PDA

Դիտել ողջ տարբերակը : Աննոտա երգերս

Արևանուռ
22.02.2013, 00:51
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՌՈՄԱՆՍ

Աշունը երբեք գարուն չի բուրում,
Աշունը գարնան զարթոնք չի սիրում,
Աշունը հավատ ինձ չի ընծայում,
Աշունը ձմռան ավետն է բերում...

Աշնանը այնպես թախծում է հոգիս,
Աշնանը այնպես տխրում է հոգիս,
Աշնանը այնպես ցավում է հոգիս,
Աշնանը այնպես լալիս է հոգիս...

ՈՒ այսպես աշունն հալածում է ինձ
Գունեղ դեղինով խաբում է կրկին,
Մութ քամիներով, ցուրտ գիշերներով
Պարուրում է ինձ, վախեցնում կրկին...

Աշունը երբեք գարուն չի բուրում,
Աշունը գարնան զարթոնք չի սիրում,
Աշնանը այնպես ցավում է հոգիս,
Աշնանը այնպես լալիս է հոգիս...

...................
Աշունը անչափ բարի է դարձել...
- Աշուն, սիրելիս, անփորձ շուրթերիս
համբույր դրոշմիր էլի ու էլի՝
Իմ սիրելիի անեղծ շուրթերով...

Աշունը անչափ թովիչ է դարձել՝ գարուն է բուրում,
Աշունը անչափ անկեղծ է դարձել՝ հավատ է սփռում,
Աշունը անչափ խոսուն է դարձել՝ հույսեր է բերում
Աշունը անչափ բարի է դարձել... սեր է շռայլում...

1987-2008

Արևանուռ
22.02.2013, 00:53
իմ կատարումն է

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=VQa916h1QPE

Արևանուռ
22.02.2013, 00:56
Ի՞նչ է կատարվում,-

Հոգիս ու սիրտս
Ձայն-ձայնի տվել՝
Մի երգ են երգում
Անհունի մասին՝ ինձանից գաղտնի ...

Ես զարմացած եմ, -

Հոգուս ու սրտիս
Հնարքով կախարդ
Երգն այդ դյութական՝
Երկու նոտա են հնչեցնում միայն ...

Հոգիս ու սիրտս ...
Անհունի մասին ...
Ինձանից գաղտնի ..
Երկու նոտայով ...

Այդպես լինու՛մ է ...

Արևանուռ
25.02.2013, 19:03
շնորհակալ եմ այցելությունների համար, հուսամ կլինեն և՛ կարծիքներ երգեցիկ աշնանային տրամադրութան մասին :rose

Գալաթեա
25.02.2013, 19:18
Իսկ բացասական կարծիք պատրաստ ե՞ք լսել, թե՞ միայն գովասանքների ակնկալիք ունեք:

Արևանուռ
25.02.2013, 19:20
Իսկ բացասական կարծիք պատրաստ ե՞ք լսել, թե՞ միայն գովասանքների ակնկալիք ունեք:

խնդրեմ, ամեն կարծիք էլ պատրաստ եմ լսել, ես երգչուհի չեմ, բայց պիտի ասեմ, որ մասնագետ երաժիշտների հավանություններ ստացել եմ

Գալաթեա
25.02.2013, 19:32
Երգը չեմ լսել: Տեքստը ցանկություն չառաջացրեց լսելու:
Բանաստեղծությունները միջակ են, ծեծված ու անհրապույր:
Ութերորդ դասարանի գերազանցիկ պարմանուհու ոտանավոր են հիշեցնում:
Կյանք ու գույն չկա մեջը:

Օրինակ՝

Աշնանը այնպես թախծում է հոգիս,
Աշնանը այնպես տխրում է հոգիս,
Աշնանը այնպես ցավում է հոգիս,
Աշնանը այնպես լալիս է հոգիս...

4 անգամ անիմաստ կրկնած միտք:
Հոգնեցնում ու իմաստազրկում է առաջին տողում արտահայտած միտքը:

Արևանուռ
25.02.2013, 19:36

չեմ կարող պարտադրել լսել, շատ շնորհակալ եմ կարծիքի համար: :rose

StrangeLittleGirl
25.02.2013, 19:48
իմ կատարումն է

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=VQa916h1QPE

Սիրուն ձայն ունեք: Մենակ էդքանը:

Sambitbaba
26.02.2013, 11:05
Սիրուն ձայն ունեք: Մենակ էդքանը:

Ինձ էլ ձայնդ շատ դուր եկավ, Արև ջան: Ինձ թվաց, թե ինչ-որ հետաքրքիր տրագիզմ կա մեջը: Ու կարծում եմ, որ եթե քրքրես XIX-XX դարերի պոէզիան, հաստատ կգտնես այնպիսի գործեր, որոնք կօգնեն շատ ավելի լավ արտահայտել գեղեցիկ ձայնդ:

Արևանուռ
26.02.2013, 12:20

երբեմն նեղ ընկերական ու ընտանեկան հավաքներում երգում եմ, ասմունքում: Դուք բարյացակամ եք, շնորհակալ եմ

kivera
26.02.2013, 17:47
Շատ լավ ձայն ունեք Արևանուռ ջան :)

Արևանուռ
26.02.2013, 18:35
Շատ լավ ձայն ունեք Արևանուռ ջան :)

Kivera - ԱՐԵՎԻԿ ջան, շնորհակալ եմ :rose:rose:rose

Malxas
26.02.2013, 18:43
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՌՈՄԱՆՍ

Աշունը երբեք գարուն չի բուրում,
Աշունը գարնան զարթոնք չի սիրում,
Աշունը հավատ ինձ չի ընծայում,
Աշունը ձմռան ավետն է բերում...

Աշնանը այնպես թախծում է հոգիս,
Աշնանը այնպես տխրում է հոգիս,
Աշնանը այնպես ցավում է հոգիս,
Աշնանը այնպես լալիս է հոգիս...

ՈՒ այսպես աշունն հալածում է ինձ
Գունեղ դեղինով խաբում է կրկին,
Մութ քամիներով, ցուրտ գիշերներով
Պարուրում է ինձ, վախեցնում կրկին...

Աշունը երբեք գարուն չի բուրում,
Աշունը գարնան զարթոնք չի սիրում,
Աշնանը այնպես ցավում է հոգիս,
Աշնանը այնպես լալիս է հոգիս...

...................
Աշունը անչափ բարի է դարձել...
- Աշուն, սիրելիս, անփորձ շուրթերիս
համբույր դրոշմիր էլի ու էլի՝
Իմ սիրելիի անեղծ շուրթերով...

Աշունը անչափ թովիչ է դարձել՝ գարուն է բուրում,
Աշունը անչափ անկեղծ է դարձել՝ հավատ է սփռում,
Աշունը անչափ խոսուն է դարձել՝ հույսեր է բերում
Աշունը անչափ բարի է դարձել... սեր է շռայլում...

1987-2008

Շատ լավ բանաստեղծություն էր, կարդացի մեծ հաճույքով, երգն էլ վատը չէ:
Այնուամենայնիվ խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել երկրորդ քառյակին, որն իմ կարծիքով համահունչ չէ ընդհանուր բանաստեղծությանը:

Արևանուռ
26.02.2013, 18:54
Շատ լավ բանաստեղծություն էր, կարդացի մեծ հաճույքով, երգն էլ վատը չէ:
Այնուամենայնիվ խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել երկրորդ քառյակին, որն իմ կարծիքով համահունչ չէ ընդհանուր բանաստեղծությանը:

երկրորդ քառյակը կրկներգն է ու այստեղ աշնանը հոգու հաջորդական ապրումներն են՝ թախիծ, տխրություն, ցավ ու լաց:
շնորհակալ եմ

StrangeLittleGirl
26.02.2013, 19:28
Շատ լավ բանաստեղծություն էր, կարդացի մեծ հաճույքով, երգն էլ վատը չէ:
Այնուամենայնիվ խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել երկրորդ քառյակին, որն իմ կարծիքով համահունչ չէ ընդհանուր բանաստեղծությանը:
:' ուփս

Malxas
26.02.2013, 19:51
երկրորդ քառյակը կրկներգն է ու այստեղ աշնանը հոգու հաջորդական ապրումներն են՝ թախիծ, տխրություն, ցավ ու լաց:
շնորհակալ եմ

Ինձ թվում է գրել եք մեծ խանդավառությամբ: Համենայդեպս ինձ այդպես թվաց: Ի դեպ երաժշտությունը, մեղմ ասած, բոլորովին վատը չէ: Ահագին ժամանակ ուղեղիցս դուրս չէր գալիս: Նորմալ գործիքավորման դեպքում անշուշտ ավելի լավ տպավորություն կգործի: Իմ մի զգացողության մասին էլ ասեմ. կարծես բանաստեղծությունն ու երաժշտությունը միասին ծնված լինեն, շատ են սազում իրար:

Արևանուռ
26.02.2013, 19:57

դուք ճիշտ եք նկատել, այս տողերը երգելով են ստեղծվել, սկզբում տխուր իրադարձությունների, այնուհետև երջանիկ ապրումների շնորհիվ: Մեղեդին էլ իմն է

Malxas
26.02.2013, 20:02
դուք ճիշտ եք նկատել, այս տողերը երգելով են ստեղծվել, սկզբում տխուր իրադարձությունների, այնուհետև երջանիկ ապրումների շնորհիվ

Ձեզ մաղթում եմ այսուհետ միայն երջանիկ հույզերի ազդեցությամբ ստեղծագործել:
Կխնդրեի նաև կիսվել, թե ինչպես եք ստեղծագործում: Ուսումնասիրո՞ւմ եք պոեզիա ժանրը, թե ձեզ մոտ այդ ամենը ստացվում է սպոնտան, մի ներքին մղումով:

Արևանուռ
26.02.2013, 20:15

երբեք չեմ նստել՝ որոշել ու գրել, չափածո սիրում էի գրել աղջնակ ժամանակ, հիմա գրում եմ հազվադեպ, ինչպես դուք ասացիք, մի ներքին մղումով,

Գարնան օրվա մեջ
Անձրևի մի կաթիլ,
կամ թե պայթած բողբոջ
հենց աչքիս են զարնում,
խենթանում է հոգիս …
Պար են բռնում բառերն
ծաղկաթերթի նման՝
քամու ծափին հլու,
ու բերում են շուրթիս
խենթ, աննոտա երգեր …

Malxas
26.02.2013, 20:22

Էս մեկը շատ լավն էր :) Մակարդակն այստեղ մեկ աստիճան բարձր է, քան նախորդ վերլուծածը:
Բայց եթե անկեղծ ասեմ, այս դեպքում էլ վերջին երկու բառերն են մի փոքր անհամահոինչ բանաստեղծությանը: Կարծում են «աննոտա» բառին կարելի է ավելի հարմար համարժեքը գտնել: Չեք նեղանում չէ՞, որ մի փոքր քննադատում եմ: :)

Արևանուռ
26.02.2013, 20:31
ամենևին չեմ նեղանում,:) ես իմ չափածո տողերին անվանում եմ հենց այդպես, աննոտա երգեր, մի երազանք ունեմ՝ դրանք երգեր դառնան, այս երկու փոքրիկ գարնանային տրամադրությունները անցած տարի ներկայացրել էի Դավիթի մրցույթին,

Արևի մի շող
ամպերի տակից՝
Բեկբեկուն ժպիտն աշխարհին հառած,
կանաչ մի տերև ՝
անձրևի կաթիլն իրեն համբուրած,
Թռչունների չուն՝
նման սլաքի հույսին բևեռված …
ու ժպիտ թախծոտ
Քեզ եմ նվիրում…

…խենթացել եմ կրկին…

Malxas
26.02.2013, 20:37

Էս մեկին չկարողացա «թերություն կպցնել» :))
Բայց ինչ եք կարծում, երգ դառնալու համար այս բանաստեղծությունը հարմար է՞: Ուրեմն պետք է ստանդարտից դուրս մի բան մտածել: Անկրկներգ երգ, այսպես ասած...

Արևանուռ
26.02.2013, 20:49
«Աննոտա երգեր»՝ ինձ շատ հարազատ արտահայտություն է, եթե երբևէ իմ չափածո ու արձակ մտքերը հրապարակվեն, ինչպես որդիս է խոստացել, այդպես կվերնագրվի այդ գիրքը

իսկ վերևում տեղադրածներս ես դեռ :)չեմ երգում,
միգուցե մի օր վերադառնամ ու փոփոխեմ, ո՞վ գիտե

Արևանուռ
28.02.2013, 14:14
Գարու՜ն է գալիս…

Սարյակը եկել, թառել է ճյուղին
Բույնը նորոգում ու ե՜րգ է ասում…
Հողը, տե՛ս` ուռչել, պատռել է կուրծքը`
Ծիլ ու կանաչին տաք շու՜նչ է տալիս…
Օդը բուրում է ջերմ խոնավությամբ`
Սիրուն կակաչի ու մանուշակի,
Զմրուխտ կանաչի հիասքա՜նչ տեսքով…

Գարու՜ն է եկել, ցրվել ամենուր…
Գարունն առաջինն ի՜նձ է արարել…

http://www.youtube.com/watch?v=wlagZZs88mU

«Մեղմիկ գարուն»ի հեղինակն է Տարոն Սարգսյանը (KLAK)

«Ժպտա»՝ Արմեն Մխեյան

ivy
28.02.2013, 15:15
Էս ամենը շատ լավ է, սիրուն ու գովելի, բայց միայն էն դեպքում, եթե գրողը վեցերորդ-յոթերորդ դասարանի երեխա է: Չեմ հասկանում, թե ոնց կարող է հասուն մարդու կողմից գրված լինելու դեպքում սա որևէ արժեք ներկայացնել... Առավել ևս չեմ հասկանում, թե հեղինակը ոնց դա չի տեսնում:

Lusntag Lusine
28.02.2013, 15:17
Գարնան գեղեցիկ նկարագրություն, հիանալի տողեր,գարնան շունչ: Սիրեցի այս գարունը::)

Lusntag Lusine
28.02.2013, 15:24
Էս ամենը շատ լավ է, սիրուն ու գովելի, բայց միայն էն դեպքում, եթե գրողը վեցերորդ-յոթերորդ դասարանի երեխա է: Չեմ հասկանում, թե ոնց կարող է հասուն մարդու կողմից գրված լինելու դեպքում սա որևէ արժեք ներկայացնել... Առավել ևս չեմ հասկանում, թե հեղինակը ոնց դա չի տեսնում:
Այվի ջան իմ կարծիքով քո ասած տարիքի երեխան չի կարող այսպես նկարագրել գարունը, այստեղ այնքան զգացմունք կա, որ այդ տարիքի երեխան չի կարող արտահայտել: Սա իմ կարծիքն է իհարկե:

Արևանուռ
28.02.2013, 15:27
Էս ամենը շատ լավ է, սիրուն ու գովելի, բայց միայն էն դեպքում, եթե գրողը վեցերորդ-յոթերորդ դասարանի երեխա է: Չեմ հասկանում, թե ոնց կարող է հասուն մարդու կողմից գրված լինելու դեպքում սա որևէ արժեք ներկայացնել... Առավել ևս չեմ հասկանում, թե հեղինակը ոնց դա չի տեսնում:

բանաստեղծությունը գրվել է մոտավորապես քո պատկերացրած տարիքում, շնորհակալ եմ ուշադրության համար, ինքներդ էլ չեք պատկերացնում թե որքա՜ն ոգևորիչ են ձեր մեկնաբանությունները, :rose

ivy
28.02.2013, 15:29
Այվի ջան իմ կարցիքով քո ասաց տարիքի երեխան չի կարող այսպես նկարագրել գարունը, այստեղ այնքան զգացմունք կա, որ այդ տարիքի երեխան չի կարող արտահայտել: Սա իմ կարծիքն է իհարկե:

Լուսինե ջան, կարող է ես գերագնահատում եմ էրեխեքին, բայց ինձ որ լսես, սա անգամ հինգերորդ դասարանցին կգրի (գերազանցիկը!).

Սարյակը եկել, թառել է ճյուղին
Բույնը նորոգում ու ե՜րգ է ասում…
Հողը, տե՛ս` ուռչել, պատռել է կուրծքը`
Ծիլ ու կանաչին տաք շու՜նչ է տալիս…
Օդը բուրում է ջերմ խոնավությամբ`
Սիրուն կակաչի ու մանուշակի,
Զմրուխտ կանաչի հիասքա՜նչ տեսքով…

ivy
28.02.2013, 15:30
բանաստեղծությունը գրվել է մոտավորապես քո պատկերացրած տարիքում, շնորհակալ եմ ուշադրության համար, ինքներդ էլ չեք պատկերացնում թե որքա՜ն ոգևորիչ են ձեր մեկնաբանությունները, :rose

Լո՞ւրջ :)

Արևանուռ
28.02.2013, 15:30
Այվի ջան իմ կարցիքով քո ասաց տարիքի երեխան չի կարող այսպես նկարագրել գարունը, այստեղ այնքան զգացմունք կա, որ այդ տարիքի երեխան չի կարող արտահայտել: Սա իմ կարծիքն է իհարկե:

Լուսինե ջան, ես հարգում եմ ամեն կարծիք, քեզանից էլ ծնորհակալ եմ

Արևանուռ
28.02.2013, 15:39
Լո՞ւրջ :)

շուտով Գարու՜ն է, դուք էլ ժպտացեք :)

StrangeLittleGirl
28.02.2013, 15:40
Էս ամենը շատ լավ է, սիրուն ու գովելի, բայց միայն էն դեպքում, եթե գրողը վեցերորդ-յոթերորդ դասարանի երեխա է: Չեմ հասկանում, թե ոնց կարող է հասուն մարդու կողմից գրված լինելու դեպքում սա որևէ արժեք ներկայացնել... Առավել ևս չեմ հասկանում, թե հեղինակը ոնց դա չի տեսնում:
Ես ավելի շատ զարմանում եմ, թե ոնց կարա կողքից նայողն էդքանը չտեսնի :D

Արևանուռ
28.02.2013, 15:41
Ես ավելի շատ զարմանում եմ, թե ոնց կարա կողքից նայողն էդքանը չտեսնի :D
համամիտ եմ, այստեղ ամեն ինչ բոլորին տեսանելի է

Գալաթեա
28.02.2013, 15:47
Արևանուռ ջան, մի նեղացեք... բայց Ակումբում իսկապես տենց ա, եթե վատն ա, ասում ենք վատն ա: Մենք մի հեղինակ ունենք էստեղ, Եկվոր ա անունը, եթե ուզում եք լավ բանաստեղծություններ կարդաք, ձեզ նեղություն տվեք, իր էջը կարդացեք: Կամ Տաուրելինն ու Ծովինը, որ երիտասարդ էրեխեք են, բայց ավելի հասուն են գրում քան դուք:
Կարող եմ մի բան էստեղ դնել իրենց գրածներից, ձեր թույլտվությամբ, որ հասկանաք՝ ինչու են մեր պահանջները տենց բարձր:

Արևանուռ
28.02.2013, 15:52

վատ ոչինչ չի գրվում, վատ տրամադրվածությամբ ընդունվում է, ոչ ոքուց էլ չեմ նեղանում,
հիշե՛ք, որ գրագրությունները կարդում է ամեն ոք, գրանցված կամ ոչ, մի տեղ փայլում եք, իսկ մի ուրիշ տեղ հակառակը, ցավալի է, բարի մնացեք

Lusntag Lusine
28.02.2013, 23:59
Ահա և գարնան արաջին վարկյանները սկսվեցին:) Շնորհավորում եմ տարեդարձդ իմ նուրբ և քնքույշ, անկրկնելի ու աննման, գարնան նման տաք,միշտ երիտասարդ հարազատս: Դու ուրիշ ես, եզակի մարդկանցից, որ կարող են այսքան նրբորեն սիրել ու զգալ կյանքը: ՇՆՈՐՀԱՎՈՐ!!!!!!!:rose:rose:rose:rose:rose:rose:rose:kiss

Արևանուռ
01.03.2013, 00:42

Շնորհակալ եմ, Լուսինե ջան :kiss
դու հիանալի անձնավորություն ես, երջանիկ եմ որ իմ ընկերն ես, ամուր գրկում եմ քեզ:
Թող ցնծությամբ բացվի գարնան առաջին առավոտը Հայոց հողում՝ Շնորհավոր Գարուն,:bux:

Արևանուռ
17.09.2013, 22:15
Ուզում եմ գրկես ու հպես կրծքիդ,
Քո տաք ձեռքերով մարմինս շոյես,
Համբուրես, տիրե՜ս...

Կարոտել եմ քեզ ու չեմ հասկանում
Հոգի՞ս է մրսում, թե՞ ցուրտ է դրսում...

17.09.2013փ.

Արևանուռ
13.03.2014, 20:07
Չարենցյան ոգոով՝ ԲՈԼՈՐԸ ՔԵ՜Զ....

Կարոտները հայոց հողի ես հավաքեմ՝
Արարատի ձյունի՛ն խառնեմ.
Երևանյան արևները ծիրանագույն՝
Սևանի ջինջ ջրու՛մ սուզեմ.
Ժիր մանչուկի ձայնը զվարթ՝
Կոմիտասի երգո՛վ լսեմ.
Ալագյազի անթառամից փնջեր անեմ
Նորահարսի գլխին հարմար պսա՛կ հյուսեմ.
Զանգեզուրյան ապառաժի ամրությունը
Հայ զինվորի բազկի՛ն ձուլեմ.
Սիրահարի համբույրը հեգ՝
Խենթ Չարենցի շուրթո՛վ հպեմ...

Իմ ժպիտն էլ միացնելով սիրով լեցուն այս տողերին
Ես ամփոփեմ ու քե՛զ ձոնեմ՝ ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔ:

Բոլորը քե՜զ..., բոլորը քե՛զ:

Արևանուռ
01.09.2014, 11:42
Բարով եկար, սեպտեմբե՛ր: Բարև՛ , Աշուն: Քեզ շատ եմ սիրում

https://scontent-a-fra.xx.fbcdn.net/hphotos-xpf1/v/t1.0-9/10340016_699676246782199_4422158499610731472_n.jpg?oh=6479d8ef9f508747c98c0a90856722e5&oe=5466C0B0

Rhayader
01.09.2014, 21:20
Այն դեպքերից, երբ կարծիք հայտնելու փոխարեն ստիպված ես կացին հայտնել:

Գորտուկ
01.09.2014, 22:02
Արևանուռ ջան այնքան հանգստություն եմ զգում Ձեր կատարած բոլոր այս գրառումների մեջ::) Ինձ թվում է, թե Դուք այդ հանգստություն եք, որ կաք: Ձեզ ընդհանրապես չեմ ճանաչում , բայց մեծ ցանկություն ունեմ ճանաչելու: Մի խոսքով ասեմ այն ինչ ուզում եմ ասել ՝ Ձեր նիկի պես հետաքրքիր մնացեք:
Ես Ձեզ մաղթում եմ միայն հաջողություններ.....:rose

Արևանուռ
01.09.2014, 22:03

շնորհակալ եմ, ծանոթանանք, մեծ սիրով :)

Գորտուկ
01.09.2014, 22:09
շնորհակալ եմ, ծանոթանանք, մեծ սիրով :)

Կարելի է և այստեղ: Ձեր տարիքը չեք թաքցնում չէ՞: Ես Ձեր բանաստեղծությունների մեջ հաճելի ինչ որ բան նկատեցի , բայց հղկման կարիք ունեն , համաձայն եք չէ՞::)

Nihil
01.09.2014, 22:15
Արևանուռ, կներեք իհարկե, բայց ձեր գրածով դուք ոչ մի բան չեք փոխանցել, ոչ մի էմոցիա, միայն վանիլ, ծեծված թեման ավելի ու ավելի եք ծեծել։

Baltazar
04.09.2014, 19:41
Արևանուռ ջան, ինձ շատ դուր եկան բանաստեղծությունները: Ապրես ::ok

Իսկ հեքիաթային ձայնիդ հետ վաղուց եմ ծանոթ:

Արևանուռ
04.09.2014, 21:02
Արևանուռ ջան, ինձ շատ դուր եկան բանաստեղծությունները: Ապրես ::ok

Իսկ հեքիաթային ձայնիդ հետ վաղուց եմ ծանոթ:

Բալթազար ջան, սրանք իմ մտքերն են, ուղղակի չափածոյով :)
«հեքիաթային ձայն»՝ շնորհակալ եմ :oy

Lusntag Lusine
06.09.2014, 09:47
Կրկնվելուց կուզեի այսպիսի բարությունը կրկնվեր, ջերմությունը կրկնվեր, սերը կրկնվեր...
Թեկուզ հազար անգամ ծեծված, բայց թող հազար անգամ էլ ծեծվի, միայն հասնի մարդկանց սրտերին: Այսօր այնքան բարության պակաս կա ամենուր...Միշտ բարի ես, միշտ լուսավոր :love