PDA

Դիտել ողջ տարբերակը : Առեղծվածայինի ականատեսները

Remix-Hayko
16.04.2013, 20:22
55543
Բոլոր նրանք, ովքեր ունեն տեղեկություններ կամ ականատես են եղել անբացատրելի երևույթների՝ թռչող օբյեկտների, ուրվականների և այլ առեղծվածային դեպքերի, խնդրում ենք կապնվել մեզ հետ՝ Հայաստանի ողջ տարածքում նմանատիպ դեպքերի արձանագրման և ուսումնասիրություններ անկացնելու համար:
Ցանկության դեպքում անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
Հեռախոսահամարներ՝ 093154510, 093641809
էլ.փոստ՝ [email protected], [email protected]

Ruby Rue
16.04.2013, 20:39
Ողջու՛յն:
Եթե կհետաքրքրի, ասեմ, որ «Դար» ակումբում վերջին շրջանում չգիտես թե որտեղից հայտնվել են 1 վհուկ, 1 այլմոլորակային ու 1 վամպիր: Ավելի ճիշտ՝ գիտեմ, թե որտեղից: Վհուկը եկել է Բլոկսբերգից, այլմոլորակայինը՝ Մարսի առաջին բազայից, իսկ վամպիրը Բլրակի միակ բնակիչն է:
Ցանկացած հարցերի դեպքում կարող եք դիմել ինձ:

Հարգանքով՝
Ռուբի Րյու

հասցե` Բլոկսբերգ, Գերեզման N 13, Ցախավել 666

Alphaone
16.04.2013, 21:08

Բյուր, աչքս չթեքած ցախավելը տանում ես :(

Իսկ հիմա լրջանամ :D

2006թ. դեկտեմբերի 6-ին (տարեդարձ էր, ամսաթիվը տպավորվել է) արդեն մութ էր, ք. Գավառում ընկերուհիներս տուն էին ուղեկցում, քաղաքի կենտրոնում, բազմաբնակարանի տանիքից քիչ բարձր ՉԹՕ նկատեցինք, 3 հոգի էինք, 3-ս էլ տեսանք, երբ բջջայինով ցանկացա նկարել, էկրանին ոչինչ չերևաց, ավելի մոտեցանք՝ նկարելու, բայց օբյեկտը կտրուկ ուղղահայաց բարձրացավ, ապա հորիզոնական շարժվելով, անհավանական արագությամբ կորավ տեսադաշտից... Հետո ում հարցրեցինք, այդ օրը նման բան չէին տեսել, կամ խմբակային հալուցինացիա էր, կամ էլ ինձ հետ գտնվող մարդիկ նույնպես ընկնում են իմ ազդեցության ոլորտն ու սկսում այլմոլորակայիններին տեսենել :))

Ruby Rue
16.04.2013, 21:11
Բյուր, աչքս չթեքած ցախավելը տանում ես :(

Ալֆ, լա՞վ ես::o

Alphaone
16.04.2013, 21:17
:D Պիտի գրեի՝ տանում եեեեեեեեն :D Ռուբի, մի տաաաար իմ ցախավելը :D

Ջուզեպե Բալզամո
17.04.2013, 19:37
Մոտ մեկ ամիս է՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում խուճապ է: Գյուղացիները պատմում են ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով «զինված» են դուրս գալիս:
Կարբիի համայնքապետ Կարո Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ ամիս է ինքն էլ է գյուղացիների հետ հերթապահություն իրականացնում գյուղում, մութն ընկնելուն պես քայլում է փողոցներով, սակայն որեւէ փաստ չի արձանագրել:
«Չգիտեմ, կարող է մի քանի բան էլ մարդկանց աչքերին է երեւում, բայց ես կոնկրետ բան չեմ տեսել: Կակածելի բաներ նկատվել են, բայց ապացույցներ չկան»,- ասաց համայնքապետը:
Նրա փոխանցմամբ ոստիկանությունը տեղյակ է խնդրին եւ գյուղում հերթապահություն է իրականացնում:
Թե երբ կհանգուցալուծվի Կարբիի առեղծվածը, պարզ չէ:

Հետք.ամ

Remix-Hayko
20.04.2013, 18:17

Այս պատմությունը բացահայտված է:
Ակումբցիներին խնդրում եմ ավելի լուրջ գրառումներ անել այս թեմայում, քանի որ ոչ թէ ժամանցային թեմաներ ենք շոշափում, այլ լուրջ հարցերի մասին ենք գրառումներ կատարում և եթե կան նրանք, ովքեր արժեքավոր տեղեկություններ ունեն այս թեմայով, խնդրում եմ արձագանքել

ԱնԱիդա
20.04.2013, 21:50
նոր հանդիպեցի http://blog.mediamall.am/?type=society&id=8766

հ.գ. երեկ չգիտեմ հոգնածությունից էր թե ինչից էր, բայց ես էլ ինչ որ որոշակի դեմք տեսա անծանոթ :8 գերհոգնածությունից կարա չէ՞ տենց բան լինի, ժողովուրդ…:':'

Alphaone
20.04.2013, 22:01
նոր հանդիպեցի http://blog.mediamall.am/?type=society&id=8766

հ.գ. երեկ չգիտեմ հոգնածությունից էր թե ինչից էր, բայց ես էլ ինչ որ որոշակի դեմք տեսա անծանոթ :8 գերհոգնածությունից կարա չէ՞ տենց բան լինի, ժողովուրդ…:':'

Հատկապես անքնությունից հաստատ կարող է լինել, ինձ հետ մի քանի անգամ հալուցինացիաներ ունենալ պատահել է, բայց դե կամ ահավոր հիվանդ ժամանակ, կամ գերհոգնած... :)

Մինա
20.04.2013, 22:31
Ինձ հետ պատահել է այդ արտասովոր ասվածը:Երբեք համարձակություն չեմ ունեցել գրել այդ մասին:Հաստատ գիտեմ,որ երազ չէր,որովհետև երազումս էլ եմ տեսել մի անգամ ու հասկանում եմ տարբերությունը:Մի քսան տարի առաջ էր:ՈՒթ հարկանի շենքի ութերորդ հարկում էի,շատ չմանրանամ,հիվանդանոցի պես տեղ պատկերացրեք երկար միջանցքներով:Ինձանից մինչև երրորդ հարկ էդ լուռ ու մեծ տարածության մեջ մարդ չկար(մի հինգ դատարկ հարկ ,էլի),գնացել էին արձակուրդ ու մնացել էի մենակ:Թարսի պես սարսափի թեմայով ֆիլմ էի նայել քնելուց առաջ,բայց ֆիլմից չէր ,որ վախենում էի:Վերջը պառկած ինքս ինձ համոզում եմ,որ ամեն ինչ կարգին է,ու ձեռքիս տակ ձեռք եմ զգում:scare:Առանց կատակի,լրիվ լուրջ եմ գրում:Ձեռքս էդ ինչ որ բանի ազդրով շոշափելով բարձրացնում եմ մինչև գոտկատեղը ու սարսափից սառած,հա հենց սառած սթափվում եմ :Սենյակում միայն ես եմ խոր լռության մեջ ու ոչ մի շշուկ ու շրշյուն,քայլերի ձայն կամ կենդանության նշույլ շուրջ բոլորս:Ամբողջ գիշեր պատուհանի գոգին անցկացրեցի մինչև լուսաբաց:Երկար տարիներ եմ ինքս ինձ համոզել,որ եսիմ ինձ թվացել էր,երևի քնահարամ էի,կամ կինոյի ազդեցության տակ,բայց դե ու՞մ եմ խաբում:Ես էլ հո երեկվա պես հիշում եմ էդ մազոտ մարմնի քրտնածի սառնությունը:

enna
20.04.2013, 22:35

Կարծում եմ բոլորի հետ էլ պատահում է...Ասում են հիվանդ մարդիկ ավելի շատ են զգում այլ աշխարհները…Ես պրիստուպներիս մեջ էր դրանք տեսնում...Երբեմն էլ տեղս նստած…Սառնություն եմ զգում ,ինչ-որ մեկը մոտս կա:8Հիմա ինձ հոգեկան չեմ զգում

Մինա
20.04.2013, 22:44
Ինձ հետ պատահել է այդ արտասովոր ասվածը:

Հա ,սխալ տպավորություններ չթողնելու համար ավելացնեմ,որ աթեիստ եմ :Հոգիների,ուրվականների ու էն մնացածների գոյությանը, հատկապես քսան տարի առաջ ,կատեգորիկ չէի ու չեմ հավատում :

Remix-Hayko
23.04.2013, 19:15
Ինձ հետ պատահել է այդ արտասովոր ասվածը:Երբեք համարձակություն չեմ ունեցել գրել այդ մասին:Հաստատ գիտեմ,որ երազ չէր,որովհետև երազումս էլ եմ տեսել մի անգամ ու հասկանում եմ տարբերությունը:Մի քսան տարի առաջ էր:ՈՒթ հարկանի շենքի ութերորդ հարկում էի,շատ չմանրանամ,հիվանդանոցի պես տեղ պատկերացրեք երկար միջանցքներով:Ինձանից մինչև երրորդ հարկ էդ լուռ ու մեծ տարածության մեջ մարդ չկար(մի հինգ դատարկ հարկ ,էլի),գնացել էին արձակուրդ ու մնացել էի մենակ:Թարսի պես սարսափի թեմայով ֆիլմ էի նայել քնելուց առաջ,բայց ֆիլմից չէր ,որ վախենում էի:Վերջը պառկած ինքս ինձ համոզում եմ,որ ամեն ինչ կարգին է,ու ձեռքիս տակ ձեռք եմ զգում:scare:Առանց կատակի,լրիվ լուրջ եմ գրում:Ձեռքս էդ ինչ որ բանի ազդրով շոշափելով բարձրացնում եմ մինչև գոտկատեղը ու սարսափից սառած,հա հենց սառած սթափվում եմ :Սենյակում միայն ես եմ խոր լռության մեջ ու ոչ մի շշուկ ու շրշյուն,քայլերի ձայն կամ կենդանության նշույլ շուրջ բոլորս:Ամբողջ գիշեր պատուհանի գոգին անցկացրեցի մինչև լուսաբաց:Երկար տարիներ եմ ինքս ինձ համոզել,որ եսիմ ինձ թվացել էր,երևի քնահարամ էի,կամ կինոյի ազդեցության տակ,բայց դե ու՞մ եմ խաբում:Ես էլ հո երեկվա պես հիշում եմ էդ մազոտ մարմնի քրտնածի սառնությունը:
Շատ հետաքրքիր դեպք է և բնավ կասկածելի չէ այդ միայնության մեջ այլ աշխարհից մեկի ներկայությունը զգալը:
Հարգարժան և շատ սիրելի ակումբցիներ խնդրում եմ, եթե ունեք նման պատմություններ գրեք հնարավորինս մանրամասն և ուղարկեք այս էլ.-փոստ հասցեյին: [email protected]
Օրինակներ կարող եմ տեղադրել այստեղ.
https://docs.google.com/file/d/0By1JPgUrVrNfSVQ5VDhzenl5ZkE/edit?usp=sharing
https://docs.google.com/file/d/0By1JPgUrVrNfZmFjWW9taUkyc0k/edit?usp=sharing Կարդացեք և ծանոթացեք այնպիսի դեպքերի, որը նաև Ձեզ հետ է կատարվել

Մենք պատրաստվում ենք նաև նկարահանել դոկումենտալ ֆիլմ Հայաստանի առեղձվածային դեպքերի ականատեսների մասին, շուտով կբացվի facebook-յան էջ և ինտերնետային կայք, որտեղ մասնագետներն և ականատեսները հնարավարություն կունենան շփվել միմյանց հետ: