PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներել

Լեդի Վարդ
07.04.2013, 18:53
Հարգելի՛ ակումբցիներ, առաջարկում եմ այս թեմայում զրուցել ներելու մասին, ինչպիսի արարք է ներելը եվ արժե արդյոք ներել ամեն մեկին Խնդրում եմ այս թեման չդարձնել աղբանոց:angry

Rammstein
07.04.2013, 21:18
Ընդհանուր առմամբ իմ համար երկու տարբերակ կա, առաջինը` ներել, երկրորդը` ո՛չ ներել, ո՛չ էլ թշնամանք ու աբիժնիկություն պահպանել:
Առաջին տարբերակը էն դեպքն ա, երբ դիմացինը իրոք գիտակցում ա իրա սխալը: Իսկ երկրորդ տարբերակը էն ա, երբ համարում եմ, որ դիմացինից ավելին սպասելը անիմաստ ա, դրա համար վիրավորվելը, նեղանալը, թշնամանալը ու հետեւաբար նաեւ ներելը նույնպես անիմաստ են:

Լեդի Վարդ ջան, մեկ էլ պիտի խնդրեմ, որ Կանոնադրությունը, հատկապես 2.2.1. եւ 2.3.5. կետերը վերընթերցես:

Նանո
07.04.2013, 21:37
Ներելը կարևորագույն քայլերից մեկն է, որը մարդն իր կյանքի ընթացքում մի քանի անգամ անում է.. Հաճախ ենք մենք կարծում, թե ներել ենք, բայց իրականում դա պարզապես ինքներս մեզ հանգստացնելու միջոցա լինում... Լինում են դեպքեր էլ, երբ անընդհատ ներում ես ու չես էլ զգում, որ էդ մարդն արդեն օգտվում ա քո բարությունից, ոչ քինախնդիր լինելուց, ոտնահարում ա էն ամենն ինչը քեզ համար կարևոր ա ու թանկ, դրա համար պետք է ներելուց չմոռանանք էն ամենն ինչ մեզ կտա ու կխլի մեզանից....

Նիկեա
08.04.2013, 19:48
Շատերին թվում է,որ եթե ներեն ինչ-որ մեկին,դրանով իրան երկրորդ անգամ սխալվելու հնարավորություն կտան:
Կարծում եմ երկրորդ շանսի հնարավորություն բոլորին պետք է տալ,բայց էդ երկրորդը չպետք է դառնա երրորդ,չորրորդ...:)

Նանո
08.04.2013, 20:06
Շատերին թվում է,որ եթե ներեն ինչ-որ մեկին,դրանով իրան երկրորդ անգամ սխալվելու հնարավորություն կտան:
Կարծում եմ երկրորդ շանսի հնարավորություն բոլորին պետք է տալ,բայց էդ երկրորդը չպետք է դառնա երրորդ,չորրորդ...:)

Լինում են մարդիկ, ում դեպքում ավելի լավ է, որ շանս չտա, քան թե տա.. քանի որ դա հավասարազոր ա չտալուն (այսինքն էն որ քթերիցդ են բերում).. Շանս տալուց, կամ ներելուց դա բավականին կիրթ ձևով պետք ա անես, որ տվյալ մարդը հասկանա, որ քո ներելը դա մեծ բան է, ոչ թե հասարակ, առօրյա մի քայլ, որը պարտավոր էիր անել

Նիկեա
08.04.2013, 20:15

Համամիտ եմ:

Լեդի Վարդ
08.04.2013, 20:35
Շատերին թվում է,որ եթե ներեն ինչ-որ մեկին,դրանով իրան երկրորդ անգամ սխալվելու հնարավորություն կտան:
Կարծում եմ երկրորդ շանսի հնարավորություն բոլորին պետք է տալ,բայց էդ երկրորդը չպետք է դառնա երրորդ,չորրորդ...:)

դու ճիշտ ես ներել մեկ անգամ

Sambitbaba
09.04.2013, 04:37
դու ճիշտ ես ներել մեկ անգամ

Ու՞մ:

Զավակի՞դ…
Հորդ-մո՞րդ…
Քրոջդ-եղբո՞րդ…
Տատիտ-պապի՞դ…
Ընկերների՞դ…
Սիրելիի՞դ…

Իսկ հետո՞…

Mephistopheles
09.04.2013, 04:38
Ոչ մի ներել…

Sambitbaba
09.04.2013, 05:05
Ոչ մի ներել…

Կամ էլ տենց…

Այբ
09.04.2013, 10:20
Ներելը ճիշտ է երբեմն...
Բայց կարծում եմ, որ միշտ պետք չի ներել:
Բոլորը չէ, որ կգնահատեն: Պետք է մեկ-մեկ խիստ լինել:

VisTolog
09.04.2013, 10:54
Ինչքան անիմաստ է կորում ժամանակը, որը պետքա ծախսվի ներել-չներելու որոշումը կայացնելու վրա։ Մեկա մի օր կներես։ Վատագույն դեպքում մեռնելուց հետո։:))

Stranger_Friend
10.04.2013, 01:23
ներել - չներելը այսպես գրելով չի որոշվում... Մարդիկ կան, որ քեզ սրիկա կհամարես, եթե չներես, կա և հակառակը...

Բայց դե իմ կարծիքով առաջին անգամ պետք է ներել, բայց տանջելով, չարչարելով... ով դիմանա և ներելու կարիքը զգա, արժի ներել...

Ուլուանա
10.04.2013, 17:06
Եթե խոսքը զուտ ներքին դիրքորոշման մասին է, ապա նույնիսկ էգոիստական նկատառումներից ելնելով՝ արժե ներել, որովհետև ներելով նախ և առաջ ինքդ քեզ ես ազատում հոգեկան մեծ բեռից, ներսումդ կծկված, գնդված ինչ–որ զանգվածից, որը թույլ չի տալիս ազատ շնչել, ապրել։ Իսկ եթե գործնական առումով, ապա ներելը, չգիտես ինչի, հաճախ հասկանում ենք որպես գլխիդ նստեցնելու հոմանիշ։ Ես ամեն դեպքում աշխատում եմ ներել, բայց ներել ասելով՝ ես չեմ հասկանում՝ ջնջել եղած ինֆորմացիան։ Ես կարող եմ ներել ինչ–որ մեկին, այսինքն՝ չատել, ներքուստ բացասական տրամադրվածություն չունենալ, նրա վատը չցանկանալ, անհրաժեշտության դեպքում նույնիսկ օգնել, բայց այլևս նախկին վստահությունն էլ չունենալ նրա նկատմամբ։ Բայց ներելու դերն էստեղ այն է, որ էս պահին վստահություն չունենալով՝ ես չեմ բացառում հետագայում վստահության վերականգնումը՝ կախված տվյալ մարդու հետագա պահվածքից. հետդարձի կամուրջները միշտ տեղում են. ասա՝ անցնող լինի :)։