Մուտք

Դիտել ողջ տարբերակը : "Մէկ կադր" 2013, կարճ ֆիլմերի միջազգային փառատոն



Heqim
13.03.2013, 10:51
"ՄԷԿ ԿԱԴՐ" 2013, 11րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոն

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ



ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ
1. Ներկայացվող ֆիլմի տևողությունը (առանց տիտրերի) պետք է լինի մեկ րոպե (60 վրկ.):
2. Ֆիլմը սահմանափակվում է մեկ կադրում, բացառվում է համակարգչային մոնտաժի միջոցով
երկու տարբեր կադրերի համադրումը մեկի մեջ:
3. Անիմացիոն ֆիլմերում բազմակադր գործողությունը չի դիտարկվում որպես մեկ կադր
պայմանի խախտում: Արգելվում է բազմապլան անցումներով ուղղակի մոնտաժը:
4. Բնագրերը (տիտրեր)` մեկ րոպե աշխատանքից դուրս. կադրի սկզբում` 10 վրկ.
տևողությամբ:
5. ՆՓԱԿ-ը աջակցում է համակարգչային մոնտաժի` բնագրերի, հնչյունային ձևավորման,
անհրաժեշտության դեպքում տեսախցիկով և այլն:
6. Հեղինակային հայացքների, ժանրի, ձևի, կրիչի սահմանափակումներ չկան:

ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ
1. Մինչև 40 րոպե ֆիլմեր:
2. Կինոտեսակի կամ ժանրի, կրիչի սահմանափակումներ չկան:
ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
Փառատոնի միակ տարածքը, որտեղ հնարավոր է ներկայացնել լիամետրաժ ֆիլմեր,
կինոնորարարություն, ՈՒՐԻՇ ԿԻՆՈ:

ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ
Կարող են ներկայացվել անհատների, փառատոների կամ նախագծերի կողմից:
ՙ

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
------------------------------------------------------------------------
ԳԼԽԱՎՈՐ ԺՅՈՒՐԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԴՐ - արձանիկ և դիպլոմ
տրվում է ՙՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ՚ մրցույթում ներկայացված լավագույն կադրին
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ - դիպլոմներ
------------------------------------------------------------------------
ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐԻ ԺՅՈՒՐԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ - արձանիկ և դիպլոմ
տրվում է մրցույթում ներկայացված լավագույն ֆիլմին
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ - դիպլոմ
------------------------------------------------------------------------
ՄԱՍՆԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ - դիպլոմ
տրվում է մրցույթային անվանակարգերում ներկայացված ֆիլմերից լավագույնին`
բաց քվեարկության արդյունքում
-------------------------------------------------------------------------
ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ - արձանիկ և դիպլոմ
տրվում է ներկայացված ֆիլմերից լավագույնին
-----------------------------------------------------------------------
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
տրվում է գործընկերների կողմից մրցույթային անվանակարգերում ներկայացված ֆիլմերին:
----------------------------------
Լրացման թերթիկը և պայմանները կարող եք գտնել >այստեղ (http://accea.info/en/events/cinematheatre/list/36/53/1141/)<

Լրացրած հայտը ֆիլմի հետ ներկայացնելու վերջնաժամկետն է` Ապրիլ 20, 2013

Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն, Փավստոս Բյուզանդի 1/3, 0010 Երևան, Հայաստան
T: (+37410) 568225, 568325 F: (+37410) 560216
E: [email protected]


55423

Heqim
28.03.2013, 11:31
Անցած փառատոնների մասնակիցների ֆիլմերից:

https://vimeo.com/user5446135/videos

Heqim
06.04.2013, 11:59
Հիշեցում. ֆիլմերը ներկայացնելու վերջնաժամկետին մնացել է 2 շաբաթ:

Heqim
15.04.2013, 13:49
Հիշեցում. ֆիլմերը ներկայացնելու վերջնաժամկետին մնացել է 1 շաբաթ: