PDA

Դիտել ողջ տարբերակը : Երազի երկիր Հայաստան

Zodiac
29.03.2013, 11:38
ԵՐԱԶԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Դարեր շարունակ մեր երկրում հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը իր կյանքից դժգոհ է իր հայրենիքում , ճնշված ու իշխողների կողմից կեղեքված է համարում իրեն, գտնում է, որ այլ տիպի պետություն պետք է լիներ Հայաստանում: Բավական է հարցնել ցանկացած բնակավայրից հազար հոգու այդ մասին, ամենաքիչը ինը հարյուրը հենց այդ կպնդեն- ՀԱՅԸ ԻՐ ՀՈՂՈՒՄ ԵՐՋԱՆԻԿ ՉԷ...
Ինչպիսի պետություն կուզեինք լիներ Հայաստանը, ՈՐՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ, և ինչպես է հնարավոր հասնել այդ երազին...
Քննարկում ենք ՀԱՅԱՍՏԱՆ պետության նախընտրելի մոդելը և դրան հասնելու ճանապարհը...

StrangeLittleGirl
29.03.2013, 12:26
ահ, լավ թեմա ա, բայց լավ կլիներ` քաղաքականություն բաժնում չլիներ:
վերջերս երկար-բարակ նկարագրել եմ իմ երազանքի Հայաստանը: հեսա որ գտնեմ բլոգիս գրառումը, կտեղադրեմ էստեղ:

StrangeLittleGirl
29.03.2013, 12:29
Ահա: Մի քիչ անձնական ա, բայց ամեն դեպքում...

Երևանը

Ես գալիս եմ Երևան, որովհետև էստեղ չեմ ապրում: Գալիս եմ ու զբոսնում կենտրոնում, բայց ինձ այնքան էլ լավ չեմ զգում, որովհետև մարդաշատ է. տուրիստները շատ-շատ են, ու նրանք տարբեր ազգերի ներկայացուցիչներ են: Կենտրոնում մեքենաներ չկան: Հետիոտնի ճանապարհ է: Մեկ էլ հեծանիվներ են անցնում: Ամեն խանութի մոտ հեծանիվի կայանատեղի կա:

Հյուսիսային պողոտան ինչ-որ հրաշքով վերացել է: Տեղում Հին Երևանի նախկին տներն են, բայց արդեն վերանորոգված ու ավելի կոկիկ: Տուրիստները կանգնում են այդ տների դիմաց ու նկարվում: Կենտրոնից դուրս լիքը խոտածածկ ու խաղաղ այգիներ կան: Սրճարանների թիվը խիստ պակասել է:

Քաղաքում երեք կայարան կա, որտեղից կարող ես նստել արագընթաց գնացք ու կարճ ժամանակում հայտնվել Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Ստեփանակերտում ու Թիֆլիսում: Գնացքները հարմարավետ են, չես զգում, թե ինչպես է ժամանակը թռչում: Կարող ես կարդալ կամ պատուհանից դուրս նայել՝ տեսնելով սիրուն տներ ու չքնաղ բնություն:

Մարդիկ

Բոլոր մարդիկ իրենց ճիշտ տեղերում են. դերձակը շոր է կարում, բժիշկը՝ բժշկություն անում: Երբեք անարժանները չեն ղեկավարում, արժանիները՝ ստվերում չեն հայտնվում:

Ու մարդիկ ժպտում են, փողոցներում ժպտում են: Չկա էն հուսահատությունը, որ սովոր էինք տեսնել մեր երիտասարդ օրերին:

Կրթական համակարգը

Մենք լիքը արտասահմանցի ուսանողներ ունենք: Մենք հզոր բուհեր ունենք նաև Գյումրիում, Դիլիջանում, Ջերմուկում ու Կապանում: Ունենք կրթությունից անբաժան գիտություն ու լիքը տպագրություններ միջազգային պարբերականներում:

Մարզերը

Մարդկանց տեղաշարժն ուրբաթ օրերին միակողմանի չէ. ոմանք Երևանից գնում են իրենց հարազատներին մարզերում տեսնելու, ոմանք՝ մարզերից գալիս են Երևան: Ու մայրաքաղաքում կենտրոնացած է ողջ երկրի բնակչության 20%-ից ոչ ավելին: Մարզերում հաճախ փառատոններ են կազմակերպվում:

Ryanair-ը Գյումրի-եվրոպական փոքր քաղաքներ չվերթներ է իրականացնում: Գյումրին դարձել է գժական ջահելական քաղաք:

Հայաստանի հիմնական խնդիրը

Ուժեղացած ներգաղթն է:

Ձայնալար
29.03.2013, 12:35
Մոդերատորական. թեմայի վերնագիրը խմբագրվել է համաձայն կանոնադրության (http://www.akumb.am/rules.php) 2.3.5 կետի:

Alphaone
29.03.2013, 12:42
Բյո՜ւր, ինձ տար քո Հայաստան...

Zodiac
29.03.2013, 12:48
ահ, լավ թեմա ա, բայց լավ կլիներ` քաղաքականություն բաժնում չլիներ:

Թեմայի բացման հիմնական նպատակն է ՝ քննարկել-

ՀԱՅԱՍՏԱՆ պետության նախընտրելի մոդելը և դրան հասնելու ճանապարհը

Եթե ոչ քաղաքականություն բաժնում , ապա որտեղ լիներ?:)

Ռեդ
29.03.2013, 13:06
Ինչպիսի պետություն կուզեինք լիներ Հայաստանը
Այ այսպիսին (http://en.wikipedia.org/wiki/Germany). երկիր, որտեղ հասարակ բժիշկը ստանում է վեց հազար եվրո աշխատավարձ: Երկիր, որտեղ ամեն ինչ համակարգված է, ամեն ինչ շատ կոռեկտ է, հստակ, և որտեղ օրենք է գործում: Երկիր, որը պատերազմից հետո եկավ դառավ աշխարհի զարգացած երկրներից մեկը: Իսկ մենք տասնհինգ թվականից հետո մենակ լաց ենք լինում:

Նիկեա
29.03.2013, 13:57
Կարծում եմ իմ երազած Հայաստանը կունենանք մենակ էն ժամանակ,երբ բոլորս էդ ուզենանք:Թե չէ,շատերը ասում են մեր երկիրը լավը չի,ստե ապրել չի լինի,մեր երիդասարդները սենց մեր երիդասարդները ընենց:
Իսկ էդ բողոքողներն ու լացողները փորձել են ավելի լավ երկիր կառուցել:Փորձել են նոր սերնդին ավել լավ դաստիարակել,փորձել են ձևավորել իրոք ժողովրդավարական կառավարման համակարգ:Մենակ խոսալով հո չի:Ուզում ենք ունենալ լավ երկիր ուրեմն էկեք նախ դառնանք լավ քաղաքացի:

Տրիբուն
29.03.2013, 14:50
...
Երևանը

Երևանում տրամվայ կա ... :love

Չամիչ
29.03.2013, 16:36
ԵՐԱԶԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Դարեր շարունակ մեր երկրում հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը իր կյանքից դժգոհ է իր հայրենիքում , ճնշված ու իշխողների կողմից կեղեքված է համարում իրեն, գտնում է, որ այլ տիպի պետություն պետք է լիներ Հայաստանում: Բավական է հարցնել ցանկացած բնակավայրից հազար հոգու այդ մասին, ամենաքիչը ինը հարյուրը հենց այդ կպնդեն- ՀԱՅԸ ԻՐ ՀՈՂՈՒՄ ԵՐՋԱՆԻԿ ՉԷ...
Ինչպիսի պետություն կուզեինք լիներ Հայաստանը, ՈՐՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ, և ինչպես է հնարավոր հասնել այդ երազին...
Քննարկում ենք ՀԱՅԱՍՏԱՆ պետության նախընտրելի մոդելը և դրան հասնելու ճանապարհը...

Հրաշալի թեմա է: Մինչեւ մարդ մտքի մեջ հստակ չպատկերացնի իր նպատակը այն երբեք չի իրականանա:

Ինչպիսի՞ն է իմ երազի Հայաստանը:
Առաջի հերթին կուզեի որակական փոփոխություններ տեսնել, հատկապես, արական սեռի երիտասարդության շրջանում: Տղաների տեսակ կա, հատկապես, քյարթուների շրջանում, ովքեր տառապում են էսպես կոչված ՙՙԹագավոր տղու՚՚ սինդրոմով: Թագավոր տղու համար սեփական եսից առավել բարձր արժեք չկա: Հայրենասիրություն, ազգային մտածողութուն, ազգային շահ հասկացությունները թագավոր տղուն հարիր չեն, թագավորն ապրած կենան մտածում ա՝ բա իմ նման տղուն պալոժ ա՞, որ ծառայի, բա իմ նման տղուն պալոժ ա՞ գնա էս ինչ տեղը աշախատի, ես իմ կայֆի համար եմ աշխատում, մորս ջանը սաղ ըլնի, երբ էլ ուզեմ փողի ատկազ չկա: Ժողովուրդ ջան, քանի դեռ հասարակության ճնշող մեծամասնությունը էս որակը ունի լուրջ փոփոխություններ չենք կարող ակնկալել: Պետությունը հո իզոլացված ինչ որ մի կառույց չի: Իշխանականները էս նույն ժողովրդի ներսից են դուրս գալիս: Անգամ եթե իշխանական կառույցում հավաքվեն լավագույններից լավագույնները էլի նրանց համար ահավոր դժվար կլինի լուրջ բարեփոխումներ կատարելը, պետք ա համապատասխան մատերիալ լինի, որի հետ կարողանան աշխատել:

Կուզեի քչանային, ղժժալու համար, մեր մեծերի կավե արձանների հետ նկարվողների թիվը: Կուզեի տեսնել այլ արժեհամակարգով երիտասարդություն: Կուզեի, որ տղամարդիկ դառնաին ավելի թասիբով, կուզեի վերջապես զգալ, որ հանձինս մեր տղամարդկանց էս երկիրը տեր ունի, կուզեի, որ յուրաքանչյուր տղամարդ լցված լինի պատասխանատվության զգացումով, էն ուժի զգացումով, որ ինքն է էս երկրի տերը, այլ ոչ թե Ռուբոն, Սամոն, Սերժը, Պողոսը կամ Մարտիրոսը: Ուզում ենք զգալ, որ մեր թիկունքին իսկական տղամարդիկ են կանգնած: Էստեղ պիտի նշեմ, որ ամեն ինչ գալիս է ընտանիքից, առաջին հերթին մորից հետո հորից: Մեր պետության կառուցումը սկսվում է ընտանիքից: Դեռ երեխան արգանդում մայրը հայտարարում է՝ իմ տղան բանակ չի գնալու, հերն էլ ականջները կախ արած սուս ու փուս ենթարկվում ա կնոջը: Էն ինչ որ կա մեր պետության ներսում արտացոլում ա այն ինչը որ կատարվում է ընտանիքի ներսում:

Իմ երազի Հայաստանում աղջիկները կրում են տարազային էլեմենտներով հագուստ: Իմ երազի Հայաստանի տոնավաճառներում, խանութներում գոյություն չունի թուրքական եւ ոչ մի ապրանք:

Իմ երազի Հայաստանի ակումբներում մեծ մասամբ հչնում է ոչ թե արտասահմանյան դիջեյների միքսերը, այլ նաեւ հայկական որակյալ պարային երաժշտություն: Ազգային պարը կատարվում է ոչ միայն ամիսը մեկ Կասկադում կամ Նարեկացի կենտրոնում, այլ նաեւ ժամանցի վայրերի մեծ մասում: Ամենուրեք հայը պարում է իր պարը, այլ ոչ թե սալսա, բաչատա կամ ռումբա:

Իմ երազի Հայաստանում մինիմալ աշխատավարձով մարդը կարողանում է արժանավայել ապրել: Իմ երազի Հայաստանում կյանքը եռում է բոլոր շրջաններում, գյուղերում, հավասարապես զարգանում են բոլոր շրջանները:

Հայաստանը հզորանում է, շենանում է, ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում :hands

Չամիչ
29.03.2013, 16:41
Կարծում եմ իմ երազած Հայաստանը կունենանք մենակ էն ժամանակ,երբ բոլորս էդ ուզենանք:Թե չէ,շատերը ասում են մեր երկիրը լավը չի,ստե ապրել չի լինի,մեր երիդասարդները սենց մեր երիդասարդները ընենց:
Իսկ էդ բողոքողներն ու լացողները փորձել են ավելի լավ երկիր կառուցել:Փորձել են նոր սերնդին ավել լավ դաստիարակել,փորձել են ձևավորել իրոք ժողովրդավարական կառավարման համակարգ:Մենակ խոսալով հո չի:Ուզում ենք ունենալ լավ երկիր ուրեմն էկեք նախ դառնանք լավ քաղաքացի:

Ապրես

Two-Face
29.03.2013, 16:51

Հենց մի հատ փորձող ա լինում, վերևից մի հատ դուբինկով իջնում են գլխին, ու էտ մարդը փոշմանում ա: Մնում ա մենակ խոսալը: :))

Two-Face
29.03.2013, 16:52
Իսկ իմ երազի Հայաստանը մեր ախպեր Լենոնի Imagine երգի սաղ պարունակությունն ա: :)

Չամիչ
29.03.2013, 16:59
Հենց մի հատ փորձող ա լինում, վերևից մի հատ դուբինկով իջնում են գլխին, ու էտ մարդը փոշմանում ա: Մնում ա մենակ խոսալը: :))

Վերջացրեք հա նվնվոցը, գոնե էս թեմայում մի նվնվացեք:

Two-Face
29.03.2013, 17:00
Վերջացրեք հա նվնվոցը, գոնե էս թեմայում մի նվնվացեք:

Նվնվոց չի, դառը իրականություն ա :( Իսկ եթե օֆֆտոպ ա, ներողություն :this

Չամիչ
29.03.2013, 17:05
Նվնվոց չի, դառը իրականություն ա :( Իսկ եթե օֆֆտոպ ա, ներողություն :this

է ինչ ասե՞մ, շարունակի նվնվալ

Two-Face
29.03.2013, 17:12
է ինչ ասե՞մ, շարունակի նվնվալ

Վախտը կգա, կտենաս, որ էլի նույն բանն ա լինելու: Եթե իհարկե գա:

Ոչ նորմալ աշխատատեղեր կան, ոչ նորմալ աշխատանք, ոչ նորմալ կառավարություն, ոչ նորմալ աշխատավարձ: Թող վերևից մեր սաղ փողերը ուտեն, մենք էլ ասենք էս ինչ լավ երկիր ա, We are living in lalaland...

Չամիչ
29.03.2013, 17:16
Վախտը կգա, կտենաս, որ էլի նույն բանն ա լինելու:

Որ քիչ նավսես չի լինի

Գալաթեա
29.03.2013, 17:16
Վախտը կգա, կտենաս, որ էլի նույն բանն ա լինելու: Եթե իհարկե գա:

Ոչ նորմալ աշխատատեղեր կան, ոչ նորմալ աշխատանք, ոչ նորմալ կառավարություն, ոչ նորմալ աշխատավարձ: Թող վերևից մեր սաղ փողերը ուտեն, մենք էլ ասենք էս ինչ լավ երկիր ա, We are living in lalaland...

Two-Face ջան, ինձնից քեզ բարի խորհուրդ:
Գլուխ մի դիր:

Two-Face
29.03.2013, 17:20
Որ քիչ նավսես չի լինի

Որ տենց լինել, հիմա մեկը մի հատ հավեսով կկախարդեր , ու հո՛պ: Աշխատավարձերը թռան, աշխատատեղերը բացվան, երկիրը շենացավ, կոռուպցիան վերացավ ու սաղ երջանիկ սկսեցին ապրել:

Two-Face
29.03.2013, 17:21
Two-Face ջան, ինձնից քեզ բարի խորհուրդ:
Գլուխ մի դիր:

Ճիշտն էլ դու էս, ես ավելի լավ ա եթամ իմ խաղերի բաժնին հասնեմ :))

laro
29.03.2013, 19:42
Այ այսպիսին (http://en.wikipedia.org/wiki/Germany). երկիր, որտեղ հասարակ բժիշկը ստանում է վեց հազար եվրո աշխատավարձ: Երկիր, որտեղ ամեն ինչ համակարգված է, ամեն ինչ շատ կոռեկտ է, հստակ, և որտեղ օրենք է գործում: Երկիր, որը պատերազմից հետո եկավ դառավ աշխարհի զարգացած երկրներից մեկը: Իսկ մենք տասնհինգ թվականից հետո մենակ լաց ենք լինում:
Զարգացած դարձավ իշխանությունների շնորհիվ, որոնք չվաճառացին էն, ինչ երկրին շահույթ էր բերում, չլցրեցին իրենց գրպանները, քանի դեռ կարող էին, պահեցին որակյալ կադրերը, ոչ թե խնամի,ծանոթ բարեկամ սկզբունքով գործեցին: Չհասցրեցին բնակչությանն աղքատության, մուրացկանությանն ընդհակառակը.... Մարդիկ, իրենց հերթին չգնացին երկրից որովհետև դժվար էր ապրելը, չվաճառվեցին ու պաշտպանեցին իրենց իրավունքները: Շատ բան է կախված իշխանությունից, որը մեր երկրում հիմնահատակ փոխել ա պետք: Ափսոս չկա էն մեկը ում լիարժեք կվստահես, որպես ղեկավար մարմին, դա ուրիշ խնդիր է:
Իմ երազանքի Հայաստանում ԲՈՒՀ-երը պիտի լինեն անվճար, ուսանողն իսկապես պիտի սովորելով ավարտի, դասախոսն անկաշառ լինի, ավարտած կադրը՝ որակյալ և ամենակարևորը գնահատվի սեփական երկրում և աշխատի իր մասնագիտությամբ օգտավետ լինելով և զարգացնելով երկորը: Կրթության որակը պիտի բարձրացվի նույն սկզբունքով նաև դպրոցներում: Ամեն մարդ պիտի լինի իր տեղում. ղեկավարը ղեկավար, աշխատողն աշխատող:
Համայնքների զարգացումը պիտի լինի հավասարաչափ, շատ աշխատատեղերով, որ ԿԱՆԳՆԵՑՎԻ ԱՐՏԱԳԱՂԹԸ, ու գնացածները ետ գան: Ու որ Հայաստանը լինի օրենքի երկիր, որ այն ընդհանուր լինի բոլորի համար: Պիտի արժանավույնս գնահատվի պատմամշակութային արժեքները, պահպանելով հինը, կառուցել նորը: Ներկայացնել մեր դարավոր պատմությունն ու մշակույթը այլազգինեին և զարգանալ նաև տուրիզմի ոլորտում:
Արդարություն է պետք յուրաքանչյուր բնագավառում քրտնաջան ու սրտացավ աշխատանք և իհարկե այդ աշխատանքի գնահատում:
​Շարունակելի.....

Նիկեա
29.03.2013, 20:57
Հենց մի հատ փորձող ա լինում, վերևից մի հատ դուբինկով իջնում են գլխին, ու էտ մարդը փոշմանում ա: Մնում ա մենակ խոսալը: :))

Եկեք չմոռանաք,որ միասնությունը ուժ է:

Վահե-91
29.03.2013, 21:10
Եկեք չմոռանաք,որ միասնությունը ուժ է:
Սերժը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը և այլոք շատ լավ գիտեն դա :pardon

Sagittarius
29.03.2013, 22:14
Two-Face ջան, ինձնից քեզ բարի խորհուրդ:
Գլուխ մի դիր:

Ես էի ուզում ասեի: Ապեր դու «Խաղեր» բաժնում ես, Քաղաքականությունում չես երևում, դրա համար տեղյակ չես. ներվերդ խնայի :))

հ.գ. Դու մի հատ ասա տենանք Syberia 3-ի սկրինշոթերը չկան հլը՞

Two-Face
29.03.2013, 22:36
Ես էի ուզում ասեի: Ապեր դու «Խաղեր» բաժնում ես, Քաղաքականությունում չես երևում, դրա համար տեղյակ չես. ներվերդ խնայի :))

հ.գ. Դու մի հատ ասա տենանք Syberia 3-ի սկրինշոթերը չկան հլը՞

Չէ հա, եթե հայտնվեն էլ, ես արդեն ստեղ չեմ ըլնելու: http://i.imgur.com/9gxdUqn.gif

StrangeLittleGirl
30.03.2013, 00:12
Այ այսպիսին (http://en.wikipedia.org/wiki/Germany). երկիր, որտեղ հասարակ բժիշկը ստանում է վեց հազար եվրո աշխատավարձ: Երկիր, որտեղ ամեն ինչ համակարգված է, ամեն ինչ շատ կոռեկտ է, հստակ, և որտեղ օրենք է գործում: Երկիր, որը պատերազմից հետո եկավ դառավ աշխարհի զարգացած երկրներից մեկը: Իսկ մենք տասնհինգ թվականից հետո մենակ լաց ենք լինում:
Լավ էլի :( Գերմանիայի նման պետություն դառնալու համար նաև պետք ա գերմանացիների նման բնավորություն ունենալ: Չեմ ուզում:

Երևանում տրամվայ կա ... :love
ըհը :love

Իսկ իմ երազի Հայաստանը մեր ախպեր Լենոնի Imagine երգի սաղ պարունակությունն ա: :)
Վայ, էսօր իմ մտքով էլ անցավ, փաբում միացրել էին, ասեցի` գամ, էս թեմայում դնեմ երգը :))

Վախտը կգա, կտենաս, որ էլի նույն բանն ա լինելու: Եթե իհարկե գա:

Ոչ նորմալ աշխատատեղեր կան, ոչ նորմալ աշխատանք, ոչ նորմալ կառավարություն, ոչ նորմալ աշխատավարձ: Թող վերևից մեր սաղ փողերը ուտեն, մենք էլ ասենք էս ինչ լավ երկիր ա, We are living in lalaland...

Էս երկուսի հետ մի պուճուր համաձայն չեմ: Ասեմ, որ Հայաստանում լիքը աշխատատեղեր կան, որ եվրոպական պետություններ նման դեպքերում նեղություն չեն կրում աշխատող պահելու: Օրինակ, նույն քսերոքս անող աղջիկները կամ ֆասթֆուդի զանազան օբյեկտներում մատուցողները: Եվրոպաներում չես տեսնի նման բան: Մարդիկ ավելի ինքնուրույն են :)) ինձ թվում ա` խնդիրը ոչ թե աշխատատեղն ա, այլ աշխատավարձը: Մյուս կողմից, շատ դեպքերում կարծում եմ գործատուները կարողանում են ցածր աշխատավարձով հարիֆցնել, որովհետև աշխատողը չի բողոքում, վախենում են «էդ էլ կորցնելուց», բայց էկեք ճիշտը խոսենք. էսօր գոնե Երևանում դժվա՞ր ա 30 000-ով ուրիշ գործ ճարելը:

Բայց սա մեր երազած Հայաստանի մասին ա :love
Հա, իմ երազած Հայաստանում մարդիկ չեն փնթփնթում, ճառ չեն ասում, զանգ են կախում :)

dvgray
30.03.2013, 02:33
մի երկիր, որտեղ ապրոմ են մոտ մեկ միլիոնի չափ մարդ, հիմնականում հասուն տարիքր, ման են գալիս սպիտակ ու վառ շորեր հագած, վզներին խայտաբղետ ժապավերով, փողոցում հանդիպելուց իրար ժպտալով բարևում են, չկա ագրեսիա, կա հոգեկան խաղաղություն, չկա քաղաքականություն...
մարդիկ իրանց հիմնական ակտիվ ժամանակը անցկացնում են ֆիտնեսներում , ծխող մարդ չկա ...
մարդիկ աշխատում են ամենաշատը 3 օր շաբաթական - օրական 6-7 ժամ: փողի հետրից ոչ մեկը ընկած չէ:
Արտասահմանի հայկական լոբին ոչ թե ամերիկյան դեպուտատների հետ ժողովրդից հավքած փողերն ա լվում , այլ էտ փողով հայաստանցիների հանգիստ կյանքն ա ապահովվում:
...
իսկ էտ բոլորի համար առաջին հերիթին մեզ լավ Թագավոր ա պետք: այսիքն թագավորական կառավարում:
մնացածը- Մոնակոյի մնամ մի բան...

Zodiac
30.03.2013, 10:44

Ամենաշատը դզեց << չկա քաղաքականություն>>...
և
<<Թագավոր ա պետք: այսիքն թագավորական կառավարում>>
----------------
Ոնց որ dvgray ջան, քո երազած երկիրն արդեն ունենք, մնում է , որ մարդիք մի քիչ էլ արտագաղթեն, մինչև Հայաստանում ապրի մոտ մեկ միլիոնի չափ մարդ, էդ էլ հեսա շուտով կլինի...
Հա, մեկ էլ մի հարց կմնա լուծել- որ մարդիք ման գան սպիտակ ու վառ շորեր հագած, վզներին խայտաբղետ ժապավեններ, փողոցում հանդիպելուց իրար ՀԻՄԱՐԻ պես ժպտան, - բայց թե էդ արդեն մելոչ ա...

Sagittarius
30.03.2013, 23:26
Իմ երազի Հայաստանում ամեն մեկը կապրի իրա երազի Հայաստանում՝ չսահմանափակելով մյուսի երազի Հայաստանը:

Բյուրը կկարողանա մասնակցել փառատոնների մարզերում ու Ryanairօվ թռչել եվրոպական քաղաքաներ:

Չամիչի համար կլինեն ակումբներ, որտեղ կհավաքվեն հետերո արիական տղամարդիկ, կհնչի հայկական ակումբային երաժշտություն, աղջիկները կկրեն տարազային էլեմենտներով հագուստ, ու բոլորը քոչարի պարել կիմանան: Չամիչն էլ իրան պաշտպանված ու երջանիկ կզգա, քանի որ թիկունքում իսկական տղամարդկանց կունենա:

Հայր, եղբայր, ընկեր, և այլ իրան «տեր կանգնող» չունեցող տուսնութ ամյա Աննան նույնպես Չամիչի չափ իրեն պաշտպանված կզգա: Ոչ թե նրա համար, որ թիկունքին իսկական տղամարդիկ ունի կանգնած, այլ պարզապես նրա համար, որ օրենքը երկրում գործում է, և ոչ մեկ չի կարող իրան նկատմամբ շշկռել:

dvgray-ի համար կլինեն ֆիտնես ակումբներ, որտեղ կայցելեն չծխող մարդիկ: Ինքը շրջապատված կլինի սպիտակ և վառ շորեր հագնող մարդկանցով, որոնք փողոցում իրար ուրախ բարևում են: Բարև՛, dvgray: Ինքը հնարավորություն կունենա շաբաթեկան երեք օր, օրական 6-7 ժամ աշխատելով նորմալ ապրել՝ չընկնելով փողի հետևից:

Քյառթերը հանգիստ կկարողանան կրել սև «սպարտիվկեք», սև ծիծակ կոշիկներով ու լսել մուղամ ու ռաբիզ երաժշտություն մուղամ&ռաբիզ ակումբներում... պարզապես նրա համար, որ դա իրանց իրավունքն ա:

Գեյերը հանգիստ ձեձ-ձեռ բռնած կքայլեն փողոցում. իրանք էլ կունենան իրենց գեյակումբները ու ում դա «չդզի», պազապես չի այցելի այդ ակումբներ:

Լիոնի համար կնկարահանվեն պատմական ֆիլմեր, կանցկացվեն սեմինարներ, ու ինքն էլ հնարավորություն կունենա հրապարակելու ինչ գիրք, որ ուզում ա, եթե դրանցում չկան հակաօրինական պրոպագանդա:

keyboard-ը կկարողանա հեռուստացույցով նայել թուրքական պատմական սերիալներ:

Two-Face-ի համար կանցկացվեն E3 և gamescom-ի նման համակարգչային խաղերի փառատոններ. ինքն էլ մեզ համար տեղից ռեպորտաժներ կպատրաստի:

Չուկ, Մեֆ և Տրիբուն պապիկները բեսետկայում կքքնարկեն քաղաքականությունը /իրենց ipadներով Ակումբ մտած/ :)), ընտրակեղծիք բառը արդեն իրենց բառապաշարից վերացած կլինի:

Երկիրը ենքան ապահոված կլինի /և՛ ֆինանսական, և՛ իրավունքներով/, որ ոչ մեկին չի հետաքրքրի հայկական լոբբիի փողերը ու շուկաններում վաճառվող թուրքական հագուստը:

Իմ երազի Հայաստանում պանկերը, քայռթերը, հիպիները, էմոները, հիպսթերները, յուպիները, պահպանողակնները, աթեիստները, հավատացյալ քրիստոնյաները, մուսուլմաները, և բոլոր-բոլորը համերաշխ կապրեն իրենց երազանքի Հայաստաններում: Ու ամեն ոք էտ կենդանի օրգանիզմի մեջ կկարողանա ստեղծել իրա երազի Հայաստանը:

Zodiac
05.04.2013, 14:58
Կարդում եմ գրառումները ու պարզ է մի բան- գրեթե բոլորս ուզում ենք ունենալ իրոք ազատ, իրոք արդար, իրոք ապահով, իրոք հացով, իկռայով, թույն հագնված, ու նաև մաքուր , զմայլիչ մշակույթային հագեցած կյանքով ապրող առողջ հպարտ , գրագետ ու երջանիկ քաղաքացիներով հզոր երկիր- հայկական Շվեյցարիա...:love:hands:hands:hands
Как говориться- лучше жить богатым и здоровым, чем бедным и больным.
Բայց ո՞նց, ո՞նց հասնել դրան- ---
Միթե մենակ էրթալն է ճիշտ...
Էդքան անհ՞ույս է, տղերք <<և աղջիկներ:)>>, ԳՈՆԵ ՃԱՄՓԵՆ չի՞ նշմարվում...

Տրիբուն
05.04.2013, 16:11
Իմ երազած Հայաստանում իշխանությունն ու փողը անհայրենիք ու անմշակույթ անլվա գռեհիկների ձեռքում չի - իշխանության են արժանիները, իսկ փող ունեն տաղանդավորները, խելացիներն ու աշխատասերները:

Ողջ բնակչությանը հասանելի են հիմնական ապրանքներն ու ծառայությունները, այդ թվում որակյալ կրթությունն ու առողջապահությունը:

Թոշակառու տատիներին ու պապիներին արժանավայել ծերություն ենք ապահովել, ոչ թե կռքաշ գոյատևում:

Հաշմանդամենրի համար պայմաններ ենք ստեղծել, որ լրիվ ինտեգրվեն հասարակությանը:

Մանկատներ չկան, ու որբ ու անտեր երեխեքին ընտանիքները որդեգրում են ու պահում են իրանց երեխեքի պես:

Ու Երևանի տրամվայն արդեն Աբովյան ու Էջմիածին ա հասնում :D

StrangeLittleGirl
05.04.2013, 16:32
Կարդում եմ գրառումները ու պարզ է մի բան- գրեթե բոլորս ուզում ենք ունենալ իրոք ազատ, իրոք արդար, իրոք ապահով, իրոք հացով, իկռայով, թույն հագնված, ու նաև մաքուր , զմայլիչ մշակույթային հագեցած կյանքով ապրող առողջ հպարտ , գրագետ ու երջանիկ քաղաքացիներով հզոր երկիր- հայկական Շվեյցարիա...:love:hands:hands:hands
Как говориться- лучше жить богатым и здоровым, чем бедным и больным.
Բայց ո՞նց, ո՞նց հասնել դրան- ---
Միթե մենակ էրթալն է ճիշտ...
Էդքան անհ՞ույս է, տղերք <<և աղջիկներ:)>>, ԳՈՆԵ ՃԱՄՓԵՆ չի՞ նշմարվում...

Շվեյցարիան մի հատ շատ հետաքրքիր գաղտնիք ունի: Եթե Հայաստանում էլ դա լիներ, հնարավոր ա` մենք էլ դրախտային երկիր ունենայինք կամ գոնե շատ ավելի լավը, քան հիմա ունենք: Էդ գաղտնիքն անսահման ժողովրդավարությունն ա: Այսինքն` ամեն ստից որոշում կայացնելուց առաջ հանրաքվե ա լինում, եթե ժողովուրդն ինչ-որ բանի դեմ ա, ստորագրահավաք ա անում, ու դա աշխատում ա: Եթե հասնենք դրան, շատ հարցեր իրենք իրենց կլուծվեն: Բայց կհասնե՞նք արդյոք: Սկի չենք կարում նախագահականից պառլամենտականի անցնել, ուր մնաց ամեն ստից բան քվեարկության դնել:

Alphaone
05.04.2013, 16:42
Ուզում եմ Հայաստան, ուր չամաչեմ, երբ երջանիկ եմ՝ նայելով շուրջս վխտացող հուսահատությանը, ուզում եմ Հայաստան, ուր կանեմ ինչ սիրում եմ, կանեմ նվիրված, կաշխատեմ ինքնամոռաց ու կվարձատրվեմ բավական ապրելու համար, ոչ թե ծանոթ-բարեկամով գրված ,,ապահով,, կյանքի սցեներ կտան ձեռքս, ուզում եմ Հայաստան, ուր չի լինի պրիստիժնի ու ոչ պրիստիժնի աշխատանք, ամեն մեկը կանի այն, ինչ կարողանում է, ուզում եմ Հայաստան, ուր փողոցներում չեն լինի շների դիակներ, ուր մարդիկ վթարներում չեն ջախջախվի, քանի որ ինչ-որ մեկը կերել է մերկասառույցը վնասազերծելու գումար, ուզում եմ Հայաստան, ուր ընտանիքի լավագույն բարեկամներից մեկը չի մահանա, քանի որ բժշկին գումարը մի ժամ ուշ են հասցրել, ուզում եմ Հայաստան առանց ցավի, առանց պատերազմի, առանց ատելության, ուր չեն ատում երջանիկ մարդկանց: ՈՒ սա այն աննշան մասն է, որ կարող եմ անել նման Հայաստան ունենալու համար: Սրա համար պատրաստ չեմ ոչ հացադուլների, ոչ դասադուլների, ոչ ցունցերի, նման Հայաստան ունենալու համար սկելու եմ ինձանից, կոտրելու եմ ինձ արդեն եղած սցենարին կապող շղթաները, թեկուզ սովամահ լինեմ, անելու եմ այն, ինչ ամենալավն եմ կարողանում, թեկուզ ատված լինեմ, երջանիկ եմ լինելու, հետո, երբ ինքս ինձ դարձնեմ իմ երազած Հայաստանի քաղաքացին, սկսելու եմ փոխել իմ միջավայրը, թող իմ ապագա Հայաստնաում լինենք 1000, 100, 10 հոգի, բայց մենք կլինեն Երազանքի Հայաստանում: Ամեն դեպքում, չեմ հավատում, որ եթե վաղը հեղափոխություն լինի, Հայաստանն ավելի լավը կդառնա, Հայաստանը նույնը կմնա, քանի դեռ հեղափոխությունը չի եղել մարդկանց սրտերում ու ուղեղներում...

Տրիբուն
05.04.2013, 17:29
Մոռացա :D

Ուրեմն, իմ երեզած Հայաստանում ֆեյսբուք-մեյսբուքներ չկան, ու բոլոր քաղաքականությամբ, գրականությամբ, պատմությամբ, մշակույթով, երաժշտությամբ, կինոյով, մնացած բաներով ու դեսից-դենիցով հետաքրքրվողները գրանցված են Ակումբում:

Իսկ Ակումբում ջղայնացած պահին քֆուրի համար տուգանելու ու արգելափակելու փոխարեն վարկանիշ են տալիս: :oy

Alphaone
05.04.2013, 17:36
Առաջին մասին համաձայն եմ, երկրորդին չէ` ակումբում ջղայնանալ չի կարելի :D

Zodiac
13.04.2013, 03:11
Եթե ես փորձեի շատ կարճ ձևակերպել, թե ինչպիսի Հայաստան եմ ուզում, կասեի հետևյալը-
Թող որ Նոր Հայասանում իշխանությունը պատկանա այն քաղաքական գործիչներին, որոնք ավելի շատ հաճույք կստանան իրենց արածից, քան իրենց ստացած նյութականից: Ինչպես ազնիվ արվեստագետները, ինչպես ազնիվ պոետները, ինչպես ազնիվ գիտնականները: ՈՒ թող հաճույքի աղբյուրը նրանց լինի պատիվը, սերը սեփական ժողովրդի իրենց հանդեպ:

Zodiac
14.04.2013, 12:03

Գրածս կարդացի նորից, ու մտածում եմ՝ Հայաստանում, հայերիս մեջ ինչքա՞ն քաղաքական գործիչներ կգտնվեն նման որակներով, ու ինչքա՞նը հետո չեն ուծացվի ու չեն դավաճանի իրենց սկզբունքներին:
Մեկ էլ հարց է, թե ո՞նց տարբերակենք իսկապես ազնիվներին դոմոգոգներից::think:oy:8:o

Zodiac
22.04.2013, 14:21
Իմ երազած Հայաստանում երկրի բնակչությունը կուզեի լինի չորս միլլիոնից ոչ պակաս, հայերի թիվը՝ 80-տոկոսից ոչ պակաս:
Իմ երազած Հայաստանում պետությունը, պետական այրերը և ԶԼՄ-ները թող որ վարեն այնպիսի հմուտ գրագետ տնտեսական և քարոզչական քաղաքականություն, որպիսզի կարողանան ամուր պատնեշ դնել արևմտյան արժեհամակարգի այն կործանարար էլեմենտների դեմ, որոնք քայքայում են ընտանիքը, սպառնում փոքր քրիստանյա ազգերի գոյությանը, հանգեցնում դոմոգրաֆիկ աղետի և վտանգում պետականությանը:
Թող որ Նոր Հայաստանում լինեն ամուր ընտանիքներ, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը մի ընտանիքում կլինի մինիմալ ցանկալին և նորման:
Թող շատանան հայերը...

Alphaone
22.04.2013, 15:28

:գլխովհաստատատականնշանանողսմայլիկ :)) սիրում եմ բազմազավակ ընտանիքներ, դադարում ես բոլորի ուշադրության կենտրոնում լինել :D

Մինա
06.06.2013, 04:24
Հայաստանը հզորանում է, շենանում է, ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում :hands

https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/971485_179801208847205_1622262925_n.jpg

Իմ երազած Հայաստանում էդ սուտի զիմզիմովներին`կճոներին,դոդերին,սաշիկներին որպես ազգի դավաճան գնդակահարում են տաս մետրից:
Իմ երազած Հայաստանը միայն երազում է:

Մովսես
10.06.2013, 17:22
ես տխրում եմ երբ որ տեսնում եմ ժողովուրդի անհույս վիճակն ու հասարակական թունդ ցինիզմը: Ես չեմ կարա ասեմ որն է ամենալավ լուծումը մեր երկրի համար, բայց այս վիճակից պետք է դուրս գալ, եթե ուզում ենք տեսնել ուժեղ հայրենիք ապագայում:

Diana99
11.06.2013, 16:37
Իսկ ինչի ՞ենք երազում,ժամանակն է գործել:Պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն:Ժողովրդավարական երկիր ենք,բայց միայն անունն է ժողովրդավարական:Պետությունը կարող է միայն այն ժամանակ կոչվել ժողովրդավարական,երբ պետությունը կառավարում են ժողովրդի միջոցով օգուտ ժողովրդի,իսկ Հայաստանում այդպիսի բան չկա դրա պատճառով էլ
ժողովուրդը անտեր վիճակում է:

Diana99
11.06.2013, 16:49
Ու ի վերջո Հայաստանը շրջապատված է լիքը թշնամիներով,իսկ այն երկրները որոնց հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ ` ունեն իրենց շահն ու օգուտը և դա գալիս է շատ վաղուցվանից` 1915 թվականներից:Եկեք չմոռանանք ,որ ունենք կախվածություն Ռուսաստանից,դրա համար պետք է հույսներս մեզ վրա դնենք ու ժամանակն է ,որ մեր պետության ղեկավարները ուշքի գան,սթափվեն,որովհետև այսպես երկար չի կարող շարունակվել այս իրավիճակը:Ես չգիտեմ թե ինչ լուծում կարելի է գտնել,բայց որ ամեն իրավիճակից ելք կա դա հաստատ է ,ուղղակի պետք է իրավիճակը ճիշտ գնահատել և տալ համապատասխան լուծում:

Այբ
11.06.2013, 16:50
Եթե անկեղծ ասեմ, ես ավելի շատ հիասթափված եմ մեր ազգից, քան թե կառավարությունից:
Ախր մեր երազած հայրենքը մենք պետք է ստեղծենք: Բայց ավելի շուտ մենք բողոքել գիտենք:
Ի՞նչ ասեմ ես այն ազգին, որ ամեն ընտրություններին վաճառում է իր ձայնը և հետո բողոքում իր իսկ ձայնով անցած ղեկավարությունից:

Diana99
11.06.2013, 16:53
Եթե անկեղծ ասեմ, ես ավելի շատ հիասթափված եմ մեր ազգից, քան թե կառավարությունից:
Ախր մեր երազած հայրենքը մենք պետք է ստեղծենք: Բայց ավելի շուտ մենք բողոքել գիտենք:
Ինչ ասեմ ես այն ազգին, որ ամեն ընտրություններին վաճառում է իր ձայնը և հետո բողոքում իր իսկ ձայնով անցած ղեկավարությունից:

Արփ ջան հաստատում եմ ամեն գրածդ բառը,ժողովուրդն էլ է շատ-շատ մեղավոր,հենց ժողովուրդն է թույլ տալիս,որ իրենց հետ վարվեն այնպես ինչպես ուզում են:Եթե ամեն հայ գիտակցի ,որ այդպիսի խնդիր կա ու որը հրատապ լուծում է պահանջում,վստահ եմ մենք այսօր ավելի քիչ խնդիրներ կունենանք:

Տրիբուն
11.06.2013, 21:21
Նոր Զելանդիա, ՀԱՀ, Տանզանիա, Քենիա ....

Հ.Գ. Վայ :D Ուրիշ թեմայում պիտի գրեի, պատահական ստեղ գրեցի

dvgray
28.08.2013, 02:01
ուրեմն, չնայած էս թեման "երազի" մասին ա, բայց իմ ասածը երազ չի, այլ իմ կարծիքով բոլորիս ձեռնատու մնի բան, որ ուզենք, շատ հեշտ կիրագործվի
1. Հայաստանի բնակչությունը պետք ա լինի շատ քիչ- ասենք 1 միլիոնից ոչ ավել:
- նրանք հինականում ապրելու են , ստանալով տարնսֆերներ ու աշախատելով սերվիզի բնագավառում: ու ում քեֆը տա ՝ գյուղատնեսության մեջ
2. ... տրամաբանական է. - բանակը
բանակը կազմավորվելու է միմիայն պրոֆեսիոնալ հիմքերով: ասենք մինիմալ աշխատավարձը զինվորի 2000 դոլարին համարժեք դրամ:
որտեղից՞ այդ փողերը:
դրանք ստացվում է համահայկական մուծումներից: ամեն մեկը, ով ապրում է արտասահանում կամ Հայաստանում, ու Հայկական անձնագիր է ուզում ունենալ, այսիքն ուզում է լինել ՀՀ քաղաքացի, ամսկան մուծում է բանակի աշխատավարձի ֆոնդին իր եկամուտի 10 տոկոսը, կամ 100 դոլար, կամ ավելի շատ, եթե ինքը ուզի: ամեն ինչ արվում է բացարձակ թափանցիկ եղանակով:

Tig
29.08.2013, 14:04

Քիչ պորտաբույծ են մեզ սարքել, ուզում ես վերջնական էդ պարտաբույծ վիճակը դառնա մեր լինելիության միակ տարբերակը?

Ես միշտ ասել, եմ ու կասեմ: Հայասնատում ինքան շատ մարդ ապրի էդքան տնտեսությունը կզարգանա: Շատ բնակչությունը նշանակում է մեծ շուկա, մեծ շուկան աճող տնտեսություն: Բարեկեցիկ ապրող մարդը ավելի շատ փող է ծախսում: Նախ ստեղծեք էդ բարեկեցիկ հասարակությանը, հետո թինգը տվեք, ու փողերը իրան իրան կգան: Իսկ սենց ամեն աստծո օր մտածում եք, ոնց անեք, որ մի 2 կոպեկ թալանեք գնալով պակասող ժողովրդին: Մինչև էս անտեր աքսիոմը չհասկական մեր կառավարիչները, մենք էս ք*քից չենք դուրս գա:

Վիշապ
01.09.2013, 23:28
ուրեմն, չնայած էս թեման "երազի" մասին ա, բայց իմ ասածը երազ չի, այլ իմ կարծիքով բոլորիս ձեռնատու մնի բան, որ ուզենք, շատ հեշտ կիրագործվի
1. Հայաստանի բնակչությունը պետք ա լինի շատ քիչ- ասենք 1 միլիոնից ոչ ավել:
- նրանք հինականում ապրելու են , ստանալով տարնսֆերներ ու աշախատելով սերվիզի բնագավառում: ու ում քեֆը տա ՝ գյուղատնեսության մեջ
2. ... տրամաբանական է. - բանակը
բանակը կազմավորվելու է միմիայն պրոֆեսիոնալ հիմքերով: ասենք մինիմալ աշխատավարձը զինվորի 2000 դոլարին համարժեք դրամ:
որտեղից՞ այդ փողերը:
դրանք ստացվում է համահայկական մուծումներից: ամեն մեկը, ով ապրում է արտասահանում կամ Հայաստանում, ու Հայկական անձնագիր է ուզում ունենալ, այսիքն ուզում է լինել ՀՀ քաղաքացի, ամսկան մուծում է բանակի աշխատավարձի ֆոնդին իր եկամուտի 10 տոկոսը, կամ 100 դոլար, կամ ավելի շատ, եթե ինքը ուզի: ամեն ինչ արվում է բացարձակ թափանցիկ եղանակով:

Կարող ե՞ս ասել, սենց երկրի գոյության իմաստը որն ա։

dvgray
02.09.2013, 00:22
Կարող ե՞ս ասել, սենց երկրի գոյության իմաստը որն ա։
կարող եմ, ինչի չէ:
բայց դա քեզ ասելու իմաս՞տը որն ա