PDA

Դիտել ողջ տարբերակը : Վերնագիրը վերջում…



My World My Space
04.04.2013, 02:04
Ստրկացնող էս կենսակերպում քաղաքից դուրս մեկօրյա զվարճանքը հավասար ա գետի երրորդ ափը հայնագործելուն։ Բնության յուրաքանչյուր անկյուն մի յուրօրինակ Էլդորադո ա, որը պատրաստ ա ոտքերիդ տակ փռել իր ունեցած ողջ ոսկեպաշարը։

Սիրտս անտառ ա ուզում… :love

My World My Space
05.04.2013, 09:39
Այն ինչ արել ես մաքուր սրտով, բայց իզուր... փոխել ա քո հայացքը աշխարհի հանդեպ ու կնճիռներ ա կուտակել հոգուդ վրա: Մի բարկություն, որն ուղղված ա առաջին հերթին հենց քեզ... :(

My World My Space
06.04.2013, 00:34
Ես գնամ նորից ինձ որոնելու
Ճրագով, մոմով, կայծակի լույսով –
Պատառիկներս իրար բերելու,
Ինձնից մարդահոտ առնելու հույսով…

Սահյանվում եմ… :love

My World My Space
07.04.2013, 07:17
Յուրաքանչյուր սպի հետդ խոսում ա երջանկությունից. մի երջանկություն, որ պիտի կայանա հակառակ ամեն ինչին՝ կայանա վերքը փակվելուն պես...

My World My Space
07.04.2013, 09:46
Գազե՞լ... մո՞րս


Գազել մո՞րս. Ի՞նչ կարիք կա,
Մի՞թե պիտի ճոխ բառերով,
Հանգին տված սեղմ տեղերով ես քեզ գովեմ...
Ո՞ւմ եմ ուզում ես զարմացնեմ,
Քե՞զ եմ ուզում սիրաշահեմ:
Կամ, ո՞րն ասեմ, ինչպե՞ս ասեմ,
Ավելի լավ, արի նստենք մեր բազմոցին,
Ես կպատմեմ, սուրճ կխմենք
մենք իրար հետ,
Հանգիստ թողնենք էս աշխարհին,
ի՜նչ գործ ունենք էս խելագար ամբոխի հետ...

© 2003թ.

My World My Space
08.04.2013, 15:55
Հավերժական ափսոսանքներ չեն լինում։ Լինում են միայն զուր ափսոսանքներ… © ՄՎՄՍ
Ժամանակի հետ գալիս ես էս գիտակցմանը ու ցավում ա նվիրվածության էն նյարդակծիկը, որով փաթաթել էիր իրան ու սարքել քոնը…

Sent from my HTC One X using Tapatalk 2

My World My Space
12.04.2013, 00:01
Բոլորն ազնիվ են…մինչև քննությունը …

My World My Space
13.04.2013, 09:50
Քո սխալների մասին քո և մյուսների պատկերացումների չհամընկնելու չափը քո օտարվածության աստիճանն է, որը դառնում է կամ մերժվածության զգացում, կամ ցինիզմ, որպես պաշտպանության միջոց: © Ես

My World My Space
14.04.2013, 08:31
Ինչքան շատ ես գովազդում երջանկությունդ, այնքան ավելի անհանգստացնող պրոբլեմներ ունես ու խառնված ես...

My World My Space
14.04.2013, 17:54
Էս անմաքուր աշխարհում մաքրությունը մենակ կեղտ սրբելու համար ա… Ցավոք…

My World My Space
17.04.2013, 09:17
Պատիվը գոյություն ունի ուրիշների միջոցով: Ահա թե որտեղից այսքան գզվռտոց ու անպատիվ արարքներ...

My World My Space
20.04.2013, 08:04
Դառնությունը լոկ հույսի վրիպակ է....
©

My World My Space
21.04.2013, 14:20
Բառերն էլ մարմնական են: Նրանցում են մեր հաճույքներն ու տառապանքները, սպասումներն ու հիասթափությունները... նրանք վերածվում են հնչյունների ու դուրս են գալիս առանց մեզ հաշիվ տալու ու լցնում են արտահայտվածի տարածությունը...

My World My Space
02.05.2013, 08:12
Խխունջի էֆեկտը:
Ապահովություն՝ անընդհատ փոքրացող խեցու մեջ անընհատ սեղմվող միայնություն, որի հետևում չգիտես թե ինչէր կան...

Հ.Գ. Մի օր կմանրամասնեմ

My World My Space
03.05.2013, 09:22
Առավոտվանից բուկս ցավում ա, հիվանդանում եմ:
Պահի տակ լռության մեջ նստած, կիսաքնաթաթախ ուղեղով հիշում եմ մանկության հիվանդություններիս կատարյալ երջանկության պահերը` վերմակների տաքության, ջերմության բամբակի մեջ: Այն դառը դեղերը, որը դժվարությամբ կուլ տալուց հետո վերափոխվում էր հաճույքի, դեղաջրի բարեհոգությունը (դառնությունն անցակցնելու), որն այլևս չեմ խմում....
Հասուն տարիքի հիվանդությունները նույն բարեհաճությունը չունեն.... :(
Նրանք էլ երբեք վերմակի տաքության մեջ չեն երջանկացնում.... :oy


© Ես
09.03.2011թ.

My World My Space
07.05.2013, 09:59
Երջանկության մրուրի մեջ միշտ մեծ հոգնություն կա...

My World My Space
15.05.2013, 15:04
Ապեր, հերթական անգամ ապացուցեցիր, որ ես ճիշտ եմ քո հաշվով:
Հերթական անգամ զանգդ, երբ քեզ պետք էի, հերթական լեզու թափելու պրոցեսը:
Ոչնինչ ավելին:
Միշտ էլ էս ես էղել:
Պռոստը ես համառորեն չեմ նկատել:

My World My Space
16.05.2013, 09:26
Խորհուրդը այսբերգի երևացող մասն է, հետևանքը՝ չերևացող մասը: Էն, որ հանդիպեց Տիտանիկին...

My World My Space
19.05.2013, 11:29
Ցավոք, էն հարաբերությունները, որոնք քո համար պարզապես լուսավոր կետեր էին առօրյա գորշությունում, ուրիշների համար լևի լույսի անսպառ աղբյուր էին, որոնք օգտագործվում էին մինչև լարերի շիկացման աստիճան:

My World My Space
30.05.2013, 13:29
Գիշերվա անքնությունունից հետո արևը փրկություն ա թվում, բայց իրականում հոգեդարձ ես էղել, որ սաղ օրը տանջվես ու գիշերն էլի հոգի տաս…. :(

My World My Space
13.06.2013, 16:59
Միջակությանը տեղ տվեցին և նա դարձավ ստորություն... ©

My World My Space
28.06.2013, 14:08
Ներկա-բացակա եմ անում ներկաս, ու մի բան բացակայում ա… :(

My World My Space
29.06.2013, 13:28
էս կյանում էնքան քամելեոն սուկինսին կա, որ էլ դու սուս... ամեն ինչ թաքնված ա գույների տակ...

My World My Space
03.07.2013, 20:37
Աշկիցս ընգնող մարդիկ տեղում նասմեռծ ցբխվում են…
Ա դե բոյը լավ բան ա, էլի՜… :D


Sent from my HTC One X using Tapatalk 2

My World My Space
26.07.2013, 20:52
Ես գիդեի կյանքի ուղեկիցը ամուսինն ա, պարզվում ա Galaxy S4-ն ա… ։եսիմ

Sent from my HTC One X using Tapatalk 2

My World My Space
23.08.2013, 09:08
Երբ ողջ գիշեր աշխատելուց հետո դիմավորում ես լուսաբացը ու նրա գեղեցկությունը քեզ այլևս չի հուզում, ուրեմն սպառվում ես արդեն… :(

My World My Space
08.09.2013, 12:12
Արևն էլի ուշացավ. ես մորթվել էի լուսաբացից առաջ….

My World My Space
21.09.2013, 17:24
Երջանկությունը թվաբանություն չէ. նա հաշվից չի հանում, այլ տարրալուծում է տհաճությունները: :)

My World My Space
12.10.2013, 09:08
Թվում ա, թե էս աշխարհում ձայներ երբեք չեն եղել։ Ի սկզբանե եղել ա կապույտ ու թարմության հոտ։ Հետո հայտնվում են կապույտի մեջ թրթռացող սպիտակ ծվեններ, ոսկեգույն ծոպեր, ու ծնվում ա օրը, լացի փոխարեն ժպիտը դեմքին…

My World My Space
12.10.2013, 11:09
Թվում ա, թե էս աշխարհում ձայներ երբեք չեն եղել։ Ի սկզբանե եղել ա կապույտ ու թարմության հոտ։ Հետո հայտնվում են կապույտի մեջ թրթռացող սպիտակ ծվեններ, ոսկեգույն ծոպեր, ու ծնվում ա օրը, լացի փոխարեն ժպիտը դեմքին…

այ սենց

https://lh6.googleusercontent.com/--23Gs8IGXCA/Ulj0zXrMFRI/AAAAAAAABDA/3xLSFRtzQ7w/s576/IMAG0826_1.jpg

My World My Space
19.10.2013, 22:18
Չեմ սիրում, որ լավության պոչից հետադարձ հասցե ա կապած լինում...

My World My Space
01.11.2013, 16:00
Մեկ-մեկ սկսում սկսում ուժեղ նախանձել ամեն ինչ կորցրած մարդկանց. իրանց կյանքում կա մի շատ կարևոր բան՝ որոշակիություն, որ կյանքը չի կայացել, որ ընկերներ չկան, երջանկություն չկա, կամուկաց չկա։
Իսկ մենք, անորոշ գորշուկներս, միշտ ստիպված ենք մտածել, հուսալ, տատանվել հարցերի շուրջ, որոնց վրա նա բարձրից փռշտացած ունի։

My World My Space
21.11.2013, 11:21
Իրեք բան կա, որ խիստ կարևորում եմ կյանքում։
1. լավությունը։ Անում եմ միշտ. ավելի լավ ա անեմ ու զղջամ, քան չանեմ ու հետո ափսոսեմ։
2. տեսակը։ Ցանկացած դեպքում լինել նույնը, մե՛կը, մի՛ տեսակ։
3. անվերադարձելիությունը։ Ինչ ուզում ա լինի, անցյալից կռճոններ պետք չեն։ Էն ինչի վրա թքել եմ, էլ երբեք դրա կարիքը չեմ ունենալու։

ՀԱՍՏԱՏ

My World My Space
21.11.2013, 23:09
Հատկապես օրերի նստվածքում է զանազանվում մարդը: Երբ հնագետի զգուշությամբ փորում ես անցյալը, որ մատենագրես պատմությունդ, անցյալի շերտերի տակ սեղմված կմախքները շատ հարցերի են կարողանում պատասխանել: Հարցեր, որոնք առօրյայում չէիր հասցնում, կամ չէիր ուզում նկատել. ընթացքի ժամանակ մանրուքները չեն երևում:
Կյանքն ամեն ինչ ու ամենքին իր տեղն է դնում...

My World My Space
24.11.2013, 09:16
Վերնագիրը վերջում

Անցողիկը կարո՞ղ է անարժեք լինել, մեր օրերն՝ առանց նշանակության, մեր տառապանքներն՝ իզուր, բարին՝ մի պատրանք:
Երջանկության իմաստն է՝ սովորել ապրել երջանիկ (առնվազն գոնե հնարավորին չափ հաճախ): Եվ երջանկությունը սարքված է լոկ անցողիկից. նա սիրո պահերի հավերժացում է քո մեջ: Այն կախված է միայն քեզանից, ընդունելու ու սքանչանալու քո կարողությունից, մյուսների մեջ ինքդ քեզ հետ մնալու պարզությունից: Երջանկության տևականությունն ընդամենը դիտակետի հեռավորության և բարձրության խնդիր է: Երջանկությունը տևական է այն իմաստով, որմշտականացնում է քո մեջ այն ամենն ինչ քեզ լուսավորում է:
Նա քո մեջ տևականացնում է քո մանկությունը, ինչպես որ քո երեխաների ու թոռների մանկությունը պիտի ապրեցնի քեզ մինչև քո ծերության օրերը: Նա թողնում է , որ քո անմեղությունը հաստատուն մնա մոլորություններիդ մեջ, հույսն՝ անհուսության մեջ:
Քեզանում նա ընդմիշտ դրոշմել է գիշերը պատուհանի տակ լսվող ճռիկների հուզառատ սիրերգը, քեզ հաճույք պատճառած բնապատկերները, ձայները որ քեզ քաջալարել են մանուկ ժամանակ, ծիծաղները, որոնք այլևս չկան, բոբիկ ոտքերով գետի ափին տրորած խոտերի բույրը, վաղ առավոտների կազդուրող թարմությունը, առաջին ժամադրության հուզմունքը:
Սակայն սխալ չհասկանաս: Երջանկությունը հուշերից չի բաղկացած. հուշերն են, որ երջանկության խտացումներն են...

Երջանկությունն անցողիկի ժպիտն է...

My World My Space
30.11.2013, 10:54
Կյանքում ժամանակ առ ժամանակ պիտի ինքդ քեզ խոր ռեվերանս անես, ժպտաս ի պատասխան ու շարժվես առաջ առանց անցյալի բեռի։ Սիրտդ հանգիստ քայլես սուլելով։ Շնչես ու ջոգես, որ կյանքը հիասքանչ ա։ Հասկանաս, որ ուրիշների համար պատասխանատվություն չպիտի վերցնես, լյուբիմչիկներ չպիտի սարքես քո համար որ հետո չբավարարված աբիժնիկներ դառնան։ Թեթև ապրես՝ քո հոգսերով քո պետքերով, քո կյանքով ապրես։
Ժպտաս «Աշնան արևի» Աղունին, ու ասես, որ իրա հերը՝ Իշխանը ճիշտ էր ասում, որ մարդ պիտի էնքան քաղցր չլինի, որ կուլ տան, ոչ էլ էնքան դառը, որ թքեն։
Էսքանը հասկանաս, մի հատ էլ ռևերանս անես ինքդ քեզ մի ծուռբերան ժպիտով, ի պատասխան աչքով անես ու գլուխդ բարձր սուլելով գնաս՝ ձեռներդ ջինսիդ գրպանները խոթած, բութ մատերդ էլ դուրսը…

My World My Space
11.12.2013, 02:13
Վերնագիրը վերջում…

Կյանքում մեր ձգտած երջանկությանը հասնելու համար ստիպված ենք լինում զտել մեզ ամենօրյա խնդիրների միջով, ջանքերի մի պայծառատեսությամբ, որ քայլ առ քայլ մոտեցնում է հաղթանակին: Ու այս ամենօրյա քրտնաջան աշխատանքում մեզ պետք է մեկը, որպեսզի ասենք այն ինչ մեզ հուզում է, և որ նա մեզ ասի, որպեսզի հասկանանք և իմանանք, որ հասկանում են մեզ.... Հասկացված լինելու զգացումը ամենաուժեղ էներգետիկան է տալիս, հերթական քայլ անելու համար, իսկ մենակ, գլուխը կախ` գետնին հաջողություն գտնելու հույսով գնալու դեպքում գտածդ կորցրածիդ գինը չի հանի....

Երջանկությունը մի հոգու համար չէ....

My World My Space
13.12.2013, 01:31
Մի հատ լավ խոսք կա, ասում ա. «Ծո քիչըմ մա՛րդ եղեք, մա՜րդ...»
Մի խոսքով՝ դրանից...

My World My Space
15.12.2013, 20:20
Կանգնել լճափին, տեսնել ձյան և ջրի սահմանագիծը, ցուրտ օդը շնչել, հորիզոնի լայնարձակությունից հարբել, Iceահարված (© Ես) երեսդ թեքել, փակ աչքերիդ առջև տեսնել նաև ջրի և երկնքի թափանցիկ սահմանագիծը՝ ողողված արևի վերջին ցոլքերով... Սառած ձեռքերով տեպ-ստեպ վառել խոնավ ու ցուրտ քամուց անընդհատ հանգչող ծխախոտը... ծխախոտի ծխի դառնահամի հետ քիմիքդ վրա զգալ ազատության անվերծանելիությունը...

https://lh4.googleusercontent.com/-VuPeFmLA1Aw/Uq3Ws2rnrvI/AAAAAAAABFs/_p7GzWCvuaI/s912/IMAG1013%255B1%255D.jpg

My World My Space
24.12.2013, 20:42
Երբեմն, երբ նեղված ես լինում, փորձիր քեզ ազատություն տաս, որպեսզի պահի ազդեցությամբ ինքդ քեզնից ձերբազատվես: Դրանից հետո միայն կհասկանաս, որ երջանկությունը ոչ թե էդ ազատությունն ա, այլ էդ ազատությունից հետո ինքդ քեզ վերադառնալը... ;)

My World My Space
02.01.2014, 22:31
Թեկուզ հենց էս ձմեռը, որին մեղադրում ենք խստության համար, իր ներսում հյուընկալ մի հոգի է թաքցնում: Նա մեզ շրջապատում է գրքերով, ջերմությամբ ու ընտանիքի անդամների եհտ շփվելու հավելյալ ժամանակով:
Ձմեռն էլ իր երջանկություններն ունի՝ սեփական ոտնահետքերը ձյան վրա դրոշմելու, արագ քայլերով հյուսիսային սառը քամին կտրելով տուն վերադառնալու, սեփական շնչառությամբ ցուրտը նյութականացնելու, դռան շեմին կանգնած մի անդորր ոգևորությամբ ծխելու , ասես յուրաքանչյուր քուլայի հետ օդի մեջ անհետանում են հանգեր, որ եկել էին մեն-մենակ, առանց որևէ ճիգ գործադրելու՝ գլանակիդ ծայրի կաս-կարմիրից բորբոքված: Ձյան և այդ փոքրիկ կրակի պատկերները քեզնանում հայտագործում են բանաստեղծի:

Ձմեռը մետաֆորների եղանակն է...

My World My Space
07.01.2014, 17:10
Գիշերային զառանցանք - Felling Խռենովը

Կնճիռներ
Նոթեր
Կոչիր ոնց կուզես…
Նրանք այսուհետ
Քո կյանքի մասն են
Ու ստիված ես
Միշտ հետդ տանել…
Դրանց ծալքերում
Խցանված
Մարդիկ,
Դիպվածներ,
Զգացումներ
Յուղոտված…
Ու դու կքայլես
Օր օրի վրա
Ավելի կքված...

My World My Space
12.01.2014, 13:13
Երբ քարափներն աչքիդ
Կարապներ են դառնում,
Ու նախաստեղծ հացիդ
Բույրն ու համն են առնում
Ճամփաները,
Անիմաստ է արդեն
Թափառելը...

Հ. Սահյան

Անիմաստ է արեն թափառելը...

My World My Space
27.01.2014, 04:33
Ինչ-որ բան քեզ հետ ա պահում մտովի ասածդ հրաժեշտը բարձրաձայնելուց:
Դու պարզապես հրաժեշտի խոսքեր չես սիրում...
Հրաժեշտի ռիտուալը քոնը չի, քո տեսակինը չի...
Ընդամենը...

My World My Space
09.02.2014, 23:38
Թուլությունը մի օր տիրոջ ոտքերի մոտ լաց եղավ.
-Ես այստեղից տեղ չեմ գնա, հոգնե՜լ եմ....

My World My Space
11.02.2014, 20:41
Սովետի ժամանակ երջանկությունը պահված էր մարդու խորխորատներում, որպեսզի անհասանելի լինի սովետական միլիցիային և պորոպագանդային: Հիմա երջանկությունը չեն պահում հոգու գաղտնարանում, մսխում են անխնա՝ յասամանագույն ու դեղին փանթալոն-վարտիքներ կրելիս, որը ոչ այլ ինչ է, քան զուտ ունենալու ցանկությունը: Ինչպես կաչաղակի անբացատրելի մոլուցքը փայլուն առարկաների նկատմամբ: Մանր-մունր երջանկություններ՝ նեղ տաբատների, տղայական վարդագույն չարոխների, սվարովսկի զարդերի կեղծ փայլերի տեսքով:
Անընդհատ ծախսվող երջանկություն, որը չի կուտակվում վաղվա համար...

My World My Space
19.02.2014, 23:22
Ցանկացած անհնար թվացող գործ կարելի ա սարքել հնարավոր, եթե այն բաժանենք փո՜քր, բայց իրականանալի մասերի...

My World My Space
19.03.2014, 00:18
Էրեկ յուրահատուկ օր էր...
Էրեկ շատ բաներ կային հիշելու ու վերագնահատելու...
Էրեկ կյանքի նոր փուլ ա սկսվել 30 տարի առաջ ծնված My World My Space-ի համար...

Շուտո՛վ... My World My Space 2.0

Թվում ա, թե էսօրը մեկն ա տարվա էն 365 օրերից :

Բայց ինքը յուրահատուկ օր ա: Միամյակն ա կյանքի էն նոր փուլի, որ ազդարարել էիր ուղիղ մեկ տարի առաջ:

Որոշակիության մի նավահանգիստ ես մտել, վերլուծում ես անցյալդ, նորոգում ես նավիդ հատակը, որ վնասվել ա խութերից, հիշում ես նավակներ, որոնք փրկել ես ժայռերի վրա փշվելու վտանգը գլխիդ կախված: Հիշում ես ծով դուրս գալուդ ժամանակն ու ժպտում ես քթիդ տակ: Հասկանում ես, որ էրեխա վախտվա էն նավակը, որով ջանք էիր անում հայտնվել փոթորկի կենտրոնում, հիմա ծանրումեծ մի նավ ա դառել ու կայանել ա իրա երազած նավահանգստում: Հասկանում ես, որ կյանքի իմաստը ոչ թե ալիքների վրա թռվռալն ու ջրի ցայտերից ուրախանալն ա, այլ ջրի վրա կանգուն լինելու կարողությունը: Ու հիմա որպես նավապետ դու պարտավոր ես ապահովել ուղեկիցներիդ անվտանգություն ու անդորրը՝ նրանց, ում համար պատասխանատվություն ես ստանձնել:

Ու մի օր, երբ նավդ արդեն նավարկության համար պիտանի չի լինի, դու հանգիստ կարող ես մի հյուղակ սարքել ափին՝ հենց նավի մոտ, ու ճոճաթոռին նստած արևին տալով հոգնած ոսկորներդ կնայես դեպի ծովի անսահմանությունը, ու կհպարտանաս քո սանձած ալիքներով…

Նենց որ, բարի գալուստ…

My World My Space
29.03.2014, 15:55
Կյանքիդ գինը պատասխան չունեցող ինչուների ծանրությունն է, որ էդպես էլ հետդ քարշ կտաս:

My World My Space
31.03.2014, 18:25
Ամեն անգամ, երբ թվում է, թե փակուղում ես, հիշիր, որ փակուղիները դեռևս չփորված թունելներ են... Նենց որ հանգիստ վերցրու քլունգն ու գործի անցի...

My World My Space
02.04.2014, 09:55
Տունն այնտեղ է, որտեղ հանգստանում են մտքերը, ու երանի էն մարդուն, ում տունն իր տան մեջ է...

My World My Space
13.04.2014, 00:18
Մեր սխալների մասին մեր ու հասարակության պատկերացումների չհամընկնելու չափը մեր օտարացվածության աստիճանն է, որը դառնում է կամ մերժվածության աստիճան, կամ ցինիզմ՝ որպես ինքնապաշտպանության ձև...
Այսպես լավ մարդիկ հերթով նսեմանում են կյանքի անկատարությունից...

My World My Space
02.05.2014, 11:53
Ինչքան դժգոհ ես քո իրավունքներից, այդքան դեռ չես հասունացել:
Ինչքան դժգոհ ես քո պարտականություններից, այդքան դեռ չես հասունանա...

My World My Space
12.05.2014, 19:25
Փողոցային շներն ու իրենց տեղը չգտած մարդիկ մի ընդհանրություն ունեն՝ որտեղ լավ են ընդունում, այնտեղ սկսում են շուտ-շուտ էրևալ...

My World My Space
13.06.2014, 16:45
Եթե մարդիկ չքնեն, նրանց երազային անմտություններն ու ֆանտազիաները կարտահայտվեն ցերեկը ու կյանքը կդառնա էքստրեմալ իմպրովիզացիոն զառանցանք... :tease

My World My Space
17.06.2014, 14:34
Գիտե՞ք ինչ եմ հասկացել... դաժան ու չար մարդկանց տարբերությունը: Դաժան մարդու ագրեսիվությունը պատճառաբանված ա, իսկ չար մարդու ագրեսիվությունը՝ անհասկանալի... :խելոք սմայլիկ

My World My Space
25.10.2014, 17:55
Աշխարհն ասես Ծիր-Կաթինից էր կախված...

Համո Սահյան

:)

My World My Space
11.02.2015, 16:44
Բազմաթիվ անգամներ լսած յուրաքանչյուր երաժշտություն մի ժամանակ է, որի միջով անցնում ես նորից, քո պատմության մի վերակազմավորումն է, մի անցայլ է ներկայում, մի ներկա է անցյալում: Այն քեզ վայրկենապես մերձեցնում է այն վիճակին, որի մեջ գտնվում ես տվյալ պահին և այնտեղ ուր նա լսվում է:

Երջանկությունը համր երաժշտություն է… իսկ երաժշտությունը հոսող երջանկություն է: Լցրու դրանից մի քիչ ամեն օր, ոչ թե որպես դեղամիջոց, այլ որպես զորացուցիչ, որպես կախարդական մի բալասան, որն ունակ է չեզոքացնել ամեն չար բան: Երաժշտությունն անբացատրելի մի բան է, քանի որ անձնատուր լինելով քեզ, մի տարածություն է պահում քո զգացմունքների ու քո միջև և քեզ ավելի է մեւձեցնում մյուսների զգացմունքներին: նա նվագարկչի ադամանդե գլխիկի պես գլորվելով դեպի կենտրոն քեզ միավորում է մյուսներին, նրանց ովքեր լսում են այն… Երաժշտությունը մելամաղձությունից ու կրքից ունակ է ստեղծել անասելին, թախծից սարքել մի էտյուդ, որպեսզի վարժվես ու հաղթահարես դժվարությունները…

Ժամանակ գտիր, պահարանից վերցրու սիրածդ ձայնապնակները (ճիշտ է, որ երգերդ ձայնապնակներում պահվեն): Արբիր չափավորությամբ, առանց գինեսույզ լինելու` ճիշտ այնքան, որաքն պետք է իրերն ու շրջապատող աշխարհը չզգալու համար: Ականջն իր բույրերն ունի, որոնք նման չեն ոչ մի այլ բույրի:
Սեղմիր նվագարկչի կոճակը, որ բացվում է գաղտնի կոդ ունեցող դարակի պես: Այդ գաղտնիքը, որ դու ավանդում ես արծաթափայլ լուսապսակին, դու ինքդ էլ իսկապես չգիտես: Բայց դա քո գաղտիքն է: Նվագարկչի փոքրիկ դարակը փակվում է ճիշտ այնպիսի թեթև մի չխկոցով,որպիսին արձակում է սիրո սենյակի դուռը, երբ այն փակում ես քո ետևից: հեշտանք, հեշտանքից առաջ, ուր մնացած ամեն ինչ ջնջվում է...

My World My Space
22.09.2017, 14:39
Էրբևէ զգացե՞լ եք, որ մահ տեսած հայացքը փոխվում ա․․․ Միշտ ուշադրություն եմ դարձրել հայացքներին։ Շատերին գիտեմ, որոնք էլ հին հայացքը չունեն… Ես էլ չունեմ։ Դրա համար հայելու մեջ աշխատում քիչ նայեմ։ Սարսռալու ա մեռնող մարդու հայացքը… Աչքեր, որ նայում են քեզ ու մեկ էլ զգում ես, որ էդ աչքերն էլի քո վրա են ու ․․․ քեզ չեն տեսնում էլ…
Մահ տեսած աչքերն էլ էն փայլը չունեն…