Դիտել ողջ տարբերակը : Ոստան Հայոց
Claudia Mori
01.03.2013, 00:56
«Ոստան Հայոցը» հայկական ռոքի ոլորտում հին գելերից է: Խումբը ձեւավորվել է 1986 (http://hy.wikipedia.org/wiki/1986)-ին` իմ տարիքին է:) «Ոստան Հայոցը» ստեղծագործել ու շարունակում է ստեղծագործել հարդ-ռոք ժանրում: Նրանց երգերը անդրադառնում են հայրենասիրական թեմաների եւ երկրի ներքին խնդիրներին: Խմբի անդամներից Արեգ Նազարյանը (http://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A5%D5%A3_%D5%86%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&action=edit&redlink=1) Հայաստանի սիրված երաժիշտներից և հնչյունավորողներից է, «Կիլիկիա» (http://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1_(%D5%B6%D5%A1%D5%BE)&action=edit&redlink=1) նավի անձնակազմի անդամ է:
Անցնենք երգերին: Սկսեմ իմ ամենասիրելի երգով
Քաշվանք
http://www.youtube.com/watch?v=bwNRVXMf5ec
Ուրախություն
http://www.youtube.com/watch?v=6RaUeq69-r0
Մշո Գորանի
http://www.youtube.com/watch?v=PW6jj02QKWo
Սեւ եւ Կարմիր
http://www.youtube.com/watch?v=FnQajYAe5h8
Claudia Mori
01.03.2013, 01:00
Գացեք տեսեք, շատ հզոր երգ, վոկալը սպանում է
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=mk9_PPwShm0
Claudia Mori
01.03.2013, 01:04
Այսօրվա վերնախավը անգրագետների հավաքածու է
«Երբ Ոստան Հայոցը կազմավորվում էր, մենք այնքան ջահել էինք, որ չէինք էլ հասկանում, թե ինչ ենք երգում: Երբ մարդիկ մտածում էին՝ ոնց քանդեն Սովետական Միությունը, մենք դրան ակամա մասնակիցն էինք: Այսօր եկել է նորից մի պահ, երբ կոնսոլիդացիայի խնդիրներ են լուծվում: Կամա թե ակամա այդ ամենը համընկնում է, ու մենք նորից ելույթներ ենք ունենալու, քանի որ չեզոք դիրքորոշումը մերը չէ»:
Այսպես է կարծում Յոհան Կոստանին՝ հանրահայտ «Ոստան հայոց» ռոք խմբի սոլիստը: Այս խումբը միշտ արտահայտել է իր դիրքորոշումը եւ անկախություն ձեռք բերելուց առաջ, եւ հետո: Նրանք միշտ բարձրաձայնել են ոչ թե իշխանամետ, այլ պետականամետ դիրքորոշում:
«Ոստան Հայոց»-ի, Սերժ Թանգյանի, «Որդան Կարմիր»-ի, Սարգիս Մանուկյանի (Empyray) արտահայտած դիրքորոշումներից պարզ է դառնում, որ կեղծված ընտրությունների դեմ ընդդիմացող մարդկանց օր-օրի ավելացող շարքերն աստիճանաբար արթնացնում են նաեւ ռոք երաժիշտներին, ովքեր, բարձրանալով «անդերգրաունդային» աշխարհից, ասում են՝ «հերիք է»:
«Եթե չէ, պետք է լռել, բայց եթե խոսել, ուրեմն պետք է ասել պարզ: Ինձ համար ու խմբի համար լրիվ մեկ է իրականում, թե ով է կայծն այս իրավիճակում, բայց եթե խարույկ ենք վառում, ես կբերեմ իմ փայտն էլ կդնեմ այդտեղ, թող վառվի»,- lragir.am –ին ասում է Յոհանը:
Նա համոզված է, որ ներկայիս իշխանությունը ՀՀ քաղաքացիների նկատմամբ ունի հոգու պարտքեր. ֆինանսական, տնտեսական պարտքեր, լավագույն կրթություն ապահովելու պարտքեր, երկիրը հայաթափությունից զերծ պահելու պարտքեր, որոնք պետք է վճարվեն: Ով չի ուզում պատասխանատու լինել դրա համար` «Ոստան Հայոցը» նման մարդկանց դեմ է:
Ամենամեծ խնդիրը երկրում համարում են ոչ կրթված լինելը, որը, նրանց համոզմամբ, իրականացվում է միջազգային գերհսկա տերությունների շահերը բավարարելու համար: Արտագաղթը եւս խմբի համար ամենացավոտ թեմաներից է, որին նրանք հաճախ են անդրադարձել իրենց երգարվեստում:
Եթե հայը գնում է ու հզորացնում է Ռուսաստանը, ապա թուլանում է Հայաստանը: Ոչ մի ուրիշ պետություն չի ցանկանում, որ Հայաստանը ուժեղանա: Այս միտքը հնչեցրել են նաեւ շատ ավելի երիտասարդ հայ ռոքերներ՝«Որդան Կարմիր»-ի երիտասարդները, ում հետ մարտի 1-ին Երեւանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում «Ոստան Հայոց»- ը համերգ կտա:
«Այսօրվա վերնախավը անգրագետների հավաքածու է, ինչպես ասում են՝ ձուկը գլխից է փտում (էլի տարբեր ասացվածքներ կարող եմ ասել) Ուղղակիորեն քարոզում են հենց անկիրթ, բռի լինելը. ինչքան դու կոշտ, բիրտ ու անբարոյական ես, այդքան լավ է: Մեր ղեկավարների մաման ու պապան երեւի իրենց քիչ են ծեծել չկարդալու համար, թե չէ մի քիչ շատ որ կարդային՝ այսպես չէր լինի»,- համոզված է «Ոստան Հայոց» խմբի մեներգիչը:
Արդյունքում հասարակության մի ստվար զանգված, ռոքերների կարծիքով, ապրում է միայն մարմնական հաճույքները բավարարելու եւ սնվելու համար, այն դեպքում, երբ մարդը ծնված է ավելի հոգեւոր էակ լինելու համար: Ռոքերները չեն օգտագործում՝ «սա հայ չէ, սա թուրք է» արտահատութունը, այլ պարզապես ասում են՝ սա խառնածին է եւ վտանգավոր է ցանկացած երկրի համար: Նույն խառնածիններն են նպաստում, որ երկրում ապրող մարդիկ իրենց հոգեբանությամբ վերածվեն կենդանիների:
«Իսկ մենք խմբովի մեր կյանքը նվիրել ենք նրան, որ մարդիկ չլինեն արածող կենդանիներ ու նմանվեն բանական էկաների, եւ ուրիշներին փորձենք տանել մեր հետեւից: Ցավոք սրտի, մեր նախկին երգերի գրած տեքստերը չեն հնացել, ու ժամանակն է, որ մենք մի քիչ վրդովվենք, մենք արդեն 25 տարի համբերեցինք, հերիք է էլի, բավական է այս պետությանը լակոտի տեղ դնել, ինքն արդեն մեծացել է, ու մենք պետք է արդեն հստակ գիտակցենք, թե 2050-ին ինչ պետք է ներկայացնի իրենից Հայաստանը»,- ավելացնում է խմբի բաս կիթառահար Արեգ Նազարյանը:
Խմբի կիթառահար Դավիթ Մուշեղյանը կարծում է, որ հասարակության մեջ պետք է վերանա վախի եւ ստրուկի մտածելակերպը: Նա համոզված է, որ միայն այդ դեպքում մարդը կարող է պայքարել մինչեւ վերջ իր իրավունքները պաշտպանելու եւ սիրո մթնոլորտ տարածելու համար: Խմբի բոլոր անդամները կողմ են այն գաղափարին, որ հարցերը պետք է լուծվեն օրենքի սահմաններում, առանց առճակատման և սիրով:
«Երբ ես իմ առաջին մարտական զենքն էի ստանում Աշոտ Նավասարդյանից, ինքը ինձ ասաց, որ մի պահանջ ունի, որ այդ զենքից արձակված ոչ մի փամփուշտ հայի արյուն չթափի: Ես այդ պատվիրանը մինչեւ օրս պահել եմ»,- ասում է խմբի բաս կիթառահարը:
Խմբի անդամները համոզված են, որ միայն այդ հոգեբանությամբ ապրելու դեպքում հայերը կկարողանան հասնել իրենց նպատակներին:
Աղբյուրը http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/79396
Claudia Mori
01.03.2013, 01:05
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=t40WoXX90I8
Claudia Mori
01.03.2013, 01:07
http://www.facebook.com/events/333618290073137/?fref=ts
http://sphotos-h.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/485091_466198213435777_1397848338_n.jpg
Մի երեք տարի առաջ կոմպում Աստվածային, հոգեւոր թեմայով երգեր գտա տարբեր հայ կատարողների մեկնաբանությամբ... չէ, եկեղեցական երգերից չէին, անգամ մանկական երգեր կային, բոլորն էլ Աստծո մասին: Հատկապես հավանել էի մի երգ ու ահավոր հետաքրքիր էր, թե ո՞վ է երգում:
«Դուք եք երկրի աղը,
Դուք եք երկրի լույսը,
Դուք եք որդիները Արարչի:
Դուք եք պտուղները,
Դուք եք ժողովուրդը,
Դուք եք եղբայրները Հիսուսի:
Մենք ենք երկրի աղը,
....................................
......................................»
Իսկ երբ առաջին անգամ լսեցի Ոստան Հայոցի «Քիմերներ» ալբոմը, իսկույն ճանաչեցի երգչի ձայնը:)) Մի քանի ամսին ինտերնետում հանկարծ մի հարցազրույց տեսա` «Հովհան»ը (վոկալիստը) խոսում էր իր մեկ այլ խմբի մասին՝ «Army Of God»: Հենց կարդացի առաջին ալբոմի անունը «Լինել քո լույսի մեջ» իսկույն հիշեցի նշածս երգերիցս մեկի կրկներգը, որտեղ նույնպես Հովհանի ձայնն էր:hands Հըլը երրորդ երգն էլ ոնց որ ունեմ, բայց ինտերնետում ինչքան ման եմ եկել չեմ գտել, ո՛չ խմբի մասին այլ ինֆորմացիա, ոչ էլ խմբի երգերից:esim
Ոստան հայոցից միայն «Քիմերներ» ալբոմն ունեմ: Արդյունքում պատրաստվել է այս slideshaw-ը;)
http://youtu.be/gDlySiuUX18
Ա՜, «Գացեք տեսեք»-ը սպանում ա :)) Ոնց եմ սիրում էդ երգը: :D Բառերը բա՜ :D
Քաշվանք
http://www.youtube.com/watch?v=bwNRVXMf5ec
:D 1:50 - Երեխաներ, ք**եմ ձեր գլխին, ու՞ր են ձեր դասագրքերը xDDD
Claudia Mori
17.03.2013, 23:13
:D 1:50 - Երեխաներ, ք**եմ ձեր գլխին, ու՞ր են ձեր դասագրքերը xDDD
Իմ սիրած մասն է, լսելս ու ծիծաղելս մեկ է լինում:D
Claudia Mori
17.03.2013, 23:14
Նոր երգ
Մեկ Հայրենիք, Ոստան Հայոց.16.03.2013
http://www.youtube.com/watch?v=xWICR6CMNVg&feature=youtu.be
HardRock
23.03.2013, 13:29
Մի երեք տարի առաջ կոմպում Աստվածային, հոգեւոր թեմայով երգեր գտա տարբեր հայ կատարողների մեկնաբանությամբ... չէ, եկեղեցական երգերից չէին, անգամ մանկական երգեր կային, բոլորն էլ Աստծո մասին: Հատկապես հավանել էի մի երգ ու ահավոր հետաքրքիր էր, թե ո՞վ է երգում:
«Դուք եք երկրի աղը,
Դուք եք երկրի լույսը,
Դուք եք որդիները Արարչի:
Դուք եք պտուղները,
Դուք եք ժողովուրդը,
Դուք եք եղբայրները Հիսուսի:
Մենք ենք երկրի աղը,
....................................
......................................»
Իսկ երբ առաջին անգամ լսեցի Ոստան Հայոցի «Քիմերներ» ալբոմը, իսկույն ճանաչեցի երգչի ձայնը:)) Մի քանի ամսին ինտերնետում հանկարծ մի հարցազրույց տեսա` «Հովհան»ը (վոկալիստը) խոսում էր իր մեկ այլ խմբի մասին՝ «Army Of God»: Հենց կարդացի առաջին ալբոմի անունը «Լինել քո լույսի մեջ» իսկույն հիշեցի նշածս երգերիցս մեկի կրկներգը, որտեղ նույնպես Հովհանի ձայնն էր:hands Հըլը երրորդ երգն էլ ոնց որ ունեմ, բայց ինտերնետում ինչքան ման եմ եկել չեմ գտել, ո՛չ խմբի մասին այլ ինֆորմացիա, ոչ էլ խմբի երգերից:esim
պարզվումա իմ մոտ կա այդ երգերը, եթե ուզում ես կարող եմ մի տեղ գցել, որ քաշես:
13 մարտի 2019թ, 55 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր առաջնորդ Արեգ "Ուստա" Նազարյանը:
:(
Եթե չեմ սխալվում, ապա ստորև տեսանյութը նրա վերջին տեսագրված հարցազրույցն է
https://www.youtube.com/watch?v=wk4fMB9HH6s