Դիտել ողջ տարբերակը : Չայլդֆրի
Գիտեմ հայ հասարակությունում երեխան միշտ էլ ամենակարևորն է եղել ու դա երբևէ չի էլ փոխվի:
Պարզապես կցանականայի իմանալ, թե կան արդյոք մարդիկ, որոնց համար այս կյանքում երեխա ունենալն կյանքի առաջնային նպատակներից չէ … կամ էլ ընդհանրապես չեն ցանկանում երեխաներ ունենալ և իրենց չայլդֆրի են համարում:
Alphaone
25.03.2013, 23:06
Երբ տանը փոքրիկ հայտնվեց, բարեբախտաբար, ոչ իմը, ես ոչ միայն չայլդֆրի, այլ՝ պեդոֆՈԲ դարձա... :D Իսկ եթե ավելի լուրջ, երեխաներ շատ եմ սիրում, բայց հաստատ չեմ ուզում երեխա, ահավոր է :(
Իմ ծանոթների մեջ կան էդպիսի մարդիկ, որոնք նախընտրում են «չայլդֆրի» ապրել, բայց դե ես Հայաստանում չեմ... Գիտեմ զույգեր, որտեղ երկուսն էլ կայացած մարդիկ են, լավ կարիերա ունեն, իսկ երեխա ունենալու մասին չեն էլ մտածում: Էդպիսիներին կոչում են DINK (Dual Income, No Kids): Իրենց ընտրած ճամփան է:
Դա էլ կենսակերպ է, որը կարող եմ լիովին հասկանալ: Իսկ ընդունել չընդունելն այլ հարց է:
Դեռ հաստատ չեմ որոշել... Բայց ամեն դեպքում՝ երեխա ունենալն ինձ համար կյանքի առաջնային նպատակներից չէ:
Ես օրինակ ներվայնանում եմ երեխաների հետ 10 րոպեից ավել շփվելուց հետո: Եվ մտածում եմ, որ մոտակա 7-10 տարում հաստատ երեխա չեմ ունենա...:)
StrangeLittleGirl
25.03.2013, 23:42
Ինձ համար կյանքի առաջնային նպատակներից չէ, ու սրանից մի երկու տարի առաջ հաստատ կտրականապես կասեի` ոչ երեխաներին: Բայց հիմա մտածում եմ` ինձ նման լավ մարդկանցից պիտի շատ լինի, էնպես որ պետք ա բազմանալ: Որ հաջողացնեմ, հինգ-վեց երեխա կունենամ:
Alphaone
25.03.2013, 23:45
Ինձ համար կյանքի առաջնային նպատակներից չէ, ու սրանից մի երկու տարի առաջ հաստատ կտրականապես կասեի` ոչ երեխաներին: Բայց հիմա մտածում եմ` ինձ նման լավ մարդկանցից պիտի շատ լինի, էնպես որ պետք ա բազմանալ: Որ հաջողացնեմ, հինգ-վեց երեխա կունենամ:
Բյուր, զգում ես չէ, երեխա ունենալու ցանկությունը որոշակի հասունության, կայացման, ինքնուրույնության փուլում է գալիս, քանի դեռ ինքդ երեխա ես, երեխա չես ուզում :D
Մի բան է, որ մարդը չի ուզում երբևէ ընտանիք կազմել, երեխա ունենալ. էդպիսիք կարծում եմ Հայաստանում էլ կան: Ուրիշ բան է, երբ զույգն է ուզում ամբողջ կյանքում չայլդֆրի մնալ. վերջինս ավելի հազվադեպ հանդիպող դեպք է, ու հայերի մեջ էդպիսի զույգ չգիտեմ:
StrangeLittleGirl
25.03.2013, 23:47

Ռիփ, երրորդ դեպք էլ կա: Որ ընտանիք չի ուզում, բայց երեխա ուզում ա
StrangeLittleGirl
25.03.2013, 23:48
Բյուր, զգում ես չէ, երեխա ունենալու ցանկությունը որոշակի հասունության, կայացման, ինքնուրույնության փուլում է գալիս, քանի դեռ ինքդ երեխա ես, երեխա չես ուզում :D
Հա, համաձայն եմ, որ պետք ա հասնել ինչ-որ փուլի, նոր ունենալ երեխաներ: Ու ես շատ ուրախ եմ, որ դեռ չունեմ: Էդ ինձ ահագին կխանգարեր: Նոր-նոր ա ուղեղս էդ ուղղությամբ սկսել մտածել:
Ռիփ, երրորդ դեպք էլ կա: Որ ընտանիք չի ուզում, բայց երեխա ուզում ա
Ես երեխա չուզելու երկու դեպքերն եմ քննարկում, Բյուր, թեման դրա մասին է, թե չէ ուրիշ դեպքեր շատ կան...
Եթե ունենամ ստաբիլ, բարձր աշխատավարձ, մեծ հաճույքով կամուսնանամ ու երեխաներ կունենամ։ Ուրիշ ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում :pardon
Բյուր, զգում ես չէ, երեխա ունենալու ցանկությունը որոշակի հասունության, կայացման, ինքնուրույնության փուլում է գալիս, քանի դեռ ինքդ երեխա ես, երեխա չես ուզում :D
Համաձայն եմ, երեխա ունենալ ՊԵՏՔ է հասուն տարիքում, երբ վստահ ես, որ իրոք ցանկանում ես ունենալ էդ երեխային և ինչ որ բան ունես տալու նրան:
StrangeLittleGirl
26.03.2013, 00:06
Համաձայն եմ, երեխա ունենալ ՊԵՏՔ է հասուն տարիքում, երբ վստահ ես, որ իրոք ցանկանում ես ունենալ էդ երեխային և ինչ որ բան ունես տալու նրան:
Բայց ինչու՞ «պետք է»-ն էդպես շեշտված: Մարդ կա, դպրոցն ավարտելուց հետո բանուգործ չունի անելու, գոնե կարող է նվիրվել ազգի բազմացման սրբազան գործին:

Դե որովհետև էդ դպրոցը նոր ավարտածը ինքն դեռ երեխա ա և իր երեխային կրթելու համար բավականաչափ գիտելիքներ ու կյանքի փորձ չունի:
Այսօր շատ ա խոսցվում ազգի քանակի ավելացման մասին, բայց ոչ որակի: Ըստ իս մեր ազգն այսօր որակի խնդիր ունի... պետք ա դաստիարակել կրթված սերունդ, այլ ոչ թե ինչ որ մի զանգված, որը պարզապես անունով ա հայ:
StrangeLittleGirl
26.03.2013, 00:13

նոր դպրոցն ավարտածը, եթե բանուգործ չունի, տասը տարի հետո էլ բանուգործ չի ունենա: իսկ տասնութից երեսուն տարեկանը երեխա ունենալու ամենաառողջ տարիքն է: ավելի լավ չի՞ գոնե առողջ սերունդ բերի:
ու ընդհանրապես ամեն մարդու անձնական գործն ա երբ ունենալ երեխա կամ ունենալ ընդհանրապես, թե ոչ: ամեն մարդու համար իր սեփական ճիշտը կա էս հարցում, ու ոչ ոք իրավունք չունի կողքից ասելու, թե ոնց ավելի լավ կլիներ

Համաձայն եմ, ամեն ոք ազատ ա իր ընտրությունը կայացնելու և իր ցանկությամբ ապրելու մեջ:
Բայց էդ բանուգործ չունեցողը իր երեխային միայն լույս աշխարհ ա բերելու ու վերջ, ինքը եթե գիտելիք չունի, էդ երեխային ինչ ա տալու...
30-40 տարեկանն էլ ա առողջ երեխա ունենալու համար... ու էդ տարիքում երեխա ունեցողները ավելի հավանական ա, որ ավելի լավ ծնող կլինեն:
StrangeLittleGirl
26.03.2013, 00:29

Բժշկական տեսանկյունից կնոջ համար բնավ առողջ չի: Երեսունից հետո տարբեր հիվանդություններով երեխաներ ունենալու հավանականությունը կտրուկ մեծանում ա: Էլ չեմ ասում, որ երեխա չունեցած կնոջ համար մեծանում ա նաև ուռուցքային հիվանդությունների ռիսկը: Հղիությունն ու ծննդաբերությունն էլ կապված են լինում բազմաթիվ բարդությունների հետ:

Բժշկական տեսանկյունից 40-ից հետո ա հավանական անառողջ երեխաներ ունենալու վտանգը: Վերջին հետազոտություններն էլ ցույց են տալիս, որ 30 անց կանայք խելոք երեխաներ ավելի շատ են ունենում:
StrangeLittleGirl
26.03.2013, 00:38

քառասունից հետո մի քանի անամ ավելի բարձր են բոլոր վտանգները, քան երեսունից հետո: բայց երեսունից հետո էլ բարձր են, քան մինչև երեսուն: ո՞ր վերջին հետազոտություններն են նման բան ցույց տվել: նման բան չեմ կարդացել:

Էս վերջերս կարդացի, եթե չեմ սխալվում, dailymail-ում: զարգացած երկրներում 30 անց կանայք, որոնք նոր են երեխա ունենում, շատ են: Ու էդ երեխաների մեծամասնությունը առանց առողջական խնդիրների ու մտավոր թերհասության է ծնվում:
StrangeLittleGirl
26.03.2013, 01:14

դա գիտական հոդված չի :) գիտե՞ս պատճառը որն ա: որովհետև վաղ դիագնոստիկա կա, հղիության ժամանակ հենց հասցնում են զանազան խնդիրներ հայտնաբերել ու լուծել կամ աբորտ անել: զարգացած երկրները կարող են նման բաներ իրենց թույլ տալ ;)
Rammstein
26.03.2013, 01:48
Ընդհանուր առմամբ` էդ ամենին նորմալ եմ վերաբերվում, եթե դա տվյալ մարդու ցանկությունն ա: Բայց կարծում եմ չարժի դա վերածել սկզբունքի:
Ուղղակի եթե մարդ նախապես որոշում ա, որ ամբողջ կյանքում երեխա չի ունենալու, դա ավելի շատ սկզբունքի ա նմանվում, քան ցանկության:
Ինչ վերաբերում ա ինձ. մինչեւ հիմա իմ մոտ երեխա ունենալու ցանկություն երբեւէ չի առաջացել: Բայց ընտանիք կուզեմ ունենալ ու եթե ունենամ, չի բացառվում, որ միառժամանակ հետո ուզեմ նաեւ երեխա ունենալ: Դրա համար ինձ չայլդֆրի չեմ համարում: Բայց սկզբում հաստատ երեխա չեմ ուզի:

Գիտական հետազոտության արդյունքների մասին էր էդ հոդվածը: Մեզ մոտ էլ էդքան անմխիթար չի վիճակը, պարզապես Հայաստանում նախապաշարմունքը շատ ա 30 անց հղիների հանդեպ, որ հանկարծ վատ ընթացքով կավարտվի:

Ըստ իս՝ չայլդֆրի կարող է իրեն հաստատապես համարել էն մարդը, որը մոտ է կենսաբանորեն այլևս ծնող չդառնալու տարիքին, բայց հաստատապես որոշել է երեխա չունենալ:
Ինչ վերաբերում ա ինձ. մինչեւ հիմա իմ մոտ երեխա ունենալու ցանկություն երբեւէ չի առաջացել: Բայց ընտանիք կուզեմ ունենալ ու եթե ունենամ, չի բացառվում, որ միառժամանակ հետո ուզեմ նաեւ երեխա ունենալ: Դրա համար ինձ չայլդֆրի չեմ համարում: Բայց սկզբում հաստատ երեխա չեմ ուզի:
Էս հարցում քեզ հետ լիովին համակարծիք եմ, ես էլ ինձ չայլդֆրի համարել չեմ կարող, քանի որ ասենք մի 10 տարի հետո վստահ չեմ նույն կերպ կմտածեմ:
StrangeLittleGirl
26.03.2013, 11:07
Գիտական հետազոտության արդյունքների մասին էր էդ հոդվածը: Մեզ մոտ էլ էդքան անմխիթար չի վիճակը, պարզապես Հայաստանում նախապաշարմունքը շատ ա 30 անց հղիների հանդեպ, որ հանկարծ վատ ընթացքով կավարտվի:
dailymail-ը գիտական ամսագիր չի :)) իսկ գիտական հետազոտության ամեն մի արդյունք, հատկապես եթե հակասում ա նախորդներին, չի կարելի հալած յուղի տեղ ընդունել, պետք ա հասկանալ ինչու ա տենց: ու բնավ նախապաշարմունք չի 30-ն անց հղիների հանդեպ, իսկապես կա էդպիսի բան, որ իրենց հղիությունը (եթե առաջնահղի ա) ավելի լի ա վտանգներով, քան ավելի երիտասարդինը

Ես բնավ չեմ ասում, որ 30 անց կանանց հղիությունը զերծ ա վտանգներից, այլ պարզապես սխալ ա էն կարծիքը, որ անպայման երեխա ունենալ պետք ա մինչև 30-ը… 30-ից հետո էլ առողջ երեխաներ ունենալու հավանականությունը մեծ ա
Ինչևէ կարծում եմ, մենք մի քիչ շեղվեցինք մեր բուն թեմայից. այն է, ընդհանրապես երեխա չունենանալու ցանկությունից:
StrangeLittleGirl
26.03.2013, 16:42

Ես ասե՞լ եմ անպայման պետք ա մինչև երեսուն ունենալ: Ասել եմ, թե երբ և ինչպես երեխա ունենալն ամեն մեկի անձնական գործն ա, բայց երեսունից հետո ռիսկերը մեծանում են, ռիսկերն են մեծանում, ոչ թե հարյուր տոկոսով մի բան թարս է գնում, ասում եմ որպես մեկը, որն ամենայն հավանականությամբ իր առաջին երեխային երեսունից հետո կունենա:

StrangeLittleGirl ջան ես քեզ կոնկրետ նկատի չունեի, այլ Հայաստանում տիրող հասարակական կարծիքը:
StrangeLittleGirl
26.03.2013, 17:25
StrangeLittleGirl ջան ես քեզ կոնկրետ նկատի չունեի, այլ Հայաստանում տիրող հասարակական կարծիքը:
Հայաստանում տիրող հասարակական կարծիքն ա, որ հենց ամուսնանում ես, պիտի երեխա բերես, իսկ եթե «մի քիչ ուշացնում ես», ուրեմն «ինչ-որ բան էն չի»:

Հաա պլանի նման բան ա դրված… օրացույցով նստում հաշվում են… :o ու էլ չասեմ, որ եթե կինը ասի երեխա չեմ ուզում, ինչ հիստերիկա կբարձրացնեն հարազատ բարեկամները:
Rammstein
26.03.2013, 19:11
Հաա պլանի նման բան ա դրված… օրացույցով նստում հաշվում են… :o ու էլ չասեմ, որ եթե կինը ասի երեխա չեմ ուզում, ինչ հիստերիկա կբարձրացնեն հարազատ բարեկամները:
Իմ համար զարմանալի ա, թե մարդիկ ոնց են ամուսնանում առանց նման հարցերը նախապես քննարկելու: Ու ընդհանրապես, պիտի նենց տարակարծություն չլինի զույգի միջեւ, որը միայն ամուսնանալուց հետո անակնկալ ձեւով պարզվի ու կոնֆլիկտների առիթ հանդիսանա:

Ախր Հայաստանում, քիչ չեն էն զույգերը, որ զոհ են գնում ծնողների «թոռնիկ ենք ուզում» էմոցիոնալ շանտաժին, չնայած մինչ ամուսնանալը որոշել էին մի քիչ սպասել:
Ձայնալար
26.03.2013, 22:18
Էն ինչ կգրեի էս թեմայում մի երգում ասվում ա
http://www.youtube.com/watch?v=plhuFzMDN-U
Մի բան գիտեմ, որ էն որ գալիս եմ տուն ու աղջիկս վազելով ծղրտալով վազում ա դեմս ու փաթաթվում ա, տենց երանություն ու տենց կայֆ ես երբեք մինչև երեխա ունենալս չեմ ունեցել ու չէի էլ ունենա, եթե երեխա չունենաի: Բայց դե երեխու հետ հոգսերն ու զրկանքներն էլ են ավելանում, նենց որ ամեն մարդ թող իրա համար որոշի: Իմ համար միանշանակ ա, որ երեխուց լավ բան էս աշխարհում չկա: Մյուս կողմից էլ՝ դառել ենք 7միլիարդ, ինչքան շատ չայլդֆրիներ լինեն, էնքան լավ մոլորակի համար:
Մի բան գիտեմ, որ էն որ գալիս եմ տուն ու աղջիկս վազելով ծղրտալով վազում ա դեմս ու փաթաթվում ա, տենց երանություն ու տենց կայֆ ես երբեք մինչև երեխա ունենալս չեմ ունեցել ու չէի էլ ունենա, եթե երեխա չունենաի:
Արդեն ես էլ ուզեցի :)
Sent from my WT19i using Tapatalk 2
Rammstein
27.03.2013, 02:44
Ախր Հայաստանում, քիչ չեն էն զույգերը, որ զոհ են գնում ծնողների «թոռնիկ ենք ուզում» էմոցիոնալ շանտաժին, չնայած մինչ ամուսնանալը որոշել էին մի քիչ սպասել:
Եթե տենց բան կա, թող նախապես ծնողների հետ էլ քննարկեն, բացատրեն, որ առաջին հերթին իրենք են որոշողը, ոչ թե ծնողները:
Օրինակ` ես իմ ծնողներին բազմիցս ասել եմ, որ եթե ամուսնանամ, մի երկու տարի չեմ ուզի երեխա, դրանից հետո` կերեւա:
Հ.Գ. Նենց զգացողություն ա մոտս, ոնց որ մենախոսում եմ: :} :))

Համաձայն եմ քեզ հետ, բայց ցավոք շատ հայ երիտասարդներ, գտնվելով իրենց ծնողներից ֆինանսական և էմոցիոնալ կախվածության մեջ, չեն կարողանում իրենք որոշել, թե ինչ են ուզում:
Իսկ ի՞նչ կարծիքի եք Սոֆոկլեսի այս մտքի հետ. «Միգուցե ամենալավ բարիքը կլիներ երբեք չծնվել»: :think
Իսկ ի՞նչ կարծիքի եք Սոֆոկլեսի այս մտքի հետ. «Միգուցե ամենալավ բարիքը կլիներ երբեք չծնվել»:
Դու օր-օրի ավելի ես խորանում, տեսնենք հաջորդիվ մեզ ինչ է սպասվում: :))
Սոֆոկլեսի ասածի առումով, միգուցե բառի առկայությունն արդեն իսկ հուշում է վերոնշյալ մտքի իրողություն լինելու իր ներքին ժխտման մասին:
Հայաստանը երեխայապաշտ երկիր է, էնտեղ չայլդֆրի-մայդֆրի բաները երբեք էլ հասարակության մեջ ընդունելի կենսակերպեր չեն լինի:
Գուցե դա փոքր ազգերի կոլեկտիվ անգիտակցականի մեջ է, որ պիտի ինչքան կարող են բազմաման՝ չվերանալու համար, կամ գուցե հայ ազգի ավանդույթների մեջ է, որ ընտանիքի կենտրոնը ոչ թե զույգն է, այլ երեխան... Չգիտեմ, բայց որ երկիրը երեխաների կուլտ ունի, դա էդպես է:
Դրա լավ կողմերը շատ են: Քանի՞ էդպիսի երկիր գիտեք, որ մուտքի վիզան երեխաներին լրիվ ձրի է տալիս: Կամ որ հղի ու փոքր երեխայով կանայք ամեն տեղ բոլորի աչքի լույսն են, բոլորը փորձում են օգնել, պաշտպանել, տեղ տալ: Նույնիսկ էն ամենաաննորմալ վարորդները, որ փողոցն անցնող հղի կին են տեսնում, ուղեղներում «սրբության» կենտրոնը անմիջապես միանում է, միանգամից հիշում են երթևեկության բոլոր կանոնները...
Բայց մյուս կողմից կոնկրետ ես կյանքում չեմ հասկանա, թե ոնց կարելի է երեխա ունենալը կյանքի գլխավոր իմաստ ու նպատակ սարքել, մի բան, որ շատ տարածված է Հայաստանում: Կամ ունենալուց հետո մենակ դրանով ապրել. էլ ոչ մի հետաքրքրություն, ոչ մի ուրիշ կարևոր բան:
Ոչ էլ ճիշտն ասած էն եմ հասկանում, որ մարդկանց համար դրանից վերին զգացողություն չկա, քան ծնող լինելը:
Ինձ համար կյանքում շատ ավելի ուժեղ զգացողություններ կան, քան ինձ մամա զգալը կամ մամայություն անելը, ոչ էլ իմ աշխարհի ու կեցությանս կենտրոնն է երեխան. վրաս պոմիդոր շպրտել չլինի:pardon
Դու օր-օրի ավելի ես խորանում, տեսնենք հաջորդիվ մեզ ինչ է սպասվում: :))
Սոֆոկլեսի ասածի առումով, միգուցե բառի առկայությունն արդեն իսկ հուշում է վերոնշյալ մտքի իրողություն լինելու իր ներքին ժխտման մասին:
Ծնված օրվանից շարժվում ենք դեպի մահ, հիմա հարց ա առաջանում էլ ինչի ենք ծնվում: :think
Հայաստանը երեխայապաշտ երկիր է, էնտեղ չայլդֆրի-մայդֆրի բաները երբեք էլ հասարակության մեջ ընդունելի կենսակերպեր չեն լինի:
Գուցե դա փոքր ազգերի կոլեկտիվ անգիտակցականի մեջ է, որ պիտի ինչքան կարող են բազմաման՝ չվերանալու համար, կամ գուցե հայ ազգի ավանդույթների մեջ է, որ ընտանիքի կենտրոնը ոչ թե զույգն է, այլ երեխան... Չգիտեմ, բայց որ երկիրը երեխաների կուլտ ունի, դա էդպես է:
Հա համաձայն եմ, դա փոքր ազգ լինելու ֆենոմենից ա գալիս… բայց գտնում եմ, որ էդ կուլտն էլ շատ հաճախ փչացնում ա երեխաներին… հետո էլ շատ են դեպքերը, որ երեխա մեծացնում են նրա համար, որ օր ծերության մենակ չլինեն... կամ էլ երեսով են տալիս «ես քեզ մեծացրել եմ, ինձ ամեն ինչից զրկել եմ, հիմա դու ոնց կարող ես թողնել ինձ ու գնաս առանձին ապրել… ու այսպես շարունակ:
Բայց մյուս կողմից կոնկրետ ես կյանքում չեմ հասկանա, թե ոնց կարելի է երեխա ունենալը կյանքի գլխավոր իմաստ ու նպատակ սարքել, մի բան, որ շատ տարածված է Հայաստանում: Կամ ունենալուց հետո մենակ դրանով ապրել. էլ ոչ մի հետաքրքրություն, ոչ մի ուրիշ կարևոր բան:
Ոչ էլ ճիշտն ասած էն եմ հասկանում, որ մարդկանց համար դրանից վերին զգացողություն չկա, քան ծնող լինելը:
Ինձ համար կյանքում շատ ավելի ուժեղ զգացողություններ կան, քան ինձ մամա զգալը կամ մամայություն անելը, ոչ էլ իմ աշխարհի ու կեցությանս կենտրոնն է
Էստեղ լիովին քեզ հետ համաձայն եմ: :oy