PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիմակ կամ թաքնված ակումբցին

Էջեր : [1] 2

VisTolog
11.04.2013, 12:40
Բազմաթիվ հեռուստադիտողների առաջարկով նորից սկսվում է
«Դիմակ կամ թաքնված ակումբցին» Ակումբաշոուն:

http://podarkino.com/uploads/images/1220.jpg

Խաղի կանոններն են`

Ներկայացվում է ակումբցիներից մեկի գրած դիպվածը, որի մեջ չեն պարունակվում անձնական տվյալներ, կամ թե որ սեռին է պատկանում և այլն: Խաղի մասնակիցները պետք է գուշակեն Դիմակի տակ թաքնված մարդուն՝ ըստ նրա գրած դիպվածի: Այսինքն, նախ պետք է մասնակիցները հայտնեն իրենց կարծիքը: Օրինակ թե ինչպիսի՞ անձնավորություն կարող է լինել դիմակի տակ թաքնված մարդը, ի՞նչ հատկանիշներ ունի, ի՞նչ սեռի է պատկանում.... , ի՞նչ ներաշխարհ ունի, բարի՞ է թե ոչ և այլ և այլն... (այս ամենը ըստ նրա գրածի):
Որոշ գրառումներ անց թաքնված ակումբցին կմտնի հատուկ այս խաղի համար գրանցած «Դիմակ» մականունով և կսկսի պատասխանել մասնակիցների հարցերին՝ ուղղված իրեն: Մասնակիցների հարցերը պետք է լինել ոչ այնպիսին, որ Դիմակը, պատասխանելով միանգամից կբացի իր դեմքը և հայտնի կդառնա... այսինքն ուղիղ հարցեր չպետք է լինեն... օրինակ՝ Դու VisTolog-ն է՞ս, կամ օրինակ ես քո հետ մոտի՞կ եմ, թե չէ... և այլն:

Մինչ առաջին Դիմակին դիմավորելը առաջարկում եմ կարդալ նախորդ խաղերի թեմաները, վերհիշելու, խաղն ավելի լավ պատկերացնելու, ավելի լավ պատրաստվելու համար:

Թաքնված ակումբցին 26 (http://www.akumb.am/showthread.php/49505-%D4%B9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6-26)

Թաքնված ակումբցին 29 (http://www.akumb.am/showthread.php/49583-%D4%B9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6-29)

Թաքնված ակումբցին 30 (http://www.akumb.am/showthread.php/49613-%D4%B9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6-30)

Թաքնված ակումբցին 31 (http://www.akumb.am/showthread.php/49682-%D4%B9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6-31)

Թաքնված ակումբցին 34 (http://www.akumb.am/showthread.php/49836-%D4%B9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6-34)

Թաքնված ակումբցին 35 (http://www.akumb.am/showthread.php/49885-%D4%B9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6-35)

VisTolog
12.04.2013, 10:59
Դիմակի դիպվածը.

Իրական կյանքում դիմակավորվել չեմ սիրում. միշտ հնարավորինս անկեղծ եմ ու պարզ:
Ավելի շատ սիրում եմ դիմակավորվածներին բացահայտել, քան ինքս թաքնվել դիմակի տակ: Քանի որ մանկությանս լավագույն ուսուցիչներից մեկը Շերլոք Հոլմսն է եղել, միշտ հետևել եմ տրամաբանության դեդուկտիվ մեթոդը կիրառելու և ուղեղը հնարավորինս արդյունավետ օգտագործելու խորհրդին: Երազել եմ խուզարկու դառնալ, սպանություններ բացահայտել, բայց գրողի տարած կյանքն ինձ լրիվ ուրիշ ուղղությամբ տարավ:
Քանի որ երկար ժամանակ ոչ ոք Դիմակ չի եղել, այս անգամ ուզում եմ ոչ թե պրպտել ու բացահայտել, այլ թողնել, որ ինձ դիմակազերծեն: Միգուցե՞ ես ինքս ինձ կարողանամ բացահայտել: Նաև կտեսնեմ, թե ինչպիսի՞ն է կյանքը մեդալի հակառակ կողմում:
Ինչպես ասացի՝ միշտ անկեղծ եմ եղել ու կլինեմ, բայց մարդիկ այդպես էլ չսովորեցին ճանաչել ինձ: Տարիներ առաջ բոլորին համոզում էի, որ ես շատ ավելի վատն եմ, քան իրենք են պատկերացնում, իսկ հիմա ասում եմ, որ ես լավն եմ, բայց ոչ ոք չի հավատում:

Դե ինչ, գնացի՞նք: Օգտագործեք ձեր ուղեղի գորշ բջիջներն ու տրամաբանության բոլոր մեթոդները, բայց նայեք պերեդազիրովկա չանեք, հա՜, ես խաղալ շատ եմ սիրում...:love

StrangeLittleGirl
12.04.2013, 11:59
Դիմակ, այ Դիմակ, էս վերջին սմայլիկը չպիտի դնեիր: Դու էն ասա՝ Երևանու՞մ ես ապրում:

Valentina
12.04.2013, 13:05
Դիմակ, դու Ագաթա Քրիստի էլ կարդացած կլինես:)) Ո՞րն էր վերջին կարդացածդ ստեղծագործությունը:

Վահե-91
12.04.2013, 15:07
դիմակ, դու թոռներ ու՞նես :D

Այբ
12.04.2013, 16:51
Դիմակ, դու ակումբի գրական մրցույթներին մասնակցու՞մ ես

Sagittarius
12.04.2013, 17:13
Դիմակ, դու ընտրակեղծիքներին հավատու՞մ ես :think

Դիմակ
12.04.2013, 20:43
Դիմակ, այ Դիմակ, էս վերջին սմայլիկը չպիտի դնեիր: Դու էն ասա՝ Երևանու՞մ ես ապրում:
Բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ այո:
StrangeLittleGirl, սմայլիկիս ինչը" քեզ դուր չեկավ:

Դիմակ, դու Ագաթա Քրիստի էլ կարդացած կլինես:)) Ո՞րն էր վերջին կարդացածդ ստեղծագործությունը:
Valentina ջան, Հերքյուլ Պուարոն էլ ա մեր լավ ախպերը:
Հմմ, երևի թե Հեմինգուեյի «Ֆիեստա»-ն:

դիմակ, դու թոռներ ու՞նես :D
Չէ, մենակ ծոռներ:

Դիմակ, դու ակումբի գրական մրցույթներին մասնակցու՞մ ես
Մրցույթներին ես ընթերցողի դերում եմ, բայց պասիվ ընթերցողի: :D

Դիմակ, դու ընտրակեղծիքներին հավատու՞մ ես :think
Հավատա՛նք, որ փոխենք: :beee
Չէ, ես մենակ Հայստանի պայծառ ապագային եմ հավատում ու Սերժ Ազատիչի ազնվությանը:

laro
12.04.2013, 20:47
Դիմակ իմ կարծիքով դու աղջիկ ես ու ծխում ես. ճի՞շտ եմ :)

Valentina
12.04.2013, 20:49
Դիմակ, ինչ լավ ա եկար, արի, քեզ հարցեր ունենք.
Էսօր ծիածանը տեսել ե՞ս: Եթե չէ, ապա ինչու՞ :think

Ruby Rue
12.04.2013, 20:50
Հմմ, երևի թե Հեմինգուեյի «Ֆիեստա»-ն:
Դիմուլ, բա ֆիեստայի մասնակցե՞լ ես կամ կուզեի՞ր մասնակցել:
Իսկ մատադորներին սիրու՞մ ես: :think

Վահե-91
12.04.2013, 20:52
Դիմակ, զենք սիրու՞մ ես :think
իսկ հայրենասեր տեռորիստներին ո՞նց ես վերաբերվում :think

Վոլտերա
12.04.2013, 20:54
Դիմակ, ես քեզ սիրում եմ?

Այբ
12.04.2013, 20:57
Դիմակ, իսկ դու իմ ընկերների ցանկում կա՞ս

Նիկեա
12.04.2013, 20:58
Դիմակ,դու սարսափ ֆիլմեր սիրու՞մ ես:

keyboard
12.04.2013, 21:00
Դիմակ, ինձ ՊՄ կանե՞ս դու ով ես:secret

Վոլտերա
12.04.2013, 21:01
Դիմակ խոսա

Նիկեա
12.04.2013, 21:03
Դիմակ, իսկ դու կեսգիշերին դիմակդ չես հանու՞մ:

Նիկեա
12.04.2013, 21:05
Դիմակ,դու Անձնական օրագիր ունե՞ս:

Այբ
12.04.2013, 21:18
Դիմակ, իսկ դու աչքի ընկնում ես քննադատական գրառումներով:D

Դիմակ
12.04.2013, 21:21
Դիմակ իմ կարծիքով դու աղջիկ ես ու ծխում ես. ճի՞շտ եմ :)
Դատողություններիցդ միայն մեկն է ճիշտ:

Դիմակ, ինչ լավ ա եկար, արի, քեզ հարցեր ունենք.
Էսօր ծիածանը տեսել ե՞ս: Եթե չէ, ապա ինչու՞ :think
Չէ, տնաշենի անձրևը չէր թողում, որ մարդ ծիածանին տեսնի::)

Դիմուլ, բա ֆիեստայի մասնակցե՞լ ես կամ կուզեի՞ր մասնակցել:
Իսկ մատադորներին սիրու՞մ ես: :think
Կուզեի ցուլը լինել ու մատադորներին պոզահարեի:

Դիմակ, զենք սիրու՞մ ես :think
իսկ հայրենասեր տեռորիստներին ո՞նց ես վերաբերվում :think

Ասալայի հետ կապ չունեմ...

Դիմակ, ես քեզ սիրում եմ?
Ես շա՞տ իմանամ, թե դու ու՞մ ես սիրում:

Դիմակ, իսկ դու իմ ընկերների ցանկում կա՞ս
Խեղճ դիմակը ոչ մի ընկեր էլ չունի: :(

Դիմակ,դու սարսափ ֆիլմեր սիրու՞մ ես:
Հա, եթե էնտեղ դիմակավորված մանյակներ կան:

Դիմակ, ինձ ՊՄ կանե՞ս դու ով ես:secret
Թան էլ չէ, փռթած մածուն::beee

Դիմակ, իսկ դու կեսգիշերին դիմակդ չես հանու՞մ:
Էսօր առաջին գիշերս ա դիմակի հետ: Դեռ չգիտեմ՝ իրա հետ կանցկացնեմ, թե առանց իրա:

Դիմակ,դու Անձնական օրագիր ունե՞ս:
Փոքր ժամանակ պահում էի, հետո ինչ-որ մեկը գտավ ու կարդաց, սկսեցի էլ անձնական օրագրեր չպահել:

Դիմակ
12.04.2013, 21:22
Դիմակ, իսկ դու աչքի ընկնում ես քննադատական գրառումներով:D

Հմմ, երևի թե ես քլունգ-դիմակ եմ::)

Վոլտերա
12.04.2013, 21:23
դիմակ, բա քո մազերը երկար են?

Stranger_Friend
12.04.2013, 21:23
լավ չեմ ճանաչում, որ մտածեմ ով է, բայց 70 տոկոս աղջիկ է...

Valentina
12.04.2013, 21:23
Մի գնա, հարցեր շատ կան :))
Ո՞նց ես վերաբերվում հինհնդկական ուղղադավան փիլիսոփայության սանքյա դպրոցի` իրարից անկախ երկու սկզբների՝ փուրուշայի ու փրաքրիթի մասին դուալիստական ուսմունքին: :unsure

Այբ
12.04.2013, 21:24
Հմմ, երևի թե ես քլունգ-դիմակ եմ::)
Փաստորեն, քննադատողներից ես:D

Նիկեա
12.04.2013, 21:24
Քաղաքականության հետ ոնց ես:

Դիմակ
12.04.2013, 21:26
դիմակ, բա քո մազերը երկար են?

Չգիտեմ, դիմակի տակ ա, չի երևում:
P.S. Կախված ա թե դու ի՞նչ չափն ես երկար համարում: :)

Դիմակ
12.04.2013, 21:28
Մի գնա, հարցեր շատ կան :))
Ո՞նց ես վերաբերվում հինհնդկական ուղղադավան փիլիսոփայության սանքյա դպրոցի` իրարից անկախ երկու սկզբների՝ փուրուշայի ու փրաքրիթի մասին դուալիստական ուսմունքին: :unsure
Ալլահը չի թողում, որ հնդկական փիլիսոփայության մեջ խորանամ: :angry

Քաղաքականության հետ ոնց ես:
Ասա ինքն իմ հետ լավ ըլնի:

Այբ
12.04.2013, 21:29
Դիմակ, իսկ ֆուտբոլ սիրու՞մ ես

Նիկեա
12.04.2013, 21:29
Որն է ձեր ամենասիրած տոնը:

Valentina
12.04.2013, 21:30
1. Խորոված ձուկ սիրում ես?
2. Բջնի սիրում/խմում ես?

Նիկեա
12.04.2013, 21:31
Ինչի՞ որոշեցիք գրանցվել Դար Ակումբում:

Դիմակ
12.04.2013, 21:32
Դիմակ, իսկ ֆուտբոլ սիրու՞մ ես
Մենակ աշխարհի ու եվրոպայի խաղերն եմ նայում:

Որն է ձեր ամենասիրած տոնը:
Մարտի 8-ից, ապրիլի 7-ից, վալենտինից ու սուրբ սարգսից հեռու, մնացածին կդիմանանք:

Դիմակ
12.04.2013, 21:33
1. Խորոված ձուկ սիրում ես?
2. Բջնի սիրում/խմում ես?

1. Հա՜: :love
2. Չէ, ես նեմեցադուլ եմ անում: Դիլիջան եմ խմում:

Նիկեա
12.04.2013, 21:35
Ռոմանտիկ մարդ է՞ք:

Valentina
12.04.2013, 21:36
1. Շոկոլադ սիրում ես?
2. Փոքր ժամանակ ինչ խաղեր ես խաղացել?

Այբ
12.04.2013, 21:37
Դիմակ, դու նորեկ ես, թե՞ հին անդամներից ես

Alphaone
12.04.2013, 21:44
Դիմակ, դու Ռուբին ես :D

Անվերնագիր
12.04.2013, 21:51
Դիմակ, դո՞ւ էլ էսօր մնացել անձրևի տակ, եթե հա, ասա որ կա՜յֆն էր

Նիկեա
12.04.2013, 21:52
Ու՞ր ես,դիմակ:

Valentina
12.04.2013, 21:53
Ու՞ր ես,դիմակ:

Այստեղ եմ, հեսա հատ հատ բոլորիդ պատասխանեմ:

Դիմակ
12.04.2013, 21:55
Ռոմանտիկ մարդ է՞ք:
Ինձանից ռոմանտիկ մարդու դեռ չեմ հանդիպել::oy

1. Շոկոլադ սիրում ես?
2. Փոքր ժամանակ ինչ խաղեր ես խաղացել?
1, Սիրում եմ:
2. Բացի հավալլայից՝ ամեն ինչ: :D հո չէի՞ թողի մեջքիս վրով թռնեին:

Դիմակ, դու նորեկ ես, թե՞ հին անդամներից ես
Ոչ նոր յառլիկը վրես ակումբցի եմ, ոչ էլ նախաակումբցի: :D

Դիմակ, դու Ռուբի՞ն ես :D
Չէ, Alphaone ջան, ես Զմրուխտ եմ:

Վահե-91
12.04.2013, 21:59
Այստեղ եմ, հեսա հատ հատ բոլորիդ պատասխանեմ:
աաաայ :D

Նիկեա
12.04.2013, 21:59
Դու կամ ռոմանտիկ երիտասարդ աղջիկ ես,կամ էլ ծխող, ռոմանտիկ տղա:

Alphaone
12.04.2013, 22:00
ԴԻմակ- :P :D

Դիմակ
12.04.2013, 22:01
Դիմակ, դո՞ւ էլ էսօր մնացել անձրևի տակ, եթե հա, ասա որ կա՜յֆն էր
Դառել էի թրջած կռիս, թու՜ թրջած դիմակ: Կամ էլ՝ կռիսի դիմակ: :D Շատ կայֆն էր: :love

Դու կամ ռոմանտիկ երիտասարդ աղջիկ ես,կամ էլ ծխող, ռոմանտիկ տղա:
Կարևորը երիտասարդ եմ ու ռոմանտիկ: :)

Նիկեա
12.04.2013, 22:03
Հին երգեր ես սիրում,թե ժամանակակից:

Valentina
12.04.2013, 22:04
աաաայ :D

what? :P

ԴԻմակ- :P :D
հարցեր տվեք յա :D

Դիմակ, զգում ես չէ, ես քո կողմից եմ :D Բայց հարցեր կան էլի.
1. Քամած մածուն սիրում ես?
2. Ոնց ես վերաբերվում Տիգրան Մանսուրյանի երաժշտությանը?

Վահե-91
12.04.2013, 22:04
Նիկեա հլը չես հասկացել դիմակն ո՞վ ա :lol

Valentina
12.04.2013, 22:05
Նիկեա հլը չես հասկացել դիմակն ո՞վ ա :lol

Ինչի դու հասկացել ես? :D

Դիմակ
12.04.2013, 22:08
Հին երգեր ես սիրում,թե ժամանակակից:
Օ ժամանակներ, օ բարքեր: Բայց ավելի շատ՝ նախամարդկանց ժամանակների երգեր:

what? :P

հարցեր տվեք յա :D

Դիմակ, զգում ես չէ, ես քո կողմից եմ :D Բայց հարցեր կան էլի.
1. Քամած մածուն սիրում ես?
2. Ոնց ես վերաբերվում Տիգրան Մանսուրյանի երաժշտությանը?

1. Շատ:
2. «կտոր մը երկինքի» երաժշտությունից բացի ուրիշ բան չեմ լսել:

Նիկեա
12.04.2013, 22:09
Ո՞րն է ակումբի քո ամենասիրած թեման կամ թեմաները:

Valentina
12.04.2013, 22:10
1. Դիմակ, դու սիրուն ես? :))
2. Տափակ հումոր ունես?

Նիկեա
12.04.2013, 22:10
Դու ամուսնացա՞ծ ես:

Նիկեա
12.04.2013, 22:13
Տանը կենդանիներ պահու՞մ ես:

Նիկեա
12.04.2013, 22:16
Ես քեզ նամակ ուղարկե՞լ եմ:

Նիկեա
12.04.2013, 22:17
Դիմակ,եթե չպատասխանես,գիշերը չեմ քնի:

Այբ
12.04.2013, 22:56
Դիմակ, ասա՝ ով ես: Խոստանում եմ ոչ մեկին չասել:secret

Valentina
12.04.2013, 23:21
Մի հարց էլ ավելացնեմ.

Շոկոլադը դառն ես սիրում, թե կաթնային?

StrangeLittleGirl
13.04.2013, 03:40
Վալենտինա :))

laro
13.04.2013, 09:31
Լավ....դու ծխու՞մ ես :D

Այբ
13.04.2013, 10:53
Դիմակ, դու հատկապես, ո՞ր բաժիններում ես գրառումներ անում...

Այբ
13.04.2013, 10:54
Դիմակ, իսկ ես հեչ քեզ վարկանիշ տվե՞լ եմ...

Այբ
13.04.2013, 11:11
Դիմակ, ակումբի գրական մրցույթներին հեչ քվեարկու՞մ ես...

Այբ
13.04.2013, 11:13
Բա դու ու՞ր ես, ա՛յ Դիմակ...:B

VisTolog
13.04.2013, 11:18
Ժող, մարդը կարողա քնածա, թողեք թող հանգիստ քնի, երեկ միգուցե ծանր օրա ունեցել: :))

Այբ
13.04.2013, 11:19
Ժող, մարդը կարողա քնածա, թողեք թող հանգիստ քնի, երեկ միգուցե ծանր օրա ունեցել: :))
Լավ: Մնացած մյուս 100 հարցերն էլ հետո:ok

Sagittarius
13.04.2013, 12:20
էկա, այ մարդ, չեք էլ թողում քնեմ

Դիմակ
13.04.2013, 14:04
Ո՞րն է ակումբի քո ամենասիրած թեման կամ թեմաները:
Ակումբի պասիվացման պատճառներն ու քաղաքականությունը: :D

1. Դիմակ, դու սիրուն ես? :))
2. Տափակ հումոր ունես?
1. Դիմակս սիրուն ա, ես՝ չգիտեմ:
2. Դիմակի տակ ոչ միայն հումորն է տափակում:

Դու ամուսնացա՞ծ ես:
Ամուսնացած-բաժանված, ակտիվ որոնումների մեջ:

Տանը կենդանիներ պահու՞մ ես:
Ի՞նչ պակաս կենդանի եմ:

Ես քեզ նամակ ուղարկե՞լ եմ:
Չէ

Լավ....դու ծխու՞մ ես :D
Նայած ինչ: :D

Դիմակ, դու հատկապես, ո՞ր բաժիններում ես գրառումներ անում...
Ոշադրություն չեմ դարձնում: :think

Դիմակ, իսկ ես հեչ քեզ վարկանիշ տվե՞լ եմ...
Էնքա՜ն վարկանիշ եմ ստացել, շա՞տ եմ հիշում, թե ով ա տվել, ով՝ չէ:

Դիմակ, ակումբի գրական մրցույթներին հեչ քվեարկու՞մ ես...
Հեչ քվեարկում եմ:

Բա դու ու՞ր ես, ա՛յ Դիմակ...:B
Դիմակահանդեսի:

Ժող, մարդը կարողա քնածա, թողեք թող հանգիստ քնի, երեկ միգուցե ծանր օրա ունեցել: :))

Ասա է ասա: Ամբողջ գիշեր չեմ քնել, ուզում էի հասկանայի Valentina-ն եմ, Զմրու՞խտը, թե՞ Sagittarius:

էկա, այ մարդ, չեք էլ թողում քնեմ
Վսյո ժե Sagittarius-ն եմ: :D

Վահե-91
13.04.2013, 14:12
հարամ դիմակներ եք :angry

Stranger_Friend
13.04.2013, 14:14
դիմակը ռոք լսում է?....

Այբ
13.04.2013, 14:25
Դիմակ, քո անունը Բ տառով է սկսվու՞մ...

StrangeLittleGirl
13.04.2013, 14:55
Դիմակ, դու գրո՞ղ ես:

Հա լավ, ես իմացա :P Մալխա՞ս

Դիմակ
13.04.2013, 15:02
դիմակը ռոք լսում է?....
Առաջ շատ էի սիրում, հիմա՝ հազվադեպ եմ լսում:

Դիմակ, քո անունը Բ տառով է սկսվու՞մ...
Այբուբենի բոլոր տառերը հերթով հարցնելու՞ ես:

Դիմակ, դու գրո՞ղ ես:

Հա լավ, ես իմացա :P Մալխա՞ս

Կուզեի մի օր լավ գրող լինելու պատիվն ունենալ, բայց հլը որ գրողի տարած եմ:
Մալխա՞ս: Չէ՜, ես որոգայթի հետ կապ չունեմ:

Valentina
13.04.2013, 15:04
Մի հարց էլ ավելացնեմ.

Շոկոլադը դառն ես սիրում, թե կաթնային?

Դիմակ ջան էս հարցս մնացել էր նախորդ էջում, երևի չէիր նկատել:

Դիմակ
13.04.2013, 15:06
Շոկոլադը դառն ես սիրում, թե կաթնային?:

Սպիտակ շոկոլադ՝ կոկոսի փաթիլներով: :love

Alphaone
13.04.2013, 15:10
Դիմակ դու իմ գրածները հավանո՞ւմ ես
Հ.Գ. Հեսա կասի չէ ու էլ դիմակը չի հանի :D

Valentina
13.04.2013, 15:10
Վերջին անգամ երբ ես հայկական երաժշտության տակ պարել?

StrangeLittleGirl
13.04.2013, 15:15
Մալխաս, մեկ ա դու ես :P

Sagittarius
13.04.2013, 15:16
Դիմակ, քո անունը Բ տառով է սկսվու՞մ...

Իիի, խելոք մնա :blin

ivy
13.04.2013, 15:19
Մալխաս, մեկ ա դու ես :P

Բյուր, դու լուրջ մտածում ես, որ Մալխասը պիտի գար դիմակ խաղա՞ր :))

StrangeLittleGirl
13.04.2013, 15:20
Բյուր, դու լուրջ մտածում ես, որ Մալխասը պիտի գար դիմակ խաղա՞ր :))

ինչու՞ ոչ: :)) նրա հոգու խորությունն ո՞վ ունի

ivy
13.04.2013, 15:20
Նորեկներից մեկը կլինի, աղջիկ:

Stranger_Friend
13.04.2013, 15:21
Երևանում է ապրում մեր հարգարժան Դիմակը?...

Valentina
13.04.2013, 15:21
Նորեկներից մեկը կլինի, աղջիկ:

Տղա ա :))
Հարց դիմակին.
Ուզում ես հիմա պատռենք դիմակդ, թե մի քիչ էլ խաղանք? :))

Լեդի Վարդ
13.04.2013, 15:22
Դիմակ եթե դու ինձ տեսնես կսիրահարվես:love

Դիմակ
13.04.2013, 15:22
Դիմակ դու իմ գրածները հավանո՞ւմ ես
Հ.Գ. Հեսա կասի չէ ու էլ դիմակը չի հանի :D
Խի դու գրու՞մ ես:

Մալխաս, մեկ ա դու ես :P
Չէ, ես ցոգոլն եմ:

Վերջին անգամ երբ ես հայկական երաժշտության տակ պարել?
Էշի զատիկին: Ես ընդհանրապես չեմ պարում: :P

StrangeLittleGirl
13.04.2013, 15:22
Նորեկներից մեկը կլինի, աղջիկ:

էնքան էլ նորեկ չի ու էնքան էլ աղջիկ չի :))

Դիմակ
13.04.2013, 15:32
Երևանում է ապրում մեր հարգարժան Դիմակը?...
Ըհըն:

Տղա ա :))
Հարց դիմակին.
Ուզում ես հիմա պատռենք դիմակդ, թե մի քիչ էլ խաղանք? :))
Իսկ դու փորձվի :angry:D

Դիմակ եթե դու ինձ տեսնես կսիրահարվես:love
Ի՞նչ: Ես տուն-տեղ, մարդ, կնիկ երեխա ունեմ: :oy
Եթե սիրուն ես, նկարդ ուղարկի, մարդ ես, կարող ա սիրահարվեմ::D

Այբ
13.04.2013, 15:34
Դիմակ, ի՞նչ մասնագիտություն ունես...

Դիմակ
13.04.2013, 15:35
Դիմակ, ի՞նչ մասնագիտություն ունես...

Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը: Բազմաֆունկցիոնալ Դիմակ եմ: :B

Valentina
13.04.2013, 15:36
Դիմակ կուզեիր քյառթու լինեիր? :8

Այբ
13.04.2013, 15:37
Դիմակ, իսկ դու իմ իսկական անունը գիտե՞ս...

Այբ
13.04.2013, 15:49
Իիի, խելոք մնա :blin
Չի ստացվի...:nono

Alphaone
13.04.2013, 16:30
Դիմակ, դու Բելինեին(Beeline) վարկանիշ կտայի՞ր :D

Լեդի Վարդ
13.04.2013, 16:48
դիմակ ու կարողա keyboard ես:think

Նիկեա
13.04.2013, 17:10
Դիմակ,մամայիդ ես շատ սիրում,թե պապայիդ:

Stranger_Friend
13.04.2013, 17:20
Դիմակ, ո՞րն ես ընտրում...

1. http://popgun.ru/files/g/4/orig/15824.jpg

2. http://t2.gstatic.com/images?q=tbn:ANd9GcSNAo6hRc07c0C1bRCXGMejcUYJgzyBzDFq0t8WXY5rrknQOtVd_A

Նիկեա
13.04.2013, 17:51
Դիմակ դու սիրու՞մ ես ուշանալ:

Նիկեա
13.04.2013, 17:59
Դիմակ,եթե սպսեցնել սիրում ես,ուրեմն աղջիկ ես չէ՞:Դու մենակ գլխով արա:

Նիկեա
13.04.2013, 18:13
Դիմակ,որ ձեռքս ես ընկել չէ:angry
Ես իմ կյանքում ոչ մեկին էսքան չեմ սպասել:

Valentina
13.04.2013, 18:15
Դիմակ,եթե սպսեցնել սիրում ես,ուրեմն աղջիկ ես չէ՞:Դու մենակ գլխով արա:

Դրական պատասխանի դեպքում ես տենց համոզված չէի պնդի, որ աղջիկ ա :))

Այբ
13.04.2013, 18:28
Դիմակ, դու սերիալներ հո չե՞ս նայում:B

Լեդի Վարդ
13.04.2013, 18:36
Դիմակ դու հաստատ չափերդ մեկ-մեկ շատ ես անցնում:angry

Valentina
13.04.2013, 18:39
Դիմակ դու հաստատ չափերդ մեկ-մեկ շատ ես անցնում:angry

Ժող, խաղում ենք էլի, ինչ մի անձնական հարթություն տեղափոխվեցիք :))

enna
13.04.2013, 19:06
Ես էլ եմ ուզում խաղամ:Dբայց ոչ մեկին չեմ ճանաչում

Նիկեա
13.04.2013, 19:21
Դիմակ արի:

Լեդի Վարդ
13.04.2013, 19:29
Դիմակ արի:

ՈՒր գա քո մոտ ,դիմակ դու հաստատ տղա ես

Stranger_Friend
13.04.2013, 20:20
Ես էլ եմ ուզում խաղամ:Dբայց ոչ մեկին չեմ ճանաչում

ես էլ չեմ ճանաչում.... հարցերի միջոցով վերջում դիմակին մի քիչ կճանաչենք...

enna
13.04.2013, 20:22
ես էլ չեմ ճանաչում.... հարցերի միջոցով վերջում դիմակին մի քիչ կճանաչենք...

:thinkես լավ չեմ հասկանում էս խաղը

Stranger_Friend
13.04.2013, 20:29
:thinkես լավ չեմ հասկանում էս խաղը

առաջին գրառման մեջ հղումներ կան, դա խաղը հասկանալու համար է...

enna
13.04.2013, 20:31
առաջին գրառման մեջ հղումներ կան, դա խաղը հասկանալու համար է...

:)շնորհակալ եմ,հասկացա...հետաքրքիր է,բա ինչպե՞ս դիմակավորվենք:D

Այբ
13.04.2013, 20:46
Դիմակ, երբ ես, ի վերջո, բացահայտվելու...

Այբ
13.04.2013, 21:17
Դիմակ, դու քո ժամանակը շա՞տ ես համացանցում անցկացնում...

Այբ
13.04.2013, 22:13
Դիմակ, դու դաժա՞ն մարդ ես...

Այբ
13.04.2013, 22:43
Դիմակ, դու վերջը չասացիր՝ իմ իսկական անունը գիտե՞ս, թե՞ չէ...

Դիմակ
14.04.2013, 00:17
Դիմակ կուզեիր քյառթու լինեիր? :8
Նույնն ա որ հարցնեմ, թե դու կուզենայիր խոնարհ հարս լինել, տղամարդկանց մոտ չխոսալ ու չադրա կրել:

Դիմակ, իսկ դու իմ իսկական անունը գիտե՞ս...
Դիպվածումս ասել էի, որ ամեն ինչ քրքրում եմ: Զարմանալի չէ, որ ակտիվ ակումբցիների մեխամասնության ոչ միայն անունները գիտեմ: Դու բացառություն չես:

Դիմակ, դու Բելինեին(Beeline) վարկանիշ կտայի՞ր :D
Զզվում եմ Բիլայնից: :[

դիմակ ու կարողա keyboard ես:think
Չէ, ես մոնիտոր եմ կամ պրոցեսոր::P

Դիմակ,մամայիդ ես շատ սիրում,թե պապայիդ:
Գրողը տանի. կյանքում էս հարցին չեմ կարա պատասխանել:

Դիմակ դու սիրու՞մ ես ուշանալ:
Չէ, նախընտրում եմ միշտ ինքս սպասել, քան ուրիշին սպասացնել: :)

Դիմակ, դու սերիալներ հո չե՞ս նայում:B
Նայում եմ: ;) Էսօր սերիալիս նոր սերիան ա դուրս եկել, բայց ալարում եմ նայել:

Դիմակ, դու քո ժամանակը շա՞տ ես համացանցում անցկացնում...
Չափից դուրս...

Դիմակ, դու դաժա՞ն մարդ ես...
Նայած թե ում նկատմամբ:

Դիմակ, դու վերջը չասացիր՝ իմ իսկական անունը գիտե՞ս, թե՞ չէ...
Ասեցի ;)

Alphaone
14.04.2013, 00:35
Ռամշտեյն :D

Valentina
14.04.2013, 00:40
Լա՜վ, անցանք առաջ
1. Ոնց ես վերաբերվում "Քամուց քշվածները"-ի Սկարլետին ու ինչու?
2. Ծովախոզուկ կպահեիր?
3. Կրիա կպահեիր?

StrangeLittleGirl
14.04.2013, 00:44
Ռամշտեյն :D

միանշանակ Ռամշ :))

Դիմակ
14.04.2013, 00:50
Լա՜վ, անցանք առաջ
1. Ոնց ես վերաբերվում "Քամուց քշվածները"-ի Սկարլետին ու ինչու?
2. Ծովախոզուկ կպահեիր?
3. Կրիա կպահեիր?

1. Չեմ կարդացել էդ գիրքը:
2. Կուզեի պահել, բայց շատակեր են ու իրենց վրայից փիս հոտ ա գալիս: Դժվար կլինի մաքուր պահելը:
3. Կրիա պահել եմ

Valentina
14.04.2013, 00:52
1. Չեմ կարդացել էդ գիրքը:

Ֆիլմն էլ չես տեսել?

Alphaone
14.04.2013, 00:53
Լավ, եթե դեռ հարցեր ենք տալիս, Դիմակ, քեզ դո՞ւր գալիս է Ռամշտեյնը... :))

Դիմակ
14.04.2013, 00:53
Ֆիլմն էլ չես տեսել?

Չէ հա, քշված մարդ եմ: :(

Դիմակ
14.04.2013, 00:54
Լավ, եթե դեռ հարցեր ենք տալիս, Դիմակ, քեզ դո՞ւր գալիս է Ռամշտեյնը... :))

Ակումբի Ռամշտե՞յնը: :think

Valentina
14.04.2013, 00:56
Չէ հա, քշված մարդ եմ: :(

Եթե կարելի ա ավելի կոնկրետ, տեսել ե՞ս: Ցանկալի ա լսել այո, կամ ոչ պատասխանը:

Դիմակ
14.04.2013, 00:58
Եթե կարելի ա ավելի կոնկրետ, տեսել ե՞ս: Ցանկալի ա լսել այո, կամ ոչ պատասխանը:

Ոչ տեսել եմ, ոչ լսել: Ազնիվ դիմակի խոսք:

Alphaone
14.04.2013, 01:00
Ակումբի Ռամշտե՞յնը: :think

Թեկուզ, կամ երաժշտական խումբը: Սիրում ես մետալիկ երաժշտությո՞ւն :D

enna
14.04.2013, 01:01
Ոչ տեսել եմ, ոչ լսել: Ազնիվ դիմակի խոսք:Դիմակ ջան քո անունը Անիյա?:D

Դիմակ
14.04.2013, 01:03
Թեկուզ, կամ երաժշտական խումբը: Սիրում ես մետալիկ երաժշտությո՞ւն :D
Rammstein խմբին սիրում եմ, բայց մետալիկ երաժշտությունը ո՞րն ա: :o

Դիմակ ջան քո անունը Անիյա?:D
Իսկ ինձ թվում ա, որ քո անունն ա Անի::think

Դավիթ
14.04.2013, 01:06
Rammstein խմբին սիրում եմ, բայց մետալիկ երաժշտությունը ո՞րն ա: :o

Metal

Valentina
14.04.2013, 01:06
1. Դիմակ կուզենայիր տանը կատու պահել?
2. Ինչ ծաղիկ ես սիրում?

Alphaone
14.04.2013, 01:07
Rammstein խմբին սիրում եմ, բայց մետալիկ երաժշտությունը ո՞րն ա: :o

Գաղափար անգամ չունեմ :D

Լավ, հաջորդ հարցը՝ Դիմակ, դու խումբն այնքան սիրո՞ւմ ես, որ պատրաստ լինեիր Rammstein կեղծանուն կրել :D

enna
14.04.2013, 01:07
Rammstein խմբին սիրում եմ, բայց մետալիկ երաժշտությունը ո՞րն ա: :o

Իսկ ինձ թվում ա, որ քո անունն ա Անի::think
Չէ Դիմակ ջան անունս կամ Էննա է,կամ Նանե:DԲայց քո անունը հաստատ Անի չի՞
Կարողա Նարեյա?Կամ Անահիտ?

Դիմակ
14.04.2013, 01:40
1. Դիմակ կուզենայիր տանը կատու պահել?
2. Ինչ ծաղիկ ես սիրում?
1. Վալենտինա ջան, ուզում ես համ կատու պահեմ, համ ծովախոզու՞կ: Ասեցինք դաժան եմ, բայց ոչ էդքան:
2. Հո ղզի՞կ չեմ, որ ծաղիկներ սիրեմ: Քիչ թե շատ կակտուս եմ սիրում, մեկ էլ՝ յասամանի ծառ:

Գաղափար անգամ չունեմ :D

Լավ, հաջորդ հարցը՝ Դիմակ, դու խումբն այնքան սիրո՞ւմ ես, որ պատրաստ լինեիր Rammstein կեղծանուն կրել :D
Չէ, Rammstein խմբի նկատմամբ տենց մեծ թուլություն չունեմ:;) Ուղղակի սիրում եմ...

Չէ Դիմակ ջան անունս կամ Էննա է,կամ Նանե:DԲայց քո անունը հաստատ Անի չի՞
Կարողա Նարեյա?Կամ Անահիտ?
Էննա ջան, նշվածներից որևէ մեկը իմ անունը չի:
Հ.Գ. Ճիշտ է, թեմայի հետ կապ չունի, բայց ասեմ, որ «ա»-ն օժանդակ բայ է ու գրվում է գոյականից առանձին: Ոչ թե Նարեյա, այլ Նարե ա: Մեկ էլ հայերենում չկա «?» նշան, կա «՞»:

enna
14.04.2013, 02:08
Ինչպես տեսաք ես խոսակցականով գրեցի,այլապես կգրեի Նարե է...Ոչ թե Նարեյա:Իսկ մյուսը կադեվինիս վրա առանձին այդպիս կոճակ չկա:Պարզ է՞:Թե չէ այնպես չէ,որ անգրագետ ենք:Չեմ կարծում,որ դուք ձեր ընկերների հետ մաքուր գրականով եք խոսում:
1. Վալենտինա ջան, ուզում ես համ կատու պահեմ, համ ծովախոզու՞կ: Ասեցինք դաժան եմ, բայց ոչ էդքան:
2. Հո ղզի՞կ չեմ, որ ծաղիկներ սիրեմ: Քիչ թե շատ կակտուս եմ սիրում, մեկ էլ՝ յասամանի ծառ:

Չէ, Rammstein խմբի նկատմամբ տենց մեծ թուլություն չունեմ:;) Ուղղակի սիրում եմ...

Էննա ջան, նշվածներից որևէ մեկը իմ անունը չի:
Հ.Գ. Ճիշտ է, թեմայի հետ կապ չունի, բայց ասեմ, որ «ա»-ն օժանդակ բայ է ու գրվում է գոյականից առանձին: Ոչ թե Նարեյա, այլ Նարե ա: Մեկ էլ հայերենում չկա «?» նշան, կա «՞»:

Kita
14.04.2013, 02:15
ԴԻմակ շուն, թե կատու?
ԴԻմակ առավոտ գործի չես?
Սեղանիդ ինչ կա հիմա?:))

Դիմակ
14.04.2013, 02:36
ԴԻմակ շուն, թե կատու?
ԴԻմակ առավոտ գործի չես?
Սեղանիդ ինչ կա հիմա?:))

Առաջին հարցը «Մամայի՞դ ես շատ սիրում, թե՞ պապայիդ» հարցի պես ա, կդժվարանամ պատասխանել: :) Բայց որոշ վերապահումներով՝ երևի շներին: Կատուները շատ էգոիստ ու ինքնասիրահարված են:
2. Վաղը կիրակի ա: :love
3. Համակարգիչն ու իր աքսեսուարները չհաշված՝ հեռախոս ու անձեռոցիկ:

Stranger_Friend
14.04.2013, 02:38
Ձեր տարիքը համեմատած 25-ին (մեծ, փոքր, թե՞ հավասար)

Դիմակ
14.04.2013, 02:42
Տարիքս ≤ 25 :)

Stranger_Friend
14.04.2013, 02:50
իսկ <<Ձեր աշխարհում>> ո՞ր գույնն է գերակշռում...

Valentina
14.04.2013, 11:40
Վիստն ա :))

Այբ
14.04.2013, 12:02
Դիմակ, լավ էլի, ասա՝ ո՞վ էս...
Մեռա խաչաձև հարցեր տալով...
Չնայած ասեմ իմանաս, որ կասկածներ ունեմ...:))

VisTolog
14.04.2013, 13:07
Վիստն ա :))
Յա, բարլուս: :))

Դիմակ, լավ էլի, ասա՝ ո՞վ էս...
Մեռա խաչաձև հարցեր տալով...
Չնայած ասեմ իմանաս, որ կասկածներ ունեմ...:))
Վերջապես, 144-րդ գրառմանը կասկածներ կան արդեն::D

Alphaone
14.04.2013, 14:41
Նոր ակումբում Հայկոյի Մունի մասին գրածին հանդիպեցի, ինչ-որ խելքս չի կտրում, բայց փորձը փորձանք չէ(երևի)՝ Moonwalker, դիմա՞կն ես... Կամ, չէ, դիմակին ուղղեմ հարցս՝ Դիմակ, դո՞ւ ես Մունը :D Ա՜, դիմակ, դու Մունն ես :D

Դիմակ
14.04.2013, 15:29
իսկ <<Ձեր աշխարհում>> ո՞ր գույնն է գերակշռում...
RGB կամ էլ CMYK :D
Իսկ եթե լուրջ՝ հարցի իմաստը չհասկացա:

Դիմակ, լավ էլի, ասա՝ ո՞վ էս...
Մեռա խաչաձև հարցեր տալով...
Չնայած ասեմ իմանաս, որ կասկածներ ունեմ...:))
Արի կլինի դու ասա, թե ես ո՞վ եմ:

Նոր ակումբում Հայկոյի Մունի մասին գրածին հանդիպեցի, ինչ-որ խելքս չի կտրում, բայց փորձը փորձանք չէ(երևի)՝ Moonwalker, դիմա՞կն ես... Կամ, չէ, դիմակին ուղղեմ հարցս՝ Դիմակ, դո՞ւ ես Մունը :D Ա՜, դիմակ, դու Մունն ես :D
Հիմա էլ լուսին դարձանք... :D Կամ էլ լուսնագնաց, լուսնաքայլ անո՞ղ:

enna
14.04.2013, 15:33
RGB կամ էլ CMYK :D
Իսկ եթե լուրջ՝ հարցի իմաստը չհասկացա:

Արի կլինի դու ասա, թե ես ո՞վ եմ:

Հիմա էլ լուսին դարձանք... :D Կամ էլ լուսնագնաց, լուսնաքայլ անո՞ղ:

Դուք ձեզ միշտ բա՞րձր եք դասում,կարճ ասած մեծամի՞տ եք:

enna
14.04.2013, 15:34

14.04.2013, 15:37
Դիմակ, դու ինչ երազներ ես տեսնում:

Դիմակ
14.04.2013, 15:39
Դուք ձեզ միշտ բա՞րձր եք դասում,կարճ ասած մեծամի՞տ եք:

Ու՜խ, վերջապես բացահայտում արեցին::B
Հա, ես տեղն եկած ժամանակ չափից դուրս մեծամիտ եմ: Դրան գումարած նաև ինքնասիրահարված եմ ու եսակենտրոն՝ նույն ինքը էգոիստ:

Դիմակ
14.04.2013, 15:40
Դիմակ, դու ինչ երազներ ես տեսնում:

«Ամենատարօրինակ, ամենահետաքրքիր, ամենասարսափելի, ամենածիծաղելի ու ամենաանսպասելի երազները»:
Դիտեք այսօ՛ր, քնած Դիմակի եթերում:

Valentina
14.04.2013, 15:46
Դիմակ, լավ էլի, ասա՝ ո՞վ էս...
Մեռա խաչաձև հարցեր տալով...
Չնայած ասեմ իմանաս, որ կասկածներ ունեմ...:))

RGB կամ էլ CMYK :D
Արի կլինի դու ասա, թե ես ո՞վ եմ:

ասում եմ Վիստն ա, նույն ինքը՝ VisTolog :))

enna
14.04.2013, 15:47
Ու՜խ, վերջապես բացահայտում արեցին::B
Հա, ես տեղն եկած ժամանակ չափից դուրս մեծամիտ եմ: Դրան գումարած նաև ինքնասիրահարված եմ ու եսակենտրոն՝ նույն ինքը էգոիստ:
Ինքնասիրությունը նման է ներքնաշորի ,պետք է ունենալ,բայց պետք չէ ցույց տալ:

Դուք 12-րդ դասարանում ե՞ք

Նիկեա
14.04.2013, 15:48
Դիմակ,նեղվում ես,երբ անունդ աղավաղում են:

Դիմակ
14.04.2013, 15:50
Ինքնասիրությունը նմնա է ներքնաշորի ,պետք է ունենալ,բայց պետք չէ սույց տալ:

Դուք 12-րդ դասարանում ե՞ք
Ինքնասիրությունն ու ինքնասիրահարվածությունը տարբեր բաներ են: ;)
Չէ, դպրոցական չեմ:

Դիմակ,նեղվում ես,երբ անունդ աղավաղում են:
Նայած թե ոնց են աղավաղում: :think

Alphaone
14.04.2013, 15:50
Դիմակի գրած պատասխանները կարդում եմ ու սկսում կասկածել՝ կարո՞ղ ա դիմակը ես եմ :D

Դիմակ
14.04.2013, 15:53
Դիմակի գրած պատասխանները կարդում եմ ու սկսում կասկածել՝ կարո՞ղ ա դիմակը ես եմ :D

Alphaone ջան, ասում եմ եկեք բոլոր կասկածյալների ցուցակը կազմեք, դրեք քվեարկության բայց չկեղծեք, հա՜ :P , որ տեսնենք, թե վերջապես ո՞վ ա էդ Դիմակ կոչեցյալը:
Արդեն ես էլ եմ խճճվել: :o

Նիկեա
14.04.2013, 15:54
Ինքնասիրությունն ու ինքնասիրահարվածությունը տարբեր բաներ են: ;)
Չէ, դպրոցական չեմ:

Նայած թե ոնց են աղավաղում: :think
Օրինակ,եթե հիմա սկսեմ ասել Դիմա,հետո էլ Բիլան,շատ կբարկանաս:

Դիմակ
14.04.2013, 15:55
Օրինակ,եթե հիմա սկսեմ ասել Դիմա,հետո էլ Բիլան,շատ կբարկանաս:

Տանել չեմ կարում դրա պես ղզիկ փոփ աստղերին: Էնպես որ, Նիկեա ջան, խորհուրդ չեմ տա նման բան անել:

enna
14.04.2013, 16:02
Տանել չեմ կարում դրա պես ղզիկ փոփ աստղերին: Էնպես որ, Նիկեա ջան, խորհուրդ չեմ տա նման բան անել:

Տղա եք,գոռոզ եք,22 տարեկան եք:DՁեզ էլ ամենագետի տեղ եք դրել:DՍովորու՞մ եք համալսարանում

Alphaone
14.04.2013, 16:08
Մտածում եմ 100 տարի Միքոն էս ափերում չի երևացել, իրեն լավ չեմ ճանաչում, որ պնդեմ, բայց արդեն կասկածներ կան :))

Նիկեա
14.04.2013, 16:08
Տանել չեմ կարում դրա պես ղզիկ փոփ աստղերին: Էնպես որ, Նիկեա ջան, խորհուրդ չեմ տա նման բան անել:
Ես էլ տանել չեմ կարողանում:
Այսինքն դու տղա ես:

Դիմակ
14.04.2013, 16:11
Տղա եք,գոռոզ եք,22 տարեկան եք:DՁեզ էլ ամենագետի տեղ եք դրել:DՍովորու՞մ եք համալսարանում
Այստեղ ճշմարտության նշույլներ կան: :D Համ էլ՝ ամենագետ եմ, որ կամ: Համալսարանում էլ սովորում եմ, կամ էլ՝ համալսարանում ինձանից են սովորում:

Մտածում եմ 100 տարի Միքոն էս ափերում չի երևացել, իրեն լավ չեմ ճանաչում, որ պնդեմ, բայց արդեն կասկածներ կան :))
Վա՜յ-վա՜յ, Alphaone ջան էնքան կասկածյալ ունեցար, որ լու՜րջ սկսում եմ հավատալ, որ Դիմակը դու ես:

Ես էլ տանել չեմ կարողանում:
Այսինքն դու տղա ես:
Իսկ սեռը կապ ու՞նի Դիմա Բիլանին ու նմանատիպ երևույթներին չսիրելու հետ:

enna
14.04.2013, 16:15
Այստեղ ճշմարտության նշույլներ կան: :D Համ էլ՝ ամենագետ եմ, որ կամ: Համալսարանում էլ սովորում եմ, կամ էլ՝ համալսարանում ինձանից են սովորում:

Հա՜,դուք այն քիթը ցից տղաներից եք,բայց դա ժամանակավոր բնույթ է կրում,այդ քիթը շուտ է կոտրվում::B

Հիմարության նշույլները երևում են,այն ժամանակ ,երբ մարդը սկսում է ինքն իր գովքն անել::D

Բժշկական ե՞ք սովորում,թե՞ բանասիրական:Ձեր անուն Ա-ով է՞
Դուք ձեր ծնողների միակ երեխան ե՞ք:
Ընկերներ չունեք,շատերն են ձեզնից զզվում...

VisTolog
14.04.2013, 16:29
ասում եմ Վիստն ա, նույն ինքը՝ VisTolog :))

Խի մենակ ե՞ս գիտեմ որ RGB ու CMYK կան: Կարողա դու ես, հլը լավ մտածի::))

Ժող, հարցերը պետքա լինեն նենց, որ օգնեն բացահայտմանը: Օրինակ էս տեսակի հարցերը՝ ի՞նչ ես կերել, ի՞նչ երազ ես տեսել, կյանքիդ գունավորումը ո՞նցնա... չեն կարող բացահայտել Դիմակին: Խաղի իմաստը բացահայտելն է, ոչ թե անծանոթի հետ հետաքրքրության համար հարց ու պատասխան անելը, ինչքան էլ որ դա ձեզ դուր է գալիս:

ՀԳ Տենաս Enna-ն հոգեբանության առաջին կուրսումա սովորում, թե կուզեր սովորեր ըտեղ::))

enna
14.04.2013, 16:32
ՀԳ Տենաս Enna-ն հոգեբանության առաջին կուրսումա սովորում, թե կուզեր սովորեր ըտեղ::))
:DՄի բառը հերիք է,որ մարդն իրեն բացահայտի

Դիմակ
14.04.2013, 16:40
Հա՜,դուք այն քիթը ցից տղաներից եք,բայց դա ժամանակավոր բնույթ է կրում,այդ քիթը շուտ է կոտրվում::B

Հիմարության նշույլները երևում են,այն ժամանակ ,երբ մարդը սկսում է ինքն իր գովքն անել::D

Բժշկական ե՞ք սովորում,թե՞ բանասիրական:Ձեր անուն Ա-ով է՞
Դուք ձեր ծնողների միակ երեխան ե՞ք:
Ընկերներ չունեք,շատերն են ձեզնից զզվում...

Էս գրառումից հետո սպանված Դիմակ դառա՝ էնքան ծիծաղեցի:
Նախ՝ Էննա ջան, ցիտատներով խոսելն էլ խելացիության գրավականը չէ:
Երկրորդ, բոլոր քիթը ցցած տղաները չէ, որ բժշկականում են սովորում: Բանասեր էլ չեմ, անունս Ա տառով չի սկսվում, ոչ էլ ծնողներիս միակ երեխան եմ;
Լիքը ընկերներ ունեմ, ինձ բոլորն էլ սիրում են ;) Նու, համարյա բոլորը:

enna
14.04.2013, 16:47

:)Ուրախ եմ,որ ծիծաղեցիք:Իսկ ո՞վ ասեց խելացիության գրավականն է:Այստեղ չենք չափում խելացիոթյունը,այլ ուզում ենք բացահայտել ձեր <<Ես>>-ը:
Բժշկականում սովորելը ուղղակի հարցրի,տեղյակ չեմ այնտեղ սովորողներն:
Շահագործել սիրում ե՞ք

Նիկեա
14.04.2013, 16:48
Այստեղ ճշմարտության նշույլներ կան: :D Համ էլ՝ ամենագետ եմ, որ կամ: Համալսարանում էլ սովորում եմ, կամ էլ՝ համալսարանում ինձանից են սովորում:

Վա՜յ-վա՜յ, Alphaone ջան էնքան կասկածյալ ունեցար, որ լու՜րջ սկսում եմ հավատալ, որ Դիմակը դու ես:

Իսկ սեռը կապ ու՞նի Դիմա Բիլանին ու նմանատիպ երևույթներին չսիրելու հետ:
Կարծում եմ ոչ մի տղա չէր ուզենա,որ իրան դրա հետ համեմատեին:

Նիկեա
14.04.2013, 16:57
Որ մեծանաս ի՞նչ ես դառնալու:

VisTolog
14.04.2013, 17:02
:)Ուրախ եմ,որ ծիծաղեցիք:Իսկ ո՞վ ասեց խելացիության գրավականն է:Այստեղ չենք չափում խելացիոթյունը,այլ ուզում ենք բացահայտել ձեր <<Ես>>-ը:
Բժշկականում սովորելը ուղղակի հարցրի,տեղյակ չեմ այնտեղ սովորողներն:
Շահագործել սիրում ե՞ք
Տվածդ հարցը ինչպե՞սա նպաստելու Դիմակի բացահայտմանը:

Որ մեծանաս ի՞նչ ես դառնալու:
Իսկ քո՞նը:

enna
14.04.2013, 17:06
Տվածդ հարցը ինչպե՞սա նպաստելու Դիմակի բացահայտմանը:

Իսկ քո՞նը:

եթե չնպաստեր չէի տա::B

Արևհատիկ
14.04.2013, 17:06
Նենց տպավորություն ա, որ էս թեման Հարցազրույցներ բաժնում ա :))

Նիկեա
14.04.2013, 17:08
Դիմակ քո ծնունդը ակումբում շնորհավորել են:

Նիկեա
14.04.2013, 17:31
Լավ գոնե ասա հիմա որ թեման ես նայում:

VisTolog
14.04.2013, 17:37
Լավ գոնե ասա հիմա որ թեման ես նայում:
Որ մտնես ստեղ (http://www.akumb.am/online.php)նայե՞ս::D:D

Նիկեա
14.04.2013, 17:50
Ես քեզ ընկերության հայտ ուղարկել եմ,դիմակ:

Sagittarius
14.04.2013, 18:24
:)Ուրախ եմ,որ ծիծաղեցիք:Իսկ ո՞վ ասեց խելացիության գրավականն է:Այստեղ չենք չափում խելացիոթյունը,այլ ուզում ենք բացահայտել ձեր <<Ես>>-ը:
Բժշկականում սովորելը ուղղակի հարցրի,տեղյակ չեմ այնտեղ սովորողներն:
Շահագործել սիրում ե՞ք

Էննա ջան, դու արդեն լրիվ ոնց որ խառնում ես սաղ :))

Նիկեա
14.04.2013, 18:32
Դիմակ,ես քեզ արդեն կարոտել եմ:

Լեդի Վարդ
14.04.2013, 18:41
Դիմակ,ես քեզ արդեն կարոտել եմ:

Դիմակ դու կարողա ՄԱՐԴ ՉԵՍ

laro
14.04.2013, 18:49
Դիմակ լավ ես խաղում....Ակումբում հին անդամներից ես չէ՞. 4-7 տարեկան: Կոնկրետ պատասխանի այո կամ ոչ, չշրջանցես :))

Նիկեա
14.04.2013, 18:54
Դիմակ,դու նախկինում էլի դիմակ եղել ես՞:

Դիմակ
14.04.2013, 19:00
Շահագործել սիրում ե՞ք
Չէ, միայն սեփական ուժերիս եմ վստահում: Սիրում եմ ամեն ինչ ինքս անել:

Որ մեծանաս ի՞նչ ես դառնալու:
Ավելի մեծ, ավելի թաքնված դիմակ:

Դիմակ քո ծնունդը ակումբում շնորհավորել են:
Գնդապետին ոչ ոք չի շնորհավորում: :(

Ես քեզ ընկերության հայտ ուղարկել եմ,դիմակ:
Չէ, միայն այցելուի հաղորդագրություն:

Դիմակ դու կարողա ՄԱՐԴ ՉԵՍ
Բա որ մարդ չեմ, ի՞նչ եմ: Ռոբո՞տ, կիբո՞րգ, զո՞մբի, մեռե՞լ...

Դիմակ լավ ես խաղում....Ակումբում հին անդամներից ես չէ՞. 4-7 տարեկան: Կոնկրետ պատասխանի այո կամ ոչ, չշրջանցես :))
Ի՜, 4-7 տարեկան ակումբցի էլ կա՞::o

VisTolog
14.04.2013, 19:02
Ի՜, 4-7 տարեկան ակումբցի էլ կա՞::o
Ես:B

Դիմակ
14.04.2013, 19:04
Ես:B
Բայց տարիքումդ գրած ա 20: :think

Դոդերի բախչեն լավ տեղ ա: ;)

Արևհատիկ
14.04.2013, 19:06
1. Դիմակ, դու բանակում ծառայել ե՞ս:
2. ԵՊՀ-ում ե՞ս սովորում կամ սովորել:

Stranger_Friend
14.04.2013, 19:07
բայց հարցազրույցը ավելի հետաքրքիր է, քան բացահայտման հարցերը:))...

լավ... Դուք հաճա"խ եք փոխում ձեր տվյալները` ստորագրություն, ավատար, կարգավիճակ... վերջին փոփոխությունը ե"րբ է եղել մոտավորապես...

Նիկեա
14.04.2013, 19:07
Դիմակ հաճախ ես ակումբ մտնում:

laro
14.04.2013, 19:07
Բայց տարիքումդ գրած ա 20: :think

Դոդերի բախչեն լավ տեղ ա: ;)
Ասեցի չէ՞, միանգամից պատասխանի :angry Էտպես արդար չի....

Լեդի Վարդ
14.04.2013, 19:12
Դիմակ եթե դու ծխում ես ռոմանտիկ ես ու կին ունես ուրեմն դու Կեյբոարդն ես

Նիկեա
14.04.2013, 19:14
Դիմակ,ինչ է նշանակում դոդերի բախչեն լավ տեղ ա արտահայտությունը::think

Դիմակ
14.04.2013, 19:21
1. Դիմակ, դու բանակում ծառայել ե՞ս:
2. ԵՊՀ-ում ե՞ս սովորում կամ սովորել:
1. Դեռ ոչ, բայց հուսով եմ, որ կգա մի օր, որ ես էլ կծառայեմ:
2. Ահա:)

շԴուք հաճա"խ եք փոխում ձեր տվյալները` ստորագրություն, ավատար, կարգավիճակ... վերջին փոփոխությունը ե"րբ է եղել մոտավորապես...
Ահա ու բոլորը միասին եմ փոխում: Դու դժվար թե ինձ ուրիշ ավատարով հիշես... :think

Դիմակ հաճախ ես ակումբ մտնում:
Պետք ա ակումբից դուրս գամ, որ մի հատ էլ մտնեմ:
Օրուգիշեր ակումբում եմ: :D

Ասեցի չէ՞, միանգամից պատասխանի :angry Էտպես արդար չի....
Խազեին, ինչու՞ կզայրանաս: Բալը թանկ է, թու՜ միայն Դիմակը չէ, ամբողջ կյանքն անարդար է:
5 տարեկան, 1 ամսական, 17 օրական է Դիմակը:

Alphaone
14.04.2013, 19:23
Դիմակ, դու նախքան դիմակավորվելն ակումբում գրառում արած կա՞ս, արդեն սկսում եմ կասկածել, որ ակումբից ես :D

Դիմակ
14.04.2013, 19:24
Դիմակ եթե դու ծխում ես ռոմանտիկ ես ու կին ունես ուրեմն դու Կեյբոարդն ես
Ես ավելի շատ դինամիկ եմ, քան ստեղնաշար: Ոչ էլ կին ունեմ: :P

Դիմակ,ինչ է նշանակում դոդերի բախչեն լավ տեղ ա արտահայտությունը::think
Նշանակում է, որ երբեմն ձեռնտու է քեզ հիմարի տեղ դնելը:

Լեդի Վարդ
14.04.2013, 19:24
Բա ասում էիր կին ունեմ

Դիմակ
14.04.2013, 19:27
Դիմակ, դու նախքան դիմակավորվելն ակումբում գրառում արած կա՞ս, արդեն սկսում եմ կասկածել, որ ակումբից ես :D

Բայց աչքիս դու ես հա՜ Դիմակը: Էն որ շնորհակալություն ու վարկանիշ ես տալիս, էդ ժամանա՞կ էլ ես կասկածի տակ դնում իմ ակումբցի լինելու փաստը:
Էհ, փաստորեն ակումբում դեռ օտար եմ::(

Լեդի Վարդ
14.04.2013, 19:38
Բայց աչքիս դու ես հա՜ Դիմակը: Էն որ շնորհակալություն ու վարկանիշ ես տալիս, էդ ժամանա՞կ էլ ես կասկածի տակ դնում իմ ակումբցի լինելու փաստը:
Էհ, փաստորեն ակումբում դեռ օտար եմ::(
Չե եթե դու գրանցվել ես 2008թ. ուրեմն դու հին ես …ի տարբերություն մեզ…վայ մենակ ձեռս ընկնես:angry

Alphaone
14.04.2013, 20:04
Դիմակ, իսկական անունդ Հովսե՞փ է...

VisTolog
14.04.2013, 20:49
Ինձ թվումա Freeman-նա::secret

Alphaone
14.04.2013, 21:05
Ինձ թվումա Freeman-նա::secret

Սա բացահայտում էր, թե երգիծա՞նք :D

Այբ
14.04.2013, 21:12
Դիմակ, դու հաստատ աղջիկ ես:aha
Ուժեղ ու համառ աղջիկներից...:diablo

Լեդի Վարդ
14.04.2013, 21:15
Դիմակ, դու հաստատ աղջիկ ես:aha
Ուժեղ ու համառ աղջիկներից...:diablo

Դիմակ դու տղա ես՝:( միայն անկեղծ

Stranger_Friend
14.04.2013, 22:06
Աղջիկ է դիմակը...

Հաճախ եք Հայաստանից բացակայում?... Շատ եք ճամփորդում?...

Stranger_Friend
14.04.2013, 22:21
Կարող է Ձեզ ակումբում Բյուր են ասում? :think

մեկ էլ մի հարց կազմակերպիչին: Եթե մեր գրած անուններից մեկը իրոք Դիմակը լինի, միանգամից բացահայտում եք, թե պիտի մի քանի անգամ, համոզված ու փաստերով ասենք?....

VisTolog
15.04.2013, 00:32
Կարող է Ձեզ ակումբում Բյուր են ասում? :think

մեկ էլ մի հարց կազմակերպիչին: Եթե մեր գրած անուններից մեկը իրոք Դիմակը լինի, միանգամից բացահայտում եք, թե պիտի մի քանի անգամ, համոզված ու փաստերով ասենք?....
Նույն տրամաբանությամբ կարող եք ակումբի բոլոր անդամների մականունները ստեղ գրել ու Դիմակը ստիպված իրան պիտի բացահայտի:

Միայն ճնշող ապացույցների ներքո:D նա պետք է իրեն բացահայտի, բայց եթե սենց սիրողական հարց ու պատասխանով շարունակվի, դժվար թե մի բան ստացվի::)

Գալաթեա
15.04.2013, 00:37
Էս հլը խաղում ե՞ք:
Իմ հիշելով՝ սենց երկարելուց համը միշտ կորում էր, հիմա էլ ա՞ տենց:

Alphaone
15.04.2013, 00:40
Էս հլը խաղում ե՞ք:
Իմ հիշելով՝ սենց երկարելուց համը միշտ կորում էր, հիմա էլ ա՞ տենց:

Հիմա ավելի վատ ա, Գալ, ոչ միայն համն ա կորել, այլև սկսել ա հոտ գալ :(

StrangeLittleGirl
15.04.2013, 00:41
Աղջիկ է դիմակը...

Հաճախ եք Հայաստանից բացակայում?... Շատ եք ճամփորդում?...

ես չեմ :))

ժող, ինձ թվում ա՝ արդեն գուշակվել-պրծել ա, բայց անկապ ձգվում ա խաղը:

ու հա, Գալը ճիշտ ա ասում, համը արդեն դուրս ա գալիս:

StrangeLittleGirl
15.04.2013, 00:42
Կարող է Ձեզ ակումբում Բյուր են ասում? :think

:D բացեց

Վահե-91
15.04.2013, 00:48
Անչափահասների մուտքն էս թեմա պետք ա արգելել:pardon

ARMbrain
15.04.2013, 00:49
Անչափահասների մուտքն էս թեմա պետք ա արգելել:pardon
Հնչի? :o

Վահե-91
15.04.2013, 00:53
Հնչի? :o
հարամ են անում :angry

ARMbrain
15.04.2013, 00:57
Դիմակ կարողես ասել թե ինչի համար է նախատեսված այս կոդը՝(Մենակ անկեղծ)

<div style="text-decoration: underline;">Դիմակ</div>

Alphaone
15.04.2013, 00:59
Դիմակ կարողես ասել թե ինչի համար է նախատեսված այս կոդը՝(Մենակ անկեղծ)

<div style="text-decoration: underline;">Դիմակ</div>

Ստուգո՞ւմ ես դիմակը Վահեն ա, թե չէ :D

Դիմակ
15.04.2013, 00:59
Դիմակ, իսկական անունդ Հովսե՞փ է...
Չէ, John-ը չի:

Ինձ թվումա Freeman-նա::secret
արդեն հաշիվս կորցրել եմ, թե քանի անուն տվեցին:

Դիմակ, դու հաստատ աղջիկ ես:aha
Ուժեղ ու համառ աղջիկներից...:diablo
Կա տենց բան:

Աղջիկ է դիմակը...

Հաճախ եք Հայաստանից բացակայում?... Շատ եք ճամփորդում?...

Ցավոք սրտի՝ ոչ:

Հ.Գ. Հիմա գուշակե՞լ եք, ասեք ես էլ իմանամ: ;) Չեմ ուզում անհամ Դիմակ լինել, չեմ ուզում: :angry
Բայց ախր նենց հարցեր են, որ ոչ մի ձև չեն բացահայտում:

Ուլուանա
15.04.2013, 01:01
Դիմակ, իսկ դու տեղյա՞կ ես, որ էս խաղում չի կարելի հարցերին սխալ պատասխանել։ Հարցերի մեծ մասին պատասխանելուց կամ խուսափում ես, կամ սխալ ես պատասխանում։ Մատների վրա կարելի ա հաշվել էն հարցերը, որոնց լուրջ պատասխանել ես։ Հասկանում ենք, դիմակ ես, բայց խաղի նպատակն, ի վերջո, դիմակին բացահայտելն ա, ոչ թե հավերժ դիմակության ձգտելը։

Ուլուանա
15.04.2013, 01:02
Բայց ախր նենց հարցեր են, որ ոչ մի ձև չեն բացահայտում:
Իսկ որոնք որ կբացահայտեին, ոչ մի կերպ չես ուզում պատասխանել, ցրում ես կամ կատակի տալիս։

Alphaone
15.04.2013, 01:04
Դիմակ, դու ցախավելով թռչո՞ւմ ես, եթե Ռուբին չես, Մարին լինելու հավանականություն ունե՞ս, թե, այնուամենայնիվ, Ռամշտեյնը որոշել է մեզ կաթվածի հասցնե՞լ :D

Դիմակ
15.04.2013, 01:04
Դիմակ, իսկ դու տեղյա՞կ ես, որ էս խաղում չի կարելի հարցերին սխալ պատասխանել։ Հարցերի մեծ մասին պատասխանելուց կամ խուսափում ես, կամ սխալ ես պատասխանում։ Մատների վրա կարելի ա հաշվել էն հարցերը, որոնց լուրջ պատասխանել ես։ Հասկանում ենք, դիմակ ես, բայց խաղի նպատակն, ի վերջո, դիմակին բացահայտելն ա, ոչ թե հավերժ դիմակության ձգտելը։

Ազնիվ Դիմակի խոսք, կխելոքանամ: :pioneer Թե չէ ես էլ եմ սկսում հոգնել:

ARMbrain
15.04.2013, 01:06
Ազնիվ Դիմակի խոսք, կխելոքանամ: :pioneer Թե չէ ես էլ եմ սկսում հոգնել:
Meme?:oy

Stranger_Friend
15.04.2013, 01:06
:D բացեց

Չեմ հասկանում այդքան ուրախանալու ինչ կար... տարբերակներ է՝ առաջարկում ենք, հարցեր է՝ տալիս ենք..

Անչափահասների մուտքն էս թեմա պետք ա արգելել:pardon

կամ անչափահասն ու չափահասը ինչ կապ ուներ? :esim

Alphaone
15.04.2013, 01:07
Չեմ հասկանում այդքան ուրախանալու ինչ կար... տարբերակներ է՝ առաջարկում ենք, հարցեր է՝ տալիս ենք..

կամ անչափահասն ու չափահասը ինչ կապ ուներ? :esim
դե որ ակումբում անչափահաս ենք, կռահելու հավանականությունը քչանում է, բայց ինձ արգելեն էլ, ծիկրակելու եմ :))

Դիմակ
15.04.2013, 01:08
Դիմակ, դու ցախավելով թռչո՞ւմ ես, եթե Ռուբին չես, Մարին լինելու հավանականություն ունե՞ս, թե, այնուամենայնիվ, Ռամշտեյնը որոշել է մեզ կաթվածի հասցնե՞լ :D
Մենակ սարսափ երազներում:
Եթե Ռուբին չեմ, ուրեմն Մարին լինելու հավանականությունը հավասար է 1/ (ակումբցիների թիվ-1)

Meme?:oy
հը-ը:

Rammstein
15.04.2013, 01:17
Դիմակ, դու ցախավելով թռչո՞ւմ ես, եթե Ռուբին չես, Մարին լինելու հավանականություն ունե՞ս, թե, այնուամենայնիվ, Ռամշտեյնը որոշել է մեզ կաթվածի հասցնե՞լ :D

Հերիք ա մականունս սխալ գրեք: :sad
http://www.forvo.com/word/rammstein/

Դիմակ, դու ես ե՞մ: :D

Stranger_Friend
15.04.2013, 01:18
այսքան առաջարկված տարբերակներից, թե այս թեմայում, թե զրուցարանում և այլուր... եղել է քո անունը?....

Դիմակ
15.04.2013, 01:22
Դիմակ, դու ես ե՞մ: :D
Էնքան ասեցին, որ սկսում եմ հավատալ:

այսքան առաջարկված տարբերակներից, թե այս թեմայում, թե զրուցարանում և այլուր... եղել է քո անունը?....
Եղել ա: :)

Stranger_Friend
15.04.2013, 01:24
իսկ դու ինքդ գրառում արել ես այս թեմայում?... ոչ որպես Դիմակ....

Alphaone
15.04.2013, 01:33
Հերիք ա մականունս սխալ գրեք: :sad
http://www.forvo.com/word/rammstein/

Դիմակ, դու ես ե՞մ: :D

Սորրի սխալ գրելու համար, բայց ես էլ, ոնց որ թե Բյուրն էլ վստահ ենք, որ դու ես դիմակը :D Բիլայնից հետո ես գոնե վստահ եմ :))

StrangeLittleGirl
15.04.2013, 01:34
Սորրի սխալ գրելու համար, բայց ես էլ, ոնց որ թե Բյուրն էլ վստահ ենք, որ դու ես դիմակը :D Բիլայնից հետո ես գոնե վստահ եմ :))

բայց մի քիչ առաջ էլ հաստատեց, որ ինքը համառ աղջիկ ա: :esim մի խոսքով, եթե աղջիկ ա, Վալենտինան ա, եթե տղա ա, Ռամշն ա:

Alphaone
15.04.2013, 01:35
բայց մի քիչ առաջ էլ հաստատեց, որ ինքը համառ աղջիկ ա: :esim մի խոսքով, եթե աղջիկ ա, Վալենտինան ա, եթե տղա ա, Ռամշն ա:

Բայց ախր էդ հաստատմանը զուգահեռ քննարկում գնաց, որ ոչ բոլոր հարցերին է անկեղծ պատասխանում :D

Դիմակ
15.04.2013, 01:36
իսկ դու ինքդ գրառում արել ես այս թեմայում?... ոչ որպես Դիմակ....

Ահա:

StrangeLittleGirl
15.04.2013, 01:37
Բայց ախր էդ հաստատմանը զուգահեռ քննարկում գնաց, որ ոչ բոլոր հարցերին է անկեղծ պատասխանում :D

ինձ թվաց՝ դրանից հետո հաստատեց: բացի ամեն ինչից հիմնավոր կասկածներ ունեմ, որ Վալենտինան ա: իսկ բիլայնից զզվողներ էլ էլի պիտի որ լինեն :D

Stranger_Friend
15.04.2013, 01:41
Քո իսկական անունը կապ ունի քո ակումբի մականվան հետ?....

Alphaone
15.04.2013, 01:41
Ահա:

Բյուր, ոնց որ թե համամիտ եմ՝ Վալենտինա:
Rammstein, ներիր :cry2

Դիմակ
15.04.2013, 01:46
Քո իսկական անունը կապ ունի քո ակումբի մականվան հետ?....
Ունի:
Քիչ մնաց, թե չէ հեսա ես եմ գալիս բացահայտվեմ:
Համ էլ նոր նկատեցի, որ շատ քիչ եմ խաբել: Մենակ թոռների պահով: :)

StrangeLittleGirl
15.04.2013, 01:47
Ունի:
Քիչ մնաց, թե չէ հեսա ես եմ գալիս բացահայտվեմ:
Համ էլ նոր նկատեցի, որ շատ քիչ եմ խաբել: Մենակ թոռների պահով: :)
Դիմակ, արդեն չորով եմ ասում. դու Վալենտինա՞ն ես:

Դիմակ
15.04.2013, 01:49
Դիմակ, արդեն չորով եմ ասում. դու Վալենտինա՞ն ես:
Չէ:

Alphaone
15.04.2013, 01:50
Մարի՞ :D

Դիմակ
15.04.2013, 01:52
Մարի՞ :D
Նիխտ: ;)

Stranger_Friend
15.04.2013, 01:53
Մարի՞ :D

եթե աղջիկ է, ուրիշ տարբերակ չի մնում :)....

Alphaone
15.04.2013, 01:53
Արդեն վերջնական, վստահ ասում եմ՝ Աստղ :D

Դիմակ
15.04.2013, 01:55
Արդեն վերջնական, վստահ ասում եմ՝ Աստղ :D

Alphaone, լուրջ ծաղրու՞մ ես: Ո՛չ::D

Stranger_Friend
15.04.2013, 01:57
մի հատ անհամեստ հարց...

աղջիկ ես? :))

Alphaone
15.04.2013, 02:01
Հիմա արդեն ամենաանհավանական տարբերակը՝ Մարկիզ :D
Վայ, չէ, ես ավելի անհավանական տարբերակ ունեմ, սորրի՝ Այվի :))

Stranger_Friend
15.04.2013, 02:18
Հիմա արդեն ամենաանհավանական տարբերակը՝ Մարկիզ :D
Վայ, չէ, ես ավելի անհավանական տարբերակ ունեմ, սորրի՝ Այվի :))

երևի հավանականներից սկսենք :))

Այվի?:)

Alphaone
15.04.2013, 02:19
Այվին չի, ինքը գրական մրցույթներին մասնակցում է, դիմակը չէ... :D

Alphaone
15.04.2013, 02:20
Դիմակ, սկսել եմ քո փոպարեն պատասխանել, ո՞ւր կորար

Ուլուանա
15.04.2013, 02:28
Ես կարծում եմ՝ տղա ա Դիմակը։ Հնարավոր տարբերակներ. Ռամշ, Մարկիզ, Moonwalker :think։

Alphaone
15.04.2013, 02:29
Մանավանդ Ռամշ` արդեն ինձ կսպանի :D