PDA

Դիտել ողջ տարբերակը : Որտե՞ղ գնալ սուսերամարտի



AniwaR
27.02.2013, 17:13
Բարև, ամեն ինչից տեղյակ հասարակություն: :)

Ես և իմ ընկերներից ևս մեկ հոգի շատ ենք ուզում գնալ սուսերամարտի դասընթացների, և բնականաբար, օլիմպիական չեմպիոն դառնալու հույս չունենք. ուղղակի հոբբիի կարգի:

Մեր խնդիրն այն է, որ նաև աշխատում ենք, և մեզ ամենահարմարը կլինի շաբաթ և կիրակի օրերին (Ռայկոմում սուսերամարտի պետական դպրոց կա, որն այդ օրերին չի աշխատում), ինչպես նաև կարող ենք «մեջտեղներիցս ճղվել» և հարմարեցնել երեկոյան 6-ից հետո (այս ժամին նույնպես վերոհիշյալ դպրոցը չի աշխատում): :) Ո՞վ ինչ տեղեկություն կարող է տալ, ի՞նչ անենք, որ մեր այս նվիրական ցանկությունը ի կատար ածենք ու սաղ շաբաթ մենակ կոմպի դիմաց փտելով չզբաղվենք:

Alphaone
27.02.2013, 17:22
Ես էլ եմ գալիս :)

Freeman
02.03.2013, 09:54
Իսկական հայուհիներին օտար ծագում ունեցող մարզաձև իմանալը վայել չի :angry

Վահե-91
02.03.2013, 10:26
Իսկական հայուհիներին օտար ծագում ունեցող մարզաձև իմանալը վայել չի :angry
գորգագործություն թող սովորեն :D

AniwaR
05.03.2013, 22:26
Երևի իսկական ակումբցուն պարապ տեղը ֆլուդելն ա շատ վայել:

Mephistopheles
06.03.2013, 06:44
ուր ուզում եք գնացեք մենակ էն սետկեն երեսներիդ քաշեք աչք-մաչք չհանեք…