրեի և աշխատեի Հայաստանում, մի կես տարի էլ, Վրաստանում: Ես կուզենայի, որ մարդիկ շատ լավ ապրեին, իմ կուրսի մարդկանց հետ, մենք այցելեինք տարբեր երկրներ, որտեղ ապրել, աշխատել կամ հանգստացել են, տարբեր փիլիսոփաներ: Որպեսզի մենք ավելի լավ հասկանայինք, էդ մարդկանց կյանքը: Բացի այդ, կուզենայի նաև երաժշտությամբ զբաղվեի, օրինակ բացի դաշնամուրից՝ տավիղ նվագել իմանայի: Հայկական պարերի գնայի ու նաև վրացական: Կուզենայի բարի ու լավ ընկերներ ունենայի, մարդիկ, որոնց ես կկարողանայի վստահել ու սիրել: Կուզենայի վրացերեն սովորեի, իսպաներեն: Տարին մեկ անգամ էլ, գնայի որևէ կղզիում հանսգստանալու: Կղզիներ շատ եմ, սիրում: :) :) Մեկ էլ, կուզենայի իմ այգին ունենալ և այգեգործությամբ զբաղվեի: Սա էլ, իմ երազանքի շարունակությունը:

erexa
28.07.2022, 23:30
Իրական կյանքում, ես չեմ սիրահարվել կամ սիրել որևէ տղամարդու: Ուղղակի, հանդիպել են ինձ, ինչ-որ տղամարդիկ, որոնց ես հավանել եմ, որպես մարդ, բայց դե, բանը չի հասել սիրահարվելուն: Առաջին մարդը, որն ինձ հանդիպեց, ում ես հավանեցի որպես մարդ, դա Ֆ...ն էր, 2010 թ-ին, երկրորդը՝ 2014 թ-ին, անունը չգիտեմ և վերջինն էլ, 2018 թ-ին, Նոյելը: Ամեն 4 տարին մեկ: Հետաքրքիր զուգադիպություն: :) :) Ամենաշատը, Նոյելի հետ ստացվեց շփվել: Նոյելն էլ ա, Ֆ...-ին շատ նման, համ արտաքին տեսքով, համ էլ, որպես մարդ: Ու պարզվեց, որ ինքն էլ ա, ամուսնացած: Էս մարդու ներկայությունն, ինձ իսկապես շատ հաճելի ա: Երբ տեսնում եմ իրեն, հոգիս ոնց-որ խաղաղվի, իմ էությունն իմաստավորվի, չգիտեմ, ինչ-որ անհասկանալի դրական զգացմունքներ եմ, զգում: Երբ տեսնում եմ իրեն, դադարում եմ, խաղալ: Ինքը, որ խոսում ա, հա ուզում եմ, լսել: Չգիտեմ, ի՞նչ ա հետս կատարվում: Մի անգամ, հիշում եմ, մազերս, որ թափել էի, ասեց. ոնց որ Մարիամը լինես: :)) Մի անգամ էլ, Ջ...ը հարցրեց. ո՞նց եմ, ասացի. լավ եմ, Նոյելն էլ էր ներկա, ասաց. այնքան շատ եմ, ուրախանում, երբ մարդիկ իրենց լավ են, զգում: Մի ուրիշ անգամ էլ, երբ էլի ես, Ջ...ը, Նոյելը նստած զրուզում էինք, երեքս էլ, անկեղծացանք ու խոսեցինք մեր խնդիրներից: Այնքան անմիջական և մտերմիկ զրույց ստացվեց: Ես ինձ անհանգստացնող խնդիրներից խոսեցի, Ջ...ը իր տխուր անցյալից, Նոյելն էլ, իր խնդիրներից և անցյալից: Վերջինս պատմում էր, որ երբ վատացան իր և կնոջ հարաբերությունները, ինքնասպանության փորձ արեց, բայց ժամանակին կարողացան փրկել իրեն: Հետո, մի քիչ պատմեց, իր անցյալից, մեկ այլ խնդիրներից, պարզվեց, որ երկուսս էլ, անցել ենք, նույն բանի միջով: Ու այնքան հասկացված զգացի, ես իր կողմից: Ուրիշ նմանություններ էլ կան. էն որ երկուսս էլ, ինտրովերտ ենք, ու իրենց տանն էլ էին, շատ մարդիկ հավաքվում: Արտաքին տեսքն էլ ա, հետաքրքիր, ինչ-որ ժամանակ սափրում ա, դեմքը, հետո թրաշ ա, թողնում, մի ինչ-որ -ժամանակ, նորից սափրում, հետո էլի թրաշ թողնում ու էսպես շարունակ: Բայց ասեմ, որ թրաշով ինքն ավելի սիմպո ա ու առնական, քան սափրված, դե նուրբ դիմագծերի մասին էլ, խոսք չկա: Շատ սիրեցի, թե՛ Նոյելին և թե՛ իր կին, Լեյային: Մի ուրիշ անգամ էլ, հարցրի. ինչո՞վ ա զբաղվել, որտե՞ղ ա, աշխատել, ասաց. որ ինչ-որ երկաթի գործարանում ա, աշխատել, ու բավականին վտանգավոր գործ ա, արել: Նախավերջին անգամ էլ, միասին քայլեցինք դեպի կայարան: Ու էդ ընթացքում, որ խոսում էր, ոնց որ երկնքից իջած հրեշտակը խոսեր, ցածր հաճելի ձայնով, էն որ, յոգա անել, էլ պետք չի, նյարդերդ արդեն իսկ հանգստանում են: Դե, մի 2 անգամ էլ, մեր թաղամասում եմ, տեսել: Վերջին անգամ, էս վերջերս, որ տեսա, ինչ-որ հին կանգնած մեքենա էր, լուսանկարում, սկզբից մտածեցի, ի՞նչ նման ա իրեն, հետո տեսնեմ ինքն ա: Բայց չմոտեցա, չբարևեցի, որովհետև ուշանում էի: Ու գիտեմ, որ թաղամասում ա, ապրում: Մի օր, ավտոբուսով գնալու եմ, որ ուղղակի տեսնեմ էդ թաղամասը: Երևի, Էլ Նոյելին չեմ տեսնի, Լեյային և մյուսներին նույնպես: Ուրախ եմ, որ էս մարդիկ հանդիպեցին իմ կյանքում: :) :)

erexa
10.08.2022, 00:40
Pina Bausch The fall dance


https://youtu.be/zS8hEj37CrA

erexa
18.08.2022, 00:50
:) :)

https://i.imgur.com/lFOYV6V.jpg

erexa
07.09.2023, 23:59
Այսօր լրանում ա, իմ ակումբ մտնելու 13 -րդ տարին: Այս 13 տարին, ի՜նչ արագ անցավ, կարծես թե երեկ լիներ, որ նոր էի, առաջին անգամ մտել ակումբ: Ժամանակի ընթացքում սիրեցի ակումբն ու ակումբցիներին: Չգիտեմ իրական կյանքում էլ են, ակումբցիները սենց պուպու՞շ, թե՞ մենակ այստեղ են, էդպիսին, բայց ամեն դեպքում, սենց մի տեսակ հոգևոր կապ կա: Ամեն անգամ, երկարատև դադարից հետո, մտածում եմ, տեսնես հո՞ չեն փակել ակումբը ու որ տեսնում եմ, ամեն ինչ նորմալ ա, սիրտս տեղն ա ընկնում: Բայց այս անգամ մտնելուց հետո, մի տեսակ հուզվեցի, ինձ թվում ա, ուղղակի կարոտել էի, ակումբն ու ակումբցիներին: :) :)

erexa
19.09.2023, 23:40
Այսօր ինչ-որ հուշերի գիրկն եմ, ընկել:

Փոքր ժամանակ, առաջին անգամ, երբ ես հասկացա, որ ես ինչ-որ մեկն եմ, ով ապրում է, դա Վրաստանում էր, մեր գյուղում տատիկիս տանը: Առաջին մարդն, ում ես հիշում եմ, դա, ո՛չ թե մայրս էր, այլ տատիկս, մայրիկիս մայրը: Երբ մենք Հայաստանում էինք ապրում, խեղճ մայրս աշխատում էր, օրական 12 ժամ դեղատանը, ներառյալ շաբաթ, կիրակի, արձակուրդների էլ, գրեթե չէր գնում, :( իսկ հայրս գնում էր, Ռուսաստան արտագնա աշխատանքի: Մեզ հաճախ, այսինքն՝ ինձ և եղբորս տատիկս էր, խնամում: Տատիկս հիմնական մեր տանը չէր ապրում, երբեմն գնում էր, մորեղբորս կամ մորաքրոջս տուն, և այնտեղ ապրում, մի ինչ-որ ժամանակ, իսկ տարին մեկ անգամ էլ, այցելում էր, Գերմանիա: Հետո, նորից գալիս էր, մեր տուն և ապրում մեր տանը, մի ինչ-որ ժամանակ: Ես տատիկիս շատ էի, սիրում և շատ էի, կապված իր հետ: :) Տատիկիս բացակայության ժամանակ, ես և եղբայրս հաճախ էինք, տանը միայնակ մնում, մինչ երեկո: Մենք շատ էինք, սիրում բակում խաղալ: Ամառային և ձմեռային արձակուրդներին, հիմնականում բակում էինք, խաղում, իսկ դպրոցի ժամանակ, ոնց պատահի: Եղբայրս ի տարբերություն ինձ, խելոք էր ու բարի, իսկ ես համ խելոք էի ու բարի, համ էլ կարող էի, լաչառ լինել, երբեմն էլ, հիստերիկ: :)) Պատահում էր, որ մայրս մեզ գումար էր, տալիս ծամոն կամ կոնֆետ գնելու համար, եղբայրս կարող էր, այդ գումարով ծամոն գնել և տալ բակի մյուս երեխաներին: Ինքը շատ խղճող էր և կարող էր, անգամ այդ գումարը, հենց այնպես տալ բակի երեխաներին: Ի տարբերություն եղբորս, ես տանել չէի կարողանում, երբ մայրս իմ շորերը կամ խաղալիքները տալիս էր, բակի մյուս երեխաներին: Որի պատճառով էլ, երբեմն կարող էի, հիստերիայի մեջ ընկնել: Ես այն ժամանակ, մտածում էի, որ երբ մեծանամ 4 դուստր եմ, ունենալու և իմ շորերն ու խաղալիքները նրանց համար եմ, պահելու: Չնայած նրան, որ ես հիմա իբր թե մեծացել եմ, կարող եմ, հագնել ուրիշ մարդկանց հագուստները, որոնց ես ճանաչում եմ ու սիրում, իմ հագած շորեն էլ, նվիրել մարդկանց, որոնց ես ճանաչում եմ ու սիրում: Բայց էդ էներգետիկայի պահը, ինձ համար միշտ էլ, դեր ա խաղացել: Երբեմն դժվարանում եմ, ուրիշի նվիրած իրերը ընդունեմ ու հակառակը, ինձ պատկանող իրերը կամ իմ պատրաստած իրերը տալ ուրիշներին: Սովորաբար աշխատում եմ, անծանոթ մարդկանց հագուստները չհագնել ու իմ հագած շորեն էլ, չնվիրել անծանոթ մարդկանց:

Երբ ես և եղբայրս տանն էինք, լինում ամեն մեկս հորինում էր, ինչ-որ խաղ ու էդպես խաղում: Երբեմն միասին էինք, խաղում երբեմն առանձին: Եղբայրս կոճի թելերով ֆուտբոլ էր, խաղում, իսկ ես իբր մայր էի, ունեի իմ ընտանիքը, տիկնիկներիս էի, խնամում: Հաճախ նաև հագնում էի, մայրիկիս շորերն ու կոշիկները և որպես ուսուցչուհի խաղում: Ի դեպ ես մինչև 12 տարեկան խաղացել եմ, թե՛ բակում և թե՛ տանը:

Քանի որ մայրս տարին բոլոր աշխատում էր, մենք մայրիկիս հետ ընդամենը 2 անգամ ենք, գնացել արձակուրդ: Մի անգամ մեր գյուղ, մի անգամ էլ, Ռուսաստան, իսկ ավելի կոնկրետ Կրասնոդար: Հորաքույրս այնտեղ է, ապրում, մի ամառ գնացել էինք, իրենց մոտ հանգստանալու: Կրասնոդարում էլ, լավ ժամանակ անցկացրինք: Այն եմ, հիշում, որ հորաքույրս մի ռուս հարևանուհի ուներ, որն ապրում էր, իր թոռնիկի հետ: Հարևանուհու դուստրը մահացած էր և ինքն էր, խնամում իր թոռնիկ՝ Իվանին: Իվանը կլիներ, մոտ 5,6 տարեկան: Երբ տատիկի հետ գալիս էին, հորաքրոջս տուն հյուր, Իվանը վազելով գալիս էր, դեպի ինձ, գրկում ինձ և ասում յա ծեբյա լյուբլյու: :)) Իվանը չգիտես ինչու՞, ինձ մի տեսակ շատ էր, սիրում: :) Ես այն ժամանակ կլինեի մոտ 8,9 տարեկան: Հետո այն եմ, հիշում, որ ես մայրս, եղբայրս և հորաքրոջս աղջիկը, մի քանի օրով գնացել էինք, Սև ծով: Ես և եղբայրս լողալ չգիտեինք ու վախենում էինք, ծովի ջրից: Ես այն ժամանակվանից էլ, ամաչկոտ երեխա էի ու չէի, սիրում լողազգեստով հենց այնպես պառկել ծովափին: Հենց չորանում էր, լողազգեստս անմիջապես հագնում էի, շորերս ու ծովափին էդպես պառկում: :)) Մի անգամ էլ, այն եմ, հիշում, որ ավտոբուսով գնում էինք, ինչ-որ տեղ, մի ռուս կին վիճում էր, մամայիս հետ, ասելով, որ դուք գողացել եք, էս էրեխուն, իբր ինձ: Ինձ ռուս էրեխու տեղ էր, դրել: :)) Չնայած, այն ժամանակ արտաքնապես ես նման էի, ռուս էրեխեքին: Փոքր ժամանակ, ծանոթ մարդիկ, ինձ երբեմն ասում էին, նեմկա, այսինքն՝ գերմանուհի, ես ել տխրում էի, ասում էի, ինձ մի ասեք նեմկա, ես հայ եմ: :) Հլը որ այսքանը, մյուս հուշերն էլ, կապված մանկության հետ, կգրեմ մեկ ուրիշ անգամ: :)

erexa
27.09.2023, 23:40
Կներես մեզ Արցախ: :( Կներես մեզ Հայաստան: :( Կներես, որ մեր ազգի մեջ շատ չեն Նժդեհները, Մոնթեները, (կամ առհասարակ չկան) հրեշտակները: Որ մենք սենց էրեխա մնացինք, երիտասարդ, չմեծացանք, չկայացանք, չուժեղացանք, չկարողացանք ոնց պետքն էր, պայքարել, չիմացանք, թե՞ ոնց պայքարեինք: Ներիր մեզ թույլերիս, ներիր քո զավակներին, ներիր թե՛ կարող ես... :(

erexa
29.09.2023, 22:20
Լիլի Շակրին «Գալիս է մի պահ, որ դու լրիվ մենակ ես մնում»


https://youtu.be/YXlMOAYWLU8?si=WBZW57eHxxBZR0iA


Գալիս է մի պահ, որ դու լրիվ մենակ ես մնում, հասկանում ես, որ քոնը՝ դո՛ւ ես։ Այդ օրը դու վերջապես քաջություն ես ունենում ընդունել, որ աշխարհում՝ միլիոնավոր մարդկանց կողքին, դու մեն մենակ ես։

Հասկանում ես, որ նրանք, ովքեր կողքիդ են ֆիզիկապես, իրականում բացակա են, չկա՛ն։

Հասկանում ես, որ ոչ ոքի հետաքրքիր չի քո ցավը, ոչ ոք քեզ չի բուժելու, որովհետև նրանք, ովքեր կտեսնեն ու կլսեն քեզ, իրականում չեն զգա այն, ինչ դու ես զգում, քանի որ քո ցավի տերը միայն դու ես..

Հասկանում ես, որ բավական է տեսնեն ժպիտդ, սկսում են հավատալ, որ քեզ հետ ամեն ինչ կարգին է, այն ինչ կարևորն այդպես էլ անտեսանելի է մնում։

Հասկանում ես, որ միշտ դու ժամանակից առաջ ու հետ ես ընկել, որևէ մեկին երջանիկ տեսնելու համար, այդ որևէ մեկը՝ ժամանակ անգամ չի ունեցել, որ քեզ կարդա, մինչդեռ հոգին հասկանալու համար նախ կարդալ է պետք։

Հասկանում ես, որ քանի դեռ ինքդ քեզ այրել ես, որևէ մեկին ջերմացնելու համար, այդ որևէ մեկը դժգոհելով կրակիդ թեժ լինելուց ջուր է լցրել վրադ, որ մարե՛ս…

Հասկանում ես, որ այն հազարավոր ձեռքերը, որոնք ամուր բռնել ես կյանքիդ տարբեր փուլերում, որպեսզի վայր չնկնեն, իսկ թե ընկել են բարձրանան, մի օր հանկարծակի բաց են թողնում քո ձեռքը, երբ հասկանում են, որ իրենց ուժից է կախված անդունդ չգլորվելդ։

Հասկանում ես, որ կյանքի դպրոցը գերազանց ավարտելու համար, մի շատ կարևոր դաս ես բաց թողել, «Ինքդ քեզ գնահատելը»։ Գերազանց տիրապետելով ուրիշներին սիրելու, նվիրվելու արվեստին, մոռացել ես քո մասին, մոռացել ես ինքդ քեզ սիրել, քեզ նվիրվել, քեզ համար ապրել ու դառնալ մի նոր ու չկրկնվող մոլորակ…

Եվ այո, կյանքում գալիս է մի պահ, որ դու այս ամենը վերջապես հասկանում ու ընդունում ես, բայց միևնույնն է շարունակում ես մտածել, որ դու չես փոխվի, որ դու այդպես էլ ապրել չես սովորի, ոչ ինքդ քեզ համար, ոչ ինքդ քեզ հետ…

erexa
07.10.2023, 19:10
Չգիտեմ ես արդար եմ, թե՞ անարդար, բայց էս վիդեոյում ասված խոսքերը սրտիցս են: 12:50-ից սկսած: «Արդարների համար այս աշխարհը բանտ է»: Իմ մոտ էլ ա էդպես, ոնց որ էս աշխարհն ինձ համար բանտ լինի: :( :(

Ու՞ր են գնում հոգիները մահից հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ


https://youtu.be/j9i8Mh7SRAQ?si=3VeLJD1BRGc91VKI

erexa
09.10.2023, 03:01
Ինքնաթիռով ինչ-որ տեղ մեկնելուց, ահավոր վախենում եմ: Եթե համարենք, 1 միավորը շատ քիչ վախենալն ա, իսկ 9-ը, 10-ը ամենաշատը ապա իմ վախը կլինի 9-րդ կամ 10-րդ հորիզոնականում: Բայց ինչ սկսել եմ ահավոր վախենալ, մի քանի անգամ ստացվել ա, ինքնաթիռով ինչ-որ վայրեր մեկնել: Երկու անգամ Իսպանիա եմ մեկնել, երկու անգամ Վրաստան, մեկ անգամ Ռուսաստան, մեկ անգամ Կիպրոս, մեկ անգամ Հունաստան և մեկ անգամ էլ, Ֆրանսիա: Պատահել ա, որ մի օրում 2 ինքնաթիռ եմ, փոխել: Միայն, վերջին անգամ մեկնելիս եմ հաբ խմել, վալերիանկա, բայց հաբն էլ համարյա չօգնեց, որովհետև ամբողջ ժամանակ վախեցած և լարված նստած էի, ինքնաթիռի մեջ: Բայց այս վերջին չվերթն այնքան ծանր տարա, որ երևի էլ ռիսկ չանեմ ինքնաթիռով ինչ-որ տեղ գնալ: Ես նախ մեկնելուց առաջ եմ սթրես տանում, համ ընթացքում, համ էլ, հետո: Բայց կարող ա, մի օր գա այն սահմանը, որ ես որոշեմ, պատարստ եմ, այն անցնել ու թռնել: Բացի այդ երկրագնդի օզոնային շերտ չվնասելը կարևոր ա ինձ համար, ուստի` եթե տարին մեկ կամ մի քանի տարին մեկ անգամ ինքնաթիռով ինչ-որ տեղ գնամ, լրիվ նորմալ ա: Ինձնից չեմ նեղանա: :) Ամենավախենալու չվերթն ինձ համար, Կիպրոս թռնելն ու ետ վերադառալն էր: Մայրիկիս հետ Կիպրոս էինք թռնում, երբ ինքնաթիռը համարյա արդեն վայրէջք էր կատարում, բայց նայում եմ, երկու կողմից էլ, ո՛չ մի ցամաք չի՛ երևում, դեռ ծովի վրայենք: Հիմա ինչ ահավոր մտքեր են ուղեղումս պտտվում, ես արդեն ինձ մի քանի անգամ այն աշխարհ ուղարկեցի, ամենավատ սցենարներով: Վերջը, ինքնաթիռը նորմալ վայրէջք կատարեց: Ետ վերադառնալն էր, ինձ համար սարսափ ֆիլմից: Կիպրոսից էլի, ես ու մայրս ետ էինք վերադառնում Բրյուսել, եղանակն այդքան էլ լավը չէր ու նորից վայրէջք կատարելիս, էս ինքնաթիռը ոնց էր ցնցնվում, կարծես, ո՛չ թե ինքնաթիռում նստած լինեինք, այլ ավտոբուսում: Էդտեղ էլի, նույն վատ սցենարով մտքերն ունեի: Մի խոսքով՝ մինչև տեղ հասանք, էն աշխարհ գնացի ու ետ եկա: Մի անգամ էլ, Ամստերդամից Գերմանիայի ինչ-որ քաղաք էինք թռնում, մեկ էլ հաղորդեցին, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիր ունի ու ետ պետք ա, վերադառնանք, այսինքն՝ Ամստերդամի օդանավակայան: Բա էդ ժամանակ ինչ վատ էի, լավ ա պանիկաներ մոտս չսկսվեցին: Մի խոսքով՝ էս ինքնաթիռն էլ, նորմալ վայրէջք կատարեց Ամստերդամում, մի ինչ-որ ժամանակ սպասեցինք ինքնաթիռի մեջ, էդ տեխնիկական խնդիրը երևի էդպես էլ չլուծվեց, նստեցինք մեկ այլ ինքնաթիռ ու ետ թռանք նորից Գերմանիա:

Մի աշխարհագրության ուսուցիչ ունեի, մի անգամ դասի ժամանակ ասաց. եթե հնարավորություն ունենաք ճանապարհորդելու ապա ձեզ խորհուրդ կտայի գնաք Կանարյան կղզիներ, իսկ ավելի կոնկրետ Գրան-Կանարիա, որովհետև կղզիներից ամենսիրունը, Գրան-Կանարիան ա: Մեկ էլ ասաց, ձեզ նաև խորհուրդ կտայի Ամերիկա գնալ, Լաս Վեգաս քաղաքը տեսնելու: Ես իր էդ ասածները լավ միտքս պահեցի ու սկսեցի երազել, գնալ տեսնել էդ Գրան-Կանարիա կղզին: Ամերիկա գնալը, իսկ ավելի կոնկրետ, Լաս-Վեգասը իմ երազանքների մեջ չմտավ ու եթե երբեք էլ չգնամ, դժվար թե փոշմանեմ: Անցան տարիներ, մի օր որոշեցինք գնալ մի տեղ հանգստանալու: Ես առաջարկեցի գնանք Կանարյան կղզիներ, իսկ ավելի կոնկրետ Գրան-Կանարիա: Պատմեցի, ուսուցչուս ասածն ու որոշեցինք գնալ այնտեղ: Բայց քանի որ Գրան-Կանարիա գնալու համար, հարմար տոմս չգտանք, որոշեցինք մեկ այլ կղզի գնալ, Տեներիֆե: Ու էդպես էլ արեցինք: Գնացինք Տեներիֆե կղզի հանգստանալու: Ես, մայրս, մորեղբորս կինն ու մորեղբորս աղջիկը: :) Արդեն վերևում գրեցի, որ ես ինքնաթիռներից ահավոր վախենում եմ, բայց նկարներին նայելով, Տեներիֆն ինձ այնքան գրավեց, որ վախիս մասին, անգամ մի պահ մոռացա: Ուրեմն՝ 2010 թ-ի օգոստոսի 13-ին, ուրբաթ օր էր, նստանք ինքնաթիռ, չվերթը Ամստերդամից ուղիղ Տեներիֆ էր: Չնայած վախերիս, ես սիրում եմ, ինքնաթիռի մեջ պատուհանի մոտ նստել: Ամբողջ չվերթի ժամանակ, պատուհանից դուրս էի, նայում: Հիշում եմ, որ շատ լավ ժամանակ անցկացրինք Տեներիֆեում: Կյանքիս մեջ առաջին անգամ Ատլանտյան օվկիանոսն էի, տեսել: Ո՞վ կպատկերացներ Հայաստանում, որ ես կարող ա, իմ կյանքի մեջ Ատլանտյան օվկիանոսը երբևէ տեսնեմ: Այնքան ուրախ էի, որ ուրախությանս չափ ու սահման չկար: Կղզու բնությունը շատ սիրուն էր, եղանակը շատ ընտիր, 40+ մենք չինք զգում: Անընդհատ տաք պտտվող քամիներ: Ո՛չ մի մոծակ չկար, բայց կարիճներն էին, շատ: Հաճախ լողում էինք, օվկիանոսում, հետո պառկում ափին: Երեկոները զբոսնում էինք կամ որևէ սրճարանում նստում, կենդանի երաժտության ներքո: Մի խոսքով՝ շատ հաճելի մթնոլորտ էր, տիրում Տեներիֆեում: :) Մի անգամ գնացինք փոքր նավով, դելֆիններ տեսնելու: Ես դելֆիններ շատ եմ, սիրում և այդքան շատ դելֆին կյանքիս մեջ առաջին անգամ էի տեսնում: Այդ ժամանակ էլ, ինձ շատ լավ զգացի: Հետո մի անգամ էլ, մեքենայով գնացինք, Էլ Թեյդե հրաբուխը տեսնելու, որը նույնպես գտնվում ա, Տեներիֆեում: Ինչ խոսք շատ սիրուն էր: Մի օր էլ, տիտանիկի նման մեծ նավով, գնացինք Տեներիֆեից մեկ այլ կղզի՝ Գոմերա: Նման մեծ նավ կյանքիս մեջ առաջին անգամ էի տեսնում: Ես նավերից էլ եմ, ահավոր վախենում, բայց ինձ հաջողվեց էդ նավն էլ, նստել: Գոմերա կղզին չէի ասի, որ շատ սիրուն էր, ի տարբերություն Տեներիֆի, բայց հետաքրքիր էր: Ընդհանուր առմամբ քաղցր հուշեր ունեմ կապված Տեներիֆեի հետ: Շնորհակալ եմ, իմ ուսուցչից, որ մեզ ասաց Կանարյան կղզիների մասին: Երազում եմ, մյուս կղզիներն էլ տեսնել, հատկապես, Գրան-Կանարիան: :)

erexa
13.10.2023, 23:59
Ես բավականին իզոլացված և համեստ կյանքով եմ, ապրել ու շարունակում եմ, ապրել: Խմել ա, ծխել ա, ակումբներ գնալն, ինձ համար միշտ էլ, խորթ ա եղել:

Հանկարծ, ինչ-որ մեկը չհայտնվի իմ կյանք ու ցանկանա ինձ հետ ընկերանալ, քշում եմ, խեղճ մարդկանց իմ ասպարեզից: :(

Այս տարի, մարտի 24-ին ուրբաթ օր էր, գնացել էի դաշնամուրի դասի, քաղաքի կենտրոնում ա, դասիս վայրը: Դասից հետո, գնացի շուկա միրգ գնելու և այնտեղ պատահաբար տեսա Ջ...ին, ծանոթներիցս մեկին, որը Խորվաթացի երիտասարդ կին ա: Ջ...ն երբ ինձ տեսավ, ուրախացած մոտեցավ ինձ ու գրկեց: Չնայած նրան, որ այդքան էլ, լավ ծանոթներ չենք, ճիշտն ասած անակնկալի եկա: Ես էլ, ուրախացած իրեն գրկեցի: Մի քիչ խոսեցինք, դեսից դենից, թե՞ ես ինչով եմ, զբաղվում, ինքն ինչով: Ուրախացա, որ ընդունվել էր, աշխատանքի: Խոսակցության վերջում, նորից համարս ուզեց, ցանկացավ կապի մեջ լինենք: Մի քիչ մտածելուց հետո, նորից մերժեցի, չտվեցի համարս, որից հետո էլ, ինքը մի քիչ տխրեց: Խեղճը երևի մտածեց, թե՛ իրեն չեմ հավանում: :( Ու էդպես հաջող արեցինք: Քիչ անց գնացի սրճարան, միայնակ սուրճ խմելու:

Ամբողջ ժամանակ սրճարանում նստած մտածում էի, ճիշտ արեցի, որ Ջ...ին համարս չտվեցի, թե՞ սխալ էր: Մտածում էի իր մասին, որ ծնողներ չունի, քրոջ և մյուս հարազատների հետ կապն այդքան էլ, լավ չի, նախկին ամուսինը բանի պետք չէր: Ինքը շատ սիրուն նկարում ա, մի անգամ պատմեց, որ ամուսինը պատռում էր, նկարածները, գրեթե միշտ դժգոհ էր, իրենից ու էլի լիքը տենց տխուր բաներ: Ունի չունի մի որդի ունի: Ինքը մենակ ա, ապրում և մարդկանց հետ շփում ա, փնտրում: Այս ծանոթուհիս ուղղակի շփվելու, սիրո և ուշադրության կարիք ունի, ոնց որ մարդկանց մեծ մասը: Ու երևի իմ մեջ էր, գտել հարազատ հոգի: Բայց քանի որ ես, մարդկանց կողմից տրամվայի եմ ենթարկվել, չկարողացա Ջ...ին մոտ թողնել ու վստահել: Ես չեմ կարողանում մարդկանց վստահել: :( Հետո բարկանում եմ, ինքս ինձ վրա, որ չկարողացա էդ սահմանն անցնել ու Ջ...ի հետ ընկերանալ: Ինքը նույն խնդիրների միջով ա, անցել ինչ ես, ախր ինքն ինձ լավ կհասկանա: Չգիտեմ: Ես ուղղակի մարդկանց հետ նորմալ չեմ կարողանում խոսել ու շփվել ու մի տեսակ փախնում եմ, մարդկանցից: Իմ և մարդկանց միջև չկա ուղղակի ներդաշնակություն: :(

erexa
17.10.2023, 20:40
«Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի» այս գրառումս, այս ասացվածքին է, վերաբերվում: Համարյա մի տարի առաջ, մորեղբորս տղան, որը նույնպես Նիդերլանդներում է բնակվում, գործի բերումով, մի հայ տղամարդու է հանդիպում: Իրար հետ խոսել են մի քիչ, ծանոթացել են, թե՛ ով որտեղի՞ց է, պապերը որտեղի՞ց են և այլն, վերջում պարզվել է, որ հեռու բարեկամներ են: Օտար երկրում հարազատի հանդիպելը մի ուրիշ քաղցրություն ա: Այսքան տարի է, Նիդերլանդներում ենք ապրում, ո՛չ լսել ենք և ո՛չ էլ, իմացել, որ էդ տեսակ հարազատ ունենք: Ու հետաքրքիրն այնն է, որ այդ հարազատս նույն մարզում է, ապրում ինչ մենք, այն էլ, մեր քաղաքից ո՛չ շատ հեռու: Էդ հանդիպումից մի որոշ ժամանակ անց, այս նոր տարվա օրերին, այդ հարազատին հրավիրեցինք մեր տուն: Մի քիչ ծանոթացանք, ասեցինք խոսեցինք, Ալիկ անունով միջին տարիքի տղամարդ է: Ասաց, որ կին և երեխաներ էլ ունի, իսկ եղբայրը Բելգիայում է, ապրում: Գնալուց առաջ ասաց, որ էլի կհանդիպենք: Առաջին տպավորությունը լավն էր, հիմա էլ, սպասում եմ, թե երբ եմ կնոջ և երեխաների հետ հանդիպելու: :) :)

erexa
19.10.2023, 02:00
Հայաստանում ապրելու ժամանակ, ես սիրով էի մանկապարտեզ գնում: Մանկապարտեզում՝ նենց համով ճաշիկներ էին տալիս, որ մինչև հիմա հիշում եմ: Ո՛չ մի ռեստորանում էլ, տենց համով հաց չեմ կերել: Ու ո՛չ միայն ինձ համար ա էդպես, մեկ ուրիշ ծանոթից էլ, եմ լսել, որ մեր մանկապարտեզի ճաշերը շատ համով էին: Շատերից էլ, լսել, որ մեր մանկապարտեզը շատ լավն էր: Մանկապարտեզի հետ կապված քաղցր հուշեր շատ ունեմ:

Հայաստանում, դպրոց էլ, էի սիրով գնում: Բայց ցավոք իմ ուսուցիչների մեծ մասը կոպիտ էին ու հիստերիկ: :( Համ կոպիտ էին խոսում, համ էլ ուզում էին, որ մենք իրենց հարգեինք: Փոքր ժամանակվանից էլ, չեմ սիրել կոպտություն: Հայաստանում, բացի դպրոց գնալուց նաև դաշնամուրի էի, գնում: Դաշնամուրիս ուսուցչուհին էլ, էր կոպիտ: Երբ սխալ էի նվագում, հաճախ հարվածում էր մատներիս, կամ խփում էր, մեջքիս ու գրեթե միշտ դժգոհ էր ինձանից: Էդ դժգոհ ու բարկացած դեմքը մինչև հիմա, որ հիշում եմ, մարմինս փշաքաղվում ա: Ես երբեմն լացում և բողոքում էի, մայրիկիս, որ ինձ էդ դաշնամուրի դասատուի մոտ չուղարկի, բայց Էդպես էլ, ես ու տատիկս մայրիկիս չկարողացանք համոզել, որ ինձ մեկ այլ ուսուցչուհու մոտ տա դաշնամուրի դասի: Իմ դաշնամուրի ուսուցչուհին մեր երաժշտական դպրոցում լավ անուն ուներ և մայրս շատ էր ուզում, որ ես էդ կնոջ մոտ դասի գնայի: Քանի որ ես սիրում էի, երաժշտությամբ զբաղվել, մինչև մեր Նիդերլանդներ տեղափոխվելն էլ, գնացի իմ ո՛չ սիրելի ուսուցչուհու մոտ դասի: Սոլֆեջիոյի ավելի սիրով էի, գնում, որովհետև ուսուչուհիս շատ լավն էր ու բարի: Երկու սոլֆեջիոյի ուսուցչուհի եմ ունեցել, երկուսն էլ, շատ լավն էին: Տենց հիստերիաներ չունեին ու ո՛չ ոքի վրա չէին բարկանում կամ խփում: Այ հիմա, որ ես մտքերով ետ եմ գնում իմ մանկություն, դպրոց հաճախելու ժամանակաշրջանը, այն ժամանակ, ուսուցիչների կոպտություններն ու հիստերիաները «նորմալ» էր, համարվում, մենք ուրիշ բան չգիտեինք, էդպես էր դրվածքը: Չնայած նրան, որ քաղցր հուշեր շատ կան, կապված դպրոցի և դասարանցիների հետ, բայց միևնույն է, էդ կոպտությունն այն ժամանակ այդքան սարսափելի չէր թվում, որքան հիմա: Հիմա, որ հիշում եմ, թե՛ մեզ ոնց էին, վերաբերվում դպրոցում, տխրում եմ, մի տեսակ: Ախր մենք հեչ արժանի չէինք, նման վերաբերմունքի:

Մենք այն քաղաքում, որտեղ ապրում էինք Հայաստանում, մի կինո ունեինք: Իմ մանկության տարիներին, երբեմն այդ կինոյում հնդկական ֆիլմեր էին, ցուցադրում: Գուցե այլ ֆիլմեր էլ, ես չգիտեմ, բայց այդ կինոյում մի անգամ հնդկական ֆիլմ էի, դիտել: Մի քանի տարի անց, կինոյում դադարեցին ֆիլմեր ցուցադրելը, փոխարենը՝ համերգներ էին տալիս: Մի անգամ, ես կլինեի մի 10 տարեկան, դպրոցում մեզ առաջարկեցին մասնակցել, ինչ-որ դո, ռե, մի կոչվող երգի մրցույթի, որը պետք է, տեղի ունենար այդ մեր քաղաքի կինոյում: Ես և դասընկերուհիս համաձայնվեցինք մասնակցել, այդ մրցույթին: Մրցույթի օրերն էին մոտենում, երբ տեղեկացանք, որ մեզանից մի հոգի պետք ա երգի, այսինքն՝ ես և դասընկերուհիս միաժամանակ չէինք կարող երգել: Դասընկերուհիս հրաժարվեց և երգելու ամբողջ բեռը մնաց իմ ուսերին: Չգիտեմ ոնց համաձայնվեցի: Վերջը եկավ մրցույթի օրը: Կյանքիս մեջ առաջին անգամ, 10 տարեկանում բեմ դուրս եկա: Մինչև հիմա հիշում եմ, այդ պահը: Ես ինձ բեմում այնքան հանգիստ էի զգում, չնայած նրան, որ ես, եսիմ ինչ ձայնային տվյալներ չունեմ և այդքան էլ, լավ չեմ կարողանում երգել, ինձ հաջողվեց երգել: Ու հիշում եմ, որ ահագին մարդիկ կային հավաքված կինոյում, որոնք ինձ էին, լսում: Մինչև հիմա, որ հիշում եմ, ծիծաղս գալիս ա: Զարմանում եմ, թե՛ ո՞նց համարձակվեցի: Մի խոսքով՝ էնպես ստացվեց, որ ես հաղթեցի մրցույթի առաջին փուլը և անցա հաջորդ փուլ: Էդ համերգից հետո, մի ինչ-որ ժամանակ երգի էի գնում, մեր երաժշտական դպրոցում: Ինձ մի ձև դզել էր, երգելը: Բայց մի որոշ ժամանակ անց, դադարեցի երգի դասի գնալ, էլ, հավես չարեցի ինչ-որ մրցույթների մասնակցել: Դա եղավ առաջին ու վերջին անգամը, որ ես Հայաստանի մեր քաղաքում բեմ դուրս եկա:

Երբ տեղափոխվեցինք Նիդերլանդներ, դպրոցում մի անգամ մեզ առաջարկեցին մասնակցել ինչ-որ համերգի: Այսինքն՝ մեր դպրոցի աշակերնտերը, կարող էին մասնակցել այդ համերգին: Չգիտեմ էլի ոնց, այդ ժամանակ էլ, ցանկացա մասնակցել համերգին: Մի-ինչ որ ժամանակ դպրոցում պարապեցինք, ես դաշնամուր պետք է նվագեի համերգին, իսկ իմ դասարանում մի հայ տղա կար, ինքն էլ, պետք է երգեր: Միասին պետք է ելույթ ունենայինք: Ու ո՛չ միայն մենք պետք է ելույթ ունենայինք, այլ նաև դպրոցի մյուս աշակերտները: Համերգը պետք է տեղի ունենար Բելգիայում: Մեզ ավտոբուսով տարան, Բելգիայի ինչ-որ քաղաք, որտեղ պետք ա տեղի ունենար, մեր էսպես կոչված համերգը: Մեր հագուստները միջնադարյան ոճի զգետսներ էին: Ինքս շատ եմ սիրում, այդ ոճի հագուստներ ու մի տեսակ ուրախացել էի, որ բեմ հենց այդ միջնադարյան զգեստով պետք է, դուրս գայի: Ու հիշում եմ այն պահը, որ ես և այդ իմ դասարանցի հայ տղան ելույթ ունեցանք: Ինչ ահավոր լարված էի, կյանքիս մեջ առաջին անգամ էի դաշնամուր նվագում, մի խումբ մարդկանց ներկայությամբ: Մի խոսքով՝ վատ ելույթ չունեցանք: Էդ համերգից հետո, մի անգամ էլ ենք, ես և այդ հայ տղան ելույթ ունեցել, արդեն մեր քաղաքի թատրոնում: Դպրոցի ավարտական օրն էր և դպրոցի աշակերտների համար, մի փոքր համերգ տվեցինք:

Ներկայիս դաշնամուրի ուսուցչուհին, տարին մեկ անգամ համերգ է, կազմակերպում իր աշակերտների համար: Մի անգամ, ինձ առաջարկեց նվագել, դա մի քանի տարի առաջ էր, կորոնայից առաջ, բայց մերժեցի առաջարկը, քանի որ ես էն աստիճան կարող եմ, լարվել, որ բոլոր նոտաները կարամ մոռանամ: Հետո կորոնայի ժամանակ, էլ, համերգներ չէր կազմակերպում: Բայց այս տարի, նորից սկսել է համերգներ կազմակերպել: Վերջին անգամ էլ, մի քանի ամիս առաջ առաջարկեց, նվագեմ Կառլ Չեռնիի էտյուդներից մեկը, բայց առաջարկը նորից մերժեցի: Ես ինձ հիմա բեմի մարդ չեմ համարում: Քանի որ գիտեմ, նախ համերգից առաջ կարող եմ, լարվել ու լարված պարապելը այդքան էլ, հաճելի չի, իսկ նվագելը առավել ևս: Չնայած ուսուցչուհիս ասաց, որ լարվելը նորմալ ա, բայց դե ես այդ իմ սահմանը չկարողացա անցնել և հասկացա, որ ես պատրաստ չեմ մի խումբ մարդկանց համար նվագել: Չնայած հաճելի կլիներ: :) Այսօր այսքանը օրագիր ջան, կհանդիպենք:

erexa
09.11.2023, 23:58
Այս տարի մայրիկիս ծննդյան օրվա առթիվ երկու տոմս էի գնել, մեկը՝ Channa Malkin-ի և Izhar Elias-ի համերգի տոմսն էր, մյուսն էլ, Բեթհովենի Ֆիդելիո օպերայի տոմսը:

Ինչ վերաբերվում ա, Channa Malkin-ի և Izhar Elias-ի համերգին: Հետաքրքիր համերգ էր: Իրական կյանքում Channa Malkinն ու Izhar Elias-ը այդքան էլ չէին տարբերվում:

Channa Malkin և Izhar Elias Spanish folk songs by Garcia Lorca


https://youtu.be/jfVKbViwtu8?si=B6IRj29QuGR2d0ri

Իսկ ինչ վերաբերվում ա Բեթհովենի Ֆիդելիո օպերային: Նախքան օպերայի գնալը, մի թեթև ծանոթացա, թե՛ ովքեր են, մասնակցելու օպերային: Մասնակիցների անուններն էի կարդում, մեկ էլ տեսնեմ, հայ կնոջ անուն ազգանուն էլ ա գրված, այ քեզ անակնկալ: :) Նենց ուրախացա, մամայիս ասում եմ, օպերային հայ աղջիկ էլ ա մասնակցելու: Վերջը գնացինք ես ու մայրս օպերան դիտելու: Քանի որ արդեն գիտեի, որ Marzellin-ի դերը հայ աղջկա դերն ա լինելու, հենց ինքը բեմ դուրս եկավ, միանգամից ճանաչեցի: Շատ հետաքրքիր օպերա էր, բայց ժամանակակից ձևով էր: Ես youtube-ով օպերայի հին վերսիան էլ էի դիտել, այն ինձ ավելի շատ էր դուր եկել քան էս մեկը, բայց սա էլ վատ չէր: Կարևորը մայրիկիս դուրն էլ, եկավ օպերան: Օպերայի վերջում էլ, սպասեցինք մինչև մեր ազգակացուհին դուրս եկավ, հետը նկարվեցինք ես ու մայրս: Ճիշտն ասած ինքն էլ, մի քիչ անակնկալի եկավ: Շատ արտակարգ ձայն ունի մեր հայրենակցուհին: Մի երկու բառ խոսեցինք ասաց, որ Գերմանիայում ա ապրում, ես էլ իրեն կոմպլիմենտ արեցի, ասացի որ շատ լավ երգեց: Հաճելի աչիկո էր երևում: :)

Էս էլ ինքը՝ Ջուլիետտա Ալեքսանյանը: :) :) Fidelio Bethoven Julietta Aleksanyan



https://youtu.be/ubNbf2Hd6ak?si=aT8D_l6uVi4eD6MR

erexa
13.11.2023, 00:30
Ինչ-որ մեկն ինձ մի անգամ գրելով ասաց. «երջանիկ կյանք քեզ ո՛չ ոք չի խոստացել», հա, բայց ես էլ մտածում եմ, դժբախտ կյանք էլ, ինձ ո՛չ ոք չի խոստացել: Ամեն դեպքում, էդ մարդու ասածները հաճախ եմ հիշում, հատկապես այն պահերին երբ ինձ վատ եմ, զգում: Իրականում, ես ինձ ո՛չ երջանիկ եմ զգում, ո՛չ էլ դժբախտ: Ուղղակի կյանքը կամ ստացվում ա, կամ էլ չէ:

erexa
17.11.2023, 02:30
Չգիտես ինչու՞ իմ մտերիմներին, ծանոթներին թվում ա, թե ես շատ եմ ցանկանում ամուսնանալ: Ու էն հարցերը, թե ինչու՞ չես ամուսնանում, ե՞րբ ես ամուսնանալու, քեզ համար տղա ճարենք, Պողոսը կամ Պետրոսը լավ տղա են, ինչի՞ չուզեցիր, քեզ ե՞րբ ենք ամուսնացնելու արտահայտություններն ազդում են, նյարդերիս վրա: Այս մարդիկ, ինձ թվում ա, վատ կհասկանան եթե իրենց ասեմ, որ ես հիմա ամուսնանալու ցանկություն չունեմ: Ուղղակի ասում եմ, հարմար տղա չի՛ հանդիպում, որովհետև խուսափում եմ, ավելորդ դիսկուսիաներից: Թե չէ հետո կսկսվեն քարոզները, հետո մենակ կմնաս, քո տարիքում մենք արդեն 2 երեխա ունեինք, ինձ համեմատելով իրենց կամ մեկ ուրիշի հետ: Մեկ էլ, էդ լավ տղայի հետ կապված ասածները: Բան չունեմ ասելու, գուցե Պողոսը կամ Պետրոսը լավ տղա են, բայց լավ տղա, դեռ չի՛ նշանակում ինձ համապատասխան: Հնարավո՞ր ա, որ տղամարդը լավը լինի, բայց ես ինձ չգտնեմ էդ մարդու հետ: Ու էս մարդիկ, այդքանը կարծես թե լավ չեն հասկանում և մի բան էլ, ցանկանում են ազդել, իմ խղճի վրա:

Ի՞նչ վերաբերվում ա, կայանալուն և նմանատիպ այլ պրոցեսներին: Մարդիկ շատ տարբեր են և ամուսնության պատրաստ լինելը, կայանալը, ամեն մարդու համար տարբեր ա: Մեկը գուցե 20 տարեկանում ա, պատրաստ ամուսնանալ, մյուսը 40-ում, իսկ հաջորդը մի ամբողջ կյանքում էլ, պատրաստ չի՛ լինում ամուսնանալ կամ առհասարակ չի՛ ցանկանում: Ու այս 3 տարբերակները նորմալ են, հոգեբանից էլ ճշտել եմ: Մեկ էլ, հիվանդագին կասկածամիտ պիտակներն են, նյարդերիս վրա ազդում: Եթե չի՛ ամուսնանում, ուրեմն հետը մի բան էն չի: Յա հիվանդ ա, յա անբարոյական ա, յա տհաս, յա անճար ա ու էլի չգիտեմ ինչ էս կարգի պիտակներ են ստանում, խեղճ չամուսնացած մարդիկ: Այն մարդը, որը չի՛ ցանկանում ամուսնանալ կամ չի՛ ստացվում, պարտադիր չի հիվանդ լինի, անբարոյական լինի, տհաս լինի կամ անճար: Այսքանը:

Ի՞նչ վերաբերվում ա կյանքի կես փնտրելուն: Ըստ իս, դա շատ բարդ հարց ա քանի որ սերը աստիճաններ ունի: Դե հիմա արի հասկացիր, թե՞ քեզ համար, ո՞ր մարդն ա գտնվում, քո սիրո ամենաբարձր աստիճանի վրա ու մի բան էլ, դու գտնվես այդ մարդու համար, իր սիրո ամենաբարձր աստիճանի վրա: Եսիմ, շատ բարդ ա, այս հարցը: Ես էլ, սիրո մեջ մեծ փորձ չունեմ, ամբողջ կյանքս չեմ սիրահարվել ու սիրել, որ հասկանամ, թե՞ ինձ համար, ո՞րն ա սիրո այդ ամենաբարձր աստիճանը:

erexa
19.11.2023, 02:10
Մի քանի ամիս առաջ, մայրիկիս հորաքրոջ աղջիկը, եկել էր մեզ հյուր: Մի երկու օր մնաց մեր տանը: Գրեթե ամեն անգամ հիշում ա, որ իրեն զոռով են, ամուսնացրել: Հա, բայց ասում ա, առաջին անգամ մերոնք ամուսնացրին չստացվեց, բայց երկրորդ անգամ էլ, հո՞ ես ընտրեցի, էլի չստացվեց ամուսնությունս: Ես էլ ասացի. միգուցե՞ երրորդ անգամ լավ ստացվի, ասաց հա, Бог любит троицу: Ահագին խոսեցինք դեսից-դենից, հետո պատմեց, որ թռչուններին հաց ա տալիս: Այդ միտքը դուրս եկավ:

Նիդերլանդներում բարձրահարկ շենքեր, ոնց որ ասենք մեր Հայաստանում ա, քիչ կան: Օրինակ, մեր քաղաքի բարձրահարկ շենքերը, կարելի ա անգամ մատների վրա հաշվել: Մեր տունն էլ, սեփական տան նման տուն ա, 3 հարկանի ու դրան գումարած փոքր այգի ունենք: Ամառներն, այգում նստում սուրճ ենք խմում կամ եթե հյուրեր ենք ունենում, իրենց հետ հաց ենք ուտում կամ սուրճ խմում, շատ հավես ա: Մեզ ոնց որ բնության գրկում զգանք: :) :) Տենց հաճախ թռչուններ են, հյուր գալիս մեր այգի, հիմնականում ծիտիկներ: Վերջերս որոշեցի, ես էլ ծիտիկներին հաց տամ, հետևելով մորաքրոջս օրինակին: Էս 2 ամիս ա, ծիտիկներին հաց եմ տալիս: Բայց ամեն օր հաց չեմ տալիս, օրը մեջ, որ շատ չթամբալանան: Հետաքրքիրն էլ այն է, որ սկսել են արդեն, քիչ վախենալ:

Էս էլ ընկերներս, մեր այգու ծառերի ճյուղերի վրա: :) :)

https://i.imgur.com/xZKbQmc.jpg

erexa
27.11.2023, 15:50
«Նոճիներ ու մայրիներ» Music by V. Artsruni, lyrics by Komitas


https://youtu.be/5RUf98_ujLo?si=B29b9XhrhJfvNrss

erexa
30.11.2023, 23:57
Սիրում եմ, դիտել նյարդահոգեբան և գիտնական Էրիկ Սխերդերի (Erik Scherder) հաղորդումները: Սիմպատիա ունեմ էս մարդու հանդեպ: Որ մի բան բացատրում ա, օրինակ գլխուղեղի բարդ կառուցվածքների մասին կամ բարդ տերմինների, շատ հասկանալի ա բացատրում: Ինձ թվում ա, որ ինքը պարզապես ուզում ա, որ իր ուկնդիրները լավ հասկանան իր ասածը ու նույն բանը կարա անգամ 2,3 անգամ բացատրի: :) Վախերի առումով էլ ա, շատ նման ինձ: Օրինակ գիտեմ, որ ինքն էլ ա վախենում մեքենա վարելուց կամ ասենք մի տեղը, որ ցավում ա, սկսում ա շուտ անհանգստանալ կամ ինքնաթիռով վախենում ա ինչ-որ տեղ մեկնելուց: Իր տված մի հարցազրույցում էլ պատմում ա, որ ասենք Ամերիկա էր գնացել գործի բերումով ու նույն օրն էլ, ետ էր վերադարձել: Վախերի հետ կապված ասում ա, որ թերապիաներ էլ ա, փորձել, դեղեր էլ ա խմել, Ամերիկա մեկնելու ժամանակ, բայց ոչ մի բան էլ չի՛ օգնել: Նենց լավ եմ, հասկանում էս մարդու վախերը, ոնց որ զույգ եղբայրս լինի: :)

erexa
01.12.2023, 23:59
Այսօր տատիկիս մահացած օրն է: :( Մի քանի ամիս առաջ, մի օր մայրս իրեն վատ էր զգում: Ինձ ասաց. ես մի քիչ պառկեմ քնեմ: Ես էլ որոշեցի գնամ, մի քիչ զբոսնեմ ու խանութից մայրիկիս համար մի եկու բան գնեմ: Հետո եկա տուն, մայրս արդեն իրեն լավ էր զգում: Ասում է, քիչ առաջ տատիկիդ տեսա երազիս մեջ, հարցրեց, Ս... ջան էս ինչի՞ ես պառկել, մայրս էլ պատասխանել է, որ իրեն վատ է զգում, ամբողջ մարմինը ցավում է, դրա համար էլ պառկել է: Տատս ասել է, վայ քոռանամ ես ու այդ պահին մայրս արթնացել է: Արթնանալուն պես, տատիկիդ տեսիլքը տեսա սեղանի մոտ կանգնած ու հետո այն շատ արագ անհետացավ: Դրանից հետո, ամբողջ ցավերս անցան: :) Նման բան ինձ հետ երբեք չէր եղել, ասաց մայրս:

erexa
19.12.2023, 00:20
Կնոջը
գեղեցկացնում է
երկար մազերը,
ոչ թե երկար լեզուն,
ոսկի սիրտը,
ոչ թե ոսկե զարդերը,
բարձր վարքը,
ոչ թե բարձր կրունկները,
բաց հոգին,
ոչ թե բաց մարմինը ...

erexa
27.12.2023, 23:50
Եթե մեզ հասկանում են, բառերն ավելորդ են: Եթե չեն հասկանում, բառերն անիմաստ են:

Ֆլոբեր

erexa
29.12.2023, 22:30
Այսօրն այն է, ինչ ցանել ենք անցյալում, և ապագան այն է, ինչ ցանում ենք այսօր:

Բուդդա

erexa
31.12.2023, 17:10
George Winston-ի December Full Album-ը, բացահայտել եմ երազիս միջոցով: Այս տարի ձմռանը, երազիս մեջ տեսել էի, իբր ես դեկտեմբեր կոչվող մի ստեղծագործություն եմ, նվագում: Youtube-ում մի քիչ քչփորելուց հետո, Չայկովսկու դեկտեմբեր ստեղծագործությունը գտա, բայց այն դուրս այդքան էլ, չեկավ: Հետո, George Winston-ի դեկտեմբեր կոչվող ալբոմը գտա, հետաքրքիր ալբոմ ա, երևում: Լսելուց էլ, մի տեսակ հուզվում եմ:

George Winston: December- Full Album


https://youtu.be/f5qGUhWPi6w?si=qJMCTbkF9uTYWV_7

erexa
16.01.2024, 01:00
Մի կյանք արժե

Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա.
-Ա՛խ, չէ՛ թեկուզ դրախտն ինքը կին լինի՝
Կին կգտնես, բայց Մայր երբեք չես գտնի:

Կինը սեր է, բախտաբեր է`թե սեր տաս,
Առանց կնոջ`ինձ պես անբախտ կմնաս,
Ա՜խ, չէ՜, թեկուզ բախտն էլ անհաս կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Արևն, ասես, կնոջ աչքից կծագի,
Մի համբույրից`անապատը կծաղկի,-
- Ա՜խ, չէ՜, թեկուզ չեղածն ինքը կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Կինը մահին հաղթող կյանքի աղբյուր է,
Իմ համբույրով ինձ բալիկներ կբերե,-
- Ա՜խ, չէ՜, թեկուզ աստված ինքն էլ կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Հովհաննես Շիրազ

erexa
18.01.2024, 21:40
Այսօրվա արևը մեզ մոտ: :) :) :)

https://i.imgur.com/L5UNZWZ.jpg

erexa
26.01.2024, 23:58
Ամենաարժեքավոր նվերը, որ կարող ես մարդուն նվիրել, դա քո ժամանակն է...
Քանի որ, դու տալիս ես այն, ինչ վերադարձնել հնարավոր չէ:

erexa
29.01.2024, 16:00
Գրքերը... հեռավորների ու ննջեցյալների ձայներն են, նրանք մեզ դարձնում են ժառանգորդները անցած դարերի հոգևոր կյանքի:

Չենինգ

erexa
30.01.2024, 17:30
Ludwig van Beethoven - Melody of Love (beautiful)


https://youtu.be/JRKv5ZLJ7Ts?si=BPMOTBenIeF1lBa7

erexa
10.02.2024, 16:30
Մեր այգու ձնծաղիկներն արդեն ծաղկել են: :flower :flower :flower

https://i.imgur.com/ciNxN8J.jpeg

erexa
16.02.2024, 23:50
Եթե տուփի մեջ ադամանդ տեղադրենք՝ այն կդառնա զարդատուփ: Եթե տուփի մեջ տեղադրենք կրծոտած խնձոր՝ կդառնա աղբարկղ: Մենք այն ենք՝ ինչ ներդնում ենք մեր գլխի մեջ:

erexa
18.02.2024, 21:30
«Հետո»-ն բաղկացած է բազմաթիվ «հիմա»-ներից...

erexa
26.02.2024, 16:10
Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով:

Մարկ Ավրելի

erexa
28.02.2024, 00:00
Քույր ու եղբայր... Կարդում է Մինաս Բլոգերը


https://youtu.be/zx5zSXZpowk?si=qxL3Ov_2eovQFyHA

erexa
08.03.2024, 23:58
Կարճատև կյանքիս ընթացքում, հավատքս մի քանի անգամ փոխել եմ: Մանկության տարիներիս, ուզում էի հավատցյալ դառնայի, հիսունականներից: Մեր շենքում ապրող մի քանի ընտանիք հավատացյալ կար, հիսունականներից: Երբեմն մեր տուն հյուր էին, գալիս մեր հավատցյալ հարևաններն ու էսպես ասած քարոզ անում: Ես էլ, մի 7-8 տարեկան երեխա կլինեի, ահագին ոգևորվել էի էդ քարոզներից ու ինքս էլ էի ուզում հավատացյալ դառնալ: Բայց քանի որ մայրս կտրուկ դեմ էր, էդպես էլ ինձ չհաջողվեց հավատացյալ դառնալ: Հիշում եմ, եղբորս էլ էի ուզում ներգրավել հավատացյալ դառնալու մեջ: Երբեմն միասին գնում էինք մեր սենյակ ու սկսում միասին աղոթել: Հետո մի երկու անգամ աղոթելուց հետո, եղբայրս հրաժարվեց աղոթքներ անել: Միայնակ աղոթելն էլ, ինձ ճիշտն ասած այդքան էլ դուր չէր գալիս ու էդպես, ես էլ դադարեցրի աղոթելը: Հետո, անցան տարիներ, դե տեղափոխվեցինք Նիդերլանդներ ու ինչ-որ մի վանքում մեզ ապրելու տեղ տվեցին, հոլանդացի հոգևորականները: Մի 6 տարի ապրեցինք այդ վանքում: Վանքում ապրելու ժամանակ էլ ես դարձա աթեիստ: Ինչ-որ դեպքից հետո, ես սկսեցի դադարել հավատալ Աստծուն: Մոտ մի 10 տարի ես աթեիստ էի: Հետո նորից ինչ-որ դեպքից հետո, դարձա ագնոստ: Հիմա ես ինձ ագնոստ եմ համարում: Արդեն մոտ մի 10 տարի կլինի, որ ագնոստ եմ: Հետո էլ չգիտեմ ինչ կլինեմ: Այսքանն այսօր, հավատքիս փոփոխությունների մասին: :) :) :)

erexa
10.03.2024, 17:50
Այնքան կուզնեայի, որ մեր կյանքը, ո՛չ թե 100 կամ 120 տարի լիներ, այլ գոնե մի 1000: Թե չէ 100 տարին կամ 120-ը իսկապես շատ կարճ է: Ու մարդկանց մեծ մասը, նույնիսկ 100 էլ, չի՛ ապրում: Շատ կուզենայի, էդ 1000 տարվա մեջ հանգիստ ու դանդաղ աշխատեի ինքնազարգանալու վրա: Ասենք, մի 100 տարի դաշնամուր նվագել սովորեի ու շատ ստեղծագործություններ նվագել իմանայի, մի 100 տարի ջութակ նվագել սովորեի, մի 100 տարի տավիղ նվագել սովորեի ու էդպես շարունակ: Մի քանի 100 տարի արվեստ ուսումնասիրեի կամ արվեստով զբաղվեի, մի քանի 100 տարիների ընթացքում լեզուներ սովորեի, դե էլ չեմ խոսում փիլիսոփայության մասին, որ մի քանի 100 տարի ուսումնասիրես, էլի ուսումնասիրելու բան կմնա: Մի 100 տարի, գուցե ավել բշկություն ուսումնասիրեի կամ հոգեբանություն: Եսիմ, ու էլի շատ բաներ ուսումնասիրեի էդ 1000 տարվա ընթացքում: Դե էլ չեմ խոսում, ամբողջ աշխարհը տեսնելու կամ բացահայտելու մասին, տարբեր երկներում ապրելու: Եսիմ, հետաքրքիր կլիներ ինձ թվում ա: Իսկ եթե սխալներ էլ անեի կյանքում, կհասցնեի ուղղել դրանք: Ավելի իմաստուն, խելոք ու բարի կլինեի, քանի հիմա եմ: Հա ու ամեանակարևորը, պատերզամներ ու տհաճ բաներ էլ չլինեին: Մարդիկ խաղաղ ապրեին, լավ ու հանգիստ, որ էդ 1000 տարվա մեջ, մի ինչ-որ բան հասկանային այս կյանքից, որ հանգիստ հոգով գնային էն աշխարհ: Թե չէ հիմա, ամեն ինչ պետք արագ-արագ ուսումնասիրել, արագ-արագ ապրել, դե էլ չեմ խոսում պատերազմների ու այլ տհաճ բաների մասին, որ մեր ժամանակը, էներգիան ծախսում ենք, այդ պատերազմների, տհաճ բաների մասին մտածելով կամ խոսելով: Ժամանակ, որը ոսկուց էլ, թանկ է: Տպավորություն ա, որ կարծես ոչինչ չհասկանալով, կյանքը նորմալ չապրելով գնալու ենք, այս աշխարհից: Տխուր ա:

erexa
18.03.2024, 23:58
Մեկը չի հասկանում՝ ինչ բույր ունեն վարդերը, մյուսը դառը բույսերից էլ մեղր կսարքի։ Մեկին մի փոքր բան կանես, ողջ կյանքում կհիշի, մյուսին՝ կյանքդ տաս, չի էլ հասկանա։

Օմար Խայամ

erexa
27.03.2024, 01:15
Մի քանի տարի առաջ, Keukenhof էի գնացել: Ծաղիկներ շատ եմ սիրում, հատկապես նարգիզներ: Սենց գույնի նարգիզներ, առաջին անգամ էի տեսել, ասի նկարեմ:

https://i.imgur.com/iQpWXl8.jpeg