PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Կյանքի ձեռնածու



enna
16.04.2013, 14:11
Կանաչ զբոսայգում միապաղաղ անդորր էր:Զարմանալի է,բայց փաստ ,որ այգին մինչև այս օրը չէր լռել և ոչ մի անգամ:Չէ~,հանկարծ չմտածեք,թե այս պայծառ օրը այգու հավատարիմ բնակիչները թողել հեռացել են:Նրանք հիմա էլ պուրակում են`լեզուները բունը դրած, ակնապիշ հայացքով մի մարդու գործողություններն են զննում:
Ուշադրության կենտրոնում գտնվող մարդը հագուկապով խեղճ,սակայն արարքներով հանդուգն մեկն է:Նա հագել է խամրած սև,համարյա մոխրագույն տաբատ և բաճկոն:Բաճկոնի գրպանից դուրս էր ցցված սպիտակ թաշկինակ,որը, համեմատած հագուստի մնացած մասերի , մաքուր էր:Գլխին սև,լայնեզր,ամբողջ երեսը ծածկող գլխարկ էր, և դժվար էր կռահել տարիքը:Մարդիկ հավաքվել էին նրա շուրջ` նրանից որոշ հեռավորություն պահպանելով:
Մարդը անհասկանալի շարժումներ արեց, ձեռքում շխկշխկացրեց դրամներ,մեկին կանչեց և ասաց.
-Ծանո՞թ դրամներ են...
Վերջինս վախեցած էր և չհասցրեց կմկմալ:
-Սրանք քոնն են,գիտե՞ս:
Մարդը մեքենայորեն ձեռքը գրպանը տարավ:Նրա գրպանում դրամներ չկային:Սևազգեստը դրամները մեկնեց ,խեղճ մարդը դեռ ձեռքը չէր մեկնել,երբ սևազգեստը ձեռքը հետ տարավ ասելով.
-Գրպանումդ են:
Մարդը չստուգեց գրպանը ,շրջվեց և գունատված հեռացավ:
Դրան հաջորդեցին մնացած անհնարին թվացող հնարքները:
-Ո՞վ կհամարձակվի մի քիչ մոտիկ գալ,-խեթ-խեթ աչքերը տարածելով մարդկանց` հարցրեց նա:
Մի հաստափոր մարդ դուրս եկավ ամբոխից և մի քայլ արեց:
-Դե,հաստլիկ,թե քայլել կարող ես, մոտեցիր,-սևազգեստը լուրջ,խորամանկ դեմք ընդունեց` մթնոլորտը տագնապով լցնելով:
Հասատլիկը, փորձելով ի ցույց դնել ոտքերի ճարպկությունը,արագ երկու քայլ արեց,բայց չհասցրեց երրորդն անել.բախվեց ինչ-որ անտեսանելի խոչընդոտի ու փռվեց գետնին:Մարդկանցից և ոչ մեկը չհասկացավ,թե ինչ եղավ այդ վայրկյաններում,նրանք զսպում էին իրենց ծիծաղը:Սևազգեստը հռհռաց ,ամբոխի մարդիկ դա որպես հրաման ընդունեցին և իրենք էլ ծիծաղեցին:
Գետնին փռվածը փութալով վեր կացավ և գլխիկոր հեռացավ:
-Էլի կա՞ն ցանկացողներ,-սևազգեստը համոզված լինելով,որ ցանկացողներ չեն լինի, գնաց հաստլիկի հետևից:

enna
21.04.2013, 17:27
***
Քաղաքի վրա թանձր մառախուղ էր նստել:Մեկ մետրից այն կողմ մոխրագույն դատարկությունն էր,միայն մեկ-մեկ վառվող լուսերն էին կարողանում ճեղքել այդ դատարկությունը:Լուսակրի կանաչ լույսը տատանվում էր,բայց չէր փոխվում:Ճանապարհին ավտովթար էր եղել:Մարդկանց թվաքանակը հուշում էր ,որ ավտովթարը մոտ երեսուն րոպե առաջ էր կատարվել:Հիմա լուռ էին,ուղղակի ուսումնասիրում էին ավտոմեքենաներին հասած վնասը և փորձում պարզել մեղավորին:Հավանաբար, մի քանի րոպե հետո տուրուդմփոց պիտի լինի համապատասխան մարմիններ չայցելելու դեպքում,իսկ նրանք այցելելու միտք կարծես թե չունեին:Ոստիկանների այցը չի գտնի օրինախախտին,քանզի ամեն կողմ Աստծու գառ կդառնա և կսկսի մյուսին հանցակից ճանաչել:Ականատեսները միայն մեքենաներն էին,ավաղ, նրանց խոսեցնել նույնիսկ ոստիկաններն են անզոր:
Մեքենաներից մեկի տիրոջն անվանենք Ժ:Նրա գլուխը գլոբուսի նման էր,աչքերը ՝լոբու:Մի անմիտ փայլ կար այդ աչքերի մեջ:Կարճլիկ,հաստլիկ մի մարդ էր Ժ-ն:Նրա հայացքը զայրույթից այնպես էլ ծամածռվել,որ դժվար էր տարբերել կնճիռը միմիկայի շարժումից:Հագուկապով նման էր հին ազնվականի.կոկիկ էր հագնված,բայց նորաձև չէր նրա հագուստի և ոչ մի տարրը:Չնայած իր պլուզ մարմնին` նա բավականին աչքի էր ընկնում ամբոխի մեջ:
Նրա «թշնամին» նրա հակապատկերն էր…Նրան անվանենք Կ:Կ-նմեծ,անտարբեր աչքերով,բավականին նորաձև հագուստով, հասակը երկինք էր հասնում:Նա հենվել էր իր ջարդուփշուր եղած մեքենային և ծխում էր՝ մեծ բավականություն ստանալով իր ստեղծած պատկերից:Այնպիսի տպավորություն էր ,որ նրա համար մեկ է,թե ով կհաղթի:
Կամաց-կամաց բարձրանում էր կռվի փոշին:Ժ-ն խելակորույս գոռում էր,արյունը հավաքվել էր թշերին և քիչ էր մնում` պայթեր:Նրա վիճակը կարելի է սարսափելի համարել.
Ժ-ն անվրդով սպասում էր լուսաֆորի լույսի կարմիր դառնալուն,Կ-ն դիմացի ճանապարհից կայծակնային արագությամբ էր գալիս և չհասցրեց արգելակել ,եղավ այն ամենը, ինչ հիմա կա:
Մառախուղի պատճառով ականտեսներից զերծ էր մնացել պատահարը:
Չնայած իրականությանը` Ժ-ի դեմ տանող մի զարհուրելի փաստ կա.նա վերադառնում էր տոնակատարությունից և հասցրել էր ալկոհոլի սուր հոտով բերանը ողողել:Ժ-ի կողմնակիցների համար պարզ էր ,որ ալկոհոլը մտածելու վրա ոչ մի ազդեցություն չէր ունեցել,իսկ մյուսի կողմնակիցներին ձեռնտու էր «թույնի» ազդած լինելը:Ժ-ն, ջղայնության անըմբռնելի ուժով վարակված, չի կարողանում զսպել իրեն,բռնում է մեկի վզից և սկսում խելագարի նման թափահարել:Ջղայնությունից այնքան ուժ էր առաջել Ժ-ի մկաններում,որ մի կերպ են կարողանում նրան «պոկել»:Տուժածը,շուտ ուրախանալով իր հաղթանակից,մի քանի բառ է թռցնում.
-Տեսնո՞ւմ եք ժողովուրդ ջան,էս մարդը խելքից պակաս է,դրա համար էլ...,-չի հասցնում ավարտին հասցնել իր քննադատական խոսքը,երբ Ժ-ն մի փայտի հարվածով տապալում է գետնին:Կռվի ամենասուր պահին ոստիկանները որոշում են այցելել:Տեսնելով հարվածելը՝միանգամից ձերբակալում են՝ ուշադրություն չդարձնելով պատահարի վրա: