PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհաջողակի օրագիրը



մարիօ
09.04.2013, 23:45
Երբ գալիս է մի օր, որ հիասթափվում ես սեփական գաղափարներիցդ, երբ զգում ես, որ անիմաստ ես պայքարել այսքան ժամանակ:( Գիտեմ` կարդում ես ու մտածում, թե ով է այս ղզիկ-անհաջողակը: Ես այդպես էլ գիտեի, դու ինձ չես ճանաչում, ու ինձ հենց դա էլ պետք է, որ դու ինձ չճանաչես:
ՈՒ ես եկա ակումբ, որ ոչ մեկն ինձ չճանաչի, որ գրեմ այն, ինչ ուզում եմ, որ բողոքեմ ծնողներից, պատմեմ քյառթու եղբայրներիցս, որ փնթփնթամ, որովհետև մեր տանն էլի համով ուտելիք չկա, որ ամեն օրս անցկացնեմ ու պատմեմ էլի չսիրահարվելուս մասին: Ոշմ` որ էշ-էշ դուրս տամ: ՈՒ քանի որ ես աշխարհույս վրայի ամենաանհաջողակն եմ, ոչ ոք ինձ անգամ ուշադրություն չի դարձնի և դա հիանալի է :D Ես սովոր եմ:
Ես կթողնեմ իմ բլոգը, որտեղ երբեմն փիլիսոփայում եմ ու ինձ բլոգգեր եմ երևակայում, այն բլոգը, որը կարդում են բարեկամներս ու ծանոթներս, ու որտեղ չեմ կարող գրել մտքիս եկած Էշությունների մասին: Իսկ ակումբում երևի կարող եմ, քանզի-վասնզի հորքուրս չի զանգի ու ութ ժամ քարոզ կարդա գլխիս, կուրսեցիներս հոտած հայացքներով չեն նայի ինձ, ծնողներս էլ չեն վախենա, որ ինձ քաղմասից տուն են տանելու մի օր էշ մտքերիս համար: :hands
Ակումբը լավն է երևի, չնայած` հլը որ իրանից բա~ն չեմ հասկանում:
ՈՒզում եմ կամաց-կամաց հարմարվեմ, վեշերս հավաքեմ ֆեյսբուքից ու մի հատ վարձով տուն առնեմ ակումբում, հետո փող կհավաքեմ ու կառնեմ էդ տունը, վրջնական բնակություն կհաստատեմ ստեղ: Ասում են` հարևանները ստեղ լավն են, բացի մեկից, որն անընդհատ կռիվ-մռիվ է անում, հա՞::P
Երեկ հասցրեցինք խփել իրար մի թեթև, բայց դե նորեկը ես եմ, զիջեցի արագ:

մարիօ
10.04.2013, 23:47
Երբ դու գիտես, որ էշ ես, քեզ այլևս ոչինչ չի փրկի, դու միևնույն է էշ ես: Երբ դու գիտես, որ անհաջողակ ես, անհաջողություններդ դրանից չեն պակասի:
Ու ես անպայման պիտի սկսեի վատ նոտայից, որովհետև իմ դեպքում ուրիշ նոտա անգամ չկա էլ, որ ծնգծնգացնես: Նույն հոգնեցնող ու անհաջող նոտան::(
Ամեն օր նույն էշություններն են կատարվում հետս. Նույն սև կատուն, որ համառորեն ինձ հանգիստ չի թողնում, նույն վարորդը, որն ամեն առավոտ ինձ գցում է մեքենայի տակ, նույն ղզիկ կուրսի տղաները, նույն գլամուռնի աղջիկները, նույն հոտած դեմքերը, որոնցից փորձում ես հեռու մնալ, բայց մի տեսակ չի ստացվում: հետո ուշանում ես սիրելի դասախոսիդ դասից, կռվում ընկերուհուդ հետ, ինքը շրխկացնում է լսարանի դուռն ու գնում, հետո ամենամոտ ընկերդ քեզ փնթի է անվանում կուրսեցիներիդ մոտ, հետո դու իրա հետ էլ ես կռվում, իրար ինչ ասես չեք ասում, հետո դու ես շրխկացնում դուռը, հետո մենակ թափառում ես փողոցում, երթուղայինում պատռվում է շալվարդ, պոկվում են կեդերդ, մի հատ տատիկ մուննաթ-զուննաթը կապում է վրադ ու դու թողնում-փախնում ես: Ու դու մտածում ես, որ անհաջողակ ես, ու դու համոզվում ես ամեն օր::[
ՈՒ դու գնում ես ֆոտոյի դասի, ու դու էլի ուշացել ես, բայց քո վրա չեն ջղայնանում, ժամերը փոխել են ու դու կատաղում ես: ՈՒ քո շեֆը դասի ժամանակ զանգում, սկսում է գոռալ վրադ, մի կերպ համոզում ես ու անջատում: ՈՒ շեֆդ դասից հետո էլի է զանգում, ու ինքը ընկերներիդ մոտ սկսում է գոռալ վրադ փողոցի մեջտեղում, ու դու անհարմար վիճակում ես հայտնվում, ու դու ամաչում ես, որ քյառթու տղաներն անգամ լսում են շեֆիդ գոռոցները: ՈՒ դու անտրամադիր ես, ու դու ուզում ես դիմում գրես` գործից դուրս գաս, ու քեզ համոզում են, որ մնաս: Ու դու միացնում ես ֆեյսբուքդ, քեզ հարցախեղդ են անում, ու դու անջատում ես ֆեյսբուքդ: ՈՒ տատդ որոշում է գոռգոռալ վրադ ու քեռուդ տղան աղջիկ լինելու դասընթացներ է կազմակերպում ու դու շրխկացնում ես դուռը, ու դու պատշգամբում կանգնած լաց ես լինում, ու սառը քամի է փչում: ՈՒ մամադ քեզ ասում է, որ ուղարկում են Կամչատկա, ու դու համաձայնվում ես, մենակ թե գնաս հեռու~: :angry ՈՒ դու փոշմանում ես, բայց արդեն ուշ է:
ՈՒ դու տխուր ես, ու դու անհաջողակ ես:

մարիօ
14.04.2013, 22:49
Այ մարդ ասում եմ՝ ես ե՞րբ պիտի դառնամ ակումբի անդամ…:think Հեչ սիրուն չի, որ բոլորը շնորահակալություն հայտնում են, իսկ ես նույնիսկ դա անել չեմ կարողանում, անորոշ վիճակ է մոտս, համ էլ ամաչում եմ քիթս խոթել ակումբի կյանքի մեջ, որովհետև բոլորն իրար ճանաչում են, իսկ ի՞նձ…Հա՜, վաշ, մոռացել էի, որ ես անհաջողակ եմ է…

մարիօ
01.05.2013, 20:15
Էսօր տատս էլի որոշել էր նշանել ինձ. եկավ տուն, տեսավ, որ էլի թափթփել եմ տունը, հավաքել եմ գրքերս գլխիս ու նոթատետրիս մեջ ինչ-որ բան եմ խզբզում ու սկսվե՜ց…
«Պատե քիսկի(իրականում ես չգիտեմ, թե դա ինչ է :think) ես դարձել, ամբողջ օրը գլուխդ մտցնում ես էդ գրքերիդ մեջ ու գրում-ճժժում, մի քիչ հել գործ արա', ավել բռնել էլ չգիտես, այ քեզ աղջիկ, վաղը-մյուս օրը պիտի ուրիշի տուն գնաս, քեզ մի օր էլ չեն պահի, տնից դուրս կանեն, գոնե փոշիները վերցնեիր, առավոտ տնից գնում ես, իրիկունը գալիս ու գլուխդ մտցնում ես էդ գրքերի մեջ, իբր պիտի նախարար դառնաս, հա՞, հոգնել եմ արդեն թափածներդ հավաքելով»- գոռում էր տատս, իսկ ես ապուշ կտրած հայացքով նայում էի Հեմինգուեյի տողերին. «անցնում է մի սերունդ, գալիս է մեկ այլ սերունդ, իսկ երկիրը հավերժ է... ծագում է արևը, մայր է մտնում արևը ու շտապում այնտեղ, որտեղից ծագում է...»:
Մի քանի օր առաջ մեկը հարցնում էր, թե ինչից եմ ամենաշատը վախենում ու զարմանում պատասխանիցս` տատիցս, ամենաշատը տատիցս եմ վախենում, մենակ տատիցս::oy
Հա' ու իմը տատիկ չի, տատ է, հենց տատ, երեք տառով, իսկական բայեվիկ տատ, որն իրավունք ունի ամեն օր շան լափ թափելու գլխիս, գոռալու ու ինչ ասես ասելու, բայց ես իրան սիրում եմ:
Էս նյութս հասցրեցի գրեմ, մինչև տատս շարունակում էր գոռալ, բառադի ու փնթի անվանել, հետո հանգստացավ, եկավ նստեց կողքիս, գրպանից 5000 դրամ փող հանեց, խոթեց գրքիս մեջ ու ցածր ձայնով ասաց` կգնաս, էն ուզածդ գիրքը կառնես :love

մարիօ
03.05.2013, 22:43
Արդեն մոտ կես ժամ տատիկիս հետ նստած սերիալ ենք նայում… Համակարգիչս գրավել է, նստել դիմացը ու Սոնա-մոնա է խաղացնում: Թու՜, թե ասա էս անտեր հեռուստացույցն ինչի՞ փչացավ. ստիպված ամեն օր սերիալ եմ միացնում, որ սերիալից հետ չմնանք::D Հիմա կասեք՝ էլի սկսեց բողոքել, բա ի՞նչ անեմ, որ չբողոքեմ: Ախր ո՞նց չբողոքեմ. մեկը մի քանի օր առաջ Մարկեսիս "Հարյուր տարվա մենությունը" տարել էր, էսօր հետ բերեց պոկված էջերով…:[Գժվել էի՝ ես Մարկեսի գրքերը բամբակների մեջ եմ պահում, ինքը՝ բերեց պոկռտված էջերով, մեկ ասի՝ տամ գլխին , բայց դե արդեն պոկել էին: Տրամադրությունս սկսեց ձգտել մինուս անվերջության, մի քիչ գոռգոռացի, բայց Մարկեսիս էլ փրկել չէր լինի: Հա՛, ես իրոք հիվանդագին եմ վերաբերվում էն ամենին, ինչ կապված է Մարկեսի հետ. մի քանի օր առաջ մեկը զարմացել էր, որ երթուղայինի մեջ շոյում էի գիրքը, նայում ու ժպտում, բայց դե էդ ինձ չի հետաքրքրում, սիրում եմ էդ մարդուն, ի՞նչ անեմ…:love

մարիօ
17.05.2013, 23:59
Մարդ պիտի չուտի, չխմի, ամբողջ օրը տանը նստի, ոչ մի բանով չզբաղվի, ոչ մի տեղ չգնա, չաշխատի, չսովորի… Էսօր անհաջողություններիս գագաթնակետն էր… պարզվում է, որ այսօր պապայիս ծնունդն էր ու ես՝ աշխարհի ամենամեծ էշս, մոռացել էի էդ մասին, իմ համար հավեսով գնացի դասի, եկա, աչքս կպել էր, քնել էի ու եթե տատս չհաներ քնիցս, այդպես էլ չէի շնորհավորելու պապայիս: Ախր ես ո՞նց կարող էի մոռանալ պապայիս ծնունդը, հետո էլ հույս եք տալիս, ասում եք, որ ամեն ինչ լավ է, որ ես հլը ուղղվելու տեղ ունեմ, որ ես կփրկվեմ: Չկա այդպիսի բան՝ ես կորած եմ ու ընդհանրապես իմ նմաններին պիտի այրվի դժախքի կրակներում, էդ ո՞ր մի նորմալ աղջիկը կմոռանա սեփական պապայի ծնունդը… Փորձեցի խաբեմ մամային ու ասեցի, որ հեռախոսիս լիցքավորումն էր վերջացել, բայց չհավատաց… Մաման ասեց.
-ՈՒղղակի խոստովանի, որ մոռացել ես, հերիք է հորինես…
ՈՒ ես խոստովանեցի, պապաս ձևացրեց, որ ամեն ինչ նորմալ է, բայց ես հո ձայնից հասկացա, որ ոչինչ էլ լավ չի…
Էսօր մեկ ընկերուհուս նեղացրի՝ թողեցի մենակ կես ճանապարհին, մեկ էլ՝ պապայիս…
ՈՒ հիմա ինչքան էլ հոնգուր-հոնգուր լաց լինեմ՝ սենյակումս փակված, ինչքան էլ ինձ պատերին տամ, ինչքան էլ ափսոսեմ, մեկ է՝ ես էգոիստ եմ… Էգոիստ-անհաջողակ հեչ տեսե՞լ էիր… Չէ՞, դե տես, ես եմ, որ կամ :[ Զզվում եմ ինձնից

մարիօ
09.08.2013, 00:20
Էսօր առավոտ աչքերս հազիվ մի կերպ բացեցի. բացեցի ու հասկացա, որ տատիկս մտել է իմ սենյակ, ինչ-որ բան է փնտրում, ուզում էի բերանս բացեի, հարցնեի, խոսայի հետը, բայց հասկացա, որ չեմ կարողանում խոսել, ո'չ մի բառ, ո'չ մի շունչ բերանիցս: Տատս փնտրեց իր ուզածը, չգիտեմ էլ գտավ, թե չէ, բայց գնաց: Աչքերս էլ չէին տեսնում, չէի էլ լսում, թե ինչ էր փնթփնթում քթի տակ. ջղայնացած չէր, ոչ էլ ես էի մեղավոր, բայց զգում էի, որ ոչ ականջներս եմ զգում, ոչ ոտքերս, ոչ էլ լեզուս, որ իմանամ, թե ինչ է ման գալիս: Տատս փակեց սենյակի դուռն ու այն ինչպես միշշտ ճռռաց: Ես ամեն գիշեր քնելիս մտածում եմ, որ յուղելու եմ էդ դուռը ու ամեն առավոտ արթնանալիս էդ նույն մտքին եմ, բայց այդպես էլ չեմ անում: Հա', կան երևույթներ, որոնց ես հարմարվել եմ ու կան մարդիկ որոնց եմ հարմարվել: Երբեմն կարոտում եմ էդ դռան ճռռոցին ու ուզում եմ, որ ճռռա անակջիս տակ, գիտեմ, որ էդ ճռռոցից հետո եմ պառկում քնելու:

Դռան փակվելուց հետո ուզում էի նորից քնել, անտանելի գլխացավերից արդեն մի քանի օր է նորմալ չեմ քնում: Իսկ քնել չստացվեց. աչքերս հազիվ մի կերպ բացեցի ու զգացի, որ ոտքերս չկա, ոչ էլ ձեռքերս, ոչ էլ լեզուս. մարմինս բաժան-բաժան էր եղել ու ցրիվ եկել ամբողջ սենյակով մեկ: Ես չկայի ավելի ճիշտ: Երկա~ր հավաքում էի տարբեր մասերս, կպցնում մի ոտքս, հետո` մյուսը, մեջքս կարծես լողում էր: Չգիտեմ էլ, թե ինչ էր եղել հետս, ես ինքս էլ էի ինձ կորցրել, իսկ ականջիս մեկը այդպես էլ չգտա, երևի, որ չլսեմ ոմանց բամբասանքները: Երկար նստած նայում էի ժամացույցի տկտկացող սլաքներին: Մի տեղ կարդացել եմ, որ մենակությունն այն է, երբ լսում եմ ժամացույցի տկտկոցները: Մենա՞կ, ե՞ս, ախր լիքը դասարանցի ու կուրսեցի ունեմ, ֆեյսբուքում հարյուրավոր ընկերներ. նստած ինքս ինձ համոզում էի, որ մոտս ամեն ինչ լավ է, բայց արցունքներս հազիվ էին կանգնում աչքերումս ու ձայնս գլուխս չէի գցում, գոռում ու ոռնում:

Ամենամոտ ընկերներիցս մեկի ԱՄՆ գնալուց հետո ընդհանրապես էի կոտրվել: Ինքը միակ մարդն էր, ում հետ գնում էինք թափառելու, սկսում էր պատմել իր դժվարություններիս ու ես սկսում էի իրան խորհուրդներ տալ` մոռանալով իմոնցի մասին: Իրա հետ ես չէի զգում, որ մի տեսակ դատարկ եմ:
Սկսել եմ նախանձել էն մարդկանց, ովքեր իրենց ծնողների հետ են ապրում, հա', լուրջ նախանձում եմ: Նախանձում եմ, որ տանը մամայի վրա մռթմռթում են, եղբոր հետ կռիվ անում, պապայի հետ թեյ խմում: Պապայիս հետ երբեմն թեյ խմել եմ ուզում ու թքած, թե ինքը միշտ սկսում է էլեկտրականության գծերից, հաղորդիչներից ու տրանսֆորմատորներից խոսել ու ես բա~ն չեմ հասկանում: Մեկ էլ ուզում եմ` թափեմ տաք թեյը վրաս, պապան էլ ասի` վույ շան աղջիկը էլի թափեց: Ես իմ տունն եմ ուզում, արդեն էլ ոչ աշխատանքս շարունակելու մասին եմ երազում, ոչ էլ էդքան բաղձալի լրագրության դասերի: Մեկ-մեկ ուզում եմ ուղղակի վեր կենամ տեղիցս ու թեկուզ ոտքով գնամ մեր Գյումրիի տուն: Իմ մի մասին թողել ու եկել եմ ստեղ: Եկել էի մյուս կեսիս երջանիկ դարձնելու համար, բայց այդպես էլ չգտա իրան, որ պայմանագիր կնքեմ հետն ու խնդրեմ, որ էլ չկորի:
Էսօր առավոտ ինձ հավաքելուց հասկացա, որ իրոք կորցրել եմ ինձ, որ արդեն քանի օր գլխացավերից պրծում չունեմ, որ չեմ գնում դասերիս, որ վերջին անգամ չեմ էլ հիշում, թե երբ եմ խելքին մոտ հոդված գրել: Լրագրությունս էլ եմ մոռացել, մոռացել եմ ինքս ինձ: Ժամերով նստում ու ընկերներիցս մեկի նամակին եմ սպասում, կամ նայում եմ համակարգչիս դատարկ էկրանին: Մոտ 12 ժամ արդեն նստած եմ համակարգչիս առաջ ու…
Հա', ես սիրում եմ մարդկանց սպանել, սպանել բառերով, նախադասություններով, տողերով ու հայցքներով, բայց ես ուզում եմ սպանել, որ իրենք չսպանեն, հավաքեմ մամնիս մասերը, որ իրենք չգողանան, որ չտանեն ականջս, կամ լեզուս, որ անհետ չկորչեն մատներս, որ էլի կարողանամ գրել, մարդիկ լավ գիտեն, որ կմեռնեմ, եթե չգրեմ: Մարդիկ գիտեն, որ կարող եմ ցանկացած գործ ու աշխատանք թողնել գրելու համար, մարդիկ պատրաստ են սպանել նրան, ում չեն ճանաչում:
Լիանը ճիշտ էր ասում` ես շատ կանխատեսելի եմ, իմ կյանքն ուրիշներն են կառավարում: Լիանը ինձ միշտ ասում էր, որ նյարդային եմ ու հիստերիկ. Լիանը միշտ ճիշտ է, էդ աղջկան ո՞նց է հաջողվում միշտ ճիշտ լինել, հը՞ն Լիան: Տատս էլ միշտ ասում է, որ անջատված եմ. տատս էլ է միշտ ճիշտ: Միշտ բոլորը ճիշտ են, բացի քեզնից, որովհետև իրանք կողքից նայում են, թե դու ինչ ես անում կյանքիդ հետ, ուղղակի նայում են, մեկ-մեկ էլ կողքից երեսիդ շրխկացնում` ճիշտ, թե սխալ էր արածդ:
Էսօրվա սոսինձս որակով էր ու թանկ երևի` կարողացա ինձ կպցնել իրար, կարողացա ամրացնել լեզուս ու մատներս, էս սոսինձը քիչ կօգտագործեմ, որ երկար դիմանա: Ականջս գտա ու կպցրի օրվա վերջում: Տեսա՞ք, ամեն ինչ լավ է. առողջ եմ ու կպած: :[

մարիօ
09.09.2013, 23:00
Օհ, իմ ֆանտաստիկ կուրսեցիներ. էլի սկսվեց իրար միս ուտելն ու իրարից բամբասելը, սկսվեց իրար տակ փորելն ու նստելու տեղի համար իրար սպանելը, իրար հետևից խոսալն ու մեկմեկու ներվերը քայքայելը: Սկսվեց, սկսվե~ց էլի նույն գժանոցը, որին ավելացան նաև դրոշ դեմքով ու անընդհատ ծածանվող բանակային լավ տղեքը ու քրիստոնեությունից, սուրբ հոգիներից խոսող դասախոսները::[
Բայց էս ամենի մեջ մենակ մի հատ լավ բան եղավ հետներս. մեր մշակութաբանության դասախոսը ֆանտաստիկ լավն էր ու ամբողջ իրա ժամին ժպիտը չէր կորում դեմքիցս:
Փաստորեն` նա գոյություն ունի::love

մարիօ
09.09.2013, 23:01
Մամաս միշտ ասում էր, որ ես կմեռնեմ, եթե հանկարծ սկսեմ չուտել կամ չկարդալ, ես էլ էս վերջերս սկսել էի չկարդալ, ոչ մի տող չէի կարողանում կարդալ, ոչ մի բառ, մի քիչ էլ վատ էի սնվում ու մտածում, որ վերջ` մամայի ասածն իրականություն է դառնալու, շուտով տնկելու եմ ոտքերս, բայց էսօր առավոտ բացեցի կողքս դրած Բրեդբերին ու սկսեցի կարդալ: Վերջ, հաստատ չեմ մեռնի, հլը շատ կարդալու բան ունեմ::hands

մարիօ
06.10.2013, 14:40
Երազումս տեսնում եմ, որ ինչ-որ մեկին եմ սիրահարվել, գնացել ենք իրենց տուն, ամեն ինչ հավես ա անցնում, ուրախ-ժպտերես… Մտածում եմ՝ վերջապես, այ մարդ վերջապե՜ս ես էլ սիրահարվեցի, հետո արթնանում եմ քնիցս ու հասկանում, որ նույնիսկ մոռացել եմ, թե ով էր էդ երիտասարդը… Հիշում եմ, թե ինչ էինք ուտում, ով կար, նույնիսկ իրենց շանն եմ հիշում, բայց իրեն ոչ մի կերպ հիշել չի ստացվում… Դե հա՝ իմ համար կարևորը ուտելիքն է եղել՝հիշում եմ :D
Հ.Գ. Ես հիշելու եմ ու գտնեմ քեզ :love

մարիօ
13.10.2013, 22:03
Էս քանի օրը միջանկյալներս թողած ընկել էի Հովհաննես Իշխանյանի հետևից, որ հարցազրույց վերցնեմ… Ճիշտ է՝ Վրաստանում էր, մի քիչ էլ ժամանակի խնդիրներ ունեցանք, բայց մեկ է հարցազրույցս վերցրի, էնքան զզվեցրի, որ պատասխանեց բոլոր հարցերիս, ու ընդ որում նենց պատասխանեց, որ մի կես ժամ ա արդեն վրա-վրա կարդում եմ պատասխաններն ու չեմ էլ հավատում, որ էն մարդկանցից մեկին, ում ժամանակակից գրողների մեջ ամենաշատն եմ սիրել ու հարգել մի կես էջանոց պատասխաններ է տվել հարցերիս: Չկիսվել չի լինում, պիտի պատմեի, թե չէ սիրտս կպայթեր: Մեկ-մեկ ուրախանում եմ, որ սկսում եմ ինձ էլ անհաջողակ չզգալ, որովհետև էս կարգի մարդիկ կան աշխարհում, որոնց հետ խոսալուց տրամադրությունս քառապատկվում է, որովտետև հլը կան մարդիկ ում հետ կարելի է հետաքրքիր զրույցի բռնվել ու հավես բաներ սովորել, կարելի է ցանկանալ նմանվել իրանց::love
Վերջ, մի քանի ժամով անհաջողակ չեմ, թռնեմ իրա մտքերը վերլուծելու :oy

մարիօ
27.10.2013, 11:39
Տուր, թե կտաս անհաջողակին բոլոր կողմերից :(

մարիօ
29.10.2013, 18:19
-Դու որոշել ես սպանե՞լ ինձ:
-Որոշել եմ մեծացնել:
Դու այդպես էլ չկարողացար մեծացնել ինձ. Էլի նույն դեբիլն եմ, նույն քո ասած համբալը, նույն զզվելի ցինիկը: Դու այդպես էլ չմեծացիր ինձ, ես էլի պատրաստ եմ նարինջի հետ փոխել քեզ ու բոլորին, շոկոլադի համար կռիվ անել, ինձ համար ուտելն էլի մեծագույն արարողություն է, սիրելը` հիմարություն: Ես էլի մեծագույն անհաջողակ եմ, երազանքներս էլի տետրերիս վերջին էջերում են գրվում, մտքերս էլ էն քո ասած դեբիլություններն էն, էլի նստում եմ գետնին ու սկսում լաց լինել: Դու չկարողացար մեծացնել ինձ::(

մարիօ
31.10.2013, 23:42
Լվացք եմ անում, մինչև վերջին ուժերս ու շունչս տրորում եմ շորերս, մտքումս էլ կրկնում.
-Տատի՛, դու ինձ հլը լավ չես ճանաչում. դու հլը փոխելու ես կարծիքդ իմ մասին…:angry
Միակ արդյունքս էն եղավ, որ զզվելի ժավելի հոտ ա գալիս ձեռքերիցս.
-Տատի՜, հանգիստ թող ինձ…:(

մարիօ
01.11.2013, 00:59
Էս մեր Սև շենքի բուտերբրոդները սկսել են արդեն երազիս էլ գալ… Տարօրինակ է, բայց փաստ, որ ես՝ աշխարհի մեծագույն էդ կարգի զիբիլներին դեմ մարդս, նստում-կանգնում, քնում-զարթնում էդ անտեր նրբերշիկով հացերի մասին եմ մտածում: Հազար ու մի ուրիշ համով բաներ կան աշխարհում, նույնիսկ հենց բուֆետում, բայց դե ես տուպը էդ բուտերբրոՁիկների մասին եմ երազում, որ օրական հազար հատ էլ տան, կուտեմ… որ տան էլի, եթե միայն… :love
Օֆ, չգիտեմ էլ, թե ինչ անեմ, շատակեր լինելն էլ մի բան չի, ամբողջ օրն ուտելիքներ են գալիս երազիս :oy

մարիօ
15.11.2013, 22:10
Մենակ ես կզանգեի մամային ու կասեի.
-Մամ, եթե էսօր ինձ հեռուստացույցով տեսնես անվասայլակի վրա նստած, չզարմանաս, ես եմ, բայց ոչ մի խնդիր չունեմ մամ, մենակ թե կամավորություն եմ արել մի քիչ ու ակցիայի եմ մասնակցել…:oy
Հետո էլ բոլոր ծանոթներս ինձ կտեսնեն բոլոր ալիքներով ու կհարցնեն՝ ի՞նչ ա եղել այ բալա :D

մարիօ
19.11.2013, 21:19
-Մար, չես ուզո՞ւմ էլ աշխատես:
-Չէ, բեզձելնիկ դուրս գալիս ա:D:
Մի անգամ ընկերներիցս մեկի հետ էս կարգի խոսակցություն ունեցանք ու ինքը ինձ ասեց, որ իմ նմանները առանց աշխատելու չեն կարողանում: Հիմա եմ նոր-նոր հասկանում, որ իմ նմանները իրոք գոյություն ունեն, որ իմ նմանները իրոք առանց աշխատելու չեն կարողանում, որ բեզձելնիկություն անել չեն կարողանում. Մի կողմից ուրախանում եմ, մի կողմից էլ ինքս իմ վրա ջղայնանում, որովհետև ինչ սկսել եմ աշխատել, լրիվ փոխվել եմ: Տարօրինակ կհնչի, բայց ժողովուրդ ոչ մեկին չեմ կարոտում, ոչ մեկն ինձ չի հետաքրքրում, զգացմունքներս մեռել են մեջս, կամ էլ ինչ-որ մեկը սպանել է բոլոր զգացմունքներիս: Գլխումս մենակ հաշվետվությունների ու պայմանագրերի մասին մտքեր են պտտվում, արդեն չեմ էլ հիշում, թե քանի ամիս առաջ եմ գնացել մեր Գյումրիի տուն, քանի ամիս առաջ եմ տեսել ծնողներիս: Շաբաթներով մոռանում եմ ախպորս զանգելու մասին ու եթե ինքը չզանգի, ես չեմ էլ հիշի: Ես քոսոտ ռոբոտի եմ վերածվել, ում գլխում հաշվարկներ են միշտ: Մոռանում եմ ամեն ինչ, անտարբեր եմ բոլորի նկատմաբ, լարվածությունից արդեն գլուխս չգիտեմ, թե որ պատին կարելի է տալ: Մեկ-մեկ մտածում եմ, որ գժվել եմ: Կարողա՞ իսկականից գժվեմ::(

մարիօ
01.12.2013, 21:30
Թրեյնինգի եմ գնացել, բայց որ չպատմեմ, կմեռնեմ, նենց որ ժամանակ եմ գտել, որ գամ ու գրեմ: Երեկ էս մեր թրեյնինգը մինչև գիշերվա ժամը տասը տևեց, նախատեսված վեցի փոխարեն: ՈՒ մեր մասնակիցներին մոտ մի ամբողջ օր ծանր աշխատանքից հետո փորձում էին բացատրել, թե ինչի առաջնորդ լինելը լավ բան չի, թե ինչի չի կրելի մրցակցություն մտցնել, ինչի չի կարելի ոչ-ֆորմալ ու ֆորմալ կրթությունները խառնել իրար: Հետո թրեյնինգի ավարտից հետո մասնակիցների հետ որտեղից որտեղ կրոնական հարցերով վեճի բռնվեցինք ու ես աթեիստ հալովս ընկա էդ բոլոր խոսակցությունների կենտրոն, մի երկու ժամ էլ իրար միս կերանք. քրիստոնեություն, հինդուիզմասատամիզմախառը ինչից ասես չխոսացինք, հետո անցանք կարիմիր խնձորին ու հայ ժողովրդի մեջ եղած կարծրատիպերին, հետո էլ սենյակակցիս հետ որպես կուլմինացիա սկսեցինք քննարկել ժամանակակից հայ գրականությունն ու գրողներին, անցանք բլոգինգին ու բլոգերներին, ընտանեկան բռնություններին ու լուսադեմին մոտ պառկեցինք քնելու: Բնականաբար մեր խմբից ոչ մեկն էլ չէր կարողացել նորմալ քնել, հանգստանալ ու հիմա բոլորս մեռած-նստած ենք ու փորձում էինք վերլուծել կրթական համակարգի բացերը, ինչը մեզ իհարկե չհաջողվեց: Մի խոսքով՝ ես հոգեբանական տռավմաներ եմ ստանում կամաց-կամաց ու կգնամ էն աշխարհ, եթե մեր թրեյնինգները շարունակեն էս տեմպով ընթանալ::(

մարիօ
02.12.2013, 19:01
Զզվում եմ, որ ամեն ինչ թարս ա գնում. էս քանի օրը քաղաքում չեմ ու չէի էլ պատկերացնի, որ Երևանում չլինելս էս պահին ահավոր վատ է անդրադառնալու վրես: Էն, որ մենակ հեռվից հեռու եմ տեսնում, թե ինչեր են կատարվում իմ հարազատ քաղաք Գյումրիում ու թե ինչեր են կատարվում իմ ներկայիս բնակավայր Երևանում, որ համարյա բոլոր ընկերներս ու ծանոթներս բանտերում են, կամ ձերբակալված, իսկ ես շատ հեռու եմ, թեկուզ իրանց հետ քաղմասում լինելու համար: ԶԶվում եմ, որ չեմ կարողանում սեփական աչքերովս տեսնել, որ ես էլ գոռամ իմ իրավունքների համար, ես էլ ձենս գլուխս քցեմ, հայհոյեմ մեր կառավարությանն ու պուծին կոչվածին, թե ինչի համար են ուտում իմ ապագայի գլուխը: Իրականում շատ լուրջ մի տեղում եմ ու լարված ու պատասխանատու աշխատանք պիտի որ անեի, ուղղակի ուղեղս կախեց, որ տեսա մարդկանց մի ցուցակ, որոնց համարյա բոլորին ճանաչում եմ, որոնք լավ ընկերներս են կամ ծանոթներս, բայց հիմա իրանք բանտերում են: Կյանքումս էսքան խղճի խայթ զգացած չկայի, որ հեռու եմ ընկերներիցս ու չեմ կարողանա ոչնչով օգնել: Հիմա անջատված եմ ու ուղղեղս մեռել ա ցանկացած տիպի գործ անելու համար, մենակ հեռվից-հեռու ֆեյսբուքիս նյուզֆիդն եմ թարմացնում՝ տեսնելու համար, թե ինչեր են կատարվում::[ ԶԶՎՈՒմ եմ իմ անհաջողակ կերպարից, ավելի լավ էր դժոխքի բաժին դառնայի:

մարիօ
20.12.2013, 21:43
Միջանկյալներիցս մեկը ավիրելուց հետո դուրս եմ եկել ու նայում եմ` բոլոր կուրսեցիներս մի ողբ են կապել, մի լաց , մի արդարացումներ: Հա', ես էլ եմ ջղայնացած, որ բան չեմ գրել, մի պահ իմ լացն էլ ա գալիս, որովհետև կարևոր առաջադրանք եմ տապալել, բայց դե հիշում եմ, որ ես ամբողջ կյանքումս դասախոսների ու դասատուների վրա թքած ունեցած, քննություններս վերջի օրը պարապող, բայց դե միշտ տակից դուրս եկող գյադա եմ, որ լիկվիդով ինձ չես վախեցնի/չնայած, որ չգիտեմ, էլ, թե էդ ինչ ա/:
Կանգնած նայում եմ, համ ուզում եմ ես էլ միանամ լացին, համ էլ ուզում եմ ինձ տղամարդավարի պահեմ, ես հո՞ ղզիկ չեմ:
Խելքի եմ գալիս ու հիշում, որ պայուսակումս նարինջ ու շոկոլադ ունեմ, հլը հերիք չի մի քանի րոպեից էլ սիրածս ռոք խմբի նկարով շապիկս եմ վերցնելու: Գրողի ծոցը բոլոր տեսակի քննություններն ու դասախոսները, կյանքում ավելի կարևոր բաներ կան :P

մարիօ
16.03.2014, 23:47
Չես հիշում դու, չեն հիշում քեզ պրինցիպով մենք բոլորս մեռանում ենք մեկս մյուսին: Որոշ ժամանակով կորում ես ֆեյսբուքից ու նոր-նոր հասկանում, թե իրականում քանի հոգի է նկատում բացակայությունդ, թե քանիսն են իրոք ընկերներդ: Հիվանդ պառկած քխքխկում ես ու փորձում ինքդ քեզ համոզել, որ նորից չակտիվացնես ֆեյսբուքդ, որ հեռու մնաս էդ ստահոդ աշխարհից: Պրապությունից նոր բառեր ես հորինում, թե ասա ստահոդ բառը կյանքո՞ւմդ էիր օգտագործել այ դեբիլ: :[ ՈՒ ոչ մի բան չի օգնում. թեյ, նարինջ, իրական ընկերներ, ոչ թե ֆեյսբուքյան, հարազատ քաղաք, փոշոտ փողոցներ ու փոշոտ մարդիկ. ուզում ես հավաքել ճամպրուկն ու գնալ գրողի ծոցը, հետո սկսում ինքդ քեզ հետ կռիվ անել հասկանալու համար, թե ո՞ գրողի ծոցն արժի գնալ. Մարկես, Կաֆկա, Պալանիկ, հերթով տալիս ես անուններն ու որոշում, որ հլը ոչ մեկի ծոցը չես գնալու, մինչև ավելի շատ չկարդաս, որ ընտրությունդ շատ ավելի մեծ լինի:D :
Ասում եմ` լավ է գոնե հիմար մտքեր ու անհաջողակի օրագիր էլ ունես, թե չէ կորած ես Mari Sari :(

մարիօ
24.03.2014, 19:55
Էսօր առավոտ արթնացել եմ, նայում եմ հայելու մեջ, նկատում եմ, որ մի բան պակաս է, հետո հասկանում եմ, որ մի ամբողջ ատամ է պակաս բերանումս, էն էլ դիմացի ատամներիցս: Փորձում եմ հիշել, թե ինչ եմ արել, որ ատամս չկա, բայց բացի նրանից, որ գիշերվա կեսին տապալվել եմ գետնին, զմփոցս աշխարհ է բռնել, բան չեմ հիշում: Մի 8 ժամ նայում եմ կորած ատամիս, փորձում ծամոնով փակել ծակը :think ու հիշում եմ, որ քննության եմ ու արդեն ուշանում եմ: Դուրս եմ գալիս, որ բանկոմատից փող հանեմ, գնամ հասնեմ համալսարան, էս տնաշենը քարտս կուլ է տալիս ու ոչ մի կերպ չի ուզում հետ տալ: Սպասում եմ, սպասում եմ, էլ չեմ սպասում եմ, մտնում եմ բանկ ու խնդրում եմ՝ օգնել: Աշխատակիցներից մեկը գալիս ու սկսում է անխնա հարվածել բանկոմատին, էս էլ քխքխկում է, բայց քարտս չի տալիս: Մի քանի անգամ ոտքով հավեսով խփելուց հետո հազիվ գլուխ եկավ, քարտս տվեց, բայց փող չտվեց: Քոռ ու փոշման գնացի քննության, հազիվ մի կերպ գլուխ բերեցի քննությունս, գնացի ուրիշ բանկոմատից հանեցի փողս, վարձս մուծեցի, արանքում էլ մի լավ խայտառակ եղա բանկում, հետո ընկա աշխատակցուհու մուննաթի տակ, կռվի բռնվեցի հերթում կանգնածների հետ: Գնացի ատամիս համար, ատամնաբույժս ասեց՝ էլի եկա՞ր :D, ես էլ ասի, որ ինձնից պրծում չունի: ՈՒ ինքը ինձնից զզված չսարքեց ատամս, թողեցի եկա տուն: :[
Վաղն էլի միջանկյալի եմ, կանգնած հայելու դիմաց կորած ատամիս ծակին եմ նայում, տեսնես՝ ու՞ր է հիմա: :think

մարիօ
04.04.2014, 21:43
Էս իմ ֆիզիկական ցավերը ոնց որ հատուկ անեն. հենց իմանում են, որ շատ կարևոր քննություն ունեմ, սկսում են ցավալ: Ինչ զզվանքը դուրս եկան բայց. մի քննությանս ժամանակ ատամս ա ցավում, մեկին՝ անտանելի գլխացավ, մյուսին ջերմությունս ա որոշում բարձրանալ: Վերջում էլ տապալում եմ սաղ քննություններս, որովհետև հենց մի տեղս ցավեց՝ անջատվում եմ, ուղեղս էլ բան չի մտնում::[ Պռավալազավռ եմ դառել լրիվ:

մարիօ
13.04.2014, 20:58
Ա՜, լուրջ եմ ասում, արդեն զզվում եմ ամեն ինչից, մարդ մի հատ միտք չասի, թռնում են դեմքիդ ու սկսում արյունդ խմել: Ասա դուք ձեր գործին նայեք էլի, իմ հետ ի՞նչ գործ ունեք, ես իմ համար իմ բլոգում գրել եմ, գնացեք գրողի ծոցը ձեր ապուշ մեկնաբանություններով ու վիրավորանքներով, ես, իմ համալսարանը, իմ բլոգը, իմ դասախոսները, զզվցրիք էլի: Իմ կարծիքը մնում ա իմ կարծիքը ու աշխարհի բոլոր աստվածներն էլ իջնեն երկնքից միտքս չեմ փոխելու: :angry
Հ.Գ. Խառն եմ, շատ խառն եմ:

մարիօ
14.04.2014, 00:48
Աշխարհում ամենացավալին էն ա, որ դու սկսում ես գիտակցել, որ ինչ-որ մարդուց կախվածություն ունես: Կապ չունի ինքը ընկերդ ա, ընկերուհիդ, կամ թեկուզ չգիտեմ, եսիմ ով, դու հասկանում ես, որ էդ մարդուց կախված ես ինչպես օդից: Ինքը քեզ կծրագրավորի, քեզ կասի՝ ինչ անես, քեզ կղեկավարի ու դու հիմարի նման կենթարկվես, որովհետև դու հարմարվել ես իրան, ադապտացել, ընտելացել: ՈՒ Էկզյուպերին շատ էլ ճիշտ ա ասել, որ մենք պատասխանատու ենք նրանց համար ում ընտելացրել ենք. հա դե որ տենց ա թող մեզ ընտելացնողներն էլ մեր համար պատասխանատու լինեն, թող չստիպեն մեզ հարմարվել իրանց ու մի օր որոշեն տհաճ անակնկալներ անել:

մարիօ
13.05.2014, 21:11
Էն, որ հարցնում ես, թե ի՞նչ սթենդ-ափի մասին է խոսքը, բայց գիտես, որ Ամքոմեդին է, ի՞նչ գիրք է, բայց շապիկից գիտես, որ Ֆոլքներ է, ո՞նց ես, բայց գիտես, որ ահավոր վատ է, ինչո՞վ օգնեմ, գիտես, որ ոչ մի գրողի տարած բան էլ չես անելու օգնելու համար, էն, որ մարդկանց հետ բացարձակ խոսելու ոչ մի բան չունես: :sorry

մարիօ
24.05.2014, 22:06
Քանի որ լիքը գործ ունեի ու 2 օրում էլ ստիպված էի կուրսայինս գրել, որոշեցի սուրճ առնեմ, որ գրադարանում չքնեմ, նորմալ գործս ավարտեմ: Ես էլ կյանքումս սուրճ չխմած, առաջին անգամ պիտի խմեի: Ուրախ-զվարթ, որ հեսա խմելու եմ, նորմալ գործս անեմ 2 բաժակ վերցրի, խմեցի իրար հետևից ու գնացի գրադարան: Նստած կարդում եմ ու հասկանում, որ քունս ահավոր տանում ա ու որ տառերն էլ շաղվում են. զարամացած նստած եմ: Արթուն մնալու ու առույգանալու տեղը, ընդհակառակը՝ գլուխս պտտվում ա, քունս էլ տանում: :lazy Վերջը ընկերներիցս մեկն եկավ, նայեց սուրճի բաժակներին ու բացատրեց, որ կաթովը չպիտի առնեի, այլ սևը ու, որ սոված փորիս չպիտի խմեի ու, որ միանգամից ամբողջը չպիտի խմեի: Էլ երևի չասեմ, որ ոչ մի կուրսային էլ չգրեցի, ոչ մի բան էլ չպարապեցի, նստեցի մի քիչ քնեցի գրադարանում, հետո գլորվելով տուն հասա, էլի ընկա քնեցի ու ոչ մի կուրսային: Նույնիսկ սուրճ խմելուց ես անհաջողակ::[

մարիօ
27.05.2014, 20:57
Էսօր երթուղային եմ բարձրացել ու հեռախոսով եմ խոսում, մեկ էլ կողքս նստած երեխեն սկսեց բարձր ձայնով լացել, մի ողբ, մի խառնվել ա իրար, ես էլ խելոք կանգնած եմ, մեկ էլ զգում եմ, որ մորը բան ա ասում ու ինձ նայում, մոտ մի 3 տարեկան կլիներ: Մեկ էլ մաման դարձավ ինձ, բա՝ աղջիկ ջան կթեքվե՞ս էն կողմ երեխես շարիդ գանգից վախենում ա: Մեկ ուզում էի ասեի՝ արա հերիք ա ղզիկներ դաստիարակեք, տղա ա, ինչի՞ պտի գանգից վախենա, մեկ էլ ասի՝ լավ: Դառնում եմ էն կողմ, սկսում երգ լսել ու նստարանին հարմարվել եմ, նոտաներով դաշանամուրի նման նվագում եմ, դիմացս նստած կինը բա՝ աղջիկ ջան մի թխկթխկացրու, խանգարում ես, հանգիստ կանգնի էլի: Լավ, էս էլ եմ հանդուրժում: Դիմացի Սարի, դիմացի՛: Զգում եմ, որ մեկը րյուկզակիս հետ ա խաղում, քաշքշում ա, դառնում եմ, էն վախկոտն ա, ասում եմ՝ լավ, ոչինչ, թող խաղա: Պեպսիիս շիշը քաշում-հանում ա գրպանից, սկսում ա խփել ինձ: Դիմացի այ ախպեր, երեխա ա էլի: :angry
Ես էլ հայտնի երեխեքին չսիրող եմ, մեկ ուզում եմ դառնամ, որ գանգիս ու ժնջիլներիս նայի, վախենա, մեկ էլ՝ լավ է, թող խաղա: Զգում եմ, որ մեկը թևիցս ռեզիններս ա քաշում, բոլորը քննարկում են, թե ես երբ պիտի իջնեմ, որ էդ երեխեն հանգստանա: Մինչև վերջին կանգառ չեմ իջնում, ինձ թունոտ հայաքցներով են նայում: :(
Տոժը մնե՝ վախենում են իմ նախշուն գանգերից::beee

մարիօ
01.06.2014, 21:21
Էսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն էր, ես ինձ երեխա էի զգում, բայց ոչ պաշտպանված: Հա՛ ու կմեռնեմ, եթե չասեմ, որ ես ինձ պաշտպանված չեմ զգալու էնքան ժամանակ, մինչև մեծ ծյոծյաները չդադարեն փնթփնթալ իմ մեծ ու ծանր րյուկզակի պատճառով, որը պատահաբար իրենց է կպնում երթուղայիններում, իբր ես մեղավոր եմ, որ օրական հազար հատ գիրք եմ քարշ տալիս: Ես ինձ պաշտպանված չեմ զգալու քանի դեռ ինձ ազգային գրադարանից կարող են դուրս հանել միայն այն պատճառով, որ ես միակն եմ գրադարանում կարդացող, քանի դեռ երթուղայինների վարորդներն ու կանգառի պապիները ջղայնանալու են վրաս ու գոռգոռան էն պատճառով, որ խնդրում եմ չծխել, իբր ես մեղավոր եմ, որ ծխախոտի հոտից ալերգիա ունեմ: Հա՛, ու ես պաշտպանված չեմ լինելու էնքան ժամանակ, մինչև մարդիկ չդադարեն ընդունել, որ ես հագնելու եմ իմ սիրած գանգերով շապիկներն ու կեդերը, ես վարդագույն բանծիկներով բաներ չեմ հագնելու, որովհետև էդ իմը չի: Ես պաշտպանված չեմ լինելու էնքան, մինչև մարդիկ չուզենան իմ փոխարեն որոշել, թե որ քարին կարելի է նստել, իսկ որին՝ ոչ, թե ինչքա՞ն կարելի է ստատուս գրել ու դրանցից քանի՞սը նարինջների մասին:
Ես պաշտպանված չեմ լինելու էնքան ժամանակ, մինչև ինչի մասին ուզեմ հանգիստ կարծիքս չասեմ, որ չվախենամ, թե ինձ հերետիկոս են սարքելու ու վառելու ուղարկեն:
Միգուցե մանրուքներ են, բայց պատկերացնու՞մ եք, որ եթե ես՝ 19 տարեկան մեծ մարդս եմ վատանում էս ամենից, ի՞նչ կլինի 6 տարեկան ճուտոն:
Էսօր երեխաների պաշտպանության օրն է. ես երեխա եմ, բայց ոչ պաշտպանված::(

մարիօ
15.06.2014, 20:03
Անհաջողությունները շարունակվում են. կորցրի էն հեռախոսս, որ երկու ամիս առաջ էի գնել: :[

մարիօ
26.06.2014, 00:31
Եկա բողոքեմ, գնամ:
Նենց չեմ սիրում անուշադիր ու շատախոս մարդկանց. էն, որ իրանք ձևի համար են տալիս ո՞նց ես հարցը ու նույնիսկ պատասխանին չեն սպասում, իրանց չի էլ հետաքրքրում պատասխանդ, ուղղակի խոսում են խոսալու համար: Եթե չի հետաքրքրում, թե ոնց եմ, ինչի՞ եք տալիս էդ հարցը գրողը ձեզ տանի: Մեկ ա, որ ասես էլ՝ վատ եմ, սատկում եմ, խոսակցությունը ֆռցնելու են, սկսեն իրանցից պատմել, իրանց անհաջողություններից խոսել: Իրանց աչքի առաջ, որ ընկնես մեռնես էլ, չեն նկատի, մեկ ա կշարունակեն ինչ որ բաներ պատմել: Էնքան կխոսան, բլբլան, սրանից-նրանից բողոքեն, որ մտածես՝ խնդրում եմ, թող գնամ, հանգիստ մեռնեմ էլի: Էդ ինչքա՞ն դժվար ա մի քիչ էլ դիմացինին լսելը, լավ էլի, օֆ: :[

մարիօ
19.09.2014, 02:01
-Մամ, էն կեդերս ու՞ր են, դուրս եմ գալիս տնից:
-Հերիք ա հագնես էդ գույնը քցած ու մաշված կեդերդ:
-Մա՜մ::unsure

-Մամ, ջինսս ու՞ր ես դրել, չեմ գտնում:
-Էդ ճղճղած ջինսդ քցել եմ, որ էլ չհագնես:
-Մա՜մ: :o

-Մագիստրատուրան չեմ ուզում ԵՊՀ-ում սովորել, որոշել եմ` բակալավրս պրծա, կգնամ Հայաստանից:
-Իբր շատ համաձայն էինք գնացել ես Երևան, հիմա էլ Հայաստանից ես գնու՞մ: Ոչ մի գնալ:
-Մա՜մ::cry

-Մամ, դե էս աշխատավարձս ստանամ, գնամ ռոլիկ առնեմ:
-Գնալու ես, ընկնես-փշրվես, մյուս աշխատավարձդ էլ բժիշկներին տաս:
-Մա՜մ: :(


-Դե հեսա դուրս եմ գալիս, սպասեք մի քիչ:
-Մազերդ կսանրես, նոր կգնաս, տենց գզգզված էլ չտեսնեմ քեզ:
-Մա՜մ դե::nea


-Գնամ տեսնեմ սառնարանում ի՞նչ կա՝ ուտեմ:
-Մեծ մարդ ես արդեն մի բան սարքի, կեր: Վաղը, մյուս օրը..
-Մամա՜: :angry

-Ա, դե թող ինքը իրան նորն առնի նույն տեղից, էս գանգից էլ չեմ ճարի:
-Հանի ախպորդ շապիկը հագիցդ ու գնա դաասերիդ:
-Մա՜մ: :sad

մարիօ
12.10.2014, 17:07
Ես որոշել եմ Երևանում Forever alone քլաբ բացել, որտեղ մուտք կունենան մենակ միայնակ, սոցիոֆոբ, դեպրեսված ու նիհիլիստ մարդիկ: Պատկերացնում եմ, որ մուտքը կտրականապես կարգելեմ զույգերին, մտնելու դեպքում էլ՝ վառե՜լ: Հենց մարդիկ մենակ լինեն, կգան իմ ակումբ, լիքը իրանց նման մենակ մարդկանց կտեսնեն ու կիմանան, որ մենակ իրանք չեն դեպրեսված: :oy
Ֆիլմի դիտումներ կկազմակերպեմ մեկ-մեկ, աշխարհի ամենադեպրեսիվ ռեժիսորներիս հավաքածուից կինոներ կդնեմ, թող նայեն, ավելի դեպրեսվեն: Ոչ մեկը չի խոսի, բոլորը լուռ կվերապրեն իրենց մենակությունը: Ես տաք թեյ կհյուրասիրեմ բոլորին ու լավ երաժշտություն:
Եթե նույնիսկ մազոխիզմ ա, գոնե մարդիկ կիմանան՝ ուր գան, երբ մենակ լինեն: Նենց եմ սիրում մենակ ու քչախոս մարդկանց:
Մնում ա մոտակա 8 տարվա աշխատավարձս հավաքեմ: :D

մարիօ
21.12.2014, 22:27
Իմ համար օդերով գնում-գալիս եմ, թափառում մեր սև շենքի միջանցքներում, մեկ էլ կուրսեցիներս երկու օրը մեկ հայտնում են, բա թե միջանկյալի ենք վաղը: Մեր ավագն չգիտես ինչի որոշել ա, որ ինձ շատ ա սիրում, եկել ա հետս լուրջ խոսալու, ասում ա՝ Մար, ինչի՞ չես գալիս քննություններին, ի՞նչն ա խնդիրը, ինչո՞վ օգնեմ ու ես չեմ կարողանում իրան ոչ մի բան պատասխանեմ, ես չեմ կարողանում իրան ասեմ, որ ես ախր գնում տուն իմ սիրած գրքերն եմ կարդում, Քամյուի ու Բրեդբերիի հետ ժամանակ անցկացնում, Պալանիկի հետ երևակայական հանդիպումների գնում, հետո մանդարին եմ ուտում ու սիրածս ռեժիսորների ֆիլմերը հերթով նայում, դասակարգում, ինքս իմ հետ քննարկում, իմ ուզած բաների մասին հոդվածներ եմ կարդում, թեյ խմում, գրում-ճժում, նկարում-խզբզում: Ես իրան չեմ կարում բացատրեմ, որ ինձ երբեմն թվում ա, թե ես անտեսանելի եմ ու իրանք չեն տեսնում ինձ էդ անկապ համալսարանում, որ ես օրական հազար ժամ ինքնասպանության հետաքրքիր ձևեր եմ մտածում ու բոլոր ընկերներիս խնդրում, որ ինձ սպանեն:
ՈՒ, որ ես չեմ ուզում ռուսաստանի պատմություն սովորել, որ ինձ էդ վայրում մենակ էն հնագիտության սենյակն ա հետաքրքրում, որ ես ժամերով գնում եմ կուրսայինիս ղեկավարի հետ վաղ բրոնզի թաղման ծեսերից խոսալու էն դեպքում, երբ իրանք կրեդիտներից ու գնահատականներից են խոսում: Ինձ էդ սենյակի գանգերն ու խեցեղենն են հետաքրքրում, ոչ թե բուժօգնության վիրակապերը, ուֆ: Դե արի բացատրի մի բան, որ ինքդ էլ չես հասկանում: :(
ՈՒ ես շարունակում եմ ուրվական-ուրվական քայլել քաղաքի փողոցներում, գրկելով գրքերս, հետո կինոներս, հետո սիրածս երաժշտական խմբերին ու բացատրություններ չտալ դասախոսներիս ու ավագիս, թե ինչի չեմ ներկայանում քննություններին: :unsure

մարիօ
27.12.2014, 00:53
Կուրսայինիս ղեկավարի հետ նստած մտածում էինք, թե ինչ հավես կլիներ՝ գերմաներեն իմանայինք երկուսով, մեր վաղ բրոնզի թաղման ծեսերի մասին լիքը նյութեր կկարդայինք, հոդվածներ, գերմանացի հնագետների աշխատանքները կուսումնասիրեինք: Հետո դեպրեսված հայացքներով իրար նայեցինք ու որոշեցինք, որ նստել դարդ անելու փոխարեն սկսում ենք գերմաներեն պարապել՝ ինքը 50 տարեկանում, ես՝ 20 ու հետո ինքը ինձ սկսեց նախանձել իմ տարիքի համար: Ես էլ խոստացա, որ իրեն կօգնեմ: Մեկը լինի ինձ օգնի: :D

մարիօ
04.01.2015, 01:33
Ես որ մի ֆիզիկական ցավ եմ ունենում ես ես չեմ, մի տանջվել եմ, տանջվում, մի տառապել: Սկսում եմ էդ ցավը քառապատկել, հնգապատկել, մենակ դրա մասին մտածել ու ամեն ինչ մոռանում եմ: ՈՒրեմն էս ամանորի գիշերը սկսեցինք անհաջողություններով, երևի տարին էդպես էլ կշարունակեմ. հենց տասներկուսի մոտերքը ատամս կոտրվեց, փշուրները լցվեցին բերանս: Դե ես միշտ էլ ատամներիս հետ կապված խնդիրներ ունեցել եմ ու ատամնացավը միշտ իմ համար մեկ թշնամին ա եղել, գրողը տանի էդ չոր երշիկներ արտադրողներին: ՈՒրեմն բժշկիս հետ խոսացի, ասեց մինչև 7-ը չի աշխատելու, էդ ատամս էլ անտանելի ցավում ա, գնում-գալիս տանեցիների հետ եմ կռիվ անում, գոռում վրեքները: Դե հա, ես գիտեմ, որ իրենք մեղավոր չեն, որ ես ցավի չեմ դիմանում, բայց դե մի բան հո պիտի անեմ, էլ չեմ դիմանում: Անկապ բաներ եմ խոսում ու անում, որ ինչ-որ տեղս ցավում ա, սկսում եմ կոպիտ խոսել բոլորի հետ ու մինչև էդ ցավս կանցնի, լիքը մարդկանց նեղացրած եմ լինում: :(
Թող որ հրաբխի լավաների մեջ այրվեն էս տոներն ու արձակուրդները ու ատամի ցավը հորինողները քրքրվեն դժոխքի խորխորատներում: Գիրք կարդալս էլ չի գալիս, ուտելս էլ, քնելս էլ, ուֆ, ուֆ գնամ է: :cry

մարիօ
07.01.2015, 16:17
Էս կյանքում ամենաշատը ափսոսում ու նեղվում եմ նրա համար, որ ես էն երեխեն չեմ, ում մասին երազել են ծնողներս: Ավելին՝ ես չափից դուրս հեռու եմ էդ կերպարից ու դրա համար տանջվում եմ, հա՛, ես ուրիշ դարդ ու ցավ չունեմ ու նստած ամբողջ օրը մտածում եմ, որ չեմ կարողացել դառնամ նենց մարդ, որ ծնողներս չափսոսեն իմ համար: Իրանք ինձ շատ լավ դաստիարակել են, լավ կրթություն, լավ շրջապատ, բլա, բլա, բլա, բայց ես միշտ հեռու եմ եղել իրանց աշխարհից ու տենց էլ չեմ կարողանում իրանց մի մասը դառնամ: Ես էլ եմ զգում, որ չեմ շփվում հետները, ամբողջ օրը սենյակումս գիրք եմ կարդում ու իրանց հետ օրերով կարողա բան չխոսամ, որովհետև ես չունեմ ոչ մի թեմա իրենց հետ խոսելու, կամ չեմ ուզում խոսել ու էդ էս պատմության ամենադաժան կետերից ա: Իրենց բարեկամներին ես չեմ կարողանում սիրել ու երբեմն նույնիսկ էդ ցույց եմ տալիս, ես չեմ կարողանում քաղաքավարի լինել իրենց նկատմամբ ու ձևացնել, թե ինձ դուր են գալիս:
-Էս ի՞նչ կինոներ ես նայում:
-Էս ի՞նչ երաժշտություն ա, որտեղի՞ց ես գտնում ու լսում:
-Էս ի՞նչ գրքեր ես կարդում, նորմալ բաներ կարդա:
-Էս ի՞նչ...
-Էս ի՞նչ... :(
Այ սենց ես ամեն օր ավելի եմ հիասթափեցնում ծնողներիս, որովհետև ես նման չեմ իմ մորքուրի աղջկան, մեր հարևանի հարսին կամ իմ մեծ քրոջն ու եղբորը,իմ կուրսեցիներին, դասարանցիներին, մեր բակի աղջիկներն, ու երբեմն էս հաղթահարելու համար ես անտանելի ձևով ուզում եմ դերասանություն անել, ձևացնել, թե ես էլ եմ տենց, բայց չեմ կարողանում: ՈՒ ամեն քայլափոխի հոգեբանական տրավմաներով էլ մեծանում ենք: :[

մարիօ
08.03.2015, 22:38
Երբ վարձով էինք ապրում տանը Սասի շատ մեծ պարկ ունեինք, ընկերներիցս մեկը նվեր էր բերել, պարկն էլ էդպես մնացել էր, հենց ահավոր վատ էի լինում կամ դեպրեսվում էի, նստում էի բազկաթոռին, էդ պարկը քաշում գլխիս ու ժամերով սպասում, մինչև հանգստանում էի, հանում պարկը գլխիցս ու նորից մոռանում մինչև հաջորդ դեպրեսիաս: Չգիտեմ ոնց ստացվեց էդ պարկը բերել էի տատիկիս տուն ու մի անկյունում գցել էի, մոռացել. էսօր առավոտ արթնանամ, տեսնեմ տատս էդ պարկի մեջ իր բարեկամների համար նվերներ էր դրել, մարտի ութին տանում էր եսիմում տուն: Մեկ ուզում էի խնդրել, որ էդ պարկով չտանի, որ էդ մեկը թողնի, ուրիշի մեջ դնի, մեկ էլ հասկացա, որ զզվել եմ էդ պարկը ջայլամի նման գլխիս քաշելուց ու նստելուց: Ինչ-որ մի ժամանակ էդ պարկն ինձ օգնել էր, իսկ հիմա մեր ինչ-որ բարեկամի տանն էր ընկած լինելու ինչ-որ անկյուններում: :( Տարան ինձնից իմ պարկին, իմ դեպրեսիաների միակ ընկերոջը, հիմա ու՞մ կամ ի՞նչի մեջ եմ մտցնելու գլուխս:

Հ.Գ. Բայց օգնում էր էդ մեթոդն ինչ խոսք: :D

մարիօ
16.03.2015, 22:01
Էն օրը Արևը պատմում էր, որ Վինդրոզի համերգի ամբողջ ընթացքում լաց է եղել, հետո Ռուբին էլ պատմեց, որ մի անգամ իր հետ էլ է եղել, որ էդ խմբի համերգի ժամանակ ահավոր տխուր լինի, ես էլ կողքից լսում ու մտածում էի՝ բայց ո՞նց կարելի ա, ախր Վինդրոզ-բան, անհնար ա: վաղը Վինդրոզի համերգ կա, սենց հարմար առիթի լիքը սպասել էի, բայց նստած մտածում եմ, որ վաղը էնքան տխուր եմ լինելու, որ լացելը որն ա, վղղալու եմ, վղղալու՜: :secret

մարիօ
04.04.2015, 01:16
Պատմեմ էլի, մեջս չպահեմ, սենց բաները մեջը պահելը լավ չի:
Առավոտները սովորություն չունեմ պատուհանից դուրս նայելու ու սովորաբար չգիտեմ, թե ինչ է կատարվում դրսում, երբ մեր 4-րդ հարկի տանից իջնում եմ դասի գնալու: Ես որոշել էի իմ սպիտակ, նոր կեդերը հագնել էսօր, իսկ դրսում անձրև ու ցեխաջրեր էին, բայց էդ հեչ ու հեչ նաև, որ առանց անձրևանոցի լրիվ ջուր էի երբ հասա համալսարան: Սև շենքի ու բանասիրականի շենքերի հենց մեջտեղում վաղ բրոնզի դամբարանի նմանվող մի փոս էին փորել, ես էլ ամբողջ գիշեր պարապել էի, էդ նույն դամբարանների մասին նյութեր կարդացել, անջատված կանգնած նայում էի էդ «դամբարանին», մեկ էլ հետևիցս կուրսեցիներիցս մեկը բարձր անունս գոռաց ու ես՝ չքնած, անջատված ու թաղման ծեսերի մասին մտածող երիտասարդս, վախից թափով առաջ գնացի, զխկացի էն «դամբարանի» մեջ, որը ջրմուղի աշխատակիցները փորել էին միայն խողովակները մաքրելու համար: :D
Շորերիս կեղտոտության մասին չպատմեմ, դուրս գալու դժվարություններից էլ չպատմեմ, մենակ ասեմ, որ ինձ լրիվ դամբարանի ապրանք էի զգում, էն ինչի մասին պատկերացրել էի, կարդացել, ուսումնասիրել, եղավ հետս: Փոսից դուրս գալուցս պատկերացնում էի ու ուրախանում, թե ինչ կլիներ հնագետների հետ, եթե դամբարաններից կմախքները դուրս գային ոնց ես եմ հիմա դուրս գալիս: :B
Հետո միջանկյալներ, կուրսեցիներ, էսկողմ-էնկողմ, գնացի մետրո՝ երիտասարդականից Սասունցի Դավիթ. շտապում էի ու առանց ակնոցի էի, որոշել էի էլ երբեք ակնոց չդնելու կյանքը ընկալել -2 տեսողությունով, թափով գնացի, զխկվեցի մետրոյի դռանը, թափանցիկ էր փաստորեն, ես էլ առանց ակնոցի քթիցս էն կողմ բան չեմ տեսնում ու առավոտվա դամբարանի հողերին քթիցս ֆշշացող արյունն էլ գումարվեց, մեկ էլ մի թեթև կարմրություն ու կապույտ: :oy
Ակնոց չդնելս արդեն հետաքրքիր է ինչ խոսք: :D
Եկա տուն, մամաս ասում ա՝ ոնց որ պատերազմից գաս տուն: :D Օֆ, ինչի՞ս վրա եմ ուրախանում, գնամ պլաստիրին ուտեմ, մեռնեմ:

մարիօ
10.04.2015, 23:37
Ինձ պետք էր Բորխես կարդալ հասկանալու համար, որ ես երբեք էլ դժբախտ չեմ եղել ու թվացյալ դժբախտություններս ընդհամենը երջանկության բացակայությունն են եղել ու առանձնապես ոչ մի լուրջ դժբախտություն չեմ վերապրել: Այ տենց քեզ, հազիվ խելքի ես գալիս: :[
Դնեմ սիրահարվեմ, ինչ անեմ, Պալանիկիս մի քիչ Բորխեսի հետ դավաճանեմ: :love :D

մարիօ
16.04.2015, 16:14
Երեկ ամբողջ օրը տանը չէի եղել, երեկոյան եկա տուն ու մի քիչ անջատված էի, զգացի, որ մի բան էն չի դեսքթոփիս հետ, բայց էնքան անհավես էի, որ ուշադրություն չդարձրի. էսօր առավոտն արթնացել, նայում եմ համակարգչիս էկրանը լրիվ մաքուր ա, կոկիկ, սիրուն, դասավորված, ամեն ինչ իր տեղում է: Իմ կյանքում նման բան չէր եղել, միշտ լիքը ֆայլեր, նկարներ, սքրինշոթեր, գրքեր կան դեսքթոփիս ու կարևոր բաները միշտ թողնում եմ էդպես անկազմակերպ բրախած: Վախեցա, մտածեցի մի բան եղել է, դրանք կորցրել կամ ջնջել են, մեկ էլ տեսնեմ մի նոր թղթապանակ կա բացված՝ die, Mari Sari die անունով ու մեջը բոլոր էդ թափթփված ֆայլերը՝ գրքերն առանձին, երգերն ու նկարները առանձին, սքրիններն առանձին, հայտադիմումներն ու նամակներն առանձին, մի խոսքով՝ ընտիր դասավորված: Էդ կարգուկանոնից հիշեցի, որ երեկ մեծ ախպերս մեր տանն էր ու իր ձեռքի գործը կլինի, զանգեցի, պարզվեց՝ հա: :D
Ինքը չի սիրում թափթփված բաներ՝ ի տարբերություն ինձ: Ասում ա՝ տեսնեմ քանի՞ օր ա սիրուն մնալու: :unsure

մարիօ
17.04.2015, 16:42
Մի քանի օրից ծնունդդ է, էսօրվա պես հիշում եմ 2 տարի առաջվա ծնունդդ ու թե ոնց էի քեզ Հեմինգուեյի գրքերից մեկն առել ու ոնց ուրախացար նվերդ ստանալուց, ոնց էիր գրկել ու մի քանի րոպե բաց չէիր թողնում: Էդ օրն ասեցիր, որ ամենաերջանիկ ծնունդդ է, գիրքն էլ՝ ամենալավ նվերդ: Էդ ծնունդիցդ անցած մի 2 տարվա ընթացքում հասցրել ենք հազար անգամ կռվել ու հաշտվել, իրար պատերին տալ ու երկար-բարակ գրկել փողոցի մեջտեղում, աննպատակ թափառել քաղաքում կամ ժամերով լեզվակռիվ անել, հասցրել ենք իրար սպանելու աստիճանի վիրավորել ու ցավեցնել, կարոտից սատկել կամ հաշտվելու ուրախությունից պարել դեբիլ ժպիտներով, հասցրել ենք իրար քանդել ու հավաքել, խառնել ու դասավորել, կարոտել ու զզվել միաժամանակ, բայց էս ծնունդիդ ոչ մի նվեր չի լինելու: Պատկերացնում եմ, թե մեր ընկերներն ինչեր են կազմակերպելու քո համար ինչ նվերեներ ես ստանալու, բայց ոչ մի Հեմինգուեյ, ոչ մի ֆիեստա, ոչ մի ծով, ոչ մի հրաժեշտ:
Երբ ես դեռ աշխատում էի մեր գրասենյակի դիմաց մեծ պաստառ կար կպցրած Հեմինգուեյի նկարով ու մեծ, շատ մեծ տառերով գրված էր,- «երբեք մի շփոթիր շարժումը գործողության հետ»,-ես ամեն առավոտ, կեսօր, ցերեկ, երեկո, գիշեր կրկնում եմ էս տողերն ինքս ինձ ու ուզում ազատվել էն բոլոր հիշողություններից, որոնք արդեն 2 տարի ինձ չեն թողնում շնչել, չեն թողնում լինել ավելի լավը, ավելի խելացի, ավելի երջանիկ, չեն թողնում նորից վստահել էն մարդկանց, որոնք սիրում են ինձ, մոտ թողնել ու սիրել նրանց, էդ հիշողություններն ամեն անգամ ինձ ստիպում են հեռու մնալ բոլոր-բոլորից, ավելի փակվել ու փոքրանալ, ավելի խոցելի լինել, չեն թողնում կյանքս շարժումից վերածել գործողության:
Էս մի ծնունդդ էլ կնշես առանց ինձ ու Հեմինգուեյի, հաջորդ ծնունդիդ արդեն երկուսիս համար էլ Հեմինգուեյը մի սովորական բան կլինի, ոչ մի բան չհիշեցնող, աշխատանքից էլ դուրս եմ եկել, նրա նկարով պաստառն էլ երբեք չեմ տեսնի երևի ու չեն լինի հիշողությունները, որովհետև նրանք հավերժ չեն ու արդեն մոռացվում են:

Թերևս առաջին ու վերջին սենտիմենտալ գրառումս էս օրագրումս, հույս ունեմ, որ էլ առիթ չեմ ունենալու գրել էս թեմայով: :oy

մարիօ
04.05.2015, 14:02
Էսօր բարձրացել եմ Գյումրի-Երևան երթուղային, քունս գլխիս էր, անջատված-անջատված փոխանակ վարորդին հարցնելուն՝ որտե՞ղ կարող եմ նստել, հարցրի.
-Իսկ որտե՞ղ կարող եմ երջանկություն գտնել, վայ, կներեք՝ նստել: :D :think
ՈՒ զգում եմ, որ բոլորն ինձ են նայում, բայց մինչև ուշքի եկա, վարորդը պատասխանեց, բա թե.
-Երջանկություն չգիտեմ, բայց պատուհաինի մոտ կարող ես նստել բալես: :D

մարիօ
27.05.2015, 16:52
Մարդ ուզում ա գա, էս օրագրում վատ-վատ բաներ գրի, բողոքի, անհաջողակություններից պատմի, տզտզա, ասի, որ լավ չի, որ էլի դժբախտ ա ու միայնակ, բայց գրողը տանի շատ լավ եմ: :D Ամեն ինչ շատ լավ ա. ոչ մի բողոքելու տեղ չունեմ, ձևի համար ոչ մի անհաջող բան էլ չի լինում հետս: Արդեն 2 շաբաթ ոչ մի անջատված դեպք, ոչ մի տապալած միջանկյալ, ոչ մի դեպրեսիա, բոլոր ընկերներիս հետ շատ լավ եմ, մենակ հավես խոսակցություններ, հավես հանդիպումներ, գրքեր, երգեր, մտքեր, հավես կինոներ եմ նայում, իմ համար խելոք ապրում եմ: Տատիկիս ու տանեցիների հետ ահագին ժամանակ արդեն կռիվ չեմ արել, արդեն նորմալ են տանում ուշ տուն գնալներս, ապուշ թափառումներս: Համալսարանս չի ազդում վրաս, էն ժամանակ որ կուրսայինիս ղեկավարին մի բան դուր չէր գալիս, դեպրեսվում էի, տրամադրությունս գցում, ապրելս չէր գալիս, բայց էն օրը ես էլ զարմացա, հարցրեց, թե ինչի եմ սխալ արել, հանգիստ, խելոք պատասխանեցի՝ արել եմ էնքան, ինչքան կարողացել եմ, վերցրի, տարա փոխեցի, հետ բերեցի, առանց լարվելու ու ինքս էլ զարմացա, թե ո՞նց էլի, ո՞նց. էն էլ իմ նման պանիկյոր մարդը: Կուրսեցիներս աչքիս հավես դեմքեր են թվում, մեկ-մեկ քյառթ տղերքի ու գլամուռ աղջիկների հետ լավ էլ հավես շփվում ենք: :D
Իմ հետ սենց բան հլը չէր եղել, միշտ մի բան պատահում էր ու փչանում, բայց 2 շաբաթ դեբիլ, երջանիկ ժպիտով քայլում եմ փողոցներում, ոչ մի բողոք, մեկ-մեկ թվում ա, թե երջանիկ էլ եմ: Բայց բոցն էն ա, որ առանձնապես ոչ մի առիթ չկա, բան չի փոխվել, բան չի ավելացել կամ պակասել: :think Մեկ էլ սկսել եմ մարդկանց ահավոր շատ սիրել, էն ժամանակ լինում էր, որ խուսափում էլ էի մարդկանցից, հիմա հանգիստ շփվում եմ ու ես էլ եմ հանդիպումներ կազմակերպում, հանդիպելու առիթներ եմ փնտրում, ինձ թվում ա, թե անընդհատ ուզում եմ մարդկանց ասեմ, որ սիրում եմ իրենց:
Մենակ թե տխրում եմ մեկ-մեկ, որ շրջապատումս կան մարդիկ, որոնք իմ նման երջանիկ չեն ու էդ մի քիչ տխրեցնում ա, որովհետև գիտեմ, որ լիքը մարդիկ շրջապատումս լավ չեն, բայց հույս ունեմ. որ իրենց մոտ էլ իմ նման ամեն ինչ լավ կլինի մի օր:
Կարողա՞ մեռել եմ, բայց տեղյակ չեմ, թե չէ սենց չի լինում է ախր: :roll

մարիօ
15.08.2015, 02:13
Ահագին երկար ժամանակ գրառում չէի արել, էլ չդիմացա, եկա մի քիչ կիսվեմ օրագրիս հետ, գնամ։ Սկսել եմ զարմանալ, թե ինչի համար են մարդիկ ինձ սիրում, ես լուրջ չեմ ջոկում` ինչի՞ ախր։ Որ ասեմ շատ լավն եմ, խելացի եմ, բարի եմ կամ նմանատիպ այլ արգումենտներ սիրելու համար սուտ կլինի, որովհետև ես դրանցից ոչ մեկն էլ չեմ, այլ ընդհակառակը` սառը, չոր, կոպիտ մարդ եմ, լիքը սխալներով, կոմպլեքսներով ու սոցիֆոբությամբ, էդպես էլ չեմ հասկանում, թե ինչի համար են ընկերներս շարունակում կողքս մնալ, չնայած իմ ահավոր զզվելի բնավորության գծերին։ Մեկ–մեկ էնքան եմ զարմանում, որ զանգում են կամ գրում ու ուզում են ինձ տեսնել, ինչ–որ միջոցառումների են հրավիրում, խմելու կամ թափառելու քաղաքում, դու դա նույնիսկ անում են մարդիկ, ում հետ ֆեյսբուքում կամ թվիթերում կարողա ծանոթացած լինեմ ու մի երկու նախադասություն խոսացած, միշտ մտածում եմ` ո՞ր արժանիքիս համար են էս շատ լավ մարդիկ ինձ սիրում ու ուզում տեսնել ու ոչ մի պատճառ չեմ գտնում ճիշտն ասած։ Բա որ գիրք են նվիրում, դրանից անասելի ուրախանում եմ. քչփորում նայում են, թե ես ինչ գիրք եմ ուզում ունենալ, մեկ էլ հոպ գիրքը գրկած հայտնվում են կողքս. դրանից ամենաշատն եմ ուրախանում ու զարմանում։
Հիմա Գյումրիում եմ ու շատ ավելի եմ զարմանում, որ շատ քիչ ընկերներ ունեմ էստեղ, եղած մի քանի հոգու հետ էլ էնքան անտարբեր եմ եղել ժամանակին, որ մտածում էի` մոռացած էլ կլինեն ինձ, բայց զարմանալիորեն հենց իմանում են, որ էստեղ եմ նարինջով ու շոկոլադով գալիս են մռութս տեսնելու, երեխի պես բամբակների մեջ են պահում ինձ, տանում են կապրիզներս։ ՈՒ ամենազզվելին էն է, որ ես չեմ կարողանում մարդկանց էնպես պատասխանեմ, ինչպես իրանք են իմ նկատմամբ. լիքը մարդիկ կան, որ ես անընդհատ ուզում եմ ասել, որ սիրում եմ իրենց ու շատ կարևոր են իմ համար, բայց հենց ասելու պահն եկավ, արգելակվում եմ, մի հատ չոր բարևում ու էլի փակվում ինքս իմ մեջ, փախնում իրենցից։ Էնքան ա եղել ուզել եմ բռնեմ գրկեմ ընկերներիս ու լիքը լավ բաներ ասեմ, բայց չորել եմ ու թողել գնացել։ Երևի հաջողակ ու երջանիկ մարդ եմ, որ շատ լավ մարդկանց շրջապատում եմ հայտնվել, որ չնայած իմ չորկողությանն ու կոտոշներին, շարունակում են սիրել, չնայած երևի հասկացել են, որ իմ տեսակն է էդպիսին, գլուխ չեմ հանում, փոխվել էլ չեմ կարողանում, ես սառը մարդ եմ, կներեք։ :(

մարիօ
20.09.2015, 00:09
Երևի մենակ ես կարող էի միաժամանակ անձնական, ընտանեկան, կրթական, առողջական ու հոգեբանական խնդիրներ ունենայի. ստամոքսիցս կոկորդ ահավոր ցավում ա անտանելի ցավերով ու դրանք բութ ու անտանելի են դառնում գնալով։

մարիօ
11.12.2015, 16:16
Անցած տարվա ծնունդիցս հետո էս մեկն ահավոր չեմ սիրում, բայց էս մեկն էլ է եկել, կողքիս ամենամոտ մարդիկ են, որոնք կամ հավես չունեն կամ ժամանակ կամ չգիտեմ ինչ պատճառներով թողնում գնում են, մնում ենք ես ու երկու ամենամոտ ընկերներս՝ աղջիկ ու տղա, որոնք սկսում են գիտությունից ու մեր կրթական համակարգի թերություններից խոսել, իսկ ես կախում եմ գլուխս ու սկսում սև շորիս օղակները հաշվել: Ծխախոտի ծուխը տարածվում է գլխիս վերևում ու ինձ թվում է, թե լողում եմ էդ ծխի մեջ. մի պահ թուլացնում եմ ինքս ինձ, սկսում դանդաղ օրորվել Զեփփի ամենահայտնի երգի ակորդների հետ՝ համաչափ, նուրբ, բարակ ու թեթև, ինձ էնդքան լիքն եմ զգում, բայց ես ինձ օրորում եմ ու թվում է թե ուղեղս անջատվում է: Փակում եմ աչքերս ու մտածում, որ ծուխ եմ, որ դուրս եմ գալիս ընկերուհուս բերանից ու օղակվում, բարձրանում վերև, սկսում լողալ օդում ու ես ծուխ եմ գրողը տանի, կարող եմ թռչել ուր ուզեմ, կարող եմ գնալ հեռուներ, տեսնել ում ուզում եմ, գրկել այտերը նրա, ում ուզում էի կողքիս լիներ այս օրը: Ես ինձ սպիտակ ծուխ եմ երևակայում, մինչև ընկերներս ինչ-որ գիտական դպրոց են քննարկում, իսկ նրանցից մեկը խաղում է մազերիս հետ, շոյում, հետո սկսում հյուսել մազերիցս մի փունջ. երևի չի էլ պատկերացնում, թե ինչքան եմ սիրում էդ շփումները, ընդհանրապես ես շատ եմ սիրում, երբ մազերիս հետ են խաղում, դա ամենանուրբ ու խիստ անձնական բանն է, որ ես թաքցնում եմ բոլորից: Բայց էլի ծուխ եմ դառնում ու թվում է թե ծխի քուլաներն է շոյում ու հյուսում, փորձում եմ հասնել դռանը, խփվում եմ պատին, բայց նույն վայրկյանին անէանում եմ, խառնվում օդին ու նորից, նորից, հազարերորդ անգամ ես ոչնչանում եմ, չէ՞ որ ես ծուխ եմ, ես չեմ կարող դուրս գալ, թռչել երկինք, հասնել ու գրկել աստղերին, նրանց հետ օրորվել, ես ծուխ եմ դառնում, բայց ամեն անգամ նորից անէանում՝ խառնվում փաբի ժողովրդի խոսակցություններին ու աղմուկին: Կյանքումս առաջին անգամ ես մտածում եմ ծխի մասին ու խմում երևի արդեն երրորդ բաժակ կարմիր գինին. ինչ հաճելի է ծխի նման կարճ կյանք ունենալը, նրանք երևի ծնունդներ չեն ունենում: Տեսնես ծուխը հասցնու՞մ է սիրել ինչ-որ մեկին, մտածում եմ, գլուխս վեր բարձրացնում ու խնդրում, որ վառեն հերթական ծխախոտս: ՈՒ դեռևս երկար պիտի բերանումս պահեմ էս օրվա ծխի, կարմիր գինու ու արցունքներիս համը: Ծնունդդ շնորհավոր ծո՜ւխ:

մարիօ
30.10.2016, 22:47
Մեկ-մեկ մի այլ կարգի ուզում եմ ․․․ ը․․ չգիտեմ, թե ինչ եմ ուզում, բայց զգում եմ, որ մոտս ոչ մի բան չի ստացվում, ինչ անում եմ արդյունք չկա, կամ հակառակ արդյունքն ա, եթե սպասվելիք արդյունքն էլ ստացվում ա, ինքս ինձ մտածում եմ՝ հա ի՞նչ, ինչի՞ս էր պետք, ու զգում եմ, որ տպավորություն ա, թե անօգտակար գործողությունների շարք եմ անում։
Էն ժամանակ մտածում էի՝ գործ ունենամ, սիրած զբաղմունքներն ունենամ, լեզուներ սովորեմ, ամեն ինչ կայֆ կլինի, էլ չեմ նեղվի, հիմա դրանք ունեմ վռոձի, վաղվանից պիտի գնամ հնագիտության ինստիտուտում աշխատելու, բայց մեկ ա՝ ես անդուր ձևի ․․․ը․․․ չգիտեմ, թե ինչ եմ զգում։
Մեկ-մեկ նույնիսկ թվում ա, թե էս ամենը իներցիայով եմ անում, որովհետև տենց ա պետք, որովհետև տենց ա ճիշտը, որովհետև տենց ինձ լավ ա, որովհետև տենց ես ավելի լավը կլինեմ, ավելի շատ զբաղված կլինեմ, ավելի․․․ը․․․ չգիտեմ, թե ինչ կլինի հետս։ Իրոք չգիտեմ, ես էլ ինձնից գլուխ չեմ հանում, անընդհատ նստում ինքս իմ հետ քննարկում եմ, վերլուծություններ անում, փորձում հասկանալ, թե ինչ ա իմ ուզածն էս անասուն կյանքից վերջապես, բայց մեկ ա խանութ գնալ ու ուտելու ինչ-որ զիբիլներ առնել, ուտելուց էն կողմ ոչ մի որոշում չեմ կայացնում։ Լճանում եմ, նույնիսկ եթե կողքից բոլորը մտածում են, թե ես առաջընթաց եմ ապրում։
Միակ պատճառը երևի էն ա, որ ես բոլորի հետ ահավոր անհասկանալի, դեբիլ հարաբերություններ ունեմ, ինչ-որ աննորմալ կապվածություններ ու կախվածություններ, անիմաստ տարվածություններ, անառողջ մթնոլորտ ու լարվածություն ամենուր․ ու էդ լարվածությունն ինձ անընդհատ խանգարում ա մտքերս հավաքել, իմի բերել, վերանալ մարդկանցից ու բանի տեղ չդնել էդ սենտիմենտները, տուզիկությունները։ Երևի պիտի ինքս ինձ դաստիարակեմ։

մարիօ
10.12.2016, 23:05
Ինչքան ժամանակ ա խոսակցությունների կարիք ունեմ։ Անընդհատ ուզում եմ ինչ-որ մեկին բռնել, նստացնել ու սկսել շատ տարբեր բաներից խոսել, քննարկել, կարծիքներ հայտնել ու ինչու չէ՝ չհամաձայնվել մեկի հետ, կռիվ անել, իրար կոկորդ կրծել։ Անընդհատ խոսակցությունների թեմաներ եմ բացում, երկար-երկար խոսակցությունների կարիք ունեմ, մի բաժակ թեյի կամ մի շիշ գարեջրի հետ ուզում եմ կարծիքներ փոխանակել, բայց մարդիկ չկան։ Կյանքիս մեջ առաջին անգամ զգում եմ, որ շրջապատումս չկա մարդ, որի հետ կարողանամ խոսել․ էն ժամանակ Ռուբիի հետ ժամերով թափառում էինք քաղաքում, լիքը տարբեր բաներից խոսում ու իմ խոսելու էս ծարավը հագենում էր Ռուբիի հետ խոսակցություններով։ Ռուբին Գերմանիայում ա։ Ես փնտրում եմ մարդիկ։ Քիչ ա մնում հայտարարություն գրեմ, որ փնտրում եմ ընկերներ, որոնց հետ Բերգմանից ու Բոնյուելից կխոսեմ, որոնց հետ Անդերսոնի կինոները կնայենք, Ռամշտայնի ու Փավերվուլֆի երգերի բառերը կթարգմանենք, կլսենք, անգիր կանենք, որոնց հետ Բոսխի ու Մունկի նկարները կնայենք ժամերով, գիտություն-միտություն կքննարկենք։ Մարդիկ չկա՞ն, թե՞ ես եմ սխալ տեղեր փնտրում իրանց, չեմ հասկանում։ Ինչի՞ չեմ կարողանում նորմալ շփվել։ Ահավոր անտանելի մենակություն եմ զգում։ Լիքը մարդկանց մեջ։

մարիօ
02.05.2017, 23:14
Կարողա՞ ես չար եմ։ :(