Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Դոգմա/Dogma



Claudia Mori
17.02.2013, 10:37
http://dogma.am/blog/wp-content/uploads/2012/09/DogmaRepSq1.jpg

«Դոգմայի» երաժշտությունը հայկական եթնիկ մեղեդու և պրոգրեսիվ մետալ տարրերի բացառիկ ու բարդ համակցություն է, որը լսողին կարող է հուժկու լեռնային լանդշաֆտից տեղափոխել արևի տակ ծփացող խաղաղ ծիրանիների այգի: «The Classic Rock Presents Prog» բրիտանական աշխարհահռչակ ամսագիրը «Դոգմայի» երաժշտությունը բնութագրում է այսպես. «Ագրեսիվ ռիթմեր, էթնիկ թրթիռներ և փսիխոդելիկ հնչողություն՝ ամենը պարուրված ապշեցուցիչ նրբագեղ կանացի վոկալով»:


Չոր փաստեր...

Խումբը ստեղծվել է 2008թ. Երևանում… Այն հիմնադրել են Հայաստանում բավականին հայտնի երկու երաժիշտներ` բաս կիթառահար Վարդան Գրիգորյանը և կիթառահար Հենո Գրիգորյանը, ովքեր 1994-ից մինչև 2007թ.-ը նվագել են տարածաշրջանում լեգենդար համարվող MDP խմբի կազմում:

2007թ. դեկտեմբերին Վարդանին և Հենոյին միանում է երիտասարդ և հմայիչ, բոլորովին անհայտ մի երգչուհի` Զառան, իսկ 2008թ. հունվարի 3-ին նրանց է միանում մետալ երաժշտության ասպարեզում հայտնի երաժիշտ-թմբկահար Դերենիկ Վարդումյանը (Դերիկ): 2008թ. հունվարի 5-ին տեղի է ունենում ԴՈԳՄԱ խմբի առաջին ելույթը Երևանի տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում, որին հրավիրված էին միայն երաժիշտներ, լրագրողներ և ընկերներ:

Խումբը մեկ տարում մասնակցեց (նաև որպես կազմակերպիչ) 7-ից ավելի փառատոնների (երկուսը` միջազգային), ունեցավ մենահամերգներ, «փակ» համերգներ իր ստուդիայում, ծավալելով նաև ակտիվ հասարակական գործունեություն: 2009թ. սկզբին խումբը նշեց իր մեկ տարին և սկսեց աշխատանքները ստուդիայում իր առաջին ալբոմի վրա, որն իր ավարտին հասցվեց և թողարկվեց 2009թ.-ի դեկտեմբերին: Ալբոմը կրում է շատ անսովոր "Էթնիկ-մեթնիկ" անվանումը, ինչն ավելի մոտ է բացահայտում ալբոմի պարունակությունը:


ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ

2010թ.-ի սկզբին Զառան հրավեր ստացավ բրիտանական լեգենդար «Jethro Tull»խմբի հիմնադիր և ֆլեյտահար Իեն Անդերսոնի կողմից` մասնակցելու վերջինիս երևանյան համերգին սեպտեմբերի 24-ին: Այս ֆանտաստիկ համերգի ընթացքում Զառան ելույթ ունեցավ Իենի հետ միասին` ներկայացնելով երկու երգ «Jethro Tull»-ի և երկու երգ «Դոգմայի» երգացանկից: Իենի խոսքերով "Դոգման"` "Մարսի այս կողմում գտնվող լավագույն մետալ խումբն է: Հիասքանչ բասիստ, ադամանդյա վոկալ, ապշեցուցիչ կիթառ, շանթահար հարվածային գործիքներ: Այս խմբի յուրահատուկ գործիքները մասսայական կործանման զենքեր են...Օ~, լինել այսքան երիտասարդ...":

2012թ.-ին «Դոգման» հրավեր ստացավ` մասնակցելու գերմանական հայտնի “Wave Gotik Treffen” փառատոնին և մայիսի 28-ին մենահամերգով հանդես եկավ Լեյպցիգի կենտրոնական թատրոնում:

2012թ.-ի փետրվարի 25-ին «Դոգման» մաս կազմեց «Ա -ից Ա. Հարմոնիայի աշխարհ» երաժշտական համաշխարհային պրեմիերայի, որը երաժշտական բացառիկ համագործակցություն էր «Լույս» հիմնադրամի, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի (MIT), Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Դոգմա» խմբի միջև: Դոգման յուրովի ներկայացրեց 4 ստեղծագործություն, որոնք գրվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների հայ երեխաների կողմից «Հայփերսքոր» երաժշտական ծրագրի միջոցով՝ հռչակավոր կոմպոզիտոր և նորարար Թոդ Մաքովերի ղեկավարությամբ:


Զգացմունքներ...

Հոկտեմբեր ամիսն էր, եթե չեմ սխալվում, ստուդիայում նստած աշխատում էի hայկական ռոքի հերթական «գլուխգործոցներից» մեկի վրա.... ներս է մտնում շատ հմայիչ, ինքնատիպ և մի քիչ տարօրինակ փոքրամարմին մի աղջիկ: Նա ցանկանում էր ներկայացնել իր ստեղծագործությունները, ուզում էր ձայնագրվել........ Երգեց մի երգ.....,կարդաց իր երգերի բառերը.... Ամեն ինչ պարզ էր .... Ես գտա այն ինչ փնտրում էի շատ տարիներ.... գեղեցիկ ձայն, հայկական մաքուր մտածողություն, առողջ տրամաբանություն.... մի խոսքով` մեր տեսակն էր: Զառան դարձավ մեր խմբի զարդը....

Այդ օրերին կազմալուծվում է hայկական ամենահզոր մետալ խմբերից մեկը, որի թմբկահարին` Դերիկին, ես ծանոթ էի վաղուց և մեծ համակրանք ունեի նրա նկատմամբ` թե' որպես երաժշտի, թե' որպես մարդու, ,որն օժտված է մեծ հումորի զգացումով և որ շատ կարևոր էր մեր համար, լավ տիրապետում է հայկական հոգևոր և էթնիկ երաժշտությանը: Բնականաբար` ես առաջարկեցի Դերիկին միանալ մեր նոր ստեղծվող խմբին: Առաջարկն ընդունվեց…..

Հենո…. Կիթառահար, որ նման չէ ոչ մեկին, մենք իրար հետ արդեն նվագում ենք, մտածում ենք, ստեղծագործում ենք մոտ 15 տարի….. ինձ թվում է, որ դրանով ամեն ինչ ասված է…..
Վարդան Գրիգորյան

Գաղափարախոսություն...

Խմբի ծնունդը մենք համարում ենք ֆատալիստական,կամ` Աստծո կամք հանուն երաժշտության, որն ամենակարևոր և անբացատրելի բանն է, որ երբևէ ստեղծվել և ստեղծվում է մարդու կողմից:

Առաջին հերթին` երաժշտություն……. Հետո` մնացածը – ԴՈԳՄԱ

www.dogma.am

Claudia Mori
17.02.2013, 10:41
Ամենաճանաչված երգերից է


http://www.youtube.com/watch?v=ITMamXOwF2s

Ամենակրեատիվ տեսահոլովակներից մեկը


http://www.youtube.com/watch?v=F2ExcsaHmfc

Լայֆ եւ փառատոններ


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Sn-mN6-p6Lo#!


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=2MLJ6cdBbgw#!


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=L_898PNeX3Q

Claudia Mori
17.02.2013, 10:45
Ամենասիրելի երգերից մեկը


http://www.youtube.com/watch?v=7muNyZf-eB8&playnext=1&list=PLB41D0EC71E1EF78F&feature=results_video

Վոկալը սպանում է այստեղ


http://www.youtube.com/watch?v=v13rNkq4rtE&list=PLB41D0EC71E1EF78F

Ոչ պակաս հզոր`


http://www.youtube.com/watch?v=lu9OgpqgTlg&list=PLB41D0EC71E1EF78F

Claudia Mori
17.02.2013, 10:51
«Պետք է կռվենք ու ստրկությունը հանենք մեր միջից»

http://www.lragir.am/upload/img/arm136093772049.JPG

«Մի քանի օր առաջ երազ տեսա ու հասկացա, որ Հայաստանում ընտրությունները ոչ թե դասական մեխանիկայի կանոնների մեջ են, այլ քվանտային: Դասական մեխանիկայի մեջ ինչ-որ մի էլեմենտի չափումներ կատարելուց հետո կարող ենք պարզել, որ այն ունի որոշակի հատկանիշներ: Հետո ինքը կշարունակի այդպես մնալ, բայց մինչեւ մեր ուսումնասիրությունն էլ ինքն ունի այդ հատկությունները: Քվանտայինում ինքը կարող է ընդհնարապես հատկություն չունենա եւ չափումների ժամանակ ձեռք բերի ինչ-որ հատկանիշներ, հետո նորից կորցնի: Հիմա մեզ մոտ լրիվ այդպես է՝ չկան հատկություններ, չկան գաղափարներ, գալիս է ընտրությունների ժամանակը, ինչ- որ գաղափարներ են հայտնվում, հետո նորից կորում են»:

Այս խոսքերը քաղաքական գործչի, կամ վերլուծաբանի չեն պատկանում: Հայաստանում կան անհատներ, ովքեր, հեռու լինելով քաղաքականությունից, հստակ են բնորոշում, թե ինչ է կատարվում երկրի ներսում: Նրանք այն մարդիկ են, ովքեր ունեն սեփական կարծիք, եւ ովքեր, ի տարբերություն քաղաքական գործիչների, փորձում են ինչ-որ բան փոխել երկրում՝ որպես անհատներ:

Այս խոսքերի հեղինակը «Դոգմա» հայկական ռոք խմբի կիթառահար եւ երաժշտությունների հեղինակ Հենո Գրիգորյանն է: Նա հայկական ռոքի հին ու նոր սերունդների ներկայացուցիչ է, քանի որ նա, ինչպես նաեւ խմբի բաս կիթառահարն ու պրոդյուսեր Վարդան Գրիգորյանը նվագել են 1994-ից մինչև 2007թ.-ը լեգենդար MDP խմբի կազմում եւս:

Այս խմբի անդամները 90-ականներին այլեւս գոյություն չունեցող երիտասարդական պալատի շենքում Master՛s Rock festival փառատոնից հետո կամաց-կամաց ցրվեցին: Հին ռոքերների մի մասի համար ռոք երաժշտությունը դարձավ հոբբի, մի մասը, ինչպես հայտնում է խմբի բաս կիթառահարը, Եվրոպայում կամ ԱՄՆ-ում սկսեցին գումար վաստակել ռաբիս դաշտում, բայց հոգով մնացին ռոքեր: MDP խմբի անդամները հետագայում վերամիավորվեցին, բայց նորից բաժանվեցին: 2007 թ. ստեղծվեց «Դոգման»:

Խումբը մեկ տարում մասնակցեց տեղական եւ միջազգային 7-ից ավելի փառատոնների, թողարկեց "Էթնիկ-մեթնիկ" անվանումով ձայնասկավառակը: 2010 թ. սկզբին խմբի մեներգչուհին՝ Զառան հրավեր ստացավ մասնակցելու բրիտանական լեգենդար Jethro Tull խմբի երևանյան համերգին:

http://www.lragir.am/upload/img/arm136093775983.JPG

«Դոգման» Մարսի այս կողմում գտնվող լավագույն մետալ խումբն է: Հիասքանչ բասիստ, ադամանդյա վոկալ, ապշեցուցիչ կիթառ, շանթահար հարվածային գործիքներ: Այս խմբի յուրահատուկ գործիքները մասսայական կործանման զենքեր են...Օ~, լինել այսքան երիտասարդ...»,- Հայաստանից այսպիսի տպավորություններով հեռացավ Jethro Tull խմբի հիմնադիր և ֆլեյտահար Իեն Անդերսոնը:

Այս խումբը չի երգում ծեծված թեմաների մասին եւ բովանդազուրկ բառերով: Երգերը ծնվում են Հայաստանի իրականությունից: Նրանց ամենահայտնի երգերից մեկի՝ «Խոսքկապի» բառերը խմբի մեներգչուհին գրել է այն ժամանակ, երբ տեսել է, թե ինչպես են բարեկամները որոշում, թե ինչպես պետք է կառուցվի աղջկա կյանքը: Պատահական չէ, որ երգի վերջում «Դոգման» հիշում է Հովհաննես Թումանյանի «Մարո» պոեմը, քանի որ Մարոների պատմությունը կրկնվում է նաեւ հիմա:

«Մենք դեմ չենք ադաթներին, եթե դրանք պահում են իրենց միայն մշակութային, սիրուն կողմը, բայց դրանց չպետք է կյանքի ու մահվան նշանակություն տալ»,- համոզված է Զառան:

Նա նշում է, որ ամեն անհատ ինքը պետք է ներդրում կատարի հասարակության մեջ՝ սկսելով սեփական ընտանիքից, քանի որ տանը եւ հեռուստատեսությամբ անընդհատ ծեծ, վիրավորանք լսող եւ տեսնող երեխան արդյունքում դառնում է իր հայրիկի նման: Քչերն են, որ հզոր են լինում այնքան, որ դեմ են գնում այդ ամենին եւ փնտրում են կյանքում իմաստալից գաղափարներ: Այդ քչերնեն, որ այսօր հասկանում եւ լսում են ռոք երաժշտություն:

«Համերգի ժամանակ հանդիսատեսի աչքերի մեջ փայլ ենք տեսնում, ու դա շատ կարեւոր է: Կա նաեւ վատ տեսակը՝ քաղքենի, շատ կարդացած, ամեն ինչը քննադատող ու ոչինչ չստեղծող սնոբային դեմքեր: Նրանց մի քիչ նոստալգիան է ուտում, թե ի՜նչ են գտել սովետի մեջ, ավելի երիտասարդ սերնդի մոտ էլ մի քիչ բառադիությունն ու էգոիզմն է շատ: Եթե հետաքրքրվեն, փորփրեն, ռոքն էլ, ջազն էլ արդյունքում կառաջանան»,- համոզված է Վարդանը:

http://www.lragir.am/upload/img/arm136093779264.JPG

Նա կարծում է, որ այսօր երիտասարդները չեն կարողանում ոչինչ հասցնել, քանի որ ամեն ինչ շատ արագ է զարգանում տեխնիկական տեսանկյունից, մի կողմից գումար վաստակելու խնդիր կա, մյուս կողմից էլ ամեն ինչ այնքան է հեշտացվում մարդկանց համար, որ նրանք այլեւս սեփական մտքեր ստեղծելու ունակ չեն դառնում: Արդյունքում վերանում է նաեւ սեփական կարծիք ունենալու, սեփական իրավունքները գիտակցելու, դրանց համար պայքարելու ցանկությունը:

«Մարդիկ չեն ուզում Հայաստանում հենվել հենց իրենց կարծիքի վրա, քանի որ պատասխանատվությունն այդ դեպքում շատանում է: Պատասխանատվություն չկրելը վերջիվերջո բերում է ընտրություն չկատարելուն»,- համոզված է Հենոն:

Ռոք երաշտությունը չի հնչում եթերով, քանի որ իշխանական կառույցների կարծիքով դա այն ուտելիքը չէ, որով կարելի է ստեղծել հասարակություն: Այն, ինչ ցուցադրում են եթերով, Հենոյի համոզմամբ, արվում է ֆոկուսնիկի քաղաքականության պես, ով մի ձեռքով զբաղեցնում է հանդիսատեսին, իսկ մյուսով ֆոկուս է անում: Այս դեպքում իշխանության մի ձեռքում էժանագին եթերն է, իսկ մյուս ձեռքում՝ ամենաթողությունը: Նման դեպքերում է, որ ստեղծվում են նոր արժեքներ, որոնք պայքարում են ֆոկուսների դեմ: Ռոքը հենց այդ պայքարներից մեկը դարձավ ժամանակին:

«70-ականներին ռոքն ասաց արյուն մի թափեք, բնությունը լավ բան է, սիրով զբաղվեք: Բայց հետագայում այն եւս դարձավ գործիք նույն իշխանությունների համար: Դրա համար հիմա քչերն են, որ կարողանում են պահպանել ռոքի իրական իմաստը»,- կարծում է Հենոն:

Այս դեպքում հիմնական պայքարը Դոգմայի անդամները տեսնում են անհատների մեջ: Ամեն մեկը պետք է իր շուրջ ստեղծի դրականը եւ պայքարի:

«Պետք չէ վախենալ սեփական լույսը տալուց. ինչպես մոմը մյուս մոմին լույս տալով չի մարում, այնպես էլ մարդիկ իրար լուսավորելով չեն սպառվում: Երբ տեսնում ես ընկերդ չունի ոչ մի կարիք, բայց քեզ հետ խոսելու կարիք ունի, ու դու դա չես ապահովում, ուրեմն հասարակության մի հոգին խնդիր ունի, կարող է գնա օրինակ ինքնասպանություն գործի, ու դու վատ կզգաս, որ չես հասել իրեն, այն դեպքում, երբ քեզնից ոչ մի բան չէր գնում»,- կարծում է Զառան:

Զառան ուսանող տարիներից է դեռ պայքարել: Երբ Աճառյանի անվան համալսարանում փորձել են բարձրացնել ուսումնական վարձերը, բողոքի ցույցեր է կազմակերպել: Նրան սկսել են մեղադրել քաղաքական կուսակցությունների հարելու մեջ:

«Այսինքն, նրանց կարծիքով, ուսանողն այնքան խելք ու կամք չունի, որ մենակով դուրս գա համալսարանի դիմաց ու բողոքի: 4-5 օր բոլորը բունտ արեցին, հետո բոլորին վախեցրին, հետո միայն ես մնացի դրսում»,- հիշում է Զառան:

Դոգման իր շուրջ համախմբելով իր նմաններին չի դադարում կիսվել սեփական լույսով, քանի որ, ինչպես Վարդանն է ասում, իշխանական կառուցվածքը մի տեսակ է լինում ամբողջ աշխարհում:

«Իրենք գալիս են, որ իշխեն ու ինչ կարող են վերցնեն, մեր խնդիրն էլ այն է, որ մենք չպետք է տանք: Եթե դու չափդ անցնում ես՝ քեզ պետք է ապտակեմ էլ, կռվեմ ու աթոռից գցեմ: Եթե մենք ուժեղ ենք ներքին շերտերից, կրթված ենք, պետք է կռվենք ու ստրկությունը հանենք մեր միջից»,- ասում է Վարդանը:

Հենոն ավելացնում է, որ միգուցե այդ գաղափարներն ամբողջությամբ իրականություն չդառնան, ինչպես եւ դա չհաջողվեց նույն Ջոն Լենոնին, բայց որ վերին օղակներին մատ թափ տալ հնարավոր է՝ դա հաստատ է:

Աղբյուրը` http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/78692

Claudia Mori
17.02.2013, 10:59
Ian Anderson and Zara "Mother Goose"

http://www.youtube.com/watch?v=OczwbL1wbG0

Zara and Ian Anderson "Renaissance"

http://www.youtube.com/watch?v=TnBxH6FMiTw

Անվերնագիր
17.02.2013, 16:59
Դոգմայի ««bride»» ստեղծագործությունն էլ լավը, բայց ո՞նց որ վերևի տեսահոլովակների մեջ չկար

StrangeLittleGirl
17.02.2013, 17:07
Ո՞նց, Դոգմայի մասին թեմա չկա՞ր ակումբում:
Կարինե ջան, մերսի, որ բացեցիր: Շատ եմ սիրում իրանց :love

Ջահել ժամանակ շատ էի գնում ռոք փառատոններ: Հետո դադարեցրի. հոգնել էի մեկը մյուսից գրեթե չտարբերվող հայկական ռոք խմբերից: Իսկ հետո եկավ մի պահ, երբ ճշտում էի՝ Դոգման լինելու՞ է, թե՞ չէ: Եթե լինելու էր, նոր վեր էի կենում, գնում էի՝ պատրաստ լինելով ձանձրանալ մյուսների ելույթի ընթացքում:

Claudia Mori
17.02.2013, 21:33
Դոգմայի ««bride»» ստեղծագործությունն էլ լավը, բայց ո՞նց որ վերևի տեսահոլովակների մեջ չկար

Չեմ դրել, որ դու դնես :P;)

Անվերնագիր
18.02.2013, 10:59
Չեմ դրել, որ դու դնես :P;)
չգտա :(, բայց մի ժամանակ հիշում եմ որ կար

Rhayader
19.02.2013, 00:01
Հիստերիկ նախկին ռեպեր վոկալիստկա, հաջող խմբի անհաջող անդամներ (խոսքն MDP խմբի մասին է), նե-ա, այսքան գովասանքի արժանի չէր: Բրիտանական ամսագիրն էլ, ըստ երևույթին, տարածաշրջանին պիտի անդրադառնար, դրա համար էլ վերցրեց այն խումբը, որը հայտնիության առավել մեծ իլյուզիա է ստեղծում արտասահմանում (հին ռոկ-կոմպաշից մարդ չգիտեմ, որ Dogma-ն բանի տեղ դնի): + ինչքան էլ սիրուն-սիրուն բառեր ասեն, խմբի հիմնադրումը բավականին տգեղ է եղել: + ինչքան էլ օպոզիցիոն խաղան, բոլորն էլ գիտեն խմբի ղեկավարության ու, ասենք, Տիգրան Վարչապետիչի շոկոլադ հարաբերությունների մասին:

Կոմմերցիոն անհաջող պրոյեկտ, լսելու բան չի առանձնապես, բայց նենց ահավոր վատ էլ չի, էլի:

Claudia Mori
19.02.2013, 23:58
Ռայ ջան թեման բացելիս նպատակ չեմ ունեցել ասել, թե ինչ լավն են: Բացեցի, որ ասեմ իրանք էլ կան: Միգուցե կապեր կան վարչապետի հետ, ես դա չեմ ժխտում, բայց փաստ է մնում այն, որ եթերով Դոգմա ցույց չեն տալիս: Իսկ ինձ հետաքրքիր է այն ամենը ինչ չկա եթերում;)

Claudia Mori
20.02.2013, 00:02
Hide and Seek / Պահմտոցի



http://www.youtube.com/watch?v=KoYENeg-rXg

Rhayader
20.02.2013, 03:56
Ռայ ջան թեման բացելիս նպատակ չեմ ունեցել ասել, թե ինչ լավն են: Բացեցի, որ ասեմ իրանք էլ կան: Միգուցե կապեր կան վարչապետի հետ, ես դա չեմ ժխտում, բայց փաստ է մնում այն, որ եթերով Դոգմա ցույց չեն տալիս: Իսկ ինձ հետաքրքիր է այն ամենը ինչ չկա եթերում;)

:D Կարին, ես քեզ բա՞ն եմ ասել: Կարծեմ դու խմբի շեֆի կարծիքն էիր տեղադրել խմբի մասին :D

Claudia Mori
20.02.2013, 12:10
:D Կարին, ես քեզ բա՞ն եմ ասել: Կարծեմ դու խմբի շեֆի կարծիքն էիր տեղադրել խմբի մասին :D

www.dogma.am կայքի ինֆորմացիան է առաջին գրածս, դե երկրորդն էլ արդեն իմ հոդվածն է ;)

StrangeLittleGirl
25.05.2015, 19:00
Այ սենց երգի էի սպասում, թե չէ դինայ-մինայ: Հալալ ա, ապրեն


https://www.youtube.com/watch?v=MlLouSAXHC8&feature=youtu.be

Mephistopheles
25.05.2015, 19:32
շատ լավ խումբ ա… ես կասեի հայկական միակ նորմալ խումբը, որի սիդին կամ ալբոմը արժե առնել…

StrangeLittleGirl
25.05.2015, 19:38
շատ լավ խումբ ա… ես կասեի հայկական միակ նորմալ խումբը, որի սիդին կամ ալբոմը արժե առնել…

Համաձայն եմ: Հեսա որ գնամ Երևան, սաղ ալբոմներն առնելու եմ, հետս բերեմ: