Դիտել ողջ տարբերակը : Վահան Արծրունի
Stranger_Friend
18.02.2013, 01:58
Վահան Արծրունին ոչ այնքան հայտնի երաժիշտներից է, բայց ինձ դուր է գալիս՝ հատկապես նրա երգի հետ փոխանցվող հանգստությունը.. Ինձ համար նա այն հազվագյուտ երաժիշտներից է, որ մտնում է հոգուս մեջ ու ես զգում եմ իր երգերը, կարևոր չէ երգի հետ փոխանցվող հոգևիճակը ինձ հոգեհարազատ է թե ոչ..
Վահան Արծրունին շատ երգեր չունի՝միայն որակյալ, դա էլ է շատ բան ասում.
http://www.youtube.com/watch?v=H0_Y16ZEAho
ինքը բավականին բարձրակարգ հեղինակ է: Հայաստանում երևի ամենաբարձրակարգը ժամանմակակից երգարվեստում:
ժամանակին իր մասին ռադիոյով մի հաղորդում եմ լսել -- 90-ականների սկզբին, ու իր կատարումը նույնիսկ ավելի դուրս եկավ, քան Արթուր Մեսչյանինը, ում երգարվերստը էն ժամանակն շատ էի սիրում: ինչքան հիշում եմ, Արթուրը նաև համագործակցում էր Վահանի հետ
Վահանի երգրից է կատարում: իր բարիտոնը լավն է
Վերևի դրված երգը շատ գեղեցիկ էր
Stranger_Friend
20.02.2013, 00:32
Ես ընդհանրապես չեմ հավանում այն կատարումները, որոնց երգի բառերը վերցված են բանաստեղծությունից, բայց Վահան Արծրունու գրված երաժշտությունը շատ համահունչ է դառնում բանաստեղծության հետ և ավելի հաճելի է դառնում երգը լսել, քան կարդալ:)...
Ահա երկու երգ, որոնք գրված են Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների վրա..
http://www.youtube.com/watch?v=u_FGAF0OIbc&list=PLFD7765E1D7793CC4
http://www.youtube.com/watch?v=SIsuxaBnOHY&list=PLFD7765E1D7793CC4
Stranger_Friend
20.02.2013, 00:39
ինքը բավականին բարձրակարգ հեղինակ է: Հայաստանում երևի ամենաբարձրակարգը ժամանմակակից երգարվեստում:
ժամանակին իր մասին ռադիոյով մի հաղորդում եմ լսել -- 90-ականների սկզբին, ու իր կատարումը նույնիսկ ավելի դուրս եկավ, քան Արթուր Մեսչյանինը, ում երգարվերստը էն ժամանակն շատ էի սիրում: ինչքան հիշում եմ, Արթուրը նաև համագործակցում էր Վահանի հետ
Վահանի երգրից է կատարում: իր բարիտոնը լավն է
Վերևի դրված երգը շատ գեղեցիկ էր
Այո Մեսչյանը երգում է Վահան Արծրունու գրվածները... Երկուսի երգարվեստն էլ շատ սիրում ու գնահատում եմ, բայց Արծրունու երգերը ավելի հանգստացնող են իսկ Մեսչյանինը մի փոքր ագռեսիվ, չնայած կարող եմ ժամերով լսել և չեմ ձանձրանա... Արծրունու երգերն իր կատարմամբ ավելի եմ հավանում..
Նաիրուհի
20.02.2013, 02:46
Արծրունու հանդեպ զուտ ենթագիտակցական մակարդակի հակակրանք ունեմ, չեմ կարող բացատրել՝ ինչու։ Բայց անչափ սիրում եմ նրա երգերից մի քանիսն ու հատկապես՝ Կոմիտասի բանաստեղծությունների համար գրած երաժշտությունը։ «Կոմիտաս. Տասը հայտնություն»-ը, ըստ իս, հրաշալի աշխատանք է։
http://www.youtube.com/watch?v=NktBLXu0Fec
Ձեզ հաճելի ունկնդրում:love
http://youtu.be/daiaXT5lg3Y
http://youtu.be/KByUx1ENQFw
Իմ ամենասիրելի «Բարեւ»ը YouTube-ում չկար:(
Stranger_Friend
20.02.2013, 22:10
Իմ ամենասիրելի «Բարեւ»ը YouTube-ում չկար:(
Սա?:)
http://www.youtube.com/watch?v=e6avQyar5dU
Սա?:)
http://www.youtube.com/watch?v=e6avQyar5dU
Ապրես:aha:hsnds
Stranger_Friend
04.07.2013, 13:18
Աշխարհի բախտը քեզնից էր կախված
http://www.youtube.com/watch?v=7fRHGJSoLhE
Ծիծաղելի է, բայց փաստ է, իրավ,
Աշխարհի բախտը քեզնից էր կախված,
Իմ կրծքի ներսում մի աշխարհ մեռավ՝
Թողնելով միայն հուշն աղավաղված:
Քեզ համար ես երկար տառապեցի
Եվ անցկացրի գիշերներ անքուն,
Մի վայրկյանի մեջ մի դար ապրեցի՝
Հառաչանքներս խեղդելով թաքուն:
Բայց թե պապանձվեմ ու մնամ անբառ,
Դուրս նետվեմ կյանքից, դարից ու տարուց
Եվ եթե հոգնեմ աշխարհից իսպառ,
Չեմ հոգնի, բնավ, անունդ տալուց...
Անունդ տալուց,անունդ տալուց