Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Էննա Ադոլի



enna
11.04.2013, 21:45
ՁԵռքներդ տվեք,ես ձեզ կպահեմ,չեմ թողնի ընկնեք,
Ձեռքներդ տվեք,ես տաքությունս ձեզ կնվիրեմ...
Ձեր գլուխը ուսիս դրեք և ծիծաղեք,ինչքան կուզեք,
Բայց չլացեք,ոչ մի դեպքում,
Ինձ կկոտրեն ձեր արցունքերը,չհոսելիս՝ դեռ աչքերում,
Արցունքները շատ աղի են և այնպես են ցավեցնում,
Որ վերքերս սպի չդարձած մռմռում են....Enna Adoly
555135551355513

Սկսնակ գրող եմ,անհամբեր սպասում եմ ձեր կարծիքներին,այստեղ պարբերաբար կտեղադրեմ իմ գրվածքները:Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ....
Եթե խորհրդի կամ օգնության կարիք ունենաք իմացեք,որ ձեզ հետ եմ,բոլորիդ,կարող եք դիմել....

55512

enna
11.04.2013, 21:52
55514Ամառվա վիշտը հավետ մեր սրտում է.
Աշնանը անձրևը քշում տանում է,
Ձմռանը ձյան պես հալչում գնում է ,
Գարնանը ծաղկի պես թառամում կորչում է,
Իսկ ամռան վիշտը հավետ մեր սրտում է...Էննա Ադոլի

Stranger_Friend
11.04.2013, 22:37
55514Ամառվա վիշտը հավետ մեր սրտում է.
Աշնանը անձրևը քշում տանում է,
Ձմռանը ձյան պես հալչում գնում է ,
Գարնանը ծաղկի պես թառամում կորչում է,
Իսկ ամռան վիշտը հավետ մեր սրտում է...Էննա Ադոլի


կարդացել էի, ինձ դուր են գալիս Ձեր գրվածները, ոչինչ չեմ ասի...

Նեղվելու կարիք չկա, ամեն ինչ միանգամից չի լինում, դեռ շատ ժամանակ է պետք;)...

enna
11.04.2013, 22:43
:)իսկ որտեղ եք կարդացել իմ գրածները??
կարդացել էի, ինձ դուր են գալիս Ձեր գրվածները, ոչինչ չեմ ասի...

Նեղվելու կարիք չկա, ամեն ինչ միանգամից չի լինում, դեռ շատ ժամանակ է պետք;)...

enna
11.04.2013, 22:44
55515Սիրելուց հետո չսիրել չկա...Չսիրելը լինում է,երբ ուղղակի հիացմունքից բառեր են շուրթերդ ասում...Չսիրել չկա,կա ուրիշ մարդ,որ հոգու խորքը չէիր պեղել...Սիրելուց հետո չսիրել չկա:Էննա Ադոլի

Stranger_Friend
11.04.2013, 22:44
երևի շփոթում եմ, հենց այս մեկը չէր, բայց նմանատիպ կարդացել եմ Ձեր գրածներից... կարևոր չէ որտեղ...

enna
11.04.2013, 22:45
ինձ համար կարևոր է դա..հասկանու՞մ եք

Stranger_Friend
11.04.2013, 22:47
ինձ համար կարևոր է դա..հասկանու՞մ եք

հասկանում եմ, բայց կներեք, հիմա չեմ կարող... երևում է չճանաչեցիք ինձ...

enna
11.04.2013, 22:50
հասկանում եմ, բայց կներեք, հիմա չեմ կարող... երևում է չճանաչեցիք ինձ...
մի փոքր հուշեք,գուցե ճանաչեմ

Stranger_Friend
11.04.2013, 22:52
մի փոքր հուշեք,գուցե ճանաչեմ

կարիք չկա... ավելի ուշ:)...

enna
11.04.2013, 22:53
:)Նազանի է ձեր անունը?

Stranger_Friend
11.04.2013, 22:56
:)Նազանի է ձեր անունը?

ոչ...

enna
11.04.2013, 22:57
աղջիկ եք...Ինձ էլ ճանաչում եք,երևի սոց. ցանցերից?
ոչ...

enna
11.04.2013, 23:03
Ես ձեզ ճանաչեցի,դուք կայք ունեք իմ աշխարհ դո.ամ,հետո ես ձեր գրվածքներից իմ կայքում տեղադրել եմ,դուք ձեր անունը չասեցիք այդպես էլ
ոչ...

Stranger_Friend
11.04.2013, 23:06
Ես ձեզ ճանաչեցի,դուք կայք ունեք իմ աշխարհ դո.ամ,հետո ես ձեր գրվածքներից իմ կայքում տեղադրել եմ,դուք ձեր անունը չասեցիք այդպես էլ

լավ, խոստովանում եմ... բայց էլ կայք չկա:)

enna
11.04.2013, 23:06
լավ, խոստովանում եմ... բայց էլ կայք չկա:)


ինչու չկա?

enna
11.04.2013, 23:06
ինչու չկա?
լավ, խոստովանում եմ... բայց էլ կայք չկա:)

enna
12.04.2013, 14:27
Մարդիկ,օ~օ~օ,մարդիկ,դուք պատրաստ եք ամեն մի վայրկյան,ամեն մի քայլափոխում մրոտել,ցեխ քսել ուրիշների երեսին և այդ ձեզ բավականություն է պատճառում:Ուրիշների կեղտոտությունը ձեզ ուրախություն է պատճառում,որովհետև քաջություն է տալիս ներողամտությամբ վերաբերվելու ձեր սեփական կեղտոտություններին:Շիրվանզադե <<Նամուս>>

enna
12.04.2013, 17:45
Բախտդ հեռվում մի' որոնիր սիրելի՛ս,
Ամեն մեկին երգ մի' ձոնիր ,սիրելի'ս,
Ոսկե ձուկը ցանցիդ մեջ չէ քանի դեռ,
Հաղթանակդ զուր մի' տոնիր,սիրելի'ս....

Հարցրու քեզ`պատին մի քար դրած կա՞ս,
Քո ուսերին հոգսի մի բեռ կրած կա՞ս,
Շատ ես սիրում մրգեր`անուշ,քաղցրահամ,
Սակայն կյանքում գոնե մի ծառ ջրած կա՞ս:
Լիպարիտ Սարգսյան
Ինձ դուր է գալիս այս բանաստեղծությունը,այս տողերի մեջ կոչ կա....Անընդհատ կարող եմ կարդալ և չհոգնել....

enna
12.04.2013, 18:00
Նրանց ձգված մկաններում ու'ժն է նստել խոնավ հողի-
Եթե ուզեն արևների նոր տե'մպ կտան ու նոր ուղի...
Եթե ուզեն ,արեգակնե~ր կշպրտեն երկինքն ի վեր.
Եթե ուզեն ,վա'ր կբերեն երկինքներից արեգակներ...
Եթե ուզեն,կամքով արի ու աշխարհի հրով վառված...
Ինչե~ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված... Եղիշե Չարենց
Երեկ վերընթերցեցի <<Ամբոխները խելագարվածը>>,մեր ցույցերը շատ են նման այստեղ նկարագրվածին. շատ ճիշտ է ասում ԵԹԵ ուզեն...

enna
12.04.2013, 18:08
Այժմ կարդում եմ <<Թշվառները>>,առաջին գիրքն է ,որ կլանեց ինձ:ԹԵ հետո ինչ կարծիք կունենամ չգիտեմ,բայց հիմա գոհ եմ:
*Ափսոս գիրքը չեմ կարող հիմա շարունակել,քննություններ,քննություններ....*
<<Մարդն իր վրա մարմին ունի,որ միաժամանակ և նրա բեռն է,և նրա փորձությունը:Նա կրում է այդ բեռը և ենթարկվում նրան:Նա պետք է հսկի նրան,զսպի,ճնշի և հնազանդի միայն ծայրահեղ դեպքում:Այս հնազանդության մեջ էլ դեռ կարող է սխալ գործվել,բայց այս ձևով գործված սխալը ներելի է:Դա անկում է,բայց անկում է ծնկների վրա,որ կարող է վերջանալ աղոթքով...Սուրբ լինելը բացառիկ բան է,իսկ արդար լինելը`կարգ է:Մոլորվեք,մեղանչեք,բայց արդար եղեք...Այն բոլորը ,ինչ երկրային է`ենթակա է մեղքին:Մեղքը մի տեսակ ձգողականություն ունի...>>Վիկտոր Հյուգո <<Թշվառներ>> պարոն Միրիելի վարդապետությունը:

Այբ
12.04.2013, 18:16
Enna ջան, կարող ես Աֆորիզմներ և իմաստուն մտքեր բաժնում էլ գրես գրողների խոսքերը, կամ էլ կարող ես գրականությունից հատվածներ տեղադրել՝ Մեջբերել օտարալեզու գրականությունից բաժնում:
Իսկ քո ստեղծած թեմայում, գրես քո մտքերը, կամ քո ստեղծագործությունները;)

enna
12.04.2013, 18:18
Գիտեմ Այբ ջան,բայց այնտեղ չեմ կարողնանա իմ միտքը ասել...մի տեսակ դեռ չեմ հարմարվել:)բայց կփորձեմ

Այբ
12.04.2013, 18:22
Գիտեմ Այբ ջան,բայց այնտեղ չեմ կարողնանա իմ միտքը ասել...մի տեսակ դեռ չեմ հարմարվել:)բայց կփորձեմ
Պարզ ա, Enna ջան:)
Համարյա երեք ամիս է էստեղ եմ: Արդեն հարմարվել եմ, բայց սկզբում ամեն ինչում դժվարանում էի:D

enna
12.04.2013, 18:27
Ուրեմն ինձ լավ ես հասկանում:-D դեռ կաղապարների մեջ եմ
Պարզ ա, Enna ջան:)
Համարյա երեք ամիս է էստեղ եմ: Արդեն հարմարվել եմ, բայց սկզբում ամեն ինչում դժվարանում էի:D

Այբ
12.04.2013, 18:31
Ուրեմն ինձ լավ ես հասկանում:-D դեռ կաղապարների մեջ եմ
Շատ լավ հասկանում եմ:)

enna
12.04.2013, 19:32
Հա,հա...հոգնել եմ,իմաստը կորել է,էլ ինչի ապրեմ,երբ շուրջս ամենուր սուտն է,արդեն երկմտում եմ `արդյո՞ք ես ապրում եմ,թե սա էլ հերթական սուտն է..Էննա Ադոլի

enna
12.04.2013, 20:35
Խաբեք,խաբեք...Ես կհավատամ,ցույց կտամ կույր եմ ու այդպես դուք ձեզ ԽՈՐԱՄԱՆԿ կհամարեք,որ կարողացաք խաբել:Դուք կհրճվեք ձեր <<Մեծ հաղթանակով>>,բայց վաղ է ուրախանալու համար,հավատացած եղեք, այդ պահի համար դուք թանկ կվճարեք:Չէ,չմտածեք վրեժխնդիր կլինեմ կամ հիշաչար,ես կմոռանամ,որովհետև իմ կյանքի ժամանակը թանկ է և վրեժխնդիր լինելու կամ քեն պահելու համար ժամանակ չունեմ... Ի՞նչ ասեմ...Շարունակեք ստել,բայց մի մոռացեք,միգուցե մարդիկ կույր լինեն ու չտեսնեն դա,բայց տիեզերքը ամեն ինչ տեսնում ու լսում է:Երկնքի դատավորը ամեն ինչ հիշում է,նա արդար է,նրա ձեռքին է աշխարհի կշեռքը և բոլոր ճակատագրերի բանալիները...Ամեն ստի համար ձեզ կյանքը մի ապտակ է հասցնում,այն էլ այն պահին ու այնպիսի մարդուց,որ դուք այդ ապտակի ուժգին ցավը հոգու ամեն մի մասնիկով զգում եք...Ցավոտ է չէ՞...Երբ խաբում էիք մտածում էիք,թե ինչպես կարող եք ցավեցնել այդ մարդուն,իհարկե, չէիք մտածում...Հիմա էլ երկինքը չի մտածում,թե ձեր հոգին ինչպիսի ցավ է զգում... .Խոստովանում եք,որ մեղավոր ե՞ք,ուրեմն տառապեք առանց տրտնջալու,առանց Աստծուն փնովելու…Enna Adoly

enna
12.04.2013, 23:26
Մենակությունը սարսափելի է,բայց կեղծ չմենակությունը առավել ևս է սարսափելի:

enna
13.04.2013, 12:59
..Ցավ է ,կսկիծ այդ անդունդում և ձայները ողորմության ճիչ են հանում,լուռ տնքում են ,տնքում ցավից...Մարդկանց լեզվի,արարքների տված ցավից...Է.Ա.

enna
13.04.2013, 13:43
Մեծ հույսի պահին մի բառ ինձ խոցեց,
Մի հոռի միտք ուղեղս քանդեց.
Մի հավատա մարդկանց աչքի հայելուն,
Կխաբեն քեզ պատկերները նրանում...

enna
13.04.2013, 14:07
Մինչև հիմա չի անցնում վիրավորանքը,չնայած այդքան էլ հիշաչար չեմ և մարդկանցից հիասթափվելուն հարմարվել եմ:Չգիտեմ գուցե սա հոգուս ցավն է,քանի որ հոգուս թվում էր,թե նա բոլորից անկեղծ է,բոլորից մաքուր...Երևի շատերը ծանոթ են այն զգացումին,որը դավաճանություն զահրուրելի անունն է կրում,այնուամենայնիվ ինձ համար սա մի ուրիշ բնույթի է:Երբ հոգիդ է խոսում մարմնիդ փոխարեն և հետո դուրս է գալիս,որ հոգիդ սխալ է, միանգամից լցվում ես տարակուսանքով բոլոր հարցերի նկատմամբ:Սա ուղղակի դավաճանություն է,ամենասովորական դարձած և բոլորին այցելած. այն պղտորում է ամեն ինչ:Կորում է հավատը,կորում անվերադարձ...Արդեն չես հավատում ոչ մեկին,նույնիսկ ամենամաքուր խոսքի մեջ սև բծեր ես տեսնում,ի վերջո ինքդ էլ դառնում ես մի ճավիղ՝զզվելի,հիշաչար,ամեն ինչի հանդեպ լցված վատագույն մտքերով....

enna
14.04.2013, 00:57
Հիմա սկսում եմ գրել,նորից պիտի գրեմ անիծյալ թեմայով:Շատերը երևի կասեն.<<Զզվցրեց,ամբողջ օրը ցավից ու տառապանքից է խոսում...>>
Թող ասեն...Ես չեմ նեղանա,քանի որ նրանք իրոք ճիշտ են ասում...
Ախր մարդի՛կ ինչպես գրեմ երջանկության կամ ուրախ պահի մասին.երբ երջանկության քաղցր բույրը դեռ միայն երևակայությամբ եմ զգացել:Չեմ կարող....Նորից անկապ բառեր պիտի շարեմ ,նորից ու նորից ...
Թաց աչքերով եմ գրում,սիրտս հուզված է,գուցե ես եմ չափազանց զգայուն,գուցե կյանքն իրոք տանջում է:Չգիտեմ...Կորչեն ուղեղը,միտքը,որ այսքան տանջում են:Հիմարներին երանի կարելի է տալ,նրանք ոչինչ չեն հասկանում,ուղղակի ապրում են:Չնայած,ի՞նչ գիտեմ գուցե ես ամենամեծ հիմարն եմ և ես եմ ամեն ինչ սխալ ընկալում...Կյանք է չէ այս <<խաղի>> անունը,հա՜,հա՜ հենց խաղի,արդեն ապշում եմ այն մարդու վրա,որը կյանքը խաղ անվանեց:Երևի Շեքսպիրի խոսքերն են ձևափոխված.
<<Կյանքը թատրոն է...>>
Թատրոն,որն ունի իր ռեժիսսորը,այդ ռեժիսսորի անունը հենց իմանամ կսպանեմ,որ այսչափ անկապ պիեսներ է գրում....
Ապրում էի էլի ինձ համար <<խարխանդ>>,ամեն ստի հավատալով,ամեն դիմակին իսկական դեմք անվանելով,ապրում էի ավելի լավ,քան հիմա:
...Մի առավոտ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները բացում են աչքերս:Վերջ,դրանով ամեն ինչ ասված համարեմ,այդ անիծյալ առավոտից մինչև այսօր տառապում եմ ճշմարտության ախտով...Սուտ են և փուչ <<Ավելի լավ է դառը իրականությունը,քան քաղցր սուտը...>> խոսքերը:Ու՞մ է պետք անտեր ճշմարտությունը,երբ պիտի ամեն անգամ մի արկղ ցավ թափի գլխիդ ու քոսով վարակի....Ու՞մ է պետք...Ու՞մ...

enna
14.04.2013, 19:05
Ահա ինչ է ուզում հարուստ մարդը կյանքից...
ՄԻ հարուստ մարդ <<հարգված>> բոլորի կողմից
Աստծուց շնորհ է խնդրում մեկ օրով.
<<Ատված,թող,որ ես կարդամ մարդկանց թաքուն մտքերը,և իմանամ,թե ինչ են իրականում մտածում նրանք…>>
Աստված նայում է մարդուն և ցածր ձայնով ասում է նրան.
<<Իսկ արդյոք պատրաստ է քո սիրված հոգին ճշմարտության զոհը դառնալ?>>
Հիմար էր մարդը և պատասխանեց.
<<Գիտեմ ճշմարությունը համոզվել եմ ուզում>>
<<Ինչում?որ հարգում է քեզ ամբողջ աշխարհը?>>
Այդ ասելով Աստված չքացավ իր հետ տանելով սենյակի լույսը…
Առավոտը եկավ և հիմար մարդը բացեց աչքերը՝ չգուշակելով գլխի գալիքը,
Դուրս է գալիս պատշգամբ,իսկ այնտեղ ժխոր է,բայց բոլորը լուռ են…
Հասկանում է նա,որ Աստված կատարել է նրա խնդրանքը…
Դուրս է գալիս ու բոլորը բարև պարոն,բարև պարոն են ասում…
Բոլորը սիրով բարևում և անց են կենում,բայց արտաքինից սիրո բարևով
Ներսից ամեն ինչ այլ է…
Նրանք միայն շահին են տենչում…
Խեղճ մարդը ընկնում է գետնին, սկսում է ոռնալ հիվանդի նման
<<Ինչի համար, ինչի ես դա կամեցա?>>
<<Աշխարհում փուչ մարդիկ են ապրում…>>
Եվ այդ ժամ Աստված նրան երևաց
<<Միամիտ ես մարդ ու բարի հոգով…>>
<<Խնդրում եմ Աստված մի տանջիր էլ ինձ ,
Վերցրու շնորհդ հետ..չեմ ուզում տեսնել կեղծ դեմքեր մարդկանց….
Ջնջիր գլխիցս այդ հիշողությունը կամ էլ սպանիր ինձ…>>
Աստված նայեց մարդուն մեծ ջերմությամբ ու տարավ հետը
Դաժան շնորհը և դրա հետ էլ հիշողությունը մարդու
Հիշողությունը տարավ,բայց ճշմարիտը հոգում միշտ գամված մնաց
Չնայած դրան նա չչարացավ աշխարհի հանդեպ
Նրա բարի սիրտն էլ մնաց անփոփող և սկսեց փոխել կեղծավոր մարդկանց…դեպի անկեղծության լույս ճանապարհը.... 55532

enna
15.04.2013, 21:57
Ոչինչ չզգամ,բացի գոյությունիցս

enna
16.04.2013, 21:20
ՄԹԱՊԱՊԱԿ ԻՄ ԱՉՔԵՐԸ
Գիշերագեղ ցնորքները փայլեցին,
Ու աչքերս ոչ նուրբ սիրել սկսեցին,
Ուզում էին արթնանամ քնից անուշ,
Բայց անվերջ խորն է երազս քնքուշ:

Պատրանքներն են տանում հոգիս,
Անուրջները գնում գալիս
Խռնվում են իրականին…
Քնած է աչքն՝ հայելին….

Նորից տեսիլքը գիշերների,
Իր հետ բերում է ուժեղ քամի,
Չէ,քամի չէ,մրմունջ երևի,
Շշունջն է երգում ուրուի:

Կմկմում է անտես ուրուն,
Ինչ-որ բան է հետո խնդրում,
Մտքերիս մեջ աղաղակում,
Ու արցունքն է աչքից հոսում:

Մեկ էլ ճիչն եմ լսում նրա,
Հռհռոցն է անհագ նրա,
Ցնորվում է թախծի ուրուն,
Ու կորչում է մթում անհուն:
***
Տերյանական տխրությունն էլ է գժվել,
Ճերմակ ուրուն սև սգավոր է դարձել…
Վերացել հանդարտ զեփյուռն աննշմար,
Մի փոթորիկ է դարձել կործանարար:
Էննա

enna
19.04.2013, 20:22
Մի մարդ կա բարի աչքերով:Միշտ նայում է ինձ ժպտում,ես էլ բարևում եմ:Ինչ-որ տեղից ծանոթ եմ նրան ,բայց չեմ հիշում,թե որտեղից:Միայն գիտեմ,որ նկարիչ է:
Դպրոցից արագ քայլերով տուն էի գալիս:Մի քանի րոպեից պարապունքի էի,իսկ ես դեռ տուն էլ չէի գնացել:Կամրջակով քայլելիս այդ մարդուն տեսա:Հեռու էր,չէի կարող բարևել:Հասա տուն,շտապով դուրս թռա տնից:
Երկրորդ անգամ կամրջակով քայլելիս տեսա,որ մտնում է խանութ:Հետևից գնացի խանութ:Բարի,զմրուխտ աչքերով ինձ նայեց:Բարևեցի:Այդ րոպեին հիշեցի Էդվարդի մասին և մի ուժ ստիպեց,որ նրան հարցնեմ Էդվարդից:
-Բարև ձեզ,-ասացի ես և անկեղծորեն ժպտացի
-Բարև,բարև,լա՞վ ես,-նորից նայեց ինջ,զգացի,որ մի տեսակ կուչ է եկել
-Հա,դուք ինչպե՞ս եք,-պատասխանեցի ես,չհամբերեցի,որ պատասխանի,-Դուք Էդվարդին ճանաչու՞մ եք
-Էդվարդի՞ն,չէ...
-Գրող է,շատ եմ հավանում նրա գործերը...
-Դու երևի Էդիկի հետ ես,հաաա՜...Նրա գրածները մինչև մի քանի անգամ չես կարդում չես հակսանում,-ասաց նա և ծիծաղեց,-Մենք նրան Էդիկ ենք ասում,-Մեր շենքում էր ապրում
-Հա՞,-ուրախությունից տարօրինակ ժպտում էի
-Ես նրա գիրքը ունեմ,քանի որ խելքս գլխիս մեջ չէ,չգիտեմ որտեղ եմ դրել,դու առևտուրդ արա գնանք նրանց տուն տեսնենք գիրք կա:
Առևտուրս արեցի դուրս եկանք:Խանութից դուրս գալուց տեսա,որ նա մի տեսակ նիհարել է
-Վատաառո՞ղջ եք,-հարցրի
-Ինֆարկտ եմ տարել,նոր եմ հիվանդանոցից դուրս եկել:
Մի տեսակ տխրեցի,չէի ուզում խոսել,բայց հարցրի.
-Հիմա լա՞վ եք
-Դե սրտիս վրա հետք է թողել,Էդիկի վերացակն սրտի վերքը իրական է ինձ մոտ:
-Նանե,դու չե՞ս հիշում ինձ:ես քեզ հիշում եմ,փոքր ժամանակ այնքան գեղեցիկ էիր նկարում,հիմա էլ չե՞ս նկարում:Հիշում եմ գետնին նկարներ էիր անում և ափսոսում էի,որ անձրևը մաքրում էր:Քո նկարներից ես ունեմ,պահել եմ:
-Շնորհակալ եմ,ես ձեզ հիշում եմ:Հիմա չեմ նկարում..Մի քիչ գրում եմ...
Եղանակը խոնավ էր,Վարարակը վարարել էր:Աղմուկ էր և ոչինչ չասացի:
Հասանք իրենց շենքին,մտանք շենք:Ընդհանուր խավար էր:Աստիճանների վրա մի կին սրբիչով ծածկած մի թաս ձեռքին բարձարնում էր:Նկարիչը ասաց.
-Նա տիկին Կարինեն է,Էդվարդի մայրը:
Տիկին Կարինեն կաղ ոտքով,ծեր և ոչ սիրունատես մի կին է:
Տիկին Կարինեն զարմացած նայում էր:Նկարիչը ասաց.
-Այս աղջիկը Էդվարդի ընթերցողներից է:Գիտե՞ս չէ,որ տղադ գրող է:
տիկին Կարինեն շփոթված պատասխանեց.
-Հա՜,գիտեմ...
-Այս աղջիկը Նանեն է,դու նրան ճանաչում ես,մեր կողքի շենքից է
Նայեց ինձ,նայեց...
-Վա՜յ,Նանեին ես եմ մեծացրել
Եվ իրոք ,մանկապարտեզում նա իմ դաստիարակն է եղել:
Նկարիչը շարունակեց իր խոսքը.
-Գիտե՞ս տղադ հաղթել է մրցույթում:Նանեն ասեց..
Զգացի,թե ինչպես թպրտաց տիկին Կարինեի սիրտը:Ոչինչ չասեց:Ես վերջապես խոսեցի.
-Հաղթել է,թերթում նկարը կա:
Նկարիչն էլ էր ուրախ:
-Տանը գիրք կա՞,-տատանվելով հարցրեց նկարիչը
-Չէ...չկա,Երևանում են բոլոր գրքերը:
-Լավ,ոչինչ,համարը կասե՞ս
-094...,-էէ...չէ մեկ է չեմ հիշելու,-գնամ տուն համարների գրքում նայեմ..
Թասը տվեց ինձ,նկարիչը նկատելով թասի մեջ եղածը ասաց.
-Բանջարով հա՞ց ես թխելու:Ինձ չմոռանաս..
Տիկին Կարինեն եկավ մի փոքրիկ գրքույկ ձեռքին:Համարը տվեց նկարչին,դուրս եկանք շենքից:Հրաժեշտ տվեցի նկարչին:Մի քայլ հեռացա ու հիշեցի,որ նկարչի գորերը ես չեմ տեսել:Շուռ եկա,բավականին հեռացել էր,ստիպված էի բարձր խոսել.
-Մի օր ձեր գործերից պիտի տեսնեմ:
-Երբ կամենաս կգաս,ես ուրախ կլինեմ,կարող ես հիմա էլ գալ:
-Մի ուրիշ անգամ,հիմա պարապունքի պիտի գնամ ցտեսություն ձեզ,ապաքինվեք...
Շարունակեցի ճանապարհս,ուրախ էի...

enna
24.05.2013, 23:26
Լուսինն էլ լռում է հիմա:
Բերանի վրա տախտակ կա մեխած
Մի մի մեծ հարցական վրան տպած:

Լույսի շառավիղը հիմա մեծացել է,
Սակայն խավարը արդեն կլանել է
Ողջ մոտակայքը:

Թեթևակի առկայծում է
ԿՅԱՆՔԸ:

Հոգին խրվում է
Դատարկության վերջը
Անդունդը ձգում տանում է,
Բոցը երակների մեջ:

Վառել եկեղեցու մոմերը
Անշուշտ անօգուտ է
Չեն հասնի վերև հոգու լույսերը...
Վաղուց մարել են հույսերը...

Արևանուռ
26.05.2013, 10:35
Մի մի մեծ հարցական վրան տպած:



Մի մի մեծ հարցական վրան նկարած (ես այսպես կարդացի:)


Սակայն խավարը արդեն կլանել է

Սակայն խավարը անթափանց՝ կլանել է