PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգչի պրոցեսորը

Pu4a4o
17.03.2013, 20:33
Բարև ձեզ:
Իմ համակարգչի պրոցեսորի ջերմաստիճանը նորմալ ժամանակ 50-60 աստիճանա, իսկ եթե մի քիչ ծանրաբեռնում եմ հասնումա մինչև 100-110 ու համակարգիչը անջատվումա:
Պրոցեսորը Intel Core 2 Duo E7500

Ներսես_AM
17.03.2013, 20:57
Հովացման խնդիր ա։ Հավանաբար փոշին խցանել ա ռադիատորը ու ջերմությունը չի կարողանում հեռանա։
Քանդել, մաքրել :)

Pu4a4o
17.03.2013, 21:02
Հովացման խնդիր ա։ Հավանաբար փոշին խցանել ա ռադիատորը ու ջերմությունը չի կարողանում հեռանա։
Քանդել, մաքրել :)
Փորձել եմ չի օգնում

Ներսես_AM
17.03.2013, 21:06
Իսկ ռադիատորի տակի թերմոքսուքը ի՞նչ վիճակում էր։ Նորն ես քսե՞լ, թե՞ հինն ա մնացել։

Pu4a4o
17.03.2013, 21:12
Հինն եմ թողել, այս խնդիրը նոր է եղել, 2 օր առաջ երբ օպերացիոն համակարգը փոխեցի windows xp-ի ու չեի կարողանում օգտագործել հետո նորից փոխեցի 7: Բայց մինչև xp-ի փոխելը համակարգիչը կախում էր, իսկ փոխելուց հետո էլ սենցա լինում:

Artgeo
17.03.2013, 21:52
տաքանալուց կախում ա, շատ տաքանալուց՝ անջատվում։

Քանդել, թերմոքսուքը մաքրել, նորը քսել։ Թերմոքսուք խանութներում կա, մոտ 500 դրամ արժի։ Ուշադրություն դարձրու, որ նորմալ, թանձր վիճակում լինի, ինձ մի անգամ հեղուկախառը աղբ են տվել...

Pu4a4o
17.03.2013, 22:39
Չե ոչ թե տաքանալուց կախումա, այլ անջատվումա` 2 օր առաջա սկսել տենց լինել, իսկ մինչև ետ համակարգիչը կախում էր ու միայն "reboot"-ներ օգնում

Artgeo
17.03.2013, 22:43
Չե ոչ թե տաքանալուց կախումա, այլ անջատվումա` 2 օր առաջա սկսել տենց լինել, իսկ մինչև ետ համակարգիչը կախում էր ու միայն "reboot"-ներ օգնում

Դե դա եմ ասում, առաջ կախում էր, հիմա անջատվում ա, օրերը տաքացել են

Pu4a4o
17.03.2013, 22:48
Բայց ինձ չի թվում, որ այն ժամանակ էլ էր տաքանալուց կախում, նույնիսկ մասնագետի մոտ եմ տարել, բայց ասեցին ամեն ինչ նորմալ է, ինձ թվում է մայր պլատայից է

Գոռ16
17.03.2013, 23:07
Դե դա եմ ասում, առաջ կախում էր, հիմա անջատվում ա, օրերը տաքացել են

Անտիվիրուսից ա,իմ մոտ դա դանդաղացնումա ամեն ինչ,ինետ...

Pu4a4o
17.03.2013, 23:21
Անտիվիրուսից ա,իմ մոտ դա դանդաղացնումա ամեն ինչ,ինետ...
Իմ մոտ անտիվիրուս չկա, այսինքն ոչ թե չկա այլ չեմ կարում "install" անեմ` համակարգիչը անջանվումա

Aperna
17.03.2013, 23:33
Բարև ձեզ:
Իմ համակարգչի պրոցեսորի ջերմաստիճանը նորմալ ժամանակ 50-60 աստիճանա, իսկ եթե մի քիչ ծանրաբեռնում եմ հասնումա մինչև 100-110 ու համակարգիչը անջատվումա:
Պրոցեսորը Intel Core 2 Duo E7500

փորձել ես ուրիշ ՕՀ? հնարավորա դրանից լինի,մեկել վինտիլատորտ նայի ոնցա ֆռում կարողա ֆռա բայց դժվար ու չհովացնի նորմալ,մեկել նայի ինչ պրոցեսներ են աշխատում՞տենց վիռուսներ կան որ ոնցնոր ddos անեն կոմպը ու տաքանումա շուտ (իմ հետ տենց եղելա)

agas666
18.03.2013, 17:32
Բարև ձեզ կասեք թե նոթբուկների վրա տերմոպաստան որտեղա քսվում?

Վահե-91
18.03.2013, 18:03
Բարև ձեզ կասեք թե նոթբուկների վրա տերմոպաստան որտեղա քսվում?
որտեղ որ սովորական համակարգիչների վրա :pardon

Pu4a4o
18.03.2013, 19:24
փորձել ես ուրիշ ՕՀ? հնարավորա դրանից լինի,մեկել վինտիլատորտ նայի ոնցա ֆռում կարողա ֆռա բայց դժվար ու չհովացնի նորմալ,մեկել նայի ինչ պրոցեսներ են աշխատում՞տենց վիռուսներ կան որ ոնցնոր ddos անեն կոմպը ու տաքանումա շուտ (իմ հետ տենց եղելա)

հա փորձել եմ համ xp-ով տենց համել windows 7-ով, վինտիլատորը նորմալ աշխատումա, ոչ մի վիրուս էլ չկա
հեսա պրոցեսների ցանկը 55442

agas666
18.03.2013, 21:31
որտեղ որ սովորական համակարգիչների վրա :pardon

Վինտիլիատորի տակ;)

VisTolog
19.03.2013, 09:52
հա փորձել եմ համ xp-ով տենց համել windows 7-ով, վինտիլատորը նորմալ աշխատումա, ոչ մի վիրուս էլ չկա
հեսա պրոցեսների ցանկը 55442

Հլը կասպերսկին ջնջի: :D :think

Pu4a4o
19.03.2013, 20:26
Հլը կասպերսկին ջնջի: :D :think
Ջնջեցի ոչ մի փոփոխություն չկա:
Իմ կարծիքով ինչ որ մաս փչացել է, միգուցե կարողանաիք օգնել?

VisTolog
19.03.2013, 22:17
Ջնջեցի ոչ մի փոփոխություն չկա:
Իմ կարծիքով ինչ որ մաս փչացել է, միգուցե կարողանաիք օգնել?
1. BIOS-ում նայի, տես նույն ջերմաստիճաննա թե չէ:
2. Փորձի ուրիշ ծրագրերով էլ ստուգել ջերմաստիճանը:
http://network.am/?q=hwinfo
http://dlp3.mail.ru/output/wuvfqqsehkzgrh9cxldfqv5drvbdh1jexb5wvevuv1hdvg5yx1deh0fzqq5yvqw3d/00/00/0c/31/setup/instsf449.exe կամ http://www.softportal.com/getsoft-3121-speedfan-3.html

Pu4a4o
19.03.2013, 22:55

BIOS-ում նայել եմ նույն ջերմաստիճաննա ցույց տալի, իսկ speedfan ծրագրով մի քանի ջերմաստիճանի տարբերությունա

VisTolog
19.03.2013, 23:12
BIOS-ում նայել եմ նույն ջերմաստիճաննա ցույց տալի, իսկ speedfan ծրագրով մի քանի ջերմաստիճանի տարբերությունա
1. Ռադիատորի տակ թերմոքսուկ պետքա քսվի, եթե չկա:
2. Եթե էդ տաքանալը սկսվելա կոմպի մաքրությունից հետո, ուրեմն ամենայն հավանականությամբ ռադիատորը լավ տեղադրված չի պրոցի վրա:

http://www.youtube.com/watch?v=SYBaY85G89g

Pu4a4o
19.03.2013, 23:26

Տաքանալը ՕՀ-ն փոխելուց հետոյա սկսվել

VisTolog
20.03.2013, 10:52
Տաքանալը ՕՀ-ն փոխելուց հետոյա սկսվել
Քանի որ կոմպը իմ աչքի առաջ չի ու ես չեմ կարող տեսնել թե մեջն ինչ վիճակա, ես չեմ կարող էլ շարունակել ու ուրիշ տաքանալու պատճառներ գտնել, որովհետև բոլոր հնարավոր տարբերակները ասվել են ու միգուցե էդ տարբերակներից մեկը աչքաթողա արվել:

Իսկ մասնագետը որ ցույց ես տվել, ինչ-որ սերվիս կենտրոնա թե հարևանա?

Pu4a4o
20.03.2013, 14:21

Մասնագետի մոտ շուտ էի տարել, ուրիշ պատճառի համար` կախելու: Lans computers-էի տարել:
Իսկ հնարավորա որ սնուցման բլոկից լինի?

VisTolog
20.03.2013, 14:34
Մասնագետի մոտ շուտ էի տարել, ուրիշ պատճառի համար` կախելու: Lans computers-էի տարել:
Իսկ հնարավորա որ սնուցման բլոկից լինի?

Չեմ կարա ասեմ, էլ տարբերակ չունեմ:

Pu4a4o
20.03.2013, 14:37
Չեմ կարա ասեմ, էլ տարբերակ չունեմ:
Լավ իսկ գոնե կարող եք, խորհուրդ տալ որտեղ տանել համակարգիչը նորոգելու?

Artgeo
20.03.2013, 14:40
եթե մի քիչ ծանրաբեռնում եմ հասնումա մինչև 100-110 ու համակարգիչը անջատվումա:

Հաստատ անտիվիռուսից ա կախում։

Pu4a4o
20.03.2013, 14:46
Հաստատ անտիվիռուսից ա կախում։
Անտիվիռուս չկա ջնջել եմ

Ներսես_AM
20.03.2013, 14:48
Ամենասկզբից էլ քանի հոգի ասեց, քանդի հին թերմոքսուքը մաքրի, նորը քսի: Չես անում:

Pu4a4o
20.03.2013, 14:53
Ամենասկզբից էլ քանի հոգի ասեց, քանդի հին թերմոքսուքը մաքրի, նորը քսի: Չես անում:
Թերմոքսուքը նորա մի քանի օր առաջ եմ քսել

Artgeo
20.03.2013, 15:15
Թերմոքսուքը նորա մի քանի օր առաջ եմ քսել

Անտիվիռուսից ա

Artgeo
20.03.2013, 15:16
Ամենասկզբից էլ քանի հոգի ասեց, քանդի հին թերմոքսուքը մաքրի, նորը քսի: Չես անում:

Ներս, սովորական թրոլինգ ա, կոմպը 100-110 աստիճանի ա հասնում, բիոս ու անտիվիռուս ենք քննարկում։

Pu4a4o
20.03.2013, 15:22
Անտիվիռուսից ա
Ախր նոր գրեցի որ անտիվիռուս չկա:)

Artgeo
20.03.2013, 15:26
Ախր նոր գրեցի որ անտիվիռուս չկա:)
Հետո ի՞նչ։ Ես էլ երեք օր ա թերմոքսուքից եմ խոսում, լսող կա՞։

Էլի տարբերակներ, քուլերը թարս են դրել, լավ չեն դրել տեղը, քսուքը լավը չի, առավել ևս որ հին քսուքն ա թողնված։

VisTolog
20.03.2013, 15:28
Լավ իսկ գոնե կարող եք, խորհուրդ տալ որտեղ տանել համակարգիչը նորոգելու?
Թումանյան 27

055 15 52 95
077 38 99 92
010 58 41 80

romanista
14.08.2013, 15:33
Ժող ջան, չգիտեմ, ճիշտ ա, որ էս մասին էս թեմայում եմ գրում, թե չէ, բայց դե... ուրեմն, կոմպս միացնում եմ, մոնիտորի հետ չի աշխատում: Այսինքն, կոմպը միանում ա, ամեն ինչ նորմալ ա, բայց մոնիտորը չի տենում, ցույց չի տալի ոչ մի բան, գրած ա էկոնոմ ռեժիմ ու վսյո: Առանձին մոնիտորը միանում ա, ես դա որպես թիվի էլ եմ օգտագործում, տյուներով ա: Հա, մեկ էլ, կոմպը որ միանում ա, առաջ էդ միացնելու կնոպկի շուրջբոլորը կանաչ լույս էր վառում, հիմա միանում ա, բայց էդ լույսը չկա: Մտածում եմ կամ վիդեոկարտան ա խփել, կամ սիստեմնի բլոկը մոնիտորին միացնող կաբելը: Ինչի՞ց կլնի: Ու նավսյակի` ի՞նչ արժեն վիդեոկարտաները մոտավորապես:

VisTolog
14.08.2013, 15:37

Օնբորդ վիդեո չունի՞ դրանով փորձես, թե՞ հենց օնբորդնա

romanista
14.08.2013, 15:50
հենց օնբորդն ա:

keyboard
14.08.2013, 16:39
հենց օնբորդն ա:

Սնուցման բլոկ, հայերեն ասած` բլոկ պիտանյա:
Եթե մոնիտորի վրա պատկեր չկա, կոմպը ոչ մի տարօրինակ ձայն չի հանում,կնոպկի կողքի քո նկարագրած լույսը չի վառվում, ոչ մի ուրիշ խնդիր մի ման արի, սնուցման բլոկն ա:
Դեմքով, որ նայում ես կոմպին, ձախ կողմի պատը բաց, հետևից երկու պտուտակ կա, ու կոմպը առանց մոնիտոր ու մնացած սարքերի ուղղակի իրա սնուցման լարով միացրու ու կնոպկան սեղմի, եթե վինտիլյատորները մի պահ ֆռում են ու կանգնում, հստատ սնուցման բլոկն ա, եթե առհասարակ ոչինչ տեղի չի ունենում, մի հատ լարը փոխի ուրիշ լարով միացրու բլոկը, կարող ա լարն էլ վնասված լինի:
Արդյունքների մասին գրի, եթե չի ստացվել պարզել, ուրիշ բաներ ասեմ:

VisTolog
14.08.2013, 16:42
հենց օնբորդն ա:
Ամենայն հավանականությամբ օնբորդնա: Եթե ձեռքի տակ վիդեո ունես, փորձի, եթե չէ տար սերվիս (կամ ռիսկի դիմի գնա վիդեո առ, օրինակ GT430, 630):

Կնոպկի պահը չէի նկատել:

romanista
14.08.2013, 19:24
Սնուցման բլոկ, հայերեն ասած` բլոկ պիտանյա:
Եթե մոնիտորի վրա պատկեր չկա, կոմպը ոչ մի տարօրինակ ձայն չի հանում,կնոպկի կողքի քո նկարագրած լույսը չի վառվում, ոչ մի ուրիշ խնդիր մի ման արի, սնուցման բլոկն ա:
Դեմքով, որ նայում ես կոմպին, ձախ կողմի պատը բաց, հետևից երկու պտուտակ կա, ու կոմպը առանց մոնիտոր ու մնացած սարքերի ուղղակի իրա սնուցման լարով միացրու ու կնոպկան սեղմի, եթե վինտիլյատորները մի պահ ֆռում են ու կանգնում, հստատ սնուցման բլոկն ա, եթե առհասարակ ոչինչ տեղի չի ունենում, մի հատ լարը փոխի ուրիշ լարով միացրու բլոկը, կարող ա լարն էլ վնասված լինի:
Արդյունքների մասին գրի, եթե չի ստացվել պարզել, ուրիշ բաներ ասեմ:

Վինտիլյատորները ֆռռում են առանց կանգնելու, տվ-տյուներիս (մոնիտորի առանձին լար ա, նույն կոմպի լարից ա) լարով միացրի էլ, էլի նորմալ էր, բայց լույսը էլի չկար: Հետո, բացած վիճակում որ նայեցի, նոր նկատեցի, որ էդ վինտիլյատորներից մեկը ընդհանրապես չէր ֆռռում: Մի հատ Բսնուցման բլոկի մեջ ա վինտիլյատոր, մի հատ մատերինկի վրա, մի հատ վիդեոկարտայի վրա, դրանք սաղ չոտկի ֆռում էին, չէր ֆռռում մենակ էն մեկը, որը որ հենց էդ կոմպը միացնելու կնոպկին ա կպած յաշիկի մեջից, դրանից էլ էդ միացման կնոպկեն դուրս ա գալիս: (չգիտեմ էտի ոնց ա կոչվում): Ուրեմն հաստատ դրանից ա: Ի՞նչ արժի էդ անտերը:

keyboard
14.08.2013, 19:42
Ո՞ր մի անդերը, եթե սնուցման բլոկը ուրեմ սկսած 4500 դրամից::)

Եթե ձեռիդ տակ ուրիշ կոմպ կա, կարաս փոխես նուցման բլոկները, բայց ուշադիր, եթե կասկածում ես հնարավորություններիդ վրա ավելի լավ ա տանես սերվիս:

romanista
14.08.2013, 19:44

Էդ մեխանիզմը, որից էդ կոմպը միացնելու կնոպկեն հելնում ա ու որի վրի ֆռիկը չէր ֆռում) էտի))

keyboard
14.08.2013, 19:47
Էդ մեխանիզմը, որից էդ կոմպը միացնելու կնոպկեն հելնում ա ու որի վրի ֆռիկը չէր ֆռում) էտի))

Պիտի նկարես դնես, սենց չեմ պատկերացնում ինչի մասին ես խոսում :)

romanista
14.08.2013, 20:29
Պիտի նկարես դնես, սենց չեմ պատկերացնում ինչի մասին ես խոսում :)

Այ էս մի վինտիլյատորի հետ եմ: սրա վրա, արդեն յաշիկի դրսից, գտնվում են ֆրոնթ պանելի յուէսբի վխոդերը, նաուշնիկի վխոդը, միկրոֆոնի վխոդը, ռեստարտի ու միացնելու կնոպկեքը:

http://imageshack.com/a/img546/585/8d3c.jpg (http://imageshack.com/i/f68d3cj/)Uploaded with ImageShack.com (http://imageshack.com)

http://imageshack.com/a/img27/5531/mk1t.jpg (http://imageshack.com/i/0rmk1tj/)Uploaded with ImageShack.com (http://imageshack.com)

keyboard
14.08.2013, 20:35
Էդ բոլոր նշածդ բաները միանում են բորդին, առանձին դրանք չեն կարա աշխատեն:
Եթե հարևան բարեկամ կա բլոկ պիտանիան փոխի, տես միանում ա թե չէ, եթե չէս կարա անես տար որևէ սերվիս կամ տուր ես նայեմ:)

romanista
14.08.2013, 20:56
Էդ բոլոր նշածդ բաները միանում են բորդին, առանձին դրանք չեն կարա աշխատեն:
Եթե հարևան բարեկամ կա բլոկ պիտանիան փոխի, տես միանում ա թե չէ, եթե չէս կարա անես տար որևէ սերվիս կամ տուր ես նայեմ:)

վաղը կտանեմ սերվիս, ռեշենո :)

Aperna
14.08.2013, 22:06
Ժող ջան, չգիտեմ, ճիշտ ա, որ էս մասին էս թեմայում եմ գրում, թե չէ, բայց դե... ուրեմն, կոմպս միացնում եմ, մոնիտորի հետ չի աշխատում: Այսինքն, կոմպը միանում ա, ամեն ինչ նորմալ ա, բայց մոնիտորը չի տենում, ցույց չի տալի ոչ մի բան, գրած ա էկոնոմ ռեժիմ ու վսյո: Առանձին մոնիտորը միանում ա, ես դա որպես թիվի էլ եմ օգտագործում, տյուներով ա: Հա, մեկ էլ, կոմպը որ միանում ա, առաջ էդ միացնելու կնոպկի շուրջբոլորը կանաչ լույս էր վառում, հիմա միանում ա, բայց էդ լույսը չկա: Մտածում եմ կամ վիդեոկարտան ա խփել, կամ սիստեմնի բլոկը մոնիտորին միացնող կաբելը: Ինչի՞ց կլնի: Ու նավսյակի` ի՞նչ արժեն վիդեոկարտաները մոտավորապես:
բորդիցտա,ուրիշ վիդեո քարտ դնես կարող լինի,բայց բորդիտ վրա մասա խփել կամ ուրել,ու հնարավորա չիպսեթիցտ լինի