Դիտել ողջ տարբերակը : Սխալ եք զանգել...
Alphaone
15.04.2013, 03:13
Քանի-քանի անգամ եղել են սխալ զանգերի հետ կապված հետաքրքիր, զվարճալի, զավեշտալի կամ անգամ ողբերգական պատմություններ: Սխալ զանգը եղել է օպերատորի, կամ զանգողի մեղքով, երբեմն մենք ենք սխալ զանգել... Մի խոսքով, սկսեմ, երևի :))
Մի քանի օր էր, ինչ բջջային ունեի, զանգ եկավ:
- Բարև, ճանարեցի՞ր:
- Ո՞ւմ հետ եմ խոսում:
- Լուրջ չճանաչեցի՞ր:
- Շա՜տ լուրջ չճանաչեցի, ո՞վ է:
- Ասենք Իքսը, բա ես ում հետ եմ խոսում:
- Ասենք Ալֆան, ո՞ւմ եք հարցնում:
- Ալֆային:
Առաջին ու միակ դեպքն էր, որ հեռախոսով անծանոթի հետ զրույցի բռնվեցի ու էդպես ծնվեց երկրում մարսեցի Ալֆա և Իքս գործակալների լեգենդը, մինչև հիմա ժամանակ առ ժամանակ զանգում ենք իրար, մինչև հիմա միայն գիտենք իրար մասնագիտությունն ու տարիքը: Իքսն իմ կրտսեր գործակալն է :))
Էլի ավելի եմ կատաղում,երբ բարկացած ժամանակ հեռախոսին զանգ է գալիս:
Մի անգամ էլի հիստերիկացել էի,հեռախոսն էլ զնգում էր ու զնգում:Գժված միացրեցի:
-Ալո,բարև ձեզ,Արսենին կարելի ա,-լսեցի անծանոթ աղջկա ձայն:
-Չէ,չի կարելի::angryԴեմքի էս արտահայտությամբ գոռացի ու անջատեցի::D
Ես Նոյի թվին խոսել եմ այդ մասին:))
Զվարճալի պատմություններ թեմայում առաջին գրառումս:love:roll
Մի անգամ մեր հեռախոսը զանգում ա, քույրիկս ա վերցնում հեռախոսը, մամաս էլ իր կողքը պառկած ա: Սկսվում ա հեռախոսային խոսակցությունը:
_Աննա՞:
_Հա:
_Բարեւ Ան ջան:
_Բարեւ ձեզ:
_Ի . . . Աննա՞:
_Հա՞:
_Չճանաչեցի՞ր:
_Չէ-է:
_Ո՞նց, Աննա չե՞ս ճանաչում:
_Չէ:
_Ի . . . Աննա մաման ա:
_Ո՞վ :o:
ՈՒ էստեղ հեռախոսը անջատեցին, հասկացան որ սխալ են զանգել:
Alphaone
15.04.2013, 19:22
Ես Նոյի թվին խոսել եմ այդ մասին:))
Զվարճալի պատմություններ թեմայում առաջին գրառումս:love:roll
Հա, բայց ախր հետաքրքիր պատմություններ կան, որ հեչ զվարճալի չեն, բայց շաաատ հետաքրքիր, քանի խոսք գնաց, պատմեմ...
Մի չարաճճի աղջիկ կար, անկապ համար էր հավաքում, անկապ անուն ասում, էնտեղից ասում էին՝ սխալ է, անջատում էր ու քրքջում: Էսպես էլ չհասկացա, թե էդտեղ ինչն էր ծիծաղելու, բայց էս աղջկա համար դա երջանկության գագաթնակետն էր: Հերթական անգամ զանգում է.
- Արսե՞ն, բարև:
Էնտեղից ,,Արսենը,, պատասխանում է, խոսում են, զավզակվում: Հետո պարզվում է, որ այդ տղայի անունը բնավ էլ Արսեն չէր: բայց դա չէ պատմության օրիգինալ կողմը, այլ՝ իրենք հիմա ամուսնացած են, երկու իրենց նման աննորմալ ճուտիկներ ունեն :D
Ծիծաղելի է լինում,երբ զանգում են,տեսնում են աղջիկ է փորձում են ամեն կերպ խոսակցությունը ձգձգել...:D
-Ալլո..
-Ալյո
-...
-Էս հուվա է՞՞
-Ու՞մ եք ուզում...
-Էտ աղջիկա՞ խուսացողը..
-/Մտքումս.<<Տեսնես ձայնս տղու ձայնի շատա՞ նման...>>/Երևի սխալ եք զանգել...
-Ա,չէէ,քյուր դուզ եմ զանգալ
Արդեն ուԶում եմ անջատել
-Սպասի է սպասի պան եմ օզում ասեմ:
-Տու լավ աղջիկ ես:oy..
-Շնորհակալ եմ..
Ու անջատում եմ հեռախոսը,ու ամենածիծաղելին այն է,որ այդ մարդուն դու ճանաչում ես,բայց ինքը չգիտի ,որ հասկացել ես ,թե ով է:B
Ruby Rue
15.04.2013, 19:51
Որ նախանձելի ախորժակ ունեմ՝ էդ գաղտնիք չի: Իսկ որ հիվանդ եմ լինում, ախորժակս բազմապատկվում, աստիճան է բարձրանում է և այլն: :nyam
Մի անգամ, երբ ջերմում էի, սակայն էդ չէր խանգարում, որ տրոլլի ախորժակ ունենամ, համով բաների (հատկապես քաղցրավենիքների) մե՜ծ ցուցակ կազմեցի ու SMS արեցի պապայիս, որ տուն գալուց հետը բերի: SMS-ս ուղարկեցի ու քնեցի, մեկ էլ հեռախոսիս զանգ եկավ.
- Բարև ձեզ: Էս ի՞նչ էիք ուղարկել: :o
- Հը՞: Ի՞նչ: ,- քնաթաթախ պատասխանում եմ:
- Ինչ-որ շոկոլադներ, մրգեր ու հազար ու մի չլսված բաներ էին ուզում: Տակն էլ գրած ՝ «Եթե չբերես, ուրեմն կյանքում չեմ լավանա»::8
- Վա՜յ, կներեք, պապայիս էի ուղարկում, սխալվել եմ::oy
- Աստված չաներ քո նման աղջիկ ունենայի,- ասում է ու անջատում հեռախոսը:
Վերջինը էս ա եղել՝
-Ալո
-Բարի օր
-Բա՞րև :think
-Ապեր փող պիտի փոխանցեիր, ու՞ր ա
-Ի՞նչ փող, ո՞վ ա խոսում
-Ապեր զոնից ա, ասել էին պիտի փող փոխանցես
-:'
Two-Face
15.04.2013, 20:30
Մի քանի օր առաջ.
-Ալո
-Ալյո
-Կյանք, մի հատ ներքև իջի էլի, ավտոն ոնց-որ խփել եմ
-Ի՞նչ ավտո քուրիկ ջան, սխալ ես զանգել
-Վաայ, մի նեռվայնացրու հա, ի՛ջի
-Քուրիկ ջան, ասում եմ սխալ ես զանգել
-Ես 0********-ը չի՞
-Չէ
Տու տու տու :D
My World My Space
15.04.2013, 21:45
Մի օր նստած կինո եմ նայում, տան հեռախոսը րոպեն մեկ զնգում ա, վերջում արդեն դավադիտ էղած վերցրեցի ու.
- ալո, սմոլնին լսում է
- վայ, կներեք, սխալ եմ ընկել …:lol
տենց էլ չիմացա ո՞վ էր էդ սխալ զանգողը…
Sent from my HTC One X using Tapatalk 2
Մի կին զանգում է մեր տուն: Ներկայանում է որպես եղբորս՝ Արմենի դասղեկ.
_Ես Արմենի դասղեկն եմ և զանգել եմ, քանի որ շատ դժգոհ եմ Արմենի վարքից ու սովորելուց: Ընդհանրապես գիրք չի բացում, դասերին հերիք չի, որ կռիվ է անում, խոսում է, մյուսներին խանգարում է, այսօր էլ դասարանի աթոռներից մեկն է ջարդել...
Հեռախոսի միջից զգում եմ ուսուցչուհու լարվածությունը: Ահավոր բարկացած տոնով է հետս խոսում: Ես էլ զարմանում եմ, որ եղբորս մասին այսպիսի բաներ եմ լսում. եղբայրս և՛ գերազանցիկ է, և՛ չափավոր վարք ունի: Ու սկսեցի եղբորս պաշտպանել, թե ի՞նչ եք խոսում, ինչպե՞ս կարելի ասել, թե եղբայրս ծույլիկ է, չարաճճի է և այլն:
Ուսուցչուհին գնալով տոնը ավելի է բարձրացնում:
_Չե՛ք ամաչում, փոխանակ Ձեր եղբորը դաստիարակեք, իմ հետ եք վիճում:
Ես էլ մյուս կողմից.
_Իմ եղբայրը շատ դաստիարակված տղա է: Անկեղծ ասած, Ձեզ չեմ հասկանում: Դուք ախր միշտ Արմենին գովում եք...
Ասածներիցս կինը ավելի կատաղեց.:angry
_Աղջիկ ջան, ես դեռ չեմ գժվել, որ Արմենին գովեմ: Պարզ է արդեն, թե ինչ տան երեխա է Արմենը: Հետո չզարմանաք, որ Բաղդասարյանը Արմենին 8-րդ դասարան չփոխադրեց,- էդ կինը ավելի բարկացած ասեց ու հեռախոսը անջատեց:
Ես էլ իմ հերթին հեռախոսը անջատեցի ու :thinkմտածում եմ: Ախր Արմենը 8-րդ դասարան չի փոխադրվում. 12-րդ դասարանում է սովորում և արդեն դպրոցն է ավարտում: Իսկ դասղեկի ազգանու՞նը (եղբորս դասղեկի ազգանունը Մուրադյան է):
Ու հասկացա, որ սխալ էին զանգել: Պարզապես եղբորս ու չգիտեմ ում անունը համընկել էր...:D
Alphaone
07.06.2013, 05:43
Ես կասկածելի հաճախությամբ եմ սխալ զանգեր ստանում: Զանգ եկավ, աղջկա ոգևորված ձայն.
- Պրիվե՜տ, ես արդեն Հայաստանում եմ, կներես, քնից հանում եմ, հազիվ եմ եկել, մամայի համարով եմ զանգում, քիչ առաջ եմ եկել, ո՞նց ես, չէիր սպասում, չէ, որ կզանգեմ..., - ու նման կրակահերթ:
- Սորրի, ո՞ւմ հետ եմ խոսում: (սորրին իմ թերություններից է, սողոսկել է լեքսիկոն, վերացնել չի լինում):
- Լավ էլի, դու հեչ ընկեչրուհի չունես, որ էս հազար տարի եվրոպաներն ա:
- Կոնկրետ ո՞ւր:
- Դե վերջին տարին Նիդեռլանդներում:
Մի տեսակ ականջներիս չեմ հավատում.
- Բյուր դո՞ւ ես:
- Չէ, Արփին, - արդեն ակնհայտ նեղացած ու նյարդայնացած:
- Ի՞նչ Արփի:
- Կներեք, երևի սխալ եմ զանգել:
Մինչև հիմա մտածում եմ մեկը սարքել էր գլխիս, որ ես երևակայեմ, թե Բյուրը եկել է Հայաստան ու արի ու տես դեռ օդավակայանից ինձ զանգել :D թե իսկականից սխալ էին զանգել :D
One_Way_Ticket
07.06.2013, 07:01
Տասը տարի առաջվա դեպք է: Չգիտեմ, կարող է էլի գրած լինեմ:
Գիշերը ժամը մեկն է, հեռախոսը զանգում է.
- Ալո:
- Բարև Ձեզ:
- Բարև Ձեզ:
- Ես Իսպանիա եմ ուզում զանգել:
- Էմմ... զանգեք:
- Հիմա՞ զանգեմ:
- Հա:
- Եղավ, շնորհակալություն:
Alphaone
02.07.2021, 18:21
Թեման հիշելու առիթ էր, գիշերը գրեթե չէի քնել, ջերմում եմ, մեկին նոր արթնացա՝ զանգի ձայնից։
- Հոպար, ավտոդ քաշի, կանգնենք։
- Սխալ եք զանգել։
- Լավ էլի Անուշ քուրիկ, հոպարին ասա, թող կլյուչը վեկալի, գա, համ ավտոն կքաշի, համ․․․
հեռախոսն անջատում եմ։
Էլի զանգ։
- Անուշ քուրիկ, հեռախոսն անջատվեց, ասում էի․․․
- Սա ձեր իմացած համարը չի, սխալ եք զանգել։
Անջատում եմ։
Մի քանի անգամ զանգում ա, չեմ վերցնում։ Լրիվ ուրիշ անծանոթ համարից զանգ եկավ, պատասխանեցի։ Նույն մարդն էր։
- Նարին տոտա, ես եմ, մի հատ Անուշ քուրիկին ասա, հոպարի համարը տա, զանգեմ, հեռախոսս փոխել եմ, համարը ջնջվել ա։
Երկար, համբերատար բացատրում եմ, որ ամենայն հավանականությամբ համարը սխալ է հիշում, լրիվ անծանոթ մարդու է զանգում, իմաստ չունի զանգել, քանի որ ոչ Նարին տոտային, ոչ ԱՆուշ քուրիկին, ոչ հոպարին չեմ ճանաչում։ Մարդը չի հանձնվում։
- ՈՒրեմն էս ճակատագիր ա, կարա՞նք ծանոթանանք։
Alphaone
11.07.2021, 15:28
ինձ օրը մի անգամ գոնե սխալ զանգում են, օֆամանեսիմէհ