PDA

Դիտել ողջ տարբերակը : Հավերժական շարժիչի տեսակ , թե ...



Cyber
12.03.2013, 13:29
Ֆիզիկայի սիրահարներին ուղղեմ մի հարց, որ էլեկտրոնը պտտվում է միջուկի շուրջ, արդյո՞ք դա կարելի է հավերժական շարժիչի տեսակ համարել, թե՞ պտույտը հավերժ չի :

Hayk Avetisyan
13.03.2013, 14:00
Ֆիզիկայի սիրահարներին ուղղեմ մի հարց, որ էլեկտրոնը պտտվում է միջուկի շուրջ, արդյո՞ք դա կարելի է հավերժական շարժիչի տեսակ համարել, թե՞ պտույտը հավերժ չի :

Պտույտը հավերժ է, բայց շարժիչ չի, ոչ մի բան չի կարող շարժել ու պտույտ էլ դա անվանելը մի քիչ ճիշտ չի, թեև հարմար է տենց պատկերացնելը, բայց էլեկտրոնը մի կետում չի գտնվում. ավելի նման է հավասարաչափ բաշխված ամպի: Բայց օրինակ Երկիր մոլորակը արևի շուրջը որ պտտվում է կարելի է անվանել երկրորդ կարգի հավերժական շարժիչ, թեև իրականում շփում կա ու գնալով երկրի պտույտը կդանդաղի հետևաբար կընկնի արևի վրա, չնայած այդ շփումը այնքան փոքր է, որ ավելի շուտ արևը կկլանի երկրին (ներսում ռեակցիաները փոխվելու են ու արևը կդառնա կարմիր գիգանտ):

Cyber
13.03.2013, 14:32
Իսկ քանի՞ տարի է որ պտտվում է երկիրը , չեմ կարծում որ դա կվերջանա մոտակա միլիոն տարում :

Varzor
14.03.2013, 02:35
Ֆիզիկայի սիրահարներին ուղղեմ մի հարց, որ էլեկտրոնը պտտվում է միջուկի շուրջ, արդյո՞ք դա կարելի է հավերժական շարժիչի տեսակ համարել, թե՞ պտույտը հավերժ չի :
Պտտական շարժումը դեռ շարժիչ չի:
Ու բացի այդ քո նկարագրածը ռեզերֆորդի մոդելի համաձայն է, ինչը մի ֆորմալացված տարբերակ է և լիարժեք չի համապատասխանում իրականությանը: Ի դեպ հենց այդ պահն էլ Ռեզերֆորդի մոդելի թերություններից է:

Տեսականորեն էլեկտրոնի պտույտը միջուկի շուրջը (ստացիոնար ուղեծրում գտնվելը, որն իրականում էլեկտրոն մասնիկ-ալիքի ինչ-որ վիճակ է:) հավերժ չի, բայց մեր եղած թվերով էլ դրա տևողությունը չեն հաշվել դեռ: