PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժամանակից շուտ ծնված տաղանդների մասին

Cyber
21.02.2013, 20:21
Այս թեմայում կուզենայի հարցնել , թե ինչպես է երեխայի 9 ամսից շուտ ծնվելն ազդում նրա տաղանդավոր լինելու վրա :
Ինձ դա շատ է հետաքրքրում , կուզենայի իմանալ այդպիսի տաղանդների ամբողջ ցուցակը , ասենք օրինակ `

Նյուտոն,Սուվորով,Դա Վինչի,Գյոթե,Մոցարտ,Վոլտեր,Շիլլեր,Վանգա,Չերչիլ,Լենին,Արիստոտել,Պուշկին,Կեպլե ր,Նապոլեոն,Հուլիոս Կեսար,Մենդելեյեվ,Դարվին,Բայրոն,Ալբերտ Այնշտայն,Մարկ Տվեն,Վիկտոր Հյուգո,Հիտլեր,Ֆրանկլին Զուզվելտ,Ժան Ժակ Ռուսո :

Խնդրում եմ օգնեք գտնել մնացածին , համ էլ այստեղից շատերի ժամանակից շուտ ծնվելու մասին տեղեկության լուրջ աղբյուրներ չեմ կարողանում գտնել :

StrangeLittleGirl
21.02.2013, 20:48
Ինչի՞ց որոշեցիր, որ թվարկված մարդիկ ժամանակից շուտ են ծնվել:o
Երեխայի՝ժամանակից շուտ ծնվելը կարող է ճիշտ հակառակ, այն է՝անտաղանդ լինելու պատճառ դառնալ, որովհետև շատ ժամանակ ուղեղը դեռ բավականաչափ զարգացած չի լինում ծնվելու պահին ու էդպես էլ էն զարգացումը չի ստանում, ինչը կստանար ներարգանդային կյանքում՝արդյունքում զանազան կոգնիտիվ և նյարդաբանական դեֆիցիտների բերելով:

Alphaone
21.02.2013, 20:51
Համամիտ եմ StrangeLittleGirl-ի հետ, ես` ասվածին օրինակ :D

Sagittarius
21.02.2013, 21:10
Այս թեմայում կուզենայի հարցնել , թե ինչպես է երեխայի 9 ամսից շուտ ծնվելն ազդում նրա տաղանդավոր լինելու վրա :
Ինձ դա շատ է հետաքրքրում , կուզենայի իմանալ այդպիսի տաղանդների ամբողջ ցուցակը , ասենք օրինակ `

Նյուտոն,Սուվորով,Դա Վինչի,Գյոթե,Մոցարտ,Վոլտեր,Շիլլեր,Վանգա,Չերչիլ,Լենին,Արիստոտել,Պուշկին,Կեպլե ր,Նապոլեոն,Հուլիոս Կեսար,Մենդելեյեվ,Դարվին,Բայրոն,Ալբերտ Այնշտայն,Մարկ Տվեն,Վիկտոր Հյուգո,Հիտլեր,Ֆրանկլին Զուզվելտ,Ժան Ժակ Ռուսո :

Խնդրում եմ օգնեք գտնել մնացածին , համ էլ այստեղից շատերի ժամանակից շուտ ծնվելու մասին տեղեկության լուրջ աղբյուրներ չեմ կարողանում գտնել :

Բա որ ես «Ժամանակին ծնված» տաղանդների ցուցակ կազմեմ :))

Cyber
21.02.2013, 21:20
Ինչի՞ց որոշեցիր, որ թվարկված մարդիկ ժամանակից շուտ են ծնվել:o
Երեխայի՝ժամանակից շուտ ծնվելը կարող է ճիշտ հակառակ, այն է՝անտաղանդ լինելու պատճառ դառնալ, որովհետև շատ ժամանակ ուղեղը դեռ բավականաչափ զարգացած չի լինում ծնվելու պահին ու էդպես էլ էն զարգացումը չի ստանում, ինչը կստանար ներարգանդային կյանքում՝արդյունքում զանազան կոգնիտիվ և նյարդաբանական դեֆիցիտների բերելով:

Գուգլով եմ ման եկել տարբեր ձևերով :
Այո կարող է և այդպես լինել , որ սաղմը բավարար չափով զարգացում ստացած չլինի , բայց այս դեպքում դրա մասին չեի ուզենա խոսել :
Խոսքը գնում է այն երեխաների մասին ովքեր լինելով վաղաժամ ծնված չեն ունեցել դեպի վատթարացում տանող լուրջ խնդիրներ , այսինքն "Всё что не убивает меня, делает меня сильнее" դեպքերի մասին : Ի դեպ ես էլ եմ ժամանակից շուտ ծնվել :

StrangeLittleGirl
21.02.2013, 21:50

Հարգելիս, սաղմը չի կարող ծնվել, ընդհանրապես սաղմը չի կարող արգանդից դուրս գոյություն ունենալ: Դա պտուղ է, պտուղ:

Իսկ Սագիտարիուսը շատ ճիշտ նկատեց, որ ժամանակին ծնվածների ցանկն ավելի մեջ է:

Եթե ուզում եք ձեր մեջ տաղանդ գտնել, ուրիշ պատճառներ փնտրեք: Ժամանակից շուտ ծնվելը մարդուն տաղանդավոր չի դարձնում, էդպիսի բան չկա:

Cyber
21.02.2013, 22:25

Այո սաղմը չի կարող ծնվել , ես չէի ասել նման բան , համաձայն եմ որ պտուղ ասելն ավելի ճիշտ է :
Ժամանակին ծնվածների ցանկն ավելի մեջ է , այո ես հակառակը չեմ ասել :
Ժամանակից շուտ ծնվելը մարդուն տաղանդավոր չի դարցնում , ինչպես և ձախլիկ լինելը , բայց շատ հայտնի տաղանդավոր մարդկանց մեեեեեեեեեեեեեեեեեծ մասը ձախլիկ են :
Ես չեմ փորձում այս թեմայով իմ մեջ տաղանդ գտնել , ուղղակի մարդ չի կարող մենակով ինքը իրենից ինչ-որ բան սովորել , մարդ սովորում ա ինչ-որ բան կարդալով , մի բանով հետաքրքրվելով , ուրիշների հետ խոսալով , մտքում քցել բռնելով :

StrangeLittleGirl
21.02.2013, 22:26
Ժամանակից շուտ ծնվելը մարդուն տաղանդավոր չի դարցնում , ինչպես և ձախլիկ լինելը , բայց շատ հայտնի տաղանդավոր մարդկանց մեծ մասը ձախլիկ են :

25%-ը, ինչպես և մնացած մարդկության :)

Cyber
21.02.2013, 22:33
Ես ամենեվին չեմ ասել և չեմ էլ ասում , որ տաղանդավոր լինելը կախված է ձախլիկ լինելուց , կամ ժամանակից շուտ ծնվելուց , կամ ինչ-որ այլ կոնկրետ պայմանից :
Ուղղակի կուզենայի ավելի մանրամասն իմանալ իմ նշած ցուցակում եղած մարդկանց վաղաժամ ծնված լինելու փաստի մասին , հետո հետաքրքրվել թե ինչ պայմաններում են նրանք ապրել , թե ինչ են ասել նրանց մասին այլ մարդիկ , թե ինչպիսի բնավորություն են այդ մարդիկ ունեցել :

Alphaone
21.02.2013, 22:35
Cyber ջան, Ձեր ասելով լիներ, ես համ շուտ եմ ծնվել, համ ձախլիկ եմ, համ էլ Նապոլեոնից մի քիիիչ եմ բոյով, պիտի հիմա հանճար լինեի :D տաղանդը նման բաները չեն պայմանավորում, թեև ձախլիկների մոտ ուղեղի կիսագնդերի զարգացումն աջլիկներից տարբերվում է, բայց դրանով տաղանդավոր չեն դառնում, ուղղակի որոշ կենտրոններ ավելի զարգացած են լինում, որոշ կենտրոններ պակաս՝ աջլիկների համեմատ: Շուտ ծնվելն էլ, պայմանավորված վերջին ամիսների ներարգանդային զարգացմամբ կամ դրա բայակայությամբ, մարդու ուղեղին կարող է տալ որոշակի ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, ինչի արդյունքում մարդ մյուսներից տարբեր կմտածի, բայց միշտ չէ, որ տարբերվելը տաղանդի նշան է: Տաղանդը պայմանավորում է նախ գենետիկան, թե ինչ գեներ է տվյալ մարդը ժառանգել, հետո դաստիարակությունը, վերջում ինքնակրթությունը... Կարևոր են նաև միջավայրը, մարդու պարադիգմաներն ու անհատականությունը:

StrangeLittleGirl
21.02.2013, 22:38

Նշված մարդկանց պահով ոչնչով չեմ կարող օգնել: Ո՛չ փորիս մեջ ման եմ տվել իրանց, ո՛չ էլ իրանց ծնունդն եմ ընդունել, ո՛չ էլ առավելևս մասնակցել եմ բեղմնավորմանը:

Cyber
21.02.2013, 22:45

Այ գեների մասին կուզենայի հարցնել , թե ի՞նչ ինֆորմացիա են կրում դրանք , ինֆորմացիայի տեսակների ի՞նչ սահմաններ կան այդտեղ : Օրինակ ուսերի լայն կառուցվածք ունի մարդ , թե՞ նեղ , մաշկի գույնի մգությունը , հասակը , աչքերի գույնը , այդ բոլորը գեների տված ինֆորմացիայի հետ է ուղղակիորեն կապված ?

keyboard
21.02.2013, 22:48
Նշված մարդկանց պահով ոչնչով չեմ կարող օգնել: Ո՛չ փորիս մեջ ման եմ տվել իրանց, ո՛չ էլ իրանց ծնունդն եմ ընդունել, ո՛չ էլ առավելևս մասնակցել եմ բեղմնավորմանը:
Բյուր, դու բեղմնավորում էլ ես անու՞մ, ես գիտեի դու ավելի շատ հոգեկանավերլուծաբանականա տենց բաներով ես:

Cyber
21.02.2013, 22:53
Նշված մարդկանց պահով ոչնչով չեմ կարող օգնել: Ո՛չ փորիս մեջ ման եմ տվել իրանց, ո՛չ էլ իրանց ծնունդն եմ ընդունել, ո՛չ էլ առավելևս մասնակցել եմ բեղմնավորմանը:

Իհարկե կզարմանաի եթե ձեր նշածներից մեկը տեղի ունեցած լիներ
:)

Freeman
24.02.2013, 10:38
Այ գեների մասին կուզենայի հարցնել , թե ի՞նչ ինֆորմացիա են կրում դրանք , ինֆորմացիայի տեսակների ի՞նչ սահմաններ կան այդտեղ : Օրինակ ուսերի լայն կառուցվածք ունի մարդ , թե՞ նեղ , մաշկի գույնի մգությունը , հասակը , աչքերի գույնը , այդ բոլորը գեների տված ինֆորմացիայի հետ է ուղղակիորեն կապված ?

Էս նշածներդ լրիվ էլ կան, բայց ոչ ուղղակիորեն, իրանք ցույց են տալիս էն միջակայքը, որի շրջաններում տվյալ մեծությունը կարող է փոխվել, օրինակ տցյալ մարդու հասակը կարող է ծրագրավորված լինել 1.65-1.75, հետագայում, կախված միջավայրի պայմաններից, էդ մարդու ապրելակերպից, ինքը կարա ունենա 1.65-1.75 մ բոյ ;) իհարկե էս թվերը պատահական եմ վերցրել, էդ չի նշանակում որ էդ հասակն ունեցող մարդկանցմոտ գենը կոդավորում ա 1.65-1.75-ը

Cyber
28.02.2013, 17:14
Այ նոր մի հարց էլ հետաքրքրեց կա՞ն արդյոք աջլիկ հայտնի և տաղանդավոր մարդիկ :

StrangeLittleGirl
28.02.2013, 17:19
Այ նոր մի հարց էլ հետաքրքրեց կա՞ն արդյոք աջլիկ հայտնի և տաղանդավոր մարդիկ :

լիքը :))

Cyber
28.02.2013, 19:01
իսկ ամենահայտնիներից մի քանիսին կնշե՞ս

StrangeLittleGirl
28.02.2013, 19:05
իսկ ամենահայտնիներից մի քանիսին կնշե՞ս

դե գիտե՞ս ոնց ա, ասենք սաղին չեմ գնացել, հարցրել, բայց սաղ ռոք աստղերը (կարծեմ բացառությամբ Փոլ ՄաքՔարթնիի) աջլիկ են: իսկ դա հեշտ ա ստուգել. պետք ա ընդամենը նայել, թե կիթառը ոնց են բռնում:

StrangeLittleGirl
28.02.2013, 19:06
նայի էս ցուցակը (http://www.indiana.edu/~primate/left.html): ով չկա էս ցուցակում, իրանք սաղ աջլիկ են

Cyber
28.02.2013, 19:20
Իսկ ես կուզենաի կոնկրետ օրինակներ իմանալ , ու որ ընենց օրինակներ լինեն որ իրոք շատ հայտնի և տաղանդավոր են

StrangeLittleGirl
28.02.2013, 19:35
Էռնեստ Հեմինգուեյ, Գաբրիել Գարսիա Մարկես, Ալբերտ Այնշտայն, Իսահակ Նյուտոն... էլ ի՞նչ ես ուզում: Էդ ցուցակում ով չկա, ասում եմ՝ սաղ աջլիկ են: Տենց բան չկա, որ ձախլիկությունը տաղանդի հետ կապված ա, մոռացի:

Cyber
28.02.2013, 21:33
Ես նման բան չեմ ասել, որ ձախլիկությունը սերտորեն կապված է տաղանդի հետ:

Ահա ձախլիկների մի այլ ցուցակ

Ցուցակ (http://www.levshei.net/10zname.html)

StrangeLittleGirl
28.02.2013, 21:37
Ես նման բան չեմ ասել, որ ձախլիկությունը սերտորեն կապված է տաղանդի հետ:

Ահա ձախլիկների մի այլ ցուցակ

Ցուցակ (http://www.levshei.net/10zname.html)
բա ինչու՞ ես աջլիկների ցուցակ ուզում: էդ ցուցակը հինգ անգամ ավելի մեծ ա, քան ձախլիկներինը, իսկ տաղանդավոր մարդիկ՝ ինչքան ասես: էդ ա էլի, ձախլիկների ցուցակը նայի, ով չկա մեջը, ուրեմն աջլիկ ա:

Cyber
01.03.2013, 14:51
Ուզում եմ հասկանամ թե ինչովա տարբերվում աջլիկների ու ձախլիկների տաղանդը , ու թե այդ տաղանդավոր մարդկանցից ովքեր ինչ ձևի են , իդեպ ես աջլիկ եմ

StrangeLittleGirl
01.03.2013, 14:54
Ուզում եմ հասկանամ թե ինչովա տարբերվում աջլիկների ու ձախլիկների տաղանդը , ու թե այդ տաղանդավոր մարդկանցից ովքեր ինչ ձևի են
չի տարբերվում :)

Cyber
01.03.2013, 15:02
Մտածում եմ որ դու էլ ես համաձայն , թե նայած որ կողմից նայել , որովհետեև կան տաղանդավոր մարդիկ ու կան ավելի տաղանդավոր մարդիկ և ուրիշ այլ բաներ , որը դժվար չէ հասկանալ , բայց չեմ կարծում որ կարող եմ հիմա գրելով դրանք պարզ դարձնել

StrangeLittleGirl
01.03.2013, 15:05

տաղանդը քանակ չի, որակ ա :) ավելի ու պակաս տաղանդավոր չեն լինում, լինում են ավելի ու պակաս աշխատասեր

ivy
01.03.2013, 15:06
Cyber, կան օժտվածներ, կան տաղանդավորներ, կան հանճարներ, ճիշտ ես, որ դրանք տարբեր են, բայց դա ոչ մի կապ չունի աջլիկության ու ձախլիկության հետ:

Cyber
01.03.2013, 15:13
Բայց ես չեմ ասել որ կապ ունի (մի քանի անգամ նշել եմ թեմայում) , պարզապես հետաքրքիր ա

StrangeLittleGirl
01.03.2013, 17:15
Բայց ես չեմ ասել որ կապ ունի (մի քանի անգամ նշել եմ թեմայում) , պարզապես հետաքրքիր ա

բա որ չես ասում կապ ունի, ինչու՞ ես հարցնում, ի՞նչն ա հետաքրքիր:

ես էլ ասում եմ՝ էկեք խուճուճ մազերով տաղանդավորների ցուցակ կազմենք: չէ՜, չեմ ասում կապ ունի, ուղղակի հետաքրքիր ա:

Cyber
01.03.2013, 18:53
Ուզում եմ հասկանամ թե ինչովա տարբերվում աջլիկների ու ձախլիկների տաղանդը , ու թե այդ տաղանդավոր մարդկանցից ովքեր ինչ ձևի են , իդեպ ես աջլիկ եմ

Ահա պատասխանը

Տրիբուն
02.03.2013, 15:25
Ես նման բան չեմ ասել, որ ձախլիկությունը սերտորեն կապված է տաղանդի հետ:

Ահա ձախլիկների մի այլ ցուցակ

Ցուցակ (http://www.levshei.net/10zname.html)

Бенджамин Метаньяху :D:D:D

Ցուցակը կազմողն էլ ա երևի ձախլիկ ... մեթան-յահու :D

Cyber
02.03.2013, 16:30
Ученые и бизнесмены:

Леонардо да Винчи
Альберт Эйнштейн
Исаак Ньютон
Никола Тесла
физиолог Павлов
Генри Форд
Билл Гейтс
Рокфеллеры
Гарри Каспаров
Нэйл Армстронг (космонавт)
Джек Потрошитель

Джек Потрошитель - էսի մանյակ չի եղել ?

Alphaone
02.03.2013, 20:26
Մանյակը մեղմ ա ասված :D

Moonwalker
02.03.2013, 20:52
Ցուցակը կազմողն էլ ա երևի ձախլիկ ... մեթան-յահու :D

http://immortalchess.net/forum/images/smilies/plus1.gifՏուֆտա ցուցակ ա:

Ученые и бизнесмены:

Леонардо да Винчи
Альберт Эйнштейн
Исаак Ньютон
Никола Тесла
физиолог Павлов
Генри Форд
Билл Гейтс
Рокфеллеры
Гарри Каспаров
Нэйл Армстронг (космонавт)
Джек Потрошитель

Գարրի Կիմովիչն, ինչքան գիտեմ, աջլիկ ա: http://forum.chessglum.com/images/smilies/0kolobok1.gif

Փրուֆլինք՝ գրում ա աջով.

http://www.youtube.com/watch?v=YoDTI_ZRMao

Alphaone
02.03.2013, 20:56
հահահ, աջով գրելը դեռ ապացույց չի, քանի որ ես ,,երդվյալ,, ձախլիկ եմ, բայց հիմնականում աջով եմ գրում: բայց ևս մեկ անգամ պնդեմ, էլի, որ աջլիկ-ձախլիկ լինելը տաղանդի հետ կապ չունի, կապ ունի մեկ մարդու ԴՆԹ-ի հետ, մեկ ՌՆԹ-ի, մեկ էլ իր ապրած կյանքի, որ ՌՆԹ-ի վրա ձայնագրվում է, կոպիտ ասած :))

Moonwalker
02.03.2013, 21:59
հահահ, աջով գրելը դեռ ապացույց չի, քանի որ ես ,,երդվյալ,, ձախլիկ եմ, բայց հիմնականում աջով եմ գրում:

Գիտեմ, ես էլ եմ ձախլիկ, բայց 3-րդ դասարանի կողմերից գրում եմ բացառապես աջով::))

Բայց, այնուամենայնիվ, շարունակում եմ պնդել, որ Կասպարովը աջլիկ ա:
Փրուֆլինք №2 (http://kasparovchess.crestbook.com/threads/665/#post-21382)
Ժամանակին Գարրիի սպարրինգ-պարտնյոր, գրոսմայստեր Սերգեյ Շիպովը (http://en.wikipedia.org/wiki/Sergei_Shipov) հարցի մասին.

Мильон раз общался с Гариком в разных ситуациях. К счастью для меня, не боксировали. http://kasparovchess.crestbook.com/styles/default/xenforo/newsmilies/smile3.gif И все же у меня осталось стойкое впечатление, что он урожденный правша.

Հեսա մի հատ էլ քննարկման «առարկայից» հարցնեմ::pardon

Sagittarius
02.03.2013, 22:08
հահահ, աջով գրելը դեռ ապացույց չի, քանի որ ես ,,երդվյալ,, ձախլիկ եմ, բայց հիմնականում աջով եմ գրում:

Գիտեմ, ես էլ եմ ձախլիկ, բայց 3-րդ դասարանի կողմերից գրում եմ բացառապես աջով::))

+1

հ.գ. ձախլիկներիս ցավը տանեմ, մենք տաղանդ ենք :)) ձախլիկ նախագահ եմ ուզում

Alphaone
02.03.2013, 22:15
10 տարուց, դեռ 25 եմ, սահմանադրորեն իրավունք չունեմ :D

StrangeLittleGirl
02.03.2013, 22:57
հահահ, աջով գրելը դեռ ապացույց չի, քանի որ ես ,,երդվյալ,, ձախլիկ եմ, բայց հիմնականում աջով եմ գրում: բայց ևս մեկ անգամ պնդեմ, էլի, որ աջլիկ-ձախլիկ լինելը տաղանդի հետ կապ չունի, կապ ունի մեկ մարդու ԴՆԹ-ի հետ, մեկ ՌՆԹ-ի, մեկ էլ իր ապրած կյանքի, որ ՌՆԹ-ի վրա ձայնագրվում է, կոպիտ ասած :))
ԴՆԹ-ՌՆԹ-ն էլ կապ չունի :angry քրտինք, միայն քրտինք

+1

հ.գ. ձախլիկներիս ցավը տանեմ, մենք տաղանդ ենք :)) ձախլիկ նախագահ եմ ուզում

Իսկ ամբիդեքստեր կլինի՞ :))

Alphaone
02.03.2013, 23:16
Բյուր, ախր կարան առանց քրտինք տաղանդ լինեն, բայց եթե տաղանդ չեն, ինչքան ուզում են քրտինք թափեն, իսկ իրականում երկուսն էլ պիտի լինի, թե քրտինք, թե նախադրյալ, որ մարդ տաղանդ դառնա, թե չէ մեկն առանց մյուսի հեչ են :))

Alphaone
02.03.2013, 23:19
Հա, ի դեպ, ես մի քիչ էլ որ էդ տեմպերով շարունակեմ, ամբիդեքստեր հաստատ կդառնամ, փաստորեն էդ էլ քրտինքի հետ կապ ունի, ԴՆԹ, ՌՆԹ երկրորդ պլան ))))))))

StrangeLittleGirl
02.03.2013, 23:29
Բյուր, ախր կարան առանց քրտինք տաղանդ լինեն, բայց եթե տաղանդ չեն, ինչքան ուզում են քրտինք թափեն, իսկ իրականում երկուսն էլ պիտի լինի, թե քրտինք, թե նախադրյալ, որ մարդ տաղանդ դառնա, թե չէ մեկն առանց մյուսի հեչ են :))
Չէ, նայի, տենց չի լինում: Էն մարդիկ, որոնք հաջողության են հասնում, հեչ էլ լոդր չեն, լավ քրտինք են թափում: Իսկ նրանք, որոնք հաջողության չեն հասնում, ուղղակի քրտինք չեն թափում: Ես կարծում եմ, որ մարդիկ բնածին տաղանդով չեն ծնվում, ծնվում են բնածին հակումներով, այսինքն՝ մեկը սիրում ա գրել, դրա համար գրելու վրա ա քրտնում: Ես չեմ հավատում, որ երաժշտական հակում մեկը հավես կանի գրելու վրա քրտնի, որ հետո էլ ասեն՝ անտաղանդ ես: Չգիտեմ՝ կարացա՞ բացատրել ասածս:

Հա, ի դեպ, ես մի քիչ էլ որ էդ տեմպերով շարունակեմ, ամբիդեքստեր հաստատ կդառնամ, փաստորեն էդ էլ քրտինքի հետ կապ ունի, ԴՆԹ, ՌՆԹ երկրորդ պլան ))))))))
Կարող ա տեղով մեկ ամբիդեքստեր ես :)) այ էդ մեկը նենց մի բան ա, որ ձեռք բերովի չի լինում, որտև աջլիկ-ձախլիկությունը մենակ գրելը չի:

Alphaone
02.03.2013, 23:48
[QUOTE=StrangeLittleGirl;2390863]Չէ, նայի, տենց չի լինում: Էն մարդիկ, որոնք հաջողության են հասնում, հեչ էլ լոդր չեն, լավ քրտինք են թափում: Իսկ նրանք, որոնք հաջողության չեն հասնում, ուղղակի քրտինք չեն թափում: Ես կարծում եմ, որ մարդիկ բնածին տաղանդով չեն ծնվում, ծնվում են բնածին հակումներով, այսինքն՝ մեկը սիրում ա գրել, դրա համար գրելու վրա ա քրտնում: Ես չեմ հավատում, որ երաժշտական հակում մեկը հավես կանի գրելու վրա քրտնի, որ հետո էլ ասեն՝ անտաղանդ ես: Չգիտեմ՝ կարացա՞ բացատրել ասածս:

/QUOTE]

Այ որ բացատրեցիր, արդեն հասկացա ու համամիտ եմ, թեև մասամբ. կան մարդիկ, որ համակողմանի տաղանդավոր են, ասենք դու համ հրաշալի հոգեբան ես, համեստություն չասնես, ասես՝ չէ, համ հրաշալի գրում ես: Կարող ես ասել, որ աշխատել ես, բայց կան էլ մարդիկ, որ բնածին երաժշտական տաղանդ ունեն, մի անգամ երգը լսում են, իդեալական վերարտարդում, չաշխատեն էլ, էլի շատ-շատ աշխատածներից լավ կկատարեն, այ էստեղ էլ գալիս է իմ ասածը :)
Համ էլ ի-նետը քանդեմ, տեսնեմ ոնց են պարզում ամբիդեքստեր են, թե աջ/ձախ/լիկ )))))))

Cyber
03.03.2013, 14:41
Իհարկե թեկուզ մարդ եթե միանգամից էլ ինչ-որ բանա հորինում, դա չի նշանակում, որ նա չի "աշխատել", աշխատանքը կարող է և չերևալ , բայց եթե մարդ ունի հետաքրքրություններ և ունի իրեն շրջապատող աշխարհը հատուկ ձևով ընկալելու որոշ հնարավորություններ ... ոչ մի բան օդից չի գալիս, նույնիսկ եթե ոչմեկ չի կարողանում դա տեսնել :