PDA

Դիտել ողջ տարբերակը : Այսօրվա երիտասարդության խնդիրները



Լեդի Վարդ
02.04.2013, 20:50
Այս թեմայում առաջարկում եմ խոսել այսօրվա երիտասարդության խնդիրների մասին
այսպիսով մի հարց որոնք են դրանք եվ որտեղից են առաջանում

Stranger_Friend
02.04.2013, 20:57
Այս թեմայում առաջարկում եմ խոսել այսօրվա երիտասարդության խնդիրների մասին
այսպիսով մի հարց որոնք են դրանք եվ որտեղից են առաջանում

Չգիտեմ ինչքանով է թեմային համապատասխան, բայց մի բանի վրա եմ բարկացած, որ ինձ Հայաստանի ազգային գրադարանից դուրս հանեցին ասելով մինչև 18 տարեկաններին ոչինչ չենք տրմադրում, նույնիսկ ուսանողական տոմսս չօգնեց...

Two-Face
02.04.2013, 22:02
Ըհընց, բաթհրթը սկսեմ: :))




Նախ աշխատանքի մասին.

Նորմալ գործ չկա երիտասարդների համար (առանց բարձրագույն կրթության), բոլոր տեղերը փորձ են ուզում: Տղեքի համար կամ բանվորն ա, կամ ավտոլվացող: Իսկ ինտերնետ ակումբներում տղեքին հիմնականում ընդունում են գիշերային հերթափոխի ու էն էլ լավագույն դեպքում 3000 տալիս 12 ժամի համար: Վաճառող ինչ-որ հաբռգած անհատների համար աշխատելու դեպքում բոլոր ապրանքը գրում են վրադ, որ պակասորդի կամ կորստի դեպքում քեզնից պոկեն յեքա փող, հըլը չհաշված անհամեմատ ցածր աշխատավարձը:

Միակ հարմար աշխատանքը մատուցողն ա, էտ էլ առանց փորձի շատ դժվար ա:




Զինակոչիկների խնդիրների մասին.

Զինկոմում իրեք ժամ սպասեցնում են, ուղարկում են հեռու հիվանդանոցները, որտեղ էլ մի չորս ժամ ես սպասում մի բժիշկի, ում մոտ միշտ մի քսան-երեսուն հոգի սպասում են:



Ու վերջում՝ մի հատ նորմալ տեղ չկա, որ երիտասարդները ուրախանան ու հանգստանան: Բացի աղմկոտ ակումբներից, կոմպնոցներից ու դրանց նման տեղերից ոչ մի հաճելի տեղ չկա: Շուրջ բոլորը կամ քյաբաբնոցներ են, կամ սրճարաններ:

Անվերնագիր
02.04.2013, 22:11
Ըհընց, բաթհրթը սկսեմ: :))




Նախ աշխատանքի մասին.

Նորմալ գործ չկա երիտասարդների համար (առանց բարձրագույն կրթության), բոլոր տեղերը փորձ են ուզում: Տղեքի համար կամ բանվորն ա, կամ ավտոլվացող: Իսկ ինտերնետ ակումբներում տղեքին հիմնականում ընդունում են գիշերային հերթափոխի ու էն էլ լավագույն դեպքում 3000 տալիս 12 ժամի համար: Վաճառող ինչ-որ հաբռգած անհատների համար աշխատելու դեպքում բոլոր ապրանքը գրում են վրադ, որ պակասորդի կամ կորստի դեպքում քեզնից պոկեն յեքա փող, հըլը չհաշված անհամեմատ ցածր աշխատավարձը:

Միակ հարմար աշխատանքը մատուցողն ա, էտ էլ առանց փորձի շատ դժվար ա:




Զինակոչիկների խնդիրների մասին.

Զինկոմում իրեք ժամ սպասեցնում են, ուղարկում են հեռու հիվանդանոցները, որտեղ էլ մի չորս ժամ ես սպասում մի բժիշկի, ում մոտ միշտ մի քսան-երեսուն հոգի սպասում են:



Ու վերջում՝ մի հատ նորմալ տեղ չկա, որ երիտասարդները ուրախանան ու հանգստանան:Բացի աղմկոտ ակումբներից, կոմպնոցներից ու դրանց նման տեղերից ոչ մի հաճելի տեղ չկա: Շուրջ բոլորը կամ քյաբաբնոցներ են, կամ սրճարաններ:
Էտ էնքան երիտասարդության խնդիրը չի,ինչքան էս աննասուն երգիրի

Նիկեա
03.04.2013, 17:41
Էտ էնքան երիտասարդության խնդիրը չի,ինչքան էս աննասուն երգիրի
Երկիրն անասուն չի:Ուղակի անասունի մնան են կառավարում::angry

Նիկեա
03.04.2013, 17:49
Իմ կարծիքով երիտասարդության գլխավոր խնդիրը չհասկացված լինելն է:Չմտածեք թե ուզում եմ ասել որ երիտասարդությունը փայլում է,բայց կարելի է գոնե փորձել հասկանալ իրանց:

Լեդի Վարդ
03.04.2013, 19:36
դու ճիշտ ես գուցե այսորվա երիտասարդության խնդիրներից մեկն էլ հենց դա է

Լեդի Վարդ
03.04.2013, 19:39
երկիրն անասուն լինել չի կարող այդ երիտասարդությունն է որ չի կարող լինել երկրի համար արժանի քաղաքացի

Անվերնագիր
03.04.2013, 20:12
երկիրն անասուն լինել չի կարող այդ երիտասարդությունն է որ չի կարող լինել երկրի համար արժանի քաղաքացի
և ի՞նչ պետք է անենք մենք՝ երիտասարդներս, որպեսզի լինենք Հայաստանի Հանրապետությանը արժանի քաղաքացի

Լեդի Վարդ
03.04.2013, 20:45
այդ հարցի պատասխանը յուրաքանչյուր մարդ պետք է իր մեջ փնտրի

Նանո
04.04.2013, 00:35
այդ հարցի պատասխանը յուրաքանչյուր մարդ պետք է իր մեջ փնտրի

Մենակ իր մեջ փնտրելով չի... ու դա լուծում չի տա..
Իսկ հասկացվածության խնդիրը միշտ ա եղել ու այդպես էլ կշարունակվի, չէ որ մեր պապիկ-տատիկները մեր ծնողներին չեն հասկացել, հիմա էլ մեր ծնողները մեզ չեն հասկանում, իսկ վաղը մենք մեր երեխաներին չենք հասկանա... Դա ժամանակի ու փոփոխությունների հետ կապված խնդիր ա

StrangeLittleGirl
04.04.2013, 00:51
այդ հարցի պատասխանը յուրաքանչյուր մարդ պետք է իր մեջ փնտրի

դուք ՀՀԿ-ի՞ց եք :'

Katka
04.04.2013, 02:03
և ի՞նչ պետք է անենք մենք՝ երիտասարդներս, որպեսզի լինենք Հայաստանի Հանրապետությանը արժանի քաղաքացի
Լպիրշություն, ցինիկություն, խաբեբաություն, շուստրիություն, քթի ծակերը հնարավորինս մեծացնում ես ու մեկ էլ հնարավորինս քիչ ես կարդում, շատ քիչ ու ձևանում ես մթոմ դու էնքան բան գիտես, որ համարյա թե ամեն ինչ գիտես: Մի խոսքով՝ անում ես ոչ մի բան:
՝

keyboard
04.04.2013, 10:28
և ի՞նչ պետք է անենք մենք՝ երիտասարդներս, որպեսզի լինենք Հայաստանի Հանրապետությանը արժանի քաղաքացի

Մի քիչ հայրենասեր ըլնենք, մեկ էլ մեր ունեցածին տեր ըլնենք, որ գոնե, եթե չավելացնենք էլ, եղածը մեր ձեռից չխլեն:
88-ին երիտասարդները ինքնակամ աղետի գոտի գնացին, մարդկանց էին հանում փլատակների տակից, Արցախյան ազատամարտում կռվեցին, իսկ մենք հիմա իրանց ամագն ու իրնաց պայքարի ողջ էությունը գետնին քսելով մաշացնելով կորցնում ենք, պետք ա ուղղակի սիրենք ու հարգենք իրան, որ միասին լինենք ու միսին ապագա կերտենք:

Հ.Գ. Էս ի~նչ մի ընկա երազանքների գիրկը...

Լեդի Վարդ
04.04.2013, 16:16
դուք ՀՀԿ-ի՞ց եք :'

ոչ ես ՀՀԿ ից չեմ