PDA

Դիտել ողջ տարբերակը : ....Դեպի Ազատության Հրապարակ....Հաղթանակ, կամ ոչինչ, հաղթանակ, և ուրիշ ոչինչ.......



Taurel. . . .
27.02.2013, 14:35
Կարծում եմ այն ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում այլևս կապ չունի նաղագահական ընտրությունների հետ, սա 1996-ին սկսված, պարբերաբար սաստկացող իսկ 2008-ի մարտի մեկին վայրենաբար ու սառնասրտորեն գնդակահարված շարժման շարունակությունն է: Շարժում, որի լոկոմոտիվը ոչ թե տարբեր տարիների հարթակում կանգնած քաղաքական գործիչներն ու ժամանակի և բախտի խաչմերուկներում հայտնված անձիք են, այլ միայն ու, հենց հատկապես, մարդկանց ազատ, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք ունենալու արդար ու բնական ցանկությունը:

Ուստի սիրելի ակումբցիներ իմ համեստ կարծիքով բոլորովին էական չէ թե այսօր ով կմիանա այս շարժմանը, կլինի ՀԱԿ, թե ԲՀԿ, կամ որ քաղաքական գործիչը ինչքան կթքոտի լրագրողի ձայնագրիչը, էականը այն ժողովուրդ է, որ այսօր գնում է Ազատության հրապարակ, հավատացած եղեք այդ մարդիկ ավելի են ուրախանում իրենց կողքին տեսնելով իրենց հարեվանին, բարեկամին, քան հարթակում ավելացած հերթական գործչին:

Ես անկեղծորեն ամաչում եմ երբ Ազատության հրապարակում թե 2008-ին, թե հիմա տեսնում եմ մեր պապիկներին ու տատիկներին, ու ցավալին այն է որ նրանց թիվը ավելի է քան մերը՝ երիտասարդներինս, դա իրենց գործը չէ, դա մեր անելիքն է, տարեցներն հրապարակում այնքան միամիտ չեն որ կարծեն թե վաղը իշխանաթոխություն անելով, իրենք հասցնելու են վայելել հանգիստ ու խաղաղ ծերություն, նրանք հրապարակում են մեզ համար ու ես դրանից ամաչում եմ: Սա մեր գործն է , մեր պատիվը, ուստի կոչ եմ անում բոլորին, մի կողմ թողնելով ամեն տեսակի անհյութ ու ոչնչի չբորող քննարկումներն ու վերլուծություններն, մասնակցել հանրահավաքներին , իսկ քննարկումները ծառայեցնել միայն ինքնակազմակերպմանն ու զանազան ակցըաների կազմակերպմանը:



P.S
Եթե թեմայի վերնագրում Նիկոլից մեջ բերված խոսքերը համարում եք ավելորդ, մոդերատորները կարող են փոփոխել...............

Ձայնալար
27.02.2013, 21:07
Բարև Taurel, էս մի (http://www.akumb.am/showthread.php/21093-%D4%B4%D5%A5%D5%BA%D5%AB-%D4%B1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF-%D5%BF%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%AB%D5%B6) թեմադ դեռ հիշում ենք: Կհանդիպենք Ազատության հրապարակում: