PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչ կարդալ 13 տարեկանում

Diana99
01.04.2013, 16:58
Օգնեք խնդրում եմ::)

Ռուսա
01.04.2013, 17:51
Դիանա ջան, օրինակ ես այդ տարիքում կարդացել եմ թուրք գրող ՅԱՇԱՐ ՔԵՄԱԼԻ "ՑԱԽ ՄԵՄԵԴ"-ը: Անկեղծ ասած, ինձ շատ ա դուր եկել.. խորհուրդ կտամ կարդաս.. բայց նախօրոք զգուշացնում եմ, որ սկիզբը հնարավոր ա մի քիչ դժվար կարդաս, բայց արդեն կեսերից չես ուզում կտրվես...:Ճ

Diana99
01.04.2013, 17:54
Շնորհակալ եմ շատ Ռուսա ջան: Իսկ ուրիշ ինչ կառաջարկեիր:ok

StrangeLittleGirl
01.04.2013, 18:06
Ջեկ Լոնդոն :)

Diana99
01.04.2013, 18:10
Որ՞ ստեղծագործությունը :

Chuk
01.04.2013, 18:12
Այ մարդ, Հարրի Փոթերից սկսի

StrangeLittleGirl
01.04.2013, 18:13
Որ՞ ստեղծագործությունը :

որն ուզես :)

Diana99
01.04.2013, 18:14
Նույնիսկ ֆիլմը չեմ սիրում :(

Diana99
01.04.2013, 18:15
Նույնիսկ ֆիլմը չեմ սիրում:(

Diana99
01.04.2013, 18:17
Շնորհակալություն StrangeLittleGirl

Անվերնագիր
01.04.2013, 18:18
Վախթանգ Անանյան, Մայն Ռիդ...

Diana99
01.04.2013, 18:23
Վախթանգ Անանյան կարդացել եմ..դուրս անկեղծ ասած շատ է եկել... Իսկ Մայն Ռիդ դեռ կարդացած չկամ...Անպայման կկարդամ: Շնորհակալ եմ խորհրդի համար::)

Մարկիզ
01.04.2013, 18:31
Որ՞ ստեղծագործությունը :
«Արկած» Ջ. Լոնդոն
Դա քեզ ամենաշատը դուր կգա... :)

Դյումա նաև; Օրինակ` Ասկանիոն: Սիրուն վեպ է:

Chuk
01.04.2013, 18:31
Նույնիսկ ֆիլմը չեմ սիրում:(
Դե բա դրա համար էլ գիրքը կարդա :)

Diana99
01.04.2013, 18:34
Դե բա դրա համար էլ գիրքը կարդա :)

Լավ կկարդամ :)

Valentina
01.04.2013, 18:35
Մայն Ռիդ - "Անգլուխ ձիավոր", "Սեմինոլների առանջնորդ Օցեոլան"
Հենրի Ռայդեր Հագարդ - "Մոնթեսումայի դուստրը"
Ուիլքի Քոլինզ - "Լուսնաքար"
Մերի Մեյպ Դոջ - "Արծաթե սահուկներ"

Diana99
01.04.2013, 18:36
«Արկած» Ջ. Լոնդոն
Դա քեզ ամենաշատը դուր կգա... :)

Դյումա նաև; Օրինակ` Ասկանիոն: Սիրուն վեպ է:
Շնորհակալ եմ :) Հիմա կարդում եմ Դյումայից "Կոմս Մոնտե Քրիստո"-ն

Diana99
01.04.2013, 18:39
Մայն Ռիդ - "Անգլուխ ձիավոր", "Սեմինոլների առանջնորդ Օցեոլան"
Հենրի Ռայդեր Հագարդ - "Մոնթեսումայի դուստրը"
Ուիլքի Քոլինզ - "Լուսնաքար"
Մերի Մեյպ Դոջ - "Արծաթե սահուկներ"

"Մոնթեսումայի դուստրը" անավարտ եմ թողել,բայց անպայման կկարդամ ամառային արձակուրդներին...Մյուս գրքերն էլ անպայման: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Ruby Rue
01.04.2013, 18:43
Ջ.Ռ.Ռ. Տոլկիեն - «Հոբբիտ»
Լուի Բուսենար - «Կապիտան Թոկից փախածը»
Էս վերջերս էլ փոքր քույրս Ժան Օլիվյեի «Վիկինգների արշավանքը» գիրքն էր կարդում: 13 տարեկանի համար վատը չէր...
Բայց ամենալավ տարբերակն է գրադարան գնալն ու արկածային բաժնում ինքնուրույն փնտրելն է: Լիքը հավես, հետաքրքիր ու քո ճաշակով գրքեր կգտնես:;)

Արէա
01.04.2013, 18:45
Վախթանգ Անանյան - Հովազաձորի գերիները (3 անգամ)
Վախթանգ Անանյան - Սևանի ափին
Ալեքսանդր Դյումա - Կոմս Մոնտե-Քրիստո (3 անգամ)
Ալեքսանդր Դյումա - Կոմսուհի դը Մոնսորո
Ալեքսանդր Դյումա - Երեք հրացանակիրները
Դանիել Դեֆո - Ռոբինզոն Կրուզո
Վալտեր Սքոթ - Քվենտին Դորվարդ
Ժյուլ Վեռն - Նավապետ Գրանտի որդիները
Ժյուլ Վեռն - Խորհրդավոր կղզին (2 անգամ)
Ժյուլ Վեռն - Տասնհինգամյա նավապետը
Շահեն Թաթիկյան - Երիցս խաչվածը (3-4 անգամ)
Շահեն Թաթիկյան - Բալենի
Դերենիկ Դեմիրճյան - Վարդանանք

Մնացածը չեմ հիշում, հենց հիշեմ կասեմ, բայց սրանք էն մինիմումն են, որ ամեն մարդ պետք ա 13 տարեկանում կարդացած լինի, թե չէ հետո չես կարա ասես թե 13 տարեկան ես եղել: Հենց ասես մեկը կհարցնի. իսկ Կոմս Մոնտե-Քրիստոն կարդացել ե՞ս, ու աստված չանի ասես չէ՝ կասեն. չէ այ մարդ, դու 13 տարեկան հաստատ չես եղել ու ձեռքը սենց թափ կտան իբր լավ այ մարդ է: Նույնը Հովազաձորի գերիները, Խորհրդավոր կղզին, էլ Երիցս խաչվածի մասին չեմ էլ ասում:

Մարկիզ
01.04.2013, 18:51
Արեայի գրածը տեսա հիշեցի իմ ամենաշատ կարդացած գիրքը արկածային գրադարանից: «Ուռուս շեյթանի դեսպանը».. :)

Հետաքրքիր էր կարդացվում: Անգիր էի արել:

Անվերնագիր
01.04.2013, 18:51
դետեկտիվի հետ ո՞նց ես, մանրիս կարող ես Շերլոկ Հոլմսին էլ ուսումնասիրել

Diana99
01.04.2013, 18:52

:oy ամաչում եմ ճիշտն ասած,որովհետև ձեր առաջարկած ցանկից երևի երկուսը կարդացած լինեմ ... Կոմս Մոնտե Քրիստոն կարդում եմ արդեն :Իսկ Շահեն Թաթիկյան ուզում էի կարդալ , բայց ասեցին դեռ շուտ է: Շնորհակալ եմ,անպայման կկարդամ :)

Diana99
01.04.2013, 18:53
Ջ.Ռ.Ռ. Տոլկիեն - «Հոբբիտ»
Լուի Բուսենար - «Կապիտան Թոկից փախածը»
Էս վերջերս էլ փոքր քույրս Ժան Օլիվյեի «Վիկինգների արշավանքը» գիրքն էր կարդում: 13 տարեկանի համար վատը չէր...
Բայց ամենալավ տարբերակն է գրադարան գնալն ու արկածային բաժնում ինքնուրույն փնտրելն է: Լիքը հավես, հետաքրքիր ու քո ճաշակով գրքեր կգտնես:;)

Շնորհակալ եմ շատ :) "Կապիտան Թոկից փախածը» կարդացել եմ: Շատ լավն էր

Diana99
01.04.2013, 18:54
դետեկտիվի հետ ո՞նց ես, մանրիս կարող ես Շերլոկ Հոլմսին էլ ուսումնասիրել

Կյանքումս դետեկտիվ կարդացած չկամ

Արէա
01.04.2013, 18:55
Արեայի գրածը տեսա հիշեցի իմ ամենաշատ կարդացած գիրքը արկածային գրադարանից: «Ուռուս շեյթանի դեսպանը».. :)

Հետաքրքիր էր կարդացվում: Անգիր էի արել:

Հաաաա, լավն ա: Դպրոցի գրադարանավարուհուց էդ գրքի պատճառով մի կիսամյակ փախեփախ էի անում :))
Վերջը մաման տարավ հանձնեց :(

Diana99
01.04.2013, 18:55
Արեայի գրածը տեսա հիշեցի իմ ամենաշատ կարդացած գիրքը արկածային գրադարանից: «Ուռուս շեյթանի դեսպանը».. :)

Հետաքրքիր էր կարդացվում: Անգիր էի արել:

Լսել եմ գրքի մասին: Կկարդամ անպայման,շնորհակալություն

Արէա
01.04.2013, 18:57
:oy ամաչում եմ ճիշտն ասած,որովհետև ձեր առաջարկած ցանկից երևի երկուսը կարդացած լինեմ ... Կոմս Մոնտե Քրիստոն կարդում եմ արդեն :Իսկ Շահեն Թաթիկյան ուզում էի կարդալ , բայց ասեցին դեռ շուտ է: Շնորհակալ եմ,անպայման կկարդամ :)

Շուտ չի, ես 13 - 17 տարեկանում մի 4 անգամ կարդացել եմ: Տենց գիրք աշխարհում էլ չկա:

Diana99
01.04.2013, 18:58
Շուտ չի, ես 13 - 17 տարեկանում մի 4 անգամ կարդացել եմ: Տենց գիրք աշխարհում էլ չկա:
Դե ուրեմն կկարդամ

John
01.04.2013, 19:08
Հիմա էս Դիանան մտածում ա էս ո՞ւր ա ընկել` դպրոցում ամբողջ ամառվա համար ավելի քիչ գիրք են հանձնարարում... :D

Նիկեա
01.04.2013, 19:09
Ժյուլ Վեռնի ,,Խորհրդավոր կղզին,, ,,Աշխարհի շուրջն ութսուն օրում,, ,,Արշիպելագը կրակի մեջ,, վեպերը:

Diana99
01.04.2013, 19:10
Հիմա էս Դիանան մտածում ա էս ո՞ւր ա ընկել` դպրոցում ամբողջ ամառվա համար ավելի քիչ գիրք են հանձնարարում... :D
:D Չէ նման բան չկա: Ես սիրում եմ կարդալ :)

Նիկեա
01.04.2013, 19:10
Մոռացա ,,Խորհրդավոր կղզու,, մասին:Հոյակապ գիրք է:

Diana99
01.04.2013, 19:12
Ժյուլ Վեռնի ,,Խորհրդավոր կղզին,, ,,Աշխարհի շուրջն ութսուն օրում,, ,,Արշիպելագը կրակի մեջ,, վեպերը:
:) Շնորհակալ եմ

Անվերնագիր
01.04.2013, 19:15
Չակ Պալանիկի ««Մարտական ակումբ»»-ն էլ նույնպես խորհուրդ կտայի, շատ լավ ա կարդացվում էտ տարիքում,

էս ապրիլի մեկը զզվացրեց արդեն :)

Նիկեա
01.04.2013, 19:15
Եթե սիրում ես ֆանտաստիկ գրականություն կարող ես կարդալ Կարեն Սիմոնյանի ,,Թափառող մոլորակը,,

Հայկօ
01.04.2013, 19:15
«Հարրի Պոտտեր» կարդա, եթե ռուսերեն/անգլերենը օկ ա: Կամ Ջոն Տոլկինի «Հոբբիթը»:

Ներքևի բոլոր գրքերը հայերեն կան.

Ջեկ Լոնդոն - «Արևի որդին» շարքը
Ջեկ Լոնդոն - «Նրա նախնիների աստվածը», «Սառնամանիքի զավակները», «Գայլի որդին» ու Հյուսիսի մասին շարքի մնացած պատմվածքները
Ջեկ Լոնդոն - «Երբ աստվածները ծիծաղում են» շարքը
Ջեկ Լոնդոն - «Արկած»

Մայն Ռիդ - «Անգլուխ ձիավորը»
Մայն Ռիդ - «Հարավային աֆրիկայի ջունգլիներում, կամ բուրի և իր ընտանիքի արկածները»
Մայն Ռիդ - «Պատանի որսորդները»
Մայն Ռիդ - «Ընձուղտ որսացողները»
Մայն Ռիդ - «Օվկիանոսում կորածները»
Մայն Ռիդ - «Բոռնեոյի ջունգլիներում»

Ռոբերտ Լյուիս Ստիվենսոն - «Գանձերի կղզին»

Ալեքսանդր Դյումա - «Կոմս Մոնտե Քրիստո»

Արթուր Կոնան Դոյլ - Շերլոկ Հոլմսի մասին ամեն ինչ
Արթուր Կոնան Դոյլ - «Կորուսյալ աշխարհ»
Արթուր Կոնան Դոյլ - «Բրիգադիր Ժերարի սխրանքները»

Ֆենիմոր Կուպեր - «Վերջին Մոհիկանը»

Ռադյարդ Քիպլինգ - «Ջունգլիների գիրքը» (հայերեն... մմ, կարծեմ կա)
Ռադյարդ Քիպլինգ - «Պատմվածքներ հենց այնպես»

Խաժակ Գյուլնազարյան - «Սինանտրոպ-պիտեկանտրոպ
Խաժակ Գյուլնազարյան - «Հետքեր գետնի վրա և գետնի տակ»

Հենրի Հագարդ - «Մոնթեսումայի դուստրը»

Վախթանգ Անանյան - «Հովազաձորի գերիները»
Վախթանգ Անանյան - «Սևանի ափին»

Մարկ Տվեն - «Թոմ Սոյերի արկածները»
Մարկ Տվեն - «Հեքլբերրի Ֆիննի արկածները»

Ժյուլ Վեռն - «Նավապետ Գրանտի որդիները»
Ժյուլ Վեռն - «Քսան հազար լյո ջրի տակ»
Ժյուլ Վեռն - «Աշխարհի շուրջը ութսուն օրում»
Ժյուլ Վեռն - «Հինգ շաբաթ օդապարիկով»
Ժյուլ Վեռն - «Խորհրդավոր կղզին»

Նիկոլայ Կուն - «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» (պարտադիր, ամբողջ կյանքումդ պետք ա գալու)

Մոտավորապես սենց, ինչ հիշեցի՝ գրեցի: Հերթականությունը կարևոր չի: Սրանք կարդալու համար քեզ տարիուկես ժամանակ, լրիվ հերիք ա, նույնիսկ մի քիչ շատ ա :)): Հետո կամաց-կամաց հետաքրքրությունը կորելու ա, ափսոս են, որ հիմա չկարդաս: Եթե ռուսերեն/անգլերեն կարդալը խնդիր չի, կարելի ա էլի բաներ ավելացնել, բայց հայերեն կարդալը գոնե հիմա ավելի ճիշտ ա՝ թեկուզ հենց ընդհանուր գրագիտության համար:

Հայկօ
01.04.2013, 19:16
Չակ Պալանիկի ««Մարտական ակումբ»»-ն էլ նույնպես խորհուրդ կտայի, շատ լավ ա կարդացվում էտ տարիքում,

Էնքան էլ չէ:

Diana99
01.04.2013, 19:16
Եթե սիրում ես ֆանտաստիկ գրականություն կարող ես կարդալ Կարեն Սիմոնյանի ,,Թափառող մոլորակը,,
Կապ չունի ժանրը...եթե լավն է ցանկացած գիրք էլ կկարդամ :)

Diana99
01.04.2013, 19:17
Էնքան էլ չէ:

Ինչի՞

Diana99
01.04.2013, 19:19
:D եղավ..բայց միքիչ քիչ ասիր : Կկարդամ անպայման

Անվերնագիր
01.04.2013, 19:20
Էնքան էլ չէ:
էն սպիտակեցրաց մասն էլ կարդա :)

Diana99
01.04.2013, 19:20
«Հարրի Պոտտեր» կարդա, եթե ռուսերեն/անգլերենը օկ ա: Կամ Ջոն Տոլկինի «Հոբբիթը»:

Ներքևի բոլոր գրքերը հայերեն կան.

Ջեկ Լոնդոն - «Արևի որդին» շարքը
Ջեկ Լոնդոն - «Նրա նախնիների աստվածը», «Սառնամանիքի զավակները», «Գայլի որդին» ու Հյուսիսի մասին շարքի մնացած պատմվածքները
Ջեկ Լոնդոն - «Երբ աստվածները ծիծաղում են» շարքը
Ջեկ Լոնդոն - «Արկած»

Մայն Ռիդ - «Անգլուխ ձիավորը»
Մայն Ռիդ - «Հարավային աֆրիկայի ջունգլիներում, կամ բուրի և իր ընտանիքի արկածները»
Մայն Ռիդ - «Պատանի որսորդները»
Մայն Ռիդ - «Ընձուղտ որսացողները»
Մայն Ռիդ - «Օվկիանոսում կորածները»
Մայն Ռիդ - «Բոռնեոյի ջունգլիներում»

Ռոբերտ Լյուիս Ստիվենսոն - «Գանձերի կղզին»

Ալեքսանդր Դյումա - «Կոմս Մոնտե Քրիստո»

Արթուր Կոնան Դոյլ - Շերլոկ Հոլմսի մասին ամեն ինչ
Արթուր Կոնան Դոյլ - «Կորուսյալ աշխարհ»
Արթուր Կոնան Դոյլ - «Բրիգադիր Ժերարի սխրանքները»

Ֆենիմոր Կուպեր - «Վերջին Մոհիկանը»

Ռադյարդ Քիպլինգ - «Ջունգլիների գիրքը» (հայերեն... մմ, կարծեմ կա)
Ռադյարդ Քիպլինգ - «Պատմվածքներ հենց այնպես»

Խաժակ Գյուլնազարյան - «Սինանտրոպ-պիտեկանտրոպ
Խաժակ Գյուլնազարյան - «Հետքեր գետնի վրա և գետնի տակ»

Հենրի Հագարդ - «Մոնթեսումայի դուստրը»

Վախթանգ Անանյան - «Հովազաձորի գերիները»
Վախթանգ Անանյան - «Սևանի ափին»

Մարկ Տվեն - «Թոմ Սոյերի արկածները»
Մարկ Տվեն - «Հեքլբերրի Ֆիննի արկածները»

Ժյուլ Վեռն - «Նավապետ Գրանտի որդիները»
Ժյուլ Վեռն - «Քսան հազար լյո ջրի տակ»
Ժյուլ Վեռն - «Աշխարհի շուրջը ութսուն օրում»
Ժյուլ Վեռն - «Հինգ շաբաթ օդապարիկով»
Ժյուլ Վեռն - «Խորհրդավոր կղզին»

Նիկոլայ Կուն - «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» (պարտադիր, ամբողջ կյանքումդ պետք ա գալու)

Մոտավորապես սենց, ինչ հիշեցի՝ գրեցի: Հերթականությունը կարևոր չի: Սրանք կարդալու համար քեզ տարիուկես ժամանակ, լրիվ հերիք ա, նույնիսկ մի քիչ շատ ա :)): Հետո կամաց-կամաց հետաքրքրությունը կորելու ա, ափսոս են, որ հիմա չկարդաս: Եթե ռուսերեն/անգլերեն կարդալը խնդիր չի, կարելի ա էլի բաներ ավելացնել, բայց հայերեն կարդալը գոնե հիմա ավելի ճիշտ ա՝ թեկուզ հենց ընդհանուր գրագիտության համար:

եղավ..բայց միքիչ քիչ ասիր : Կկարդամ անպայման

Հայկօ
01.04.2013, 19:22
Ինչի՞

Որովհետև ավելի մեծ տարիքում ա պետք կարդալ, իմ կարծիքով:

Diana99
01.04.2013, 19:25
Որովհետև ավելի մեծ տարիքում ա պետք կարդալ, իմ կարծիքով:

Համենայնդեպս կկարդամ :)

Անվերնագիր
01.04.2013, 19:26
[QUOTE=Հայկօ;2397624]
Նիկոլայ Կուն - «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» (պարտադիր, ամբողջ կյանքումդ պետք ա գալու)

լրիվ համաձայն եմ, բայց մի անգամվա կարդալը իմ կարծիքով քիչ ա, մինիմում 2 անգամ կկարդաս :)

Diana99
01.04.2013, 19:28

Շատ լավ:)

Ռեդ
01.04.2013, 19:58
Կոմս Մոնտե Քրիստոյից սկսի

Diana99
01.04.2013, 20:00
Կոմս Մոնտե Քրիստոյից սկսի

Արդեն կարդում եմ

Ռեդ
01.04.2013, 20:02
Արդեն կարդում եմ
Ո՞ր էջն ես հասել, 63՞:

Diana99
01.04.2013, 20:04
Արդեն հասելեմ 63էջ

Դավիթ
01.04.2013, 20:58
63 էջում ի՞նչ խորհրդավոր բան կա:

Այբ
01.04.2013, 21:11
Աստրիդ Լինդգրեն -Լյոննեբերգցի Էմիլի արկածները
Դյումա – Սև կակաչ
Չարլզ Դիքենս- Դոմբի և որդի
Չարլզ Դիքենս- Օլիվեր Թվիստի արկածները

Մարկիզ
01.04.2013, 21:15
Չարլզ Դիքենս- Օլիվեր Թվիստի արկածները
Փոքրիկ շրջմոլիկն ո՞վ ա հիշում… :))))))))))))))

Լավն էր… :)

Ռեդ
01.04.2013, 21:15
Հեկտոր Մալո «Առանց ընտանիքի»:

Diana99
02.04.2013, 08:12
Հեկտոր Մալո «Առանց ընտանիքի»:

Կարդացել եմ:)

Diana99
02.04.2013, 08:13
Աստրիդ Լինդգրեն -Լյոննեբերգցի Էմիլի արկածները
Դյումա – Սև կակաչ
Չարլզ Դիքենս- Դոմբի և որդի
Չարլզ Դիքենս- Օլիվեր Թվիստի արկածները

Շնորհակալություն

Two-Face
02.04.2013, 14:44
Ջոն Ռ.Ռ. Թոլքիեն - Հոբիթը
Դանիել Դեֆո - Ռոբինզոն Կրուզո
Լյուիս Քերոլ - Ալիսան հրաշքների աշխարհում
Քլայվ Սթեյփլս Լյուիս - Նարնիայի քրոնիկները

Diana99
02.04.2013, 15:55
Ջոն Ռ.Ռ. Թոլքիեն - Հոբիթը
Դանիել Դեֆո - Ռոբինզոն Կրուզո
Լյուիս Քերոլ - Ալիսան հրաշքների աշխարհում
Քլայվ Սթեյփլս Լյուիս - Նարնիայի քրոնիկները

Դանիել Դեֆո - Ռոբինզոն Կրուզո
Լյուիս Քերոլ - Ալիսան հրաշքների աշխարհում կարդացել եմ

Diana99
02.04.2013, 15:57
[QUOTE=Դավիթ;2397667]63 էջում ի՞նչ խորհրդավոր բան կա:[/QUOTE

Ներողություն 67 էջը գլուխ8 Իֆ ամրոցը

Գալաթեա
02.04.2013, 15:58
Հայ հեղինակներից էդ տարիքի համար Խաժակ Գյուլնազարյանն էլ ա հավես կարդալ:
Ինչ էլ ճարես:

Diana99
02.04.2013, 15:58
Հայ հեղինակներից էդ տարիքի համար Խաժակ Գյուլնազարյանն էլ ա հավես կարդալ:
Ինչ էլ ճարես:

Դասարանցիս ունի..Խնդրեցի որ բերի :)

Աթեիստ
02.04.2013, 22:01
Աստրիդ Լինդգրեն -Լյոննեբերգցի Էմիլի արկածները

Էս մի հինգ անգամ կարդացել եմ, անպայման կարդա։
Մեկ էլ Վեռնից ամենասիրածս «Հեկտոր Սերվանդակ» («Գրանտի որդիներ»-ը նենց էր քնացնում, որ կեսից թարկել եմ)։

Հ.Գ.
Չգիտես ինչու Հեկտորի մասին ինֆորմացիան ինտերնետում շատ քիչ է :think։

Աթեիստ
03.04.2013, 01:38
Էս մի հինգ անգամ կարդացել եմ, անպայման կարդա։
Մեկ էլ Վեռնից ամենասիրածս «Հեկտոր Սերվանդակ» («Գրանտի որդիներ»-ը նենց էր քնացնում, որ կեսից թարկել եմ)։

Հ.Գ.
Չգիտես ինչու Հեկտորի մասին ինֆորմացիան ինտերնետում շատ քիչ է :think։

Նոր նկատեցի, որ ոչ թե Սերվանդակ, այլ Սերվադակ։ Դրա համար էլ ինֆորմացիան քիչ էր ։)

Diana99
03.04.2013, 08:16
Էս մի հինգ անգամ կարդացել եմ, անպայման կարդա։
Մեկ էլ Վեռնից ամենասիրածս «Հեկտոր Սերվանդակ» («Գրանտի որդիներ»-ը նենց էր քնացնում, որ կեսից թարկել եմ)։

Հ.Գ.
Չգիտես ինչու Հեկտորի մասին ինֆորմացիան ինտերնետում շատ քիչ է :think։

:ok:ok

Freeman
04.04.2013, 20:08
Ինչ լավ գրքեր եք գրել, մի տեսակ 13 տարեկանս հիշեցի :)

Sent from my WT19i using Tapatalk 2

Վոլտերա
05.04.2013, 15:43
Օրինակ այ էս http://lib.aldebaran.ru/author/pelin_elin/pelin_elin_yan_bibiyan_neobyknovennye_priklyucheniya_odnogo_malchishki/

Շինարար
05.04.2013, 16:14
Իմ դպրոցական տարիների գլխավոր գիրքը հիշեցի՝ "Շկիդ" հանրապետությունը: Առաջին անգամ կարդացել եմ եսիմքանի տարեկանում, երևի13, վերջին անգամ մի տասներեք տարի անց, ու էդ ընթացքում մի հարյուր տասներեք անգամ, հիմա էդ գիրքը եսիմ ով ա տարել, ասում ա՝ չէ, մենք էլ ունեինք, էդ մերն ա, թե չէ հենց էս պահին էլ հավեսով կկարդայի: Շատ հավեսն ա:

Արէա
05.04.2013, 16:28
Օրինակ այ էս http://lib.aldebaran.ru/author/pelin_elin/pelin_elin_yan_bibiyan_neobyknovennye_priklyucheniya_odnogo_malchishki/

Կարիկի ու Վալյաի անհավանական արկածներն եմ մոռացել: Թույն գիրք ա:

Վոլտերա
05.04.2013, 16:31
Կարիկի ու Վալյաի անհավանական արկածներն եմ մոռացել: Թույն գիրք ա:

ըհն:)

Alphaone
05.04.2013, 16:51
Ջելսոմինոյի արկածները :love

Diana99
05.04.2013, 19:20
հա լսելեմ գրքի մասին..ամառային արձակուրդներին կկարդամ.մերսի:)

Diana99
05.04.2013, 19:21
:hands

Diana99
05.04.2013, 19:22
իսկ ով է հեղինակը

Հայկօ
05.04.2013, 19:29
իսկ ով է հեղինակը

Ջաննի Ռոդարին։

Diana99
05.04.2013, 19:35
:) շնորհակալ եմ

Freeman
05.04.2013, 19:49
Իմ դպրոցական տարիների գլխավոր գիրքը հիշեցի՝ "Շկիդ" հանրապետությունը: Առաջին անգամ կարդացել եմ եսիմքանի տարեկանում, երևի13, վերջին անգամ մի տասներեք տարի անց, ու էդ ընթացքում մի հարյուր տասներեք անգամ, հիմա էդ գիրքը եսիմ ով ա տարել, ասում ա՝ չէ, մենք էլ ունեինք, էդ մերն ա, թե չէ հենց էս պահին էլ հավեսով կկարդայի: Շատ հավեսն ա:

լավ ա հիշեցրիր, ես դրա վերջին էջերը չունեի, մի քանի անգամ կարդացել եմ, բայց չգիտեմ ոնց ա վերջանում :Դ երևի ամենավերջին մասը որ կարդացել եմ, ինչ-որ կատվի հետ կապված պատմություն էր, պարապ եղա, քաշեմ կարդամ

Շինարար
05.04.2013, 20:02
լավ ա հիշեցրիր, ես դրա վերջին էջերը չունեի, մի քանի անգամ կարդացել եմ, բայց չգիտեմ ոնց ա վերջանում :Դ երևի ամենավերջին մասը որ կարդացել եմ, ինչ-որ կատվի հետ կապված պատմություն էր, պարապ եղա, քաշեմ կարդամ

Ամբողջ կայք կա՝ ֆանատի կողմից սարքված: Գիրքն էլ հնարավոր ա էդտեղ կարդալ, որ գտել էի, ահագին ուրախացել էի: (http://www.respublika-shkid.ru/)

Արևանուռ
05.04.2013, 20:45
Մարկ Տվեն ՝ Թոմ Սոյերի ու Հեքլբերի Ֆիննի արկածները

Diana99
05.04.2013, 21:39
Մարկ Տվեն ՝ Թոմ Սոյերի ու Հեքլբերի Ֆիննի արկածները

կարդացել եմ դեռ փոքր տարիքում

Rhayader
07.04.2013, 05:54
«Ժյուստինան» և «Ժյուլիետան» Դոնատիեն Ալֆոնս Ֆրանսուայի: Չես ափսոսա:

Գալաթեա
07.04.2013, 05:59
«Ժյուստինան» և «Ժյուլիետան» Դոնատիեն Ալֆոնս Ֆրանսուայի: Չես ափսոսա:

Էլ ի՞նչ կարայիր խորհուրդ տար էրեխուն:
Այ սադիստ:

Diana99
07.04.2013, 11:09
Էլ ի՞նչ կարայիր խորհուրդ տար էրեխուն:
Այ սադիստ:

:D ինչի

Diana99
07.04.2013, 14:26
«Ժյուստինան» և «Ժյուլիետան» Դոնատիեն Ալֆոնս Ֆրանսուայի: Չես ափսոսա:

Շատ լավ:ok

Գալաթեա
07.04.2013, 16:07
:D ինչի

Հեչ ջանա... ուղղակի եթե իսկապես 13 ես, մի քիչ դեռ շուտ ա էդ գրքի համար մի տեսակ:
Դու խորհուրդ տվածների հերթականությամբ կարդա: Մինչև հասնես Ռայ ձաձայի առաջարկած գրքին, երևի արդեն ժամանակը կլինի :)

Լեդի Վարդ
07.04.2013, 18:44
Խորհուրդ եմ տալիս Ալեքսանդր Դյումաի «Կոմս Մոնթե Քրիստո»

Գալաթեա
07.04.2013, 18:49
Խորհուրդ եմ տալիս Ալեքսանդր Դյումաի «Կոմս Մոնթե Քրիստո»

Չորրորդ անգամը Դիանայի տեղը ես պատասխանեմ :))
Կարդացել ա էդ գիրքը նա:
Կամ էլ հիմա էդ ա կարդում:

Diana99
07.04.2013, 19:15
:hands մերսի իմ բացակայության ընթացքոըմ իմ տեղը պատասխանելու համար Գալաթեա ջան

Mephistopheles
08.04.2013, 10:21
1. Կարմիր Գլխարկը
2. Զանգի Զրանգի
3. Կիկոսի Մահը
4. Քաջ Նազարը
5. Անխելք Մարդը
6. Բարեկենդանը
7. Հազար ու մի Գիշեր
8. Դեկամերոն
9. Մատնաչափիկը

Դավիթ
08.04.2013, 13:19
1. Կարմիր Գլխարկը
2. Զանգի Զրանգի
3. Կիկոսի Մահը
4. Քաջ Նազարը
5. Անխելք Մարդը
6. Բարեկենդանը
7. Հազար ու մի Գիշեր
8. Դեկամերոն
9. Մատնաչափիկը

...:)

Rhayader
08.04.2013, 14:12
Էլ ի՞նչ կարայիր խորհուրդ տար էրեխուն:
Այ սադիստ:

Գալ, հաստատ առաջին վեց էջից չի անցնի:) բայց վեց էջն էլ կկարդա շնորհակալության զգացողությամբ:

Rhayader
08.04.2013, 14:13
1. Կարմիր Գլխարկը
2. Զանգի Զրանգի
3. Կիկոսի Մահը
4. Քաջ Նազարը
5. Անխելք Մարդը
6. Բարեկենդանը
7. Հազար ու մի Գիշեր
8. Դեկամերոն
9. Մատնաչափիկը

Ապ պոռնո ես խորհուրդ տալիս, գոնե իմի նման հետաքրքիր պոռնո խորհուրդ տուր, մարդը կձանձրանա :D

Ingrid
08.04.2013, 15:57
Ապ պոռնո ես խորհուրդ տալիս, գոնե իմի նման հետաքրքիր պոռնո խորհուրդ տուր, մարդը կձանձրանա :D
Ախր, "Հազար ու մի գիշերն էլ" պակաս չէ:

Ingrid
08.04.2013, 16:00
Ժող, իսկ Դեկամերոնից հիշո՞ւմ եք "սատանին դժոխք քշելու" արարողությունն ու ներկայացումը: :D

Diana99
11.05.2013, 19:46
http://yojo.ru/?p=4303 ի՞նչ կասեք

StrangeLittleGirl
11.05.2013, 19:58
http://yojo.ru/?p=4303 ի՞նչ կասեք

Խորհուրդ չէի տա :))
Ընդհանրապես, նման ցուցակներից պետք ա հնարավորինս հեռու մնալ, որովհետև ամեն մեկն իր ճաշակն ա դեմ տալիս: Փոքր ժամանակ տատիկիս կազմած ցուցակները սենցներից հազար անգամ լավն էին:

Մենակ մի ցուցակ կա, որին փորձում եմ հետևել: Դա գուդրիդսի "to read" ցուցակս ա :))

Ի դեպ, Դիանա, դու կա՞ս գուդրիդսում: Կարծում եմ՝ քեզ ահագին կօգնի ճիշտ գրքեր գտնելիս:

Diana99
11.05.2013, 20:01
:) չե չկամ,առաջին անգամ եմ լսում այդ ցուցակի մասին :Շատ մերսի ճիշտ ուղղություն ցույց տալու համար :ok

StrangeLittleGirl
11.05.2013, 20:11
:) չե չկամ,առաջին անգամ եմ լսում այդ ցուցակի մասին :Շատ մերսի ճիշտ ուղղություն ցույց տալու համար :ok

Դիանա ջան, ես մի քիչ կատակային տոնով էի գրել :) Ուրեմն գուդրիդս (goodreads (http://goodreads.com)) կայքը գրքեր առաջարկում է ըստ նրա, թե դու ինչ գրքեր ես կարդացել նախկինում և ինչպես ես գնահատում դրանք: Հա, նաև թույլ է տալիս, որ սկզբում նշես քո նախընտրած ժանրերը: Ամեն դեպքում, էնտեղ ավելի հստակ ես տեսնում՝ ինչ ես ուզում կարդալ, ինչ չէ:

Diana99
11.05.2013, 20:14
:hands ես մարդկանց շուտ եմ հավատում չզգացի կատակային տոնդ, հա ես արդեն հասցրի գրացվել և ուսումնասիրել

StrangeLittleGirl
11.05.2013, 20:16
:hands ես մարդկանց շուտ եմ հավատում չզգացի կատակային տոնդ, հա ես արդեն հասցրի գրացվել և ուսումնասիրել

Վնաս չի :) իրոք լավ կայք ա, ուսումնասիրի

Diana99
11.05.2013, 20:17
Վնաս չի :) իրոք լավ կայք ա, ուսումնասիրի

;) ;) ահա

Enna Adoly
11.05.2013, 20:24
ես այդ տարիքում կարդացած գրքերիցս հիշում եմ Ասկանիոն/Ալեքսանդր Դյումա/

Diana99
11.05.2013, 20:26
ինչի՞ մասին է :)

Enna Adoly
11.05.2013, 20:31
ինչի՞ մասին է :)

քանդակագործի կյանքի:Եթե չեմ սխալվում Բենվենուտո Չելինի էր քանդակագործի անունը:Պատկերավոր է շատ:Նույնսիկ հիմա պատկերները հիշում եմ....

Diana99
11.05.2013, 20:38
:) շատ լավ,կկարդամ

Diana99
13.05.2013, 20:21
Այս ամառ որոշել եմ կարդալ Էռնեստ Հեմինգուեյ:)Չգիտես ինչու զգում եմ, որ լավ հեղինակ է և ունի լավ գործեր:

Լեդի Վարդ
13.05.2013, 20:40
Այս ամառ որոշել եմ կարդալ Էռնեստ Հեմինգուեյ:)Չգիտես ինչու զգում եմ, որ լավ հեղինակ է և ունի լավ գործեր:
Ճիշտ ես որոշել

Diana99
13.05.2013, 20:44
կարդացե՞լ ես Հեմինգուեյից

Լեդի Վարդ
13.05.2013, 20:48
կարդացե՞լ ես Հեմինգուեյից

Չէ ես չեմ կարդացել բայց լսել եմ կարդացողներից որ լավ գործեր ունի գրած…

Diana99
13.05.2013, 21:05
Չէ ես չեմ կարդացել բայց լսել եմ կարդացողներից որ լավ գործեր ունի գրած…

;);)

Վոլտերա
13.05.2013, 21:08
Օրինակ ես 13 տարեկանում եմ Գոլդինգի Ճանճերի տերը կարդացել ու մինչև հիմա ինքը չի իջնում առաջին հորիզոնականից: Հլը փորձիր դա կարդալ :)

Diana99
13.05.2013, 21:10
:)հասցրել եմ այդ գիրքը բեռնել http://booklover.am/book/%D5%B3%D5%A1%D5%B6%D5%B3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BF%D5%A5%D6%80%D5%A8/

Վոլտերա
13.05.2013, 21:12
:)հասցրել եմ այդ գիրքը բեռնել http://booklover.am/book/%D5%B3%D5%A1%D5%B6%D5%B3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BF%D5%A5%D6%80%D5%A8/

Հա Դինուլ ջան անպայման կարդա:)) Հետո միասին կքննարկենք ;)

Diana99
13.05.2013, 21:14
Հա Դինուլ ջան անպայման կարդա:)) Հետո միասին կքննարկենք ;)

Եղավ Մարի ջան:))

StrangeLittleGirl
13.05.2013, 22:35
Այս ամառ որոշել եմ կարդալ Էռնեստ Հեմինգուեյ:)Չգիտես ինչու զգում եմ, որ լավ հեղինակ է և ունի լավ գործեր:

Կարդա, բայց եթե հանկարծ դուրդ չգա, մի տասը տարի հետո նորից կարդա :)

Օրինակ ես 13 տարեկանում եմ Գոլդինգի Ճանճերի տերը կարդացել ու մինչև հիմա ինքը չի իջնում առաջին հորիզոնականից: Հլը փորձիր դա կարդալ :)

Տիրակալը :D

Diana99
14.05.2013, 19:55
Կարդա, բայց եթե հանկարծ դուրդ չգա, մի տասը տարի հետո նորից կարդա :)

Տիրակալը :D

ինչու՞:)

Վոլտերա
14.05.2013, 19:57
Կարդա, բայց եթե հանկարծ դուրդ չգա, մի տասը տարի հետո նորից կարդա :)

Տիրակալը :D

Ստօպ, Ռային կանչի նոր :D

StrangeLittleGirl
14.05.2013, 22:52
ինչու՞:)

Որովհետև հավանական ա, որ դուրդ չի գա :)

Վոլտերա
14.05.2013, 22:56
Որովհետև հավանական ա, որ դուրդ չի գա :)
Ինչի ես տենց ասում, ի:sorry

StrangeLittleGirl
14.05.2013, 23:07
Ինչի ես տենց ասում, ի:sorry

Մի բան գիտեմ, որ ասում եմ :))

Diana99
10.06.2013, 12:49
Մի բան գիտեմ, որ ասում եմ :))

Իսկ Goodreads-ում կարո՞ղ եմ օնլայն գիրք կարդալ :

StrangeLittleGirl
10.06.2013, 14:33
Իսկ Goodreads-ում կարո՞ղ եմ օնլայն գիրք կարդալ :

եսի՞մ: կարծեմ որոշ գրքեր կան, բայց երբեք չեմ փորձել

Լեդի Վարդ
10.06.2013, 16:12
Դիան ջան ես 13 տարեկանում կարդացել եմ Րաֆֆու «Սամվել» վեպը բայց հիմա ոչ մի բան չեմ հիշում՝ նորից եմ կարդում, խորհուրդ եմ տալիս կարդաս այնպիսի գործեր ,որ հետագայում դպրոցում չես անցնելու,օրինակ կարող ես կարդալ Դաստաևսկու «Կարամազով եղբայրները» ես կեսը կարդացի բայց դեռ չեմ շարունակել…Շաատ հետաքրքիր ա;)

Diana99
10.06.2013, 16:19

Վայ Րաֆֆին ընդհանրապես չեմ կարողացել կարդալ:Մի անգամ վերցրել էի <<Խաչագողի հիշատակարանը>> ու ուզեցի կարդալ,բայց 2 էջից ավել չկարդացի: Համենայնդեպս շնորհակալ եմ խորհրդի համար,իսկ այ 2-րդի մասին կմտածեմ:

Լեդի Վարդ
10.06.2013, 16:45

Դիան ջան <<Խաչագողի հիշատակարանը>>շաատ հետաքրքիր գիրք ա բայց հիմա մի կարդա, որ հետո դպրոցում անցնես քո համար կարդալը ավելի հետարքրքիր կլինի…:)

Diana99
10.06.2013, 16:46
Դիան ջան <<Խաչագողի հիշատակարանը>>շաատ հետաքրքիր գիրք ա բայց հիմա մի կարդա, որ հետո դպրոցում անցնես քո համար կարդալը ավելի հետարքրքիր կլինի…:)

Մենք դա պետք է 7-րդ դասարանում կարդայինք բայց :)

Լեդի Վարդ
10.06.2013, 16:48
Մենք դա պետք է 7-րդ դասարանում կարդայինք բայց :)

Ես էս տարի եմ անցել,էն ժամանակ մեր գրքերում չկար

Diana99
10.06.2013, 16:52
Ես էս տարի եմ անցել,էն ժամանակ մեր գրքերում չկար

Դե մենք նոր գրքերով ենք անցնում:B