Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Մի անձրև օր

Արևանուռ
13.03.2013, 20:05
ՄԻ ԱՆՁՐև ՕՐ

Անձրև է, մէղմ, միալար,

Թախիծ է, տրտմություն,

Իմ հոգին երգ է մտմում

Անձրևի ու թախծի մասին...

Հուզախառն մտքեր են պարուրել

Անձրևով զմայլված հոգուս,

Ասես Տերյանը արթնացել՝

Երգ է շշնջում ականջիս:

ՈՒզում եմ գտնել ես մեկին,

Որ մեկնի խորհուրդն անձրևի,

Բայգ մշուշ է տիրում ամենուր,

ՈՒ չկա ուրվագիծն ցանկալի:

Անձրևի ու թախծի մասին

Իմ երգը հղում եմ տիեզերք,

Միգուցե կապույտ անծիրում

Դու էլ քո երգն ես երգում:

Թող գտնեն այնտեղ մեկմեկու

Մեր հույզերն անձրևով տարված.

Ո՞ վ գիտե, գուցե և մի օր

Հոգիները մեր գտնեն իրար:

ՈՒ բերեն մի ուրիշ անձրև օր,

Հանդիպում՝ սրտերին մեր մոլոր,

Որ թախծին գույն կտա գարունի

Հույզերին՝ հավատ ու անդորր:

15.09.2008

Alphaone
13.03.2013, 20:24
Ինձ սկսել են լիրիկական գործերը դուր գալ: Գարո՜ւն :))

Աթեիստ
13.03.2013, 22:20
Իսկ ինձ վաղուց արդեն նյարդայնացնում ա, որ սաղ մեծատառերի մեջ մեկ էլ մի հատ փոքրատառ «և» եմ տեսնում։ Մեկ-մեկ կսկում եմ մտածել, որ մարդիկ չգիտեն, թե դրա մեծատառը ոնց ա գրվում։

Արևանուռ
13.03.2013, 22:34
Իսկ ինձ վաղուց արդեն նյարդայնացնում ա, որ սաղ մեծատառերի մեջ մեկ էլ մի հատ փոքրատառ «և» եմ տեսնում։ Մեկ-մեկ կսկում եմ մտածել, որ մարդիկ չգիտեն, թե դրա մեծատառը ոնց ա գրվում։
ճիշտ եք :oy մեխանիկորեն է

Lusntag Lusine
13.03.2013, 23:07
Մեկ-մեկ կսկում եմ մտածել
Ես էլ չհասկացա էս բառի<<կսկում եմ>> իմաստը: Կբացատրեք ինչա՞ նշանակում:

Lusntag Lusine
13.03.2013, 23:16
Իսկ ինձ վաղուց արդեն նյարդայնացնում ա, որ սաղ մեծատառերի մեջ մեկ էլ մի հատ փոքրատառ «և» եմ տեսնում։ Մեկ-մեկ կսկում եմ մտածել, որ մարդիկ չգիտեն, թե դրա մեծատառը ոնց ա գրվում։

Ես էլ չհասկացա էս բառի<<կսկում եմ>> իմաստը: Կբացատրեք ինչա՞ նշանակում:

Աթեիստ
13.03.2013, 23:33
Ես էլ չհասկացա էս բառի<<կսկում եմ>> իմաստը: Կբացատրեք ինչա՞ նշանակում:

Մի բառ ասեմ, կարող ա լսած լինեք՝ «վրիպակ»։

Եթե չէ, կարող եք ծանոթանալ։ (http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=8&query=%D5%BE%D6%80%D5%AB%D5%BA%D5%A1%D5%AF)

Հ.Գ.
Ասեմ նաև, որ հայերենում նման չակերտներ չկան ։)

Արևանուռ
13.03.2013, 23:47

Շնորհակալ եմ, Լուսին ջան, դու ազնիվ ու լավ ընկեր ես-:rose
բոլորս էլ վրիպակներ անում ենք, իսկ Լուսինի չակերտներն, ինչպես իմ «և»-ն ու Ձեր «կսկում»-ը՝ տեխնիկական են

Շնորհակալ եմ :):)

Աթեիստ
13.03.2013, 23:55
Ձեր առաջին իսկ գրառումից ես հասկացա, որ ընդունում եք սխալը, որ դա վրիպակ էր, իսկ ինձ նյարդայնացնում են ոչ թե վրիպակները, այլ փողոցներում (ու ոչ միայն) հանդիպող անգրագիտության դրսևորումները։
Ի դեպ վրիպակը լինում է շտապելուց, իսկ սխալ չակերտը՝ չիմանալուց, կամ, ավելի հաճախ, չկարողանալուց ;)
Ըստ իս դրանցից միայն վերջինն է տեխնիկական։