PDA

Դիտել ողջ տարբերակը : Արմեն Մալխասյան «Լամասարի գեղեցկուհին»



Malxas
11.04.2013, 21:53
Շուտով լույս կտեսնի Արմեն Մալխասյանի «Լամասարի գեղեցկուհին» պատմաարկածային վեպը: Ներկայացնում ենք գրականագետ Ներսես Աթաբեկյանի կողմից գրված նախաբանը: Ավելի ուշ կտեղադրվեն վեպի թեմաներով նկարներ, որոնց վրա այս պահին աշխատում է նկարիչ Մարտիրոս Բադալյանը: Վեպի մասին մոտավոր պատկերացում տալու նպատակով հետագայում կտեղադրվեն առաջին մի քանի գլուխները:


Նախաբան

Կիլիկիայի հայկական պետությունը հրաշքի պես էր. ստեղծվելով հայրենական աշխարհիկ ու հոգևոր կենտրոններից հեռու, շրջապատված լինելով անվերջ շատացող ու նորացող թշնամիներով, հաճախ բռնված ներքին երկպառակություններով` Կիլիկիան ոչ միայն երեք հարյուրամյակ պետություն էր, այլև այնպիսի հետք թողեց պատմության, պետականաշինության ուսմունքի, դիվանագիտության, ռազմարվեստի, մշակույթի ու գրականության մեջ, որ մինչ օրս էլ ոչ միայն ուսանելի է, այլև ուսանվում է: Սակայն Արմեն Մալխասյանի գործը պատմագիտական կամ մշակութաբանական աշխատություն չէ, գեղարվեստական ստեղծագործություն է, վեպ, և նույնիսկ` ոչ պատմավեպ, դասական առումով:
Ավանդաբար հայ պատմավեպում վիպականությունը, այսպես ասենք, զոհաբերվել է գաղափարախոսությանը: Դա, իհարկե, օբյեկտիվ պատճառներ ունի և կիրառելի է նույնիսկ այսօր, եթե գեղարվեստական միջոցներով գաղափարախոսական խնդիրներ ես լուծում, բայց Արմեն Մալխասյանի խնդիրը գեղարվեստական գրականությունն է:
Այս վեպը մարդկության հավերժական խնդիրների մասին է` սիրո և հավատարմության, խիզախության ու վախկոտության, ազնվության ու ստորության, հայրենասիրության ու եսասիրության…
Առանցքում ունենալով Գաբրիելի և Աշխենի սիրո պատմությունը, վեպը ներառում է ամենատարբեր թեմաներ` երկրի համայնքային ու ռազմական կառուցվածք, խաչակիրների ու մահմեդականների արշավանքներ, հավատի և աղանդավորության խնդիրներ, իշխանության հավերժական ձգտումներ և այլն, և այլն:
Եվ ամենագլխավորը. այս ամենը` ոչ թե գիտական վերլուծության, այլ գեղարվեստական պատումի միջոցով, իրադարձությունների ու հերոսների միջոցով` ստեղծելով կենդանի մարդկանց կենդանի մի աշխարհ, որտեղ կատարվողը շարունակ լարվածության մեջ է պահում ընթերցողին:
Արմեն Մալխասյանի վեպերի արկածային ընթացքը, գործողության առաջնայնությունը հատուկ է նաև այս ստեղծագործությանը. շարունակ գործողություն, շարունակ վտանգի, արկածի, տագնապի սահմանային վիճակներ, ինչը ժամանակ առ ժամանակ կինոմտածողության մակարդակում է, այնքան տեսանելի ու լսելի, որ ընթերցողն իր համար աննկատ առնվում է իրադարձությունների շրջապտույտի մեջ և խաղաղության ափ հասնում հերոսների հետ միասին:
Սա կարևոր հատկանիշ է, երբ ասելիքն ասվում է աննկատ, չպարտադրված, երբ հեղինակը թվացյալ երկրորդ պլանում է պահում գաղափարը` առաջ մղելով դեպքերի կենդանի ընթացքը, այն էլ` արկածային պատումի ձևով, ավելին` կտրականապես մերժելով լուրջ բանը դեմքի լուրջ արտահայտությամբ ասելու անտանելիությունը, որը, ցավոք, հատուկ է շատերին:
Սրամտությունը, հումորը, երգիծանքը, ինքնաերգիծանքը հատուկ են Մալխասյանի հերոսներին և վիպական միջավայրին ընդհանրապես: Դա ոչ միայն դյուրընթեռնելի է դարձնում վեպը, այլև կենդանացնում այն աշխարհը, որ բերում է հեղինակը, օգնում հերոսների լեզվական կերպավորմանն ու անհատակացմանը, ճաշակ տալիս ժամանակի բարքերի ու մտածողության մասին:
Վեպի մյուս հետաքրքիր կողմը էզոտերիկ շերտն է, որն, իհարկե, գալիս է հեղինակի` տարածաշրջանի և ժամանակաշրջանի գլխավոր կրոնական ուղղությունների իմացությունից, բայց և գերազանցապես մարդու ներաշխարհի, ձգտումների ու մղումների հայտնաբերման նպատակ ունի:
Սա կարևոր է թե° իմացաբանական, թե° Կիլիկիայի դիմակայման ուժի բանալիներից մեկը հայտնագործելու առումով և, ի վերջո, մասն է դառնում այն լարված-սահմանային շնչառության, որը պատումի գլխավոր առանձնահատկություններից է:
Արմեն Մալխասյանի վեպը անպայման կհետաքրքրի ընթերցողին` և° պատմավեպի սիրահարներին, և° նրանց, ովքեր նախապատվությունը տալիս են արկածային վեպին, որի պակասը կա մեր գրականության մեջ, և ահա այդ բացը որոշակիորեն լրվում է այս ստեղծագործությամբ, և այդ համալրումը, հուսանք, շարունակվելու է:

Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ

Malxas
22.05.2013, 13:49
Գիրքը լույս կտեսնի 10 օրվա ընթացքում: Ահա այսպիսի տեսք ունի գրքի կազմը:

55681

Malxas
01.10.2013, 11:47
Նկար վեպի թեմաներով

https://www.facebook.com/photo.php?fbid=606473232724665&set=a.547457278626261.1073741825.100000859816337&type=1&ref=nf

Թամարա
27.11.2013, 18:56
Դրել եմ, որ կարդամ, չնայած անկեղծ ասած, վերնագիրն էնքան կանչող չի, ինչքան ՛՛20000 տաղանդ Ծոփքի համար՛՛-ի դեպքում

Malxas
10.02.2014, 15:16
Նկար Լամասարի գեղեցկուհին պատմավեպի թեմաներով

https://www.facebook.com/photo.php?fbid=604400336306316&set=a.604400432972973.1073741826.100002090646615&type=1

Malxas
10.02.2014, 15:18
Նկար Լամասարի գեղեցկուհին պատմավեպի թեմաներով

https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-frc3/t1/1012546_604400682972948_71864714_n.jpg

Malxas
10.02.2014, 15:20
Նկար Լամասարի գեղեցկուհին պատմավեպի թեմաներով

https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/t1/1010628_604401016306248_49905203_n.jpg