PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Պարագրում. քվեարկություն և քննարկում. փորձարարական ստեղծագործական մրցույթ

Էջեր : [1] 2 3

Chuk
16.03.2013, 23:51
Սիրելի ակումբցիներ, այս թեմայում տեղադրվում են «Պարագրում» փորձարարական ստեղծագործական մրցույթի համար ստացված տարբերակները: Մրցույթը հայտարարվել է այս թեմայում (http://www.akumb.am/showthread.php/64222-Պարագրում-փորձարարական-ստեղծագործական-մրցույթ): Ստորև ներկայացված են մրցույթի քվեարկության պայմանները:

Քվեարկության պայմանները
Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
Քվեարկությունը տևելու է 5 օր,
Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
Քվեարկության 5 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
«Ոչ մեկը չհավանեցի» կետ հարցման մեջ չկա: Այդպիսի կետ ընտրել ցանկանալու դեպքում կարելի է պարզապես չքվեարկել ու թեմայում՝ գրառման տեսքով, ներկայացնել կարծիքը,
Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
5 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:

Հիշեցնեմ, որ ոգեշնչման աղբյուր պետք է հանդիսանար այս պար-բեմադրությունը.

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=pNal9PlKPLs

Chuk
17.03.2013, 00:01
Տարբերակ 1.
Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց

Արթնացավ շփոթված ու քրտնած: Երազում առաջին անգամ տղամարդու հետ սիրով էր զբաղվել: 10 րոպե չէր կարողանում շարժվել տեղից, կարմրել էր ամոթից, թվում էր թե անասելի մեղք է գործել: Սիրով զբաղվել, այն էլ չգիտես ում հետ, այն էլ երազում... բա մտերիմները ի՞նչ կասեն, որ իմանան, որ ինքը հատել է սահմանը:

10 րոպեից հիշեց, որ նախորդ օրն առաջին անգամ պարել էր մի տղամարդու հետ: Չէր ճանաչում այդ երիտասարդին, պարել էր, քանի որ ընկերներն էին բրդելով ասել, որ չմերժի պարի հրավիրողին: Ամբողջ 3 րոպեանոց պարի ընթացքում մտածել էր, թե երբ պետք է ավարտվի պարը, որ հագնվի ու փախնի, որ ինչքան հնարավոր է քիչ մարդ տեսնի իր աչքերը: Մտքերն ընդհատվում էին միայն այն ժամանակ, երբ տղամարդը ամուր սեղմում էր աղջկան: Դրանից ավելի էր կարմրում ու ջղաձգվում: Երաժշտության ավարտվելուն պես անեացավ դահլիճից:

Երբ գիտակցեց, որ իրականում սահմանը չի հատել, ու դա ընդամենը երազ էր, նոր վեր կացավ անկողնուց, բայց երազի ազդեցությունը մնաց ամբողջ կյանքում:

Երազի մասին ոչ մեկը չիմացավ, ինչպես եւ չէին իմացել առաջին պլատոնական սիրո, առաջին հիասթափության մասին: Հեռախոսի համարը փոխեց, որոշեց որ էլ չի հանդպելու չարաբաստիկ օրվա ծանոթների հետ:

Մի քանի անգամ էլ վախենալով հիշեց երազի մասին, բայց արդեն դարձավ սովորական: Առավոտյան արթնանում էր, չէր շտապում լքել անկողինը: Փակում էր աչքերը ու նորից պատկերացնում նույն երազը: Թվում էր՝ թեւերը ընդարձակվում են, նմանվում են մեծ, անճանաչելի ու գոյություն չունեցող թռչունի թեւերի: Երազն էլ էր ընդարձակվում, սյուժեն տարբեր զարգացումներ էր ապրում: Աղջիկը հիշում էր իր դիտած բոլոր ֆիլմերը եւ կյանք էր տալիս ֆիլմային տեսարաններին իր երազում: Զուգընկերը ուներ արտաքին եւ դիմագծեր, բայց դրանք հստակ չէին, քանի որ տղայի դեմքը չէր էլ տեսել, հիշում էր միայն նրա կոշիկները, քանի որ գլուխը գետնից չէր բարձրացրել ամբողջ պարի ընթացքում:

Աղջիկը երջանիկ էր միայն առավոտյան մի քանի րոպեների ընթացքում, երբ ապրում էր իր երեւակայության մեջ: Օրվա մնացած հատվածում՝ աշխատանքի վայրում, դրսում զբոսնելիս, ընկերների հետ ժամանակ անցկացնելիս մարմնի մեջ օր-օրի մեծանում էր անտեսանելի մի ցավ, որը վերագրում էր հոգուն, մինչեւ մարմնի հետ տարօրինակ բաներ չսկսեցին կատարվել. հաճախակի հիվանդանալ, օրգանները հերթով զգացնել էին տալիս իրենց մասին աննկարագրելի ցավերով: Մի օր ցավերն այնքան ուժող էին կանացի օրգանների շրջանում, որ չդիմացավ ու սկսեց բղավելով արտասվել աշխատանքի վայրում: Տարան հիվանդանոց:

Բժիշկը երբ տեսավ, որ 35ամյա աղջնակը կույս է, բղավեց զայրացած:

- Հիմա, որ երկաթե այս սուր գործիքով պատռեմ դա ոչ բնական ճանապարհով, դուրդ կգա՞...

Այդպես աղջիկը «հատեց սահմանը», եւ պարզվեց որ կանացի օրգաններում քաղցկեղ ունի:

Սկսեց պայքարի շրջանը: Կամքի ուժ միշտ ուներ, եթե մի բան հաստատապես էր որոշել: Որոշեց, որ չի պարտվելու ու պայքարելու է մինչեւ վերջ, որոշեց, որ ուզում է բուժվել ու ապրել: Մտածեց, որ արդար չի լինի գտնել կողակցի, երբ գիտի սեփական հիվանդության մասին: Դրա համար որոշեց բուժվել ու հետո նոր վայելել կյանքը:

Ստացվում էր, օր-օրի դառնում էր ավելի գեղեցիկ, ավելի կանացի, լավատեսությամբ էր տրամադրվել: Էլ չէր սարսափում տղամարդկանց հայացքներից, էլ չէր փախնում մարդկանցից, պարում էր երբեմն տղաների հետ ու 3 րոպե անջատում էր միտքը եւ մտածում ոչնչի մասին:

Թիկ-թակ, թիկ-թակ... ժամանակն առաջ էր գնում... մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս... Աղոթում էր ու չէր դադարում տեսնել իր սիրելի երազը մինչեւ այն կդառնար իրականություն:

5 ամիս հետ բժիշկները նրան ասացին, որ բուժվել է, բայց հարազատներին կողքի սենյակում տրվեց մի թուղթ, որի վրա գրված էր՝ «հիվանդին ցույց չտալ...»

Այդ օրը աղջիկը որոշել էր, որ երազը վերջին անգամ է տեսնելու, այդպես էլ եղավ... դրսում անձրեւ էր գալիս, երբ աչքերը փակեց ու ընկղմվեց երազի մեջ: Հաջորդ օրը չարթնացավ, բայց դեմքին դրոշմված ժպիտը հուշում էր, որ հավերժացավ այդ երազի մեջ:

Հ.Գ. Կներեք տխրեցնելու համար...պարը թելադրեց գրել մի պատմություն, որը ցավոք սրտի իրականություն է:

Chuk
17.03.2013, 00:03
Տարբերակ 2.
Ներսում

-Չէ...

Միակ բառը, որ դուրս եկավ Էլիզայի շուրթերից:

Տեսնելով դռան մոտ կանգնած կնոջը՝ Մաքսը քարացավ: Լեզուն պապանձվեց, դեմքին գրվեցին աշխարհի բոլոր վառվող ու մարած բառերը: Կնոջ մտերիմ ընկերուհին սկսեց խուճապահար հագնվել...

Էլիզան փակվեց տանը: Ինքն իրեն հեռացրեց կյանքից: Մեղադրեց ու մոլորվեց: Փնտրեց ու չհասկացավ: Բոլորին ջնջեց, վերացրեց...

Մտքում խոստացավ չատել: Ու մոռացավ իր խոստումը: Օր օրի, կամաց սպանեց Մաքսին՝ իր մի մասնիկն էլ հետը թաղելով:

«Պիտի առաջ շարժվել, ինչ էլ լինի»:

Նորից սկսել վստահել մարդկանց, ընկերներ ունենալ, հանդիպել տղամարդկանց հետ: Նոր ընտանիք, գուցե երեխաներ...

Բայց Մաքսը չէր թողնում: Դո՞ւրս էր եկել: Իրականում մի ոտքով մնացել էր ներսում:

- Ի՞նչ ես ուզում ինձնից:

- Ուզում էի իմանալ ամեն ինչ կարգի՞ն է քեզ մոտ...

- Ամեն ինչ հոյակապ է, Մաքս, մի՛ զանգիր:

Էլիզան ուզում էր ազատվել: Վերջնականապես, լրիվ:

Մաքսի հին շորերը հանեց նկուղից: Ի՞նչ անել, թափե՞լ, նվիրե՞լ: Չէր ուզում ավելորդ անգամ դիպչել դրանց: Բայց վերցրեց ու հագավ: Տհաճություն զգաց. ոչ մի հարազատ բան չէր մնացել... Հանեց նորից, հետո նաև իր շորերը, որովհետև դրանցից արդեն տղամարդու հոտ էր գալիս... Օտար, խեղդող...

Բացեց հին ալբոմը, մեջն իրենց պարապունքների նկարներն էին: Իրար հետ ծանոթանալու պատճառ դարձած պարի դասերը... Գտավ դասերի ժամանակ միմյանց գրած սիրային նամակները: Պատռել, վերացնել:

Հեռախոսը նորից զնգաց:

- Պիտի հանդիպենք,- ասաց Մաքսը:

Էլիզան աղմուկով դրեց խոսափողը:

«Արի... Կվեցնես հետևիցդ թողած աղբն ու վերջնականապես կկորչես»:

Տունը մաքրեց, կարգի բերեց: Իր սիրած ուտելիքը պատրաստեց: Մեջը լցրեց աչքերից թափվող կայծակը. թող մի քիչ կծու լիներ:

Հագավ իր ամենալավ զգեստը, մազերը հարդարեց: Մոտեցավ հայելուն: Հոգնած էր... Քամված: Փորձեց դեմքի արտահայտությունը փոխել: Ոչ մի դեպքում խղճուկ չերևալ: Ամեն ինչ կարգին էր: Ինքն ուժեղ էր:

Գլխում զրնգաց մոր խորհուրդը.

- Գուցե ներես...

- Իսկ ի՞նձ ոնց ներեմ դրանից հետո:

Դրսում ամպրոպ էր, անձրև: Մատով փորձեց ընթրիքը: Ըհն, համով էր:

Նայեց ժամացույցին: Ուր որ է գալու էր:

- Բարև,- ասաց շեմին կանգնած տղամարդը,- ինչո՞ւ ես կանչել:

...

- Չէ...

Միակ բառը, որ դուրս եկավ Էլիզայի շուրթերից:

Տեսարաններ չեղան, Մաքսը հանգիստ հեռացավ կնոջ մտերիմ ընկերուհու հետ:

- Ներիր, չէի ուզում ցավ պատճառել... Մենք սիրում ենք իրար...

Էլիզան փակվեց իր մեջ: Ինքն իրեն հեռացրեց կյանքից: Մեղադրեց ու մոլորվեց: Փնտրեց ու չհասկացավ: Բոլորին ջնջեց, վերացրեց, բայց Մաքսին չկարողացավ...

Մտքում խոստացավ չսիրել: Ու մոռացավ իր խոստումը: Օր օրի, կամաց սպանեց ինքն իրեն՝ ներսում միայն Մաքսին կենդանի պահելով:

Գլխում զրնգաց մոր խորհուրդը.

- Պիտի առաջ շարժվես, ինչ էլ լինի:

- Նոր ընտանի՞ք, երեխանե՞ր: Չե՜մ ուզում...

Զանգեց Մաքսին:

- Ինչո՞ւ ես զանգել, Էլիզա:

- Ուզում էի իմանաս, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է:

- Խնդրում եմ մի զանգիր... Մի արա... Ներիր ինձ...

«Ո՞նց ներեմ»:

«Ո՞նց ապրեմ»:

Նկուղից հանեց Մաքսի հին շորերը, հագավ ու կուչ եկավ: Գրկեց ինքն իրեն, սեր արեց... Հանեց իրենց հին ալբոմը, պարի դասերին գրած նամակները: Նայեց, կարդաց: Պատկերն ու բառերը լցվեցին աչքերի մեջ, կուրացրեցին:

Ձեռքը նորից տարավ հեռախոսին:

- Պիտի հանդիպենք:

Տունը մաքրեց, կարգի բերեց: Մաքսի սիրած ուտելիքը սարքեց՝ մեջն աչքերից թափվող սեր խառնելով: Թող մի քիչ էլ քաղցր լիներ...

Հագավ իր ամենալավ զգեստը, մազերը հարդարեց: Հայացքը գցեց հայելու միջի խղճուկ դեմքին, ուզեց փոխվել: Սիրուն երևալ: Ուժեղ:

Նայեց ժամացույցին:

Դռան շեմին կանգնած էր Մաքսը: Դեմքին՝ հոսող անձրև, աչքերում՝ ամպրոպ ու կայծակ:

- Ինչո՞ւ ես կանչել:

Էլիզան ամբողջ մարմնով դողաց: Դեմքը գունատվեց, շուրթերը կամաց բացվեցին.

- Կպարե՞ս ինձ հետ...

Chuk
17.03.2013, 00:07
Տարբերակ 3.
Վախեր

Ուղիղ տասը տարի: Այսօր արդեն տասը տարի է, ինչ դեպրեսիան ինձ հետ է, ես՝ նրա: Թերապիստը հույս է տալիս, ասում է՝ պարելը կփրկի, իսկ ես ամեն օր հազիվ եմ անկողնուցս դուրս գալիս, վախվորած նայում հայելու մեջ, ալարում գզգզված մազերս կարգի բերել, ալարում հագնվել, ալարում ապրել: Վեր եմ ընկնում բազմոցին ու սպասում:

Թերապիստն էդպես էլ չիմացավ, որ ես ամերիկացի չեմ, ու նրա մեթոդներն ինձ վրա չեն ազդի: Չիմացավ նաև, թե ինչից դեպրեսիան սկսվեց: Չկարողացավ իր խաչաձև հարցումներով պատճառը դուրս բերել: Ախտորոշումը մեծ-մեծ տառերով գրեց, ուղարկեց դեղատուն, նստեցրեց հակադեպրեսանտների վրա, կանգեցրեց ասեղների վրա, զանազան նորագույն մեթոդներ փորձեց՝ զբաղեցնելով ինձ, պարացնելով ինձ, խաղացնելով ինձ, լացացնելով ինձ: Ոչինչ, ոչինչ չփրկեց: Որովհետև չիմացավ իմ պատմությունը:

Միամիտ աղջիկ էի տասնութ տարեկան: Չունեի նախանձ ընկերուհիներ, որ հետ պահեին քեզնից՝ համոզելով, որ թողնելու ես ինձ, երեխան էլ փորիս մեջ: Չունեի վախեր, չունեի կասկածներ, չունեի խելք: Չունեի ոչինչ, քեզնից բացի: Ունեի քեզ, դրա համար չունեի ոչինչ կամ ունեի ամեն ինչ, որն ինձնից խլելու էր իմ բոլոր թռիչքները, արցունքները, սպասումներն ու դողերը: Ունեի հարուստ տատիկ, որի վրա աչք էիր դրել:

Խխունջ էի իմ պատյանում կծկված: Ծանր էի ու լպրծուն: Գլուխս դուրս հանեցի, երբ ոտնաձայներ լսեցի: Ձգվեցի ու պտտվեցի: Տաք էր դրսում, սառնարյուն մարմինս էլ չէր փշաքաղվում: Ոտքերիդ ստվերն իջավ մարմնիս, ու պատյանս փշուր-փշուր եղավ: Ես մնացի սառը հողի վրա, մնացի մերկ, մնացի սառած: Գնացիր անձայն, գնացիր թաքուն, գնացիր ոչ նախանձ ընկերուհուս թևանցուկ արած:

Հետո պիտի գիշեր-ցերեկ աշխատեի, ուրիշների տրուսիկները լվանայի, տակաշորերն արդուկեի, սպիտակեղենը քամեի, որ իմ աղջիկն ուտելու բան ունենար: Պիտի խմեի, դատարկ օրորոցը պատով տայի, որ հայտնաբերեի՝ մեջը ոչ ոք չկա: Ու չէր էլ եղել: Չունեի նախանձ ընկերուհիներ, որ ինձ ասեին՝ դու գնացիր, բայց երեխա չթողեցիր փորիս մեջ: Պիտի գտնեիր ինձ փողոցում հարբած, պիտի հարցնեիր՝ ինչ է պատահել: Պիտի քո տուն տանեիր, ուշքի բերեիր, լողացնեիր, փայփայեիր, շոյեիր: Ու պիտի դուրս շպրտեիր, երբ նկատեիր, որ արդեն կանգնում եմ:

Մեծացա մի օր, դարձա պինդ ու անսասան: Դարձա սառնասիրտ, դարձա եսասեր: Եկար, դիմացս կանգնեցիր: Չուզեցի դեմքդ տեսնել: Համառեցիր: Խոսեցիր օտար լեզվով, իսկ ես չհասկացա, բայց պատասխանեցի քեզ: Հոգնած գլուխս ուսիդ դրեցի, քնեցի երկար, մինչև շշնջոցիցդ արթնացա: Չուզեցի դեմքդ նորից տեսնել, այս անգամ ես գնացի: Գնացի, որ դու առաջինը չգնաս: Գնացի ու երբեք քեզ չտեսա:

Եկար ծնկաչոք, որպես աշակերտ: Ուսուցչի ծանր փայտիկը կոտրեցի վրադ: Գոռացի վրադ, հայհոյեցի, կավիճ կերցրեցի, տրորեցի, թքեցի վրադ: Իսկ դու միայն ոտքերս լիզեցիր ու մնացիր այնքան, մինչև քեզ մաս-մաս արեցի ու կամրջից ներքև շպրտեցի, որ գետը տանի, ու էլ երբեք չգաս:

Աղջիկ էի խոտերի մեջ պառկած: Եկար անաղմուկ, եկար քնքնշանքով, եկար շոյանքով, դանդաղ մոտեցար: Աչքերս լիքն էին, կոկորդումս՝ գնդիկ, մարմինս ցնցվում, ջղաձգվում էր: Ձեռքդ ուսիս դրեցիր, խաղաղեցրիր ինձ: Ոչ մի տեղ չգնացիր: Կերպարանափոխվեցիր, դարձար նախանձ ընկերուհի, բայց քեզ ինձ հասկացող հռչակեցիր, հեռու պահեցիր բոլոր տեսակի թերապիստներից, հակադեպրեսանտներից, հոգեվերլուծությունից ու հոգեախտաբանությունից՝ կամաց-կամաց ջրելով, ծաղկեցնելով, փարթամացնելով իմ ներսում ծնունդ առնող կյանքը, որը շուտով անուն պիտի ստանար. դեպրեսիա:

Իսկ ես դեռ սպասում եմ քեզ ու ամեն շշուկից ցնցվում: Սպասում եմ ու երազում, որ չգաս, որ թողածդ դեպրեսիայից բացի ոչինչ չունենամ, որ վայելեմ տառապանքս, որ խուսափեմ որոշումներից, որ ալարեմ ոտքի կանգնել, որ չնկատեմ, թե ինչպես են գիշերները գալիս, որ պաշտեմ հոգնածությունս, որ նվիրվեմ դատարկությանս, որ մոռանամ խաղաղությունս:

Այս երեկո թակոց լսեցի: Եկել էիր նորից ու դռան հետևում սպասում: Եկել էիր, չնայած հույսս կտրել էի: Եկել էիր, չնայած փախչում էի քեզնից, բայց թաքուն սպասում: Եկել էիր բացահայտ, եկել էիր առանց ձևականությունների, առանց ավելորդ խոսքերի, առանց խոստումների, առանց թաքնված մտքերի: Եկել էիր պարզ ու հասարակ, կանգնել իմ դիմաց:

Բացեցի դուռը: Ներս արի, խնդրում եմ: Ներս արի, ընթրիքը պատրաստ է: Ներս արի, այստեղ տաք է: Ներս արի, որ դեպրեսիան գնա: Ներս արի, որ հանձնվեմ ու ասեմ՝ ես թույլ եմ: Մի կողմ թող երկմտանքդ, մի կողմ թող ամաչկոտությունդ, մի կողմ թող անվստահությունդ, մի կողմ թող լարվածությունդ, մի կողմ թող վախերդ. ես էլ եմ վախենում: Ներս արի, որ դուռը մեր հետևից փակենք ու այլևս չհետաքրքրվենք, թե ինչ կա դրա մյուս կողմում:

Սիրիր ինձ, որովհետև սպասում էի: Սիրիր ինձ, որովհետև հոգնել եմ, որովհետև հայտնվեցիր ճիշտ այնպես, ինչպես երազում էի, անցար բոլոր քննությունները առանց վայրկյան անգամ սայթաքելու, եկար որպես կատարելություն, որպես նախորդների հակադրություն ու լրացում: Սիրիր ինձ, որովհետև անհամեմատելի ես, որովհետև դու հենց ճիշտն ես, հենց այն մեկը, որին մարմինս ընտրել է, հույզերս ընտրել են, ուղեղս ընտրել է: Սիրիր ինձ, որովհետև ինձ կորցնում եմ ու գտնում քո մեջ: Սիրիր ինձ, որովհետև քեզ համար եմ պարում, քեզ համար եմ ծռվում ու քեզ համար եմ կծկվում: Սիրիր ինձ, որովհետև աշխարհի անկյունները միասին պիտի ոտքի տակ տանք, միասին պիտի տուն կառուցենք մեր պատկերով ու նմանությամբ երեխաների համար: Սիրիր ինձ, որովհետև հավաքում եմ վերջին ուժերս, որ քեզ սիրեմ:

Chuk
17.03.2013, 00:09
Տարբերակ 4.
Վերապրում

Կապույտ շուշանների լճակից հարավ, արծաթե ծառերով ծածկված բլուրների մեջ փոքրիկ, զմրուխտ տնակներում էին ապրում թիթեռ-մարդուկները: Նրանց կոչում էին նաև պարող մարդուկներ, քանի որ պարում էին նրանք, պարում օրնիբուն, աշխատելիս, հանգստանալիս, խաղալիս ու անգամ ուտելիս ճոճվում էին թիթեռ-մարդուկները կախարդական մեղեդու հնչյունների ներքո: Ու ոչ ոք նրանցից չգիտեր, որ բլուրներում հնչող քնքուշ մեղեդին քամին բերում է արծաթ ծառերից: Փչակներում ապրող փերիները նվագում էին մարդուկների համար ու կախարդական հնչյունները երազանքի ուժով նրանց թևեր էին տալիս:

Ամեն ինչ կատարվեց գիշերը: Մարդուկները խաղաղ քնած ճոճվում էին մեղեդու հնչյուններին ներդաշնակ, երբ մի անծանոթ ձայն խառնվեց փերիների երգին, մի մռայլ ստվեր սահեց զմրուխտ տնակների տանքիներին ու մի ճիչ այդպես էլ չհնչեց խավարի քողի տակ: Առավոտյան արթնացավ թիթեռ-մարդուկն իր տանից հեռու, վանդակում, միայնակ: Քնաթաթախ նա սկսեց պարել, բայց զգաց, որ մեղեդին արդեն չի հնչում: Ավելի սարսափելի էր, որ առանց փերիների մեղեդու նա չուներ արդեն թևեր: Թիթեռ-մարդուկը սովորական պարող թզուկ էր դարձել:Սկզբում նա ոչինչ չհասկացավ, ապարդյուն փորձեց ճաղերից այն կողմ տեսնել ազատությունը: Չկար:

Ծանր քայլերի ձայնը վերջապես բերեց բանտված լինելու ծանր գիտակցումը:

Ամենասարսափելին նրա համար առանց մեղեդի պարելն էր: Շուրջը միշտ էլ հնչում էր երաժշտությունը, բայց դա փերիների մեղեդին չէր: Նա պարում էր, բայց ավելի ու ավելի էր կորցնում իրեն, մարմինն առանց թևերի ծանրանում էր, քայլերը դժվարանում էին, առօրյա հոգսերը նրան գամում էին գետին: Նա հաշվում էր արդեն անգամ վայրկյանները, նա ապրում էր ինքն իր հետ անհաշտ: Նա դեռ չէր հրաժարվել թռիչքից:

- Ո՜ւր են թևերդ, Աստղ, - շշնջում էին մարդուկի մտքերը:

- Չկա՜ թռիչք, - ինքն իրեն պատասխանում էր միտքը:

- Կմեռնեմ առանց թռիչք, - աղաղակում էր խելագարությունը:

Հոգնել էր Աստղը իր մոռացության մատնված, կիսասոված կիասկուշտ, կիաքուն, կեսարթուն, կիսատ գոյից: Աստղին մնում էր միայն պարելն ու պարում էր նա վարագույրի հետևից իր ճկուն նազանքով թաքուն հետևով հիացական հայացքի ներքո:

Հետզհետե կենցաղը խեղդում էր պարը, թևերը մոռացվում էին, վհատության անկումները հաջորդում մեկը մյուսին:

Անծանոթ, անտեսանելի ուրվականը նրան նվերներով ցանկանում էր կենսախնդություն հաղորդել, բայց նա զգում էր միայն տառապալի արհամարհանք:

- Ատո՜ւմ եմ վանդակները…

- Ո՞ւր են իմ թևերը…

Պատմում են, որ երբ թիթեռ-մարդուկներից մեկը մեռնում է օտար աշխարհում, նա նապայման վերածնվում է իր երկրում, պատմում են, որ նրանք ի զորու են իրենք իրենց պատգամ հղել նոր կյանքում: Պատմում են, որ օտար ափերում դժբախտության մեջ մեռնելով, նրանք ապրում ու մեռնում են հարազատ եզերքում՝ երջանիկ: Պատմում են, նաև, որ դա արծաթե ծառերի փերիների նվերն է բոլոր նրանց, ովքեր երբեք չեն համակերպվում երազանքի թևերը կորցնելու մտքի հետ:

Chuk
17.03.2013, 00:14
Տարբերակ 5.
Ցպահանջ

Ժամը վեցն էր կամ մի քիչ պակաս:

Բոլոր աշխատողներն արդեն գնացել էին, մնացել էր միայն Արսենը: Փոստատանը քար լռություն էր՝ չհաշված վատ ձայնամեկուսացումով պատուհաններից ներթափանցող ամառային երեկոյի ձայները:

Արսենը տեղավորեց Ցպահանջ նամակների վերջին կույտը համապատասխան խորը ու նեղլիկ դարակներով: Հայացքն անկախ իրենից թեքվեց դեպի ձախ կողմից երկրորդ դարակը, որի մեջ մանուշակագույն ծրար էր դրված:

Արդեն երեք ամիս էր՝ այդ ծրարն այդտեղ էր: Ոչ ոք չէր գալիս հետևից:

Ծրարի վրա բացի անուն-ազգանունից ու ցպահանջի նշումից մի բառ կար գրված: Աջ անկյունում, թեքությամբ գրված էր՝ ՔԵԶ:

Արսենն արդեն որքան ժամանակ է այրվում էր նամակը բացելու և կարդալու ցանկությամբ: Գիտեր՝ սխալ է իր ուզածը: Եթե դրան գումարեինք, որ ինքը փոստի աշխատող էր, և իր ուղիղ պարտականությունն էր պահպանել մարդկանց նամակների գաղտնիությունն ու հասցնել դրանք հասցեատերերին՝ իր այդ ցանկությունը պարզապես վերջին սրիկայություն էր: Բայց այդ “ՔԵԶ”-ը ձգում էր, անկառավարելի էր ձգում...

Արսենը վճռական թափ տվեց գլուխն ու արագ քայլերով հեռացավ դարակների մոտից՝ կիսաձայն ինքն իրեն վատ բառեր ասելով:

Երբ ձեռքն արդեն դռան բռնակի վրա էր, ինքն էլ չհասկացավ ինչ եղավ, ինչ մտավ մեջը: Ասես պարտվեց ինքն իր դեմ տարած երկարատև պայքարի մեջ:

Փականը պտտեցրեց հակառակ կողմ, դուռը ներսից կողպեց, մոտեցավ Ցպահանջի դարակներին ու վերցրեց մանուշակագույն ծրարը:

Հենց գաս՝ ժպտամ: Հենց գաս՝ դատարկությանս ամեն մի միլիմետրը կլցվի: Քո աչքերով, քո մատներով, քայլերիդ ձայնով:

Ես դեռ գեղեցիկ եմ: Դու արդեն չես հիշում երևի, բայց ես գեղեցիկ եմ: Դու ես ասել... Հավատացել եմ: Չէիր խաբի, չէ՞...

Պատի վրա ապրող ստվերս մենակությունս կոտրում է: Երկուս եմ դառնում, շատանում եմ: Բայց չեմ կարող երկար մնալ պատի մոտ: Շուռ է գալիս վրաս: Դանդաղ ու անընդհատ, ոսկոր առ ոսկոր ինձ փշրելով` շուռ է գալիս վրաս:

Հեռու եմ մնում պատից: Սովորել եմ ստվերս ոչ թե տեսնել, այլ պատկերացնել: Ինձնից բարձրահասակ է մի քիչ: Մեկ-մեկ զրուցում ենք, երբ չափից ավելի եմ արևը կարոտում: Ջերմանում եմ: Ստվերս քո ձայնով է հետս խոսում, քո բառերով, քո բարի ժպիտով ձեռք է առնում, հոգուս հետ խաղում, ջղայնացնում, մազերս շոյում...

Հետո օրերով կորում է: Մնում եմ մենակ, բայց չեմ տխրում: Մաքրություն եմ անում, մտքերս եմ մաքրում: Կզարմանաս, թե որքան կեղտոտ են երբեմն մտքերս: Ես էլ եմ զարմանում...

Արսենն անսպասելի ու անհասկանալի աղմուկից գլուխը բարձրացրեց, փորձեց աղբյուրը գտնել: Դիմացի պատին ամրացրած փոքրիկ հեռուստացույցն ինքն իրեն միացել էր: Էկրանին սևուսպիտակ խշշոց էր:

Արսենը վեր կացավ սեղանի մոտից, մոտեցավ, հոսանքից անջատեց հեռուստացույցի լարն ու սկսեց նյարդային հետուառաջ քայլել: Անիծեց ինքն իրեն, որ թողել է ծխելը: Համ ուզում էր շարունակությունը կարդալ՝ նամակը ձգում էր մագնիսի պես, համ էլ տարօրինակ վախ էր մեջը մտել: Հեռուստացույցի էկրանն այժմ սև էր ու անհաղորդ, բայց քիչ առաջվա խշշոցն ուղեղում էր: Նորից նստեց սեղանի մոտ:

Հենց գաս, ամեն ինչ կփոխվի: Պատերիս մեջ դուռ կհայտնվի: Դու կգտնես. ես չեմ կարողանում: Շատ եմ փնտրել, բայց չեմ գտնում: Մատներս քրքրվելու աստիճան շոշափել են չորս կողմս, չկա դուռ: Դու կգաս, կնկարես: Բոլոր պատերս դռներ կդարձնես:

Բայց գիտե՞ս ինչ... Որ գաս ինձ ախր էլ դուռ պետք չի լինի: Իմաստը կկորի:

Վախենում եմ... Մեկ-մեկ ինձ թվում է հենց շուռ գամ՝ հետևս կանգնած ես լինելու: Երբեմն այդ զգացումն այնքան է մեջս մտնում, բերնեբերան ինձ լցնում, որ սարսափում եմ շրջվել: Քարացած կանգնում եմ՝ շունչս պահած, թե երբ ես ձեռքդ դնելու ուսիս:

Արսենը ցնցվեց ու կտրուկ շուռ եկավ աթոռի վրա՝ հազիվ պահելով հավասարակշռությունը, որ աթոռի հետ միասին չտապալվի գետնին: Ձեռքի հպում էր զգացել ուսին: Հիմա էլ էր զգում... Փորձեց մի հայացքով արագ ընդգրկել ողջ սենյակը՝ համոզվելու համար, որ մենակ է այդտեղ: Մարդ չկար, իհարկե: Չուզեց նորից նստել աթոռին ու մեջքը դեմ տալ անհայտությանը: Նամակը վերցրեց ձեռքը, մոտեցավ պատուհանագոգին և հենվեց՝ ապահովելով իրեն հնարավորինս լայն տեսադաշտ:

Ես քեզ գտնելու եմ, եթե մինչ այդ չկորցնեմ: Գրկելու եմ ամուր ու պահեմ մոտս: Մատներս միահյուսելու եմ մատներիդ ու դարձնելու եմ աշխարհի ամենաամուր ու բարի բռունցքը: Ու ոչ ոք չի կարողանա այն քանդել: Թույլ չեմ տա: Էլ թույլ չեմ տա... Երկրորդ անգամ չեմ կարող քեզ հեռանալիս տեսնել... չեմ ապրի:

Անցյալ գիշեր երազումս եկել էիր: Հայտնվեցիր՝ չգիտեմ որտեղից: Դանդաղ մոտեցար, մազերիս մեջ սպիտակ վարդ դրեցիր, քիթս համբուրեցիր ու կորար: Քայլեցիր դեպի պատն ու անհետացար դրա մեջ: Երբ արթնացա, վարդի հոտից շունչս կտրվում էր: Ամեն տեղից էր գալիս: Օդից, մաշկիցս, մազերիցս...

Արի ինձ մոտ...

Արի...

Արսենն զգաց, որ վերջին տողերը կարդալիս ակամա շունչը պահել է: Տարիներով լողի էր գնացել, սովոր էր երկար ժամանակ շունչը պահած մնալ: Բայց հո չէ՞ր դադարելու շնչել: Պետք է ախր...կենդանի մնալու համար: Ինքն իրեն ծաղրելով քմծիծաղ տվեց և խորը ներս քաշեց սենյակ լցված ծաղկային բույրով հագեցած օդը: Գրեթե չզարմացավ: Միայն զգաց, որ ներսում տարածվող անմեկնելի վախը սկսում է արյունը սառեցնել երակներում: Ու այդ սառնությունն այրելով մոտենում է սրտին: Դանդաղ սողքով…

Սեղանին վերջին նամակդ է դրված: Միակ նամակդ: Անգիր գիտեմ յուրաքանչյուր տառը, բայց ամեն օր կարդում եմ: Չէ, չեմ կարդում... խմում եմ բառերդ ու հարբում: Կաթիլ առ կաթիլ տարածվում ես ներսումս, հասնում մինչև մատներիս ծայրերը: Ճախրում եմ: Թևերս բացած ճախրում եմ: Մինչև առաստաղ կարող եմ հասնել: Ճախրեցնում ես, ու չեմ վախենում ընկնել: Բառերդ փափուկ կտոր են դառնում, փռվում գետնին ու փրկում են ինձ ընկնելու դեպքում ջարդուփշուր լինելուց:

Անէանում եմ: Առանց քեզ մասնիկ առ մասնիկ անէանում եմ: Մեկ-մեկ ինձ թվում է՝ էլ չկամ: Այսինքն կամ այնքան, որ կարողանամ կերպարդ կատարելության հասցնել: Ուրիշ ոչնչի չեմ ձգում:

Երբ գաս, կհավաքե՞ս մնացած բեկորներս: Կկարողանա՞ս կպցնել իրար ճիշտ տեղերում, կենդանացնել, շունչ տալ...

Հնարավոր է նաև, որ ստիպված լինես ինձ պատից քերել: Երբեմն մեջքս պատին եմ կպցնում, որ ամեն ինչ շուրջս տեսնեմ, հետ նայելու կարիք չլինի, ու այդ ժամանակ պոկվելն այլևս անհնարին է թվում: Ու մի օր չեմ կարողանալու:

Արսենը մեծ դժվարությամբ ստիպեց իրեն մնալ տեղում: Ողջ էությունն ականջի տակ գոռում էր՝ փորձի՛ր, տես կարո՞ղ ես քայլ անել առաջ: Թե՞ կպել-մնացել ես պատուհանագոգին...

Պահի տակ վրա տված ատելությամբ նայեց նամակին, ճմրթեց թմրած մատների մեջ ու նետեց դեպի աղբի զամբյուղը՝ փորձելով մեջը գցել: Կողքն ընկավ, ինչպես միշտ նման դեպքերում:

Շուռ եկավ դեմքով դեպի պատուհանը: Սկսել էր մթնել: Ամպերը կրակագույն էին, ասես հրդեհ էր երկնքում: Սիրում էր մայրամուտի այդ պահը:

Հետ շրջվեց դեպի սենյակը՝ արդեն իմանալով, թե ինչ է անելու: Իմանալով, որ չի կարող այլ կերպ:

Մոտեցավ աղբամանին, վերցրեց ճմրթած թուղթը, բացեց, հարթեցրեց ափի վրա և սկսեց բարակ շերտերով պատռտել: Թղթի երկարուկ կտորները օդի մեջ պար գալով հերթով ընկնում էին գետնին: Քիչ անց փոքրիկ կույտ էր գոյացել, անկանոն լցված իրար վրա:

Հետո նա վառեց գրասեղանի վրայի կանաչավուն լուսամփոփը, նստեց, թուղթ ու գրիչ վերցրեց:

Նամակդ ոչնչացրի: Ներիր: Եթե մնար, այնքան էի կարդալու՝ խելագարվեի:

Քո երաժշտությունը կանչում է ինձ:
Ընդհատ ու տաք շունչդ դեմքիս վրա եմ զգում:
Ցավիդ հաճույքն եմ զգում ուղեղումս:

Կգտնեմ քեզ:
Կգամ քեզ մոտ:
Կգամ...

Քիչ անց Արսենն ավարտեց նամակը, ծալեց, դրեց մանուշակագույն ծրարի մեջ, որի վրա թեքությամբ գրված էր “ՔԵԶ” ու դրեց Ցպահանջի դարակում, որտեղից որ վերցրել էր:

Փոստատան դուռը կողպելուց առաջ նա ժպտաց սենյակի կիսամութին.

- Մինչ վաղը:

Chuk
17.03.2013, 00:19
Տարբերակ 6.
Ժպտացող տանիքներ

Սոֆին հայացքը հառեց կտուրին. Թոմն իր տեղում էր: Նա սովորականի նման ամպերից պատկերներ էր սարքում, որ երկնքին նայողներն ուրախանային՝ այնտեղ ծանոթ ու անծանոթ կերպարանքներ գտնելով:

Նկատելով ներքևից իրեն հետևող հարազատ դեմքը՝ Թոմը գործից կտրվեց ու քաղցր ժպտաց, ապա բարձրացրեց կլոր գլխարկն՝ ի նշան ողջույնի:

Մոտակայքում պտտվող քամին օգտվեց առիթից, որ Թոմը մի պահ շեղվել էր, ու սկսեց մաքրել երկնքում շարած նկարները, հետո իջավ ցած, անցավ Սոֆիի երկար հյուսի միջով, մտավ բարակ փեշի տակ, բայց իրարով տարված երկուսի կողմից էլ բացարձակ անուշադրության մատնվելով՝ թողեց հեռացավ: Երբ երազկոտ աղջիկն իրեն էր նայում, Թոմն անկարող էր ուրիշ որևէ բան նկատել:

- Երանի միասին ապրեինք... Այս դատարկ քաղաքում դու կլինեիր իմ ընկերը,- համարյա շշնջաց Սոֆին:

Սակայն Թոմը լսեց: Եթե խոսել իմանար, անպայման կպատասխաներ: Իսկ հիմա միայն լուռ ժպտում էր՝ իր տաք աչքերը նրանից չհեռացնելով:

Իր մասին միայն Սոֆին գիտեր: Եթե ուրիշներն էլ տանիքներին նայելիս մտածեին, որ այնտեղ Թոմ են տեսնելու, գուցե ինքը նրանց էլ երևար: Սակայն դա միայն Սոֆիի մտքով էր անցել:

«Իմ լուսավոր աղջիկ...»:

- Կապրե՞ս ինձ հետ...

«Ես Կարլսոնը չեմ, փոքրիկս»,- ասում էին ժպտացող աչքերը:

- Հա, դու Թոմն ես:

...

Սոֆին հետևից ամուր փակեց դուռը: Տանը սառը դատարկություն էր տիրում: Չորս պատ, մի գորշ սեղան:

Փակ տարածքի մռայլությունն անմիջապես ճնշեց Թոմին, նա շփոթվեց անսպասելիությունից: Ուզեց մոտենալ Սոֆիին, բայց նրա դեմքի լարվածությունը հետ պահեց իրեն: Մոտիկից Սոֆին ուրիշ էր...

- Գիտես Թոմ, մենք շատ նման ենք. ինձ էլ ոչ ոք չի նկատում:

Գույներ չկային, օդը քարացած էր, քամու կարոտ: Թոմը դուրս ուզեց: Իր անհոգ կտուրները: Իր ազատությունը: Իր երկինքը:

- Ինձ նայիր... Արտաքինս, շարժումներս, քայլվածքս. ես տարբերվում եմ բոլորից: Սա իմ քաղաքը չի, իմ տեղը չի... Ինձ այստեղ երբեք չեն ընդունի: Մարդիկ այստեղ բարձրաշխարհիկ են, ինքնավստահ: Բարձր կզակ ունեն, ամուր ոտքեր... Ամուր ոտքեր, հասկանո՞ւմ ես, Թոմ: Նայիր իմ ոտքերին: Չէ, մի նայիր...

Նա փորձեց որսալ Սոֆիի թափառող հայացքը, գտնել դրսում իրենով հիացող կարմրահեր աղջկան: Բայց չտեսավ նրան... Հիմա Սոֆին այլ էր թվում՝ իր շուրջը ստեղծած գորշությանը սազական: Դառնացած ու մոլորված կին:

Ձեռք տվեց պատերին, իրեն թվա՞ց, թե դրանք գնալով լայնանում էին, որ դատարկությանն ավելի շատ տեղ տային:

- Ես լավն եմ, Թոմ, իսկապես: Ուղղակի ինձ ոչ ոք չի գնահատում... Առաջ փորձում էի օրս լցնել հետաքրքիր զբաղմունքներով, բայց հետո ամենը թողեցի: Հասկացա, որ դրանք անում եմ ուղղակի պլյուսի համար. ինչի՞ս է պետք այդ ամենը, եթե ոչ ոքի հետ չեմ կարող դա կիսել:

Սոֆին արագ շարժումով գրպանից փոքր հայելի հանեց, նայեց մեջը, դողացող ձեռքը տարավ դեմքին:

- Դեռ ջահել եմ, սիրուն: Բայց ինչ-որ բան չի ստացվում, այստեղ մարդիկ ինձ մոտ չեն թողնում... Ես փնտրում եմ, անընդհատ որոնում, ուշադիր նայում շուրջս, որ գտնեմ գոնե մեկին, ով մտերիմ կդառնար ինձ: Բայց ոչ ոք չկա... Հասկանում ե՞ս... Ոչ ոք: Իսկ դո՞ւ, Թոմ... Դու կուզենայի՞ր լինել այդ մեկը:

Թոմը մի անկյունից մյուսն էր անցնում ու զգում, թե ինչպես են քայլերը ծանրանում: Հանկարծ վախով նկատեց, որ իր հագուստն ու կոշիկները փոխվել են: Դարձել խիստ ու մռայլ: Նա հայացքը գցեց Սոֆիին ու իր նախկին շորերը նրա հագին տեսավ:

«Հանիր, խնդրում եմ...»:

Սոֆին հանում էր ու հագնում, հետո նորից հագնում ու հանում: Թոմը հեռացավ սենյակի խորքը, կծկվեց...

- Ինձ ոչ ոք չի զանգում, անգամ նամակ չեն գրում: Իմ փոստարկղում միայն դատարկ թղթեր են լցված, ահա, նայիր... Ես հասկացա, ինչ-որ մեկն ուղղակի փչացրել է իմ հեռախոսը և կատակներ է անում դատարկ թղթերով... Հա, Թոմ: Հաստատ այդպես է, որ կա: Ես հենց հիմա կգնամ ոստիկանություն ու կհայտնեմ դրա մասին: Ժամը քանի՞սն է: Թոմ...

Սոֆին նայեց շուրջը: Ոչ ոք չկար:

- Թոմ...

Դռան մի փեղկը բացեց: Ապա աղմուկով նորից փակեց:

- Թո՜մ...

Խուճապն աճում էր:

Սենյակն ահռելի էր դարձել, սեղանը՝ ծռվել:

- Դու գոյություն չունես, Թոմ, դու ուղղակի չկաս, այլապես կմնայիր այստեղ՝ ինձ հետ: Քեզ ես եմ հորինել, դու չկաս...

Արցունքները զսպելով՝ նա գրկեց դատարկությունը: Փարվեց նրան ու պար բռնեց հետը: Հաջորդ պահին նրա գրկում Թոմն էր՝ իրական, շոշափելի: Նա դեռ նույն Թոմն էր՝ իր բարի դեմքով ու կլոր թասակով: Տանիքին ապրող, ամպերով նկարող:

«Ես կամ»,- ասում էին նրա աչքերն ու չէին ստում:

Ձեռքերի մեջ սեղմելով անծանոթ մատները՝ Թոմը նայեց իր դիմաց քարացած գունատ դեմքին: Նա վերջին ճիգն արեց տեսնելու կտուրից երևացող լուսավոր Սոֆիին: Ու տխուր ժպտաց:

«Մնաս բարով, փոքրիկս»:

Chuk
17.03.2013, 00:24
Տարբերակ 7.
Աննան միայն սիրել գիտեր...

Ասում են սիրուց ատելություն՝ մեկ քայլ է:

Աշխարհին կարող ես համոզել, միայն` ոչ Աննային: Նրա սիրտը միայն սիրում էր:

Գիշերները կանգնում էր պատուհանի մոտ, մտքով անցնում հազարավոր կիլոմետրեր, համբուրում քնած ամուսնուն ու ետ գալիս:

* * *

Ամուսնությունից մեկ տարի անց Արմենը մեկնեց Մոսկվա: Ընկերներն այնտեղ էին, կանչել էին աշխատելու: Երկար չմտածեց. անգործ էր, ընտանիքը ծանր նյութական վիճակում:

- Ան ջան, չմտածես, լավ կլինի, տեղավորվեմ՝ քեզ էլ կտանեմ, երեխան ենտեղ կծնվի,- խոստացավ մեկնելուց առաջ:

- Շուտ-շուտ կզանգես,-իրենց ննջարանում խնդրում էր Աննան:

- Կզանգեմ, չես հասցնի կարոտել, հենց հասնեմ տեղ՝ կզանգեմ- ժպտաց Արմենը, գրկեց, համբուրեց Աննային, միջանցքում էլ հրաժեշտ տվեց հորն ու մորը,վերցրեց ճամպրուկն ու դուրս եկավ:

Օդանավակայան Աննան չգնաց, ընկերն իր ավտոմեքենայով տարավ, ճանապարհեց:

Նրա գնալուց հետո տունը դատարկվեց:

Երբեք չէր կարող պատկերացնել, որ իրենց տանը այդքան ազատ տարածություն կա ու այդքան՝ թթվածնի պակաս:

* * *

Երկար գիշեր էր:

Աչքերը բաց պառկել էր, քնել չէր կարողանում, սպասում էր. եթե խոստացել է՝ անպայման կզանգի: Լուսադեմին ինչպես էր քնով անցել, չէր զգացել: Արթնացավ Արմենի մոր գոռգոռոցից.

- Հարսա կոչվում, տղես ոտը տնից քաշեց, արխայնացելա, քնելա մինչև կեսօր, կարողա՞ սուրճն էլ անկողնում մատուցե՞մ:

Աչքը ընկավ ժամացույցին՝ ինն անց քառասունհինգ րոպե էր:

- Ե՞րբ հասցրեցի այսքան քնել-վախեցած արագ վեր կացավ անկողնուց, հագնվեց, հավաքեց մահճակալն ու դուրս եկավ ննջարանից:

- Որ էդքան քնում ես, մեր տան գործերն ո՞վ ա անելու, աղջիկ ջան,հ՞ը,- Աննայի ճանապարհին էր կանգնել սկեսուրը:

- Հիմա մտնեմ լվացվեմ, դուրս գամ՝ կանեմ, մա,-մեղավորի նման ցածր ձայնով պատասխանեց Աննան:

Լոգարանից նոր էր դուրս եկել, հեռախոսը զանգեց: Վազելով հասավ հեռախոսին, վերցրեց լսափողը.

- Ալլո...

- Ան, բարև,-Արմենն էր:

- Բարև, Արմեն, - ուզում էր ավելացնել ջան, բայց Արմենի մայրն արդեն կողքին կանգնած էր,- ո՞նց հասար:

- Լավ կյանքս, էսօր հանգստանամ ճանապարհից, վաղվանից գնամ ծանոթանամ գործին:

- Ի՞նչ ես հիսուն ժամ խոսում,-լսափողը Աննայի ձեռքից խլեց սկեսուրը, - բալես, ո՞նց տեղ հասար: Մենք լավ ենք, Աննան ի՞նչ, խանում-խաթուն քնել էր, նորա արթնացել... Լավ բալես, մեկել ե՞րբ կզանգես ... Լավ,հաջողություն, - Աննայի մեկնած ձեռքն օդում պահելով լսափողը տեղը դրեց իրենից միշտ դժգոհ սկեսուրը:

Աննայի ականջներում դեռ լսվում էր Արմենի ձայնը, որը կարծես մի քիչ թլիկ հնչեց: Այդպես էր լինում երբ ամուսինը մի երկու բաժակ խմում էր ... ու հանկարծ ... հեռվից կանացի ձայներ էլ կային, մտաբերեց Աննան:

Քանի Արմենը զանգում էր, Աննային չէր հաջողվում ազատ խոսել, մայրը խանգարում էր, ձեռքից լսափողը խլում էր, ինքն էր խոսում, ու անջատում էր:

* * *

Անցան ժամանակներ:

Աննայի ուշադրությունը հեռախոսն էր, մոտից չէր հեռանում, միշտ սպասում էր: Ամեն զանգի հետ սիրտը տրոփում էր, վազելով հասնում էր, վերցնում էր լսափողը, բայց Արմենը չէր: Նրանից այդքան սպասված զանգը չկար:

Կարոտը խեղդում էր, տանն ամեն անկյուն նրա ներկայությունն էր հիշեցնում: Առավոտյան սուրճ եփելիս ջուրը լցնում էր չորս բաժակի համար, հետո մեկ բաժակինը դատարկում: Ամեն դատարկելիս էլ ասես կյանքից մի մասնիկ կորցնում էր...

Աննան հույս ուներ, որ մինչև երեխայի ծնվելը Արմենը տանը կլիներ: Նա շատ էր սպասում իրենց փոքրիկին: Այս մասին ամեն անգամ հիշելիս երջանկությունից ժպտում էր:

Երեխան ծնվեց՝ Արմենից ոչ մի լուր: Ոչ զանգում էր, ոչ նամակ գրում, ոչ էլ գումար ուղարկում:

Նրա ծնողների վերաբերմունքը Աննայի նկատմամբ օրեցօր վատանում էր, ու մի օր էլ սկեսրայրը պոռթկաց.

- Ինչ ես եկել, նստել մեր վզին, գնա, մարդդ կգա՝ կգաս:

Աննան այս վիրավորանքը չկարողացավ անտեսել մյուսների նման, հավաքեց երեխայի եղածը, իրեն մի երկու բան ու տանից դուրս եկավ: Գնում էր՝ լուռ, դառը կսկիծը կուլ տալով, փոքրիկին ամուր գրկած, երկու մեծ տոպրակներն էլ ձեռքերից կախ: Միակ մտավախությունն էր վայր չընկնելը, փոքրիկին չվնասելը:

Ծնողներն ընդունեցին իրենց աղջկան ու թոռնիկին, լաչառ սկեսուրից ազատվելն էլ փրկություն համարեցին:

նցավ առաջին տարին, հետո երկրորդը, երրորդը... Աննան չէր դադարում սպասելուց: Արմենը մեզ չի կարող մոռանալ, ինքն իրեն համոզում էր Աննան: Երևի զանգում է, ինձ չեն ասում, այսպես հույս էր տալիս իրեն, ու ապրում՝ սպասելով, միաժամանակ ետ վանելով «հանկարծ վատ բան պատահած չլինի՞» միտքը:

* * *

Գիշերը գրեթե չէր քնել,երեխան ջերմում էր: Հեռախոսի ձայնից արթնացավ:
- Ալլո,- վերցրեց հեռախոսափողը Աննան:

- Արմենից նամակ ունես, արի վերցրու,- Արմենի մայրն էր:

Լուրն այնքան ուրախացրեց Աննային, որ նույնիսկ չնեղացավ նրա սառը տոնից,մոռացավ իրեն հասցրած վիրավորանքները, ու իր երդումը՝ երբեք այդ տուն ոտք չդնելը:

Երեխային թողեց մոր մոտ, ինքը վազեց կիսուրի տուն: Վերցրեց փակ ծրարն ու առանձնացավ արդեն իրենց նախկին ննջարանում: Ծրարը հաստ ու ծանր թվաց Աննային,-Այս ինչքան էլ գրել է,- ժպտաց,արագ բացեց նամակն ու ... նկարներում Արմենն էր մի շեկ աղջկա ու նորածին երեխայի հետ: Աչքերի առջև սևացավ, գլուխը պտտվեց, հենվեց մահճակալին, որ չընկնի: Մի կերպ տիրապետեց իրեն, որ նամակը կարդա «Մամ ջան բարև: Ես լավ եմ, նկարում Նինանա, պստլո Ռիտան, քո անունն եմ դրել...» Նամակը շատ երկար էր, բայց Աննան էլ չկարդաց, նայեց նկարից իրեն նայող Արմենի աչքերին, ուրիշ էին, օտար ... Ինչ-որ բան ներսում կոտրվեց, պահարանի մեծ հայելու մեջ տեսավ իր անգույն դեմքը...

Վերջին անգամ հայացքով անցավ իրենց երբեմնի ննջարանի բոլոր անկյուններով, ասես բան էր փնտրում, նամակը դրեց Արմենի մահճակալին ու դուրս եկավ:

Ականջին հասավ Արմենի մոր բղավոցը.

-Ախչի, տղաս ի՜նչ էր գրել....

Chuk
17.03.2013, 00:29
Տարբերակ 8.
Զրոն

Բեմադրությունը արդեն սկսվում է: Ամիսներ շարունակ ամբողջ խմբով գիշեր-ցերեկ պարապել ենք: Հուզված ենք բոլորս: Ամբողջ մարմնով դողում եմ, և ինձ թվում է, թե վայր կընկնեմ:

Նա էլ է եկել: Գիտեմ, թե որտեղ է նստած. վարագույրի հետևից թաքուն նրան եմ հետևում: Երկրորդ շարքում է, աջից հինգերորդ նստարանին:

Վարագույրի հետևում սպասում ենք մեր հերթին: Եվ այն մտքից, որ նա ինձ է նայելու, սիրտս ավելի արագ է սկսում բաբախել:

Բեմադրում ենք Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը: Դահլիճը թաղվել է լռության մեջ: Հնչում է երաժշտությունը, և վարագույրը բարձրանում է: Յուրաքանչյուր պարող իր տեղում է: Շարք կազմած թաթերի վրա սահուն առաջ ենք գալիս: Ամեն մի շարժումից հետո մտածում եմ, որ ինձ է նայում: Մտքիս մեջ հաշվում եմ պտույտներս, որ հանկարծ չսխալվեմ: Շարքը միաձուլվել է հնչյուններին. մեկ պտտվում ենք, մեկ համաչափ շարքով քայլում ենք կենտրոնում, մեկ հետ ենք գնում և զույգ կազմած նորից հայտնվում կենտրոնում...

Ի՞նչ է ասելու բեմադրությունից հետո, ու՞ր ենք գնալու: Մի՞թե հնարավոր է, որ ասի, թե ... սիրում է...

Պտույտի հետ ուզում եմ աչքի պոչով տեսնել նրան, որսալ խրախուսող հայացքը: Մի պտույտ ավել գործեցի: Զուգընկերս խոժոռ նայեց ինձ: Շփոթվեցի, բայց այնուամենայնիվ, փորձում եմ նայել դահլիճին, գտնել նրան: Գուցե ժպիտը տեսնեմ:

Երաժշտությունը թույլ չի տալիս կանգ առնել. պետք է կատարել բոլոր շարժումները: Պարում եմ, սակայն ուշադրությունս նրա կողմն է: Չեմ տեսնում նրան, բայց պատկերացնում եմ հայացքը և փորձում եմ շարժումներիս նազելիությամբ գերազանցել ինքս ինձ: Մեկ, երկու... նորից պտույտ, ոտքի թաթերի վրա առաջ եմ գնում, կամաց իջացնում եմ թաթերս, նորից դանդաղ բարձրանում եմ թաթերիս վրա և ձեռքերս կամարաձև խաչելով միանում զուգընկերոջս...

Երաժշտությունը դադարեց: Լռությունը ճեղքեց ծափերի որոտը: Նայում եմ դահլիճին, երկրորդ շարքին, հինգերորդ նստարանին: Դատարկ է: Նա գնացել է: Ծափերի աղմուկը խլացավ ականջներիս մեջ. ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ տեսնում: Բանականությունս միայն մի բան է ասում՝ հեռացել է:

Դուրս եմ եկել շենքից և մուտքի դռան մոտ կանգնած նրան եմ փնտրում: Անձրև է գալիս, բայց մեկ է՝ կանգնել եմ և այս ու այն կողմ եմ նայում: Չեմ հասկանում, եթե պիտի գնար, ապա ինչու՞ եկավ:

Ալեքսը ո՛չ հայտնվեց, ո՛չ զանգեց: Հպարտությունս թույլ չի տալիս , որ ես զանգեմ: Ներողություն խնդրելու համար գոնե ինքը պիտի զանգի: Չզանգեց: Հանդիպումը, սակայն կայացավ: Բեմադրությունից երկու շաբաթ անց, ընկերուհիս՝Էմման , ինձ ծանոթացնում է իր ընկերոջ հետ: Նա է՝ Ալեքսը: Չիմանալով զգացմունքներիս մասին (այդ հարցում շատ գաղտնապահ եմ), Էմման ժպիտով պատմում է.

- Ալեքսին միշտ մերժել եմ : Ինքն էր, որի մասին պատմում էի: Ու քանի որ էդ ժամանակ մեկնեցի երկրից, Ալեքսն էլ, իմ մասին տեղեկություններ իմանալու համար, քեզ հետ օտար լեզուների դասերին է եկել:

- Հույս ունեմ, Եվան ինձանից չի նեղացել, որ չեմ պատմել իմ սիրո մասին: Եվա՛, հո չե՞ս նեղացել,- իր հերթին էլ Ալեքսն է պատմում:

- Չէ՛,- հուզմունքս մի կերպ զսպելով պատասխանում եմ:

Ի՜նչ հիմարն էի, որ Ալեքսի հարցերից գլխի չէի ընկել: Հիմա նույնիսկ իրավունք չունեմ բողոքելու: Ալեքսը երբեք ինձ չի սիրահետել, այլ մոտեցել է իբրև ընկեր, ով իմ պես օտար լեզուների խմբակների է հաճախում: Եթե հիաթափությանս համար մեղավորներ փնտրեմ, ապա միայն ինձ կգտնեմ. չպետք է սիրահարվեի ու մի բան էլ հույսեր կապեի (ախր սրտին չես հրամայի): Ալեքսն էլ բեմադրությանը եկել էր, որ Էմմային ( նա արդեն եկել էր արտասահմանից) հանդիպեր և տեսնելով, որ նա չէր եկել, բեմադրության կեսից հեռացել էր: Հիմա էլ միասին են...

Ալեքսը դասերի այլևս չի գալիս: Ես էլ Էմմայի հետ եմ դադարել հանդիպել: Մեր մեջ այլևս ոչ մի կապ չկա: Ինչ կար, այդ թելն էլ կտրվեց: Կտրված թելն էլ ինչքան կապես, առաջվանը չի լինի. հանգույցը մնում է:

Տարիները անցնում են , կյանքը հոսում է միևնույն եզրով և ոչ էլ անգամ հետք է թողնում անցյալ կոչվածում: Եվ հանկարծ մի վայրկյանում ամեն ինչ շուռ է գալիս և կորուստը դառնում է անդառնալի: Նա չկար՝ հայտնվեց, փոթորկի պես ներխուժեց իմ կյանք և անհետացավ: Ես էլ մնացի անիրականացած երազանքներիս ավերակների վրա: Իսկ այդ օրը ես հենց նրա համար էի պարում, բայց նա այդպես էլ չնկատեց: Մի պահ անգամ ատեցի նրան, ատեցի ամբողջ էությամբ. մի ժպիտի անգամ չարժանացրեց:

Անցել է տարիներ: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել իմ կյանքում: Պարզապես պարուհուց դարձել եմ պարուսույց և կյանքս նվիրել աշխատանքին՝ պարի աշխարհին:

Կյանքս թաղվել է միայնության մեջ: Ծնողներս անգամ չկան. վաղուց են մահացել: Ալեքսից հետո էլ ոչ մեկի հանդեպ չզգացի այն, ինչ կոչվում է սեր, բայց գտնում եմ, որ սիրուց չեմ խելագարվել. բանականությունը կորցնելու համար ավելի լուրջ պատճառներ են պետք: Ինձ համար արդեն ավելի հեշտ է մտածել, թե սեր կոչվածը գոյություն չունի. հորինել են մարդիկ, որովհետև մենակությանը ոչ ոք չի դիմանում: Եթե անգամ խելագարվել եմ, ապա տան դատարկ պատերից...

Երևի իմ միապաղաղ կյանքում նա միակ հեղաշրջողն էր, այն էլ ինչ-որ մի ժամանակ: Երբեմն թվում է նաև, թե նա չի էլ եղել: Անցյալի ուրվական է արդեն՝ աներևույթ, անտեսանելի մի ուրվական, որին ամենուրեք փնտրում եմ՝ տան յուրաքանչյուր անկյունում, փողոցում, երևակայական այն տանը, որը այդպես էլ մերը չդարձավ:Եվ իմ երևակայական աշխարհում տեսնում եմ, թե ինչպես եմ աշխատանքից հետո վերադառնում մեր տուն, սրտի ուժեղ զարկերով բացում դուռը, մտնում ներս, հապշտապ հանում կոշիկներս և աղմուկով գցում գետնին, որ նա լսի, որ վերադարձել եմ, իսկ իրականում՝ տանը ոչ ոք չկա:

Չհայտնվեց, երբ քսան տարեկան էի, չեկավ, երբ երեսունհինգս լրացավ ու այդպես շարունակ...

Պառավ կին եմ արդեն՝ պառկած անկողնում, որը շարունակ մտածում է անցյալում թողած կյանքի, չիրականացած երազանքների մասին: Երևի մեր որոշ իղձեր երազանքներ ենք կոչում, քանի որ գիտենք, որ չեն իրականանալու, այլ երազի պես չքվելու են, անհետանան:

Գիտեմ, որ մահս մոտ է, և ինձ թվում է, թե չկա ո՛չ անցյալ, ո՛չ ապագա. կա միայն ներկա՝ այն կետը, որի սահմաններում բաբախում է սիրտդ: Չ՞է որ ներկան հենց ապագան է, որն էլ մի ժամանակակետում դառնալու է անցյալ:

Պատուհանը մահճակալիս դիմացն է: Հայցքս գամել եմ պատուհանին: Ոչ մի ձայն չեմ լսում: Միայն անձրևի կաթիլներն են թակում պատուհանը: Ու հանկարծ դուռը բացվում է, և կարծես թե տարիները չեն անցել. հայտնվում է նա՝ երիտասարդ ու գեղեցիկ: Մոտենում է մահճակալիս, նստում մոտիկ աթոռին և բռնում ձեռքս: Կյանքս հանկարծ փոխվեց. դարձա առաջվա ջահել աղջիկը և պատկերացնում եմ, թե ինչպես մի օր՝ ապագայում, նորից բռնելու է ձեռքս և տանում պարահրապարակ: Քնքշանքով մի ձեռքը դնում է մեջքիս, իսկ մյուս ձեռքով բռնում ձեռքս և խենթի պես երկուսով (երաժշտության հնչյունների ներքո) պտտվում ենք ու պտտվում, իսկ դրսում անձրև է... Խելահեղ պտույտներից շունչս կտրվում է, նայում եմ նրան՝ ուղիղ աչքերի մեջ: Հանկարծ դիմագծերը փոխվում են, աչքերի գույնը դառնում է ուրիշ, հայացքը օտար...

Բացում եմ աչքերս: Նույն սենյակում եմ և աչքերիս առաջ պատուհանն է: Ու ցավով հասկանում եմ, որ կյանքս վաղուց արդեն անցել է և նրա պատկերով իմ երջանկությունն եմ փնտրել. Ալեքսի դեմքը վաղուց է, ինչ ձուլվել է ժամանակի մեջ:

Ո՞վ եմ ես, ու՞մ եմ ես պետք՝ ոչ մեկին: Նրա համար նույնիսկ այսինչ որերորդը չեղա: Մնում է զրոն: Զրոն եմ ես:

Զգում եմ, որ մեկը ցավեցնելու չափ սեղմում է ձեռքս... բժիշկն է, որին մի պահ նրա տեղն էի դրել: Գլուխս ուժեղ ցավում է, շունչս չի հերիքում, ուզում եմ որևէ բան ասել, բայց բառերը մնում են կոկորդումս: Շնչահեղձ եմ լինում, գլուխս փորձում եմ բարձրացնել: Չի ստացվում: Կարծես թե գլորվում եմ, իսկ ներքևում անդունդն է: Աչքերս մթագնում են...խավարը և լույսը միաձուլվում են իրար, և ես հալվում եմ անէության մեջ...

Chuk
17.03.2013, 00:34
Տարբերակ 9.
Լիզայի ձայները

Ամեն անգամ սիրտս կանգնում է, երբ առաջին էպիզոդի հիվանդ է գալիս, իսկ ավելի ճիշտ՝ երբ բերում են նրան: Աչքիս առաջ է հայտնվում ևս մեկ կործանված կյանք, ևս մեկ դժբախտ ընտանիք, մի երիտասարդ, որը երեկ գուցե հույսեր ու երազանքներ ուներ, բայց այսօրվանից սկսած նրանից անբաժան է լինելու ճակատագրական ու անելանելի ախտորոշումը՝ շիզոֆրենիա: Հարազատները սկսելու են ամաչել նրանից, խուսափել ընտանեկան հավաքույթներին բարձրաձայն խոսել նրա մասին ու միայն խոհանոցում կանայք միմյանց շշուկով հարցնելու են, թե էդ ինչ էղավ, որ խելքը թռցրեց: Ապրելու է դեղերի անվերջ սրվակներով, ծանր դեպքերում՝ հոսպիտալացումներով ու ներարկումներով: Ապրելու է մի կողմից կռվելով դեղերի կողմնակի ազդեցությունների՝ ավելորդ քաշի, ակամա շարժումների, իմպոտենցիայի կամ դաշտանի խանգարումների դեմ, մյուս կողմից տանջվելով հիվանդության ախտանիշների՝ զանազան անդուր կամ հաճելի ձայների ու տարօրինակ, անհեթեթության հասնող մտքերի ձեռքին:

Լիզան էլ մի էդպիսի հիվանդ էր: Սկզբում հայրը եկավ, նկարագրեց աղջկա վիճակը:

- Առանց հիվանդի ոչնչով օգնել չեմ կարող,- ասացի:

Պիտի որ նշանակեր, որ միջին տարիքի այս պարոնը, որը երևում էր՝ կյանքը նվիրել էր երեխաներին մեծացնելուն ու բարեկեցիկ ապագա ապահովելուն ու որն այնքան նիհար էր, որ նույնիսկ հին հայկական ավանդական փոր չուներ, գլուխը կախ կհեռանար ու կգար միայն մի քանի օր անց, երբ Լիզայի վիճակն այնքան անտանելի կլիներ, որ ստիպված շտապօգնությունով պիտի կբերեին:

Բայց չէ: Դուռը փակվեց ու վայրկյաններ անց ներս մտավ վախեցած բարձրահասակ մի գունատ աղջիկ, շագանակագույն երկար հյուսով, նուրբ ու երկար մատներով, չթից հասարակ զգեստով, ոտաբոբիկ:Մտավ ու ոչ մի բառ չասաց, ոչ մի տեղ չնայեց: Դիմախաղը լրիվ մեռած էր, ու կկարծեի՝ դիմակ է հագել, եթե աչքերը չկայծկլտային:

Լիզայի հետ մենակ մնալով անակնկալի եկա, որովհետև չնայած մեր պրակտիկայում կարևոր է հիվանդի հետ առանձին զրուցելը, հայկական իրականության մեջ դա գրեթե անհնար է. հարազատները ցանկանում են ամեն ինչ իմանալ: Ու հաճախ նրանք շատ ավելի անտանելի են դառնում, քան պաշտոնական հոգեբուժական ախտորոշում ունեցողը:

Մինչ ինձ կհավաքեի, որ հրավիրեմ նստելու ու սկսեմ հարցեր տալ, Լիզան ևս երկու քայլ առաջ եկավ ու սկսեց տարօրինակ շարժումներ անել: Ավելի ուշադիր նայելիս նկատեցի, որ պարում է: «Կանդինսկի»,- մտածեցի:

- Լիզա, մի վայրկյան կդադարեցնե՞ս պարդ, զրուցենք:
- Սա ես չեմ,- ասաց,- ինձ ստիպում է:

«Դասական Կանդինսկի»,- համոզվեցի:

Ախտանիշներն ինչքան էլ ակնհայտ լինեն, խուսափում ենք պսիխոզի առաջին էպիզոդից «շիզոֆրենիա» դնելուց՝ փորձելով հնարավորինս երկար խնայել հիվանդի կյանքը, հնարավորինս երկար հուսալ, որ ամեն դեպքում սխալվել ենք: Բայց երբ տեսնում ես Կանդինսկի-Կլերամբոյի հոգեկան ավտոմատիզմի հանրահայտ համախտանիշը, իրականությունից փախչել չես կարող. շիզոֆրենիան է որ կա, նույնիսկ եթե անունն ուղղակի «սուր պսիխոզ» դնես:

- Ո՞վ է ստիպում,- հարցրի՝ փորձելով զառանցանքների բովանդակությունը հասկանալ:

Լիզան նազանքով հենվեց պատին, զսպանակի նման սեղմվեց ու մեծ արագությամբ պոկվեց, կանգնեց սենյակի մեջտեղում, խոնարհվեց ու հայտարարեց.

- Վարդանը:

- Ո՞վ է Վարդանը,- ժամանակն էր հարցազրույցը զարգացնելու և ֆիզիկական ազդեցության զառանցանքի կողքին նաև լսողական ցնորքներ հայտնաբերելու:

- Մեր տակի հարևանը... գիտե՞ս՝ ինքը ինձ սիրում էր...

Սիրո զառանցանք...

- ...սկզբում բանի տեղ չէի դնում: Հետո, երբ անտանելի դարձավ, կոպտեցի: Ջղայնացավ: Ինքը մեծ շրջապատ ունի: Կազմակերպեց, գլխիս մեջ չիպ դրեցին: Հիմա զոռով պարացնում են:

Հաստատ ֆիզիկական ազդեցության զառանցանք...
- ...հիմա հաշտվել եմ նրա ներկայության հետ: Պատրաստ եմ կինը դառնալ, միայն թե էս չիպը հանեն գլխիս միջից: Էլ պարել չեմ ուզում:

Կանգնեց մի ոտքի վրա ու պտտվեց իր առանցքի շուրջ:

- Լիզա, պատահու՞մ է, որ ձայներ լսես, որոնք ոչ ոք չի լսում,- մասնագիտական սխալ: Էսքան կտրուկ պետք չէր. եթե հիվանդը ցնորքների մասին չի խոսում, ցանկալի է նման հարց տալ վերջում, երբ արդեն շահել ես նրա վստահությունը: Հիմա ինձ էլ կընդգրկի զառանցանքների մեջ:

- Իհարկե, հենց հիմա երաժշտություն եմ լսում, որը դու հաստատ չես լսում ու որի տակ ես պարում եմ,- Լիզան ձգվեց ու պառկեց գետնին:

Շփոթվեցի:

- Վարդանը որտե՞ղ է հիմա:

- Դռան հետևում: Ուր գնում եմ, հետևիցս գալիս է:

Ըհը, հետապնդման զառանցանքն էլ վրայից:

- Լիզա, կուզե՞ս մի քանի օր պառկել հիվանդանոցում,- անվստահ հարցրի ես՝ պատրաստ լինելով «ես հիվանդ չեմ», «դուք էլ եք գլխիս սարքում» տիպի պատասխանի:

- Անպայման: Մենակ թե էլ չպարեմ, մենակ թե չիպն անջատեն...

Սեղմեցի պատի զանգն, ու վայրկյաններ անց սանիտարը ներկայացավ: Ներս մտավ մարտական տրամադրվածությամբ, պատրաստ սպասելով հրահանգի, որ Լիզայի թևերը ոլորի, ներս տանի ու բարձր դոզաներով ամինազին ներարկի:

- Լիզային ուղեկցիր առաջին պալատ:

Սանիտարը հարցական երեսիս նայեց, երկմտեց:

- Չլսեցի՞ր՝ ինչ եմ ասում,- արագ-արագ մի երկու տող գրեցի,- սա էլ նշանակումները:

Երբ աչքի տակով նայեց նշանակված դեղերին, աչքերը թռան ճակատին. ոչ մի ներարկում:

Լիզան մի թռիչքով եկավ դեպի ինձ, հենվեց սեղանին և ասաց.

- Շնորհակալություն, բժիշկ: Հորս չթողնեք ինձ տեսակցության գա:

***

Քսանմեկ օր Լիզան պիտի հոսպիտալացված մնար: Պալատում, որտեղ տեղավորեցի, պառկած էին երկու ստաժավոր-մականունավոր շիզոֆրենիկներ՝ Պուտինան և Անյուտը: Նրանցից առաջինը երբեք տուն չէր գնում. հարազատները մոռացել էին նրա գոյության մասին, իսկ Անյուտը տարին չորս-հինգ անգամ պառկում էր, երբ նրա հիմնական խնամակալը՝ որդին, գործուղման էր մեկնում, կամ երբ սրացումներն այնքան անտանելի էին լինում, որ գիշերով հայտնվում էր հարևանի տանը ու ծեծում նրա ամուսնուն: Տեղավորեցի նրանց հետ, որովհետև չնայած հիվանդության բազմամյա փորձին, նրանք բաժանմունքի ինտելեկտուալներն էին: Երկուսի առաջին էպիզոդն էլ սկսվել էր թեկնածուական թեզը պաշտպանելուց անմիջապես առաջ, ու լավ օրերին կարելի էր թեև հետաքրքիր ու անհասկանալի պատմություններ լսել նրանցից:

Առաջին երեք օրերը հանգիստ անցան: Լիզան խելոք խմում էր դեղերը, բայց շարունակում էր պարել կամ ուղղակի բաժանմունքի մի ծայրից մյուսը վազել: Զբոսանքներ թույլատրում էինք. եղանակը լավն էր, Լիզան էլ փախչող հիվանդներից չէր:

Չորրորդ օրը բաժանմունքի հանգստությունը խանգարվեց, երբ ներսից ճչոցներ լսվեցին, ու Լիզան պահանջեց, որ իրեն տանեն բժշկի մոտ: Նման դեպքերում սովորաբար հարցը լուծվում է նշանակումներն ուժեղացնելով և հիվանդին մի քանի օր քնած պահելով, բայց որովհետև Լիզան առաջին էպիզոդի հիվանդ էր, հետևաբար պետք էր ախտանիշների ամեն փոփոխություն մանրամասն քննության առնել:

Ներս մտավ անվստահ քայլերով, դեմքը՝ կարմրած, բայց որևէ հույզ ցույց չտվող:

- Պուտինան,- ասաց,- ճանկռել է ինձ:

- Ինչու՞,- հարցրի՝ գլուխս բարձրացնելով մեկ այլ հիվանդի պատմագրի վրայից, որը դեռ նախորդ օրվանից կիսատ էր մնացել:

- Նախանձում է: Ինձ նման չի կարողանում պարել:

Ու Լիզան ևս մի քանի պտույտ արեց: Չէ, դեռ շուտ է դեղերի ազդեցությունը նկատելու համար:

- Մմմմմ... ես կխոսեմ նրա հետ:

Երևի Լիզան զգաց, որ ասածները հավատ չեն ներշնչում: Դրա համար թևերը քշտեց, բարձրացրեց վեր, սկսեց թափահարել ու արտաբերեց.

- Չե՞ք հավատում հա... դե տեսեք:

Իսկապես, երկու ձեռքերի նախաբազուկներին երկու զուգահեռ գծեր էին հավասար իջնում: Զարմանալի էր, թե ինչպես էր այդքան համաչափ ստացվել:

Սեղմեցի պատի զանգը և խնդրեցի Լիզային ներս տանել, Պուտինային բերել:

Պուտինան ներս մտավ իր ցնորքների հետ, նայեց վերև ու աջ, ինչ-որ բան մրթմրթաց, հետո ձախ նայեց, հայհոյեց: Առաջ եկավ, պարզեց ոսկրոտ, մերկ ու գունատ մատները:

- Բժիշկ, մատանիս լա՞վն է: Էսօր եմ նվեր ստացել: Վարդանից:

Պուտինան իր շիզոֆրենիայի վատ օրերին միշտ ինչ-որ մատանուց էր խոսում: Կա՛մ խնդրում էր, որ իրեն թանկարժեք մատանի նվիրեն, կա՛մ ինչ-որ բան էր փաթաթում մատին ու բոլորին ցույց տալիս որպես մատանի, կա՛մ մեղադրում, որ ինչ-որ մեկը գողացել է այն:

- Լիզային ինչու՞ ես ճանկռել:

Մի պահ լրջացավ, հետո ժպտաց՝ ցույց տալով բերանում մնացած մեկ-երկու դեղնած ատամները, ձեռքը տարավ գզգզված սպիտակ մազերին, նորից լրջացավ, նորից ժպտաց, նորից լրջացավ ու ասաց.

- Սուրճիս թույնը որ լցրիր, էդ անտեր Լիզան սաղ գիշեր ինձ ծնել ա, որ տանը հաստատ պարում է, իսկ Վարդանը մատանին քեզ պիտի որ հասկացներ:
Անկապ մարդ դուրս էկար, թե չէ սանիտարկեն դուռը կբացեր, որովհետև լրիվ հագցրած տիկնիկի կոշիկը նստած թեյ էի խմում:
Պուտինայի հետ կոնտակտի գնալը շատ դժվար էր: Լինելով բազմամյա հիվանդ և ունենալով շիզոֆրենիայի առավել ծանր՝ անընդհատ ընթացք, արդեն անձն ամբողջությամբ քայքայվել էր, ու հաճախ հնարավոր չէր լինում հասկանալ, թե ինչ է ասում:

Ի վերջո, հոգեկան հիվանդների դեպքում վեճերի պատճառները դժվար էպարզել ու իմաստ էլ չուներ, որովհետև նկատողությունն ու սպառնալիքները երբեք չեն օգնում: Իրականում նրանք հիմնականում բախվում են այն ժամանակ, երբ մեկը հայտնվում է մյուսի աշխարհում: Ինչպես հասկացա,
Լիզայի զառանցանք ու ցնորք Վարդանն ինչ-որ միջոցներով հայտնվել էր Պուտինայի տարածքում ու պատճառ դարձել, որ Լիզան ընդգրկվի նրա սեփական զառանցական մտքերի մեջ: Արդյունքը՝ ագրեսիա, ճանկռոցի:

Զանգը նորից տվեցի: Սանիտարին կարգադրեցի Լիզային տեղափոխել ուրիշ պալատ և հետևել, որ Պուտինային չմոտենա:

Մի քանի օր հանդարտ անցավ: Լիզայի հայրն ամեն օր գալիս էր: Եթե չէր հասցնում, եղբայրն էր այցելում, բայց գալիս էր երեկոյան ժամերին, մի երկու բառ փոխանակում Լիզայի հետ ու հեռանում: Սանիտարներն ու քույրերը միայն դեմքով գիտեին նրան: Իսկ հայրնուտելիք էր բերում, բաժանում նաև մյուս հիվանդներին: Հետո էլ մտնում էր իմ աշխատասենյակ ու հարցնում.

- Բժիշկ, ո՞նց կլինի:

- Չգիտեմ,- պատասխանում էի ու բացատրում, որ առաջին էպիզոդով ոչինչ հնարավոր չէր ասել, որ դուրս գրվելուց հետո էլ դեռ երկար ժամանակ պիտի շարունակի դեղեր ընդունել ու որ չի բացառվում, որ նորից կկրկնվի, բայց եթե դեղերը հետևողականորեն ընդունի ու բժշկի հսկողության տակ լինի, վիճակն ահագին լավ կլինի:

Լիզան բաժանմունքում պարում էր: Շարունակում էր պնդել, որ Վարդանը մութ ուժերի օգնությամբ չիպի վրա ազդելով ստիպում է պարել: Հետո էլ խոստովանում էր, որ Վարդանին կարոտել է, որ կուզեր նրան նորից տեսնել, բայց միշտ դռան հետևում է մնում, չի գալիս:

Տասներորդ օրը դեղի դոզան բարձրացրի: Լիզան շշմեց, սկսեց շատ քնել, շատ սուրճ խմել ու ծխել: Պարերը դադարեցին: Չիպի մասին ասում էր, որ դեղերի շնորհիվ այն «փչացել» է, բայց որ Վարդանը շատ հզոր է, կարող է նորը տեղադրել:

Հիվանդության պատմագրում ավելացրի. «Հոգեկան ավտոմատիզմի ախտանիշները դեղակարգավորվել են: Քննադատությունը մասնակի վերականգնվել է»:

Մինչև տասնիններորդ օրը դեղաչափը նույնը թողեցի: Քանի որ դուրս գրվելու օրը մոտենում էր, կանչեցի ևս մեկ անգամ հարցաքննելու:

Լիզան մտավ իմ աշխատասենյակ, փորձեց մի քանի պարային շարժում անել, հոգնած ընկավ աթոռին.

- Ախ այս դեղերը... կուզեի պարել հիմա:

- Իսկ երաժշտությունը չե՞ս լսում:

- Ոչինչ, ոչինչ չեմ լսում: Վարդանն էլ չի խոսում: Երևի ցնորվել եմ, հա՞: Հիմա որ հիշում եմ ինչեր էի անում, ամաչում եմ:

Ձեռքը դրեց ծնկին: Հենց էդ ժամանակ էր, երբ մատնեմատին փայլփլուն բան նկատեցի:

- Սա ի՞նչ է,- հարցրի:

- Նշանիս մատանին: Վարդանս է տվել:

Շվարած նայեցի դեմքին: Ախր Վարդանը պիտի որ ցնորք լիներ: Հա, էդպես էլ կար: Ձայներ էին, որ Լիզան լսում էր: Պետք էր պարզել, թե որտեղից է ձեռք բերել մատանին:

- Պուտինայի՞ց ես գողացել,- հարցրի:

Նեղացավ:

- Բժիշկ, դուք էլ հո առողջ մարդ եք: Պուտինան խելագար է: Սա իմ նշանի մատանին է:

Ձայն չհանեցի: Չփորձեցի ճշտել, թե դա ինչ էր ու որտեղից էր ճարել: Գրեցի. «Ցնորքներն ու զառանցանքները դեղակարգավորվել են:
Քննադատությունը վերականգնվել է: Հիվանդը պատրաստվում է դուրսգրման: Ախտորոշումը՝ սուր պսիխոզ շիզոֆրենանման ախտանիշներով»:

Քսանմեկերորդ օրը մի երիտասարդ եկավ, ներկայացավ որպես Լիզայի եղբայր և ասաց, որ եկել է քրոջը տանելու: Զանգը տվեցի, սանիտարին կարգադրեցի կանչել նրան:

- Վարդան, արդեն եկե՞լ ես,- աչքերը փայլեցին:

Տղան ժպտաց, ես՝ շփոթվեցի: «Գուցե զուգադիպություն է»,- մտածեցի:

- Ո՞նց ես,- հարցրեց:

- Արդեն բուժվել եմ: Շնորհակալ եմ, որ չիպը հանեցիր... Չպարե՞նք:

Տղան ոտքի կանգնեց, բռնեց Լիզայի՝ նազանքով պարզած ձեռքը, ու նրանք պարելով դուրս եկան հիվանդանոցից: Պատուհանից տեսա, որ բարձրացան գետնից ու սուզվեցին ամպերի մեջ: Սեղանիս մնաց փայլփլուն ինչ-որ իր, որը բարձրացրի ու տեսա, որ Լիզայի մատանին է: Դրեցի դարակումս, որ երբ գա, վերադարձնեմ: Մինչև հիմա սպասում եմ:

Chuk
17.03.2013, 00:39
Տարբերակ 10
Կաղապար. Նոել Լարետ

Նստած եմ ընդունարանի սովորական կիսախավարում: Ներս է մտնում հերթական հաճախորդը: Առաստաղին կպած նեղլիկ լուսանցքից, որը սխալմամբ պատուհան է կոչվում, լույսը ընկնում է ներս մտնողի դեմքին: Պատկառելի տարիքի մի տղամարդ վերցնում է գլխարկը, ճաղատը քորելով մոտենում սեղանին: Ամեն քայլափոխի հետ կեղտոտ ոտնահետքեր են մնում մարմնագույն սալահատակին: Տեղիցս բարձրանում եմ: Հաճախորդը ժեստով ցույց է տալիս դահլիճի պողպատե դռների կողմը: Ասում եմ, որ այսօր բոլոր տեղերը զբաղված են, բայց դա այդպես չ է:

- Ես մշտական հաճախորդ եմ,- ասում է տոնը բարձրացնելով:

Դա նշանակություն չունի, ասում եմ: Ցածրաձայն ծիծաղը տարածվում է սենյակում ու դանդաղ լռում: Դեմքիս միջանցիկ քամի եմ զգում, բայց սենյակում ահավոր տոթ է: Ատամներս սեղմվում են իրար: Շրջանցելով սեղանը Մշտական հաճախորդը ընդհուպ մոտենում է ինձ, ցուցամատը դնում է ուղիղ ձախ կրծքիս ու սեղմելով քառանկյուն գծում.

- Ո՞ւր է,- այտերը դողում են, երբ խոսում է:

Գլուխս անշարժ է, հայացքս մի վայրկյան իջացնում եմ համոզվելու համար, որ դեռ սեղմում է կրծքիս: Խավարը դառնում է գրեթե անթափանց, միայն նրա դեմքն է երևում: Ես կրծքանշան չեմ կրում, բայց գիտակցում եմ, որ հարցը դրան չի վերաբերվում:

- Ո՞ւր է, - լայն բերանը այլանդակվում է քմծիծաղից:

Չկա, ասում եմ: Կնճռոտ այտերը դողում են նույնիսկ երբ չի խոսում:

- Ձեռքդ քաշի՛, եթե չես ուզում, որ քո մեծ մասը մատը մնա, - դուռը առանց փակել առաջ է գալիս: Նոելը… Կիսածալված կոպերի տակից արհամարհանքով նայում է Մշտական հաճախորդին:

- Ահագին համարձակ ես դառել, - դիմում է հաճախորդն ինձ, ասես չնկատելով Նոելին, - դու գիտես պստո ջան, ես վերադառնում եմ ու էլի կվերադառնամ:

Մատը անշտապ սահում է ցած… Ես մնում եմ կանգնած մեջքով դեպի լույսը: Նոելը գնում է իր սենյակ: Ես քայլում եմ հետևից: Միջանցքը հետզհետե նեղանում է, քրքրված պաստառներով պատերը սեղմվում են իրար: Մթության մեջից դուրս է լողում կարմիր կաղնեփայտից դուռը: Վրան կլոր շրջանում գալարվող օձի մարմին է տաշած:

-Ներս արի՛,- անցնում է ներս: Դուռը շխկոցով փակվում է հետևից: Ես հապաղում եմ մտնել:

Դռան հետևում ինձ սպասում է նորից նույն տեսարանը: Նոելը նստած է թիկնաթոռին, այտուցված ռունգերով ագահորեն կլանում է սենյակի թանձր ծուխը: Գրասեղանին` թղթերի, գրքերի ու ֆայլերի խառնաշփոթի վրա նվազ թրթռում է էլեկտրական լամպի լույսը, բայց չի փչանում , երկարատև հոգեվարքի մեջ մերթընդմերթ դզդզում է, կիսասատկած ճանճի նման: Սեղանի անկյունում մի փոքր ազատ տեղ կա: Այնտեղ նշմարվում են երկու անկանոն գծեր ու մի կողմ նետված դոլարանոց գլանակը, որի ծայրը արդեն սպիտակ է: Մի ժամանակ դրանց տեղը դատարկ ներարկիչներ էին, փոքր ասեղներով` լեզվի տակից անզգայանալու համար, մրոտած թեյի գդալ ու գազային կրակայրիչ...

Սա միակ սենյակն է ամբողջ նկուղում, որ դահլիճի հետ ընդհանուր պատ ունի` բարակ, բետոնե կտրվածք: Նոելը տաս տարի շարունակ լսում է այնտեղի ձայները` գոռոցներն, տնքոցները, թե ինչպես են կռվողների մերկ, թաց մարմիններն դաղում իրար ու հարվածում ռեզինե հատակին, դիտորդների հաճույքի ու հիացմունքի բացականչությունները: Երբեմն այս ամենի արանքից ճեղքում է ինչ-որ գուլ լացի ձայն, սնկսնկոց ու անմիջապես ճնշվում է աղմուկի տակ: Նկուղի ձախ թևում լիքը ազատ սենյակներ կան, բայց Նոելը նույնիսկ ակնարկ չի արել տեղափոխվելու մասին:

- Շունչ քաշի՛ր ու շարունակի՛ր աշխատել,- պատասխանում է Նոելը իմ բոլոր բողոքներին:

Ես մոռացել եմ իմ տան ճամփան, ասում եմ, ես տուն ունե՞մ, ո՞վ եմ ես...

-Ո՞վ ես դու: Դու եկել ես ինքնակամ,- մի տեսակ անմասնակից պատասխանում է, նույնիսկ վրաս չնայելով,- Քո վիճակը... այդպես լինում է, երբ պարզվում է, որ դու այնքնան էլ լավը չես նրանում, ինչը քո կարծիքով միակն է, որ կարող ես անել: Անտանելի միջակություն, որ մղում է կամ առաջ, կամ զրոյաման, - վերջում ներողամիտ ժպտում է:

Ես ստիպված եմ հատակից մաքրել մածուծիկ հեղուկը , որ կաթում է կամ, որ իրենք են սրբում ու լղոզում պատերին: Մի երկու հարվածի են դիմացել, ողջ աշխարհը պետք է իմանա: Ու դրանք էլ հաղթո՞ղ են կոչվում:

- Մանկապարտե՜զ,- աչքերը վրաս չռելով զարմանում էր,- այսօրվա հաղթողը վաղը դահլիճից կարող է դուրս չգալ:

Ոնց է իրեն հաջողվում այդքան խաղաղ լինել, ասում եմ: Լուռ է:

Երբ ես առաջին անգամ հանդիպել էի Մշտական հաճախորդին այսօրվա նման բացեց ընդունարանի դուռը, մոտեցավ ինձ: Բազուկներիս վրա չորանում էին արնոտ մատնահետքերը:
Նոելը պահեց իմ թուլացած մարմինը, ես զգացի նրա կցկտուր շունչը պարանոցիս:

- Դու ճախրել գիտես, ի՞նչ օգուտ, եթե երկինք չկա, -շշնջաց, - դու լողալ գիտես, բայց թպրտում ես ժայռերի մեջ, դու մագլցել գիտես, իսկ ոտքերդ ավազների մեջ են խրված:
Ուզո՞ւմ ես շարժվել, սովորի՛ր սողալ ու կուլ տալ այն ինչ մեծ է քո կոկորդից:

Ինձ թվում է ես այլևս չկամ, ես նմանվել եմ Նոելին, միջնահասակ, նվազ, նյարդային շարժուձևով այդ կնոջը: Նոելը երբեք չի սխալվում, բայց…Մշտական հաճախորդը վերադառնալու է կրկին: Ես կրնկակոխ հետ եմ դառնում: Կուրացած վազում եմ աստիճաններն ի վեր, ես պետք է երկինք ստեղծեմ, ես պետք է ծովեր բանամ, ես պետք է ժայռեր կերտեմ…ես պետք է… թափով հարվածում եմ ինչ-որ մեկին: Երկաթե ճաղերից բռնած Նա նույնիսկ չի երերում: Նա… ես Նրան ճանաչում եմ: Նա Նոելի մոտ հաճախ է լինում: Մեկ-մեկ բարևում է ինձ, Նոելն արգել է պատասխանել: Նա չի մասնակցել ոչ մի մարտի, Նրա ձեռքերը մաքուր են ու Նրանից արյուն չի կաթում երբեք: Հիմա ինձ այնքան մոտ է շնչում… ես էլ եմ շնչում, նրա արտաշնչածը թթվածնապակաս: Նրա մոխրագույն աչքերում սահմաններն լուծվում են անհետ:

- Գնո՞ւմ ես:

Գնում եմ: Խուսափում եմ Նրա աչքերից, գլուխս կախվում է ակամա: Նա բռուցքը դնում է ծնոտիս տակ: Մատներիս ծայրին ջերմանում է նրա ափը… Շուրթերիս զգում եմ նրա շուրթերը: Ես ձգվում եմ դեպի Նա, այրվող ձեռքը շապիկիս տակ դնելով: Լեզվիս վրա տարածվում է տաք աղահամը: Ի՞նչ է սա, արյո՞ւն… Ի՞մն է թե՞, Նրանը…Նա ցավից ամուր սեղմում է կողերս: Նրա… Ես ընկրկում եմ մի քայլ ու կուլ եմ տալիս այն ինչ մեծ է իմ կոկորդից...

- Կբացատրե՞ս,- լսվում է Նոելի սառուցային ձայնը:

Ես սպասում եմ, Նա էլ է մնում անձայն: Փախչելու բնազդ…

Հեռանում եմ, առանց հետ շրջվելու նետում եմ Նոելին, այդպես էլ չիմանալով իմ ապագա վերադարձը գուշակող բավարար ժպիտ է դեմքին, թե մեր վերջնական անջատումը գիտակցողի ցասում…

Անսահման թեթևության ու ճնշող դատարկության միջև անհստակ սահման կա միայն…

Ես աշխատում եմ արդեն մի քանի ամիս է: Առավոտ շուտ գնում եմ տանից, վերադառնում եմ, երբ արևը իր վերջին շողերով գրկում է գետինը: Ժամանակը գլորվում է աննկատ: Մեկ մեկ աստիճաններին ձայներ եմ լսում, գուցե Նա… բայց առօրյան կուլ է տալիս մտքերս: Երբ հոգնած գալիս եմ տուն ու ձեռքերով հրում եմ դուռը, այն բացվում է ծանր նվվոցով ու ծածկվում է շատ դժվար: Ոտքերս ցավում են, թեև անցել են մայթերի քանդված սալաքարերից ու ջարդած շշերի ապակիներից մնացած վերքերը, ես հասկանում եմ` այն օրը բոբիկ եմ տուն եկել:

ՆՆջասենյակից լսվում է մանկան լացի ձայն: Հասնում եմ, հասնում եմ… շ~… շ~… իմ փոքրիկ, իմ անուշ… շ~, ես այստեղ եմ, քո կողքին: Ինչ թեթև է փխրուն մարնինը օրորվում իմ թևերին: Նուրբ, փոքիկ մատիկներն դիպչում են այտիս: Պատուհանից այնքան շատ լույս է ընկնում ներս, երկնագույն պատերին անվարժ ձեռքով բամբակյա ամպեր են նկարած: Նեղ անկողնու կողքին մանկական կահույք է, ամենուրեք խաղալիքներ են, գույզգույն խաղալիքներ… Տունը լցվում է տաք գվգվոցով…

Անսահման թեթևության ու ճնշող դատարկության միջև անհստակ սահման կա միայն…

Առաստաղի ճաքերից կախված մի կաթիլ ընկնում է դեմքիս: Իմ բնակարանը մեկ սենյականոց է, այստեղի միակ կահույքը չորսոտանի ցածրիկ սեղանն է, վրան կռնձած հացի կտոր ու փշրանքներ…Հատակը ձգում է ինձ ցած: Որովայնիս զգում եմ Մշտական հաճախորդի պաղ ձեռքը, եղունգներվ քերում է կաշիս, ինձնից զատում է կին լինելուս բնությունը: Ես կծկվում եմ հատակին, շոշափում եմ երկարավուն մի սպի ազդրերիս արանքում… Առօրյան լայնաբերան է, բայց ոչ այդ աստիճան: Նոել… ես Նոելին եմ տվել այդ պատմությունը:

-Կբացատրե՞ս…

Կբացատրեմ … Մե՛նք, ես ու դու… չափազանց ուժեղ ենք մեր թուլություններում:

Բացիկում ասվում է, որ երկու շաբաթ է ինչ գարուն է արդեն: Սեղանին դրված հեռախոսը զանգում է.

- Գոլդեն Փելըս հյուրանոցային համալիրը հրավիրում է ձեզ մասնակցելու պաշտոնական բացման արարողությանը, Միսս Լարետ, դուք Հենրիի Լարետի եղբոր աղջիկն եք, մեզ հաճելի կլինի տեսնել ձեզ ներկաների ցուցակում:

Բայց ես Միսս Լարետը չեմ ։ Հենրի Լարետ, ծանոթ է, մի տեղ լսել եմ: Մյուս կողմից էլ արդեն երկու շաբաթ է ինչ գարուն է: Գտնում միակ երեկոյան երկար, սև զգեստս: Դրսում անձրև է, բայց ոչ տաք գարնանային… Թիկունքս մայթերին ու ասֆալտներին է նման, մերկ է, թաց ու վերջապես լվացվում են ձմռան հետքերը:

- Ներս եկե՛ք, Միսս Լարետ:

Ես Միսս…

Գովազդային հսկայական պաստառի վրա Մշտական հաճախորդի կախ ընկած այտերն են ու կեղծ ծիծաղի մեջ հրեշավոր դարձած աչքերը.

«ՀենրիԼարետը հավիրում է բոլորին` հանգստացեք բարձր մակարդակով»:

Ծնկներս փափկում են: Մեկը ինձ ձեռք է մեկնում: Պղտորված հայցքիս առաջ հասցնում են փայլել մոխրագույն աչքերը: Ես հավաքում եմ ցեխաջրի մեջ թաթախված փեշերս, մեջս խեղդելով զգացումը, որ Նա ումից փախել եմ ու Նա ում ուսին պատրաստվում եմ հենվել նույն մարդն են: Մազերցս ջուր է կաթում Նրա ուսին: Նա չի նկատում, ինձ համար էլ միևնույն է: Ես ձգվուն եմ դեպի Նա, իսկ Նա կոնքերս է ձգում դեպի իրեն:

Լեզվիս տակ կոշտուկներ եմ զգում… Նոել Լարետ…

Ցավի ու հաճույքի միջև անհստակ սահման կա միայն...

Chuk
17.03.2013, 00:43
Տարբերակ 11.
Խորհրդավորություն

Խաղում էր: Երեխաները շատ էին սիրում նրան, հատկապես երբ կենդանիներին էր կրկնօրինակում, ներկայացումներ էր պատրաստում: Թվում էր ոչ ոք չի կարող այդպես զվարճացնել փոքրիկներին: Ամբողջ սենյակը լցվում էր ուրախ ծիծաղով, երբ նա կատվի պես ճարպկորեն ձգվում էր «առջևի թաթերի» վրա, սեթևեթում: Ուլ հանկարծ ոտքի կկանգներ ու կսկսեր արջի պես ծանր-ծանր քայլել, կամ կվերածվեր օձի: Իրեն էլ էր այդ ամենը հաճույք պատճառում՝ սիրում էր մանուկների ժպիտը, զրնգուն ծիծաղը, երբեմն էլ ճարպկորեն պարում էր փոքրիկների համար, բայց երբեք փոքրիկների ներկայությամբ ոչինչ չէր խոսել՝ այդպիսինն էր իր դերը, որ հենց ինքն էր կերտել:

Սակայն համարյա ոչ ոք չգիտեր իրական Արմինեին: Անգամ մեծերը պատկերացում չունեին թե ո՞վ է նա՝ ինչպիսին տեսնում էին այդպիսին էլ պատկերացնում էին: Արմինեն հաճախ էր մտածում… իր աչքի առաջ պատկերվում էին առեղծվածային տեսարաններ, խորհրդավոր, տարօրինակ, բայց զարմանալիորեն իմաստալի: Ո՞րն էր իմաստը, ինքն էլ չէր հասկանում: Դա լինում էր երբ հիշում էր իր գիշերային երազները: Ուզում էր հասկանալ, թե ինչի՞ մասին էին, ի՞նչ էին իրենցից ներկայացնում: Մի օր պետք է իմանար ճշմարտությունը՝ տեսներ այն, ինչ իրեն հետաքրքրում էր:

Ամեն ինչ ինքնըստինքյան կատարվեց: Կատարվեց այն օրը, երբ բոլորովին չէր սպասում: Նա հանկարծակի, անսպասելիորեն հոգնածություն զգաց: Ի՞նչ կատարվեց, քիչ առաջ շատ հանգիստ էր, նորից իր երազներն էր վերլուծում: Բայց այս ի՞նչ է կատարվում, ինչու՞ ոչինչ չի տեսնում, ախր աչքերը բաց են, շուրջն ամբողջովին խավար է: Հանկարծ հետևից ինչ-որ ոտնաձայներ լսեց:

- Ո՞վ է այդտեղ,- հարցրեց: Պատասխան չկար:

Հանկարծ զգաց, որ ոտքերը մրսում են, հատակը սառն էր, «ե՞րբ եմ հանել կոշիկներս» մտածեց, «այս ի՞նչ է կատարվում»:

- Օգնե…,- չկարողացավ ճչալ, ինչ-որ բան ներսից խանգաարեց, սկսեց խեղդել: «Մի րոպե…»- նորից սկսեց մտածել «ախր ես քիչ առաջ էի պառկել քնելու, գուցե երազը դեռ չի՞ ավարտվել: Բայց այդ դեպքում ինչպե՞ս եմ հիշում, ինչպե՞ս եմ զգում, որ երազ է, այդպիսի բան չի կարող լինել, բացի դրանից կոշիկներս հագիս չեն»: Հենց այդ պահին կողքից ինչ-որ մեկը քրքջաց: Աղջիկն իսկույն վեր թռավ, սկսեց ձեռքերով շոշափել շուրջ բոլորը: Գոռալ չէր կարող: Քրքիջը լռեց ու անհայտ տղամարդը սկսեց խոսել:

- Դու ավելի քան արդարացրեցիր իմ հույսերը՝ չէի սպասում, որ այսքան արագ կկողմնորոշվես:

Աղջիկը ապշած կանգնել էր, փորձում էր ճչալ, որևէ բան հարցնել ու շարունակում էր ձեռքերով փնտրել տղամարդուն:

- Իզուր տեղը մի փնտրիր ու մի փորձիր խոսել: Ավելի լավ է մտածես ու գտնես պատասխաննրը:

Աղջիկն իսկույն զգաստացավ: «Ի՞նչ մտածեմ, ո՞վ ես դու, ի՞նչ է կատարվում, սա երա՞զ է…» վերջին կետի վրա աղջիկը կանգ առավ, ուժեղ կսմթեց ձեռքը: «Ըստ երևույթին երազ չէ: Սակայն այստեղ որևէ կապ ունեն իմ խորհրդավոր երազները, կամ մտքերը: Բայց ախր ես երբեք կույր, կամ համր չեմ եղել երազում: Երազում ես միշտ ինչ-որ փորձության էի ենթարկվում… Մի՞թե սա նոր փորձություն է, իրական փորձություն»

- Ապրես,- խոսեց տղամարդը:- Այդպես էլ կա: Ուղղակի այս փորձությանը դու նախապատրաստված չէիր, չգիտեիր թե ինչ է լինելու: Դա խաղի կանոններից է: Ես եմ քեզ թելադրելու թե ինչ անես: Դու ճկուն ես, ճարպիկ, խելացի ու հաճախ պահպանում ես հոգեկան հավասարակշռությունը: Այո, դու ծայրահեղություններին հասնելուց առաջ կարողանում ես պատասխան տալ քեզ հուզող հարցերին: Ինձ դուր է գալիս քո կողմնորաշվածությունն ու ճարպկությունը: Քեզ սպասվում են մի քանի փորձություններ, որոնք բարդ կթվան, բայց կարծում եմ դու ի վիճակի կլինես այդ ամենը հաղթահարել: Գիտեմ, քեզ հիմա հետաքրքրում է թե ես ով եմ: Կարող ես ինձ անվանել Հրաշագործ: Դու առայժմ այդպես կմնաս այնքան ժամանակ, որքան քեզանից պահանջվի: Դու չես կարող հրաժարվել այս ամենից, չէ՞ որ այդ դեպքում այլևս երբեք չես տեսնի ու չես խոսի, բացի դրանից դու սիրում ես փորձություններ, այնպես չէ՞:

Այլ ընտրանք չկար: Խաղը սկսվել էր:

Արմինեյի համար իհարկե այդ ամենը ապշեցուցիչ էր: Ճիշտ է նա հաճախ էր մտածել անիրականության, կախարդանքի մասին, բայց չէր կարող պատկերացնել, որ այդ ամենը կարող է մի օր այդքան մոտ լինել, այդքան իրական, դա հրա՞շք էր, թե՞ մղձավանջ:

- Այդ հարցերիդ պատասխանը դու կստանաս ամենավերջում:- դարձյալ խոսեց Հրաշագործը:

- Իսկ ի՞նչ պետք է անեմ մինչ այդ,- մտքերով «հարցրեց» աղջիկը:

- Առաջին հերթին, դու պետք է այնպես չանես, որ որևէ մեկը կասկածի, թե քեզ հետ մի բան այն չէ: Քեզ դրսևորիր այնպես ինչպես կդրսևորեիր այն ժամանակ, երբ չէիր սպասում այս ամենին:

***

Արմինեն վախենում էր, վախենում էր ընկնելուց, վախենում էր անհաջողությունից: Բայց կարծես հենց այդ վախն էր իրեն ուժ տալիս, օգնում պայքարել՝ հաղթահարել փորձությունը: Աղջիկը թռչկոտում էր, ճարպիկ շարժումներ անում, պարում էր երեխաների առաջ՝ աշխատելով հնարավորինս լավ զգալ սենյակը, հանկարծ չդիպչել պատին, չընկնել հատակին, չվնասել երեխաներին: Երեխաների ծիծաղը և՛ ոգևորում էր աղջկան և՛ օգնում հեռավորությունը պահպանել: Հենց այդ նպատակով էլ նա այսօր երեխաներին բոլոր պատերի մոտ էլ նստեցրել էր: Աղջիկն արդեն լիովին ինքնավստահ էր, բացառում էր որ կարող է հանկարծ սայթաքել ու հանկարծ… ընկավ: Վնասեց ոտքը: Երեխաները աղմուկ բարձրացրեցին, խառնվեցին իրար, բայց Արմինեն չթողեց, որ այդ ամենը երկար տևի: Հնարավորինս արագ ոտքի կանգնեց ու իսկույն մտավ կաղ աղջկա դերի մեջ: Ոտքի ցավն իսկապես տանջում էր: Որոշ ժամանակ մնաց այդ կերպարում, բայց երեխաները այնքան էլ շատ չէին ծիծաղում, դա նրանց չէր զվարճացնում: Նստեց հատակին, մի քանի վայրկյանում հոգեպես պատրաստվեց ու հանկարծ վեր թռավ, դարձյալ աշխուժացավ, սկսեց ակտիվ շարժումներ անել: Երեխաներին իհարկե դուր եկավ վերածնունդը, սկսեցին ծիծաղել ու ծափահարել: Ու որքա՜ն մեծ էր իր զարմանքը, երբ այդ աշխուժությունից հետո ոտքի ցավը թեթևացավ:

- Լավ, բավական է,- քիչ անց խոսեց Հրաշագործը,- դու քեզ հիանալի դրսևորեցիր: Կեցցես:

Արմինեն կատարեց ֆինալային ցատկը, ուղիղ կանգնեց տեղում ու գլուխ տվեց փոքրիկ հանդիսատեսներին:

Տուն գնալուց հրաշագործն ուղեկցում էր Արմինեյին:

- Իհարկե լավ է, որ դու աստիճանաբար ավելի ինքնավստահ դարձար: Բայց պետք է հաշվի առնես, որ զգուշությունն էլ է լավ բան ու ցանկացած պահի, պետք է չմոռանաս այն ամենի մասին, ինչը չի բացառվում: Իսկ ինչ վերաբերվում է ոտքիդ ցավն անցնելուն՝ չկարծես, որ այստեղ էլ կախարդանք կար: Ո՛չ, դա դու արեցիր: Դու կարծում էիր թե ոտքդ թուլացել է, իսկ իրականում նրան պետք էր աշխատեցնել: Հենց դրանից էլ ցավն իսպառ կորավ:

***

Հաջորդ օրը աղջիկը կարող էր խոսել: Այդ օրը շատ էր տարբերվելու բոլոր մյուս օրերից,: Արմինեն առաջին անգամ խոսելու էր երեխաների հետ ու այդ օրն առաջին անգամ երեխաները նույնպես մասնակցելու էին խաղին: Արմինեն բոլորին հավաքեց սեղանի շուրջ, թաշկինակով կապեց աչքերը չնայած դրա կարիքը չկար:

- Խաղը կոչվում է «Մորզեի այբուբեն»: Սկզբից դուք կթմբկահարեք սեղանին, ինչպես դուռն եք թակում (ամեն մեկդ յուրովի) ու կասեք ձեր անունը: Այնուհետև, տարբեր հերթականությամբ նույն կերպ կթմբկահարeք, իսկ ես կփորձեմ ասել, թե դա ու՞մ թակոցն էր:
Առաջ Արմինեյին երբեք չէր մտահոգել այդ հարցը: Պատճառ չէր ունեցել մտածելու այդ մասին՝ կասկածելու անգամ թե որքան պայծառ հիշողություն ունի, բայց այդ պահին ամբողջ մարմնով մեկ դողում էր՝ զգում էր, որ բարդ առաջադրանք է իր առջև դրված: Նա պետք է ամբողջ ընթացքում պտտվեր սեղանի շուրջը, չդիպչելով երեխաներին, որպեսզի չկարողանա մտապահել, թե ո՞վ, որտե՞ղ է նստած: Երբեմն նա սխալվում էր, իսկ խաղն է՛լ ավելի էր բարդանում, բոլոր երեխաներն արդեն երկու ձևով էին թմբկահարում: Բայց
Արմինեն աստիճանաբար վարժվեց այս խաղի մեջ, ավելի ու ավելի լավ էր ստացվում իր մոտ:

- Բավական է,- քսան րոպեից ասաց Հրաշագործը,- այս փորձությունն էլ է կարելի համարել ավարտված:

Արմինեն թեթևացած շունչ քաշեց:

- Ես հասկացա այսօրվա փորձության իմաստը:- Տուն գնալուց ասաց Արմինեն:- Պետք է նորություններ մտցնեմ խաղերիս մեջ, հակառակ դեպքում ձանձրալի կլինի թե ինձ համար, թե երեխաների: Այսօրվա խաղը երեխաներին շատ դուր եկավ:

- Ճիշտ ես,- հաստատեց Հրաշագործը,- այս փորձության մեջ կարևոր էր ոչ թե քո հիշողությունը, այլ հենց այն, ինչ դու ասացիր:

***

Երրորդ օրն էր: Այդ օրը Արմինեն չէր գնալու երեխաների մոտ: Ամբողջ օրը կույր վիճակում, համբերատար սպասելու էր խաղի ավարտին: Հաջողդ օրը բացվելու էին իր աչքերը ու նա վերջապես տեսնելու էր Հրաշագործին: Արմինեն բոլորովին մոռացել էր, որ այդ օրը պետք էր Դավիթի հետ գնար զբոսնելու իսկ եթե…

- Ո՜չ,- առարկեց Հրաշագործը,- Մտքովդ չանցնի հրաժարվել: Այդ զբոսանքն էլ է մտնում խաղի մեջ:
Ստիպված չեղավ երկար սպասել Դավիթին: Վերջինս երբեք չէր ուշանում: Աղջիկը քնքշորեն բռնեց նրա ձեռքը ու սկսեցին քայլել Դավիթի հետ միշտ այնքա՜ն հաճելի էր, սիրում էին զրուցել տարբեր թեմաներից: Նրանք միշտ անկեղծ էին եղել միմյանց հանդեպ:

- Ի՞նչ է այսօր կատարվում քեզ հետ,- ճանապարհին հարցրեց Դավիթը,- ցրված ես երևում, ինչու՞ ես անընդհատ սայթաքում:

Որքա՜ն էր ուզում ասել ճշմարտությունը՝ հանել իր դիմակը՝ ասել, որ ոչինչ չի տեսնում, որ հիմա իր համար շատ դժվար է, չնայած ընդամենը մեկ օր է մնացել, բայց այդ մեկ օրը նրան մի ամբողջ դար էր թվում: Հոգնել էր կուրությունից ու վերջիվերջո ուզում էր հասկանալ, թե ի՞նչ էին նշանակում իր բոլոր երազները, ո՞վ է այդ Հրաշագործը: Դավիթը երբեք իրեն խենթի չի համարել, համբերատար լսել է Արմինեի պատմությունները, անգամ ինքն էլ է իր հետ միասին մտածել թե ի՞նչ կարող են նշանակել այդ երազները:
- Դե՞, մի բան ասա: Ինչու՞ ես լռում:

Աղջիկն իսկույն սթափվեց, զգաց, որ հիմա իրեն պահում է անզգա տիկնիկի պես, որ ոչ խոսում է, ոչ շարժվում, գնում է այնտեղ ուր իրեն տանում են:

- Այսօր մի քիչ հոգնած եմ:

- Այդ դեպքում ինչու՞ դուրս եկանք զբոսանքի, կարող էինք նստել տանը, սուրճ խմել:

- Չէ-չէ: Մենք պետք է զբոսնեինք…

- Ի՞նչ պատահեց, ինչու՞ խոսքդ կիսատ թողեցիր: Ի՞նչ է կատարվում քեզ հետ Արմինե:

- Ոչինչ Դավիթ, ոչինչ: Խնդրում եմ, արի տուն գնանք:

Դավիթն ապշել էր, առաջին անգամ էր Արմինեին այդ վիճակում տեսնում: Զգում էր, որ ինչ-որ բան այն չէ, բայց նա չէր սիրում «գլուխ ցավեցնել»: Երբ դիմացինը չէր ուզում խոսել տվյալ բանի մասին, չէր ստիպում՝ «գուցե մի օր հենց ինքն ասի ամեն ինչ»:

Արմինեն մեն-մենակ նստել էր տանը: Թվում էր ժամանակը կանգ է առել, թվում էր ընդմիշտ այսպես կույր է մնալու: Ե՞րբ են այս մի քանի ժամն էլ անցնելու, որքա՞ն կարելի է սպասել: Նա սկսեց վախենալ: Վախենում էր խավարից, վախենում էր մենակությունից: Ուզում էր բարձր ճչալ, բայց գիտեր, որ դա ոչինչ չի փոխի: Սպասել, սպասել, սպասել:
Սպասե՞լ, իսկ գուցե այնքան էլ լավ չվերջանա այս ամենը: Գուցե այդ Հրաշագործը… ա՜խ այդ Հրաշագործը: «Ախր ինչու՞ հենց ես, մի՞թե Հրաշագործը դեռ ա՜յն ժամանակ էր ամեն ինչ պլանավորել և ինձ պատրաստել այդ փորձությունների համար, ի՞նչ է կատարվում: Ո՞վ է նա: Ո՞վ եմ ես: Արդյո՞ք ինձ դուր կգա՞ն նրա պատասխանները»: Արմինեն անզորությունից ընկավ հատակին ու սկսեց հեկեկալ:

- Ինչու՞ հիմա չես խոսում ինձ հետ, ու՞ր չքացա՞ր: Ձա՜յն հանիր, իմանամ որ այստեղ ես,- գոռում էր նա,- Ո՞վ ես դու: Հերիք է արդեն: Ասա ի՞նչ է այս ամենը նշանակում:
Պատասխան չկար:

Արմինեն կոկորդի անտանելի ցավ զգաց:, մարմինն էլ թուլացավ: Ինքն էլ չզգաց թե ինչպես երեսնիվայր փռվեց հատակին:

Արթնացավ, երբ ինչ-որ մեկը սկսեց ցնցել իր ուսերը: Աչքերը փակ էին, վախենում էր որևէ բան ասել: Հանկարծ զգաց, որ ինչ-որ ուժեղ լույս է ծակում է աչքերը՝ ջահն էր: Բացեց աչքերը, առաջին բանը որ տեսավ, դա ժամացույցն էր: Սլաքներն ուղիղ տասներկուսի վրա էին: Ապա նայեց շուրջբոլորն ու ուղղակի ապշեց: Սենյակում կանգնած էր հայրը, ժպիտը դեմքին նայում էր նրան:

- Հայրի՞կ: Այդ ինչպե՞ս: Ե՞րբ վերադարձար արտասահմանից:

- Չորս օր առաջ աղջիկս:

Արմինեն շփոթվեց: Ո՞նց կարող է նման բան լինել:

- Կարող է սիրելիս: Չէ՞ որ դա հենց ես եմ,: Այո-այո հենց Հրաշագործը: Իսկ քո կարծիքով ո՞վ էր քեզ ուղարկում այդ երազները: Ես երբեք, մի փոքր անգամ չեմ կասկածել, որ դու կարդարացնես իմ հույսերը: Դու իմ Արմինեն ես, դու Արմենի աղջիկն ես: Ու կարող ես վստահ լինել՝ մի օր իմ ամբողջ կախարդանքը փոխանցվելու է քեզ: Այդ օրն էլ կգա:

Աղջիկն ապշած նայում էր սիրելի հորը, ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել: Իր հա՞յրը:

- Այո աղջիկս: Ու ժամանակն է, որ դու էլ ծանոթանաս հրաշքների աշխարհին: Այնտեղ բոլորը քեզ են սպասում:

- Դաժան հրաշքների՞,- կիսազարմացած, կիսաբարկացած ծղրտաց Արմինեն:

- Դաժա՞ն: Իսկ մի՞թե քեզ որոշ բաներ չսովորեցրեցին այդ ամենը: Դու իզուր քեզ կորցրեցիր այսօր: Վստահ եմ, որ դա առաջին ու վերջին անգամն էր: Դու մեզ մոտ կտեսնես իսկական հրաշքներ: Այն ինչ դու զգացիր այս երեք օրում, քեզ անպայման պետք կգա ամբողջ կյանքում: Գուցե հետագայում քո որդին բոլորովին այլ կերպ անցնի իր երեք օրերի «պրակտիկա»ն, բայց նա էլ անպայման կլինի հրաշագործների ընտանիքից:

- Իսկ Դավի՞թը, իսկ երեխանե՞րը:

- Դու նրանց երբեք չես կորցնի աղջիկս: Դե՞, տուր ձեռքդ:

Աղջիկը ժպտաց ու մեկնեց իր ձեռքը հորը:

Chuk
17.03.2013, 00:48
Սիրելի՛ ակումբցիներ
Ցանկանում եմ հաճելի ընթերցում, հետաքրքիր ու թեթև ժամանց, բազմաբովանդակ ու հետաքրքիր քննարկում: Կարդացեք, ընտրեք ձեր հավանած տարբերակներն ու քվեարկեք:

Իսկ ինձ մնում է ձեզ շնորհավորել ակումբի ծնունդի առթիվ, մենք արդեն 7 տարեկան ենք, ժող :)

Դավիթ
17.03.2013, 01:15
Էս երևում ա էլի շտապ-ստապ ուղարկել են գործերը: Առաջին 5-ից միայն մեկը դուրս եկավ: 6, 8, 9 լավն էին: 10 ու 11-ը դեռ պետք ա կարդամ:

ivy
17.03.2013, 01:21
Դեռ մեկումեջ եմ կարդում՝ ըստ հետաքրքող վերնագրերի: Ոնց որ ընդհանուր վատ չի պատկերը: Մենակ որոշ գործեր կային, որ թեև հետաքրքիր էին, բայց պարը մեջն էդքան էլ չտեսա: Այսինքն՝ պարից ինչ-որ տարրեր կային, բայց բեմադրության ամբողջականությունը չկար:
Բայց դեռ նորից կկարդամ ու ավելի ուշադիր:

Դավիթ
17.03.2013, 01:28
Տարբերակ 7.
Աննան միայն սիրել գիտեր...

Մանրադիտակով էլ ման գաս պարի մասին մի բան, չես գտնի::)

StrangeLittleGirl
17.03.2013, 01:31
Առաջինն եմ դեռ մենակ կարդացել: Թույլ էր: Չտխրեցրեց: Եթե հեղինակը տխրեցնելու նպատակ ուներ, անկախ նրանից՝ իրական պատմություն էր, թե հորինված, պիտի էնպես գրեր, որ ազդեր ընթերցողի վրա: Սա չազդեց: Մեկ էլ մի խորհուրդ հեղինակին. խուսափիր կրկնություններից: Նայիր, թե ինչ ահավոր է.

10 րոպեից հիշեց, որ նախորդ օրն առաջին անգամ պարել էր մի տղամարդու հետ: Չէր ճանաչում այդ երիտասարդին, պարել էր, քանի որ ընկերներն էին բրդելով ասել, որ չմերժի պարի հրավիրողին: Ամբողջ 3 րոպեանոց պարի ընթացքում մտածել էր, թե երբ պետք է ավարտվի պարը, որ հագնվի ու փախնի, որ ինչքան հնարավոր է քիչ մարդ տեսնի իր աչքերը: Մտքերն ընդհատվում էին միայն այն ժամանակ, երբ տղամարդը ամուր սեղմում էր աղջկան: Դրանից ավելի էր կարմրում ու ջղաձգվում: Երաժշտության ավարտվելուն պես անեացավ դահլիճից:

Չեմ քվեարկի

Alphaone
17.03.2013, 01:33
Ես կեսը կարդացել եմ, թե քունս ա տանում, սթափ չեմ դատում, թե էլի իմ ճաշակն ա կաղում, կարդացածներս լրիվ դուր եկան, վերջում չեմ իմանալու, թե ում ձայն տամ :))

ivy
17.03.2013, 01:40
Բոլորին առաջարկում եմ շատ խիստ չլինել, քանի որ առաջին անգամն եք էսպիսի բան փորձում, ու շնորհակալություն բոլորին, որ քաջություն են ունեցել մասնակցելու:

Տարբերակ 1
Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց

Մարդիկ, հայերենում չկա «սիրով զբաղվել», դա ռուսաբանություն է ու շատ անհաջող: Ճիշտը՝ «սեր անել»:
Պատմությունը տխուր էր... Բժշկի ասածը «պատռելու» մասին՝ շատ կոպիտ: Հուսով եմ, գոնե դա իրական չէր. չեմ ուզում հավատալ, որ էդպիսի անտակտ բժիշկներ կան հայ իրականության մեջ:
Լավ է, որ մարդիկ փորձում են իրական պատմություններ ներկայացնել, բայց խնդրում եմ, դրա մասին վերջում մի գրեք... Գոնե էս մրցույթներում: Լավ տպավորություն չի թողնում...
Պարն ու բեմադրությունը՝ իրենց ամբողջականության մեջ, չտեսա մեջը:
Բայց ինձ հուզեց պատմությունը: Շնորհակալություն:

StrangeLittleGirl
17.03.2013, 01:43
Հուսով եմ, գոնե դա իրական չէր. չեմ ուզում հավատալ, որ էդպիսի անտակտ բժիշկներ կան հայ իրականության մեջ:

կան

ivy
17.03.2013, 01:48
Տարբերակ 2.
Ներսում

Ուռռա՜, էստեղ ճիշտ էին գրել՝ «սեր անել»:
Հետաքրքիր գործ էր, բայց ծավալվելու տեղ ուներ, իմ կարծիքով: Շատ էր կարճ կապած:
Մի քիչ ռիսկային էր գրված: Երկու պատմություն՝ մի պատմվածքում: Ինչ «կարող էր լինել» և «ինչ էր եղել իրականում»: Միտքն ինձ դուր եկավ: Բայց չգիտեմ՝ ինչքանով էր արդարացված էս դեպքում, եթե հաշվի առնենք, որ պարն ու բեմադրությունը մեկն էր միայն:
Անկախ ամեն ինչից՝ ես պարը մեջը տեսա:
Ինձ դուր եկավ:

StrangeLittleGirl
17.03.2013, 01:53

Ռիփ, անկեղծ ասած, էդ կարճության պահով համաձայն չեմ, որովհետև կարծում եմ` նման լուծումներն ավելի ճիշտ են, քան ծավալված պատմվածքները:

Ինչևէ, երկրորդն ինձ դուր եկավ: Մենակ մի փոքրիկ բան. մի քիչ չեմ հավատում, որ Մաքս անունով մեկը Լիզա անունով մեկին որևէ բան չէր թողնի անել:

Երրորդն էլ դուրս եկավ: Զարմանալիորեն շատ նման էր երկրորդին: Գուցե նույն հեղինակն է գրել:

Գուցե երկուսի օգտին էլ քվեարկեմ, դեռ չեմ որոշել:

StrangeLittleGirl
17.03.2013, 02:02
Վերապրումն էլ կարդացի: Հետաքրքիր մոտեցում էր: Մի քիչ կաղում էր վերջը:

Մի հետաքրքիր բան էլ նկատեցի. էս գործերը ոնց որ նույն ռիթմով գրած լինեն: Որ կարդում եմ, ինչ-որ ընդհանուր ներքին ռիթմ եմ զգում (խոսքս երկրորդից չորրորդի մասին է, առաջինին չի վերաբերում):

Alphaone
17.03.2013, 02:05
6-ը շատ դուր եկա՜վ :)

Alphaone
17.03.2013, 02:06
Մի հետաքրքիր բան էլ նկատեցի. էս գործերը ոնց որ նույն ռիթմով գրած լինեն: Որ կարդում եմ, ինչ-որ ընդհանուր ներքին ռիթմ եմ զգում (խոսքս երկրորդից չորրորդի մասին է, առաջինին չի վերաբերում):

Նույն երաժշտության տակ են գրվել, նույն պարից տպավորված, երևի, ռիթմն ազդել է :)

ivy
17.03.2013, 02:13
Տարբերակ 3.
Վախեր

Լավն էր: Զգացմունքները շատ էին, երբեմն իրարամերժ, ու հենց դրանով էլ շատ իրական:
Էստեղ ինձ համար կինն այնուամենայնիվ ուժեղ էր՝ անկախ ամեն ինչից: Անկախ նրանից, էդ քոսոտը մնալու էր մոտը, թե չէ:
Ինքը արդեն հաղթած էր, որովհետև էդքան ապրել էր մենակ ու կարողացել էր չկոտրվել: Նույնիսկ դեպրեսիան էլ հաշվի չեմ առնի, դա դեռ «կոտրվել» չի:
Երկրորդ տարբերակի հետ թեև ինչ-որ սյուժետային նմանություն կար, բայց ինձ համար տարբեր էին, ու կարծում եմ՝ հեղինակներն էլ են տարբեր: Երկրորդի հեղինակին ոնց որ թե գիտեմ, էս մեկինը՝ չէ:
Պարը եթե լայն իմաստով նայենք, հա, կարելի է մեջը տեսնել:

StrangeLittleGirl
17.03.2013, 02:14
Նույն երաժշտության տակ են գրվել, նույն պարից տպավորված, երևի, ռիթմն ազդել է :)

Ըհը, Ցպահանջն էլ կարդացի, նամակի տեքստի մեջ էր նույն ռիթմը: Բայց լուրջ, նենց հավես ա, որ սենց ա :)
Ինձ թվում ա` Ցպահանջի մեջ խորհրդավորությունը չափից դուրս շատ էր, բայց ընդհանուր առմամբ վատը չէր: Հնարավոր է` քվեարկեմ:

Alphaone
17.03.2013, 02:15

Ինձ էլ ամենաշատը Ցպահանջն ու Տանիքներն են դուր եկել :))

ivy
17.03.2013, 02:29
Տարբերակ 4.
Վերապրում

Հմմ...
Պատմվածքի սյուժեն փիլիսոփայացնելը իմ սիրած տեսակը չի, դրա համար քիչ կխոսեմ:
Ընդհանուր հավեսն էր, հետաքրքիր էր, որ մարդ էդ ուղղությամբ էր մտածել՝ պարը նայելիս:
Կարծում եմ, կլինեն հավանողներ:

Դավիթ
17.03.2013, 02:40
Ես որ կիլոմետրերով հեռու եմ սիրային մտորումներից, 3-ը իսկապես լավն էր, առաջին դեմքով գրված, համոզիչ ու հետաքրիր: Եթե ձայն չտամ, միայն նրա համար, որ պարի պահը արհեստական էր ներդրված գործի մեջ:

Թերապիստը հույս է տալիս, ասում է՝ պարելը կփրկի, իսկ ես ամեն օր հազիվ եմ անկողնուցս դուրս գալիս, վախվորած նայում հայելու մեջ, ալարում գզգզված մազերս կարգի բերել, ալարում հագնվել, ալարում ապրել: Վեր եմ ընկնում բազմոցին ու սպասում:

ivy
17.03.2013, 02:40
Տարբերակ 5.
Ցպահանջ

Էս տարբերակն ինձ մի քիչ զայրացրեց, անկեղծ ասած:
Կարդալիս զգում էի, որ ինչ-որ հետաքրքիր բան եմ կարդում, բայց էդ զգացումը էդպես էլ զգացում մնաց՝ առանց որևէ կարգին մտքի վերածվելու:
Այսինքն՝ ի վերջո ինչ էի կարդում, էդպես էլ չհասկացա:
Բայց կարծում եմ՝ էն դեպքը չէր, որ ավելին կար, ես չտեսա, ուղղակի էդքանն էր, ինչն ինձ համար քիչ էր՝ ամբողջական պատկեր ստանալու համար:
Հերոսի զգացողությունների ու կարդացած նամակի բովանդակության միջև անհամապատասխանություն կար: Էդպիսի հուզառատ նամակ ու ի պատասխան՝ վախեր: Միստիկա էր խառնված մեջը, ինչն իմ կարծիքով չէր կպնում ամբողջ պատկերին: Ինչպես նաև պարի մեջ ես էդ միստիկան չեմ զգացել...

Տրիբուն
17.03.2013, 02:53
1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց – Առավոտյան մաստուրբացիայի մասին գեղեցիկ պատմությունը չգիտես ինչի վերածվեց տրագեդիայի, որը համոզիչ դարձնելու համար իրականության տակ ենք ուզում սղացնել: «Քանի որ ընկերներն էին բրդելով ասել» տողերից հետո մտածում էի, որ պոռնոգրաֆիայի կվերածվի ու կհետաքրքրանա, բայց ..... ինչպես միշտ, սպասվող գյոզալական սեքսից սարքեցին մահացու քաղցկեղ: Չեմ քվեարկի:

2. Ներսում – «Բայց Մաքսը չէր թողնում: Դո՞ւրս էր եկել: Իրականում մի ոտքով մնացել էր ներսում»: Ոտքո՞վ :D Անոգդոտ հիշեցի – Զույգը սեքսով ա զբաղվում: Տղեն հարցնում ա. «Մտա՞», աղջիկը. «Չէ», տղեն «Ներսում չե՞մ», աղջիկը «չէ», տղեն. «բայց դրսում էլ չեմ»:

Պատմվածք ոչ մի բանի մասին: Հեղինակը փորձել ա մի երկու գեղարվեստական տողով ոչինչից պատմվածք սարքի, բայց բան դուրս չի եկել. «Մեջը լցրեց աչքերից թափվող կայծակը. թող մի քիչ կծու լիներ» ; «Մաքսի սիրած ուտելիքը սարքեց՝ մեջն աչքերից թափվող սեր խառնելով: Թող մի քիչ էլ քաղցր լիներ»: Պահ-պահ-պահ, երևի երկար ա մտածել սա գրելուց: Բայց մի կամ երկու իբր սիրուն նախադասությունով պատմվածք չես սարքի: Չեմ քվեարկի:

3. Վախեր –Մրցույթը փորձարարական ա, բայց ամեն դեպքում թեմատիկ ա: Գրողն ընել ա սար ու ձոր: Ոնց որ ուզում ա մի բան ասի, բայց բան չի ասում: Մեկ հղի ա, մեկ հղի չի, մեկ առավոտից իրիկուն աշխատում ա, մեկ սաղ օրը տունը վեր ընգած վախենում ա, որ հեսա կգա, կամ չի գա, կամ կգա ու չի գնա, կամ էլ կգնա ու էլ չի գա: Քարկապ, կարճ ասած: Գրողը սրա մասին երկար ա մտածել, ու առիթ էր ման գալիս որ մեզ հրամցնի իրա գրածը, ու առը քեզ առիթ – մրցույթ պարային թեմատիկայով, որտեղ կարելի ա թեմայի հետ կապ չունեցող մտքերի կույտը ներկայացնել ընթերցասեր հանրության գնահատականին: Գրողը լավ գրել գիտի, բայց սրա օգտին չեմ քվեարկի: Սրտիս ուզածը չի գրել:

4. Վերապրում – Վայ, էս ի՜նչ լավն էր: Լավ պատմվածք ոչ մի բանի մասին: Կամ կարող ա ազատությա՞ն մասին: Կարող ա: Գրողը ինքը կիմանա ինչի մասին էր: Բայց առաջին երեք դեպրեսիվ գործերից հետո, դեմքիս վերջապես ժպիտ հայտնվեց: Սրա օգտին կարելի ա քվեարկել:

5. Ցպահանջ – Մամա՛ ջան: Էս գիշերվա հազարին կարելի ա մարդկանց սենց վախեցնել: Պատմվածքի անունը պիտի լիներ «Գյոռնափշտիկ»: Գրողը հին գրող ա – ոճից ա զգացվում: Բայց էլի գրել ա ոչ մի բանի մասին: Մրցույթի թեման էլ փաթեթավորել ու դրել ա ցպահանջ դարակում: Չեմ քվեարկի:

6. Ժպտացող տանիքներ – էս Րաֆֆիի հացադուլը Ակումբի վրա ահավոր դեպրեսիվ ազդեցություն ա թողնում: Թեման որ կարդացի, մտածում էի լիքը հաճելի, ուրախ, տրամադրությունը բարձրացնող պատմվածքներ ենք կարդալու: Էս պահի դրությամբ արդեն ուզում եմ վալերյանկա խմեմ: Էս պատմվածքն էլ մնացածի նման – յարաբ պատմվածք ոչինչի մասին: Փորձում եմ հասկանալ, թե գրողն ինչ ա ուզում ասի, բայց բան չի ստացվում: Սոֆին ոնց որ կոմպլեքսներ ունի: Ինվալի՞դ ա: Թոմի դերն ինչու՞մն ա: Սոֆիի երևակայական ընկե՞րն ա: Աղջկա մոտ раздвоение личности ա՞: Չեմ քվեարկի:

Գովազդային ընդմիջում – Ժողովու՛րդ, գրողնե՛ր, ձեր մեջ ոչ մի ուրախ զվարթ, երջանիկ, արևոտ, պայծառ պահ չկա՞: Էս ինչ մի հատ դեպրեսիվ մթնոլորտ ա: Մեր դարդերը քիչ են, մի հատ էլ դուք եք սաղիս դեպրեսում: Չուկ, սրանից հետո ընդունում ես մենակ խմած վախտ գրած պատմվածքները, հատկապես եթե թեման նենց սիրուն, ուրախ ու կրքոտ բանի բանի մասին ա, ոնց որ պարն ա:

7. Աննան միայն սիրել գիտեր – Գովազդային ընդմիջումը չօգնեց: Էս պահի դրությամբ էս էն պատմվածքն ա, որի մասին պիտի ասեմ, որ գրողը պիտի զբաղվի ցանկացած այլ բանով, բացի գրելուց: Բացի նրանից, որ գրածը թեմայի հետ կապ չուներ, իրա վերնագրի հետ էլ կապ չուներ: Ռուսաստան խոպան գնացած ու հետ չեկած ամուսնու, դաժան-գեղցի սկեսուրի, անտեր մնացած կնգա ու երեխու մասին մի հատ գրվածք: Գոնե վերջում սաղով մի հատ տուշ տային ու պարեին, ասեինք թեմայի մեջ էր մնացել գրողը: Չեմ քվեարկի, ու խորհուրդ կտամ գրողին էլ մրցույթներին չմասնակցել:

8. Զրոն – Որ սկսեցի կարդալ, ուզում էի ասել «Փառքդ շատ Տեր Աստված»: Հասա կեսին, ու արդեն վալերյանկան չի օգնում, երևի գինու շիշը բացեմ: Ոնց կարելի էր սենց լավ սկսել պատմությունը, ու կեսից սենց քաք մեջ անել ամեն ինչ (հազար ներողություն, լավ ա քաղաքականության բաժնում չենք, հայհոյանքի համար չեն տուգանում): Պատմությունը սկսվում ներկայացմանը պատրաստվելու ու հետո ներկայացման բավականին գեղեցիկ տեսարանով: Աղջիկը դահլիճում փնտրում ա իրա սպասած միակ երկրպագուին: Սապսում ես հետաքրքիր, գեղեցի, կրքոտ շարունակությունը, ու առը քեզ .... Ալեքսը սիրում ա ուրիշին, պարուհին ծերանում ա ու կույս-կույս մեռնում ա՝ Ալեսքին սրտի մեջ: Էս գրողն էլ լավ գրել գիտի, բայց սրա օգտին էլ չեմ քվեարկի: Էլի Սրտիս ուզածը չի:

Լուրեր Հ1-ով: Վերջը գոնե մի հատ happy end կարդալու ենք, թե՞ չէ: Ընկել եք անտիհոլիվուդյան սինդրոմի մեջ: Ոչ մի պատմություն պիտի լավ չվերջանա: Еперный театр !!!!! Սպասում եմ, որ մնացած պատմություններում պիտի ավտովթար լինի, սիրած տղան պիտի մեռնի կամ սաղ կյանքը ինվալիդ մնա, ու Շամշյանի նկարները պիտի լինեն վթարի վայրից:

9. Լիզայի ձայները – StrangeLittleGirl-ն ա գրել: Պատմվածք ա: Լավ ա գրած: Գրողը գրել գիտի, ու լավ ա գրում: Բայց դե արդեն իսկականից հորսսսսսս արև, էլի: Եթե պատմության վերջում ոչ մեկը չի մեռնում ու չի դժբախտանում, սաղ կյանքը կույս չի մնում, ուրեմն պիտի անպայման շիզոֆռենիկի լինի՞: Պարը սե՞նց զգացմունքներ ա ձեր մեջ առաջացնում: Տանջալամիշ եղանք էլի: Բյուր, առանց նեղանալու, ցենտր գրել ես, բայց չեմ քվեարկելու սրա օգտին, քանի որ մրցույթից սպասումներս չի արդարացրել:

10. Կաղապար. Նոել Լարետ – Օբանա: Ոնց որ հաղթողն էս ա լինելու, հա՞: Լավ չեմ հասկանում ինչի մասին ա գրած, գրական ճաշակս դավաճանեց, բայց հզոր ա գրած: Գրել ա Գալոն: Մդա: Ուզածս գործը չի, բայց անետրը լավ ա գրած, է: Եթե սրա օգտին չքվեարկեմ էլ, մեկա հաղթելույա:

Մի անգամ էլ եմ էս մեկը կարդում: Մի բան, որ գրեթե չեմ անում:

Բլին, իսկականից ախր լավ ա գրած: Նկարագրականը հզոր ա, կպնելու տեղ չկա - ЕМАЕ: Մեր մեջ ասած սյուժեն էլի չեմ ընբռնել, բայց արդեն կարևոր չի: Կարող ա սյուժե չկա էլ: Էս էն դեպքն ա, որ էնքան լավ ա գրած, որ ուզում եմ գրածս հետ վերցնել, որ ուզածս չի: Թաքնված հզոր կիրք կա գրողի մեջ: Պարը ուղղակի չեմ տեսնում, բայց տողերի մեջ կարդում եմ: «Դու գիտես պստո ջան» արտահայտությունը ուրիշ տեղ ա տանում, ու իմ հիշելով Գալոյինը չի: Բայց եթե Գալոն էլ չի գրել, գրողը Գալոյի մակարդակին ա ձգում: Առանց մի գրամ մտածելու կքվեարկեի սրա օգտին:

11. Խորհրդավորություն – Գրողը տարիքով փոքր ա, գրելու տեխնիկա չունի, համ էլ ուղղագրությանը պիտի ուշադրություն դարձնի (Այլ ընտրանք, Արմինեյին ...): Բայց պատմություն էր ստացվել: Պարզ էր, հասարակ էր, մանկական էր, բայց պատմություն էր – դաժան ու դեպրեսիվ բառերի ու մտքերի լուծ չէր, որոնք եթե շարահյուսորեն ճիշտ ես իրար կողք դասավորում, ու մի քիչ էլ համեմում ես սիրուն հայերեն բառերով ու բառակապակցություններով, ապա պատմություն ա դառնում: Սրա օգտին կարելի ա խրխուսական քվեարկել: Պոտենցիալ կա: Կմեծանա ավելի լավ կգրի:

Ամփոփում – Դեռ չեմ քվերակում: Մի քիչ էլ կմտածեմ: Որպես կանոն մի գործի օգտին եմ քվերակում: Մտածում էի էս անգամ խրախուսական երկու ոչ էնքան ուժեղ գործերի օգտին քկվեարկեմ (4 ու 11), բայց 10-ը, սաղ խաղաքարտերը խառնեց: Ամեն դեպքում, անտերը գրական մրցույց ա, շաշկի չի, որ խրախուսական մրցանակներ բաժանենք: Չգիտեմ:

Mephistopheles
17.03.2013, 02:56
Չուկ, էս սաղ դու ե՞ս գրել… տեսար մասնակից չկա ասիր fuck it ես կգրեմ…

Chuk
17.03.2013, 02:56
Չուկ, էս սաղ դու ե՞ս գրել… տեսար մասնակից չկա ասիր fuck it ես կգրեմ…

Փաստորեն բոլորն էլ հավանե՞լ ես :))

Mephistopheles
17.03.2013, 02:57
Չուկ, ապեր, կարա՞ս վիդեոն էլ դնես…

Mephistopheles
17.03.2013, 02:58
Փաստորեն բոլորն էլ հավանե՞լ ես :))

հըլը չեմ կարդացել ապեր… մի քիչ գործ ունեմ…

ivy
17.03.2013, 02:58
Տարբերակ 6.
Ժպտացող տանիքներ

Ահա թե ինչ կլիներ Կարլսոնի հետ, եթե նա Մալիշի փոխարեն կնոջ ձեռք ընկներ :))
Էնպես հեզ ու եթերային սկսվեց, ես արդեն պատրաստվում էի հանգիստ ժպտալով արագ կարդալ, անցնել առաջ:
Բայց առաջին հատվածի վերջերից զգացի, որ էստեղ մենակ եթերայնություն չի: Հատկապես երկրորդ մասի կտրուկ անցումն էր անսպասելի:
Երկու հերոսներն էլ փաստորեն մենակ էին, բայց մեկը՝ լուսավոր, մեկը՝ մռայլ, կոնտրաստի վրա շեշտ կար: Նաև էն էր անսպասելի, որ էդպիսի գործերում ի վերջո պարզվում է, որ հա, «էն մեկը» իրականում աչքին էր երևում, հորինված էր, բայց էստեղ հակառակն էղավ: Նա ոչ միայն «կար», այլ դեռ մի հատ էլ ինքն իր ձեռքով ավարտեց պատմությունը:
Հետաքրքիր էր:
Պարը մեջն էր:

Chuk
17.03.2013, 03:01
Չուկ, ապեր, կարա՞ս վիդեոն էլ դնես…

Չէի ֆայմել, շնորհակալ եմ հուշելու համար :)

Թեմայի առաջին գրառման մեջ ավելացրեցի:

Mephistopheles
17.03.2013, 03:03
Չէի ֆայմել, շնորհակալ եմ հուշելու համար :)

Թեմայի առաջին գրառման մեջ ավելացրեցի:

Աբրի իմ ախպերը… Ակունբը բացելուց հետո Ջուլիային գտար, բայց ֆահմդ կորցրիր… :)

Mephistopheles
17.03.2013, 03:12
Չուկ, իմն ու՞ր ա… երկու օրինակից պոչտայով ուղղարկել էի… մեկը Րաֆֆիին մելը Բաղրամյան 26… ոչ մեկը չես վերցրե՞լ…

ivy
17.03.2013, 03:14
Տարբերակ 7.
Աննան միայն սիրել գիտեր...

Էս տարբերակի հեղինակը մրցույթի հանձնարարությանը կամ լավ չի ծանոթացել, կամ ինչ-որ լրիվ ուրիշ կերպ է հասկացել:
Կենցաղային պատմություն, որի մեջ Սիլվիի սիրուն պարից ոչ մի բան չգտա... :unsure

Դավիթ
17.03.2013, 03:32

Ես որ ռուս աղջկան տեսա, ասեցի, ըհը, հաստատ պարուհի ա: Բայց դա էլ չստացվեց: Ընդհանրապես, վերջացրեք էդ «մարդս գնաց ռուսի առավ, թաղեմ սկեսուրիս» տիպի պատմվածքները:

ivy
17.03.2013, 03:35
Տարբերակ 8.
Զրոն

Ինչ տխուր էր...
Սովորական պատմություն էր, բայց շատ հավանեցի, թե ինչ լավ ու հանգիստ էր շարադրված:
Հաստատ ջահել աղջիկ է գրողը:
Պարը ես տեսա մեջը:
Ինձ դուր եկավ:

ivy
17.03.2013, 03:45
Տարբերակ 9.
Լիզայի ձայները

Ինձ զայրացնում է, որ հեղինակը դու ես :))
Եթե դու չլինեիր՝ կասեի «գերազանց է»: Բայց որ դու ես, պիտի նրանից դժգոհեմ, որ ախր չափի՜ց շատ դու ես՝ քո գժերով-մժերով :P
Բայց դե սյուժեի "twist"-ը լավն էր. փաստորեն, իրականում պատմողն էր «էն ուրիշ տեսակին» :))
Պարը... Դե հա, կար որոշ վերապահումներով...

ivy
17.03.2013, 03:58
Տարբերակ 10
Կաղապար. Նոել Լարետ

Տրիբուն ձյայի գրածից ոգևորված՝ սկսեցի մեջը ծանոթ ձեռագիր փնտրել, բայց ոչ մի ծանոթ բան էլ չգտա... Չէ, սա կասկածած հեղինակը չէր:
Էս տարբերակից էլ եմ զայրացել: Ախր ինչ-որ հետաքիքր բան է երևում, բայց կարդում-կարդում ես, ոչ մի տեղ չես հասնում: Ինչի՞ մասին էր:
Կարո՞ղ է սխալ տրամադրվածությամբ եմ կարդում, աչքիս առաջ պարն է, թե ինչ...
Մի խոսքով, ես ոչ մեջը սյուժե գտա, ոչ պար:
Թթու քացախ՝ գրգռված ախորժակիս :(

ivy
17.03.2013, 04:10
Տարբերակ 11.
Խորհրդավորություն

Մի քիչ խառնվեցի ես էս պատմության մեջ... Հրաշագործը հայրն էր: Բայց ի՞նչ էր ուզում իր աղջկանից:
Տարօրինակ պատմություն էր կամ էլ լավ չհասկացա ինչ-որ բան:
Պարն էլ մեջը զոռով էր խցկվում...

ivy
17.03.2013, 04:17
Վերջացրեցի :)
Ուզում էի անպայման էսօր ամբողջը կարդալ ու գրել կարծիքս, որ էլ ակտիվ չլինեմ էս թեմայում: Շատ ժամանակ ու էներգիա են տանում ինձնից էս մրցույթները... Աչքի պոչով կհետևեմ ընթացքին, բայց կաշխատեմ էլ չմասնակցել քննարկումներին:
Քվեարկությունից էլ երևի էս անգամ հեռու մնամ:

Խնդրում եմ հաշվի առնել, որ իմ տված գնահատականները շատ սուբյեկտիվ էին, քանի որ ես պարը տեսնելիս իմ պատկերացումներն էի կազմել դրա մասին:

Բոլորին հաջողություն եմ մաղթում, ուրախ եմ, որ մասնակցել եք, այլապես մրցույթը չէր կայանա, իսկ ես շատ էի ուզում էս էքսպերիմենտը...

Mephistopheles
17.03.2013, 04:23
Ժող, ուրեմն նայեցի նոր վիդեոն մի անգամ էլ…

էս անգամ տարբեր մոտեցում երևի ունենամ… չգիտեմ… հլա ոչ մի գործ չեմ կարդացել…

սենց կանեմ… էս անգամ "լևոնական" մոտեցում կունենամ… մոտացման ֆրեյմուրքը կփորձեմ հաստատել, այսինքն մոտեցման ստրատեգիան… էս մրցույթն էդ տեսակետից տարբեր ա:

հիմնականում ուշադրությունս գրավեց գործի բազմաշերտությունը այսինքն արտահայտման "գործիքները"՝ շարժումները հագուստները setting-ը ահագին հարուստ էր ու հակասական, բայց և հարմոնիայի մեջ (հակասությունն էլ ա հարմոնիայի ձև)… հիմա ավելի կոնկրետ կասեմ ինչ ինկատի ունեմ…

շարժումները միանշանակ մոդեռն չէին, դրանք ավելի complex էին… մոդեռն շարժումնր կլասիկ էլեմենտներով, հաժախ միայն մոդեռն ու միայն կլասիկ ու շատ հետաքրքիր էր դրանց անցումները, ոնց ա Սիլվին մոդեռնից անցում կատարում կլասիկ ու մոդեռնի մեջ պահում կլասիկ էլեմենտները… օրինակ ինքն ունի լրիվ կլասիկ թռիչք որից հետո գալիս ա շատ կոնտրովերսիալ մոդեռն որի ժամանակ ինքը ոտները դեռ կլասիկ ոճով ա ձգում ու իրա ֆիզիկական հնարավորությունները թույլ ա տալիս անակնկալ բայց շատ գեղեցիկ շարժումներ անել… անգամ երբեմն անցումներն են անակնկալ, որը կոնտրաստ ա ստեղծում (շատ կարևոր ա)… կարաք նաև ուշադրություն դարձնեք թե նրա մկանները ոնց են աշխատում… մոդեռնի ժամանակ շատ ավելի արտահայտված են քան կլասիկ շարժումների մեջ (կլասիկը միայն մկանների վրա չի հիմնված այլ նաև ոստորների ու բնական գրավիտացիան բալանսի վրա, միչդեռ մոդեռնը մկաններ ավելի շատ ա օգտագործում… դրա համար էլ մոդեռն պարողների ֆիզիկական կառուցվածքը՝ հիմնականում մկանները ավելի զարգացած ու ընդգծված են)… հետաքրքիրա կլասիկ, մոդեռն ու կենցաղային ամենօրյա շարժումների սինթեզն ու անցումները…

շորերը շատ հետաքրքիր են ընտրված, նույն ստրատեգիայով ոնց որ շարժումներ են ու մի քիչ էլ sexuality են ավելացնում… ընտրված ա (երևի) շոր որն ընդգծի շարժումները… ուշադիր նայեք թե շորը ոնց ա ազդում gesture-ի վրա… ավելի արտահայտիչ ա դարձնում… նոիյնն էլ շորերի փոփոխությունը…

հետաքրքիր ա որ ստեղ անգամ ձայն ա օգտագործած, ոչ թե երաժշտություն այլ ձայն… հազ, խնչել և այլն…

հիմա կասեք բա էս ի՞նչ կապ ունի… ես ստեղ տեսնում եմ առօրյա, հոգևոր, հոգեկան, զգացմունքային, պոետիկ կոմպոնենտների, որոնք մարդու մեջ առկա են ամեն օր ամեն ժամ և ամեն վայրկյան, համադրում, փոխհարաբերություն և անցումներ… շարժուները հենց դրան են ծառայում… մարդը միշտ էլ ամեն օր էս ասպեկտների հատ հաշվի ա նստում ուղղակի դրանք էնքան բնական են որ շատ հաճախ չեն նկատում… իմ կարծիքով գրողը կարա էս ասպեկտների հետ deal անի ու պարը կարծես նկարազարդում ա դա, բայց ավելի կոնկրետ ինչ որ սյուժեում (որը չգիտեմ ու երևի կարևոր էլ չի)… գրողի մոտ թերևս սյուժեի ընտրությունը պետք ա լիներ հաշվի առնելով դրա հնարավորությունները վերը նշվածը ավելի ցայտուն ցույց տալու համար… ռացիոնալի ու իռացիոնալի հարաբերությունները, հակասություններն ու ներդաշնակությունը էդ բոլորով հանդերձ…

այ էս տեսանկյունից եմ նայելու… էս ա լինելու ին չափանիշները, որպեսզի դատեմ թե գործն ինչքանով ա մոտ ու ադեկվատ պարին…

բայց պտի շնորհակալություն հայտեմ բոլոր մասնակիցներին ու քննարկողներին…

Դավիթ
17.03.2013, 05:01

Արի դու թուլացրու թվածդ չափանիշները, թե չե ոչ մի բան դուր չի գա: Գուցե դա աշխատի Մոդեռն Պար 101-ի դասին, բայց ոչ այստեղ:

Mephistopheles
17.03.2013, 05:16
Արի դու թուլացրու թվածդ չափանիշները, թե չե ոչ մի բան դուր չի գա: Գուցե դա աշխատի Մոդեռն Պար 101-ի դասին, բայց ոչ այստեղ:

Դավ, տենց մի ասա… ես գրել եմ թե ինչի վրա եմ ուշադրություն դարձնելու ու դա որտեղից ա գալիս… հայերեն ասած ոռիցս չեն հանում… էն ընդգծված նախադասության պարբերությունը նայի… մնացածը կարան չկարդան եթե չեն ուզում իմանալ թե ինչի հիման վրա եմ սպասելիքներս ձևավորում… էդքան բան Դավ ջան…

Դավիթ
17.03.2013, 05:48

Օկ, Մեֆ ջան: Կսպասեմ գրառումներիդ::)

Ուլուանա
17.03.2013, 05:59
Ժող, ուրեմն նայեցի նոր վիդեոն մի անգամ էլ…

էս անգամ տարբեր մոտեցում երևի ունենամ… չգիտեմ… հլա ոչ մի գործ չեմ կարդացել…

սենց կանեմ… էս անգամ "լևոնական" մոտեցում կունենամ… մոտացման ֆրեյմուրքը կփորձեմ հաստատել, այսինքն մոտեցման ստրատեգիան… էս մրցույթն էդ տեսակետից տարբեր ա:

հիմնականում ուշադրությունս գրավեց գործի բազմաշերտությունը այսինքն արտահայտման "գործիքները"՝ շարժումները հագուստները setting-ը ահագին հարուստ էր ու հակասական, բայց և հարմոնիայի մեջ (հակասությունն էլ ա հարմոնիայի ձև)… հիմա ավելի կոնկրետ կասեմ ինչ ինկատի ունեմ…

շարժումները միանշանակ մոդեռն չէին, դրանք ավելի complex էին… մոդեռն շարժումնր կլասիկ էլեմենտներով, հաժախ միայն մոդեռն ու միայն կլասիկ ու շատ հետաքրքիր էր դրանց անցումները, ոնց ա Սիլվին մոդեռնից անցում կատարում կլասիկ ու մոդեռնի մեջ պահում կլասիկ էլեմենտները… օրինակ ինքն ունի լրիվ կլասիկ թռիչք որից հետո գալիս ա շատ կոնտրովերսիալ մոդեռն որի ժամանակ ինքը ոտները դեռ կլասիկ ոճով ա ձգում ու իրա ֆիզիկական հնարավորությունները թույլ ա տալիս անակնկալ բայց շատ գեղեցիկ շարժումներ անել… անգամ երբեմն անցումներն են անակնկալ, որը կոնտրաստ ա ստեղծում (շատ կարևոր ա)… կարաք նաև ուշադրություն դարձնեք թե նրա մկանները ոնց են աշխատում… մոդեռնի ժամանակ շատ ավելի արտահայտված են քան կլասիկ շարժումների մեջ (կլասիկը միայն մկանների վրա չի հիմնված այլ նաև ոստորների ու բնական գրավիտացիան բալանսի վրա, միչդեռ մոդեռնը մկաններ ավելի շատ ա օգտագործում… դրա համար էլ մոդեռն պարողների ֆիզիկական կառուցվածքը՝ հիմնականում մկանները ավելի զարգացած ու ընդգծված են)… հետաքրքիրա կլասիկ, մոդեռն ու կենցաղային ամենօրյա շարժումների սինթեզն ու անցումները…

շորերը շատ հետաքրքիր են ընտրված, նույն ստրատեգիայով ոնց որ շարժումներ են ու մի քիչ էլ sexuality են ավելացնում… ընտրված ա (երևի) շոր որն ընդգծի շարժումները… ուշադիր նայեք թե շորը ոնց ա ազդում gesture-ի վրա… ավելի արտահայտիչ ա դարձնում… նոիյնն էլ շորերի փոփոխությունը…

հետաքրքիր ա որ ստեղ անգամ ձայն ա օգտագործած, ոչ թե երաժշտություն այլ ձայն… հազ, խնչել և այլն…

հիմա կասեք բա էս ի՞նչ կապ ունի… ես ստեղ տեսնում եմ առօրյա, հոգևոր, հոգեկան, զգացմունքային, պոետիկ կոմպոնենտների, որոնք մարդու մեջ առկա են ամեն օր ամեն ժամ և ամեն վայրկյան, համադրում, փոխհարաբերություն և անցումներ… շարժուները հենց դրան են ծառայում… մարդը միշտ էլ ամեն օր էս ասպեկտների հատ հաշվի ա նստում ուղղակի դրանք էնքան բնական են որ շատ հաճախ չեն նկատում… իմ կարծիքով գրողը կարա էս ասպեկտների հետ deal անի ու պարը կարծես նկարազարդում ա դա, բայց ավելի կոնկրետ ինչ որ սյուժեում (որը չգիտեմ ու երևի կարևոր էլ չի)… գրողի մոտ թերևս սյուժեի ընտրությունը պետք ա լիներ հաշվի առնելով դրա հնարավորությունները վերը նշվածը ավելի ցայտուն ցույց տալու համար… ռացիոնալի ու իռացիոնալի հարաբերությունները, հակասություններն ու ներդաշնակությունը էդ բոլորով հանդերձ…

այ էս տեսանկյունից եմ նայելու… էս ա լինելու ին չափանիշները, որպեսզի դատեմ թե գործն ինչքանով ա մոտ ու ադեկվատ պարին…

բայց պտի շնորհակալություն հայտեմ բոլոր մասնակիցներին ու քննարկողներին…
Փաստորեն, էս անգամ քլունգդ ավելի սուր ա լինելու, քան նախորդ անգամներին :D։ Խեղճ մասնակիցներ։

Mephistopheles
17.03.2013, 06:04
Փաստորեն, էս անգամ քլունգդ ավելի սուր ա լինելու, քան նախորդ անգամներին :D։ Խեղճ մասնակիցներ։

Պատկերացրու որ կարող ա էդքան էլ տենց չլինի… իմ մոտեցումն ընդամենը լինելու բազմաթիվ մոտեցումներից մեկը… էսքան բան… ես չեմ պնդի որ կա
ճիշտ" լուծում… էս մարդիկ մի բան են արել որ նախկինում չի փորձվել…

Դավիթ
17.03.2013, 06:08
Փաստորեն, էս անգամ քլունգդ ավելի սուր ա լինելու, քան նախորդ անգամներին :D։ Խեղճ մասնակիցներ։

Էս անգամ ավելի լուրջ ա լինելու::D

http://www.youtube.com/watch?v=Ruw9fsh3PNY

Mephistopheles
17.03.2013, 06:09
Վերջացրեցի :)
Ուզում էի անպայման էսօր ամբողջը կարդալ ու գրել կարծիքս, որ էլ ակտիվ չլինեմ էս թեմայում: Շատ ժամանակ ու էներգիա են տանում ինձնից էս մրցույթները... Աչքի պոչով կհետևեմ ընթացքին, բայց կաշխատեմ էլ չմասնակցել քննարկումներին:
Քվեարկությունից էլ երևի էս անգամ հեռու մնամ:

Խնդրում եմ հաշվի առնել, որ իմ տված գնահատականները շատ սուբյեկտիվ էին, քանի որ ես պարը տեսնելիս իմ պատկերացումներն էի կազմել դրա մասին:

Բոլորին հաջողություն եմ մաղթում, ուրախ եմ, որ մասնակցել եք, այլապես մրցույթը չէր կայանա, իսկ ես շատ էի ուզում էս էքսպերիմենտը...

ո՞րն ա քոնը…

Mephistopheles
17.03.2013, 06:10
Էս անգամ ավելի լուրջ ա լինելու::D

http://www.youtube.com/watch?v=Ruw9fsh3PNY

Դավ, սպանիր…

ես կերազեի սենց սիրուն տղա ըլնեի…

Դավիթ
17.03.2013, 07:09
Դավ, սպանիր…

ես կերազեի սենց սիրուն տղա ըլնեի…

Լավ, դու էլ: Էն կյաժոտ նկարդ ստուդիայում տեսել եմ, շատ էլ սիմպո տղա ես::)

Ուլուանա
17.03.2013, 07:46
Նախ ասեմ, որ ընդհանուր առմամբ հաճելիորեն զարմացած եմ. տարբերակների մեծ մասը քիչ թե շատ հաջողված էին, իմ կարծիքով։ Զգացվում էր, որ հեղինակներն իսկապես մտել են պարի մեջ, ու Բյուրի հետ էլ համաձայն եմ. երբ դեռ առաջին մի քանիսն էի կարդացել, ուշադրությունս գրավեց բոլորի մեջ առկա ընդհանուր ներքին ռիթմը. մի տեսակ ոնց որ զգացվեր, որ բոլորը նույն աղբյուրից են ոգեշնչվել։ Գուցե էդպես էլ պիտի լիներ, բայց ամեն դեպքում էդ հանգամանքը մի տեսակ դուր եկավ :)։

Հետո մի բան էլ. սա երևի կնոջ գրելու թեմա էր։ Համենայնդեպս, բոլոր կամ համարյա բոլոր տարբերակները չափից դուրս կանացի էին։ Ու շատ հնարավոր է, որ տղամարդկանց մեծ մասին դուր չգան կամ անհասկանալի լինեն։

1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց
Էս պատմությունն ակումբցիներից մեկը մեկ–երկու տարի առաջ ինչ–որ թեմայում պատմել էր։ Մենակ թե վերջն էր ուրիշ։ Բայց թե ով էր՝ չեմ հիշում։ Կամ էլ ուղղակի նման պատմություն էր, չգիտեմ...
Տխուր էր, բայց պարի հետ կապ համարյա չկար։ Էն տղամարդու հետ պարը մի տեսակ արհեստականորեն խցկած ոնց որ լիներ։ Մի խոսքով՝ չհավանեցի։

2. Ներսում
Լավն էր։ Պարի թեման լրիվ մեջն էր։ Հատկապես ռիթմն էր շատ ուժեղ։ Մի տեսակ ինքնաբուխ, հուզախառն ու շատ իրական։ Նաև հավանեցի էն, որ պատմությունը երկու տարբերակ ուներ։
Կարծում եմ՝ գիտեմ հեղինակին։

3. Վախեր
Ես էլ սա նախորդին նմանացրի ինչ–որ չափով։ Իմ մեջ էլ սկզբում կասկած ընկավ, որ գուցե հեղինակը նույնն է. էլի խիստ կանացի, բայց նաև խիստ իրական ապրումներ, հակասականություն, կիրք... Բայց հետո մտածեցի, որ երկու տարբերակ գրելու դեպքում հեղինակը երևի գոնե կաշխատեր հնարավորինս իրարից տարբեր գրել։ Էլի լավն էր, բայց միայն որպես պարից ոգեշնչված գրվածք։ Որպես առանձին գործ՝ չէր նայվի։ Իսկ պարին լրիվ համահունչ էր, լրիվ ռիթմի մեջ։ Նույնիսկ ավելի շատ, քան երկրորդ տարբերակը։ Ընդհանրապես ներկայացված պարին համապատասխանելու առումով առումով սա երևի ամենաուժեղն էր։ Ճիշտն ասած բոլոր տարբերակներն էլ կարդալու ընթացքում չեմ մտածել պարի մասին, տեղ–տեղ հիշում էի ու հատուկ փորձում համապատասխանություն գտնել, իսկ սա երևի միակ տարբերակն էր, որը կարդալիս անկախ ինձնից պարն զգում էի, անընդհատ աչքիս առաջ էր, հատուկ դրա մասին մտածելու կարիք չկար։ Համ էլ շատ սիրուն էր գրված։
Հեղինակի հետ կապված կասկածներ ունեմ։

Հ.Գ. Հայերեն ոչ թե «թերապիստ» են ասում, այլ «թերապևտ»։

4. Վերապրում
Չգիտեմ, հնարավոր է, որ իմ տրամադրվածությունից էր, որ առանձնապես դուր չեկավ։ Մի տեսակ հեքիաթային պատմություն կարդալու տրամադրված չէի տվյալ դեպքում, ու էդ թիթեռ–մարդուկները հենց էն գլխից հավեսս փախցրին... Խոստովանեմ, որ չեմ կարողացել ուշադիր, նորմալ կարդալ, բայց ինչքանով որ հասկացա, մի քիչ պարզունակ թվացին սյուժեն ու գաղափարը։ Պարի ռիթմը չզգացի, կապը չտեսա։ Բայց, էլի եմ ասում, քանի որ իմիջիայլոց եմ կարդացել ու ոչ համապատասխան տրամադրվածությամբ, հնարավոր է, որ տպավորությունս սխալ էր, ինչի համար ներողություն եմ խնդրում հեղինակից։
Երկու շատ տարբեր մարդկանց եմ կասկածում՝ ամեն մեկին մի պատճառով :))։

5. Ցպահանջ
Շատ էր առեղծվածային։ Ես էլ առեղծվածայնություն չեմ տեսել պարում։ Սկիզբն ու ընթացքը խոստումնալից էին, բայց հանգուցալուծումը՝ հիասթափեցնող։ Նամակները էլի էն ասածս նույն ռիթմով էին՝ պարին համահունչ։ Բայց նամակներից դուրս՝ լրիվ ուրիշ էր՝ պարի հետ կապ չունեցող։ Ինչ–որ ուրիշ բան էի սպասում, որ չեղավ։ Համ էլ նորմալ չհասկացա՝ ինչի մասին էր։ Բայց ընդհանուր լավ էր գրված։
Հեղինակի հետ կապված կոնկրետ կասկած ունեմ։

6. Ժպտացող տանիքներ
Հետաքրքիր էր։ Պարն էլ զգացվում էր։ Չնայած էլի անհասկանալի պահեր կային, բայց գուցե էդ ինձնից էր, չգիտեմ :D։

7. Աննան միայն սիրել գիտեր
Էն տպավորությունը ստացա, որ հեղինակը տեղյակ չի եղել՝ ինչի մասին է մրցույթը, ուղղակի մոտը պատմվածք կար արդեն գրված, վերցրել ու ուղարկել է։ Ախր պարից նշույլ անգամ չկար՝ ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակիորեն։ Պատմվածքն էլ պարզունակ էր, ծեծված սյուժեով։ Էն սկեսուրի լաչառ ճղճղոցն էլ ոնց որ գլխիս խփած գոնդոլ քար լիներ։ Ճիշտ է, մինչև էդ էլ առանձնապես լիրիկական շունչ չկար, բայց էդ պահը մի տեսակ շատ անդուր կերպով փոխեց պատմվածքի ընդհանուր տոնը։

8. Զրոն
Տխուր պատմություն էր։ Պարի հետ կապ կար։ Առաջին մասն անկապ էր. սկիզբն ահագին խոստումնալից, իսկ հետո՝ էդպիսի տրիվիալ սիրային պատմություն։ Հատկապես բացատրություններն էին անտեղի շատ ու ոչ գեղարվեստական։ Իսկ, այ, երկրորդ մասից պատմությունն ընկավ ճիշտ հունի մեջ, այսինքն՝ պարի մեջ, չնայած բառիս բուն իմաստով պարն առաջին մասում էր, բայց պարի տրամադրությունը, ռիթմը Ալեքսի անհետանալուց հետո նոր սկսվեց։ Երկրորդ մասը սիրուն էր գրված։ Բայց քանի որ առաջին ու երկրորդ մասերն ինձ համար խիստ տարբեր են, դժվարանում եմ ընդհանուր կարծիք կազմել...

9. Լիզայի ձայները
:D Ասում էի, չէ՞, որ դիագնոզն էլ ա դրած լինելու :D։
Լավն էր։ Հետաքրքիր էր գրված ու անկանխատեսելի, ինչպես որ պարն էր։ Ճիշտ է, մոտեցումը լրիվ ուրիշ էր էս մեկի, բայց էլի տարբերակ էր ու պարին համահունչ։ Վերջն էլ լրիվ վերջն էր :D։
Դե, հեղինակը, կարծում եմ, ակնհայտ է :))։

10. Կաղապար. Նոել Լարետ
Աչքիս՝ էս մեկը չափից դուրս խորն էր։ Բա՜ն չհասկացա։ Ինչի՞ մասին էր. ովքե՞ր էին հերոսները, ի՞նչ էր նրանց ուզածը, ի՞նչ եղավ վերջում։ Կամ թեկուզ սկզբում։ Մի խոսքով՝ կարդալիս ինձ զգում էի աշխարհի բութը։ Ու շատ հուսով եմ, որ դա ինձնից չի :D։ Ուրիշ ասելիք չունեմ էս տարբերակի մասին, բացի նրանից, որ հեղինակը գրել գիտի։
Թե ինչի՞ ա Տրիբունին թվում, թե էս տարբերակը պիտի հաղթի, չեմ հասկանում։ Էն էլ տենց ակնհայտորեն, հա՞ :'։

11. Խորհրդավորություն
Հանգուցալուծումը տարօրինակ էր։ Մի տեսակ հավատս չի գալիս, որ հայրն աղջկան էդպիսի փորձության ենթարկեր։ Շատ էր հեքիաթային՝ ոչ լավ իմաստով։ Բայց ընթացքը հետաքրքիր էր, էն առումով, որ հա սպասում էիր, թե հետո ինչ է լինելու։ Էդ տեսակետից երևի կարելի է հաջողված համարել։ Բայց շարադրանքն անվարժ էր, ոչ հասուն։ Երևում է, որ հեղինակը սկսնակ է։ Պարը չզգացի գրվածքի մեջ։

Դեռ չեմ քվեարկում։ Պիտի մտածեմ դեռ։ Բայց էս անգամ, սովորությանս հակառակ, երևի մի քանի տարբերակ կընտրեմ։ Չնայած երբեք էլ հատուկ չեմ որոշում, որ պիտի միայն մի տարբերակ ընտրեմ, ուղղակի համարյա միշտ էդպես է ստացվում ինքնըստինքյան։ Էս անգամ ուղղակի մի քանի համազոր գործեր կային ինձ համար։

Դավիթ
17.03.2013, 09:01
Ան ջան, 3-ի մեջ պար կա՞ր: Եթե էդ չափանիշներով գնանք, ապա 7-ի մեջ էլ մի բան կգտնենք: Էն, որ մարդը Ռուսաստաններում էր, սկեսուրն ու սկեսրյարն էլ թաքուն մուրաբա էին ուտում մյուս սենյակում, կնոջ վիճակը մի տեսակ հուսահատ-պարային կարելի ա պատկերացնել:

StrangeLittleGirl
17.03.2013, 09:11

Դավ, կար, լրիվ պարի ռիթմով էր գրած: Ընդհանրապես, երկրորդն ու երրորդը, մեկ էլ չորրորդի նամակների մասին պարի ռիթմով էին լրիվ: Ինձ թվում ա` պարտադիր չի, որ պարի նկարագրություն լինի: Կարևորը` ռիթմը զգալն ա:

Դավիթ
17.03.2013, 09:23

Դե եթե միայն ռիթմիկ ձևով դատենք, գուցե և: Բայց իմ կարծիքով, պարի մասը պետք ա ներկա լինի գործի մեջ: Իմ անձնական կարծիքով: Թե չէ, գործը ինձ դուր ա եկել:

StrangeLittleGirl
17.03.2013, 09:36
Դե եթե միայն ռիթմիկ ձևով դատենք, գուցե և: Բայց իմ կարծիքով, պարի մասը պետք ա ներկա լինի գործի մեջ: Իմ անձնական կարծիքով: Թե չէ, գործը ինձ դուր ա եկել:

Դե տարբեր ձևերով ներկա ա: Նայի, եթե վերցնենք առաջին տարբերակը, ըստ էության էնտեղ պար կա, բայց բացարձակապես կապ չունի տեղադրվածի հետ: Բայց հեղինակը վերջում բացատրել ա, որ պարը նայելիս էդ պատմությունն ա հիշել: Կարծում եմ` ամեն մեկը տարբեր մոտեցում ա ցուցաբերել պարին, առաջինն ուղղակի հիշել ա, երկրորդից հինգերորդը ռիթմի մեջ են մնացել, հինգերորդը հետո լրացուցիչ փոստատարի մասեր ա ավելացրել: Լավ, մնացածն էլ կարդամ, ասեմ :))

Արէա
17.03.2013, 09:51
Հետո կարող ա տարբերակների մասին առանձին-առանձին խոսեմ, հիմա քվեարկում եմ միակ հավանածս տարբերակի՝ Ցպահանջի (http://www.akumb.am/showthread.php/64253-%D5%8A%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D6%84%D5%BE%D5%A5%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9?p=2393807&viewfull=1#post2393807) օգտին: Ինչ լավ ա որ մարդիկ կարողանում են սենց բաներ գրել, ինչ լավ ա որ սենց մարդիկ կան, որ կարողանում են սենց բաներ գրել:

Հենց գաս՝ ժպտամ: Հենց գաս՝ դատարկությանս ամեն մի միլիմետրը կլցվի: Քո աչքերով, քո մատներով, քայլերիդ ձայնով:

Չկա էլ սենց բան:

Ես դեռ գեղեցիկ եմ: Դու արդեն չես հիշում երևի, բայց ես գեղեցիկ եմ: Դու ես ասել... Հավատացել եմ: Չէիր խաբի, չէ՞...

Չէ: Շնորհակալություն հեղինակին:

Դավիթ
17.03.2013, 11:54
10-ը կարդացի: Լավ էր գրված, մի քիչ մոլորեցնող, բայց պար էդպես էլ չտեսա:
Արեաի պատվին, 5-ը մի անգամ էլ կարդացի: Էլի դուրս չեկավ:

Դավիթ
17.03.2013, 11:55
Քվեարկում եմ 3 գործի օգտին` «Ժպտացող տանիքներ», «Զրոն» և «Լիզայի ձայները»:

Այբ
17.03.2013, 12:57
Դեռ չեմ քվեարկի: Կքվեարկեմ էն ժամանակ, երբ բոլոր տարբերակները կկարդամ: Կարդացածներիցս մի երկու պատմվածք հավանել եմ, բայց դեռ բան չեմ գրի, մինչև լրիվ չկարդամ...

Տրիբուն
17.03.2013, 15:29
Տարբերակ 10
Կաղապար. Նոել Լարետ

Տրիբուն ձյայի գրածից ոգևորված՝ սկսեցի մեջը ծանոթ ձեռագիր փնտրել, բայց ոչ մի ծանոթ բան էլ չգտա... Չէ, սա կասկածած հեղինակը չէր:
Էս տարբերակից էլ եմ զայրացել: Ախր ինչ-որ հետաքիքր բան է երևում, բայց կարդում-կարդում ես, ոչ մի տեղ չես հասնում: Ինչի՞ մասին էր:
Կարո՞ղ է սխալ տրամադրվածությամբ եմ կարդում, աչքիս առաջ պարն է, թե ինչ...
Մի խոսքով, ես ոչ մեջը սյուժե գտա, ոչ պար:
Թթու քացախ՝ գրգռված ախորժակիս :(
Սյուժե ու պար մեջը հաստատ չկա: :D Բայց համաձայնվի, որ լավ ա գրած:

Տրիբուն
17.03.2013, 15:35
10. Կաղապար. Նոել Լարետ
Աչքիս՝ էս մեկը չափից դուրս խորն էր։ Բա՜ն չհասկացա։ Ինչի՞ մասին էր. ովքե՞ր էին հերոսները, ի՞նչ էր նրանց ուզածը, ի՞նչ եղավ վերջում։ Կամ թեկուզ սկզբում։ Մի խոսքով՝ կարդալիս ինձ զգում էի աշխարհի բութը։ Ու շատ հուսով եմ, որ դա ինձնից չի :D։ Ուրիշ ասելիք չունեմ էս տարբերակի մասին, բացի նրանից, որ հեղինակը գրել գիտի։
Թե ինչի՞ ա Տրիբունին թվում, թե էս տարբերակը պիտի հաղթի, չեմ հասկանում։ Էն էլ տենց ակնհայտորեն, հա՞ :'։

Որովհետև եթե քվեարկեմ, սրա օգտին կքվերակեմ, լավ գրված աբսուրդի համար: :love Թող չհաղթի:

Ուլուանա
17.03.2013, 17:30
Ան ջան, 3-ի մեջ պար կա՞ր: Եթե էդ չափանիշներով գնանք, ապա 7-ի մեջ էլ մի բան կգտնենք: Էն, որ մարդը Ռուսաստաններում էր, սկեսուրն ու սկեսրյարն էլ թաքուն մուրաբա էին ուտում մյուս սենյակում, կնոջ վիճակը մի տեսակ հուսահատ-պարային կարելի ա պատկերացնել:
Դավ, Բյուրը շատ լավ արտահայտեց իմ մտքինը։ Բայց որոշ բաներ էլ ավելացնեմ։ Ես հասկանում եմ սենց. եթե գրվածը հնարավոր ա պարի տակ պատկերացնել, ուրեմն բավարարում ա մրցույթի պահանջին։ Էդ հնարավորն, իհարկե, զոռով չպիտի լինի, էլի, որովհետև մի երկու գործում իսկապես զոռով էր հարմարեցրած։ Իսկ էդ երրորդը լրիվ բնականորեն հոսում էր պարին համընթաց։ Ինչ վերաբերում ա յոթերորդին, ապա, իմ կարծիքով, դա ընդհանրապես համեմատելի չի երրորդի հետ. էնտեղ ոչ ռիթմ կա, ոչ պար։ Հո ցանկացած հուսահատ–դարդոտած վիճակ չե՞ս կարող անցկացնել էդ պարի տակ։ Նույնիսկ եթե հեղինակը պարը նայելով հիշել ա ինչ–որ պատմություն, ապա պիտի նաև հաշվի առներ, որ էդ պատմությունն ընթերցողը չգիտի, որ ինքն էլ պարը նայելիս դա հիշի։ Վերջիվերջո, սա էն դեպքն ա, երբ ընթերցողն էլ պիտի կարողանա տեսնել էն, ինչ դու ես տեսնում, որովհետև դրա հիման վրա ա գնահատելու։

Գալաթեա
17.03.2013, 18:34
Վերջապես կարդացի բոլորը:
Հաշվի առնելով, որ մրցույթն էքսպերիմենտալ էր, շատ խիստ լինելն անիմաստ կլինի:
Ընդհանուր առմամբ վատը չէր մակարդակը: Շատ վատ գործեր չկային:

Առանձին-առանձին ավելի ուշ կանդրադառնամ: Կուզեի մի անգամ էլ վրաներով անցնել, նոր:
Ապրեն հեղինակները:

Alphaone
17.03.2013, 18:57
9-ի օգտին միանշանակ քվեարկում եմ, պահի դրությամբ իմ ֆավորիտն է :))

Ուլուանա
17.03.2013, 18:59
Վերջը որոշեցի քվեարկել էն տարբերակների օգտին, որոնք առնվազն ինձ համար բավարարում էին երկու կարևոր չափանիշների՝ բավականաչափ հստակ էին ասոցիացվում պարի հետ և լավ էին գրված.

2. Ներսում
3. Վախեր
9. Լիզայի ձայները։

ivy
17.03.2013, 18:59
Էս ինչ պասիվ վիճակներ են...
Գնամ ձայն տամ երևի, մեկ էլ տեսար ուրիշներին օրինակ ծառայեմ, որ իրենք էլ քվեարկեն:

StrangeLittleGirl
17.03.2013, 19:01
Էս ինչ պասիվ վիճակներ են...
Գնամ ձայն տամ երևի, մեկ էլ տեսար ուրիշներին օրինակ ծառայեմ, որ իրենք էլ քվեարկեն:

հա, ես էլ ասեցի` հեսա տուն եմ մտնելու, յոթանասուն էջ գրառում ա լինելու, չեմ հասցնելու կարդալ: էն էլ երկու-երեք հատ: բռնեմ, մնացածն էլ կարդամ, ջանըմ

Ուլուանա
17.03.2013, 19:04
Ես էլ էսօր մտնելիս մտածեցի՝ դե, Հայաստանում արդեն օրն ավարտին ա մոտենում, երևի տասնյակ էջեր գնացած կլինի, էդքանը ո՞նց եմ կարդալու, դու մի ասա՝ մի էջ հազիվ ա գրվել։ Քվեարկությանն էլ դեռ մի հոգի էր ավելացել ընդամենը։ Էս ինչի՞ են մարդիկ սենց պասիվ :think։

StrangeLittleGirl
17.03.2013, 19:07

Ան, ըստ իմ բազմամյա դիտարկումների, կիրակի օրերին ընդհանրապես հայկական ինտերնետը բավական պասիվ ա լինում: Գուցե պատճառը նույնն ա, չնայած ըստ նույն դիտարկումների մրցույթները դրա մեջ չեն մտնում:

Գալաթեա
17.03.2013, 19:17
Լավ, տակիբիծ, կոտրեմ պասիվությունը տիրող :)
Նախ ասեմ ինչն ա ամենաշատն ինձ դուր եկել: Էն, որ հեղինակները երկու ձևով էին առաջադրանքն ընկալել:
Կամ պարը երրորդ դեմք էին դարձրել, այսինքն վերցրել ու նկարագրել էին, ինչպես Լիզայի դեպքում, կամ էլ առաջին դեմք էին դարձրել... այսինքն հենց պարի անունից էին գրում, ինչպես Վախերում: Հավես էր էդ պահը:

Հիմա մի հատ գնամ առաջինին կանտռոլնի չեք անեմ ու գամ:

Ուլուանա
17.03.2013, 19:31
Ան, ըստ իմ բազմամյա դիտարկումների, կիրակի օրերին ընդհանրապես հայկական ինտերնետը բավական պասիվ ա լինում: Գուցե պատճառը նույնն ա, չնայած ըստ նույն դիտարկումների մրցույթները դրա մեջ չեն մտնում:
Դե հա, էդ կիրակիի հանգամանքն իմ մտքով էլ անցավ, բայց համ էլ հիշեցի, որ միշտ էլ կիրակի եղել ա մրցույթներին, բայց սենց պասիվ չի եղել ժողովուրդը։

Ուլուանա
17.03.2013, 19:33
Էն ivy–ն էլ խոստացավ քվեարկել, բայց կորավ ինչ–որ... :unsure

Հետաքրքիր մարդիկ եք բայց. բոլորը պասիվությունից են բողոքում, բայց իրենք չեն քվեարկում :D։

Ուլուանա
17.03.2013, 19:35
Չնայած մոռացել էի, որ ախր բոլորը մասնակիցներն են, ձեռքները չի գնում դեռ :D։ Մենակ թե հիմա չսկսեք հերթով անկեղծորեն խոստովանել, թե դուք հաստատ չեք մասնակցել :))։

Գալաթեա
17.03.2013, 19:37
Տարբերակ 1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց

Սա էն ասածս դեպքերից ա, որ պարը երրորդ դեմքով ա նկարագրվել: Մենակ վատն էն էր, որ առաջադրանք պարը գործում նկարագրված պարի հետ ոչ մի կապ չուներ: Ես որ չտեսա:
Ներկայացվածը պարզապես տխուր, հայկական իրականությանը հատուկ պատմություն էր: 35 տարեկան կույսերով ոչ մեկին չես զարմացնի առանձապես:
Ու մի տեխնիկական պահ, հեղինակի թույլտվությամբ:

Բժիշկը երբ տեսավ, որ 35ամյա աղջնակը կույս է, բղավեց զայրացած:

Աղջնակը պերեբոռ էր: Աղջնակ լինում են մինչև 10-12 տարեկանը: Նույնիսկ կույս լինելը 35 տարեկան կնոջը աղջնակ չի դարձնում:
Ու էդ հ.գ.-ով իրական պատմության պահը...
Մի արեք էլի տենց: Նենց տպավորություն ա, որ նախօրոք արդարանում եք պատմվածքը վատ ստացված լինելու դեպքում: "Իրականություն ա, ես ի՞նչ կարամ անեմ" շարքից:

Շնորհակալություն հեղինակին:

ivy
17.03.2013, 19:41
Էն ivy–ն էլ խոստացավ քվեարկել, բայց կորավ ինչ–որ... :unsure

Հետաքրքիր մարդիկ եք բայց. բոլորը պասիվությունից են բողոքում, բայց իրենք չեն քվեարկում :D։

Սոնյան էր զարթնել, էսա կքվեարկեմ:

Չնայած մոռացել էի, որ ախր բոլորը մասնակիցներն են, ձեռքները չի գնում դեռ :D։ Մենակ թե հիմա չսկսեք հերթով անկեղծորեն խոստովանել, թե դուք հաստատ չեք մասնակցել :))։

Ում ձեռքը չի գնում, թող մենակ սեփական տարբերակի օգտին քվեարկի :D

ivy
17.03.2013, 19:43
Ամբողջ հարցն էն է՝ մի տարբերակի ձայն տալ, որն ամենաշատն եմ հավանել, թե վեց, որոնք բոլորն էլ քիչ թե շատ լավն են:
Ինչ խորհուրդ կտաք :))

StrangeLittleGirl
17.03.2013, 19:49
Ամբողջ հարցն էն է՝ մի տարբերակի ձայն տալ, որն ամենաշատն եմ հավանել, թե վեց, որոնք բոլորն էլ քիչ թե շատ լավն են:
Ինչ խորհուրդ կտաք :))

ասա որն ես շատ հավանել, ասեմ :D

ivy
17.03.2013, 19:53
ասա որն ես շատ հավանել, ասեմ :D

Ժպտացող տանիքները :P

Գալաթեա
17.03.2013, 19:56
Տարբերակ 2. Ներսում

Կային պարից էլեմենտներ: Դժվար նկատելի, բայց կային:
Իրականության ու երևակայության հակադրումը հետաքրքիր էր: Սիլվիի պարում էլ դա կա:
Էն աչքերից թափվող սերն ու կայծակը մի քիչ արհեստական էր, բայց ոչինչ:

Երկու տարբերակների վերջում էլ Մաքսը նույն հարցն է տալիս: Ինչու ես կանչել: Այսինքն պետք է հասկանալ, որ դա էր իրականության հետ հատման կետը:

Հետաքրքիր էր:
Շնորհակալություն հեղինակին:

StrangeLittleGirl
17.03.2013, 20:05
Ժպտացող տանիքները կարդացի: Լավն էր :) էլի պարի ռիթմի մեջ էր: Երևի կքվեարկեմ:

Աննան միայն սիրել գիտեր... ուրեմն էկեք հլա հիշենք նախորդ մրցույթի ոչ բարով երկրորդ տարբերակը: Էն կնգա անունն էլ Աննա չէ՞ր: Հաստատ գիտե՞ք, որ հեղինակն ակումբցի չէր: Ասածս ինչ ա. էս մի գործը պարի հետ որևէ տեսակի կապ չուներ, նույնիսկ նշույլ չկար, որ դրանից ոգեշնչված ա գրվել: Դա հերիք չի, լրիվ վառելու գործ էր: Մի խոսքով, էս գործի օգտին չեմ քվեարկի, ու բոլորին կոչ եմ անում հնարավորինս խիստ լինել էս գործի նկատմամբ, որովհետև իրոք վիրավորական ա, երբ բոլոր մասնակիցներն օրերով գլուխ են ջարդում, թե ինչ գրեն, բայց մեկն իր համար նստած ուղարկում ա ինչ ուզում ա:

StrangeLittleGirl
17.03.2013, 20:06
Ժպտացող տանիքները :P

ուրեմն վեց հատը :D

ivy
17.03.2013, 20:11
Լավ, ես բարի տոտա եմ, վեցին էլ ձայն եմ տալիս, թեև մի երկուսին՝ մի քիչ ձգելով :)

Գալաթեա
17.03.2013, 20:12
Տարբերակ 3. Վախեր

Լավն էր: Երկրորդ անգամ կարդալուց ավելի շատ դուրս եկավ:
Պարը զգացել եմ: Նույնիսկ կոնկրետ պատկերներ աչքիս առաջ են եկել:
Ուժ կար մեջը մի տեսակ:
Էն "տրուսիկի" վրա մի այլ կարգի բացել էր, բայց նույնիսկ դա էր գործին համահունչ:

Մի քիչ ագրեսիան էր շատ... Սիլվիի մոտ լուսավոր ա թախիծն ու ջղայնությունը, հուզիչ ա: Իսկ ստեղ ագրեսիվ ա, հարձակվող:

Բայց մեկ ա, հավանեցի: Կարող ա քվեարկեմ:
Շնորհակալություն հեղինակին:

StrangeLittleGirl
17.03.2013, 20:15
Զրոն - ուրեմն սկզբում պարի նկարագրությունը շատ լավն էր, էլի էդ ռիթմը կար: Բայց հենց պարը վերջացավ, ռիթմը կորավ: Մի տեսակ հարմարացվածության զգացողություն ունեցա: Ու ինձ թվում ա՝ հեղինակը շատ ջահել ա, դեռ չգիտի, որ էդ պատանեկան ախմախ սերերը նենց են անցնում-գնում, որ դրանց մասին խնդալով ես հիշում, ոչ թե ծերանալիս երազում: Հըմ, երևի ավելի շատ չէի քվեարկի, քան կքվեարկեի: Տեսնենք՝ վերջում ըստ ինչի կորոշեմ քվեարկել:

Արէա
17.03.2013, 20:25
Հետո կարող ա տարբերակների մասին առանձին-առանձին խոսեմ, հիմա քվեարկում եմ միակ հավանածս տարբերակի՝ Ցպահանջի (http://www.akumb.am/showthread.php/64253-%D5%8A%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D6%84%D5%BE%D5%A5%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9?p=2393807&viewfull=1#post2393807) օգտին: Ինչ լավ ա որ մարդիկ կարողանում են սենց բաներ գրել, ինչ լավ ա որ սենց մարդիկ կան, որ կարողանում են սենց բաներ գրել:

Ասում են. մարդ քեզանից բան չի հասկանում, հլը բացատրի տենանք դրա ի՞նչն ես հավանել:

Ի՞նչ բացատրեմ: Եկեք նամակը մի անգամ էլ կարդանք.

Հենց գաս՝ ժպտամ: Հենց գաս՝ դատարկությանս ամեն մի միլիմետրը կլցվի: Քո աչքերով, քո մատներով, քայլերիդ ձայնով:
Ես դեռ գեղեցիկ եմ: Դու արդեն չես հիշում երևի, բայց ես գեղեցիկ եմ: Դու ես ասել... Հավատացել եմ: Չէիր խաբի, չէ՞...

Պատի վրա ապրող ստվերս մենակությունս կոտրում է: Երկուս եմ դառնում, շատանում եմ: Բայց չեմ կարող երկար մնալ պատի մոտ: Շուռ է գալիս վրաս: Դանդաղ ու անընդհատ, ոսկոր առ ոսկոր ինձ փշրելով` շուռ է գալիս վրաս:

Հեռու եմ մնում պատից: Սովորել եմ ստվերս ոչ թե տեսնել, այլ պատկերացնել: Ինձնից բարձրահասակ է մի քիչ: Մեկ-մեկ զրուցում ենք, երբ չափից ավելի եմ արևը կարոտում: Ջերմանում եմ: Ստվերս քո ձայնով է հետս խոսում, քո բառերով, քո բարի ժպիտով ձեռք է առնում, հոգուս հետ խաղում, ջղայնացնում, մազերս շոյում...

Հետո օրերով կորում է: Մնում եմ մենակ, բայց չեմ տխրում: Մաքրություն եմ անում, մտքերս եմ մաքրում: Կզարմանաս, թե որքան կեղտոտ են երբեմն մտքերս: Ես էլ եմ զարմանում...

Հենց գաս, ամեն ինչ կփոխվի: Պատերիս մեջ դուռ կհայտնվի: Դու կգտնես. ես չեմ կարողանում: Շատ եմ փնտրել, բայց չեմ գտնում: Մատներս քրքրվելու աստիճան շոշափել են չորս կողմս, չկա դուռ: Դու կգաս, կնկարես: Բոլոր պատերս դռներ կդարձնես:

Բայց գիտե՞ս ինչ... Որ գաս ինձ ախր էլ դուռ պետք չի լինի: Իմաստը կկորի:

Վախենում եմ... Մեկ-մեկ ինձ թվում է հենց շուռ գամ՝ հետևս կանգնած ես լինելու: Երբեմն այդ զգացումն այնքան է մեջս մտնում, բերնեբերան ինձ լցնում, որ սարսափում եմ շրջվել: Քարացած կանգնում եմ՝ շունչս պահած, թե երբ ես ձեռքդ դնելու ուսիս:

Ես քեզ գտնելու եմ, եթե մինչ այդ չկորցնեմ: Գրկելու եմ ամուր ու պահեմ մոտս: Մատներս միահյուսելու եմ մատներիդ ու դարձնելու եմ աշխարհի ամենաամուր ու բարի բռունցքը: Ու ոչ ոք չի կարողանա այն քանդել: Թույլ չեմ տա: Էլ թույլ չեմ տա... Երկրորդ անգամ չեմ կարող քեզ հեռանալիս տեսնել... չեմ ապրի:

Անցյալ գիշեր երազումս եկել էիր: Հայտնվեցիր՝ չգիտեմ որտեղից: Դանդաղ մոտեցար, մազերիս մեջ սպիտակ վարդ դրեցիր, քիթս համբուրեցիր ու կորար: Քայլեցիր դեպի պատն ու անհետացար դրա մեջ: Երբ արթնացա, վարդի հոտից շունչս կտրվում էր: Ամեն տեղից էր գալիս: Օդից, մաշկիցս, մազերիցս...

Արի ինձ մոտ...

Արի...

Սեղանին վերջին նամակդ է դրված: Միակ նամակդ: Անգիր գիտեմ յուրաքանչյուր տառը, բայց ամեն օր կարդում եմ: Չէ, չեմ կարդում... խմում եմ բառերդ ու հարբում: Կաթիլ առ կաթիլ տարածվում ես ներսումս, հասնում մինչև մատներիս ծայրերը: Ճախրում եմ: Թևերս բացած ճախրում եմ: Մինչև առաստաղ կարող եմ հասնել: Ճախրեցնում ես, ու չեմ վախենում ընկնել: Բառերդ փափուկ կտոր են դառնում, փռվում գետնին ու փրկում են ինձ ընկնելու դեպքում ջարդուփշուր լինելուց:

Անէանում եմ: Առանց քեզ մասնիկ առ մասնիկ անէանում եմ: Մեկ-մեկ ինձ թվում է՝ էլ չկամ: Այսինքն կամ այնքան, որ կարողանամ կերպարդ կատարելության հասցնել: Ուրիշ ոչնչի չեմ ձգում:

Երբ գաս, կհավաքե՞ս մնացած բեկորներս: Կկարողանա՞ս կպցնել իրար ճիշտ տեղերում, կենդանացնել, շունչ տալ...

Հնարավոր է նաև, որ ստիպված լինես ինձ պատից քերել: Երբեմն մեջքս պատին եմ կպցնում, որ ամեն ինչ շուրջս տեսնեմ, հետ նայելու կարիք չլինի, ու այդ ժամանակ պոկվելն այլևս անհնարին է թվում: Ու մի օր չեմ կարողանալու:

Սենց բան էլ չկա: Սենց բան ամեն մարդ չի կարողանա գրել: Չափից դուրս խորը ու հարուստ ներաշխարհ պետք ա ունենա մարդ էսպիսի բան հորինելու համր: Շատ լավն ա:

StrangeLittleGirl
17.03.2013, 20:26
Կաղապարը չկարողացա մինչև վերջ կարդալ: Հեղինակ ջան, ներող, դու պոտենցիալ ունես, բայց էս գործն էն չէր: Պարի հետ էլ ոնց որ կապ չուներ:

StrangeLittleGirl
17.03.2013, 20:27
Արէան էլի սկսեց :))

Smokie
17.03.2013, 20:30
Ինյետս աշխատում ա :))

Էս անգամ աչքիս ստեղծագործությունները խառը հերթականությամբ եմ կարդալու, ամեն դեպքերում կաշխատեմ քննարկումներից հետ չընկնել :)

StrangeLittleGirl
17.03.2013, 20:35
Վերջինն էլ չկարողացա կարդալ: Դեռ չեմ քվեարկում, որովհետև ամեն դեպքում ուզում եմ բոլոր տարբերակները մինչև վերջ կարդացած լինել, բայց ամենայն հավանականությամբ կքվեարկեմ ըստ ռիթմի (ամենևին չթերագնահատելով այլ կերպ մեկնաբանած մասնակիցների աշխատանքը): Ուղղակի էս մրցույթում էդ ռիթմն ինձ համար անակնկալ էր ու ահագին հաճելի: Դրա մեջ մտնում են հետևյալ գործերը. Ներսում, Վախեր, Վերապրում, Ցպահանջ, Ժպտացող տանիքներ, Զրոն:

Հավես մրցույթ ա :)) շատ թերահավատորեն էի մոտենում սկզբում, բայց պիտի խոստովանեմ, որ սխալվել էի :) ապրեն բոլորը:

StrangeLittleGirl
17.03.2013, 20:36

17.03.2013, 20:44
լավ, քվեարկում եմ իմ ասած տարբերակների օգտին

Smokie
17.03.2013, 21:08
Վերապրումը լավն էր::love Շատ կարճ էր, բայց էդ փոքր պատմվածքում կար գեղեցկություն, մեծ գեղեցկություն: Դուրս եկավ նաեւ կերպարների շնորհիվ, որ կախարդական էին ու փոքրիկ:)) Հնարավոր ա քվեարկեմ, դա կերեւա բոլոր պատմվածքները կարդալուց հետո:
Դրանից առաջ կարդացի Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց-ը: Անկեղծ ասած, ոչ չհավանեցի, ոչ էլ դուրս եկավ: Մի տեսակ... անտարբերությամբ ընթերցվեց: Չեզոք կարծիք ունեմ այս պատմվածքի մասին: Իհարկե վատ չէր նկարագրված, բայց ընդհանուր պատմությունը, տղաներից խուսափող աղջիկը, որ անգամ երազում եղած սերն էր հանցանք համարում... դուրըս չեկան...

Հիմա մտադիր եմ կարդալ Լիզայի ձայնը

Alphaone
17.03.2013, 21:09
Մնաց մի հատ կարդամ ու վերջ, ինձ տրամադրեմ, անցնեմ վերջինին :))

Այբ
17.03.2013, 21:20
Ինձ ընդհանրապես դուր չեկան 1 և 7 տարբերակները: Շատ եմ հավանել 6-րդ տարբերակը:

Շինարար
17.03.2013, 21:30
6-րդ տարբերակը, որը իրոք հետաքրքիր էր, ոնց որ թարգմանություն լիներ: Հետաքրքիրը լավ բառ չէր, իրոք շատ լավն էր: Չեմ ասում՝ թարգմանություն էր, ուղղակի ոնց որ սկզբում ուրիշ լեզվով գրված լիներ, հետո դարձրած հայերեն: Ընդհանրապես մեր էսօրյա գրականության մեջ շատ եմ նկատել այդ երևույթը, մարդիկ ավելի շատ թարգմանված գրականություն են կարդում, քան հայ գրականություն, ու դա ազդում ա գրականության լեզվի վրա՝ վատ առումով: Դրա համար երևի ճիշտ ա արտասահմանյան գրականությունը հնարավորության դեպքում բնագրով կարդալ: Թե չէ էնպես, շատ լավն էր: Ժպտացող տանիքների մասին ա խոսքս:

Շինարար
17.03.2013, 21:32
Աննան միայն սիրել գիտեր.... այ սա հայերեն էր: Խոսքը բովանդակության մասին չի, թե թեման հայկական ա և այլն, այլ երևում ա, որ հեղինակը հայերեն ա մտածում: Երևի պարի հետ ուղղակի կապ չուներ: Սիրեցի:

Շինարար
17.03.2013, 21:40
Լիզայի ձայների հեղինակին գուշակեցի, գուցե սովարականի պես սխալ: Ես էնքան լավ եմ տրամադրված էդ ենթադրածս մարդու գրելու նկատմամբ, հենց գրելու, որ վախենամ սուբյեկտիվության մեջ հերթական անգամ մեղադրվել, բայց հավանեցի: Շատ հավես էր ու վերջն էլ մի տեսակ շատ ուրիշ էր, իր նման չէր, վերջ էր:

Alphaone
17.03.2013, 22:03
...

Alphaone
17.03.2013, 22:05
Լիզայի ձայների հեղինակին գուշակեցի, գուցե սովարականի պես սխալ: Ես էնքան լավ եմ տրամադրված էդ ենթադրածս մարդու գրելու նկատմամբ, հենց գրելու, որ վախենամ սուբյեկտիվության մեջ հերթական անգամ մեղադրվել, բայց հավանեցի: Շատ հավես էր ու վերջն էլ մի տեսակ շատ ուրիշ էր, իր նման չէր, վերջ էր:

Ես Բյուրի, Այվիի ու Արեա-ի մեջ եմ տատանվում :))

Smokie
17.03.2013, 22:35
Լիզայի ձայնը: Հետաքրքիր էր ընթերցվում, հեշտությամբ առաջ էր գնում, երկար պատմվածք էր, բայց շատ թեթեւ ու հեշտ կարդացվող:;) Բայց ես պատմվածքում չտեսա թաքնված իմաստը, ի՞նչ էր սովորեցնում, ի՞նչ էր ուզում ասել այս պատմվածքը: Այն պարզապես հետաքրքիր էր ու հավես:aha

Խորհրդավորություն... Պատմվածծքն ամենավերջինն էր ու տեղ-տեղ անուշադրության սխալներ էին նկատվում: Երեւաց, որ հեղինակը վերջին պահերին էր հիմնականում գրել ու այսպես ասած... գլխառադ արել: Բայց հետաքրքիր պատմություն էր: Ճիշտ է, որոշակի մշակման, հղկման կարիք ուներ, բայց ընդհանուր առմամբ վատը չէր: Մի կողմից հոր քայլը կարելի է դիտարկել որպես դաժանություն, մի կողմից էլ որպես դաստիարակելու, վարժեցնոլու ձեւ: Ինչեւէ, սա էլ անցանք::))

Դավիթ
17.03.2013, 23:35
Ժող, ակտիվ եղեք, 11 հատ գործ կա:

Դավիթ
18.03.2013, 00:14
Ցպահանջ-ի ձայն տվողներ, մի հատ հիմնավորեք, տեսնեմ որտե՞ղ ա իմ սխալը:

ivy
18.03.2013, 00:19
Ցպահանջ-ի ձայն տվողներ, մի հատ հիմնավորեք, տեսնեմ որտե՞ղ ա իմ սխալը:

Ես ձայն չէի տա, եթե չորոշեի, որ շատերին եմ ձայն տալու, այսինքն՝ բացառման սկզբունքով եմ առաջնորդվել, հանել եմ բոլոր էն տարբերակները, որոնք իմ կարծիքով անհամեմատ ավելի թույլ էին, մնացածի համար քվեարկել եմ:
Իսկ էնպես, արդեն ասել եմ, որ սյուժեն ինձ անհասկանալի էր, ժանրի ընտրությունը՝ նույնպես, ուղղակի սահուն էր շարադրված:

Դավիթ
18.03.2013, 00:19
7-ը երկու հատ ձայն ունի, հա՞:think:

Mephistopheles
18.03.2013, 00:30
Ցպահանջ-ի ձայն տվողներ, մի հատ հիմնավորեք, տեսնեմ որտե՞ղ ա իմ սխալը:

Հեսա կհիմնավորեմ…

Դավիթ
18.03.2013, 00:33
Հեսա կհիմնավորեմ…

Դու դեռ ձայն չես տվել::)

Ուլուանա
18.03.2013, 00:35
Ի դեպ, իմ կարծիքով, էսքանի մեջից մենակ իններորդ տարբերակն ա, որ մրցույթի սահմաններից դուրս էլ հաջողված, լրիվ ինքնուրույն պատմվածքի ա հավակնում։ Մնացածները կամ ընդհանուր առմամբ որպես ստեղծագործություն բավականաչափ ուժեղ չեն, կամ էլ ուժեղ են, բայց արժեքավոր են միայն մրցույթի սահմաններում։ Սա, իհարկե, իմ շատ համեստ կարծիքն ա, որին կարող եք չհամաձայնել։ Վրաս հարձակվել չկա :P :))։

ivy
18.03.2013, 00:36
Դու դեռ ձայն չես տվել::)

Դավ, ինքն ուրիշների կարծիքն ա հիմնավորելու, դու Մեֆին մի աչքով մի նայիր...
Էլի լռվեցի ես էս թեմայում :))

Ուլուանա
18.03.2013, 00:37
Դու դեռ ձայն չես տվել::)
Նենց ես ասում «դեռ», կարծես հետո տալու ա :D։ Դու մինչև հիմա տեսե՞լ ես, որ Մեֆը մրցույթների քվեարկության մասնակցի։

Գալաթեա
18.03.2013, 00:37
Շարունակեմ

Տարբերակ 4. Վերապրում

Ամենայուրահատուկ մոտեցում տված լուծումն էր:
Բայց պարը շատ չտեսա: Մեծ ցանկության դեպքում պատառիկներ նկատվում էին: Ու հաշվի առնելով, որ հեքիաթն էր վերցրած որպես սյուժե, էդքան վատ չէր:
Ուղղակի հեքիաթն իմ ոճը չի... Պետք ա շատ լավ գրված լինի, որ գրավի:
Սկզբի նկարագրությունը սիրուն էր:
Միջի այլաբանությունն էլ վատը չէր: Կենցաղ-մենցաղ:

Շնորհակալություն հեղինակին:

Ուլուանա
18.03.2013, 00:40
Էէէ, նոր տեսա, որ սխալ եմ գրել նախորդ գրառմանս մեջ. պիտի գրեի՝ իններորդ տարբերակը՝ «Լիզայի ձայները», ոչ թե յոթերորդ։ Ուղղել եմ արդեն։

ivy
18.03.2013, 00:40
Էէէ, նոր տեսա, որ սխալ եմ գրել նախորդ գրառմանս մեջ. պիտի գրեի՝ իններորդ տարբերակը՝ «Լիզայի ձայները», ոչ թե յոթերորդ։ Ուղղել եմ արդեն։

Ան, ես արդեն ինֆարկտի դռանն էի :D

Ուլուանա
18.03.2013, 00:42
Ան, ես արդեն ինֆարկտի դռանն էի :D
Ես էլ, որ տեսա՝ ինչ եմ գրել :D։

ivy
18.03.2013, 00:50
Նենց ես ասում «դեռ», կարծես հետո տալու ա :D։ Դու մինչև հիմա տեսե՞լ ես, որ Մեֆը մրցույթների քվեարկության մասնակցի։

Ես տեսել եմ, քաղաքական ժանրի մրցույթի ժամանակ, որ ես, Բյուրն ու Տրիբունն էինք մենակ տարբերակ ներկայացրել, Մեֆը քվեարկել ա ;) Տեղից սկսվեց իր հետաքրքրությունը մրցույթների հանդեպ:

Շինարար
18.03.2013, 00:52
7-ը երկու հատ ձայն ունի, հա՞:think:

Ենթադրելով կամ գուցե հնարելով չարտահայտված մեղադրանքները՝ ասեմ. ես շատ վատ եմ պարում, փոխարենը կարդալ շատ եմ սիրում: Ես գնահատել եմ էն երեք տեքստերը, որ ինձ առավել սրտամոտ են եղել ու արտահայտվել եմ էդ միայն էդ երեք տեքստերի մասին: Ինչ լավ է, որ վերջնական արդյունքը իմ ձայնից չի կախված, թող ես որպես պարից հեռու ընթերցող քվեարկեմ, իսկ տեքստերում եղած պարը թող գնահատեն նրանք, ովքեր ավելի լավ են պարում:

ivy
18.03.2013, 00:53
Շին ջան, լավ պարելն ի՞նչ կապ ունի :))

Շինարար
18.03.2013, 00:55
Շին ջան, լավ պարելն ի՞նչ կապ ունի :))

Դե էն, ինչ իմ կարեցած չափով պար ա, գուցե կողքից նայողների համար անկանոն շարժումներ ա:

Գալաթեա
18.03.2013, 00:55
Տարբերակ 5. Ցպահանջ

Ստեղ էլ էր պարի անունից գրած, նամակի մասում: Ռիթմը կար, ոնց որ Բյուրն ա ասում: Սիրուն էր:
Արսենի վախերը ու դրանից առաջացած երևույթները փոքր-ինչ չափազանցված էին բայց: Դժվար մեկը նամակ կարդալուց տենց դիվոտեր: Ինչքան ուզում ա ազդեր վրան տեքստը:
Բայց չպետք ա ճղեր նամակը: Ափսոս էր:

Շնորհակալություն հեղինակին:

Դավիթ
18.03.2013, 00:57
Ենթադրելով կամ գուցե հնարելով չարտահայտված մեղադրանքները՝ ասեմ. ես շատ վատ եմ պարում, փոխարենը կարդալ շատ եմ սիրում: Ես գնահատել եմ էն երեք տեքստերը, որ ինձ առավել սրտամոտ են եղել ու արտահայտվել եմ էդ միայն էդ երեք տեքստերի մասին: Ինչ լավ է, որ վերջնական արդյունքը իմ ձայնից չի կախված, թող ես որպես պարից հեռու ընթերցող քվեարկեմ, իսկ տեքստերում եղած պարը թող գնահատեն նրանք, ովքեր ավելի լավ են պարում:

Հասկանում եմ քեզ, Շին ջան: Եթե ոչ թեմատիկ մրցույթ լիներ, էդպիսի հարց չէր էլ ծագի իմ մոտ: Բայց քանի որ մրցույթը պարի տեսահոլովակի վրա ա հիմնված, մի տեսակ արդար չի մյուս հեղինակների հանդեպ, երբ պարից կիլոմետրերով հեռու գործը ձայն ա ստանում այս մրցույթում:

Շինարար
18.03.2013, 00:58
մի տեսակ արդար չի մյուս հեղինակների հանդեպ, երբ պարից կիլոմետրերով հեռու գործը ձայն ա ստանում այս մրցույթում:
Դե ուրեմն թույլ մի տվեք պարից կիլոմետրերով հեռու մարդկանց քվեարկել:P

Գալաթեա
18.03.2013, 00:59
Ի դեպ, իմ կարծիքով, էսքանի մեջից մենակ իններորդ տարբերակն ա, որ մրցույթի սահմաններից դուրս էլ հաջողված, լրիվ ինքնուրույն պատմվածքի ա հավակնում։ Մնացածները կամ ընդհանուր առմամբ որպես ստեղծագործություն բավականաչափ ուժեղ չեն, կամ էլ ուժեղ են, բայց արժեքավոր են միայն մրցույթի սահմաններում։ Սա, իհարկե, իմ շատ համեստ կարծիքն ա, որին կարող եք չհամաձայնել։ Վրաս հարձակվել չկա :P :))։

Իններորդ տարբերակը մրցույթից դուրս կյանք ունի, որովհետև գրվել ա պարի մասին, պարող աղջիկ ա նկարագրվել: Ոչ թե գրվել ա պարի անունից՝ փորձելով ստեղծել էդ մթնոլորտը:
Յա տակ դումայու:

Դավիթ
18.03.2013, 00:59
Դե ուրեմն թույլ մի տվեք պարից կիլոմետրերով հեռու մարդկանց քվեարկել:P

Էհ, չափազանցնում ես::)

Շինարար
18.03.2013, 01:02
Էհ, չափազանցնում ես::)

Խասյաթ տակոյ:))

Dayana
18.03.2013, 01:14
Մինչև ցպահանջը կարդացել եմ, ու էլ առաջ չի գնում:
Մի քիչ հավեսի գցեք, էլի, լավն են չէ՞ հաջորդները :unsure

Շինարար
18.03.2013, 01:15
Մինչև ցպահանջը կարդացել եմ, ու էլ առաջ չի գնում:
Մի քիչ հավեսի գցեք, էլի, լավն են չէ՞ հաջորդները :unsure

Հաջորդ երկուսը շատ լավն են, բայց դե ես սուբյեկտիվ եմ, գիտես :))

ivy
18.03.2013, 01:16
Մինչև ցպահանջը կարդացել եմ, ու էլ առաջ չի գնում:
Մի քիչ հավեսի գցեք, էլի, լավն են չէ՞ հաջորդները :unsure

Վերջին երկուսի հաշվով խոսք չեմ տալիս (էդ մասով դիմել Տրիբունին):

Dayana
18.03.2013, 01:18
Հաջորդ երկուսը շատ լավն են, բայց դե ես սուբյեկտիվ եմ, գիտես :))
Մի անգամ Նորթնին ասել էի, որ ինքը սուբյեկտիվ ա, դրանից հետո ամեն խոսքիս բերնիս էր գալիս, էլ չասեմ, որ իրա ակումբային կարգավիճակը դրել էր սուբյեկտիվ: Դա ինձ դաս չեղավ, ու քեզ էլ ասեցի:
Շատ մեծ ղալաթ արեցի: :( Կներես:

Dayana
18.03.2013, 01:19
Վերջին երկուսի հաշվով խոսք չեմ տալիս (էդ մասով դիմել Տրբունին):
:unsure աչքիս պիտի քննարկումները կարդամ

Դավիթ
18.03.2013, 01:21
Մինչև ցպահանջը կարդացել եմ, ու էլ առաջ չի գնում:
Մի քիչ հավեսի գցեք, էլի, լավն են չէ՞ հաջորդները :unsure

6,8, 9....10.

Շինարար
18.03.2013, 01:21
Մի անգամ Նորթնին ասել էի, որ ինքը սուբյեկտիվ ա, դրանից հետո ամեն խոսքիս բերնիս էր գալիս, էլ չասեմ, որ իրա ակումբային կարգավիճակը դրել էր սուբյեկտիվ: Դա ինձ դաս չեղավ, ու քեզ էլ ասեցի:
Շատ մեծ ղալաթ արեցի: :( Կներես:

Հա, բայց ինձ դուր ա եկել, որ ես սուբյեկտիվ եմ: Ես մտքիս մեջ ամբողջ տեսություն եմ մշակել էդ մասին արդեն, թե ինչու ա դա տենց ու ինչու ա դա լավ: Նենց որ հեչ էլ մի նեղվի:)

Mephistopheles
18.03.2013, 01:37
http://youtu.be/DVjmyyHvBGc

էս երգը լսեք մինչև գամ հիմնավորեմ ցշահանջը… հլա մենակ էդ եմ կարդացել…

ivy
18.03.2013, 01:39
Մեֆ, հիմնավորել ասելով ի՞նչ նկատի ունես, հիմա դա քեզ մոտ քլնգելու փաղաքշակա՞նն ա :))

Գալաթեա
18.03.2013, 01:42
Տարբերակ 6. Ժպտացող տանիքներ

Մի քիչ իրարամերժ են զգացողություններս էս տարբերակից:
Ընթացքում մեկ շատ էր դուրս գալիս, մեկ քիչ, մեկ ընդհանրապես չէր գալիս:
Էս պահը շատ սուբյեկտիվ ա երևի ու բզիկ ա մի քիչ, բայց ոչ մի տարբերակում պարի կոնկրետ նկարագրություն-արտատպումները չեմ հավանել: Շորեր հանել-հագնել-հանելը, հայելու մեջ նայելը, պարի որոշակի շարժումները պատմելը... Մի տեսակ էն չի: Ինձ համար:

Ավելի շատ կուզեի էդ շարժումից առաջացած էմոցիան ու ռեակցիան տեսնեի, կամ գոնե աղոտ հիշեցներ պարի շարժումը, դրա արձագանքը, արտացոլումը լիներ, բայց ոչ դներ պատմվեր՝ ինչ արեց, ոնց արեց:
Հենց մենակ էդ պատճառով Լիզայի ձայնն էդքան չեմ հավանել: Դրան դեռ կհասնեմ:

Ընդհանուր առմամբ լավն էր էս մեկը, պարը կար, Սիլվին կար, Սոֆին այսինքն, էն վերջում հայտնվող տղեն էլ կար, բոլորն իրենց տեղում էին:
Ամպերով նկարելու պահը շատ հավանեցի:
Ու էդ անհասկանալի պահը՝ մեկ Սոֆին էր ցնորք, մեկ Թոմը: Վերջում նոր իրականությունն իմանում ես:

Շնորհակալություն հեղինակին:

Mephistopheles
18.03.2013, 01:51
Մեֆ, հիմնավորել ասելով ի՞նչ նկատի ունես, հիմա դա քեզ մոտ քլնգելու փաղաքշակա՞նն ա :))

հես ա կգրեմ կտեսնես…

Դավիթ
18.03.2013, 02:09
հես ա կգրեմ կտեսնես…

Դու գրի, ես քշելով կկարդամ::)

StrangeLittleGirl
18.03.2013, 02:10
Ցպահանջ-ի ձայն տվողներ, մի հատ հիմնավորեք, տեսնեմ որտե՞ղ ա իմ սխալը:

Դավ, ռիթմը: Թե չէ ինձ համար էլ ա լրիվ անհասկանալի: Ինչ ա ուզեցել հեղինակն ասել, ոնց ա ուզեցել ասել, պարզ չի:

Շին, իսկ դու անճաշակ ես :beee

Ուլուանա
18.03.2013, 02:31
Իններորդ տարբերակը մրցույթից դուրս կյանք ունի, որովհետև գրվել ա պարի մասին, պարող աղջիկ ա նկարագրվել: Ոչ թե գրվել ա պարի անունից՝ փորձելով ստեղծել էդ մթնոլորտը:
Յա տակ դումայու:
Հա, բայց պարտադիր չէր, որ պարի անունից գրվեր, չէ՞։ Կարևորը՝ կարդալիս տեսնում ես էդ աղջկա պարը, լավ կապվում ա հետը։ Էդ թերություն չի, իմ կարծիքով։

Գալաթեա
18.03.2013, 02:37
Հա, բայց պարտադիր չէր, որ պարի անունից գրվեր, չէ՞։ Կարևորը՝ կարդալիս տեսնում ես էդ աղջկա պարը, լավ կապվում ա հետը։ Էդ թերություն չի, իմ կարծիքով։

Թերություն չի, բոլորովին, բայց ես, զուտ սուբյեկտիվորեն, ոնց որ վերևում նշել էի, պարի անունից գրված տարբերակներն ավելի շատ եմ հավանել:

Mephistopheles
18.03.2013, 02:43
Արդեն ասեցի որ frame ունեմ, բայց երևի էս գործն իմ frame-ի մեջ չմտնի ու դա լավ նշան ա… մարն ալտերնատիվ տիտանկյուն ա առաջարկել…

ես էս գործի մեջ տեսա խորեգրաֆիա… ու ոչ թե երկու հոգու հետ այլ երեք… "պա դե տրուա"… պարին որ նայեք էնտեղ միայն աղջիկը չի… էնտեղ երկու հոգի կա ու ես ինկատի չունեմ անպայման էն որ ոտներ են երևում կամ վերջում գալիս ա տղեն ու պարում են… եթե դրանք էլ չլինեին սա մեկ ա նայվում ա "պա դե դյու"… բայց գրողը սարքել ա "պա դե տրուա"… իմ մտով չէր անցնի, բայց արել ա… աղջիկը, տղան և նամակը…

գրողը կարողացել ա տղային քաշի պարի մեջ ու դա արվել ա նամակով ու ըստ էության տղեն որ նամակը կարդում ա սկսում ա ներգրավվել գործողության մեջ ու նամակի միջոցով կարծես ինքն էլ ա սկսում հարաբերություններ զարգացնել աղջկա հետ… կարող ա էդ հարաբերությունները հլա էն ձևի լավ մշակած չի, բայց կա… նամակը կարծես ողնաշարի դեր ա տանում որին տղան արձագանքում ա. չի կարում փոխի, բայց արձագանքում ա… սա մի բան ա որ վիդեոյում հստակ ա… ես տղային դիտում էի որպես ենթատեքստ, բայց գրողը բերել ա ու "տեքստի" մեջ ա մտցրել… կարող ա գրական տեսանկյունից մի քիչ լավ չի արել, բայց ես որ տեսնում եմ վիդեոն ու կարդում եմ, տեսնում եմ հստակ որ դա արված ա… նպատակը միգուցե արվել ա ինտուիտիվ, բայց կա… ես չգիտեմ գրողը դրա նպատակն ունեցել ա թե չէ…

նամակը իմ համար հստակ գրված ա վիդեոյի խորեգրաֆիա վրա… սա եթե չեք տեսնում, ուրեմն կամ մենակ կարդում եք առանց վիդեոյի, կամ էլ վիդեոն եք նայում ու տեքստի հետ չեք նայում… մի քիչ տառացի ա վերցրել որոշ բաներ ու չափից ավելի ա զգացմունքայնացրել… բերել ա մի տեսակ մոնոտոն տրամադրության… կոնտրաստը կորել ա… նամակը կոնտրաստ ա ուզում… ինքը կոնտրաստը դրել ա տղայի ու աղջկա/նամակի միջև, բայց կամակն էլ կարար ու պետք էր կոնտրաստ ունենալ… նամակի մեջ լարվածությունը քիչ էր … Սիլվին ահագին լարված ա ու տեղեր կա հանգիստ նույնիսկ կլասիկ ա… այ էս չտես ա նամակի մեջ… passage-ները վատ էին…

ընդհանրապես գործը շատ զգացմունքային ա, բայց հաշվի առնելով վիդեոն ու մրցույթի էքսպերիմենտալությունը ես կարամ տենց բան թույլ տամ, մի պայմանով որ հետագայում էս տեսակի գործեր գրվելուց հաշվի առնվի դրանք…

գիտեմ շատերը ասում են "ոչ մի բանի մասին էր"… կարան սյուժեից կպնեն և այլն, բայց ես կարամ պաշտպանեմ գործը ու սյուժեն… եթե նայում ես տրադիցիոն, կլասիկ սյուժետային չառանիշներով, կարող ա և ճիշտ եք ասում, բայց սրեն կլասիկ չես կարող մոտենալ… գործի ստիմուլը կլասիկ չի ու սպասել կլասիկ լավ գրված պատմվածք, ինչ որ տեղ նույնիսկ արդար չի… ես սյուժեի հետ խնդիր չունեմ էս տեքստի մեջ… տղան բացել ա նամակ, կարդացել ա, involve ա եղել… good enough for me…

շատ թերություններ կան, բայց overall գրողը էքսպերինետը հաջող ա արել… կարողացել ա ստրուկտուրա ստեղծի, անգամ շեղագրերը դւորս եկան… հետաքրքիր էր…

էս տեսակի մրցույթին դուք ստանդարտ քննադատական մոտեցում չեք կարա կիրառեք… մի փորձեք… ձեզ անհարմար վիճակի մեջ եք դնելու… ինչքան իրանք են էքսպերիմենտ անում էնքան էլ մենք՝ քննարկողներս ենք անում… մենք էլ ենք մրցքւյթի մասնակից ոնց որ առաջ էինք նշել…

Արէա ջան, դու էս գործը սիրել ես for all the wrong reasons…

լավ էքսպերիմենտ ա, ապրի գրողը, վիդեոն տեսել ա, օգտագործել ա…

Mephistopheles
18.03.2013, 02:44
հլա որ մենակ էս եմ կարդացել, Արէայի գրառումից աչքովս ընկավ…

ivy
18.03.2013, 02:46
Շին, իսկ դու անճաշակ ես :beee

Շինի «յոթերորդ» հավանելը դարի գաղտնիքն է, ես էլ չեմ հասկանում...

ivy
18.03.2013, 02:56
Մեֆ, ոնց որ էդ տարբերակն էր ինձ համար անհասկանալի, էնպես էլ քո «հիմնավորումը», աչքիս դու ու հեղինակը նույն լեզվով եք խոսում, որից ես անձամբ գաղափար չունեմ...

Mephistopheles
18.03.2013, 03:00
Մեֆ, ոնց որ էդ տարբերակն էր ինձ համար անհասկանալի, էնպես էլ քո «հիմնավորումը», աչքիս դու ու հեղինակը նույն լեզվով եք խոսում, որից ես անձամբ գաղափար չունեմ...

կարող ա… բացառված չի… եթե նայում ես գործին որպես "պատմվածք" առանց վիդեոյի, շատ հնարավոր ա որ ճիշտ ես…

Mephistopheles
18.03.2013, 03:17
Դավ, ռիթմը: Թե չէ ինձ համար էլ ա լրիվ անհասկանալի: Ինչ ա ուզեցել հեղինակն ասել, ոնց ա ուզեցել ասել, պարզ չի:

Շին, իսկ դու անճաշակ ես :beee

Պարը ռիթմի մասին չի…

StrangeLittleGirl
18.03.2013, 03:21
Պարը ռիթմի մասին չի…

Մեֆ, եթե ռիթմի մասին չի, ուրեմն էդ գործն ուրիշ ոչ մի արժանիք չունի:

Դավիթ
18.03.2013, 03:23
Մեֆ ջան, պատմվածքի մրցույթ ա, ո՞չ: ՈՒզում ա ֆոկուսնիկը բերանից նապաստակ հանի, կամ կապիկների սերը գազանանոցում լինի թեմատիկ ոգեշնչումը, պետք ա պատմվածքը այնպես կառուցված լինի, որ մարդիկ գլուխը չքորեն կարդալուց հետո: Էդ կոնտրաստ ու հարաբերությունները 7-ի մեջ էլ ահագին կա: Լավ էլ գրել ա մարդը, էն պտտվիր կառւսելի ոճի: Բայց դե մենակ դրանով չենք առաջնորդվում, չէ՞: Հիմա Բյուրը ասում ա` ռիթմ կա: Լավ, ասենք կա, բայց բացի էդ ռիթմից, գործը նաև պետք ա մշակված լինի:

Mephistopheles
18.03.2013, 03:25
Մեֆ, եթե ռիթմի մասին չի, ուրեմն էդ գործն ուրիշ ոչ մի արժանիք չունի:

յա՜… անիմաստ բաներ ես ասում Բյուր… գործի արժեքը գնահատելու շատ կասկածելի չափանիշներ ունես… շատ սահմանափակ ես մտածում… կառոբկից դուրս արի…

Գալաթեա
18.03.2013, 03:27
Շարունակեմ:

Տարբերակ 7. Աննան միայն սիրել գիտեր

"Անծանոթ տուն" մրցույթում էլ գրեթե իդենտիկ տարբերակ կար չէ՞: Հերոսուհին էլ էլի Աննա:
Եթե հեղինակը կարդացել ա նախորդ մրցույթի տարբերակները ու մեկ ա, սա ներկայացրել ա, մենակ մի բան կասեմ... լավ էլի...
Ո՞նց կարելի ա Անծանոթ տան ու էս մրցույթի համար նույն բանն ուղարկել: Ձեռ ե՞ք առնում, ժողովուրդ:
Նույնիսկ ավելորդ եմ համարում գրել, որ ստեղ սկի ուզունդարա չկար:

Հեղինակ ջան, կներես, բայց իսկապես մյուս մասնակիցների համար պետք ա որ վիրավորական լինի: Մարդիկ նստել են, վիդեոն նայել են, ամեն մեկն իր պատկերացրածով պարը գրել ա, իսկ քո գործից մենակ կիսուրի ճղճղոց ա լսվում... բա ափսոս չի՞...

Նույնիսկ շնորհակալություն հայտնելս չի գալիս:
Բայց լավ:
Մերսի:

Շին, խելքի արի:

StrangeLittleGirl
18.03.2013, 03:29
յա՜… անիմաստ բաներ ես ասում Բյուր… գործի արժեքը գնահատելու շատ կասկածելի չափանիշներ ունես… շատ սահմանափակ ես մտածում… կառոբկից դուրս արի…

Մեֆ, սահմանափակը դու ես: Ես ասեցի` չափանիշս ռիթմն ա, ըստ դրա եմ քվեարկում: Կարայի, օրինակ, որպես չափանիշ վերցնեի սյուժեն: Էդ դեպքում քվեարկածս վեց գործերից մեկ-երկուսին հազիվ ձայն տայի: Ու խնդրում եմ` հետս կռիվ մի արա: Դու գրականությունից բացարձակապես գլուխ չես հանում:

StrangeLittleGirl
18.03.2013, 03:30
Տարբերակ 7. Աննան միայն սիրել գիտեր

"Անծանոթ տուն" մրցույթում էլ գրեթե իդենտիկ տարբերակ կար չէ՞: Հերոսուհին էլ էլի Աննա:
Եթե հեղինակը կարդացել ա նախորդ մրցույթի տարբերակները ու մեկ ա, սա ներկայացրել ա, մենակ մի բան կասեմ... լավ էլի...
Ո՞նց կարելի ա Անծանոթ տան ու էս մրցույթի համար նույն բանն ուղարկել: Ձեռ ե՞ք առնում, ժողովուրդ:
Նույնիսկ ավելորդ եմ համարում գրել, որ ստեղ սկի ուզունդարա չկար:

Հեղինակ ջան, կներես, բայց իսկապես մյուս մասնակիցների համար պետք ա որ վիրավորական լինի: Մարդիկ նստել են, վիդեոն նայել են, ամեն մեկն իր պատկերացրածով պարը գրել ա, իսկ քո գործից մենակ կիսուրի ճղճղոց ա լսվում... բա ափսոս չի՞...

Նույնիսկ շնորհակալություն հայտնելս չի գալիս:
Բայց լավ:
Մերսի:

Շին, խելքի արի:
Գալ, ցավդ էլ տանեմ, մի քանի էջ առաջ լրիվ նույն բանը ես եմ գրել էս գործի մասին :) :kiss

Mephistopheles
18.03.2013, 03:34
Մեֆ ջան, պատմվածքի մրցույթ ա, ո՞չ: ՈՒզում ա ֆոկուսնիկը բերանից նապաստակ հանի, կամ կապիկների սերը գազանանոցում լինի թեմատիկ ոգեշնչումը, պետք ա պատմվածքը այնպես կառուցված լինի, որ մարդիկ գլուխը չքորեն կարդալուց հետո: Էդ կոնտրաստ ու հարաբերությունները 7-ի մեջ էլ ահագին կա: Լավ էլ գրել ա մարդը, էն պտտվիր կառւսելի ոճի: Բայց դե մենակ դրանով չենք առաջնորդվում, չէ՞: Հիմա Բյուրը ասում ա` ռիթմ կա: Լավ, ասենք կա, բայց բացի էդ ռիթմից, գործը նաև պետք ա մշակված լինի:

7-ը չեմ կարդացել… հլա…

հա… պատմվածքի մրցույթ ա, բայց սովորական մրցույթ չի… կա կոնկրետ վիդեո ու տուպոյ վիդեո չի… կա կոնկրետ խնդիր… դա կարաս ասես սովորական մրցույթի համար, բայց էս դեպքում չես կարա նույն մոտեցումն ունենաս ինչ որ սովորական գրական մրցույթում… չի աշխատի… դու չես կարա պիկասսոյի նկարը նայես նույն կերպ ին որ Ջոկոնդան (չեմ համեմատում, զուգահեռ եմ անցկացնում)… վատ չի լինի որ կարդացողը գլուխը մի քիչ քորի…

մրցույթն էքսպերիմենտալ ա… դու չես կարա սպասես որ մարդիկ քեզ լրիվ մշակված պատմվածք ներկայացնեն… ոչ իրանք և ոչ էլ մենք դեռ լավ չենք պատկերացնում ինչի հետ գործ ունենք… Բյուրը որ ասում ա ռիթմ, պտի մի քիչ ավելի կոնրետ լինի…

Mephistopheles
18.03.2013, 03:37
Մեֆ, սահմանափակը դու ես: Ես ասեցի` չափանիշս ռիթմն ա, ըստ դրա եմ քվեարկում: Կարայի, օրինակ, որպես չափանիշ վերցնեի սյուժեն: Էդ դեպքում քվեարկածս վեց գործերից մեկ-երկուսին հազիվ ձայն տայի: Ու խնդրում եմ` հետս կռիվ մի արա: Դու գրականությունից բացարձակապես գլուխ չես հանում:

well… շատ կասկածելի չափանիշ ես վերցրել… քո վերցրած չափանիշն էլ պետք ա հիմք ունենա… ես պարտավոր չեմ գրականությունից գլուխ հանել… կարայիր գույնն էլ չափանիշ վերցնել… հո տենց չի՞…

StrangeLittleGirl
18.03.2013, 03:40
well… շատ կասկածելի չափանիշ ես վերցրել… քո վերցրած չափանիշն էլ պետք ա հիմք ունենա… ես պարտավոր չեմ գրականությունից գլուխ հանել… կարայիր գույնն էլ չափանիշ վերցնել… հո տենց չի՞…

Մեֆ, դա իմ անձնական ու սուբյեկտիվ գործն ա, խնդրում եմ` մի խառնվի: Ինքդ ինչ չափանիշ ուզում ես, վերցրու:

Mephistopheles
18.03.2013, 03:43
Մեֆ, դա իմ անձնական ու սուբյեկտիվ գործն ա, խնդրում եմ` մի խառնվի: Ինքդ ինչ չափանիշ ուզում ես, վերցրու:

օքեյ…

Դավիթ
18.03.2013, 03:47
7-ը չեմ կարդացել… հլա…

հա… պատմվածքի մրցույթ ա, բայց սովորական մրցույթ չի… կա կոնկրետ վիդեո ու տուպոյ վիդեո չի… կա կոնկրետ խնդիր… դա կարաս ասես սովորական մրցույթի համար, բայց էս դեպքում չես կարա նույն մոտեցումն ունենաս ինչ որ սովորական գրական մրցույթում… չի աշխատի… դու չես կարա պիկասսոյի նկարը նայես նույն կերպ ին որ Ջոկոնդան (չեմ համեմատում, զուգահեռ եմ անցկացնում)… վատ չի լինի որ կարդացողը գլուխը մի քիչ քորի…

մրցույթն էքսպերիմենտալ ա… դու չես կարա սպասես որ մարդիկ քեզ լրիվ մշակված պատմվածք ներկայացնեն… ոչ իրանք և ոչ էլ մենք դեռ լավ չենք պատկերացնում ինչի հետ գործ ունենք… Բյուրը որ ասում ա ռիթմ, պտի մի քիչ ավելի կոնրետ լինի…

Բայց որ գնում ես թանգարան, հանգիստ կարող ես գնահատել Ռեմբրանտին, Վելասկեզին, Մոնեին, Պիկասոյին ու Սեռովին նույն պատկերասրահում:

Mephistopheles
18.03.2013, 03:49
Բայց որ գնում ես թանգարան, հանգիստ կարող ես գնահատել Ռեմբրանտին, Վելասկեզին, Մոնեին, Պիկասոյին ու Սեռովին նույն պատկերասրահում:

հա… բայց ոչ նույն չափանիշներով… սպասելիքները, խնդիրը, միջոցները լրիվ տարբեր են ու դու ենթագիտակցորեն shift ես անում քո մոտեցումը… մարդիկ կան որ էդ shiftճը չեն անում ու իրանց համար պիկասսոի նկարը նկար չի… տենց չի՞…

նույնն էլ էս դեպքում…

Տրիբուն
18.03.2013, 03:56
հա… բայց ոչ նույն չափանիշներով… սպասելիքները, խնդիրը, միջոցները լրիվ տարբեր են ու դու ենթագիտակցորեն shift ես անում քո մոտեցումը… մարդիկ կան որ էդ shiftճը չեն անում ու իրանց համար պիկասսոի նկարը նկար չի… տենց չի՞…

նույնն էլ էս դեպքում…

ինչի նկա՞ր ա

Mephistopheles
18.03.2013, 04:02
ինչի նկա՞ր ա

նկար չի… վիդեո ա, ապեր… էն տակի ձախ անկյունի կնոպկեն որ սեղմես կտեսնես…

Դավիթ
18.03.2013, 04:15
ՈՒզում եմ ասել Մեֆ ջան, որ լավ մշակված գործը միշտ էլ կնայվի, կամ` կկարդացվի: Օրինակի համար վերցնենք երկու գործ էս մրցույթից` 3 և 9-ը: Երկուսի հեղինակները բավականին ջանք են թափել և մշակել իրենց գործերը: Մեկը դասական պատմվածքային ա, մյուսը` մոնոլոգային էսսե, սակայն երկուսն էլ լավ կարդացվող գործեր են այս մրցույթի շրջանակներում:

Mephistopheles
18.03.2013, 04:23

ապեր, չեմ կարդացել, չգիտեմ… չեմ վիճում ես էդ գործրի շուրջ… հարցը դա չի… հարցն էն ա որ եթե նույն պրիցիպներով եք նայում էս մրցույթին ապա վիդեո պտի չլիներ… ես չգիտեմ թե իրանք ոնց են մշակել իրանց գործը, բայց էքսպերիմենտալ գործերը դժվար ա վերջնական մշակած դարձնելը… կարաս cat in the rain-ը դնես ու ձեր պրինցիպներով կարա առաջին տեղը լինի, բայց էս մրցույթում էդ գործը տեղին չի նայվում… էն քննադատական ստրուկտուրան/մոտեցումը որ մենք որդեգրել ենք կազմակերպելով էքսպերիմենտալ մրցույթ վիդեոյի հիման վրա չի կարա լրիվ ուրիշ ա…

ես հավատում եմ քո ասածին, բայց մենակ կարամ հավատամ, ուրիշ ոչինչ…

Ուլուանա
18.03.2013, 04:36
Շինի «յոթերորդ» հավանելը դարի գաղտնիքն է, ես էլ չեմ հասկանում...
Ես ընդհանրապես Շինարարի ճաշակից գլուխ չեմ հանում, էն իմաստով, որ չեմ կարողանում սամթը բռնել, թե ինչ տիպի գործերն են իրան գրավում, ի վերջո։ Ամեն անգամ որ կարծիք ա արտահայտում որևէ ստեղծագործության մասին, զարմանում եմ :))։ Հենց թվում ա՝ ջոկել եմ սկզբունքը, մեկ էլ հաջորդ անգամ նենց մի բան ա հավանում, որ էն ջոկածս լրիվ հեչ ա անում :D։

Ի դեպ, մոտավորապես նույնն էլ Արէայի դեպքում ա։

Դավիթ
18.03.2013, 05:39

Դե երկուսն էլ Մաթևոսյան են սիրում: Ինչպես նկատել եմ, Արէան ավելի հուզմունքային ա գերադասում, Շինն էլ` հայաշունչ::)

Կարող ա և սխալվում եմ:

Ուլուանա
18.03.2013, 05:43
Դե երկուսն էլ Մաթևոսյան են սիրում: Ինչպես նկատել եմ, Արէան ավելի հուզմունքային ա գերադասում, Շինն էլ` հայաշունչ::)

Կարող ա և սխալվում եմ:
Հա, բայց էդ ասածներդ շատ լայն չափանիշներ են ախր։ Էդքանն իմանալով էլ կարելի ա անընդհատ զարմանալ ու ոչինչ չհասկանալ :))։

Արէա
18.03.2013, 08:08
Տարբերակ 5.
Ցպահանջ

Էս տարբերակն ինձ մի քիչ զայրացրեց, անկեղծ ասած:
Կարդալիս զգում էի, որ ինչ-որ հետաքրքիր բան եմ կարդում, բայց էդ զգացումը էդպես էլ զգացում մնաց՝ առանց որևէ կարգին մտքի վերածվելու:
Այսինքն՝ ի վերջո ինչ էի կարդում, էդպես էլ չհասկացա:
Բայց կարծում եմ՝ էն դեպքը չէր, որ ավելին կար, ես չտեսա, ուղղակի էդքանն էր, ինչն ինձ համար քիչ էր՝ ամբողջական պատկեր ստանալու համար:
Հերոսի զգացողությունների ու կարդացած նամակի բովանդակության միջև անհամապատասխանություն կար: Էդպիսի հուզառատ նամակ ու ի պատասխան՝ վախեր: Միստիկա էր խառնված մեջը, ինչն իմ կարծիքով չէր կպնում ամբողջ պատկերին: Ինչպես նաև պարի մեջ ես էդ միստիկան չեմ զգացել...

5. Ցպահանջ
Շատ էր առեղծվածային։ Ես էլ առեղծվածայնություն չեմ տեսել պարում։ Սկիզբն ու ընթացքը խոստումնալից էին, բայց հանգուցալուծումը՝ հիասթափեցնող։ Նամակները էլի էն ասածս նույն ռիթմով էին՝ պարին համահունչ։ Բայց նամակներից դուրս՝ լրիվ ուրիշ էր՝ պարի հետ կապ չունեցող։ Ինչ–որ ուրիշ բան էի սպասում, որ չեղավ։ Համ էլ նորմալ չհասկացա՝ ինչի մասին էր։ Բայց ընդհանուր լավ էր գրված։
Հեղինակի հետ կապված կոնկրետ կասկած ունեմ։

Տարբերակ 5. Ցպահանջ

Ստեղ էլ էր պարի անունից գրած, նամակի մասում: Ռիթմը կար, ոնց որ Բյուրն ա ասում: Սիրուն էր:
Արսենի վախերը ու դրանից առաջացած երևույթները փոքր-ինչ չափազանցված էին բայց: Դժվար մեկը նամակ կարդալուց տենց դիվոտեր: Ինչքան ուզում ա ազդեր վրան տեքստը:
Բայց չպետք ա ճղեր նամակը: Ափսոս էր:

Շնորհակալություն հեղինակին:

Ժողովուրդ սխալ կողմից եք մոտենում: Վախերն ու տագնապները նամակից չեն ծնվում, էդ նամակն ա վախից ու տագնապներից ծնվել:

Ո՞րտեղից էր նամակը հայտնվել դարակում, ո՞վ էր նամակի հեղինակը, աղջի՞կը: Չէ իհարկե: Էդ աղջիկը կարող ա արդեն էլ էս տղային չի էլ հիշում, կամ կարող ա էլ չկա: Կարող ա չի էլ եղել:

Սա մի քանի օր առաջ տղան էր գրել, գրել էր էս բոլոր տագնապների, սպասման, կարոտի ազդեցության տակ, ու հիմա կարդալուց էդ ապրումները նամակի ազդեցության տակ չեն ծնվում, դրանք կային, ու նամակն էլ դրանց հետևանքն էր, ոչ թե նամակի արդյունքում դրանք ծնվեցին:

Էս պատմվածքը անցյալում կատարված, մեզ համար անհայտ գործողությունների շարունակություն ա, սա հասկանալու համար էդ անցյալը պիտի ստեղծես քո համար, պիտի հասկանաս թե էդ տղան ինչի էր սկսել ինքն իրեն նամակներ գրել, ու ինչի էր աղջիկը տենց լավը ու տենց մենակ էդ նամակներում:

Պարը նամակի իլյուստրացիան էր: Չկա մեկ այլ պատմվածք, որտեղ սրա գոնե կեսի կեսի չափով ավելի գեղեցիկ ու ավելի ճշգրիտ ներկայացված լինի պարը: Հլը վիդեոն միացրեք ու ընթացքում կարդացեք նամակը, ախր էդ պարը հենց սրա հիման վրա ա բեմադրված: Նամակի աղջիկը չի՞ պարողը: Իհարկե ինքն ա:

StrangeLittleGirl
18.03.2013, 08:49
Ես ընդհանրապես Շինարարի ճաշակից գլուխ չեմ հանում, էն իմաստով, որ չեմ կարողանում սամթը բռնել, թե ինչ տիպի գործերն են իրան գրավում, ի վերջո։ Ամեն անգամ որ կարծիք ա արտահայտում որևէ ստեղծագործության մասին, զարմանում եմ :))։ Հենց թվում ա՝ ջոկել եմ սկզբունքը, մեկ էլ հաջորդ անգամ նենց մի բան ա հավանում, որ էն ջոկածս լրիվ հեչ ա անում :D։

Ի դեպ, մոտավորապես նույնն էլ Արէայի դեպքում ա։
Շինի մասին նկատել եմ, որ իրան սովորաբար իմ գործն ա դուր գալիս` անկախ նրանից ջոկել ա, որ ես եմ, թե չէ: Դրա համար որ յոթը դուրն էկավ, սիրտս վատացավ: Մտածեցի` չլնի՞ ես եմ գրել :D

Իսկ Արէայի մասին չեմ էլ ասում: Նրա գրական ճաշակը նոր չի, որ կասկածելի ա ինձ համար :D

Smokie
18.03.2013, 09:15
Լիզայի ձայնը: Հետաքրքիր էր ընթերցվում, հեշտությամբ առաջ էր գնում, երկար պատմվածք էր, բայց շատ թեթեւ ու հեշտ կարդացվող:;) Բայց ես պատմվածքում չտեսա թաքնված իմաստը, ի՞նչ էր սովորեցնում, ի՞նչ էր ուզում ասել այս պատմվածքը: Այն պարզապես հետաքրքիր էր ու հավես:aha

Խորհրդավորություն... Պատմվածծքն ամենավերջինն էր ու տեղ-տեղ անուշադրության սխալներ էին նկատվում: Երեւաց, որ հեղինակը վերջին պահերին էր հիմնականում գրել ու այսպես ասած... գլխառադ արել: Բայց հետաքրքիր պատմություն էր: Ճիշտ է, որոշակի մշակման, հղկման կարիք ուներ, բայց ընդհանուր առմամբ վատը չէր: Մի կողմից հոր քայլը կարելի է դիտարկել որպես դաժանություն, մի կողմից էլ որպես դաստիարակելու, վարժեցնոլու ձեւ: Ինչեւէ, սա էլ անցանք::))

Առավոտային, թարմ ուղեղս ու մինչ պատմվածքների տեղադրելը եղած քննարկումներն ինձ հուշում են, որ Լիզա-ն գրել է Dayana-ն, իսկ վերջինը քիչ մը շտապելով գրել է Բյուրը:

Այբ
18.03.2013, 09:17
Շարունակեմ:

Տարբերակ 7. Աննան միայն սիրել գիտեր

"Անծանոթ տուն" մրցույթում էլ գրեթե իդենտիկ տարբերակ կար չէ՞: Հերոսուհին էլ էլի Աննա:
Եթե հեղինակը կարդացել ա նախորդ մրցույթի տարբերակները ու մեկ ա, սա ներկայացրել ա, մենակ մի բան կասեմ... լավ էլի...
Ո՞նց կարելի ա Անծանոթ տան ու էս մրցույթի համար նույն բանն ուղարկել: Ձեռ ե՞ք առնում, ժողովուրդ:
Նույնիսկ ավելորդ եմ համարում գրել, որ ստեղ սկի ուզունդարա չկար:

Հեղինակ ջան, կներես, բայց իսկապես մյուս մասնակիցների համար պետք ա որ վիրավորական լինի: Մարդիկ նստել են, վիդեոն նայել են, ամեն մեկն իր պատկերացրածով պարը գրել ա, իսկ քո գործից մենակ կիսուրի ճղճղոց ա լսվում... բա ափսոս չի՞...

Նույնիսկ շնորհակալություն հայտնելս չի գալիս:
Բայց լավ:
Մերսի:

Շին, խելքի արի:
Չգիտեմ, թե ով է «Աննան միայն սիրել գիտեր» պատմվածքի հեղինակը, բայց մի բանում համոզված եմ՝ «Ո՞վ է նա» պատմվածքի հեղինակը էնքան հիմար չէր լինի, որ նույն մոտիվներով պատմվածք ուղարկեր: Իսկ «Աննան միայն սիրել գիտեր» պատմվածքի հեղինակը շատ վատ բան է արել, եթե, թեկուզ ոչ հաջողված, իր պատմվածքը գրելով ուրիշի գրածի հիման վրա:

Դավիթ
18.03.2013, 09:46

Այբ ջան, ճիշտն ասած, այդքան էլ դժվար չի ինքնուրույն գործ գրել էդ թեմայով : Համատարած էպիդեմիա ա:

Շինարար
18.03.2013, 09:49
Շինի «յոթերորդ» հավանելը դարի գաղտնիքն է, ես էլ չեմ հասկանում...

Անահիտ ջան, Այվի ջան, Գալաթեա ջան, Բյուր ջան, ես Արեայի պես չեմ կարող մի նախադասություն բերել ու ասել՝ հլա տեսեք, թե էս ինչ ա գրել, որովհետև բնականաբար տարբերակներից ոչ մեկով էլ չեմ էրվել-տարվել: Պատկերացրեք, Վեցերորդ տարբերակն էի կարդում, հավանում ու իմ մեջ նեղվում, թե մի տեսակ թարգմանական գրականության լեզու ա, ոնց որ հեչ հայերեն չլինի, մեկ էլ յոթերորդը կրդացի՝ ախչիով, բանով, մաքուր հայերեն, գուցե ուղղակի էդ տարբերակը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց, չեմ կարող ասել: Գուցե իրոք ամենավատն ա, գուցե հենց ես եմ ճիշտ, շատ լավն ա, բայց ինձ դուր եկավ, ու քվեարկեցի: Եթե մի գործի ձայն տայի, Վեցերորդ տարբերակն էի ընտրելու, բայց կարայի շատ գործերի ձայն տալ, երեք տարբերակ ընտրեցի: Էս վերջ ի վերջո գրականության մրցույթ ա, մենք չենք կարող միասնական չափանիշներ ունենալ: Նույն գործը եթե առաջին անգամ երեկ կարդայի, չհավանեի,էսօր կարդում եմ հիանում եմ, որովհետև օրինակ ձյուն ա եկել, սարերը ձնել ա մեզ մոտ: Գրականություն հավանելը էնքան տարբեր գործոններից կարա կախված լինի, որ դժվար ա իհարկե տրամաբանություն փնտրել:

Հ. Գ. Խելքի գալու տարբերակը բացառվում ա, գիտե՞ք`տանն ինչքան են ասում, անհուսալի դեպք ա:

Այբ
18.03.2013, 09:55
Այբ ջան, ճիշտն ասած, այդքան էլ դժվար չի ինքնուրույն գործ գրել էդ թեմայով : Համատարած էպիդեմիա ա:
Ճիշտ ես, դրա համար եմ ախր ասում: Իմ ասածը էն ա, որ էդ երկու գործերը նույն մարդը չի գրել: Չգիտեմ ով է«Աննան միայն սիրել գիտեր» պատմվածքի հեղինակը, բայց համոզված եմ, որ նախորդ մրցույթի հեղինակը չի:

StrangeLittleGirl
18.03.2013, 10:47
Առավոտային, թարմ ուղեղս ու մինչ պատմվածքների տեղադրելը եղած քննարկումներն ինձ հուշում են, որ Լիզա-ն գրել է Dayana-ն, իսկ վերջինը քիչ մը շտապելով գրել է Բյուրը:

Լավ էլի :(

Smokie
18.03.2013, 12:10
Լավ էլի :(

Լավ կլնի Բյուր ջան:))

Smokie
18.03.2013, 14:14
Ներսում եւ Վախեր: Իրար հաջորդող երկու ստեղծագործություններում նմանություն կա: Երկրորդն իհարկե ավելի լավն էր, ավելի լավ էր նկարագրված, հետաքրքիր պատկերներ էին: Վերջին խոսքերից հասկացվեց, որ աղջիկը մի քանի հոգու է սիրել ու վերջում նոր գտել է իրական սիրուն::hands Ես էլ մինչ էդ կարդում էի ու մի տեղ կանգնած մտածում եմ, «ախր ո՞նց էդպես եղավ, նախորդ պարբերության վերջում, ասել էր, «էլ երբեք քեզ չտեսա»:D

Իսկ առաջինը սկզբից հասարակ պատմվածքի տպավորություն թողեց: Էլի հեշտությամբ կարդացվող, էլի ո՛չ անհաջող, հետաքրքիր պատմվածք:;)

Ինչ վերաբերվում է պարին, ես հազվադեպ եմ պատմվածքներն ընթերցելուց վիդեոն հիշում: Հիշում եմ ոտնաձայների ժամանակ ու պարերի ժամանակ, բայց ընդհանուր առմամբ, պատմվաքն առանձին եմ պատկերացնում, պարն առանձին: Նույնիսկ մոռանում եմ, թե ինչի՞ց ոգեշնչված են ստեղծվել պատմվածքները: Ասածս իհարկե չէր նշանակում, որ պատմվածքները նման չեն պարին, ուղղակի ես եմ պատմվածքը տեսնելուց հիմքի մասին մոռանում::sulel

StrangeLittleGirl
18.03.2013, 14:17
Ասեցի՝ ասեմ: Էս մրցույթն ինձ մի այլ կարգի ա դզում :))

Վոլտերա
18.03.2013, 15:12
Ուրեմն առաջինը...:think Պարն էդքան էլ չտեսա. ու հետո մի բան, 35 տարեկանը հազիվ թե էդ տեսակ երազներ տեսնի, հետո քաղցկեղի մասը հեչ հաջող չէր, որովհետև էդ հիվանդությունը պատմվածքի մեջ մտցնելը արդեն մոդայից դուրս ա: Ու ոչ տխուր էր, ոչ էլ դաժան, համենայն դեպս ինձ մոտ ոչ մի զգացողություն չարթնացրեց: Ու չեմ քվեարկելու:

Վոլտերա
18.03.2013, 15:24
Երկրորդն ավելի լավն էր: Բայց առաջինի պես ուղիղ իմաստով էր գրված: Վերնագիրն էլ էր հաջող: Դե պարի հետ համապատասխան էր, որովհետև ոնց որ արդեն ասեցի՝ ուղիղ իմաստով էր գրված: Էս մեկին էլ չեմ քվեարկելու: Չնայած տեսնեմ մյուսներն ինչ են:

Գալաթեա
18.03.2013, 16:10
Ժողովուրդ սխալ կողմից եք մոտենում: Վախերն ու տագնապները նամակից չեն ծնվում, էդ նամակն ա վախից ու տագնապներից ծնվել:

Ո՞րտեղից էր նամակը հայտնվել դարակում, ո՞վ էր նամակի հեղինակը, աղջի՞կը: Չէ իհարկե: Էդ աղջիկը կարող ա արդեն էլ էս տղային չի էլ հիշում, կամ կարող ա էլ չկա: Կարող ա չի էլ եղել:

Սա մի քանի օր առաջ տղան էր գրել, գրել էր էս բոլոր տագնապների, սպասման, կարոտի ազդեցության տակ, ու հիմա կարդալուց էդ ապրումները նամակի ազդեցության տակ չեն ծնվում, դրանք կային, ու նամակն էլ դրանց հետևանքն էր, ոչ թե նամակի արդյունքում դրանք ծնվեցին:

Էս պատմվածքը անցյալում կատարված, մեզ համար անհայտ գործողությունների շարունակություն ա, սա հասկանալու համար էդ անցյալը պիտի ստեղծես քո համար, պիտի հասկանաս թե էդ տղան ինչի էր սկսել ինքն իրեն նամակներ գրել, ու ինչի էր աղջիկը տենց լավը ու տենց մենակ էդ նամակներում:

Պարը նամակի իլյուստրացիան էր: Չկա մեկ այլ պատմվածք, որտեղ սրա գոնե կեսի կեսի չափով ավելի գեղեցիկ ու ավելի ճշգրիտ ներկայացված լինի պարը: Հլը վիդեոն միացրեք ու ընթացքում կարդացեք նամակը, ախր էդ պարը հենց սրա հիման վրա ա բեմադրված: Նամակի աղջիկը չի՞ պարողը: Իհարկե ինքն ա:

Արէա, բայց դու դեմք ես :)
Ինչ հետաքրքիր twist ես առաջարկել էս տարբերակի համար:

Վոլտերա
18.03.2013, 16:31
3. Էն երկուսից ամենալավն էր ու պարին համապատասխան:

Վոլտերա
18.03.2013, 16:34
Ապրի չորրորդի գրողը: Շաատ լավն էր: Ու համապատասխան: Սիրային չէր՝ մի հատ մեեեեծ պլյուս: Քվեարկելու եմ:

Վոլտերա
18.03.2013, 16:44
5. Ինչ լավն էր:love հավես զգացողություններ արթնացրեց: Հաստատ քվեարկելու եմ

Վոլտերա
18.03.2013, 16:50
6. Շաաատ սիրուն էին պատկերները: Բայց պարը չտեսա:

Վոլտերա
18.03.2013, 16:55
7. դժվար ապրուստ

Վոլտերա
18.03.2013, 17:01
8. Էս մեկը ամենաշատն էր համապատասխանում պարին: Շարադրանքը լավն էր, սյուժեն սովորական ստանդարտ: Երևի չքվեարկեմ:

Dayana
18.03.2013, 17:15
Շինի մասին նկատել եմ, որ իրան սովորաբար իմ գործն ա դուր գալիս` անկախ նրանից ջոկել ա, որ ես եմ, թե չէ: Դրա համար որ յոթը դուրն էկավ, սիրտս վատացավ: Մտածեցի` չլնի՞ ես եմ գրել :D

Իսկ Արէայի մասին չեմ էլ ասում: Նրա գրական ճաշակը նոր չի, որ կասկածելի ա ինձ համար :D
Ժող, կներեք, իսկ Արէա-ն ռեալ մարդ ա՞, ինչ-որ մեկն իրան տեսել ա՞։ Ինձ թվում ա, որ ինքը երկրորդ նիկ ա ու խառնակչություն ա անում :scare

StrangeLittleGirl
18.03.2013, 17:18
Ժող, կներեք, իսկ Արէա-ն ռեալ մարդ ա՞, ինչ-որ մեկն իրան տեսել ա՞։ Ինձ թվում ա, որ ինքը երկրորդ նիկ ա ու խառնակչություն ա անում :scare

Դայ, դու վաբշե դեմք ես :D հա, Շինը տեսել ա:

Բայց մի րոպե... էս մրցույթում եթե Շինն ու Արէան են ալաբուլա, չի բացառվում, որ Արէան հենց Շինի երկրորդ նիքն ա :D

Ուլուանա
18.03.2013, 17:19
Անահիտ ջան, Այվի ջան, Գալաթեա ջան, Բյուր ջան, ես Արեայի պես չեմ կարող մի նախադասություն բերել ու ասել՝ հլա տեսեք, թե էս ինչ ա գրել, որովհետև բնականաբար տարբերակներից ոչ մեկով էլ չեմ էրվել-տարվել: Պատկերացրեք, Վեցերորդ տարբերակն էի կարդում, հավանում ու իմ մեջ նեղվում, թե մի տեսակ թարգմանական գրականության լեզու ա, ոնց որ հեչ հայերեն չլինի, մեկ էլ յոթերորդը կրդացի՝ ախչիով, բանով, մաքուր հայերեն, գուցե ուղղակի էդ տարբերակը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց, չեմ կարող ասել: Գուցե իրոք ամենավատն ա, գուցե հենց ես եմ ճիշտ, շատ լավն ա, բայց ինձ դուր եկավ, ու քվեարկեցի: Եթե մի գործի ձայն տայի, Վեցերորդ տարբերակն էի ընտրելու, բայց կարայի շատ գործերի ձայն տալ, երեք տարբերակ ընտրեցի: Էս վերջ ի վերջո գրականության մրցույթ ա, մենք չենք կարող միասնական չափանիշներ ունենալ: Նույն գործը եթե առաջին անգամ երեկ կարդայի, չհավանեի,էսօր կարդում եմ հիանում եմ, որովհետև օրինակ ձյուն ա եկել, սարերը ձնել ա մեզ մոտ: Գրականություն հավանելը էնքան տարբեր գործոններից կարա կախված լինի, որ դժվար ա իհարկե տրամաբանություն փնտրել:

Հ. Գ. Խելքի գալու տարբերակը բացառվում ա, գիտե՞ք`տանն ինչքան են ասում, անհուսալի դեպք ա:
Լավ, ես հասկացա. դու ուղղակի պահի տակ ունեցած տրամադրության և այլ՝ զուտ տվյալ պահի հետ կապված հանգամանքների ազդեցությամբ ես առաջնորդվում, փաստորեն :))։ Կոնկրետ չափանիշներ չկան։ Տենց հասկացա էս գրածիցդ։

Վոլտերա
18.03.2013, 17:21
Վայ էս ինչ երկար ա 9-ը:8

Ուլուանա
18.03.2013, 17:26
Ժողովուրդ սխալ կողմից եք մոտենում: Վախերն ու տագնապները նամակից չեն ծնվում, էդ նամակն ա վախից ու տագնապներից ծնվել:

Ո՞րտեղից էր նամակը հայտնվել դարակում, ո՞վ էր նամակի հեղինակը, աղջի՞կը: Չէ իհարկե: Էդ աղջիկը կարող ա արդեն էլ էս տղային չի էլ հիշում, կամ կարող ա էլ չկա: Կարող ա չի էլ եղել:

Սա մի քանի օր առաջ տղան էր գրել, գրել էր էս բոլոր տագնապների, սպասման, կարոտի ազդեցության տակ, ու հիմա կարդալուց էդ ապրումները նամակի ազդեցության տակ չեն ծնվում, դրանք կային, ու նամակն էլ դրանց հետևանքն էր, ոչ թե նամակի արդյունքում դրանք ծնվեցին:

Էս պատմվածքը անցյալում կատարված, մեզ համար անհայտ գործողությունների շարունակություն ա, սա հասկանալու համար էդ անցյալը պիտի ստեղծես քո համար, պիտի հասկանաս թե էդ տղան ինչի էր սկսել ինքն իրեն նամակներ գրել, ու ինչի էր աղջիկը տենց լավը ու տենց մենակ էդ նամակներում:

Պարը նամակի իլյուստրացիան էր: Չկա մեկ այլ պատմվածք, որտեղ սրա գոնե կեսի կեսի չափով ավելի գեղեցիկ ու ավելի ճշգրիտ ներկայացված լինի պարը: Հլը վիդեոն միացրեք ու ընթացքում կարդացեք նամակը, ախր էդ պարը հենց սրա հիման վրա ա բեմադրված: Նամակի աղջիկը չի՞ պարողը: Իհարկե ինքն ա:
Լսի, բայց դու ո՞նց ես կարողանում տենց իմաստներ տեսնել, չեմ հասկանում :D։ Ախր որտեղի՞ց, ինչի՞ հիման վրա։ Ախր պատմվածքն ինքը նման նախապատմություն ու իմաստներ չի առաջարկում, իմ կարծիքով։ Ինձ թվում ա՝ հեղինակը հիմա ունքերը բարձրացրած կարդում ա քո էս գրածները, ու իր գրածը սեփական աչքում ավելի ա բարձրանում՝ բացահայտված նորանոր իմաստների շնորհիվ։ Եթե, իհարկե, դու չես հեղինակը :D։
Դեմք ես բայց :)։

Վոլտերա
18.03.2013, 17:35
Վերջին երկուսն էլ վաղը

Ուլուանա
18.03.2013, 17:36
Է՜, Մարի, ես էլ հա սպասում եմ, որ հեսա մի հոգի էլ կքվեարկի, կտեսնենք, դու մի ասա՝ մնաց վաղը :beee։ Փաստորեն, ինչքան կարճ են լինում պատմվածքները, էնքան դանդաղ ա գնում քվեարկությունը։

Վոլտերա
18.03.2013, 17:40
Է՜, Մարի, ես էլ հա սպասում եմ, որ հեսա մի հոգի էլ կքվեարկի, կտեսնենք, դու մի ասա՝ մնաց վաղը :beee։ Փաստորեն, ինչքան կարճ են լինում պատմվածքները, էնքան դանդաղ ա գնում քվեարկությունը։

Ես չասեցի վաղն եմ քվեարկելու, ասեցի վերջն երկուսը վաղը կկարդամ :))

StrangeLittleGirl
18.03.2013, 17:41
Ես չասեցի վաղն եմ քվեարկելու, ասեցի վերջն երկուսը վաղը կկարդամ :))

խելառ ջան :D

Վոլտերա
18.03.2013, 17:41
խելառ ջան :D
Ի դու ես :))

Դավիթ
18.03.2013, 17:44
Դայ, դու վաբշե դեմք ես :D հա, Շինը տեսել ա:

Բայց մի րոպե... էս մրցույթում եթե Շինն ու Արէան են ալաբուլա, չի բացառվում, որ Արէան հենց Շինի երկրորդ նիքն ա :D

Ես Շինին եմ գումար ուղարկե՞լ::D

StrangeLittleGirl
18.03.2013, 17:49
Ես Շինին եմ գումար ուղարկե՞լ::D

եսի՞մ, դու կիմանաս :D անուն-ազգանուն տվե՞լ ա քեզ :D

Ուլուանա
18.03.2013, 17:53
Ես չասեցի վաղն եմ քվեարկելու, ասեցի վերջն երկուսը վաղը կկարդամ :))
Այսինքն՝ կարող ա էդ երկուսը դեռ չկարդացած քվեարկե՞ս :D։ Ես խիստ դեմ եմ, գոնե իններորդը պիտի կարդաս :angry։ Չնայած տասներորդն էլ քեզ կարող ա դուր գա, առեղծվածայինոտ ա :))։

Դավիթ
18.03.2013, 17:53
եսի՞մ, դու կիմանաս :D անուն-ազգանուն տվե՞լ ա քեզ :D

Կատակ եմ անում, ես Արէաի հետ ընկեր եմ ֆեյսում::)

StrangeLittleGirl
18.03.2013, 17:55
Կատակ եմ անում, ես Արէաի հետ ընկեր եմ ֆեյսում::)

Հետո՞, անունը Տ-ով ա, ազգանունը Մ-ո՞վ :D

Ուլուանա
18.03.2013, 17:55
Կատակ եմ անում, ես Արէաի հետ ընկեր եմ ֆեյսում::)
Շատերս ենք ընկեր, բայց դա չի փրկում նրան երկրորդ նիք լինելուց :D։ Կարող ա ամեն տեղ Շինը տենց նիք ա պահում :D։
Լավ, եթե լուրջ, ապա ես կասկած չունեմ, որ Արէան առանձին մարդ ա, բայց էս խոսակցությունները բացել են :D։

Վոլտերա
18.03.2013, 17:57
Այսինքն՝ կարող ա էդ երկուսը դեռ չկարդացած քվեարկե՞ս :D։ Ես խիստ դեմ եմ, գոնե իններորդը պիտի կարդաս :angry։ Չնայած տասներորդն էլ քեզ կարող ա դուր գա, առեղծվածայինոտ ա :))։

Չկռահեցիր :))

StrangeLittleGirl
18.03.2013, 17:57
Շատերս ենք ընկեր, բայց դա չի փրկում նրան երկրորդ նիք լինելուց :D։ Կարող ա ամեն տեղ Շինը տենց նիք ա պահում :D։
Լավ, եթե լուրջ, ապա ես կասկած չունեմ, որ Արէան առանձին մարդ ա, բայց էս խոսակցությունները բացել են :D։

հա, ես էլ կասկած չունեմ, որ առանձին մարդ ա: ավելին` շատ հնարավոր ա, որ ինձ էլ ա ընկեր ֆբ-ում :)) բայց դե դզում ա մարդկանց մասին մութ բաներ մտածելը :D

Ուլուանա
18.03.2013, 17:59
Չկռահեցիր :))
Բա՞։ Վաղը չէ մյուս օ՞րը։ Թե՞ ընդհանրապես վերջին օրը :angry։

Վոլտերա
18.03.2013, 18:00
Բա՞։ Վաղը չէ մյուս օ՞րը։ Թե՞ ընդհանրապես վերջին օրը :angry։

:)) Մի ջղայնացի մենակ

Դավիթ
18.03.2013, 18:01
Հետո՞, անունը Տ-ով ա, ազգանունը Մ-ո՞վ :D

Անունը Մ-ով, ազգանունը Ս-ով::)

StrangeLittleGirl
18.03.2013, 18:05
:)) Մի ջղայնացի մենակ
:D դու ո՞ր մեկի հեղինակն ես

Անունը Մ-ով, ազգանունը Ս-ով::)

ահ, դե արի ու հազար յոթ հարյուրի մեջ Մ Ս գտի :D

Վոլտերա
18.03.2013, 18:09
[QUOTE=StrangeLittleGirl;2394304]:D դու ո՞ր մեկի հեղինակն ես
:P

Վոլտերա
18.03.2013, 18:10
Բռնեմ ներսումը նորից կարդամ, աչքիս լավ չեմ հասկացել::think

Արէա
18.03.2013, 18:13
Շինը տեսել ա:

Հնարավոր չի:

ivy
18.03.2013, 18:28
Ասեցի՝ ասեմ: Էս մրցույթն ինձ մի այլ կարգի ա դզում :))

Իսկ ինձ չէ... Որ արդեն սկսել եմ ինձ ակնհայտորեն դուր չեկած տարբերակների համար քվեարկել, էնքան որ հոգիս հանգիստ լինի, ուրեմն բանս արդեն բուրդ ա:
Լուրջ, երեկվանից դրա մասին եմ մտածում: Ու սաղ հարցն էն ա, որ էսօր էլ լիներ, էլի նույն ձև էի քվեարկելու: Որովհետև չեմ ուզում տպավորություն թողնել, որ հատուկ «դեմ» եմ խաղում: Ինձ ուղղակի իսկականից դուր չէր եկել...
Շատ դժվար իրավիճակ ա, երբ մարդ ինքն էլ մասնակից ա. ինչ էլ անես, կարող ա անազնիվ վերաբերմունք թվալ: Ես դրանից շատ վատ եմ լինում: Դրա համար արդեն սկսել եմ սենց աննորմալ քվեարկություններ անել:
Ինչ-որ շատ խորացա ես էս մրցույթների մեջ... Ու ինչ-որ տեղ կորցրեցի զվարճանքի գործոնը:

Վոլտերա
18.03.2013, 18:39
Ցպահանջը Quyr Qery-նա գրել

Վոլտերա
18.03.2013, 18:40
Լիզայի ձայները՝ Բյուրը

Վոլտերա
18.03.2013, 18:41
Ալֆը գրել ա կամ Վերապրումը, կամ էլ ժպտացող տանիքները

Արէա
18.03.2013, 18:41
ահ, դե արի ու հազար յոթ հարյուրի մեջ Մ Ս գտի :D

Պետք չի ինձ գտնել, էն էլ հազար յոթ հարյուրի մեջից:

Վոլտերա
18.03.2013, 18:41
Աննան միայն սիրել գիտեր - Շինարար

Վոլտերա
18.03.2013, 18:42
Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց - Չուկն ա գրել:D

Դավիթ
18.03.2013, 19:03
Աննան միայն սիրել գիտեր - Շինարար

Էս հայհոյեցի՞ր::)

Վոլտերա
18.03.2013, 19:05
Էս հայհոյեցի՞ր::)

:D:D:D

Շինարար
18.03.2013, 20:24
Աննան միայն սիրել գիտեր - Շինարար

Հետաքրքիր ա՝ ի՞նչ տրամաբանությամբ: Եթե գոնե մի փոքր-ինչ երկար գրառում ինձնից կարդացած լինեիր, չէր ենթադրի: Եթե զուտ, որ դրական եմ արտահայտվում, դրանով ես ենթադրում, դա շատ խիստ վիրավորանք ա, Դավիթը ճիշտ նկատեց: ;)

Շինարար
18.03.2013, 20:30
Լավ, ես հասկացա. դու ուղղակի պահի տակ ունեցած տրամադրության և այլ՝ զուտ տվյալ պահի հետ կապված հանգամանքների ազդեցությամբ ես առաջնորդվում, փաստորեն :))։ Կոնկրետ չափանիշներ չկան։ Տենց հասկացա էս գրածիցդ։

Անահիտ ջան, ախր համոզված եմ, ոչ ոքդ էլ գիտական չափանիշներով չեք առաջնորդվում, բոլորիդ մոտ էլ կան էս կամ էն չափով էդ գործոնները: Կոնկրետ ինձ երբեք կենցաղայինը ստեղծագործություններում չի վանում, իմ կյանքում կենցաղայինը շատ ա, ես առանձնապես վեր չեմ էդ ամենից ու նման ստեղծագործությունները ինձ հետաքրքիր են, իրականությունից վերացարկված բաներ էլ եմ սիրում, շատ, բայց իրականությունն էլ եմ սիրում:

Շինարար
18.03.2013, 20:38
Հնարավոր չի:

Ես երազում նրան տեսա,
Դուք էլ փնտրեք ձեր երազում: (http://www.akumb.am/showthread.php/53803-%D5%8F%D5%B6%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6%D5%AB?p=2393408&viewfull=1#post2393408) (ց) :D

Գալաթեա
18.03.2013, 20:53
Չգիտեմ, թե ով է «Աննան միայն սիրել գիտեր» պատմվածքի հեղինակը, բայց մի բանում համոզված եմ՝ «Ո՞վ է նա» պատմվածքի հեղինակը էնքան հիմար չէր լինի, որ նույն մոտիվներով պատմվածք ուղարկեր: Իսկ «Աննան միայն սիրել գիտեր» պատմվածքի հեղինակը շատ վատ բան է արել, եթե, թեկուզ ոչ հաջողված, իր պատմվածքը գրելով ուրիշի գրածի հիման վրա:

Էն մի Աննայի հեղինակը դու ե՞ս, ջանա :)
Արփինե՞, ճիշտ ե՞մ հիշում:

Mephistopheles
18.03.2013, 21:00
1,2,3 կարդացել եմ…

Գալաթեա
18.03.2013, 21:01
Շարունակեմ :)

Տարբերակ 8. Զրոն

Էստեղ էլ էր պարը տառացիորեն ներկայացված: Ու էդ նույն պատճառով ես էլի չտեսա մեջը:
Պատմությունն էլ շատ անհավանական էր: Տենց սեր չի լինում, հեղինակ ջան: Նույնիսկ ամենաուժեղ զգացմունքը ժամանակի հետ մարում է, երբ նա, ում սիրում ես, կողքիդ չի: Որ մնաց՝ պուճուր ժամանակվա սիրահարվածությունը հասնի մինչև օր ծերություն: Չկա տենց բան: Էդ ծերանալու նկարագրության պատճառով պարը կորավ գործի միջից: Որովհետև պարի մեջ ծերացում չկար: Ջահել էր մնում:

Բայց ընդհանուր շատ վատը չէր...

Շնորհակալություն հեղինակին:

Mephistopheles
18.03.2013, 21:02
մոռացա… 4-ն ու 5-ն էլ եմ կարդացել…

Վոլտերա
18.03.2013, 21:04
Տենաս գրելն ա ավելի բարդ թե կարդալը

Գալաթեա
18.03.2013, 21:04
1,2,3 կարդացել եմ…

մոռացա… 4-ն ու 5-ն էլ եմ կարդացել…

Դե առաջինից սկսի:

Mephistopheles
18.03.2013, 21:06
Դե առաջինից սկսի:

հավես չկա…

Գալաթեա
18.03.2013, 21:13
հավես չկա…

Գտի :)

Mephistopheles
18.03.2013, 21:40
Գտի :)

հենց գտա, կգրեմ…

Գալաթեա
18.03.2013, 21:46
Իսկ ինձ չէ... Որ արդեն սկսել եմ ինձ ակնհայտորեն դուր չեկած տարբերակների համար քվեարկել, էնքան որ հոգիս հանգիստ լինի, ուրեմն բանս արդեն բուրդ ա:
Լուրջ, երեկվանից դրա մասին եմ մտածում: Ու սաղ հարցն էն ա, որ էսօր էլ լիներ, էլի նույն ձև էի քվեարկելու: Որովհետև չեմ ուզում տպավորություն թողնել, որ հատուկ «դեմ» եմ խաղում: Ինձ ուղղակի իսկականից դուր չէր եկել...
Շատ դժվար իրավիճակ ա, երբ մարդ ինքն էլ մասնակից ա. ինչ էլ անես, կարող ա անազնիվ վերաբերմունք թվալ: Ես դրանից շատ վատ եմ լինում: Դրա համար արդեն սկսել եմ սենց աննորմալ քվեարկություններ անել:
Ինչ-որ շատ խորացա ես էս մրցույթների մեջ... Ու ինչ-որ տեղ կորցրեցի զվարճանքի գործոնը:

Այվ, իսկականից շատ ես խորացել ինչ-որ... քեզնից չի:
Ցանկացած դեպքում պետք ա քվեարկել դուր եկած տարբերակ(ներ)ի համար, ոչ թե բռջով ձեն տալ բոլորին, որ չնեղացնես մրցակիցներիդ...
Հարյուր տարի ա անում ենք էս մրցույթները, կարծում եմ էդ իրարից նեղանալու պահը վաղուց վերացած պետք ա լիներ:

Ես օրինակ էս անգամ դիտմամբ վայրկյան անգամ չեմ ուզում խորանալ, թե որը ումը կլինի, դե բացի էն մի հատից, որի հեղինակին կողքս դրած ֆիստաշկայի ամանն էլ կճանաչեր :))

Mephistopheles
18.03.2013, 21:53
փոխանակ խորանաք ով որն ա գրել, փորձեք գործը կարդալ վիդեոյի հետ… իսկ ավելի ճիշտ բալլետի գգործը ավելի ուշադիր նայել ու տեսնել… իմ կարդացած գործերի միջից առայժմ ցպահանջը մոտենում ա, որոշ չափով…

էսի պրոյեկտ ա ոչ թե լավ պատմվածքի մրցույթ… սա իմ տեսանկյունն ա… կարաս շատ լավ պատմվածք գրես, բայց լավ պրոյեկտ չլինի… կոնկրետ խնդիր կա… ժամանակ որ եղավ մի հատ պատմություն կպատմեմ ինձ հետ եղած… հենց սենց բանի մասին ա…

Գալաթեա
18.03.2013, 22:01

Վեցը կարդա: Տանիքները:
Ինձ հետաքրքիր ա էդ մեկի մասին ինչ կարծիք կունենաս:

ivy
18.03.2013, 22:10
փոխանակ խորանաք ով որն ա գրել, փորձեք գործը կարդալ վիդեոյի հետ… իսկ ավելի ճիշտ բալլետի գգործը ավելի ուշադիր նայել ու տեսնել… իմ կարդացած գործերի միջից առայժմ ցպահանջը մոտենում ա, որոշ չափով…

էսի պրոյեկտ ա ոչ թե լավ պատմվածքի մրցույթ… սա իմ տեսանկյունն ա… կարաս շատ լավ պատմվածք գրես, բայց լավ պրոյեկտ չլինի… կոնկրետ խնդիր կա… ժամանակ որ եղավ մի հատ պատմություն կպատմեմ ինձ հետ եղած… հենց սենց բանի մասին ա…

Մեֆ ջան, ինչի ա քեզ թվում, թե էդ պարն ու խնդիրը մենակ դու ես տեսնում, կամ դու ես ռեժիսորը, մենակ դու ես հասկացել ամեն ինչ:
Ես էլ չեմ տեսնում էդ խնդրի կատարումը քո ասած տարբերակի մեջ, համենայնդեպս հաստատ ոչ ավել, քան քո կարդացած նախորդներում:
Ամեն մարդ իր ընկալումն ունի, տենց կատեգորիկ մի խոսիր:
Իսկ հեղինակների հարցով ես որ չեմ խորանում, բայց էսքան տարվա մեջ բոլորի ձեռագիրն էլ անգիր գիտեմ:

ivy
18.03.2013, 22:14
Ու հա, սա պրոյեկտ ա, որի վերջնական նպատակը միևնույն ա պատմվածք ստեղծելն ա:

Mephistopheles
18.03.2013, 22:16
Ու հա, սա պրոյեկտ ա, որի վերջնական նպատակը միևնույն ա պատմվածք ստեղծելն ա:

not necessarily… ես ճարտարապետական շատ առաջադրանքներ եմ տալիս, բայց պարտադիր չի որ դրանք վերջում կառույց լինեն…

ivy
18.03.2013, 22:19
not necessarily… ես ճարտարապետական շատ առաջադրանքներ եմ տալիս, բայց պարտադիր չի որ դրանք վերջում կառույց լինեն…

Եթե գտնում ես, որ շատ տեղին համեմատություն էր, թող էդպես էլ լինի...

Mephistopheles
18.03.2013, 22:24
Մեֆ ջան, ինչի ա քեզ թվում, թե էդ պարն ու խնդիրը մենակ դու ես տեսնում, կամ դու ես ռեժիսորը, մենակ դու ես հասկացել ամեն ինչ:
Ես էլ չեմ տեսնում էդ խնդրի կատարումը քո ասած տարբերակի մեջ, համենայնդեպս հաստատ ոչ ավել, քան քո կարդացած նախորդներում:
Ամեն մարդ իր ընկալումն ունի, տենց կատեգորիկ մի խոսիր:
Իսկ հեղինակների հարցով ես որ չեմ խորանում, բայց էսքան տարվա մեջ բոլորի ձեռագիրն էլ անգիր գիտեմ:

ես չեմ պնդում որ մենակ ես եմ տեսնում, կամ իմ տեսածն ա ճիշտը… խնդիրն էլ հենց էն ա որ ամեն մարդ յուրովի տեսնի… բայց նայած ինչ ես տեսնում… կարա յուրովի ընկալվի, բայց չի նշանակում որ եթե պարը միանշանակ արտահայտեցիր կամ մտցրիր տեքստի մեջ, նշանակում ա խնդիրը լուծել ես…

ես դեռ ոչ մի գործի համար վատ բգան չեմ ասել, անգամ 123-ը դրանք համարձակ փորձեր են… իմ համար հետաքրքիր թե մարդիկ ինչ են տեսնում երբ նայում են իրենց համար անծանոթ մի բանի… ինչն են ուսումնասիրում ու ինչ են տեսնում… սա շատ կարևոր ասպեկտ ա… նաև ոնց եդ դար գրի առնում, ուր ա տանում իրանց էդ աղբյուրը…

Mephistopheles
18.03.2013, 22:25
Եթե գտնում ես, որ շատ տեղին համեմատություն էր, թող էդպես էլ լինի...

գտնեւմ եմ որ շատ տեղին ա ու եթե ուզես կարող եմ օրինակներ էլ բերել… նկարներով ու բացատրել միտքս…

Ուլուանա
18.03.2013, 22:29
Անահիտ ջան, ախր համոզված եմ, ոչ ոքդ էլ գիտական չափանիշներով չեք առաջնորդվում, բոլորիդ մոտ էլ կան էս կամ էն չափով էդ գործոնները: Կոնկրետ ինձ երբեք կենցաղայինը ստեղծագործություններում չի վանում, իմ կյանքում կենցաղայինը շատ ա, ես առանձնապես վեր չեմ էդ ամենից ու նման ստեղծագործությունները ինձ հետաքրքիր են, իրականությունից վերացարկված բաներ էլ եմ սիրում, շատ, բայց իրականությունն էլ եմ սիրում:
Գիտական չէ, բայց գեղարվեստականով ես առաջնորդվում եմ։ Ուրիշների մասին չեմ կարող հաստատ ասել, բայց ես պահի տրամադրությամբ չեմ առաջնորդվում, այլ լավ ստեղծագործության վերաբերյալ ունեցած իմ պատկերացմամբ, իմ չափանիշներով, ինչպես նաև իմ անձնական ճաշակով, բայց, էլի եմ ասում, ոչ տրամադրությամբ։ Իսկ կենցաղային բնույթն ընդհանրապես չի քննարկվել։ Ո՞վ ասեց, թե էդ պատմվածքը հաջող չէր կենցաղային բնույթի պատճառով։ Բոլորովին։ Չեմ կարծում, թե որևէ մեկն էստեղ դեմ ա կենցաղայինին, չգիտեմ՝ ինչից նման եզրակացություն արեցիր։ Թող կենցաղային լիներ, բայց լավը լիներ, մրցույթի պահանջին համապատասխան լիներ։ Ո՞վ բան կասեր։

Դավիթ
18.03.2013, 22:29
Ես ինձ ոնց որ առաջին դասարանցի զգամ: Մեֆ ջան, հերիքա: Անցի քննարկումների, սկսի հերթով գալը::)

Mephistopheles
18.03.2013, 22:31
Ես ինձ ոնց որ առաջին դասարանցի զգամ: Մեֆ ջան, հերիքա: Անցի քննարկումների, սկսի հերթով գալը::)

ապեր, ինձ թվում ա որ մարդիկ կարծում են ես իրանց բան եմ ուզում սովորացնել… էս setting-ով քննարկելը դժվար ա… իմ համար…

ivy
18.03.2013, 22:31
Մեֆ ջան, ես հասկանում եմ, որ դու շատ լայն մտքի թռիչք ունես, ես էլ լրիվ ուղիղ մտածող գերմանացի եմ դարձել, բայց որ սենց պահանջ եմ կարդում,

Դուք պետք է որսաք բեմադրության սյուժեն ու պատմվածք գրեք: Ուշադրություն՝ հենց պատմվածք, հստակ սյուժեով, գործողություններով, գործող անձանցով:

իմ մտքով չի անցնում, որ մարդիկ «պատմվածք» ասելով «not necessarily պատմվածք» նկատի ունեին:

Mephistopheles
18.03.2013, 22:35
Մեֆ ջան, ես հասկանում եմ, որ դու շատ լայն մտքի թռիչք ունես, ես էլ լրիվ ուղիղ մտածող գերմանացի եմ դարձել, բայց որ սենց պահանջ եմ կարդում,

իմ մտքով չի անցնում, որ մարդիկ «պատմվածք» ասելով not necessarily «պատմվածք» նկատի ունեին:

bend the rules… ես դեմ չեմ որ սյուժե լինի, ոչ էլ ասում եմ որ սյուժեն պետք ա լինի տրադիցիոնալ… ու հերիք ա կծես… :)