Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Բամբասանք

StrangeLittleGirl
15.02.2013, 19:29
Կամ ես որոնողական համակարգից օգտվել չգիտեմ, կամ էսպիսի թեմա իսկապես դեռ չկա ակումբում, դրա համար բացում եմ :))

Ժող, ի՞նչ կարծիք ունեք բամբասանքի մասին, լա՞վ բան ա, թե՞ վատ: Ու ինչու՞:

Օրինակ ես շատ կարճ-կոնկրետ կասեմ, որ ահավոր շատ եմ սիրում բամբասել: Ու էնպես չի էլի, որ ես մարդկանց դեմքին արտահայտվելու պրոբլեմ ունեմ: Բայց դե մեկ ա բամբասանքը կայֆ բան ա :))

Դուք ի՞նչ կասեք:

ivy
15.02.2013, 19:40
Իսկ բամբասանքը ո՞րն է: Եթե մի մարդու մասին ինչ-որ բան ես պատմում կամ կարծիք ես հայտնում երրորդ մարդու մոտ, դա արդեն բամբասանք է՞: Թե ո՞ր մասից է սկսվում բամբասանքը:

Շինարար
15.02.2013, 19:42
Կամ ես որոնողական համակարգից օգտվել չգիտեմ, կամ էսպիսի թեմա իսկապես դեռ չկա ակումբում, դրա համար բացում եմ :))

Ժող, ի՞նչ կարծիք ունեք բամբասանքի մասին, լա՞վ բան ա, թե՞ վատ: Ու ինչու՞:

Օրինակ ես շատ կարճ-կոնկրետ կասեմ, որ ահավոր շատ եմ սիրում բամբասել: Ու էնպես չի էլի, որ ես մարդկանց դեմքին արտահայտվելու պրոբլեմ ունեմ: Բայց դե մեկ ա բամբասանքը կայֆ բան ա :))

Դուք ի՞նչ կասեք:

Բյուր, բամբասանքը շատ վատ բան ա: Գիտե՞ս, երբ երկու-երեք ընկերոջով զրույցի ընթացքում անդրադառնում եք ձեր ընդհանուր ծանոթին՝ քննարկելով նրա գործունեության որոշ տեսակներ, ասենք՝ գրելը, նկարելը, լավ կամ վատ մասնագետ լինելը, նրա բնավորության ինչ-որ գծին եք անդրադառնում՝ նշելու համար, թե ինչն ա ձեր փոխհարաբերություններին խանգարում, ինչու չեք կարողանում ավելի մոտ շփվել, գուցե անհասկանալի մի պահ կա, որ ուզում ես քեզ բացատրն, իմ կարծիքով էդ ամենը նորմալ ա: Բայց եթե զրույցը վերածվում ա բացահայտ չարախոսության կամ անձնական կյանքի քննարկման, իմ կարծիքով տգեղ ա շատ, այ դա բամբասանք ա:

Հիմա հանրամատչելի օրինակներով.

Ես ու դու զրուցում ենք: Ես ասում եմ՝ Տրիբունը ընտրությունների հետ կապված այսպիսի կարծիք է հայտնել, ես, ճիշտն ասած, չեմ կարողանում հասկանալ այդ տղայի մտածելակերպը: Ինձ թվում ա՝ սա բամբասանք չի:

Կամ՝ Արեայի վերջին բանաստեղծությունը չհավանեցի: Կամ Նազիր Վեզիրյանի ոճը ինձ դուր չի գալիս, ես նման պոեզիա չեմ սիրում, ընդ որում Նազիր Վեզիրյանը մեր ընդհանուր ծանոթն է: Իմ կարծիքով՝ սա բամբասանք չի, քանի դեռ ես Նազիր Վեզիրյանին չեմ ասլ, թե ոնց եմ զեղվում իր պոեզիայց, թե ուշքս գնում ա՝ ինքը ոնց ա գրում:

Բայց եթե ես ասում եմ՝ յախք, էս Տրիբունն իրան ում տեղն ա դրել, մի նենց էլ իմաստուն-իմաստուն գրում ա, կասես՝ կա ինքն ա, չկա ինքն ա:

Կամ՝ չեղած մարդիկ եսիմինչ բարձունքների, ճանաչման են հասնում, անգրագետի մեկն ա էլի էդ Նազիր Վեզիրյանը:

Կամ՝ էլ իրար հետ չե՞ն, բա սիրում-միրում էին իրար, առանց իրար չեին կարող... Իմ կարծիքով սրանք արդեն տգեղ բամբասանքի օրինակներ են, անկեղծ ասած՝ քեզ չեմ հասկանում, եթե սիրում ես նման զրույցներ: Ընդհանրապես, հետաքրքրասեր մարդու համար ամեն ինչն էլ հետաքրքիր ա, բայց եսիմ, ես որոշ հետաքրքրություններ աշխատում եմ հնարավորինս խորը թաքցնել, եթե որոշ պահեր էլ եղել են, որ չի ստացվել, մինչև հիմա ամոթից գետինն եմ մտնում հիշելիս:

StrangeLittleGirl
15.02.2013, 20:07
Անկեղծ ասած, ինձ համար ցանկացած խոսակցություն երրորդ անձի մասին, որը ներկա չէ զրույցին, բամբասանք ա, ուզում ա՝ դա լինի ամենալավ մղումներից ելնելով (ի դեպ, իմ կարծիքով, հենց էդ լավ մղումներն էլ մարդիկ առաջ են քաշում իրանց բամբասելու սովորությունն արդարացնելու համար):

Շինարար
15.02.2013, 20:11

Բյուր, մղումից ոչ ոք չխոսաց՝ ոչ լավ, ոչ վատ: Կա բամբասանք, կա ուղղակի զրույց, որտեղ կարող են քննարկվել էս էս բաներ, որոնք առնչվում ընդհանուր ծանոթների՝ միակ մղումն ունենալով թեմայի հետաքրքրությունը: Բայց սա իմ կարծիքն ա:

StrangeLittleGirl
15.02.2013, 20:14

Իմ կարծիքով, դա էլ ա բամբասանք: Ուղղակի մարդիկ դրա անունը բամբասանք չեն դնում, որովհետև բոլորն էլ անում են, իսկ «բամբասանք» բառը վատ երանգ ա պարունակում իրա մեջ, ու բնականաբար ցանկացած մարդ իրա մասին շատ ավելի լավ կարծիքի ա, կյանքում չի ասի՝ ես բամբասում եմ: Չէ՜, ես չեմ բամբասում, ընդամենը իմ կարծիքն եմ հայտնում էսինչի մասին իրա բացակայությամբ:

Katka
15.02.2013, 20:49
Կամ ես որոնողական համակարգից օգտվել չգիտեմ, կամ էսպիսի թեմա իսկապես դեռ չկա ակումբում, դրա համար բացում եմ :))

Ժող, ի՞նչ կարծիք ունեք բամբասանքի մասին, լա՞վ բան ա, թե՞ վատ: Ու ինչու՞:

Օրինակ ես շատ կարճ-կոնկրետ կասեմ, որ ահավոր շատ եմ սիրում բամբասել: Ու էնպես չի էլի, որ ես մարդկանց դեմքին արտահայտվելու պրոբլեմ ունեմ: Բայց դե մեկ ա բամբասանքը կայֆ բան ա :))

Դուք ի՞նչ կասեք:

Հոգնեցնող բան ա ու լիքը էներգիա է խլում:

ivy
15.02.2013, 20:53
Մարդիկ սիրում են խոսել մարդկանց մասին՝ ուզում եք անունը «զրույց» դրեք, ուզում եք՝ «քննարկում» կամ «փաստերի շարադրանք», ուզում եք՝ «բամբասանք»:

erexa
15.02.2013, 20:59
Բամբասանքն ինձ համար, չափազանցված խոսելն է երրորդ անձի մասին: Մարդու մասին ուղղակի կարծիք հայտնելն, էդ կարծիքը հիմնավորելը, նրան պիտակավորելն այլ բան եմ համարում՝ բամբասանքն այլ: Բամբասում են, երբ սկսում են խորանալ, չափազանցված քննարկել տվյալ մարդու քայլերը, շնչած օդը, անձնական կյանքը, հագն ու կապը, ապրելակերպը և այլն:

Հա բա, իմ ասածն էլ ա էդ :))

StrangeLittleGirl
15.02.2013, 21:00
Բամբասանքն ինձ համար, չափազանցված խոսելն է երրորդ անձի մասին: Մարդու մասին ուղղակի կարծիք հայտնելն, էդ կարծիքը հիմնավորելը, նրան պիտակավորելն այլ բան եմ համարում՝ բամբասանքն այլ: Բամբասում են, երբ սկսում են խորանալ, չափազանցված քննարկել տվյալ մարդու քայլերը, շնչած օդը, անձնական կյանքը, հագն ու կապը, ապրելակերպը և այլն:

չափազանցվածը ո՞րն ա :'

Mephistopheles
15.02.2013, 21:16
Բոլոր կանայք բամբասկոտ են

StrangeLittleGirl
15.02.2013, 21:17
Բոլոր կանայք բամբասկոտ են

տղամարդիկ էլ :P

Katka
15.02.2013, 21:17
Մարդիկ սիրում են խոսել մարդկանց մասին՝ ուզում եք անունը «զրույց» դրեք, ուզում եք՝ «քննարկում» կամ «փաստերի շարադրանք», ուզում եք՝ «բամբասանք»:
Մարդկանց մասին խոսալը միշտ չի, որ բամբասանք ա:

Գալաթեա
15.02.2013, 21:19
Սահմանների խնդիր ա:
Շատ հաճախ մարդու մասին իր բացակայությամբ պարզապես խոսելը վերածվում ա չարախոսության:
Ու բոլորիս մեջ էլ դա կա: Կատակով ա արվում, իսկապես չարությամբ թե արժանի կերպով՝ դեպի չարախոսություն ճանապարհը շատ կարճ ա:
Իհարկե, էն մարդուց էլ ա կախված, ում մասին խոսում ենք... բայց դե մարդիկ նենց են, որ անգամ ամենալավ մարդու մասին լավի կողքին կկարողանան նաև կռիսական, թունոտ ռեմարկներ թույլ տալ:

erexa
15.02.2013, 21:28
չափազանցվածը ո՞րն ա :'

Ենթադրենք ես ինչ-որ մեկի հագուստը չեմ հավանել: Կպիտակավորեմ և կասեմ, որ այդ մարդու հագուստն ինձ դուր չի եկել: Կբամբասեմ եթե ասեմ՝ բա տեսա՞ք, էդ մարդն ի՞նչ էր հագել: Ի՞նչ անճաշակ էր հագնվել, իրեն հեչ չէր սազել, ոնց որ մուրացկան լիներ, եսիմ որտեղից փախած:

StrangeLittleGirl
15.02.2013, 21:35
Մարդկանց մասին խոսալը միշտ չի, որ բամբասանք ա:
Բա ե՞րբ չի:

Սահմանների խնդիր ա:
Շատ հաճախ մարդու մասին իր բացակայությամբ պարզապես խոսելը վերածվում ա չարախոսության:
Ու բոլորիս մեջ էլ դա կա: Կատակով ա արվում, իսկապես չարությամբ թե արժանի կերպով՝ դեպի չարախոսություն ճանապարհը շատ կարճ ա:
Իհարկե, էն մարդուց էլ ա կախված, ում մասին խոսում ենք... բայց դե մարդիկ նենց են, որ անգամ ամենալավ մարդու մասին լավի կողքին կկարողանան նաև կռիսական, թունոտ ռեմարկներ թույլ տալ:
Իսկ որտե՞ղ ա սահմանը: Ո՞նց ենք հասկանում, որ անցանք սահմանը:

Ենթադրենք ես ինչ-որ մեկի հագուստը չեմ հավանել: Կպիտակավորեմ և կասեմ, որ այդ մարդու հագուստն ինձ դուր չի եկել: Կբամբասեմ եթե ասեմ՝ բա տեսա՞ք, էդ մարդն ի՞նչ էր հագել: Ի՞նչ անճաշակ էր հագնվել, իրեն հեչ չէր սազել, ոնց որ մուրացկան լիներ, եսիմ որտեղից փախած:
Իսկ եթե իսկապե՞ս մտածում եմ, որ ոնց որ մուրացկան լիներ եսիմ որտեղից փախած:

Գալաթեա
15.02.2013, 21:39
Իսկ որտե՞ղ ա սահմանը: Ո՞նց ենք հասկանում, որ անցանք սահմանը:

Մենք երևի տենց էլ չենք հասկանում, Բյուր: Շատ հեշտությամբ անցնում ենք, բայց քանի որ էդ մարդն էդտեղ չի, ու նաև համոզվածություն ունենք, որ ասածներս ականջին չի հասնելու, անցնում ենք սահմանը ու չենք զգում...
Կարելի ա սենց էքսպերիմենտ անել...վառ կերպով պատկերացնել, որ էդ մարդը մեջքիդ հետևը կանգնած ամեն բառդ լսում ա:
Էդ ժամանակ պետք ա որ սահմանը տեսնենք: Գոնե մոտավոր:

Ingrid
15.02.2013, 21:41
Իմ կարծիքով, դա էլ ա բամբասանք: Ուղղակի մարդիկ դրա անունը բամբասանք չեն դնում, որովհետև բոլորն էլ անում են, իսկ «բամբասանք» բառը վատ երանգ ա պարունակում իրա մեջ, ու բնականաբար ցանկացած մարդ իրա մասին շատ ավելի լավ կարծիքի ա, կյանքում չի ասի՝ ես բամբասում եմ: Չէ՜, ես չեմ բամբասում, ընդամենը իմ կարծիքն եմ հայտնում էսինչի մասին իրա բացակայությամբ:
Եթե լավ եմ հիշում գրաբարի այս դասը, ապա բամբասել նշանակում էր բամ, բաս- ասեմ, ասես, այսինքն՝ դա հենց զրույցն է, որի ընթացքում առաջին դեմքով խոսակիցը ասում է, երկրորդն էլ ՝ շարունակում: Թե ինչու է ընթացքում այս բառը բացասական իմաստով օգտագործվել և օգտագործվում, չեմ կարող ասել, բայց ես եթե մի մարդու մաիսն խոսում եմ առանց նրա ներկայության, հաճախ կարող եմ հենց այդ մարդուն տեսնեմ ասեմ, որ իր մասին այսինչի հետ բամբասել ենք՝ հենց օգտագործելով այդ բառը, պատմեմ նաև թե հատկապես ինչ ենք ասել, որովեհտև մեր զրույցը, որ կոչում եմ բամբասանք, իր մեջ չարախոսություն չի պարունակել:
Չարախոսել չեմ սիրում, բայց երրորդ մարդու մասին զրուցելն անգամ ես կոչում եմ բամբասանք, գուցե նաև կատակով եմ հատկապես այդ բառը շեշտում, դա կարևոր չէ, ուղղակի այդ երևույթը կա :

StrangeLittleGirl
15.02.2013, 21:45
Մենք երևի տենց էլ չենք հասկանում, Բյուր: Շատ հեշտությամբ անցնում ենք, բայց քանի որ էդ մարդն էդտեղ չի, ու նաև համոզվածություն ունենք, որ ասածներս ականջին չի հասնելու, անցնում ենք սահմանը ու չենք զգում...
Կարելի ա սենց էքսպերիմենտ անել...վառ կերպով պատկերացնել, որ էդ մարդը մեջքիդ հետևը կանգնած ամեն բառդ լսում ա:
Էդ ժամանակ պետք ա որ սահմանը տեսնենք: Գոնե մոտավոր:

Գալ, շատ լավ ասեցիր: Իմ մտքով էլ ա անցել, թե ինչ կզգայի, եթե տվյալ մարդը լսեր: Բայց ինձ բռնացրել եմ էն բանի վրա, որ չէի ուզենա նաև իմ ասած լավ բաները լսեր: Դրա համար մի քիչ շփոթվում եմ՝ իսկապե՞ս դա ա սահմանը կամ էդ սահման կոչեցյալը չե՞նք հորինել արդյոք մեր՝ ուրիշների մասին խոսելու սերն արդարացնելու համար:

Katka
15.02.2013, 21:48
Բա ե՞րբ չի:
Ես հայերեն բառի բացատրականը չունեմ, բայց ռուսերենով Օժիգովը լավ ա բացատրել՝
СПЛЕТНЯ, -и, род. мн. -тен, ас. Слух о ком-чем-н., основанный нанеточных или заведомо неверных сведениях.
Եթե, օրինակ, ես խոսամ իմ գործընկերոջ արած աշխատանքի նոր ձևի մասին կամ նրա ճիշտ աշխատելաոճի մասին, ես դա բամբասանք չեմ համարի, բայց եթե խոսամ, ասենք, իր անբարոյական լինելու մասին, ես կհամարեմ բամբասանք: Կարաս խոսաս, կարաս էդ զրույցը բամբասանքի վեր ածես: Տարբեր բաներ են:

Գալաթեա
15.02.2013, 21:51
Գալ, շատ լավ ասեցիր: Իմ մտքով էլ ա անցել, թե ինչ կզգայի, եթե տվյալ մարդը լսեր: Բայց ինձ բռնացրել եմ էն բանի վրա, որ չէի ուզենա նաև իմ ասած լավ բաները լսեր: Դրա համար մի քիչ շփոթվում եմ՝ իսկապե՞ս դա ա սահմանը կամ էդ սահման կոչեցյալը չե՞նք հորինել արդյոք մեր՝ ուրիշների մասին խոսելու սերն արդարացնելու համար:

Շատ հնարավոր ա :)
Դրա համար էլ բաժանում ենք՝ բացակա մարդու մասին լավ խոսելն ու վատ խոսելը...էն դեպքում երբ որ երկու երևույթի մեջ էլ պուճուր ու մեծ indecency factor կա... էն, որ դու բացակա մարդու մասին ես խոսում՝ զրկելով իրան իրավունքից կամ ուրախանալ քո ասածից կամ պաշտպանվել:

LisBeth
15.02.2013, 22:09
Ժամանակի անիմաստ վատնում է բամբասանքը ամեն դեպքում:

StrangeLittleGirl
15.02.2013, 22:16
Ես հայերեն բառի բացատրականը չունեմ, բայց ռուսերենով Օժիգովը լավ ա բացատրել՝
СПЛЕТНЯ, -и, род. мн. -тен, ас. Слух о ком-чем-н., основанный нанеточных или заведомо неверных сведениях.
Եթե, օրինակ, ես խոսամ իմ գործընկերոջ արած աշխատանքի նոր ձևի մասին կամ նրա ճիշտ աշխատելաոճի մասին, ես դա բամբասանք չեմ համարի, բայց եթե խոսամ, ասենք, իր անբարոյական լինելու մասին, ես կհամարեմ բամբասանք: Կարաս խոսաս, կարաս էդ զրույցը բամբասանքի վեր ածես: Տարբեր բաներ են:
Բայց ի՞նչ տարբերություն նոր աշխատելաոճի ու անբարոյականության միջև: Այսինքն, այն, ինչն անձնական կյանքին ա վերաբերում, բամբասա՞նք ա, իսկ ինչը չի վերաբերում, չէ՞:

Անվերնագիր
15.02.2013, 22:20
ուրմեն կոֆեն դնում ես, քո մաստի ընկեր/ուհի/ներին հավաքում ես մի սեղանի շուրջ... ու գնաց :P

StrangeLittleGirl
15.02.2013, 22:27
ուրմեն կոֆեն դնում ես, քո մաստի ընկեր/ուհի/ներին հավաքում ես մի սեղանի շուրջ... ու գնաց :P
տվյալ դեպքում՝ skype-ը միացնում ես, հավաքում ես սաղին մի խմբի մեջ, սուրճի էմոտիկոնները դնում ես ու գնա՜ց :))

ի դեպ, մի հին բան կա, ասում են՝ տղամարդկանց բամբասանքն ավելի ահավոր ա, քան կանանցը: դրա հետ լրի՜վ համաձայն եմ: ես որ հիշում եմ իմ տղա ընկերների բամբասանքներն իմ ընկերուհիների մասին, մազերս բիզ-բիզ են կանգնում: իսկականից անցնում են սաղ թույլատրելիության սահմանները: աղջիկների մոտ դեռ տենց բան չեմ նկատել:

Անվերնագիր
15.02.2013, 22:34

Դե տղաների բամբասանքը աղջիկների մասին դժվար թե լինի հագուստի կամ դրա գույնի, մանիկյուրի ու նման զիզի-բիզի բաների մասին :P

erexa
15.02.2013, 22:40
Իսկ եթե իսկապե՞ս մտածում եմ, որ ոնց որ մուրացկան լիներ եսիմ որտեղից փախած:

Չափազանցված պիտակավորում ես, նրան համեմատելով մուրացկանի հետ...

LisBeth
15.02.2013, 22:55
Ի դեպ բամբասանքը/թե "լավ", թե "վատ"/ հանդիսանում է ուշադրություն գրավելու միջոց, կամ խոսակցի ուշադրությունը իր վրա կարջաժամկետ կենտրոնացնելու միջոց: Այս տեսակին ավելի շատ հակված են ուշադրության պակասով տառապող մարդիկ: "Վատ" բամբասանքի հակաված են թերարժեքությամբ տառապող մարդիկ, որոնք ձգտում են շեղել խոսակցին իրենց թվացյալ կամ առկա թերություններից:

Գալաթեա
15.02.2013, 22:58

Սա քո անձնական կարծիքն է՞ր, թե՞ բամբասանքի մասին գիտական-հոգեբանական կոնկրետ սահանում կա, որից մենք տեղյակ չէինք :)

LisBeth
15.02.2013, 23:02
Սա քո անձնական կարծիքն է՞ր, թե՞ բամբասանքի մասին գիտական-հոգեբանական կոնկրետ սահանում կա, որից մենք տեղյակ չէինք :)

Անձնական, չնայած չի բացառվում որ գիտական հիմնավորում էլ ունենա: Դիտարկումների արդյունք կարելի է ասել: Ես նկատել եմ նաև բամբասողների մոտ բացակայում է ընտրողականությունը, նրանք բամբասում են բոլորին անխտիր, մենակ առիթ տվող եղնի:

Անվերնագիր
15.02.2013, 23:03
Ի դեպ բամբասանքը/թե "լավ", թե "վատ"/ հանդիսանում է ուշադրություն գրավելու միջոց, կամ խոսակցի ուշադրությունը իր վրա կարջաժամկետ կենտրոնացնելու միջոց: Այս տեսակին ավելի շատ հակված են ուշադրության պակասով տառապող մարդիկ: "Վատ" բամբասանքի հակաված են թերարժեքությամբ տառապող մարդիկ, որոնք ձգտում են շեղել խոսակցին իրենց թվացյալ կամ առկա թերություններից:
:o մեր հարևան Վարսիկ տատիկը առավոտից իրիգուն բամբասում ա, ասում եմ, էտ ինչ ահռելի չափերով ուշադրության կարիք ունի

LisBeth
15.02.2013, 23:04
:o մեր հարևան Վարսիկ տատիկը առավոտից իրիգուն բամբասում ա, ասում եմ, էտ ինչ ահռելի չափերով ուշադրության կարիք ունի

Վարսիկ տատի համար դա արդեն ապրելակերպ է: Ինքը ուրիշ բան ու գործ չունի:

LisBeth
15.02.2013, 23:06
Բամբասանքի օգտին մի դրական բան մենակ կարամ ասեմ, դա ինֆորմացիա ստանալու ու փողանցելու միջոց կարա հանդիսանա:

Անվերնագիր
15.02.2013, 23:07
Անձնական, չնայած չի բացառվում որ գիտական հիմնավորում էլ ունենա: Դիտարկումների արդյունք կարելի է ասել: Ես նկատել եմ նաև բամբասողների մոտ բացակայում է ընտրողականությունը, նրանք բամբասում են բոլորին անխտիր, մենակ առիթ տվող եղնի:
Սաղ Հայ ազգնա էտ օրին, այ քու ցավը տանիմ :)

LisBeth
15.02.2013, 23:08
Սաղ Հայ ազգնա էտ օրին, այ քու ցավը տանիմ :)

Մենակ հայ ազգը չի:

Գալաթեա
15.02.2013, 23:10
Անձնական, չնայած չի բացառվում որ գիտական հիմնավորում էլ ունենա: Դիտարկումների արդյունք կարելի է ասել: Ես նկատել եմ նաև բամբասողների մոտ բացակայում է ընտրողականությունը, նրանք բամբասում են բոլորին անխտիր, մենակ առիթ տվող եղնի:

Բայց նայի:
Ովքե՞ր են բամբասում ուրիշներից: Որպես կանոն: Մոտ մարդիկ չէ՞: Ովքեր գիտեն/կարծում են/համոզված են, որ իրենց խոսացածը իրենց մեջ կմնա... Ովքեր ընդհանուր թեմա ունեն բամբասելու:
Իսկ նման դեպքում ինչո՞ւ պետք է մարդիկ դիմացինի ուշադրության կարիքն ունենան...իրենք առանց այն էլ ընկերներ են...կա արդեն էդ ուշադրությունը եթե ընկեր են դարձել:
Տենց չի՞:

LisBeth
15.02.2013, 23:15

Եթե իրենք ընկերներ են դա չի նշանակում, որ ընկերոջ ուշադրությունն անընդհատ իր վրա է: Հետո էլ մարդը անվերջ ագահ ու էգոիստ արարած է: Ու աչքաթող չենք անում անլիարջեքության, կամ թերարժեքության զգացումը, որը խտրականություն չի դնում դիմացինը ընկերա թե չե:

Գալաթեա
15.02.2013, 23:18

Այսինքն դու համոզված ես, որ եթե մարդը խոսում/բամբասում ա մեկ ուրիշից, ուրեմն ինքը ոչ մի բան իրենից չի ներկայացնում ու դրանով փորձում ա իր ոչնչություն լինելն արդարացնե՞լ:

LisBeth
15.02.2013, 23:24
Այսինքն դու համոզված ես, որ եթե մարդը խոսում/բամբասում ա մեկ ուրիշից, ուրեմն ինքը ոչ մի բան իրենից չի ներկայացնում ու դրանով փորձում ա իր ոչնչություն լինելն արդարացնե՞լ:

Ոչնչություն շատ խիստ է ասված, թեև դա էլ չի բացառվում: Կարողա տվյալ մարդը զգում է իրեն թերի, ինչը կարող է և չհամապատասխանել իրականությանը: Թերություններն էլ չեն ընգրկում ամբողջ էությունը:

Mephistopheles
15.02.2013, 23:26
էս արդեն 3 էջ ա բամբասում ե՞ք… չեք ամաչու՞մ…

կնիկներին էլ սենց թեմա էր պետք…

Mephistopheles
15.02.2013, 23:27
Ժող մի հատ հարց ունեմ… մեռելի հետևից խոսելը բամբասել ա՞…

Գալաթեա
15.02.2013, 23:31
Ոչնչություն շատ խիստ է ասված, թեև դա էլ չի բացառվում: Կարողա տվյալ մարդը զգում է իրեն թերի, ինչը կարող է և չհամապատասխանել իրականությանը: Թերություններն էլ չեն ընգրկում ամբողջ էությունը:

Փաստորեն ստացվում ա, որ աշխարհում բոլոր մարդիկ կամ ոչնչություն են, կամ եթե բախտները բերել ա՝ թերաժեքության կոմպլեքսով են տառապում :)
Որովհետև չկա աշխարհում որևէ մարդ, որ գոնե մեկ անգամ ուրիշից բամբասած չլինի:
Հենց մեկը դու, հաստատ ուրիշներին քննարկած կլինես: Դա մարդու բնության մեջ ա:

Բայց տենց չի իրականում Լիզբեթ ջան: Մարդիկ տարբեր մոտիվացիաներ կարող են ունենալ ուրիշին քննարելու համար, ուրիշի մասին խոսելու համար: Սևուսպիտակ չի ամեն ինչ:

Անվերնագիր
15.02.2013, 23:31
Ժող մի հատ հարց ունեմ… մեռելի հետևից խոսելը բամբասել ա՞…
չէ, սեփական անձի նկատմամբ ուշադրության պակաս :D

Stranger_Friend
15.02.2013, 23:33
Ժող մի հատ հարց ունեմ… մեռելի հետևից խոսելը բամբասել ա՞…

Իմ կարծիքով դա խղճի հարց է...

Mephistopheles
15.02.2013, 23:34
չէ, սեփական անձի նկատմամբ ուշադրության պակաս :D

մեկ ա ինքը չի իմանա

Mephistopheles
15.02.2013, 23:39
Իմ կարծիքով դա խղճի հարց է...

խի՞… ավելի լավ ա կենդանի մարդու հետևից բամբասես, վիրավորես, խռովես, կռվես, կրքքեր բորբոքես, թե մեռած մարդուց բամբասես ով ոչ կնեղանա, ոչ կբողոքի անգամ եթե հենց իրա երեսին ասես, ոչ էլ կկռվի հետդ…

LisBeth
15.02.2013, 23:39
Փաստորեն ստացվում ա, որ աշխարհում բոլոր մարդիկ կամ ոչնչություն են, կամ եթե բախտները բերել ա՝ թերաժեքության կոմպլեքսով են տառապում :)
Որովհետև չկա աշխարհում որևէ մարդ, որ գոնե մեկ անգամ ուրիշից բամբասած չլինի:
Հենց մեկը դու, հաստատ ուրիշներին քննարկած կլինես: Դա մարդու բնության մեջ ա:

Բայց տենց չի իրականում Լիզբեթ ջան: Մարդիկ տարբեր մոտիվացիաներ կարող են ունենալ ուրիշին քննարելու համար, ուրիշի մասին խոսելու համար: Սևուսպիտակ չի ամեն ինչ:
Բոլոր մարդկիկ իրենց մեջ ինչ որ թերություններ ունեն, որ կամ տեսնում են, կամ էլ չեն տեսնում ինչն ավելի ահավոր է, դա չի նշանակում որ իրենք ոչնչություն են, էլի եմ կրկնում: Մոտիվների վերաբերյալ ես նշել եմ նաև որ դա կարա ինֆորմացիա ստանալու կամ կարծիք լսելու համար լինի, դրանից բացի ուրիշ մոտիվ չեմ տեսնում: Ես էլ եմ մարդ, երևի, բայց չեմ էլ ասել որ չեմ քննարկել ոչ մեկի:

ivy
15.02.2013, 23:44
Չեմ կարծում, թե բամբասանքը ուշադրություն գրավելու միջոց է: Ավելի շուտ լիցքաթափման ձև է: Ուրիշների մասին խոսելով, նրանց քննադատելով, ոսկորները լվանալով կամ չարախոսելով՝ մարդիկ պարպում են իրենց մեջ կուտակված բացասական էներգիան, որը բոլորիս մեջ էլ հավաքվում է ժամանակ առ ժամանակ:

Stranger_Friend
15.02.2013, 23:46
խի՞… ավելի լավ ա կենդանի մարդու հետևից բամբասես, վիրավորես, խռովես, կռվես, կրքքեր բորբոքես, թե մեռած մարդուց բամբասես ով ոչ կնեղանա, ոչ կբողոքի անգամ եթե հենց իրա երեսին ասես, ոչ էլ կկռվի հետդ…
Ինձ համար ավելի լավա կենդանու մարդու ետևից խոսես, որովհետև են միտքը՝ որ ում մասն խոսում ես, ինքը քեզ ոչինչ չի կարող անել՝ մի տեսակ անարդար է դառնում, ես եդպես չեմ կարող...

ivy
15.02.2013, 23:47
Մարդ էլ կա ինտրիգներ է սիրում, սրա-նրա մասին լուրեր, անձնական տեղեկություններ (ասենք՝ ես :)) ), դրա համար էլ հավեսով բամբասում է, թե հնարավորություն է լինում ;)

Mephistopheles
15.02.2013, 23:51

հա, բայց ես էլ իրան բան չեմ կարա անեմ… մեռած մարդուն ի՞նչ կարաս անես, հենա արդեն մեռած ա…

Ես էլ եմ տենց :oy :))

ivy
15.02.2013, 23:52
Ես էլ եմ տենց :oy :))

Մենք իրար հետ դեռ բամբասած չկանք, պետք ա էդ սխալն ուղղել :))

Շինարար
15.02.2013, 23:53
Ամեն դեպքում ես մնում եմ էն կարծիքին, որ ուրիշից ամեն խոսալ բամբասանք չի: Էն օրը տանը պատմում եմ, որ ակումբցիներից մեկը վիրահատության ա գնալու ու ոնց ա ուսումնասիրել ամբողջ խորությամբ էդ հիվանդությունը, վիրահատության կարգը, բուժման ձևը՝ մասնագիտական տերմիններով և այլն: Պատմելուս մեջ ոչ մի ազնիվ մղում չկար, ուղղակի պատմել եմ էն ինչ ինձ ապշեցրել ա: Համոզված եմ, որ չեմ բամբասել:Հեռուստացույցով Ռայադերին մի պահ շատ էին ցույց տալիս, մերս կանչում էր, թե արի, Ռայադերն ա, պատմել եմ, չէ՞: Էլի համոզված եմ, որ չեմ բամբասել: Ակումբում առիթ-անառիթ Հ.Մ.-ից եմ խոսում, բամբասո՞ւմ եմ: Եթե ակումբցիներից մեկի հետ խոսում եմ, որ Լիոնի պատմական ուսումնասիրություններին լուրջ չեմ վերաբերվում, բամբասո՞ւմ եմ: Ես էդպես չեմ կարծում: Որ ամեն տեղ ասում եմ՝ Բյուրին շատ եմ սիրում:)), որովեհտև սենց, սենց, սենց ու էդ սենցերի մեջ կարա նաև թերություն լինի, բամբասո՞ւմ եմ: Ես համենայն դեպս էդպես չեմ կարծում:

Mephistopheles
15.02.2013, 23:53
Չեմ կարծում, թե բամբասանքը ուշադրություն գրավելու միջոց է: Ավելի շուտ լիցքաթափման ձև է: Ուրիշների մասին խոսելով, նրանց քննադատելով, ոսկորները լվանալով կամ չարախոսելով՝ մարդիկ պարպում են իրենց մեջ կուտակված բացասական էներգիան, որը բոլորիս մեջ էլ հավաքվում է ժամանակ առ ժամանակ:

ու դու հաճախ ես տենց "լիցքաթափվու՞մ"… եթե կարելի ա իմանալ… ու ես դառնում ե՞մ քո "լիցքաթափման" նյութ, կամ միջոց… խնդրում եմ ճիշտն ասես… քանի՞ հոգու ես ՊՄ-ով ինձնից բամբասել…

Stranger_Friend
15.02.2013, 23:53
հա, բայց ես էլ իրան բան չեմ կարա անեմ… մեռած մարդուն ի՞նչ կարաս անես, հենա արդեն մեռած ա…

Բամբասելը կամ վատ խոսելը դա բան անել չի?...

Գալաթեա
15.02.2013, 23:54
Մենք իրար հետ դեռ բամբասած չկանք, պետք ա էդ սխալն ուղղել :))

Ուհու :aha

Mephistopheles
15.02.2013, 23:54
Բամբասելը կամ վատ խոսելը դա բան անել չի?...

դրա վատը ո՞րն ա… մեռած մարդուն դրանից ի՞նչ… ի՞նչ վատություն…

ivy
15.02.2013, 23:56
ու դու հաճախ ես տենց "լիցքաթափվու՞մ"… եթե կարելի ա իմանալ… ու ես դառնում ե՞մ քո "լիցքաթափման" նյութ, կամ միջոց… խնդրում եմ ճիշտն ասես… քանի՞ հոգու ես ՊՄ-ով ինձնից բամբասել…

ՊՄ գրելը քո սիրած զբաղմունքն ա, Մեֆ ջան :P

Stranger_Friend
15.02.2013, 23:57
դրա վատը ո՞րն ա… մեռած մարդուն դրանից ի՞նչ… ի՞նչ վատություն…

Եթե համարում եք որ դրանից վնաս չեք տալիս, ուրեմն էլ ինչո՞ւ են մարդիկ ձգտում հարգանքի, սիրո, շատերը կյանքն են զոհում հանուն հետմահու փառքի...

Mephistopheles
16.02.2013, 00:01

հետմահու փառքի համար ոչ ոք կյանք չի զոհում, որովհետև բոլորն էլ շատ լավ հասկանում են ու նույնիսկ բնազդորեն որ հետմահու փառքը իրանք չեն վայելելու… ինչ անում են կյանքի օրոք վայելելու համար են անում … սուտ ա, կամ էլ սուտ են ասում…

ես համարում եմ որ վնաս չեմ ըտալիս որովհետև մեռած մարդուն հեչ չի էլ հետաքրքրում իմ կարծիքը ու ինքը չի վիրավորվում, դրա համար էլ ավելի լավ ա մեռած մարդուց բամբասեմ… հետո որ ասեմ "կներես", կների…

…տո որ պետք եղավ հենց իրա երեսին էլ կասեմ… գիտես վախենալու ե՞մ

Վահե-91
16.02.2013, 00:01
Ի՞նչ էլ շատ են բամբասանք սիրողները, եկեք զրուցարանին կից մի հատ բամբասարան բացենք :B

- Վայ լսի, տեսել ես Անծանոթի նոր ավատարը
- Հա լսի էն վագրի աչքերով, կապիկի դեմքով երեխու նմանն ա չէ՞
- Չի էլ ամաչում, թաղեմ դրա բոյը
Ու տենց շարունակ :D

Stranger_Friend
16.02.2013, 00:06
հետմահու փառքի համար ոչ ոք կյանք չի զոհում, որովհետև բոլորն էլ շատ լավ հասկանում են ու նույնիսկ բնազդորեն որ հետմահու փառքը իրանք չեն վայելելու… ինչ անում են կյանքի օրոք վայելելու համար են անում … սուտ ա, կամ էլ սուտ են ասում…

ես համարում եմ որ վնաս չեմ ըտալիս որովհետև մեռած մարդուն հեչ չի էլ հետաքրքրում իմ կարծիքը ու ինքը չի վիրավորվում, դրա համար էլ ավելի լավ ա մեռած մարդուց բամբասեմ… հետո որ ասեմ "կներես", կների…

…տո որ պետք եղավ հենց իրա երեսին էլ կասեմ… գիտես վախենալու ե՞մ

Դե սա այնպիսի հարց է, որ ճիշտ ու սխալ չի կարող լինել, ամեն մեկն իր կարծիքն ունի...
Հարցը վախենալը չի, չնայած ես ներքուստ վախենում եմ մահացածի մասին վատը մտածելուց...

Stranger_Friend
16.02.2013, 00:09
Ի՞նչ էլ շատ են բամբասանք սիրողները, եկեք զրուցարանին կից մի հատ բամբասարան բացենք :B

Ու տենց շարունակ :D

Շնորհակալություն կարծիքի համար:D

Mephistopheles
16.02.2013, 00:12
Դե սա այնպիսի հարց է, որ ճիշտ ու սխալ չի կարող լինել, ամեն մեկն իր կարծիքն ունի...
Հարցը վախենալը չի, չնայած ես ներքուստ վախենում եմ մահացածի մասին վատը մտածելուց...

է որ վատ մարդ ա ասեմ լավն ա՞… հեչ էլ չեմ վախենում…

մեկ մեկ գնում եմ թաղման, ընդեղ մի հատ դեբիլի հասցեին ինչ ասես չեն ասում, ուզում եմ վեր կենամ ասեմ "հո դու քոռ չե՞ք"… բայց կինս մի կողմից, մերս էլ մի կողմից թե "այ տղա սուս մնա"

Stranger_Friend
16.02.2013, 00:17
է որ վատ մարդ ա ասեմ լավն ա՞… հեչ էլ չեմ վախենում…

մեկ մեկ գնում եմ թաղման, ընդեղ մի հատ դեբիլի հասցեին ինչ ասես չեն ասում, ուզում եմ վեր կենամ ասեմ "հո դու քոռ չե՞ք"… բայց կինս մի կողմից, մերս էլ մի կողմից թե "այ տղա սուս մնա"

իսկ ով ասաց պարտադիր է կարծիք հայտնելը?, կարող ես ուղղակի չխոսել:)..
Դե ինձ էլ դուր չի գալիս, որ բոլորին աստվածացնում են թաղելիս...

Mephistopheles
16.02.2013, 00:21
իսկ ով ասաց պարտադիր է կարծիք հայտնելը?, կարող ես ուղղակի չխոսել:)..
Դե ինձ էլ դուր չի գալիս, որ բոլորին աստվածացնում են թաղելիս...

եթե մեկին կողքդ անընդհատ գովում են, անկախ նրանից թե էդ մարդը լավն ա թե վատը, սկսում ա հակառակ ռեակցիան տալ… բա որ վատ մարդ ա լինում…

դե ես էլ ասում եմ, եթե չեն թողնում մեռելին իրա երեսին ասես ստիպված բամբասում ես…

բայց զատո հանգիստ կարաս ասես "թաղեմ քեզ" ու էտի կլինի միակ ճիշտ լուծումը բոլորի համար, նույնիսկ նրանց համար ովքեր սիրում են մեռելին՝ հանգուցյալին…

Mephistopheles
16.02.2013, 00:22
ՊՄ գրելը քո սիրած զբաղմունքն ա, Մեֆ ջան :P

ես ու՞մ եմ ՊՄ-ով գրել…

ivy
16.02.2013, 00:38
ես ու՞մ եմ ՊՄ-ով գրել…

Ինչ իմանամ՝ ում, բայց որ հաճախ ես նամակ գրում, էդ երևում ա. Ակումբում դե տենց ֆունկցիա կա, որ նայում ես, թե էդ պահին ով ինչ ա անում, դրանով ա հա աչքովս ընկնում, որ էդ գործին ես:

Mephistopheles
16.02.2013, 00:41

հա… տուգանայիններս եմ կարգավորում… դու գիտես որ իմ էս մեծ բերանը էժան ա՞ նստում վրես…

ivy
16.02.2013, 00:49
հա… տուգանայիններս եմ կարգավորում… դու գիտես որ իմ էս մեծ բերանը էժան ա՞ նստում վրես…

Դե էդ էլ դու կիմանաս... Չնայած էդ պահին որ նայես, թե ուրիշ ով ա էդ գործին, կարելի ա հասկանալ, թե ով ում ա գրում:

Mephistopheles
16.02.2013, 00:56
Դե էդ էլ դու կիմանաս... Չնայած էդ պահին որ նայես, թե ուրիշ ով ա էդ գործին, կարելի ա հասկանալ, թե ով ում ա գրում:

բայց դու շատ ժուկն ես հա… վսյո տակի ինձ բռնցրիր… հա բամբասում եմ սաղիցդ… :hands

ivy
16.02.2013, 00:57
բայց դու շատ ժուկն ես հա… վսյո տակի ինձ բռնցրիր… հա բամբասում եմ սաղիցդ… :hands

Հա, սաղ նպատակս քեզ բռնացնելն էր :)

Mephistopheles
16.02.2013, 01:08
Հա, սաղ նպատակս քեզ բռնացնելն էր :)

բամբասում եմ, սեր եմ բացատրվում… լավ եմ անում…

չես ամաչու՞մ Այվի… լրտեսում ե՞ս…

ivy
16.02.2013, 01:11
բամբասում եմ, սեր եմ բացատրվում… լավ եմ անում…

չես ամաչու՞մ Այվի… լրտեսում ե՞ս…

Ամոթից գետինն եմ մտնում...

Mephistopheles
16.02.2013, 01:15
Ամոթից գետինն եմ մտնում...

քեզ հետո սաղ կասեմ ինչ ա եղել… ստեղ չեմ ուզում գրեմ, ինչ ասես կմտածեն…

Sagittarius
16.02.2013, 01:20
էս մի քանի ժամում էս ինչ մի բամբասել եք բամբասել էս թեմայում :think

Գալաթեա
16.02.2013, 01:43
էս մի քանի ժամում էս ինչ մի բամբասել եք բամբասել էս թեմայում :think

Հա բա, բամբասելու պես բան լինի:

Dayana
16.02.2013, 02:04
Ժող, Կյուրեղյանի ուսանողներից ո՞վ կա, հիշու՞մ եք, բամբասանքի մասին մի սեմեստր խոսել ենք, հետո քննություն-մննություն էլ տնվել, երևի: Էնտեղ բամբասանքը որպես ինչ-որ ստահոդ կամ բամբասողի քթին կվերաբերվող «ինֆորմացիայի» ամբախ-զամբախ տարածման մասին էր խոսք գնում, որի հետևանքն էնքան էլ կանխատեսելի չէր, ու արդյունքում - սպանություն :)) (gangster squad)
Սոցիոլոգներն ավելի լավ կասեն, բայց եթե ինչ-որ նյութ ներկայացվում է որոշակի հավելումներով ՝ պատմողի երևակայությունից կախված, որը վերաբերվում է մի 3-րդ անձի, ապա դա բամբասանք է, բայց եթե ես ամեն օր սազը ձեռքիս գովեմ Բյուրին մեր համատեղ պատմվածքի համար հրաշալի վերջաբան գրելու համար (:sad), կամ էլ ամբողջ օրը փնովեմ, որ չի գրում, դա էնքան էլ երևակայության արդյունքում առաջացած բամբասանք չի լինի:

Հ.Գ. Բյուր, գնա համատեղի պատմվածքը ավարտի, որ մարդիկ բամբասելու... է՜... քննարկելու թեմա ունենան :P

Ուլուանա
16.02.2013, 02:43
Բամբասանքի հարցը դժվար է... Համենայնդեպս, ինձ համար էն հարցերից է, որ հստակ պատասխան չունեմ ինձ համար դրա ընդունելի կամ անընդունելի լինելու հետ կապված, կամ թե որտեղ են սահմանները, ոնց պիտի անես, որ չանցնես։ Ինձ թվում է՝ եթե արդեն մտել ես մեջը, սահմանների մասին մտածելն արդեն անիմաստ է։

Օրինակ՝ մի կողմից կարելի է սխալ, բացասական համարել, երբ քննարկում են ինչ–որ երրորդ անձի մասին չճշտված ինչ–որ տեղեկություն, ասենք, ինչ–որ մեկից լսած։ Չգիտեմ՝ ինչքանով կարելի է նման խոսակցությունն արդարացնել՝ ասելով, որ հաստատ չգիտես՝ ինչքանով է ճիշտ, որ դու էլ ուրիշից ես լսել և այլն։ Մյուս կողմից էլ՝ իսկ ի՞նչ վատ բան կա ինչ–որ մեկին քննարկելու մեջ, թեկուզ չճշտված տեղեկությունը. դրանով հո մարդուն վատություն չե՞ս անում։ Բայց մյուս կողմից էլ որ պատկերացնում ես, օրինակ, քո մասին են ինչ–որ չճշտված, ինչ–որ տեղից լսած սուտ ու բացասական բան ասում՝ հավատալով էդ ստին, շատ տհաճ է, իհարկե։

Կամ վերցնենք չափազանցնելը, ծաղկեցնելը։ Մարդիկ հաճախ իրենք էլ չեն զգում, թե ոնց են իրականությունը խեղաթյուրում ու ծաղկեցնում։ Ի դեպ, ոմանց դեպքում դա պայմանավորված կարող է լինել նաև վառ երևակայության ու երբեմն երևակայածը հենց սեփական աչքում իրականի տեղ անցկացնելու հակվածությամբ, այսինքն՝ միտումնավոր չեն անում։ Իրենց կարծիքով՝ անմեղ–անմեղ պատմում, քննարկում են էն, ինչ կա։

Մի խոսքով՝ բարդ է։ Էդ առումով սխալվելուց զերզ մնալու միակ ձևն ընդհանրապես որևէ բամբասանք չնախաձեռնելն ու ուրիշի նախաձեռնածին չմասնակցելն է։ Բայց դե երբ մեկը քեզ ախորժելի բամբոյի (էս փաղաքշական բառը շատ եմ սիրում :))) նյութ է առաջարկում, շատ բարդ է հրաժարվելը. երբ մենակ թեմայի անունը լսելիս, բերանիդ ջրերը գնում են, որովհետև դու էլ լիքը ասելիք ունես էդ թեմայով, ու հատկապես երբ հենց էդ թեմայի ասելիքդ ելել–քեզ ուտում է, ու հազիվ պարպվելու առիթ է, առնվազն առողջության համար վնասակար է հրաժարվելը :D։

Էդ առումով ես իմ խիղճն ինչ–որ չափով հանգիստ եմ պահում էն հանգամանքով, որ երբեք որևէ մեկի համար գաղտնի բան ուրիշ որևէ մեկին չեմ հաղորդում («ոչ մեկին»–ը ես հասկանում եմ լրիվ բառացի ու առանց բացառությունների, ոչ թե մտերիմներին չհաշված), նույնիսկ եթե տվյալ բամբասանքին շատ լավ համուհոտ կհաղորդեր էդ տեղեկությունը ու ավելի ախորժելի կդարձներ այն։ Մեկ էլ աշխատում եմ չափազանցություններից ու խեղաթյուրումներից զերծ մնալ։ Փառք Աստծո, երևակայականն իրականությունից տարբերելու խնդիր երբեք չեմ ունեցել։ Կարելի է ասել՝ հաջողվում է։ Բայց դե մեկ է, ամեն բամբասելու ընթացքում ու հետո բավարարությունից բացի, նաև մի պուճուր խղճի խայթ լինում է։

StrangeLittleGirl
16.02.2013, 03:23
Դե տղաների բամբասանքը աղջիկների մասին դժվար թե լինի հագուստի կամ դրա գույնի, մանիկյուրի ու նման զիզի-բիզի բաների մասին :P
իիիի՜, ինձ ինչի՞ տեղ դրեցիր :beee կյանքում մանիկյուրի մասին բամբասած չկամ:

Ես էլ եմ տենց :oy :))
ես էլ :))

Էդ առումով ես իմ խիղճն ինչ–որ չափով հանգիստ եմ պահում էն հանգամանքով, որ երբեք որևէ մեկի համար գաղտնի բան ուրիշ որևէ մեկին չեմ հաղորդում («ոչ մեկին»–ը ես հասկանում եմ լրիվ բառացի ու առանց բացառությունների, ոչ թե մտերիմներին չհաշված), նույնիսկ եթե տվյալ բամբասանքին շատ լավ համուհոտ կհաղորդեր էդ տեղեկությունը ու ավելի ախորժելի կդարձներ այն։ Մեկ էլ աշխատում եմ չափազանցություններից ու խեղաթյուրումներից զերծ մնալ։ Փառք Աստծո, երևակայականն իրականությունից տարբերելու խնդիր երբեք չեմ ունեցել։ Կարելի է ասել՝ հաջողվում է։ Բայց դե մեկ է, ամեն բամբասելու ընթացքում ու հետո բավարարությունից բացի, նաև մի պուճուր խղճի խայթ լինում է։

Իսկ ես մեկ-մեկ որոշ «գաղտնի» բաներ ասում եմ մարդկանց, որ հաստատ գիտեմ՝ տարածելու են, բամբասանքի նյութ սարքեն: Էդ էլ իրա կայֆն ունի :)) Բա որ էդ բամբասանքն ինչ-որ մեկի միջոցով քեզ հետ ա վերադառնում՝ սկսվելով «ասում են» արտահայտությամբ :))

Հա, խղճի խայթի մասին: Էսօր ինքն ահավոր արթնացել ա մեջս, դրա համար էս թեման բացեցի: Հիմա էկեք անցնենք մի հատ ուրիշ հարցի:

Ուրեմն երբ սուրճի սեղանի շուրջ, հարևանի տանը կամ նույնիսկ սկայփում բամբասում ես, ոչ ոք դրա մասին չի իմանում, ու դու արխային կարում ես երրորդ անձի ոսկորները լվանալ: Բայց էսօր ինտերնետը շատ բարդ հարց ա դրել մեր առաջ, ու ֆեյսբուքի և այլ սոցիալական ցանցերի շնորհիվ իմանում ես, որ բամբասում են բոլորը ու բամբասում են բոլորից՝ չգիտես ինչու հույս ունենալով, որ բամբասազոհին բամբասանքը երբեք չի հասնելու: Բայց էդ հլը հեչ... դե ես սովորել եմ երրորդ անձի մասին փաբլիք որևէ բան չգրել, որ չէի ուզենա՝ ինքն իմանա (լինի լավ, թե վատ): Ես իմ բլոգում հաճախ եմ գրում մարդկանց մասին կամ իմ ծանոթ մարդկանց ծռմռում, դզում-փչում, պատմվածքի հերոս եմ սարքում: Ու ինձ թվում ա՝ էդ էլ ա բամբասանք: Նայեք, էս թեման բացեցի էն բանից հետո, երբ մեկի մասին (առանց անունը տալու) բլոգումս գրել էի, բայց մոռացել էի հենց սկզբից փակել, հասցրել էր կարդալ, կատաղել էր: Իհարկե, նրա հետ հարաբերություններս առանձնապես թանկ չէին, ու պիտի որ թքած ունենայի, բայց նենց մի տեսակ խղճի խայթ զգացի ու մտածեցի՝ ճի՞շտ եմ անում որ:

Ժող, շեղաչին հիշում եք, թե ինչքան կյանքս կերավ: Ոչ մեկդ իրան չի ճանաչում: Բայց էսքան ամիս մեռա իրա մասին բամբասելով: Նենց լավ լիցքաթափվում էի, գիտե՞ք: Հիմա կարող ա ասեք՝ դե մենք չէինք ճանաչում, դա բամբասանք չի և այլն: Բայց չէ, ես բամբասում էի, ես գիտեմ, որ դա անում էի ու գիտեմ, որ ինձ հաճելի էր: Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչքանո՞վ ա դա վատ (դա, այսինքն՝ բլոգային գրառման կամ պատմվածքի հերոս սարքելու տեսքով բամբասանքը):

Գալաթեա
16.02.2013, 03:27
Բյուր, շեղաչի մասին նույնիսկ ես եմ բամբասել :D

StrangeLittleGirl
16.02.2013, 03:35
Բյուր, շեղաչի մասին նույնիսկ ես եմ բամբասել :D

նա մեզ համար ոգեշնչման անսպառ աղբյուր ա :D

Ուլուանա
16.02.2013, 03:47
Իսկ ես մեկ-մեկ որոշ «գաղտնի» բաներ ասում եմ մարդկանց, որ հաստատ գիտեմ՝ տարածելու են, բամբասանքի նյութ սարքեն: Էդ էլ իրա կայֆն ունի :)) Բա որ էդ բամբասանքն ինչ-որ մեկի միջոցով քեզ հետ ա վերադառնում՝ սկսվելով «ասում են» արտահայտությամբ :))
Բյուր, ես նկատի ունեի ուրիշի գաղտնիք, ոչ թե սեփական անձին վերաբերող ու սեփական անձի կողմից իբր գաղտնիք պիտակված :))։

Իսկ ընդհանրապես շատ դեպքերում բամբասանքը լավ լիցքաթափվելու միջոց ա իրոք։ Օրինակ, դու որ շեղաչի մասին չբամբասեիր, մեջդ պահեիր, հաստատ առողջությանդ վնաս կհասցնեիր :))։ Ուրիշ բան, որ որոշ դեպքերում ավելի ճիշտ ա հենց տվյալ մարդուն ասելը, բայց դե պարզ ա, որ ոչ միշտ ա դա հնարավոր կամ իմաստալից, իսկ արտահայտվել պետք ա ինչ–որ կերպ։

StrangeLittleGirl
16.02.2013, 03:54

Հա, ես գիտեմ՝ դու ինչ նկատի ունեիր: Ես ուրիշ բան նկատի ունեի, այսինքն՝ նկատի ունեի, որ էդ ուրիշը ես եմ, մեկին ասում եմ իմ գաղտնիքը, ասում՝ ոչ մեկի չասի, բայց գիտեմ, որ տարածելու ա: Տվյալ դեպքում եթե էդ մեկը դու լինեիր, դժվար նկան մղումներով ասեի, որովհետև գիտեմ, որ դու մեկ ա մարդու չես ասի: Այսինքն, քեզ կասեի էն, ինչն իրականում գաղտնիք ա, որովհետև գիտեմ, որ չես տարածի:

Դե հա, շեղաչը հաստատ առողջությանս վնաս էլ էր լինելու:

Ի դեպ, նույն բանը բամբասելուց հետո մարդու էրեսին ավելի հեշտ ա ասելը: Սեփական փորձից գիտեմ :))

Ուլուանա
16.02.2013, 04:01
Ի դեպ, նույն բանը բամբասելուց հետո մարդու էրեսին ավելի հեշտ ա ասելը: Սեփական փորձից գիտեմ :))
Հա, կա տենց բան :))։

Արէա
16.02.2013, 09:07
Խոսալը ահագին զահլա տանող զբաղմունք ա, ուր մնաց ուրիշի մասին խոսալը:

Ariadna
16.02.2013, 11:47
Կամ ես որոնողական համակարգից օգտվել չգիտեմ, կամ էսպիսի թեմա իսկապես դեռ չկա ակումբում, դրա համար բացում եմ :))

Ժող, ի՞նչ կարծիք ունեք բամբասանքի մասին, լա՞վ բան ա, թե՞ վատ: Ու ինչու՞:

Օրինակ ես շատ կարճ-կոնկրետ կասեմ, որ ահավոր շատ եմ սիրում բամբասել: Ու էնպես չի էլի, որ ես մարդկանց դեմքին արտահայտվելու պրոբլեմ ունեմ: Բայց դե մեկ ա բամբասանքը կայֆ բան ա :))

Դուք ի՞նչ կասեք:

Բյուր ջան, լրիվ համաձայն եմ քեզ հետ :)) Մի ընկերուհի ունեմ, որ մեկին ուզում ա գովի, ասում ա՝ էնքան լավ աղջիկ ա, իրա հետ նենց կայֆ բամբասել ա լինում։
Բայց բամբասանքն էլ պետք ա լինի գրագետ, բամբասանքի թեման էլ՝ արդարացված, մի խոսքով՝ էդ էլ ա կուլտուրա :)

ivy
16.02.2013, 12:55
Հիմա էկեք անցնենք մի հատ ուրիշ հարցի:

Ուրեմն երբ սուրճի սեղանի շուրջ, հարևանի տանը կամ նույնիսկ սկայփում բամբասում ես, ոչ ոք դրա մասին չի իմանում, ու դու արխային կարում ես երրորդ անձի ոսկորները լվանալ: Բայց էսօր ինտերնետը շատ բարդ հարց ա դրել մեր առաջ, ու ֆեյսբուքի և այլ սոցիալական ցանցերի շնորհիվ իմանում ես, որ բամբասում են բոլորը ու բամբասում են բոլորից՝ չգիտես ինչու հույս ունենալով, որ բամբասազոհին բամբասանքը երբեք չի հասնելու: Բայց էդ հլը հեչ... դե ես սովորել եմ երրորդ անձի մասին փաբլիք որևէ բան չգրել, որ չէի ուզենա՝ ինքն իմանա (լինի լավ, թե վատ): Ես իմ բլոգում հաճախ եմ գրում մարդկանց մասին կամ իմ ծանոթ մարդկանց ծռմռում, դզում-փչում, պատմվածքի հերոս եմ սարքում: Ու ինձ թվում ա՝ էդ էլ ա բամբասանք: Նայեք, էս թեման բացեցի էն բանից հետո, երբ մեկի մասին (առանց անունը տալու) բլոգումս գրել էի, բայց մոռացել էի հենց սկզբից փակել, հասցրել էր կարդալ, կատաղել էր: Իհարկե, նրա հետ հարաբերություններս առանձնապես թանկ չէին, ու պիտի որ թքած ունենայի, բայց նենց մի տեսակ խղճի խայթ զգացի ու մտածեցի՝ ճի՞շտ եմ անում որ:

Ժող, շեղաչին հիշում եք, թե ինչքան կյանքս կերավ: Ոչ մեկդ իրան չի ճանաչում: Բայց էսքան ամիս մեռա իրա մասին բամբասելով: Նենց լավ լիցքաթափվում էի, գիտե՞ք: Հիմա կարող ա ասեք՝ դե մենք չէինք ճանաչում, դա բամբասանք չի և այլն: Բայց չէ, ես բամբասում էի, ես գիտեմ, որ դա անում էի ու գիտեմ, որ ինձ հաճելի էր: Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչքանո՞վ ա դա վատ (դա, այսինքն՝ բլոգային գրառման կամ պատմվածքի հերոս սարքելու տեսքով բամբասանքը):

Դեռ երեկ էի ուզում դրա մասին գրել, որ նորագույն տեխնոլոգիաները քսանմեկերորդ դարում բամբասանքի նոր ձև են առաջ բերել՝ բլոգային բամբասանք: Իհարկե էդ էլ է բամբասանք: Մարդ իր բլոգում կամ ստատուսում ինչ ուզում գրում է ուրիշ մարդու կամ իրենց հարաբերությունների մասին ու էնպես, որ ով ասես տեսնի՝ բացի էդ մարդուց: Մի քիչ ավելի ինտելեկտուալ տեսակի բամբասանք է, այսինքն՝ բամբասողը մարդկանց հատուկ էստի համեցեք չի անում, որ ականջներին փսփսա, իր համար օրագրային գրառում է անում, բայց քանի որ էսպես թե էնպես ուրիշները դա կարդում են և դեռ կարող են սկսել քննարկել, ապա դա էլ լրիվ նույն բամբասանք կատեգորիայի տակ է:
Արդեն նախորդ էջերում ասեցի, որ բամբասանքը հաճախ լիցքաթափման միջոց է, ու էդ իմաստով կարելի է էդ երևույթը նաև դրական լույսի տակ նայել: Մարդ հանգստանում է, թեթևանում, նաև հնարավոր է, որ դրա արդյունքում կարողանում է տվյալ մարդու հետ բացահայտ կոնֆլիկտից հեռու է մնալ, որովհետև բացասական էներգիան մի տեղ արդեն դատարկվում է:
Նենց որ, դու հեչ վատ մի զգա էն շեղաչքի ոսկորները էդքան լվանալու համար ;)
Ոչ էլ բլոգային գրառումներիցդ մեղքի զգացում ունեցիր:

ivy
16.02.2013, 13:22
Իսկ ակումբում դեռ վաղեմի՜ (:))) ժամանակներից անսպառ բամբասանքի նյութ է եղել Անկապ օրագիրը, որտեղ կարելի է տեսնել կամ էլ ենթադրել ու կռահել, թե ով ում է սիրահարված, ով ում է ատում, ինչ ինտրիգներ են հյուսվում, և նույնիսկ հեչ պարտադիր չի դա ինչ-որ մեկի հետ քննարկել, կոֆեն սարքում ես՝ էն թուրքական, մրուրով, ոտդ ոտին քցում ու քեզ համար կարդում, վայելում :))

Ամմէ
16.02.2013, 13:25
Դե հիմա ձեր բանբասանքի թեման ես եմ : Սկսե՛ք ժողովուրդ, մեկ էլ մի բան հարցնեմ հա էդ շեղաչն էլ եմ ես՞:D

ivy
16.02.2013, 13:25
էդ շեղաչն էլ եմ ես՞:D

Մեռա ես :D

Ամմէ
16.02.2013, 13:29
Բան ասեմ, բան լսի ՝ «բանբասել»: Կարծեմ ճիշտը սա է, չնայած որ մենք «բամբասում ենք»:D

Ամմէ
16.02.2013, 13:30
Մեռա ես :D

Է՛ ջահել ես, ո՞ւր ես մեռնում, ուշքդ էլ գնա բոլ է Այվի ջան:;)

Mephistopheles
16.02.2013, 13:30
Դե հիմա ձեր բանբասանքի թեման ես եմ : Սկսե՛ք ժողովուրդ, մեկ էլ մի բան հարցնեմ հա էդ շեղաչն էլ եմ ես՞:D

Մի հատ կարա՞ս ասես էդ Ռայադերն ի՞նչ ա արել որ սիրահարվել ես վրեն… ասա մենք էլ անենք…

Ամմէ
16.02.2013, 13:32
Մի հատ կարա՞ս ասես էդ Ռայադերն ի՞նչ ա արել որ սիրահարվել ես վրեն… ասա մենք էլ անենք…

Իյաաաա՜, ձևը չեմ ասի: Համ էլ ես քեզ էլ եմ սիրում Մեֆ ջան:

Mephistopheles
16.02.2013, 13:44
Իյաաաա՜, ձևը չեմ ասի: Համ էլ ես քեզ էլ եմ սիրում Մեֆ ջան:

Ուզում եմ Ռայադերի պես…

Ամմէ
16.02.2013, 13:51
Ուզում եմ Ռայադերի պես…

Ես քեզ ավելի շատ եմ սիրում , ;) համ էլ մեռա իրա ասացած գրքերը կարդալով:

StrangeLittleGirl
16.02.2013, 15:24
Իսկ ակումբում դեռ վաղեմի՜ (:))) ժամանակներից անսպառ բամբասանքի նյութ է եղել Անկապ օրագիրը, որտեղ կարելի է տեսնել կամ էլ ենթադրել ու կռահել, թե ով ում է սիրահարված, ով ում է ատում, ինչ ինտրիգներ են հյուսվում, և նույնիսկ հեչ պարտադիր չի դա ինչ-որ մեկի հետ քննարկել, կոֆեն սարքում ես՝ էն թուրքական, մրուրով, ոտդ ոտին քցում ու քեզ համար կարդում, վայելում :))

Հա՜, իսկականից :)) Էն ա, ոտի վրա Ամմէն բամբասանքի նոր նյութ տվեց :))

Ariadna
16.02.2013, 15:29
Ժողովուրդ, էս բամբասանքի մեջ խճճվել եմ, չեմ ջոկում, մի հատ անկեղծ ասեք էլի, եթե շատ եք անլուրջացել, անլուրջները ջնջեմ ։ՃՃՃ

Գալաթեա
16.02.2013, 15:30
Հա՜, իսկականից :)) Էն ա, ոտի վրա Ամմէն բամբասանքի նոր նյութ տվեց :))

Բայց ասա, որ երբ որ տենց բացահայտ են գրում, բամբասելդ մի տեսակ չի գալիս :))
Ես սիրում եմ, որ սենց գաղտնագրերով, փակ տեքստով, թաքուն կոնտեքստով են գրում, որ ուղեղդ աշխատացնես, հասկանաս ինչ ա կատարվում...ես օրինակ իմոնք աշխատում եմ փակ գրեմ :secret Որ մենակ նրանք հասկանան, ում ուղղված ա կոնկրետ:
Բայց դե միշտ չի որ ստացվում ա :))

Ամմէ
16.02.2013, 15:50
Ակումբը պետք է ակտիվ պահել, եթե սիրում եք, իսկ ես գրազը շահեցի: Այ էդպես կբերես ու կտաս իմ շահածը::P Կարծում էիր չէի անի::oy

StrangeLittleGirl
16.02.2013, 16:11
Բայց ասա, որ երբ որ տենց բացահայտ են գրում, բամբասելդ մի տեսակ չի գալիս :))
Ես սիրում եմ, որ սենց գաղտնագրերով, փակ տեքստով, թաքուն կոնտեքստով են գրում, որ ուղեղդ աշխատացնես, հասկանաս ինչ ա կատարվում...ես օրինակ իմոնք աշխատում եմ փակ գրեմ :secret Որ մենակ նրանք հասկանան, ում ուղղված ա կոնկրետ:
Բայց դե միշտ չի որ ստացվում ա :))
Հա, էդ ճիշտ ա: Պետք ա թաքուն տեքստ լինի, որ միանգամից մեկնումեկին չաթով գրես՝ տեսնես էս ու՞մ մասին էր, ու սկսեք գուշակություններ անել :))

Ժողովուրդ, էս բամբասանքի մեջ խճճվել եմ, չեմ ջոկում, մի հատ անկեղծ ասեք էլի, եթե շատ եք անլուրջացել, անլուրջները ջնջեմ ։ՃՃՃ
Էս թեման ի սկզբանե նախատեսել էի որպես նենց կիսալրջոտ թեմա, բայց սկզբում ժողովուրդը մի քիչ լրջին տվեց :))

Ariadna
16.02.2013, 17:20
Էս թեման ի սկզբանե նախատեսել էի որպես նենց կիսալրջոտ թեմա, բայց սկզբում ժողովուրդը մի քիչ լրջին տվեց :))

Բա իմ մե՞ղքը որն էր :))

StrangeLittleGirl
16.02.2013, 17:32
Բա իմ մե՞ղքը որն էր :))

ես ասել եմ՝ դու մե՞ղք ունես :)) միացիր զվարճանքին:

Ուլուանա
16.02.2013, 17:41
Բան ասեմ, բան լսի ՝ «բանբասել»: Կարծեմ ճիշտը սա է, չնայած որ մենք «բամբասում ենք»:D
Չէ, Ամմէ, «բամբասել» բառի կազմությունը հետևյալն ա. ես բամ (ասեմ, խոսեմ), դու բաս (ասես, խոսես) (գրաբար)։
Ի դեպ, էդ ու՞մ հետ էիր գրազ եկել, որ շահեցիր :))։

Բայց ասա, որ երբ որ տենց բացահայտ են գրում, բամբասելդ մի տեսակ չի գալիս :))
Ես սիրում եմ, որ սենց գաղտնագրերով, փակ տեքստով, թաքուն կոնտեքստով են գրում, որ ուղեղդ աշխատացնես, հասկանաս ինչ ա կատարվում...ես օրինակ իմոնք աշխատում եմ փակ գրեմ :secret Որ մենակ նրանք հասկանան, ում ուղղված ա կոնկրետ:
Բայց դե միշտ չի որ ստացվում ա :))
Հա, քո օրագրային գրառումներն Ակումբի ամենահետաքրքիր բամբո–գլուխկոտրուկներից են :D։

Alphaone
16.02.2013, 18:23
Կամ ես որոնողական համակարգից օգտվել չգիտեմ, կամ էսպիսի թեմա իսկապես դեռ չկա ակումբում, դրա համար բացում եմ :))

Ժող, ի՞նչ կարծիք ունեք բամբասանքի մասին, լա՞վ բան ա, թե՞ վատ: Ու ինչու՞:

Օրինակ ես շատ կարճ-կոնկրետ կասեմ, որ ահավոր շատ եմ սիրում բամբասել: Ու էնպես չի էլի, որ ես մարդկանց դեմքին արտահայտվելու պրոբլեմ ունեմ: Բայց դե մեկ ա բամբասանքը կայֆ բան ա :))

Դուք ի՞նչ կասեք:

Բյուր, ես ոնց որ քեզ չեմ պատկերացնում բամբասելուց :)
Ընդհանրապես, բամբասում են բոլորը՝ ուղղակի քանակն ու դրդապատճառներն են տարբեր: Ես էլ երբեմն ինձ բամբասելուց բռնացնում եմ, տեղը՝ տեղին ինձ կշտամբում: Հետո, բամբասելու երկու տարբերակ կա. մարդիկ կան, որ փաստեր են հորինում կամ էլ եղած փաստերը չափազանցնում, ուրիշներն էլ ուղղակի եղած փաստերն են շարադրում: Բարեբախտաբար, երկրորդ խմբում եմ: Բամբասանքը ինձ թվում է միայն նրանով է արդարդացված, որ այդպիսով կոնկրետ մարդու հանդեպ կուտակված բացասականից ազատվում ես, առանց այդ մարդու մոտ բացասական հույզեր կուտակելու, ինչ լինում է ինչ-որ բան երեսին նետելուց: Մնացած ամեն-ամեն ինչով բամբասանքը համարում եմ ահավոր բացասական երևույթ, այն բամբասանքի օբյեկտի նկատմամբ բացասական պատկերացում է ստեղծում տվյալ անհատի մասին հպանցիկ պատկերացում ունեցող մարդկանց մոտ, ամեն դեպքում, բամբասողի մոտ առաջացնում է խղճի խայթ, խեղաթյուրում է ցանկացած առողջ, կառուցողական խոսակցություն, ի վերջո, ժամանակի կորուստ է: Եթե չկարողանամ իմ մոտից այդ երևույթն արմատախիլ անել, գոնե կաշխատեմ առավելագույնս կրճատել: :)

StrangeLittleGirl
16.02.2013, 19:48
Ալֆա ջան, ո՞նց չես պատկերացնում, սաղ ինտերնետը լիքն ա իմ բամբասանքներով. ակումբի օրագիրս, ստեղծագործողի անկյունում դրածս գործերից շատերը, բլոգումս մարդիկ թեգն ու վերջիվերջո հանրահայտ անկապ օրագիրը :))

Alphaone
16.02.2013, 19:56
Ա՜, էդտեղ շատը բողոքի ցույց ա անարդարության դեմ, քան բամբասանք, մի նույնացրու, էլի :))

Ամմէ
16.02.2013, 20:46
Չէ, Ամմէ, «բամբասել» բառի կազմությունը հետևյալն ա. ես բամ (ասեմ, խոսեմ), դու բաս (ասես, խոսես) (գրաբար)։
Ի դեպ, էդ ու՞մ հետ էիր գրազ եկել, որ շահեցիր :))։

Հա, քո օրագրային գրառումներն Ակումբի ամենահետաքրքիր բամբո–գլուխկոտրուկներից են :D։
Ուլուանա ջան դու իրան չես ճանաչի, բայց կարգին էլ բան եմ շահել: :D Այ էսպես գրազ ես գալիս, հա՛մ քեզ է օգուտ հա՛մ ակումբին, վնասներն էլ չենք հաշվում, դե ես էգոիստ մեռնում եմ::)

Ուլուանա
16.02.2013, 21:20

Բայց տվյալ դեպքում ու՞մ կարող էր դրանից վնաս լինել որ. եթե կա էդպիսի մարդ, ապա դա միայն դու կարող ես լինել, իմ կարծիքով։
Իսկ ի՞նչ ես շահել, որ տենց ուրախացել ես, եթե գաղտնիք չի :))։

Ամմէ
16.02.2013, 21:24

Կարծում ես՞, բա մեքենան քիչ է՞, թեկույզ խաղալիք:
:)

Ամմէ
16.02.2013, 21:26
Բայց տվյալ դեպքում ու՞մ կարող էր դրանից վնաս լինել որ. եթե կա էդպիսի մարդ, ապա դա միայն դու կարող ես լինել, իմ կարծիքով։
Իսկ ի՞նչ ես շահել, որ տենց ուրախացել ես, եթե գաղտնիք չի :))։

Լավ Ուլուանա ջան ես չեմ վիճելու հարգելիս, տրամադրությունս չափազանց բարձր է, որպիսզի ցանկություն ունենամ փչացնել այն::)

Ուլուանա
16.02.2013, 21:30
Կարծում ես՞, բա մեքենան քիչ է՞, թեկույզ խաղալիք:
:)

Լավ Ուլուանա ջան ես չեմ վիճելու հարգելիս, տրամադրությունս չափազանց բարձր է, որպիսզի ցանկություն ունենամ փչացնել այն::)
Ամմէ ջան, աչքիս՝ տարբեր բաների մասին ենք խոսում։ Ամեն դեպքում վիճելու թեմա չկար։ Լավ ա, որ շահել ես ու հիմա սենց ուրախ ես. տրամադրությունդ էլ փչացնելու ցանկություն չունեմ :)։ Շահածդ խաղալիք մեքենան էլ շնորհավոր :))։

Գալաթեա
16.02.2013, 22:15
Հա, քո օրագրային գրառումներն Ակումբի ամենահետաքրքիր բամբո–գլուխկոտրուկներից են :D։

Բամբո-գլուխկոտրուկ :D

Բամբոլեյոո՜՜՜ :dance :dance

Alphaone
16.02.2013, 22:18
Բամբո-գլուխկոտրուկ :D

Բամբոլեյոո՜՜՜ :dance :dance

Գալաթեա՜ :B

Ուլուանա
16.02.2013, 22:28
Բամբո-գլուխկոտրուկ :D

Բամբոլեյոո՜՜՜ :dance :dance
:D Բամբոլեոն լավն էր, մտքովս չէր անցել :D։
Ես նաև «բամբիտ անել» արտահայտությունն եմ օգտագործում։ Օրինակ՝ արի էսինչին բամբիտ անենք :D

Մինա
17.02.2013, 21:12
Բամբասանքը չարախոսությունն է:Դրա բարի ու կամեցողը ո՞րն է:Սիրուն սահմանները գծած պատկերավոր բառ է չարախոսությունը:Իրենից ոչինչ չներկայացնող,դատարկ մարդուն շան տեղ դնող չի լինում ու բնականաբար չեն բամբասում:Իմ դառը փորձից եմ էս եզրակացությանը հանգել:Պահի տակ ,շատ հնարավոր է ես էլ եմ բամբասում,բայց հետո ինքս ինձ շատ մեղավոր եմ զգում, նույնիսկ անունն արտասանելու կամ բարևելու երեսատեղ չեմ ունենում:Չնայած,պիտի խոստովանեմ ,մի ճիվաղը կա,որ օրվա մեջ 8 ժամ էլ չարախոսեմ ,հեչ տաք տեղիս էլ չի :D

Դավիթ
17.02.2013, 21:53
Դուք բամբասանք չեք տեսել: Էնպես թիմով բամբասեն, մի 2 տարի, որ հիվանդանոց կընկնես::)

Դավիթ
17.02.2013, 22:42
Բամբասանքը չարախոսությունն է:Դրա բարի ու կամեցողը ո՞րն է:Սիրուն սահմանները գծած պատկերավոր բառ է չարախոսությունը:Իրենից ոչինչ չներկայացնող,դատարկ մարդուն շան տեղ դնող չի լինում ու բնականաբար չեն բամբասում:Իմ դառը փորձից եմ էս եզրակացությանը հանգել:Պահի տակ ,շատ հնարավոր է ես էլ եմ բամբասում,բայց հետո ինքս ինձ շատ մեղավոր եմ զգում, նույնիսկ անունն արտասանելու կամ բարևելու երեսատեղ չեմ ունենում:Չնայած,պիտի խոստովանեմ ,մի ճիվաղը կա,որ օրվա մեջ 8 ժամ էլ չարախոսեմ ,հեչ տաք տեղիս էլ չի :D

Փաստորեն, օրեկան 8 ժամ կարող ես չարախոսես, էլի:)

Մինա
17.02.2013, 22:52
:ahaՏվյալ ոչնչությունից մեծ բավականությամբ::B

Դավիթ
17.02.2013, 23:14
:ahaՏվյալ ոչնչությունից մեծ բավականությամբ::B

Հետաքրքիր ա, ինքն էլ ա քեզ բամբասու՞մ, թե՞ միակողմանի ա:

Մինա
17.02.2013, 23:32
Հետաքրքիր ա, ինքն էլ ա քեզ բամբասու՞մ, թե՞ միակողմանի ա:

ՈՒզում ես խոսե՞նք այդ մասին::D

Դավիթ
17.02.2013, 23:47
ՈՒզում ես խոսե՞նք այդ մասին::D

Իմ համար մեկ ա::)

StrangeLittleGirl
18.02.2013, 00:00
:ahaՏվյալ ոչնչությունից մեծ բավականությամբ::B

Ըհը, ավելացնենք էս գրառումը (http://www.akumb.am/showthread.php/18877-%D4%BB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80?p=2386821&viewfull=1#post2386821), ու Մինայից բամբասանքը պատրաստ ա :))

Մինա
18.02.2013, 00:04

Շնորհակալ եմ գրառումս տարածելու համար,Բյուր ջան,մեկ էլ տեսար մի իրավաբանի աչքն էլ էստեղ ընկնի ::hands

Chuk
20.02.2013, 21:12
Մի խումբ ակումբցիներով բամբասում ենք… Լազա՜թ

Mephistopheles
20.02.2013, 21:42
Ստեղ կարանք բամբասենք, չէ՞…

Չուկը մարդ չի… half ass ապարգելափակել ա… Jim Crow-ի օրենքն ա segregation-ի պես

ivy
20.02.2013, 22:03
Դե ես էլ Մեֆից բամբասեմ: Շատ անշնորհակալ մարդ դուրս եկավ, դեռ մի հատ էլ դժգոհում ա :beee

Mephistopheles
20.02.2013, 22:13
Դե ես էլ Մեֆից բամբասեմ: Շատ անշնորհակալ մարդ դուրս եկավ, դեռ մի հատ էլ դժգոհում ա :beee

Քեզ մի հատ համբույր Այվի ջան… ցավդ տանեմ…

ivy
20.02.2013, 22:17
Քեզ մի հատ համբույր Այվի ջան… ցավդ տանեմ…

Իմ համար չեմ ասում, գրեցի, հետո հասկացա, որ տենց կմտածես: Ասում եմ՝ քեզ բաց են թողել, փոխանակ շնորհակալ լինես, դեռ մի հատ էլ դժգոհում ե՞ս :P

Mephistopheles
20.02.2013, 22:23
Իմ համար չեմ ասում, գրեցի, հետո հասկացա, որ տենց կմտածես: Ասում եմ՝ քեզ բաց են թողել, փոխանակ շնորհակալ լինես, դեռ մի հատ էլ դժգոհում ե՞ս :P

մեկ ա ցավդ տանեմ.... դու որ չլինեիր էնի բաց թողնողը չէր… էնի օրենքի մեռած ա, իրան էլ կարգելափակի…

Այբ
09.07.2013, 13:49
Պատահական այս թեման գտա, որոշեցի գրառում անել:

Շատ մարդիկ ասում են, իբր թե բամբասանք չեն սիրում, հեռու են նման բաներից և այլն: Եվ հենց նույն պահին սկսում են խոսել չգիտեմ ում մասին, թե էդ մարդը շատ վատն է, բամբասող է ու նման բաներ: Ինքնստինքյան բամբասանք չսիրողների խոսակցությունը վերածվում է բամբասանքի:

Բամբասանք բոլորն էլ անում են (մեկ-մեկ ես էլ եմ անում :D): Տարբերությունը միայն չափի մեջ է: Մարդ կա ամբողջ օրը սրան-նրան վատաբանելով, չարախոսելով ման է գալիս, իսկ մարդ էլ կա, ինչքան էլ որևէ մեկին չհավանի, բոլորի ներկայությամբ չի բարձրաձայնի:
Ուղղակի բամբասանքն էլ իր չափը պիտի է ունենա: Եվ ամենակարևորը՝ պիտի իմանաս ում մոտ ինչ խոսես: