Երկար ժամանակ մտածում էի թեման բացելու մասին:Վերջապես բացեցի ընթացքում էլ կգրեմ::)
Ձեր ցուրտ ջերմությամբ դուք ինձ տանջում եք,
Ձեր սուտ ճշտությամբ դուք ինձ սպանում եք,
Ջերմ ժպիտի կեղծավորությամբ դուք ինձ ատում եք,
Իսկ ես հիմարս ձեզ հավատում եմ:
Դուք ինձ ատում եք,տանջում,սպանում,
Իսկ ես սիրում եմ ինչ կարամ անեմ:
Բայց ես խոցված չեմ ձեր ժպիտներից
Ոչ ձեր խոսքերից ու արարքներից.
Ամենից շատ տանջում է հոգիս
Այն որ խոսում էի,իսկ դուք ծաղրում էիք,
Այն որ լալիս էի,դուք ծիծաղում էիք:
Բայց ոչինչ,մի օր ես կապացուցեմ,
Որ դուք որինչ էիք,իսկ ես ես եմ:
01.02.2013
Sambitbaba
27.03.2013, 02:25
Ձեր ցուրտ ջերմությամբ դուք ինձ տանջում եք… սպանում եք… ատում եք…
Պարտադիր չի, որ ամեն ինչ հենց այնպես լինի, ինչպես քեզ թվում է. հնարավոր է նաև լրիվ հակառակը:;)