Դիտել ողջ տարբերակը : Րաֆֆի «Սամվել»
Լեդի Վարդ
03.04.2013, 16:44
Սիրելի ակումբցիներ կարդալով «Սամվել» վեպը, իմանալով Սամվելի հերոսությունների մասին, դատապարտում նրա այն արարքը, որ հանուն քրիստոնեության, հանուն հայ ազգի նա սպանեց իր հարազատ ծնողներին արդյոք դուք ճիշտ եք գտնում այդ արարքը,
Քեզ ով էր ասում կարդայիր...
Վահան Մամիկոնյանին ու իր մնաններին չի կարել մարդ կոչել էլ չեմ խոսում ծնող անվանելու մասին::angry
Սամվելը կարողա թվա թե անսիրտ,ծնողի հանդեպ հարգանք չտածող,անսիրտ արարած էր:Բայց հաստատ էդ ըտենց չէր:Եթե ժամանակի մեքենա ունենայի կգնայի 370 թվական, մենակ Սամվելին տեսնելու համար:
Դավաճանությունը միակ բանն է,որ ես երբեք ոչմեկին չեմ ների:Իսկ Վահանը դավաճանել էր ոչ միայն իր արքային,իր ազգին,կրոնը,նա դավաճանել էր նաև իրքն իրեն ու իր որդուն:
Նման ստոր արարածները արատավորում են մարդկային ռասսան:
Լեդի Վարդ
03.04.2013, 17:18
Նիկեա ջան մի պահ պատկերացրու որ քո հայրը սպանել է ամբողջ Նեվրլենդի ժողովրդին եվ կախել է ոք հորաքրոջը դու նրան կատեիր թե կսպանեիր ինչպես վարվեց Սամվելը իր հոր հետ ես հասկանում եմ որ Վահան Մամիկոնյանը դավաճան էր բայց ծնողը մնում ա ծնող

Եթե ես Սամվելը լինեի,հայրս լիներ Վահանի մնան ճիվաղ,ու կործաներ իմ հոյակապ Նեվրլենդը,ես մենակ սպանելով չէի բավարարվի:angry:Սամվելը արեց էդ իր ժողովրդի,արեց մեր համար:Ուրեմն ինչի նույն պարագայում հայտնվելու դեպքում ես չպետք է անեմ նույնը,իմ ժողովրդի համար::angry
6-րդ դասարանում եմ կարդացել էդ վեպը, 12-13 տարեկանում այսինքն, ահավոր ազդվել էի, հիացել էի Սամվելի հայրենանվեր վարքից... Բայց ժամանակի ընթացքում մի տեսակ փոխվեց ամեն ինչ մեծանալուս զուգահեռ... Ուղղակի գիտակցեցի, որ էդ ամեն ինչը հորինված է, սկսեցի չհավատալ որ նման բան կարող էր տեղի ունենալ, և դրանով հարցը փակվեց :)

Հիմի ինչ,ես էլ չսկսեմ հավատալ,որ Սամվելը չդառնա իմ համար մոլուցք::(
Հիմի ինչ,ես էլ չսկսեմ հավատալ,որ Սամվելը չդառնա իմ համար մոլուցք::(
սկսի չհավատալ :) քանի որ իրական չի ;) Պատմության մեջ էդ մասին մի նախադասությամբ ուղղակի գրված է, որ Մամիկոնյան ցեղից Սամվելը սպանել է հորը և ԽՈՐԹ մորը, պատճառների մասին ոչինչ գրված չէ, մնացածը Րաֆֆիի երևակայության արդյունքն է
Այ մարդ ի՞նչ Սամվել:
Պերճ Զեյթունցյանի Արշակ Երկրորդը կարդացեք: Վասակ Մամիկոնյանը Սամվելի մասին խելացի բաներ ա ասում:
սկսի չհավատալ :) քանի որ իրական չի ;) Պատմության մեջ էդ մասին մի նախադասությամբ ուղղակի գրված է, որ Մամիկոնյան ցեղից Սամվելը սպանել է հորը և ԽՈՐԹ մորը, պատճառների մասին ոչինչ գրված չէ, մնացածը Րաֆֆիի երևակայության արդյունքն է
Րաֆֆին երևակայություն ուներ, աշխարհը չունի:
Հանգամանքների բերումով ստիպված եմ եղել «Սամվել» վեպը երկու անգամ կարդալ, բայց , գոնե ինձ համար, այս վեպը այն գործերից չէ, որ կարելի է վերընթերցել: Նախ՝ կերպարները ինձ համար համոզիչ չեն ու եթե չխոսենք մենակ Սամվելի կերպարի մասին, այլ վերցնենք թեկուզ Աշխենին, ապա Աշխենի էդ «քաջ» կերպարն էլ ինձ չի համոզում: Հեղինակի երևակայությունը չափից շատ է ընդգծված:
Բուզանդի գործը հայերեն չեմ գտնում նետում և դրա համար ռուսերեն տարբերակն եմ դնում: Սրա հիման վրա ա Րաֆֆին գրել իր վեպը:
"Глава LIX
О Вагане и Меружане, о том как много зла причинили они стране, в бытность свою в армянской стране, и как Ваган и жена его были убиты их сыном.
После того Ваган Мамиконян и Меружан Арцруни, те два гнусных и нечестивых мужа, которые отреклись от заветов богопочитания и согласились почитать безбожную религию маздеизма, начали разрушать в армянской стране, во всех гаварах и повсюду христианские церкви и дома молитв. И многих людей, которые попадали в их руки, они заставляли отказаться от почитания Бога и принять религию маздеизма. Далее Ваган и Меружан приказали крепостям, чтобы они заставили жен нахараров, мужья которых бежали, принять религию маздеизма, а если они не согласятся, то всех казнить лютой смертью. Коменданты крепостей, получив этот приказ, стали притеснять находившихся у них женщин, как было [138] приказано. И когда ни одна из них не согласилась отречься от христианства, то всех казнили лютой смертью, во всех крепостях, где они были заключены.
У Вагана была сводная сестра из рода Мамиконянов, сестра Вардана, по имени Амазаспуи, которая была женой владетеля Рштуникского гавара Гарегина. Ее муж Гарегин бежал тогда, когда персидский царь Шапух пришел в армянскую страну, а княгиня Рштуни содержалась в цитадели города Вана, в гаваре Тосб. А нечестивые Ваган и Меружан приказали коменданту крепости притеснять княгиню, а если она не примет религию маздеизма, то в таком случае свесить ее вниз с высокой башни и убить. Когда Амазаспуи не согласилась принять религию маздеизма, то ее повели на высокую башню, находившуюся на высокой вершине скалы, обращенной к озеру со сторону реки. Ее раздели донага, как мать родила, и, привязав ноги веревкой, повесили вниз головой с того высокого места, и так она умерла в висячем положении. Тело ее было белое, лучезарное и оставалось висеть как дивное видение. Тело ее светилось сверху снежной белизной, и многие люди изо дня в день приходили смотреть на нее, как на дивное видение для страны. Увидев Амазаспуи в таком виде, одна женщина, ее кормилица, надела короткий кафтан, который называется анаколос, подпоясалась кушаком и стояла, ждала внизу высокой башни, под высокой вершиной скалы, где повешена была ее питомица, пока все ее тело развалилось. И по мере того как кости падали вниз, она собирала их и клала за пазуху, и так она собрала все кости своей питомицы и отнесла к себе домой.
И до того были злы те два мужа, что даже близких своих не щадили, а безжалостно мучили как чужих, так и своих. Во многих местах они построили капища, насильственно обращали людей в веру маздеизма, а в своих собственных владениях построили много капищ и своих детей и родственников обучали религии маздеизма. Тогда один из сыновей Вагана, по имени Самвел, убил отца своего Вагана и мать свою Ормиздухт, сестру персидского царя Шапуха, а сам бежал в страну Халдик."
Վայ, էս ինչ հիշեցրիք: Հինգերորդ դասարանում էի, պատմավեպերի մեծ մասը կարդացել էի, բայց "Սամվել"-ի մաիսն արդեն գիտեի սյուժեն, չէի ուզում կարդալ: Մամաս ստիպեց: Ես էլ նստեցի ու առավոտից երեկո թռնելով կարդալով՝ վերջացրի: Նախ՝ ասեմ, որ էդ երկար հեղինակային խոսքերը քիչ չէ, որ ընդհանուր գործողությունների հետ կապ չունեն, հետն էլ գեղագիտական հաճույք չեն պատճառում: Շատ արհեստական է, պաթետիկ:
Ճիշտ է՝ ես դրանից հետո էլ չեմ էլ վերընթերցել, բայց որ հինգերորդ դասարանում կարդալով եմ այդ կարծիքին հանգել, բա որ հիմա կարդամ, ի՞նչ կասեմ:
Անվերնագիր
03.04.2013, 18:58

Ռա՜-ֆի՛, Ռա՜-ֆի՛, Ռա՜-ֆի՛ :)
Sagittarius
03.04.2013, 19:17
Կարդացել եմ 12 տարեկանում... էն գրքերից ա, որ գիրք կարդալու հանդեպ սերը իմ մեջ սպանեց, մինչև երկու տարի առաջ:
Ռա՜-ֆի՛, Ռա՜-ֆի՛, Ռա՜-ֆի՛ :)
:D
Անվերնագիր, էս որ մի Րաֆֆու հետ ես:
Մոտս էն տպավորությունն է ստեղծվել,որ բացի ինձնից, ոչ մեկը Սամվելի կողնից չի:
Մոտս էն տպավորությունն է ստեղծվել,որ բացի ինձնից, ոչ մեկը Սամվելի կողնից չի:
Այ Նիկեա ջան, հո մարտ չէ, որ ճակատների բաժանվենք: Հիմա քեզ դուր է եկել, մի քանիսին էլ դուր չի եկել:
Թեթև տար:
Կարող է մեր հավանածն էլ դու չհավանես: Միայն մի բան կա. եթե դու դա հավանում ես, որովհետև ուսւոցիչներն են ասել, որ հզոր գիրք է, պիտի վերանայես կարծիքդ, իսկ եթե բոլոր գրականագետներն էլ, ուսուցիչներն էլ գոռան՝ լավը չէ, քեզ համար, մեկ է, լավն է, ուրեմն՝ ոչ էլ մտածիր կարծիքդ փոխելու մասին:
Լեդի Վարդ
03.04.2013, 19:42
Նիկեա դու հաստատ չես սպանի քո հորը
Նիկեա դու հաստատ չես սպանի քո հորը
Լեդի ջան, ի՞նչ ես ուզում Նիկեայից, ի՞նչ կապ ունի ինքը Սամվելի հետ...
Մոտս էն տպավորությունն է ստեղծվել,որ բացի ինձնից, ոչ մեկը Սամվելի կողնից չի:
Նիկեա ջան, կողմ լինելու կամ չլինելու հարցը չի, ուղղակի կա որոշակի տարիք, երբ տվյալ գիրքը, կապ չունի, թե ինչ գործ է, տպավորություն է թողնում հենց էդ տարիքում: Հիմա «Սամվել» վեպը տպավորվել է քո մոտ, բայց հավատա, ժամանակի ընթացքում, երբ շատ ուրիշ գրքեր կարդաս, այս վեպին ուրիշ տեսանկյունից ես նայելու::)
Լեդի Վարդ
03.04.2013, 19:58
Ջոհն ջան ես Նիկեաին ճանաչում եմ ճանաչում եմ եվ իր ընտանիքին
Ջոհն ջան ես Նիկեաին ճանաչում եմ ճանաչում եմ եվ իր ընտանիքին
հա, շատ ուրախ եմ դրա համար, բայց խի՞ ես իրան օրինակ բերում, ինչո՞ւ պետք ա ինքը սպաներ կամ չսպաներ իր հորը, երբ ինքը Սամվելի հետ որևէ առընչություն ունի, իր հայրն էլ Վահանի ու ընդհանրապես իրանց ազգը Մամիկոնյան չի
Անվերնագիր
03.04.2013, 20:13
:D
Անվերնագիր, էս որ մի Րաֆֆու հետ ես:
Մեր Սամվելի
Լեդի Վարդ
03.04.2013, 20:33
Ջոհն հասկանում ես բոլորի միջից միայն ինքն է պատրաստ իր հորն ու մորը սպանել հանուն Հայաստանի
Սիրելի ակումբցիներ կարդալով «Սամվել» վեպը, իմանալով Սամվելի հերոսությունների մասին, դատապարտում նրա այն արարքը, որ հանուն քրիստոնեության, հանուն հայ ազգի նա սպանեց իր հարազատ ծնողներին արդյոք դուք ճիշտ եք գտնում այդ արարքը,
«Սամվելը» կարդալուց առաջ, հայոց լեզվի կետադրությունը փորձե՞լ եք ուսումնասիրել :think
Անվերնագիր
03.04.2013, 20:42
Ջոհն հասկանում ես բոլորի միջից միայն ինքն է պատրաստ իր հորն ու մորը սպանել հանուն Հայաստանի
ինքը չէ, Ռաֆու երևակայական ««ինքը»»
մեկ էլ կարող ա իրանք ըտենց բան անեն, բայց դե պտի մարդ ա մի 10000 տանք :))
http://www.youtube.com/watch?v=sg-Jna9SE1M
Valentina
03.04.2013, 20:53
Լսել եմ, ասում են Սամվելը, որ մորը սպանում ա, իրա խորթ մայրն էր: :think
Դե Բուզանդը պարզ ասում ա, որ Որմիզդուխտը պարսկուհի էր:
Valentina
03.04.2013, 22:46
Դե Բուզանդը պարզ ասում ա, որ Որմիզդուխտը պարսկուհի էր:
Որմիզդուխտ էր անունը? 5-րդ դասարանում եմ կարդացել, արդեն չեմ հիշում:
Իսկ Սամվելը հաստատ կիսով չափ պարսիկ չէր? Խփել չկա:tomato
Որմիզդուխտ էր անունը? 5-րդ դասարանում եմ կարդացել, արդեն չեմ հիշում:
Իսկ Սամվելը հաստատ կիսով չափ պարսիկ չէր? Խփել չկա:tomato
Ըստ երևույթին, Վահանի մարզպանության ժամանակ ա ամուսնացել իրա հետ, Շապուհի «խնդրանքով»: Սամվելը ավելի շուտ ծնված կլիներ:
Тогда один из сыновей Вагана, по имени Самвел, убил отца своего Вагана и мать свою Ормиздухт, сестру персидского царя Шапуха, а сам бежал в страну Халдик."
Ruby Rue
03.04.2013, 23:47
Սամվելի մոր անունը ինչքան հիշում եմ Տաճատուհի էր, Արծրունիների տոհմից էր՝ Մեհրուժանի քույրը: Իսկ Որմիզդուխտը Վահանի երկրորդ կինն էր, Շապուհի փոքր քույրը: Րաֆֆին էսպես էր ասում: :think
Valentina
03.04.2013, 23:48
Սամվելի մոր անունը ինչքան հիշում եմ Տաճատուհի էր, Արծրունիների տոհմից էր՝ Մեհրուժանի քույրը: Իսկ Որմիզդուխտը Վահանի երկրորդ կինն էր, Շապուհի փոքր քույրը: Րաֆֆին էսպես էր ասում: :think
Գրքում բայց Տաճատուհուն ա չէ սպանում?
Ruby Rue
03.04.2013, 23:51
Գրքում բայց Տաճատուհուն ա չէ սպանում?
Հա, հարազատ մորն ա սպանում՝ Տաճատուհուն: :[
Valentina
04.04.2013, 00:01
Հա, հարազատ մորն ա սպանում՝ Տաճատուհուն: :[
Ըստ երևույթին Րաֆֆին փոխել ա, իրականում կամ Որմիզդուխտին ա սպանում, կամ էլ ընդհանրապես մտածած ա սպանությունը:
Դպրոցականներին խնդրում եմ էտքան չհուզվել ու չսևեռվել էտ թեմայի վրա:
Դրա փոխարեն ավելի լավ դարաշրջանի մասին շատ լավ գիրք կառաջարկեմ՝ Միքայել Շաթիրյան "Արծաթե դար": (Կիլիկյան թագավորության հզորացում, Լևոն թագավոր)
Րաֆֆին մի քիչ գույն էր տվել գործին::) Հայ ուրացող կնոջ, մոր սպանությունը ավելի դաստիարակչական ա::)
Լեդի Վարդ
04.04.2013, 16:21
Լսել եմ, ասում են Սամվելը, որ մորը սպանում ա, իրա խորթ մայրն էր: :think
սխալ ես լսել Սամվելի խորթ մոր անունը Որմիզիդուխտ էր իսկ ինքը սպանեց իր հարազատ մորը Տաճատուհուն
սխալ ես լսել Սամվելի խորթ մոր անունը Որմիզիդուխտ էր իսկ ինքը սպանեց իր հարազատ մորը Տաճատուհուն
Վալենտինան երևի ի նկատի ուներ իրականում, ոչ թե հեքիաթի, այսինքն վեպի մեջ
Բայց որտեղի՞ց ա Րաֆֆին վերցրել, որ Տաճատուհին Վահանի կինն էր ու Մերուժանի քույրը: Ըստ Բուզանդի, Վահանը Մերուժանի քեռին էր:
И Ваган, из рода Мамиконянов, брат спарапета Васака, соблазнился словами Меружана Арцруни, который был сыном его сестры. Он тоже восстал против армянского царя Аршака и поехал и предстал перед персидским, царем Шапухом. Он снискал его расположение, отрекся от своей христианской религии и согласился служить религии магов, то есть поклоняться огню, воде и солнцу, отрекся от христианской веры, в которой родился. И он угоден стал персидскому царю и клеветническими наветами разжигал его против царя Аршака и против своего танутэра Васака, напоминал также о смерти Вардана, мол из-за тебя умер. После того он стал любимцем царя Шапуха, и он отдал Вагану в жены свою сестру Ормиз-духт, даровал ему тот бардз (букв.: подушку) и патив, которые ранее были у его предков, сделал его своим доверенным зятем, превознес его среди своих войск и обещал ему крупнейшие поместья. А число армян с тех пор стало убывать и убывать.
Բայց որտեղի՞ց ա Րաֆֆին վերցրել, որ Տաճատուհին Վահանի կինն էր ու Մերուժանի քույրը: Ըստ Բուզանդի, Վահանը Մերուժանի քեռին էր:
И Ваган, из рода Мамиконянов, брат спарапета Васака, соблазнился словами Меружана Арцруни, который был сыном его сестры.
Ուշադիր չի կարդացել էդ մասը Րաֆֆին, դե ինքն էլ ժամանակակիցների համար էր գրում, իսկ էդ օրերուն երևի մեկ-երկու տասնյակից ոչ ավել մարդ էր տիրապետում Բուզանդի Հայոց պատմության բովանդակությանը
Նիկեա դու հաստատ չես սպանի քո հորը
Իմ հայրը վահանը չէ::angry
Ջոհն հասկանում ես բոլորի միջից միայն ինքն է պատրաստ իր հորն ու մորը սպանել հանուն Հայաստանի
:angryԵս ասում եմ որ եթե ես լինեի Սամվելը նույն կերպ կվարվեի,ոչ թե էն որ կսպսներ հորս ու մորս::angry
Անվերնագիր
04.04.2013, 17:45
բոժե մոյ, էս ինչ թեմաներ ա քննարկվում... :)
Իմ համար վեպը ձանձրալի չի եղել: Մեծ սիրով կարդացել եմ ու էլի կկարդայի: Եվ ընդհանրապես ինձ Րաֆֆու վեպերը դուր են գալիս: Հատկապես վրաս ազդեցություն թողել էր էն մասը երբ էտքան պայքարելուց հետո, Փառանձեմ թագուհին բերդը հանձնում է իր կամքից անկախ....Իսկ թե Սամվելի փոխարեն ես ինչ կանեի, չեմ կարող ասել: Երևի ծնողներիս չէի կարող սպանել, չգիտեմ...մյուս կողմից էլ եթե էտքան մարդ տառապեր նրա պատճառով, եթե պարսիկին բռնած պիտի ավերեր երկիրն ու եղբոր կյանքի գնով իշխանության փորձեր հասնել, գուցե և արժանի կլիներ...
:angryԵս ասում եմ որ եթե ես լինեի Սամվելը նույն կերպ կվարվեի,ոչ թե էն որ կսպսներ հորս ու մորս::angry
Նիկեա ջան, ինչի ես ջղայնանում, էդ գիրքն էդքան արժի որ? :think
Լեդի Վարդ
05.04.2013, 15:22
Նիկեա ջան, ինչի ես ջղայնանում, էդ գիրքն էդքան արժի որ? :think
Նիկեան ա էլի ամեն ինչը ծանր ա տանում:D
Նիկեա ջան, ինչի ես ջղայնանում, էդ գիրքն էդքան արժի որ? :think
Վահանը դրան արժանի չի:Ես նյարդերս իրա վրա չեմ քայքայի::)
Վահանը դրան արժանի չի:Ես նյարդերս իրա վրա չեմ քայքայի::)
Նիկեա ջան: Սկսենք նրանից, որ Փավստոս Բուզանդը շատ մի երևելի հայրենասեր մարդ չի եղել և եթե կարդաս իր գրված պատմությունը, ապա կզգաս, որ ինքը թքած ուներ հայ ժողովրդի վրա և մասնավորապես կենտրոնանում էր քրիստոնեության և քրիստոնեական գործիչների փառաբանման վրա: Հիմա մենք ստույգ չգիտենք, թե Վահանը ինչ դեր ա խաղացել այդ տարիներին: Մի մոռացի, որ քրիստոնեությունը 301-ին մուտք գործեց Հայաստան, ոչ այդքան նատուրալ ձևով. Այսինքն, 60-70 տարվա կրոն էր, երբ այս իրադարձությունները տեղի ունեցան: Մյուս կողմից էլ կարելի ա ասել, որ Վահանը ավանդապաշտ մարդ էր և ուզում էր հետ բերել մեր պապենական կրոնը: Միանշանակ չի կարելի ասել` ով էր ճիշտ և ով`սխալ:
Valentina
06.04.2013, 14:50
Րաֆֆի...:[
Էտ սմայլիկը կարդացողի մոտ տհաճություն ա առաջացնում: Եթե ինչ որ բանից զզվում եք, պարտադիր չի նման ձևով արտահայտել, լա՞վ;)
Րաֆֆին, բացի "Սամվել"-ից, ուրիշ շատ լավ գործեր ունի:
Ambrosine
06.04.2013, 16:29
Սամվելիս հանգիստ թողեք :):
Եթե ուզում եք հասկանալ այդ վեպի իմաստը, ուսումնասիրեք այն շրջանը, երբ Րաֆֆին դա գրել է:
Պետք չի ավանդական հայկական ոճով ամեն հանդիպած բան քլնգել ու մտածել, թե ճիշտ եք: