PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Հավաքածու մրցույթ – 4. «Մոգական ռեալիզմ» (քվեարկություն և քննարկում)

Էջեր : 1 2 3 4 [5]

Ingrid
23.04.2013, 12:13
Նորից բարև ակումբահայությանը:
Ճիշտ է՝ էդպես էլ չհասցրի կարդալ բոլոր գործերը, բայց մի քանիսը, այնումենայնիվ, կարդացի: Հասկացա, որ այս անգամ մրցել են լավագույնները, երևի այդ պատճառով էլ անգամ լավ գրված գործերը այնքան էլ մեծ ուշադրության չեն արժանացել:
Ինչևէ, քանի որ բոլորը չեմ կարդացել, ընդհանուր կնոկրետ վերլուծություն անել չեմ կարող:
Թե Իմփրեշընին, թե՛ Հայկօին առաջին անգամ էի կարդում. Իմփրեշընի մոտ գաղափարն ավելի հավանեցի, իսկ կատարողականում երբեմն շատ էր մարկեսանում, կամ էլ պրիմիտիվանում: Բայց էս ասածներս չեն նշանակում, որ հավեսով չեմ կարդացել պատմվածքը, նաև լավ տպավորվել է:
Հայկօինը թե՛ միտքը, թե կատարողականը ընդհանուր վերցրած լավ էին, միայն թե կային հաջողված մասեր ու ավելի հաջողված մասեր: Ասնեք՝ Իշտարի պարի նկարագրությունը ինձ համար ամենահաջողվածն էր, զգում էի հուզումը, տեսարանը աչքիս գծագրվում էր:
Այվիին, Ալֆային, Բյուրին, Գալին, Մարիին, Ռուբիին, Ռային ևս կարդացել եմ. ապրեք շատ:
Ռուբի, քեզ էլ հիշեցնեմ հին պարտքիդ մասին: :angry :)
Մյուսներին չհասցրի կարդալ, կներեք: Դրա համար էլ լավ կամ վատ կարծիք ասել չեմ կարող:
Շնորհավորում եմ հաղթողներին: Կարծում եմ, որ դուք ինչքան շատ գրքերում, ամսագրերում տպագրվեք, այնքան կվերանա այն կարծիքը, թե հայ գրականությունը կարդալու համար չէ, հետաքրքիր կամ արժեքավոր չէ: :hands

Հայկօ
23.04.2013, 12:29
Ասնեք՝ Իշտարի պարի նկարագրությունը ինձ համար ամենահաջողվածն էր, զգում էի հուզումը, տեսարանը աչքիս գծագրվում էր:

Այ սենց էֆեկտ էի ուզում փոխանցել հենց։ Մնացած ամեն ինչը գրվել ա կոնկրետ էդ կտորի համար, հիմքը դա էր, ու ուզում էի, որ նաև մի քիչ էլ կոնտրաստ լիներ, որ վերջն ընդգծվեր։ Շինարարի ասածներից հիմնականում դրա համար եմ խուսափել։

impression
23.04.2013, 12:33
Նորից բարև ակումբահայությանը:
Ճիշտ է՝ էդպես էլ չհասցրի կարդալ բոլոր գործերը, բայց մի քանիսը, այնումենայնիվ, կարդացի: Հասկացա, որ այս անգամ մրցել են լավագույնները, երևի այդ պատճառով էլ անգամ լավ գրված գործերը այնքան էլ մեծ ուշադրության չեն արժանացել:
Ինչևէ, քանի որ բոլորը չեմ կարդացել, ընդհանուր կնոկրետ վերլուծություն անել չեմ կարող:
Թե Իմփրեշընին, թե՛ Հայկօին առաջին անգամ էի կարդում. Իմփրեշընի մոտ գաղափարն ավելի հավանեցի, իսկ կատարողականում երբեմն շատ էր մարկեսանում, կամ էլ պրիմիտիվանում: Բայց էս ասածներս չեն նշանակում, որ հավեսով չեմ կարդացել պատմվածքը, նաև լավ տպավորվել է:
Հայկօինը թե՛ միտքը, թե կատարողականը ընդհանուր վերցրած լավ էին, միայն թե կային հաջողված մասեր ու ավելի հաջողված մասեր: Ասնեք՝ Իշտարի պարի նկարագրությունը ինձ համար ամենահաջողվածն էր, զգում էի հուզումը, տեսարանը աչքիս գծագրվում էր:
Այվիին, Ալֆային, Բյուրին, Գալին, Մարիին, Ռուբիին, Ռային ևս կարդացել եմ. ապրեք շատ:
Ռուբի, քեզ էլ հիշեցնեմ հին պարտքիդ մասին: :angry :)
Մյուսներին չհասցրի կարդալ, կներեք: Դրա համար էլ լավ կամ վատ կարծիք ասել չեմ կարող:
Շնորհավորում եմ հաղթողներին: Կարծում եմ, որ դուք ինչքան շատ գրքերում, ամսագրերում տպագրվեք, այնքան կվերանա այն կարծիքը, թե հայ գրականությունը կարդալու համար չէ, հետաքրքիր կամ արժեքավոր չէ: :hands

Ինգրիդ ջան, դու ինձ առաջին անգամ չես կարդում, ուղղակի չես կարողացել կարդալ, տենց քոմենթել ես, դե հա, լինում ա, ես էլ ինձ չեմ կարում կարդամ, դրանում մենք նման ենք
իսկ էն մարկեսանալ կամ պրիմիտիվանալը իրոք սրտիս կպավ, մեկը՝ շատ ուրախացրեց, մյուսն էլ տխրեցրեց: պրիմիտիվիզմի օրինակներ բեր էլի, որ ազատ լինես, տեսնենք, մյուս անգամ չանենք

Հայկօ
23.04.2013, 12:41
Պարզ գրելը դժվար բան ա։

Ingrid
23.04.2013, 13:00
Այ սենց էֆեկտ էի ուզում փոխանցել հենց։ Մնացած ամեն ինչը գրվել ա կոնկրետ էդ կտորի համար, հիմքը դա էր, ու ուզում էի, որ նաև մի քիչ էլ կոնտրաստ լիներ, որ վերջն ընդգծվեր։ Շինարարի ասածներից հիմնականում դրա համար եմ խուսափել։
Հայկօ ջան, էս էն դեպքն է, երբ համեղ կերակուր ուտելիս էլ քիչ համեղը թերագնահոտում ես: Ոնց ասեմ. եթե կարողանում ես գրել Իշտարի պարի տեսարանի նման տեսարաններ, ապա որ ամբողջը այդպես գրված լիներ, ի՜նչ կլիներ:
Մեկ էլ վերնագիրը կարող էր ավելի գրավիչ լինել. այդ դեպքում միանգամից կգրավեր. ասում են, որ լավ, դիպուկ վերնագրերը հասուն, պրոֆեսիոնալ գրողի մոտ են ստացվում:
Իհարկե, պարզ է, որ միայն լավ վերնագիրը դեռ ոչինչ է, եթե միջինը անարժեք է, բայց բա որ լավ միջինի հետ վերնագիրն էլ ընտիր լինի, վերջը կլինի:
Մի խոսքով՝ ինչքան լավ եք գրում, ընթերցողն այնքան երես է առնում ու ավելին է պահանջում, որովեհտև մտածում է, որ այդքան կարողացել եք, ապա ավելին էլ կկարողանաք:
Էս վերևում ասածներս կարող ես նաև հաշվի չառնել. ընդհանուր՝ կեցցես:

Ingrid
23.04.2013, 13:07
Ինգրիդ ջան, դու ինձ առաջին անգամ չես կարդում, ուղղակի չես կարողացել կարդալ, տենց քոմենթել ես, դե հա, լինում ա, ես էլ ինձ չեմ կարում կարդամ, դրանում մենք նման ենք
իսկ էն մարկեսանալ կամ պրիմիտիվանալը իրոք սրտիս կպավ, մեկը՝ շատ ուրախացրեց, մյուսն էլ տխրեցրեց: պրիմիտիվիզմի օրինակներ բեր էլի, որ ազատ լինես, տեսնենք, մյուս անգամ չանենք

Վայ, Իմփրեշըն ջան, ես ոչ էլ հիշում եմ, թե առաջին օրերին ում գործերն եմ կարդացել, որովեհտև լավ չէի հասկանում ակումբում ինչը որտեղ է ու կարող էի ասենք ընկնել մի տեղ, որտեղ այդ հեղինակի առաջին գործերից են և կամ... չգիտեմ: Դա չէ կարևորը:
Բայց այն, որ սրտիդ է դիպել խոսքս, որ որևէ կերպ ես որևէ հեղինակի վատ զգալ եմ տվել, այդ ինձ վրա էլ ազդեց, իրոք, կներես:
Ես իհարկե հիմա կբերեմ իմ կարծիքով շատ պարզեցված նախադասությունները, որոնք, ըստ իս, կարող էին ավելի համեղ գրվել, ավելի գեղարվեստական, բայց դա չի նշանակում, որ դու այքնան պրիմիտիվ գործ էիր գրել, որ էլ ասելու չէ . ուզւոմ եմ ասել, որ պրիմիտիվ ասելով՝ ես ոչ թե ընդհանրապես պրիմիտիվը նկատի ունեմ, այլ որ ասենք՝ քո գործի մեջ համեմատության կարգով կան ավելի հասւոն մտքեր, նախադասություններ, կան ավելի թույլերը, պարզերը, որ նման լինեին մյուս նախադասություններիդ:
Բյաց , կրկնում եմ, դա ասումե մ, ոչ թե ընդհաւոր պատմվածքի արժեքը գցելու համար, այլ ավելի լավը հաջորդ անգամ տեսնելու համար:
Հիմա նորից կարդամ պատմվածքդ, դուրս հանեմ օրինակներ:
Բայց կրկին ներողություն եմ խնդրում. հաստատ չեմ ուզել սրտիդ կպնել:

Ingrid
23.04.2013, 13:12
Երեխաներին խնամելու համար Ալվարեսները միշտ սպասուհիներ էին պահում, որոնց պարտականությունների հիմնական մասը նաև երեխաների դաստիարակությունն ու կրթությունն էր, քանի որ հայրերը այնքան էին անընդունակ սիրելու, որ անգամ սեփական զավակների հետ զբաղվելն էին համարում ժամանակի անիմաստ կորուստ: Ալվարես տոհմի ժառանգները մեծանում էին սպասուհիների խնամքով ու հոգատարությամբ շրջապատված, սակայն, երբ գալիս էր օրն ու հերթական սպասուհին, չդիմանալով տան տղամարդկանց բռիությանն ու անվերջանալի ոտնձգություններին, հեռանում էր տնից, արցունքների մեջ կորած գրկելով փոքրիկ Ալվարեսներին, երեխաները սովորաբար ընդհանրապես ոչ մի զգացմունք չէին ունենում, իսկ հաջորդ օրն անգամ սպասուհու անունը հիշելու ի վիճակի չէին:

Դիեգոյի հայրը՝ Խուանը, ով մի հսկա տղամարդ էր, նյարդայնանում էր որդու զգացմունքայնությունից ու հայրական ապտակներ դրոշմում երեխայի դեմքին այն սակավաթիվ րոպեների ընթացքում, որոնք բարեհաճում էր տրամադրել որդու հետ շփմանը: Սակայն ապտակներն անօգուտ էին, Դիեգոն նման չէր Ալվարեսներին, նա խուսափում էր մարդկանցից, կարող էր ժամերով նստել տան վերանդայում ու նայել գետից այն կողմ սարի գագաթի վրայով սահող ամպերին, սիրում էր ժամերով կորչել անտառում ու գալ միայն մթնշաղին՝ ժպտալով ողջունելով կատաղի տեսքով իրեն նայող հորն ու ներողություն հայցող հայացք գցելով սպասուհու վրա՝ կներես, որ ուշացա, հո քեզ չե՞ն նեղացրել:

Աղջիկը վախեցած ու զարմացած մի պահ նայեց Դիեգոյին, ապա հետ հրեց նրան: Դիեգոն երևի տեղում մեռներ իրեն այրող անծանոթ զգացողություններից ու հուսահատությունից, որ նա հիմա կգնա ու էլ երբեք ինքն աղջկան չի տեսնի, եթե, մի քանի քայլ հեռանալով՝ աղջիկը չշրջվեր ու չարաճճի չժպտար:

Դիեգոն սիրահարվել էր խելագարի պես:

Կլեմենտան նույնպես անտարբեր չէր Դիեգոյի հանդեպ: Ալվարեսները միշտ էլ աչքի էին ընկել իրենց ֆիզիկական ուժով ու գեղեցկությամբ, իսկ Դիեգոն, ունենալով տիպիկ տղամարդկային գեղեցկություն, միաժամանակ կատվի ձագի պես քնքուշ էր ու կարողանում էր զվարճացնել աղջկան:

նա չգիտեր Ալվարեսների մասին, թե չէ խմորեղեն հյուրասիրելու փոխարեն ավելը կջարդեր թոռնիկի հետևից քարշ եկող թխամորթ ու վառվռուն աչքերով ջահելի գլխին:

Երևի այսքանը. միայն չասես, թե ես ոնց կգրեի նման դեպքում, որովհետև ես անտանելի վատ եմ գրում, բայց չգիտես, թե ինչու, երբ լավ գործ եմ կարդում, կարդալիս ախորժակս բացվում է: :)

Lusntag Lusine
23.04.2013, 13:26
Լուսինե ջան, ինչու՞ ես նեղվում: Քո բարձրացրած թեման, կարծում եմ, բոլորին էլ հասկանալի ա էղել: Համենայնդեպս, ինձ հասկանալի ա էղել: Բա ինչու՞ էին շատերն ասում, որ թեման լավն էր, կատարումը՝ ոչ: Ի դեպ, ասեմ, որ նախորդ մրցույթից հետո ահագին աճ կա մոտդ, բայց էդ աճը մի օրում չի գրանցվում, մի օրում չի, որ իսկապես լավ գործ ես գրելու: Էնպես որ ուղղակի շատ աշխատիր ու հնչած կարծքներից մի նեղացիր: Ի դեպ, հիշեցնեմ, որ սա ֆենտթըզի մրցույթ չէր, մոգական ռեալիզմ էր: Դրանք տարբեր բաներ են ;)
Նեղվեցի, որ ասվեց հեքիաթա, «բարի գիշեր, երեխաներ» ի համար, մնացած կարծիքները տանելի էր…Ժանրն էլ հասկացել էի, բայց առանց ֆանտաստիկայի երևի մոգական ռեալիզմ չի գրվի, ես էլ ֆենտեզի չեմ սիրում, սա էի ուզւմ ասել, տարբերությունը հասկացել եմ…

Հայկօ
23.04.2013, 13:41
Էս մրցույթում երկու գործ կառանձնացնեմ։ «Կճեպներն» ու «Pale Mare»-ը )) Երկրորդը ուշ կարդացի, ափսոս։ Իսկ առաջինն էնքան լավն էր, որ դեռ չգրված երբ լսեցի կոնցեպտը (հա, տենց բան էլ ա եղել :))), գրելու ամբողջ ցանկությունս կորավ. դրա դեմն առնելն անհնար էր լինելու, ինձ մենակ Մարիի ասած էրոտիկան փրկեց ։ՃՃ

impression
23.04.2013, 13:48
«Pale Mare»-ը ո՞րն ա

keyboard
23.04.2013, 14:01
Կճեպները վերջն ա :)

Իսկ գրողը վաբշե վերջն ա :P

StrangeLittleGirl
23.04.2013, 14:04
«Pale Mare»-ը ո՞րն ա
Գունատ ձիու ստվերը :))

keyboard
23.04.2013, 14:13
Գունատ ձիու ստվերը :))

Բյուր, քո Ալիսն էլ ա լավը, բայց խի չքվեարկեցի չգիտեմ :cry:unsure:fool

Հայկօ
23.04.2013, 14:17
Գունատ ձին, էլի )) Mare-ը GoT-ից էի ցրել, անհաջող հումոր էր, ընդեղ Pale Mare-ը դիզենտերիայի անունն էր :)) Իսկ Գունատ ձին իրականում Ապոկալիպսիսի չորս հեծյալներից վեջինինն ա՝ Մահինը։ Սպիտակ՝ Նվաճում, կարմիր՝ Պատերազմ, սև՝ Սով, գունատ՝ Մահ։

StrangeLittleGirl
23.04.2013, 14:29
Բյուր, քո Ալիսն էլ ա լավը, բայց խի չքվեարկեցի չգիտեմ :cry:unsure:fool

ես գիտեմ :D

Տրիբուն
23.04.2013, 14:37
Հայկօ, թաաաաաղղղղեեեեեեմ բոյդ: :)

Տրիբուն
23.04.2013, 14:42
Բյուր, քո Ալիսն էլ ա լավը, բայց խի չքվեարկեցի չգիտեմ :cry:unsure:fool

Բյուրին պետք ա հասարակությունից մեկուսացնել:

enna
23.04.2013, 14:46
Պարիր ինձ համար:Dճիշտա թեմային մոտ չի,բայց ծիծաղնա
http://cs521521.vk.me/u103620138/doc/71decd4e83cc/gifo4ka-5.gif

Հայկօ
23.04.2013, 15:07
Հայկօ, թաաաաաղղղղեեեեեեմ բոյդ: :)

Հը՞ն :)):

StrangeLittleGirl
23.04.2013, 15:19
Բյուրին պետք ա հասարակությունից մեկուսացնել:

վախեցա՞ր :D

Տրիբուն
23.04.2013, 15:23
վախեցա՞ր :D

Գիտե՞ս քանի գիշեր չեմ քնել քո պատճառով: Բանկաֆոբիայա մոտս առաջացել:

Smokie
23.04.2013, 16:27
Ու՜ֆ, վերջը վերջին պահերի նոր հասա վերջին էջերին:)):(

Հա՛, ի՞նչ էի ասում...

1. Հայկօ., շնորհավոր եղբայր,:friends: հա ի՞նչ անենք, որ չեմ հավանել ու չեմ կարողացել մինչեւ վերջ կարդալ:))
2. ՍԻմպո. ես քեզ սիրում եմ:)) Ախր շատ լավն ես:love
3. Իվու. շնորհավորում եմ:flower Ապրես:kiss
4. Բյուր. բայց տղերքը քեզ ի՞նչ էին արել:( Շնորհավոր:beee
5. Ռուբի. ապրես պուճուր:love Նոր չենք իմանում տաղանդիդ մասին::aha
6. Գալ. պաչիկ քեզ, քոնն էլ եմ շատ սիրել::rose

Հայկօ
23.04.2013, 16:47
Հայկօ., շնորհավոր եղբայր,:friends: հա ի՞նչ անենք, որ չեմ հավանել ու չեմ կարողացել մինչեւ վերջ կարդալ:))

Ըըըը, հա :}

Հայկօ
23.04.2013, 16:50
Զուտ սպորտային հետաքրքրության համար հարցնեմ, էլի. մինչև որտե՞ղ ես կարողացել կարդալ ))

Գալաթեա
23.04.2013, 16:51
Էս անգամ ինձ կներեք ժող ջան:
Ես հարգելի պատճառներով մի քանի օր բացակայեցի Ակումբից, էլ չի կրկնվի :)
Ապրեն հաղթողները:
Լավ ա, իրիկունները պառավիս հետ պատմվածքները կկարդանք: 22 հատ: Ջան:

Արէա :love

Alphaone
23.04.2013, 16:52
http://imard.org/hayk-falakyan/
Սա որ շուտ կարդացած լինեի, Պարիրի հեղինակին միանգամից կկռահեի :D

Պապ, ավտոյի բանալիները քցի, էլի: Ֆաետոն

Alphaone
23.04.2013, 16:53
..........

Հայկօ
23.04.2013, 16:57
http://imard.org/hayk-falakyan/
Սա որ շուտ կարդացած լինեի, Պարիրի հեղինակին միանգամից կկռահեի :D

Էս ինչ էր :blin

Alphaone
23.04.2013, 17:04
Էս ինչ էր :blin

Հղում :)

Smokie
23.04.2013, 17:09
Զուտ սպորտային հետաքրքրության համար հարցնեմ, էլի. մինչև որտե՞ղ ես կարողացել կարդալ ))

Պատմվածքդ երկու գրառման էր բաժանված, մինչեւ երկրորդի սկզբերը:)

Smokie
23.04.2013, 17:48
Էդ Իմպոն ե՞րբ էր է՛ ինքնաբացահայտվել: Ես կարդում էի քննարկումները, բայց չեմ տեսել տենց բան: Մենակ էն գրառումն եմ հիշում, որ ասում էր «էսօր էլ մամաս կարդաց ու ասեց «դու աննորմալ ես»»:oy

Հայկօ
23.04.2013, 17:54
Պատմվածքդ երկու գրառման էր բաժանված, մինչեւ երկրորդի սկզբերը:)

Ահագին դիմացել ես :)):P

LisBeth
23.04.2013, 21:34
Հայկօ շնորհավորում եմ, դե քվեարկել եմ, ավելացնելու բան չունեմ: Շնորհակալություն:

Շնորհավորում Impression-ին նրա համար, որ իրան շատ են սիրում, Այվիին, որ երկրորդ տեղը գրավեց, արդարացի էր:

Հայկօ
24.04.2013, 00:38
Հայկօ շնորհավորում եմ, դե քվեարկել եմ, ավելացնելու բան չունեմ: Շնորհակալություն:

Մերսիներ ))

Quyr Qery
24.04.2013, 11:41
Ըմ, էսպես ուշացումով, բայց անպայման շնորհավորեմ:
Հայկօ, գործդ ամենաշատն էի սիրել, շնորհավոր:
Իսկ Այվին ու Իմպոն գործ չունեն, որ վատը լինի:

Ուժեղ մրցույթ էր: Հա, ու մեկ էլ Ռուբի :Love : Ապրես դու:

Նաիրուհի
24.04.2013, 11:55
Ըմ, էսպես ուշացումով, բայց անպայման շնորհավորեմ:
Հայկօ, գործդ ամենաշատն էի սիրել, շնորհավոր:
Իսկ Այվին ու Իմպոն գործ չունեն, որ վատը լինի:

Ուժեղ մրցույթ էր: Հա, ու մեկ էլ Ռուբի :Love : Ապրես դու:

Դու էն ասա՝ «Շարունակությունը» քոնը չի՞ :)

StrangeLittleGirl
24.04.2013, 16:15
Ի դեպ, Սամը ու՞ր ա :)) Սպասում եմ, որ գա, որ մի երկու սիրուն խոսք ասեմ, էն էլ չի էրևում :))

Quyr Qery
24.04.2013, 21:00
Դու էն ասա՝ «Շարունակությունը» քոնը չի՞

Դե հա::)

Sambitbaba
24.04.2013, 21:24
Ի դեպ, Սամը ու՞ր ա :)) Սպասում եմ, որ գա, որ մի երկու սիրուն խոսք ասեմ, էն էլ չի էրևում :))
Եկել եմ, Բյուր ջան ասա…

Շատ ներողություն բոլորիցդ, այս վերջին ամսվա մեջ տարբեր պատճառներով շատ եմ զբաղված. շատ տխուր է, որ դա համապատասխանեց մրցույթի հետ: Մեծ ուրախությամբ լիքը լավ ու վատ բաներ կասեի:;)
Երեխեք ջան, բոլորիս էլ շնորհավոր: Որ այսքան հոյակապ Ակումբ-ընտանիք ունենք: Որ այդ ընտանիքն այսքան բարձր մակարդակ ունի: Որ ամեն մի նոր մրցույթ իր հետ անպայման նոր հայտնություններ է բերում: Ու շատ այլ "որ"-եր:
Առաջին հերթին էլ, իհարկե, շնորհավոր հաղթողներին!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Գրեմ հայտնություններիս մասին:

Հայկօ - չգիտեմ, ավելի շատ ինչով գրավեցիր. պատմվածքո՞վդ, թե՞ վերլուծություններովդ: Երեևի, երկուսով էլ: Այնքան ափսոսացի, որ այս տարիների ընթացքում ինչ-որ չի պատահել, որ շփվենք ինչ-որ հարցի վերաբերյալ… Ու ցավում եմ նաև, որ անձամբ չեմ ճանաչում:
Գարեգին Վարդանյան - եթե ակումբի անդամ չէ, շատ ցավալի է: Նշանակում է, որ Ակումբը չգտած մի շատ լավ բան ունի: Ինձ համար դա հավասարազոր է ունեցածը կորցնելուն: Ինչ վերաբերվում է "Ականջավորին", - համոզված էի, որ Վորդի գրածն է…
Ռուբի աղջիկը - չգիտեմ՝ դու ինչպես, Ռուբի ջան, բայց ես շատ ուրախ եմ, որ պատմվածքդ ինձ համար "մոգական" չի. դրանցից դու դեռ շատ կգրես, մի վայրկյան անգամ չեմ կասկածում: Իսկ կասկածում եմ, գիտե՞ս, թե ինչի վրա: Որ դու մեզ… հայերեն ինչպե՞ս կասեն. "զա նոս վոդիշ": Սուտ է, որ դու 17 տարեկանի ուղեղ ունես: 17 տարեկան է քո վերջին կյանքը, իսկ դու, դրան գումարած, ունես ամենաքիչը վերջին երեք կյանքերիդ հիշողություններն էլ ու մեզ այն մասին չես ասում: Հակառակ դեպքում անհնար կլիներ "բիձայական իմաստության" մակարդակի հասցրած այսքան գեղեցիկ /ինձ համար/ ռեալիստական պատմվածք գրել: Ինչպես ասում են, կգրկեի ու կխեղդեի…
Ռայադերը - հենց կարդացի "Գունատ Ձի", հենց քո մասին էլ մտածեցի: Բայց ո՞վ կսպասեր, որ դու քո խելագար մտածելակերպն այդքան հմտորեն կկարողանաս քողարկել համարյա աղջկական նրբությամբ գրված ռոմանտիկ պատմվածքի տակ… Ազնվորեն, Ռայ, այդ նրբությունն ինձ քանդեց: Համոզված էի, որ մեր պուճուր հանճարներից մեկն է հեղինակը… Մի խոսքով, շշմեցրիր: Շատ սիրեցի պատմվածքդ ու համարում եմ, որ ամենաանարդար գնահատվածն է…

Ում մասին ասելու բան չունեմ.

Այվի, Գալ, Իմփրեշն - ի՞նչ կարելի է ասել ձեր մասին, որ դեռևս ասված չի: Չգիտեմ: Միշտ էլ խոնարհվել եմ ձեր առջև: Եթե միայն ամեն մեկիդ առանձին սեր խոստովանել…:oy
Գալ ջան, մի վայրկյան անգամ չեմ կասկածել, թե ով է "Թերզի" հեղինակը… Թեմայի մեջ ամենալավերից էր: Ապրես:

Շատ տխրեցի.

Ալֆայի, Բյուրի, Մարիի համար: Բյուր ջան, այս մրցույրի մեջ առաջին տեղը ես նախապես քեզ էի հատկացրել. ավելի կատարելագործված "Հյուսիսի կին" էի սպասում…
Հա, երևի ինձ ասած սիրուն խոսքերդ էլ կավելանան…
Ըստ իս, ձեր երեքի "պրովալի" մեղավորը նախ՝ մենք ենք, և հետո՝ ձեր դյուրահավատությունը: Գիտեմ, շատ դժվար է անընդհատ գովասանքների դիմադրելը: Բայց անհնար չէ: Մենք անընդհատ գոռում-գոչում ենք, որ դուք՝ ամենա-ամենա-ամենա եք: Իսկ դուք էլ… հավատում եք: Լավ, հավատացեք, բայց մի համարեք, որ դա վերջն է: Հասկանում եք, "Դառնալն" անվերջանալի պրոցես է և պահ անգամ կանգ առնել չի կարելի: Իսկ գիտե՞ք, թե որն է կանգառը. երբ համարում ես, որ ինչ որ բանի մասին բավարար գիտելիքներ ունես…
Թույլ տվեք հիշեցնել ձեզ Կաստանեդայի խոսքերը, իմ բառերով իհարկե, և այնքանով, որքան որ մնացել է հիշողությանս մեջ. "Եթե Վարպետն ինչ-որ բանի մասին դատողություններ է անում, նա դատարկում է իրեն իր գիտելիքներից: Դատարկվելիվ իր գիտելիքներից, նա ձեռք է բերում Տիեզերքի անսահման իմաստությունը":

Հ.Գ. Տխուր էր նաև, որ Արէան և Քերրի Քույրիկն էլ չմասնակցեցին: Նրանցից էլ ահագին սպասումներ ունեի, ու լավ կլիներ, որ կանգ չառնեին. իրենց մոտ շատ լավ է ստացվում և մենք դրա փաստացի ապացույցներն արդեն ունենք…
Տխուր էր նաև առանց Մեֆի, Տրիբունի լուրջ քննադատությունների: Տխուր էր առանց Չուկի…

ՀՀ.ԳԳ. Իսկ ում մոտ չստացվեց, թող հուսախաբ չլինի. կստացվի մյուս անգամ:

Sambitbaba
24.04.2013, 21:52
Դե հա::)
Իհա՜րկե… Ինչպես մտքովս չէր անցել…
Երևի, որովհետև համոզված էի, որ "Պարիր ինձ համարն" է քոնը: Ախր էդ Հայկօն շատ կանացի իմացություն էր մտցրել պատմվածքի մեջ, իսկ ես էլ Իշտարի դերում, հուսով եմ չեմ նեղացնի, եթե խոստովանեմ, - միայն քեզ էի տեսնում…

Իսկ "Շարունակությունդ" շատ լավն էր, իսկական Մ.Ռ.: Ու ստացվում է, որ հայտնություններիս մեջ դու էլ Ռայի և Ռուբիի կողքին պետք է լինեիր…

Գժվում եմ բազմադիմակ ստեղծագործողների համար:

Գալաթեա
24.04.2013, 22:49
Ապրես, Սամ ջան:

Alphaone
24.04.2013, 23:27
Սամ ջան, մենք մեկ ա վերջն ենք՝ անկախ ինչ կգրենք ու ոնց... Բացի էդ, բոլորն էլ ունենում են թույլ ու ուժեղ գործեր, մեզնից ոչ մեկն էլ գլուխ պահող կամ իրենից չափից դուրս երևակայող չի, կաշխատենք, շատ կաշխատենք, որ չհիասթափեցնենք...;)
Մարի, Բյուր, ձեր անունից էլ ելույթ ունեցա, թե մի բան էն չեմ ասել, կհանդիպենք, կթողեմ ինձ ծեծեք :D

LisBeth
24.04.2013, 23:29
Գալաթեա
Նույնիսկ հումորի զգացում ուներ: վերջն ա :) Քո ընկերուհին մասնակցե՞լ ա:

StrangeLittleGirl
24.04.2013, 23:30
Սամ, ուրեմն որ դու ինձ ասում ես սենց-նենց ես քննադատում, դու նայու՞մ ես դու ոնց ես քննադատում: Չգիտեմ՝ մյուս գործերը ոնց, բայց իմ գործը նենց հանգիստ խղճով զիբիլի վեդրոն ուղարկեցին: Ու ասեմ, որ դրանից բացարձակապես չեմ նեղվում, դա ինձ համար լրիվ նորմալ ռեակցիա ա նմանատիպ գործի համար :))

Հիմա անդրադառնամ նորվա գրածիդ: Ի՞նչ պրովալի մասին ա, ի՞նչ ես խոսում: Որ էդքան մարդ տենց ռիսկային գործին ձայն ա տվել, ես ահագին գոհ ու երջանիկ եմ, որովհետև էդ գործը գրելիս ես նախապես գիտեի, որ ահագին մեծ ռիսկի եմ գնում: Ու գիտեմ, որ ձայն չստանալուս պատճառը ոչ թե «ոնց գրվածն» ա, այլ «ինչի մասին գրվածը»: Իսկ էդ թեմայով ես դեռ շատ եմ գրելու, հլը ու՜ր եք: Ու համ էլ ինձ ոչ ոք երբեք չի ասել ամենա-ամենա, ոչ էլ նույնիսկ մրցույթում երևբէ հաղթել եմ (ակումբի նախորդ մրցույթը չեմ հաշվում որոշակի պատճառներից ելնելով), նենց որ հանգիստ էղի, էրես առնելու վտանգ չկա ;)

StrangeLittleGirl
24.04.2013, 23:33
Սամ ջան, մենք մեկ ա վերջն ենք՝ անկախ ինչ կգրենք ու ոնց... Բացի էդ, բոլորն էլ ունենում են թույլ ու ուժեղ գործեր, մեզնից ոչ մեկն էլ գլուխ պահող կամ իրենից չափից դուրս երևակայող չի, կաշխատենք, շատ կաշխատենք, որ չհիասթափեցնենք...;)
Մարի, Բյուր, ձեր անունից էլ ելույթ ունեցա, թե մի բան էն չեմ ասել, կհանդիպենք, կթողեմ ինձ ծեծեք :D

Ալֆա ջան, ոչինչ, որ իմ անունից ելույթ ունեցար, բայց մեկը ես Ալիսը հեչ էլ թույլ գործ չեմ համարում: ;) ուղղակի թեման շատերին ջղայնացրել ա: :)) ոչինչ, թող ջղայնանան, տենց էլ ա լինում

Գալաթեա
24.04.2013, 23:40
Գալաթեա վերջն ա :)
Քո ընկերուհին մասնակցե՞լ ա:

Լիզբեթ ջան :)
Ընկերուհիս ժամանակ չունեցավ մասնակցի, ցավոք:

LisBeth
24.04.2013, 23:40
Ալֆա ջան, ոչինչ, որ իմ անունից ելույթ ունեցար, բայց մեկը ես Ալիսը հեչ էլ թույլ գործ չեմ համարում: ;) ուղղակի թեման շատերին ջղայնացրել ա: :)) ոչինչ, թող ջղայնանան, տենց էլ ա լինում

Զատո այդ շատերը իմացան /ովքեր չգիտեին/ որ դու լավ զակատ ես անում ու կապ չունի թե ինչ, կամ ում :)

LisBeth
24.04.2013, 23:42
Լիզբեթ ջան :)
Ընկերուհիս ժամանակ չունեցավ մասնակցի, ցավոք:

Ափսոս, ես էլ մտածում եմ, թե էս անծանոթ անունների մեջից, որ մեկն էր ինքը:

Alphaone
24.04.2013, 23:44
Ալֆա ջան, ոչինչ, որ իմ անունից ելույթ ունեցար, բայց մեկը ես Ալիսը հեչ էլ թույլ գործ չեմ համարում: ;) ուղղակի թեման շատերին ջղայնացրել ա: :)) ոչինչ, թող ջղայնանան, տենց էլ ա լինում

Բյո՜ւր, իմ համար էլ ա Ալիսն ուժեղ գործ ու լրիվ սրտիցս, բայց հազարից մեկը կհասկանա :))

StrangeLittleGirl
24.04.2013, 23:48
Զատո այդ շատերը իմացան /ովքեր չգիտեին/ որ դու լավ զակատ ես անում ու կապ չունի թե ինչ, կամ ում :)
ես մենակ ումերին եմ զակատ անում :D

Բյո՜ւր, իմ համար էլ ա Ալիսն ուժեղ գործ ու լրիվ սրտիցս, բայց հազարից մեկը կհասկանա :))

Ալֆ, բա իմ ասածն էլ ա էդ :)) հասկացողներից շատերն էլ ջղայնանում են: Նենց որ էդքան մարդ որ քվեարկել ա, էն էլ մի մասը տղա, ահագին լավ ա :))

Sambitbaba
24.04.2013, 23:55
Ալֆա ջան, Բյուր ջան, ներող եղեք, գործ ունեմ: Մի չորս-հինգ ժամից կվերադառնամ-կպատասխանեմ, լա՞վ…

Alphaone
25.04.2013, 00:04
Ալֆա ջան, Բյուր ջան, ներող եղեք, գործ ունեմ: Մի չորս-հինգ ժամից կվերադառնամ-կպատասխանեմ, լա՞վ…

Հավես ունե՞ս մեզ հետ, մենք գիժ ենք :D Հա, մեռացա ասել, ճահիճն ահավոր էր, հաստատ, բայց ճահճի մեջ ապրողները գրածս կարդում, լացում էին, իրենց համար գրածս լավն էր :D

StrangeLittleGirl
25.04.2013, 00:06
Հավես ունե՞ս մեզ հետ, մենք գիժ ենք :D Հա, մեռացա ասել, ճահիճն ահավոր էր, հաստատ, բայց ճահճի մեջ ապրողները գրածս կարդում, լացում էին, իրենց համար գրածս լավն էր :D

Էլի սկսեց ինքնախարազանումը :angry

Շինարար
25.04.2013, 00:10
Էլի սկսեց ինքնախարազանումը :angry

Հա, Ալֆայի վերջին գրառումը ես էլ որ կարդացի, նեղվեցի::D

CactuSoul
25.04.2013, 02:48
Հըմ-հը՜մ, վերջապես կարդացի տարբերակները ))
Այսինքն, անկեղծ ասած, 2-3 տարբերակ կային, որ կիսատ կամ կիսատ-պռատ եմ կարդացել, բայց էսքան շատության մեջ, հուսով եմ, ներելի է ))
Մեկնաբանությունները հետո կկարդամ, հիմա, քանի որ արդեն ուշացել եմ, ուզում եմ ասել, որ եթե ես քվեարկած լինեի, Հայկօն ու impression-ը հավասար ձայներ չէին ունենա, ու կհաղթեր impression-ը ))
Ինձ հատկապես էն պահը դուր եկավ, որ կճեպները մեծանում ու հաստանում էին իրենց տիրոջը զուգընթաց )) Մի տեսակ ես էլ ուզեցի էդ կճեպներից ունենալ ~ ))

Ուլուանա
25.04.2013, 02:55
Հ...եթե ես քվեարկած լինեի, Հայկօն ու impression-ը հավասար ձայներ չէին ունենա, ու կհաղթեր impression-ը ))
Էդ դեպքում նոր հավասար ձայներ կունենային։ Հիմա Հայկօն ա հաղթել։ impression–ն ինքն իր օգտին ա քվեարկել, դրա համար երևացող թվից մի հատով պակաս ա իրականում։ Նենց որ եթե քվեարկեիր, նիչյա կսարքեիր :))։

CactuSoul
25.04.2013, 03:12
Էդ դեպքում նոր հավասար ձայներ կունենային։ Հիմա Հայկօն ա հաղթել։ impression–ն ինքն իր օգտին ա քվեարկել, դրա համար երևացող թվից մի հատով պակաս ա իրականում։ Նենց որ եթե քվեարկեիր, նիչյա կսարքեիր :))։

Թո՜ւ… Ափսոս:
Ինձ համար «Կճեպները» միանձնյա առաջատար էր: Ուղղակի ասում էի՝ բոլորը կարդամ, նոր քվեարկեմ, որ անարդար չլինի, էն էլ սենց ստացվեց…

Mephistopheles
25.04.2013, 03:48
Էդ դեպքում նոր հավասար ձայներ կունենային։ Հիմա Հայկօն ա հաղթել։ impression–ն ինքն իր օգտին ա քվեարկել, դրա համար երևացող թվից մի հատով պակաս ա իրականում։ Նենց որ եթե քվեարկեիր, նիչյա կսարքեիր :))։

էլ սեփական գործի օգտին քվեարկելու իմաստը ո՞րն ա եթե չեն հաշվում…

Հայկօ
25.04.2013, 04:09
Ուֆ, սենց էլ թարս մրցույթ կլինի. բոլորը հավանում են Լիլին, բայց աներեսաբար հաղթում եմ ես: Ինձ մի տեսակ ՀՀԿ զգացի: Ես էլ սենց չեմ խաղում:

Mephistopheles
25.04.2013, 04:31
Ուֆ, սենց էլ թարս մրցույթ կլինի. բոլորը հավանում են Լիլին, բայց աներեսաբար հաղթում եմ ես: Ինձ մի տեսակ ՀՀԿ զգացի: Ես էլ սենց չեմ խաղում:

Լիլն ո՞վ ա…

Sambitbaba
25.04.2013, 05:25
Ապրես, Սամ ջան:
Կուզե՞ս, խոստովանեմ, թե էս երկրորդ անգամն է, ինչպես եմ քեզ ճանաչել… Ճիշտ է, ես ինքս առանձնապես դեռ չեմ հասկացել ասելիքս, բայց և այնպես…

Պատկերացրու, գնացել եմ Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմ նայելու: Ասածիս պես, սկզբում ինձ դատարկել եմ ամբողջ գիտելիքներիցս, որ ինձ լրիվ հերոսի դերում զգամ և ամբողջովին վերապրեմ նրա արկածները: Եվ պատկերացրու, որ դա ստացվել է ու ես վայելել եմ ֆիլմի բոլոր կայֆերը: Ֆիլմից հետո ուրախ դուրս եմ եկել ռեալ աշխարհ, հպարտ-հպարտ քորում եմ գլուխս… Եվ նոր միայն նկատում եմ, որ գլխիս դրած է Ինդիանա Ջոնսի փոշոտ ու ճմռթած շլյապան:

Հասկանում եմ, Մ.Ռ. է, բայց մոտավորապես հենց այդպես արդեն երկրորդ անգամ կռահում եմ քո ստեղծագործությունները: Ճիշտ է, այդպես էլ չհասկացա, թե ինչն եմ շլյապայի տեղ դնում…:esim

Mephistopheles
25.04.2013, 05:35

Սամ, դու էլ հո չասի՞ր, այ ընգեր…

Ուլուանա
25.04.2013, 05:40
էլ սեփական գործի օգտին քվեարկելու իմաստը ո՞րն ա եթե չեն հաշվում…
Մյուսներին շփոթության մեջ գցելը. որպեսզի իր քվեարկածից հնարավոր չլինի որոշել, թե որի հեղինակն ա ինքը կամ արդյոք ընդհանրապես որևէ մեկի հեղինակն ա։

Mephistopheles
25.04.2013, 05:44
Մյուսներին շփոթության մեջ գցելը. որպեսզի դրանից չերևա, որ ինքն ա հեղինակը։

Հասկացա…

Sambitbaba
25.04.2013, 06:07
Սամ ջան, մենք մեկ ա վերջն ենք՝ անկախ ինչ կգրենք ու ոնց... Բացի էդ, բոլորն էլ ունենում են թույլ ու ուժեղ գործեր, մեզնից ոչ մեկն էլ գլուխ պահող կամ իրենից չափից դուրս երևակայող չի, կաշխատենք, շատ կաշխատենք, որ չհիասթափեցնենք...;)
Մարի, Բյուր, ձեր անունից էլ ելույթ ունեցա, թե մի բան էն չեմ ասել, կհանդիպենք, կթողեմ ինձ ծեծեք :D

Ալֆաոնե ջան, ես երևակայելու մասին ոչինչ չեմ ասել, խնդրում եմ, սխալ մի հասկացիր: Ասել եմ ընդամենը, որ քո գիտելիքները քեզ խանգարում են:
Չգիտեմ, ինչպես ասել: Քանզի մի անգամ արդեն չհասկացանք իրար, աչքս վախեցել է…

Վերջերս մի թեմայի մեջ գրել էիր. "Մինչև չտեսնեմ՝ չեմ հավատա": Սա էլ՝ գիտելիքների մասին է, և այստեղ էլ՝ քո գիտելիքները քեզ խանգարում են: Ուզում ես ամեն ինչ տեղավորել քո գիտելիքների մեջ, կարծես թե քո գիտելիքների մեջ ամեն ինչի մասին պարտադիր ինֆորմացիա պետք է լինի: Օքեյ, իսկ եթե տեսար, բայց ինֆորմացիա միևնույն է չունե՞ս…
Ուզում եմ ասել, որ "Մինչև չտեսնեմ՝ չեմ հավատա" պնդումը՝ աբսուրդ պնդում է, քանզի հենց տեսնելու պահին իմաստազրկվում է տեսածին հավատալը: Եվ այս տեսակետից երևի ավելի տրամաբանական կլիներ պնդել. "Մինչև չհավատաս, չես տեսնի՞՞՞"… Գիտելիքների մասին էլ է ասածս:
Առավել ևս մոգական ռեալիզմի մեջ անհնար է սահմանափակվել գիտելիքներով…

Իսկ քո տաղանդի վրա մի վայրկյան էլ չեմ կասկածել. այդ դու ես քեզ, ինչպես Բյուրն է շատ դիպուկ նկատել, ինքնախարազանվողը…

Դու՝ ինձ /մեզ բոլորիս/ ներկայացել ես որպես Alpha - one: Ես հասկանում եմ, որ տվել ես ընտրության հնարավորություն: Եվ կատարել եմ ընտրությունս.
Ինձ համար դու՝ Ալֆա Միակն ես:
Այլ ոչ թե Ալֆա՝ մեկը հազարից:

Ու քեզ շատ սիրում եմ, Միակ ջան…:oy

Sambitbaba
25.04.2013, 06:12
Սամ, դու էլ հո չասի՞ր, այ ընգեր…

Ես էլ եմ զարմացած, ինչե՜ր եմ դուր տալիս…:think
Բայց գոնե էսպես ձայնդ լսեցի…

Sambitbaba
25.04.2013, 07:17
Սամ, ուրեմն որ դու ինձ ասում ես սենց-նենց ես քննադատում, դու նայու՞մ ես դու ոնց ես քննադատում: Չգիտեմ՝ մյուս գործերը ոնց, բայց իմ գործը նենց հանգիստ խղճով զիբիլի վեդրոն ուղարկեցին:
Չհասկացա, դու իմ պատմվածքը գոնե մեկ անգամ կարդալու համար քեզ հերոս ես համարում, և դրա հետ միասին ուզում ես, որ ես քո պատմվածքը խրուստալի վազայի մեջ դրած սրբությու՞ն համարեմ: Թե՞ քեզ թվում է, որ գոնե մեկ վայրկյան կասկածել եմ, թե ով կարող էր այդքան ջիգյարով տղամարդկանց "պագալովնի" զակատ անել:

Ու ասեմ, որ դրանից բացարձակապես չեմ նեղվում, դա ինձ համար լրիվ նորմալ ռեակցիա ա նմանատիպ գործի համար:
Գիտեմ, որ չես նեղվում, քանզի ինքդ էլ ամեն ինչ լավ գիտես:

Հիմա անդրադառնամ նորվա գրածիդ: Ի՞նչ պրովալի մասին ա, ի՞նչ ես խոսում: Որ էդքան մարդ տենց ռիսկային գործին ձայն ա տվել, ես ահագին գոհ ու երջանիկ եմ, որովհետև էդ գործը գրելիս ես նախապես գիտեի, որ ահագին մեծ ռիսկի եմ գնում:

Բյուր ջան, ես ասացի "ըստ իս", սա նշանակում է, որ ես միայն իմ մասին եմ խոսում, որովհետև ես քեզ, կրկնում եմ, նախապես այս մրցույթում հաղթողի դերն էի տվել ու ամենաքիչը "Հյուսիսի կին -2" էի սպասում քեզանից, և այս տեսանկյունից ելնելով, "էդքան մարդու ձայն տալն" իմ հետ ոչ մի կապ չունի: Ինձ համար քո պրովալի պատճառը՝ թեմային ոչ լուրջ մոտենալն է, որովհետև քո կարծիքով, քո գիտելիքների մեջ այս թեմայի մասին լրջություն ուղղակի չի կարող լինել: Իսկ էն, որ ասում ես

Ու գիտեմ, որ ձայն չստանալուս պատճառը ոչ թե «ոնց գրվածն» ա, այլ «ինչի մասին գրվածը»
Ой ли?.. Գլուխս մի տար, Բյուր ջան, դու էն ռեժիսորը չես, ով միայն պատ-լուսամուտով, սեղան-աթոռով, առանց դերասանների բեմադրություն կսարքեր:

Իսկ էդ թեմայով ես դեռ շատ եմ գրելու, հլը ու՜ր եք
Նույնիսկ էդ թեմայով:
Ինչ վերաբերվում է թեմային. ես ինքս՝ շատ ու շատ ավելի կարևոր եմ համարում կնոջ դերն աշխարհաշեմին, քան տղամարդունը: Խորանալ չեմ ուզում այստեղ, բայց ասեմ, որ բավական է գոնե այն, որ ավելի շատ կարող եմ պատկերացնել ինքնաբեղմնավորվող կին, քան ինքնահղիացող տղամարդ…
Եվ այս թեմայով գիտե՞ս ինչքան կարող եմ խոսել, էն ապագա գրածներդ ու՜ր են…

Ու համ էլ ինձ ոչ ոք երբեք չի ասել ամենա-ամենա, ոչ էլ նույնիսկ մրցույթում երևբէ հաղթել եմ (ակումբի նախորդ մրցույթը չեմ հաշվում որոշակի պատճառներից ելնելով),
Ես եմ ասել ու կասեմ: Ու գիտե՞ս ինչ կասեմ քո մասին քեզ… Դու այս Ակումբի կայծակն ես, համ արագությամբ, համ էլ էներգիայով: Ու հենց որ կարողացար սանձահարել քո այդ կայծակն ու ամբողջովին տիրապետել նրա էներգիային, այդ ժամանակ կտեսնես, թե որտեղ է ամենա-ամենան:

նենց որ հանգիստ էղի, էրես առնելու վտանգ չկա
Այդ մասին կարդա Այֆայի հետ:

Հ.Գ. Քեզ էլ եմ շատ սիրում, Կայծակ ջան…:oy

StrangeLittleGirl
25.04.2013, 10:53
Չհասկացա, դու իմ պատմվածքը գոնե մեկ անգամ կարդալու համար քեզ հերոս ես համարում, և դրա հետ միասին ուզում ես, որ ես քո պատմվածքը խրուստալի վազայի մեջ դրած սրբությու՞ն համարեմ: Թե՞ քեզ թվում է, որ գոնե մեկ վայրկյան կասկածել եմ, թե ով կարող էր այդքան ջիգյարով տղամարդկանց "պագալովնի" զակատ անել:
Սամ ջան, ես դեմ չեմ, ինչ ուզում ես, համարի ;) ամեն մեկն էլ ազատ ա ինչ ուզում ա ասի: ուղղակի ծիծաղելի ա, երբ դու ինձ մեղադրում ես կոպիտ քննադատության մեջ, բայց նույն բանն ինքդ ես անում ;)

Բյուր ջան, ես ասացի "ըստ իս", սա նշանակում է, որ ես միայն իմ մասին եմ խոսում, որովհետև ես քեզ, կրկնում եմ, նախապես այս մրցույթում հաղթողի դերն էի տվել ու ամենաքիչը "Հյուսիսի կին -2" էի սպասում քեզանից, և այս տեսանկյունից ելնելով, "էդքան մարդու ձայն տալն" իմ հետ ոչ մի կապ չունի: Ինձ համար քո պրովալի պատճառը՝ թեմային ոչ լուրջ մոտենալն է, որովհետև քո կարծիքով, քո գիտելիքների մեջ այս թեմայի մասին լրջություն ուղղակի չի կարող լինել:
Սամ, ուրեմն քեզ շատ սխալ ա թվում: Ես քեզ նախապես ասեմ, որ ոչ մի մրցույթում չեմ հաղթելու, էդ տենց ա, իզուր դու քեզնից ինձ տեղեր մի հատկացրու, ես իմ տեղը շատ լավ գիտեմ: Իսկ ես թեմային բավական լուրջ էի մոտեցել:

Ой ли?.. Գլուխս մի տար, Բյուր ջան, դու էն ռեժիսորը չես, ով միայն պատ-լուսամուտով, սեղան-աթոռով, առանց դերասանների բեմադրություն կսարքեր:
Սամ, չհասկացա, հիմա քվեարկողը դերասա՞նն ա, թե՞ հանդիսատեսը: Ես իմ գործը սարքել եմ առանց հաշվի առնելու քվեարկողին ու առանց հաշվի առնելու, որ ոմանք վատ են զգալու էդ տեքստից: Հարցեր կա՞ն:

Ինչ վերաբերվում է թեմային. ես ինքս՝ շատ ու շատ ավելի կարևոր եմ համարում կնոջ դերն աշխարհաշեմին, քան տղամարդունը: Խորանալ չեմ ուզում այստեղ, բայց ասեմ, որ բավական է գոնե այն, որ ավելի շատ կարող եմ պատկերացնել ինքնաբեղմնավորվող կին, քան ինքնահղիացող տղամարդ…
Եվ այս թեմայով գիտե՞ս ինչքան կարող եմ խոսել, էն ապագա գրածներդ ու՜ր են…
Սա քո կարծիքն ա: Ես էլ ուրիշ կարծիք ունեմ էդ թեմայով: Ու մի փորձիր քո կարծիքը պարտադրել:

,
Ես եմ ասել ու կասեմ: Ու գիտե՞ս ինչ կասեմ քո մասին քեզ… Դու այս Ակումբի կայծակն ես, համ արագությամբ, համ էլ էներգիայով: Ու հենց որ կարողացար սանձահարել քո այդ կայծակն ու ամբողջովին տիրապետել նրա էներգիային, այդ ժամանակ կտեսնես, թե որտեղ է ամենա-ամենան:

Դու քո կայծակներին տեր կանգնի, իմի հետ գործ չունես:

Sambitbaba
25.04.2013, 10:56
Դու քո կայծակներին տեր կանգնի, իմի հետ գործ չունես:
Ինչպես ասես, էնպես էլ կլինի, Բյուր ջան: Շնորհակալություն:

Վոլտերա
25.04.2013, 14:22
Մյուս հավաքածու մրցույթը երբ ա լինելու? :[

CactuSoul
25.04.2013, 14:23
Հասել եմ #442 գրառմանը, ու էս մի մրցույթի շրջանակներում ուզում եմ Հայկօյին ասել՝ ես քեզ սիրում եմ :))
Հաղթելու համար չէ, վերլուծությունների: Շատ լավն են ու ջիգյարով (չգիտեմ՝ էս բառը որտեղից եկավ, բայց ուրիշ սազող բառ չգտա):

Alphaone
25.04.2013, 14:32

Ահա, էնքան մեղմ ա կպնում հեղինակին, էնքան սիրուն, էնքան բարի, էնքան ջիգյարով :love:))

ivy
25.04.2013, 15:31
Վայ, մի հարց մոռացանք պարզել. վերջը էն Դիեգոն մեռնո՞ւմ էր ձվի մեջ, թե՞ չէ, Լիլ, արի մեզ լուսաբանիր :))

Գալաթեա
25.04.2013, 15:32
Վայ, մի հարց մոռացանք պարզել. վերջը էն Դիեգոն մեռնո՞ւմ էր ձվի մեջ, թե՞ չէ, Լիլ, արի մեզ լուսաբանիր :))

Գիտեմ, էս Լիլի հետ չես, բայց մեռնում ա :զլո սմայլիգ

ivy
25.04.2013, 15:34
Գիտեմ, էս Լիլի հետ չես, բայց մեռնում ա :զլո սմայլիգ

Չե՜մ հավատում :goblin

Ուլուանա
25.04.2013, 15:44
Վայ, մի հարց մոռացանք պարզել. վերջը էն Դիեգոն մեռնո՞ւմ էր ձվի մեջ, թե՞ չէ, Լիլ, արի մեզ լուսաբանիր :))
Լիլը որ իմանար, գրած կլիներ։ Նենց որ ինչքան Լիլը կարող ա որոշել, էնքան էլ մենք։ Ես որոշել եմ, որ չի մեռնում, վերջ :beee։

ivy
25.04.2013, 15:48
Լիլը որ իմանար, գրած կլիներ։

Ե՞րբ կլիներ գրած :8
Լի՜լ :aaa

Ուլուանա
25.04.2013, 15:51
Ե՞րբ կլիներ գրած :8
Լի՜լ :aaa
Պատմվածքի մեջ :D։

impression
25.04.2013, 15:52
ինքը համ մեռնում ա, համ չի մեռնում, փյունիկ ա մի քիչ, մեռնող-հարություն առնող բեզդելնիկ
իրականում թողել եմ ընթերցողի հայեցողությանը, ինտերակտիվ պատմվածքների նախահայրերը սենց էին ավարտում իրենց պատմվաքները էլի

իսկ անձամբ ինձ համար ինքը չի մեռնում :) դե ես դրանց հետ շատ կապվեցի ուղղակի

Smokie
25.04.2013, 15:59
ինքը համ մեռնում ա, համ չի մեռնում, փյունիկ ա մի քիչ, մեռնող-հարություն առնող բեզդելնիկ

Ա դե իզուր չի է՛լի, որ էսքան սիրեցի էս պատմվածքը:D:))

Ես մեկ-մեկ մտածել եմ էս մրցույթին մասնակցելու մասին ու հենց փյունիկի մասին էլ ուզում էի գրել,:)) բայց ընթացքում համ հավեսը կորավ, համ սցենարը պատրաստ չէր, մենակ հերոսն էր ընտրված:

Դավիթ
25.04.2013, 17:08
Մյուս հավաքածու մրցույթը երբ ա լինելու? :[

Դեռ չի որոշվել: Կարծում եմ` Մայիսի վերջերին:

Alphaone
25.04.2013, 17:24
Մարի՜, սմայլիկը խառնել ես :beee Պիտի լիներ :եսանհամբերսպասումեմ սմայլիկը :))

CactuSoul
25.04.2013, 18:41
:)): «Դռռռ, խշշ, հլը էդ ջալալիդ աջ քաշի կայնի, վարորդ. սերժանտ Մսրյան, ձեր փաստաթղթերը»: Մի օր լավ խմած լինեմ՝ կգրեմ :D:
Ե՞րբ ա հարմար՝ մի օր գնանք խմելու: Իմ հաշվին, բնականաբար :)) Քեզնից՝ մենակ գրելը :))

Rhayader
26.04.2013, 21:52
Թեմայի խփոցիները չափից դուրս ցիվիլ էին :( ծերանում ենք, ժող, ծերանում ենք:

LisBeth
27.04.2013, 19:34
Թեմայի խփոցիները չափից դուրս ցիվիլ էին :( ծերանում ենք, ժող, ծերանում ենք:

Էսի սադիզմ ա՞, թե մազոխիզմ, թե երկուսն էլ:

Alphaone
27.04.2013, 20:01
Էսի սադիզմ ա՞, թե մազոխիզմ, թե երկուսն էլ:

Ռայադերին ոգևորված գրեցի՝ խիստ քլունգին կարոտել եմ, էն էլ իմ գործը չքլնգեց, մի տեղ կարդացել էր, որ ես քիլլեր եմ վարձում :(

LisBeth
27.04.2013, 20:20
Ռայադերին ոգևորված գրեցի՝ խիստ քլունգին կարոտել եմ, էն էլ իմ գործը չքլնգեց, մի տեղ կարդացել էր, որ ես քիլլեր եմ վարձում :(

Դու էլ քլունգի կարիք չունես, էնա ինքդ քեզ լավ քլնգել պրծել ես, ինքնախարազանում, թե՞ ինքնակեղեքում էր, մի խոսքով :) Ժամանակն ա հանգիստ շունչ քաշելու:

Alphaone
27.04.2013, 21:21
Դու էլ քլունգի կարիք չունես, էնա ինքդ քեզ լավ քլնգել պրծել ես, ինքնախարազանում, թե՞ ինքնակեղեքում էր, մի խոսքով :) Ժամանակն ա հանգիստ շունչ քաշելու:

Ահա, մի ժամանակ վախացնում էին, ասում էին ակումբի քննադատություը, վաաայ, բռռռ, :scary հիմա ստիպված ես եմ ինձ քննադատում :D

Sagittarius
11.05.2013, 20:39
Ժողովուրդ, մի հատ սենց կարևոր պահ. հիմա արդեն համարյա ոչ ոք օնլայն չի, վաղը երևի կլինեք, բայց քանի թարմ ա, գրեք. ոմանք 21-րդը հավանել էին, լիքը մարդիկ էլ չէին հավանել, ինձ հիմա չհավանածների անկեղծ կարծիքն ա ավելի շատ հետաքրքրում, էդ կարևոր ա: Միակ քննադատությունը, որ էս արանքում կարդացի, ոնց որ թե էն «ցենզուրայից դուրսն» էր, էդ քիչ ա:

Շին, ասում ես՝ մի տեսակ ուրիշ բան էի սպասում. ի՞նչ էիր սպասում:

Մենակ մի քանի ստեղծագործություն եմ կարդացել /դրա համար էլ քվեարկությանը չեմ մասնակցել, որ չկարդացածների հանդեպ անարդար չլինեմ/ ու «Կճեպների» հետ միասին ամենահավեսն ու կլանիչն էր: Բայց մեր մեջ ասած, մի քիչ շատ American Gods չէ՞ր:

Հայկօ
11.05.2013, 21:22

Ռուֆն էլ էր նույն բանը հարցնում :): Չէ, իրականում հիմքում մոտավորապես «The Sandman» կոմիքսի մի հատված ա, որի հեղինակն էլի նույն Գեյմանն ա, ու էդ հատորը «Ամերիկյան աստվածներից» մի ութ-ինը տարի շուտ ա լույս տեսել:

Sagittarius
11.05.2013, 22:07
Ռուֆն էլ էր նույն բանը հարցնում :): Չէ, իրականում հիմքում մոտավորապես «The Sandman» կոմիքսի մի հատված ա, որի հեղինակն էլի նույն Գեյմանն ա, ու էդ հատորը «Ամերիկյան աստվածներից» մի ութ-ինը տարի շուտ ա լույս տեսել:

Sandman-ի մասին գիտեմ, բայց դեռ չեմ կարդացել: Ես քո՝ Փոքր Մհերի մասին գործին եմ սպասում :)): "comic" ժանրային ուղղվածության հավաքածու մրցույթը վատ չէր լինի, Hitchhiker-ների ու Շվեյքի ոգով: