Դիտել ողջ տարբերակը : Մուրացան
Ուզում եմ այս թեմայում խոսենք Մուրացանի կյանքի մասին,նրա անցած ստեղծագործական ուղու մասին և վերջապես նրա թողած գրական մեծ ժառանգության մասին :)
Մուրացանը «Գևորգ Մարզպետունու» հեղինա՞կն է: Դպրոցական տարիքում ինձ 3 անգամ ստիպել են էդ գիրքը կարդալ, երեք անգամն էլ կիսատ եմ թողել ամեն անգամ երդվելով, որ ավելի լավ է մեռնեմ, քան թե էդ գիրքը ևս մեկ անգամ ձեռքս վերցնեմ... Մուրացանից կարծեմ ուրիշ ոչ մի բան չեմ էլ փորձել կարդալ:
Գևորգ Մարզպետունի
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Ա
ԳԱՌՆՈ ԱՄՐՈՑՈԻՄ
Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատ Մեծի ձեռքով ավելի շքեղ վերաշինվելով, հայտնի պատերազմների ժամանակ ծառայել էր պետությանը իբրև անառիկ ամրոց և թե՛ խաղաղության միջոցին պատսպարել յուր մեջ արքունական գանձերն ու հարստությունները, ինչպես և վտանգների երեսից փախչող իշխանական ընտանիքներին, ընդսմին մնալով և ապահով ձմերոց հայ զորքերի համար, — չնայելով ապիրատ Վասակի ձեռքից Վարդանանց օրերում կրած հիմնական ավերմունքներին — տակավին շեն էր և կանգուն այն օրերում, որոնցից սկսվում է մեր պատմությունը:
Ո՞նց կարելի ա կարդալ մի գործ, որի հենց առաջին նախադասության մեջ ընդսմին բառը կա :))
Ո՞նց կարելի ա կարդալ մի գործ, որի հենց առաջին նախադասության մեջ ընդսմին բառը կա :))
Իսկ ես վերջերս ստիպված էի վերընթերցել, էն էլ հույժ մանրակրկիտ, ասեմ՝ ընդսմինն ամենասարսափելին չի, որ կարա հանդիպի գեղարվեստական գրականության մեջ, այնտեղ նույնիսկ ընդնմին կա:
Իսկ ես վերջերս ստիպված էի վերընթերցել, էն էլ հույժ մանրակրկիտ, թվային տարբերակն էի սրբագրում, ասեմ՝ ընդսմինն ամենասարսափելին չի, որ կարա հանդիպի գեղարվեստական գրականության մեջ, այնտեղ նույնիսկ ընդնմին կա:
Արյա՜, փաստորեն առաջին պարբերության մեջ նույնիսկ ընդսմին չէր, ընդնմին էր, որովհետև երբ որ էդ հատվածը քոփի փեյսթ արեցի Ակումբ, ինձ թվաց թվայնացնողը վրիպակ է արել ու ընդսմինը ընդնմին ա գրել: Ավելի վատ Մուրացանի համար :))
Update
Գևորգ Մարզպետունի
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Ա
ԳԱՌՆՈ ԱՄՐՈՑՈԻՄ
Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատ Մեծի ձեռքով ավելի շքեղ վերաշինվելով, հայտնի պատերազմների ժամանակ ծառայել էր պետությանը իբրև անառիկ ամրոց և թե՛ խաղաղության միջոցին պատսպարել յուր մեջ արքունական գանձերն ու հարստությունները, ինչպես և վտանգների երեսից փախչող իշխանական ընտանիքներին, ընդնմին մնալով և ապահով ձմերոց հայ զորքերի համար, — չնայելով ապիրատ Վասակի ձեռքից Վարդանանց օրերում կրած հիմնական ավերմունքներին — տակավին շեն էր և կանգուն այն օրերում, որոնցից սկսվում է մեր պատմությունը:
Մուրացանը լիքը լավ ստեղծագործություններ ունի: Հենց մեկը Գեւորգ Մարզպետունին:beee Ես գիրքը ամբողջությամբ կարդացել եմ մեկ անգամ, բայց հետագայում մի քանի անգամ փորձել եմ կրկնել, էլի շատ հետաքրքրությամբ ա առաջ գնացել, բայց չգիտես ինչի, ամեն անգամ ընդհատվել ա վերընթերցումը, չեմ շարունակել:8
Շատ եմ սիրում նաեւ «Ռուզան»ը, (դե ես պիեսների սիրահար եմ:)) ): Պատմվածքներն էլ են բավականին լավը: Այս պարբերության նշածներս եւ ընթերցել եմ եւ վերընթերցել: Մուրացանը շատ է անդրադարձել հայրենիքի թեմային, ինչպես նաեւ մեծահարուստների անտարբերությանը, եսասիրությանը: «Հարուստները զվարճանում են», «Հասարակաց որդեգիրը»... ի դեպ վերջինս ամենից շուտ ի՛ր մասին է երբ նա Թիֆլիսում գրեց «Ռուզան»-ը, պիեսը բեմադրվեց ու հաջողության հասավ, սկսեցին խոսել նոր տաղանդի մասին, հայ հարուստենրը խոստանում են նրան միջոցներ տալ, որպեսզի արտասահմանում կրթությունը շարունակի: Բայց շուտով բոլորը մոռանում են իրենց խոստումները, ոչինչ չեն անում: Պատմվածքը գրվել է այս միջադեպի ազդեցության տակ: Շատ լավն են նաեւ «Նոյի ագռավը», «Պսակների բողոքը» պատմվածքները: «Առաքյալը» «Խորհրդավոր միանձնուհի»ն վիպակները:)
Խեղճ մարդը կյանքի վերջում կիսասոված վիճակից ու աղքատությունից գժվել, մեռել ա: Դժվար ա ապրել շատ: Հիմա էդքանի հետ միաժամանակ «Գևորգ Մարզպետունին» էլ ա գրել: Ես բան չեմ ասում:
Անկեղծ ասած ես չեմ սիրում պատմավեպեր :[ ամառային արձակուրդներին ասել էին ,որ "Գևորգ Մարզպետունի"-ն կարդանք,բայց միևնույնն է չկարդացի..Մուրացանից կարդացել եմ <<Ռուզանը>>,«Նոյի ագռավը»,«Առաքյալը» և«Խորհրդավոր միանձնուհի»-ն..չորսն էլ շատ լավն էին:)
Rammstein
18.04.2013, 16:12
Դեռ դպրոցական տարիքում, երբ որ հայրս դեռ ինձ ստիպում էր տենց բաներ կարդալ, կարդացել եմ Գեւորգ Մարզպետունին: Հիմա ես էդ վեպից, իմ կարդացած շատ ու շատ այլ վեպերի նման գրեթե ոչ մի բան չեմ հիշում մենակ էն եմ հիշում, որ կարծես թե ի տարբերություն Րաֆֆու Սամվելի կամ Կայծերի (:[), մի ինչ-որ հետաքրքիր բան կար մեջը :D:
Դեռ դպրոցական տարիքում, երբ որ հայրս դեռ ինձ ստիպում էր տենց բաներ կարդալ, կարդացել եմ Գեւորգ Մարզպետունին: Հիմա ես էդ վեպից, իմ կարդացած շատ ու շատ այլ վեպերի նման գրեթե ոչ մի բան չեմ հիշում մենակ էն եմ հիշում, որ կարծես թե ի տարբերություն Րաֆֆու Սամվելի կամ Կայծերի (:[), մի ինչ-որ հետաքրքիր բան կար մեջը :D:
:D:D
Գևորգ Մարզպետունի վեպը կարդացել եմ շատ հիանալի ստեղծագործությու է. ու եթե ժամանակ ունենամ ևս մեկ անգամ կվերընթերցեմ..:love
Ափրիկյան
08.04.2014, 18:11
Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է Մուրացան չսիրել :blin
Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է Մուրացան չսիրել :blin
ես նույն պես չեմ հասկանում…