PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդ թե...



Լեդի Վարդ
12.04.2013, 15:52
Ընենց կուզենաի նայել են մարդու աչքերի մեջ ով որ ատում է ինձ:(:Ընենց կուզենաի ապտակել նարան ով կարծում է որ ես գոռոզության տիպար եմ:angry:Ցավալին էն ա որ ամեն մարդ իրան չնայելով ուրիշներին ա անուն դնում:Բոլորին թվում ա որ ես շատ ուժեղ եմ որ ես ամեն ինչի կարամ դիմանամ:Բայց ........:(

Լեդի Վարդ
13.04.2013, 19:33
Էսօր ընենց ուրախ եմ, ոնցոր սաղ աշխարն ինձ են տվել, չգիտեմ թե պատճառն ինչի ա…:D

Լեդի Վարդ
15.04.2013, 20:13
Մեկ-մեկ մտքովս անցնում ա թե ես ժողովուրդը մարդ ե՞ն ,թե՞ եսիմ ինչ …Արդեն մտքովս անցնում ա, որ էս մատդիկ չեն մտածում, կամ եթե մտածում են ուրեմն ուղեղով չեն մտածում:angry

Լեդի Վարդ
18.04.2013, 15:23
Ինչ է հարկավոր Մարդուն........... ...Մի բուռ Երջանկություն.....Մի բուռ կապույտ երկինք....Մի բուռ աշնան թախիծ...Մի բուռ քնքուշ անձրեվ....Մի բուռ երազ ու սեր.....Մի բուռ անկեղծ, սիրող սրտիկ.....Մի բուռ Լուսնի ժպիտ......Մի բուռ կարմրաթուշ աստղեր......Մի բուռ կարոտած՝ ամոթխած համբույր......Մի զույգ սիրասուն, սիրող աչքեր........Արցունքախառը՝ մի բուռ երջանկություն այդ աչքերի մեջ... ......Մի բուռ Աղոթք ու մի բուռ Հավատ.....Մի բուռ մարմանդ Կարոտ.... Մի բուռ արեվ ու մի բուռ քամի....Խելագար ու խեվ........ .....Մի բուռ Անուրջներ......Ու իրար կապող Սիրո Կամուրջներ........ ...Մի բուռ գույնզգույն Լույսեր......Մի բուռ.....Լռության զանգակատնից թնդացող Հույսեր.....Մի բուռ աստվածային խոսքեր ու տաղեր՝ ջերմացնող ու տաք........Մի բուռ իրար համար թրթռացող Սրտեր........ ....Ու մի բուռ Խաղաղություն........ ...Ու շատ էչ, հավատացեք՝ մի բուռ Սեր ու Երջանկություն......Մի բուռ Ժպիտ Նրանց աչքերում............. ....Տեր իմ, մի ափաչափ Սեր եմ ուզում.....Մի բուռ......Մի բուռ.......

Լեդի Վարդ
25.04.2013, 17:15
❤Դու ասում ես,որ սիրում ես անձրևը,բայց երբ նա գալիս է,դու բացում ես անձրևանոցը,դու ասում ես,որ սիրում ես արևը,բայց երբ այն փայլում է,դու մոտենում ես ստվերին,ահա թե ինչու եմ ես վախենում,չէ որ դու ասում ես, որ սիրում ես ինձ...❤

Լեդի Վարդ
27.04.2013, 13:32
Ժողովուրդ ջա՛ն, ակումբցիներ ջա՛ն իմ անունը՝ Վարդուհի ա ինձ տենց ասեք;)

Լեդի Վարդ
02.05.2013, 19:30
Սխալ բաներ բոլորն էն անում բայց ոչ մեկը ինձ չի հասկանում:angry
Եթե պետքա էտ մի վարկանիշը տենց տաիր ավելի լավ ա չտաիր :angry

Լեդի Վարդ
05.05.2013, 20:59
Կամ թողեք ապրեմ, կամ իմ տեղն ապրեք,
Թող որ ինքնուրույն իմ կյանքը վարեմ,
Կամ ինձ ազատեք, կամ հավերժ կապեք,
Թող որ երբեմն նաև սխալվեմ. . . .
ԵՎ գուցե սխալից դասեր չքաղեմ,
Բայց դուք ձեր ճիշտը բուկս մի’ խցկեք,
Մի՞ թե չեք տեսնում, որ խեղդում է ինձ,
Դուք իմ փոխարեն ոտքի մի’ կանգնեք,
Այդ ձեր ճանաչած մեծերի առաջ,
Ու իմ փոխարեն երբեք մի չոքեք,
Նույն ձեր հորինած կուռքերի առաջ,
Թողեք, որ ինքս մեծեր ճանաչեմ,
Թող որ ինքնուրուն կուռքեր հորինեմ:
Դուք ինձ մի’ ասեք ում դեմքին ժպտամ,
Գուցե նրա մեջ ինձ դուշման գտնեմ,
Ու մի պարտադրեք, թե ում անտեսեմ,
Գուցե քշվածում հարազատ գտնեմ. . . .
Որը ինձ ոչինչ չի պարտադրելու,
Կամ իմ տեղն ապրեք, կամ թողեք ապրեմ,
Որ այս աշխարհում ես իմը թողնեմ. .

Լեդի Վարդ
18.05.2013, 19:11
Կյանքը գնում է,մենք վազում ենք առաջ առանց ետ նայելու...եթե կարող ենք պիտի վազե՛նք,հասնե՛նք,մեզ ոչ ոք չի պահի...բայց միշտ պիտի հիշե՛նք,որ ինչպես յուրաքանչյուրը,այնպես և մենք վազքի ընթացքում կորուստներ կունենանք...դրանցից երբեք ոչ ոք ապահովագրված չէ...վազե՛նք կյանքի հետքերով...կորցնե՛նք...գտնե՛նք...Ապրե՛նք…;)

Լեդի Վարդ
04.06.2013, 09:12
16 գարուններ եմ անցկացրել, բայց չեմ հիշում այնպիսի ծննդյան օր որ լաց չեմ եղել: Սիրտս էնքան լցված ա, որ եթե մեկը սկսի լացել ես հաստատ հետը կլացեմ, չեմ սիրում իմ ծննդյան օրը երբ .........................ինձ թվում էր որ ծննդիս որը պիտի անմոռանալի լինի հրաշալի մի հեքիաթի պես... բայց .......հեքիաթ .......ինչ հեքիաթի մասին կարող է լինել խոսքը երբ հոբելյանը տխուր է:sorry:sorry

Լեդի Վարդ
08.08.2013, 19:06
Ինչի՞ց ա ,որ բոլորը ինձ փորձում են համոզել, որ իրական ընկերություն լինել չի կարող կամ ինչի՞ց ա, որ ոչ մեկը ինձ չի հասկանում…

Լեդի Վարդ
18.10.2013, 22:25
Վերջապե՜ս արձակուրդ ,վերջապե՜ս կարող եմ ակումբ շուտ-շուտ այցելել կարոտել ե՜՜մ ակումբը,ակումբցիներին,բոլորի գրառումները,իմ օրագիրը, բոլորին -բոլորին անխտիր :love:kiss:kiss

Լեդի Վարդ
07.01.2014, 21:11
Բանակ..... Շատերի կարծիքով երկիրը պաշտպանելու միջոց շատերն էլ կարծում են դա այն վայրն է, որտեղ տղաները տղամարդ են դառնում :Իսկ ինձ համար ոչինչ է չնչին մի բան որտեղ (ինչպես նաև Հայաստանում) տիրում է անարդարություն ,մի ահավոր զգացողություն ա երբ մտնում էս էդ վաշտի դարպասից ներս՝ մարմնովդ սարսուռ ա անցնում
Ղարաբաղ, ասում են գնում ենք էդ հողերը պաշտպանելու ,տո դէ արի ու մի ասա էդ հողը հետո քեզ կպաշտպանի ,թե երբ պետք եղավ Սերժը կփաթաթի տուփի մեջ ու կտա իրա «բարեկամներին»
Ինչևիցե կարողա էս խոսքերիս համար ակումբցիները ինձ քարկոծեն, բայց ես զզվում եմ էս երկրի անարդարությունից, որովհետև հարուստների երեխաները մնում են ստե ու ավելի են երես առնում, իսկ մնացածը ծառայում են էս անտեր երկրին:

Լեդի Վարդ
29.07.2014, 16:54
Ակո՜ւմբ ես վերադարձա :)

Լեդի Վարդ
31.07.2014, 23:34
Այս կյանքում բաներ կան, որոնք ուղակի պիտի մորանալ , դեն նետել :Ուղակի չպիտի հիշել և արտասվել, պիտի արհամարել էն մարդուն ով քո վատ հիշողության պատճառն է դարձել::(

Լեդի Վարդ
02.08.2014, 22:54
Բոլորը գնացին հիմա մենակ եմ:«Երանի գժերին, որ էլ չեն գժվի». հանճարեղ է Պարույր Սևակի այս խոսքերը,բայց ինչ արաց Սևակ ջան իմ նման գիժը նորից գժվավ :(