PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ծովը



Alphaone
03.03.2013, 23:01
Ծովը խռով շառաչով մտրակում էր ափերը…
Ծովը հեռանում, տարածվում, դառնում էր օվկիանոս…

Ծովային քամու համբույրից շուրթերը խոնավացան: Մի տհաճ, մածուցիկ աղահամ սկսեց դանդաղ քայքայել ներդաշնակությունը: Քամին, որ սկզբում հուշիկ ծովային զեփյուռ էր, այժմ ավելի ու ավելի ուժեղանում էր: Շուրթերը ճաքճքեցին, աչքերում թրթռաց արտասուքի պաշտպանիչ շերտը:
Սպասումից կատաղած՝ բարձրացրեց մի քանի ժայռեղեն կտորտանք ու ծովը նետեց, հերթով: Քարերն աննպատակ սուզվեցին կապույտում, մեկն անգամ ցատկոտելով ինչ-որ հեթանոս պար պարեց ջրի մակերևույթին, ապա և ինքը կուլ գնած կապույտ խռովքին, ու Մարինան կրկին մնաց մենակ իր ճաքճքած շուրթերի ու արտասուքների հետ:
Մտքերը հորիզոնից այն կողմ էին, եկան անձրևաբեր ամպերի հետ, գրկեցին նրան, ծածկեցին նրան իր արևի վերջին փշրանքներից ու սկսեցին մրրկվել ծովի պես…
Մարինան ուսերին քաշեց շալը, փաթաթվեց: Դողում էր, բայց իր կամակոր էությանը ստրուկ՝ շարունակում էր կանգնած նայել կապույտին, որ հետզհետե գորշության երանգներ էր կուտակում:
Կարոտով հիշեց ջուրը նետած իր քարերը…
Կանցնեն դարեր, ինքն արդեն չի լինի, իսկ իր անհարթ, անճոռնի ժայռերը գլաքարեր կդառնան ծովի խռովքում, օվկիանոսը բոլոր քարերը հարթեցնում է, օվկիանոսը ձգտում է կատարելության, բայց հետո նույն օվկիանոսը իր գլաքարերը փշրում, ավազ է դարձնում:
Մարինան իրեն կյանքի օվկիանում արդեն հղկված գլաքար էր զգում, Մարինան զգում էր իր ավազանալն ու այնքա՜ն չէր ուզում փշրվել:
Փշրվեց:
Տանից վազելով նրան հասավ ամուսինը, գրկեց դողացող ուսերն ու իր հետ տուն տարավ, առանց իմանալու, որ իր կողքով քայլում է Մարինայի ուրվականը, իսկ իր ծով-աղջկա ավազը սկզբում ժայռն ի վեր էր սողացել, ապա սուրացել ժայռն ի վար՝ ծովի հորձանուտը…
Ալիքները դեռ երկար Մարինային զարկում, ջախջախում էին ափերին, իսկ հետո արդեն տարան հեռու-հեռու, ուր ծովը դառնում էր օվկիան…

Հայկօ
03.03.2013, 23:08
Ինչու՞:

Գալաթեա
03.03.2013, 23:09
Սիրուն պատկեր էր:

Alphaone
03.03.2013, 23:09
...

Alphaone
03.03.2013, 23:11
Ինչու՞:

Ի՞նչը :)

Sambitbaba
03.03.2013, 23:50
...

Կարոտել էի…
Նոր պոէզիադ էի կարդում ու բարկանում էի, որ կորել ես:
Լսեցիր…:flower

Երվանդ
04.03.2013, 12:37
Սիրուն էր: Իրական Մարիայի ցավալի ջնջխումը)), ու ուրվականի ամմուսնու հետ տուն գնալը, հիշեցրեց Կարեն Ա. Սիմոնյանի պատմվածքներից մեկը, մոլորակներից մեկը իրական մարդկանց պահում ա, ու նմանակաների ա հետ ուղարկում...

Alphaone
04.03.2013, 16:52
Երվա՜նդ, Ձեր նշած գործը Ներսեն Մաժան դեղագործն է, գժվում եմ էդ գործի համար, բայց էլի աչքիս ասելիքս տեղ չեմ հասցրել, էստեղ իբր փորել եմ այլաբանություն կիրառել՝ Մարինան ծերանում էր, մտովի ինքնասպան էր լինում ու երբ ամուսնու հետ տուն էր գնում, հոգեպես կոտրվել, ջախջախվել էր, մնացել էր դատարկ մարմինը, որ առանց ոգու, էլի ուրվական էր :)