PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Արթնություն



Alphaone
13.03.2013, 20:20
Մոլորվել եմ նորից այս գիշեր
Երազի-արթնության սահմանին,
Կախվել եմ հույսից անկշիռ՝
Փույթ չէ, որ քամին կտանի:

Կորցրել եմ նորից երազներ,
Որ երբեք էլ կյանքում չեմ տեսնի,
Կկորչեն անուրնջերն իմ անստվեր,
Ինչպես պաղ սկավառակը լուսնի:

Կքայլեմ տանիքին ես անքուն
Կթռչեմ ավելով բզկտված,
Կլինի արթնություն իմ հոգում,
Ես քնած, բայց աչքերը իմ՝ բաց:

Ուլուանա
13.03.2013, 20:29
Լավն էր :)։
Հատկապես բզկտված ավելով պահը հավանեցի :))։

Alphaone
13.03.2013, 20:38
Ռուբիի ավելն եմ թռցրել, իրեն չասես, էլի :D

Ուլուանա
13.03.2013, 20:40
Ռուբիի ավելն եմ թռցրել, իրեն չասես, էլի :D
Հա, մտքովս անցել էր, ճիշտն ասած :D։

Ruby Rue
13.03.2013, 21:46
Ռուբիի ավելն եմ թռցրել, իրեն չասես, էլի :D

Ալֆ, ախր ես բարեսիրտ եմ, չէ՞: Ասեիր կտայի, համ էլ ՝ չէր բզկտվի::P

Հ.Գ. Լավն էր, ուզեցի վարկանշեմ, համակարգը թույլ չտվեց:

Alphaone
14.03.2013, 01:00
Հաջորդ անգամ ասելու եմ :))

Գալաթեա
14.03.2013, 01:22
Ապրես, Ալֆուշիկ, լավն էր :)

Շինարար
14.03.2013, 01:57
Այ մեկ էլ հանկարծ որտեղից որտեղ հենց քնելուց առաջ սենց մի սիրուն գործ կարդալու համար եմ մեկ էլ շատ սիրում ակումբ մտնել: Ապրես:

Alphaone
14.03.2013, 02:01
Ակումբն ինձ լիքը լավ-լավ բաներ է տվել, մի բան էլ ես տամ ակումբին :))

Sambitbaba
14.03.2013, 07:36
Երազներ չեմ տեսնում: Թե ինչու՞… չգիտեմ:
Բայց եթե մի բան փոխվեր ու հանկարծ տեսնեի, -
Կուզեի Ռուբիի ավելը ես տեսնել
Այն պահին, երբ դու այն, Ալֆա ջան, սանձել էիր:


Ես քեզ սիրում եմ…:love

Alphaone
14.03.2013, 09:57
Երազներ չեմ տեսնում: Թե ինչու՞… չգիտեմ:
Բայց եթե մի բան փոխվեր ու հանկարծ տեսնեի, -
Կուզեի Ռուբիի ավելը ես տեսնել
Այն պահին, երբ դու այն, Ալֆա ջան, սանձել էիր:


Ես քեզ սիրում եմ…:love

:oy:hi