PDA

Դիտել ողջ տարբերակը : Ոչ սովորական մարդիկ

ԱնԱիդա
07.03.2013, 00:14
թեման նախատեսված է արտասովոր ունակություններով, ապագա կանխատեսող, այլ ուժերի հետ հաղորդակցվող,,, նմանատիպ «ոչ սովորական» հատկություններով օժտված մարդկանց մասին զրույցին, բացահայտմանը ,,,

StrangeLittleGirl
07.03.2013, 00:15
թեման նախատեսված է արտասովոր ունակություններով, ապագա կանխատեսող, այլ ուժերի հետ հաղորդակցվող,,, նմանատիպ «ոչ սովորական» հատկություններով օժտված մարդկանց մասին զրույցին, բացահայտմանը ,,,

ես իրանց հետ երկու տարի աշխատել եմ :) լավն են իրանք

ԱնԱիդա
07.03.2013, 00:20
նման թեմա ոնց որ ակումբում չկա, իսկ եթե լավ ման չեմ եկել, անհապաղ փակեք սա;)
http://blognews.am/arm/news/42882/chtseracox-mardy-hakob-ciperovichy-na-erbeq-chi--qnum-ev-haverzh-eritasard-e.html առաջին նյութն էլ իմ կոմից

ivy
07.03.2013, 00:22
Ինձ շատ դուր է եկել, որ թեման «Ակումբի անցուդարձում» է բացվել, այսինքն՝ խոսքն էստեղ ակումբցիների մասին է :))

StrangeLittleGirl
07.03.2013, 00:33
նման թեմա ոնց որ ակումբում չկա, իսկ եթե լավ ման չեմ եկել, անհապաղ փակեք սա;)
http://blognews.am/arm/news/42882/chtseracox-mardy-hakob-ciperovichy-na-erbeq-chi--qnum-ev-haverzh-eritasard-e.html առաջին նյութն էլ իմ կոմից
բա կարելի՞ ա իմ ընկերներից մեկի ասած ամենայն հայոց աղբանոցից լինք դնել

Մարկիզ
07.03.2013, 00:37
Կարելի է խոսել նաև մեր կողմից իրականում ճանաչված ոչ սովորական մարդկանց մասին.. :)

Լավ ու հետաքրքիր միտք ա.. Կարելի է անգամ անուններ չտալ: Իհարկե, պետք է զավեշտի ու ֆանտաստիկայի չվերածել թեման` հետաքրքիր մնալու համար

"Ոչ ստանդարտ" © ՍՍ (ՍՍ-ն Սերժիկ Սարգսյանը չէ) :)))

Մարկիզ
07.03.2013, 00:48
Օրինակ՝ ես ծանոթ ունեմ, ում աջ և ձախ կոպերին նակոլկա է արված: Գրված էր. «не будет»: Աջին՝ не, ձախին՝ будет: Նպատակը այն է, որ քնած ժամանակ իրեն չանհանգստացնեն (բայց դե ես անհանգստացնում էի, երբ ուզում էի:))):
Ու սա ոչ սովորական է, քանի որ ես, նակոլկավորների հետ իմ ողջ շփման ընթացքում, որևիցե մեկի մասին չեմ լսել, որ այդ հատվածում դաջվածք են արել…

Սա դեռ ինչ է՞… Էս ա էնքան բաներ պատմեմ... :)

Մարկիզ
07.03.2013, 01:05
Ոչ սովորական էր հրամանատարս: Բանն այն է, որ նախկին հետախույզ հրամանատարս տարիներ առաջ հակահետիոտնային ականի վրա պայթել էր, որի արդյունքում ոտքը ծնկից քիչ ներքև անդամահատել էին, և բնականաբար նա պրոթեզով էր գրեթե միշտ: Մարտական հենակետերից մեկի շրջանում ինժեներական աշխատանքների ժամանակ շրջապատը ականազերծում էին: Մի քանի ինժեներ-սակրավոր սպաներ էին եկել նաև տարբեր զ/մ-երից, ովքեր աշխատում էին մինաիսկատելներով մեծագույն զգուշությամբ (ես էլ որպես բժիշկ էի գնացել)… Հրամանատարս չէր վախենում ու քայլում էր, ճիշտ է, զգուշությամբ, բայց առաջիններից էր գնում, իսկ քայլելիս, քայլքը կատարում էր աջ ոտքով, որին պրոթեզն էր, ու հետո անցնում էր առաջ:

Այդ նույն օրը հրամանատարս ծնկի իջած, չոքած վիճակում ձեռքերով զգուշությամբ հողն էր փորում ու քանդում, որ հանկարծ պատահմամբ մինաիսկատելներից ական վրիպած չլինի: Ու առանց չափազանցության եմ ասում: Գտավ այդպիսի մեկ ական, որը սակրավորները բաց էին թողել ու ցանկացած պահի կարող էր պայթել:

Մեկ այլ սակրավոր բարձրաստիճան սպայի մասին եմ լսել այս պատմությունը մի քանի մարդկանցից, ում երկու ոտքն էլ հեռացված է եղել և երկուսն էլ պրոթեզներով: Ու միշտ առանց վախենալու մտել է ականադաշտեր ականազերծման ժամանակ: Ասում էին՝ ավտոմեքենային բեռնախցիկում միշտ զապաս պրոթեզներ է ունեցել, որ պայթելու դեպքում, փոխի:

Բանն այն է, որ այդ տիպի ականների հիմնական մասը պայթելիս հիմնականում վնասում է միայն ոտնաթաթը, սրունքը, երբեմն ազդրը: Իհարկե դա այն դեպքում, երբ ականի վրա կանգնում են ոտնաթաթով, այլ ոչ թե պառկում կամ էլ նստում են ականի վրա:

Ասեք, որ իսկական հերոսներ են այս մարդիկ: :)

Alphaone
07.03.2013, 01:31
Իսկ ես մի ընկերուհի ունեմ, որ հեռավոր կերպով բժշկական կրթություն չունի, բայց մինչև հիմա ընդհանուր ծանոթների հետ ինչ կատարվել է, դիագնոզը տվել է, հետո բժշկական քննությամբ նույն բանն է պարզվել: Հա, մի անգամ էլ ձեռքիս տարօրինակ գորնուկ էր եղել, ճկույթին, ներսի կողմից, չէի հասկանում՝ ինչ է, բժշկի դիմեցի, գորտնուկը հերպես որակեց, նույն ընկերուհիս ասաց, որ սովորական գորտնուկ է ու հետո ավելի լուրջ մաշկաբանը հաստատեց, բուժեցի: :p

ԱնԱիդա
07.03.2013, 14:48
ես իրանց հետ երկու տարի աշխատել եմ :) լավն են իրանք

կկիսվե՞ս թեմայում:

ԱնԱիդա
07.03.2013, 14:49
բա կարելի՞ ա իմ ընկերներից մեկի ասած ամենայն հայոց աղբանոցից լինք դնել
…աղբ ամեն տեղ էլ կա…

ԱնԱիդա
07.03.2013, 14:53
Ինձ շատ դուր է եկել, որ թեման «Ակումբի անցուդարձում» է բացվել, այսինքն՝ խոսքն էստեղ ակումբցիների մասին է :))
այ որ ակումբցիներին ճանաչեի, կհամաձայնվեի քո հետ ;) ու մի քիչ էլ այլ կերպ կձևակերպեի թեման
ուղղակի չգիտեի որեղ բացեի, էստեղ բացեցի:)

ԱնԱիդա
07.03.2013, 15:08
Իսկ ես մի ընկերուհի ունեմ, որ հեռավոր կերպով բժշկական կրթություն չունի, բայց մինչև հիմա ընդհանուր ծանոթների հետ ինչ կատարվել է, դիագնոզը տվել է, հետո բժշկական քննությամբ նույն բանն է պարզվել: Հա, մի անգամ էլ ձեռքիս տարօրինակ գորնուկ էր եղել, ճկույթին, ներսի կողմից, չէի հասկանում՝ ինչ է, բժշկի դիմեցի, գորտնուկը հերպես որակեց, նույն ընկերուհիս ասաց, որ սովորական գորտնուկ է ու հետո ավելի լուրջ մաշկաբանը հաստատեց, բուժեցի: :p

ինքը էտ երևույթը ինչ որ կերպ բացատրում ա՞

Alphaone
07.03.2013, 15:38
ինքը էտ երևույթը ինչ որ կերպ բացատրում ա՞

An♥, ինքն ուղղակի շատ խելոք ա ու շատ լավ ա հասկանում մարդու ֆիզիոլոգիան, բայց երբեմն որ դիագնոզը բժշկից լավ է դնում ու հետո միայն անալիզներով է պարզվում, որ իր առաջին տպավորությունն էր ճիշտ, ոչ թե մասնագետինը, դա արդեն իրականում օրիգինալ է: :))

Chuk
07.03.2013, 15:42
Ես էլ եմ ոչ սովորական մարդ: Տեքստերում միշտ ուրիշ իմաստներ, ուրիշ կոդավորումներ եմ տեսնում: Ասենք սովորական, նորմալ մարդիկ թեման բացողի մականունը տեսնելուց հասկանում են, որ անունը Անահիտ ա, կամ Աննա, կամ Անի, կողքի սրտիկն էլ ընդգծում է իր ռոմանտիկ բնավորությունը, իսկ ես անկախ ինձնից կարդում եմ «անսիրտ» :esim

ԱնԱիդա
07.03.2013, 16:06

Sambitbaba էլ էր տենց կարդացել. ու երևի բոլորն էլ տենց են կարդում.:( աչքիս փոխեմ մականունս:think

StrangeLittleGirl
07.03.2013, 16:33
կկիսվե՞ս թեմայում:

դեղերը ստանում էին, մոռանում էին, որ ոչ սովորական մարդիկ են :)

ivy
07.03.2013, 16:42
կկիսվե՞ս թեմայում:

Անսիրտ ջան, դու իրեն մի լսի, ինքը հոգեբույժ ա, իր սիրելի հիվանդներին նկատի ունի :)

ԱնԱիդա
07.03.2013, 17:26
Ոչ սովորական էր հրամանատարս: Բանն այն է, որ նախկին հետախույզ հրամանատարս տարիներ առաջ հակահետիոտնային ականի վրա պայթել էր, որի արդյունքում ոտքը ծնկից քիչ ներքև անդամահատել էին, և բնականաբար նա պրոթեզով էր գրեթե միշտ: Մարտական հենակետերից մեկի շրջանում ինժեներական աշխատանքների ժամանակ շրջապատը ականազերծում էին: Մի քանի ինժեներ-սակրավոր սպաներ էին եկել նաև տարբեր զ/մ-երից, ովքեր աշխատում էին մինաիսկատելներով մեծագույն զգուշությամբ (ես էլ որպես բժիշկ էի գնացել)… Հրամանատարս չէր վախենում ու քայլում էր, ճիշտ է, զգուշությամբ, բայց առաջիններից էր գնում, իսկ քայլելիս, քայլքը կատարում էր աջ ոտքով, որին պրոթեզն էր, ու հետո անցնում էր առաջ:

Այդ նույն օրը հրամանատարս ծնկի իջած, չոքած վիճակում ձեռքերով զգուշությամբ հողն էր փորում ու քանդում, որ հանկարծ պատահմամբ մինաիսկատելներից ական վրիպած չլինի: Ու առանց չափազանցության եմ ասում: Գտավ այդպիսի մեկ ական, որը սակրավորները բաց էին թողել ու ցանկացած պահի կարող էր պայթել:

Մեկ այլ սակրավոր բարձրաստիճան սպայի մասին եմ լսել այս պատմությունը մի քանի մարդկանցից, ում երկու ոտքն էլ հեռացված է եղել և երկուսն էլ պրոթեզներով: Ու միշտ առանց վախենալու մտել է ականադաշտեր ականազերծման ժամանակ: Ասում էին՝ ավտոմեքենային բեռնախցիկում միշտ զապաս պրոթեզներ է ունեցել, որ պայթելու դեպքում, փոխի:

Բանն այն է, որ այդ տիպի ականների հիմնական մասը պայթելիս հիմնականում վնասում է միայն ոտնաթաթը, սրունքը, երբեմն ազդրը: Իհարկե դա այն դեպքում, երբ ականի վրա կանգնում են ոտնաթաթով, այլ ոչ թե պառկում կամ էլ նստում են ականի վրա:

Ասեք, որ իսկական հերոսներ են այս մարդիկ: :)

էլի եմ լսել որ, կանտուզիա տարած մարդիք յուրահատուկ են

StrangeLittleGirl
07.03.2013, 18:08
Անսիրտ ջան, դու իրեն մի լսի, ինքը հոգեբույժ ա, իր սիրելի հիվանդներին նկատի ունի :)

Ուրիշ ոչ սովորական մարդիկ է՞լ են լինում :think

John
07.03.2013, 18:43
էլի եմ լսել որ, կանտուզիա տարած մարդիք յուրահատուկ են
Ան ջան, բայց կանտուզիա տանելը նույնը չի, ինչ ականի վրա պայթելը...

StrangeLittleGirl
07.03.2013, 19:01
էլի եմ լսել որ, կանտուզիա տարած մարդիք յուրահատուկ են

Ճիշտ ա, իրանք էլ են ժամանակ առ ժամանակ հոգեբույժի դիմում :)

Sambitbaba
08.03.2013, 08:39
Ակիանա Կրամարիկ

http://video.mail.ru/mail/ea-lo/646/635.html

ԱնԱիդա
10.03.2013, 02:04
Ակիանա Կրամարիկ

http://video.mail.ru/mail/ea-lo/646/635.html

ինչի ա՞ առաջին անգամ բացելուց ուրիշ վիդեո բերում, երկրորդ անգամ բացելուց ուրիշ

Չամիչ
10.03.2013, 14:49
Ճիշտ ա, իրանք էլ են ժամանակ առ ժամանակ հոգեբույժի դիմում :)

Փաստորեն հոգեբուժի մասնագիտությունը ընտրած մարդիկ որոշակի կատեգորիայի մարդիկ են, բոլորի մեջ պոտենցիալ հիվանդ են տեսնում, սա էլ հալուցինացիայի տիպի ինչ որ բան ա:) էն օրը մի հատ սերիալում, ինչ որ աղջկա են հոգեբուժարանում պահում ում իսկապես ինչ որ մեկը հետապնդում ա, բայց հարազատները որոշել են, որ աղջիկը հիվանդ ա, նրան տարել են հոգեբուժարան ու կամքին հակառակ բուժում են:) ուրեմն եկել ա ինչ որ, էսպես կոչված անկախ սպեցիալիստ ու զրուցում ա աղջկա հետ պարզելու համար նա իսկապես հիվանդ ա թե՞ չէ, աղջիկը բնականաբար պատմում ա էն ինչ որ կա, այսինքն նրա մասին, որ իրեն հետեւում են, եւ իր կյանքին վտանգ ա սպառնում, ՙՙանխակ սպեցիալիստը՚՚ նույնպես հաստատում ա <<դիագնոզը>> եւ հայտնում, որ աղջիկը իսկապես հիվանդ ա: Հիմա ում մոտ ա հալուցինացիաներ եւ զառանցա՞նք:hands

Հոգեբուժները իսկապես, շատ արտասովոր մարդիկ են;)

Alphaone
10.03.2013, 14:59

Չամիչ ջան, չնեղանաք, բայց ես կոնկրետ սերիալի դեպքերը լուրջ ընդունող մարդու մոտ հաստատ խնդիրներ կտեսնեի :P

Չամիչ
10.03.2013, 15:06
Չամիչ ջան, չնեղանաք, բայց ես կոնկրետ սերիալի դեպքերը լուրջ ընդունող մարդու մոտ հաստատ խնդիրներ կտեսնեի :P

Ինչի համար?? դու զառանցում ես պիտի ես նեղանամ? :P

Alphaone
10.03.2013, 15:29
Նրա համար, որ սցենարը ոչ թե փաստավավերագրական է լինում, այլ՝ ինչ-որ մեկի երևակայության արդյունքը ու եթե ես հիմա սերիալ գրեմ, որում մարսեցիները մարդակեր են ու դուք, այդ սերյալը նայելով, վստահ համոզմունք ունենաք, որ մարսեցիրերը մարդակեր են, էլ ոնց կարող եմ լուրջ մոտենալ, նույնը նախորդ դրվագն էր, ուղղակւ ես չափազանցված օրինակով փորձում եմ ցույց տալ իրավիճակի անհեթեթությունը :D

Չամիչ
10.03.2013, 16:41

Լավ կլինի;)

Alphaone
10.03.2013, 16:57
Լավ կլինի;)

Չամի՜չ, լավն ես, էլի :flower

StrangeLittleGirl
10.03.2013, 22:51
Փաստորեն հոգեբուժի մասնագիտությունը ընտրած մարդիկ որոշակի կատեգորիայի մարդիկ են, բոլորի մեջ պոտենցիալ հիվանդ են տեսնում, սա էլ հալուցինացիայի տիպի ինչ որ բան ա:) էն օրը մի հատ սերիալում, ինչ որ աղջկա են հոգեբուժարանում պահում ում իսկապես ինչ որ մեկը հետապնդում ա, բայց հարազատները որոշել են, որ աղջիկը հիվանդ ա, նրան տարել են հոգեբուժարան ու կամքին հակառակ բուժում են:) ուրեմն եկել ա ինչ որ, էսպես կոչված անկախ սպեցիալիստ ու զրուցում ա աղջկա հետ պարզելու համար նա իսկապես հիվանդ ա թե՞ չէ, աղջիկը բնականաբար պատմում ա էն ինչ որ կա, այսինքն նրա մասին, որ իրեն հետեւում են, եւ իր կյանքին վտանգ ա սպառնում, ՙՙանխակ սպեցիալիստը՚՚ նույնպես հաստատում ա <<դիագնոզը>> եւ հայտնում, որ աղջիկը իսկապես հիվանդ ա: Հիմա ում մոտ ա հալուցինացիաներ եւ զառանցա՞նք:hands

Հոգեբուժները իսկապես, շատ արտասովոր մարդիկ են;)
Ախտորոշում: Ինդուկցված զառանցանք:
Բուժում: Հեռուստացույց քիչ նայել:

Չամիչ
11.03.2013, 00:28
Ախտորոշում: Ինդուկցված զառանցանք:
Բուժում: Հեռուստացույց քիչ նայել:

Չեմ ուզում ավելորդ բաներ գրեմ, ուղակի կասեմ, որ շատ տխուր ա ձեր վիճակը: Այ սենց թեմաներում, որ գալիս ու աջ ու ձախ դիագնոզ ես դնում ուղակի ահավոր ա, քեզ կողքից նայի;)

StrangeLittleGirl
11.03.2013, 00:29
Չեմ ուզում ավելորդ բաներ գրեմ, ուղակի կասեմ, որ շատ տխուր ա ձեր վիճակը: Այ սենց թեմաներում, որ գալիս ու աջ ու ձախ դիագնոզ ես դնում ուղակի ահավոր ա, քեզ կողքից նայի;)

Հա, Չամիչ ջան, դու էլ կբուժվես :)

ivy
11.03.2013, 00:31
Ինչի համար?? դու զառանցում ես պիտի ես նեղանամ? :P

Չեմ ուզում ավելորդ բաներ գրեմ, ուղակի կասեմ, որ շատ տխուր ա ձեր վիճակը: Այ սենց թեմաներում, որ գալիս ու աջ ու ձախ դիագնոզ ես դնում ուղակի ահավոր ա, քեզ կողքից նայի;)

Չամիչ, բայց զառանցանքի դիագնոզն առաջինը դու դրեցիր :think

Sambitbaba
11.03.2013, 00:42
ինչի ա՞ առաջին անգամ բացելուց ուրիշ վիդեո բերում, երկրորդ անգամ բացելուց ուրիշ

Չգիտեմ, Ան ջան: Ես փորձեցի, երկու դեպքում էլ միևնույն վիդեոն է բացում: Բայց Ակիանայի մասին հարյուրավոր վիդեոներ կան, այնպես որ դու բան չես կորցրել:

Ափսոս:
An♥-ը հետաքրքիր թեմա էր բացել: Կարելի էր լիքը հետաքրքիր բաների մասին իմանալ: Գտնել արտասովոր մարդկանց, սկսած մեր ժամանակների ամենասկզբից…

Հետաքրքիր է. ինչու՞ այն, ինչ մարդկության զարգացման առաջատար ուժն է՝ Արտասովորը, - ինչը ճանաչելու, ինչը "սովորական" դարձնելու համար է հենց մարդկությունն ապրում իր զարգացումը… Ինչի պատճառով զարգանում է հենց ինքը՝ գիտությունը… Ինչու՞ հենց գիտության պաշտպաններն իրենք, այդ գիտության սնուցիչ ուժը՝ Արտասովորը, - դարձնում են ծաղրի առարկա…

Ժամանակների սկզբից առ այսօր…

Բայց ես հավատում եմ. շուտով կգա այն օրը, երբ դուք կհասկանաք, որ արտասովոր՝ չի նշանակում անհնար, քանզի անհնար ոչինչ չկա: Արտասովորն ուղղակի այն է, ինչ ձեր կյանքի մեջ առայժմ, կրկնում եմ՝ առ այժմ, - առօրեականություն չի դարձել: Եվ ծաղրի ենթարկելով արտասովորն այսօր, դուք ծաղրի եք ենթարկում ձեր վաղվա կյանքը:

Alphaone
11.03.2013, 00:49
Սամբիտբաբա ջան, արտասովորի տարր յուրաքանչյուրի մեջ էլ կա, ես մինչև հիմա լողալ չգիտեմ, բայց լողալով գետից հանել եմ խեղդվող քրոջս ու դրանից հետո էլի չեմ կարողացել լողալ: Ասածս այն է, որ ցանկացած մարդ ունի ռեզերվային կարողություններ, որ հարկ եղած դեպքում ի հայտ են գալիս, հարկավոր է միայն ազդակ:

Չամիչ
11.03.2013, 00:59
Չամիչ, բայց զառանցանքի դիագնոզն առաջինը դու դրեցիր :think

Կարդա թեմայի հենց երկրորդ գրառումը, դեռ թեմա չմտած արդեն դիագնոզը դրեց: Ամբողջ աշխարհում անգամ ոստիկանական հետաքննչական համակարգն ա էքստրասենսոր հատկություններով օժտված մարդկանց հետ համագործակցում իսկ նորին մեծություն հոգեբուժները շարունակում են կառչել իրենց միջնադարյան ժանգոտած չակերտավոր գիտությունից: Դե բնականա ա, ֆարմացեֆտիկ մաֆիա ռուլիտ:;)

Sambitbaba
11.03.2013, 02:05
Սամբիտբաբա ջան, արտասովորի տարր յուրաքանչյուրի մեջ էլ կա, ես մինչև հիմա լողալ չգիտեմ, բայց լողալով գետից հանել եմ խեղդվող քրոջս ու դրանից հետո էլի չեմ կարողացել լողալ: Ասածս այն է, որ ցանկացած մարդ ունի ռեզերվային կարողություններ, որ հարկ եղած դեպքում ի հայտ են գալիս, հարկավոր է միայն ազդակ:

Իհարկե, Ալֆաոնե ջան: Դե, ես էլ առաջարկում եմ մնալ այդ մակարդակի վրա, այլ ոչ թե "ինդուկցված զառանցանքի": Բյուր ջան, չնեղանաս խոսքդ օգտագործելու համար, ուղղակի տեղին եկավ և միայն այդքանը:

Օրինակ ասում են, որ Սեն Ժերմենն ապրել է մոտ 320 - 360 տարի, կամ, ըստ վկաների ցուցմունքների, եղել է որ նրան միևնույն ժամանակ երկու տեղ են տեսել, ասենք, Ռուսաստանում և Ավստրիայում, և այլ տարօրինակ բաներ: Կամ որ Զրադաշտը, ռուս. Զարատուստրա, պարսկ. Զարդուշտ, - ապրել է մ.թ.ա 700-ից մինչև 7000 տարի առաջ, և ո՞րն է ժամանակի այդքան մեծ տարբերության պատճառը:

Կամ, որ այսօր կան երեխաներ, որոնք կարող են կարդալ գիրքը հետևյալ կերպ.

http://www.youtube.com/watch?v=osbMa53XSew

Սա էլ ավելի նոր վիդեո.

http://www.youtube.com/watch?v=EkNSqBmdiSE&list=PL7E3B37A4932D03B5

Հուսով եմ, լեզուն լավ հասկանալի՞ էր…;)

Մի՞թե ավելի հետաքրքիր չէր լինի նման բաների մասին խոսելը գոնե այս թեմայում…

Sambitbaba
11.03.2013, 02:07
Ամբողջ աշխարհում անգամ ոստիկանական հետաքննչական համակարգն ա էքստրասենսոր հատկություններով օժտված մարդկանց հետ համագործակցում իսկ նորին մեծություն հոգեբուժները շարունակում են կառչել իրենց միջնադարյան ժանգոտած չակերտավոր գիտությունից: Դե բնականա ա, ֆարմացեֆտիկ մաֆիա ռուլիտ:;)

Ցավոք, դժվար է չհամաձայնվելը Չամիչի խոսքերին…

StrangeLittleGirl
11.03.2013, 02:09
Ցավոք, դժվար է չհամաձայնվելը Չամիչի խոսքերին…

մերսի :)

Մարկիզ
11.03.2013, 02:20
Կարդա թեմայի հենց երկրորդ գրառումը, դեռ թեմա չմտած արդեն դիագնոզը դրեց: Ամբողջ աշխարհում անգամ ոստիկանական հետաքննչական համակարգն ա էքստրասենսոր հատկություններով օժտված մարդկանց հետ համագործակցում իսկ նորին մեծություն հոգեբուժները շարունակում են կառչել իրենց միջնադարյան ժանգոտած չակերտավոր գիտությունից: Դե բնականա ա, ֆարմացեֆտիկ մաֆիա ռուլիտ:;)

լավ ա գրել էիր ամբողջ աշխարհում… :)))) Թե չէ մտածեցի՝ մեր ոստիկանության մասին է խոսքդ::D:D:D

Կամ էքստրասենսն ի՞նչ կապ ունի հոգեբուժական հիվանդանոցում պառկելու հետ ախր: Եթե մարդը գալիս, ասում ա՝ զենք եմ հնարել, որով կարող են լուսնաբնակներին վերացնել մեկ կրակոցով, ո՞նց չպառկեցնես էդ բանաձևերով թուղթը նայելուց հետո… Վերջիվերջո, բժշկական ընդունվելիս ֆիզիկա էլ ենք հանձնում, չէ՞… :)))

Լավ, էսօր մի քիչ խմած եմ... Հոգեբուժության ու հոգեբուժարանների կիսատկլոր աշխատողների մասին էս երկու օրը կբարձրաձայնեմ՝ որպես ոլորտին մի այլ կարգի ծանոթ իսան… :D:D

Sambitbaba
11.03.2013, 02:27
մերսի :)
Խնդրեմ, Բյուր ջան:;)
Էդ "մերսիիցդ" խուսափելու համար Չամիչի առաջին նախադասությունը ջնջեցի, բայց մտքովս չանցավ "հոգեբան" բառն էլ ջնջել: Այդ իմ մասին է ասված. век живи, век учись, - дураком помрешь...
Ուղղակի համաձայն եմ այն մտքին, որ նեղն ընկած ժամանակ նույնիսկ ամենա "անհավատ" գիտնականն է դիմում էքստրասենսերին, հեքիմներին, ոչ-տրադիցիոնալ բժշկությանը, Վանդային և նմաններին. բոլոր նրանց, ում նորմալ վիճակում միշտ քարկոծել ու ծաղրի է ենթարկել և, որ ամենացավալին է, օգնությունը ստանալուց հետո էլ շարունակում է քարկոծել ու ծաղրի ենթարկել արդեն իներցիայով, կամ ընդամենը ուրիշների առջև "խայտառակ չլինելու համար":

Ես ինքս իմ կյանքում այնքան դեպքերի ականատես եմ եղել, որ գիտության կողմից նման հերքումները կարող եմ դիտել միայն որպես… և այն էլ, որպեսզի գիտության համար վիրավորիչ չլինի, - գիտության դեռահասություն:

Alphaone
11.03.2013, 09:14
Սամբիտբաբա ջան, էդպես էլ իմ ասածի բուն նյութն օդի մեջ մնաց, ես ասում եմ, որ մենք մեր ուղեղի չնչին տոկոսն ենք օգտագործում, էքստրեմալ պայմաններում հնարավոր է տոկոսն աճի, բայց դա արտասովորություն չի, այլ՝ նորմալ մարդկային դրսևորում, չեմ հերքում գեր ունակություններով մարդկանց գոյությունը, բայց ավելի հաճախ նման մարդկանց անվան ներքո շառլատաններ ու աննորմալներ են, հավատացեք...

Չամիչ
11.03.2013, 13:20
Sambitbaba

Գիտության դեռահասություն
Դիպուկ է ասված

Sagittarius
11.03.2013, 14:15
Ժող. ախբոր պես, գիտությունը հանգիստ թողեք ու գիրք հոտոտող երեխեքի վրա «ֆիքսվեք» :))

Գիտության դեռահասաություն, չէմիչէ

Sagittarius
11.03.2013, 14:30
Բայց դե, եթե լուրջ, հնարավոր ա շտապում եմ գնահատականներումս:

Քանի որ կան այնպիսի տելեպատիկ կարողություններով անբացատրելի տաղանդներ ինչպիսիք են Uri Gellerը, որոնք ծնկի են բերում, ինչու ոչ, նաև ծռում են գիտությունը հենց ուղիղ եթերում: Սենց բաներից հետո գիտնականները և հոգեբաները էլ խոսալու տեղ չունեն՝

https://www.youtube.com/watch?v=CdHe2yd5LnQ

Sagittarius
11.03.2013, 14:54
բա հլը էս մեկը, ցնցված եմ՝

https://www.youtube.com/watch?v=ycE863jRA9Q

Alphaone
11.03.2013, 14:57
Sagittarius ջան, վստահ եմ, որ կան մարդիկ, ովքեր ի զորու են երկաթը ծռել, բայց և վստահ եմ, որ կան համաձուլվածքներ, որ կարող են հալվել անգամ մարդու մարմնի ջերմաստիճանից: Չեմ կարող ասել, թե սա որ դեպքն է, բայց կարող եմ ասել, որ հնուց քրմերը գիտությունն օգտագործել են ամբոխին տպավորելու համար :))

Sagittarius
11.03.2013, 15:01

չէ Alphaone ջան, հասարակ գդալներ ա ծռում ուղղակի մատով դիպչելով ու դա անում ա հենց հեռուստաեթերում, չեմ կարողանում մնացած վիդեոները գտնել: Հա, մեկ էլ եթերում ասում ա հաղորդավարին, որ թղթի վրա ինչ-որ բան նկարեն ու իրեն ցույց չտան, ու անմիջապես հետո ինքը իրա թղթի վրա հաղորդավարի նկարածի նման բան ա նկարում: Բաա, գիտությունդ սրան ինչ կասի՞:

StrangeLittleGirl
11.03.2013, 15:06
չէ Alphaone ջան, հասարակ գդալներ ա ծռում ուղղակի մատով դիպչելով ու դա անում ա հենց հեռուստաեթերում, չեմ կարողանում մնացած վիդեոները գտնել: Հա, մեկ էլ եթերում ասում ա հաղորդավարին, որ թղթի վրա ինչ-որ բան նկարեն ու իրեն ցույց չտան, ու անմիջապես հետո ինքը իրա թղթի վրա հաղորդավարի նկարածի նման բան ա նկարում: Բաա, գիտությունդ սրան ինչ կասի՞:

մինչև դեմս նստած չանի, չեմ հավատա: հեռուստատեսությամբ հաճախ են շոու սարքում

Alphaone
11.03.2013, 15:23
չէ Alphaone ջան, հասարակ գդալներ ա ծռում ուղղակի մատով դիպչելով ու դա անում ա հենց հեռուստաեթերում, չեմ կարողանում մնացած վիդեոները գտնել: Հա, մեկ էլ եթերում ասում ա հաղորդավարին, որ թղթի վրա ինչ-որ բան նկարեն ու իրեն ցույց չտան, ու անմիջապես հետո ինքը իրա թղթի վրա հաղորդավարի նկարածի նման բան ա նկարում: Բաա, գիտությունդ սրան ինչ կասի՞:

Լավ էլի, ես այդ ,,հասարակ,, գդալներից փոքր ժամանակ ունեցել եմ, ինձ դրանով չեն համոզի, իսկ այ թղթի վրա նկարածը կռահելը, եթե իմ ներկայությամբ անի, կհավատամ, բայց և կասեմ, որ նման գերբնական թվացող կարողությունների համար էլ է հոգեբանությունը գիտափորձեր անում ու բացատրություններ գտնում, նման դեպքերի աննշան տոկոսն են իրական, մնացածը կամ աննորմալներ են, կամ շառլատաններ:

Sagittarius
11.03.2013, 15:28
Ժող. չի կարելի տենց սկեպտիկ լինել ամեն ինչի նկատմամբ: Հազարավոր մարդիկ են Ուրի Գելլերի գերբնական ուժը տեսել և ապացուցվել դրանում:

հ.գ. հիմա կարո՞ղ ա ասեք Հիսուսն էլ էր տրյուկներ անում :beee

Smokie
11.03.2013, 15:36
Մի անգամ Андрей Малахов-ի (:[) գլխավոր հյուրը այդպիսի մի արտասովոր մարդ էր, որ կարող էր մի հայացքով ծռել օրինակ փողոցային լապտերի սյունը, կամ մի հայացքով մարդուն ստիպում էր ծխելը թարգել: Ավելի քան մի տարի առաջ էր էդ հաղորդումը, հերոսի անունը չեմ հիշում՝:( հիշում եմ, որ ռուս չէր ու ակնոցավոր էր:))

Alphaone
11.03.2013, 15:40
Ես լրիվ ուրիշ բան եմ ասում, ես ընդհակառակը, գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի չբացահայտված կարողություններ, որոնք իրավիճակային կարող են ի հայտ գալ, կամ՝ ոչ: Մի տեղ էլի եմ գրել, որ մենք մեր ուղեղի շատ քիչ մասն ենք օգտագործում ու, ընդհանրապես, ուղեղը շատ քիչ տոկոսվ է ուսումնասիրված, մենք ինքներս էլ չգիտենք ինչի ենք ունակ: Այնպես որ տեսականորեն ոչ ստանդարտ կարողություններ մարդ կարող է ունենալ, բայց եթե մեկը աբրա-կադաբրա է անում, ինքը դեռ գերմարդ չէ: Եթե ես նույն գդալներով հնարքն ինքս արած չլինեի, շատ հեշտ խայծը կուլ կտայի: Բայց հիմա կոնկրետ այս դեպքը ես հրաշք չեմ համարում: Հրաշք չեմ համարում յութուբը հեղեղած ,,հրաշքները,,: Հենց իմ հետ պատահաց արտասովոր դեպքերն էլ, որ քիչ չեն, ես հրաշք չեմ համարում, ուղղակի ուղեղն իր ռեզերվը ժամանակ առ ժամանակ կիրառում է: Գուշակությունների պահով էլ ես մի վարկած ունեմ, ֆյուտուրիզմ կոչվող գիտություն կա, որ օրինաչափությունների վերհանմամբ 90 տոկոսով կարող է կանխատեսել գալիքը: Հիմա մեկի մոտ կանխատեսումը գիտակցված է, մյուսի մոտ մնում է ենթագիտակցական մակարդակի: Այս օրինակը բերեցի նրա համար, որ ամեն ինչ կարող է գիտական բացատություն ունենալ, իսկ եթե չունի, դա ոչ թե նշանակում է եկել է բնությանը հակասող մեկը, այլ նշանակում է, որ տվյալ ոլորտում գիտական հետազոտություններ դեռ չեն կատարվել:

Հ.Գ. էս թեման ոնց որ էն անեկդոտը լինի՝ մեկը գժանոցում գոռում է՝ ես Աստծո առաքյալն եմ, մյուսը գոռում է՝ ես ոչ մեկի չեմ ուղարկել:

Sagittarius
11.03.2013, 15:53
Մի անգամ Андрей Малахов-ի (:[) գլխավոր հյուրը այդպիսի մի արտասովոր մարդ էր, որ կարող էր մի հայացքով ծռել օրինակ փողոցային լապտերի սյունը, կամ մի հայացքով մարդուն ստիպում էր ծխելը թարգել: Ավելի քան մի տարի առաջ էր էդ հաղորդումը, հերոսի անունը չեմ հիշում՝:( հիշում եմ, որ ռուս չէր ու ակնոցավոր էր:))

բա տեսնու՞մ ես, իրանք գոյություն ունեն, ուղղակի մենք քաջություն չունենք դա ընդունելու: Իսկ ով-ով, Անդրեյ Մալախովը հանուն շոուի երբեք շառլատանների եթեր չէր տա. որքան տեղյակ եմ ինքը ահավոր սիրում է գիտությունը և դոկտորի կոչում ունի:

Alphaone
11.03.2013, 15:55

լավ, ես կմնամ իմ համոզմանն ու լուռ կծիծաղեմ :D

Sagittarius
11.03.2013, 22:10
Արա, էս ու՞ր կորան էքստրասենսների կարողությունների վրա կասկածողները: Եկեք ստեղ, ասեմ փիղը ինչ թռչյուն ա: Չամի՛չ, դուխո՛վ! Մեջքիդ կանգնած եմ: Ոնց ասում ա մեր սիրելի Րաֆֆին՝ զադնի չկա:

Բա հլը էս, ցբխում ա: Սկեպտիկ գիտնականներ, ումոյտես :))

https://www.youtube.com/watch?v=_2DmyD3hXGk

Sambitbaba
12.03.2013, 06:37
Նինել Կուլագինա: Լսե՞լ եք նրա մասին:

http://www.youtube.com/watch?v=4ldihJzEQeg

Sambitbaba
12.03.2013, 10:47
Սամբիտբաբա ջան, էդպես էլ իմ ասածի բուն նյութն օդի մեջ մնաց, ես ասում եմ, որ մենք մեր ուղեղի չնչին տոկոսն ենք օգտագործում, էքստրեմալ պայմաններում հնարավոր է տոկոսն աճի, բայց դա արտասովորություն չի, այլ՝ նորմալ մարդկային դրսևորում, չեմ հերքում գեր ունակություններով մարդկանց գոյությունը, բայց ավելի հաճախ նման մարդկանց անվան ներքո շառլատաններ ու աննորմալներ են, հավատացեք...

Նախ, Ալֆաոնե ջան, եթե հարյուր մարդուց իննսունութը շառլատաններ ու աննորմալներ են, դա բոլորովին էլ հարգելի պատճառ չէ այն երկու ոչ-շառլատաններին ու ոչ-աննորմալներին քննադատելու համար: Այո, իհարկե, նրանք շատ ավելի քիչ են, բայց հենց այդ էլ պատճառ է, որպեսզի մենք նրանց արտասովոր համարենք: Իսկ եթե հարյուրի գոնե կեսը լիներ այդպիսին, ուրեմն էլ ինչու՞ պետք է նրանց արտասովոր կոչեինք… Թե՞ ես ինչ-որ բանում սխալ եմ:
Եվ ինչ, սիրելիս, իմաստ ունի՞ արդյոք ավելորդ անգամ հիշեցնել, որ An♥-ն այս թեման բացեց, որպեսզի մենք խոսենք այն երկուսի մասին, այլ ոչ թե իննսունութ շառլատանների մասին խոսելով՝ մոռանանք երկու արտասովորներին և իմաստազրկենք թեման:

Երկրորդ. մարդուն ուղեղի սահմանափակ հնարավորություններ են տրված հենց նրա համար, որպեսզի մարդու կյանքում շատ լինի արտասովորը, անբացատրելին, բայց այդ ամենը ոչ թե նրա համար է, որ մենք ծաղրուծանակի ենթարկենք, կամ լավագույն դեպքում ուղղակի հերքենք այդ արտասովորը: Հակառակը, մեզ անհրաժեշտ է բացահայտել այդ արտասովորը և այն մեր կյանքի առօրեականությունը դարձնել: Եվ, եթե հետ գնաս ու հայացք գցես մարդու պատմությանը, կտեսնես, որ հենց այդպես էլ մենք վարվում ենք մեր ամբողջ պատմության ընթացքում, անկախ այն բանի, քարկոծու՞մ ենք մենք այդ արտասովորը, թե՞ փառաբանում:
Ուղղակի դա է մեր կյանքի իմաստը. բացահայտել արտասովորը և դարձնել այն մեր առօրեականություն:

Երրորդ. այսօր արդեն անիմաստ է քողարկվել մեր ուղեղի սահմանափակությամբ և ալարկոտ քայլել, հենվելով հին ստերեոտիպերին: Այլևս չկա ոչ մի սահմանափակում, սահմանափակումները հանված են: Մեր ուղեղը սկսել է լայնանալ և միայն մեզանից է կախված, թե քանի տոկոսով այն կաշխատի: Ուղղակի մոռացեք այդ սահմանափակման մասին և ամեն ինչ լավ կլինի: Համարիր, Ալֆաոնե ջան, որ այսօր մեր կյանքի ամեն հաջորդ պահ էքստրեմալ է. այսօր մենք մեկ օրվա մեջ ավելի շատ ինֆորմացիա ենք ստանում, քան նախկինում կստանայինք, ասենք, հարյուր տարվա ընթացքում:

Alphaone
12.03.2013, 14:21
Լավ, ես կետերով ասեմ ասելիքս, որ հասկանալի լինի.
1. Ես ոչ հերքում եմ արտասովոր մարդկանց գոյությունը ոչ ծաղրում որևէ մեկի, այլ՝ պնդում, որ արտասովորը դրված է յուրաքանչյուր մարդու մեջ, ուղղակի մեկի մեջ առիթ ա լինում, արթնանում է, մյուսի մեջ մնում է քնած ու եթե դուք էս պահին չեք կարդում մարդկանց մտքերը, դա չի նշանակում, որ չեք կարողանում
2. Երբ Չամիչը բերեց հոգեբանների սկեպտիկ մոտեցման օրինակ ինչ-որ սերիալից, ես ուղղակի չէի կարող լուրջ մոտենալ
3. Հոգեբանները սովորական մարդկանցից լավ են շատ բաներ տեսնում ու հասկանում ու վստահ եղեք, որ կարողանում են արտասովորին շառլատանից կամ հոգեկանի շեղումներ ունեցողից տարբերել (էստեղ խոսքն իմ մասին չի, ես նոր եմ սովորում հոգեբանություն, օրինակ, Բյուրի մասին է)
4. Ես ոչ մի հեռուստատեսային շուի հերոս արտասովոր մարդու չեմ հավատում, մինչև ինքս չտեսնեմ, չեմ հավատա, բացի դա, դեռ 10 տարեկան էլ չկայի, որ ֆոկուսների հողի վրա գժված էի, ամեն ինչը կռահում էի ոնց են անում, փորձարկում, շատ բաներ էլ ինձանից խելոք մարդիկ էին բացատրում: Երբ մարդ նորմալ քիմիա, ֆիզիկա ա իմանում դրան էլ գումարած հոգեբանություն, վստահ եղեք, ինքը միշտ էլ կարող է գերմարդ ներկայանալ

Sambitbaba
12.03.2013, 17:39
Բայց դե, եթե լուրջ, հնարավոր ա շտապում եմ գնահատականներումս:

Lուրջ. շտապում ես...:)

ԱնԱիդա
19.04.2013, 16:17
մարդ կա մարդ ա, մարդ էլ կա..:think
http://blognews.am/arm/news/50467/