PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավելացնում ենք ընկերների ցուցակը

enna
15.04.2013, 20:22
Ասյտեղ միայն ծանոթանում ենք:)
Փնտրեցի ,փնտրեցի ու չգտա...Փնտրեցի ու չգտա այնպիսի թեմա,որտեղ մասնակիցներն ուղղակի ծանոթանում եմ,մի քանի օր է գրանցված եմ,բայց ինձ դեռ մենակ եմ զգում:Հիմա կասեք զրուցարանը այդպիսի թեմաների համար է,բայց ես կասեմ ՝ոչ:Մտնում եմ <<Զրուցարան>>,տեսնում եմ մի քանի ակումբցիներ զրուցում են,դե չեմ համարձակվում <<խցկվել>> իրենց զրույցի մեջ,երևի դա է պատճառը,որ մինչև հիմա մենակ եմ այստեղ::8

enna
15.04.2013, 20:24
:)Բարևներս

Լեդի Վարդ
15.04.2013, 20:31
:)Բարևներս

Բարև ոնց ես:bye:bye

enna
15.04.2013, 20:33
Բարև ոնց ես:bye:bye
:roseՈւխ,վերջապես:
լավ եմ,դու՞՞
Քո անունն ինչպե՞Ս է

Two-Face
15.04.2013, 20:34
Բարևներս: :hi

enna
15.04.2013, 20:36
Բարևներս: :hi

Ինչպե՞ս եք:)Բարի գալուստ.կարող եք ուղղել ձեզ հետաքրքրող հարցերը:)

Լեդի Վարդ
15.04.2013, 20:36
:roseՈւխ,վերջապես:
լավ եմ,դու՞՞
Քո անունն ինչպե՞Ս է

Իսկակա՞ն անունս

enna
15.04.2013, 20:37
Իսկակա՞ն անունս
:)Կարող ես չասել,եթե չես ուզում,ես չեմ նեղանա

Two-Face
15.04.2013, 20:37
Ինչպե՞ս եք:)Բարի գալուստ.կարող եք ուղղել ձեզ հետաքրքրող հարցերը:)

Հետաքրքող հարցեր առանձնապես չունեմ: :)

enna
15.04.2013, 20:39
Հետաքրքող հարցեր առանձնապես չունեմ: :)

Իսկ ես ունեմ,եթե դեմ չեք ,կարո՞ղ եմ տալ:)

Ruby Rue
15.04.2013, 20:40
Ժողովու՛րդ, կարիք չկա «Ակումբ»-ը որպես ծանոթությունների պորտալ ընկալել: ;) Շատ մի կենտրոնացեք ժամանցային թեմաների վրա, ավելի լուրջ, հետաքրքիր ու կարևոր թեմաներում գրեք: Եթե կարդաք ակումբի տարբեր բաժինները, կհասցնեք ճանաչել ակումբցիներին. չեմ կարծում, որ հատուկ ծանոթանալու համար թեմայի կարիք կա, որովհետև մարդիկ իրենց գրառումներով են աչքի ընկնում ու հիշվում: ;)
Ես էլ եմ նորեկ, բայց հասցրել եմ ակումբցիներից շատերի հետ ծանոթանալ, բայց երբեք էլ կոնկրետ ծանոթանալու նպատակ չեմ ունեցել, ոչ էլ Զրուցարանի բնակիչ եմ. ուղղակի սիրել եմ մի շարք ակումբցիների, որովհետև սիրել եմ իրենց գրառումները, ինձ հետաքրքրել է իրենց աշխարհահայացքը ու մտածելակերպը:
Ասածս ինչ է ՝ էս թեմայում զավզակելու փոխարեն, Ակումբի պահոցները փորփրեք. լիքը օգտակար բան կգտնեք, ձեռքի հետ էլ՝ ակումբցիներին կբացահայտեք՝ կարդալով նրանց գրառումները…

enna
15.04.2013, 20:43
Ժողովու՛րդ, կարիք չկա «Ակումբ»-ը որպես ծանոթությունների պորտալ ընկալել: ;) Շատ մի կենտրոնացեք ժամանցային թեմաների վրա, ավելի լուրջ, հետաքրքիր ու կարևոր թեմաներում գրեք: Եթե կարդաք ակումբի տարբեր բաժինները, կհասցնեք ճանաչել ակումբցիներին. չեմ կարծում, որ հատուկ ծանոթանալու համար թեմայի կարիք կա, որովհետև մարդիկ իրենց գրառումներով են աչքի ընկնում ու հիշվում: ;)
Ես էլ եմ նորեկ, բայց հասցրել եմ ակումբցիներից շատերի հետ ծանոթանալ, բայց երբեք էլ կոնկրետ ծանոթանալու նպատակ չեմ ունեցել, ոչ էլ Զրուցարանի բնակիչ եմ. ուղղակի սիրել եմ մի շարք ակումբցիների, որովհետև սիրել եմ իրենց գրառումները, ինձ հետաքրքրել է իրենց աշխարհահայացքը ու մտածելակերպը:
Ասածս ինչ է ՝ էս թեմայում զավզակելու փոխարեն, Ակումբի պահոցները փորփրեք. լիքը օգտակար բան կգտնեք, ձեռքի հետ էլ՝ ակումբցիների հետ կծանոթանաք…
Ռուբի Ռու ջան,գրում եմ թեմաններում,բայց անհետաքրքիր է շատ:Ես էլ ծանոթությունների հետ սեր չունեմ:Բայց իրոք անհետաքրքիր է,երբ մեկը չկա,ով ծանոթ լինի,կամ ում հետ կարող ես բառ փոխանակել:Ես ընկերասեր եմ,բայց այստեղ մի օտար մարդ եմ ինձ զգում:Ու թեմաներում գրելս էլ չի գալիս:

Two-Face
15.04.2013, 20:43
Իսկ ես ունեմ,եթե դեմ չեք ,կարո՞ղ եմ տալ:)

Իհարկե: :hands

enna
15.04.2013, 20:45
Ռուբի Ռու ջան,գրում եմ թեմաններում,բայց անհետաքրքիր է շատ:Ես էլ ծանոթությունների հետ սեր չունեմ:Բայց իրոք անհետաքրքիր է,երբ մեկը չկա,ով ծանոթ լինի,կամ ում հետ կարող ես բառ փոխանակել:Ես ընկերասեր եմ,բայց այստեղ մի օտար մարդ եմ ինձ զգում:Ու թեմաներում գրելս էլ չի գալիս:

Այ օրինակ նայում եմ,դուք մեկդ մեկիդ գրառումներին պատասխանում եք և շատ ավելի հետաքրքիր է լինում...

Լեդի Վարդ
15.04.2013, 20:46
Enna ջան էս օրվանից ընկերս ես:drinks:friends:

enna
15.04.2013, 20:46
Իհարկե: :hands
:)Ի՞նչ հոբբի ունեք

enna
15.04.2013, 20:47
Enna ջան էս օրվանից ընկերս ես

:DՈւխ,արդեն ընկերներ ունեմ

enna
15.04.2013, 20:47
Enna ջան էս օրվանից ընկերս ես:drinks:friends:

Գիտեմ և շատ ուրախ եմ:hands

Two-Face
15.04.2013, 20:51
:)Ի՞նչ հոբբի ունեք

Գեյմինգն ա իմ հոբբին, այսինքն վիդեոխաղեր խաղալը: http://i.imgur.com/VXFn2rg.gif

Լեդի Վարդ
15.04.2013, 20:56
Գեյմինգն ա իմ հոբբին, այսինքն վիդեոխաղեր խաղալը: http://i.imgur.com/VXFn2rg.gif

ԷՆ քանի տարեկան ես

Stranger_Friend
15.04.2013, 20:59
Դու այստեղ մի քանի օր ես, իսկ ես երեք ամսից ավելի է ակումբում թափառում եմ ու ոչ ոք ինձ նորմալ չի ճանաչում :D.. դա ինձ համար առավելություն է:)...

ես Ռուբիի ասած տարբերակով եմ արել... մինչև հիմա էլ արխիվներն եմ քրքրում, որ հին ակումբցիներին ճանաչեմ...:)

Two-Face
15.04.2013, 21:01
:)Ի՞նչ հոբբի ունեք

Իսկ ձե՞ր հոբբին:

enna
15.04.2013, 21:02
Գեյմինգն ա իմ հոբբին, այսինքն վիդեոխաղեր խաղալը: http://i.imgur.com/VXFn2rg.gif

:BՕ,հասկանում եմ վիդեոխաղերի պահով

enna
15.04.2013, 21:02
Իսկ ձե՞ր հոբբին:

ԳՐԵԼ:love

enna
15.04.2013, 21:03
Դու այստեղ մի քանի օր ես, իսկ ես երեք ամսից ավելի է ակումբում թափառում եմ ու ոչ ոք ինձ նորմալ չի ճանաչում :D.. դա ինձ համար առավելություն է:)...

ես Ռուբիի ասած տարբերակով եմ արել... մինչև հիմա էլ արխիվներն եմ քրքրում, որ հին ակումբցիներին ճանաչեմ...:)

:8հիմա էս թեմայի մասին ի՞նչ կարծիքի ես:)

Այբ
15.04.2013, 21:04
Ով ուզում է որևէ մեկի հետ ծանոթանալ, կարծում եմ, որ սա հիանալի թեմա է...:)

Անվերնագիր
15.04.2013, 21:07
ԷՆ քանի տարեկան ես
Դավ էտ խաղերով քիչ խաղա էլի, հլը տես ինչ հարցեր են տալիս :))

Stranger_Friend
15.04.2013, 21:09
:8հիմա էս թեմայի մասին ի՞նչ կարծիքի ես:)

ճիշտն ասած ես այդքան էլ ընկերասեր չեմ ու դա գաղտնիք չի ....

բայց եթե իմ մասին հանկարծ ինչ-որ բան հետաքրքրի՝ խնդրեմ :)....

թեմայի համար էլ շնորհակալւթյուն, ինձ ակումբցիներին ճանաչելու գործում կօգնի:)....

enna
15.04.2013, 21:10
ճիշտն ասած ես այդքան էլ ընկերասեր չեմ ու դա գաղտնիք չի ....

բայց եթե իմ մասին հանկարծ ինչ-որ բան հետաքրքրի՝ խնդրեմ :)....

թեմայի համար էլ շնորհակալւթյուն, ինձ ակումբցիներին ճանաչելու գործում կօգնի:)....:8...ոչ բոլորն են այդպես մտածում...

Two-Face
15.04.2013, 21:11
Դավ էտ խաղերով քիչ խաղա էլի, հլը տես ինչ հարցեր են տալիս :))

Իմ անունը ոնց-որ Էննա չի ապեր: :D

Բայց դե էլի վատ չի

http://i.imgur.com/L89Lnq1.jpg

Համ էլ իմ տարիքը գրած ա: :))

Stranger_Friend
15.04.2013, 21:11
:8...ոչ բոլորն են այդպես մտածում...

ինչը?....

enna
15.04.2013, 21:14
ինչը?....

որ ընկերանալու լավ առիթ է...

Ուլուանա
15.04.2013, 21:14
Ռուբի Ռու ջան,գրում եմ թեմաններում,բայց անհետաքրքիր է շատ:Ես էլ ծանոթությունների հետ սեր չունեմ:Բայց իրոք անհետաքրքիր է,երբ մեկը չկա,ով ծանոթ լինի,կամ ում հետ կարող ես բառ փոխանակել:Ես ընկերասեր եմ,բայց այստեղ մի օտար մարդ եմ ինձ զգում:Ու թեմաներում գրելս էլ չի գալիս:
Էննա ջան, շատերն են քեզ նման գրանցվել՝ առանց որևէ ծանոթ ունենալու։ Բայց դեռ չեմ հիշում, որ էդ հանգամանքը որևէ մեկին նեղած կամ խանգարած լինի։ Բոլորն էլ ժամանակի ընթացքում մերվում են միջավայրին ու սկսում իրենց տեղացի զգալ, եթե, իհարկե, ուզում են ու էդ ուղղությամբ գոնե ինչ–որ քայլեր անում են։ Մեկի դեպքում դա կարող է լինել նույն օրում, մյուսների դեպքում՝ մի քանի օրում կամ շաբաթում կամ ամսում՝ կախված մարդու բնավորությունից, ակտիվությունից ու հետաքրքրություններից։

Ի դեպ, որպես գաղտնիք ասեմ, որ անձնական օրագրի վրա կենտրոնանալը ֆորումի միջավայրին մերվելու լավագույն ձևը չի։ Օրագիր ունենալն, իհարկե, լավ բան է, բայց հիմնականում օրագրում գրառումներ անելով ու ընդհանուր քննարկում պահանջող թեմաներում պասիվ լինելով՝ նախ և առաջ ինքդ ես քեզ մեկուսացնում տվյալ միջավայրից, էլ ուրիշներից ի՞նչ ես պահանջում։ Ասածս այն է, որ իրար ճանաչելու լավագույն ձևը քննարկումների մասնակցելն է։ Ռուբին դրա մասին շատ լավ գրել է արդեն։

Իսկ Զրուցարանում կարող ես քեզ ազատ զգալ ցանկացած զրույցի մեջ «խցկվելու»։ Եթե անձնական զրույց լինի, Զրուցարանում չեն վարի մարդիկ, այլ ուրիշ՝ անձնական շփման համար նախատեսված միջոցներով կխոսեն, դու արխային։ Զրուցարանը հենց նրա համար է, որ ցանկացած նոր մտնող մարդ կարողանա միանալ զրույցին։

Մի քիչ ակտիվ եղիր քննարկումներում ու կտեսնես, թե ոնց կմերվես ու էլ քեզ միայնակ չես զգա :)։

Հ.Գ. Թեմայի հետ կապված էլ ասեմ, որ, իմ կարծիքով, էսպիսի թեմայի կարիք չկա Ակումբում, եթե տարբեր թեմաների քննարկումներին մասնակցում ես։ Բայց եթե կարծում ես, որ պետք է, թող մնա, ի՞նչ ասեմ, ոչ մեկին չի խանգարում երևի։ Հուսով եմ՝ կօգնի քեզ ինչ–որ չափով։ Բայց ամեն դեպքում աշխատի ընդհանուր ֆորումում էլ ակտիվ լինել՝ համ կարդալ, համ մասնակցել քննարկումներին, հակառակ դեպքում վտանգ կա, որ լռվես–մնաս էս թեմայում։

Անվերնագիր
15.04.2013, 21:15
ես էլ հընգեր կուզեմ http://forum.armfootball.com/public/style_emoticons/default/unsure.png

enna
15.04.2013, 21:17

Շնորհակալ եմ անչափ, Ուլուանա:Կարող եք ջնջել թեման:)
:)

Stranger_Friend
15.04.2013, 21:19
որ ընկերանալու լավ առիթ է...

իսկ մի հարց էլի... ընկերություն ասելով ի՞նչ եք հասկանում...

Այդպես էլ չհասկացա, թե ինչպես են մարդիկ բարևելով, անուններ իմանալով <<ընկերներ>> դառնում.....

Վահե-91
15.04.2013, 21:22
Մտնում եմ <<Զրուցարան>>,տեսնում եմ մի քանի ակումբցիներ զրուցում են,դե չեմ համարձակվում <<խցկվել>> իրենց զրույցի մեջ,երևի դա է պատճառը,որ մինչև հիմա մենակ եմ այստեղ::8
էհհ :8 գիտես ի՞նչքան թուք ու մուր եմ կերել էտ խցկվելու համար :))

Two-Face
15.04.2013, 21:22
իսկ մի հարց էլի... ընկերություն ասելով ի՞նչ եք հասկանում...

Այդպես էլ չհասկացա, թե ինչպես են մարդիկ բարևելով, անուններ իմանալով <<ընկերներ>> դառնում.....

Stranger_Friend ջան, եթե դու տղա ես, ուրեմն էդ հարցի պատասխանը բանակում միանգամից կստանաս: :))

Իսկ ակումբը մենակ հո վիրտուալ չի, բա հանդիպումներ էլ են լինում, մարդիկ իրար հետ շփվում են ու արդեն իսկականից ընկեր դառնում: ;)

enna
15.04.2013, 21:24
էհհ :8 գիտես ի՞նչքան թուք ու մուր եմ կերել էտ խցկվելու համար :))

:Dլավ չի,լավ չի

Վահե-91
15.04.2013, 21:26
Stranger_Friend ջան, եթե դու տղա ես, ուրեմն էդ հարցի պատասխանը բանակում միանգամից կստանաս: :))

Իսկ ակումբը մենակ հո վիրտուալ չի, բա հանդիպումներ էլ են լինում, մարդիկ իրար հետ շփվում են ու արդեն իսկականից ընկեր դառնում: ;)
չէ, աղջիկ ա :))

Ուլուանա
15.04.2013, 21:28

Էդ բոլորն, իհարկե, ճիշտ ես ասում, ուղղակի ավելացնեմ, որ նույնիսկ առանց ռեալ հանդիպումների գնալու կարելի է շատ էլ մտերիմ ու լավ ընկերներ ձեռք բերել Ակումբում։ Էդպիսի օրինակները բազմաթիվ են։

Enna, հիմա փակե՞մ թեման, թե՞ ոնց... Երևի մնացածը Զրուցարանում կշարունակեք, չէ՞ :))։

փաստորեն դրա համար էլ պետք է տղա լինել? :(:D....

հանդպումը կապ չունի իմ կարծիքով.... ես շատ մարդկանց եմ հանդիպում օրվա մեջ, բայց գրեթե ոչ մեկին ընկերս չեմ համարում, բայց օնլայն ընկերուհի ունեմ, ում դեմքը մինչև վերջերս նկարով էլ չէի տեսել:)...

ուզում եմ տարբերենք ընկեր և ծանոթ հասկացությունները....

Անվերնագիր
15.04.2013, 21:29
իսկ մի հարց էլի... ընկերություն ասելով ի՞նչ եք հասկանում...
Այդպես էլ չհասկացա, թե ինչպես են մարդիկ բարևելով, անուններ իմանալով <<ընկերներ>> դառնում.....
բա վիրտուալ կերպով ուրիշ ո՞նց ա ըլնում, հո սաղ կյանքներս իրար հետ չենք ծառայելու, որ լաաավ ընկերներ դառնանք :))

enna
15.04.2013, 21:29
Էդ բոլորն, իհարկե, ճիշտ ես ասում, ուղղակի ավելացնեմ, որ նույնիսկ առանց ռեալ հանդիպումների գնալու կարելի է շատ էլ մտերիմ ու լավ ընկերներ ձեռք բերել Ակումբում։ Էդպիսի օրինակները բազմաթիվ են։

Enna, հիմա փակե՞մ թեման, թե՞ ոնց... Երևի մնացածը Զրուցարանում կշարունակեք, չէ՞ :))։
Համաձայն եմ:Փակեք:)

Stranger_Friend
15.04.2013, 21:30
բա վիրտուալ կերպով ուրիշ ո՞նց ա ըլնում, հո սաղ կյանքներս իրար հետ չենք ծառայելու, որ լաաավ ընկերներ դառնանք :))

բայց առանց մարդուն ճանաչելու ո՞նց կարելի է ընկեր ասել.....

Two-Face
15.04.2013, 21:31
չէ, աղջիկ ա :))

Sh*t

http://i.imgur.com/9uBQBu8.jpg

Անվերնագիր
15.04.2013, 21:33
բայց առանց մարդուն ճանաչելու ո՞նց կարելի է ընկեր ասել.....
հա ի՞նչ կլինի, հո՞ պագոններս հետ չեն տա :))

Այբ
15.04.2013, 21:34
Էննա ջան, ժամանակի ընթացքում համոզված եմ, որ ահագին ընկերներ ձեռք կբերես:
Հետո էլ արդեն քեզ շատերը գիտեն:
Կարևորը շարունակիր ակտիվ գրառումներ անել:)
Ի դեպ, ես քո ընկերն եմ;)

Stranger_Friend
15.04.2013, 21:34
Sh*t

http://i.imgur.com/9uBQBu8.jpg

բայց ինչու պիտի տղա լինեի?:))

Two-Face
15.04.2013, 21:36
բայց ինչու պիտի տղա լինեի?:))

Հենց մենակ նիկից կարելի ա տենց ենթադրել: :think Ուրիշ բան, եթե լիներ Strange Girl: Friend բառը Ես ավելի շատ ըմբռնում են որպես տղու, քան թե աղջկա: :))

enna
15.04.2013, 21:37

տեղափոխվում ենք
http://www.akumb.am/showthread.php/64022-%D4%B6%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6
:D

Stranger_Friend
15.04.2013, 21:37
հա ի՞նչ կլինի, հո՞ պագոններս հետ չեն տա :))

ոչ, ուղղակի ընկերը իմ համար այնքան թանկ հասկացողություն է, որ երևի մի երկու անգամից ավել ոչ ոքին ընկեր չեմ ասել... դա էլ ասել եմ չնեղացնելու համար....

Ես մարդուն հենց այնպես ընկեր ասել չեմ կարող ու մի քիչ վատ եմ զգում, որ մարդիկ ընկերը էժանագին հասկացողություն են սարքլ...

Stranger_Friend
15.04.2013, 21:39
Հենց մենակ նիկից կարելի ա տենց ենթադրել: :think Ուրիշ բան, եթե լիներ Strange Girl: Friend բառը Ես ավելի շատ ըմբռնում են որպես տղու, քան թե աղջկա: :))

որ Բարեկամ բառի աղջկական տարբերակը ասեք, շատ շնորհակալ կլինեմ:)

Two-Face
15.04.2013, 21:39
փաստորեն դրա համար էլ պետք է տղա լինել? :(:D....

հանդպումը կապ չունի իմ կարծիքով.... ես շատ մարդկանց եմ հանդիպում օրվա մեջ, բայց գրեթե ոչ մեկին ընկերս չեմ համարում, բայց օնլայն ընկերուհի ունեմ, ում դեմքը մինչև վերջերս նկարով էլ չէի տեսել:)...

ուզում եմ տարբերենք ընկեր և ծանոթ հասկացությունները....

Դրա համար տղա պետք չի լինել, ուղղակի բանակի իրավիճակը դժվար դու հասկանաս: :)

Ուրեմն էդ շատ մարդկանց հետ շփվում ես, բայց ոչ մեկ քո ընկերը չի: Իսկ օնլայն ծանոթացած մարդու քո ընկերուհին ե՞ս համարում:

Ոնց-որ թե ինքդ քեզ հակասում ես Stranger_Friend ջան:

Sagittarius
15.04.2013, 21:40
Ռուբի Ռու ջան,գրում եմ թեմաններում,բայց անհետաքրքիր է շատ:Ես էլ ծանոթությունների հետ սեր չունեմ:Բայց իրոք անհետաքրքիր է,երբ մեկը չկա,ով ծանոթ լինի,կամ ում հետ կարող ես բառ փոխանակել:Ես ընկերասեր եմ,բայց այստեղ մի օտար մարդ եմ ինձ զգում:Ու թեմաներում գրելս էլ չի գալիս:

Enna ջան, մի ալարիր, ակումբցիներին փորձիր իրանց գրառումներով ճանաչել: Դա հենց ֆորումի առանձնահատկություններից ա: Two-face-ին հարցնում ես ինչ հոբբի ունի, այ որ իրա գրառումները կարդայիր, կիմանայիր: Հինգ տարի ստեղ եմ. ձեռքիս մատերի վրա կարող եմ հաշվել են ակումբցիների քանակը, որոնց անունը գիտեմ, իսկ իրական կյանքում ընդհանրապես միայն մեկ ակումբցի եմ տեսել, բայց ակումբցիների մեծ մասին ավելի լավ եմ ճանաչում, քան իմ իրական կյանքի ծանոթներից շատերին:

Ասում ես հետքարքիր չի թեմաներում գրելը. նայում եմ գրառումներդ, գրում ես հիմնականում զրուցարանային տիպի թեմաններում, գրառումներովդ քո մասին պատկերացում կազմելը դժվար ա, ավելի ճիշտ էտքան էլ չէ՝ հետաքրքրություններ չունես, կներես անկեղծության համար: Հազար տեսակ թեմա կա, գտիր քո հետարքրությունները ու մարդկանց ավելի հետաքրքիր կլինի քո գրառումներին պատասխանելը:

Իսկ ինձ կարող ես ավելի լավ ճանաչել իմ հետաքրքության թեմաներում, հիմնականում՝ ֆուտբոլ, կինո, ֆենթզի, համակարգչային խաղեր, բլյուզ, բրիթպոպ, ռոք երաժշտություն, մեկ-մեկ քաղաքականություն, և այլն:

Հաճելի քննարկումներ:

Two-Face
15.04.2013, 21:41
որ Բարեկամ բառի աղջկական տարբերակը ասեք, շատ շնորհակալ կլինեմ:)

Բարեկամուհի

http://i.imgur.com/rcFQ6iv.jpg

Վահե-91
15.04.2013, 21:41
Հիմա ձեր ամեն մի գրառում էս թեմայում Չուկի մոտ միլիոնավոր նյարդային բջիջների մահվան պատճառ ա դառնում :lol

Stranger_Friend
15.04.2013, 21:42
Դրա համար տղա պետք չի լինել, ուղղակի բանակի իրավիճակը դժվար դու հասկանաս: :)

Ուրեմն էդ շատ մարդկանց հետ շփվում ես, բայց ոչ մեկ քո ընկերը չի: Իսկ օնլայն ծանոթացած մարդու քո ընկերուհին ե՞ս համարում:

Ոնց-որ թե ինքդ քեզ հակասում ես Stranger_Friend ջան:

ես չասեցի հենց անունը տեսել եմ ընկերս եմ համարել.... 6 ամսից ավելի եմ հետը շփվել, կարողացել եմ առանց արտաքինի մասին պատկերացում ունենալու ճանաչել ու հասկանալ բնավորությունը, իր տեսակը, որը ինձ շատ է գրավել.....
դրանք տարբեր բաներ են...

Stranger_Friend
15.04.2013, 21:43
Բարեկամուհի

http://i.imgur.com/rcFQ6iv.jpg

իսկ անգլերեն?....

Անվերնագիր
15.04.2013, 21:44
յանի ընկեր ինչ եք անում :))

Ինչքան ընկեր քիչ ունենաս, այնքան լավ,
Ինչքան մարդկանց քիչ մոտենաս - այնքան լավ,
Ում այս կյանքում քո բարեկամն ես կարծում, -
Նա է քո դեմ, - կույր մի լինի, նյութում դավ:

Անվերնագիր
15.04.2013, 21:46
յանի ընկեր ինչ եք անում :))

Ինչքան ընկեր քիչ ունենաս, այնքան լավ,
Ինչքան մարդկանց քիչ մոտենաս - այնքան լավ,
Ում այս կյանքում քո բարեկամն ես կարծում, -
Նա է քո դեմ, - կույր մի լինի, նյութում դավ:

Two-Face
15.04.2013, 21:47
իսկ անգլերեն?....

Բարեկամ ու Friend բառերը լրիվ տարբեր նշանակություններ ունեն:

Իսկ անգլերեն բարեկամուհին cousin կամ female relative-ն ա:

Ուլուանա
15.04.2013, 21:53
Մոդերատորական. թեման փակվում է հեղինակի խնդրանքով։ Սկսած զրույցը կարող եք շարունակել Զրուցարանում։