PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆուտբոլային վերլուծություններ



John
08.04.2013, 16:30
Չէի կեղմնորոշվում այս թեման ֆուտբոլային բաժնո՞ւմ բացեմ, թե՞ օրագրային: Ի վերջո կանգ առա առաջին տարբերակի վրա, որպեսզի քնարկումների սահմանափակում չլինի ;) Ժամանակ առ ժամանակ այստեղ պատրաստվում եմ տեղադրել սեփական վերլուծություններս` կապված Հայկական (ու ոչ միայն) ֆուտբոլի հետ: Նույն հնարավորությունը ընձեռվում է նաև ձեզ :) Քանի որ մանկուց երազել եմ սպորտային լրագրող դառնալ` գուցե վերլուծություններս կարդալով ինչ-որ մեկը, ինչ-որ մի օր ... :D Վաղուց զգում էի այսպիսի մի հարթակի անհրաժեշտություն, հույս ունեմ` այն կծառայի իր նպատակին :)

Այբ
08.04.2013, 16:41
Էնքան կուզենայի, որ մեր այն հեռուստատեսությունները, որոնք ֆուտբոլային հանդիպումներ են հեռարձակում, ուշադրություն դարձնեին եթերի որակին: Վատ չէր լինի նաև, եթե խաղը մեկնաբանող հաղորդավար ընտրելիս էլ պատասխանատվությամբ մոտենային:
Շատ եմ սիրում ֆուտբոլ ու չեմ կարող մոռանալ, թե ինչպես անորակ եթերի ու վատ մեկնաբանի պատճառով Հայաստան-Իտալիա խաղը (եթե հիշողությունս ինձ չի դավաճանում), չկարողացա նայել...

John
09.04.2013, 16:02
Չորս ու կես պատճառ, թե ինչո՞ւ Շիրակը կդառնա Հայաստանի 2013թ. չեմպիոն
1. ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ավարտից 6 տուր առաջ Շիրակը ընթանում է առաջին տեղում` ունենալով 4 միավորով ավելի, քան 2րդ տեղում ընթացող Միկան: Եվ չնայած 6 խաղը քիչ չէ, բայց 4 միավոր առավելությունն է շատ: Որպեսզի Միկան կարողանա շրջանցել Շիրակին` պետք է մնացած 6 խաղերում վաստակի գոնե 4 միավորով ավելի, քան Շիրակը (հավասար միավորների դեպքում կանցկացվի լրացուցիչ «ոսկե» հանդիպում, որի արդյունքով էլ կորոշվի, թե որ թիմն է դառնում Հայաստանի չեմպիոն): Իսկ որպեսզի Միկան կարողանա շրջանցել Շիրակին՝ պետք է, որ Շիրակը պարտվի մնացած վեց խաղերից գոնե մեկում պարտվի ու ոչ-ոքի խաղա ևս մեկում, և, պայմանով, որ Միկան հաղթի մնացած բոլոր խաղերում, ինչը նույնպես իրատեսական չի թվում:

1. Շիրակ 36 22 8 6 60 35 74
2. Միկա 36 21 7 8 52 36 70
3. Փյունիկ 36 17 5 14 60 47 56
4. Գանձասար 36 15 10 11 40 32 55
5. Իմպուլս 36 16 6 14 61 55 54
6. Ուլիս 36 9 10 17 35 46 37
7. Արարատ 36 8 4 24 24 61 28
8. Բանանց 36 4 14 18 33 53 26

2.Շիրակը, ի տարբերություն Միկայի, ունի 17-18 ֆուտբոլիստներ, որոնցից յուրաքանչյուրը ցանկացած խաղում կարող են խաղալ մեկնարկային կազմում, և թիմի խաղի որակը դրանից չփոխվի, այդ իսկ պատճառով էլ ֆուտբոլիստները հասցնում են վերականգնվել խաղերից հետո, և, համարյա յուրաքանչյուր խաղում ավելի թարմ տեսք են ունենում, քան մրցակիցը: Իսկ Միկայի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը իր թիմում ունի 13-14 ֆուտբոլիստ, ովքեր մշտապես խաղում են իսկ մնացածը անփորձ պատանիներ են, ովքեր հայտավորվում են Միկայի խաղերին, բայց հազվադեպ են դուրս գալիս խաղադաշտ:

3. Շիրակի ֆուտբոլիստներն անհամեմատ ավելի փորձառու են` Կարեն Ալեքսանյան, Տիգրան Դավթյան, Գևորգ Հովհաննիսյան, Անդրանիկ Բարիկյան, Լևոն Պաչաջյան, Լի Յորո, իսկ մյուսները հեռանկարային երիտասարդներ են (Որոնցից երկուսը` 20-ամյա Կարեն Մուրադյանն ու 19-ամյա Դավիթ Հակոբյանը ազգային հավաքականի թեկնածուներ են) ու լեգեոներներ, իսկ Միկայում պատկերն այլ է. միայն Աղվան Մկրտչյանին ու Ալեքսին կարելի է համարել փորձառու ֆուտբոլիստներ իսկ մնացածը հիմնականում մինչև քսան տարեկան պատանիներ են:

4. Շիրակի երկրպագուները... Նրանք ամենուր են: Անկախ նրանից, թե Շիրակը որտե՞ղ է խաղում` Գյումրիում, Իջևանում, Երևանում թե Աբովյանում` Գյումրեցի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում քաջալերում ու երկրպագում են իրենց սիրելի թիմին: Եվ, հավանաբար, միայն Կապանում է, որ տանտերերի` Գանձասարի երկրպագուները իրենց ոգևորությամբ կարող են մրցել գյումրեցիների հետ: Ի դեպ, նաև նրանց շնորհիվ է, որ Շիրակը արդեն մոտ մեկ տարի չի պարտվում Գյումրիում կայացած խաղերում (34րդ տուրի Շիրակ-Փյունիկ 0-1 հանդիպումը կայացել է Իջևանում):

4.5 Շիրակի երկրպագուների հայտնի վանկարկումներից
- Ո՞վ ենք մենք
-Գյումրեցի՜
-Ի՞նչ ունինք
-Թասի՜բ
-Ո՞ւմ բդի կրենք
-Միկային (նայած թե ով է մրցակիցը)
-Ի՞նչըխ բդի կրենք
-Թասիբո՜վ, Թա՜-սի՜-բո՜վ, Թա՜-սի՜-բո՜վ...

Taurus
12.06.2014, 17:19
Ողջույն իմ շատ սիրելի Ակումբցիներ:
Այսօր կեսգիշերին մեկնարկում է Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը: Բոլորս էլ շատ երկար ենք սպասել այս պահին և վերջապես տոնը սկսված է: Իհարկե հաճելի կլիներ բրազիլական կառնավալին մասնակցեր նաև մեր երկիրը և մենք բոլորս կրկնապատկված հույզերով ու սպասումներով կհետևեինք մրցաշարին, բայց կա այն ինչ ունենք:
Իսկ ինչ ունենք?
Սկսենք, ինչքան էլ տարօրինակ չի, Ա խմբից.
Այստեղ տեղակայվել են տան տերերը `Բրազիլացիները, նրանց հարևան Ացտեկները (Մեքսիկա), Աֆրիկայի (փողին մունաթ) Առյուծները (Կամերուն) և վանդակավոր Եվրոպացիները (Խորվաթիա):
Հենց սկզբից ուզում եմ ասել, որ կարծում եմ այս խմբից երկրորդ տեղով փլեյ-օֆֆ անցնելու են Մեքսիկները: Այս թեմային կանդրադանամ հետագա վերլուծություններում, իսկ հիմա` Բրազիլիա -Խորվաթիա:
24:00, Սան Պաուլո, լեփլեցուն տրիբունաներ, ուրախ տրմադրություն, սամբա-ռումբա տկլոր աղջիկներ, թմբուկներ ու ..., ... ու այս ամենի մեջ պատկերացնում եք Խորվաթների վիճակը ինչ ա լինելու?
Մի քիչ կազմերի մասին: Ամբողջական կազմերին արդեն անդրադարձել ա Հովսեփը այլ թեմայիում, ու չեմ կարծում, որ դա հիմա մեզ անհրաժեշտ է:
Խորվաթների դարպասում բազմափորձ Պլետիկոսան է, ռուսական Ռոստովից, պաշտպանության աջ թևում միանշանակ կխաղա Սռնան, նրա կողքին աջ կենտրոնական կլինի Չոռլուկան, ձախ կենտրոնականը ամենայն հավանակությամբ կխաղա Գոռդոն Շիլդենֆելդը (պաշտպանության ամենաթուլյ օղակը), ձախ եզրայինն էլ կլինի Գոռդոնի թիմակից (Պանատինայկոս) Դանիել Պռանյիչը: Կիսապաշտպանություն. Մոդրիչ-Ռակիտիչ-Պերիշիչ-Օլիչ քառյակին կմիանա, կամ Սամիրը կամ Մատեո Կովաչիչը: Հարձակման գծում վիզ ա դնելու Բավարախափ եղածՄարիո Մանջուկիչը:
Այսօր Շիլդենֆելդը մեկ անգամ չի որ արագությամբ կզիչի մրցակցին, բայց այլընտրություն չկա, հնարավոր փոխարինող Դեյան Լովրենը նույնպես բավականի դանդալոշ ֆուտբոլիստ է:
Բրազիլացինրի կազմը գուշակելու համար պետք է լինել Վանգայի մոտիկ բարեկամներից, այնքան բազմազան տարբերակներ ունի Սկոլարին իր ենթակայության տակ, որ ցանկացած միտք, տակտիկական փոփոխություն կամ պայծառ միտք իրակնանալի են, ընդամենը մեկ ֆուտբոլիստի փոփոխությամբ: Ինչևէ փորձեմ հիմնվելով ընկերական խաղերի կազմերի վրա. Սեզար-Մարսելո-Տիյագու Սիլվա-Դավիդ Լուիս-Դանի Ալվեշ-Պաուլինյո-Գուստավո-Օսկար-Նեյմար-Հալկ-Ֆռեդ:
Անցած խաղերի վիճակագրությանը նայելով կարելի է նկատել, որ Բրազիլացիները իրենց ամբողջ տեխնիկայով, գրացիայով ու թեթևությամբ, խախտում են կանոնները ավելի հաճախ, քան կոշտ ու կոպիտ Խորվաթները, ինչումն է բանը?
Սկոլարին խաղում է "բասկետբոլային" ֆուտբոլ, այսինքն ամբողջ կազմով հարձակվում են, և կորցնելով գնդակը թեթև խախտում են կատարում, դասավորվում ու պատրաստ են պաշտպանվել: Ահա և Բրազիլիայի "գերազանց պաշտպանության"գաղտնիքը:
Խորվաթների խաղը մեծ մասով կախված է լինելու Մոդրիչ-Ռակիտիչ զույգի գործողություններից, եթե նրանց հաջողվեց պահել գնդակ և առանց շտապելու կառուցել դիրքային գրոհ ապա անպայման Բալկանները կհասնեն արդյունքի, մանավանդ, որ Մանջուկիչը ապացուցելու շատ բան ունի:
Այսօր կսահմանափակվեմ այսքանով ու չեմ անի կանխատեսում: Բոլորին մաղթում եմ ուրախ ֆուտբոլային երեկո:
Շնորհակալություն:

Yellow Raven
12.06.2014, 18:52
Մանջուկիչը կարմիր քարտի պատճառով էսօրվա խաղը բացա թողելու:

Taurus
15.06.2014, 08:56
Վաղը` 16.06.14 ժամը 20:00 Աշխարհի Առաջնություն,
Գերմանիա - Պորտուգալիա

Շատ հետաքրքիր խաղ է, երեկոն հեռուստացույցի առջև, ընկերների հետ, գարեջրի աջակցությամբ վայելելու համար:

ՄԻ քիչ Պատմություն: Այս երկու հավաքականների միջև կայացած հանդիպումներից, կարելի է հիշատակել վերջին 4-ը, քանզի դրանք կայացել են արդեն այս հազարամյակում: 2000 թ.-ի Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայից կրած խայտառակ պարտության (0:3) վրեժը Գերմանացիները լուծեցին Եվրոպայի ու Աշխարհի հաջորդ առաջնություններում, հաղթելով 3 անգամ:
Վերջին անգամ 2 տարի առաջ էր, որ Եվրոպայի առաջնությունում հանդիպեցին ֆավորիտները: Գերմանացիները խաղաղացին շատ գրագետ ֆուտբոլ ու հաղթեցին 1:0 հաշվով խմբային փուլի հենց առաջին փուլում (ճիշտ է, հետագայում Պորտուգալիան հաղթեց Դանիացիներին ու Հոլանդացիներին ու դուրս եկավ հաջորդ փուլ 2րդ տեղով):
Այդ խաղում թիմերի կազմերը շատ նման էին այն կազմերին, որոնք վաղը դուրս կգան խաղադաշտ:

Անձիք: սպասվող խաղի լավ տղեքն են` Պորտուգալիայից Ռոնալդուն և մի ամբողջ Գերմանիայի հավաքական:
Հայտնի փաստ է, որ Կրիշտիանուն շատ ուժեղ թիմերի դեմ խաղում է անհաջող, եթե խաղում է
Կրիշտիանուի վնասվածքի մասին օպերան Պորտուգալացիները երգում են արդեն 2 շաբաթ, ու դա ավելի շատ ստեղծում է շփոթմունք իրենց իսկ շարքերում, քան մտածելու առիթ տալիս Գերմանացիներին: Յոախիմ Լյովը միևնույննէ խաղալու է իր սիրած 4:2:3:1 տակտիկական սխեմայով, անկախ նրանից թե ով է խաղադաշտում (էխ Մարկո ականջտ կանչի, քեզ ով էր խնդրում տանկի տակ պարկեիր, հայրենական պատերազմը վաղուց վերջացել է):

Գերմանացինրը խաղը կսկսեն հանգիստ-միջին տեմպով ու կխաղան մինչև հակառակորդի սխալվելը, իսկ այդ սխալը, վաղ թե ուշ կլինի, հիշեք թե ինչ էին անում Պորտուգալները ընտրական փուլում: Գերմանիան Իսրայել կամ Ռուսաստան չի, այդպիսի սխալները չի ների: Նույնիսկ եթե պատահմամբ, կամ ուժերի գերլարումով Եվրոպացի Բրազիլացիները կարողանան գոլ խփել, Գերմանական մեքենան կաշխատի ցանկացած հզորությամբ ու կհասնի իրեն անհրաժեշտ արդյունքի

Եզրակացություն: Այսպիսով լավագույն խաղադրույքը համարում եմ Գերմանիայի ուղիղ հաղթանակը (չեմ գովազդի բուքմեյքերական գրասենյակ), որը գնահատվում է ~2 գործակցով, կարծում եմ լավ տարբերակ է ներդրված գումարը կրկնապատկելու համար: