Դիտել ողջ տարբերակը : Օսկար 2013
Ինչ-որ մեկը նայել ա՞ "Django Unchained"-ը: Էս արդեն Տարանտինոյի երկրորդ ֆիլմն ա, որտեղ նկարահանվելու համար Christoph Waltz-ին Օսկար են տալիս. երեկ երկրորդը տարավ (առաջինը՝ Inglourious Basterds-ում): Ամբողջ Ավստրիան, դեռ Գերմանիան էլ հետը ցնծության մեջ ա :)
Ֆիլմը դեռ չեմ տեսել:
Ներսես_AM
25.02.2013, 20:06
Ինչ-որ մեկը նայել ա՞ "Django Unchained"-ը: Էս արդեն Տարանտինոյի երկրորդ ֆիլմն ա, որտեղ նկարահանվելու համար Christoph Waltz-ին Օսկար են տալիս. երեկ երկրորդը տարավ (առաջինը՝ Inglourious Basterds-ում): Ամբողջ Ավստրիան, դեռ Գերմանիան էլ հետը ցնծության մեջ ա :)
Ֆիլմը դեռ չեմ տեսել:
Ես նայել եմ, կինոն լավն ա :))
Բայց դե ինչքանով ա Օսկարի արժանի չգիտեմ, մյուս թեկնածուներին չգիտեմ:
Ես նայել եմ, կինոն լավն ա :))
Բայց դե ինչքանով ա Օսկարի արժանի չգիտեմ, մյուս թեկնածուներին չգիտեմ:
Ներս, ֆիլմին Օսկար չի հասել, Տարանտինոյին հասավ՝ որպես սցենարիստ (ոչ որպես ռեժիսոր) ու մեկ էլ Քրիստոֆին. դե նա լրիվ վերջն ա, հոյակապ դերասան ա, Տարանտինոն լավ գտել ա իրեն, իսկական իր ֆիլմերի համար ա:
Տարանտինոն ինչպես միշտ իր տարերքում ա, այնպիսի տպավորություն ա, որ մարդիկ մենակ մաշկից ու արյունից են կազմված: Կերպարներն շատ արտահայտիչ են ստացվել, բոլորը անխտիր, մեկ առ մեկ տպավորվում են մեջդ: Christoph Waltz-ը արժանի ա օսկարի, իմ կարծիքով անկրկնելի ա խաղում: Թույլ նյարդերով մարդկանց խորհուրդ չեմ տա նայեն:
Ներսես_AM
25.02.2013, 20:33
Ներս, ֆիլմին Օսկար չի հասել, Տարանտինոյին հասավ՝ որպես սցենարիստ (ոչ որպես ռեժիսոր) ու մեկ էլ Քրիստոֆին. դե նա լրիվ վերջն ա, հոյակապ դերասան ա, Տարանտինոն լավ գտել ա իրեն, իսկական իր ֆիլմերի համար ա:
Դե հա Քրիստոֆը բոց էր խաղում: Ինձ ահավոր դզում էն էդ կարգի կերպարները:
Դե հա Քրիստոֆը բոց էր խաղում: Ինձ ահավոր դզում էն էդ կարգի կերպարները:
Քրիստոֆը նախանցյալ տարի էլ Տարանտինոյի "Inglourious Basterds"-ում Լանդայի դերի համար տարավ Օսկար: Էդ ֆիլմը եսիմ ինչ չի, բայց մենակ իր կերպարի համար արժի նայել: Տեսել ե՞ս:
Ներսես_AM
25.02.2013, 20:48
Քրիստոֆը նախանցյալ տարի էլ Տարանտինոյի "Inglourious Basterds"-ում Լանդայի դերի համար տարավ Օսկար: Էդ ֆիլմը եսիմ ինչ չի, բայց մենակ իր կերպարի համար արժի նայել: Տեսել ե՞ս:
Չէ, բայց կնայեմ :) էս մեկն էլ պատահաբար ստացվեց որ նայեցի: ես տենց կինոմոլ չեմ ձեր պես: :))
Sagittarius
25.02.2013, 20:54
Քրիստոֆը նախանցյալ տարի էլ Տարանտինոյի "Inglourious Basterds"-ում Լանդայի դերի համար տարավ Օսկար: Էդ ֆիլմը եսիմ ինչ չի, բայց մենակ իր կերպարի համար արժի նայել: Տեսել ե՞ս:
խի՞, լավ էլ եսիմ ինչ ա :))
Էս տարվա օսկարավորներից տեսել եմ
Արգո - վատը չէր, բայց հաստատ լավագույն ֆիլմին արժանի չէր, հավանաբար մրցանակը տվեցին հակաիրանական լինելու համար)
Amour - ԻՄՀԿ էս մրցանակաբաշխության լավագույն ֆիլմը
Beasts of the Southern Wild - դուրս հեչ չեկավ, անկապ կինո էր
Moonrise Kingdom - Ընտիր կինո էր
Brave - Պիքսարը գնալով դեգրադացվում ա
The Pirates! Band of Misfits - Եսիմ ինչ չէր, բայց Brave-ից լավն էր
Շատ եմ ուզում տեսնել Django Unchained-ն ու Life of Pi-ը:
Sagittarius
26.02.2013, 02:15
Էս տարվա օսկարավորներից տեսել եմ
...
Moonrise Kingdom - Ընտիր կինո էր
միանում եմ.
Brave - Պիքսարը գնալով դեգրադացվում ա
The Pirates! Band of Misfits - Եսիմ ինչ չէր, բայց Brave-ից լավն էր
ամենաանհաջող անիմացիոն ֆիլմն էր ողջ ցուցակի... Frankenweenie, Wreck-It Ralph ու ParaNorman հազար անգամ ավելի լավն էին:
Շատ եմ ուզում տեսնել Django Unchained-ն ու Life of Pi-ը:
Ջանգոն լավն ա, Քրիստոֆ Վալցն էլ լրիվ արժանի օսկարին: Life of Pi վիզուալ էֆֆեկտներն են արտակարգ՝ իմ տեսած լավագույն 3Dն ա: Բայց ասելիքը երկակի կարծիք ա առաջացրել մոտս:
Մյուս տեսածներիցս... Լինկոլնի գլխավոր դերասանին օսկար՝ համաձայն եմ: Silver Linings Playbook՝ վատ ֆիլմ չի, բայց ահավոր գերագնահատված ա:
Ես դեռ բան չեմ նայել...
"Life of Pi" գիրքն եմ կարդացել, շատ լավն ա: Ֆիլմի կադրերը տեսնելուց զգացվում ա, որ հոյակապ են նկարել: Անպայման նայելու եմ:
Մեկ էլ Django-ն եմ նայելու Քրիստոֆի համար: Վերջն ա էդ մարդը: "Inglourious Basterds"-ում Լանդայի թողած տպավորությունը դեռ մինչև հիմա չի անցել:
"Argo"-ն չեմ նայելու, չգրավեց, Բեն Աֆլեքն էլ թե երբ դառավ ռեժիսոր՝ մորուքով բանով, էլ ով դիմանար :))
Ասում եմ Օսկարոտ թեմա բացեք, չեք բացում :( Երեկ ՊԻ-ն նայել եմ, հիմա ուզում եմ կարծիք գրել/կարդալ, համապատասխան թեմա չկա։
Ռուֆուս, ու՞ր, ես հեսա մոդեռադուլ եմ անելու, արի մի հատ սիրուն թեմա բացի էլի՞ - մասնագիտորեն :)) Ես չեմ նայել էդ անտերը, թե չէ ինքս կբացեի։
Ես էլ հաճույքով կկարդամ կարծիքներ այդ ֆիլմի վերաբերյալ, ինձ էլա հետաքրքիր...
Էս տարվա օսկարավորներից տեսել եմ
Amour - ԻՄՀԿ էս մրցանակաբաշխության լավագույն ֆիլմը
ես էլ եմ տենց կարծում, ֆիլմից հետո սկսել եմ ուրիշ կերպ վերաբերվել ու հասկանալ տատիկպապիկներին…
Անվերնագիր
27.02.2013, 23:57
Շատ եմ ուզում տեսնել Django Unchained-ն ու Life of Pi-ը:
ես էլ սրանց սպասում՝ նամանավանդ Life of Pi-ին, գիրքը կարդացել եմ ընտիր բանա, ու շատ լավ ակնկալիքներ ունեմ ֆիլմի նկատմամբ :)
Մոդերատորական. թեման ստեղծվել է «Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս» թեմայից առանձնացված գրառումներից:
StrangeLittleGirl
03.03.2013, 00:48
Life of Pi-ն սիրուն ա, բայց մի քիչ պրիմիտիվ ա:
Բայց այ Amour-ը :love ընդհանրապես երբևէ տեսածս լավագույն ֆիլմերից ա
"Les Misérables"
Մինչև ֆիլմի մասին հնարավոր ամբողջ ինֆորմացիան չկարդամ, մի քանի տարբեր թրեյլեր չնայեմ, սյուժեն չիմանամ, չեմ կարող որոշել՝ էդ ֆիլմն ուզում եմ նայել, թե չէ: Մի անգամ մեկն ասաց, որ էդ կերպ ֆիլմի դիտումը լրիվ հարամ եմ անում, բայց ես էդպես չեմ կարծում: Ինձ ֆիլմի մասին նախնական ինֆորմացիա հավաքելը ոչ պակաս հաճելի է, քան հենց ֆիլմը նայելը, և դրանով նայելն էլ ոչ թե հարամ է լինում, այլ ընդհակառակը, ավելի հետաքրքիր է դառնում:
Եվ էսպես, հավաքեցի ես "Les Misérables"-ի մասին լիքը տեղեկություն, հատկապես՝ Օսկարի դիտման ժամանակ, ու հասկացա, որ ֆիլմը նայել չեմ ուզում: Ժամանակակից մյուզիքլներն ինձ ահագին հետաքրքիր են թվում, բայց էս մեկը չձգեց: Ու հարցը մյուզիքլն էլ չէր, այլ դերասանական կազմը, որն իմ կարծիքով բավական անհաջող էր (դերասանների ընտրման հարցում գերագույն մասնագետը կա ու մնում է Տարանտինոն, պիտի ամբողջ Հոլիվունդ իրենից դասեր առնի): Ու դրանից ֆիլմն ըստ էության ահագին տուժել էր, այլապես սա էն ֆիլմերից կարող էր լիներ, որ բոլոր Օսկարներն իրար հետևից վերցնում են՝ ուրիշներին ոչ մի շանս չթողնելով: Իսկ այն բավարարվեց միայն մեյքափի, ձայնային աշխատանքի և երկրորդական դերի դերասանուհու մրցանակներով: Ու թեև Օսկարը երբեք էլ չի կարող վճռորոշ լինել ֆիլմի գնահատման հարցում, բայց էս դեպքում ինձ թվաց, որ մնացած մրցանակներից հեռու մնալը լրիվ տեղին էր, և Ակադեմիան ընդամենը ցանկացել էր գոնե ինչ-որ ձևով ցույց տալ իր կողմից ֆիլմի արժևորումը, բայց ավելին տալ չէր կարող, որովհետև այն ուղղակի չէր ձգում ավելիին:
Հիմա դերասանական կազմի մասին:
Հյու Ջեքմենն ու Սամանթա Բարքսը երևի միակն էին, որ քիչ թե շատ ուտվում էին իրենց դերում, ծանոթի կարգով կարելի է Էն Հեթըվեյին էլ ներս խցկել: Բայց մնացածը հեչ էն չէին...
Ռասսել Քրոուն երևի մոռացել էր, թե ում դերում է, էնպիսի մի բարի դեմքով էր նայում էկրանից, սիրտս վատացավ:
Ամանդա Սեյֆրիդն ակնհայտորեն մեծ էր Քոսեթ խաղալու համար: Էդ դերասանուհուն տեղից էլ չեմ հավանում, մի անգամ եմ տեսել Ատոմ Էգոյանի «Քլո» ֆիլմում ու ահագին հիասթափվել եմ: Թեև Քոսեթի դերում գուցե հարմար նայվեր, եթե գոնե մի յոթ տարով ջահել լիներ:
Էդդի Ռեդմայնին ընդհանրապես չէի ճանաչում, բայց էդպիսի անտանելի Մարիուս նույնիսկ ամենաանտաղանդ ռեժիսորի մոտ չէի պատկերացնի... Իհարկե ֆիլմն ամբողջությամբ չեմ նայել, որ կարողանամ հստակ գնահատել, բայց ախր էդ անհաջող արտաքինով ու զրո էներգետիկայով տղամարդն ի՞նչ գործ ունի Մարիուսի դերում, դա տեսնելն արդեն հերիք է, որ չուզենաս ֆիլմը նայել:
Հելենա Բոնհամ Քարտերն իմ ամենասիրած դերասանուհիներից է, ու իր մասին մի անգամ գրել էի, որ ոնց որ ընկույզն է համովացնում ամեն ուտելիք, ինչի մեջ էլ լցնես, էնպես էլ ինքն է համովացնում ցանկացած ֆիլմ, որտեղ էլ լինի: Բայց էս մեկում ինձ թվաց, թե իր կերպարի ստեղծման աշխատանքներում չափից շատ էին տարվել... Արդյունքում ստացվել էր սարսափելի գրիմով ինչ-որ հեքիաթային կերպար, ասենք՝ խփնված կախարդ պառավ, կամ էլ պառավի տեղը կարելի է մորաքույր ասել :))
Սաշա Բարոն Քոհենին ընդհանրապես դժվար եմ պատկերացնում «Բորատ»-ային դերերից դուրս, էն էլ՝ դասական գործի էկրանավորման մեջ... Անկեղծորեն զարմացա՝ էդ ֆիլմում իրեն հայտնաբերելով:
Հիմա Օսկար ստացած Էն Հեթըվեյի մասին: Ինքն ինչ-որ անսովոր արտաքին ունի, գուցե նաև դերասանական վարպետություն ու երևի սազում էր իր դերին, բայց էստեղ Ակադեմիան հաստատ առաջնորդվել էր դերասանուհու զոհաբերություններով, որոնք նա արել էր իր կերպարը մարմնավորելիս: Դրանք են՝ ֆիլմի ընթացքում շատ նիհարելը, ինչպես պահանջում էր իր դերը ու նաև տեսախցիկի առաջ համարյա քաչալանալը: Ակադեմիան միշտ հուզվում է էդպիսի բաներից, հատկապես՝ քաշի տատանումների հանդեպ խիստ անտարբեր չի. միշտ մի բանով պարգևատրում է հերոսներին :) Խոխմը էն էր, որ երբ Օսկարի «Կարմիր կարպետի» զրուցներին էի հետևում, լսեցի, թե ոնց էր Հեթըվեյը պատմում, որ իրեն թվում էր, թե նիհարելը պիտի ամենադժվար գործը լիներ, էն էլ պարզվեց, որ դա ոչինչ էր մազեր կտրելու հետ համեմատ, ու որ դա ահավոր ծանր է տարել: "I was shivering!". Ու որ հետո էդ տեսարանն էի նայում, երբ իր մազերը կտրում են, ու ինքը դողալով և աղիողորմ լացով երգում է, նենց էր ծիծաղս գալիս. փաստորեն մազերի համար էր էդ վիճակում :)) Վայ, ինչ խոխմ կարող են լինել կանայք... Մազերն էին կտրում, աշխարհի վերջն էր... Մի խոսքով, էդ իր ամենահաջող տեսարանն էր, որի համար էլ Օսկար ստացավ, ու փաստորեն, եթե էդ կադրի մեջ մազերը կտրելուց չլինեին, էդպես հուզիչ չէր ստացվի իր խաղը :))
Միակ ափսոսն իմ կարծիքով Հյու Ջեքմենի Օսկար չստանալն էր գլխավոր դերի համար. ինքը երևի էդ ֆիլմի ամենահաջող կերպարն էր. էն էլ պատրիոտ ամերիկացիները չէին կարող էդ նոմինացիան Լինկոլնի դերասանին չտալ :)
Այ էդպիսի բաներ:
Ովքեր ֆիլմը դիտել են, հաստատ կասեն, որ ձայնս կտրեմ ու առանց նայելու ավելորդ եզրակացություններ չանեմ: Բայց դե ես իմ աչքին վստահում եմ ;)
Sagittarius
03.03.2013, 03:55
Սաշա Բարոն Քոհենին ընդհանրապես դժվար եմ պատկերացնում «Բորատ»-ային դերերից դուրս, էն էլ՝ դասական գործի էկրանավորման մեջ... Անկեղծորեն զարմացա՝ էդ ֆիլմում իրեն հայտնաբերելով:
Hugo (http://www.imdb.com/title/tt0970179/)-ում լավ ա խաղում :)
Ֆիլմի մասին բան չեմ կարող ասել, դեռ չեմ նայել:
Տարանտինոն անասունի մեկն ա :)) Բայց Ջանգոն շատ լավն էր, ի տարբերություն Inglorious Basterds-ի, որից մենակ սրտխառնոց մոտս առաջացավ:
Inglorious Basterds-ին բան չասես, հանճարեղ կինո ա :sad
Տարանտինոն անասունի մեկն ա :)) Բայց Ջանգոն շատ լավն էր, ի տարբերություն Inglorious Basterds-ի, որից մենակ սրտխառնոց մոտս առաջացավ:
Մի անգամ ձեռիս տակ լավագույն ֆիլմերի ցուցակ ընկավ ըստ Տարանտինոյի: 1 ու 3-ը նայեցի: Չեմ կարա ասեմ որ դուրըս չեկան ընդհանրապես, բայց չեմ էլ կարա չհամաձայնեմ որ ինքը անասունի մեկն ա: Իր գործերի հանդեպ չես կարա անտարբեր լինես, մարդը երևակայություն ունի հո զոռով չի… մի հատ չես ձանձրանում: Inglorious Basterds-ը գուցե և զզվելի տեսարաններ ունի, բայց չես կարա ասես որ էդ ամենը չի նայվում, կամ ասենք անիմաստ ա: Լրիվ հակասակն զգացողություններ, ու դա Տարանտինոյի առանձնահատկությունն ա: