PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. My World My Space-ի, KT'-ի և yerevanci-ի համատեղ պատմվածքը



Chuk
15.02.2013, 12:09
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. My World My Space (http://www.akumb.am/member.php/20255-My-World-My-Space)-ը սկսում է, KT' (http://www.akumb.am/member.php/13561-KT)-ն՝ շարունակում, yerevanci (http://www.akumb.am/member.php/21760-yerevanci)-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը.-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-«Մեր-համատեղ-պատմվածքը»-պրոյեկտ.-գրանցամատյան/page14):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

My World My Space
16.02.2013, 14:14
- Անիծյալ գլխացավ,- արտաբերեց նա՝ շրջվելով անկողնում։ Մի քանի վայրկյան մնաց նույն դիրքով, ապա ետ շրջվեց, արագ կանգնեց ոտքի և գլուխը բռնած գնաց դեպի խոհանոց։ Սառնարանի լույսից աչքերը կկոցելով հանեց մի քանի օրվա վաղեմության գարեջրի կիսատ շիշը, կոնծեց մի շնչով ու դատարկ շիշը դրեց տեղը։
Միջանցքում կախված բաճկոնի գրպանից վերցրեց սիգարետն ու օրորվելով վերադարձավ ննջասենյակ։ Մահճակալին պառկելուց առաջ մեխանիկորեն անջատեց անջատված լույսը ու քթի տակ ժպտաց։ Պառկեց, տուփից սիգարետ հանեց, վառեց։ Մնացած երկու հատիկ սիգարետը նույպես հանեց, դրեց կողքի պահարանին, իսկ դատարկ տուփը բերանը լայն բաց անելով դրեց փորին՝ որպես մոխրաման։
Մահճակալի մի անկյունում կոլոլված ծածկոցի տակից գտավ հեռուստացույցի վահանակն ու միացրեց։ Էկրանից հորդող ամբողջովին կապույտ լույսը ցավեցրեց աչքերը։ Փոխեց մի քանի ալիք. նույն կապույտն էր։ Մի քանի գեղեցիկ հիշեց ուղարկեց կաբելային հեռուստատեսության հասցեին, անջատեց հեռուստացույցն ու շուռ եկավ կողքի վրա։
Աչքերը հառած փողոցով անցնող հատուկենտ մեքենաների պատուհանից ընկնող լույսերին, սկսեց մտածել Լիլիի մասին։
Բաց լուսամուտից փչող քամին հետ քաշեց վարագույրն ու մեքենայի լույսը լուսավորեց բաց դռներով դատարկ պահարանը։
Մի տեսակ վախեցավ պահարանի դատարկությունից, դեպի իրեն քաշեց Լիլիի բարձին ու գրկեց այն…

KT'
16.02.2013, 20:34
Այդ հոտն անյքան տհաճ էր, որքան իր էժանագին սիգարետների տտիպությունը: Այս ամենը նրան հիշեցնում էր մի անցյալ պատմություն, որի հերոսն ամեն օր ծխում էր մի քանի տուփ էժանագին սիգարետ, որպեսզի «խնայեր» անլեգալ թղթախաղի համար, և օրը ծխով ու խմիչքով վերջնականապես խեղդելուց հետո գնար անբարոյականներից ամենաէժանի մոտ..
Լիլին ամեն բան փոխեց: Կան այդպիսիները. գալիս են միայն, և մաքրվում է շրջապատը մութ ու կեղտոտ պատմություններից: Նա սիրեց Լիլիին, ցանկացավ փոխվել նրա համար, մաքրվել նրա համար: Առավոտյան վաղ էր արթնանում, շաբաթը երկու անգամ սափրվում էր, նույնիսկ աշխատանք գտավ: Տնից սկսեց թարմ ուտելիքի հոտ գալ, շորերն ու կոշիկներն իրենց տեղն ունեցան, չ՛գիտես որտեղից մոխրաման հայտնվեց/բայց շատ քիչ էր պետք գալիս/, և այդ բարձը.. որքան հաճելի էր բուրում Լիլիի մաքուր մազերից.. Օրակարգը փոխվեց, սակայն դա բավակա՞ն էր:
Եվ ահա հիմա ինքը գրկել էր բարձն ու քաշում էր նրա միջով եկող օդը՝ փորձելով բույրի ինչ-որ մի երանգ որսալ՝ զգալով կամ ինքնախաբեությամբ..
-Թո՜ւ, թու, թո՛ւ..
Մեղավորներ փնտելը մոդայից դուրս է եկել վաղուց: Ինքը պետք է փոխեր իրականությունը, նույնիսկ չ՛փոխեր՝ պարզապես պահեր ունեցածը: Չ՛պահեց: «Պետք է ջնջել նրան, էդքան բան.. Վերջին հաշվով շատ բան չի փոխվել, ամեն ինչ այնպես է, ինչպես նրանից առաջ: Նրանից՝ ումի՞ց.. Ին՞չ Լիլի.. գրողը տանի ես տղամարդ եմ թե չէ.. դժվա՞ր էր ինձ հասկանալը.. ես քեզ համար փոխեցի իմ կյանքը.. ինձ փոխեցի..»

yerevanci
17.02.2013, 17:29
Արդեն լուսանում էր, և մեքենաների պատուհանից ընկնող լույսերն էլ սկսեցին կամաց -կամաց մարել գիշերվա խավարի հետ: Սենյակում վախեցնող լռություն էր, որը մերթ ընդ մերթ ընդհատվում էր նրա խորը հոգոցով: Գլխացավն էլ ավելի էր ուժգնացել, իսկ ծխախոտի տուփն արդեն դատարկ էր: Նա կարծես փնտրում էր մեկին, ում հետ կկիսվեր իր վիճակի մասին, բայց նրա կողքին ոչ ոք չկար, չկար այն մեկը, ով կլսեր նրան համբերատար ու չէր ընդհատի, չկար այն մեկը, ով կսիրեր նրան հենց այնպես, ինչպես որ նա կար, չկար... Մի պահ սթափվելով՝ նա վեր կացավ տեղից և քայլեց խոհանոց, ուր երեկվա մասին հիշեցնում էին աջ ու ձախ ընկած գարեջրի դատարկ շշերը : Մի քանի կում արեց դեռ երկվանից մնացաց սուրճից, որի դառնությունը կարծես համակցվում էր նրա հոգու դառնության հետ, և շտապեց դեպի դուրս՝ ինչ որ մեկին հանդիպելու տրամադրվածությամբ:
Նա մանկատանն էր մեծացել, չուներ մշտական աշխատանք, և կարծես թե իր կյանքի միակ լուսավոր կետը Լիլին էր, բայց... Լիլին պարուհի էր քաղաքի գիշերային ակումբներից մեկում, որտեղ հաճախ էր այցելում Ալեքսը, հենց այդպես էին նրան դիմում իր շրջապատում: Եվ հենց Լիլին էր, որ ստիպեց նրան սիրել կյանքը, հարգել ինքն իրեն, բայց այդ կերպարը միայն Ալեքսի երևակայության մեջ էր և ոչ ավելին: Լիլին նույնիսկ չգիտեր Ալեքսի մասին:
Ալեքսը քայլերն ավելի էր արագացնում և շտապում դեպի այն ակումբը, որտեղ պարում էր Լիլին, սակայն նա միանգամից կանգ առավ և խոժոռված դեմքով նայեց առաջ. Լիլին էր , ինչ որ տղամարդու հետ գրկախառնված : Ալեքսի հոգեկան աշխարհը տակն ու վրա եղավ, նա կարծես մի մանուկ լիներ, ով չկարողանալով արտաբերել իր ցանկությունը, միայն ցանկանում էր՝ չգիտակցելով ոչնչի մասին: Հանկարծ նա սկսեց բարձրաձայն ծիծաղել, կարծես փորձելով իր վրա ուշադրություն գրավել: Բայց նրան այդտեղ բոլորն էին ճանաչում և ոչ ոք չզարմացավ նրա նման պահելաձևի վրա: Տարիների այդպիսի կենսակերպը Ալեքսին խելագարության էին հասցրել և նա ապրում էր իր երազներով, հույսով, որ մի օր դրանք իրականւթյուն կդառնան:

einnA
17.02.2013, 23:46
Հով, շատ սիրուն ես սկսել, կարդալիս ամեն ինչ աչքիս առաջ եկավ:Հետո նկարագրությունդ ապրած էր, դրանից էլ զգացական առումով կենդանի էր:

KT'-ն ավելի շատ փորձել էր պատմությունից չկտրվել, լրացնելով ինչ-որ արհեստական նկարագրություններով ու ավելի շատ կենտրոնացել էր հերոսի "տվայտանքների" վրա, որն ավելի վառ ու երևակայական վերելքի հասավ yerevanci-ի մոտ:Էստեղ ամեն ինչ ոնց որ առանձին սկսվեց ու վերջացավ: Տենց էլ չհասկացվեց, էտ բարձից Լիլիի մաքուր մազերի հոտն ուր ցնդեց...

հ.գ. Հով, դու մի կորի, գրի էլի:

Dayana
18.02.2013, 00:23
Ասում են. քլնգիր, որ քլնգվես :))

Սփեյսը քիչ էր գրել, շատ քիչ, էնքան քիչ, որ KT'-ն կարող էր լրիվ 0-ից սկսած ստեղծագործություն գրել՝ օգտագործելով առաջին մասի սիգարետը, բայց չգիտես ինչի որոշել էր ամեն ինչ թողնել Երևանցու վրա, ու դեռ մի բան էլ ավելին, «ձեռքից» խլել էր բարձն ու անուշ հոտը, և փոխարենը թնդացրել սիգարետի հոտը: Երևանցին հայտնվել էր լրիվ նույն իրավիճակում, ու կարող էր գրել բոլորից անկախ պատմվածք, ու հանգիստ կարող էր էդ գիշերային դրվագը ջնջել, սկսել ինչ-որ մի առավոտից, կամ սարի լանջին վազող գառնուկից, ու գրել ինչի մասին սիրտը կուզեր, բայց դե ինքն էլ էր շարունակել, ու քանի որ Լիլին մեկ կար, մեկ ՝ չկար, ընդհանրապես երևակայություն էր դարձրել նրան:

Ինձ հետաքրքիր ա, թե հատկապես ի՞նչ էր մտածել Սփեյսը, որ սենց գործ էր որպես սկիզբ դրել, ու արդյո՞ք կանխատեսած շարունակություն ու ավարտ ուներ, թե՞ իմ պես տեսել էր էլ առաջ չի գնում, տեղադրել էր էստեղ :)

My World My Space
18.02.2013, 13:17
Ասում են. քլնգիր, որ քլնգվես :))

Սփեյսը քիչ էր գրել, շատ քիչ, էնքան քիչ, որ KT'-ն կարող էր լրիվ 0-ից սկսած ստեղծագործություն գրել՝ օգտագործելով առաջին մասի սիգարետը, բայց չգիտես ինչի որոշել էր ամեն ինչ թողնել Երևանցու վրա, ու դեռ մի բան էլ ավելին, «ձեռքից» խլել էր բարձն ու անուշ հոտը, և փոխարենը թնդացրել սիգարետի հոտը: Երևանցին հայտնվել էր լրիվ նույն իրավիճակում, ու կարող էր գրել բոլորից անկախ պատմվածք, ու հանգիստ կարող էր էդ գիշերային դրվագը ջնջել, սկսել ինչ-որ մի առավոտից, կամ սարի լանջին վազող գառնուկից, ու գրել ինչի մասին սիրտը կուզեր, բայց դե ինքն էլ էր շարունակել, ու քանի որ Լիլին մեկ կար, մեկ ՝ չկար, ընդհանրապես երևակայություն էր դարձրել նրան:

Ինձ հետաքրքիր ա, թե հատկապես ի՞նչ էր մտածել Սփեյսը, որ սենց գործ էր որպես սկիզբ դրել, ու արդյո՞ք կանխատեսած շարունակություն ու ավարտ ուներ, թե՞ իմ պես տեսել էր էլ առաջ չի գնում, տեղադրել էր էստեղ :)

Դայ ջան Սփեյսը հետ էր վարժվել գրելուն :( համ էլ հատուկ թողեցի մի կուլմինացիոն կետում, որտեղ կարար օգտագործվեր մի կողմից բարձն ու Լիլիիի հոտը, մյուս կողմից դատարկ պահարանները ու էլի շատ-շատ բաներ: Խնդիրս էն էր, որ ստեղծեի մի միջավայր, որտեղ հերոսի վիճակը նկարագրելով մենակ ազատություն կտայի հաջորդներին գրելու իրանց ցանկացած ուղղությամբ:

Dayana
18.02.2013, 15:06
Դայ ջան Սփեյսը հետ էր վարժվել գրելուն :( համ էլ հատուկ թողեցի մի կուլմինացիոն կետում, որտեղ կարար օգտագործվեր մի կողմից բարձն ու Լիլիիի հոտը, մյուս կողմից դատարկ պահարանները ու էլի շատ-շատ բաներ: Խնդիրս էն էր, որ ստեղծեի մի միջավայր, որտեղ հերոսի վիճակը նկարագրելով մենակ ազատություն կտայի հաջորդներին գրելու իրանց ցանկացած ուղղությամբ:

Գիտես, ես սիրում եմ քեզ քննադատել :)) լիչնույու նիպրիյազն իսպիտիվայու :))

KT'
18.02.2013, 15:30
հատուկ թողեցի մի կուլմինացիոն կետում, որտեղ կարար օգտագործվեր մի կողմից բարձն ու Լիլիիի հոտը, մյուս կողմից դատարկ պահարանները ու էլի շատ-շատ բաներ: Խնդիրս էն էր, որ ստեղծեի մի միջավայր, որտեղ հերոսի վիճակը նկարագրելով մենակ ազատություն կտայի հաջորդներին գրելու իրանց ցանկացած ուղղությամբ:

Զգացվում էր, որ պատմությունով միանգամից մի քանի դռներ ես բացում. հիմա հարց էր, թե որով կ՛մտնեի ես, կամ գուցե պատին նոր դուռ կ՛նկարեի որ բացեմ..
հնարավորությունների շատությունը համ օգնում էր, համ բարդացնում գործը՝ էն առումով, որ գուցե ես շարունակությունը տեսնում եմ ոչ ենտեղ որտեղ դու կուզեիր..
Բայց որոշ չափով ուզեցի ես էլ քեզ նման անեմ, ու որոշակիություն շատ չ՛մտցրեցի.. հիմա կասկածում եմ որ դա լավ միտք էր:(, որտև իմ մասը աչքիս ոչ ոք չի հավանել..

My World My Space
18.02.2013, 16:52
Գիտես, ես սիրում եմ քեզ քննադատել :)) լիչնույու նիպրիյազն իսպիտիվայու :))

ԳիԴեմ, Դայ ջան, գիԴեմ … ;)

yerevanci
18.02.2013, 19:28
Չգիտեմ ինչքանով է ստացվել, ինչքանով` ոչ, բայց փորձել եմ Space-ի և KT-ի պատմվածքների բովանդակությանը համապատասխան վերջաբան ներկայացնել Ձեր դատին, որը կլիներ որ շատ դրամատիկ, ոչ էլ շատ կատակերգային:
Դայ ջան պատմվածքի կարճ լինելու հետ համաձայն եմ, դա ազդեց պատմվածքի առաջին հերթին բովանդակության վրա, որովհետև իրադարձությունները, որոնք «ծավալվեցին» պատմվածքում, բավական սեղմ ներկայացվեցին:
Space-ի պատմվածքում հավանեցի կերպարի ապրելակերպի բավականին գեղեցիկ նկարագրությունը, որը պակասում էր KT-ի մոտ, ես էլ փորձել եմ այս երկուսը միացնել և տալ հանգուցալուծում: Մնացածը թողնում եմ Ձեր մեկնաբանությանը: