PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրաշքներին չեմ հավատում...



Այբ
05.04.2013, 17:59
Անձնական օրագիր սկսել եմ պահել դեռ փոքրուց, բայց սա իմ առաջին վիրտուալ օրագիրն է: Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ օրագիր պահելու անհրաժեշտություն զգացի: Պատճառը երաժշտական դպրոց գնալն էր: Ով ստիպված է եղել հարկադրաբար դաշնամուրի դասերի գնալ, ինձ կհասկանա: Ծնողներս էլ, չնայած բողոքներիս, ստիպելով տանում էին: Հայրս նամանավանդ, չգիտես ինչու, մտածում էր, որ ես երաժշտական կրթությունս դեռ մի բան էլ դպրոցից հետո պիտի շարունակեմ: Ու էդ ժամանակ սկսեցի օրագիր պահել և օրվա տպավորությունները գրառելը դարձավ իմ օրվա անբաժանելի մասը:
Ի վերջո, ընտրեցի այն մասնագիրությունը, որը ես էի ուզում:
Երբեմն կարող եմ լինել շատ ռոմանտիկ, բայց երբեմն... սիրում եմ ամեն ինչ իր գույների մեջ տեսնել և երևի դրանից է, որ հրաշքների չեմ հավատում...

Այբ
06.04.2013, 22:49
Պատահականությունները իմ կյանքում մեծ դեր են խաղում: Ինչ պլանավորում եմ, երբեք չի կատարվում, կամ էլ կատարվում է այն ժամանակ, երբ ես դրան ամենաքիչն եմ սպասում: Նույնն էլ էսօր: Լրիվ պատահական մի էնպիսի տուն եմ հյուր գնացել, որ երբեք չէի պատկերացնի ինձ էդ տանը: Չէ՜, աչքիս պիտի վախենամ պատահականություններից...:think

Այբ
07.04.2013, 20:59
Նայում եմ օրացույցին ու հավատս չի գալիս, որ այն օրից անցել է արդեն մի տարի: Ինչ էլ արագ անցավ... Իսկ ինձ էդ ժամանակ թվում էր, որ վերջ... վերջ ամեն ինչին. կատարվածը անուղղելի էր...
Եթե որևէ մեկը ինձ մինչ այդ ասեր, որ ի վիճակի կլինեմ այդ ամենը հաղթահարել, չէի հավատա, բայց հաղթահարեցի...
Հիմա էլ ապրում եմ, կարծես թե ոչինչ չի եղել...

Երբեմն թվում է, թե ժամանակը կանգ է առել, առաջ չի գնում: Բայց երբ հետ եմ նայում, զարմանում եմ, թե ժամանակը ինչքա՜ն արագ է անցել:

Այբ
09.04.2013, 19:41
Միշտ երբ ինչ-որ հեռու տեղ եմ գնում, էնքա՜ն երկար եմ պատրաստվում:
Ու թեև վաղն եմ ճանապարհ ընկնելու, բայց արդեն պատրաստ եմ:
Ախր շատ անհամբերն եմ:
ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ, գիշերը ո՞նց եմ քնելու, միչև լուսանա...:think

Այբ
10.04.2013, 19:57
Օրս հագեցված էր իրադարձություններով, բայց տպավորություններիս մասին գրել չեմ կարող, թեև ցանկություն ունեմ գրելու:
Անօգուտ: Ինչ-որ բան խանգարում է:
Երևի ժամանակն է մեղավոր:
Միգուցե, երբ ներկան դառնա հիշողություն, դրա մասին խոսելը հեշտ լինի:

Այբ
12.04.2013, 17:55
Հանգամանքները երբեմն ավելի որոշիչ են լինում, քան մեր իսկ որոշումները...

Այբ
13.04.2013, 15:45
Չեմ սիրում վատ հիշողություններին անդրադառնալ: Թող մնան անցյալում:
Ներկայից էլ չես փախչի. կա այն, ինչ կա...
Մնում է ապագան... Թող լինի այն, ինչ լինելու է (չնայած նախասահմանված ճակատագիր ասվածին չեմ հավատում):

Ոչ մի բան չեմ ուզում ծրագրել, սակայն չեմ էլ կարող ոչինչ չանել...

Այբ
16.04.2013, 15:32
Սիրում եմ պատուհանի մոտ գիրք կարդալ:
Գիրքս վերցրել ու տեղավորվել եմ պատուհանի առաջ:
Դրսում մռայլ եղանակ է. արևը թաքնվել է սև ամպերի տակ, իսկ անձրևը անխուսափելի է:
Ինչևէ:
Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց մռայլ եղանակ սիրում եմ:
Աչքի պոչով նայում եմ պատուհանից դուրս ու շարունակում եմ վայելել ընթերցանությունս...

Այբ
20.04.2013, 22:03
Կան չէ՞ բանաստեղծությունները, որոնք ինչքան կարդում ես, չես հոգնում:
Կամ էլ երևի ես եմ, որ Եսենինի բանաստեղծությունները կարդում-կարդում ու չեմ հոգնում:

Այբ
23.04.2013, 17:57
Ճիշտ են ասում էլի, որ մեկ-մեկ օրվա լավ կամ վատ սկիզբը ամբողջ օրվա շարունակությունն է դառնում:
Հասարակ թվացող մանրուքները ազդում են ողջ օրվա վրա և պչացնում տրամադրությունդ:

Այբ
01.05.2013, 21:07
Տարօրինակ է, բայց երբ այստեղ մի քանի օր գրառում չեմ անում, կարոտում և ուզում եմ «կիսվել» վիրտուալ «թղթիս» հետ...

Ասում են, որ Ժամանակը «փորձառու բժիշկ» է. ամեն վերքեր բուժում է:
Եվ երևի այդ համոզվածության պատճառով է, որ հաճախ ասում ենք. «Ժամանակի ընթացքում ամեն ինչ լավ կլինի»:
Բայց էդ ժամանակը էդպես էլ չի գալիս:
Օրերը, շաբաթները, ամիսները, և նույնիսկ տարիները անցնում են, բայց նորից նույնն ենք ասում.«Ժամանակի ընթացքում ամեն ինչ լավ կլինի»:
Բա էդ սպասված ժամանակը ե՞րբ ա գալու...
Իսկ ժամանակ երևի մեր վրա է ծիծաղում. «Պետք չէ սպասել ինչ-որ ժամանակի. ապագան է ախր ներկան ձևավորում...»:

Այբ
05.05.2013, 21:57
Բախտ, Աստված և չգիտեմ ի՞նչը կամ ո՞վ, ինձ ընդհանրապես էս վերջերս ինչ-որ մոռացել են:
Դրան հակառակ՝ անհաջողությունները, ձախորդությունները սիրահարվել են ինձ:
Ոչինչ չի ստացվում, ոչ մի բան... միայն հիասթափություն, հիասթափություն...

Այբ
07.05.2013, 20:06
Ինչ-որ էս վերջերս շատ ենթարկվեցի մռայլ տրամադրությանը:
Չէ՛, էսպես չի կարելի շարունակել:

Մոռացել եմ ամենակարևորը. մռայլ ամպերը միշտ էլ,ի վերջո, ցրվում են և հայտնվում է արևը:

Այբ
09.05.2013, 21:37
Ա՜յ քեզ բան, Դիմակի խաղը ուրիշները խաղում են, իսկ ես ոնց որ էս անգամ իրար չեմ խառնվել:8
Փաստորեն, իմ մոտ իրոք մի բան այն չի:8

Այբ
15.05.2013, 15:17
Երբ ասում ես, թե որևէ բան չի ստացվում, պարզվում է, որ ճիշտ ես դուրս գալիս:
Երբեք չպետք է ասել, թե չի ստացվի: Ամեն ինչ էլ կստացվի, միայն թե հավատաս դրան:
Առաջ, երբ խոսում էին «մտքի ուժի» մասին չէի հավատում, բայց հիմա հավատում եմ:
Սեփական փորձից եմ համոզվել, որ իզուր չեն ասում, թե մտքերը իրականանալու հատկություն ունեն:
Դրա համար էլ այս վայրկյանից սկսած մտածելու եմ միայն լավ բաների մասին:
Ավելին, պատկերացնելու եմ, թե իմ անհավանական երազանքները կատարվել են, ու այդ բոլոր մտքերը ուղարկելու եմ տիեզերք և հավատով սպասելու եմ դրանց կատարմանը:)

Այբ
20.05.2013, 13:07
Դպրոցը ավարտել եմ, վերջին զանգ կոչվածն էլ վախուց անցել է:
Ու հիմա, որ նայում եմ, թե շրջանավարտները ոնց են ոգևորվում, զարմանում եմ, որ մի ժամանակ ես էլ էի իրենց պես:
Տեսնես իմ մոտ է մենակ էսպես, թե դպրոցը տարիներ առաջ ավարտած մարդկանց էլ է թվում է, թե իրենց վերջին զանգը նախորդ կյանքում է տեղի ունեցել, որը նույնիսկ չես էլ հիշի:

Այբ
21.05.2013, 19:57
Որոշ բաներ սկսել են իմ վրա ահավոր ազդել:
Քննական դեպրեսիաս մի կողմից, սպասման վիճակը մյուս կողմից, իսկ որոշ մարդկանց անհասկացողությունն էլ լրիվ թամամը լրացնում է...
Ե՞րբ է այս ամիսը անցնելու...:8

Այբ
11.06.2013, 13:47
Լինում են պահեր, երբ քեզ շատ վատ ես զգում: Այդ ժամանակ մի տեսակ շնչելն էլ դժվար է դառնում: Թվում է, թե խեղդվում ես...Վե՛րջ... Արցունքներդ սկսում են հոսել... Մի քիչ սիրտդ ցավում է... Անցնում է որոշ ժամանակ...Սկսում ես ժպտալ...Եվ հասկանում ես, որ ընդամենը սև գիծ էր, որը եկավ ու անհետացավ...

Այբ
17.06.2013, 16:22
Սկսնակ մի գրող գալիս է Լև Տոլստոյի մոտ ու բողոքում. «1000 անգամ գնացել եմ հանդեսների խմբագիրների մոտ՝ չեն ընդունում ու չեն ընդունում, որովհետև սկսնակ եմ»: Տոլստոյը վերցնում է իր հայտնի ստեղծագործություններից մեկը, որն այն ժամանակ դեռ չէր տպագրվել ու գնում մի խմբագրի մոտ, որն իրեն չէր ճանաչում և ներկայանում որպես սկսնակ գրող... Խմբագիրը կարդում է Տոլստոյի ստեղծագործությունն ու ասում. «Ախր նոր եք մտնում գրականություն, հմտություններ չունեք, լրիվ անմշակ ու հում է ձեր ստեղծագործությունը, դեռ շատ ու շատ պիտի աշխատեք դրա վրա, միգուցե ընդհանրապես ուրիշ մասնագիտություն ընտրեք. գրելը ամեն մարդու բան չէ»: Հետո հարցնում է. «Իսկ դուք երբևէ որևէ բան տպագրե՞լ եք»: Տոլստոյն էլ պատասխանում է, թե մի քանի բան ունի տպագրված՝ «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա»...

Այբ
17.06.2013, 16:27
ՊԻԵՐ ԺԱՆ ԲԵՐԱՆԺԵ

ՀԻՆ ԶԳԵՍՏԸ

Իմ սիրելի մաշված զգեստ, ինձ չլքես,
Եկ ծերանանք մենք միասին:Ես տաս տարի խոզանակել, մաքրել եմ քեզ`
Միշտ հիշելով Սոկրատեսին:
…Եթե բացվեն մաշկիդ վրա
Ճակատագրի նոր-նոր վերքեր,
Վարվիր ինձ պես, ապրիր ինչպես փիլիսոփա,
Չբաժանվենք, իմ հին ընկեր:

Հիշում եմ ես. տարեդարձն էր իմ ծննդյան,
Քեզ առաջին անգամ հագա,
Քո մասին ջերմ ու ցնծալի երգեր եղան,
Մեզ մաղթեցին մեծ ապագա:
Ինձ չի ընկճել տեսքդ խղճուկ,
Քեզ կրելը մեծ պարծանք էր,
Մեզ համար էլ միշտ կլինի տոն ու խնջույք,
Չբաժանվենք, իմ հին ընկեր:

Տեսնում եմ ես մի կարկատան քո կերպասին
Ու մի դեպք եմ հիշում նորից.
Ես ձևացրի, թե լքում եմ քնքուշ Լիզին,
Նա շփոթված կառչել էր ինձ:
Պատռվեցիր. այսուհանդերձ
Դա մի չքնաղ հնարանք էր.
Նա երեք օր իմ գրկի մեջ քեզ կարկատեց:
Չբաժանվենք, իմ հին ընկեր:

Օծե՞լ եմ քեզ բուրմունքներով շռայլորեն,
Ինչպես անմիտ մի պճնամոլ,
Ո՞վ է տեսել, որ քեզ ծաղրեն, արհամարհեն,
Դահլիճների մեջ ոսկեցոլ:
Ես չեմ ուզում պատվո նշան,
Երիզներով նախշած թևքեր,
Քո լամբակին եղել է միշտ վարդ ու շուշան,
Չբաժանվենք, իմ հին ընկեր:

Մի վախեցիր այն օրերից, երբ կունենանք
Մի ընդհանուր ճակատագիր,
Ու միատեղ կճաշակենք վիշտ ու բերկրանք,
Այս վազքի մեջ ինձ մի լքիր:
Ահա շուտով ժամը կգա,
Երբ կդառնամ որդերին կեր,
Խաղն ավարտենք իրարու հետ, քիչ էլ տոկա,
Չբաժանվենք, իմ հին ընկեր:

Այբ
19.06.2013, 10:40
Աշխարհի 5 ամենակարճ գրական գլուխգործոցները`

1. Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի պատմվածք՝ բաղկացած ընդամենը վեց բառից, որը կհուզի ցանկացած մարդու: Հեմինգուեյը հաղթեց գրազը.
«Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»:

2. Ֆրեդերիկ Բրաունը հորինել է երբևէ գրված ամենակարճ սարսափ պատմությունը.
«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին...»:

3. Օ`Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում՝ գրելով դասական պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչներով՝ հանգույց, կուլմինացիա, լուծում.
«Վարորդը ծխեց ու շրջվեց՝ նայելու բենզատարին՝ բենզին շատ կա, թե քիչ: Մահացածը քսաներեք տարեկան էր»:

4. Անգլիացիները նույնպես կազմակերպել են ամենակարճ պատմվածքի մրցույթ: Համաձայն մրցույթի կանոնների՝ պետք է գործածված լինեին հետևյալ բառերը՝ թագուհի, Աստված, գաղտնիք: Առաջին տեղը գրավեց այս պատմվածքը՝
«Օ, Աստված իմ, - գոչեց թագուհին, - ես հղի եմ ու չգիտեմ՝ ումից»:

5. Ամենակարճ կենսագրականի մրցույթում հաղթեց մի ֆրանսուհի, որ գրել էր.
«Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»:

Այբ
20.06.2013, 20:00
Տարիներ առաջ (9-րդ դասարան էի), երբ ձեռքս վերցրեցի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, մեկը կողքից ասեց, թե գիրքը ծանր է կարդացվում և իմ տարիքի համար չէ: Բայց ես չլսեցի ու սկսեցի կարդալ: Վեպը միանգամից դուրս եկավ, հիշում եմ, թե ինչ հաճույքով էի կարդում: Եվ հեչ էլ ծանր կարդացվող չթվաց, այլ ընդհակառակը՝ վեպը խորը տպավորություն թողեց:
Այս վերջերս նորից կարդացի վեպը: Բայց տարիներ առաջ ստացածս տպավորությունը վեպը չթողեց: Երևի շատ էի ուզում վերապրել այն հույզերը, որը ստացել էի առաջին ընթերցումից: Վեպը հոյակապ է, բան չունեմ ասելու (առհասարակ սիրում եմ Ֆրանց Վերֆելի գործերը), բայց դե միշտ «առաջին ծանոթությանը» ստացած տպավորությունը չի կրկնվում: Երկրորդ «հանդիպումը» հեղինակի հետ արդեն ուրիշ հույզեր է առաջ բերում:

Այբ
20.06.2013, 22:08
Ինչքան էլ ասեն, թե մարդու բնավորությունը երբեք չի փոխվում, բայց մեկ է՝ փոխվում է, երբ ժամանակը և հանգամանքները իրենց «գործն» անում են:

Այբ
21.06.2013, 23:11
Ես ինչ ինձ հիշում եմ, 3-րդ դասարանից անընդհատ քննությունների համար պարապում եմ:
Տարօրինակ է, բայց «սարսափում» եմ, երբ մտածում եմ, որ մի օր այլևս քննություններ չեմ ունենալու::8

Այբ
22.06.2013, 21:18
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՆՈՎԵԼԸ

1948 թվականին Վիլյամ Սարոյանը «Իգզեմինր» թերում այսպիսի մի հայտարարություն է տպագրում.
«Ագարակի տուն, 30 ակր տարածք, ավտոտնակ չունի, պահեստ չունի, կենտրոնական ջեռուցումը խափանված է, ավտոբուս չունի, մեծ թվով սկյուռներ կան: Գինը 32 հազար դոլար: Սեփականատերը 7 ակրը իրեն է պահելու՝ իր ագահությունն ապացուցելու համար, իսկ մնացածը վաճառվում է 32 հազար դոլարով: Գրել կամ զանգահարել Վիլյամ Սարոյանին»:
Մեկ այլ անգամ Սարոյանը վաճառքի էր դրել իր այգին և այդ մասին տեղեկացրել նույն ոճով.
«Այգիս վաճառում եմ, անպիտան հող է, ջուրը՝ պակաս, ոչինչ չի բուսնում, մոլախոտերով լեցուն է, առաջին իսկ հաճախորդին պիտի վաճառեմ…»:
Որքան էլ զարմանալի թվա, բայց այգին վաճառվեց հենց հաջորդ օրը: Սարոյանին ներկայացան բազմաթիվ գնորդներ, և այգու սեփականատեր դարձավ ամենաբարձր գին վճարողը…

Այբ
22.06.2013, 21:21
ԱՅՍՊԵՍ ԳՐՎԵՑ «ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ»
«… Ես ունեի կին և երկու փոքր տղա: Ես աշխատում էի գովազդող մենեջեր և խմբագրում էի կինոբեմագրեր: Բայց գիրք գրելու համար անհրաժեշտ էր հրաժարվել աշխատանքից: «Հարյուր տարվա մենություն» վեպն սկսելուց մի քանի ամիս առաջ մեքենա էի գնել: Ես գրավ դրեցի մեքենան և գումարը տվեցի կնոջս` Մերսեդեսին՝ ենթադրելով, թե դա կբավականացնի գիրքը գրելու մոտավորապես վեց ամսվա ընթացքում: Բայց «Հարյուր տարվա մենություն»-ը գրելու համար ինձ պետք եղավ մեկուկես տարի: Ամեն օր այսպես թե այնպես նա ինձ համար հայթայթում էր թուղթ, սիգարետ, ամեն բան, ինչ անհրաժեշտ էր աշխատանքի համար: Երբ դրամը վերջացավ, նա ինձ ոչինչ չասաց: Ավելին` ինձ համար մինչև հիմա գաղտնիք է մնում, թե ինչպե՞ս է նա կարողացել համոզել մսագործին, որ պարտքով միս տա, հացավաճառին, որ հաց տա և ինչպե՞ս է համոզել տանտիրոջը, որ նա ինը ամիս չվերցնի բնակվարձը: Այդ ամենը նա է հոգացել, և ես ոչմի հոգս չեմ ունեցել: Երբ գիրքն ավարտված էր, պարզվեց, որ մենք մսավաճառին պարտք ենք 5000 պեսո հսկայական գումար: Շրջապատում խոսում էին, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, և բոլոր կրպակատերերը ցանկացան մասնակցության իրենց բաժինն ունենալ: Բնագիրը հրատարակիչին ուղարկելու համար անհրաժեշտ էր 160 պեսո, իսկ մնացել էր ընդամենը 80-ը: Այդ ժամանակ ես գրավ դրեցի հարիչը և Մերսեդեսի ծամհարդարիչը: Իմանալով այդ մասին` նա ասաց. «Միայն այդ էր պակաս, որ վեպը վատը լինի»:
Վեպի տպագրությունից հետո ամեն ինչ ինձ համար միանգամայն այլ տեսք ստացավ: Որովհետև փառքը միշտ աղավաղում է իրականության զգացողությունը»:

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

Այբ
22.06.2013, 21:22
ԿՈՍՏԱ ԽԵՏԱԳՈՒՐՈՎ
ԳԻՏԵՄ…
Գիտեմ, պիտի մի օր սգաք,
Երբ աճյունըս հանձնեք հողին,
Բարի սրտով «ողորմի» տաք
Ինձ և անբախտ իմ ծնողին…

Հետո գառը գետնին զարկեք-
Ո՞վ է ծոմից իրեն տանջում.-
Օղի խմեք ու քեֆ անենք,
Ինչպես ադաթն է պահանջում:

Լաց ու կոծով երդում անեք`
«Թող կուրանա` ով մոռանա»,
Հետո… նույնիսկ էլ չհիշեք
Շիրմիս քարը լքված, մենակ…

Այբ
03.07.2013, 19:19
Կարոտել էի քեզ, իմ Ընկեր օրագիր::)
Շատ բաներ են մտքովս անցնում, բայց մի տեսակ չի ստացվում վերջերս գրառում անել: Իսկ էնքան բան կա, որոնց մասին կուզենայի բարձրաձայնել, բայց ինչ-որ մի բան խանգարում է:
Տարօրինակ է, բայց FB-ում երբեք չեմ գրում ու չեմ գրի այն, ինչ գրում եմ այստեղ, ավելի ճիշտ, ինչ գրում եմ առհասարակ ակումբում:
Եթե շատերի համար FB-ը ինքնարտահայտման հարթակ է, ապա ինձ համար էդպես չի: Թեև ստատուսներ տեղադրում եմ (հիմնականում հայտիների խոսքերը և միշտ նշում եմ հեղինակին), բայց ինձ հուզող հարցերը, իմ գլխում պտտվող մտքերը չեմ գրում: Իսկ եթե անգամ գրել եմ, ուրեմն չեմ էլ հիշում, որովհետև հազիվ մի անգամ գրած լինեմ:
Իսկ ակումբը ուրիշ է, լրիվ ուրիշ աշխարհ:

Այբ
06.07.2013, 14:03
Այսօր փորձում էի մեկին օգնել, բայց վերջինս ինձ սխալ հասկացավ:
Այստեղից էլ հարց է առաջանում, թե պետք է արդյոք որոշ մարդկանց ձեռք մեկնել::think
Բայց այնուամենայնիվ, պետք է: Ախր էնքան լավ մարդիկ կան::)

Այբ
19.07.2013, 15:44
Իմ գրապահարանը լի է գրքերով: Գրքերը վերցրել եմ տարբեր տեղերից ու տարբեր մարդկանցից՝ գրադարանից, տատիկից, հարևան Աննայից, մամայիս ընկերուհուց (ըստ հարցաշարի` բոլոր գրքերը միանգամից հավաքում եմ)...
Ցավալի է, բայց իմ անձնական գրքերը շատ փոքր թիվ են կազմում:
Ոնց եմ ուզում իմ անձնական մեծ գրադարանը ունենալ...:8

Այբ
21.07.2013, 14:03
«Ամեն ինչ լավ է լինելու»,- բոլորս ենք ասում և այդ ասելով ի նկատի ունենք մեր ապագան, որը ո՛չ վաղվա օրն է, ո՛չ վաղը չէ մյուս օրը, կամ էլ նույնիսկ տարիներ հետոն էլ չէ:
Ապագա ասելով մեզ չենք պատկերացնում, թե իբր արդեն շատ ծեր ենք և նման բաներ, այլ հասկանում ենք մեր նպատակների, ձգտումների, երազանքների կատարման այն շրջանը, որի համար պայքարում ենք: Եվ ինչքան էլ օրեր անցնեն, թեկուզ տարիներ, մեր ներկան ապագա չի դառնա, քանի դեռ մեր նպատակները և ձգտումները չեն իրականացել : Իսկ երբ մի ձեռքբերում ես ունենում, այդ ձեռքբերումը քեզ ստիպում է ինքդ քո առջև նոր նպատակներ դնել: Ու էդպես ժամանակը անցնում է, իսկ մեզ էլ դեռ թվում է, թե մենք շարունակ ներկայում ենք, իսկ ապագային դեռ չենք հասել:

Այբ
02.08.2013, 12:07
Իմ վերջին գրառումը որոշեցի կատարել «Անկապ օրագրում», բայց հետո միտքս փոխեցի ու մտածեցի, որ ավելի լավ կլինի իմ վերջին գրառումը հենց իմ անձնական օրագրում գրել: Ակումբից, թեև իրավունք չկա ջնջվել, բայց հեռանալով և իմ այս վեջին գրառմամբ այլևս գրառում չանելով, ինքս ինձ ջնջում եմ ակումբից: Ակումբում շատ լավ անդամներ կան, որոնց հետ բախտ ունեցա ծանոթանալ՝ Մեմուշը, Բարեկամը, Այվին, Ալֆան, Մարին, Մինան, Դիանան, Ռուբին և էլի շատերը...Շատ եմ սիրում նրանց...:love
Չեմ ուզում մանրամասնել, թե ինչի եմ հեռանում, ուղղակի հեռանում եմ և վերջ: Հեռանում եմ, որ փրկեմ ակումբը այն սերունդից, որը «հիմա մեծանում է»...

Այբ
07.08.2013, 13:40
Իմ վերջին գրառումը որոշեցի կատարել «Անկապ օրագրում», բայց հետո միտքս փոխեցի ու մտածեցի, որ ավելի լավ կլինի իմ վերջին գրառումը հենց իմ անձնական օրագրում գրել: Ակումբից, թեև իրավունք չկա ջնջվել, բայց հեռանալով և իմ այս վեջին գրառմամբ այլևս գրառում չանելով, ինքս ինձ ջնջում եմ ակումբից: Ակումբում շատ լավ անդամներ կան, որոնց հետ բախտ ունեցա ծանոթանալ՝ Մեմուշը, Բարեկամը, Այվին, Ալֆան, Մարին, Մինան, Դիանան, Ռուբին և էլի շատերը...Շատ եմ սիրում նրանց...:love
Չեմ ուզում մանրամասնել, թե ինչի եմ հեռանում, ուղղակի հեռանում եմ և վերջ: Հեռանում եմ, որ փրկեմ ակումբը այն սերունդից, որը «հիմա մեծանում է»...

Ինչ էլ մի «մահախոսական» եմ գրել:
Էս գրառումը, որ գրում էի, դեռ չգիտեի, որ ես անբուժելի հիվանդություն ունեմ, որը կոչվում է ակումբացավ:
Մի քանի օր է, ինչ ակումբում գրառում չեմ արել, բայց թվում է, թե մի ամբողջ դար հետ եմ մնացել ակումբից ու կորցրել եմ շատ կարևոր մի բան. սիրում եմ ակումբը հո զոռով չի: Բայց սխալ որոշումս ստիպեց ինձ հասկանալ, որ ակումբը ընտանիք է, որից չի կարելի հրաժարվել:
Ակումբից հեռանալն էլ իմ կյանքի ամենահիմար որոշումն է եղել (թե ինչ սև մոծակ էր ինձ էդ օրը կծել, չեմ հասկանում:think): Ինչևէ, սրանից հետո ինչ էլ լինի, չեմ լքելու ակումբը, թեկուզ ակումբը ինձ «ծեծելով» դուրս անի:

Այբ
11.08.2013, 16:00
Չնայած որ ծրագրեր շատ ենք կազմում, բայց գիտենք նաև, որ մեզ հետ կարող է ինչ ասես պատահել: Այս առումով, թերևս անգիտակցաբար, բայց ինքներս մեզ ինչ-որ մի բանի ենք նախապատրաստում (ինչքան էլ շարժվենք ըստ մեր ծրագրվածի, այնուամենայնիվ, չգիտենք, թե վաղը մեզ համար ինչ օր է լինելու):
Ու էսպես ապրում ենք էլի...
Իսկ երբ մի դժբախտության մասին ենք իմանում, որը տեղի է ունեցել մեզ համար օտար մի մարդու հետ, կամ էլ իմանում ենք, թե մեկը վիճակախաղով մեծ գումար է շահել, մտածում ենք, որ էդ ամենը միայն ուրիշների հետ կարող էր պատահել: Եվ հանկարծ, երբ մեզ հետ տեղի է ունենում մի դեպք, որը մեր պատկերացմամբ միայն ուրիշների հետ կարող էր կատարվել, այս անգամ էլ մտածում ենք, որ դա հենց մեզ հետ կարող էր պատահել::8

Այբ
13.08.2013, 17:26
Մամաս մեկ-մեկ դժգոհում է, որ առաջնահերթ իրերի փոխարեն գրքեր եմ գնում, բայց տեսնում եմ, որ հա՛մ դժգոհում է, հա՛մ ուրախանում է (ինքն էլ է գրքեր սիրում).
_Գիրքը լավ բան է, բայց սեպտեմբերից դասի ես գնալու ախր, սկզբից պայուսակ, հագուստ չգնե՞նք,-մամաս է ասում:
Ինչևէ, էսօր ինձ պայուսակ էր գնել (ճաշակս գիտի): Ինչ մեղքս թաքցնեմ՝ ուրախացա:
_Քեզ որ փող տայի, հիմա էս պայուսակը չէր լինի,- պայուսակը տալուց ասաց:

Է՜հ, խիստ մայրիկս ինձ շատ է սիրում::love

Այբ
14.08.2013, 11:36
Է՜հ, չգիտեմ, ես եմ այսպիսին, թե առհասարակ մարդու բնույթն է, որ իրեն հուզող, իրեն ներսից կրծող որդի մասին չի կարողանում ոչ մեկի հետ կիսվել::8

Այբ
16.08.2013, 14:53
Ա՛յբ, մի քիչ էլ դիմացիր. աշունը շուտով կգա::love

Այբ
19.08.2013, 12:32
Անձնական օրագիրս մտքերիս անկյունն է դարձել. սիրում եմ էստեղ գրառում անել վերջերս (մի տեսակ քաշում է ինձ):

Մտքերով հաճախ հետ եմ գնում: Լավ հիշողություններ շատ ունեմ, բայց որոշ հիշողություններ, որոնց չեմ կարող լավ անվանել, փորձում եմ չհիշել:
Սրանից մի տարի առաջ, երբ ինձ թվում էր, թե ոչ մի բան հնարավոր չէ ուղղել, հիմա արդեն կարծես թե սթափվել եմ: Չէ՞ որ մի վատով չի կարող ամեն ինչ վատ լինել:
Ամեն ինչն էլ անցնում է. պետք է միայն կարողանալ հաղթահարել: Մտածում էի, որ չեմ հաղթահարի, բայց հաղթահարեցի ու հիմա, ավելի քան երբևէ, ուզեմ եմ ապրել, ուզում եմ հասնել իմ նպատակներին:
Ուսումս շարունակելը (ամեն ինչ նոր էջից սկսելու համար) առաջին քայլս կլինի:

Այբ
20.08.2013, 16:11
Մարդը միշտ պահանջ ունի ինչ-որ մի բանի հավատալու: Ու կարևոր չէ, թե մարդը հավատում է Աստծուն, թե չէ, բայց ինչ-որ մի բանի հավատում է հաստատ: Կարող է հավատալ նույնիսկ մտքի ուժին և մտածել, թե եթե ինքը միայն լավ բաների մասին մտածի, ուրեմն էդպես էլ կլինի:
Հավատը մեծ ուժ է: Կյանքի շարժիչ ուժը, որը մեզ ստիպում է հավատալ, թե մեր ապագան հաստատ ավելի լավ է լինելու:

Այբ
24.08.2013, 11:40
Ընդամենը մնաց մի շաբաթ: Հա՛մ աշունը կգա, հա՛մ քննությունիցս կպրծնեմ, եթե ընդունվեմ էլ դասերս կսկսվեն:
Է՜հ, ահավոր լարված եմ և լարվածությունից քիչ է մնում, որ լաց լինեմ:cry
Իսկ տանը էնքան հանգիստ են: Մամաս էլ էնպես է խոսում, իբր արդեն ընդունվել եմ (դրանից ջղայինանում եմ):Ճիշտ է, պարապել եմ, բայց մինչև քննությունս չհանձնեմ չեմ կարողանա հանգիստ լինել ::8

Այբ
30.08.2013, 09:16
Երևի ոչ մի անգամ ավատարիս էսպես զարմացած չեմ նայել...:o
Աստղիկ եմ ստացել...:)
Հ.Գ. Տեսնես ինչի՞ համար եմ ստացել...:think

Այբ
30.08.2013, 20:36
Վաղը ամռան վերջին օրն է:
Վերջապես աշունն է գալիս: Միայն թե աշունը շուտ մտնի իր իրավունքների մեջ:
Ուզում եմ, որ եղանակը վատանա, տերևները գունավոր դառնան և շարունակ անձրև լինի:love

Այբ
19.09.2013, 19:05
Մի բանի, որ շատ ենք ձգտում, թվում է, թե հենց հասանք դրան, ուրեմն վերջ... ամեն ինչ հոյակապ կլինի: Ի վերջո, հասնում ենք: Թվում է, թե նույնիսկ շա՜տ գոհ ենք, բայց մեկ է՝ ինչ-որ մի բան դարձյալ այն չէ: Ի՞նչը: Ախր հասել ենք չէ՞ մեր ուզածին:

Այբ
20.09.2013, 19:22
Վերջերս չի ստացվում գրառումներ անել: Ու բանը նրանում չէ, թե գրելու, կամ պատմելու բան չկա, ախր կա...Չեմ կարողանում մտքերս հավաքել...Մեկ-մեկ նույնիսկ տառերն եմ թարս գրում...Երևի չափից շատ լարված օրեր էին, բայց դե իսկական լարված օրերը դեռ առջևում են (քննություն-մննություն): Չխոսեմ էլ ուրիշ բաների մասին, որոնք ինձ անհանգստացնում են...
Բայց էս ինչ մռայլ գրառում եղավ... Այսօրվա եղանակի պես աշնանային...Է՜հ, աշունն էլ եկավ...

Հ.Գ. Ա՛յ մարդ, չի ստացվում վերջերս գրառում անել, հո՞ զոռով չի...:8

Այբ
23.09.2013, 09:55
Մռայլ եղանակ:
Երևի շուտով անձրև էլ կգա:
Դաս էլ չունեմ էսօր:
Ազգային գրադարան էլ չեմ գնալու. տանը գիրք կա կարդալու:
Կմնամ տանը: Տան գործերը կանեմ, մի քիչ ինտերնետը կփորփրեմ, իսկ հետո կպարապեմ...
Եվ «հիանալի» օրը ապահոված է...

Այբ
24.09.2013, 19:46
Իմ մեջ մի բան կոտրվել է: Երևի հավատս է: Էսքան հիասթափված չեմ հիշում, թե վերջին անգամ, երբ եմ եղել...
Նույնիսկ ուզում եմ ամեն ինչ թողնել...թող ամեն ինչ գնա գրողի ծոցը...

Այբ
26.09.2013, 20:05
Ահավոր ցանկություն ունեմ գրելու: Չեմ կարող բացատրել, թե ի՞նչ «մուսսա» է իմ մոտ եկել: Ուղղակի՝ ուզում եմ գրել: Երևի վերջին ժամանակներն են մեղավոր: Բայց եթե գրեմ, հաստատ տխուր-մխուր բաներ է լինելու: Չնայած էստեղ են ասել. «Չկա չարիք՝ առանց բարիք»:
Բայց դե ինձնից ինչ «գրող»...:8

Այբ
26.09.2013, 22:14
Վաղը առաջին ժամ ունեմ: Այսինքն՝ շուտ պիտի վեր կենամ: Անգլերենի դաս էլ ունեմ, որ վաղը պետք է պատասխանեմ, բայց ոչինչ չեմ արել: Քնելուց առաջ անպայման ուզում եմ պարապել, բայց դե ալարում եմ:D
Ա՛յբ, երբվանի՞ց թամբալացար...:D
Հ.Գ. Կործանվում եմ::(

Այբ
30.09.2013, 17:42
Առհասարակ, թեյ շատ եմ խմում, բայց աշնանն ու ձմռանը ավելի շատ: Ու հենց սկսում եմ օրը մի քանի անգամ խմել, եղբայրս ասում է.
_Չայի սեզոնը սկսվե՞լ է: Դե ձեն հանի, որ տաք հագնվենք, տնաշեն...

Այբ
02.10.2013, 19:25
Բոլորս գիտենք, որ գոյություն ունի մահը և չենք կարող դրանից փախչել: Բայց ապրում ենք այնպես, կարծես թե իրականում մահ չկա, կամ եթե կա էլ, ուրեմն մեզ չի սպառնում: Ապրում ենք, ծրագրեր կազմում ու մի օր ծերանալու ենք, և ինչպես ուրիշ ծեր մարդիկ, մենք էլ ենք այդ ժամանակ ՆՈՐԻՑ խոսելու ապագայի մասին:
Գիտենք՝ կա մահ, բայց ե՞րբ է գալու...հաստատ ոչ ապագայում. էնքան ծրագրեր ունենք...

Այբ
03.10.2013, 16:20
Որոշ մարդկանց հետ ուղղակի շփվել չի լինում: Ու հարցը նրանում չէ, թե տվյալ մարդը լավ մարդ է, թե վատ...ուղղակի չի ստացվում...

Այբ
03.10.2013, 22:07
Մի անգամ ուսուցիչը դասասենյակ է մտնում ջրով լի բաժակը ձեռքին: Սկսվում է դասը: Քիչ հետո ուսուցիչը վերցնում է բաժակը և ձեռքը մեկնում առաջ՝ հարցնելով աշակերտներին.
-Եթե ես բաժակը մեկ րոպե պահեմ ձեռքումս, ի՞նչ կլինի:
Աշակերտներից մեկը պատասխանում է.
-Ոչինչ:
-Իսկ եթե պահեմ հինգ րոպե, այդ դեպքում ի՞նչ կլինի:
Մեկ ուրիշ աշակերտ պատասխանում է.
-Կհոգնեք:
-Իսկ եթե բաժակը այսպես պահեմ ուղիղ մեկ օր, այդ դեպքու՞մ:
-Ձեր ձեռքը կանզգայանա:
-Իսկ ի՞նչ անեմ բաժակը, որպեսզի առողջական խնդիր չունենամ:
Աշակերտներից մեկը կարծես կատակին տալով պատասխանում է.
-Այն պետք է դնեք սեղանին:
-Այո, ճիշտ է.... Նույնն էլ մեր խնդիրներն են: Մեկ րոպե մտածելով դրա մասին, ոչինչ չի լինի մեզ հետ: Հինգ րոպե մտածելով, կսկսենք հոգնել ու վատ զգալ: Իսկ ամբողջ օրը մտածելով ավելի վատ վիճակում կհայտնվենք: Որպեսզի այդ ամենը չլինի, պետք է մի կողմ դնենք այդ խնդիրները, ապրեք հանգիստ, ու քիչ-քիչ լուծենք դրանք:

Հ.Գ. Պատահաբար մի տեղ կարդացի...

Այբ
04.10.2013, 12:06
Խոստովանություն

Իբր մի օր որոշել էի թիթիզացած դասի գնալ. մազերս գիշերը փաթաթեցի , որ առավոտյան սիրուն խոպոպիկներով դասի գնամ, բայց... Երևի ինձ վիճակված չէ էդ ոճով դասի գնալ. առավոտյան ջերմությամբ արթնացա ու դասի չգնացի:
Խոպոպիկներս սիրուն են եղել: Միայն թե տանից ընդհանրապես դուրս չեմ գալու::(

Այբ
04.10.2013, 15:07
Մեր դասախոսներից մեկը ասում է, թե ուսանողները իրենց թեզը գրում են ոչ թե 2 տարվա ընթացքում, այլ վերջին երկու ամսում: Հիմա ես էլ արդեն թեզի թեմա ունեմ: Շատ ոգևորված եմ: Չեմ ուզում վերջում թողնել: Այս ամսից սկսելու եմ թեզիս վրա աշխատել, թեև դեռ ղեկավար էլ չունեմ:
Մարդ էլ թեզի թեմա ունենա, բայց ղեկավար չունենա: :think

Այբ
05.10.2013, 13:34
Երազս կատարվեց...:(

Այբ
05.10.2013, 20:17
Երազս կատարվեց...:(

Լավ է, որ գոնե միամիտ մտա Զվարճալի պատմությունների բաժինը: Թե չէ որտեղից էի իմանալու, որ երազս կատակի ձևով էր իրականացել::D

Այբ
05.10.2013, 23:54
Հատուկ շնորհ ունեմ երևի, որ մագնիսական ձգողությամբ ինչ-որ անհավանական բաներ եմ քաշում դեպի ինձ: Տարօրինակ է, չէ՞:
«Միայն ես եմ» -ի շարքը կարող եմ երկար թվարկել...
Միայն ես եմ երևի, որ չի ուզում հայտնվել «Թեմայից դուրս...» բաժնում, բայց միշտ հայտնվում է:
Միայն ես եմ երևի, որ իսկական տուգանայինը կատակից չի տարբերում:
Միայն ես եմ երևի, որ իր էլեկտրոնային նամակի, առհասարակ՝ էստեղի ու ՖԲ-ի գաղտնաբառերը իր սիրած ու չսիրած գրողների ծնված ու մեռած թվականներն է դնում...
Միայն ես եմ երևի...էլ չթվարկեմ:

Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ ու չեմ էլ ուզում փոխվել: Շատ բաներում եմ «միայն ես» ու չեմ էլ ուզում շատերի նման լինել:
Թե ինչի՞ հանկարծ էսպես անկեղծացա, չեմ հասկանում: Ուղղակի, սիրտս էսպես ուզեց...

Հ.Գ. Ով ուզում է, թող իմ գրառումները մեջբերի...

Այբ
06.10.2013, 09:24
Կյանքում անպայման պետք է լինեն դադարներ: Այնպիսի դադարներ, երբ Ձեզ հետ այլևս ոչինչ չի կատարվում: Երբ Դուք պարզապես նստած նայում եք աշխարհին, իսկ աշխարհը Ձեզ...
(Կարլ Ռենց)

Այբ
06.10.2013, 10:15
Էնքան եմ ուզում մի օր փոխել օրագրիս վերնագիրը ու գրել՝ «Հավատում եմ հրաշքներին, հավատու՜մ եմ...»:

Հ.Գ. Բայց հիմա, քանի որ դեռ չեմ հավատում, թող մնա էսպես...

Այբ
09.10.2013, 18:10
Թո՛ղ սառնամանիքը պատի ամբողջ Հայաստանը, թո՛ղ ցրտահարվեմ, թո՛ղ հիասթափվեմ հազար անգամ, բայց էս անտեր միջանկյալները չլինի::cry
Սովորելուց չէ, որ դժգոհում եմ, ուղղակի գրավոր քննությունները չեմ սիրում...Գոնե բանավոր լիներ...:(

Այբ
11.10.2013, 22:01
Բնավ չեմ զգում, թե Այբ-ը իմ ակումբային մականունն է: Էնքան հարազատ է դարձել, որ թվում է, թե իմ իսկական անվան հետ միշտ Այբ էլ եմ անվանվել:
Ու եթե վիրտուալ տարածքից դուրս էլ սկսեին ինձ Այբ անվանել, բնավ չէի նեղվի, թեև իմ իսկական անունն էլ եմ շատ սիրում...
Երևի ակումբը շատ եմ սիրում ... հաստատ դա է պատճառը::)

Այբ
19.10.2013, 10:03
Ոնց եմ ամեն ինչից հոգնել...գոնե լավ է, որ մի օր մեռնել կա...:(

Այբ
20.10.2013, 10:48
Ոնց եմ ամեն ինչից հոգնել...գոնե լավ է, որ մի օր մեռնել կա...:(

Երևի երեկ «խմած» եմ եղել, որ նման բան եմ գրել: Տրամադրության անկումը շատ զզվելի բան է, բայց լավ է, երբ նոր օրվա հետ, սկսում ես արդեն լավ բաների մասին մտածել:

Այբ
20.10.2013, 19:39
Իմ հին ավատարին կարոտել էի...:)

Այբ
21.10.2013, 11:09
Մարդ էլ ղեկավարի պատճառով ուզենա թեզի թեման փոխել...:cry

Այբ
24.10.2013, 21:02
Տխուր ու շատ տպավորիչ ֆիլմ, որ նայում ես, մի տեսակ թմբիրի մեջ ես ընկնում: Ֆիլմը այնքան է կլանում, որ նայելուց հետո անգամ, շարունակ հերոսների, դեպքերի մասին ես մտածում...
Ա՛յ, դա է իսկական ֆիլմը...

Այբ
26.10.2013, 15:26
Արդեն սկսել եմ ինձնից վախենալ. մարդ էլ շատ բաներում մենակ ինքը լինի...:8

Այբ
26.10.2013, 20:27
Միշտ ուզում եմ ինչ-որ բան փոխել. ինձ միշտ թվում է, թե շարունակ նույն հարթության վրա եմ կանգնած: Ախր էնպես էլ չի, թե փոփոխություններ չեն լինում, լինում են... Բայց ինչի՞ համար մի ուրիշ հարթության վրա չեմ տեղափոխվում...

Այբ
27.10.2013, 11:33
Ձյուն եմ ուզում...:viannen_15:

Այբ
29.10.2013, 19:02
Մի ժամ է ինտերնետն եմ փորփրում, որ նոր ու լավ երգեր գտնեմ, բայց դուրս ոչ մի բան չի գալիս: Երևի ես եմ դարձել անճաշակ, կամ լավ չեմ փնտրում, կամ էլ, իրոք, նորմալ երգեր չկան, կամ էլ տրամադրությանս հետ չեն գնում: Օ՜ֆ, չգիտեմ:

Այբ
31.10.2013, 18:36
Մի հատ ծանոթ ունենք՝ քարանձավային մտածելակերպ ունի:
Ուրեմն, էս մարդու տղան տան համար լվացքի մեքենա է գնում ու էդ լվացքի մեքենան դառնում է իսկական պատմություն: Էդ մարդը վիճում է, թե տարեք լվացքի մեքենան հետ տվեք.
_Իմ մերը, քրերը, որ էդ անտեր ապարատով չէին լվանում, վա՞տ էին լվանում...մեռա՞ն, հա՞...
Ու հենց սկսում են բացատրել, թե հիմա ժամանակները ուրիշ են և այլն, դրանից ավելի է կատաղում.
_Թաղեմ ձեր 21-րդ դարը, որ մեր ազգը ապականեց:
Լվացքի մեքենան հետ չտվեցին, բայց էդ մարդը պատվիրել է, որ իր շորերը ձեռքով պիտի լվանան, թե չէ.
_Կջարդեմ էդ անտեր լվացքի ապարատը...
Վերջն է...:D

Այբ
04.11.2013, 21:11
«Միայն ես եմ... »թեմայում, որ հերթական անգամ գրառում եմ անում, ու հանկարծ տեսնում եմ, որ Ռամշը օնլայն է, վախենում եմ. մտածում եմ, որ մի օր ինձ տուգանելու է էդ թեմայում շարունակ գրառումներ անելու համար::D

Այբ
05.11.2013, 19:38
Մեկ-մեկ պետք է լինել դաժան, անսիրտ, չար, որ չթողնես քեզ նեղացնեն ...բայց ինչպե՞ս...:8
Պետք է փոխվել, ավելի ճիշտ՝ դառնալ ուրիշների նման:

Այբ
06.11.2013, 18:47
Մարդը կարող է առանց ամաչելու տարվել ուրախությամբ, նույնիսկ կատաղի ուրախությամբ. դա ոչ մեկին չի վերաբերում... Որքան էլ անզուսպ լինի քո ուրախությունը, ոչ ոք չի դատապարտի քեզ: Բայց վիշտը պետք է թաքցնես հոգուդ խորքում: Չպետք է ցուցադրես, դա ոչ մեկին չի հետաքրքրում:

(Կարմեն Լաֆորետ «Կղզին և դևերը»)

Այբ
06.11.2013, 18:50
-Կարո՞ղ ես փակել պատուհանը:
-Ես կարծում էի դու սիրում ես թարմ օդ:
-Սիրում եմ... պարզապես աշունը... այն միշտ չիրականացված երազանքների հոտ ունի:

(Օլեգ Տիշենկով)

Այբ
06.11.2013, 21:42
Սարսափելի կլիներ, եթե մարդ չկարողանար երևակայել, երազել... Էդ դեպքում կա՛մ կլինեինք ռոբոտներ, կա՛մ կգժվեինք իրականությունից...

Այբ
07.11.2013, 18:36
Մեծանուն դերասան Չարլի Չապլինը մի անգամ տուն վերադառնալիս գրպանում հայտնաբերեց մի ոսկյա ժամացույց: Անհանգստացած մտածում էր Չապլինը, թե ինչպե՞ս, ի՛նչ հանգամանքներում է հայտնվել այդ չափազանց թանկարժեք ժամացույցն իր գրպանում...
Չգտնելով պատասխան նա առավոտյան տարավ թանկարժեք գտածոն ոստիկանություն: Հաջորդ օրը փոստատարը մի անանուն նամակ բերեց, որն էլ բացատրություն տվեց այդ առեղծվածին:

Նամակում գրված էր. «Միստեր Չապլին, գրում է ձեզ մի պրոֆեսիոնալ գրպանահատ: Երեկ մետրոյում ես մի սքանչելի ոսկյա ժամացույց գողացա մեկի բաճկոնի գրպանից, սակայն տեսնելով Ձեզ ու լինելով Ձեր տաղանդի մեծ երկրպագուն, որոշեցի այն նվիրել Ձեզ»:
Նյու Յորքի ոստիկանության որոնման բոլոր ջանքերը ձախողվեցին: Նրաք չգտան գրպանահատ «Ռոբին Հուդին»:

Անհաջող էին նաև ոսկյա ժամացույցի իրական տիրոջ որոնումները: Ոստիկանությունը որոշում կայացրեց՝ այդ չարաբաստիկ ժամացույցը վերադարձնել Չարլի Չապլինին:
Իր ոչ սովորական լինելու պատճառով, այս պատմությունը լայն հրապարակում էր ստացել: Լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի արդյունքում մի անհասցե, անանուն նամակ ևս ստացավ մեծ դերասանը. «Հարգելի միստր Չապլին, ինչպես այն «Ռոբին Հուդը», ես էլ մոտ մեկ տարի առաջ գտնվում էի նյույորքյան մետրոյում, որտեղ էլ ինձանից գողացան իմ ոսկյա ժամացույցը: Ես շատ էի վրդովված, սակայն, երբ իմացա, որ գրպանահատը այն նվիրել է Ձեզ, ցանկացա, որ այն մնա Ձեզ մոտ: Միստր Չապլին, քանի որ ես նույնպես Ձեր մեծ տաղանդի երկրպագուն եմ, ապա ուղարկում եմ Ձեզ նաև այդ ժամացույցի ոսկե շղթան»:

Այբ
09.11.2013, 17:02
Ինչպես Վարդգես Պետրոսյանի հերոսն է ասում. «Հարկավոր է արագ գրել. տպավորությունները սիգարեթի ծխի պես ցրվում են, ծուխը հետո ինչպե՞ս ետ բերես», - հիմա ես եմ...տպարություններս խեղդում են ինձ...ուզում եմ գրել, գրել, գրել, բայց չի ստացվում: Ծուխը հիմա կցրվի ու էլ ետ չեմ կարողանա բերել...

Այբ
09.11.2013, 21:30
-Կարո՞ղ ես փակել պատուհանը:
-Ես կարծում էի դու սիրում ես թարմ օդ:
-Սիրում եմ... պարզապես աշունը... այն միշտ չիրականացված երազանքների հոտ ունի:

(Օլեգ Տիշենկով)

Ոնց եմ քեզ սիրում...աշուն::love

Այբ
09.11.2013, 22:20
Երազները, ասես մեզ ծաղրելով, հարություն են տալիս մեռելներին, վերադարձնում են նրանց, ովքեր թանկ են մեզ համար, իսկ հետո չքանում են և մեզ թողնում է՛լ ավելի մեծ ու դառը վիշտ…

(Հենրի Ռայդեր Հագարդ )

Այբ
09.11.2013, 22:22
- Դու երազանքներ ունե՞ս:
- Ունեմ: Մեկը: Սովորել երազել ինչ-որ բանի մասին:
(Այն Ռենդ)

Հ.Գ. Չէ՛, ժամանակն է դադարել երազել և վերադառնալ իրականություն...

Այբ
10.11.2013, 11:34
«Հիշի՛ր, անցնող ժամանակը երկիր է, որտեղ մենք այլևս չենք վերադառնալու»,-ասում է Վարդգես Պետրոսյանը: Մի կողմից լավ է, որ չենք կարող վերադառնալ, բայց մյուս կողմից էլ շատ վատ է...էնքան բաներ կան, որ կուզենայինք փոխել:

Այբ
10.11.2013, 16:22
Ինչ վատ սովորություն ունեմ, որ մեկ-մեկ մտնում եմ «մեռած» թեմաները ու փորձում «հարություն» տալ:

Այբ
10.11.2013, 19:40
Երևի արդեն գժվել եմ, որ որոշել եմ սարսափ ֆիլմ նայել այն դեպքում, երբ տանը մենակ եմ...

Այբ
11.11.2013, 12:02
Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես եղեռնի մասին գրված ցանկացած բան կարդում եմ դժվարությամբ: Հա՛, հենց հարկադրված: Չեմ կարողանում կարդալ, ճնշում է... Երևի նրանից է, որ հայերը եղեռնի մասին չկարդալով, եղեռնի մասին «ամեն ինչ գիտեն»:
Վերջերս փորձում էի հիշել, թե առաջին անգամ եղեռնի մասին որտե՞ղ եմ կարդացել, կամ ու՞մից եմ լսել, բայց չհիշեցի: Դպրոցից, որ հաստատ չեմ իմացել: Դա էլ նրանից է, որ դեռ շատ փոքր տարիքից, լսում ենք եղեռնի մասին, կարելի է ասել, «ծնվում ենք» եղեռնի մասին իմանալով...

Մեր վշտերը հիշող ազգ ենք: Իհարկե, լավ է, երբ հիշում ու հարգում ենք: Մյուս կողմից էլ մտածում եմ՝ ո՞րն է եղել մեր ազգի սխալը, որ եղեռնը մի կողմ դրած, դարերով կեղեքվել ենք.
_Հնազանդ լինելը, շարունակ օտարների առջև վիզ ծռելը...ՉՊԱՅՔԱՐԵԼԸ...
Ու էս ամեն ինչի համար ունենք մեր մխիթարանքը.
_Ծովից ծով Հայաստան ենք ունեցել... Տիգրան Մեծի պես թագավոր ենք ունեցել...

Մեկը հարցնի՝ ե՞րբ... Ք.ա. ...

Բան չունեմ ասելու՝ ունեցել ենք Բագրատունիների թագավորություն, Կիլիկիայի թագավորություն... Բայց հիմա ի՞նչ ունենք մեր պատմական հայրենիքից: Արարա՞տ, որ նույնիսկ մերը չէ, այլ ճակատագրի դառը հեգնանքով միայն կարող ենք ՀԵՌՎԻՑ ՆԱՅԵԼ. «Տե՛ս, Ձերն է եղել, տե՛ս, բայց էլ Ձերը չէ ու չենք էլ թողնի, որ լինի»:

Հ.Գ. Թե ի՞նչ տրամադրությամբ եմ էսօր արթնացել, չեմ հասկանում, որ նման բաներ եմ գրում:

Էսքան երկար «Անկապ օրագրում» գրեցի, հետո մտա, որ խմբագրեմ, բայց արդեն ուշ էր: Բագրատունիների թագավորության (885-1045), Կիլիկիայի թագավորության(1198–1375) թվականները նաև պիտի գրեի...

Այբ
11.11.2013, 19:27
Ճիշտ են ասում, որ տնից լավ տեղ չկա: Ես լավ է մտքերս «իմ տանը» գրառեմ::)

Այբ
12.11.2013, 18:00
Էսօր պատահաբար տեսել եմ, թե մեր տարեց դասախոսը, ինչպես է բջջային հեռախոսից օգտվում: Համարը բլոկնոտի միջից էր հավաքում: Փաստորեն, ինքը համարները հեռախոսի մեջ չի գրանցում, այլ...:D

Որ խորն ես մտածում, ծիծաղելի բան չկա. մենք էլ մի օր ծերանալու ենք, ու հաստատ լինելու է ինչ-որ մի բան, որից մենք էլ չենք կարողանալու ճիշտ օգտվել:

Հ.Գ. Հույս ունեմ, որ գոնե Անձնական օրագրում, ոնց ուզես, էդպես էլ կգրես:

Այբ
13.11.2013, 16:18
Մի քիչ անսովոր է, երբ ակումբ ես մտնում ու «Անկապ օրագրում» գրառում չես անում, բայց ոչինչ՝ կյանք է...ամեն ինչին էլ կսովորենք:

Այբ
13.11.2013, 18:29
Մարդիկ, ովքեր Հայաստանից հեռանում են ու հետո իմանում ենք, որ եկել են, զարմանում ենք: Բայց Հայաստան վերադառնալու պատճառը իմանալով, էլ չենք զարմանում, որովհետև տվյալ պատճառներն են մեծ մասամբ խթան հանդիսանում, որ Հայաստան վերադառնան.
1. Անձնագրի, կամ վիզայի պատճառով
2. Ազգականի մահվան պատճառով
3. Հարազատներին տեսնելու պատճառով, որը ամենաքիչն է հանդիպում...

Ցավալի է, բայց էդ մարդկանց չեմ մեղադրում ու ամենացավալին հենց դա է:

Այբ
13.11.2013, 19:20
Քաղաքում արդեն թեթևակի զգացվում է, որ Նոր տարի է գալու: Չգիտես ինչ, բայց էսօր մի տեղ տոնածառ տեսնելով տխրեցի: Սրանից մի քանի տարի առաջ հաստատ նոյեմբերից զգացնել չէինք տալիս, որ Նոր տարի է գալու, այլ դեկտեմբերից էինք զուգվում-զարդարվում, իսկ հիմա՞:
Չէ, չեմ ասում, որ վատ է, ուղղակի արտասահմանից է երևի գալիս, որ հիմիկվանից ուզում ենք տոնական հագնվել, բայց էդպես էլ արտասահմանցու նման երբեք չենք վայելի բուն տոնը, այսինքն՝ տոնը իրենով ուրախություն, լիցքաթափություն չի բերի, այլ դարձյալ կլինի լավ սեղանի մրցույթ, բերանս էլ չի բռնում ասել, բայց ավելի շատ ուտելու ու խմելու տոն, քան թե ուրախանալու:
Ու ինչքան ուզում ենք արտասահմանցիների նման շուտ տոնածառ զարդարենք, մեկ է՝ ուրախանալ չենք սովորի:

Այբ
14.11.2013, 09:39
Ա՛յ մարդ, որ սատանան էր մեջս մտել, որ ես Վիա Գրայի թեման բացեցի:
Հիմա իմ մասին ինչեր կմտածեն...:(

Այբ
14.11.2013, 17:53
Մենք՝ երեխաներս, երբեք չենք հասկանա մեր ծնողներին: Երբեմն հոգատարությունը, սերը «հոգնեցնում են» ու զարմանում ես՝ մի՞թե էդպես կարելի է սիրել զավակին:
Մեր հասարակ ձեռքբերումներով, մեր փոքրիկ անհաջողություններով այնքան են ուրախանում և տխրում, որ մեկ-մեկ մտածում ես, որ ավելի լավ է ծնողներին չասել խնդիրներիդ մասին, թող միայն իմանան, որ շատ լավ ես...

Այբ
14.11.2013, 18:01
Քաղաքում արդեն թեթևակի զգացվում է, որ Նոր տարի է գալու: Չգիտես ինչ, բայց էսօր մի տեղ տոնածառ տեսնելով տխրեցի: Սրանից մի քանի տարի առաջ հաստատ նոյեմբերից զգացնել չէինք տալիս, որ Նոր տարի է գալու, այլ դեկտեմբերից էինք զուգվում-զարդարվում, իսկ հիմա՞:
Չէ, չեմ ասում, որ վատ է, ուղղակի արտասահմանից է երևի գալիս, որ հիմիկվանից ուզում ենք տոնական հագնվել, բայց էդպես էլ արտասահմանցու նման երբեք չենք վայելի բուն տոնը, այսինքն՝ տոնը իրենով ուրախություն, լիցքաթափություն չի բերի, այլ դարձյալ կլինի լավ սեղանի մրցույթ, բերանս էլ չի բռնում ասել, բայց ավելի շատ ուտելու ու խմելու տոն, քան թե ուրախանալու:
Ու ինչքան ուզում ենք արտասահմանցիների նման շուտ տոնածառ զարդարենք, մեկ է՝ ուրախանալ չենք սովորի:

Նոր տարվան բան չմնաց...

Այբ
14.11.2013, 21:52
Պատմում է իմ սիրելի դասախոսներից մեկը.
-Մի անգամ գնացել էի մի խանութ, այնտեղ շշմելու բան լսեցի մի աղջկանից, ով իրեն գլամուռնի աղջկա տեղ էր դրել: Տղայի հետ էր, երևի ընկերն էր: Ուրեմն, այս աղջիկը վերցրել է մի կուրկա ու մենակ լսեիք, թե ինչ տոնով ասեց. «Ես այս կուրկեն ուզումմմմմմմմմմմմմ եմ... » :Ա՛յ քեզ բան, դա ախր հակագեղագիտական է...Այդպիսի բաներ չանեք: Ես այդ տղայի տեղը լինեի, պարզապես կփախչեի այդ աղջկանից...մի՞թե այդպես կարելի է...
Ես չկայի...Մենակ լսեիք, թե դասախոսը ոնց էր պատմում...բառերով չես գրի::D

Այբ
15.11.2013, 16:09
Ակումբի աստղիկները երկնքից վայր են ընկել ու անհետացել...

Այբ
15.11.2013, 21:34
Ամեն օր՝ երթուղայինում, փողոցում, համալսարանում, գրադարաններում...էնքան անծանոթ մարդիկ ենք տեսնում...Էս վերջերս սկսել եմ մտածել, տեսնես այդ անծանոթ դեմքերի մեջ հեչ ակումբցիների հանդիպում եմ...:think

Այբ
16.11.2013, 12:19
Շաբաթ կիրակի օրերը ոնց չեմ սիրում...:D

Այբ
16.11.2013, 18:23
Ինչ է ինձ հետ կատարվում՝ չեմ հասկանում: Օրվա ընթացքում երևի դեռ էսքան գրառումներ չէի արել, ինչ էսօր:
Ուր մտնում եմ, իմ ավատարն է::D

Այբ
17.11.2013, 14:18
Հեռախոսով արդեն մի քանի անգամ է, ինչ հավաքում եմ ամիսներ շարունակ իմ զանգին սպասող պապայիս ծեր հորաքրոջ համարը, ով մի ժամանակ ինձ պահել է, բայց չեմ կարողանում զանգահարել: Հերիք չէ՝ չեմ այցելել, մի բան էլ գոնե մեկ-մեկ չեմ զանգել, ու դրա համար միշտ պատճառներ եմ ունեցել՝ քննություններ, դասեր ու չգիտեմ ինչ:
Ուզում եմ գոնե էսօր զանգել, բայց զանգս էնքան ուշացած է ինձ թվում, որ հիմա արդեն ամաչում եմ զանգել...
Բայց ինչ երախտամոռ ու վատն եմ ես...

Հ.Գ. Լավ է գոնե շատերը օրագիրս չեն կարդում. վա՜յ Այբ...ո՞նց մոռացար քեզ պահած անվանակից հորքուրին:

Այբ
18.11.2013, 23:07
Աշխատանք եմ փնտրում, մի քանի տեղ արդեն նման հայտարարություններ կարդացել եմ. «Պահանջվում է մինչև 25 տարեկան, բարետես արտաքինով աղջիկ՝ գրասենյակում որպես գործավարուհի աշխատելու համար»:
Փաստորեն, քարտուղարուհիները առանց կրթության են ընդունվում. կարևորը արտաքինը տեղը լինի... Որոշ հայտարարությունների մեջ էլ քիչ մնա գրեն. «Պահանջվում է բարետես արտաքինով աղջիկ՝ շեֆի տրամադրությունը բարձրացնելու համար...»:

Չկա աշխատանք, եղածներն էլ բանի պետք չեն...:(

Այբ
25.11.2013, 18:57
Գրականությունը` կյանքը արհամարհելու ամենալավ միջոցն է:

(Ֆերնարդո Պեսսոա)

Այբ
28.11.2013, 20:27
Չգիտեմ՝ ինչն է փոխվել ակումբում, բայց...
Երևի արդեն հնացել եմ, դրանից է: Երբ նոր էի գրանցվել ակումբում, եթե մի օր ակումբ չմտնեի, օրս օր չէր, իսկ հիմա օրերով չեմ մտնում...ու շատ եմ տխրում, որ առաջվա նման չի քաշում:
Կարոտում եմ հին ժամանակները:

Այբ
29.11.2013, 19:02
Ինչի՞ պիտի քո սիրած առարկան դասախոսի պատճառով չուզենաս լսել...:(

Այբ
29.11.2013, 20:01
Խոսել-չխոսել, բարձրաձայնել-չբարձրաձայնել...Երևի ամենալավը, ինչպես կասեր ծանոթներիցս մեկը, «փիլիսոփայական» անտարբերությամբ վերաբերվել և իզուր տեղը չնեղվել:

Այբ
06.12.2013, 00:36
Ահավոր է, երբ հոգնած տուն ես գալիս, ու տանն էլ ահագին դասեր ունես անելու, բայց չգիտես ոնց է լինում, աչքդ կպնում է հանկարծ ու բացում ես աչքերդ...ժամը գիշերվա 00:00:o
Է՜հ, էսօր քնել չկա էլ...Ինչ ուզում է լինի՝ վերջացնելու եմ կիսատ դասերս::8

Այբ
06.12.2013, 22:08
Ձմեռը պիտի ձմեռ լինի, ոչ թե...ձյուն եմ ուզում...:(

Այբ
06.12.2013, 23:52
Բամբասանք

Երթուղայինով (մեծ ավտոբուսով) տուն էի գնում...ճիշտ է, տեղ չկար նստելու, բայց բռնվելու տեղ կար: Ուրեմն, սիրող զույգ է կանգնած. տղան մի ձեռքով ինչ-որ մի տեղից բռնվել է, որ չընկնի, իսկ մյուս ձեռքով` աղջկան է պահում: Աղջիկն էլ շատ հանգիստ կարող էր ինչ-որ մի տեղից բռնվել, բայց չէ՝ մարդը ամբողջ մարմնով ընկել էր տղայի վրա: Հիմա երևում է, որ տղան հազիվ է թե՛ իրեն պահում, թե՛ աղջկան, բայց աղջիկն էլ հեչ...մի խոսքով: Աղջիկը շարունակ խոսում էր, տղան էլ էնքան էր տարված իր հավասարակշռությունը պահելուն, որ մի կերպ էր պատասխանում աղջկա հարցերին...Ես էլ դե ականջներս ի՞նչ անեմ:
Աղջիկը տղային ասում է.
-Դե գիտես՝ պապաս ինչ խիստ ա, պետք է իրարից դիստանցիա պահենք...պապայիս խոսքն էլ իմ համար օրենք ա...էնպես որ, Աշ, չմտածես, թե կարաս իմ հետ ոնց ուզես վարվես...
Ա՛յ մարդ, ամբողջ մարմնով ընկել է տղայի վրա ու մի բան էլ ասում է՝ դիստանցիա, եսիմ ինչ...:D

Հ.Գ. Երթուղայինում ինչ ասես կտեսնես ու կլսես...

Այբ
07.12.2013, 15:04
Մեր դասախոսներից մեկը ասում է, որ եթե մեզ շրջապատող մարդկանց մտովի բաժանենք իրենց լավ և վատ մարդկային տեսակով, ապա կտեսնենք, որ լավ մարդիկ ավելի շատ են: Եվ դա, իրոք, էդպես է: Հիմնականում 10 -ի մեջ ենք մի վատ մարդ գտնում (ավելի ճիշտ՝ համարում ենք, որ ինքը վատն է): Բայց հարց է առաջանում, եթե լավ մարդիկ ավելի շատ են, ինչի՞ ենք կյանքից հիմնականում բողոքում...:8

Այբ
08.12.2013, 10:42
Դժգոհ դեմքով եղանակի տեսությունն եմ ման գալիս...ուզում եմ վերջապես կարդալ, որ Երևանում սպասվում է ձյուն...կարդում եմ, ինքս ինձ ասում՝ բա ինչի՞ չի գալիս...մեկ էլ, որ պատահաբար տան պատուհանից դուրս չնայեմ:
Ուռա՜, վերջապես Երևանում էլ է ձյուն գալիս: Ի՜նչ լավ է. Ձմեռ պապ կունենանք Նոր տարվան, ոչ թե Հալած պապ::yes

Այբ
08.12.2013, 13:22
Հաճախ է լինում, որ մամաս ինձ հանդիմանում է տարիքիս համեմատ (երիտասարդությանս հետ) տխուր -մխուր բաների հետևից ընկնելու, շուտ հիասթափվելու և նման բաների համար, մի խոսքով՝ իր հանդիմանությունները լսելուց հետո միշտ մտածում էի, թե ես անհույս տխուրամոլությամբ եմ տառապում, բայց հիմա, երբ սիրտս ուրախությունից պայթում է, երբ տեսնում եմ, թե երեխաները դրսում ինչպես են ձնագնդի խաղում, և ես էլ եմ ուզում իրենց պես խաղալ...հրճվում եմ ամանորը հիշեցնող ամեն մի թեթև մանրուքի հետ, մտածում եմ, որ մամաս համենայնդեպս սխալ է՝ ես դեռ էդքան էլ տխրությանը հակված չեմ, փաստորեն, դեռ հույս կա...:D

Այբ
09.12.2013, 17:40
Առավոտնից ականջներիս մեջ դզզոցի նման մի բան եմ լսում...եթե հավատամ տարածված սնոտիապաշտական կարծիքին, ուրեմն մեկը առավոտնից իմ մասին է բամբասում:D

Այբ
09.12.2013, 19:27
Ինքս ինձ (ժամը 19:00-ից) փորձում եմ տրամադրել, որ գիշերը չպիտի քնեմ: Արդեն մի քանի օր է, ինչ իմ մոտ էս վիճակն է: Ոչինչ, ստացվում է, բայց նաև չի ստացվում: Շատ ուշ եմ քնում, իսկ առավոտյան էլ՝ ժամը 7-ին չեմ կարողանում զարթնել: Ինչ ուզում է լինի, բայց պիտի աշխատեմ չքնել: Էսօր գիշեր պիտի վերջացնեմ բոլոր ռեֆերատներս, մանավանդ որ համակարգչիս ծրագրի ջնջվելուց հետո, ռեֆերատներս անհետացան:cry

Տանը մենակ, մեծ բաժակով սուրճ, գրքեր, թղթեր, համակարգիչ ու ես...մնում է կարողանալ հաղթահարել քնելու ցանկությունը, երբ աչքերս սկսեն փակվել...:|

Այբ
10.12.2013, 11:27
Ազդել մեկի վրա, նշանակում է նրան տալ իր սեփական հոգին: Նա ոչ իր մտքերով է խորհում և ոչ էլ այրվում է իր կրքերով: Նրա և՛ առաքինությունները, և՛ մեղքերը, եթե ենթադրել, որ դրանք իրոք գոյություն ունեն, իրենը չեն, այլ փոխ են առնված: Նա դառնում է ուրիշի երաժշտության արձագանք, դերասան` մի դերում, որն իր համար չի գրված: Կյանքի նպատակը ինքնաարտահայտումն է: Դրսևորել իր իսկ էությունն ամբողջապես, ահա թե ինչու ենք ապրում… Մինչդեռ մեր դարում մարդիկ վախենում են իրենք իրենցից: Նրանք մոռացել են, որ մեծագույն պարտքը դա սեփական անձի համար ունեցած պարտքն է: Ինքըստինքյան հասկանալի է, նրանք գթասիրտ են, կերակրում են քաղցածներին, հագցնում աղքատներին: Բայց սեփական հոգիները սովվալուկ են և մերկ: Խիզախությունը մենք կորցրել ենք: Գուցե դա երբեք էլ չե՞նք ունեցել: Հասարակական կարծիքի հանդեպ ունեցած սարսափը բարոյականության հիմքն է, իսկ սարսափը Աստծու առաջ, դա այն սարսափն է, որի վրա հիմնվում է կրոնը: Ահա թե ինչն է իշխում մեզ վրա: Մինչդեռ, եթե մարդ կարողանար ապրել լիարժեք կյանքով, այսինքն` ազատություն տար յուրաքանչյուր զգացմունքին, արտահայտություն` յուրաքանչյուր մտքին և իրագործեր յուրաքանչյուր երազանք, կարծում եմ, աշխարհը կապրեր այնպիսի հզոր պոռթկում, որ մենք կմոռանայինք միջնադարի բոլոր հիվանդությունները և կվերադառնայինք հելլենիզմի իդելաներին, իսկ գուցե նաև ավելի գեղեցիկ, ավելի արժեքավոր մի բանի, քան այդ իդեալներն են: Բայց մեզանից ամենաքաջն անգամ վախենում է ինքն իրենից: Ինքնահրաժարումը, վայրի ժամանակների այդ ողբերագական վերապրուկը, երբ մարդիկ այլանդակում էին իրենք իրենց, մթագնում է նաև մեր կյանքը: Եվ մենք պատժվում ենք մեր այդ ինքնասահմանափակման համար: Յուրաքանչյուր ցանկություն, որ մենք փորձում ենք խեղդել, թափառում է մեր հոգում և թունավորում մեզ: Մեղանչելով, մարդը ազատվում է դեպի մեղքը անհաղթահարելի ձգտումից, որովհետև մեղքի կատարումը մաքրման միջոց է: Դրանից հետո ոչինչ չի մնում, հաճույքների վերհիշումից կամ զղջման հեշտասիրությունից բացի: Գայթակղումից ազատվելու միակ միջոցը նրան զիջելն է: Փորձիր ընդդիմադրել, և հոգիդ կհյուծվի, ձգտելով արգելվածին, մի ձգտում, որը համարվում է անօրեն և հրեշավոր, քո իսկ ստեղծած ճիվաղային օրենքների կողմից: Ինչ-որ մեկն ասել է, որ աշխարհի ամենախոշոր իրադարձությունները կատարվում են ուղեղում: Իսկ ես կասեմ, որ ուղեղում և միայն ուղեղում են կատարվում նաև աշխարհի ամենամեծ մեղքերը:

Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»

Այբ
10.12.2013, 22:33
Երբ ամբողջ օրը լավ տրամադրություն ես ունենում ու չգիտես ինչի հանկարծ մեջդ մի բան ալեկոծվում է: Ու հանկարծ հասկանում ես, որ խեղդվում ես ամեն ինչից՝ շրջապատից, դասերից, մարդկանցից, ինքդ քեզանից...մենակ թե հնարավոր լինել ամեն ինչից փախչել: Ամենա տարօրինակն էլ այն է, որ տանը մենակ մնալով էլի մենակություն ես ուզում, փախչել ես ուզում...ու՞ր՝ չգիտես, ումի՞ց՝ ինքս ինձանից:

Այբ
11.12.2013, 18:41
Հիշում եմ՝ դեռ բակալավրիատում սովորելու տարիներին մեր ֆակուլտետում ամեն տարի տոնածառ էին դնում: Տոնածառի հետ նաև մի քիչ կողք ու բոլորը զարդարում էին: Էս տարի էլ են տոնածառ դրել: Ես, որ միշտ ուրախանում էի տոնածառի հետ, էսօր ահավոր հիասթափվեցի::(Մի հատ ծառ են դրել...վրան էլ երկու խաղալիք...անունն էլ՝ յանիմ տոնածառ...
Թողես ամեն տարի մենակ վարձերը 100 հազարով թանկացնեն...

Այբ
11.12.2013, 20:24
http://www.youtube.com/watch?v=mObouU6xacs

Ո՜նց եմ սիրում տոնական օրերին լսել այս երգը:love

Այբ
12.12.2013, 17:07
Վատատես մարդ եմ: Գիտեմ՝ վատ է, բայց դե...Ու իմ վատատեսությամբ հանդերձ սկսել եմ մտածել, որ իրականում սխալ եմ մտածում, և ընդհանրապես հերիք է, որ ամեն ինչից բողոքում եմ...ախր էնքան լավ բաներ կան մեր շրջապատում...
Համալսարանից դուրս էի եկել ու չնայած որ գլխարկ չէի դրել... ահավոր մրսում էի, քայլերս գնալով դանդաղացրեցի, որ ուշ հասնեմ կանգառին: Հետո էլ ասում ենք, թե հեքիաթները միայն գրքերում են լինում: Բայց մի՞թե հեքիաթ չէ, երբ քայլում ես ու շուրջդ էնքան գեղեցիկ է :loveձյանն փաթիլները պարելով իջնում են ցած, ու դու ուրախ ես, որ ձմեռ է, ուրախ ես, որ ձյունը թացացրել է մազերդ, ու ոչինչ, որ մրսում ես, ու ոչինչ, որ հիվանդ ես: Չէ՞ որ միշտ չէ, երբ շրջապատող իրականությունից հաճույք ես ստանում:
Շատ եմ բողոքում՝ դասերի համար, առհասարակ խնդիրներիս համար...շատ բաների համար, բայց գուցե իրավունք չունեմ, հա՛, հենց չունեմ: Հասկացել եմ, որ գալու է մի օր, երբ կարոտելու եմ իմ «դժվարին» այս շրջանը: Պետք էլ չէ փնտրել երջանկություն կոչվածին: Երջանկություն իրականում չկա ու սխալ է, որ այդ բառը կա: Էնքան ենք փնտրում երջանկություն ասվածին, որ այն չենք նկատում, երբ իրականում տվյալ պահին երջանիկ ենք: Ես երջանկություն չեմ փնտրում, որովհետև այն զգացողության հանրագումարի անվանումը, որը կոչվում է երջանկություն, տվայլ այս պահն է, հիման...ու իմ զգացածը իրականում անուն չունի: Թող ուրիշները այն կոչեն երջանկություն, կամ նման մի բան, բայց ես չեմ ուզում դրան որևէ անուն տալ, որովհետև վախենում եմ, որ եթե դրան անուն տամ, կամ սկսեմ մտածել՝ երջանկությունն է սա, թե՞ չէ...հաստատ հարցականները չեն թողնի վայելել պահը:

Այբ
13.12.2013, 17:19
Ի՜նչ լավ կլիներ, եթե իրականության մեջ, դու՝ Ձմեռ պապ, գոյություն ունենայիր::Santatip:

Այբ
15.12.2013, 14:27
Ի՜նչ լավ է, որ հնարավորություն չունենք իմանալու, թե ինչ է սպասվում մեզ ապագայում: Անտեղյակությունը առեղծվածային է դարձնում մեզ սպասելիք վաղվա օրը ու դրանով է կյանքը հետաքրքիր:

Այբ
03.01.2014, 15:57
Ձանձրույթ, ձանձրույթ, ձանձրույթ...էս էլ քեզ Նոր տարի:(
Իզուր չէ երևի, որ մամաս ասում է. «Ամեն ինչից բողոքում ես ու դրանից է, որ ոչ մի բանից գոհ չես, ոչ մի բանով չես ուրախանում»:
Օ՜ֆ, հոգնել եմ ամեն ինչից: Էդքան ուզում եմ չբողոքական չլինել, նեղացկոտ չլինել, բայց չի ստացվում: Ա՛յ մարդ, չեմ կարող փոխվել:D

Այբ
04.01.2014, 16:52
Մեկ-մեկ էնպիսի տպավորություն ունեմ, որ ակումբում ոմանք ուղղակի առիթ են փնտրում, որ արտահայտեն իրենց դժգոհությունը՝ ցույց տալով, թե իմ գրառումներով ես իրավունք չունեմ ակումբում լինել: Բայց դե...բանի տեղ էլ նրանց չեմ դնելու:

Այբ
04.01.2014, 18:00
Ա՛յ Այբ, թե քեզ պետք է՝ ընկել ես չգիտեմ ինչերի հետևից...
Մա՛րշ, բանավոր քննություններդ պարապելու:

Այբ
06.01.2014, 20:29
Մարդկանց մեծամասնությունն իր կյանքի առաջին կեսն անց է կացնում այնպես, որպեսզի փչացնի երկրորդը։
(Լաբրյուեր)

Այբ
07.01.2014, 13:14
Առաջին անգամ ինձ աթեիստ են անվանել: Զարմացած եմ: :o
Երբեք աչքի չեմ ընկել ո՛չ կրոնական մոլեռանդությամբ, ո՛չ էլ հակակրոնական քարոզներով:
Ուղղակի մարդիկ սիրում են քո մի խոսքից կառչել ու դրանով բնութագրել քեզ: Հավատացյալ եմ, թե՞ հավատացյալ չեմ, ինքս չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ճիշտ է, հավատում եմ, որ ինչ-որ մի բան կա...չեմ ժխտում, բայց երբ սկսում եմ մտածել առհասարակ կրոնի մասին, էնքան հարցեր են առաջանում...
Այնուամենայնիվ, հավատում եմ Աստծուն այն տեսանկյունից, որ հավատում եմ, որ ինչ-որ մի բան կա: Մյուս կողմից էլ՝ կասկածներ ունեմ: Եթե Աստված ստեղծել է մարդուն ու սահմանել պատվիրաններ, թե ինչպես պետք է ապրի մարդը, բայց ախր մարդուն ինքն է ստեղծել, չէ՞...թերությունները, մարդուն բնորոշ հատկանիշները ախր իրեն են պատկանում, չէ՞...Երևի համեմատությունս ճիշտ չի, բայց նույն բան է, եթե նկարիչը նկարի այլանդակ մարդուն և նստի սպասի, որ իր նկարած նկարում այդ մարդը գեղեցիկ դառնա: Չնայած երևի կոպիտ համեմատություն է, բայց դե շատ հարցեր կրոնական մեկնաբանությամբ չեն համոզում ինձ: Օրինակ՝ բնության անխախտելի օրենքներից է, որ միշտ հաղթում է ուժեղը, իսկ Ավետարանի՝ «Երբ մի այտիդ հարվածում են, մյուս այտդ էլ դեմ տուր» , համոզիչ չի թվում:

Հ.Գ. Մեկ-մեկ չնայած մեջս քրիստոնյան է արթնանաում, երբ հիշում եմ կնունքիս օրը: Այդ ժամանակ ինքս ինձ ասում եմ՝ Ա՛յբ, վերջ տուր անկապ դատողություններիդ:

Այբ
07.01.2014, 20:39
Երեք հատ «հրաշք» ծննդյան օր եմ ունեցել...երբեք չեմ մոռանա՝ տնից հեռու, տանը մենակ, գրքերի ու դեպրեսիայի մեջ, թե հաջորդ օրը ինչ է լինելու...զանգեր. «Շնորհավոր...բլա-բլա...» , բայց մեկ է՝ մենակության մեջ...:(
Ծնունդիս դեռ 3 շաբաթ կա, բայց գիտեմ, որ այս ծնունդս էլ «հրաշք օրերից մեկը» շարքից է լինելու+ անորոշություն՝ ... է՜հ:

Այբ
10.01.2014, 19:04
Էլ չեմ քննադատելու սերիալներ նայողներին:
Սեփական փորձից մի քիչ առաջ համոզվեցի, որ եթե հայտնվում ես «տանտիրուհու» դերում, ուրիշ ելք չկա::o

Այբ
10.01.2014, 20:13
«Անհնար է լինել պատերազմի ներսում` միանգամից և նրա ամբողջ ծավալը տեսնել: Զինվորն անընդհատ երկվության մեջ է` տատանվող, սայթաքող, վախկոտ:
Հերոսը նրա էությունը չէ:
Այնպես չէ, թե նա ատում է հողը, հայրենիքն ու հերոսությունը: Ոչ: Միշտ հավատարիմ է այն հողին, որի համար էլ ինքն իրեն զինվոր է դարձրել» :

(Լևոն Խեչոյան)

Այբ
11.01.2014, 12:17
ՎԱՍԻԼԻ ՇՈՒԿՇԻՆ

ԻՆՉՊԵՍ ԵՄ ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՊԱՏՄՎԱԾՔԸ
Սկսեմ կինոյից, որքան էլ տարօրինակ է:
Հանուն գեղագիտական հաճույքի արվեստագետի կողմից ստեղծված յուրաքանչյուր պատկերում կա գույների, գծերի, լույսերի, շարժման ներդաշնակություն: Գլխավորը` շարժման: Մեռած արվեստ չի լինում: Իսկ շարժումը չի լինում կողը ծուռ, թեք, քանզի դա արդեն ոչ թե շարժում է, այլ փլուզում ընթացքի մեջ:
Կինո: Պատկերը մի փոքր կոպիտ է, քանի որ այնտեղ առկա է հոգեկան խանգարմունքը մասսայական ընկալման մեջ: Բնավ միևնույն բանը չէ, երբ դահլիճում նստած են տասը մարդ կամ հինգ հարյուրը: Սակայն ոչ մեկին դա չի ահաբեկում: Մարդը կինո է գնում և հաճույքով տրվում է այդ տիրական արվեստի հափշտակիչ ուժին, և իրեն մասնակիցն է զգում ինչ-որ մասսայական «ծիկրակումի», և նրան ամենևին չի խանգարում հարևանը, որը կողքին արտասվում է կամ ծիծաղում: Նրանք նույնիսկ հարազատանում են նրանից, որ մեկտեղ են ապրում միևնույն բանը:
Բայց ահա` անխախտելի օրենք: Հենց որ ֆիլմում սկսվում է դուրս նետվել նրա ինչ-որ մի բաղկացուցիչ մասը, հենց որ հայտնաբերվում է, որ տեսարանը շարժում է ծախսել, մի կողմ է ծռվել կամ դոփել է տեղում, կինոն միանգամից կորցնում է իր մոգական ուժն ու սկսում է զայրացնել: Զայրացնում է կեղծ նշանակությունը, հերոսների բնավորության բացակայությունը, նրանց տխուր անզորությունը դահլիճում նստածների առաջ, սուտը, հնարովի հոգեբանությունը իրավիճակների առանձնասենյակներում,- ամեն բան, ինչը կյանք չէ իր սրընթաց, անշրջելի շարժմամբ: Այնպիսի զգացողություն է առաջանում, ասես քո ներկայությամբ ծեծում են ինչ-որ թույլի, իսկ դու կապկպված ես գոտիներով: Եվ դառն է, և ցավալի, և ամոթալի:
Արվեստի ստեղծագործություններում ամեն բան իր տեղում է, ամեն բան չափավոր և կարծես նույնիսկ մի փոքր քիչ: Ամեն անգամ, երբ ես սկսում եմ դիտել «Չապաևը», ես կարծես թե սկսում եմ վազել (ուղղակի մինչև զգայախաբություն): Եվ զարմանալիորեն հաճույք եմ զգում այդ արբեցուցիչ զգացմունքից: Եվ ամեն անգամ, երբ ֆիլմը մոտենում է ավարտին, ես տխրությամբ պարզում եմ, որ վազել եմ չափազանց արագ, երջանկությունը ավարտվել է, իմ շարժումն ընդհատվել է:
Իսկ հիմա պատմվածքի մասին:
Բոլորովին տարբեր երևույթներ են կինոն ու պատմվածքը: Իսկ օրենքները, որոնցով առաջնորդվում են լավ ֆիլմերն ու պատմվածքը, նույնն են: Լավ պատմվածքում ինձ դուր է գալիս գործնականությունը, մտազգաստությունը: Քանզի ի՞նչ բան է, ըստ իս, պատմվածքը: Քայլում էր մարդը փողոցով, տեսավ իր ծանոթին ու պատմեց, օրինակ, այն մասին, թե ինչպես հենց նոր անկյունում սալահատակի վրա մի պառավ թրմփաց, իսկ ինչ-որ մի լողլող բեռնասայլորդ հռհռաց: Իսկ հետո նույն պահին էլ ամաչեց իր հիմար ծիծաղի համար, մոտեցավ, բարձրացրեց պառավին: Դեռ մի հայացք էլ նետեց փողոցին,- հո ոչ ոք չի՞ տեսել, թե ինչպես ինքը ծիծաղեց: Ահա և ամբողջը: «Գնում էի հենց նոր փողոցով,- սկսում է պատմել մարդը,- տեսնեմ` գալիս է մի պառավ: Սահեց` թրըմփ: Իսկ ինչ-որ լողլող… հռհռում է»: Այսպես երևի նա պիտի պատմի: Իսկ եթե նա սկսի այսպես. «Ես արթնացա այսօր մի տեսակ ճնշված վիճակում: Գիշերն ինչ-որ մղձավանջներ էի տենում երազում, ինչ-որ գազաններ…»- «Խմե՞լ ես երեկ»,- հետաքրքրվում է պատմողի ծանոթը: Ի՞նչ պիտի նա պատասխանի: «Ես նրան պառավի մասին եմ ասում, իսկ նա ինձ խմելու: Ի՞նչ գործ ունեմ այստեղ ես: Պառավը անկյունում ընկավ»: Դե ի՞նչ, այսպե՞ս: Թե՞ ոնց: Ամենավատն այն է, երբ ահա այսպիսի հարց է ծագում. դու ինչի՞ մասին ես ասում: Չգիտես ինչու, երբ ոմն գրող-ասացող նստում է գրելու «պառավի» մասին, նա, անշուշտ, կպատմի, թե ով է նա եղել մինչև տասնյոթ թիվը: Իսկ ընթերցողին առանց դրա էլ պարզ է` աղջնակ կամ երիտասարդ կին: Կամ նա երկու էջով կպատմի, թե ինչպես այն օրը, երբ ընկավ պառավը, եղել է գեղեցիկ առավոտ: Իսկ եթե նա ասի. «Առավոտը գեղեցիկ էր, տաք: Աշուն էր», ընթերցողը հավանաբար կհիշի իր կյանքում այդպիսի առավոտ` տաք, աշնանային: Չէ՞որ թերևս չի կարելի գրել, եթե նկատի չունենաս, որ ընթերցողն ինքը էլ շատ բան «կհորինի» մինչև վերջ:
Տվյալ դեպքում ես խոսում եմ ոչ թե երկարաբանության մասին, որը կարող է չլինել երկարաբանություն, այլ նորից այն նույն շարժման օրենքի մասին: Պատմվածը նույնպես պետք է հրապուրի ընթերցողին, նրա հոգում ծնի երջանիկ զգացումը կյանքի սլացքին հետամուտ լինելու կամ կյանքին համընթաց քայլելու հանդեպ, ինչպես կուզեք: Իսկ մեր կյանքի ռիթմը (20-րդ դար) բավականին աշխույժ է: Այստեղ քեզ հենց այդպես էլ կհարցնեն. «Դու ինչի՞ մասին ես ասում»: Ես չգիտեմ` ինչ բան է «հեռագրային ոճը», փոխարենը գիտեմ, թե ինչ բան է ձանձրալի պատմվածքը: Իսկ պիտի լինի հետաքրքիր, ահա և ամբողջը:
Եթե հանդիսասրահում նստած են հինգ հարյուր մարդ, նրանք իսկույն կնկատեն, որ ձանձրալի է: Պատմվածքի դեպքում դժվար է: Միշտ կգտնվի մեկը մի ակնթարթ տարակուսելու համար. «Գուցե ես չհասկացա՞»: Երբեմն իրոք չի հասկանում: Բայց, ըստ իս, հաճախ չի հասկացվում, որ գրողը (ասացողը) սովորական մարդ է, հենց նա, ով հանդիպեց փողոցում ծանոթին և ցանկացավ պատմել կյանքից այս կամ այն դեպքը: (Դա այլ բան է, թե ինչպիսի դեպք է նրան ապշեցրել): Ամեն բան պարզ է: Բայց հենց որ բանը հասնում է գրասեղանին կամ գրամեքենային, ամբողջը ընկնում է այն փոսը, որն անվանվում է «ստեղծագործական տառապանք»: Փնտրվում է սկիզբ, ավարտներ, հանգույցներ, հանգուցալուծումներ, կապեր… Կարելի է այսպես անել, իսկ կարելի է բոլորովին այլ կերպ: Բայց ինչպե՞ս կարելի է այդպես: Չէ՞ որ եթե պառավն ընկավ սալահատակին, չի նշանակում, որ նա կարող է պատմվածքում մի փոքր վերև թռչել: Ոչ լուսանկարչություն, ոչ նատուրալիզմ, ոչ կենցաղագրություն, ոչ գռեհկացում, բայց առօրյա կյանքի ճշմարտացի երևույթ. պառավն ընկնում է ներքև, այլ ոչ թե վերև: Վերևը յուրօրինակ է, այդպիսին դեռ չի եղել, բայց հորինված է: Սեղանի մոտ: «Ստեղծագործական տառապանքներում»: Իսկ հորինել պատմվածք դժվար է: Եվ գլխավորը` պետք չէ: Դե իսկ հեղինակային եզրահանգու՞մը: Իսկ վերաբերմու՞նքը: Իսկ հեղինակի ո՞ճը: Բայց ոչ ոք ոտնձգության փորձ չի էլ կատարում ոչ եզրահանգման, ոչ իմաստի, ոչ ոճի դեմ: Փորձեք առանց որևէ վերաբերմունքի պատմել ցանկացած պատմություն: Չի ստացվի: Իսկ եթե կստացվի առանց վերաբերմունքի, ապա դա նույնպես կլինի վերաբերմունք և դա նույնպես կգտնի մի ինչ-որ ձևակերպում, մի ինչ-որ «անտարբեր ռեալիզմ», քանիզի հայտնի է, որ նույնիսկ երկու լուսանկարիչ չեն կարող դրոշմել միևնույն առարկան միանման, էլ չենք խոսում գրողի մասին, որի տնօրինության տակ են կենդանի կյանքի բոլոր միջոցները: Այլ բան է, որ չկա գրող առանց բարու, չարի, գեղեցկության մասին անկեղծորեն տառապող խոհերով մարդու: Դա այդպես է: Այդ պատճառով էլ թերևս չի կարելի, որ գրող-ասացողը շեղվի իր կյանքի փորձից դեպի «մաքուր» կողմը: «Մաքուր» վարպետության կողմում հեշտ է խճճել հետքերը, թաքցնել, որ դու, ըստ էության, պատմելու ոչինչ չունես: Ու նորից պառավը կարող է վերև թռչել:
Վարպետությունը վարպետություն է, և այդ բանը ձեռքբերովի է: Ու եթե հանկարծ գրող-ասացողը ոչ միանգամից դարձրեց (ջանաց դարձնել) դա գլխավորն իր աշխատանքում, և եթե գլխավորը մնաց իր կյանքը, այն, ինչ նա տեսել ու մտապահել է, լավն ու վատը, իսկ վապետությունը հետո կմիջադրի դրան, կստացվի անկրկնելի մի գրող` իր նմանը չունեցող:
Ես երբեմն պատմվածք կարդալուց հետո հասկանում եմ, որ դա նրա համար է գրվել, որպեսզի պատմվածք գրվի: Եվ ուրախացել է մարդը, և տագնապել, և «բառ է փնտրել», և խնդրել է, որ բնակարանում լռություն լինի, իսկ ինչու՞: Պառավն ընկել է, իսկ նրա համար` թքած, նա արդեն մոռացել է, որ պառավն ընկել է, այստեղ արդեն գնացին` ղողանջող կաթոց, արևը միրաժի մեջ, ցրվող մշուշ: Եվ այս բոլորն` ինքն իր համար: Մինչդեռ ամբողջը պիտի ծառայեր պառավին, նրա «գործին», և դրա համար բնավ էլ շատ բան պետք չէր: Նա հո վայր ընկավ, խեղճը, իսկ զամբյուղով միգուցե ձվեր էր տանում և ջարդեց, իսկ տանը որդին ձվածեղին է սպասում, աշխատանքի է շտապում, սկանդալ կլինի…
Մարդկային գործը պիտի լինի պատմվածքի ուշադրության կենտրոնում: Սա վեպ չէ, տեղը քիչ է, ժամանակը քիչ է, ընթերցում են ոտքի վրա: Բացի դա, մարդկային գործը սեղանի առաջ չես հորինի: Իսկ երբ դրանք վերջապես արդեն ընկած են սեղանիդ որպես նյութ, այս դեպքում թերևս պետք է թրծվել արիությամբ և քշել ամեն բան, ինչը կարող է շեղել ընթերցողի ուշադրությունը այնտեղ եղած էակներից: Մարդկային գործերն էլ, եթե դրանք հնարովի չեն, հավերժ շարժման մեջ են, անընկալելի հավերժ վերակենդանացման մեջ: Եվ ստացվում է, որ լավն է այն պատմվածքը, որը հրաշքով պահպանել է այդ շարժումը, չի մեռցրել կյանքերը, այլ կարծես թե չվնասելով «վերապատվաստել է» այն մեր մարդկային գիտակցությանը:

Այբ
11.01.2014, 22:58
Ճակատագիր ասե՞մ (չնայած ճակատագրին չեմ հավատում)...հանգամանքների բերումով անորոշ ժամանակով ակումբ չեմ մտնելու: Ու պատճառը՝ ուղղակի էսպես ստացվեց: Չմտնելն էլ բոլորովին կապ չունի վերջին շրջանում իմ գրառումների շուրջ ակումբի քննարկումները. ես չեմ պատրաստվում դրանց պատճառով լքել ակումբը: Բայց հիմա ստիպված եմ անորոշ ժամանակով սեղմել ելքի կոճակը...
Պատկերացնում եմ, թե ոմանք ոնց կուրախանան...
Արխային իմ օրագրում գրում եմ. շատ կարդացող առանձնապես չկա:D

Հ.Գ.Ես դեռ կվերադառնամ::)

Այբ
30.07.2014, 22:22
Իմ օրագիր...ո՜նց էի քեզ կարոտել::)

Բայց դեռ չեկած պիտի բողոքեմ:
Չեմ սիրում, երբ ինչ-որ բան ես ձեռնարկում, ու կողիքց մեկը ասում է. «Դու չես կարող ... քեզ մոտ բան չի ստացվի... իզուր ջանք մի թափի»: Մեկը հարցնող լինի՝ որտեղի՞ց էդ «վստահությունը», թե իմ մոտ...
Իսկ ես երբեք նման բան ոչ մեկին չեմ ասում, թեկուզ ես էլ «վստահ» լինեմ, որ տվյալ մեկի մոտ ոչինչ չի ստացվելու, բայց սխալ եմ համարում կոտրել վերջինիս ոգևորությունը, ինչ-որ բանի հասնելու համար պայքարելու ձգտումը:
Ինչևէ: Չեմ պատրաստվում նստել թախտին ու սպասել բախտին: Շարունակելու եմ անել ամեն ինչ, որ հասնեմ իմ ուզածին, ու թող ամբողջ աշխարհը ասի, որ չեմ կարող:

Այբ
01.08.2014, 17:14
Հիշողություն

Մեր ծանոթներից մեկը ընդունվել է համալսարան, ու սեպտեմբերից դասի է: Բնականաբար, Երևանում է ապրելու, բայց ծնողները անհանգստանում են, թե իրենց էրեխեն ո՞նց է իրենցից հեռու քաղաքում ապրելու: Իմ ծնողներն էլ էին ժամանակին անհանգստանում: Ու հիմա, երբ նայում եմ հետ՝ հիշում եմ, թե ինչպես ես՝ գյուղից եկած երեխա, հայտնվեցի Երևանում (ճիշտ է, մերը անունով գյուղ չի, այլ քաղաք, բայց դե, երբ Երևանում ես հայտնվում, բոլորի համար դու գյուղից ես եկել (դրանից, իհարկե, վատ չեմ զգում)):
16 տարեկան էի , ու ծնողներս մտածեցին, որ դեռ շատ փոքր եմ վարձով ապրելու համար, թեկուզ ուրիշ աղջիկների հետ («լրիվ էրեխա է») և հարմար գտան, որ մնայի մամայիս միայնակ ու ծեր հորաքրոջ հետ: Հորաքրոջ, որին համարյա էդ ժամանակ չէի ճանաչում: Բնականաբար, դժվար էր ինձ համար էդ կնոջ հետ ապրելը, բայց միայն սկզբնական շրջանում. հետո իրեն շատ սիրեցի: :love
Առաջին օրը հորաքույրը ինձ տարավ համալսարան:
-Ո՞ր համարով պիտի գնամ, ասեք՝ ես կգնամ,- ես էի ասում:
-Չէ՛, կկորես: Դեռ քաղաքը չգիտես,-պնդեց հորաքույրը:
Ինչ երկարացնեմ: Հորաքույրը տարավ համալսարան: Պայմանավորվեցինք, որ ես , քանի որ արդեն սովորեցի ճանապարհը, համալսարանից մենակ տուն վերադառնամ:
Ինչևէ: Կարողացա մենակ տուն վերադառնալ, բայց մի քիչ արկածների մեջ ընկա:D: Երբ հետ էի վերադառնում տուն, երթուղայինում էնքան շատ մարդ կար, որ նույնիսկ չէի կարողանում պատուհանից տեսնել, թե որտեղ եմ: Ի վերջո, որտեղ որ պիտի իջնեի, չէի տեսել, ու տան կանգառից երթուղայինը անցել էր: Էդ ժամանակ էլ դեռ բջջային հեռախոս չունեի, որ զանգեի: Մի խոսքով՝ մի կերպ տուն հասա: Դուռը գտա փակ: Հորաքույրը անհանգստանալով , որ տուն չեմ վերադարձել, գնացել էր ինձ փնտրելու: Ես էլ ստիպված նստեցի աստիճաններին ու սպասեցի, որ ի վերջո, հորաքույրըը հետ կգա տուն:Որոշ ժամանակ անց ձայներ լսեցի: Հորաքույրը ինչ-որ մեկի հետ աստիճաններով բարձրանում էր.
-Թե ինչի՞ թողեցի, որ մենակ տուն գար: Առաջին օրով էրեխուն չկարողացա... Սիրտս վատ է: Վարդ ջան, շուտ զանգի ոստիկանություն...16 տարեկան...ի՞նչ եմ պատասխան տալու ծնողներին:
Ու մեկ էլ վերևից ասում եմ.
_Ես ստեղ եմ::oy

Հիմա, որ մի բան է լինում, ծիծաղով ենք ես ու հորաքույրը հիշում էդ չարաբաստիկ սեպտեմբերի 1-ը: Ու հորքուրը ծիծաղով ասում է.
-Էդ օրը, որ չմեռա, էլ չեմ մեռնի:

Տարիներ առաջ ոնց որ «Գիքորը» լինեի::))

Հ.Գ. Երկու տարի եմ հորաքրոջ հետ ապրել:

Այբ
03.08.2014, 09:52
Եթե չարտահայտվեմ, կպայթեմ:

Տարբեր կայքերում կարդում եմ նմանատիպ որոշ հոդվածներ ու մեկնաբանություններ. «Ամաչում եմ, որ հայ եմ», «Ու՞մ համար գնամ կռվեմ »... ի վերջո, նեռվայնանում, դուրս եմ գալիս: Իսկ որոշ մարդկիկ էլ էնպես են խոսում, կարծես թե իրենց երեխաները առաջին հերթին Սերժի «գույքն» են բանակում պաշտպանում, ոչ թե հայրենիքը:
«Էս երկիր չի... », «Բանակ չկա»....լավ էլի:
Հա՛, կառավարությունը մի բան չի, բայց հերիք չէ քննադատեք (քննադատողների 80% էլ մոռանալով, որ ընտրություններին, 5000 դրամով վաճառել է անգամ իր բողոքելու ու քննադատելու իրավունքը):
Հա՛, շատ ցավալի են վերջին շրջանում մեր զինվորների կորուստները, բայց բանակից ու կառավարությունից բողոքելուց առաջ, լավ կլիներ, եթե ուղղակի աղոթեինք սահմանում կանգնած՝ մեր երկիրը պաշտպանող, մեր զինվորների համար:

Հ.Գ. Եղբայրս Ղարաբաղում է ծառայում: Բնականաբար, շատ ենք անհանգստանում: Բայց չենք ասում. « էս ի՞նչ երկրի համար ենք ուղարկել բանակ»:Ուղղակի աղոթում ենք:

Այբ
04.08.2014, 16:21
Էն որ ինչ լավ ա եղել, որ 90-ականներին համացանց չի եղել...
Էն որ աշխատելու եմ էլ լրատվական կայքերի լուրերը չկարդալ...

Բայց կկարողանա՞մ::(

Այբ
07.08.2014, 13:34
Ես ինձ ակումբցի չեմ համարում: Վատ է, շատ վատ է, բայց դե...
Չէ՛, վատ բանով չեմ ասում: Ու ստեղ ընդհանրապես ակումբը կապ չունի: Երևի իմ մեջ պիտի փնտրեմ ակումբցի չլինելուս պատճառը:

Տարուց ավելի է, ինչ ակումբում եմ: Ակումբը ինձ շատ բան է տվել: Կարելի է ասել, որ ակումբը մեծ դպրոց է: Դպրոց, որից հաստատ շատ բաներ եմ սովորել ու դեռ շատ բաներ ունեմ սովորելու:
Բայց ես ակումբցի չեմ: Պատճառները տարբեր են: Առաջին հերթին այն, որ ինձ վիրտուալից դուրս չեն ճանաչում: Անշուշտ, մեղավորը ես եմ. չեմ գնում հանդիպումներին...
Մի խոսքով՝ Ակումբը ինձ չի ճանաչում: Ես մի տեսակ թաքնված եմ: Ինչևէ:
Համենայնդեպս՝ սենց էլ վատ չէ: Սիրում եմ ակումբը, ու ուրախ եմ ակումբում հայտնվելուս համար::)

Հ.Գ. Մի քիչ անկեղծ գրառում:

Այբ
13.08.2014, 14:40
Աստված չանի՝ մարդ հայտնվի մեր (իմ ծննդավայրի) հիվանդանոցում: Չնայած հիվանդանոց ասելը մի քիչ ճոխ է...

Եթե որևէ մեկը ինչ-որ գանգատ է ունենում, և նրան տանում են մեր հիվանդանոց, ապա «բուժումը» հիմնականում մեկն է՝ կույր աղիքի հեռացում:
Անհավատալի կարող է թվալ, բայց մեր բնակչության 70% զրկված է կույր աղիքից, որից 30% անտեղի (վիրահատությունից հետո են պարզել):

Վերջերս հորեղբորս ուժեղ ցավերով տարել էին հիվանդանոց: Ասել էին, որ պետք է անհապաղ կույր աղիքը հեռացնել: Խեղճ հորեղբայրս զարմացել էր.
-Ախր 2 տարի առաջ դուք եմ իմ կույր աղիքը հեռացրել::o
Հետո Երևանում էր ստուգվել, և պարզվել էր, որ ցավերը երիկամների հետ էր կապված:

Երեկ ամբողջ օրը ջերմություն ունեի, ու դեղերը չէին օգնում: Մամաս փորձում էր համոզել, որ ինձ տաներ հիվանդանոց: Վախեցա գնայի.
-Չէ՛, չեմ ուզում կույր աղիքից զրկվել::D

Այբ
15.08.2014, 10:17
Ես սարսափելի հիվանդ եմ… և դա հավանաբար անբուժելի է:
Ես հիվանդ եմ հիմարությամբ ու հպարտությամբ,
Ես հիվանդ եմ անժամանակ վճիռներով ու անմիտ արարքներով,
Ես հիվանդ եմ ոչնչի համար հեղված արցունքներով, հիվանդ եմ այն
բանի հորինումով, որը չի կարող լինել,
Հիվանդ եմ նրանցով, ովքեր երբեք չեն հիվանդանում ինձ համար…
Ես հիվանդ եմ,
Եվ դա հավանաբար անբուժելի է:

(ԱՆՆԱ ԳԱՎԱԼԴԱ)

Այբ
18.08.2014, 16:02
Արագ քայլում էի: Անձրևը գնալով ուժեղանում էր: Բայց դե չէի նեղվում. հաճելի էր տաք անձրևը: Միայն թե շտապում էի. ուշանում էի Երևան մեկնող երթուղուց:
Փողոցն անցնելիս մեքենայի տակ էի ընկնելու: Ժամանակին կանգնեցի: Վարորդը չգիտեմ ինչեր ասաց: Լավ է՝ չլսեցի. անտեղի դրա մասին էի մտածելու ու նեղվելու: Երբ վերջապես անցա փողոցը, մի կնոջ բախվեցի, որը նույնպես շտապում էր, ավելի ճիշտ՝ վազում էր:
-Բռնե՛ք, խելառ է- դեպի մեզ վազող մի տղա էր գոռում:
Կինը անցնելու էր փողոցը, բայց բնազդաբար կանգ առավ, երբ հերթական մեքենան էր անցնում: Նայեցի էդ կնոջը: Ինքն էլ էնպես տարօրինակ հայացք գցեց վրաս, որ մարմնովս դող անցավ: Աչքերի մեջ կարծես արտահայտություն չկար. մի տեսակ վայրի նայվածքը ատելությամբ ու չարությամբ էին լցված: Շփոթվեցի: Ու մինչ կհասկանայի, թե ինչ էր կատարվում, կինը արագ անցավ փողոցը:
-Բռնե՛ք, խելառ է:
Անձրև գնալով ուժեղանում էր: Բայց տեսածիցս կանգնեցի: Մի պահ մոռացա, թե ժամը քանիսն էր, որ ուշանում էի, որ անպայման էդ ժամին պիտի Երևանում լինեի, որ երթուղին շարժվելու էր արդեն ու հաստատ ինձ չէր սպասելու:
Կանգնել ու նայում էի: Տեսա, թե ինչպես ինչ-որ մեկը բռնեց կնոջը, տղան վրա հասավ... ինչ-որ մի մեքենա մոտեցավ... կնոջը բռնությամբ նստեցրեցին ու տարան:

Ուշացա երթուղուց: Անձրևը կտրվել էր: Էլ չէի շտապում: Դանդաղ քայլերով տուն էի վերադառնում: Մտքերս խառնվել էին իրար, բայց ընդհանրապես չէի մտածում , որ պետք է տվյալ ժամին անպայման Երևանում լինեի . կինը մտքիցս դուրս չէր գալիս: Խելագարված էր. աչքե՜րը, նայվածքը...

Չգիտեմ ինչի, բայց էդ պահին ես էլ ատելությամբ լցվեցի: Բայց ինչի՞: Է՜հ, չգիտեմ: Մի պահ ինձ նույնիսկ թվաց, թե լաց կլինեմ :

Համարյա տուն էի հասել: Անձրևը նորից ուժեղացավ: Քայլերս չարագացրեցի. վաղուց թրջվել էի...


Հ.Գ. Դեպքը տեղի է ունեցել 2 ամիս առաջ: Հիմա եմ գրում, որովհետև իմացել եմ, թե ով է եղել էդ կինը: Էսօր մահացել է:

Այբ
19.08.2014, 10:09
Ինձ թվում է, մարդիկ նման են ճամպրուկների: Նրանց մեջ լցնում են ամեն տեսակ մանրուքներ, տեղափոխում են, նետում, քրքրում, մեկը դնում են մյուսի վրա, կորցնում են, գտնում են, հանկարծ կիսով դատարկում են, հետո նորից լցնում են մինչև վերջ, և վերջիվերջո Վերջին Բեռնակիրները նրանց դնում են Վերջին Գնացքի մեջ և այն սլանում է անհայտ ուղղությամբ…


(ԿԵՏՐԻՆ ՄԵՆՍՖԻԼԴ)

Այբ
26.08.2014, 09:25
Պապիկիս թաղումից հետո միշտ մտածել եմ (տարիներ առաջ), որ անիմաստ է թաղման ժամանակ դուդուկ նվագել տալը: Հա՛, հենց անիմաստ է: Հիշում եմ՝ մարդիկ հանգիստ նստած էին: Ճիշտ է, լաց լինող կար, բայց դե ընդհանուր մթնոլորտ հանգիստ էր: Բայց հենց եկավ էն պահը, երբ սկսեցին դուդուկ նվագել, համարյա բոլորը լաց էին լինում:
-Էս անտեր դուդուկը մարդու հոգին քրքրում է, - մեզ ոչ մոտիկ հարազատ մի կին ասաց (ինքն էլ էր լաց լինում):
«Պապիս համար լաց չի լինում, -մտածեցի ես,-տեսնես ո՞ւմ, կամ ի՞նչ հիշեց»:

Վերջերս տատիս հետ ոչ մոտիկ մարդու թաղմանն էի (տատս մենակ էր, ստիպված հետը գնացել էի): Չգիտես ինչի սպասում էի, թե էս է՝ դուդուկչիներին կբերեն...մարդիկ ավելի ուժեղ լաց կլինեն...հետո էլ չգիտես ինչի պատկերացնում էի, թե ոնց են իրենց «աշխատանքի» փողը բաժանելու իրար մեջ ու «աշխատանքից» գոհ տուն գնալու: Հա՛, հենց էդպես էլ պատկերացնում էի:

Չէ՛: Դուդուկ չնվագեցին: Քահան էին բերել, որ անցկացներ հողարկավորությունը:
Քահանան մեղմ ձայնով սկսեց աղոթել: Մթնոլորտը միանգամից փոխվեց: Մի տեսակ էլ հանգստություն իջավ հանգուցյալի շուրջ հավաքված մարդկանց վրա: Լաց լինողները անգամ հանգստացան:

Ասածս ինչ է՝ սխալ է թաղման ժամանակ դուդուկ նվագել տալը: Մարդիկ նման պահերի մխիթարանք են փնտրում, ոչ թե...

Այբ
27.08.2014, 19:54
Մեր ծանոթներից մեկը միշտ դարդ է անում, որ երեխային դեռ չի կնքել:
-Ինչ ուզում է լինի՝ անպայման էս ամսվա մեջ պիտի կնքեմ: Ահագին ուշացրել եմ:
Երեխան էլ 5 տարեկան է: Էս մարդը, որ էսպես է խոսում, միշտ հիշում եմ մեր կնունքը, թե տերտերը ոնց «վախեցավ»::D

Էնպես էր ստացվել, որ մեր տանը մենակ պապաս էր կնքված: Կնունքի օրը, որ գնացինք եկեղեցի, տերտերը չկար: Դե պարզ է՝ սպասեցինք: Հետո , երբ քահանան եկավ, չգիտես ինչի մտածում էր, թե փոքր երեխաների էր կնքելու (էն դեպքում, որ զգուշացրել էինք): Ինչևէ: Տարօրինակ հայացքով նայեց մեզ: Պապաս շտապեց բացատրել.
-Էս էլ էրեխեքս...
Տերտերը նորից նայեց մեզ: 3 մեծ, հասուն մարդիկ...
-Վա՜յ, էս ի՜նչ մեծ եք::o
-Մեկ էլ՝ կինս,- ավելացրեց պապաս:
Երեքին գումարվեց մեկ (ավելի մեծ տարիքով):
_Պա՜հ, պա՜հ, պա՜հ, էս ի՜նչ գերդաստան է...
Տերտերի հայացքը պետք էր տեսնել. վախեցազարմացախառը սմայլիկ::D

Այբ
01.09.2014, 23:39
Ինչպես անցած տարիների համարյա բոլոր սեպտեմբեր ամիսներին, նորից վերադառնում եմ նույն կետին. նոր թաղամաս, նոր բնակարան...
Մեկ-մեկ մտածում եմ, որ համալսարանում սովորելու ամենամեծ պլյուսը եղել է այն, որ ստիպել է տնից հեռու վարժվել ինքնուրույն կյանքին:

Այբ
06.09.2014, 18:40
Իմ մեջ սկսել եմ վատ բաներ նկատել: Հեչ լավ չի, բայց դե...

Վատ է, շատ վատ է, բայց սկսել եմ որոշ ինձ դուր եկած գրառումներին ուղղակի շնորհակալություն չհայտնել: Տվյալ անդամի գործոնը ավելի մեծ դեր է խաղում, քան վերջինիս գրառումը:
Ինձնից է, թե՞ ակումբից: Չգիտեմ:

Խստովանություն:

Այբ
10.09.2014, 13:42
Մեր ֆակուլտետը անճանաչելիորեն փոխվել է․․․կարելի է ասել « թանգարան» են դարձրել։
Մաքրության մասին էլ չխոսեմ․․․երկուշաբթի օրվանից ջանասիրաբար մաքրում են։ Բայց դա ժամանակավոր է։ Էսօր անցնի, վաղվանից նորից առաջվանը կլինի։

Նախագահն էսօր գալիս է մեր մասնաշենք․․․մեզ էլ դասերից ազատել են․․․
Դե արի ու մի բողոքի․․․ի վերջո, վարձ ենք վճարում․․․

Այբ
28.10.2014, 21:37
Ես չգիտեմ, - ասացի ես անձայն, - չէ որ ես չգիտեմ: Եթե ոչ ոք չի գալիս, ուրեմն ոչ ոք չի գալիս: Ես ոչ մեկի հանդեպ չարիք չեմ գործել, ոչ ոք իմ հանդեպ չարիք չի գործել, բայց ոչ ոք ինձ օգնել չի ուզում: Ոչ ոք, ոչ մեկը: Ինչ արած: Բայց ոչ ոք չի ուզում ինձ օգնել, թե չէ այդ Ոչ մեկը կարող էր շատ դուրեկան լինել: Ես մեծ հաճույքով զբոսանքի կգնայի նրա հետ: Իհարկե, դեպի լեռներն, ուրիշ էլ ուր: Եվ ինչքան շատ են նրանք` այդ Ոչ մեկերը, և ինչպես են սեղմվում նրանք միմյանց, որքան շատ են ձեռքերը, և բոլորն էլ միահյուսված իրար, ինչ անթիվ ոտքերը, և բոլորն էլ միալար ու համաչափ դոփում են գետնին: Եվ պատկերացրեք, բոլորն էլ ֆրակով են: Ու այդպես մենք գնում ենք: Մեր կողքից սուրում է քամին` գտնելով մեր մարմինների միջև եղած բացվածքները: Եվ ինչ ազատ է լեռներում շնչելը: Զարմանալի է միայն, որ մենք չենք երգում:

(Զբոսանք դեպի լեռները. Կաֆկա)

Այբ
31.10.2014, 11:54
Պահը չկորցրեցի:Վրեժս լուծեցի:

Այբ
31.10.2014, 19:16
Պահը չկորցրեցի:Վրեժս լուծեցի:

Երբեք չէի մտածում, որ նման բան կանեի: Արեցի: Չեմ զղջում:

Այբ
31.10.2014, 20:39
Մի՛ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ...

(Լեոնիդ Ենգիբարյան)

Հ.Գ. Մի՛ նեղացրեք մարդուն, որովհետև մի օր էլ ձեզ կնեղացնեն:

Այբ
05.11.2014, 20:49
Ես ողջ եմ, բայց այդ ես չեմ․․․

(Ֆերնանդո Պեսոա)

Այբ
08.11.2014, 16:34
Սպասում եմ մի բանի, ինչին 100% վստահ եմ, որ չի լինելու։ Ավելի շատ հնարավոր է, որ Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը, քան դա լինի։
Ամենասարսափելին հենց այս իրականության գիտակցումն է, բայց սպասում եմ։ Ինչու՞։ Միակ փրկությունը երևի տվյալ դեպքում չսպասելն է, բայց․․․սպասում եմ․․․սպասում եմ ․․․անհնարինին․․․

Հ․ Գ․ Սպասելով անհնարինին, կորցնում եմ ուրիշ հնարավորները․․․

Այբ
14.11.2014, 16:53
Երբ սկսում ես արդեն հաշվել, թե շաբաթվա մեջ քանի էջեր ես կարդում, ու եթե հանկարծ սովորականից մի էջ թեկուզ պակաս կարդալու բան ես ունենում, ուրախանում ես: Ի վերջո, ասելն է հեշտ՝ ամեն շաբաթ ունենալ միջին հաշվարկով 1200 էջ հայերեն և 80 էջ ռուսերեն կարդալու տեքստեր: Բայց դե մյուս կողմից էլ սիրով ես կարդում: Երևի սովորելը արդեն անբուժելի «հիվանդություն» է դարձել, առանց որի արդեն չես պատկերացնում...

Տեսնե՞ս մի օր էս «հիվանդությունից» օգուտ լինելու է ::8

Այբ
02.12.2014, 17:28
Ուղղակի մենակ ես։ Ու քեզ թվում է, թե դու ոչ մեկին պետք չես։

Այբ
04.12.2014, 21:14
Երանի մեկը գա.
նա, ով գնալու պահին չի գնա:

Սեյեդ Ալի Սալեհի

Այբ
05.12.2014, 12:28
Երբ ես չլինեմ, չեմ ուզում, որ մարդիկ փորփրեն, թե ինչի ես էլ չկամ:

Այբ
14.01.2015, 11:33
Ահավոր կարոտել եմ հին օրերը, երբ օր չկար, որ ակումբում գրառում չանեի։

Այբ
20.01.2015, 12:55
Ամենասարսափելի իրադրության մեջ, երբ ինչ-որ մի «կետ» ես գտնում, զգում ես, որ այնուամենայնիվ, ԱՊՐՈՒՄ ԵՍ, բայց երբ այդ «կետն» էլ ես կորցնում, արդեն զգում ես, որ ԳՈՅԱՏևՈՒՄ ես։

Այբ
27.01.2015, 13:41
Երբ բոլորը չորս կողմից ասում են, թե դու «էսպիսինն» ես, ու ինչքան էլ դու գիտես, որ չէ՛, դու իրականում «էդպիսին» չես, բայց երևի թե այլ ելք չունես․ «դառնում ես» էդպիսին։

Այբ
28.01.2015, 19:12
Ամեն տարի՝ հունվարի 28-ը ինձ համար տխուր օր է։ Չէ՛, հարցը նրանում չէ, որ վատ է անցնում իմ «տոն օրը», ուղղակի ես երևի դեռ իրականում չեմ մեծացել; Երևի սպասում եմ, որ կհայտնվի ինչ-որ մի Ջին ու կկատարի իմ բոլոր երազանքները․․․իսկ ամեն տարի այս օրը Ջինը այդպես էլ չի հայտնվում։

Չէ՛, իրականում պետք էլ չի, որ հայտնվի, որովհետև գիտեմ, որ ես իմ քայլերով կարող եմ հասնել այն ամենին, ինչին ուզում եմ /նույնիսկ առանց Ջինի օգնության/։ Մնում է, որ համբերությամբ շարժվեմ առաջ։:)

Այբ
03.02.2015, 17:34
Սովորաբար էն մարդկանց, որոնց մենք հավանում ենք, հավանում ենք հենց նրա համար, որ ուրիշների նման չեն, համենայնդեպս՝ մեզ էդպես է թվում։

Այբ
05.02.2015, 22:00
Մեռնողի հետևից երբեմն էնպիսի բաներ են ասում /շատ դեպքերում վերագրելով արժանիքներ/, որ մեկ-մեկ մտածում ես, էդ մարդը իր մահով <դարձավ> մեկը/խելացի․․․իր մասնագիտության մեջ լավագույնը, և եթե անգամ մի քիչ օրագրային գրառումներ էր անում՝ գրող․․․/, որ երևի իր կյանքում այդպիսին երբեք չլիներ ու հաստատ չէին ասի, թե նա էդպիսինն է, եթե․․․

Հ․Գ․ Առհասարակ, թող մարդիկ չեղած տեղը արժանիքներ չվերագրեն դիմացինին, ուղղակի մի քիչ կարևորեն իրար, չի՞ լինի։ :think

Այբ
07.02.2015, 20:15
Ինձանից այնքան ես բացակա եղել,
Որ, ներիր, արդեն պետք չէ քո սերը…
Ու ես քեզ այնքան, անքան եմ հիշել,
Որ մոռացել եմ ներկայությունդ…
Ես ստեղծել եմ մի դեմք,
Մի ժպիտ,
Մի լուռ հայացք,
Որ նմանությունն ու օրինակն են
Ինչ-որ մի դեմքի ,
Ինչ-որ ժպիտի,
Ինչ-որ հայացքի:
Ես քեզ, սիրելիս, փոխել եմ ահա
Ինձ բաժին ընկած մենություններից
Մենավորի հետ
Եվ հենց դրանով արտաքսել եմ իմ մենությունը:

(Ալիսա Կիրակոսյան)

Այբ
11.02.2015, 17:31
Նայում եմ հետ, զարմանում եմ: Երբ հիշում եմ մանկությունս, դպրոցական տարիներս, համալսարանի առաջին տարիները... ինձ թվում է, թե այդ ամենը իրականում ինձ հետ չեն եղել: Ու հարցը նրանում չէ, որ հիշելու բան չկա, բայց հիշելիս այնպիսի զգացողություն ունեմ, կարծես թե իմ պատմած դեպքերի, հիշողությունների «հերոսուհին» ես չլինեմ:
Տեսնե՞ս բոլորն են ինձ պես, որ իրենց հիշողությունների մեջ իրենց «չեն գտնում»::think
Հ.Գ. Ուրիշ բան էլ կա: Սովորաբար վատ բաները ավելի շատ ենք հիշում, քան լավերը/ վատ հիշողությունները ավելի են «մերը»/: Երևի նրանից է, որ լավ հիշողություններին առիթներ են պետք հիշվելու համար:

Այբ
13.02.2015, 21:52
Միայնակ լինելն էլ առավելություն ունի․ դու պատասխանատու չես ոչ մեկի առաջ։

Այբ
16.02.2015, 17:51
Երթուղայիններում տարբեր վարորդների ենք հանդիպում՝ կոպիտ, կոպիտից բեթար՝ բռի, բարեհամբույր /հազվադեպ/․․․ Ու կապ չունի, թե վարորդը, կոպիտ ասած՝ ինչ տեսակի է պատկանում, բայց երբ /անգամ շատ բռի վարորդներին/ ուղղակի շնորհակալություն ես հայտնում, որ կանգառում կանգնեց, կամ մանրը վերադարձրեց, միանգամից բարեհամբույր են դառնում, ու շատ հանգիստ տոնով պատաասխանում են․ <<Խնդրեմ>>, <<Խնդրեմ, աղջիկ ջան>>, <<Հաջողություն>>․․․Մարդու բռիությունն էլ է երևի ինչ-որ տեղ գալիս նրանից, որ շատ դեպքերում չենք գնահատում դիմացինի աշխատանքը։ Մարդը ուզում է զգալ, որ իր արածը /կապ չունի, թե ինչ է աշխատում/ իզուր չէ։ Ու դա յուրաքանչյուրս կարող ենք ցույց տալ ընդամենը մի բառով։

Այբ
20.02.2015, 10:37
Երջանկություն է, երբ կա մեկը, որի համար դու ուղղակի սպասված հյուր չես, այլ շա՜տ հարազատ մեկը, որը այնքան սիրելի է…
Երբ այցելում եմ ինձ 2 տարի պահած մամայիս ծեր հորաքրոջ տուն/վաղուց է, ինչ էնտեղ չեմ ապրում/, նա անպայման ինձ պիտի ճանապարհի մինչև կանգառ և հրաժեշտի ժամանակ միշտ աչքերը արցունքոտվում են: Ինձ մեկ-մեկ թվում է, որ իմ այցելությամբ ոչ միայն ուրախացնում եմ նրան, այլ նաև ցավ եմ պատճառում: Չէ՞ որ 2 օրից ավել չեմ մնում, իսկ երբ հեռանում եմ միայնակ ապրող Ա. հորքուրի տնից, տունը նրա համար լրիվ դատարկվում է, և նա երևի /ավելի քան երբևէ/ զգում է իր տան դատարկությունը:

Վերջին այցելությունիցս հետո, երբ նորից ճանապարհեց մինչև կանգառ և աչքերը նորից արցունքոտվեցին, չգիտես ինչի, բայց հանկարծ վախով մտածեցի, որ կգա մի օր, երբ երթուղայինը կանցնի այս կողմով, և ես էլ չեմ ասի. <<Կանգառում կկանգնեք>>: Սարսափելի է գիտակցել, որ չեմ ունենա մեկին, որը ինձ այնքան սիրում ու հասկանում է: Հարազատ տուն վերադարձի ճամփա այլևս չեմ ունենա. <<առիթ չի լինի>>. նա էլ չի լինի:

Ո՞վ է ասում, որ բախտավորություն է, երբ մարդիկ ապրում են 80 և ավելի: Լավ մարդկանց կորուստը միշտ ցավոտ է: Բարությունը պիտի երկար ապրի:

Հ.Գ. Աստված իմ Ա. հորքուրին երկար կյանք տա:

Այբ
21.02.2015, 14:09
Երևի խենթություն է պատկերացնել սեփական մահը՝ դաղագը դրված տան մեջտեղում՝ ծաղիկներով շրջապատված, լաց լինող մարդիկ, որոնք չեն մոռանա վերագրել ինձ արժանիքներ, որոնք գուցե ես չունեմ էլ: Իսկ ու՞ր կլինեմ ես: Երևի չգոյությանս մեջ ինչ-որ առումով գոյություն կունենամ որոշ մարդկանց հիշողություններում…հիշողություններ, որոնց մեջ ինձ <<վերակենդանացնելով>> կփորձեն իմ ներկայությունը զգալ: Բայց դա կլինի պատրանք: Ցանկություն չունեմ ապրելու հիշողությունների ինչ-որ կծիկում, երբ արդեն չի լինի վերադարձի ճամփա այնտեղից, որտեղից դեռ ոչ ոք չի վերադարձել:

Այբ
06.03.2015, 12:12
Տարօրինակ կարող է թվալ, բայց ինձ թվում է, որ ես՝ ես չեմ...մեկ ուրիշն եմ, ինչ-որ անծանոթ մեկն եմ, որին ես չգիտեմ, ուղղակի չեմ ճանաչում: Ես նայում եմ հայելու մեջ, կարծես թե նույն դեմքն է, նույն աչքերը, քիթը, բերանը, բայց ես ինձ էլ չեմ ճանաչում: Երևի աչքերիս արտահայտությունն են փոխվե՞լ: Ու ես հասկանում եմ, որ ուզում եմ գտնել ինձ...այն մեկին, որը վերջերս այնքան վախեցած էր, այնքան հուսահատված, որ նոր <<ես>>-ը՝ մի քիչ սառը կարծես թե, ու միևնույն ժամանակ շփոթված, բայց ամեն ինչին ուրիշ կողմից արդեն նայող: Չգիտեմ: Գուցե լավ կլինի, որ առհասարակ ինձ չգտնեմ...և ես վախենում եմ...ինքս ինձնից...այն մեկից, որից չգիտեմ, թե ինչ սպասեմ:

Այբ
20.03.2015, 16:00
Էնպես կուզենայի, որ իմ մեջ այնքան ուժ գտնեի, որ էլ ընդհանարապես ինտերնետից չօգտվեի․ չէի կարդա օրվա վատ լուրերը /ինքնասպանություն, սպանություն, կրակոցներ և այլն/, ֆբ-ում չէի ստանա էն ախմախ խաղերի հրավերները․․․ոչ մեկի հետ չէի շփվի․․․գոնե որոշ ժամանակով կզգայի մենակության ազատությունը։ Բայց ի՜նչ լավ է եղել էն հին ժամանակներում՝ ոչ բջջային, ոչ ինտերնետ։

Այբ
21.03.2015, 20:09
Միանգամից էնքան բան փոխվեց։ Գլուխս պտտվում է դրանից։ Ամեն ինչ ուրիշ գույն է ստացել։
Սիրում եմ այդ նոր գույնը՝ իմ նոր կյանքի գույնը։ Վերջապես հասկացել եմ, թե ինչքան սիրուն է կյանքը՝ անկախ ամեն ինչից :)

Հ․Գ․ Ղզիկ գրառում ստացվեց, բայց լավ է <<ղզիկ>>, քան <<սև գույնի>>։

Այբ
29.03.2015, 21:16
Երբեմն մեզ թվում է, որ այս աշխարհում հնարավոր չէ ապրել: Բայց այլ տեղ չկա:

© Ջեկ Կերուակ

Այբ
04.04.2015, 15:04
Կյանքը մաթեմատիկայի նման է, և մենք էլ՝ անկախ մեզանից մաթեմատիկոսներ ենք: Մեկին հաջողվում է լուծել անգամ ամենադժվարին խնդիրները, իսկ մյուսներին նույնիսկ պարզերը լուծելի չեն: Բայց իրականում տարբերություն չկա՝ խնդիրը բա՞րդ է, թե՞ պարզ: Ուղղակի պետք է գտնել ամենագլխավորը՝ բանաձևը:

Այբ
09.05.2015, 22:37
Բացվի՛ր, երկինք իմ, ծագիր արև,
Ու ես կասեմ քեզ․․․բարև․․․

https://www.youtube.com/watch?v=P76E8Rshk5E

Այբ
11.05.2015, 17:52
Մեկ-մեկ սիրում ենք դժգոհել, որ անհաջողակ ենք, եսիմ ինչ ենք (վատ իմաստով): Հա՛, թող լինենք անհաջողակ, թող մեզ համարենք նույնիսկ Ձախորդ Փանոսի թոռը…բայց շատ հաճախ մոռանում ենք, որ հաջողություն ասվածը ՀՅՈՒՐ է, որին մենք պետք է ԿԱՆՉԵՆՔ:

Այբ
20.06.2015, 09:13
Մենակությունը երևի "մեզանից" է գալիս։ Մենք մենակ ենք առաջին հերթին ոչ թե նրա համար, որ շրջապատված չենք մարդկանցով, կամ մեր կողքին չկա այն միակը․․․(ախր շատ դեպքերում մենք լավ էլ շրջապատված ենք մեզ սիրող մարդկանցով), այլ մեր մենակությունը մեր առանձնահատկությամբ, մեր տեսակով է պայմանավորված։

Այբ
25.06.2015, 21:55
Հրաժեշտ տալը այդքան դժվար չէ, ինչքան բուն հրաժեշտին "նախապատրաստվելը"։
Չգիտեմ, թե ինչ եմ զգում․․․միաժամանակ ահավոր տխրություն և միաժամանակ․․․բառերով դժվար է գրելը։ Չգիտեմ։ Ուղղակի երևի ճիշտը սա է։ Ուրիշ ելք չկա։
Ու ահա ես նայում եմ ժամացույցին։ Ժամանակը տեղում չի կանգնում ու, ի վերջո, կգա հրաժեշտի պահը․․․իսկ եթե առանց հրաժեշտի,հը՞/ինքս ինձ եմ հարց տալիս/։
Ինչ-որ է։ Չգիտեմ։ Դժվարանում եմ։ Ատում եմ հրաժեշտները։ Չէ՛, երևի ավելի լավ է առանց հրաժեշտի։

Այբ
26.06.2015, 18:20
Ինձ դուր է գալիս, որ իմ գոյությամբ չեք հիվանդացել,
Ինձ դուր է գալիս, որ ձեր գոյությամբ հիվանդ չեմ ես էլ,
Որ երկրագունդը մեզ հետ դարձել է ծանր բախտակից-
Հողը չի փախչի մեր ոտքի տակից:
Ինձ դուր է գալիս, որ ծիծաղելի կարող ենք լինել,
Լինել անկաշկանդ ու բառերի հետ չխաղալ բնավ,
Մեր մեջ արթնացող տոթից չշիկնել,
Երբ մեր թևքերը հպվում են իրար:

Ինձ դուր է գալիս նաև, որ հանգիստ նստել իմ կողքին,
Բայց ուրիշին եք քնքշությամբ փարվում,
Չեք էլ գուշակում, թե պիտի բաժին դառնամ դժոխքին,
Երբ ես ուրիշի հետ եմ համբուրվում,-
Որ իմ նրբենի անունը երբեք չեք տալու իզուր,
Զուր տեղը երբեք գոյությունս չեք հիշատակելու,
Որ եկեղեցու խորանի տակ լուռ
Մեր գլխի վրա ալելուաներ չեն թափթփվելու:

Սրտով ու ձեռքով շնորհակալ եմ ձեզնից կրկնակի,
Որ դուք ինքներդ էլ չիմանալով՝ ինձ սիրում եք այդպես,
Որ գիշերները քնում եմ հանգիստ,
Որ վերջալույսի ժամերին մեկ-մեկ հանդիպում եմ ձեզ.-
Մեր չզբոսնելու համար լուսնյակի շնչի տակ խաղաղ.
Արևի՝ որ էր, բայց ոչ մեր գլխի վրա ճաճանչեց,
Եվ նրա համար, որ իմ գոյությամբ հիվանդ չեք, ավաղ,
Եվ նրա համար, որ ձեր գոյությամբ ես էլ հիվանդ չեմ:

(ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ )

Այբ
28.06.2015, 01:13
Շատ դեպքերում օգնություն խնդրելը ուղղակի "ամոթ է" համարվում, կամ էլ հենց ինքդ ես ամաչում ասել՝ "ես օգնության կարիք ունեմ"։ Ու սկսում ես նույնիսկ տարբեր ձևերով "նամյոկներ" անել․․․և չէ՛, ոչ ոք չի հասկանում, չի հասկանում, որ կարող է անգամ ստից մի խոսքով օգնել․․․կանխել մի քայլ, որը հետո գուցե ուղղելն անուղղելի կլինի․․․

Այբ
04.07.2015, 12:29
Ես դժբախտ եմ, անհաջողակ եմ, որովհետև ես ուզում եմ լինել այդպիսին, և ինչ էլ անեմ՝ ես դժբախտ եմ։
Ես երջանիկ եմ, հաջողակ եմ, որովհետև ես ուզում եմ լինել այդպիսին, և ինչ էլ անեմ, ի վերջո, իմ քայլերը ինձ տանելու են հաջողության։
Ի՞նչ է ստացվում։ Իմ <<Ուզում եմ>>-ով է պայմանավորված ամեն ինչ։
Ուղղակի մնում է որոշել, թե ինչ ես ուզում։:think

Այբ
12.07.2015, 23:25
Նորից նույն կետին
Նորից կորցրել եմ ինձ․․․
Հոգնել եմ․․․

Այբ
20.07.2015, 22:32
Մենք շատ հեշտ ենք ուրիշներին խորհուրդներ տալիս, որովհետև իրավիճակին նայում ենք կողքից։ Բայց ահա, երբ մենք ենք ինչ-որ խնդիրների մեջ ընկնում, մենք չենք կարող իրավիճակին "կողքից" նայել։ Ու ահա՝ այդ ժամանակ էլ հասկանում ես, որ սեփական խնդիրները հաղթահարելու համար բավական չէ "կողքից" նայողի դերում լինել․․․այլ պետք է իրավիճակը դիտել "Чужой-ի նման", որովհետև այն մերն է, ու այդ ժամանակ պետք է լինես այնքան "օտար ինքդ քեզանից", որ ինքդ քեզանից "օտարանալով", դառնաս նույնիսկ "սառնասիրտ"։ Իսկ սառնասիրտ լինել շատ դեպքերում նշանակում է լինել ուժեղ։

Այբ
22.07.2015, 16:30
Գնում եմ․․․հեռանում եմ․․․1 ամիս ուրիշ երկրում, ուրիշ քաղաքում, ուրիշ միջավայրում։ Այս անակնկալ ճանապարհորդությունը․․․․այնքա՜ն ոգևորված եմ։ Ախր մենակ երազել կարող էի նման հնարավորության մասին։ Մի՜ ամիս․․․մի՜ ամիս մտքերս կարգի բերելու, ինքս ինձ հասկանալու․․․եղած վատ բաները հետևում թողնելու․․․չգիտեմ էլ, թե ինչ ասեմ։ Մենակ հույս ունեմ, որ վերջապես իմ արևն էլ ինձ կժպտա:)

Այբ
26.07.2015, 15:37
Ես այն չեմ, ինչ կուզեի լինել:
Ես այն չեմ, ինչ պետք էր լինել:
Ես այն չեմ, ինչ մայրս կուզեր, որ լինեի:
Ես նույնիսկ այն չեմ, ինչ եղել եմ:
Ես այն եմ, ինչ կամ:

ԽՈՐԽԵ ԲՈՒԿԱՅ

Այբ
26.07.2015, 17:10
Այգում նստած սպասում էի ընկերուհուս։ Ուշանում էր։ Համբերությունս արդեն հատվում էր։ Ու հանկարծ այդ պահին մոտենում է մի երիտասարդ․
-Կներեք, կարելի է Ձեր կողքը նստել։
Անսպասելի էր։ Չէի սպասում։ Նայեցի շուրջս։ Ահագին ազատ նստարաններ կային։ Եվ մինչ կհասցնեի ասել՝ չէ, նստեց կողքս։ Թարս-թարս նայեցի տղային ու պաստասխանեցի․
-Հա, կարելի է նստել/ ու դա այն դեպքում, երբ արդեն նստել էր/։
Անծանոթ տղայի աչքերը փայլեցին ու ժպիտն ավելի <<լայն դարձավ>>։
-Հա, իհարկե, կարելի է նստել, մեկ է՝ ե ս էլ պատրաստվում էի արդեն գնալ։
Ժպիտը միանգամից սառեց։ Ոնց որ ասածիցս կայծակը խփեր:D․․․Վեր կացա ու ․․․ գնացի


Հ․Գ․ Թե ասա՝ ասպետը հազիվ իրա ոտով եկել էր․․․:Dվերջին նախադասությունը կատակ էր․․․:oy

Այբ
29.07.2015, 11:52
Երանի ստացվեր մեռնել
քայլելու,
քնելու,
առևտուր անելու պես.
ուզել
ու
մեռնել...

(ԱԼԻՌԵԶԱ ՌՈՇԱՆ)

Այբ
31.07.2015, 21:45
Սխալը
ծնունդս էր:
Առաջին որոշման մեջ
ինչո՞ւ ենք միշտ սխալվում:

(ՇԱՄՍ ԼԱՆԳԵՌՈՒԴԻ)

Այբ
01.08.2015, 14:26
ՆԱՄԱԿ
Այնքա՜ն եմ ուզում նամակ գրել...
Նամականիշ կա, ծրար էլ
ու մի աշխարհ խոսք.
երանի ինչ-որ տեղ
մեկի աչքը ճամփին լիներ:

(ՍԱՌԵ ԴԱՍԹԱՌԱՆ)

Այբ
31.08.2015, 01:19
եթե ինչ-որ մի բան անում ենք լոկ մեր խղճի խայթի համար, դրանով, ասյպես ասած, առաջին հերթին մեզ ենք "փրկում"։ Անգամ խղճի խայթի մեջ մենք "էգոիստ ենք"։

Այբ
26.11.2015, 00:03
Այս ի՞նչ մութ է աշխարհը.
չլինի՞ թե թիթեռ եմ
բոժոժիս մեջ...
(Սիռուս Նոզառի)

Այբ
19.01.2016, 20:49
Դպրոցական տարիներին օրագիր էի պահում (ցածր դասարանից)։ Հիշում եմ՝ բանալիով տետր էր։ Ու չնայած այդ ժամանակ առանձնապես ինչ-որ բաներ չունեի գրելու (որպես գաղտնիք էլի ։Ճ), բայց օրագրիս բանալին զգուշությամբ թաքցնում էի, որ հանկարծ մարդ չվերցներ, չբացեր, չկարդար։ Բայց մի անգամ՝ չգիտեմ ոնց, եղբայրս հարմարացրեց, բացեց ու կարդաց։ Դրանից հետո օրագիրս պատռեցի։ Ու չնայած դրան՝ շարունակեցի գիրք-նոթատետրեր գնել (մինչև հիմա էլ գնում եմ, նվեր էլ եմ ստանում)․․․ Էսօր էլ եմ գնել ու բերել դրել մյուս գիրք-տետրերիս կողքին․․․ մի քանի դատարկ ու սպիտակ էջերի շարքը նորից համալրվեց։ Ու հիմա նայում եմ, և երևի տարօրինակ հնչի, բայց չգրված էջերն այնքան "գրված" են թվում․․․ կարծես ոչ թե չեն գրվել, այլ չգրվելով՝ իմ անցյալի (չարած բաների) լուռ վկաները լինեն։ Դրա համար էլ մի տեսակ "չի կարելի" եմ համարում դրանք ձեռք տալ, թանաքոտել․․․ դատարկ սպիտակ էջերն ահագին բան արդեն իրենցով ասում են, չէ՞։
Հիմա նորից ուզում եմ անձնական օրագիր պահել (լրիվ նորն եմ վերցնելու․․․), բայց նաև մտածում եմ՝ ոչ նրա համար , որ հետո "ունենամ", այսպես ասած, գրված անցյալ, այլ ուղղակի․․․ է՜հ, չգիտեմ, կամ՝ երևի ուզում եմ "պահպանել ներկաս" ։ Հաջողակները երևի ներկայում ապրողներն են։:)

Այբ
26.01.2016, 14:10
Բոլորը (ընկերները, սիրելի մարդիկ, ծանոթները, հարազատները․․․ ) մեկ-մեկ այնքան օտար են թվում, որ մենակությունը նույնիսկ սկսում ես սիրել։

Այբ
27.01.2016, 01:25
Հիմա ունեմ-չունեմ մի տատիկ ունեմ, մենակ ինքն է մնացել տատիկ-պապիկներից։ Ու մեկ-մեկ էլ ( ոչ հաճախ ), երբ մերոնք գնում են գերեզմանոց, ես էլ եմ գնում․․․
Ձմռանը մի քիչ դժվար է․․․ պետք է անցնենք գերեզմանաքարերի միջով, իսկ ձյունը դժվարացնում է ընթացքը։ Տատս, որ հիմնականում ինքն է նախաձեռնողը դառնում նման "այցերի", միշտ առջևից է գնում՝ ոտքը կաղալով, դժվարությամբ, հևալով․․․ (և դա այն դեպքում, որ գերեզմանոցը մի քիչ թեքության վրա է, ու պետք է բարձրանալ)։ Մեկ-մեկ չնայած ուզում եմ տատիս հանդիմանել՝ "Ա՛յ տատ, դե չես կարող էլի․․․" Բայց լռում եմ, ձայն չեմ հանում։ Հասկանում եմ/ենք՝ նա չի ուզում, որ հանկարծ անցնենք իրենից․․․ Ոչինչ, թող ինքը գնա առջևից, նա է հաճախ հիշում, նա է դեռ ողբում․․․
Ձմռանը գերեզմանաքարերին հաստ ձյուն է նստում․․․ Տատս զգուշությամբ մաքրում է ձյունը․․․
Մի քիչ կանգնում եմ, իսկ հետո կամաց հեռանում եմ։ Տատս ու մայրս ձայն չեն հանում․․․․նրանք գիտեն, հարցեր չեն տալիս։
Իրար կողքի թաղված տատիս ու պապիս (հայրական) շիրիմները լրիվ փակվել են, առատ ձյունն այնպես է հարթեցրել շիրիմները, որ թվում է՝ կանգնել եմ միայն "դատարկ" ու սպիտակ տարածության առջև։ Պապիս առանձնապես (ինչպես մայրական պապիս) չեմ էլ հիշում, բայց ինձ թվում է, թե շատ լավ եմ ճանաչել նրանց, ավելին, նույնիսկ "գիտակցում" եմ, թե ինչպիսի մարդկանց եմ կորցրել՝ աշխարհի ամենաբարի, ամենալավ, ինձ շատ սիրող, ինձ հետ միշտ խաղալ ցանկացող․․․ Եվ ես, որ սովորաբար նրանց չեմ էլ հիշում, ու եթե տատիս նախաձեռնությունը չլիներ, գուցե ընդհանրապես գերեզմանոց չգայ էլ․․․ հանկարծ նրանց կարիքն եմ զգում․․․ կարծես եթե նրանք հիմա ողջ լինեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ․․․ Լաց եմ լինում (բայց եթե մենակ չեմ լինում՝ երբեք լաց չեմ լինում)․․․

Հեռանալիս միշտ հայացքս գցում եմ գերեզմանոցին, այն ահռելի է թվում․․․ Դժվարությամբ ենք իջնում։ Տատս այլևս առջևից չի գնում։ "Տատ, արի առաջ անցի",-ասում եմ ես։ "Չէ՛, դուք առաջ անցեք, գուկամ էլի",- փնթփնթում է տատս։ Ձայն չենք հանում․ հասկանում ենք։ Ու այդ պահերին նոր հիշում եմ նաև մահացած տատիս, ով չնայած մահից առաջ ինձ չէր էլ հիշել, բայց միշտ (չգիտես ինչու) մտածել եմ, թե իբր ուզեցել է ինձ տեսնել, և աչքը դռանն է եղել․․․ Հանկարծ մեղքի զգացում եմ ունենում․ հանգուցյալ տատիս մահից առաջ չէի հասցրել տեսնել (քննության էի, չկարողացա հասնել), իսկ ապրող տատիս էլ հազարից մեկ եմ այցի գնում․․․

Գերեզմանից հեռացող մեքենայի միջից արդեն նայում եմ հեռվում թողած սպիտակ տարածությանը․․․ և թվում է, որ չէ՛, այնտեղ մարդիկ չկան թաղված, "ոչինչ չկա", իսկ ձյունն էլ չէր ծածկել նրանց երբեմնի գոյությունը հաստատող գերեզմանաքարերը։ Չէ՛, գիտեմ, հասկանում եմ, ու՞մ եմ խաբում․ նրանց համար չէ, որ լաց էի լինում․․․ երևի նրա համար, ինչը նրանք կարող էին ինձ տալ, բայց տարել էին իրենց հետ։

Այբ
27.01.2016, 14:39
Ժամանակը "հետ նետելու" վատ սովորություն ունի․․․ կարծես նորից "անցյալում լինեմ" ։Բայց այս անգամ էլ կհաղթահարեմ․․․ մենակով , ինչպես միշտ։ Ես ուղղակի իրավունք չունեմ հանձնվելու։

Այբ
29.01.2016, 21:46
Սենտիմենտալ գրառում:D
Արթիկում ձյուն շատ է գալիս։ Ձմեռը մեր մոտ շա՜տ սիրուն է ՝ ձյունառատ․․․ բայց մեծերը ասում են, թե սա ի՜նչ է, առաջ ավելի շատ է ձյուն եկել։ Ու ես մտովի պատկերացնում եմ "առաջվա այդ շատը", որ նույնիսկ հիմա ոմանք ձյունը քիչ են համարում։ Ու առհասարակ, ձմեռը դեռ փոքրուց ինձ համար ինչ-որ հեքիաթային եղանակ է եղել, չնայած ես ավելի շատ սիրում եմ աշունը։
Երբ փոքր էի, ու քանի որ այնպես էր ստացվել, որ մեր փողոցում ինձ հասակակից աղջիկներ չկային (բոլորը տղաներ էին), մենակ էի խաղում, մենակ էի ստեղծում իմ խաղերը․․․ մենակով անգամ ձնեմարդ էի պատրաստում։ Մամաս էլ համարյա միշտ օգնում էր այդ հարցում։ Հիշում եմ՝ գործերը թողած, ուղղակի խալաթով հետս ընկնում էր ձների մեջ ու օգնում․․․ վերջում էլ մի լավ ծիծաղում էինք մեր պատրաստած ձնեմարդի վրա, որը միշտ ինչ-որ մի թերություն էր ունենում։ Ու հիմա մտածում եմ, որ ոչ այնքան ձմեռն եմ սիրել, որքան այն "հեքիաթին", որին ձմեռվա շնորհիվ "հավատացել եմ"․․․ այն էլ ինչ-որ մի ժամանակ։

Մամաս միշտ ասում է՝ "մարդը (անկախ իր տարիքից) պետք է ունենա ու հավատա իր հեքիաթին"։ Չգիտեմ, մամաս իրո՞ք մինչև հիմա հավատում է "իր հեքիաթին", թե չէ, բայց գիտեմ, որ իր հավատը, իր այդ խոսքերը ավելի շատ իմ մեջ, "իմ հեքիաթը" պահելու համար են ասվում։ Իսկ ես, հա՛, ստում եմ, ասելով, որ հա՛, մամ, ես էլ եմ հավատում։ Մեկ-մեկ էլ մտածում եմ, իսկ գուցե ես ստելով իրականում անում եմ այն, ինչ ինքն է անում․ փորձում եմ նրա մեջ պահել "նրա հեքիաթը"։ Իսկ իրականում երևի վաղուց երկուսիս հեքաթն էլ ավարտվել է։ Բայց երևի ինչ-որ առումով այն կա , կա նրանով, որ չնայած ոչ մի հեքիաթ էլ չկա, բայց պահելով այդ "չկան", ինքնըստինքյան, չունենալով "մեր հեքիաթը", հավատում ենք մեկս մյուսի "հեքիաթին"։

Ձնեմարդը շատ տարիներ է, ինչ չի հայտնվում մեր բակում։ Ձմեռն էլ առաջվա նման սիրուն չի թվում։ Իսկ գուցե հիմա իրոք ձյունը քի՞չ է գալիս։
Հա՛, մեծերը ճիշտ են ասում։ Եվ իզուր չէ, որ երբ հիշում եմ մանկությունս, ձյունը իսկապես առաջ շատ էր թվում։

Արթիկում ձյունը արդեն քիչ է գալիս։ Ձմեռն առաջվա սիրունությունը չունի․․․ "Հեքիաթը" այլևս չկա։

Այբ
22.02.2016, 22:07
Ինձ մեկ-մեկ թվում է, թե ես չեմ մեծանում․․․ մարդկանց նայում եմ այն աչքերով (ՀԱՎԱՏՈՎ ՈՒ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ), ինչ պատանեկության տարիներին:(
Չնայած հաճախ ինքս ինձ ասել/ասում եմ՝ մարդկանց պետք չէ վստահել, դա պետք է դարձնել կյանքի կարգախոս, բայց․․․:(
Տեսնես՝ դա ինչի՞ց է․․․ գուցե մարդկանց, առհասարակ, այս կյանքին լավատեսությամբ նայելու փո՞րձ, կամ էլ՝ ոչ ուղղակի իմաստով օգնության ճիչ, հը՞:(

ԱՀԱՎՈՐ ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ ՍՄԱՅԼԻԿ

Այբ
03.03.2016, 22:54
Բոլորս էլ երևի եղել ենք այն տարիքում, երբ ուզել ենք փոխել աշխարհը դեպի լավը, ու միամտորեն կարծել ենք, որ ազնվությունը, բարությունը, հավատը և մեր ուժերը ներդնելը բավական է․․․ և նման "գաղափարներով" տարված երբեմն որոշ մեծերի, ասպես ասած, մեր պատկերացումներով ուղղակի "վատն" ենք համարել, և ինքներս մեզ ասել՝ " Ես այդպիսին չեմ լինի, երբ մեծանամ"։
Մի անգամ (6-7-րդ դասարան էի երևի, լավ չեմ հիշում), ձմռանն էր, մեր փողոցում ցրտահարված ու սոված կատվի գտա։ Եվ քանի որ գիտեի մամայիս վերաբերմունքը կատուների նկատմամբ, որոշեցի տան մեջ գաղտնի պահել ու խնամել, չնայած ես էլ կատուների չէի սիրում, բայց գտնում էի, որ դա այն դեպքն է, երբ․․․ Բայց ո՞նց երկար թաքցնեի։ Չէր լինի։ Մամաս բնականաբար տեսավ ու խիստ տոնով հրամայեց կատվին դուրս անել տնից։ Ինչքան խնդրեցի՝ չօգնեց։ Բայց մամայիս երևի այդ պահին ատում էի, որ պատկերացնում էի, թե խեղճ կատուն ձմռան ցրտին․․․
Հիմա մեր բակում մի քանի կատուների կարելի է տեսնել․․․ դեռ խորը ձմեռվանից կան (մրսած ու սոված հայտնվեցին մեր բակում)։ Եվ ես էլ ոչ մեկին ներս չթողեցի, գոնե մեկին(կատուներին չեմ սիրում արդարացմամբ), չնայած ջանասիրաբար կերակրեցի ամբողջ ձմեռ ու մինչև հիմա էլ կերակրում եմ։ Սովորել են արդեն։ Գալիս են, շեմին նստում։ Բայց դե մտածում եմ․․․ Է՜հ, ինչ վատ է, որ մենք էլ ենք, ի վերջո, դառնում " վատ մեծահասակ"։

Այբ
21.03.2016, 10:39
Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր կարող են թափառել խանութներով, երբ ոչինչ չեն գնելու ("գնամ, տեսնեմ՝ ինչ կա խանութներում")։ Բայց շատ լավ հասկանում եմ այն մարդուն, ում համար՝ "գնամ, տեսնեմ, թե ինչ կա․․․"- ն վերաբերվում է գրախանութներին։

Այբ
21.03.2016, 22:30
Ոնց չեմ սիրում "մահից հետո կյանք"-ի մասին բոլոր խոսակցությունները, միֆերը, հաղորդումները... Չեմ ուզում "մահից հետո կյանք"...մահից առաջ եմ ուզում։

Այբ
25.03.2016, 20:25
Երբ մենակ քայլում ես՝ անշտապ ու վարանող քայլերով, "անուղի" ու "չգիտեմ՝ ո՞ւր" հատակագծով... քաղաքը մի տեսակ "փոքրանում", դառնում է մի բուռ։ Ու կարծես քաղաքի "փոքրությունից է", որ չգիտես՝ ո՞ւր գնալ։ Քայլերի հետ էլ քաղաքը նույնիսկ "մեծանում", "անվերջ" է թվում. շարունակիր քայլել, իսկ փողոց՝ ինչքան ուզես։ Ամեն անգամ էլ, երբ քաղաքում թափառելու "առիթ" է լինում, մտածում եմ՝ մենք "մենակ չենք",երբ մենակ ենք ու տխուր։ Փողոցներ, մեքենաներ, շտԱպող, դանդաղ ու անտարբեր քայլող մարդիկ... այնքան "մերն են" թվում, կարծես օգնում են "հավաքել" ինքդ քեզ։
Սիրում եմ թափառել ու ոչինչ, որ մեկ-մեկ չգիտեմ, թե "ուր գնալ"ու գնալու "տեղ էլ չունեմ"... ։)

Այբ
30.03.2016, 16:35
"Օրագիր" կոչվածը իմ մոտ հիմա ավելի շատ հուշեր է առաջացնում, քան թե ունի իր բուն նշանակությունը։ Եվ այն աղջիկ լրիվ ուրիշ "նա" էր․․․ "նա", ով պահում էր բանալիով օրագիր , ու չնայած այդ ժամանակ առանձնապես ինչ-որ բաներ չուներ գրելու՝ օրագրի բանալին զգուշությամբ թաքցնում էր, որ հանկարծ մարդ չվերցներ, չբացեր, չկարդար։ Մի անգամ էլ (ստացվեց դե)՝ բացեցին, կարդացին․․․ Դրանից հետո օրագիրը պատռեց։
Այդ "նա"-ն նաև հավատում էր, ու բոլորի պես եղել է այն տարիքում, երբ ուզել է աշխարհը փոխել դեպի լավը։ Եվ միամտորեն կարծել` ազնվությունը, բարությունը, հավատը և ուժերը ներդնելը բավական է աշխարհը փոխելու համար։ Նման "գաղափարներով" էլ տարված երբեմն որոշ մեծերի իր պատկերացումներով ուղղակի "վատն" է համարել, և ինքն իրեն ասել՝ " Ես այդպիսին չեմ լինի, երբ մեծանամ"։ Իսկ տարիների հետ, ի վերջո," նա" էլ է հասել նրան, որ սովորական "վատ մեծահասակ" է՝ դուրս է անում ձմռան ցրտից դողացող կատուներին (այնինչ փոքր ժամանակ՝ ներս էր բերում), պարփակվել է սեփական խնդիրների մեջ ու շուրջը բան չի նկատում․․․

Իսկ շատ բաներ ուղղակի հուշեր են, անցած-գնացած բաներ։ Ու "նա"-ն էլ չգիտի, թե ով է՝ լրիվ խճճվել է իր ներքին կոնֆլիկտներում։ Մեկ - մեկ նույնիսկ թվում է, որ "ուրիշն է", ինչ-որ անծանոթ մեկն է, որին չգիտի, ուղղակի չի ճանաչում: Նայում է հայելու մեջ, կարծես թե նույն դեմքն է, նույն աչքերը, քիթը, բերանը, բայց "նա"-ն իրեն չի ճանաչում: Երևի աչքերի արտահայտությունն է փոխվե՞լ: Ու հասկանում է, որ ուզում է գտնել ինքն իրեն։ Իսկ գուցե լավ կլինի, որ առհասարակ չգտնի, և "նա"-ն վախենում է՝ ինքն իրենից․․․ այն մեկից, որից չգիտեի, թե ինչ սպասի:

Այբ
06.04.2016, 21:51
Վերջին օրերի խառը հույզեր, որ բոլորս էլ ապրեցինք/ապրում ենք՝ տագնապ, անհանգստություն, ոգևորություն, հպարտություն ․․․ կարծես նոր եմ "ընկալում", թե ինչ է նշանակում լինել պատերազմող երկրի քաղաքացի, երբ ծանոթդ, բարեկամդ, համաքաղաքացիդ, կամ էլ ուղղակի հայրենակիցդ, այնտեղ է՝ կռվի դաշտում։ Բայց համատարած ոգևորություն է։ Մերոնք այնքան պատրաստակամ են, որ անգամ այդ պատրաստակամությունը երեխաներին է անցել։

Էսօր պատուհանից լսում եմ մեր բակում խաղացող երեխաների խոսակցությունը․
-Մենք հենց մեծացանք՝ զինվոր ենք դառնալու,-ասում է տղաներից մեկը՝ մատնացույց անելով ընկերոջը։
-Մենք էլ,- ասում է աղջիկներից մեկը՝ ինքն էլ մատնացույց անելով ընկերուհուն։
-ԻԻԻԻ՜, դուք աղջիկ եք,-առարկում է տղաներից մեկը։
-Բա որ վիրավորվե՞ք՝ ձեր վերքը ո՞վ կապի,-պատասխան։

Դեմք են էրեխեքը։ :)
Բայց հուսանք, որ իրենք կապրեն ավելի լավ ու ապահով երկրում ու չեն զգա, թե ինչ բան է թշնամու կրակը, կամ ինչ բան է, երբ ծանոթդ, բարեկամդ, կամ էլ ուղղակի հայրենակիցդ, այնտեղ է՝ կռվի դաշտում։

Այբ
17.04.2016, 21:22
Հեչ չեմ սիրում էն պահը, երբ լավ ֆիլմ փնտրելու վրա ավելի շատ է ժամանակ ծախսվում, քան դիտելու։:(

Այբ
20.04.2016, 16:38
Հայրական տատս, ով վաղուց է մահացել (83 տարեկան հասակում), ահավոր վախենում էր մեռնելուց։ Կառչել էր կյանքից՝ "Դեղերս պրծա՜ն, առեք",- ու դա այն դեպքում, երբ դեղերը դեռ չէին վերջացել (դողում էր ամեն կոճակի համար), "Էդ բժիշկը լավ չհասկացավ, ուրիշին բերեք",- երբ դեպի լավը չէր դառնում՝ սկսում էր բժիշկին անուն դնել։ Ուզածն էլ մեծ բան չէր։ Ապրել էր ուզում։ Ապրելուց էլ շատ բան չէր ուզում։ Ուզում էր ամեն օր դուրս գալ բակ, նստել "իր քարին", հետո մի քիչ ման գալ իր իսկ տան կառուցած տների շուրջը ("Իրեք տղուս մեծ շենք եմ սարքել, ջահելություն չենք տեսել, պապդ էլ քոռ-քոռ․․․ քար էինք բերում․․․")։ Ու հպարտանում էր։ Տեղն ուներ։ Մեռավ էլ՝ մինչև վերջին վայրկյանը կռիվ տալով մահվան դեմ՝ "Չեմ մեռնի, չէ՞, շատ չէ՝ մի քանի տարի էլ ապրիմ"։
Չէի հասկանում տատիս։ Ինչ-որ տեղ մի քիչ ուրիշների նման էի մտածում՝ "Դե մեծ կնիկ ես էլի, ի՞նչ ես ուզում"։

Մայրական տատս դժգոհում է՝ "Ոտքս ցավում է։ 5-րդ հարկից չեմ կարող իջնել․․․",- ու էն տատիս պես վախենում է։ Վախենում է անկողին ընկնելուց ու․․․ մեռնելուց։ Մեկ-մեկ նորից մտածում եմ՝ ՝ "Դե մեծ կնիկ ես էլի, ի՞նչ ես ուզում"։ Բայց չէ՛, հասկանում եմ։ Ուզածը մեծ բան չի, չնայած, ըստ էության, մեծ բան է, երբ էդ տարիքին ես։ Ապրել է ուզում։ Իր ոտքով խանութ իջնել է ուզում, որ զգա, որ դեռ "ինքնուրույն ա", մեր կարիքը չունի, ու ինքը դեռ կարող է իր օրվա մի հացի համար իջնել խանութ, մի քիչ նույնիսկ "ֆռֆռալ" ՝ իր ծեր քրոջ ու ախպոր տները․․․
Շատ չէ, մի քիչ էլ է ապրել ուզում՝ "Մի քանի տարի էլ, բալա ջան․․․ շատ չէ"։

Տարեց մարդիկ ոնց են, չէ՞, դողում իրենց կյանքի վրա։ Ջահել ժամանակ էսպես չէին դողում։ Ծերությունը երևի այն "կետն ա", երբ մարդը միայն օրվա արևը տեսնելով էլ կարող է սիրել ու գնահատել կյանքը։

Այբ
21.04.2016, 21:12
Կախարդական փայտիկ եմ ուզում՝ ոսկեգույն, սիրուն․․․ ու այն անպայման պետք է կատարի իմ ցանկությունները։ Շատ բան չեմ ուզում։ Ուղղակի մի լավ ծեծեր նրանց, ովքեր ինձ մազաչափ անգամ նեղացրել են:D

Այբ
09.05.2016, 14:19
ՄԱՅԻՍԻ 9-Ին ԶՈՒԳԱՀԵՌ
Պապիս դիմանկարի կողքին մի ուրիշ դիմանկար էլ է կախված։ Այդ դիմանկարի՝ սիրուն, ժպիտը դեմքին երիտասարդն էլ՝ Համո պապն է՝ մամայիս պապիկը, որին անգամ մամայիս հայրը, այսինքն՝ իմ պապը, չի տեսել։ Համո պապը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ․․․ Չէ՛, չէ՛, սխալ ասեցի․․․ Տանը ընդունված չի եղել ասել, թե Համոն զոհվել է պատերազմի ժամանակ, ուղղակի "հետ չի վերադարձել"։ Ու "հետ չի վերադարձել"-ն էլ մի տեսակ հավատի նման մի բան է եղել, հույս, որ գուցե մի օր Համոն կվերադառնա (եղել են, չէ՞, նման դեպքեր, երբ մահացած համարվածները (պատերազմից հետո) հետ են եկել)։ Ռազմաճակատից ուղարկված նամակներն ու միակ որդին էլ (իմ պապը) եղել են Անուշի միակ մխիթարանքը․․․ Կարոտով բացել է նամակները, կարդացած նամակները նորից ու նորից կարդացել և միշտ սպասել, պատկերացրել, թե հեսա դուռը բացվելու է, ու վերջապես իր Համոն տուն է վերադառնալու: Չվերադարձավ:

Վերջին տարիներին մամաս նույնիսկ մտադիր էր ռուսական "Жди Меня" հաղոդմանը դիմել, որ, ի վերջո, պարզեինք, թե ինչ ճակատագրի էր արժանացել Համո պապը։ Մամաս էլ մերոնց նման մտածում էր/է, իսկ գո՞ւցե հենց պատերազմի ժամանակ չի մեռել, այլ ուղղակի հետ չի եկել, ընտանքի է կազմել, ժառանգ է թողել և այլն։ Բայց, ի վերջո, որոշ հանգամանքներ խանգարեցին ու մամաս այդ հաղորդմանը չդիմեց։

Դիմանկարը շա՜տ հին է։ Դիմանկարից էլ ինձ է ժպտում գեղեցկադեմ, սիրուն, խոշոր աչքերով, ժպտերես մի երիտասարդ (հազիվ 18-19 տարեկան)... Դեռ փոքրուց ասել են, որ Համո պապն է, բայց նայելով նկարին․․․ Մի տեսակ "պապը" չի սազում։ Տանն էլ իրենից ուրիշ լուսանկար չկա։ Ըստ էության, Համո պապի միակ լուսանկարն է, ում իրական կյանքում անգամ իմ պապը չի տեսել․․․ Բոլորս էլ մի տեսակ "չենք հանգստանում"՝ գո՞ւցե հարազատներ ունենք օտար ափերում ու չգիտենք․․․
Ես էլ եմ դրա մասին մտածում․․․ Է՜հ, թե ասա այ մամ, բան էիր որոշել, անեիր․․․ Բայց հետաքրքիր է, չէ՞, անգամ էսքան տարի հետո, Համո պապի "ուղղակի հետ չվերադառնալը", ըստ էության, արդեն թեկուզ և ոչ Համո պապի , բայց նրա ենթադրյալ թողած ժառանգների գոյության հաստատմանն ենք կարծես սպասում․․․ ու կարծես Համո պապը, այնուամենայնիվ, ինչ-որ մի բանի սպասելու հույս է թողել։

Երբ ինչ-որ մի բանի ես սպասում, ինչքան անուղղելի բաներ դեռ ուղղելի են թվում, չէ՞։

Այբ
22.06.2016, 20:59
Հեռատեսություն է մոտս
Բոլորին տեսնում եմ
Քեզ չէ
@Գագիկ Կիլիկյան

Այբ
17.12.2017, 16:21
Կար ժամանակ, երբ անհույս երազող էի, այն տիեզերագնացների նման, ովքեր այդպես էլ տիեզերագնաց չդարձան... Է~հ, չէ', սխալ ասեցի, երևի «դարձել եմ » ... բոլորի նման, ավելի ճիշտ՝ այն հազարավոր երեխաների նման, ովքեր՝ «Ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս» հարցին վստահ պատասխանել են. «Տիեզերագնաց եմ դառնալու» ... Ու կարծես հեչ, էլի... Այդքան էլ բարդ բան չէր... Մնում էր, որ ուղղակի հասակ առնեիր, տարիքդ էլ «ուրիշ» թիվ լիներ. «Շուտ քնեմ, որ մեծանամ... Երբ մեծանամ... տիեզերագնաց եմ դառնալու... Էս եմ դառնալու, էն եմ դառնալու... »:

***
Տիեզերագնաց չդարձա, այլ իմ հասակի ու տարիքի աճող թվերի հետ «իմացա» , որ ես թույլ մարդ եմ. «Ա***, թույլ մարդ ես» ,- ինչ-որ մեկը շրխկացնում է դեմքիդ և «ֆինիշն» անցնած Օլիմպիական մեդալը շահած մարզիկի նման սկսում է թվարկել՝ թե բա տե'ս, ես ինչեր ունեմ և ինչերի եմ հասել... Ի վերջո, տե'ս, թե ինչ ուժեղն եմ ես, հեչ քեզ նման չեմ, մի բան էլ էնքան բարի եմ, որ ահա՝ քեզ հետ խոսում եմ...
Դեմքին հասցրած ուժեղ ապտակից հետո երևի կարմիր գծեր են մնում, ավելի ճիշտ, մատնահետքեր... էն որ դաջվում է դեմքիդ, որ ոչ միայն ակնհայտ երևա, այլ նաև ինքն՝ «ապտակողը» , տեսնի ու զգա իր «ուժը» , տեսնի, թե ինքն ինչքան «բարձր է» քեզնից, տեսնի, որ իր մաշկը հարթ ու սպիտակ է քոնի համեմատությամբ... ոչ մի կարմիր հետքեր՝ ուրիշի մատներով դաջված... Ու հա', տեսավ, որ ինքն «ուժեղ է» , իսկ դու՝ «թույլ» ... Ու ընդհանրապես՝ ինքն ուր, դու ո~ւր...
Երբ սառը ցնցուղն անակնկալ է լինում, առաջին ռեակցիադ այդ ցնցուղն անջատելն է (մարմնովդ անցած սարսուռի մասին էլ չասած): Բայց արժի՞ որ փախչես։ Չէ'։ Հա', հենց չէ։ Ուղղակի պետք է կանգնել սառը ցնցուղի տակ ու թույլ տալ, որ առաջին սարսուռից հետո մարմինդ հետզհետե ընտելանա սառը ջրին...
Հա', ասենք թե հա', թույլ ես։ Ու ի՞նչ։ Պե՞տք է ներողություն խնդրես, արդարանա՞ս... Բայց այդ ի՞նչ «ուժեղ» -ի տեսակ է , որ իր «ուժը» հենց «թույլի» համեմատությամբ է զգում։ Հարց՝ բա սա՞ եղավ «ուժեղ» տեսակ...
***
«Թույլ ես, թույլ ես» ,- ականջումդ այս խոսքերը քայլում ես, ու քեզ «փոքր» ես զգում... Ու եթե այդ պահին հանկարծ կանգ առնես ու նայես շուրջդ, քաղաքը, մարդիկ, այնքան անսովոր կթվան... Իսկ իրականում ոչ մի անսովոր բան էլ չկա՝ փողոցի մեքենաներ, կանգառում ու մայթերի վրայով քայլող մարդկանց անտարբեր դեմքեր... ոնց որ միշտ... եղել է... Բայց մեկ է՝ ամեն ինչ մեկ-մեկ լրիվ «ուրիշ» է թվում, անգամ էն «սովորականը» ... սովորական օրվա չփոփոխված վազքի մեջ այնքա~ն անսովոր դառնում... Մի պահ կարող է նաև թվալ, որ քաղաքը հեսա քեզ կուլ է տալու ու կտրելու է այն սովորականից, որի մասն ես, սովորական ասվածի լրացնողը՝ մեկ ուրիշի համար գուցե փողոցում, կանգառում, երթուղայինում հանդիպող ամեն ինչի նկատմամբ սովորականի պես հաճախ հանդիպող անտարբեր մի դեմք... Եվ քաղաքն էլ՝ գնալով ավելի է փոքրանում ու փոքրանում։ Չէ' , սխալ ասեցի, հանկարծ պահի՝ իր թվացյալ անսովորությամբ քաղաքն աչքիդ առաջ քանդվում է... Եթե այդ պահին հայացքդ էլ դարձնես հետ, ոչինչ էլ չես տեսնելու, ոչինչ չես գտնելու այնպես, ինչպես տեսել ու «թողել էիր» հետևում... Միայն զգալու ես անսովոր ու մարմինդ տհաճությամբ գրկող այն ցուրտն, երբ ամայությունից ու դատարկությունից բացի ուրիշ ոչինչ չես գտնում այնտեղ, որտեղ «դատարկ» չես թողել.... «ցուրտ չի եղել» ։ Բայց ամեն անգամ, երբ ամեն ինչ պահի տակ այնքան դատարկ ու անիմաստ է թվում, հանկարծ ուզում ես հավատալ, որ գուցե որտեղից որտեղ, կգտնես Ջինի կախարդական լամպը... Կամ չէ՝ թեկուզ հենց օդից կհայտնվի Ջինն, ու քեզ կփրկի այն «սովորականից», որի մասն ես.... կփրկի այն «դատարկությունից» , ի վերջո, «քանդվող» այն իրականությունից, որը մի օր, շատ սովորական մի օր, կարող է փուլ գալ գլխիդ...

Տիեզերագնաց չդարձա, բայց տարիքիս հետ «իմացա» , որ թույլ մարդ եմ, «ուժեղների» մեջ տեղ չունեմ։ Բայց ինքդ պիտի սիրես քեզ, «քո տեսակը» ՝ թեկուզ զգայուն ու դեպրեսիվ բնավորությունդ, խառնիխուռն մտքերդ, գուցե «տարօրինակ» աշխարհընկալումդ... Սիրել կարճահասակությունդ կամ չափից շատ բոյով լինելդ, անհնազանդ մազերդ, հաստ ունքերդ, ոչ հարթ ու սիրուն ատամնաշարդ... Ու ինքդ քեզ սիրելով, «թույլ» լինելով հանդերձ էլ՝ ուժեղ ես դառնում... ուժեղ՝ առանց չակերտների։