PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Հավաքածու մրցույթ – 4. «Մոգական ռեալիզմ» (քվեարկություն և քննարկում)

Էջեր : 1 2 3 [4] 5

StrangeLittleGirl
21.04.2013, 18:33
Համենայն դեպս բազմակետով չգրելը հասունության կամ հերոսության նշան չի:
Ես որտեղ զգում եմ, որ պետք ա դնում եմ, ոչ էլ մտածում եմ՝ ոնց կնայվի: Շատ պետքս ա :)

Գալ, բազմակետը շատ կոնկրետ կետադրական նշան ա, որը նայվում ա, եթե տեղին ա գործածվում, բայց մարդ կա վերջակետի փոխարեն բազմակետ ա դնում: Իսկ դա լրիվ էրեխայություն ա ու ահավոր գեշ ա:

Alphaone
21.04.2013, 18:35
ես այ էդ սաղ ֆոբերից եմ :D ավելին ասեմ. իտալիկաֆոբ, երկար նախադասությունաֆոբ (չնայած մեկ-մեկ օգտագործում եմ, ինչ մեղքս թաքցնեմ), բոլդաֆոբ, մեծատառաֆոբ, սիրաքստիկաֆոբ և այլն :)) մեծն Բային եմ քաշել

Ես նման ֆոբիաներ չունեմ... :sulel
Աչքիս դրանից ա, որ մարդ մինչև գրածս կարդում, կաթված է ստանում :D

StrangeLittleGirl
21.04.2013, 18:35
ժող, Այբին էլ եմ ճիշտ գտել :))
ուրեմն կամ Պարտությունն ա, կամ Անորոշությունը (կամ էլ երկուսն էլ)

Այբ ջան, հեչ էլ իզուր չես մասնակցել, վատը չէին գործերդ:

Մինա
21.04.2013, 18:37
15. «Թերզը» – Գալաթեա

Չեմ հավատում Թերզը Գալաթեան լինի:

Ուլուանա
21.04.2013, 18:37
Գալ, բազմակետը շատ կոնկրետ կետադրական նշան ա, որը նայվում ա, եթե տեղին ա գործածվում, բայց մարդ կա վերջակետի փոխարեն բազմակետ ա դնում: Իսկ դա լրիվ էրեխայություն ա ու ահավոր գեշ ա:
Համաձայն եմ, բայց երբ որ մարդու մոտ արդեն ֆոբիա ա ձևավորված լինում կոնկրետ կետադրական նշանի նկատմամբ, իրան արդեն ցանկացած դեպքում էդ նշանը վանում ա ու ստիպում ըստ դրա առկայության գնահատել գործը։ Եթե մարդը դեռ գործը չկարդացած՝ բազմակետեր ա հաշվում ու ըստ այդմ՝ արդեն հիասթափվում, էդ էնքան էլ նորմալ չի, էլի։ Ի՞նչ գիտի, կարող ա հենց բոլոր բազմակետերն էլ տվյալ գործում տեղին են։ Անհնա՞ր ա։

Ու ընդհանրապես ցանկացած հնարք կամ կետադրական նշան էլ չարաշահվելու դեպքում վատ ա նայվում, բայց պետք չի, էլի, ֆիքսվել զուտ երևույթի վրա ու անկախ քանակից՝ վատանալ։

Գալաթեա
21.04.2013, 18:38
Գալ, բազմակետը շատ կոնկրետ կետադրական նշան ա, որը նայվում ա, եթե տեղին ա գործածվում, բայց մարդ կա վերջակետի փոխարեն բազմակետ ա դնում: Իսկ դա լրիվ էրեխայություն ա ու ահավոր գեշ ա:

Վերջակետի փոխարեն ինչ էլ դնես՝ գեշ կնայվի, Բյուր ջան, էդ կարգի չարաշահման մասին չի խոսքը:
Պարզապես գրողն ինքն ա զգում՝ որտեղ ա միտքը կախվում, որտեղ՝ կտրուկ ավարտվում ու ինքն ա որոշում՝ երբ ա բազմակետը նպատակահարմար:
Բային էլ ա էլի ինչ-որ մեկը ժամանակին վախացրել, որ հիմա՝ ախ երանի-ի կողքը վերջակետ ա դնում:

Գրողին սահմանափակում չպետք ա լինի: Էն էլ՝ չգիտես ում որոշած կանոններով:

StrangeLittleGirl
21.04.2013, 18:41
Վերջակետի փոխարեն ինչ էլ դնես՝ գեշ կնայվի, Բյուր ջան, էդ կարգի չարաշահման մասին չի խոսքը:
Պարզապես գրողն ինքն ա զգում՝ որտեղ ա միտքը կախվում, որտեղ՝ կտրուկ ավարտվում ու ինքն ա որոշում՝ երբ ա բազմակետը նպատակահարմար:
Բային էլ ա էլի ինչ-որ մեկը ժամանակին վախացրել, որ հիմա՝ ախ երանի-ի ի կողքը վերջակետ ա դնում:

Գրողին սահմանափակում չպետք ա լինի: Էն էլ՝ չգիտես ում որոշած կանոններով:

Գալ, բան չունեմ ասելու, ամեն մարդ ինքն ա որոշում որտեղ ինչ դնի, բայց ընթերցողն էլ ինքն ա որոշում ինչ կարդա, ինչ չէ:

Ուլուանա
21.04.2013, 18:41
Ի դեպ, իտալիկից ես էլ ֆոբիա ունեմ :D։ Իսկ ավելի ճիշտ՝ զուտ տեսողականորեն հարմար չի ինձ համար ու հեչ սիրուն չի։ Ինտերնետում իտալիկով տեքստեր հանդիպելիս հաճախ քոփի եմ անում word–ի մեջ, դարձնում regular, որ հանգիստ կարդամ :))։ Ի դեպ, իտալիկի նկատմամբ հակակրանքն ինձ մոտ սկսվեց դեռ մինչև ինտերնետի հետ որևէ առնչություն ունենալը։ Ուսանող ժամանակ էր, որ սկսվեց, ու իտալիկի դեմ պայքարի շրջանակներում առաջին քայլս եղավ սեփական ձեռագիրն իտալիկազերծելը :D։ Մոտ քառասունհինգ աստիճանի թեքությամբ էի գրում, կտրուկ փոխեցի լրիվ ուղղահայացի ու մինչև հիմա էլ տենց եմ գրում :))։

StrangeLittleGirl
21.04.2013, 18:43

Աաաա, ես հիշում եմ քո ու Արշակի ուղղահայաց ձեռագիրը :D
Դե հա, Սամի հետ որ կռիվ էի անում էն գործի իտալիկների համար, ասում էր... :D

Գալաթեա
21.04.2013, 18:45
Գալ, բան չունեմ ասելու, ամեն մարդ ինքն ա որոշում որտեղ ինչ դնի, բայց ընթերցողն էլ ինքն ա որոշում ինչ կարդա, ինչ չէ:

Եթե ընթերցողը պատմվածքը թողած բազմակետերն ա հաշվում, ուրեմն ինքը համ հեղինակի կատարած աշխատանքի հանդեպ հարգանք չունի, համ էլ մի քիչ Բլզիկներ ունի :D

StrangeLittleGirl
21.04.2013, 18:46
Եթե ընթերցողը պատմվածքը թողած բազմակետերն ա հաշվում, ուրեմն ինքը համ հեղինակի կատարած աշխատանքի հանդեպ հարգանք չունի, համ էլ մի քիչ Բլզիկներ ունի :D

Բայն ա էլի :D

Ուլուանա
21.04.2013, 18:47
Աաաա, ես հիշում եմ քո ու Արշակի ուղղահայաց ձեռագիրը :D
Դե հա, Սամի հետ որ կռիվ էի անում էն գործի իտալիկների համար, ասում էր... :D
Դե, Արշակինը բնածին ռեգյուլար ա եղել, իմը՝ ձեռքբերովի :D։

Alphaone
21.04.2013, 18:47
Մի քիչ էլ բամբասեք, Բայանդուրին ձեն կտամ :D

StrangeLittleGirl
21.04.2013, 18:49
Մի քիչ էլ բամբասեք, Բայանդուրին ձեն կտամ :D

Թե չէ դու չես քվեարկել :))

Ի դեպ, նոր նայեցի, Բայի գործը շատ քիչ ձայն ունի, կարծում եմ՝ անարժանիորեն քիչ :( Ամեն դեպքում, լավ գործ էր:

ivy
21.04.2013, 18:51
Ի դեպ, նոր նայեցի, Բայի գործը շատ քիչ ձայն ունի, կարծում եմ՝ անարժանիորեն քիչ :( Ամեն դեպքում, լավ գործ էր:

Էդ արդեն հաստատ որոշվեց, որ իրենն է՞ :))

Ուլուանա
21.04.2013, 18:52
Թե չէ դու չես քվեարկել :))

Ի դեպ, նոր նայեցի, Բայի գործը շատ քիչ ձայն ունի, կարծում եմ՝ անարժանիորեն քիչ :( Ամեն դեպքում, լավ գործ էր:
Բյուր, ինքը ձեն տալ ասելով՝ կանչել, տեղյակ պահել նկատի ուներ, ոչ թե քվեարկել :D։

StrangeLittleGirl
21.04.2013, 18:54
Էդ արդեն հաստատ որոշվեց, որ իրենն է՞ :))
Դե Հռիփսիկ տատը չի սխալվում :))

Բյուր, ինքը ձեն տալ ասելով՝ կանչել, տեղյակ պահել նկատի ուներ, ոչ թե քվեարկել :D։

:D Աաաա

Alphaone
21.04.2013, 18:56
Ես էլ դրել մտածում եմ քվեարկելը կանչելու հետ ինչ կապ ունի :D

Հայկօ
21.04.2013, 19:06
16. Այրվող ծղոտների տունը

Վայ էս ինչ լավն ա էս մեկը: Այ հենց սենց՝ քաղաքային լեգենդներով ու կախարդանքով հագեցած բան էի ուզում կարդալ, վուդու, վհուկներ, ծեսեր, սեր, տաբուներ, ցածր՝ հողին ու մարդկանց կպած մոգություն՝ էն, որ վեհ չի, սև ու սպիտակ չի, Գենդալֆ ու Մերլին չի, ավելի պարզ ա, բայց կա, ու հաստատ կա, ախր գրած ա, ո՞նց կարող ա չլինել, ես հավատում եմ, որ կա հենց հիմա մեր կողքին, ու նույնիսկ առանց նկուղում բանկաների մեջ պահած օձերի ու մողեսների, հատկապես՝ առանց դրանց: Ու էնքան իսկական էր էդ հերմետիկ փակ ընտանիքը, Գոհարը, Սոնան, քույրերը, էնքան վախենալու ու գրավիչ էր իրանց շրջապատող էդ թանձր իրականությունը, ու նենց... նենց խղճացի իրանց մի պահ, իրենց էդ անեծքին ու դժբախտությանը, մութ ու հին տան մեջ ապրող էդ կանանց՝ իրենց ցանկություններով ու սահմաններով, ամեն օր նույնը, ամեն օր՝ կիսատ, ամեն օր՝ օտար, իսկ ինքը սեր ա ուզում, չի կարող չուզել, իր արյան մեջ ա դա՝ որպես էդ ցածր մոգության գին, որպես կին ծնվելու գին, ու մայրն էլ գիտի, որ ուզում ա, ուզելու ա, ու ընտրություն չկա, փախուստ չկա, փակ համակարգում անվերջ զուգահեռ գծեր չկան, ամեն ինչ մի մեծ կծիկ ա՝ սկիզբն ու վերջը կորած, ու հլը քանի՜ Սոնաներ ու Գոհաներ են լինելու, քանի՜ անգամ ա կրկնվելու նույնը, ու ոչ ոք երբեք էլ չի իմանալու, թե ինչու էր արյունոտ հերթական փետուրը, ինչի դեմ էին անզոր նորից ու նորից վառվող ծղոտները: Հեղինակը դեմք ա, ես ուզում եմ իր հետ ռեալում էլ ծանոթանալ: Զուտ որպես պատմվածք սա մի քիչ անհարթ էր, հիմնականում տեղ-տեղ բառերի ընտրության խնդիր կար, բայց ոչ ավել: Հա, երևի մի քիչ բացատրությունների կարիք էլ ունի, ամեն դեպքում. միշտ տենց ա, գրելիս չես ուզում չափազանց ակնհայտ բաներ գրես՝ մտածելով, որ շատ ա ծանծաղանում գրածդ, ուժը կորում ա, բայց մեկ-մեկ պետք ա, էն, ինչը քեզ համար ակնհայտ ա, կարդացողի համար հիմնականում էդքան էլ ակնհայտ չի լինում, ու մի թեթև հուշելուց սովորաբար ոչ մի վնաս չի լինում, ընդհակառակը: Ռուսերենը անձամբ ինձ շեղեց, կուզեի, որ հայերեն լիներ էդ կտորն էլ: Բայց ընդհանուր շատ սիրուն էր գրած, շա՜տ սիրուն, կարդալիս էնքան հստակ ես տեսնում ու զգում էդ ամեն ինչը, ու երևի սա միակ դեպքն ա, որ ինչ-որ բան չհասկանալը նույնիսկ ավելի ա սրում զգացածդ, որովհետև էստեղ պիտի մինչև վերջ չհասկանաս իրականությունը, որովհետև անհասկանալին վախեցնում ու միաժամանակ գրավում ա, իսկ էս պատմվածքը հենց դա էր՝ վախեցնող ու միաժամանակ գրավող:

Մարոյի խեղճ տղեն էլ աչքիս նույն կերպ թակարդը ընկավ :)):

Mephistopheles
21.04.2013, 19:15
Բազմակետերին բան չասեք…

Alphaone
21.04.2013, 19:21

Երբ օձ ու մողես են բանկաներում, հավատում ես, եհցն տղամարդկանց են զակատում, Բյուրին ինչ ասես չես ասում :angry :D

Հայկօ
21.04.2013, 19:22
Երբ օձ ու մողես են բանկաներում, հավատում ես, եհցն տղամարդկանց են զակատում, Բյուրին ինչ ասես չես ասում :angry :D

Օձերն ու մողեսները կակռազ ըտեղ ավելորդ էին :beee: Բյուրը ստեղ ի՞նչ կապ ունի:

Alphaone
21.04.2013, 19:24
Օձերն ու մողեսները կակռազ ըտեղ ավելորդ էին :beee: Բյուրը ստեղ ի՞նչ կապ ունի:

Դուք էդ գործի շուրջ իմ հիշելով ,,բարեկամական,, դիալոգ ունեցաք :D

Հայկօ
21.04.2013, 19:27
Դուք էդ գործի շուրջ իմ հիշելով ,,բարեկամական,, դիալոգ ունեցաք :D

Ձև չի: Ես Բյուրին շատ եմ սիրում :beee:

Alphaone
21.04.2013, 19:31
Ձև չի: Ես Բյուրին շատ եմ սիրում :beee:

:pardon
ես էլի մի բան խառնել եմ, ուրեմն :))

Գալաթեա
21.04.2013, 19:42
20-րդ տարբերակ. «Դառնահամ»

Բա մարդ չբռնի ու սրա հեղինակին մի հատ լավ պաչպչի :)
Ինչ հավես տրամադրություն կար մեջը: Կարդալուց համարյա երաժշտություն էր ականջիս տակ հնչում, սենց մեղմ ու օդային, էն Մատանիների Տիրակալը կինոյի էլֆերի երաժշտությունից:
Ես սրտից թույլ մարդ եմ, սենց բաներ սիրում եմ: Տխուր ավարտն էլ էր ընթացքին համահունչ ու բնական:
Մի քիչ սկանդինավյան դիցարանի պերեբոռ կար` նեղ հատվածում կուտակված, ռիթմից գցում էր, բայց ջանդամ, մեկ ա սիրուն էր ու փափուկ :)

Ապրի հեղինակը:

Հայկօ
21.04.2013, 20:00
17. Քաղաքը ճահճի մեջ

Դինամիկա չկար, է: Գործողություն չկար: Սենց սիրուն-խոնավ-փոշոտ-լպրծուն-բայց սիրուն ստատիկ պատկեր էր, ու հա, երևի պարզ ա այլաբանությունը, բայց հեղինակ ջան, հեղինակ ջա՜ն, էդ ճահիճը էնքան էլ ճահիճ չի, է, ամեն ինչ էլ կա՝ տզրուկ էլ, արև էլ, դու արևոտ տեղերում մնա, օկ ա հաստատ: Պատմվածքը ոնց որ չսկսված՝ ավարտվի: Սկզբում setting-ը լավ տրվում ա, բայց հետո չի օգտագործվում, ամեն ինչ դրա վրա էլ մնում ա, առաջ չի գնում, կերպարներ չկան, զարգացում չկա, հաստատ կարճ ու կիսատ ա սա: Ճահիճը ֆոնն ա ընդամենը, էլի, բովանդակություն չի կարող լինել: Բայց դե հեղինակը կարողանում ա գրել՝ նկարագրել, նենց չի, որ Լավկրաֆտի ձուկ-մարդիկ են էդ քաղաքում, բայց նենց էլ չի, որ ընդհանրապես չես հավատում կարդացածիդ: Տրամաբականակ ու պատճառահետևանքային կապեր էի փնտրում կարդալիս, տենց էլ չգտա. կի՞նը ինչու ու որտեղից հայտնվեց, ասենք: Մի խոսքով՝ էս ինձ համար ճահճի, բորբոսի, անելանելիության, մածուցիկության ու էլի տենց բաների ահագին լավ ներկայացված պատկեր էր, բայց լիարժեք պատմվածք տենց էլ չդարձավ:

Ուլուանա
21.04.2013, 20:05
Հայկ, մի քիչ արագ գրի, կարող ա մրցույթը պրծնի, տենց էլ չհասցնես բոլորի մասին գրել։ Թե՞ դու հենց դիտմամբ էլ ձգձգում ես :D։

Ingrid
21.04.2013, 20:47
Բարև, գանձերս, ձեզ շատ էի կարոտել, էսօր էլ չհամբերեցի, մտա: Ո՞նց եք: Տեսնում եմ՝ խառը գործերի մեջ եք: Խառը, բայց հավեսին:
Նայեցի, մտածեցի կարդամ, բայց էնքաաաաան շատ էին, որ հասկացա՝ չեմ կարողանա:
Բայց որ թույլ տան միայն ըստ վերնագրերի քվեարկել, հավեսով կքվեարկեմ:

StrangeLittleGirl
21.04.2013, 20:49

Էս ու՞ր ես, ես էլ արդեն գրելու էի, թե Ինգրիդն ու՞ր ա կորել: Բա դու էլ կարդա, մասնակցի քննարկումներին:

Ingrid
21.04.2013, 20:54
Էս ու՞ր ես, ես էլ արդեն գրելու էի, թե Ինգրիդն ու՞ր ա կորել: Բա դու էլ կարդա, մասնակցի քննարկումներին:
Բյուր, ես էլ գիտեմ, թե գիտես՝ ուր եմ կորել: Ախր ես մի մեեեեծ նպատակ եմ դրել, աղջիկներից մի քանիսն արդեն գիտեն, քեզ էլ առանձին կասեմ, այդ գործին եմ: Դրա համար էլ հնարավորինս ուժերս կենտրոնացրել եմ միայն ծրագրիս շուրջ:
Հավեսով կկարդայի, իմ սիրած ժանրի գործեր պիտի որ լինեն, բայց գոնե հինգ հատ լինեին, կհասցնեի, բայց այսպես հաստատ չեմ հասցնի::think
Բայց ժող նոր մոտեցում կլիներ ուղղակի վերնագրերով քվեարկելը: Փլիիզ, ինձ թույլ տվեք այդ անել. միայն ինձ փորձի համար. ասենք, թե վերնագիրն ինչքանով կարող է գրավել ընթերցողին, ինչքանով է մոգական շունչ ներշնչում: :oy

StrangeLittleGirl
21.04.2013, 20:58

Հա, աղոտ հիշեցի, ոնց որ թեթևակի ասել էիր:
Իսկ դու իզուր էլ ասեցիր, որ չես կարդացել, սուսուփուս պիտի քվեարկեիր, ո՞նց են ուրիշներն անում :D Բայց քանի որ ասել ես, աչքիս պիտի կաշառեմ քեզ :))

Շինարար
21.04.2013, 21:00
Համենայն դեպս բազմակետով չգրելը հասունության կամ հերոսության նշան չի:
Ես որտեղ զգում եմ, որ պետք ա դնում եմ, ոչ էլ մտածում եմ՝ ոնց կնայվի: Շատ պետքս ա :)

Հասունության ամենակարևորը նշանը գրածիդ վերջին նախադասությունն ա՝ «Շատ պետք ա»-ն: Դու ընդհանրապես կեցցես, իսկ էս պահին առավել:

Շինարար
21.04.2013, 21:05
Գալ, բան չունեմ ասելու, ամեն մարդ ինքն ա որոշում որտեղ ինչ դնի, բայց ընթերցողն էլ ինքն ա որոշում ինչ կարդա, ինչ չէ:

Բյուր, ծիծաղելի չափանիշ ա, երբ կարդում ես՝ նայելով՝ ինչքան բազմակետ կա, ինչքան վերջակետ, ինչքան մակդիր կամ շեղատառ: Մեկը կարողանում ա մակդիրները հմտորեն ու գեղեցիկ կիրառել, մյուսը դեռ պետք ա աճի կամ էլ տենց էլ չի աճի: Ախր դու էդքան կարդացած աղջիկ ես, ոնց կարաս տենց պրիմիտիվ դատես:

StrangeLittleGirl
21.04.2013, 21:09

Շին, եթե ստեղծագործության առաջին նախադասության ութ բառից չորսը մակդիր լինի, ես երկրորդը չեմ կարդա, սպանեք, չեմ կարդա: Չափը լավ բան ա: Եթե դա անց են կացնում, գործը վատն ա դառնում, անկախ նրանից: Դա արդեն խոսում ա վարպետության պակասի մասին:

Շինարար
21.04.2013, 21:13

Օքեյ:

Ingrid
21.04.2013, 21:15
Հա, աղոտ հիշեցի, ոնց որ թեթևակի ասել էիր:
Իսկ դու իզուր էլ ասեցիր, որ չես կարդացել, սուսուփուս պիտի քվեարկեիր, ո՞նց են ուրիշներն անում :D Բայց քանի որ ասել ես, աչքիս պիտի կաշառեմ քեզ :))

Բյուր, դե, սկսիր կաշառել, քանիսի՞ց ենք սկսում: Հավես է:

Ingrid
21.04.2013, 21:18
Բյուր, ես էլ գիտեմ, թե գիտես՝ ուր եմ կորել: Ախր ես մի մեեեեծ նպատակ եմ դրել, աղջիկներից մի քանիսն արդեն գիտեն, քեզ էլ առանձին կասեմ, այդ գործին եմ: Դրա համար էլ հնարավորինս ուժերս կենտրոնացրել եմ միայն ծրագրիս շուրջ:
Հավեսով կկարդայի, իմ սիրած ժանրի գործեր պիտի որ լինեն, բայց գոնե հինգ հատ լինեին, կհասցնեի, բայց այսպես հաստատ չեմ հասցնի::think
Բայց ժող նոր մոտեցում կլիներ ուղղակի վերնագրերով քվեարկելը: Փլիիզ, ինձ թույլ տվեք այդ անել. միայն ինձ փորձի համար. ասենք, թե վերնագիրն ինչքանով կարող է գրավել ընթերցողին, ինչքանով է մոգական շունչ ներշնչում: :oy

Դավիթ, թույլ կտա՞ս:

StrangeLittleGirl
21.04.2013, 21:20
Բյուր, ծիծաղելի չափանիշ ա, երբ կարդում ես՝ նայելով՝ ինչքան բազմակետ կա, ինչքան վերջակետ, ինչքան մակդիր կամ շեղատառ: Մեկը կարողանում ա մակդիրները հմտորեն ու գեղեցիկ կիրառել, մյուսը դեռ պետք ա աճի կամ էլ տենց էլ չի աճի: Ախր դու էդքան կարդացած աղջիկ ես, ոնց կարաս տենց պրիմիտիվ դատես:

Բյուր, դե, սկսիր կաշառել, քանիսի՞ց ենք սկսում: Հավես է:
մի բանկա շոկոլադ :))

Ingrid
21.04.2013, 21:21
մի բանկա շոկոլադ :))
Լավ, մի բանկա մեկ, մի բանկա երկու, մի բանկա...
Սպասում եմ մյուս թեկնածուներին: :hands

Ուլուանա
21.04.2013, 21:21
Է՜, չէ, վերնագրերը խաբուսիկ են։ Ամենալավ գործերի վերնագրերը մեծ մասամբ մոգական շունչ չեն հաղորդում։

StrangeLittleGirl
21.04.2013, 21:22
Է՜, չէ, վերնագրերը խաբուսիկ են։ Ամենալավ գործերի վերնագրերը մեծ մասամբ մոգական շունչ չեն հաղորդում։

սպասի, թող կաշառեմ :))

Ingrid
21.04.2013, 21:25
Է՜, չէ, վերնագրերը խաբուսիկ են։ Ամենալավ գործերի վերնագրերը մեծ մասամբ մոգական շունչ չեն հաղորդում։
Լավ, ես կքվեարեկմ, դուք հետո իմ տված միավորները հանեք, ուղղակի հետաքրքիր է, թե ուղղակի ըստ վերնագրերի ոնց կդատեմ:
Տեսե՛ք, երբ գնում են գիրք գնելու ու որոշել են գնել ոչ թե մեկի ասածով, այլ իրենց ընտրությամբ, սկզբում կարդում են վերնագիրը, մի քնաի խոսք գրքի մասին ու երևի մի փոքր էլ թերթում և գնում:
Քանի որ ես այդքան հնարավորությւոններ չունեմ, ապա ես միայն ըստ վերնագրերի կքեարկեմ, որը ցույց կտա, թե ինչքանով է հեղինակը գրավիչ վերնագիր ընտրել իր գործի համար. ասեմ, որ կարդում էի վերնագրերը, միայն մի քնաիսը մտածել տվեցին, որ կուզեի կարդալ նաև այդ վերնագրի ներքո եղածը:
Հա, գուցե հետո կարդալով հիասթափվեի, բայց դե գրավող , խոսուն վերնագիր ընտրելը շատ մեծ վարպետություն է:

Ingrid
21.04.2013, 21:32
Կարող եք իմ տված միավորները հանել, որովեհտև ուղղակի վերնագրերին եմ քվեարկել, բայց ահա թե որ վերնագրերն ինձ գրավեցին.
1.«Տամիբեի կրակե պարիսպը»
2.«Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին»
3.«Ալիսը տղամարդկանց աշխարհում»
4.«Թերզը»
5.«Գունատ Ձիու Ստվերը»

Դավիթ

Դե եթե միայն վերնագրով, ապա «Օպեռացիա ըի ի դրուգիե պրիկլյուչենիա Շուրիկա» ամենա գրավիչն ա:

StrangeLittleGirl
21.04.2013, 21:35
Կարող եք իմ տված միավորները հանել, որովեհտև ուղղակի վերնագրերին եմ քվեարկել, բայց ահա թե որ վերնագրերն ինձ գրավեցին.
1.«Տամիբեի կրակե պարիսպը»
2.«Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին»
3.«Ալիսը տղամարդկանց աշխարհում»
4.«Թերզը»
5.«Գունատ Ձիու Ստվերը»

Ապրես :)) կաշառքդ կստանաս ուրեմն :D

Ingrid
21.04.2013, 21:39
Ապրես :)) կաշառքդ կստանաս ուրեմն :D
Լո՞ւրջ: :o Բյուր, հիմա անծանոթ մարդիկ կմտածեն, թե ակումբում ահա ինչպես են մրցությներ անցկացնում, կաշառում են, իրար հետ պայմանավորվում, առանց կարդալ քվեարկում: :D

Ուլուանա
21.04.2013, 21:40
Լավ ա գոնե, որ մրցակցության ընդհանուր ընթացքի վրա ազդեցություն չունեցավ յա բախտի քվեարկությունդ :D։

Դավիթ
21.04.2013, 21:49
Բյուր, գնացիր էլի ֆեյսից: Այվին, դու, հետո՞::)

StrangeLittleGirl
21.04.2013, 21:52
Բյուր, գնացիր էլի ֆեյսից: Այվին, դու, հետո՞::)
Դավ, դե տեսնում ես՝ մրցույթներդ լավ չեն ազդում մեզ վրա :))
չաթվելու ուրիշ ձևեր էլ կան :)) skype, gtalk :))

Alphaone
21.04.2013, 21:54
Բյուր, ուրեմն սկայպդ ՓՄ արա :)

ivy
21.04.2013, 22:51
Ո՜նց թե վերնագրերով քվեարկել, ես բողոքո՜ւմ եմ :))

StrangeLittleGirl
21.04.2013, 22:58
Ո՜նց թե վերնագրերով քվեարկել, ես բողոքո՜ւմ եմ :))

սուս մնա :P

Հայկօ
22.04.2013, 01:15
սուս մնա :P

Սա աղաղակող անարդարություն ա: Ոնց որ ամուսնանաս մեկի հետ մենակ էն պատճառով, որ անունը Գեղամ ա, հա ինչ անենք, որ ինքը իննսունութ տարեկան անդամալույծ դիաբետիկ կին ա :beee:

StrangeLittleGirl
22.04.2013, 01:26
Սա աղաղակող անարդարություն ա: Ոնց որ ամուսնանաս մեկի հետ մենակ էն պատճառով, որ անունը Գեղամ ա, հա ինչ անենք, որ ինքը իննսունութ տարեկան անդամալույծ դիաբետիկ կին ա :beee:

Նախանձներ :beee մեկ ա ձեր գործերը հետ չեն ընկնում, թողեք թող մի քիչ ուրախանա նվաստս :(

Նաիրուհի
22.04.2013, 01:39
«Կճեպները» կարդալու պահից ուզում եմ հասկանալ, թե Դիեգոյին որտեղի՞ց հորեղբայրներ, եթե Ալվարեսների կանայք մեռնում էին առաջին զավակին լույս աշխարհ բերելիս։ Թե՞ որոշ Ալվարեսներ կարողանում էին իրենց տոհմի անեծքից անտեղյակ մի քանի կին գտնել :think

ու նաև դարձավ վերջինն իր տոհմից, քանի որ երկու հորեղբայրներից մեկը զոհվել էր պատերազմում, իսկ մյուսին սպանել էին պանդոկում, ինչ-որ անիմաստ վեճի պատճառով:

Հայկօ
22.04.2013, 01:41
«Կճեպները» կարդալու պահից ուզում եմ հասկանալ, թե Դիեգոյին որտեղի՞ց հորեղբայրներ, եթե Ալվարեսների կանայք մեռնում էին առաջին զավակին լույս աշխարհ բերելիս։ Թե՞ որոշ Ալվարեսներ կարողանում էին իրենց տոհմի անեծքից անտեղյակ մի քանի կին գտնել :think

Ըհըն, նույն հորից, տարբեր մայրերից են:

Stranger_Friend
22.04.2013, 01:42
«Կճեպները» կարդալու պահից ուզում եմ հասկանալ, թե Դիեգոյին որտեղի՞ց հորեղբայրներ, եթե Ալվարեսների կանայք մեռնում էին առաջին զավակին լույս աշխարհ բերելիս։ Թե՞ որոշ Ալվարեսներ կարողանում էին իրենց տոհմի անեծքից անտեղյակ մի քանի կին գտնել :think

կամ էլ երկվորյակ եղբայրներ են եղել. :)

Հայկօ
22.04.2013, 01:43
կամ էլ երկվորյակ եղբայրներ են եղել. :)

Չէ, ես ծանոթ էի իրանց հետ: Նույն հորից, տարբեր մայրերից էին:

Ուլուանա
22.04.2013, 01:45
Չէ, ես ծանոթ էի իրանց հետ: Նույն հորից, տարբեր մայրերից էին:
Դու Ալվարես էլ կլինես :))։

kivera
22.04.2013, 02:02
«Պարիր ինձ համարն» ու «Կճեպները» շատ լավն էին, մեծ հաճույքով կարդացի, շնորհակալություն հեղինակներին: :)

StrangeLittleGirl
22.04.2013, 10:36
«Պարիր ինձ համարն» ու «Կճեպները» շատ լավն էին, մեծ հաճույքով կարդացի, շնորհակալություն հեղինակներին: :)

բա մյուս քսան գործե՞րը :oy

Հայկօ
22.04.2013, 11:03
բա մյուս քսան գործե՞րը :oy

Զատո մյուս քսանի վերնագրերն են ուբեր-մոգական :P:

kivera
22.04.2013, 11:18
բա մյուս քսան գործե՞րը :oyԲյուր ջան, բոլոր գործերն էլ շատ հետաքրքիր են, ընդհանրապես մրցույթն իսկապես նոր մակարդակի ա հասել ու բոլոր գործերը հիմնականում «Գրեթերթի» «Պուճուրին» չեն զիջում, ավելին, իմ կարծիքով Դավիթը մեծ միսսիա է կատարում գրական աշխարհում :) էս անգամ քվեարկեցի առանց մեկնաբանությունները կարդալու, ու կարծում եմ ամենաճիշտ ձևն էր իմ պարագայում :) բացթողում էի արել նախորդ կոմմենտում. Շնորհակալություն բոլոր հեղինակներին :oy

Դավիթ
22.04.2013, 13:03
Կիվերա ջան, միսսիա չկա: Ասում, խոսում, ուրախանում ենք ու կողքից էլ ահագին հպարտ եմ, որ մրցույթին մասնակցող լավագույն հեղինակների ստեղծագործությունները, ոչ մի բանով չեն զիջում այսպես ասած կայացած գրողների գործերին և մի բան էլ ավել:

Smokie
22.04.2013, 13:30
Հա, ի դեպ՝ հիշելով «Մանրապատումներ»ում արված մի գրառում, հիշեցի, որ այս մրցույթին Գալաթայի ոչ ակումբցի ընկերուհիներից մեկն էլ էր ուզում մասնակցել:))

Գալաթեա
22.04.2013, 13:46
19–րդ տարբերակ. «Նախագահը»

Էս գործը երկրորդ անգամ կարդալուց հետո նենց տպավորություն ստեղծվեց մոտս, որ հեղինակը Պուճուր Մարդու Գրիգն ա...
Երևի թե սխալվում եմ բայց:

Արդիական գործ էր իհարկե ու լավ հիշացրեց, որ մեր երկրի տխուր իրականությունից ավելի լավ մոգական ռեալիզմ չկա:
Առաջին տիկնոջ նկարագրություններն էին լավը, լրիվ մեր Ռիտիկն էր:

Շնորհակալություն հեղինակին:

Հայկօ
22.04.2013, 13:48
Տրիբունը էս անգամ չի մասնակցե՞լ :(:

Գալաթեա
22.04.2013, 13:50
Տրիբունը էս անգամ չի մասնակցե՞լ :(:

Մասնակցել ա, "Պարիր ինձ համար"-ը իրանն ա:

Ուլուանա
22.04.2013, 16:11
17. Քաղաքը ճահճի մեջ

Դինամիկա չկար, է: Գործողություն չկար: Սենց սիրուն-խոնավ-փոշոտ-լպրծուն-բայց սիրուն ստատիկ պատկեր էր, ու հա, երևի պարզ ա այլաբանությունը, բայց հեղինակ ջան, հեղինակ ջա՜ն, էդ ճահիճը էնքան էլ ճահիճ չի, է, ամեն ինչ էլ կա՝ տզրուկ էլ, արև էլ, դու արևոտ տեղերում մնա, օկ ա հաստատ: Պատմվածքը ոնց որ չսկսված՝ ավարտվի: Սկզբում setting-ը լավ տրվում ա, բայց հետո չի օգտագործվում, ամեն ինչ դրա վրա էլ մնում ա, առաջ չի գնում, կերպարներ չկան, զարգացում չկա, հաստատ կարճ ու կիսատ ա սա: Ճահիճը ֆոնն ա ընդամենը, էլի, բովանդակություն չի կարող լինել: Բայց դե հեղինակը կարողանում ա գրել՝ նկարագրել, նենց չի, որ Լավկրաֆտի ձուկ-մարդիկ են էդ քաղաքում, բայց նենց էլ չի, որ ընդհանրապես չես հավատում կարդացածիդ: Տրամաբականակ ու պատճառահետևանքային կապեր էի փնտրում կարդալիս, տենց էլ չգտա. կի՞նը ինչու ու որտեղից հայտնվեց, ասենք: Մի խոսքով՝ էս ինձ համար ճահճի, բորբոսի, անելանելիության, մածուցիկության ու էլի տենց բաների ահագին լավ ներկայացված պատկեր էր, բայց լիարժեք պատմվածք տենց էլ չդարձավ:
Հայկ, էս դու տենց էլ լռվեցիր–մնացի՞ր էս ճահճի մեջ... :( Ու էլ հաջորդների մասին չե՞ս գրելու։

Alphaone
22.04.2013, 16:29
Հայկ, էս դու տենց էլ լռվեցիր–մնացի՞ր էս ճահճի մեջ... :( Ու էլ հաջորդների մասին չե՞ս գրելու։

Լպրծուն, զզվելի ճահիճ է, Ուլուանա ջան, ով հասնում ա դրան, լռվում ա :D

Ուլուանա
22.04.2013, 17:07
Enipra–ն էլ քվեարկեց :)։ Այ Արփինե ջան, մեկ–մեկ էլ գրի, էլի, կարոտել ենք գրառումներիդ։ Ամեն անգամ սուսիկ–փուսիկ գալիս, մենակ ակումբային պարտականություններդ կատարում, գնում ես :))։ Տենց ո՞նց կլինի բա։

Smokie
22.04.2013, 17:26
Ասում եմ էս քվեարկությունների մեջ երեւար թե ով ե՞րբ ա քվեարկել,:roll գնայի Կճեպների օգտին հենց նոր քվեարկածներին մի քանի քաղցր խոսք ասեի:)):nyam

Smokie
22.04.2013, 17:29
Համ էլ ասում եմ ի՜նչ կայֆ կլինի, որ նախորդ մրցույթի «Լիզայի ձայներ»ի պես Կճեպները վերջին պահերին մի մեծ վերելք ապրի:))

Mephistopheles
22.04.2013, 18:56
Ասում եմ էս քվեարկությունների մեջ երեւար թե ով ե՞րբ ա քվեարկել,:roll գնայի Կճեպների օգտին հենց նոր քվեարկածներին մի քանի քաղցր խոսք ասեի:)):nyam

Ես նոր եմ քվեարկել, ասա…

Ուլուանա
22.04.2013, 19:00
Ես նոր եմ քվեարկել, ասա…
Դու «Կճեպների» օգտին չես քվեարկել, բոլորի օգտին ես քվեարկել, այսինքն՝ ոչ մեկի ;)։

Smokie
22.04.2013, 19:32
Դու «Կճեպների» օգտին չես քվեարկել, բոլորի օգտին ես քվեարկել, այսինքն՝ ոչ մեկի ;)։

Վայ.. ճիշտ ա:(

StrangeLittleGirl
22.04.2013, 20:48
Վայ, էս ինչ էր, ակումբը չէր բացվում :)) մի հատ մե՜ծ շնորհակալություն Ուլուանային մրցույթի լայվ ափդեյթն ապահովելու համար :))

Alphaone
22.04.2013, 20:57
Հայեր, ես մուտանտ եմ, իմ մոտ բացում էր :D

Ուլուանա
22.04.2013, 21:03
Հայեր, ես մուտանտ եմ, իմ մոտ բացում էր :D
Մեծ մասի մոտ բացվում էր, բայց տարբեր մարդկանց մոտ, ընդ որում՝ տարբեր երկրներից, չէր բացվում։ Ամուսինս էլ գործի տեղից փորձում էր մտնել, չէր բացվում, չնայած նույն քաղաքում ենք։ Մի խոսքով՝ ինչ–որ տարօրինակ խնդիր ա էս անգամ... Բայց եկեք թեմայից չշեղվենք։ Մնացած քննարկումները, եթե լինեն, «Թեմայից դուրս»–ում ;)։

Գալաթեա
22.04.2013, 21:33
Էրեխեք, հիշում ե՞ք, էն Աշխարհի Սկիզբ Հավաքածուի ժամանակ Արուսյակ անունով մեկը հայտնվեց, կայֆ վերլուծություններ էր անում:
Մի տեսակ կարոտեցի իրան:

Վոլտերա
22.04.2013, 21:36
Թող կճեպները հաղթի: Ինչքան էլ սրտովս չէր էդ թխած-ազդված պահերը, համենայն դեպս :)

Mephistopheles
22.04.2013, 21:45
Էրեխեք, հիշում ե՞ք, էն Աշխարհի Սկիզբ Հավաքածուի ժամանակ Արուսյակ անունով մեկը հայտնվեց, կայֆ վերլուծություններ էր անում:
Մի տեսակ կարոտեցի իրան:

Մուրադի կնիկ Արուսյակ Վարդանյանը՞…

Վոլտերա
22.04.2013, 21:48
Մուրադի կնիկ Արուսյակ Վարդանյանը՞…
Էս ինչ ա մտքովդ անցել բոլորին ձայն տալ?:o

Գալաթեա
22.04.2013, 21:48
Մուրադի կնիկ Արուսյակ Վարդանյանը՞…

Հա:

Mephistopheles
22.04.2013, 21:49
Դու «Կճեպների» օգտին չես քվեարկել, բոլորի օգտին ես քվեարկել, այսինքն՝ ոչ մեկի ;)։

ինչի՞… ես բոլորին էլ ձայն եմ տվել որտև բոլորին էլ սիրում եմ… չես կարո՞ղ բոլորին սիրել… չես կարո՞ղ բոլորին էլ լավություն անել… անպայման մեկին պտի վատություն անե՞ս…

ivy
22.04.2013, 21:50
Մեֆ, գոնե կարդացել ե՞ս, մի երկու բառ ասա, որ մեզ էդքան սիրում ես :)

Վոլտերա
22.04.2013, 21:51
ինչի՞… ես բոլորին էլ ձայն եմ տվել որտև բոլորին էլ սիրում եմ… չես կարո՞ղ բոլորին սիրել… չես կարո՞ղ բոլորին էլ լավություն անել… անպայման մեկին պտի վատություն անե՞ս…
Ով ա խոսում :D

Mephistopheles
22.04.2013, 22:04
Էս ինչ ա մտքովդ անցել բոլորին ձայն տալ?:o

վերջը որոշեցի քվեարկել…

Վոլտերա
22.04.2013, 22:05
վերջը որոշեցի քվեարկել…
:love:love:love

Mephistopheles
22.04.2013, 22:05
Մեֆ, գոնե կարդացել ե՞ս, մի երկու բառ ասա, որ մեզ էդքան սիրում ես :)

բոլոր վորնագրերը կարդացել եմ ու բոլորիդ ել շատ-շատ սիրում եմ…

Mephistopheles
22.04.2013, 22:07
Ով ա խոսում :D

տենց չի՞… սուտ ե՞մ ասում…

StrangeLittleGirl
22.04.2013, 22:10
տենց չի՞… սուտ ե՞մ ասում…

հա, պոչով սուտ ա

Վոլտերա
22.04.2013, 22:10
տենց չի՞… սուտ ե՞մ ասում…

:angry հաաա

Mephistopheles
22.04.2013, 22:14
Չհասկացա, էդ ինձ ստախոս ե՞ք անվանում…

StrangeLittleGirl
22.04.2013, 22:21
Չհասկացա, էդ ինձ ստախոս ե՞ք անվանում…

հա.

Mephistopheles
22.04.2013, 22:28
Չու՛կ, արի, ինձ վիրավորում են, զրպարտում են… հիմա որ պատասխանեմ, կասեք վիրավորում ա, չէ՞… ու՞ր են ադմինները, ու՞ր ա արդարությունը… ու՞ր ա ճշմարտությունը…

Alphaone
22.04.2013, 22:30
Չու՛կ, արի, ինձ վիրավորում են, զրպարտում են… հիմա որ պատասխանեմ, կասեք վիրավորում ա, չէ՞… ու՞ր են ադմինները, ու՞ր ա արդարությունը… ու՞ր ա ճշմարտությունը…

Հենց հերթը հասնում ա քեզ, ադմինները կորում են ու լավ են անում :bee :lol

Մարկիզ
22.04.2013, 22:40
Փաստորեն Տրիբուն հա՞… :8

Mephistopheles
22.04.2013, 22:41
Հենց հերթը հասնում ա քեզ, ադմինները կորում են ու լավ են անում :bee :lol

ես գիտեմ ինչի ա տենց…

Գալաթեա
22.04.2013, 22:46
ես գիտեմ ինչի ա տենց…

Որտև քեզ ոչ մեկ չի սիրում:

Դավիթ
23.04.2013, 00:03
Պայքարը թեժացավ::)

Ruby Rue
23.04.2013, 00:07
Պայքարը թեժացավ::)

Մոտ մի ժամից ավարտվում է, չէ՞: :)

Mephistopheles
23.04.2013, 00:07
Պայքարը թեժացավ::)

: :

ivy
23.04.2013, 00:09
«Կճեպները» դեռ մի ձայնով հետ ա (-1 հեղինակի տված ձայնը), բայց դեռ ժամանակ կա, կարող ա և հաղթի :)

StrangeLittleGirl
23.04.2013, 00:13
«Կճեպները» դեռ մի ձայնով հետ ա (-1 հեղինակի տված ձայնը), բայց դեռ ժամանակ կա, կարող ա և հաղթի :)

այ էս պահերին ա, որ փոշմանում եմ շուտ քվեարկած լինելու համար :)) բա մի հատ չսպասե՞ս, տեսնես ուր ա գնում ամեն ինչ ու ձեռքի մի հարվածով պատմություն կերտես

Mephistopheles
23.04.2013, 00:16
«Կճեպները» դեռ մի ձայնով հետ ա (-1 հեղինակի տված ձայնը), բայց դեռ ժամանակ կա, կարող ա և հաղթի :)
հեղինակն ինքն իրան ձայն ա տվե՞լ…

ivy
23.04.2013, 00:17
հեղինակն ինքն իրան ձայն ա տվե՞լ…

Էդ մտնում ա խաղի կանոնների մեջ, կարելի ա ձայն տալ, հետո վերջում հանվում ա:
Դու մի խառնվի իրար, Մեֆ ջան :)

Mephistopheles
23.04.2013, 00:19
Էդ մտնում ա խաղի կանոնների մեջ, կարելի ա ձայն տալ, հետո վերջում հանվում ա:
Դու մի խառնվի իրար, Մեֆ ջան :)

խի չխառնվեմ, կարող ա՞ փակ թեմա ա… ցուցանակն աչքիցս վրիպել ա՞ որ Մեֆը չի կարա խառնվի… իրար…

Ուլուանա
23.04.2013, 00:21
այ էս պահերին ա, որ փոշմանում եմ շուտ քվեարկած լինելու համար :)) բա մի հատ չսպասե՞ս, տեսնես ուր ա գնում ամեն ինչ ու ձեռքի մի հարվածով պատմություն կերտես
Հա, ամեն անգամ հենց վերջին պահերը մոտենում են, էդ եք ասում, բայց, մեկ ա, հաջորդ մրցույթին էլի շուտ քվեարկում :))։

ivy
23.04.2013, 00:22
խի չխառնվեմ, կարող ա՞ փակ թեմա ա… ցուցանակն աչքիցս վրիպել ա՞ որ Մեֆը չի կարա խառնվի… իրար…

Մի կռվի :))
Ասածս էն ա, որ ամեն ինչ օրենքի սահմաններում ա, ընտրախախտումներ չեն եղել :))

StrangeLittleGirl
23.04.2013, 00:22
Հա, ամեն անգամ հենց վերջին պահերը մոտենում են, էդ եք ասում, բայց, մեկ ա, հաջորդ մրցույթին էլի շուտ քվեարկում :))։

էս անգամ տենց էլ անում էի էլի: դրա համար իմ հավեսին օրը չորս-հինգ գործ կարդալով գնում էի: էն ա, որ պահի տակ ջղայնացա, քվեարկեցի :))

Mephistopheles
23.04.2013, 00:23
Մի կռվի :))
Ասածս էն ա, որ ամեն ինչ օրենքի սահմաններում ա, ընտրախախտումներ չեն եղել :))

բա հիմա իմ տարբերակներից որ միմի ձայն հանեն, ես հետ կմանամ…

StrangeLittleGirl
23.04.2013, 00:27
բա հիմա իմ տարբերակներից որ միմի ձայն հանեն, ես հետ կմանամ…

դու չես մասնակցել, էլ մի երկարացրու

Mephistopheles
23.04.2013, 00:33
դու չես մասնակցել, էլ մի երկարացրու

մասնակցել եմ… 3 տարներակ ունեմ… դու՞ որտեղից գիտես որ չեմ մասնակցել…

StrangeLittleGirl
23.04.2013, 00:36
մասնակցել եմ… 3 տարներակ ունեմ… դու՞ որտեղից գիտես որ չեմ մասնակցել…

որովհետև մենակ երկու տարբերակ կա, որ չգիտեմ ով ա, էն էլ դու չես, դու դժվար էդքան լավ գրեիր

հետո էլ կասի՝ իրան ստախոս են ասում :angry էն ա, պոչով սուտը դեմներս ա դնում

Mephistopheles
23.04.2013, 00:37
որովհետև մենակ երկու տարբերակ կա, որ չգիտեմ ով ա, էն էլ դու չես, դու դժվար էդքան լավ գրեիր

հետո էլ կասի՝ իրան ստախոս են ասում :angry էն ա, պոչով սուտը դեմներս ա դնում

որտեղի՞ց գիտես… էսի փակ մրցույթ չի՞…

Alphaone
23.04.2013, 00:38
Պատկերացնում եմ քանի հոգի կաթված կստանա, եթե պարզվի Պարիրը Մեֆն ա գրել :lol

Mephistopheles
23.04.2013, 00:39

Ալֆա ջան, գրել եմ… ասում եմ, չեք հավատում…

StrangeLittleGirl
23.04.2013, 00:39
որտեղի՞ց գիտես… էսի փակ մրցույթ չի՞…
բիթի եմ

Պատկերացնում եմ քանի հոգի կաթված կստանա, եթե պարզվի Պարիրը Մեֆն ա գրել :lol

չէ, Ալֆա ջան, հանգիստ, նա մրցույթի մասնակցողը չի :)) նրա սիրտը չի դիմանա քննադատությունների

Պարիրը Հայկօն ա: 99.99999999%

ivy
23.04.2013, 00:40
Բյուր, հիմա ինչի ես զոռով բզում, հետո էլ պիտի ասենք՝ Մեֆը կպավ Բյուրին :P

Mephistopheles
23.04.2013, 00:42
բիթի եմ

բիթին իմանալ չի… իմանալը փաստացի ա լինում… հիմա ո՞վ ա ստախոսը… կամ էլ անլեգալ մտել ես ֆայլերը նայել ես… կամ էլ Դավը քեզ գաղտնի ասել ա…

եթե բիթի ես, ասա "կռահում եմ"

StrangeLittleGirl
23.04.2013, 00:45
Բյուր, հիմա ինչի ես զոռով բզում, հետո էլ պիտի ասենք՝ Մեֆը կպավ Բյուրին :P
Ռիփ, մուռ եմ հանում :P

բիթին իմանալ չի… իմանալը փաստացի ա լինում… հիմա ո՞վ ա ստախոսը… կամ էլ անլեգալ մտել ես ֆայլերը նայել ես… կամ էլ Դավը քեզ գաղտնի ասել ա…

եթե բիթի ես, ասա "կռահում եմ"
Թե Դավիթն ասող լիներ, սաղ կասեր: Ասում եմ՝ մի երկու գործ մութ ա մինչև հիմա: Էդքան խելք ունենայիր, հետևեիր մրցույթի ընթացքին, դու էլ կջոկեիր:

Mephistopheles
23.04.2013, 00:48
Ռիփ, մուռ եմ հանում :P

Թե Դավիթն ասող լիներ, սաղ կասեր: Ասում եմ՝ մի երկու գործ մութ ա մինչև հիմա: Էդքան խելք ունենայիր, հետևեիր մրցույթի ընթացքին, դու էլ կջոկեիր:

: :

Mephistopheles
23.04.2013, 00:49
Ռիփ, մուռ եմ հանում :P

Թե Դավիթն ասող լիներ, սաղ կասեր: Ասում եմ՝ մի երկու գործ մութ ա մինչև հիմա: Էդքան խելք ունենայիր, հետևեիր մրցույթի ընթացքին, դու էլ կջոկեիր:

այսինքն չգիտես, կռահում ես… դե տենց ասա… էդքան խելոք ես բառերը ճիշտ ասա…

ով որ չի հետևում մրցույթին ու չի ջոկում, ուրեմն անխելք ա՞…

Նաիրուհի
23.04.2013, 00:50
Պարիրը Հայկօն ա: 99.99999999%

Կամ էլ Անան ։Ճ

StrangeLittleGirl
23.04.2013, 00:50
այսինքն չգիտես, կռահում ես… դե տենց ասա… էդքան խելոք ես բառերը ճիշտ ասա…

չէ, գիտեմ :P

Mephistopheles
23.04.2013, 00:52
չէ, գիտեմ :P

դե որ չգիտես, առանց իմանալու մի խոսա…

StrangeLittleGirl
23.04.2013, 00:52
Կամ էլ Անան ։Ճ

յա, Լի՞լ, գալիս սուսուփուս քվեարկում, գնում ես :))
չէ, Հայկօն ա: եթե Անան լինի, շատ խոխմ կլինի: կստացվի, որ փաստորեն երկու հոգի ա առաջատարը :))

StrangeLittleGirl
23.04.2013, 00:53
matlev-ն ա ստեղ: չասե՞նք քվեարկի :))

Գալաթեա
23.04.2013, 00:54
matlev-ն ա ստեղ: չասե՞նք քվեարկի :))

Մատլևը մինչև հեղինակներին չիմանա, կենսագրություններով ու կոշիկի համարով, չի քվեարկի:

StrangeLittleGirl
23.04.2013, 00:55
Մատլևը մինչև հեղինակներին չիմանա, կենսագրություններով ու կոշիկի համարով, չի քվեարկի:

շուտ իմանայի, արագ-արագ ումը գիտեի, կգրեի :D

ivy
23.04.2013, 00:59
Վերջացավ :)

Նաիրուհի
23.04.2013, 01:00
յա, Լի՞լ, գալիս սուսուփուս քվեարկում, գնում ես :))
չէ, Հայկօն ա: եթե Անան լինի, շատ խոխմ կլինի: կստացվի, որ փաստորեն երկու հոգի ա առաջատարը :))

Դե հա, հոգիս դուրս եկավ, գրելու հավես չմնաց։
Բյուր, Անան մի գործ ուներ, մի քանի պատկեր էդ գրածը հիշեցրին հենց առաջին կարդալուց։

StrangeLittleGirl
23.04.2013, 01:01

կարո՞ղ ա էրկուսով են գրել :D

Մարկիզ
23.04.2013, 01:01
Դե հա, հոգիս դուրս եկավ, գրելու հավես չմնաց։
Բյուր, Անան մի գործ ուներ, մի քանի պատկեր էդ գրածը հիշեցրին հենց առաջին կարդալուց։
Այդպես մանրամսն ու տիպիկ չէր: Հատկապես տղամարդկանց վարքի պահը: :)

StrangeLittleGirl
23.04.2013, 01:02
Վերջացավ :)

կարա՞մ արդեն գործս բլոգումս դնեմ :))

Դավիթ
23.04.2013, 01:02
1–ին տարբերակ. «Հրացան»-Մերրի Մկրտչյան
2–րդ տարբերակ. «Չկորցնել»-ivy
3–րդ տարբերակ. «Կճեպները»-Impression
4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը»-Lusntag Lusine
5–րդ տարբերակ. «Ածելիավոր»-Mari Voltera Meliqyan
6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը»-Enna Adoly
7–րդ տարբերակ. «Պարտություն»-Այբ
8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին»-Գարեգին Վարդանյան
9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը»-Վահե Ղուկասյան
10–րդ տարբերակ. «Շարունակություն»-Hasmik Artyomovna
11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին»-Նարինե Կռոյան
12–րդ տարբերակ. «Անորոշություն»-Այբ
13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում»-Strange Litle Girl
14–րդ տարբերակ. «Դևական»-Sambitbaba
15–րդ տարբերակ. «Թերզը»-Գալաթեա
16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը»-Lis Beth
17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ»-Ալֆա
18–րդ տարբերակ. «Խորհուրդ»-Lis Beth
19–րդ տարբերակ. «Նախագահը»-Համբարձում Համբարձումյան
20-րդ տարբերակ. «Դառնահամ»-Valkyrja Rue
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար»-Հայկօ
22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը»-Rhayader

Շնորհավորում եմ Հայկօին և Իմպռեշիոնին: Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր հեղինակներին, որոնք մեծ մասամբ ներկայացրել էին մրցունակ և լավ պատմվածքներ:

ivy
23.04.2013, 01:02
կարա՞մ արդեն գործս բլոգումս դնեմ :))

:D :D

impression
23.04.2013, 01:04
ժողովուրդ ջան, ես ինքնաբացահայտվել եմ, օյին չի

StrangeLittleGirl
23.04.2013, 01:04
Շնորհավոր Հայկ ու Լիլ ջան, ապրեք :)

Աաաաա, Այբը երկու գործ ուներ :D

Մարկիզ
23.04.2013, 01:05
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար»-Հայկօ

Ու ով էր առաջինը գուշակե՞լ… :)))

Լավ մրցույթ էր: Շնորհավոր, Հայկ ջան: Ու շնորհակալութուն հանճարեղ գործիդ համար:)

ivy
23.04.2013, 01:05
Հայկ, Լիլ, շնորհավո՜ր, ապրեն բոլոր մասնակիցները :yahoo

Գալաթեա
23.04.2013, 01:06
Շնորհավոր Հայկ ու Լիլ ջան, ապրեք :)
Աաաաա, Այբը երկու գործ ուներ :D

Լիզբեթն էլ :)

ivy
23.04.2013, 01:06
Ու ով էր առաջինը գուշակե՞լ… :)))

Հա, դու հավատա, որ դու :))

StrangeLittleGirl
23.04.2013, 01:06
Լիզբեթն էլ :)

Չէ, ուղղակի Այբին էդ էրկուսից մեկն էի կասկածում :))

Ժող, էս Հասմիկ չգիտեմինչովնան Քույր Քերին չի՞ :))

Mephistopheles
23.04.2013, 01:07
Բյուր, էլի չհաղթեցի՞ր…

ivy
23.04.2013, 01:07
Լիզբեթն էլ :)

Ու երկու հատ իրարից էդքան տարբերվող:
«Խորհուրդը» Լիզբեթն ա գրել...

ivy
23.04.2013, 01:08
Սա վերջը մեր Ռուբին ա՞.

20-րդ տարբերակ. «Դառնահամ»-Valkyrja Rue

Գալաթեա
23.04.2013, 01:08
Շնորհավոր, Հայկ, Լիլ, Այվ :)
Ապրեք:

Գալաթեա
23.04.2013, 01:10
Ու երկու հատ իրարից էդքան տարբերվող:
«Խորհուրդը» Լիզբեթն ա գրել...

Դե Լիզբեթը դեմք ա:

Ruby Rue
23.04.2013, 01:10
Սա վերջը մեր Ռուբին ա՞.

Ըհըն: :oy
Վախենում էի, որ վառելու կուղարկեք, դրա համար էլ...
Ճիշտ ա, ուզում էի, որ «Կճեպները» հաղթեն, բայց պարիրն էլ էր լավը: Ապրեք: :love

Մարկիզ
23.04.2013, 01:11
Հա, դու հավատա, որ դու :))
Ամեն դեպքում ես հենց դա կարդացել եմ, այդ պահին էլ գրեթե համոզված եմ եղել, որ ակումբի տղերքից մեկն ա գրել: Դրա մասին էլ եմ գրել հենց առաջին օրը: Իսկ անունը գրել եմ քիչ ուշ, բայց էլի առաջինը::)))

Գալաթեա
23.04.2013, 01:12
Ըհըն: :oy
Վախենում էի, որ վառելու կուղարկեք, դրա համար էլ...
Ճիշտ ա, ուզում էի, որ «Կճեպները» հաղթեն, բայց պարիրն էլ էր լավը: Ապրեք: :love

Մռու՜թ :love
Քեզ հատուկ պաչիկ :)

matlev
23.04.2013, 01:12
Մատլևը մինչև հեղինակներին չիմանա, կենսագրություններով ու կոշիկի համարով, չի քվեարկի:

Ասեցի հասցնեմ գոնե 3-ն ու 21-ը կարդամ նոր քվեարկեմ։ Լավ ա մի քանի րոպե ուշացա։ ։))

ivy
23.04.2013, 01:12
Ըհըն: :oy
Վախենում էի, որ վառելու կուղարկեք, դրա համար էլ...
Ճիշտ ա, ուզում էի, որ «Կճեպները» հաղթեն, բայց պարիրն էլ էր լավը: Ապրեք: :love

Այ դեմք, էդ ինչ էիր գրել :love
Ու նա 17 տարեկան ա, գժվելու բան...

StrangeLittleGirl
23.04.2013, 01:14
Բյուր, էլի չհաղթեցի՞ր…

Մեֆ, անկեղծ ասած, զարմացա, որ էդքան շատ ձայն ստացա, որովհետև էդ թեման ո՛չ տղամարդկանց պաշտող կանանց էր դուր գալու, ո՛չ էլ հենց տղամարդկանց :)) բայց արի ու տես, որ անգամ դու ձայն տվեցիր :P

ivy
23.04.2013, 01:15
Ժող, էս Հասմիկ չգիտեմինչովնան Քույր Քերին չի՞ :))

Հա երևի: Գալն էլ իր վրա էր կակածում, ինքը կլինի:

StrangeLittleGirl
23.04.2013, 01:15
Ըհըն: :oy
Վախենում էի, որ վառելու կուղարկեք, դրա համար էլ...
Ճիշտ ա, ուզում էի, որ «Կճեպները» հաղթեն, բայց պարիրն էլ էր լավը: Ապրեք: :love

իյա :)) չեմչէ վառել :))

Mephistopheles
23.04.2013, 01:15
Մեֆ, անկեղծ ասած, զարմացա, որ էդքան շատ ձայն ստացա, որովհետև էդ թեման ո՛չ տղամարդկանց պաշտող կանանց էր դուր գալու, ո՛չ էլ հենց տղամարդկանց :)) բայց արի ու տես, որ անգամ դու ձայն տվեցիր :P

ուրեմն անկեղծ շնորհավորում եմ… հաստատ լավն ա եղել…

StrangeLittleGirl
23.04.2013, 01:16
Հա երևի: Գալն էլ իր վրա էր կակածում, ինքը կլինի:

ուֆ-ուֆ, մի ժամանակ գործերի հեղինակներին էինք փորձում գուշակել, հիմա էլ ծածկանունների իսկական տերերին :))

StrangeLittleGirl
23.04.2013, 01:17
ուրեմն անկեղծ շնորհավորում եմ… հաստատ լավն ա եղել…

դու անկեղծ չես կարա լինես, ստախոս ես :P

Ruby Rue
23.04.2013, 01:17
Մռու՜թ :love
Քեզ հատուկ պաչիկ :)

Այ դեմք, էդ ինչ էիր գրել :love
Ու նա 17 տարեկան ա, գժվելու բան...

Բայց ոչ մեկի չասեք:;)
Բլոկսբերգում որ իմանան սենց բաներ եմ գրում, ինձ կորակազրկեն, ցախավելս կվերցնեն, մոգությանս գիրքն էլ կվառեն: :))

Հ.Գ. Մյուս մրցույթին եթե մասնակցեմ, հենց առաջին օրը գրելու եմ ուղարկեմ, թե չէ բոլորը մինչև հասնում էին ինձ, քլունգի հարվածները թուլանում էին: :D Իսկ ես տրամադրված եկել էի քլնգվելու, բայց Մեֆն էլ չարդարացրեց իրեն, ոչ էլ Հայկօն կամ Ռայը հավես արին ինձ հասնելու: :(

StrangeLittleGirl
23.04.2013, 01:20
Ռուբի, կարա՞ս բացատրես, թե ինչդ պիտի քլնգվեր :)) Հակառակը, ես ինչքան մոտենում էի վերջերին, էնքան ավելի էի սրում քլունգս, ուղղակի վերջերում շատ էին լավ գործերը :love

Հայկօ
23.04.2013, 01:21
Շնորհակալություն, ժողովուրդ ջան :): Հավես էր :):

impression
23.04.2013, 01:21
Հայկ ջան, շնորհավոր, շատ լավն էր Պարիր-ը, ու հենց ամենասկզբից ես ուզում էի, որ էդ տարբերակը հաղթեր:

իմ տարբերակին քվեարկելու համար շատ շնորհակալություն, ժողովուրդ, բայց ես չեմ հաղթել, որովհետև ինքնաբացահայտվել եմ, ստեղ էդ փաստը բոլորը մոռացել են, բայց ես դեռ հիշում եմ, ու իմ տարբերակի ձայները վերջում պետք ա չհաշվվեին:

Alphaone
23.04.2013, 01:24
Հայկօ, Impression :kiss

Հայկօ
23.04.2013, 01:25
Ըհըն: :oy
Վախենում էի, որ վառելու կուղարկեք, դրա համար էլ...
Ճիշտ ա, ուզում էի, որ «Կճեպները» հաղթեն, բայց պարիրն էլ էր լավը: Ապրեք: :love

Լավն ա, գիժ :)):

Բայց էս ինչ դեմք են էս երեխեքը :)):

Ուլուանա
23.04.2013, 01:27
Մեֆ, անկեղծ ասած, զարմացա, որ էդքան շատ ձայն ստացա, որովհետև էդ թեման ո՛չ տղամարդկանց պաշտող կանանց էր դուր գալու, ո՛չ էլ հենց տղամարդկանց :)) բայց արի ու տես, որ անգամ դու ձայն տվեցիր :P

Պաշտող :'։ Դե կներեք, էլի։ Հիմա որ ասեմ՝ մենակ տղամարդկանցից աբիժնիկ կանանց էր դուր եկել, լավ կլինի՞ :angry։

Ուլուանա
23.04.2013, 01:27
Հայկ, Լիլ, շնորհավոր, ապրեք, իսկապես արժանի հաղթանակ էր երկուսինդ էլ:)։

Իսկ Ռուբին ինձ համար էս մրցույթի բացահայտումն էր :love։ Դեմք ես դու, այ վհուկիկ :))։ Ուզում էի վհուկ–ին իմ ֆիրմային ուկ–ն ավելացնել, բայց տեսա՝ արդեն ունի :D։

StrangeLittleGirl
23.04.2013, 01:28
Պաշտող :'։ Դե կներեք, էլի։ Հիմա որ ասեմ՝ մենակ տղամարդկանցից աբիժնիկ կանանց էր դուր եկել, լավ կլինի՞ :angry։

ինչ ուզում ես, ասա :D

Գալաթեա
23.04.2013, 01:28
Պաշտող :'։ Դե կներեք, էլի։ Հիմա որ ասեմ՝ մենակ տղամարդկանցից աբիժնիկ կանանց էր դուր եկել, լավ կլինի՞ :angry։

Վայ քո արյա, չէի տեսել էդ պաշտողը :D

Alphaone
23.04.2013, 01:28
ժողովուրդ ջան, ես ինքնաբացահայտվել եմ, օյին չի

Ախր ակումբում եթե անգամ բոլորի հեղինակներին էլ իմանան, գործին են ձայն տալիս, նենց որ ինքնաբացահայտվելը հաշիվ չի :))

Շինարար
23.04.2013, 01:28
Հայկօ, Իմփրեշըն բոլոր-բոլոր, կեցցեք: Մեծ հաճույքով եմ հետևել էս մրցույթին, կարդացել բոլոր պատմվածքները: Հաղթողները կեցցեն, որ էս որակի մեջ են հենց հաղթել: Էսպիսի մրցույթ էլ ունեցե՞լ ենք որ: Դավիթ ջան, դու էլ կեցցես ու կեցցես:

Մինա
23.04.2013, 01:29
Շնորհավորում եմ Հայկօյին ,impression-ին ու ivy-in:Տխրեցի ,որ Պարիր ինձ համարը չհաղթեց:Հետաքրքիր մրցույթ էր,մինչև վերջին վարկյանը լարվածության մեջ պահեց:Հաջորդ անգամ ես էլ եմ վերջին պահին քվեարկելու:
Հա,Chuk-ը ոնց որ չէր քվեարկել,մինչև վերջին վարկյանը հույս ունեի,որ մի բան կփոխվի ի օգուտ Հայկօյի:

Գալաթեա
23.04.2013, 01:29
Ուզում էի վհուկ–ին իմ ֆիրմային ուկ–ն ավելացնել, բայց տեսա՝ արդեն ունի :D։

Վհուկուկն էլ ա հավես:

StrangeLittleGirl
23.04.2013, 01:30
Շնորհավորում եմ Հայկօյին ,impression-ին ու ivy-in:Տխրեցի ,որ Պարիր ինձ համարը չհաղթեց:Հետաքրքիր մրցույթ էր,մինչև վերջին վարկյանը լարվածության մեջ պահեց:Հաջորդ անգամ ես էլ եմ վերջին պահին քվեարկելու:
Հա,Chuk-ը ոնց որ չէր քվեարկել,մինչեվ վերջին վարկյանը հույս ունեի,որ մի բան կփոխվի ի օգուտ Հայկօյի:

ո՞նց չհաղթեց :D

ivy
23.04.2013, 01:31

Մինա ջան, հաղթել ա :))

Հայկօ
23.04.2013, 01:31
իմ տարբերակին քվեարկելու համար շատ շնորհակալություն, ժողովուրդ, բայց ես չեմ հաղթել, որովհետև ինքնաբացահայտվել եմ, ստեղ էդ փաստը բոլորը մոռացել են, բայց ես դեռ հիշում եմ, ու իմ տարբերակի ձայները վերջում պետք ա չհաշվվեին:

Կարող ա՞ գիտես՝ իզուր եմ քեզ ձայն տվել :angry:)): Էդ Բյուրը որ չէր ալարում, ամեն առավոտ-բարլուսով սուրճի ու ֆեմինիստական ծեսերի արանքում մտնում ստեղ գրում էր «Պարիրը Հայկօն ա, տղամարդ ըլնեմ», էդ բացահայտվել չէր, հա՞ :)):

Ruby Rue
23.04.2013, 01:33
Ի՜նչ կայֆ տրամադրություն ա: Մնում ա էս թեմայում հրավառություն լինի ու տորթ: :bux:

Գալաթեա
23.04.2013, 01:34

Մրցույթներից հետո միշտ տենց ա :)

ivy
23.04.2013, 01:34
Ու, ընդհանրապես, մենք ստեղ սաղս էլ բացահայտված ենք, ոնց էլ լինի ամեն մեկը ինչ-որ մի ձևով ցույց ա տվել, որ ինքն ա տվյալ գործի հեղինակը ;)
Դրանից բան չի փոխվում, հաղթում են ամենալավերը :)

Մինա
23.04.2013, 01:35
Մինա ջան, հաղթել ա :))Բա նիչիա չի՞::bux:

ivy
23.04.2013, 01:35
Բա նիչիա չի՞::bux:

Էդքան էլ չէ, բայց էդ արդեն կարևոր չի :))

Ուլուանա
23.04.2013, 01:37
Հա, մոռացա ասեմ. ժող, բոլորդ էլ ապրեք։ Իրոք շատ հավես մրցույթ էր։ Ես դեռ ոչ մի մրցույթի սենց չէի ոգևորվել։ Էնքան էի տարվել, որ մեկ–մեկ ինձ թվում էր, թե ես էլ գործ ունեմ ներկայացրած :D։

Շինարար
23.04.2013, 01:38
Ինձ համար ամենահետաքրքիրը իմ բացառիկ անսլուխությունն ա: Էսքան ասում եմ՝ Գալաթեան, Գալաթեան, ու ոչ մի անգամ չեմ կարողանում գուշակել, մտքովս էլ չէր անցնում, որ «Թերզի» հեղինակը ինքը կարա լինի: «Պարիր ինձ համարը» նույնիսկ որ արդեն սաղ ասում էին Հայկօն ա, Հայկօն ա, էլի եմ ասում դեռ էն թվերին, որ Հայկօի մենակ գրառումներն էի կարդացել, գիտեի, որ ինքը ընտիր ա գրում, բայց մի տեսակ իրա գրածը էդ տեսակ չէի պատկերացնում: Մինչև հիմա էլ ինձ թվում ա՝ էդքան էլ ինքը չի, ուրիշ ձև եմ պատկերացնում ու ոչ թե թերագնահատում եմ, ասում եմ՝ չէր կարա, այլ մտածում եմ, որ պետք ա ավելի լավը, մի տեսակ ուրիշ ձև լիներ իր գրածը: Բյուրը դե չի գրում, միանգամից ստորագրում ա, հնարավոր չի չգուշակել: Մի խոսքով, կեցցեք, թե ոնց որ արդեն ասել եմ էս: Այվի ջան, Գալաթեա ջան, դուք էլ կեցցեք: Այվի, վսյո տակի քո գրածը մոգական ռեալիզմ չէր:P, բայց իհարկե լավն էր:

Գալաթեա
23.04.2013, 01:40
Ինձ համար ամենահետաքրքիրը իմ բացառիկ անսլուխությունն ա: Էսքան ասում եմ՝ Գալաթեան, գալաթեան, ու ոչ մի անգամ չեմ կարողանում գուշակել, մտքովս էլ չէր անցնում, որ «Թերզի» հեղինակը ինքը կարա լինի: «Պարիր ինձ համարը» նույնիսկ որ արդեն սաղ ասում էին Հայկօն ա, Հայկօն ա, էլի եմ ասում դեռ էն թվերին, որ Հայկօի մենակ գրառումներն էի կարդացել, գիտեի, որ ինքը ընտիր ա գրում, բայց մի տեսակ իրա գրածը էդ տեսակ չէի պատկերացնում: Մինչև հիմա էլ ինձ թվում ա՝ էդքան էլ ինքը չի, ուրիշ ձև եմ պատկերացնում ու ոչ թե թերագնահատում եմ, ասում եմ՝ չէր կարա, այլ մտածում եմ, որ պետք ա ավելի լավը, մի տեսակ ուրիշ ձև լիներ իր գրածը: Բյուրը դե չի գրում, միանգամից ստորագրում ա, հնարավոր չի չգուշակել: Մի խոսքով, կեցցեք, թե ոնց որ արդեն ասել էս: Այվի ջան, Գալաթեա ջան, դուք էլ կեցցեք: Այվի, վսյո տակի քո գրածը մոգական ռեալիզմ չէր:P, բայց իհարկե լավն էր:

Դու քո անսլուխությամբ անկրկնելի ես ու անգնահատելի, Շին :)

ivy
23.04.2013, 01:41
Այվի, վսյո տակի քո գրածը մոգական ռեալիզմ չէր:P, բայց իհարկե լավն էր:

Դե գնա, է :beee :))

StrangeLittleGirl
23.04.2013, 01:42
Ինձ համար ամենահետաքրքիրը իմ բացառիկ անսլուխությունն ա: Էսքան ասում եմ՝ Գալաթեան, Գալաթեան, ու ոչ մի անգամ չեմ կարողանում գուշակել, մտքովս էլ չէր անցնում, որ «Թերզի» հեղինակը ինքը կարա լինի: «Պարիր ինձ համարը» նույնիսկ որ արդեն սաղ ասում էին Հայկօն ա, Հայկօն ա, էլի եմ ասում դեռ էն թվերին, որ Հայկօի մենակ գրառումներն էի կարդացել, գիտեի, որ ինքը ընտիր ա գրում, բայց մի տեսակ իրա գրածը էդ տեսակ չէի պատկերացնում: Մինչև հիմա էլ ինձ թվում ա՝ էդքան էլ ինքը չի, ուրիշ ձև եմ պատկերացնում ու ոչ թե թերագնահատում եմ, ասում եմ՝ չէր կարա, այլ մտածում եմ, որ պետք ա ավելի լավը, մի տեսակ ուրիշ ձև լիներ իր գրածը: Բյուրը դե չի գրում, միանգամից ստորագրում ա, հնարավոր չի չգուշակել: Մի խոսքով, կեցցեք, թե ոնց որ արդեն ասել եմ էս: Այվի ջան, Գալաթեա ջան, դուք էլ կեցցեք: Այվի, վսյո տակի քո գրածը մոգական ռեալիզմ չէր:P, բայց իհարկե լավն էր:

Հա՞: Ես քեզ դեռ ցույց կտամ :P

Մարկիզ
23.04.2013, 01:42
Մնաց Իշտարին գտնենք, պարացնենք, աստվածանանք… :)))

Հայկօ
23.04.2013, 01:43
LisBeth-ի հետ ծանոթանալու ցանկությունս մնում ա ուժի մեջ: Իրեն դեռ էս մրցույթից առաջ էի նկատել:

Ռուբիին, Մարիին ու Ալֆային մի օր չէ մի օր ոնց էլ չլինի՝ կտեսնեմ, իրենք արդեն Ակումբի գերիներն են, պրծում չունեն :)): Էն Մարին բա ո՞նց էր հակագովազդ անում, «լավ էլի, չէ՜, էդ խուժանական մղձավանջը թող չհաղթի, էլի, չէ՜» :D: Ասում ա՝ մեջը էրոտիկա կա, ուրիշ արժանիք չունի էդ արհավիրքը :D: Բա ես «Ածելիավորին» տենց քլնգել ե՞մ :)):

Շինարար
23.04.2013, 01:43
Դու քո անսլուխությամբ անկրկնելի ես ու անգնահատելի, Շին :)

Ամեն դեպքում անսլուխ-անսլուխ նույն մարդկանց գրածները միշտ հավանում եմ, դե համարյա միշտ էլի :))

Գալաթեա
23.04.2013, 01:43
Մնաց Իշտարին գտնենք, պարացնենք, աստվածանանք… :)))

Յուրաքանչյուր տղամարդու մեջ պոտենցիալ Հարկայինի Մհեր կա :)

Mephistopheles
23.04.2013, 01:44
Յուրաքանչյուր տղամարդու մեջ պոտենցիալ Հարկայինի Մհեր կա:

…յուրաքանչյուր կնոջ մեջ էլ Ալիս…

Alphaone
23.04.2013, 01:45
Այվի, վսյո տակի քո գրածը մոգական ռեալիզմ չէր:P, բայց իհարկե լավն էր:

Լավ էլի, առանց այդ էլ էստեղ լիը մարդու Այվին ա ժանրը բացատրել, մեկն ինձ :))

Հայկօ
23.04.2013, 01:45
Ինձ համար ամենահետաքրքիրը իմ բացառիկ անսլուխությունն ա: Էսքան ասում եմ՝ Գալաթեան, Գալաթեան, ու ոչ մի անգամ չեմ կարողանում գուշակել, մտքովս էլ չէր անցնում, որ «Թերզի» հեղինակը ինքը կարա լինի: «Պարիր ինձ համարը» նույնիսկ որ արդեն սաղ ասում էին Հայկօն ա, Հայկօն ա, էլի եմ ասում դեռ էն թվերին, որ Հայկօի մենակ գրառումներն էի կարդացել, գիտեի, որ ինքը ընտիր ա գրում, բայց մի տեսակ իրա գրածը էդ տեսակ չէի պատկերացնում: Մինչև հիմա էլ ինձ թվում ա՝ էդքան էլ ինքը չի, ուրիշ ձև եմ պատկերացնում ու ոչ թե թերագնահատում եմ, ասում եմ՝ չէր կարա, այլ մտածում եմ, որ պետք ա ավելի լավը, մի տեսակ ուրիշ ձև լիներ իր գրածը: Բյուրը դե չի գրում, միանգամից ստորագրում ա, հնարավոր չի չգուշակել: Մի խոսքով, կեցցեք, թե ոնց որ արդեն ասել եմ էս: Այվի ջան, Գալաթեա ջան, դուք էլ կեցցեք: Այվի, վսյո տակի քո գրածը մոգական ռեալիզմ չէր:P, բայց իհարկե լավն էր:

Ու հլը դու՛ ես անսլուխը՞: Որ իմանաք՝ էս արանքում Այվիին մի հատ ինչ նամակ եմ գրել, կվատանաք :)):

Շինարար
23.04.2013, 01:45
LisBeth-ի հետ ծանոթանալու ցանկությունս մնում ա ուժի մեջ:

«Այրվող ծղոտների տունն» էր, չէ՞ իրանը, ես սիրել եմ էդ գործը:

StrangeLittleGirl
23.04.2013, 01:47
Ու հլը դու՛ ես անսլուխը՞: Որ իմանաք՝ էս արանքում Այվիին մի հատ ինչ նամակ եմ գրել, կվատանաք :)):

հլա, հլա, ի՞նչ ես գրել :))

Մեկ էլ «Խորհուրդը»:

Մարկիզ
23.04.2013, 01:47
Յուրաքանչյուր տղամարդու մեջ պոտենցիալ Հարկայինի Մհեր կա :)
Չէ, Մհերիկը պար չէր նայմում: Մհերիկը սպասում էր պարուհիներից մեկին, որ հետ տանի: Ու այդտեղ ոչ մեկ էլ պար չեն նայում: Պարն նայմողն ուրիշ ձև ա: :)))

Բայց նոր մի բան կարդացի, բացեց… ::D

«ՏՂԱՄԱՐԴ ՊԱՇՏՈՂ ԿԻՆ»

Հայկօ
23.04.2013, 01:47
հլա, հլա, ի՞նչ ես գրել :))

Գուշակի, բիթիի մեկը :)):

Ուլուանա
23.04.2013, 01:48
Ու հլը դու՛ ես անսլուխը՞: Որ իմանաք՝ էս արանքում Այվիին մի հատ ինչ նամակ եմ գրել, կվատանաք :)):
Պատմի՛, պատմի՛ :))։

StrangeLittleGirl
23.04.2013, 01:48
Գուշակի, բիթիի մեկը :)):

Ի՞նչ գուշակեմ, էն ա Ռիփին կասեմ, կպատմի :))

Գալաթեա
23.04.2013, 01:49
Գուշակի, բիթիի մեկը :)):

Բիթին դու ես:
Էն տաքսիստիս պահը լավ էիր ջոկել ;)

Ուլուանա
23.04.2013, 01:49
Ինձ էլ պատմեք, ի՛ :cry2։

ivy
23.04.2013, 01:49
Սպասեք պատմեմ :))
Էն սկզբերում, երբ որ իմ բազմակետախեղդ, անկապ գործը դեռ առաջին տեղում էր գնում, Հայկը, ում մտքով էլ չէր անցնում, թե դա ես եմ գրել, որոշեց իր վրդովմունքն արտահայտել էդ կապակցությամբ, մնացածը թողնեմ ձեր երևակայությանը :))

StrangeLittleGirl
23.04.2013, 01:50

:D էդ երևակայության մասն ա հետաքրքիր:

ivy
23.04.2013, 01:51
Ու դեռ ավելին, ես իրեն տենց էլ չասեցի, որ էդ ես եմ գրել, ու ճաշս մի հատ էլ էս թեմայում կերա :D

Ուլուանա
23.04.2013, 01:52
Ճիշտ ա, պահանջում ենք նամակի քոփի–փեյսթը :goblin։

Alphaone
23.04.2013, 01:52
:D էդ երևակայության մասն ա հետաքրքիր:
Բյուր, այ լավ յու :D

StrangeLittleGirl
23.04.2013, 01:52
Ու դեռ ավելին, ես իրեն տենց էլ չասեցի, որ էդ ես եմ գրել, ու ճաշս մի հատ էլ էս թեմայում կերա :D

մնացածն էլ ե՞ս ասեմ :D

ivy
23.04.2013, 01:53
Նենց էլ մի բարեհամբույրն ա էս Հայկը.

«Լավն է Չկորցնելը: Էն մի մասը սարսափելի է, էն մյուս մասը՝ լրիվ անկապություն, էն վերջը՝ տվել քանդակել էր: Լավն էր Չկորցնելը»:

Այ դու քաղաքավարի տղա :))

Մարկիզ
23.04.2013, 01:55
Տղամարդ պաշտող տղամարդ ըլնեմ… :o

Այս պահին թեմայում են 44 հոգի. (13 անդամ և 31 հյուր)

Ուլուանա
23.04.2013, 01:55
Նենց էլ մի բարեհամբույրն ա էս Հայկը.

«Լավն է Չկորցնելը: Էն մի մասը սարսափելի է, էն մյուս մասը՝ լրիվ անկապություն, էն վերջը՝ տվել քանդակել էր: Լավն էր Չկորցնելը»:

Այ դու քաղաքավարի տղա :))
Հա, ինքը յամանն ա. բոլոր գործերն էլ տենց խորամանկորեն էր վերլուծել, որ նույնիսկ դաժանագույնս քլնգածվածների հեղինակները չջոկեն, որ իրականում քննադատել ա :D։

ivy
23.04.2013, 01:55
Հա, ինքը յամանն ա. բոլոր գործերն էլ տենց խորամանկորեն էր վերլուծել, որ նույնիսկ դաժանագույնս քլնգածվածների հեղինակները չջոկեն, որ իրականում քննադատել ա :D։

Հա էլի, նենց էլ չէինք ջոկել, էլ չասած :))

Ուլուանա
23.04.2013, 01:57

Քոնը կոնկրետ չեմ հիշում ոնց էր գրել։ Եթե էդ մեջբերածդ ձևով էր, հա, երևում էր։ Բայց լիքը կային, որ համ մեխին էր խփել, համ նալին :D։ Ու մարդ եթե տրամադրված լիներ հավատալու, որ հավանել ա, հաստատ կհավատար, որ տենց էլ կա :D։

Alphaone
23.04.2013, 01:57
Ես ջոկել էի :D

Հայկօ
23.04.2013, 01:59
Ժող, մեկուկես օրում եմ գրել՝ գործի տեղը, որովհետև վերջին պահին եմ որոշել մասնակցել: Ընդ որում՝ գործից ազատ պահերին եմ գրել, երևի դրա համար էլ տենց կցկտուր ա, մի քիչ ստեղից, մի քիչ ընդեղից բզբզում էի, կոնկրետ ֆաբուլա չկար, կար ուղղակի setting-ը: Օրիգինալ գաղափարն էնքան էլ իմը չի, Նիլ Գեյմանը մի գործ ունի, էնտեղ կա նման բան, բայց դե դա գրականություն չի, ուրիշ բան ա, ուզում էի էդ թեմայով հենց պատմվածք գրել, բայց անընդհատ էսօր-վաղն էի անում: Ամենադաժանն էն էր, որ սկզբերն ու վերջը գրել էի, մեջտեղ չկար ու չկար. Դավիթը գիտի, վերջին օրով ինքն արդեն ստեղ հերթով դնում էր գործերը կեսգիշերանց, ես դեռ գրում էի, ինչ ստացվեց՝ ստացվեց, տենց մի կերպ կպցրեցի իրար, ուղարկեցի, ընկա ցուցակի վերջ :)): Վերջին պահին հիշեցի, որ վերնագիր տենց էլ չեմ որոշել, գրեցի առաջինը մտքիս եկած բանը ու սեղմեցի send, էս վերնագիրը հեչ չեմ հավանում :)): Ճիշտն ասած՝ եթե հասնեի իմ գրածին ու էդ էլ քլնգեի, ասելու էի էն, ինչ կա՝ վառել ամբողջ գործը՝ բացի ամենավերջին կտորի երկրորդ կեսից, էդքանը իսկականից լավն ա :D: Հավես անցավ էս մրցույթը, ապրեք :):

ivy
23.04.2013, 01:59
Քոնը կոնկրետ չեմ հիշում ոնց էր գրել։ Եթե էդ մեջբերածդ ձևով էր, հա, երևում էր։ Բայց լիքը կային, որ համ մեխին էր խփել, համ նալին :D։ Ու մարդ եթե տրամադրված լիներ հավատալու, որ հավանել ա, հաստատ կհավատար, որ տենց էլ կա :D։

Դե ես չջոկելու տարբերակ չունեի, էդ անխիղճը ինձ նամակով առանց քաղաքավարի պահերի էդ գործի մասին լավ ասել էր :D

Mephistopheles
23.04.2013, 01:59
Տղամարդ պաշտող տղամարդ ըլնեմ… :o

Էլտոն Ջո՞ն…

Մարկիզ
23.04.2013, 02:01
Լավ էլ վերնագիր ա: Դրանից լավը չէր էլ կարող լինել: Խոսուն, բնորոշ ու պատմվածքին լիարժեք համապատասխան:

Մարկիզ
23.04.2013, 02:02
… :D

Mephistopheles
23.04.2013, 02:04
… :D

շարքիչի՞…

Մարկիզ
23.04.2013, 02:06
Բայց հարկայինի Մհերը լպրծուն աչքերով բոց էր: Ես իրան չեմ մոռանա: :D

Stranger_Friend
23.04.2013, 02:21
1–ին տարբերակ. «Հրացան»-Մերրի Մկրտչյան

8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին»-Գարեգին Վարդանյան

10–րդ տարբերակ. «Շարունակություն»-Hasmik Artyomovna
11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին»-Նարինե Կռոյան

19–րդ տարբերակ. «Նախագահը»-Համբարձում Համբարձումյան

ակումբից են այս հեղինակները?...

Հայկօ
23.04.2013, 02:24
Ժողովուրդ, մի հատ սենց կարևոր պահ. հիմա արդեն համարյա ոչ ոք օնլայն չի, վաղը երևի կլինեք, բայց քանի թարմ ա, գրեք. ոմանք 21-րդը հավանել էին, լիքը մարդիկ էլ չէին հավանել, ինձ հիմա չհավանածների անկեղծ կարծիքն ա ավելի շատ հետաքրքրում, էդ կարևոր ա: Միակ քննադատությունը, որ էս արանքում կարդացի, ոնց որ թե էն «ցենզուրայից դուրսն» էր, էդ քիչ ա:

Շին, ասում ես՝ մի տեսակ ուրիշ բան էի սպասում. ի՞նչ էիր սպասում:

Mephistopheles
23.04.2013, 02:26

Մինետը՞…

ապեր էդ փողից մի երկու կոպեկ առանձնացրա շան օրը քցեմ…

Հայկօ
23.04.2013, 02:29
Մինետը՞…

ապեր էդ փողից մի երկու կոպեկ առանձնացրա շան օրը քցեմ…

Մեֆ, հենց զգամ՝ նեղում ես, հիշացնելու եմ, որ «Ալիսի» օգտին սթափ ու ինքնակամ քվեարկել ես, էդ անջնջելի բիծ ա յուրաքանչյուր տղամարդու կենսագրության վրա, քեզ վրա՝ կրկնակի :)):

Mephistopheles
23.04.2013, 02:33
Մեֆ, հենց զգամ՝ նեղում ես, հիշացնելու եմ, որ «Ալիսի» օգտին սթափ ու ինքնակամ քվեարկել ես, էդ անջնջելի բիծ ա յուրաքանչյուր տղամարդու կենսագրության վրա, քեզ վրա՝ կրկնակի :)):

խի՞, շատ լավ գործ էր,, վերնագիրը հավեսօվ կարդացի… բայց գաղտնիք ասեմ… մտովս ինչ այլանդակություն ասես չանցավ… ասի կարդամ, բայց հետո ասի "Մեֆ դու հո խուժա՞ն չես, արա… եքյա մարդ ես…"

Մարկիզ
23.04.2013, 02:34
ակումբից են այս հեղինակները?...
Ոչ: :)

Ուլուանա
23.04.2013, 05:20
8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին»-Գարեգին Վարդանյան
Գարեգին Վարդանյանը նախկինում մասնակցե՞լ ա մրցույթներին։ Լավ դեմք ա երևում :)։

Lusntag Lusine
23.04.2013, 05:39
Հետաքրքիր մրցույթ էր, հաղթողներին շնորհավորում եմ…

Lusntag Lusine
23.04.2013, 06:03
Իմ տարբերակի մասին կուզեի մի փոքր պարզաբանել…Կարծիքներ շատ եղան, պարզունակ և այլն, մենակ մի բան չհասկացա, թե որ այդքան պարզունակ էր, ենթատեքստից ինչու չխոսվեց՞…
Մրցույթին մասնակցելու մտադրություն չունեի, ֆենտեզի չեմ սիրում, ու գրել սահուն իրականության մեջ ինձ համար հետաքրքիր չէր…Միտքն առաջացավ, երբ սկայպով խոսում էի մորաքրոջս հետ, ու պատմեց, որ թոռները հայերեն չեն խոսում, իրեն էլ արգելում են հայերեն երգել տանը… Զայրույթս չէր անցնում, քանի որ սա եզակի դեպք չի, ու շատ ընտանիքներում եմ նկատել, որ երեխաները չեն խոսում հայերեն, կամ խոսում են շատ վատ, ու ժամանակի ընթհացքում արմատավորվումա օտար լեզուն, խոսակցականից դուրս մղելով հայկականը…Տեսնելով, թե ինչ քանակությամբ են Հայաստանը լքում հուսահատ մարդիկ, սարսուռ առաջացրեց, թե մի քանի տասնամյակ հետո ինչ պատկեր ենք ունենալու…Չեմ կարծում, որ իրավիճակը շուտ կշտկվի ցավոք :( Այստեղից առաջացավ միտքը գրելու, ու մի քիչ զարմացած եմ, որ չհասկացվեց,նույնիսկ հեքիաթ անվանվեց, բայց էս հեքիաթի մեջ մեր ազգնա ապրում ու չտեսնել և չհասկանալ հնարավոր չի…

Շինարար
23.04.2013, 08:55
Շին, ասում ես՝ մի տեսակ ուրիշ բան էի սպասում. ի՞նչ էիր սպասում:

Հայկ, մենակ էն,որ ընդամենը երկու օրում ես գրել ու մրցույթիամենախնամքով գրված տեքստն էր, էլ ասելու տեղ չի թողնում: Իհարկե, մի շնչում գրվածից լավը չկա, բայց եթե հետո հեղինակը վերադարձել ա էդ գործին ու մշակել, շտկել, իսկ թեոնց պետք ա դա անի, մենակ ինքը գիտի: Քո կիսատ-պռատները քեզնից լավ ո՞վ գիտի: Երկխոսություններդ ամենահյութալի մասերն էին, բայց պատումը, կնոկրետ ինձ համար, ավելի շուտ սցենար էր հիշեցնում, մենակ մի տեղ, երբ Իդան իրեն պղծված է զգում, Իդայի զգացածի մասին իմանում ենք, մտածածի մասին կա՞ որ, ինչ-որ չեմ հիշում, գուցե Հարկայինի Մհերին ու մյուսներին Իդայի աչքերովենք տեսնում, բայց դա էդքան լավ չի զգացվում, ես կուզեի էդպես լիներ, գուցե ինչ-որ անցյալից դրվագ պետք ա խառնվեր հեղինակաիյն տեքստին, ինչ-որ ձև հեղինակի տեքստն ու Իդայի զգացածն ու մտածածը խառնվեին, որ տեքստն էլ շունչ առներ էնքան, ինչքան երկխոսությունները, էլ չեմ ասում, որ երկխոսությունների ընթացքում էլ բարձրաձայնն ու մտքումը եթե իրար կողքի լինեին: Բայց գուցե հատուկ ես հենց էսպես արել, դե սա ընդամենը իմ մտածածն ա, ես կարամ սխալ մտածեմ ու ամենայն հավանականությամբ սխալ եմ մտածում: Ես որ էսքան էլ չէի կարա հաստատ :))

Դավիթ
23.04.2013, 09:01
Գարեգին Վարդանյանը նախկինում մասնակցե՞լ ա մրցույթներին։ Լավ դեմք ա երևում :)։

Չէ, առաջին անգամ ա մասնակցում:

Այբ
23.04.2013, 09:10
Շնորհավորում եմ հաղթողներին:
Ապրեք:)

Դավիթ
23.04.2013, 09:21
Հարկայինի Մհերը սովետի ՕԲԽՍնիկն էր::)

Հայկօ
23.04.2013, 10:23
Հա, ինքը յամանն ա. բոլոր գործերն էլ տենց խորամանկորեն էր վերլուծել, որ նույնիսկ դաժանագույնս քլնգածվածների հեղինակները չջոկեն, որ իրականում քննադատել ա :D։

Մի գրամ չեմ քլնգել :)): Ամեն ինչ շատ սրտանց էր :beee։ Մենակ «Թերզը» մի քիչ կռիսություն արեցի, աչք բառի պերեդոզ եղավ ։ՃՃ

Էս Շինարարի ոճով ինչ գրում ես, սրտանց ա ստացվում :)):

Արէա
23.04.2013, 10:58
Էս ինչ գրել եք գրել այ տնաշեններ, հիմա ես էս 66 էջը ո՞նց եմ կարդալու: Ես էլ բան ու գործ չունե՞մ: Էս ինչ մարդ եք տո:

Արէա
23.04.2013, 11:00
Մրցույթն էլ պրծել ա՞ :o

Alphaone
23.04.2013, 11:13
Մրցույթն էլ պրծել ա՞ :o

Արեա՜, քեզ կարոտում էինք...

enna
23.04.2013, 11:15
Արեա՜, քեզ կարոտում էինք...

Ալֆ,Արեայի անունը Մելքոն է՞

Հայկօ
23.04.2013, 11:15
Էս ինչ գրել եք գրել այ տնաշեններ, հիմա ես էս 66 էջը ո՞նց եմ կարդալու: Ես էլ բան ու գործ չունե՞մ: Էս ինչ մարդ եք տո:

Քո կարծիքը հետաքրքիր ա :):

impression
23.04.2013, 11:17
համոզեցիք, իրոք երկրորդ տեղում իմ գրածն ա, իրոք էդքան ձայն եմ ստացել, մերսի շատ մարդիկ ջան
իհարկե իմ մոտ էրեկվանից հիստերիա ա, որովհետև նախ՝ առաջին անգամ եմ երկրորդ տեղ լինում մրցույթներում, կյանքում էդքան բարձրացած չկայի, համ շատ ուրախ էի, համ էլ շատ զայրացած, որ, քանի որ ինքնաբացահայտվեցի ընթացքում, ու որոշվեց, որ վերջում ինձ տված ձայները չեն հաշվվի, բայց տենց չէղավ ինչ-որ…
մի խոսքով, ես շատ կուզեի, որ իրականում երկրորդ տեղի թե շնորհավորանքները, թե շահելիքը գնար երրորդ տեղը գրավածին, որովհետև ի կարծիքով տենց ա ճիշտ, բայց դե մի ուրիշ բան եմ ուզում առաջարկել

երրորդ տեղում գտնվող մեր շատ սիրելի այվին լիքը հաղթել ա մրցույթներում, փառքի համը լավ գիտի, նենց որ էկեք էդ շնորհավորանքները ես թողնեմ ինձ :)
իսկ ինչ վերաբերում ա շահածին... էկեք սենց անենք, ՖԲ-ում վերջերս աչքովս ընկել էր, որ ինչ-որ մի էրեխու համար փող են հավաքում, վիրահատության կարիք կա: հաստատ էդ մարդկանց էդ փողը հիմա ավելի ա պետք, քան ինձ կամ էլ մեզանից որևէ մեկին: վերջ, իմ ասելիքն էս էր, թե Դավիթը ինչ կորոշի, ես չգիտեմ:
ամեն դեպքում մերսի, շատ հաճելի էր կյանքում առաջին անգամ երկրորդ տեղ մագլցելը :)

Chuk
23.04.2013, 11:20
Մի փոքր ինքնագործունեությամբ զբաղվեցի, հարցման մեջ, վերնագրերի կողքին, փակագծի մեջ ավելացրի հեղինակների անունները, որ մյուսներն էլ իմ նման երկար չփնտրեն :)

Հայկ, Լիլ, շնորհավոր :)

Մնաց ես էլ կարդամ, ոչ մի տարբերակ չեմ հասցրել կարդալ :(

Հայկօ
23.04.2013, 11:24
Մրցույթին մասնակցելու մտադրություն չունեի, ֆենտեզի չեմ սիրում

Լուսնթագ ջան, ֆենտզի՞։

Արէա
23.04.2013, 11:30
Էս անգամ ինձ կներեք ժող ջան:
Ես հարգելի պատճառներով մի քանի օր բացակայեցի Ակումբից, էլ չի կրկնվի :)
Ապրեն հաղթողները:
Լավ ա, իրիկունները պառավիս հետ պատմվածքները կկարդանք: 22 հատ: Ջան:

Alphaone
23.04.2013, 11:39
համոզեցիք, իրոք երկրորդ տեղում իմ գրածն ա, իրոք էդքան ձայն եմ ստացել, մերսի շատ մարդիկ ջան
իհարկե իմ մոտ էրեկվանից հիստերիա ա, որովհետև նախ՝ առաջին անգամ եմ երկրորդ տեղ լինում մրցույթներում, կյանքում էդքան բարձրացած չկայի, համ շատ ուրախ էի, համ էլ շատ զայրացած, որ, քանի որ ինքնաբացահայտվեցի ընթացքում, ու որոշվեց, որ վերջում ինձ տված ձայները չեն հաշվվի, բայց տենց չէղավ ինչ-որ…
մի խոսքով, ես շատ կուզեի, որ իրականում երկրորդ տեղի թե շնորհավորանքները, թե շահելիքը գնար երրորդ տեղը գրավածին, որովհետև ի կարծիքով տենց ա ճիշտ, բայց դե մի ուրիշ բան եմ ուզում առաջարկել

երրորդ տեղում գտնվող մեր շատ սիրելի այվին լիքը հաղթել ա մրցույթներում, փառքի համը լավ գիտի, նենց որ էկեք էդ շնորհավորանքները ես թողնեմ ինձ :)
իսկ ինչ վերաբերում ա շահածին... էկեք սենց անենք, ՖԲ-ում վերջերս աչքովս ընկել էր, որ ինչ-որ մի էրեխու համար փող են հավաքում, վիրահատության կարիք կա: հաստատ էդ մարդկանց էդ փողը հիմա ավելի ա պետք, քան ինձ կամ էլ մեզանից որևէ մեկին: վերջ, իմ ասելիքն էս էր, թե Դավիթը ինչ կորոշի, ես չգիտեմ:
ամեն դեպքում մերսի, շատ հաճելի էր կյանքում առաջին անգամ երկրորդ տեղ մագլցելը :)

շոկի մեջ եմ, ինձ թվում էր քո տաղանդով միշտ դու ես հաղթելու

Դավիթ
23.04.2013, 11:42
Քանի-որ մրցույթի պայմանների մեջ գրված էր հեղինակների ինքնաբացահայտման մասին, «Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն», 2-րդ տեղի մրցանակային գումարը կփոխանցվի Այվիին:

StrangeLittleGirl
23.04.2013, 11:51
Իմ տարբերակի մասին կուզեի մի փոքր պարզաբանել…Կարծիքներ շատ եղան, պարզունակ և այլն, մենակ մի բան չհասկացա, թե որ այդքան պարզունակ էր, ենթատեքստից ինչու չխոսվեց՞…
Մրցույթին մասնակցելու մտադրություն չունեի, ֆենտեզի չեմ սիրում, ու գրել սահուն իրականության մեջ ինձ համար հետաքրքիր չէր…Միտքն առաջացավ, երբ սկայպով խոսում էի մորաքրոջս հետ, ու պատմեց, որ թոռները հայերեն չեն խոսում, իրեն էլ արգելում են հայերեն երգել տանը… Զայրույթս չէր անցնում, քանի որ սա եզակի դեպք չի, ու շատ ընտանիքներում եմ նկատել, որ երեխաները չեն խոսում հայերեն, կամ խոսում են շատ վատ, ու ժամանակի ընթհացքում արմատավորվումա օտար լեզուն, խոսակցականից դուրս մղելով հայկականը…Տեսնելով, թե ինչ քանակությամբ են Հայաստանը լքում հուսահատ մարդիկ, սարսուռ առաջացրեց, թե մի քանի տասնամյակ հետո ինչ պատկեր ենք ունենալու…Չեմ կարծում, որ իրավիճակը շուտ կշտկվի ցավոք :( Այստեղից առաջացավ միտքը գրելու, ու մի քիչ զարմացած եմ, որ չհասկացվեց,նույնիսկ հեքիաթ անվանվեց, բայց էս հեքիաթի մեջ մեր ազգնա ապրում ու չտեսնել և չհասկանալ հնարավոր չի…

Լուսինե ջան, ինչու՞ ես նեղվում: Քո բարձրացրած թեման, կարծում եմ, բոլորին էլ հասկանալի ա էղել: Համենայնդեպս, ինձ հասկանալի ա էղել: Բա ինչու՞ էին շատերն ասում, որ թեման լավն էր, կատարումը՝ ոչ: Ի դեպ, ասեմ, որ նախորդ մրցույթից հետո ահագին աճ կա մոտդ, բայց էդ աճը մի օրում չի գրանցվում, մի օրում չի, որ իսկապես լավ գործ ես գրելու: Էնպես որ ուղղակի շատ աշխատիր ու հնչած կարծքներից մի նեղացիր: Ի դեպ, հիշեցնեմ, որ սա ֆենտթըզի մրցույթ չէր, մոգական ռեալիզմ էր: Դրանք տարբեր բաներ են ;)